83
1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1 25.08.16թ. տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր` Լ.Ասատրյանը, պրոֆեսոր Մ.Մանուկյանը, դոցենտներ` Ե.Էպրիկյանը, Ա.Մանուկյանը, Մ.Ասատրյանը, Մ.Գևորգյանը, Գ.Հակոբյանը, Ս.Ջանիկյանը, Լ.Հարությունյանը, ասիստենտներ` Փ.Սարգսյանը, Վ.Մելիքսեթյանը, Զ.Ասատրյանը Ա.Հակոբյանը, դասախոսներ` Ն.Կարապետյանը, Ա.Բաղդասարյանը: Օ Ր Ա Կ Ա Ր Գ 1. 2016-2017 ուս.տարվա առարկայական ծրագրերի և ուսումնամեթոդական փաթեթների հաստատման հարցը: 2. Կազմակերպչական հարցեր: ԼՍԵՑԻՆ- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը 2016-2017 ուս.տարվա առարկայական ծրագրերի և ուսումնամեթոդական փաթեթների հաստատման վերաբերյալ: Նա մասնավորապես նշեց, որ տարեվերջին ամբիոնի դասախոսներին հանձնարարվել է վերանայել առարկայական ծրագրերը, ուսումնամեթոդական փաթեթների թեմաները համապատասխանեացնել ծրագրերի թեմաներին: Յուրաքանչյուր շաբաթ classroom-ում տեղադրել ուսումնասիրվելիք նյութը և այլ մեթոդական հանձնարարականներ: Ակտիվացնել ուսանողների հետ հակադարձ կապը, երկխոսությունը, նրանց մղել ակտիվ ուսումնաստեղծագործական գործունեության: Հաստատվեցին ներքոհիշյալ առարկաների ուսումնական ծրագրերը և ուսումնամեթոդական փաթեթները`

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

  • Upload
    others

  • View
    22

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

1

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1

25.08.16թ. տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և

պատմության ամբիոնի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր`

Լ.Ասատրյանը, պրոֆեսոր Մ.Մանուկյանը, դոցենտներ` Ե.Էպրիկյանը,

Ա.Մանուկյանը, Մ.Ասատրյանը, Մ.Գևորգյանը, Գ.Հակոբյանը, Ս.Ջանիկյանը,

Լ.Հարությունյանը, ասիստենտներ` Փ.Սարգսյանը, Վ.Մելիքսեթյանը, Զ.Ասատրյանը

Ա.Հակոբյանը, դասախոսներ` Ն.Կարապետյանը, Ա.Բաղդասարյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. 2016-2017 ուս.տարվա առարկայական ծրագրերի և ուսումնամեթոդական

փաթեթների հաստատման հարցը:

2. Կազմակերպչական հարցեր:

ԼՍԵՑԻՆ- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը

2016-2017 ուս.տարվա առարկայական ծրագրերի և ուսումնամեթոդական

փաթեթների հաստատման վերաբերյալ:

Նա մասնավորապես նշեց, որ տարեվերջին ամբիոնի դասախոսներին

հանձնարարվել է վերանայել առարկայական ծրագրերը, ուսումնամեթոդական

փաթեթների թեմաները համապատասխանեացնել ծրագրերի թեմաներին:

Յուրաքանչյուր շաբաթ classroom-ում տեղադրել ուսումնասիրվելիք նյութը և

այլ մեթոդական հանձնարարականներ: Ակտիվացնել ուսանողների հետ հակադարձ

կապը, երկխոսությունը, նրանց մղել ակտիվ ուսումնաստեղծագործական

գործունեության:

Հաստատվեցին ներքոհիշյալ առարկաների ուսումնական ծրագրերը և

ուսումնամեթոդական փաթեթները`

Page 2: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

2

Մանկավարժության տեսություն,

Գործնական մանկավարժություն,

Ընտր.դաս/Էթնոմանկավարժություն,

«Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված դասընթացի դասավանդման մեթոդիկա,

Կրթության և մանկավարժական մտքի պատմություն,

Ընտր.դաս/Էկոլոգիական կրթության համակարգի կառավարման հիմունքներ

Մեդիակրթություն,

سÝϳí³ñÅ³Ï³Ý ·áñÍáõÝ»áõÃÛ³Ý ÑÇÙáõÝùÝ»ñ,

«Տարրական կրթության մանկավարժություն»,

Դաստիարակության տեսություն և մեթոդիկա,

Մանկավարժական տեխնոլոգիաներ,

Ընտր/դաս.(Մանկավարժություն)-Մանկավարժական հաղորդակցման

հիմունքներ,

Կրթության և մանկավարժական մտքի պատմություն,

Մանկավարժական գործունեության հիմունքեր,

История педагогики,

Методика преподавания интегрированного курса «Я и окружающая среда»

Теория педагогики,

Педагогика начального образования,

Практическая педагогика.

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՄԱՆԿ.ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ,ՊՐՈՖԵՍՈՐ` Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆ

25.08.16թ.

Page 3: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

3

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2

22.09.2016թ. տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր` Լ.Ասատրյանը,

պրոֆ. Մ.Մանուկյանը, դոցենտներ` մ.գ.թ. Ա.Մանուկյանը, մ.գ.թ. Մ.Ասատրյանը,

մ.գ.թ. Մ.Գևորգյանը, մ.գ.թ. Գ.Հակոբյանը, մ.գ.թ. Ե.Էպրիկյանը, մ.գ.թ. Ս.Ջանիկյանը,

մ.գ.թ. Լ.Հարությունյանը, ասիստենտներ` մ.գ.թ. Ա.Հակոբյանը, մ.գ.թ. Զ,Ասատրյանը,

մ.գ.թ. Վ.Մելիքսեթյանը, դասախոսներ` մ.գ.թ. Ն.Կարապետյանը, մ.գ.թ.

Ա.Բաղդասարյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Միջանկյալ ստուգման հարցաշարերի, ռեֆերատների և կուրսային

աշխատանքների թեմաների հաստատման հարցը:

2. Դասալսումների և մանկավարժական պրակտիկայի դիտարկումների

ժամանակացույցի հաստատման հարցը:

1. ԼՍԵՑԻՆ- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի

վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի

հաղորդումը միջանկյալ ստուգումների հարցաշարերի հաստատման մասին:

Նա մասնավորապես նշեց, որ ծրագրերի վերանայման հետ կապված վերանայվել

և ծրագրային նյութի թեմաներին են համապատասխանեցվել միջանկյալ ստուգման

հարցաշարերը. յուրաքանչյուր դասախոս պատասխանատու է հարցաշարերի

բովանդակության և դրանց գրագետ կազմման համար:

ՈՐՈՇԵՑԻՆ- հաստատել դասավանդվող առարկաների ուս.պլանով

նախատեսված միջանկյալ ստուգման հարցաշարերը, ռեֆերատների և կուրսային

աշխատանքների թեմաները:

3. ԼՍԵՑԻՆ- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը

դասալսումների և մանկավարժական պրակտիկայի դիտարկումների

Page 4: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

4

ժամանակացույցի հաստատման հարցը:

Նա մասնավորապես նշեց, որ դասալսումները նպատակաուղղված են

առարկայի դասավանդման որակի բարձրացմանը, դասերի կազմակերպման

ժամանակակից ձևերի, տեխնոլոգիաների և մեթոդների ներդրման գործընթացի

արդյունավետության հայտորոշմանը և թերությունների շտկմանը, իսկ

մանկավարժական պրակտիկայի պարբերական դիտարկման նպատակը այդ

գործընթացի արդյունավետության և որակի ապահովումն է ամբիոնի դասախոսների

մանկավարժական գործառույթների իրականացման համատեքստում:

ՈՐՈՇԵՑԻՆ- հաստատել պրակտիկայի դիտարկումների և դասալսումների

ժամանակացույցը:

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՄԱՆԿ.ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ,ՊՐՈՖԵՍՈՐ` Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆ

22.09.2016թ.

Page 5: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

5

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 3

06.10.2016թ. տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր` Լ.Ասատրյանը,

պրոֆ. Մ.Մանուկյանը, դոցենտներ` մ.գ.թ. Ա.Մանուկյանը, մ.գ.թ. Մ.Ասատրյանը,

մ.գ.թ. Մ.Գևորգյանը, մ.գ.թ. Գ.Հակոբյանը, մ.գ.թ. Ե.Էպրիկյանը, Ս.Մինասյանը, մ.գ.թ.

Ս.Ջանիկյանը, մ.գ.թ. Լ.Հարությունյանը, ասիստենտներ` մ.գ.թ. Ա.Հակոբյանը, մ.գ.թ.

Զ,Ասատրյանը, մ.գ.թ. Վ.Մելիքսեթյանը, դասախոսներ` մ.գ.թ. Ն.Կարապետյանը,

մ.գ.թ. Ա.Բաղդասարյանը, Ա.Հովսեփյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում:

2. Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի զարգացման

ռազմավարական ծրագրի (2016-2020թթ.) քննարկում և հաստատում:

3. Ամբիոնի աշխատանքային պլանի հաստատում:

4. Ամբիոնի դասախոսների կողմից ստեղծած ուսումնական ձեռնարկների

երաշխավորում և ներկայացում գիտխորհրդի հաստատմանը:

5. Կազմակերպչական հարցեր:

1. Լ Ս Ե Ց Ի Ն- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման

վերաբերյալ:

Նա մասնավորապես նշեց, որ ամբիոնի բոլոր դասախոսներին ուղարկված էր

օրենքի նախագիծը և ամբիոնի դասախոսներից յուրաքանչյուրը պետք է արտահայտի

իր անհատական կարծիքը դրա վերաբերյալ:

ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑԻՆ

Մ.գ.թ., դոցենտ Արմենուհի Մանուկյանը նշեց, որ օրենքում ընդամենը տեսել է

երկու նոր կետ, որոնք վերաբերում են մագիստրոսական կրթական աստիճանին և

Page 6: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

6

թեկնածուական աշխատանքներին:

Առաջարկություն արեց հստակեցնել գիտությունների թեկնածուի

մասնագիտական դոկտոր վերանվանելու, դրա մոդիֆիկացման խնդիրը արտերկրում

և ոչ միայն:

Մ.գ.թ., դոցենտ Գրետա Հակոբյան. Օրենքում պարզ չէ, թե գիտությունների

թեկնածուին մեխանիկորեն տրվում է մասնագիտական դոկտորի գիտական

աստիճանը, թե այդ աստիճանը համարվում է դւկտորի աստիճան, իսկ

գործառույթների առումով դոկտորի և գիտությունների թեկնածուի իրավունքները

հարթվում են մեխանիկորեն, թե ոչ: Այսինքն՝

որոշակիացված չեն իրավասությունների և գործառույթների շրջանակը, այն

կարիք է զգում որոշակիացման:

Պրոֆեսոր.Լ.Ասատրյան- Օրենքում մի մտահոգիչ կետ էլ կա, որը վերաբերում է

70 տարին լրացած պրոֆեսորներին և դասախոսների: Դուրս է գալիս, որ դեռևս

գործունակ գիտական ներուժով լի դոկտորը և պրոֆեսորը հրաժեշտ են տալու

աշխատանքին: Մենք դեմ ենք օրենքի այդ կետին, որովհետև կարծում ենք, որ 70

տարին դեռևս անաշխատունակության տաիրք չէ և օրենքի այդ կետը չպետք է

տարածվի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վրա:

Եթե չկան այլ առաջարկություններ, հավանության ենք արժանացնում օրենքը,

սակայն ամբիոնը գտնում է, որ 70 տարին լրացած պրոֆեսորների կամ դոկտորների

աշխատանքային պայմանագրի դադարեցումը հարիր չէ ժողովրդավարական

պետությանը, մանավանդ որ մարդիկ ստանում են առավելագույնը 60 հազար դրամ

թոշակ, որը չի բավարարում անգամ կոմունալ վճարումներին, ինչպես նաև

հստակեցման կաիրք են զգում գիտական աստիճաններին վերաբերող հոդվածները:

ՈՐՈՇԵՑԻՆ- հավանության արժանեցնել օրենքը՝ բացառությամբ այն

հոդվածների, որոնք վերաբերում են 70 տարին լրացած պրոֆեսորադասախոսական

անձնակազմի աշխատանքային պայմանագրի դադարեցմանը, ինչպես նաև

գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճանների հավասարեցումը

պարզաբանման, հստակեցման և վերախմբագրման կարիք են զգում:

2. Լ Ս Ե Ց Ւ Ն- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը

2016-2017 ուստարվա ամբիոնի զարգացման ռազմավարական ծրագրի

Page 7: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

7

քննարկման և հաստատման վերաբերյալ:

Լ Ս Ե Ց Ւ Ն- Պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը այն, մասին որ վերանայման

և թեթևացման կարիք են զգում մանկավարժության տեսություն,

մանկավարժության գործունեության հիմունքներ, մանկավարժության

պատմություն, տեսական և գործնական մանկավարժություն, մեդիակրթություն

առարկաների ուսումնական ծրագրերը.

Լ Ս Ե Ց Ւ Ն Պրոֆեսոր. Լ.Ասատրյանի հաղորդումը ռազմավարական ծրագրի

շրջանակներում նախատեսված ուսանողներին ակտիվ հետազոտական

գործունեության մեջ ներգրավելու և նրանց գիտահետազոտական

գործունեության նախապատրաստելու հարցը:

Նա մասնավորապես նշեց, որ ուսանողների գիտահետազոտական

կարողությունները, մասնագիտական կոմպետենցիաները զարգացնելու համար

անհրաժեշտ է մշակել ծրագիր, որում պետք է նշվի հետազոտական գործունեության

կազմակերպման ձևերը, միջոցները և տեխնոլոգիաները: Կարծում եմ, որ

հետազոտական աշխատանքների կազմակերպման, հեղինակային

հետազոտությունների, համաստեղծագործական գործունեության, շնորհանդեսների

կատարման միջոցով կարող ենք ուսանողներին նախապատրաստել հետազոտական

գործունեության: Իհարկե, հետազոտական գործունեության հիմնական սուբյեկտը

պետք է լինի ուսանողը, իսկ դասախոսը պետք է կողմնորոշի, աջակցի, ղեկավարի

այդ գործընթացը: Այսինքն՝ յուրաքանչյուր դասախոս պետք է ներկայացնի

ուսանողների հետազոտական աշխատանքների կազմակերպման ծրագիր և

մասնավորապես նշի, թե քանի ուսանողի հետ է համահետազոտական աշխատանք

կատարում իր մասնագիտական առարկայի ուղղությամբ և ինչ թեմաներով:

Հարց.

Մ.գ.թ., ասիստենտ Զարուհի Ասատրյան- հետազոտական աշխատանքը

պարտադիր պետք է մեր պարապած դասընթացների շրջականերում լինի, թե՞ կարող

ենք մագիստրոսներին էլ ղեկավարել:

Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում

ենք բակալավրիատում և հետազոտական աշխատանքը վերաբերում է այն

առարկաներին, որոնք մենք դասավանդում ենք:

Մ.գ.թ., դասախոս Նելլի Կարապետյան- Որպեսզի մեր աշխատանքների

Page 8: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

8

արդյունքը այդ ոլորտում երևա, պետք է տարվա մեջ առնվազն երկու անգամ

ուսանողների հետազոտական աշխատանքների արդյունքները ամբիոնի

երաշխավորությամբ տպագրվեն:

ԼՍԵՑԻՆ Պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը ռազմավարական ծրագրում

գիտահետազոտական աշխատանքներին վերաբերող հարցը: Նա

մասնավորապես նշեց, թե ինչ ուղղություններով է տարվում

գիտահետազոտական աշխատանքները ամբիոնում, ուստի անհրաժեշտ է

երկու շաբաթյա ժամկետում յուրաքանչյուր դասախոս ներկայացնի

հետազոտական աշխատանքի ուղղությունը, ընդ որում բազմիցս կրկնված,

ծեծված ուղղություն չլինի:

Հարց.

Մ.գ.թ., դոցենտ Ելենա Էպրիկյան- Կարելի՞ է հետազոտական աշխատանքը

խմբակային անել:

Պատասխան- Լավ կլինի, բայց հնարավոր է առաջանա գիտական

հետաքրքրությունների ոլորտի համապատասխանեցման խնդիր:

Ամբիոնի արտաքին կապեր- Պրոֆեսոր.Լ. Ասատրյանը նշեց, որ մենք պետք է

ակտիվացնենք ամբիոնի արտաքին կապերը գիտաժողովների, ՍԱՄԻՏ-ների,

գիտական սեմինարների միջոցով: Ձեր կապերը, արտերկրյա բուհերի հետ

նույնպես ծառայեցրեք ի շահ ամբիոնի արտաքին կապերի զարգացմանը և

համատեղ հետազոտական գործունեության կազմակերպմանը: Ես զարգացումը

տեսնում եմ փորձարարական հետազոտությունների, մանկավարժական

շրջայցերի նաև դասախոսների ինքնակրթության գործընթացի

կատարելագործման, դրա մշտադիտարկման, թերությունների շտկման և

փոփոխության, փոխաջակցության մեջ:

ՈՐՈՇԵՑԻՆ- Հաստատել 2016-2017 ուստարվա ռազմավարական ծրագիրը:

3. ԼՍԵՑԻՆ– Ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր

Լ.Ասատրյանի հաղորդումը ամբիոնի 2016-2017 ուստարվա աշխատանքային

պլանի հաստատման վերաբերյալ:

Նա մասնավորապես նշեց, որ նախապես բաժանված է եղել նախագիծը և եթե

կան դրա վերաբերյալ դիտողություններ կարող են ներկայացնել:

ՈՐՈՇԵՑԻՆ- հաստատել ամբիոնի աշխատանքային պլանը:

Page 9: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

9

4. Լ Ս Ե Ց Ւ Ն- պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը ամբիոնի դասախոսների

կողմից ստեղծած ուսումնական ձեռնարկների հաստատման վերաբերյալ:

Ստորև թվարկված են ամբիոնի ստեղծած ուսումնական ձեռնարկները.

1. Մեդիակրթություն - Արմենուհի Մանուկյանի և Հակոբ Մուրադյանի

հեղինակությամբ:

ԼՍԵՑԻՆ- Արմենուհի Մանուկյանի և Հակոբ Մուրադյանի հեղինակած

«Մեդիակրթություն» ձեռնարկի տպագրության երաշխավորության հարցը:

ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ- Ամբիոնի վարիչ պրոֆեսոր Լ.Ասատրյանը: Նա նշեց, որ

Արմենուհի Մանուկյանը ամբիոնի համար խիստ անհրաժեշտ և շնորհակալ

աշխատանք է կատարել՝ մշակելով «Մեդիակրթություն» բուհական դասընթացը,

քանի որ տվյալ ոլորտում հայալեզու ձեռնարկներ գրեթե չկան: Ներկայացվել են

դրական կարծիքներ ձեռնարկի վերաբերյալ բանասիրական գիտությունների

դոկտոր, պրոֆեսոր Ս.Ս.Երիցյանի, հոգեբանական գիտությունների դոկտոր,

պրոֆեսոր Ս.Գևորգյանի, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ս.Ա.Սեդրակյանի, պրոֆեսոր Գ.Խուդոյանի, դոցենտ Մ.Գևորգյանի կողմից, ընդ որում

Մ.Գևորգյանը նշել է, որ ձեռնարկը մասնագիտական խմբագրման կարիք ունի:

ՈՐՈՇԵՑԻՆ– Միջնորդել համալսարանի գիտական խորհրդին Արմենուհի

Մանուկյանի և Հակոբ Մուրադյանի հեղինակած «Մեդիակրթություն» վերնագրով

ձեռնարկը երաշխավորել տպագրության և առաջարկել մինչև տպագրությունը

մասնագիտական, լեզվաոճական առումներով հիմնովին խմբագրել:

2. Մանկավարժական պրակտիկայի ուսումնամեթոդական ուղեցույց- Գրետա

Հակոբյանի հեղինակությամբ:

ԼՍԵՑԻՆ- դոցենտ Գրետա Հակոբյանի մշակած Մանկավարժական

պրակտիկայի ուսումնամեթոդական ուղեցույցը տպագրության երաշխավորության

հարցը:

ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ- Զ.Ասատրյանը և Ն.Կարապետյանը: Նրանք նշեցին, որ

դոցենտ Գրետա Հակոբյանի մշակած ուղեցույցը մեթոդաբանական և մեթոդական

առումներով կարող է օգտակար լինել մանկավարժական պրակտիկայի

կազմակերպման գործում: Ձեռնարկից կարող են օգտվել ոչ միայն մանկավարժները,

Page 10: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

10

այլև պրակտիկայի կազմակերպման այլ սուբյեկտներ, ուստի կարելի է միջնորդել

համալսարանի գիտական խորհրդին այն տպագրության երաշխավորելու համար:

ՈՐՈՇԵՑԻՆ- Միջնորդել համալսարանի գիտական խորհրդին Գրետա

Հակոբյանի մշակած Մանկավարժական պրակտիկայի ուսումնամեթոդական

ուղեցույցը երաշխավորել տպագրության:

3. Մանկավարժական գործունեության հիմունքներ- ուսումնամեթոդական

ձեռնարկ- Աննա Հակոբյանի հեղինակությամբ:

ԼՍԵՑԻՆ- Աննա Հակոբյանի կազմած «Մանկավարժական գործունեության

հիմունքներ» ուսումնամեթոդական ձեռնարկի տպագրության հարցը:

ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ- Դոցենտ Ե.Էպրիկյանը, նա մասնավորապես նշեց, որ

ձեռնարկը դասախոսությունների ժողովածու է, որը արդեն երկու տարի է

հաջողությամբ փորձարկվել է Սկզբնական կրթության ֆակուլտետում և որպես

հայալեզու ձեռնարկ՝ խիստ անհրաժեշտ է ուսանողներին: Այն համապատասխանում

է առարկայի ծրագրին, ուստի կարելի է միջնորդել համալսարանի գիտական

խորհրդին տպագրության երաշխավորելու համար:

ՈՐՈՇԵՑԻՆ- Միջնորդել համալսարանի գիտական խորհրդին Աննա Հակոբյանի

կազմած «Մանկավարժական գործունեության հիմունքներ» խորագրով մեթոդական

ձեռնարկը երաշխավորել տպագրության:

4. Տարրական կրթության մանկավարժություն ուսումնամեթոդական

ձեռնարկ- Զարուհի Ասատրյանի հեղինակությամբ:

ԼՍԵՑԻՆ- Զարուհի Ասատրյանի կազմած «Տարրական կրթության

մանկավարժություն» ուսումնամեթոդական ուղեցույցի տպագրության հարցը:

ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ- Ս.Ջանիկյանը, նա մասնավորապես նշեց, որ ուղեցույցը

անհրաժեշտ է Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողների համար: Այն

դասախոսությունների՝ մասնագիտական առումով գրագետ շարադրված ժողովածու

է, ուստի կարելի է միջնորդել համալսարանի գիտական խորհրդին ուղեցույցը

տպագրության երաշխավորելու համար:

ՈՐՈՇԵՑԻՆ- Միջնորդել համալսարանի գիտական խորհրդին Զարուհի

Ասատրյանի կազմած «Տարրական կրթության մանկավարժություն»

ուսումնամեթոդական ուղեցույցը երաշխավորել տպագրության:

Page 11: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

11

6. Լ Ս Ե Ց Ւ Ն- պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը ուսանողների

հետազոտական աշխատանքների շրջանակներում Սկզբնական կրթության

ֆակուլտետի, տարրական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտության 4-րդ

կուրսի ուսանողուհի Անահիտ Հովակիմյանի «Մանկավարժական իրավիճակների

լուծման փուլերը տարրական դպրոցում» հոդվածի տպագրության վերաբերյալ

/ղեկ.Մանկ.գիտ. թեկ. Նելլի Կարապետյան/:

ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ – Ամբիոնի վարիչ պրոֆեսոր Լ.Ասատրյանը: Նա

մասնավորապես նշեց, ներկայացված հոդվածը ուսանողի ինքնուրույն աշխատանքի

արդյունքն է: Հոդվածի գործնական մասը հիմնականում ներառում է

մանկավարժական պրակտիկայի ընթացքում հեղինակի կողմից կատարած

դիտումները, գրառված մանկավարժական իրավիճակները: Նման մոտեցումը

խոսում է գրախոսվող հոդվածի տեսագործնական նշանակության մասին, ուստի

կարելի է երաշխավորել տպագրության:

Քննարկվեց նաև մանկավարժական պրակտիկայի խնդիրը.

