Բարիքներ

Preview:

Citation preview

ԲԱՐԻՔՆԵՐ

ԼԻԱՆԱ ՎԱՀԱՆՅԱՆ

Բարիքը բնության և մարդու կողմից ստեղծված նյութական և ոչ

նյութական արդյունքների ամբողջությունն է, որը

բավարարում է վերջինիս այս կամ այն պահանջմունքը։ Բարիքի

օգտակարությունը այս կամ այն պահանջմունքի բավարարման

հատկությունն է։

ԲԱՐԻՔՆԵՐԸ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ

Ըստ իրացման բնույթի՝ նյութական և ոչ նյութական,Ըստ արդյունքների սահմանափակության՝ տնտեսական

և ոչ տնտեսական,Ըստ օգտագործման նշանակության՝ անձնական և

հասարակական:

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐ

Նյութական բարիքներ են կոչվում բնությունից տրված և մարդու կողմից ստեղծված բարիքները:

Օրինակ՝ օդը, ջուրը, սնունդը, հագուստը, և այլն:

Իսկ ոչ նյութական բարիքների մեջ են մտնում առողջապահությունը, գիտության, հոգևոր, մշակութային արժեքները, և այլն:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐՏնտեսական են կոչվում

այն բարիքները, որոնց բավարարման շրջանակները սահմանափակ են:

Օրինակ՝ սնունդը, ավտոմեքենաները, բնակարանները, հագուստը, և այլն:

Ոչ տնտեսական են համարվում այն բարիքները, որոնց բավարարման շրջանակները անսահմանափակ են։

Օրինակ՝ ջուրը, օդը, լույսը, և այլն:

ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐԱնձնական բարիքը արդյունքների այն ամբողջությունն է, որը սպառվում է անհատ քաղաքացիների կողմից՝ համաձայն իրենց պահանջմունքների գերադասելիության, որոնց համար նրանք վճարում են՝ ըստ օգտակարության աստիճանի։

Օրինակ՝ սնունդը, տնտեսական ապրանքները, կահույքը, և այլն:

Հանրային բարիքներն այն բարիքներն են, որոնք հնարավոր չէ ձեռք բերել անմիջապես վճարելով դրանց համար:

Օրինակ՝ ազգային անվտանգության ապահովումը, տարբեր միջոցառումների իրականացումը, ճանապարհների կառուցումը, և այլն: