10
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS 1.1 (18) Общественные науки (теология, востоковедение, история) Social Sciences (Theology, Oriental Studies, History) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2017

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 13-19.pdf · լուսին, սակայն մենք բացառում ենք այդ տեսակետը, քանզի

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 13-19.pdf · լուսին, սակայն մենք բացառում ենք այդ տեսակետը, քանզի

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

1.1 (18)

Общественные науки (теология, востоковедение, история)

Social Sciences (Theology, Oriental Studies, History)

ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2017

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 13-19.pdf · լուսին, սակայն մենք բացառում ենք այդ տեսակետը, քանզի

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

1.1 (18)

Հասարակական գիտություններ (աստվածաբանություն, արևելագիտություն,

պատմություն)

ԵՐԵՎԱՆ ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2017

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 13-19.pdf · լուսին, սակայն մենք բացառում ենք այդ տեսակետը, քանզի

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

բ.գ.թ., դոց. Ռ․ Մելքոնյան պ․գ․թ․, դոց․ Հ․ Քոչարյան բ․գ․թ․, դոց․ Վ․ Ոսկանյան պ.գ.թ., դոց. Մ․ Գաբրիելյան պ.գ.թ., դոց. Է․ Զոհրաբյան պ.գ.թ., դոց. Կ․ Գասպարյան պ.գ.թ., դոց. Ա․ Հովհաննիսյան պ.գ.թ. Ա․ Բալյան ա․գ․թ․ Ս․ Վարդանյան

к.ф.н., доц. Р. Мелконян к.и.н., доц. А. Кочарян к.ф.н., доц. В. Восканян к.и.н., доц. М. Габриелян к.и.н., доц. Э. Зограбян к.и.н., доц. К. Гаспарян к.и.н., доц. А. Ованисян к.и.н. А. Балян к.и.н. С. Варданян

Editorial Board

PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. H. Kocharyan PhD, Associate Prof. V. Voskanyan PhD, Associate Prof. M. Gabrielyan PhD, Associate Prof. E. Zohrabyan PhD, Associate Prof. K. Gasparyan PhD, Associate Prof. A. Hovhannisyan PhD A. Balyan PhD M. Vardanyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94, Էլ. փոստ՝ [email protected] ԵՊՀ ՈՒԳԸ կայք՝ sss.ysu.am.

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 13-19.pdf · լուսին, սակայն մենք բացառում ենք այդ տեսակետը, քանզի

13

Նազելի Հայրապետյան ԵՊՀ, Աստվածաբանության ֆակուլտետ, մագիստրանտ,

Գիտական ղեկավար` փ. գ. թ. Պարգև Բարսեղյան Էլ. փոստ` [email protected]

ԽԱՉՔԱՐԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԵՐԿՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԶԱՐԴԱՄՈՏԻՎՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Մարդկության պատմության հնագույն ժամանակներից լայնորեն կիրառ-

վել են երկնային լուսատուների պատկերները: Սկզբում դրանք կրում էին զուտ պատկերային, իսկ հետագայում ստացան նաև խորը իմաստային բնույթ: Երկ-նային լուսատուների պատկերներն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում խաչ-քարային հորինվածքներում: Երկնային նշանները սովորաբար տեղադրվում են խորանի վերնամասում կամ քիվի վրա: Դրանք նախ և առաջ կապվում են եր-կու թեմաների` Հիսուս Քրիստոսի խաչելության և երկրորդ գալստյան հետ: Որ-պես կանոն պատկերվում են արևն ու լուսինը, որոշ դեպքերում՝ նաև մեկ ա-ստղ: Եզակի հորինվածքներ խաչը ներկայացնում են լուսատուներով շրջա-պատված երկնքի հենքի վրա: Հիմք ունենալով 13-րդ դարի Ամենափրկիչ խաչ-քարերը, որտեղ արևն ու լուսինը որոշակիացված են նաև կից գրություններով, կարող ենք հավաստել, որ խաչքարային հորինվածքներում ընդհուպ մինչև 15-րդ դարը, որպես կանոն, արևը տեղադրվում էր խաչի աջ, իսկ լուսինը` ձախ կողմում, ինչը համապատասխանում է Խաչելության ներկայացման մանրան-կարչական ավանդույթին: Կարող ենք նկատել նաև, որ արևը, որպես կանոն, ներկայացվում է ավելի զարդարուն, քան լուսինն ու աստղերը: Նշենք, որ լու-սինը երբեմն պատկերվում է նաև մահիկի (կիսալուսնի) տեսքով: Այս և նմա-նատիպ այլ մանրամասները հնարավորություն են տալիս խաչքարային հորին-վածքի վերնամասի վարդյակազարդերն ու աստղազարդերը որպես արև, լու-սին ու աստղ տարբերակելու բավականին մեծ ճշգրտությամբ: Օրինակ՝ Մաքե-նիսի՝ 9-րդ դարի խաչքարի հորինվածքում խաչի ուղղաձիգ վերին թևից աջ պատկերված է արևը, որը վեցաթերթ վարդյակ է, ձախ կողմում և թևից վերև տեղադրված են լուսինն ու աստղ. երկուսն էլ՝ ինը ճառագայթ-շառավիղներից բաղկացած անվի տեսքով: Գանձակի եկեղեցու հորինվածքում, որտեղ խաչի ուղղաձիգ թևերի երկու կողմերում պատկերված են արևն ու լուսինը, արևը, ը-նդհակառակը, ներկայացված է որպես կենտրոնական մեծ բլթակով պսակված մի օղ-շրջան, բայց վեցաթև աստղերով են ներգծված լուսին ու աստղը:

Խաչքարային հորինվածքի հետագա զարգացումը հանգեցրեց նրան, որ խաչքարի վերնամասը 10-11-րդ դարերի սահմանագծին սկսեց առանձնանալ

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 13-19.pdf · լուսին, սակայն մենք բացառում ենք այդ տեսակետը, քանզի

14

ողջ հորինվածքից (և առաջին հերթին խաչի խորանից), նախ պատկերագրո-րեն, իսկ քիչ ավելի ուշ՝ նաև ճարտարապետորեն: Վերջինիս շնորհիվ քիվը ստացավ սալի համեմատ ավելի լայն և առաջացած կորնթարդ ծավալ՝ մի շարք դեպքերում պսակվելով առաջեկ ճակատով: 13-րդ դարում քիչ չեն օրի-նակները, երբ քիվը պատրաստվել է առանձին, ապա ամրացվել սալին: Որոշ օրինակներում նույնիսկ փորձեր են եղել քիվն էլ խորանայնացնելու՝ այս դեպ-քում շատ ավելի ընդգծելով ծավալային լուծումները:

Որոշ հորինվածքներում քիվը զարդարվում է երկու կամ երեք նույնական կամ էլ տարաբնույթ հարդարում ունեցող վարդյակներով (Հաղարծին, Արտա-վազիկ, Լիճք, Գնդեվանք, Անգեղակոթ և այլն), որոնք նույնպես կարող են խորհրդանշել արևը, լուսինն ու աստղը: Որոշ խաչքարային հորինվածքներ էլ, այս վարդյակներից զատ, պսակվում են բազմաթիվ մանր շրջաններով, բլթակ-ներով ու վարդակներով (Լիճք, Քարավան, Անգեղակոթ)՝ ասես ներկայացնելով խաչը մոլորակներով ու աստղերով զարդարված երկնակամարի հենքի վրա: 13-րդ դարի Ամենափրկիչ որոշ խաչքարերում (Աշտարակ, Ուրծ, Մարց) մար-դադեմ և եզրը բեկբեկյալով ընդգծված շրջանի տեսք ունեցող լուսինն ու արևը պատկերվում են համապատասխանաբար ցուլի և արծվի մեջքերին: Նշենք, որ արծիվն ու ցուլը մերձավոր արևելյան հին մշակույթներում և դիցաբանական համակարգերում արևի և լուսնի ուղեկիցներն ու խորհրդանիշներն են համար-

վել1: Ուշագրավ է, որ 15-17-րդ դարերի ո-րոշ խաչքարերի վրա, մի շարք հորին-վածքներում արծիվն անջատվում է կեն-դանական աշխարհի այլ ներկայացուցիչ-ներից, դրվում հորինվածքի գագաթային ու կենտրոնական մասում` իր լայն բաց-ված թևերի տակ առնելով մնացյալ պատ-կերների ողջ բազմությունը: Այստեղ հարկ ենք համարում նկատել, որ վարպետը ա-րծվի` երկնակամարի ամենավերին կենտ-րոնում գտնվելու ու տիեզերքն իր թևի տակ առնելու ընկալումը ավելի առաջ-նային է համարել, քան պատկերագրա-կան կանոնը:

Գեղարքունիքի՝ 15-17-րդ դարերի մի խումբ խաչքարերում արևն ու լուսինը տեղափոխվում են. լուսինը, որը երբեմն

1 Брентьес Б., От Шанидара до Аккада, М., 1976, с. 174.