Պրոֆեսոր.Լ. Ասատրյանը նշեց, որ հետևողական լինեն էլեկտրոնային

հարթակում ուսումնամեթոդական նյութերը ժամանակին տեղադրելու, ուսանողների

հետ առցանց ակտիվ շփման հարցում, ինչպես նաև ըստ պլանի ներկայանալ

դպրոցները, տանել հետևողական, մանկավարժամեթոդական աշխատանք

պրակտիկան բարձր մակարդակով անցկացնելու համար:

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՄԱՆԿ.ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ,ՊՐՈՖԵՍՈՐ` Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆ

06.10.2016թ.

Page 12: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

12

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 4

26.10.2016թ. տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր` Լ.Ասատրյանը,

պրոֆ. Մ.Մանուկյանը, դոցենտներ` մ.գ.թ. Ա.Մանուկյանը, մ.գ.թ. Մ.Ասատրյանը,

մ.գ.թ. Մ.Գևորգյանը, մ.գ.թ. Գ.Հակոբյանը, մ.գ.թ. Ե.Էպրիկյանը, մ.գ.թ. Ս.Ջանիկյանը,

մ.գ.թ. Լ.Հարությունյանը, ասիստենտներ` մ.գ.թ. Զ,Ասատրյանը, մ.գ.թ. Ա.Հակոբյանը,

մ.գ.թ. Փ.Սարգսյանը, մ.գ.թ. Վ.Մելիքսեթյանը, դասախոսներ` մ.գ.թ. Ն.Կարապետյանը,

մ.գ.թ. Ա.Բաղդասարյանը, Ա.Հովսեփյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Ասպիրանտի ատենախոսության թեմայի հաստատում,

2. Պրակտիկայի անցկացման ընթացքի մասին դասախոսների ընթացիկ

հաշվետվություն,

3. Կազմակերպչական հարցեր:

1. Լ Ս Ե Ց Ի Ն- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի

վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի

հաղորդումը ասպիրանտի ատենախոսության թեմայի հաստատման

վերաբերյալ:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը մասնավորապես նշեց, որ ամբիոնն ունի մեկ հայցորդ

և մեկ ասպիրանտ: Քննարկվեց ասպիրանտ Հակոբ Գարիի Կիրակոսյանի

ատենախոսության հիմնախնդիրը և որոշարկվեց թեման՝ «Ուսուցչի պատրաստման

մոդելները Մեծ Բրիտանիայում և ՀՀ-ում»: Նշվեց, որ ատենախոսության թեման

ժամանակակից մանկավարժության համեմատական հիմնախնդիր է և, որ

համեմատական մանկավարժությունից ատենախոսություններ համարյա չեն

պաշտպանվում, մինչդեռ մանկավարժությունը զարգանում է նաև համեմատական

մանկավարժության ոլորտում և դա խիստ անհրաժեշտ է:

Page 13: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

13

Ասպիրանտ Հ.Կիրակոսյանը հիմնավորեց ատենախոսության հիմնախնդրի

արդիականությունը, հետազոտության նպատակը, առարկան, խնդիրները, վարկածը:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը նշեց, որ ասպիրանտը պետք է սերտ կապ պաշտպանի

ամբիոնի հետ և պարբերաբար հաշվետվություն ներկայացնի կատարած

աշխատանքի վերաբերյալ:

ՈՐՈՇԵՑԻՆ- հաստատել Հակոբ Գարիի Կիրակոսյանի ատենախոսության

թեման՝ «Ուսուցչի պատրաստման մոդելները Մեծ Բրիտանիայում և ՀՀ-ում» և

գիտական ղեկավար նշանակել պրոֆեսոր Իգոր Կարապետյանին:

2. Լ Ս Ե Ց Ի Ն - Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի

դասախոսների ընթացիկ հաշվետվությունը պրակտիկայի անցկացման

ընթացքի մասին:

Ելույթ ունեցան՝

Մայրանուշ Գևորգյան՝ պրակտիկան վարում եմ երեք դպրոցում,

գեղարվեստական կրթության ֆակուլտետի երեք խմբում, որոնցից երկուսը

Հ.Կոջոյանի անվան կրթահամալիրում, մեկը թիվ 57 դպրոցում, գեղարվեստական

կրթության ֆակուլտետի ուսանողների պրակտիկայի կազմակերպման հետ կապված

որևէ խնդիր չունեմ, ուսանողների հետ հանդիպման տեղի խնդիր կա, ճիշտ է

Հ.Կոջոյանի անվան դպրոցում հանդիպում ենք հիմնականում բուֆետում, բայց խոսել

եմ փոխտնօրենի հետ, նա խոստացել է լուծել այդ հարցը: Օտար լեզուների

ֆակուլտետի ուսանողները նույնպես թիվ 57 դպրոցում են անցկացնում պրակտիկան,

էլի որևէ խնդիր չունեմ, սիրով տրամադրում են սենյակներ, դպրոցի տնօրեն

Ն.Տողանյանը և փոխտնօրենը հանդիպել են ուսանողների հետ, ներկայացրել դպրոցի

կառավարման գործընթացի առանձնահատկությունները, սկզբունքները, իրենց

գործառույթները, փաստաթղթերի վարումը, մյուս խումբը՝ մաթեմատիկները

պրակտիկան անցկացնում են թիվ 119 ավագ դպրոցում, այնտեղ նույնպես

տնօրինությունը մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ են

վերաբերվում պրակտիկայի կազմակերպմանը, ուսանողները, և մենք աշխատում ենք

ըստ դասացուցակի, պրակտիկայի գրաֆիկի, այստեղ նույնպես խնդիրներ չկան:

Մարգարիտ Ասատրյան՝ պրակտիկան վարում եմ հինգ դպրոցում,

գեղարվեստական կրթության ֆակուլտետում մի բաժինը թիվ 48 դպրոցում,

պատմության բաժինը թիվ 106 դպրոցում, իրավագետները թիվ 1 քոլեջում, գտնվում է

Page 14: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

14

լամպերի գործարանի մոտ, օտար լեզվի ֆակուլտետի ուսանողները պրակտիկան

անցկացնում են համալսարանի հենակետային վարժարանում: Դպրոցների հետ

կապված խնդիր չկա, միակ խնդիրը, որ եղավ վարժարանում՝ օտար լեզվի

ֆակուլտետի հետ էր կապված. Մասնավորապես պարոն Հայրյանի ոչ կոմպետենտ

լինելու հետ, ցավով պետք է նշեմ, որ ինքը՝ որպես մեթոդիստ կոնկրետ իրազեկ չի

պրակտիկայի էությանը, նպատակներին, խնդիրներին, չնայած ամբողջ ֆակուլտետի

պրակտիկայի ղեկավարն է: Մի օր էլ ինչ որ մի դասախոս ամբողջ խմբին ազատել էր

պրակտիկայից, այդ պահին որպես մանկավարժ ներկա էի, բայց խումբը չկար:

Պրակտիկայի բաժնում տեղյակ են, որ այդ խնդիրը եղել է, ինձ հետ կապված ինչ որ

խնդիր չկա, չնայած, որ պարոն Հայրյանը անընդհատ հարցադրումների մեջ է, թե

ինչպես է, որ մանկավարժը մեկ շաբաթ պետք է գա, հաջորդ շաբաթ չգա: Այնպիսի

միտում է նկատվում, որ մեթոդիստների գործն էլ մենք պետք է անենք, որովհետև

իրենք տեղյակ չեն, թե ինչ պետք է անեն: Օրինակ, պարոն Հայրյանը տեղյակ էլ չէ, թե

ինքը ինչ պետք է անի, չգիտի իր գործառույթները, բայց ինձ անընդհատ հարցնում է

օրինակ, անցած անգամ, որ եկել էք ինչ եք արել, ստիպված եղա ամբողջ

աշխատանքային պլանը ցույց տալ և ներկայացնել իմ աշխատանքը ուսանողների

հետ: Այս առումով Պրոֆեսոր Լ.Ասատրյանը նշեց, որ դասախոսները հաշվետու են

միայն ամբիոնին ու պրակտիկայի վարչությանը: Այլ խնդիրներ չկան:

Փիրուզա Սարգսյան՝ պրակտիկան անցկացնում եմ հինգ դպրոցում երեք

ֆակուլտետում` պատմության և իրավագիտության, սկզբնական և գեղարվեստական

կրթության: Պրակտիկան անցնում է շատ հարթ, սակայն Ջոն Կիրակոսյանի անվան

թիվ 20 դպրոցում մեկ խնդիր եմ ունեցել, սկզբնական կրթության մեթոդիստը

պրակտիկան սկսելուց հետո երեք շաբաթ classroom-ը չէր ակտիվացրել, ծրագրային

խնդիր է եղել: Դրա համար ամսի 26-ին ես գնացել եմ պրակտիկայի չեմ կարողացել

իմ ակտիվությունը ցույց տալ classroom-ում, երկրորդ անգամ էլ եմ գնացել ամսի 18-

ին, բայց 19-ին ահազանգ էր եկել, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց ես չեմ

գնացել, հետո classroom-ը ստուգեցին և պարզվեց, որ ակտիվ քննարկումների մեջ եմ

ուսանողների հետ, այդպիսով միջադեպը հարթվեց:

Զարուհի Ասատրյան՝ պրակտիկան անցկացնում եմ երկու ֆակուլտետում,

սկզբնական կրթության և կենսաբանության, քիմիա, աշխարհագրության:

Սկզբնական կրթության պրակտիկան Վարդանանց կրթահամալիրում եմ

Page 15: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

15

իրականացնում, մյուս երեքը Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33, թիվ 135 և Խ.

Աբովյանի անվան թիվ 2 դպրոցներում: Ինձ մոտ պրակտիկայի հետ կապված որևէ

խնդիր չկա, ակտիվորեն classroom էլեկտրոնային հարթակում մասնակցում եմ

քննարկումներին:

Սվետլանա Մինասյան՝ պրակտիկան անցկացնում եմ երեք ֆակուլտետում՝

օտար լեզուների, սկզբնական կրթության և գեղարվեստական կրթության: Այն

իրականացվում է չորս դպրոցում: Խնդիր չունեմ, որովհետև ամբողջ

տեղեկատվությունը տեղադրված է classroom- ում և ուսանողների հետ կապ ունենք

classroom- ի միջոցով: Պլանավորված և կազմակերպված հանդիպումներ եմ

անցկացնում ուսանողների հետ, բայց 57 դպրոցում ուսանողները շատ են և

դասարան չկա, քննարկումներ անցկացնելու համար ստիպված մի անգամ բուֆետում

ենք հավաքվել:

Աստղիկ Հովսեփյան՝ պրակտիկան անցկացնում եմ Սկզբնական կրթության

ֆակուլտետում, Սմբատ Բյուրատի անվան թիվ 125-ում և Մայակովսկու անվան թիվ 7

դպրոցում: Կար փոքր խնդիր, հետո պարզվեց, որ թյուրիմացություն է և ամեն ինչ

հարթվեց, գործընթացը կազմակերպվում է լավ:

Լյովա Հարությունյան՝ պրակտիկան անցկացնում եմ թիվ 57 դպրոցում 14

ուսանողների հետ, հենակետային վարժարանում, թիվ 48 հիմնական դպրոցում և

Շիրականցի կրթահամալիրում: Պրակտիկան ընթանում է ըստ պահանջված

չափանիշների և չափորոշիչների, որևէ խնդիր չի ծագել:

Ելենա Էպրիկյան՝ պրակտիկան վարում եմ՝ երկու ֆակուլտետի ուսանողների

հետ՝ սկզբնական կրթության և մանկավարժության ու հոգեբանության թիվ 33

դպրոցում երեքշաբթի, հինգշաբթի, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական

քոլեջում կիրառական արվեստի բաժնի, թիվ 119 ֆրանսիական թեքումով դպրոցում

պատմության ֆակուլտետի և Շիրակացի կրթահամալիրում` կենսաբանության

բաժնի ուսանողների հետ: Բոլորի մոտ էլ հարթ է ընթանում պրակտիկան, կապը

ուսանողների հետ նորմալ է: Classroom-ում տեղադրված է իմ աշխատանքային

պլանը, ամեն ինչ ընթանում է նորմալ:

Աննա Հակոբյան ՝ պրակտիկան անցկացնում եմ 57 դպրոցում գեղարվեստական

կրթության ֆակուլտետի ուսանողների հետ, 106 դպրոցում ինֆորմատիկայի բաժնի

ուսանողների, Անանիա Շիրակացի կրթահամալիրում բանասիրական ֆակուլտետի

Page 16: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

16

ուսանողների հետ: Ուսանողները շատ ակտիվ են, հատկապես ակտիվ են

բանասիրական ֆակուլտետի ուսանողները: Պրակտիկան նորմալ ընթանում է:

Սուսաննա Ջանիկյան՝ պրակտիկան վարում եմ երեք դպրոցում, աշխատում եմ

պատմության, իրավագիտության և օտար լեզուների ֆակուլտետների ուսանողների

հետ թիվ 76, 57 դպրոցներում և համալսարանի հենակետային վարժարանում:

Պրակտիկան նորմալ ընթանում է ըստ գրաֆիկի, ըստ պլանի կատարում ենք մեր

գործառույթները, ուսանողների հաճախելիությունը նորմալ է, ոչ մի խնդիր չի եղել,

իսկ էլեկտրոնային հարթակում ակտիվ մասնակցություն կա:

Արմինե Բաղդասարյան՝ պրակտիկան վարում եմ 4 դպրոցում՝ երեք

ֆակուլտետի ուսանողների հետ: Ոչ մի խնդիր չի եղել, ըստ պլանի աշխատում եմ,

միայն էլեկտրոնային հարթակում խնդիր կա Թեթև արդյունաբերական քոլեջում

իրականացվող պրակտիկայի կազմակերպման առումով. մեթոդիստը ոչ մի կերպ չի

հրավիրում էլեկտրոնային հարթակ, պրակտիկայի վարչությունում զգուշացրել եմ, որ

գեղարվեստի ֆակուլտետում Ալեքսանյան Արթուրը չի հրավիրել էլեկտրոնային

հարթակ և չի աշխատում այդ հարթակում:

Վահան Մելիքսեթյան՝ պրակտիկան անցկացնում եմ Անանիա Շիրակացի

կրթահամալիրում, Մուշեղ Իշխանի թիվ 5 հիմնական դպրոցում օտար լեզուների

ֆակուլտետի ուսանողների հետ, իսկ 57 դպրոցում՝ ՄՖԻ ֆակուլտետի ուսանողների

հետ:

Խնդիր կա Մուշեղ Իշխանի դպրոցում, ՕԼ ֆակուլտետի գերմաներեն 3- րդ

կուրսի պրակտիկան վարող մեթոդիստը չի հրավիրում classroom էլեկտրոնային

հարթակ, պրակտիկյաի վարչությունը տեղյակ է:

Գրետա Հակոբյան՝ պրակտիկան անցկացնում եմ հինգ ֆակուլտետում ` ԿՔԱ,

ԲՍ, ԿՀՍ, ԳԿ, ՊԻ: Ժամանակցույցերը կազմված են, մեթոդիստների հետ

ակտիվությունը կա: Սկզբնական շրջանում չէի ասի խնդիր, պարզապես

գեղարվեստական կրթության ֆակուլտետի մեթոդիստը շատ երիտասարդ է, չէր

կարողանում կորդինացնել պրակտիկայի գործընթացը, խմբերի բաժանված չէին,

օգնեցի նրան այդ աշխատանքներում և կարծես կարգավորվեց: Բոլոր դպրոցներում

կա ուսանողների հետ աշխատելու տեղի խնդիր:

Նելլի Կարապետյան՝ պրակտիկան անցկացնում եմ երեք դպրոցում, երեք

ֆակուլտետի ուսանողների հետ: Ընդհանուր առմամբ, պրակտիկայի

Page 17: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

17

կազմակերպումը հարթ է ընթանում, էլեկտրոնային հարթակը ակտիվացված է,

առաջադրանքները տրվում է էլեկտրոնային տարբերակով քննարկվում է, մի փոքր

խնդիրներ ենք ունենում ուսանողների հետ աշխատելու տեղի հետ կապված,

փոխտնօրենները ազատ դասարան գտնելով տեղավորում են այդ դասարանում: Թիվ

125 և 48 դպրոցներում այդ խնդիրը չունենք, որովհետև ունենք պրակտիկանտներին

հատկացված առանձին դասարան: Թիվ 2 դպրոցում փոխտնօրենը անընդհատ

դասարան է տրամադրում ինչ խոսք, որ տնօրինությունը ցանկանում է

համագործակցել և օգնում է ինչով կարողանում է:

Արմենուհի Մանուկյան ՝ պրակտիկան իրականացնում եմ երեք ֆակուլտետում,

չորս դպրոցում: Մանկավարժության և հոգեբանության, գեղարվեստական կրթության

ֆակուլտետի՝ հագուստի մոդելավորման բաժնի և իրավագիտության բաժնի

ուսանողների հետ: Պրակտիկան ընթանում է 33 դպրոցում, Թերլեմեզյանի անվան

գեղարվեստի պետական քոլեջում, Խ.Աբովյանի անվան թիվ 2 դպրոցում և Գայի

անվան թիվ 129 դպրոցում: Պրակտիկայի հետ կապված անձամբ ես ոչ մի խնդիր

չունեմ, պրակտիկայի սկզբից չեմ ներկայացել 33 դպրոց, քանի որ այդ օրերին, այդ

ժամերին ունեցել եմ պարտքերի մարում:

Թիվ 2 դպրոցում եղել եմ երկու անգամ, ինձ տրամադրել են առանձին

համակարգչային դասարան, քանի որ ինֆորմատիկների հետ եմ աշխատում,

քննարկել եմ կոնկրետ կրթության բովանդակությունն արտահայտող

փաստաթղթերը, քեյս մեթոդը կոնֆլիկտային իրավիճակները և իրավագետների հետ

քննարկել եմ երեխաների վարքի դրսևորումները և դրանց աջակցության ուղիները,

տվել եմ առաջադրանքներ, classroom-ում որտեղ որ ակտիվ եմ, այսինքն՝

ինֆորմատիկների և գեղարվեստական կրթության ֆակուլտետում classroom-ում

ամեն ինչ տեղադրված է, իմ միակ խնդիրն այն է, որ տիկին Փիլոսյանը ինձ դեռևս

հրավեր չի ուղարկել, ոպեսզի ես մտնեմ էլեկտրոնային հարթակ:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը նշեց, իրավունք չունեիք չներկայանալու

պրակտիկային, պարտքերի մարման օրերն էլ պետք է դասավորեիք կամ տեղյակ

պահեիք ինձ, պրակտիկայի բաժնին, որ դուք չեք գնում այդ օրը պրակտիկայի:

Իհարկե՛, նախ պետք է ստուգել, արդյոք այդ օրերին դուք գեղարվեստական

կրթության ֆակուլտետում ունեցել եք պարտքերի մարում, թե չէ, պետք է և ամբիոնը,

Page 18: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

18

և պրակտիկայի վարչությունը տեղյակ լիներ, որպեսզի այդպիսի փաստի առաջ

չկանգնեինք, և պրակտիկայի կազմակերպման աշխատանքները չձախողեիք:

Ասատրյան Լաուրա՝ պրակտիկան անցկացնում եմ Ջոն Կիրակոսյանի անվան

դպրոցում, ԿՔԱ ֆակուլտետի քիմիա բաժնի 3- րդ կուրսի ուսանողների հետ:

Իհարկե՛, երկար ժամանակ մեթոդիստը չէր հրավիրում classroom էլեկտրոնային

հարթակ, քանի որ տեղյակ չէ համակարգից, բայց ինքը ամեն օր 930-ից լինում է

դպրոցում և կոնկրետ գործնական աշխատանք է տանում ուսանողների հետ:

Ես նախատեսված ծրագրով լինում եմ դպրոցում և ակտիվ կապի մեջ եմ և՛

ուսանողների, և՛ հոգեբանի, և՛ մեթոդիստի հետ: Ուսանողներին տրվել են բաշխիչ

նյութեր դպրոցի կառավարման, դպրոցավարության վերաբերյալ, անցկացրել եմ

զրույցներ և մեթոդական խորհրդատվություն ոչ միայն ուսանողների, այլև դպրոցի

ուսուցչական կազմի համար:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը նշեց, որ ինքը հետևում է պրակտիկայի ընթացքին,

գնում է դպրոցներ և դիտարկում ամբիոնի դասախոսների կողմից պրակտիկայի

կազմակերպման ընթացքը, կոմպետենտությունը և ուսանողների կարծիքները,

մանկավարժի գործունեության և ակտիվության վերաբերյալ: Օրինակ, եղել եմ

Վարդանանց դպրոցում մասնակցել «Ա» տառի բացման միջոցառմանը, որը

ամբողջությամբ կազմակերպել էին ուսանողները: Հրաշալի միջոցառում էր. հրաշալի

դաս, մեր ուսանողները պատրաստի ուսուցիչներ են: Եղել եմ Խ.Աբովյանի անվան

թիվ 2 դպրոցում, դիտարկել ամբիոնի դոցենտ Ա.Մանուկյանի ուսանողների հետ

տարվող աշխատանքը:

Ես ուզում եմ, որ մենք չթերանանք մեր աշխատանքում:

ՈՐՈՇԵՑԻՆ- Ամբիոնի դասախոսների կողմից պրակտիկայի կազմակերպման

գործընթացը համարել բավարար, խիստ զգուշացնել դոցենտ Արմենուհի

Մանուկյանին նախատեսված գրաֆիկով իրեն հատկացված դպրոցներում չլինելու և

պատշաճ մակարդակով պրակտիկան չկազմակերպելու համար, քանի որ այն

կազմում է իր ծանրաբեռնվածության հիմնական մասը:

3. Կազմակերպչական հարցեր.

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը անդրադարձավ ինտերակտիվ կազմակերպման

դասերի արդյունավետության բարձրացմանը, ամբիոնի դասախոսների

Page 19: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

19

աշխատանքային կարգապահությանը, ակտիվությանը, classroom-ում

ուսանողների հետ ակտիվ կապի ապահովմանը:

Նա միաժամանակ անդրադարձավ ամբիոնի դոցենտ Սվետլանա Մինասյանի

աշխատանքի կարգապահությունը խախտելու, սկզբնական կրթության

ֆակուլտետում դասը ձախողելու խնդրին: Նա 25-ին չէր ներկայացել առաջին

ժամերին, ստիպված ես անցկացրել եմ դասը, այն դեպքում, երբ դասալսման էի

և նրա պատճառով ձախողվեց նաև դասալսումը: Իհարկե՛, առաջին դեպքը չէ,

որ նա ուշանում է դասից: Այս անգամ նա պատճառաբանեց, որ մոռացել է, որ

դաս ունի: Իհարկե՛, դա արդարացում չէ և խոսում է դասախոսի

անպատասխանատվության մասին: Հարց է ծագում, եթե մոռացել էր, որ դաս

ուներ, ինչպե՞ս 3-4 ժամերին եկավ:

Մեզ պետք չեն այնպիսի դասախոսներ, ովքեր չեն նայում դասացուցակը և

ձախողում են դասերը: Տիկին Մինասյան Ձեր պայմանագիրը վերջանում է

ուսումնական տարվա ավարտին և դուք խնդիրներ կունենաք, եթե շարունակեք

խախտել աշխատանքային կարգապահությունը: Մեզ պետք են ակտիվ աշխատող

կարգապահ դասախոսներ, ովքեր մտածում են ամբիոնի, բուհի, և իրենց, որպես

դասախոսի վարկանիշի մասին:

Մեզ վստահված է չափազանց պատասխանատու աշխատանք: Մենք

վստահվածից էլ շատ ենք աշխատում, բայց պետք է այնպես անենք, որ այդ

աշխատանքը երևա և դուք էլ մյուսների աշխատանքը ջուրը չգցեք:

Որոշեցին՝ խիստ զգուշացնել ամբիոնի դոցենտ Ս.Մինասյանին

աշխատանքային կարգապահությունը խախտելու համար:

Քննարկվեց նաև ուսանողների ուսումնահետազոտական աշխատանքների

կազմակերպման հարցը: Նշվեց, որ հետազոտական աշխատանքները միտված

են ուսանողների հետազոտական կարողությունների զարգացմանը,

մասնագիտական կոմպետենցիաների, հետազոտական մշակույթի

ձևավորմանը:

Ելույթ ունեցավ Մ.Մանուկյանը- Ձեր հանձնարարությամբ եղել եմ Թեթև

արդյունաբերական քոլեջում, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական

քոլեջում և տարածքային համար 1 քոլեջում: Բոլոր ղեկավարներին հասցրել եմ

բացատրել հոգեբանի, մանկավարժի և մեթոդիստի գործառույթները:

Page 20: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

20

Նշեց նաև, որ ամբիոնի մեթոդական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 23- ին

«Էկոլոգիական կրթության» վերաբերյալ բանավեճ է տեղի ունենալու, զեկուցող՝ Նելլի

Կարապետյան:

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՄԱՆԿ.ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ` Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆ

26.10.2016թ.

Page 21: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

21

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 5

28.11.2016թ. տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր` Լ.Ասատրյանը,

պրոֆ. Մ.Մանուկյանը, դոցենտներ` Ա.Մանուկյանը, Մ.Ասատրյանը, Գ.Հակոբյանը,

Ե.Էպրիկյանը, Ս. Մինասյանը, ասիստենտներ` մ.գ.թ. Զ,Ասատրյանը, մ.գ.թ.

Ա.Հակոբյանը, մ.գ.թ. Վ.Մելիքսեթյանը, դասախոսներ` մ.գ.թ. Ն.Կարապետյանը, մ.գ.թ.

Ա.Բաղդասարյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Հեռակա բակալավր 1-ին կուրսերում ստուգման ձև հաստատելու և

բաղադրիչները որոշելու հարցը,

2. Տեսական և գործնական մանկավարժության փաթեթի վերանայման հարցը,

3. Աստղիկ Յուրիկի Հովսեփյան «Մանկավարժության տեսության և

պատմության» («ԺԳ. 00.01») մասնագիտությամբ հայցորդի գիտական

ղեկավարի և ատենախոսության թեմայի հաստատում,

4. Ամբիոնի մասնագետի աշխատանքային կարգապահության հարցը,

5. Կազմակերպչական հարցեր:

1. ԼՍԵՑԻՆ- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը

հեռակա բակալավր 1- ին կուրսերում ստուգման ձև հաստատելու և

գնահատման բաղադրիչները որոշելու հարցը:

Ելույթ ունեցավ- Զ.Ասատրյանը, նա մասնավորապես նշեց, որ ռեֆերատը

որպես ստուգման ձև ավելի նպատակահարմար է և առաջարկեց քննարկել

գնահատման բաղադրիչները:

ՈՐՈՇԵՑԻՆ- Հեռակա բակալավր 1-ին կուրսում որպես ստուգման ձև ընդունել

ռեֆերատ և ներկայացնել հետևյալ բաղադրիչները՝

Page 22: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

22

Հաճախում- 30%

Ռեֆերատ-40%

Ինքնուրույնություն -30%

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը նշեց, որ այդ ինքնուրույն աշխատանքի մեջ պետք է

մտնի ուսանողի ինքնուրույն հետազոտական գործունեությունը: Պետք է ուսանողին

հանձնարարել կատարել ինքնուրույն հետազոտական աշխատանք:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը նշեց, որ պետք է վերանայել «մանկավարժության

տեսություն» և «մանկավարժության պատմություն» առարկաների ռեֆերատների

թեմատիկան: Նշեց, նաև որ Մանուկյան Արմենուհին ներկայացրել է ռեֆերատների

թեմաներ, որոնք պետք է քննարկվեն, բայց բոլոր դասախոսներն էլ առաջիկայում

պետք է ներկայացնեն ռեֆերատի թեմաներ, որոնց մեջ չպետք է կրկնվեն հին

թեմաները, դրանք պետք է լինեն ինքնատիպ:

Պետք է որոշել բաղադրիչները, քանի էջից պետք է բաղկացած լինի ռեֆերատը,

ինչ բովանդակություն պետք է ունենա, ինչ կառուցվածք:

Հարց- Ա.Հակոբյան՝ «Մանկավարժական գործունեության հիմունքներ»

առարկայի ստուգման ձևը թղթապանակ է, փոխե՞նք ռեֆերատ:

Պատասխան- Պրոֆեսոր Լ.Ասատրյան` թող թղթապանակ մնա, դա ուսանողի

ստեղծագործական գործունեության հետագիծն է, նրա մասնագիտական

պատրաստության պատմությունը:

Ելույթ ունեցավ- Գ.Հակոբյանը, ես ունեմ ռեֆերատի ձևակերպմանը

ներկայացվող պահանջներ, որը կարող եմ ներկայացնել:

Հարց` Մ. Մանուկյան- գնահատման ժամանակ ձեռագիրը և գրագիտությունը

պե՞տք է որպես չափանիշ հաշվի առնել:

Պատասխան- Պրոֆեսոր Լ.Ասատրյան՝ իհարկե՛ գրագիտությունը պետք է

որպես չափանիշ հաշվի առնել, քանի որ մեր ուսանողներից շատերը հայոց լեզվին

չեն տիրապետում, նաև չեն կարողանում արտահայտել և շարադրել իրենց մտքերը:

ՈՐՈՇԵՑԻՆ- Հաջորդ նիստի ժամանակ յուրաքանչյուր դասախոս ներկայացնի

ռեֆերատի հինգ ինքնատիպ թեմա, որոնցում չկրկնվի հին թեմաները և սահմանել

ռեֆերատի ներկայացվող ձևաչափը:

Page 23: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

23

2. ԼՍԵՑԻՆ- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը

«Տեսական և գործնական մանկավարժություն» առարկայի փաթեթի

վերանայման հարցը:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը մասնավորապես նշեց, որ արագընթաց` մինչև

հաջորդ ամսվա 15-ը փաթեթի հեղինակները մանավանդ գործնական մասը

վերանայեն և համապատասխանեցնեն ժամանակակից պահանջներին, որովհետև

դրա վրա է հենվում մանկավարժական պրակտիկան և ներկայացնեն ամբիոն:

3. ԼՍԵՑԻՆ- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը

Աստղիկ Յուրիկի Հովսեփյանի «Մանկավարժության տեսության և

պատմության» («ԺԳ. 00.01») մասնագիտությամբ հայցորդի գիտական

ղեկավարի և ատենախոսության թեմայի հաստատման վերաբերյալ:

Ելույթ ունեցավ Աստղիկ Հովսեփյանը- սովորել եմ Հրաչյա Աճառյան

համալսարանում «տարրական մանկավարժություն և հոգեբանություն»

ֆակուլտետում, հետո Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում ավարտել եմ

մագիստրատուրան՝ «կրթության կառավարում» բաժինը: Ունեմ 12 տարվա

աշխատանքային գործունեության փորձ: Ունեմ 2 հոդված` հիմնականում

ժամանակակից տեխնոլոգիաների, դաստիարակության վերաբերյալ,

համագործակցային ուսուցման մասին: Իմ թեզի թեման` «Համագործակցային

ուսուցումը տարրական դպրոցում, դրա կառավարումը»:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը նշեց, որ հայցորդը ցանկանում է շարունակել իր թեզի

թեման, բայց շատ ծեծկված թեմա է, առաջարկեց, որպեսզի ամբիոնը օգնի

կողմնորոշվել ատենախոսության թեմայի ընտրության հարցում:

Ելույթ ունեցավ- դոցենտ`Ա.Մանուկյանը- Դուք կարող եք համագործակցայինը

նկատի ունենալով կենտրոնանալ նաև տարրական դպրոցի կրտսեր դպրոցականի

մտածողության առանձնահատկության վրա:

Դոցենտ` Գ.Հակոբյան- Միգուցե, ավելի շեշտադրել կրտսեր դպրոցականի

տարիքային առանձնահատկությունները այսօր, որովհետև այսօր գործ ունենք 21-րդ

դարի երեխայի հետ:

Page 24: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

24

Դոցենտ` Ս.Մինասյան- Ես կարծում եմ, որ ինքը պետք է որոշի, ելնելով իր

աշխատանքային փորձից: 12 տարի աշխատում եք ի՞նչ եք նկատել ձեր փորձում, ի՞նչ

է անհրաժեշտ աշակերտներին, որտե՞ղ է խնդիրը:

Հայցորդը նշեց, որ այսօր խնդիրը եռամակարդակ ուսուցման մեջ է,

դասարանում տարբեր մակարդակի երեխաներ են և իրենց հետ աշխատելը պետք է

լինի շատ ավելի տարբերակված:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը նշեց, որ հայցորդը կարող է տարբերակված

ուսուցման և համագործակցային ուսուցման տեխնելեգիաները համադրել

տարրական դպրոցում: Յուրաքանչյունրի ընդունակություններին համապատասխան

տարբերակված առաջադրանքներ մշակել և ատենախոսության թեմայի վերնագիր

կարելի է առաջարկել «Տարբերակված ուսուցման հիմնախնդիրը տարրական

դպրոցում»:

Դժվար թեմա է և ներդասարանային տարբերակումը ենթադրում է տարբեր

մակարդակի առաջադրանքների մշակում դասվարի կողմից. այդ առաջադրանքները

դուք պետք է մշակեք, որ փորձարկեք:

Դոցենտ՝ Ա.Մանուկյան- Կարող է լինել «Դասվարի և աշակերտների

փոխգործակցության տեխնոլոգիան տարբերակված և համագործակցային ուսուցման

Հարց- դոցենտ` Գ.Հակոբյան- դուք, որ ասում եք տարբերակված կամ

տարամակարդակ, ի նկատի ունե՞ք կարողությունների և հմտությունների

սահմանումը, որը չափորոշիչներով տրվում է: Դուք ինքներդ որևէ աղբյուրից օգտվե՞լ

եք` տեսություն, հրահանգ, տեսական մոտեցումներ, մեթոդական աջակցություն,

ինչպե՞ս եք պատկերացնում:

Պատասխան- մեթոդական աջակցություն կա, բայց ոչ հասանելի բոլորին, երևի

ոչ այդպես հստակ: Ես աշխատել եմ հիմնականում իմ փորձից ելնելով:

ՈՐՈՇԵՑԻՆ- Նախնական հաստատել թեման՝ «Տարբերակված ուսուցման

հիմնախնդիրը տարրական դպրոցում»: Տալ ևս մեկ շաբաթ ժամանակ մտածելու

թեմայի հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորել հայցորդին: Հաջորդ

նիստի ժամանակ հաստատել ատենախոսության թեման և ղեկավարին:

Page 25: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

25

4. ԼՍԵՑԻՆ- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը

ամբիոնի մասնագետի աշխատանքային կարգապահության հարցի

վերաբերյալ:

Նա մասնավորապես նշեց, որ ամբիոնի մասնագետ Նարինե Բարսեղյանը չի

աշխատում, հանձնարարությունները չի կատարում, պատասխանատվություն չի

կրում իր աշխատանքային պարտականությունների կատարման համար,

դասախոսների հետ ունեցած հարաբերություններում չի պահպանում

աշխատանքային էթիկայի նորմերը: Միակ դրականը այն է, որ ճիշտ ժամանակին

աշխատանքի է գալիս: Ուստի ամբիոնի հայեցողությանն եմ թողնում նրա ամբիոնում

աշխատանքը շարունակելու հարցը:

Ելույթ ունեցան՝ դոցենտ Ե.Էպրիկյանը- ճիշտ է ասում տիկին Ասատրյանը,

Նարինե՛, դու նորմալ չես աշխատում և այլևս այդպես չի կարելի շարունակել:

Դոցենտ Գ.Հակոբյան-Նարինեն թող հետևություն անի այս դիտողություններից և

վերադասավորի իր աշխատանքը: Ժամանակ տանք ուղղելու:

Դոցենտ Ս.Մինասյան- ժամանակ տանք ուղղելու իր գործունեությունը:

ՈՐՈՇԵՑԻՆ - Մեկ ամիս ժամանակ տալ աշխատանքային

պարտականությունները հստակ, կազմակերպված կատարելու համար:

5. Կազմակերպչական հարցեր

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- Պարոն Մանուկյան կարող եք հաշվետվություն տալ

պրակտիկայի ո՞ր դպրոցներում եք եղել և ի՞նչ աշխատանք եք տարել ամբիոնի

դասախոսների կողմից պրակտիկայի կազմակերպումը դիտարկելու համար:

Եղել եմ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, Գայի անվան

129 դպրոցում, Աբովյանի անվան 2-րդ դպրոցում, տարածքային թիվ 1 քոլեջում:

Հանդիպել եմ և մեր պրակտիկանտների, մանկավարժների, մեթոդիստների, և՛

հոգեբանի հետ, զրուցել ենք պրակտիկայի վերաբերյալ: Գայի դպրոցում ուսանողների

հետ կիսադասախոսական աշխատանքի տեսքով ներկայացրել եմ մանկավարժական

պրակտիկայի արժեքը, ընթացքում մասնագիտական առարկայի դասավանդման հետ

կապված մանկավարժական պրակտիկայի մակարդակի, որակի բարձրացումը ինչով

կարող է ազդել ուսանողների մասնագիտական կողմնորոշման վրա, որովհետև

Page 26: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

26

պրակտիկայի ընթացքում են ուսանողները որոշում՝ իրենց մասնագիտությունը ճիշտ

են ընտրել, թե ոչ: Նրանցից շատերը դեռ տատանվում են:

Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում գեղարվեստական

կրթության ֆակուլտետի մեթոդիստ Սարգսյանի հետ կերպարվեստի հետ կապված

բանավեճ ենք անցկացրել և ներկայացրել կերպարվեստի դաստիարակչական դերը,

արժեքը, նշանակությունը:

Ես կշարունակեմ իմ դիտարկումները:

Պրոֆեոր Լ.Ասատրյան-Պարոն Մանուկյան, իսկ մեր մանկավարժներից ովքե՞ր

են եղել այդ դպրոցներում, ինչպե՞ս եք դիտարկել նրանց աշխատանքը:

Հանդիպել եմ Արմենուհի Մանուկյանին, Մարգարիտ Ասատրյանին, Փիրուզա

Սարգսյանին, տնօրինության կողմից բողոքներ չկան, ընդհակառակը տարածքային

թիվ 1 քոլեջի տնօրենը շատ գոհ էր դոցենտ Մարգարիտ Ասատրյանի աշխատանքից:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- Ես նույնպես եղել եմ մի շարք դպրոցներում,

մասնավորապես՝ թիվ 2-րդ դպրոցում, Վարդանանց, 135 դպրոցներում և այլն:

Պրակտիկան նորմալ ընթանում է, ներկա եմ եղել տիկին Ա.Մանուկյանի

ուսանողների հետ հանդիպմանը: Նա իրականացնում էր աշխատանքային պլանով և

ծրագրով նախատեսված իր աշխատանքը: Այնպես որ, կարծում եմ հիմա խնդիրներ

չկան պրակտիկայի հետ կապված:

Դոցենտ` Մ.Մանուկյան- Ինձ մոտ կան: Մինչ օրս տիկին Միրզախանյանն ինձ

հրավեր չի ուղարկել, ես իրավագետներին էլեկտրոնային հարթակում որևէ

առաջադրանք տալու հնարավորություն չունեմ, պարբերաբար տեղեկացրել եմ

պրակտիկայի վարչություն, մեթոդիստին ամեն երեքշաբթի հանդիպելիս խնդրել եմ,

որ ինձ հրավեր ուղարկի:

Դոցենտ` Մ.Ասատրյան- երկու բաժնում էլ ես ունեմ նույն խնդիրը,

մեթոդիստները հրավեր չեն ուղարկել, որի պատճառով էլեկտրոնային հարթակում

չենք կարողանում աշխատել: Հատկապես՝ իրավագիտության բաժնի մեթոդիստ

Աշոտ Եսայանը և օտար լեզվի մեթոդիստ` պարոն Հայրյանը, բացարձակ չեն մտնում

կապի մեջ:

Պրոֆեոր Լ.Ասատրյանը նշեց, որ ուրեմն այդ մեթոդիստները չեն կարողանում

աշխատել էլեկտրոնային հարթակում: Անպայման տեղեկացրեք պրակտիկայի

վարչություն և դեկանատներին: Ինձ մոտ էլ նույն խնդիրն է:

Page 27: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

27

Ա.Բաղդասարյան- Թեթև արդյունաբերական քոլեջում գեղարվեստական

կրթության ֆակուլտետի մեթոդիստ պարոն Տարոն Ալեքսանյանը ոչ մի անգամ չի

ներկայացել պրակտիկայի, ուսանողները նրան չեն տեսել:

ՈՐՈՇԵՑԻՆ- Դիմել պրակտիկայի վարչություն նշված մեթոդիստներին խիստ

զգուշացնելու համար, որովհետև ձախողում են պրակտիկան:

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՄԱՆԿ.ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ` Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆ

28.11.2016թ.

Page 28: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

28

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 6

07.12.2016թ. տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր` Լ.Ասատրյանը,

պրոֆ. Մ.Մանուկյանը, դոցենտներ` Ե.Էպրիկյանը, Ս. Մինասյանը, Ս.Ջանիկյանը

ասիստենտներ` մ.գ.թ. Զ.Ասատրյանը, մ.գ.թ. Ա.Հակոբյանը, Փ.Սարգսյանը մ.գ.թ.

Վ.Մելիքսեթյանը, դասախոսներ` մ.գ.թ. Ն.Կարապետյանը, մ.գ.թ. Ա.Բաղդասարյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Classroom էլեկտրոնային հարթակում դասախոսների գնահատման ցուցիչների

հաստատման հարցը,

2. Ուսանողների ուսումնահետազոտական աշխատանքների կազմակերպման

հարցը,

3. Ըստ գրաֆիկի իրականացված դասալսումների արդյունքների քննարկման

հարցը,

4. Հայցորդ՝ Աստղիկ Հովսեփյանի ատենախոսության թեմայի և գիտական

ղեկավարի հաստատման հարցը,

5. Դասախոսների ներկայացրած ռեֆերատի թեմաների քննարկման և ռեֆերատի

ներկայացվող ձևաչափի սահմանման հարցը,

6. Կազմակերպչական հարցեր:

1. ԼՍԵՑԻՆ- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը

classroom էլեկտրոնային հարթակում դասախոսների գործունեության գնահատման

ցուցիչների հաստատման հարցը:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը մասնավորապես նշեց, որ classroom էլեկտրոնային

հարթակում դասախոսների գնահատման ցուցիչներ մշակվել են, և ամբիոնի վարիչը

Page 29: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

29

պետք է այդ ցուցիչներով գնահատի դասախոսների գործունեությունը այդ

հարթակում:

Գնահատումը իրականացվելու է 100 միավորանոց համակարգով, մշակվել են

հետևյալ ցուցիչները`

1. Ցուցաբերում է առարկայի խորը իմացություն,

2. Կազմակերպում և խթանում է ուսանողների գիտահետազոտական

գործունեությունը, այդ ուղղությամբ տանում է լրացուցիչ խորհրդատվական

աշխատանք,

3. Ուսանողների կողմից ներկայացվող առաջադրանքները,

սահիկահանդեսները, ստեղծագործական մոտեցումները գնահատում է

ժամանակին և իրականացնում է կոլեկտիվ քննարկում,

4. Աշխատանք է տանում ուսանողների ինքնագնահատման որակների

ձևավորման և ամրակայման ուղղությամբ,

5. Հաշվի է առնում ուսանողների հետաքրքրությունները, ուսանողների հետ

ունեցած հարաբերություններում, հաղորդակցման ընթացքում ցուցաբերում

է անձնային և մասնագիտական բարձր որակներ:

Ամբիոնի դասախոսները նշեցին, որ նորմալ են ընդունում թվարկված

ցուցիչները, չափանիշները:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- ովքե՞ր են համաձայն հաստատել այս ցուցիչները:

ՈՐՈՇԵՑԻՆ- Հաստատել classroom էլեկտրոնային հարթակում դասախոսների

գործունեության գնահատման թվարկված ցուցիչները:

Որոշումն ընդունվեց միաձայն:

2. ԼՍԵՑԻՆ- Ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր,

պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը ուսանողների ուսումնահետազոտական

աշխատանքների կազմակերպման հարցի վերաբերյալ:

Նա նշեց, որ բոլոր դասախոսները ներկայացրել են հետազոտական թեմաները,

սակայն հանձնարարությունը լիարժեք չեն կատարել: Նախ հետազոտական

թեմաները պետք է քննարկել ուսանողների հետ, կամ նրանք պետք է առաջարկեն

իրենց հետազոտության թեման: Այսինքն ոչ թե դուք օդի մեջ հետազոտական թեմա

ներկայացնեք, այլ աշխատեք ուսանողի հետ և ամբիոն ներկայացնեք

Page 30: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

30

հետազոտությունը իրականացնող ուսանողի անուն ազգանունը, ֆակուլտետը,

կուրսը: Պահանջում եմ, որ շատ կարճ ժամկետում շտկեն այդ թերությունները:

Հարց՝

Աննա Հակոբյան-Կարո՞ղ ենք հիմա նորից այլ ուսանողներ ընդգրկել

հետազոտական գործունեության մեջ:

Պատասխան՝ պրոֆեսոր Լ.Ասատրյան- իհարկե՛, շարունակաբար ուսանողները

կարող են դիմել հետազոտական աշխատանք կատարելու համար:

Սահմանենք նաև հետազոտող ուսանողների հետ աշխատանք տանելու

գրաֆիկ՝ նշեք օրը և ժամը:

Սուսաննա Ջանիկյան-առավելագույնը քանի՞ ուսանող կարող ենք ընդգրկել:

Պատասխան՝ պրոֆեսոր Լ.Ասատրյան- սահմանափակում չի կարող լինել,

ինչքան շատ ուսանողների հետ աշխատենք, այնքան լավ:

Նելլի Կարապետյան- ընկեր Ասատրյան ուսանողները հարցնում են այդ

հետազոտական աշխատանքները տպագրվելու են:

Պատասխան՝ պրոֆեսոր Լ.Ասատրյան- եթե մենք գիտաժողովը կազմակերպենք,

անշուշտ պետք է տպագրվեն:

ՈՐՈՇԵՑԻՆ- կարճ ժամկետում ամբիոնի հաստատմանը ներկայացնել

ուսանողների հետազոտական աշխատանքների թեմաները և նրանց հետ

աշխատանքի գրաֆիկը:

3. ԼՍԵՑԻՆ- Ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր,

պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը ըստ գրաֆիկի իրականացված

դասալսումների քննարկման հարցը:

Ելույթ ունեցավ պրոֆեսոր Լ.Ասատրյանը- դասալսումների ենք եղել Սարգսյան

Փիրուզայի մոտ` ես և Գևորգյան Մայրանուշը, Ասատրյան Զարուհու մոտ՝ ես և Նելլի

Կարապետյանը, Ջանիկյան Սուսաննայի մոտ` ես և Նելլի Կարապետյանը, երեկ եղել

ենք Բաղդասարյան Արմինեի մոտ՝ ես և Փիրուզա Սարգսյանը:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը մասնավորապես նշեց, որ հաջողված դաս է եղել

Ջանիկյան Սուսաննայի վարած դասը: Նա տիրապետում էր նյութին, հստակ

տարբերակված էր հաղորդվող նյութի գլխավոր և երկրորդական դրույթները, ողջ

դասագործընթացում ապահովվեց ուսանողների ներգրավվածությունը և հետադարձ

Page 31: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

31

կապը, օգտագործվեցին տեխնիկական միջոցներ, ուսանողներն ներկայացրեցին

հետաքրքիր սահիկահանդեսներ, ասույթներ թեմայի վերաբերյալ` փակցրեցին

գրատախտակին: Նրա կեցվածքը, խոսքը, մանկավարժական տեխնիկան

համապատասխանում էր դասին ներկայացվող պահանջներին, դասի բոլոր

հատվածներում ապահովեց ժամանակի ճիշտ տեղաբաշխում, կատարվեց դասի

ամփոփում:

Դիտարկված ուժեղ կողմերն են` հետադարձ կապի ապահովումը

դասագործընթացում, և երկխոսական բնույթը: Բարելավման առաջարկ է արվել,

ապահովել ողջ լսարանի հավասարաչափ մասնակցությունը, ուշադրություն դարձնել

հաճախումներին, ուսանողների խոսքի մշակույթին: Նույնը վերաբերում է Սարգսյան

Փիրուզային, շատ հետաքրքիր դաս անցկացրեց, ամբողջ լսարանը մասնակցում էր

դասագործընթացին և ինձ հետաքրքրեց դասախոսի արտիստիկ կեցվածքը, որ բոլոր

ուսանողներին գրավում էր իր կողմը և շատ հետաքրքիր, ուսանելի դաս անցկացրեց:

Եղել ենք նաև Ասատրյան Զարուհու մետ, մի անգամ էլ Սվետլանա Մինասյանի հետ

ենք եղել անցած ուսումնական տարում, նույնպես շատ հետաքրքիր կազմակերպված

էր, մեծ լսարան էր` 75 ուսանող, բոլորն էին մասնակցում դասագործընթացին: Շատ

գոհ եմ:

Դասալսում ենք անցկացրել նաև ամբիոնի դասխոս Արմինե Բաղդասարյանի

մոտ:

Կարող եմ ասել, որ դասի կազմակերպմանն ներկայացվող պահանջներին

չբավարարող դաս էր: Պարոն Մանուկյան, մենք մի անգամ եղել ենք Բաղդասարյանի

մոտ դասալսման և Ձեր դիտողությունը հիշում եմ՝ որ ասեցիք. «Ուսանողները շատ

լավ ներկայացրեցին, քանի որ դասախոսությունը տիկին Ասատրյանն էր կարդացել,

գործնականը` Արմինե Բաղդասարյանը, բայց դասախոսի ներկայությունը չէր երևում

լսարանում»: Իսկ այս անգամ ընդհանրապես ներկայությունը չէր զգացվում

լսարանում, նախ առանց ուսումնական ծրագրի էր մտել լսարան և ,բնականաբար,

ծրագրային նյութով դասախոսը չէր առաջնորդվում:

Հարցրեցի ի՞նչ է դասի թեման մեզ լրիվ այլ բան ասեց, իսկ դասի թեման այլ էր:

Այդ օրը սեմինար պարապմունք էր, ինքը տեղյակ չէր վերնագրից, իսկ ուսանողների

ներկայացրած գործնական նյութերը, սահիկահանդեսները պարզունակ, համարյա

դասին չվերաբերող բաներ էին: Այդ առարկան կոչվում է «դաստիարակության

Page 32: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

32

տեսություն և մեթոդիկա»: Սեմինարի թեման բարոյական, գեղագիտական,

ֆիզիկական, էկոլոգիական դաստիարակության իրականացման մեթոդները,

միջոցներն ու ձևերն էին, մինչդեռ, միջոցներ, մեթոդներ, մեթոդիկա բառեր չկային,

ներկայացվեցին ընդամենը բարոյական ասույթներ:

Այսինքն՝ չքննարկվեցին բարոյական դաստիարակության միջոցները,

մեթոդները, ձևերը, թեմայի վերնագիրը կարծես վերաբերում էր ծրագրային նյութին:

Իսկ դասախոսը ծրագիր չուներ, պատճառաբանեց, որ իր համակարգչի մեջ է, իսկ

համակարգիչը տեխնիկական խնդիր ուներ: Բայց ուսանողը մեղավոր չէ, գնում է

լսարան` չիմանալով ինչ պետք է անի, և այդպես էլ աննպատակ տապալվեց դասը:

Գեղագիտական դաստիարակությունը ներկայացնելիս ուսանողները մի քանի նկար

ներկայացրեցին և փորձեցին ասել ինչ բովանդակություն ունեն դրանք, բայց տիկին

Բաղդասարյան Ձեր խնդիրը դա չէր: Դուք չգիտեիք ինչ է դասի թեման,

ուսանողներին էլ չպահանջեցիք ինչպես պետք է իրականացնենք, օրինակ,

գեղագիտական կամ բարոյական դաստիարակությունը: Ուսանողները պետք է

մշակեին և ներկայացնեին դրանց իրականացման մեթոդները, ձևերը, միջոցները:

Պարզ երևաց, որ դուք ընդհանրապես տեղյակ չեք մանկավարժության այդ բաժնի

խնդիրներից, դրա համար էլ ուսանողներին չկարողացաք ուղղորդել կամ որևէ

դիտողություն անել:

Լսարանի մի մասը ընդհանրապես չէին մասնակցում գործնականին, 6-7

ուսանող մասնակցեցին այդ գործընթացին: Մինչդեռ դուք ֆիզիկապես կանգնած էիք,

անգամ դիտողություն չէիք անում և չէի ուղղորդում ուսանողին, այնքան անտարբեր

էիք ձեր գործի նկատմամբ, որ 6 ուսանող նստած էին մեկ նստարանին և դուք

նույնիսկ չէիք ասում, որ 2 հոգու համար է նախատեսված նստարանը, ինչ խոսք, և

լսարանն ազատ էր: Երբ դրա վերաբերյալ դիտողություն արեցի, պատասխանեց, որ

ուսանողները իրեն չեն լսում, այսինքն՝ ինքը չի կարողանում կառավարել լսարանը,

եթե չի կարողանում կառավարել լսարանը, ուրեմն մեզ այդպիսի դասախոս պետք չի,

եթե չեն լսում ինչպե՞ս կարող եք նրանց սովորեցնել և դաստիարակել, էլ չեմ խոսում

Ձեր իմիջի մասին:

Ես կարծում եմ, որ տիկին Բաղդասարյանը լուրջ հետևությունների պետք է

հանգի այս դիտողություններից հետո, մտածի դասի կառավարման

Page 33: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

33

արդյունավետության, ուսանողներին դասագործընթացում ներգրավելու, ծրագրային

նյութով աշխատելու մասին:

Հարգելի գործընկերներ, ձեր դատին եմ թողնում Արմինե Բաղդասարյանի

գործունեության գնահատականը, այդպիսի անհաջող դաս, 2 տարի է մենք գրաֆիկով

դասալսումներ ենք իրականացնում, նույնիսկ Աբովյան Ռոստոմի մոտ չեմ

հանադիպել, ով մեր ամենավատի չափանիշն էր:

Ես ուզում եմ Ձեր վերաբերմունքը ցույց տաք, որովհետև սա խիստ վնասում է

ամբիոնի վարկանիշին, և մեր վարկանիշն էլ դրա պատճառով ընկնում է:

Պետությունը մեզ վճարում է, որ որոշակի և արդյունավետ գործառույթ

իրականացնենք: Եթե դասախոսը չի կարողանում դասը արդյունավետ կազմակերպել

ու նպատակ էլ չունի բարելավելու իր գործունեությունը առաջին դիտարկումից հետո,

ապա լուրջ մտածելու տեղիք է տալիս:

Լսում ենք Ձեզ, տիկին Բաղդասարյան, խնդրեմ, ես ուզում եմ բացատրություն

տաք ամբիոնին.

Ա. Բաղդասարյան - Նախ և առաջ նշեմ, որ, տիկին Ասատրյան, դասալսման

առաջին պահից, երբ դուք լսարան մտաք լարվածությունը հենց այդ պահից սկսվեց,

որ ոտքի չկանգնեցին, ես խնդրեցի ոտքի կանգնեն, խառնվեցին, հետո սկսեցին

արդարանալ:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- Ես մեղք չունեմ, որ դուք ուսանողներին դիտողություն

արեցիք, ինչը պետք չէր: Ես ասեցի, որ պետք չի որ ուսանողները ոտքի կանգնեն,

այդտեղ ինչ լարվածության հարց կար, Ձեր անճարակությունը մի կապեք իմ մուտքի

հետ:

Նախ սեմինարի թեման բարոյական, էկոլոգիական, մտավոր, գեղագիտական

դաստիարակություն միջոցները, մեթոդները և ձևերն էին, յուրաքանչյուր ուղղության

մասին, երբ մենք խոսում էինք, ճիշտ է նրանք լրացուցիչ շատ տեղեկություններ բերել

էին` ասույթներ և այլն: Ձեր գալուստից առաջ խնդիրներից, մեթոդներից խոսվեց,

մեթոդները նույնիսկ սահիկահանդեսով ներկայացրեցին: Դասախոսության

ժամանակ ես բոլոր թեմաները տվել եմ իրենց:

Սեմինարի ընթացքում նրանք լրացուցիչ աշխատանքներ էին կատարել և

դրանք ներկայացրեցին, ես նույնիսկ չգնահատեցի էլ: Այն ուսանողները, ովքեր

ներկայացրել էին մտավոր դաստիարակությունը, ես նրանց գնահատեցի, իսկ

Page 34: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

34

էկոլոգիական դաստիարակությունը, երբ ներկայացրեցին ես չընդունեցի և դասի

ժամանակ էլ ասեցի, որ դժգոհ եմ, որովետև դաստիարակության խնդիրները ու

մեթոդները չներկայացվեց:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- Նախ, ես ընդհամենը դասը սկսելուց 3 րոպե հետո եմ

մտել լսարան: Երբ ես մտա ուսանողները ներկայացնում էին սահիկահանդեսներ,

որոնք վերաբերում էին բարոյական դաստիարակությանը: Այնքան քիչ ժամանակ էր

անցել, որ մեթոդներն ու միջոցները դեռևս ներկայացրած լինել չէին կարող լինել:

Ա.Բաղդասարյան - Դուք մեթոդների քննարկման պահին ներկա չէիք:

Լ.Ասատրյան- Ենթադրենք այդ պահին ներկա չէի, բայց մնացած մասին ներկա

էի, ես որ եկա բարոյական դաստիարակությունն էին ներկայացնում, էկոլոգիականի

և գեղագիտականի ներկայացման ժամանակ լսարանում նստած եմ եղել, ոչ մի բառ

չի խոսվել մեթոդների, միջոցների մասին:

Ա.Բաղդասարյան-Սեմինարը ներկայացնում է ուսանողը:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- Այսինքն՝ դուք կարող եք լսարանում չլինե՞լ:

Ա.Բաղդասարյան- Ես ուղորդում էի նրանց և այն աշխատանքը, որը իմ կողմից

գնահատվեց, դրանք գոնե որոշ չափով լիարժեք էին, իսկ վերջին ուղությունները

որպես բարոյագիտություն դիտարկեցին, չգիտեմ ինչ մեթոդներ կիրառեցին, ես չէի էլ

հանձնարարել: Որպես ինտերակտիվ մեթոդ կիրառեցին:

Լ.Ասատրյան- Բացի ասույթներից ի՞նչ ինտերակտիվ մեթոդ կիրառեցին,

ասույթը ի՞նչ մեթոդ է:

Ա.Բաղդասարյան - Նկարներ ներկայացվեցին և քարտեր բաժանեցին, որպեսզի

ուսանողները գրեին իրենց մեկնաբանությունները այդ նկարների շուրջ: Այսինքն՝ ես

նրանց սովորեցրի ինչպես կարելի է ձևավորել աշակերտի մոտ գեղագիտական

ճաշակ և նրանք փորձում էին գործնականի ժամանակ ներկայացնել:

Լ.Ասատրյան- Այսինքն՝ դուք չե՞ք ընդունում իմ դիտողությունները: Ափսոս, որ

բացի Փ.Սարգսյանից ինձ հետ ևս 10 հոգի էլ չկային դասալսմանը:

Ելույթ ունեցան

Փիրուզա Սարգսյանը- Ես ներկա էի դասին, համաձայն եմ տիկին Ասատրյանի

հետ, որ մի փոքրիկ պասիվ էր լսարանը, ես ուղղակի կարծում եմ

հանձնարարությունը տրված էր, ուսանողներն էին սխալ կատարել: Ուսանողները

Page 35: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

35

չխոսեցին միջոցների մասին, բայց այդ ասույթները որպես միջոց էին ներկայացրին:

Երբ մենք Ա.Բաղդասարյանի հետ քննարկեցինք, ես ասեցի այդ թերությունները:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- Տիկին Սարգսյան, իսկ ինչու՞ էիք առանց ինձ

քննարկում, գայիք ամբիոն միասնին քննարկեինք:

Պատասխան- ես ուղղակի ասեցի ինչ նկատեցի, դասախոսության ժամանակ

ասվել էր մեթոդների, միջոցների մասին, պետք էր գործնականի ժամանակ դա

կիրառել:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- Բայց ի՞նչ կիրառեցին:

Արմինե Բաղդասարյան- Դասախոսության ժամանակ խնդիրներին ենք

անրադառնում, սահմանումներն ենք տալիս, գործնականի ժամանակ ավելի շատ

մեթոդներն են կիրառվում:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան-Ոչ մի մեթոդ չի կիրառվել:

Արմինե Բաղդասարյան-Լիարժեք չկիրառեցին:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան-Ասույթները այս պարագայում թեմայի յուրացմանը

նպաստող միջոց են, բայց մեթոդ չեն, ոչ մի տեխնոլոգիա չկիրառեցիք, բացի

համակարգչից: Եթե դուք գտնում եք, որ ձեր դասը նորմալ դաս է ու ես ճիշտ չեմ

ներկայացնում իմ դիտարկածը, կարող եք բողոքարկել: Երկու անգամ դասալսում եմ

արել, երկուսն էլ ձախողված դասեր են եղել: Հենց այն փաստը, որ առանց ծրագրի

մտնում եք ու չգիտեք ձեր սեմինար պարապմունքի թեման, ուրեմն ինչի մասին է

խոսքը:

Դասը անբովանդակ որևէ մի բան, կամ սահիկ ներկայացնելը չի, դասը

դաստիարակչական կողմ ունի, որը դուք նույնպես չեք ապահովում, իսկ, եթե տիկին

Սարգսյանը ձեր հետ քննարկել է, շատ լավ է արել, իր սեփական կարծիքն ունի, եթե

գտնում է, որ դա լավ դաս էր ես ոչինչ չունեմ ավելացնելու:

Տիկին Սարգսյան, իհարկե՛, դուք ազատ եք ձեր կարծիքն ունենալու, սակայն

պարտավոր էիք ինձ հետ գալու ամբիոն, որովհետև միասին էինք դիտարկել, բայց

դուք չեկաք, և հիմա էլ փորձում եք պաշտպանել Ձեր գործընկերոջը: Բանից

պարզվեց, որ դուք արդարամիտ չեք:

Արմինե Բաղդասարյան-Ես ներողություն եմ խնդրում, իսկ բացթողումների

համար: Կաշխատեմ Ձեր կողմից ասված յուրաքանչյուր դիտողությունը ընդունել և

վերացնել:

Page 36: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

36

Պրոֆեսոր Մ.Մանուկյան - ես մի փոքր ավելի լայն իմաստ տալով ելույթիս

ասեմ, աշխատողների նկատմամբ ձեր պահանջկոտությունը նպաստել է, որ

ուսուցման գործընթացը որակյալ կազմակերպվի: Նույնիսկ նախկինում մեր

բավական վաստակաշատ դասախոսներ այս ձևով՝ ինչպես հիմա են պահանջում

գիտական, մեթոդական պատրաստվածության իմաստով, լսարան չեն մտել: Ես հիմա

անկեղծորեն ուրախ եմ, որ Ձեր պահանջկոտությունը նպաստում է բուհում

մանկավարժության առարկայից ուսանողների գիտելիքների մակարդակի

բարձրացմանը :

Կապված ձեր դասալսման հետ. մեր մոտ գիտենք ինչն է մի փոքր թույլ,

ենթադրենք մի բան խոսում ենք՝ մեթոդներ, միջոցներ, ձևեր, կարողություններ,

ունակություններ, հմտություններ, երևի Արմինեն մեթոդներ, միջոցներ, ձևեր

հասկացությունը օգտագործել է, չիմանալով, որ դա միջոց է:

Ձեր հրաշալի պահանջկոտության հետ մեկ-մեկ բանավեճեր կազմակերպենք,

ասենք հիմա՝ մեթոդը որն է, միջոցը որն է, ձևը որն է, տարբերենք այդ բոլորը իրարից,

որպեսզի կարողանանք դրանք լսարանում ճիշտ օգտագործել:

Լ.Ասատրյան- Պարոն Մանուկյան վաղուց արդեն մանկավարժագիտության մեջ

տարբերակված է մեթոդ, միջոց, ուսուցման սկզբունքներ, մեթոդներ, ուսուցման

կազմակերպման ձևեր, ուսուցման տեխնոլոգիաներ հասկացությունները, ձեռնարկի

մեջ էլ սևով սպիտակի վրա գրած է, էլ ի՞նչ բանավեճ:

Ռեկտորը հանձնարարել է, որ դասալսումների արդյունքները ամբիոնում պետք

է քննարկվեն և դրա հիման վրա դասախոսների կողմից իրենց աշխատանքում

համապատասխան շտկումներ կատարվեն ուսումնադաստիարակչական

գործընթացի որակը բարձրացնելու նպատակով, եթե ձեզանից ոչ մեկը

վերաբերմունք ցույց չտա դիտարկված թերությունների կանխմանը, էլ ինչու՞ ենք

քննարկում: Քննարկում ենք, որ ամբիոնը վերաբերմունք ցուց տա՝ օգնի այդ մարդուն

իր գործունեությունը արդյունավետ դարձնելու:

Քննարկումը նրա համար է, որ մասնագետը որպես մանկավարժ կայանա, բայց,

եթե մարդ չի ընդունում իր սխալը և չի ուզում ուղղի՝ նա չի կարող վերափոխվել:

Ես ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը դասալսումների արդյունքների

քննարկմանը:

Page 37: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

37

Դոցենտ Սվետլանա Մինասյանը- շատ դժվար է, իհարկե, գնահատականի ինչ

որ խոսք ասել, քանի որ ներկա չեմ եղել, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է

դասալսումներից և բաց դասերից առաջ դասախոսները մշակեն իրենց դասը, դասի

պլանը, ավելի մանրամասնորեն ներկայացնեն ամբիոն, քննարկվի՝ նշվեն

թերությունները, շտկվեն և նոր ներկայացնեն լսարանին, այդպես կտենսնեք ինչպես է

ստացվում դասախոսների մոտ: Ինչ մնում է Ա.Բաղդասարյանին, ապա պետք է

արված դիտողությունները ընդունի և շտկի:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- Շնորհակալություն: Կան բաց դասեր և կան ուղղակի

դասալսումներ, որոնք մշտադիտարկման բնույթ են կրում և որում գնահատվում է

դասախոսի կարողունակությունը, դրա համար մեզ չափանիշներ են տվել:

Ելենա Էպրիկյանը- Տիկին Ասատրյան դուք ամբիոնի վարկանիշի մասին եք

մտածում, ցավում եք բոլորիս համար: Բայց ես խնդրում եմ ամբիոնին, եկեք այս

անգամ մի քիչ մեղմ վերաբերվենք Արմինե Բաղդասարյանի նկատմամբ:

Տիկին Բաղդասարյան, դուք էլ Ձեզ այսօր լավ չպահեցիք, ոչ թե պետք է այդպես

հակառակվեիք, այլ ընդունեիք դիտողությունները բաց թողումները և հետևություն

կատարեիք:

Խնդրում եմ եկեք մեղմ վերաբերվենք, մեր աճեցրած ուսանողն է եղել, մեր

ամբիոնով է ինքը առաջ գնացել: Տանք հնարավորություն իր այդ թերությունները

վերացնի և աշխատի իր ինչպես գիտական, այնպես էլ մեթոդական մակարդակի

բարձրացման վրա:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- ես ցավագին եմ ընդունում իրավիճակը, որովհետև

դասախոսը չպետք է մտնի լսարան առանց ծրագրի՝ պատճառաբանելով, որ

համակարգիչը չի աշխատում և այնտեղ է ծրագիրը, չգիտի դասի թեման: Ուրեմն

այնքան վստահ է իր ուժերի նկատմամբ, որ առանց ծրագրի մտնում է լսարան:

Տիկին Գրիգորյան, պարոն Մանուկյան մենք պետք է պատասխանատու լինենք

մեզ հանձնարարված գործի նկատմամբ, ցավ եմ զգում, որ գործընկերները ազնիվ և

արդարամիտ չեն գտնվում գնահատման մեջ, փորձում են կոծկել, պետք չի կոծկել,

դրանով մենք չենք կարող օգնել մեր գործընկերոջը, որպեսզի նա մասնագիտորեն

կայան :

Այսպիսով՝ տիկին Բաղդասարյանը կամ պետք է իր աշխատանքը վերանայի և

շտկի, կամ պետք է թողնի ամբիոնը, որովհետև վնասում է ամբիոնի վարկանիշին:

Page 38: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

38

ՈՐՈՇԵՑԻՆ- Խիստ զգուշացնել ամբիոնի դասախոս Արմինե Բաղդասարյանին և

հանձնարարել կարճ ժամկետում վերացնել դիտարկված թերություններն ու զեկուցել

ամբիոնին:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան - Հարգելի գործընկերներ անդրադառնան classroom-ում

ամբիոնի դասախոսների գործունեությանը: Անցած դիտարկումների ժամանակ մեր

ամբիոնը վարկանիշով 3-րդ տեղն էր ընկել, իհարկե՛, որակի կենտրենի սխալ

հաշվարկների պատճառով, այսինքն՝ կարող էինք նաև 1-ին տեղում լինել, սխալ

չափանիշներով են հաշվարկել, ցավոք սրտի: Ես ուշադրություն եմ դարձրել ինչն է

ապահովում մեր դասախոսների գործունեության բարձր մակարդակը, այն որ

classroom-ում շատ ակտիվ համագործակցություն են ծավալում ուսանողների հետ:

Դիտել եմ classroom-ում դասախոսների կիսամյակի գործունեությունը: Շատ բարձր

մակարդակի վրա է գտնվում Նելլի Կարապետյանի, Աննա Հակոբյանի, Սուսաննա

Ջանիկյանի, Զարուհի Ասատրյանի, Արմինե Մանուկյանի, Սվետլանա Մինասյանի

էջերը, շատ գրագետ, բարձր մակարդակով տրվել են առաջադրանքները,

ուսանողները գնահատվել են: Ցավոք նույն բանը չեմ կարող ասել Արմինե

Բաղդասարյանի գործունեության վերաբերյալ. classroom-ում թերի, իմիջիայլոց, ոչ մի

կապ չունեցող աշխատանքներ է իրականացրել, ուսանողները չեն գնահատվել,

ուսանողների կողմից ներկայացված աշխատանքներին չկան լուրջ

մեկնաբանություններ:

Արմինե Բաղդասարյանը նշեց, որ մեկ ընդհանուր մեկնաբանություն է

ուղարկում:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- ինչու՞ եք մեկ ընդհանուր մեկնաբանություն

ուղարկում, տարբեր մարդիկ են և տարբեր մակարդակի աշխատանքներ են

ներկայացվում:

4. ԼՍԵՑԻՆ- Ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր,

պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը հայցորդ Աստղիկ Յուրիկի Հովսեփյանի

ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի հաստատման հարցը:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը մասնավորապես նշեց, որ ամբիոնի դոցենտներ

Մարգարիտ Ասատրյանի և Արմենուհի Մանուկյանի ծանրաբեռնվածության մեջ

ատենախոսության ղեկավարում է գրված, սակայն տարբերակված ուսուցման մասին

Page 39: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

39

ամբիոնի դասախոսներից ոչ ոք որևէ հետազոտություն և հոդված չունի, որը չի

համապատասխանում ԲՈՀ-ի պահանջներին:

Ես այդ թեմայով աշխատանք ղեկավարել եմ: Ուստի կարող եմ ղեկավարել այդ

հետազոտությունը:

Հարցեր ունեք թեմայի վերաբերյալ՝ «Տարբերակված ուսուցման հիմնախնդիրը

տարրական դպրոցում»: Քանի որ ներառական կրթության պայմաններում, անկախ

մեր կամքից իրականացվում է տարբերակված ուսուցում և դեռևս ուսումնասիրված

չի այդ գործընթացը:

Ովքե՞ր են համաձայն ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի այս

տարբերակով հաստատմանը:

Հաստատվեց միաձայն:

ՈՐՈՇԵՑԻՆ- Հաստատել հայցորդ Աստղիկ Յուրիկի Հովսեփյանի

ատենախոսության թեման՝ «Տարբերակված ուսուցման հիմնախնդիրը տարրական

դպրոցում» և գիտական ղեկավար նշանակել մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր

Լ.Թ.Ասատրյանին:

5. ԼՍԵՑԻՆ- Ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր,

պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը դասախոսների ներկայացրած ռեֆերատի

թեմաների քննարկման և ռեֆերատի ներկայացվող ձևաչափի սահմանման հարցը:

ՈՐՈՇԵՑԻՆ- Խմբագրել ներկայացված ռեֆերատի թեմաները:

6. Կազմակերպչական հարցեր.

Վերջնական նայեք պրակտիկայի էլեկտրոնային հարթակի պակասները,

պրակտիկայի պետ պարոն Սարգսյանին ասեցի, որ շատ սխալ է, որ պրակտիկա

իրականացնող մանկավարժը գնահատման ժամանակ չկա: Ընտրել են

մեթոդիստներին, ովքեր տեղյակ չեն աշխատանքից:

Ասեց կվերանայենք, ուշադիր չեմ եղել, կարծում եմ առաջիկայում կվերանայվի

թղթապանակների գնահատմանը պետք է մասնակցի նաև մանկավարժը: Եթե

ամբողջ ծանրությունն ընկած է մանկավարժի վրա և ինքը խոստովանում է, որ

մանկավարժները հրաշալի աշխատում են, բոլոր մեթոդիստները ասում են,

մանկավարժության ամբիոնի դասախոսների մասնագիտական մակարդակը շատ

Page 40: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

40

բարձր է, մենք պետք է տեր կանգնենք մեր վարկանիշին և թույլ չտանք, որ այսպիսի

դեպքերը իջեցնեն ամբիոնի վարկանիշը:

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՄԱՆԿ.ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ` Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆ

07.12.2016թ

Page 41: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

41

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 7

28.12.2016թ. տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր` Լ.Ասատրյանը,

պրոֆ. Մ.Մանուկյանը, դոցենտներ` մ.գ.թ. Ս. Մինասյանը, մ.գ.թ. Ա.Մանուկյանը,

մ.գ.թ. Մ.Ասատրյանը, մ.գ.թ. Լ.Հարությունյանը, մ.գ.թ. Գ.Հակոբյանը, մ.գ.թ.

Մ.Գևորգյանը, մ.գ.թ. Ս.Ջանիկյանը, ասիստենտներ` մ.գ.թ. Զ.Ասատրյանը, մ.գ.թ.

Ա.Հակոբյանը, Փ.Սարգսյանը, դասախոսներ` մ.գ.թ. Ն.Կարապետյանը, մ.գ.թ.

Ա.Բաղդասարյանը, Ա.Հովսեփյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. «Դպրոցի կառավարման հիմունքներ» ուսումնական ձեռնարկի տպագրման

հարցը:

2. Պրակտիկայի արդյունքների քննարկում և գնահատում:

3. Ընթացիկ հարցեր:

1. ԼՍԵՑԻՆ- Ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր

Լ.Ասատրյանի հաղորդումը «Դպրոցի կառավարման հիմունքներ»

(հեղինակությամբ՝ Լ.Թ.Ասատրյան, Մ.Ա.Ասատրյան, Փ.Ա.Սարգսյան)

ուսումնական ձեռնարկը տպագրության երաշխավորելու մասին:

Ովքե՞ր են համաձայն երաշխավորել տպագրության:

Ընդունվեց միաձայն:

ՈՐՈՇԵՑԻՆ- Տպագրության երաշխավորել «Դպրոցի կառավարման հիմունքներ»

ուսումնական ձեռնարկը:

Page 42: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

42

2. ԼՍԵՑԻՆ- Ամբիոնի դասախոսների հաղորդումը պրակտիկայի ընթացքի և

արդյունքների մասին:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- Ովքե՞ր խնդիրներ ունեն պրակտիկայի

կազմակերպման վերաբերյալ:

Ինչպե՞ս կազմակերպվեց և ընթացավ պրակտիկան, ի՞նչ թերություններ և

առավելություններ նկատեցիք, ինչպե՞ս կարելի է այդ գործընթացը ավելի

արդյունավետ դարձնել` բարելավել, ինչպե՞ս կարելի է մանկավարժի դերը

բարձրացնել:

Ելույթ ունեցավ՝ պրոֆեսոր Մ.Մանուկյանը- Ձեր հանձնարարությամբ եղել եմ

մի քանի դպրոցներում: Հանդիպել եմ և մեր պրակտիկանտների, մեթոդիստների,

մանկավարժների և հոգեբանների հետ:

Տնօրենները մանկավարժների կարգապահությունից առավել գոհ են, քան

մեթոդիստների և հոգեբանների:

Առաջարկում եմ, որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ներկա լինեն և՛

մանկավարժը, և՛ մեթոդիստը, և՛ հոգեբանը:

Ամբիոնի դասախոսների բարձր պատասխանատվությունը և

պարտաճանաչությունը գալիս է ամբիոնի վարիչի պարտաճանաչությունից և

պահանջկոտությունից:

Ելույթ ունեցավ՝ Լ.Հարությունյան- Պրակտիկայի առաջին իսկ օրվանից

ուսանողներին ներկայացվել է 6 կետից բաղկացած աշխատանքային պլանը, որտեղ

ներկայացված էր մեր գործունեության բովանդակությունը:

Պրակտիկան նորմալ է ընթացել, ուսանողները անգամ ցուրտ օրերին ներկա

են եղել: Որպես խնդիր կարող եմ նշել այն, որ ուսանողները երկու ամիս հաճախել են

դպրոցներ և չեն ճանաչել տնօրենին, ուսմասվարին: Հանդիպում չի կազմակերպվել

դպրոցի կառավարման սուբյեկտների հետ:

Ելույթ ունեցավ՝ Գ.Հակոբյան- Բոլոր 5 ֆակուլտետներում, որտեղ անցկացրել եմ

պրակտիկան որևէ արտառոց կամ արտակարգ դեպք չի գրանցվել: Պրակտիկայի

խմբերում, ինչպես նաև classroom-ում շատ պարտաճանաչ և ակտիվ աշխատանք է

իրականացվել: Կարող եմ ասել, որ և՛ մեթոդիստները, և՛ հոգեբանները ակտիվ

աշխատում էին: Classroom–ում ի սկզբանե տեղադրված էր 6 կետից բաղկացած

աշխատանքային պլանը, ուսանողների հետ հանդիպման նախորդ օրը անպայման

Page 43: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

43

տեղադրվում էր հաջորդ օրվա քննարկման հարցերը: Շատ համակարգված և

կանոնակարգված աշխատանք է իրականացվել:

Ուսանողների ուսումնական աշխատանքի գնահատման հետ կապված տարբեր

մոտեցումներ կային, ես կուզենայի, որպեսզի մոտեցումները ճշտգրտված լինեին և

ավելի հստակ լինեին գնահատման չափանիշները: Մի ֆակուլտետում պարզապես

պահանջում են ներկայաթերթիկում ստորագրել, մի ֆակուլտետում դա չկա: Այսինքն՝

ներկայացվող թերթիկները և մոտեցումներն են տարբեր, ըստ երևույթին պետք է

միասնական լինի, ի՞նչ փաստաթուղթ ենք մենք ստորագրում, ի՞նչ ենք մենք

նշանակում: Ես բոլորին գնահատել եմ ըստ ներկայացվող աշխատանքի: 10-12

ուսանողների աշխատանքերը ստուգելու համար պահանջվեց 2 ժամ, իհարկե՛, եղան

ուսանողներ, ովքեր չներկայացրեցին փաստաթղթերը:

Ես իմ ուղեցույցում, որը առաջիկա մի քանի օրում կտպագրվի, նշել եմ, որպեսզի

մանկավարժության բաղադրիչը շարունակվի նաև 4-րդ կուրսում: Այնտեղ

յուրաքանչյուր փուլում նշված է չափորոշիչները, բովանդակությունը, ելքային

արդյունքները, թե ինչպես պետք է ներկայացվեն փաստաթղթերը:

Հարց` Լ.Հարությունյան- մանկավարժը պրակտիկայի պաշտպանության

օրերին ֆիզիկապես պե՞տք է ներկա լինի, թե ոչ:

Պատասխան՝ պրոֆեսոր Լ.Ասատրյան- Այն դասախոսը, ով նշված է

պաշտպանության հանձնաժողովի կազմի մեջ պետք է պարտադիր ներկա լինի: Ես

պայքարել եմ, որպեսզի մենք հանձնաժողովի կազմի մեջ լինենք, այսինքն՝ մեր այս

ամբողջ աշխատանքը կմնար ստվերում, իսկ մեթոդիստինը, ով ընդհանրապես

գաղափար չունի պրակտիկայի կազմակերպման մեթոդիակայի մասին, իր անելիքը

չգիտի, հանձնաժողովում է, իսկ մեր դասախոսները, որոնք մանկավարժի և

մեթոդիստի ամբողջ աշխատանքի ծանրությունը իրենց վրա էին վերցրել, ընդգրկված

չէին հանձնաժողովում: Շատ վատ էր, որ պրակտիկայի վարչությունը դա հաշվի չէր

առել:

Դա մեր մասնագիտական արժանապատվության հարցն է առաջին հերթին, և

հետո այդքան աշխատանք ենք կատարում ո՞վ պետք է գնահատի, եթե մենք

չգնահատենք:

Ըստ էության մեթոդիստների 90 %-ը անտեղյակ են և կազմակերպչական

աշխատանքից, և իրենց գործառույթից, իրենց թվում է, թե մենք պետք է

Page 44: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

44

հաշվետվություն ներկայացնենք, թե ինչի համար ենք մի շաբաթ գնում, մի շաբաթ ոչ,

իրենք չգիտեն իրենց գործառույթները:

Ելույթ ունեցավ՝ Ա.Մանուկյանը- Նախ նշեմ, որ մեթոդիստների classroom-ում

գրառման ամենաբովանդակային տեղադրվածը. «վաղը այս ինչ տեղում, այս ժամին

կկայանա հանդիպում…», այսինքն՝ որևէ ուսումն-մեթոդական գործընթաց չի

իրականացվում:

Խնդիրս նաև հոգեբանների հետ է, որովհետև մանկավարժի և հոգեբանի

աշխատանքը գրեթե նույնն է: Նայում են մենք ինչ ենք անում, հոգեբանները նույնը

կրկնում են: Օրինակ, Քեյս մեթոդը զուտ մանկավարժական տեխնոլոգիա է, բայց

իրենք էլ են ներկայացնում:

Ստացվում է մենք գնում են նույն նյութը տարբեր ժամերի ներկայացնում ենք

ուսանողներին:

Ուզում եմ ասել, որ պրակտիկայի մեկնարկի ժամանակ մանկավարժը,

մեթոդիստը և հոգեբանը հստակ պետք է իմանան իրենց գործառույթները և

աշխատանքի տարբերությունները, ով, որ ուղղությամբ է աշխատելու:

Մ.Ասատրյան- Ես հանձնարարել էի, որպեսզի ուսանողները՝ որպես դասղեկի

գործառույթ կազմեն աշակերտի հոգեբանամանկավարժական բնութագիրը,

հոգեբանը ինձ ասում է, բայց դուք ինչու՞ եք մտնում իմ ոլորտ:

Ի՞նչ է դա նշանակում:

Մեր աշխատանքային գործառույթները իրար հետ զուգահեռ իրականացվում են

և դրանց միջև խիստ անջրպետ դնել կարծում եմ սխալ է:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- Իրենք չգիտեն իրենց գործունեության

բովանդակությունը, չեն պատկերացնում իրենց գործառույթները, էությունը, դրա

համար էլ այդպիսի իրավիճակներ են առաջ գալիս:

Ես համարում եմ, որ էլի սպասվածի համեմատ արդյունավետ չընթացավ այս

պրակտիկան: Մենք մտածեցինք, որ պրակտիկան պետք է բարձր հիմքերի վրա

դնենք, բայց ինչպես երևաց մեթոդիստների և հոգեբանների մեծ մասը չգիտեն իրենց

գործառույթները, չեն ըմբռնում պրակտիկան որպես մասնագիտական

պատրաստության կարևոր բաղադրիչ:

Page 45: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

45

Երկրորդ հարցը՝ ես դիտարկել եմ classroom էլեկտրոնային հարթակի ձեր

գործունեությունը և շատ գոհ եմ ` բոլորիդ էլեկտրոնային հարթակում կատարած

աշխատանքը 100 միավոր եմ գնահատել:

Բայց մենք կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ դեռևս շատ

անելիքներ ունենք, հատկապես դասերի կազմակերպման արդյունավետությունը

բարձրացնելու տեսանկյունից:

Հաջորդ հարցը՝ մեկ շաբաթ առաջ ուսանողները կուրսային աշխատանքներ էին

հանձնում և 5 ուսանողից միայն մեկը մանկավարժություն գիտեր: Ես ցավով

նկատեցի, որ 3-րդ կուրսի ուսանողը չգիտի ուսուցման սկզբունքները, մեթոդները:

Այսինքն՝ տեսական մանկավարժության հիմքը լավ չի դրվել: Այդքան գործնականի

ժամ է տրվում, մեզ պետք է, որպեսզի ուսանողներին հանձնարարենք սովորեն

տեսական նյութը և գործնական օրինակներով ամրակայեն և յուրացնեն այն:

Անհրաժեշտ է, որ ուսանողները կարողանան տեսական նյութը օգտագործել իրենց

մասնագիտական դասերի ժամանակ, կարողանան ասել տվյալ թեմայի ուսուցման

ընթացքում ի՞նչ սկզբունքներ են դրվելու, և ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվելու:

Պետք է, որ գործնականում կարողանան կիրառել իրենց գիտելիքները:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը նշեց, նաև որ փետրվարին 2-րդ կուրսում սկսվում է

ուսումնաճանաչողական պրակտիկան, կա ծրագրային փաթեթը, դասախոսները դրա

հիման վրա պետք է կազմեն իրենց աշխատանքային պլանը:

Այն թերությունները, որ մենք նկատել ենք այս կիսամյակում պետք է շտկվեն,

նախ ի շահ մեր ուսանողների, ապա ի օգուտ մեր ամբիոնի և համալսարանի

վարկանիշի:

Մարդ պետք է իր աշխատանքից բերկրանք զգա: Ինքնաբավ լինենք, մենք մեր

աշխատանքից գոհանանք և գոհացնենք ուսանողին:

Վերջին 5 տարիների ընթացքում մեր բուհի վարկանիշը չափազանց բարձրացել

է: Բուհում պահանջները շատ են: Երբեմն նեղանում եք իմ պահանջկոտությունից,

բայց դա մեր օգտին է, մեր վարկանիշի համար:

Ելույթ ունեցավ՝ Փ.Սարգսյանը- Սկզբնական կրթության պրակտիկայի

նախապաշտպանության ժամանակ նշվեց, որ մանկավարժները ընդգրկված են

լինելու թղթապանակների պաշտպանության հանձնաժողովում, սակայն այն երբեմն

համընկնում է դասերի հետ, հնարավոր է, որ փոխարինենք իրար:

Page 46: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

46

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- իմացեք ձեր օրերը, իսկ դասերի համընկնելու դեպքում

ամբիոնի այլ դասախոսներ կփոխարինեն:

Ելույթ ունեցավ՝ Ս.Մինասյանը- պրակտիկայի առաջին օրվանից ուսանողների

տեղեկացրեցի, որ իրենց թղթապանակները բաժանեն 3 մասի, որպեսզի ակնառու

լինի մանկավարժի, մեթոդիստի և հոգեբանի աշխատանքը:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- Իհարկե՛, պետք է ըստ արժանվույն գնահատել

պրակտիկայի ընթացքում ամբիոնի դասախոսների կատարած աշխատանքը, բայց

այս ոլորտում մենք դեռ ասելիքներ ունենք:

ՈՐՈՇԵՑԻՆ- Մանկավարժների գործունեությունը պրակտիկայի

կազմակերպման և իրականացման աշխատանքներում համարել լավ:

3. Ընթացիկ հարցեր.

Հարց` Մանուկյան Արմենուհի- Եթե գիրքը 2016 թվականին երաշխավորվել է

տպագրության, բայց այս պահին տպագրության մեջ է, և հետևաբար լույս կտեսնի

2017 թվականին: Վարկանիշի հետ կապված դա հաշվում է, թե ոչ:

Պատասխան` Լ.Թ. Ասատրյան- Հաշվետվության մեջ նշել եմ, որ տպագրության

մեջ է, որպես էլեկտրոնային ձեռնարկ կարող ես տալ համալսարանի գրադարանի

կայքում տեղադրեն, չեմ կարող ստույգ ասել այդ դեպքում կհաշվվի, թե ոչ:

Հարց- 4-րդ կուրսում ընտրովի դասընթաց` «Մեդիակրթությունը» ըստ

ուսումնական պլանի 20 ուսանող է նշված եղել, սակայն սովորել են 90 ուսանող և՛

տարրական, և՛ նախադպրոցական բաժիններից:

Դիմել եմ ֆակուլտետի դեկանին, պատասխանել է, որ դա ուսանողի

ընտրությամբ է և եթե 90-ից ավելի ուսանող լիներ պետք է պարապեի:

Արդյո՞ք կատարողականի հետ խնդիրներ չեմ ունենա:

Պատասխան` Պրոֆեսոր Լ.Թ.Ասատրյան- Իհարկե՛, կատարողականի հետ

խնդիր չեք ունենա:

Սակայն, սեպտեմբերին այն կուրսերում, որտեղ ծանրաբեռնվածությամբ կա

դասընթաց ուսանողի ընտրությամբ անհրաժեշտ է մոնիտորինգ անցկացնել ընտրովի

դասընթացների վերաբերյալ, ուրիշ առարկաներ էլ առաջարկենք, բացատրենք

առարկայի էությունը, թող ուսանողներն ընտրեն դասընթացը:

Page 47: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

47

Քննարկվեց- «Էկոլոգիական կրթություն» փաթեթը գրադարանի էլեկտրոնային

կայքում տեղադրելու հարցը:

Որոշվեց այն տեղադրել համալսարանի էլեկտրոնային կայքում:

Մենք գիտենք, որ դեռևս ունենք թերություններ. ունենք դասերից

բացակայություններ, վատ կազմակերպված դասեր, դասախոսներ, ովքեր

անպատրաստ մտնում են լսարան, այդ ամենը պետք է շտկենք:

Այնուամենայնիվ 2016 թվականը ձեռքբերումների տարի էր, ամբիոնի

դասախոսների ջանքերով ստեղծվել է 5 ձեռնարկ, որոնք տպագրվել են: SCOPUS-ում,

Rinc-ում մեր տպագրված հոդվածներով ձեռնարկներով չենք զիջում այլ

ամբիոններին:

Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզանից 2016 թվականը նորմալ

վարկանիշով փակելու համար, և շնորհավորում եմ գալիք նոր տարվա

կապակցությամբ: Թող 2017 թվականը ձեզ համար լինի առողջության,

բարեբերության, ընտանիքների հաջողության, ստեղծագործական նորանոր

նվաճումների տարի, ամենայն բարիք Ձեր ընտանիքներին:

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՄԱՆԿ.ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ` Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆ

28.12.2016թ.

Page 48: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

48

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 8

30.01.2017թ. տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր` Լ.Ասատրյանը,

պրոֆ. Մ.Մանուկյանը, դոցենտներ` մ.գ.թ. Ս. Մինասյանը, մ.գ.թ. Ե.Էպրիկյան, մ.գ.թ.

Ա.Մանուկյանը, մ.գ.թ. Մ.Ասատրյանը, մ.գ.թ. Լ.Հարությունյանը, մ.գ.թ. Գ.Հակոբյանը,

մ.գ.թ. Մ.Գևորգյանը, մ.գ.թ. Ս.Ջանիկյանը, ասիստենտներ` մ.գ.թ. Զ.Ասատրյանը,

մ.գ.թ. Ա.Հակոբյանը, Փ.Սարգսյանը, դասախոսներ` մ.գ.թ. Ն.Կարապետյանը, մ.գ.թ.

Ա.Բաղդասարյանը, Ա.Հովսեփյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Ամբիոնի ասիստենտներ Զ.Ասատրյանին և Ա.Հակոբյանին դոցենտի կոչման

երաշխավորելու հարցը:

2. 2016-17թթ. 2- րդ կիսամյակի ԱՈՒՄՓ-ների վերանայման, վերախմբագրման,

վերահաստատման և գնահատման բաղադրիչների հարցը:

1. ԼՍԵՑԻՆ- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը

ամբիոնի ասիստենտներ Զ.Ասատրյանին և Ա.Հակոբյանին դոցենտի կոչման

երաշխավորելու հարցը:

Ընդունվեց միաձայն:

ՈՐՈՇԵՑԻՆ- Զ.Ասատրյանին և Ա.Հակոբյանին երաշխավորել դոցենտի կոչման:

2. ԼՍԵՑԻՆ- Ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր

Լ.Ասատրյանի հաղորդումը 2016-17թթ. 2-րդ կիսամյակի ԱՈՒՄՓ-ների վերանայման,

վերախմբագրման, վերահաստատման և գնահատման բաղադրիչների հարցի

վերաբերյալ:

Page 49: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

49

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը նշեց, որ հեղինակները վերանայեն և նորացնեն

ուսումնամեթոդական բոլոր փաթեթները՝ պատշաճ մակարդակով ուսանողներին

տրամադրելու նպատակով:

Մասնավորապես կանգ առավ Մանկավարժական տեխնոլոգիաներ և

Կրթության և մանկավարժական մտքի պատմություն առարկայական փաթեթների

վերանայման վրա:

ՈՐՈՇԵՑԻՆ- վերանայել 2016-17թթ. 2- րդ կիսամյակի ԱՈՒՄՓ-ները:

ԼՍԵՑԻՆ- Ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր

Լ.Ասատրյանի հաղորդումը գնահատման բաղադրիչների վերաբերյալ:

Ոչ քննական առարկաների դեքպում՝

Բաղադրիչ 1 հաճախում- 10% (5%+5%)

Բաղադրիչ 2- 30% (միջանկյալ 1,)

Բաղադրիչ 3- 30% (միջանկյալ 2,)

Բաղադրիչ 4-30 % (ընթացիկ ստուգում-15% մասնակցություն սեմինարներին,

ինքնուրույն աշխատանք, 15% էլեկտրոնային)

Ընդամենը՝100

Քննական առարկաների դեպքում՝

Բաղադրիչ 1 – 10% (հաճախում 5%+5%)

Բաղադրիչ 2- 20% (Միջանկյալ 1,)

Բ աղադրիչ 3- 20% (Միջանկյալ 2, )

Բաղադրիչ 4-30 % ( ընթացիկ, 15% մասնակցություն սեմինարներին, ինքնուրույն

աշխատանք, 15% էլեկտրոնային)

Բաղադրիչ 5- 20% -Ամփոփիչ ստուգում

Ընդամենը՝100

ՈՐՈՇԵՑԻՆ- Հաստատել բաղադրիչները, որտեղ ընթացիկ գնահատման

բաղադրիչի 15% կազմում է սեմինար բանավոր հարցումները, իսկ 15%-ը՝

էլեկտրոնային հարթակում կատարված աշխատանքների միջին գնահատականները:

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՄԱՆԿ.ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ` Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆ

30.01.2017թ.

Page 50: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

50

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 9

22.02.2017թ. տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր` Լ.Ասատրյանը,

պրոֆ. Մ.Մանուկյանը, դոցենտներ` մ.գ.թ. Ե.Էպրիկյան, մ.գ.թ. Մ.Ասատրյանը, մ.գ.թ.

Լ.Հարությունյանը, մ.գ.թ. Գ.Հակոբյանը, մ.գ.թ. Մ.Գևորգյանը, մ.գ.թ. Ս.Ջանիկյանը,

ասիստենտներ` մ.գ.թ. Զ.Ասատրյան, մ.գ.թ. Ա.Հակոբյանը, Փ.Սարգսյանը, մ.գ.թ.

Վ.Մելիքսեթյանը, դասախոսներ` մ.գ.թ. Ն.Կարապետյանը, մ.գ.թ. Ա.Բաղդասարյանը,

Ա.Հովսեփյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Ասպիրանտի և դոկտորական ատենախոսության թեմաների հաստատում:

2. Ամբիոնի դասախոս Նելլի Կարապետյանին դոցենտի կոչման երաշխավորելու

հարցը:

3. Հանդիպում որակի վարչության աշխատողների հետ:

4. Միջանկյալ ստուգման հարցաշարերի, հարցատոմսերի հաստատման հարցը:

5. Ընթացիկ հարցեր:

1. Լ Ս Ե Ց Ի Ն- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը

ատենախոսության թեմաների հաստատման վերաբերյալ:

Ամբիոն է դիմել ՄՖԻ ֆակուլտետի դոցենտ Բաբկեն Ներսիսյանը և ամբիոնի

ասպիրանտ Վարդիթեր Մկրտչյանը ատենախոսական թեմաները հաստատելու

համար:

Բաբկեն Ներսիսյանը ներկայացրեց իր կենսագրությունը և ատենախոսության

թեմայի հիմնավորումը:

Ավարտել եմ 1993 թ. Մաթեմատիկայի ֆակուլտետը, 1997-1990 թթ. տարվա

լավագույն ուսուցիչ եմ եղել 3 տարի անընդմաեջ, 2001 թվականից հայցորդ եմ

Page 51: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

51

համարվել համալսարանում, 2002 թվականից աշխատել եմ, 2008 թվականից

պաշտպանել եմ ատենախոսական աշխատանքը՝ «Հետազոտության խնդիրների

լուծման միտումը» խորագրով և ստացել եմ գիտությունների թեկնածուի աստիճան,

2011-ին՝ դոցենտ, 2014 թվականի ստացել եմ «Վաստակավոր մանկավարժի» կոչում:

2015 թվականին պարգևատրվել եմ մարզպետի մեդալով և 2016 թվականին նաև

ստացել եմ առաջին տարակարգի ուսուցչի որակավորում: Դոկտորական

ատենախոսության թեմա եմ ընտրել «Հանրակրթական դպրոցում մաթեմատիկայի

դասավանդման գիտատեսական հիմունքները»:

Լ.Թ.Ասատրյան-Հարգելի գործընկերներ, ինչպես տեսաք Բաբկեն Ներսիսյանը

վարել է արգասաբեր մանկավարժամեթոդական գործունեություն՝ 5 մեթոդական

ձեռնարկի հեղինակ է, ունի 45 գիտական աշխատություններ, որոնք տպված են

SCOPUS-ում, РИНЦ-ում, արտասահմանյան այլ ամսագրերում:

Նա վաստակավոր մանկավարժ է, կարծում եմ, լավ կլինի, եթե նա իր ամբողջ

փորձը իմի բերի և ներկայացնի որպես դոկտորական ատենախոսություն:

Գրետա Հակոբյան- Խորագրի մեջ գիտատեսական հիմունքների փոխարեն եթե

գրենք գիտամեթոդական հիմունքներ:

Բաբկեն Ներսիսյանը ներկայացրեց հիմնավորումը:

Որոշակիացվեց թեման:

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- Ովքե՞ր են համաձայն դոցենտ Բաբկեն

Ներսիսյանի «Հանրակրթական դպրոցում մաթեմատիկական կրթության

համակարգի կատարելագործման գիտամեթոդական հիմունքները» խորագրով

դոկտորական ատենախոսության թեման երաշխավորել համալսարանի գիտական

խորհրդում հաստատման:

Թեմայի հաստատման երաշխավորությունը ընդունվեց միաձայն:

ՈՐՈՇԵՑԻՆ- Երաշխավորել Բաբկեն Ներսիսյանի «Հանրակրթական դպրոցում

մաթեմատիկական կրթության համակարգի կատարելագործման գիտամեթոդական

հիմունքները» խորագրով դոկտորական ատենախոսության թեման համալսարանի

գիտական խորհրդում հաստատելու համար:

Ամբիոն է դիմել ասպիրանտ Վարդիթեր Մկրտչյանը՝ «Անհատական

մոտեցման սկզբունքի իրականացման դժվարություններն ու դրանց հաղթահարման

Page 52: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

52

ուղիները տարրական դպրոցում» խորագրով թեկնածուական ատենախոսության

թեման հաստատելու համար:

Մագիստրատուրայում Վարդիթեր Մկրտչյանի ատենախոսական

աշխատանքի թեման մոտավորապես այս խորագրով է եղել: Նա որոշել է խորացնել

այն և հետազոտական աշխատանք կատարել այս հիմնախնդրի ուղղությամբ:

Դոցենտ Գրետա Հակոբյան- Դա ավելի շատ մագիստրոսական թեզի վերնագիր

է, մի սկզբունք է դրված:

Պրոֆեսոր Լ.Թ.Ասատրյանը ավելացրեց, որ ասպիրանտը գտնում է, որ այդ

սկզբունքի իրականացումը տարբեր տեխնոլոգիաների միջոցով չափազանց

տարողունակ հիմնախնդիր է և հետազոտության կարիք ունի:

Ելույթ ունեցավ ասպիրանտ Վարդիթեր Մկրտչյանը- Նախ ուսուցման

գործընթացում անհատական մոտեցումը լուրջ հիմնախնդիրը է, որը դրված է այսօր

հանրակրթական դպրոցի առջև՝ ներառական կրթության իրականացման

համատեքստում և կարելի է փաստել, որ չի իրականացվում այդ սկզբունքը:

Շատ խնդիրներ արդեն լուծվել են, բայց այս խնդիրը, որը տեսնում ենք

հատկապես ուսուցման կազմակերպման բնույթում, որը շատ հակասություններ է

առաջ բերում, կոնկրետ դաս-դասարանային համակարգի պայմաններում:

Բոլոր մանկավարժները, մանկավարժության միտքը եկել են այն համոզման, որ

անհատական մոտեցումը կարևորագույն սկզբունքներից մեկն է, որը պետք է

ապահովի հանրակրթություն իրականացնող յուրաքանչյուր մանկավարժ:

Հարց՝ Լ.Թ.Ասատրյան-Ինչպե՞ս եք տեսնում դժվարությունների հաղթահարումը,

ի՞նչ միջոցներով:

Պատասխան- Նախ պետք է դիտարկվեն նորարարական բոլոր մոտեցումները,

համաշխարհային փորձը, բայց իրականում, քանի որ խոսեցի ուսուցման գործընթացի

կազմակերպման բնույթի մասին, առաջ է քաշվելու այն դրույթը, որ խնդիրը կայանում

է հենց բնույթի մեջ, և պետք է առաջարկվի և իրականացվի ուսուցման

կազմակերպման նոր ձև, մենք մասնավորապես առաջարկում ենք կոլեկտիվ

ուսումնական պարապմունքները, որի արդյունավետությունը մենք ուսումնասիրել

ենք, այն իրականում լուծում է անհատական մոտեցման սկզբունքի իրացման

խնդիրը:

Page 53: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

53

Հարց՝ պրոֆեսոր Մ.Մանուկյան- Մինջև հիմա ոչ մեկը անհատական մոտեցման

սկզբունքը առաջ չի՞ բերել դպրոցում:

Պատասխան- Ուզում եք ասել կիրառե՞լ են: Իհարկե՛, փորձեր արել են

կիրառելու, բայց լիարժեքորեն չի իրացվել այդ սկզբունքը որպես ուսուցման

կազմակերպման արդյունավետության միջոց:

Հարց՝ պրոֆեսոր Մ.Մանուկյան- Ինչպե՞ս եք անելու, որ այդ բերածը ժխտեք:

Պատասխան- Մենք որևէ բան չենք փորձելու ժխտել, այլ փորձելու ենք ի հայտ

բերել խնդիրները, դժվարությունները, որոնք կան անհատական մոտեցման

սկզբունքի իրականացման հարցում, վեր հանել դրանք և տեսնել ինչքանո՞վ է

ուսումնասիրված և ինչքանո՞վ է առաջ քաշված ելակետային խնդիրը, որովհետև շատ

ժամանակ հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ երկրորդական

խնդիրներն են լուծում ստանում, իսկ այն հիմնական խնդիրը այդպես մնում է

չիրականացված, իսկ կրթության ժամանակակից մոտեցումները պահանջում են, որ

ուսուցման գործընթացը պետք է արդյունավետ լինի յուրաքանչյուր երեխայի համար:

Դոցենտ Գրետա Հակոբյան- Ես ձեր խոսքում մի քիչ խառնաշփոթ տեսա,

ուսուցման կազմակերպման ձևերի և մոտեցումների հարցը, անհատական

մոտեցումը և՛ կոլեկտիվ աշխատանքում կլինի, և՛ դաս-դասարանային

համակարգում, և՛ տարբերակված ուսուցման մեջ: Այսինքն՝ դա պետք է հստակեցվի:

Պրոֆեսոր Լ.Թ.Ասատրյան- Ես կարծում եմ, որ անհատական մոտեցման

սկզբունքը, որը իրոք պետք է դրվի ուսուցման գործընթացի հիմքում, մեր

դպրոցներում դեռևս ընդհանուր նպատակ չի դառել:

Չի դառել մի պարզ պատճառով՝ դաս-դասարանային համակարգի, որովհետև

խմբային ուսուցման ժամանակ, ուսուցիչը ժամանակ չի գտնում ենթադրենք 40

աշակերտից յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք իրականացնի,

դժվարությունը դրանում է կայանում, եթե ասպիրանտը փորձելու է տալ դրա

իրացման ձևերը, դա լուրջ հիմնախնդիր է, և լուրջ հետազոտական աշխատանք է

պահանջում: Նա այսօր առաջարկում է, որ կոլեկտիվ ուսուցման եղանակով դաս-

դասարանային համակարգով ուսուցման պարագայում պայմաններ ստեղծել այդ

սկզբունքի իրացման համար, մանավանդ ներառական կրթության այսօրվա

պայմաններում, քանի որ ամբողջ կրթական համակարգն է անցնում ներառական

Page 54: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

54

կրթության, և անհատական մոտեցումը կարևորագույն գործոն է դառնում ուսուցման

գործընթացի արդյունավետությունը ապահովելու համար:

Պրոֆեսոր Մ.Մանուկյան-Բայց կոլեկտիվը և անհատականը իրար չե՞ն

հակասում:

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- Պարոն Մանուկյան ուսուցիչը առանձին

առաջադրանքներ է տալիս: Կոլեկտիվ ուսուցման սկզբունքը անհատական

ուսուցման հիման վրա նաև փոխուսուցումն է: Յուրաքանչյուրի համար անհատական

առաջադրանք է կազմվում, մեկը սովորեցնում է մյուսին: Խմբային աշխատանքը

տարբերվում է կոլեկտիվից:

Վարդիթեր Մկրտչյանը նշեց նաև, որ ցանկանում է, որ իր գիտական ղեկավարը

լինի պրոֆեսոր Լ.Թ.Ասատրյանը:

Պրոֆեսոր Լ.Թ.Ասատրյան- Ովքե՞ր են համաձայն հաստատել «Անհատական

մոտեցման սկզբունքի իրականացման դժվարություններն ու դրանց հաղթահարման

ուղիները տարրական դպրոցում» խորագրով թեման և գիտական ղեկավար

նշանակել պրոֆեսոր Լաուրա Ասատրյանին:

Ընդունվեց միաձայն:

ՈՐՈՇԵՑԻՆ - Վարդիթեր Մկրտչյանի «Անհատական մոտեցման սկզբունքի

իրականացման դժվարություններն ու դրանց հաղթահարման ուղիները տարրական

դպրոցում» խորագրով ատենախոսական թեման երաշխավորել և ներկայացնել

համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը: Գիտական ղեկավար նշանակել

պրոֆեսոր Լաուրա Ասատրյանին:

2. Լ Ս Ե Ց Ի Ն- Ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր,

պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը ամբիոնի դասախոս Նելլի

Կարապետյանի դոցենտի կոչման երաշխավորելու հարցը:

Պրոֆեսոր Լ.Թ.Ասատրյան- Նելլի Կարապետյանը պաշտպանել է

թեկնածուական ատենախոսությունը և պաշտպանելուց հետո տպագրված

հոդվածների քանակը և ուսումնամեթոդական ձեռնարկը համապատասխանում են

ՀՀ ԲՈՀ-ի կողմից դոցենտի կոչման համար ներկայացվող պահանջներին:

Ովքե՞ր են համաձայն Նելլի Կարապետյանին երաշխավորել դոցենտի կոչում

ստանալու:

Page 55: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

55

Ընդունվեց միաձայն:

ՈՐՈՇԵՑԻՆ- Ամբիոնի դասախոս Նելլի Կարապետյանին երաշխավորել

դոցենտի կոչում ստանալու համար և ներկայացնել համալսարանի գիտական

խորհրդի հաստատմանը:

3. Լ Ս Ե Ց Ի Ն- Ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր,

պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը որակի վարչության էլեկտրոնային

կառավարման բաժնի պետ Անուշ Սարգսյանի խորհրդատվության վերաբերյալ:

Ելույթ ունեցավ Անուշ Սարգսյանը- Շնորհակալություն տիկին Ասատրյան:

Խորհրդատվությունը սկսվեց ռեկտորի կողմից հրամանագրված

մշտադիտարկման ցուցիչների վերաբերյալ քննարկումից:

Առաջին կիսամյակի մշտադիտարկումներից հետո մենք տեսանք, որ խնդիր կա

այդ բոլոր ցուցիչները մանրամասնելու և հստակ իրենց տեղը ցույց տալու

յուրաքանչյուր ամսվա մշտադիտարկման համար:

Սահմանված է հստակ ժամանակացույց ցուցիչներով, որտեղ ամրագրված է, թե

որ ցուցիչին քանի տոկոս է տրվում այդ ամսվա կտրվածքով:

Երկրորդ կիսամյակում հետևյալ ցուցիչներով ենք մշտադիտարկվելու

դասախոսների ակտիվությունը էլեկտրոնային հարթակում:

Առաջին ամսվա ցուցիչները՝

1. ԱՈՒՄՓ-ների առկայություն. Pdf և/կամ Google Doc (About-ում և Tema-ում)՝

յուրաքանչյուր դասընթացում ստորև նշված բոլոր կետերի առկայությամբ.

Առարկայի համառոտ բովանդակությունը,

Առարկայի կրթական վերջնարդյունքները,

Առարկայի գնահատման մեթոդները և չափանիշները,

Հիմնական և լրացուցիչ գրականության ցանկ,

Առարկայի դասավանդման թեմատիկ ժամանակացույց՝ ըստ ուսումնական

շաբաթների կամ ամիսների:

Այս 5 կետերի առկայության դեպքում տրվում է 50%, կետերից մեկի

բացակայությունից կհանվի 10%:

Page 56: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

56

Նշեց, որ առարկայի գնահատման մեթոդների և չափանիշների մեջ անպայման

պետք է ամրագրված լինի այն, որ ընթացիկ ստուգման մաս է կազմում նաև

էլեկտրոնային հարթակում տրված հանձնարարությունների գնահատականները:

Ամբիոնի դասախոսները նշեցին, որ նշված բոլոր պայմաններին

համապատասխան ԱՈՒՄՓ-ները կիսամյակի սկզբից տեղադրված են էլեկտրոնային

հարթակում:

2. Ուսանողների 50% և ավելի առկայություն յուրաքանչյուր էլեկրոնային

դասընթացում:

Առաջին ամսում կարևորվում է 50% և ավելի, քանի որ ուսանողների մոտ կարող

են լինել տեխնիկական խնդիրներ, դասընթացին միանալու ժամանակ: Երկրորդ

ամսից հետո պետք է այդ ցուցանիշը վերածվի 100 %-ի:

Այս կետի համար տրվում է 5%:

Հարց Նելլի Կարապետյան- Ինչպե՞ս եք հաշվում ուսանողների առկայությունը,

եթե գրանցված է, դա արդեն տոկոս է, թե պետք է նաև հանձնարարությունների

կատարմանը մասնակցի:

Պատասխան- Պարտադիր է ուսանողի կցվածությունը:

Ուսանողների մեծ մասը պատճառներ են բերում, որ ունեն տեխնիկական

խնդիրներ և չեն կարողանում կցվել դասընթացին:

Հարց Մարգարիտ Ասատրյան- Եթե դասախոսն ունի 7 խումբ, այդ

կցվածությունը հաշվում է բոլոր խմբերի համար, թե մեկ խումբը բավական է:

Պատասխան- Բոլոր խմբերի համար հաշվվելու է միջին թվաբանականը:

Ա.Սարգսյանը նշեց, որ, եթե դասախոսի մոտ առկա լինեն բոլոր կետերը,

բացառությամբ այդ 5%-ի, դա չի ազդի վարկանիշի վրա, քանի որ 90-100% -ի դեպքում

տրվում է 4 միավոր:

3. Ուսումնական ամսվա դասախոսությունների, գործնական, լաբորատոր և

ինքնուրույն աշխատանքների նյութերի առկայություն՝ ըստ ժամանակացույցի

(Tema):

Այս կետի առկայությունը շատ կարևոր է Stream-ում, ԱՈՒՄՓ ձևաչափում առկա

դասախոսությունները և սեմինար աշխատանքները ըստ շաբաթների պետք է

տեղադրվի, որը պետք է երևա Stream-ում: Այն պետք է երևա յուրաքանչյուր հաջորդ

դասի /դասախոսության, գործնական պարապմունքի, լաբորատոր աշխատանքի/

Page 57: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

57

անհրաժեշտ ուսումնական/թեմատիկ նյութի տեղադրում նախորդ դասից

անմիջապես հետո (Create announcement, Tema):

Այդպես է արվել, քանի որ եղել են դեպքեր, որ դասախոսը դասից մեկ օր առաջ է

տեղադրել դասախոսությունը, ավելին՝ առաջադրանք է տրվել դասից ժամեր առաջ,

ինչը խուճապի է մատնում ուսանողին:

Բնականաբար խոսքը ձեր ամբիոնի մասին չէ:

Դասախոսությունը տեղադրելիս պետք է երևա, թե ըստ առարկայական

նկարագրի որ շաբաթվա ուսումնական նյութն է, այդ նպատակով Topik-ում Creat

topic հավելվածում նշվում է շաբաթը (1-ին շաբաթ, 2- րդ շաբաթ և այլն): Այս

գործողությունը հեշտացնում է նաև ուսանողների աշխատանքը, քանի որ ավելի

հեշտ կգտնի կոնկրետ շաբաթվա նյութը:

4. Շաբաթական ակտիվություն (Create announcement, Create assignment, Create

question, Topic) շաբաթական մեկ անգամ յուրաքանչյուր դասընթացում ստորև

նշված կետերից որևէ մեկի առկայությունը.

յուրաքանչյուր հաջորդ դասի /դասախոսության, գործնական պարապմունքի,

լաբորատոր աշխատանքի/ անհրաժեշտ ուսումնական/թեմատիկ նյութի

տեղադրում նախորդ դասից անմիջապես հետո (Create announcement, Tema),

լրացուցիչ ուսումնական էլ. նյութեր /Slides, Video, Links, և այլն/,

Տեղեկատվություն այլ՝ ոչ էլեկտրոնային, հանձնարարությունների մասին

(Create announcement, Tema),

գնահատվող էլեկտրոնային հանձնարարություններ, հարցեր պարտադիր

նշելով հանձնարարության վերնագրում՝ «գնահատվող» բառը (Create

announcement, Create assignment, Create question, Topic),

Չգնահատվող էլեկտրոնային հանձնարարություններ, հարցեր՝ պարտադիր

նշելով հանձնարարության վերնագրում «չգնահատվող» բառը (Create

announcement, Create assignment, Create question, Topic):

1-ին և 2-րդ միջանկյալ ստուգումների և ամփոփիչ ստուգման/ ըստ

հաստատված բաղադրիչների հարցաշարերի առկայություն

Հարց Գ.Հակոբյան- եթե կուրսը գտնվում է պրակտիկայում, դա ինպե՞ս է ազդում

ակտիվության վրա:

Page 58: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

58

Պատասխան Ա.Սարգսյան- Մենք ունենք հստակ տվյալներ, որոնք վերցնում ենք

պրակտիկայի վարչությունից, վերցնում ենք այն խմբերի ցուցակը, որոնք չեն եղել

դասի և այդ դասընթացներում պասիվությունը չի անրադառնում շաբաթական

ակտիվության վրա:

Classroom-ում պրակտիկայի էջերի ակտիվությունը կապված չէ դասընթացների

ակտիվության հետ, դա որոշվում է պրակտիկայի վարչության կողմից:

Գնահատվող առաջադրանքների վերաբերյալ Ա.Սարգսյանը նշեց, որ եթե Tema-

ում նշված չլինի /գնահատվող/ բառը, դա չի համարվելու որպես գնահատվող

առաջադրանք: Կիսամյակում մշտադիտարկման ժամանակ պարտադիր է 2

գնահատվող առաջադրանքի առկայությունը, բայց դասախոսը կարող է տալ միջև 6

գնահատվող առաջադրանք:

Չգնահատվող առաջադրանքների գնահատականները ընթացիկ ստուգման

տոկոս չեն կազմում: Կատարումը ուսանողի ցանկությամբ է:

Առաջին ամսվա մշտադիտարկման կարևոր մաս է կազմում 1-ին և 2-րդ

միջանկյալ ստուգումների և ամփոփիչ ստուգման ըստ հաստատված բաղադրիչների

հարցաշարերի առկայությունը:

Այն պետք է պարտադիր տեղադրված լինի About-ում:

Հարցաշարերը առաջին ամսում տեղադրելով, որը տալիս է 5%, այն ստանում

եք նաև ուսումնական 2-րդ, 3-րդ ամիսներում՝ այս ցուցիրչը կրկնվում է:

Հարց Գ.Հակոբյան- Կիսամյակի 3-րդ ամսում դուք պահանջում եք, որ 4-րդ

ամսվա դասախոսությունները տեղադրված լինեն: Ենթադրենք մենք գտնվում ենք 12-

րդ շաբաթում, տեղադրենք 16-րդ շաբաթվա նյութերը:

Պատասխան- Մենք կարևորում ենք, որ 3- րդ ամսում տեղադրված լինի 4-րդ

ամսվա նյութերը, քանի որ 4-րդ ամսում ունենք 2 կամ 3 շաբաթ:

Classroom-ում շաբաթական ակտիվություն է համարվելու նաև միջանկյալի

օրերի վերաբերյալ տեղադրված նյութը:

2-րդ և 3-րդ ամիսների համար պահանջվող ցուցիչները նույնն են ինչ 1-ին

ամսվա համար ներկայացվածը:

Կիսամյակի ուսումնական 4-րդ ամիս:

Page 59: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

59

1. Շաբաթական ակտիվություն (Create announcement, Create assignment, Create

question, Topic) շաբաթական մեկ անգամ յուրաքանչյուր դասընթացում ստորև

նշված կետերից որևէ մեկի առկայությունը.

յուրաքանչյուր հաջորդ դասի /դասախոսության, գործնական պարապմունքի,

լաբորատոր աշխատանքի/ անհրաժեշտ ուսումնական/թեմատիկ նյութի

տեղադրում նախորդ դասից անմիջապես հետո (Create announcement, Tema),

լրացուցիչ ուսումնական էլ. նյութեր /Slides, Video, Links, և այլն/,

տեղեկատվություն այլ՝ ոչ էլեկտրոնային, հանձնարարությունների մասին

(Create announcement, Tema),

գնահատվող էլեկտրոնային հանձնարարություններ, հարցեր պարտադիր

նշելով հանձնարարության վերնագրում՝ «գնահատվող» բառը (Create

announcement, Create assignment, Create question, Topic),

չգնահատվող էլեկտրոնային հանձնարարություններ, հարցեր՝ պարտադիր

նշելով հանձնարարության վերնագրում «չգնահատվող» բառը (Create

announcement, Create assignment, Create question, Topic):

4-րդ ամսում այս կետերի համար տրվելու է 20%:

Գնահատվող էլեկտրոնային հանձնարությունների և հարցերի /Docs, Forms, այլ/

տրամադրում ուսանողին:

Յուրաքանչյուր դասընթացում գնահատվող հանձնարարությունները

/հարցեը պետք է տեղադրվեն 1 շաբաթ վերջնաժամկետով,

Ա.Սարգսյանը նշեց, որ եթե ժամանակը տրված լինի քիչ, մշտադիտարկման

ժամանակ դա սխալ կհամարվի և կպակասի գնահատվող առաջադրանքների թիվը:

էլեկտրոնային հանձնարարությունների/ հարցերի գնահատումը դասախոսը

պետք է իրականացնի հանձնարարության վերջնաժամկետից հետո 1

շաբաթվաընթացքում,

յուրաքանչյուր հաջորդ գնահատվող էլ.հանձնարարության/ հարցերի

տրամադրումը պետք է լինի նախորդ հանձնարարության/ հարցի

գնահատականները ուսանողներին տրամադրելուց հետո՝ նվազագույնը 2

շաբաթ ընդմիջմամբ,

գնահատվող էլեկտրոնային հանձնարարությունները/ հարցերը պետք է

տեղադրվեն դասախոսի կողմից կիսամյակում նվազագույնը 2 անգամ,

Page 60: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

60

առավելագույնը՝ 6, ըստ դասընթացի առանձնահատկության, սակայն

մշտադիտարկվելու է կիսամյակում պարտադիր 2 գնահատվող էլ.

հանձնարարության / հարցի առկայությանը,

չգնահատվող հանձնարարությունների կատարումը ուսանողների համար

ըստ ուսանողի ցանկության է:

Այս կետերին տրվում է 60%:

Google for Education հավելվածի լրացուցիչ հնարավորությունների կիրառում

(Sites/Web conferaces/Video Contact,) կիսամյակի ընթացքում առնվազն մեկը:

Այս կետերին տրվում է 20%:

Ամբիոնի դասախոսները շնորհակալություն հայտնեցին Ա.Սարգսյանին

մասնագիտական տեղեկատվության համար:

4. ԼՍԵՑԻՆ- Ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր,

պրոֆեսոր Լ.Ասատրյանի հաղորդումը միջանկյալ ստուգումների հարցաշարերի

հաստատման վերաբերյալ:

Նա մասնավորապես նշեց, որ ծրագրերի վերանայման հետ կապված

վերանայվել և ծրագրային նյութի թեմաներին են համապատասխանեցվել միջանկյալ

ստուգման հարցաշարերը. յուրաքանչյուր դասախոս պատասխանատու է

հարցաշարերի բովանդակության և դրանց գրագետ կազմման համար:

ՈՐՈՇԵՑԻՆ- հաստատել դասավանդվող առարկաների ուս.պլանով

նախատեսված միջանկյալ ստուգման հարցաշարերը:

5. ԸՆթացիկ հարցեր

ԼՍԵՑԻՆ- Ամբիոնի վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր

Լ.Ասատրյանի հաղորդումը պրակտիկայի դպրոցներ հաճախելու վերաբերյալ:

Պրոֆեսոր Լ.Թ.Ասատրյան- Պրակտիկայի դպրոցներ բոլորդ գնում եք, խնդիրներ

չունենք պրակտիկայի հետ կապված: Ձեր բոլորի աշխատանքը պետք է երևա

ուսանողների գործնական կարողությունների դրսևորման մեջ:

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՄԱՆԿ.ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ` Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆ

22.02.2017թ.

Page 61: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

61

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 10

18.05.2017թ. տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի Մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր` Լ.Ասատրյանը,

պրոֆ. Մ.Մանուկյանը, դոցենտներ` մ.գ.թ. Մ.Ասատրյանը, մ.գ.թ. Լ.Հարությունյանը,

մ.գ.թ. Մ.Գևորգյանը, մ.գ.թ. Ս.Ջանիկյանը, Ա.Հակոբյանը, ասիստենտներ՝ մ.գ.թ.

Փ.Սարգսյանը, դասախոսներ` մ.գ.թ. Ն.Կարապետյանը, մ.գ.թ. Ա.Բաղդասարյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Հակոբ Գարիի Կիրակոզյանի ատենախոսության թեմայի վերահաստատման

վերաբերյալ:

2. Դասալսման արդյունքների քննարկում:

3. Կազմակերպչական հարցեր կապված մանկավարժական պրակտիկայի հետ։

1. Լ Ս Ե Ց Ի Ն- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի

վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լաուրա

Ասատրյանի հաղորդումը Հակոբ Գարիի Կիրակոզյանի թեկնածուական

ատենախոսության թեմայի վերահաստատման վերաբերյալ:

Պրոֆեսոր Լ.Թ.Ասատրյանը նշեց, որ ատենախոսի թեկնածուական

ատենախոսության նախորդ թեմայի՝ «Ուսուցչի պատրաստման մոդելները Մեծ

Բրիտանիայում և ՀՀ-ում» վերաբերյալ Մեթոդական խորհուրդը դիտողություն է արել:

Մենք վերանայել ենք և առաջարկում ենք հետևյալ թեման՝ «Ուսուցչի

մասնագիտական պատրաստության համակարգի կատարելագործման

ռազմավարությունները Մեծ Բրիտանիայում և ՀՀ-ում»:

Ովքե՞ր են համաձայն Հակոբ Կիրակոզյանի թեկնածուական ատենախոսության

թեման հաստատել այս վերնագրով՝ «Ուսուցչի մասնագիտական պատրաստության

Page 62: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

62

համակարգի կատարելագործման ռազմավարությունները Մեծ Բրիտանիայում և ՀՀ-

ում», խնդրում եմ քվեարկել:

Ընդունվեց միաձայն։

ՈՐՈՇԵՑԻՆ- Համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը ներկայացնել

Հակոբ Գարիի Կիրակոզյանի թեկնածուական ատենախոսության նոր թեման՝

«Ուսուցչի մասնագիտական պատրաստության համակարգի կատարելագործման

ռազմավարությունները Մեծ Բրիտանիայում և ՀՀ-ում»:

2. Լ Ս Ե Ց Ի Ն- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի

վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լաուրա

Ասատրյանի հաղորդումը դասալսումների վերաբերյալ:

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- իմ բացակայության ժամանակ դասալսումներ

են եղել, խնդրեմ, դոցենտ Ջանիկյան ներկայացրեք դասալսման արդյունքները։

Կարող եք ընդհանրացված ձևով ներկայացնել:

Դոցենտ Ս.Ջանիկյան- Նախ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ

պատասխանատու աշխատանքին վստահելու համար և շնորհակալություն

կոլեկտիվին, սա կոլեկտիվ աշխատանք էր, բոլորս միահամուռ աշխատեցինք և

արդյունքը երևաց։

Դասալսումներ ենք կազմակերպել, որոնց ես մենակ չեմ եղել, ինձ հետ եղել են

ամբիոնի դասախոսներ։ Եղել ենք Ասատրյան Մարգարիտայի, Գևորգյան

Մայրանուշի, Կարապետյան Նելլիի, Հակոբյան Աննայի, Էպրիկյան Ելենայի և

Մելիքսեթյան Վահանի դասերին: Ընդհանուր առմամբ բոլորն էլ ցուցաբերեցին

մանկավարժական գիտելիքներ, դասավանդվող առարկային տիրապետում էին և

պատրաստ էին ուսուցման գործընթացին, տվյալ դասին իրոք, որ պատրաստ էին։

Ներկայացան թեմատիկ պլաններով, ծրագրերով, լրացուցից աշխատանքներով,

բորորը օգտագործեցին էլեկտրոնային հարթակը։

Թերությունները ընդհանուր ասեմ՝ մենք վերլուծել ենք, հիմնականում պետք է

բոլորս ուշադրություն դարձնենք ուսանողների խոսքի մշակույթին, ինչու չէ նաև մեր

խոսքի մշակույթին, դա պետք է կատարելագործենք։ Անպայման պետք է բոլոր

դասերի ընթացքում հին նյութը և նոր հաղորդվողը ամփոփվի: Կարծում եմ, չպետք է

ծավալվենք կողմնակի հարցերի մեջ, դասերի բաշխվածությունը ժամաքանակի մեջ

Page 63: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

63

ճիշտ պետք է անենք, և լրացուցիչ հարցերի մեջ շատ չծավալվենք, հիմնականում

կենտրոնանանք օրվա դասի թեմայի վրա։ Եվ ուսանողներին ավելի շատ ընդգրկենք

ուսուցման գործընթացին, ուշադրություն դարձնենք այն ուսանողին, ով

անպատրաստ է, այնպես անենք թեկուզ մեկ հարցով կարողանա մասնակցի դասին:

Կատարված թերությունները բոլոր դասաժամենին պետք է շտկենք, կարծում եմ

արդյունավետ կլինի:

Դասալսումները քննարկվել են և ասվել են այս կողմը շատ լավ էր, բայց մյուս

կողմին էլ կարելի էր ուշադրություն դարձնել, դրանից ավելի կշահի դասը:

