View
92
Download
0
Category
Preview:
Citation preview
ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ6-2 ԴԱՍ.
ՄԱՐՏԻՆ ԱԹՈՅԱՆ
Աշխարհի 7 հրաշալիքները
<<Աշխարհի 7 հրաշալիքներ>>..... Այդպես են անվանում անտիկ ժամանակներում փառաբանված շինություններն ու արձանները: Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը, շուտով նրա հետ համաձայնվել են Փիլոն Բյուզանդացին, իսկ ավելի ուշ՝ Անտիպատրոս Սիդոնացին: Ցավոք, մարդկային մտքի և հմուտ ձեռքերի այդ հրաշալի ստեղծագործություներից մեզ են հասել միայն եգիպտական բուրգերը:
Եգիպտական բուրգերը
Նեղոս գետի արևմտյան ափին այժմյան Գիզեյում կառուցեցին փարավոնների`
Խուֆուի Քեոփս, Խաֆրայի, Քեփրեն և Մենկաուրայի Միկերին ահռելի չափեր
ունեցող բուրգեր: Թվարկվածներից ամենամեծը` Քեոփսի բուրգը, որն էլ
համարվում է հրաշալիքներից մեկը կառուցվել է Ք.ա. 27-րդ դարում փարավոնի
ազգական Խեմիունի ճարտարապետությամբ: Այն ուներ 147.6մ բարձ., իսկ
քառակուսի հատակագծի յուրանքաչյուր թևի երկ. 233 մ էր: Բուրգը կառուցել են
20տարի շարունակ, ոսկեգույն կրաքարերից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է
2.5-3տ: Նույնիսկ մեր օրերում այս բուրգի շինարարական տեխնիկան ապշեցնում
և հիացնում է, քանի որ այս հսկայական քարերի միջև ընդհամենը կես մմ
տարածություն է: Բուրգերի կից կառուցված էին փարավոնների հանգստյան
տաճարներ, փոքրիկ բուրգ-դամբարաներ: Համաձայն սովորույթի, փարավոնների
մտերիմները պարտավոր էին նրա կողքին լինել նաև մահից հետո:
Խեֆրեն փարավոնի տաճարի մոտ կանգնած էր եգիպտական արվեստի մեկ այլ հրաշալիք ևս: Դա 57մ երկ. և 20մ բարձր. Մեծ Սվինքսներ` մարդու գլխով և առյուծի մարմնով առասպելական հրեշը: Փարավոների հավիտենական կայարանները` բուրգերը, թողում են աննկարագրելի, ապշեցուցիչ տպավորություն: Եգիպտական արվեստի ոչ մի ուրիշ հուշարձան ամբողջովին չի արտահայտում եգիպտական մշակույթի ընդհանուր բնութագիրն այնպես, ինչպես բուրգերը:
Շամիրամի կախովի պարտեզները Բաբելոնում
Շամիրամի պարտեզներ... այս հրաշալիքը գտնվում էր Հին Արևելքի`
Բաբելոն քաղաքում: Ավանդությունն այդ պարտեզների ստեղծումը
կապում է Շամիրամ թագուհու անվան հետ: Դրանք ստեղծվել են
Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով մ.թ.ա. 6-րդ դարում: Նա իր
պալատը կառուցել էր 6 հարկանի տան բարձրություն ունեցող
արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև
բարձրանում էին աղյուսե կամարների 6 շարքեր 6 կամարասրահներ:
Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված և ծաղկուն պարտեզ էր
գցված: Գիշեր-ցերեկ հարյուրավոր ստրուկներ պտտում էին կաշվե
դույլերով հսկայական անիվները` Եփրատ գետից ջուր տանելով
այգիներին:
Արտեմիսի տաճարը Եփեսոսում
Երրորդ <<հրաշալիքը>> համարվել է հունական աստվածուհի Արտեմիսի
տաճարը Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Տաճարը կառուցվել է շատ
անգամներ, սակայն վաղեմի փայտե շինություները քայքայվում էին,
հրդեհի ճարակ դառնում կամ ավերվում այս վայրերի հաճախակի