Նկար 1 Քրիստոսի լուսապսակը արևի սկավառակի տեսքով, խաչքար, 16-րդ դար, Կարմիր

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 13-19.pdf · լուսին, սակայն մենք բացառում ենք այդ տեսակետը, քանզի

15

պատկերվում է մահիկի տեսքով, տեղադրվում է խաչից աջ, իսկ կլոր անզարդ բլթակի տեսք ունեցող արևը՝ խաչից ձախ: Ջուղայի խաչքարերում արևն ու լուսինը ունեն ընդգծված ծավալային լուծում և ներկայացվում են երեք քա-ռորդ գնդերի տեսքով: Հարկ ենք համարում ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ դա արվում էր՝ կարծես թե շեշտելու արևի և լուսնի տարբե-րությունները, որոնք արտահայտվում են գնդերի հարդարման զարդաքան-դակների տարբերություններով:

Ամենափրկիչ խաքարերից սկսած՝ արևն ու լուսինը, հիմքում ունենալով խաչելության մանրանկարչության ավանդույթը, նաև մարդակերպություն են ստանում, պատկերագրության մի ձև, որն իր դրսևորում ունեցավ 16-17-րդ դարերում: Ինչպես ցանկացած ուղղաձիգ կոթողի, այնպես էլ խաչքարի դեպ-քում բնական է ընդունել, որ նրա գագաթը կամ վերնամասը կարող է արժա-նանալ հատուկ ուշադրության և կրել երկնային սրբազան որոշակի խորհրդա-բանություն: Վաղ խաչքարերում դա նախ և առաջ արտահայտվում էր՝ վերնա-մասին կամարաձևություն տալով, եզակի դեպքերում նաև երկնային լուսա-տուների տեղադրության միջոցով: Սակայն նման հարդարանքը միաժամանակ շեշտում էր խաչի ու այն ամփոփող խորանի վերևնամասը, այսինքն՝ ողջ քա-րակոթողը նմանեցվում էր խորանի, և նրա վերնամասը շեշտադրվում էր մի-այն այդ խորանի համատեքստում:

Հարկ ենք համարում խաչքարերի առան-ձին օրինակներով դիտարկել երկնային լուսա-տուների տեղադրությունն ու նշանակությունը: Այսպիսով` Կարմիրի` 16-րդ դարով թվագրվող խաչքարում (տե՛ս նկ. 1) արևի սկավառակի տեսքով է պատկերվում Քրիստոսի լուսապսա-կը: Այն տեղադրված է քարասալի քիվի հատ-վածում: Վերջինիս վրա, այսինքն՝ խաչքարի ա-մենավերին ոլորտում, պատկերված Քրիստոսի լուսապսակը ներկայացվում է որպես արևի սկավառակ: Արևի երկու կողքերում տեսնում ե-նք մեկական խաչ, որոնք եզերում են խաչքարի վերին երկու անկյունները:

Միջնադարում լայն տարածում են գտնում ուղղանկյունաձև և հարթ մակերեսով տապա-նաքարերը: Սրանք իմաստային առումով կյան-քի մատյանի նմանակումներ էին, որտեղ գրված էր հանգուցյալի անունը, երբեմն էլ ուրվագծով պատկերվում էր նրա պատկերը: Նշենք, որ միջ-

Նկար 2 Հարթ տապանաքար, 1653, Վարդենիկ

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 13-19.pdf · լուսին, սակայն մենք բացառում ենք այդ տեսակետը, քանզի

