9

մայրիկիս աշխատանքը (1)

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Մի անգամ ես գնացի մայրիկիս աշխատաավայր և ինձ շատ դուր եկավ,քանի որ այնտեղ շատ գեղեցիկ հուշանվերներ կային։Այդ հուշանվերները հայկական էին։

Ես հարցրեցի մայրիկիցս,թե որտեղից են դրանք, մայրիկս պատասխանեց, որ այդ հուշանվերները նրանց աշխատավայր բերում են շատ շնորհալի մարդիկ։ Մայրիկս պատմեց, որ իրենց կազմակերպությունը աշխատում է մոտ հիսուն արվեստագետների, և այդ հուշանվերները վարպետները տանը կամ իրենց արվեստանոցներում են պատրաստում, իրենց իսկ ձեռքերով։Հուշանվերները տարբեր նյութերից են, բայց ամենաշատը գերիշխում են կավից ,փայտից և գործվածքից։

Հետո հանձնում են մայրիկիս աշխատանքի տեղը և այդ ամենը փաթեթավորվելուց հետո արտահանվում է օդանավակայանի Դյութի Ֆրի խանութ սրահը։Ամիսը մի քանի անգամ մայրիկս գնում է այնտեղ հետևելու դասավորությանը և վաճառքին։Այնտեղի աշխատողների համար հայկական հուշանվերների մասին ուսուցողական դասընթացներ է կազմակերպում։Ես գիտեմ, որ մայրիկս շատ է սիրում իր աշխատանքը և այն արդեն մոտ վեց տարի շատ սիրով է կատարում։