երկրաշարժերից, և այդ պատճառով Ք.ա. 6-րդ դ. որոշվեց կառուցել
տաճարը չխնայելով ոչ միջոցներ և ոչ ժամանակ: Լավագույն նախագիծ
հռչակվեց ճարտ. Հերսիփրոնի աշխատանքը: Նա առաջարկեց կառուցել
մարմարից: Տաճարին երկար կյանք ապահովելու համար նա համարձակ
ու արտասովոր որոշում կայացրեց` մեհեյանը կառուցել գետափնյա
ճահճուտում, որպեսզի ճահճային փափուկ հողը ապագա երկրաշարժների
դեպքում ամորտիզատորի դեր կատարի:
Իսկ որպեսզի մարմարյա հսկան իր ծանրությունից չխորասուզվի հողի մեջ,
փորվեց խորը փոսորակ, որը լցրեցին փայտածխի և բրդի խառնուրդով
ստեղծելով մի քանի մ հաստությամբ բարձ: Տաճարի վերաբերյալ կան տարբեր
պատմություներ, որնցից ամենաուսանելին Հերոստրատի պատմությունն է:
Ոչնչով աչքի չնկած մի մարդ որոշում է արժանանալ անմահության և հրկիզում է
տաճարը: Հերոստրատի հայրենակիցները, որոշում են պատժել նրան
մոռանալավ և ոչ մի տեղ , ոչ մի դեպքում չհիշատակել իր անունը: Իսկ
եփեսցոցիք կառուցեցին նոր տաճարը ճարտ. Հեյրոկրատի գլխավորությամբ ,
որն էլ հենց համարվեց 7 հրաշալիքներից մեկը:
Զևսի արձանը Օլիմպոսում
Օլիմպիական Զևսին կերտել է Ֆիդիասը 2հզ. տարի առաջ: Սա
միակ հրաշալիքն է, որ գտնվում է Եվրոպայում: Արձանը գտնվում
է տաճարի ներսում: Ֆիդիասը կերտել է Զսին 14մ բարձ. գահին
նստած վիճակում: Միչև գոտկատեղը պատրաստված է փայտից,
մարմինը` վարդագույն տաք փղոսկրով, իսկ հագուստը` ոսկե
թիթեղներից էր: Նա մի ձեռքով բռնել էր Նիկեի արձանը, մյուսով
հենվել էր երկար գավազանի վրա: Ֆիդիասը իր աշխատանքը
ավարտեց , մոտեցավ տաճարի սև մարմարյա հատակին
արտացոլվող արձանին և հարցրեց. արդյոք գոհ է Զևսը: Իբրև
պատասխան լսվեց ամրոպի ճայթյուն: Զևսը գոհ էր......
Հալիկառնասի դամբարանը
Հալիկառնաս այժմ Թուրքիայի Բոդրում քաղաքում էր գտնվում
հրաշալիքներից հինգերորդը` Մավսոլոս թագավորի հոյակետ
դամբարանը, որը կառուցել էր նրա այրին` Արտեմիսիա
թագուհին: Դա մի եռահարկ շինություն էր: Առաջին հարկը
գոտևորում էր սպիտակ մարմարե բարձրաքանդակների
ժապավենը, 2-րդ հարկը մարմարե սլացիկ սյունաշար էր, իսկ
3-րդ հարկը բրգաձև տանիքներ: Մավսոլոսի և Արտեմիսիայի
արձանները, ինչպես նաև դամբարանի այլ զարդաքանդակներ
այժմ պահվում են Բրիտանական թանգարանում:
Հռոդոսի կոթողը
Մ.թ.ա. 5-րդ դ. Հռոդոս կղզու վրա հարձակվեց զորապետ Դեմետրիոսը, սակայն նրան չհաջողվեց հաղթել ազատասեր հռոդոսցիներին: Ի հիշատական կղզու հաջող պաշտպանության` հռոդոսցիները որոշեցին կանգնեցնել աշխարհի ամենմեծ արձանը, որն էլ համրվեց հին աշխարհի թվով 6-րդ հրաշալիքը Հռոդոսի կոթող անունով: 36մ հասակով բրոնզե արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները համարում էին իրենց հովանավոր:
Ալեքսանդրիայի փարոսը
Նեղոս գետի գետաբերանում գտնվող Փարոս կղզում, Ալեքսանդրիա քաղաքի մոտ մ.թ.ա. 280թ. կառուցվեց հին ժամանակների ամենամեծ փարոսը, համրվելով հին աշխարհի 7-րդ հրաշալիքը: 120մ բարձր. ունեցող եռահարկ աշտարակը, որի գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը` ճանապարհ ցուց տալով նավերին
Recommended