16

նադարյան, ինչու չէ նույնիսկ ոչ վաղ անցյալի հայ ավանդական աշխարհըն-կալման համակարգում անունն անջատված չէր անհատից: Անունով էր մարդն առանձնանում հասարակությունից, դրանով էր յուրահատուկ և դրա շնորհիվ պետք է տարբերակվեր փրկության արժանանալիս: Վարդենիկից հայտնաբեր-ված խաչքարի վերնամասում (նկար 2) պատկերված է հանգուցյալի ուրվագի-ծը, որը գլխամասում եզերված է երկշերտ լուսապսակով: Իսկ մարմնի վերին հատվածի ուրվագիծն ավարտվում է երկու արևներով: Աջակողմյան արևը գտնվում է պայծառ և կենսատու վիճակում. դա են խորհրդանշում շրջանագծի մեջ պատկերված կետերը, իսկ ձախակողմյանը` արդեն ներկայացնում է հան-գուցյալի կյանքի մայրամուտը, երբ արևն արդեն թեքվում է դեպի հորիզոն: Սա կարող է նաև հակասությունների առիթ տալ, քանզի Ամենափրկիչ խաչքարերի օրինակով կարելի է ենթադրել, որ տապանաքարին պատկերված են արև և լուսին, սակայն մենք բացառում ենք այդ տեսակետը, քանզի թեքվող շրջագիծը պատված է ևս մեկ շրջագծով, ինչը մատնանշում է նրա արևային լինելը:

8-րդ դարի կաթողիկոս ու աստվածաբան Հովհան Օձնեցու կանոնի2 հա-մաձայն՝ ցանկացած նյութից կազմված խաչը, քանի դեռ օծված չէ համապա-տասխան ծեսով, չի կարող իր մեջ աստվածային զորություն կրել: Նույնն է հա-վաստում նաև 12-րդ դարի կաթողիկոս Ներսես Շնորհալին3: Նման պայմաննե-րում խաչքարերի վրա ավետարանական պատկերների ի հայտ գալը, 12-րդ դարից սկսած, կարելի է դիտարկել որպես հայ եկեղեցու խաչքարին շատ ավե-լի մեծ նշանակություն տալու նախաձեռնություն: Այս շարժման բարձրակետն էլ կարելի է համարել 13-րդ դարի վերջին, այսինքն՝ խաչքարային արվեստի ա-մենածաղկուն փուլում, Խաչելությունը պատկերող Ամենափրկիչ կոչված խաչ-քարերի երևան գալը: Ամենափրկիչ խաչքարերի մեզ հասած ամենավաղ օրի-նակը կանգնեցված է Հաղպատում (նկար 3) և թվագրվում է 1273 թվականով: Այս խաչքարերն առանձնանում են իրենց վրա պատկերված խաչյալ Քրիստո-սով: Ի տարբերություն հայկակական իրականության մեջ տարածված ծաղ-կած խաչերի՝ սրանք որևէ բուսական հավելում կամ զարդանախշ չեն պարու-նակում. հարթ խաչի վրա պատկերված է խաչյալ Քրիստոս: Խաչը կանգնեց-ված է Գողգոթայի բլուրը հիշեցնող զանգվածեղ պատվանդանի վրա: Վերջի-նիս ներսում բուսանախշը հիշեցնում է կենաց ծառը, որի ներսում խորը կեր-պով բաղդատված են աստեղնալից երկնքի և լուսնի զարդանախշերը: Կենտ-րոնական կամարում պատկերված է Ադամի գլուխը: Զարդանախշերը կաղա-պարող ուրվագիծը եռաբաժանված է, որը խորհրդանշում է Սուրբ երրորդու-թյունը: Անդրադառնալով սյուժեին պետք է ասենք, որ այն ծավալվում է երեք ոլորտներում ` վերերկնային, երկնային և երկրային: Խաչասալը պատված է

2 Կանոնագիրք Հայոց, աշխատությամբ Վ. Հակոբյանի, հ. 1, Երևան, 1964, էջ 532-533: 3 Գանձակեցի Կիրակոս, Պատմութիւն Հայոց, Երևան, 1961, էջ 139-140:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 13-19.pdf · լուսին, սակայն մենք բացառում ենք այդ տեսակետը, քանզի

17

արմավենիների հյուսածո ցանցով, և բոլոր կերպարները պատկերված են այդ հենքի վրա: Քիվի ճիշտ կենտրոնում պատկերված է Հայր աստված, որը նե-րառված է արարչագործության գլխավոր սիմվոլներից մեկը հանդիսացող ձվի ուրվագծի մեջ: Երկու կողմերից` քերովբեների հարևանությամբ, երկնային լու-սատուներն են: Ճիշտ այնպես, ինչպես կանոնական առումով երկրի համար ե-րկնային գլխավոր լուսատուների ընթացքը պատկերված է պարթենոնի ճակ-տոնի վրա, ձախից վեր հառնող արևն է, և աջից` հալածական լուսինը: Արարչի պատկերի հարևանությամբ կրկին տեսնում ենք քերովբեների: Նշենք, որ մեր

