53
Հովհաննես Թումանյան

հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Embed Size (px)

Citation preview

Page 1: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Հովհաննես Թումանյան

Page 2: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Քամի

Page 3: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Քամին է, քամին, Տես անզգամին.

Բերան չունի՝ փըչում է,

Page 4: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Թևեր չունի՝ թռչում է, Ձեռքեր չունի՝ քաշում է, Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի, Անպիտան քամի։

Page 5: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Մի վախի, ջանիկ, Փեշըս պինդ բռնի, Ես թող չեմ անի, Քամին քեզ տանի։

Page 6: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Գետակ

Page 7: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

— Ո՞ւր ես վազում Այդպես արագ, Ա՜յ դու կայտառ, Սիրուն գետակ.

Կանգ առ, խաղանք Էս ծառի տակ։

Page 8: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

«Չէ՛, փոքրիկըս, Գնամ պիտի. Տե՛ս ջաղացը Գյուղի մոտի,

Պետք է ուժ տամ, Որ պըտըտի։

Page 9: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Ցածն էլ հովտում Անուշահոտ Ինձ են մնում Ծաղիկ ու խոտ, Հոգնած-ծարավ Տավարն ու հոտ։

Page 10: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Դե՜, տեսնո՞ւմ ես, Մնա՛ս բարով,

Ճամփաս ցանած Հազար գործով. Դադար չունեմ Ես մինչև ծով»։

Page 11: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Ծաղիկներ

Page 12: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

— Ո՞ւր գնացին ծաղիկները: — Սո՛ւս, քնած են հողի տակ, Տաք ծածկըված ողջ ձմեռը Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Page 13: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Կըգա գարնան արևն էլ ետ Իր շողերով կենդանի,

Ձմրան սաստիկ ցրտերի հետ Ձյան-ծածկոցը կըտանի:

Page 14: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր». Ու հենց նրանք իմանան,

Դուրս կըհանեն գլխիկները, Աչիկները կըբանան:

Page 15: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Գրիչ

Page 16: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Ի՞նչ կըլինի, ասա, գրիչ, Ինձ էլ սիրես գոնե մի քիչ:

Page 17: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Page 18: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես Սև ագռավի ճանկերի պես:

Page 19: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել, Եկ, խնդրում եմ՝ ինձ համար էլ,

Գրի էնպես արագ-արագ, Էնպես ուղիղ, սիրուն, բարակ:

Page 20: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Գրիչը լուռ լըսում, լըսում, Ճըռճըռում է ու խազմըզում:

Page 21: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Բայց այս անգամ արդեն, կարծես, Փոքրիկ ծըտի ճանկերի պես:

Page 22: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Թռչունի մտածմունքը

Page 23: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ Առատ ու անփույթ,

Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ, Կեղևը կապույտ։

Page 24: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Նըրանից հետո աչքըս բաց արի Մի փոքրիկ բընում,

Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած, Ու մայրս է շինում։

Page 25: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Մի օր էլ, բընից գըլուխս հանած, Նայում եմ դես–դեն,

Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած՝ Մեր բունը վըրեն։

Page 26: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ, Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած– Էլ չեմ հասկանում։

Page 27: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Էս էն է

Page 28: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

Page 29: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 30: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 31: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 32: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 33: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր, որ հարու է տվել էն շանը, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 34: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 35: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 36: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 37: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին, որ պսակել է էն տղին, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 38: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Էս էլ էն վարպետ Օհանը, որ մորթել է էն աքլորին, որ զարթեցրել է էն տերտերին, որ պսակել է էն տղին, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Page 39: հովհաննես թումանյան գև կարապետյան 1
Page 40: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Մարտ

Page 41: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս. Մարդու հանգիստ չի տալիս:

Էսօր ուրախ օր կանի, Վաղը անձրև ու քամի.

Page 42: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Առավոտը պայծառ օդ, Կեսօրը մութ ու ամպոտ:

Page 43: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Մին հագնում է սպիտակ, Մին կանաչին է տալիս

Page 44: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Մի օր ցուրտ է, մի օր տաք, Մին խնդում է, մին լալիս… Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս:

Page 45: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Կանաչ ախպեր

Page 46: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Է՜յ կանանչ ախպեր, Է՜յ ճանանչ ախպեր, Արի՜, քեզ հետ բե՛ր Արևի շողեր.

Page 47: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Բեր անուշահոտ Ծիլ, ծաղիկ ու խոտ, Կարկաչուն վըտակ, Երկինք կապուտակ, Խատուտիկ հավքեր,

Page 48: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Զրընգան երգեր, Գառների մայուն,

Խաղ, ուրախություն․ Է՜յ կանանչ ախպեր, Է՜յ ճանանչ ախպեր։

Page 49: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Արագիլ

Page 50: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Արագի՛լ, բարով եկար, Հա՜յ, արագի՛լ, բարով եկար. Դու մեզ գարնան նշան բերիր, Մեր սրտերը ուրախ արիր։

Page 51: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Արագի՛լ, երբ գընացիր, Դու մեզանից երբ գընացիր, Հա՜ փըչեցին բուք ու բորան, Ծաղիկները ամեն տարան։

Page 52: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

Արագի՛լ, բարով եկար, Հա՜յ, արագի՛լ, բարով եկար. Բունըդ շինիր էն հին ծառին Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

Page 53: հովհաննես թումանյան գև կարապետյան 1

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հիմնական դպրոց

Գևորգ Կարապետյան

4-դասարան