համոզմամբ, նրանց թևերը այստեղ զեղչված են, քանի դրանց ամբողջական պատկերման դեպքում, ընդհանուր տեսքը կստացվեր մի տեսակ ճնշված և ոչ համա-հունչ ընդհանուր կերտվածքին: Հավե-լենք, որ տվյալ դեպքում քերովբեներին տարբերակում ենք առկա շրջանագծի և նրա մեջ պատկերված ութը կետերի միջո-ցով: Խաչքարն մասամբ ներկված է եղել կարմիր, նարնջագույն և սպիտակամոխ-րագույն ներկերով: Որդան կարմիրն առ այսօր լավ պահպանված է: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կարմի-րով ներկված է ոչ թե Հիսուսը, այլ խաչը: Այն կապված է Հայ առաքելական եկեղե-ցում կարևորագույն տարբերակիչ կողմ-նորոշման հետ: Խաչը մեզ համար ոչ թե զենք է, որով սպանել են Փրկչին, այլ մահ-վան հանդեպ Նրա տարած հաղթանակն է խորհրդանշում: Նրա արյամբ ծաղկած հավերժական երկնային կյանքի խոր-հուրդն է կրում իր մեջ: Այդ իսկ պատճա-ռով էլ այն ներկված է կյանքի գլխավոր գույնով` կարմիրով: Վերջում ընդհանրաց-նելով՝ նշենք, որ դատելով խաչքարերին տրվող Ամենափրկիչ անվանումից՝ կարելի է հավաստել, որ այդ խաչքարերը ստեղ-ծած վանական միջավայրը համոզված էր, որ Քրիստոսակիր և Համբարձման տեսա-րանով պսակվող խաչը շատ ավելի զորեղ

Նկար 4: Ամենափրկիչ, 1279, Ուրծ

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 13-19.pdf · լուսին, սակայն մենք բացառում ենք այդ տեսակետը, քանզի

18

փրկչագործական ուժ ունի, քան սովորական զարդարուն կամ ծաղկուն խաչը: Հաղպատի խաչքարի նմանությամբ խաչքար է, Ուրծում 1279 թվականին

կերտված և այժմ Էջմիածնում պահվող մեկ այլ «Ամենափրկիչ» (նկար 4): Քիվի արձանագորությունից տեղեկանում ենք, որ այն կանգնեցված է Մամիկոնյան Մամիկոն իշխանի կողմից՝ ի հիշատակ հոր` Գրիգոր և մոր` Մամքան Մամիկո-նյանների: Պատկերագրական հորինվածքն այստեղ ավելի պարզեցված է: Ա-րևն ու լուսինը համապատասխանաբար պատկերվում են արծվի ու ցուլի մեջ-քերին: Խաչքարին որպես ֆոն են ծառայում լուսնային ու աստղային խորհր-դանշանային համակարգին բնորոշ զարդաքանդակներն ու բուսապատկերնե-րը: Կրկին Գողգոթան հիշեցնող բլրի վրա վեր է խոյանում խաչը, որը անցնում է քիվը եզրագծող գծի միջով ու ավարտվում վերնամասի արձանագրություն-ների մեջ: Գողգոթան այստեղ յոթնակամար է, կենտրոնական հատվածում կր-կին պատկերված է Ադամի գլուխը, որն իր չափերով անհամեմատ փոքր է խաչքարում առկա այլ պատկերներից: Կարելի է ենթադրել, որ դա արված է միտումնավոր՝ շեշտելու համար Ադամի մեղսալից լինելը: Հորիզոնական խա-չաթևի արձանագրությունը նվիրված է Քրիստոսին, իսկ ուղղահայացինը ա-ղերս է, որը վերջանում է «ողորմեա պարոն Մամիկոնին» արտահայտությամբ: Այստեղ հետաքրքրական է հատկապես երկնային լուսատուների ուղեկիցների առկայությունը: Դեռևս հնագույն ժամանակներից տարբեր կրոնական համա-կարգերում արծիվը եղել է արևի խորհրդանիշը: Հաճախ աստվածաները վե-րածվել են արծվի, եղել են նրա ամենատես աչքը, կամ արծիվը հավատարմո-րեն ծառայել է աստվածներին: Նույնը կարելի է ասել և ցուլի համար: Այն լուս-նային ազդեցություն ունեցող դիցաբանական համակարգերի մեջ համարվում է սրբազան կենդանի: Եգիպտոսում անգամ գոյություն ուներ կարմիր և սպի-տակ եզերի պաշտանմունք: Նկատենք, որ նախնական կրոնական հավատա-լիքներում առկա տոտեմական հատկություններով են օժտվում այս կենդանի-ները, որոնց վնասումը անթույլատրելի է և հանցավոր:

Նշված երկու խաչքարերի նմանություններից ակնհայտ է դառնում, որ պատկանում են նույն վարպետին կամ գոնե նույն արհեստանոցին:

Այսպիսով՝ մի քանի խաչքարերի օրինակով փորձեցինք սահմանել խաչ-քարերում առկա պատկերաքանդակների իմաստն ու նշանակությունը: Ի վեր-ջո, կարող ենք փաստել, որ արևն ու լուսինը, մարդկության ծագման ամենա-վաղ փուլից սկսած, եղել են մարդու ուղեկիցները երկնային հարթությունում և իրենց պատկերային արտացոլումն են գտել ինչպես կիրառական, այնպես էլ դեկորատիվ արվեստում:

Page 10: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 13-19.pdf · լուսին, սակայն մենք բացառում ենք այդ տեսակետը, քանզի

19

Նազելի Հայրապետյան

ԽԱՉՔԱՐԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԵՐԿՆԱՅԻՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԶԱՐԴԱՄՈՏԻՎՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բանալի բառեր` խաչքար, երկնային լուսատուներ, արև, լուսին, աստղ, զարդաքանդակ,

Ամենափրկիչ խաչքար, Հիսուս Քրիստոս

Երկնային լուսատուների պատկերներն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում խաչքա-րային արվեստում: Լուսնային նշանները սովորաբար տեղադրվում են խորանի վերնամա-սում կամ քիվի վրա: Մինչև 15-րդ դարը արևը պատկերվում է խաչի աջ կողմում, իսկ լուսինը` ձախ: 15-17-րդ դարերի որոշ խաչքարերում նրանց տեղադրությունը փոխվում է: Արևն ու լուսինը հաճախ պատկերվում են նաև իրենց ուղեկից (խորհրդանիշ) կենդանիերի, համապատասխանաբար արծվի ու ցուլի մեջքերին:

Назели Айрапетян

ОБЩИЙ АНАЛИЗ СИМВОЛИЧЕСКИХ ОРНАМЕНТОВ НЕБЕСНЫХ СВЕТИЛ НА ХАЧКАРАХ

Ключевые слова: хачкар, небесные светила, солнце, луна, звезда, орнамент, хачкар

«Спаситель», Иисус Христос

Аннотация В искусстве хачкаров уникальное место занимают образы небесных светил. В данной

статье мы провел анализ изображения небесных светил на хачкарах. Небесные знаки, как правило, размещены в верхней части алтаря или на карнизе. До XV века солнце изобража-лось справа от креста, а луна – слева. На некоторых памятниках XV-XVII веков эти знаки меняют свое месторасположение: солнце изображается слева от креста, луна – справа. Часто солнце и луна изображаются на символизирующих эти знаки животных – на спинах орла и быка соответственно.

Nazeli Hayrapetyan

A GENERAL ANALYSIS OF SYMBOLIC ORNAMENTATION OF CELESTIAL LIGHTS ON THE CROSS-STONES

Key words: Cross-stone (Khachkar), celestial lights, the Sun, the Moon, star, ornament,

“The Redeemer” cross-stone, Jesus Christ

Symbols of celestial lights have their place in the art of cross-stones. Symbols of the Moon are usually put on top of the frontal section or on the cornice. Until the 15th century, the Sun had been depicted on the right side of cross-stones and the Moon on the left side. Their position is different on some 15-17th-century cross-stones. The Sun and the Moon are often depicted on the back of their symbolic companion animals, the eagle and the bull, respectively.