Բացառությամբ Վահան Մելիքսեթյանի, ես ոչ մի դասի մենակ չեմ եղել, իսկ

մնացածում կոլեկտիվ աշխատանք ենք կատարել:

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան-Շնորհակալուն:

Մնացական Մանուկյան- Ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա

Ջանիկյանից թույլտվություն ստանալով և որպես հանձնաժողովի անդամներ տեղյակ

պահելով Նելլի Կարապետյանին և Զարուհի Ասատրյանին Վալոդյա Կարապետյանի

հետ բանավեճի ակումբում շատ հետաքրքիր, գեղեցիկ բանավեճ ենք անցկացրել։

Միակ պակասությունն այդ շրջանում Ձեր բացակայությունն էր:

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- Աննա Հակոբյանի հետ լսել եմ Փիրուզա

Սարգսյանի դասը, Սկզբնական կրթության ֆակուլտետի նախադպրոցական բաժնի

3-րդ կուրսում։

Նախ նշեմ, որ դասախոսը ցուցաբերեց առարկայի լավ իմացություն, այս

ուսումնական տարում 2-րդ անգամ ենք նրա դասը լսում և 2 դասերն էլ շատ լավ

կազմակերպված դասերն են՝ այս անգամ առավել ևս։

Գործնական մանկավարժություն էր «Մանկավարժական տեխնիկան և դրա

բաղադրիչները», ուսանողները շատ լավ տիրապետում էին ոչ միայն այդ օրվա

նյութին, այլև նախորդ դասերի թեմատիկային, ցուցաբերեցին գործնական

կարողություններ:

Ակտիվ մասնակցում էին դասագործընթացին: Բացառիկ ինտերակտիվ դաս էր,

հետադարձ կապը գերազանց ապահովված էր։ Դասախոսը հարգալից էր

ուսանողների նկատմամբ, խրախուսում էր նրանց մասնակցությունը

դասագործընթացին։ Ուսանողները նույնպես ցուցաբերեցին ակտիվության բարձր

Page 64: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

64

մակարդակ։ Կիրառվեցին ուսուցման փոխներգործուն մեթոդներ, համագործակցային

ուսուցման տեխնոլոգիան։

Դասախոսը շատ լավ տրապետում էր մանկավարժական տեխնիկային,

այսինքն՝ ձայնի տեմբրը, ելևէջները, խոսքը շատ գեղեցիկ էր, ուսանողներին դիմելու

ձևը՝ շատ հարգալից և ուսանողները շատ ոգևորված էին դրանից։

Դիտարկված ուժեղ կողմերը՝ առարկայի լավ իմացությունն էր, ինտերակցիան

ուսանողների հետ ապահովված էր, դասախոսի խոսքի մշակույթը շատ բարձր էր,

բարելավման առաջընթացի գրանցում էր: Միակ թերությունը, որ նկատեցի դա

ուսանողների արագախոսությունն էր։

Շատ լավ կազմակերպված դաս էր։

3. Լ Ս Ե Ց Ի Ն- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի

վարիչի պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լաուրա

Ասատրյանի հաղորդումը կապված մանկավարժական պրակտիկայի հետ։

Ո՞վ, ի՞նչ խնդիր ունի կապված մանկավարժական պրակտիկայի հետ, ինչպիսի՞

խնդիրներ են ծագել։

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- Միակ բողոքը, որ եղել է, դա Մինասյան

Սվետլանային է վերաբերում, որ պրակտիկայի վարչության ղեկավարը եկել էր

ամբիոն հատուկ բողոքելու, որ նրա կողմից պրակտիկան ըստ պահանջների չի

կազմակերպվում, նաև հավելեց, որ ուսանողները բողոքում են, որ տրված նյութերը

չեն համապատասխանում:

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը նշեց, որ չի ցանկանում, որպեսզի

դասախոսներից և ոչ մեկ նման խնդիր ունենա։

ԿՔԱ ֆակուլտետի Աշխարհագրություն մասնագիտության ուսանողների հետ

ամբիոնում 2 ժամ աշխատել եմ, խնդիրներ էր ծագել մանկավարժական

իրադրությունների, հակադրությունների լուծման, դպրոցի ուսմասվարը շատ

առաջադրանքներ էր տվել, որը որևէ կապ չունի պրակտիկայի հետ, զերծ չէր մնացել

նաև դպրոցի գրադարանավարը, ով իր հերթին էր հանձնարարություններ տվել:

Իհարկե՛, զանգեցի դպրոցի տնօրենին՝ Հովհաննես Կարապետյանին խիստ

ասեցի, որ ուսմասվարը շատ առաջադրանքներ է տվել, գրադարանավարն էլ իր

հերթին, ասել են չեն գնահատի և բնութագիր չեն տա առաջադրանքները չկատարելու

Page 65: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

65

դեպքում, ուսումնադաստիարակչական պրակտիկայում գրադարանավարը ի՞նչ կապ

ունի հանձնարարություն տալու հետ:

Նելլի Կարապետյան-ուսանողները պրակտիկայի ընթացքում ընդամենը մեկ

մուտք ունեն գրադարանում՝ ծանոթացում, բայց դա մենք ենք կազմակերպում։

Դոցենտ Մարգարիտա Ասատրյան- պրակտիկայի գծով դպրոցի

պատասխանատուն յուրաքանչյուր ուսանողի բնութագիր է տալիս, որը կազմում է

գնահատման 100%-ից 10 %-ը։

Աննա Հակոբյանը նշեց, որ ուսանողներին ասել է, որ այդ նյութերը անհրաժեշտ

չեն` հավելելով, որ մանկավարժները ի սկզբանե տվել են 6 շաբաթյա

աշխատանքների պլանը։

Դոցնետ Սուսաննա Ջանիկյան- Շիրակացիում էլ գնահատման հետ կապված

խնդիր կար, ուսանողներին ասել էին, ով մեկ դաս չի վարել, չեն կարող գնահատել։

Ասեցի, որ սա ուսումնաճանաչողական պրակտիկա է, իրավունք չունեն դաս

պարապելու և ոչ էլ պարտավոր են բոլոր դասերը լսելու և դա ասել եմ ուսանողների

ներկայությամբ։

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- Նրանք նույնիսկ չգիտեն պրակտիկայի

իմաստը։ Որ դպրոցի պրակտիկայի պատասխանատուները, ովքեր չգիտեն

ուսումնաճանաչողական և մանակավարժական պրակտիկայի էությունը և ընթացքը

դրա համար էլ ուսանողներին ծանրաբեռնում են ավելորդ հանձնարարություններով,

կկազմենք ամբիոնի նիստի որոշումը և կտանենք պրակտիկայի վարչություն,

որպեսզի ուղարկեն դպրոցներ։

Դոցենտ Սուսաննա Ջանիկյան-բոլոր դպրոցներին էլ ուղարկենք, բոլորում էլ մի

խնդիր կա։

Դոցենտ Մայրանուշ Գևորգյան- Տիկին Ասատրյան 194 դպրոցում մեզ դասարան

չեն տրամադրել, ստիպված երկու անգամ էլ պրակտիկանտների կանչել եմ

համալսարան։

Դոցենտ Լյովա Հարությունյան- Այս խնդիրը կա գրեթե բոլոր դպրոցներում, կամ

ճաշարանում, կամ գրադարանում ենք կազմակերպում հանդիպումները։

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- Ուսանողները ի՞նչ պետք է սովորեն այդ

պայմաններում։

Page 66: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

66

Հնարավորություն չի ստեղծվել, հանդիպումը նորմալ ձևով կազմակերպելու

համար։ Դպրոցի տնօրենը բացարձակ հանդիպում չի ունեցել, որ պետք է իր

գործառույթները կատարեր։

Ընդհանրապես դպրոցի պրակտիկայի պատասխանատուները անտեղյակ են և

ծանրաբեռնում են ուսանողներին անբովանդակ, պրակտիկայի հետ կապ չունեցող

ուսուցման գործընթացի հետ կապ չունեցող, մասնագիտականի հետ կապ չունեցող

աշխատանքներով։

Նելլի Կարապետյան- մենք թեմատիկ պլանները և՛ էլեկտրոնային, և՛ տպված

տարբերակով պրակտիկայի սկզբից տրամադրում ենք։

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան-Նրանք պետք է մեր տված թեմատիկ պլանով

առաջնորդվեն։ Կազմվում են նաև թիմային պլաններ, որոնք իրենց մեջ

պարունակում են պրակտիկայի մանկավաժի, մեթոդիստի և հոգեբանի

աշխատանքները։

Դոցենտ Աննա Հակոբյան- Ես ուսանողներին ասել եմ, որպեսզի թղթապանակը

կազմեն ըստ մեր տրված պլանի։

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- Մենք գործատու ենք և պետք է պահանջենք,

որպեսզի դպրոցների պրակտիկայի պատասխանատուները իրենց գերծառույթները

կատարեն պրակտիկայի պատասխանատվությունց ելնելով։

Ուրիշ ի՞նչ խնդիրներ ունեք։

Դոցենտ Մարգարիտա Ասատրյան- Տիկին Ասատրյան Օտար լեզվի և

Պատմության ֆակուլտետի ուսանողների պրակտիկան Ձեր փոխարեն ես եմ

ղեկավարել, մնացել է մեկ հանդիպում՝ համալսարանում, գնահատումը դուք պետք է

կատարեք, թե այդ հանդիպումն էլ ես անցկացնեմ։

Պրոֆեսոր Լ.Ասատրյան- քանի որ ես արձակուրդում եմ եղել և այդ խմբերում

դուք եք անցկացրել՝ գնահատումն էլ դուք արեք։

Դոցենտ Մայրանուշ Գևորգյան- տիկին Ասատրյան ուսանողների հետ

հետազոտական աշխատանքներ կատարելու շրջանակներում շատ ուսանողներ

ունեն արդյունքներ։ Ելույթներ են ունեցել, կոնֆերանսների են մասնակցել, տպագրվել

են։

Page 67: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

67

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- հաջորդ ամբիոնի նիստին

գիտահետազոտական աշխատանքների արդյունքների քննարկումը և ամփոփումն է,

որպեսզի մեր աշխատանքները երևա։

Դոցենտ Սուսաննա Ջանիկյան- Սկզբնական կրթության ֆակուլտետը

հաշվետվություն ուզեց ամբիոնի կատարած աշխատանքների, այնտեղ ընդգրկեցինք,

թե ամբիոնի որ դասախոսը քանի ուսանողի հետ է հետազոտական աշխատանք

կատարել, ինչ հոդված է գրվել, որտեղ է տպագրվել, այդ բոլորը շատ մանրակրկիտ

ներկայացրել էինք և իրենք էլ շատ շնորհակալ էին ամբիոնից նման աշխատանք

կատարելու համար և ասեմ, որ ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը նշեց, որ ի

շնորհիվ մեր ամբիոնի դասախոսների առաջընթացը տեսնում են և ուսանողների

ոգևորությունը, և սովորելու ցանկությունը։

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- գիտության գծով պրոռեկտորի հետ միասին

ուսանողների ընդհանուր կատարած հետազոտական աշխատանքների

տպագրության հարցը կլուծենք։

Նելլի Կարապետյան- որոշ բաներ արդեն տպել են, բայց կարելի է կազմակերպել

տպագրության հարցը, ինչպես նաև ուսումնական տարվա վերջում հաշվետվություն

տանք, քանի որ 4-րդ կուրսեցիները արդեն գնում են։

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- բոլորին ուսանողներին ասեք, թող իրենց

հետազոտական աշխատանքները ամփոփեն, ամբիոնը կփորձի կազմակերպել

տպագրության հարցը:

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՄԱՆԿ.ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ` Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆ

18.05.2017թ.

Page 68: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

68

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 11

23.05.2017թ. տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի Մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի արտակարգ նիստը:

Նիստին մասնակցում էին մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր` Լ.Ասատրյանը,

Մ.Մանուկյանը, դոցենտներ` մ.գ.թ. Ե. Էպրիկյանը, մ.գ.թ. Ա.Մանուկյանը, մ.գ.թ.

Մ.Ասատրյանը, մ.գ.թ. Լ.Հարությունյանը, մ.գ.թ. Գ.Հակոբյանը, մ.գ.թ. Մ.Գևորգյանը,

մ.գ.թ. Զ.Ասատրյանը, մ.գ.թ. Ա.Հակոբյանը, դասախոսներ` մ.գ.թ. Ն.Կարապետյանը,

մ.գ.թ. Ա.Բաղդասարյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար

թեկնածու առաջադրելու հարցը:

2. «Մանկավարժություն» ուսումնական ձեռնարկի տպագրության

երաշխավորելու հարցի վերաբերյալ:

3. Ընթացիկ հարցեր:

1. Լ Ս Ե Ց Ի Ն- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի

վարիչի պաշտոնակատար մանկավարժական գիտությունների դոկտոր,

պրոֆեսոր Լաուրա Ասատրյանի հաղորդումը Սկզբնական կրթության

ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար թեկնածու առաջադրելու

հարցը:

Ամբիոնի 16 անդամներից 11-ը ներկա են: Քվորումը ապահովված է:

Ովքե՞ր են համաձայն ամբիոնի արտակարգ նիստը սկսել. խնդրում եմ

քվեարկել: Շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ՛, այստեղ ներկա գտնվողներից 10-ը դասավանդում են

Սկզբնական կրթության ֆակուլտետում:

Page 69: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

69

Հայտարարված է Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի ընտրություն՝

Խաչատրյան Հեղինեն դիմել է իր տեղում վերընտրվելու համար: Բոլորս շփվել ենք

նրա հետ: Մենք կարծում ենք, որ համալսարանի առաջատար ֆակուլտետներից մեկն

է, եթե ոչ լավագույնը: Այո՛, լավագույն ֆակուլտետն է և՛ կառավարման

տեսանկյունից, և՛ կրթական գործընթացի, որակի առումով, և՛ ընդհանրապես

ընդհանուր կազմակերպչական աշխատանքների գծով: Այսինքն՝

ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման տեսանկյունից շատ

բարձր մակարդակի վրա է գտնվում այդ ֆակուլտետը ի շնորհիվ դեկանի

կազմակերպչական և գիտամանկավարժական ընդունակությունների: Այսօր,

կարծում եմ, որ մենք նորից պետք է երաշխավորենք, որ Հեղինե Խաչատրյանը

ընտրվի դեկանի պաշտոնում: Ես այն կարծիքի եմ որ նա դեռ շատ մեծ ներուժ ունի

այդ ֆակուլտետը ղեկավարելու համար: Ես նաև ուզում եմ ձեր կարծիքները իմանալ:

Ովքե՞ր են ուզում արտահայտվել:

ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑԻՆ- մանկ.գիտ. թեկնածու, դոցենտներ Գրետա Հակոբյանը, Լյովա

Հարությունյանը, Մայրանուշ Գևորգյանը, Մարգարիտ

Ասատրյանը, մանկ․գիտ․թեկնածու, դասախոս Արմինե

Բաղդասարյանը։

Դոցենտ Գրետա Հակոբյան- Հեղինե Խաչատրյանը ունի ոչ միայն կառավարման,

ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման, այլև ուսանողների

գիտահետազոտական կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների

իրականացման բացառիկ ունակություն:

Պատահական չէ, որ Սկզբնական կրթության ֆակուլտետը բուհում հայտնի է

ուսանողական գիտաժողովների կազմակերպման և անցկացման հարուստ փորձով, և

դա ավանդույթ է դարձել:

Միանշանակ Հեղինե Խաչատրյանը արժանի է ղեկավարելու Սկզբնական

կրթության ֆակուլտետը և իր փորձն ու կարողությունները ներդնելու ֆակուլտետում

կրթության որակի է՛լ ավելի բարձրացման համար:

Դոցենտ Լյովա Հարությունյան- Մենք 10 ֆակուլտետ ունենք, ունենք 10 դեկան,

ռեկտորատի նիստերում հիմնականում թե ռեկտորը, թե պրոռեկտորները այդ

ֆակուլտետի հասցեին անընդհատ գովեստի խոսքեր են հնչեցնում ի պատիվ դեկանի

Page 70: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

70

աշխատանքի: Ասեմ նաև, որ համալսարանի 10 ֆակուլտետների դեկաններից միակն

է, ով մեկ առ մեկ իր բոլոր ուսանողներին թե հեռակա, թե առկա համակարգի

ճանաչում է, հատկապես այն ուսանողներին, ովքեր խնդիր ունեն թե ուսման

վարձերի հետ կապված, թե ընտանեկան ծանր պայմաններում են, մեկ առ մեկ

կանչում է զրուցում, զեկուցագիր է գրում, առկա սոցիալական խնդիրները լուծելու

համար:

Դոցենտ Մայրանուշ Գևորգյան- Ես ուզում եմ ասել, որ տիկին Խաչատրյանը

բացառիկ մանկավարժական տակտ ունի: Անցած տարի խնդրի առաջ էինք կանգնել

մի ուսանողի հետ կապված, ինքը չբարձրաձայնեց, ամբիոնին չդիմեց, այլ միանգամից

կազմակերպեց ուսանող-դասախոս փոխհարաբերությունը և միանգամից եկանք

ընդհանուր հայտարարի, հարցը շատ կոռեկտ ձևով կարողացավ հարթել:

Դոցենտ Ելենա Գրիգորյան- Ինքը կարծես այդ ֆակուլտետի հոգևոր մայրը լինի։

Դոցենտ Մարգարիտա Ասատրյան- Ես նույնպես համաձայն եմ իմ ընկերների

կարծիքի հետ, միանշանակ կողմ եմ, որ տիկին Խաչատրյանը ղեկավարի այդ

ֆակուլտետը, ուզում եմ առանձնացնել նաև նրա մարդկային և անձնային որակները,

դասախոսների հետ շփվելու, հաղորդակցվելու բարձր մշակույթը և նաև ֆակուլտետի

յուրաքանչյուր ուսանողի թիկունքին կանգնելու բարձր մարդկային որակը։ Այնպես,

որ լիարժեք կարելի է երաշխավորել նրան նորից այդ ֆակուլտետի դեկան ընտրվելու:

Դասախոս Արմինե Բաղդասարյան- Չեմ ուզում կրկնվել, նույնը ես կարող եմ

ասել, ուղակի մի բան եմ ուզում ավելացնել, որ ուսումնական գործընթացի

կազմակերպումն ու վերահսկողությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում:

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- Հարգելի գործընկերներ, ամբիոնում համարյա

թե բոլորը իրենց դիրքորոշումը արտահայտեցին:

Ովքե՞ր են համաձայն, որ մանկավարժական գիտությունների թեկնածու,

դոցենտ տիկին Հեղինե Խաչատրյանին առաջադրենք նորից այդ ֆակուլտետի դեկան

ընտրվելու, խնդրում եմ քվեարկել։

Ընդունվեց միաձայն։

Շնորհակալություն։

ՈՐՈՇԵՑԻՆ – Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի

համար երաշխավորել մանկավարժական գիտությունների թեկնածու,

դոցենտ Հեղինե Վարդգեսի Խաչատրյանի թեկնածությունը:

Page 71: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

71

Ամբիոնի նիստի 16 անդամներից ներկա էին 11, որից կողմ քվեարկեց 11, դեմ և

ձեռնպահ`0։

2. Լ Ս Ե Ց Ի Ն- Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի

վարիչի պաշտոնակատար մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Լաուրա Ասատրյանի հաղորդումը «Մանկավարժություն» ուսումնական ձեռնարկի

տպագրության երաշխավորելու հարցի վերաբերյալ:

Ովքե՞ր են համաձայն երաշխավորել տպագրության:

Ընդունվեց միաձայն:

ՈՐՈՇԵՑԻՆ- «Մանկավարժություն» ուսումնական ձեռնարկը երաշխավորել

տպագրության և ներկայացնել համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը:

3. Ընթացիկ հարցեր:

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- ուրիշ հարցեր կա՞ն, որ այս երկու օրվա մեջ են

առաջացել։

Դոցենտ Ելենա Էպրիկյան- պետական քննությունների համընկման հետ

կապված։

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյան- ո՞վ ունի պետականի զուգադիպման օրեր։

Բոլորդ նայեք, որպեսզի գրությունը մեկ անգամ գրենք փոփոխություն անելու համար,

չնայած պրոռեկտորը կտրականապես դեմ է փոփոխություններին, ինձ մոտ էլ է երկու

օր համընկնում։

Եթե հարցեր չկան ամբիոնի նիստը ավարտված է։

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՄԱՆԿ.ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ` Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆ

23․05․2017թ․

Page 72: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

72

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 12

27.06.2017թ. տեղի ունեցավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական

մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի նիստը:

Նիստին մասնակցում էին մանկավարժության տեսության և պատմության

ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր` Լ.Ասատրյանը,

պրոֆ. Մ.Մանուկյանը, դոցենտներ` մ.գ.թ. Ա.Մանուկյանը, մ.գ.թ. Մ.Ասատրյանը,

մ.գ.թ. Մ.Գևորգյանը, մ.գ.թ. Գ.Հակոբյանը, մ.գ.թ. Ե.Էպրիկյանը, մ.գ.թ. Ս.Ջանիկյանը,

մ.գ.թ. Լ.Հարությունյանը, մ.գ.թ. Զ,Ասատրյանը, մ.գ.թ. Ն.Կարապետյանը, մ.գ.թ.

Ա.Հակոբյանը, ասիստենտներ` մ.գ.թ. Փ.Սարգսյանը, մ.գ.թ. Վ.Մելիքսեթյանը,

դասախոս՝ մ.գ.թ. Ա.Բաղդասարյանը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Ամբիոնում ժամաքանակի կրճատում:

2. Ուսանողների ավարտական աշխատանքների թեմաների մշակման հարցը:

3. Ամբիոնի դասախոսների հաշվետվությունը ուսանողների

ուսումնահետազոտական աշխատանքների վերաբերյալ:

1. ԼՍԵՑԻՆ - Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի

հաղորդումը ամբիոնում ժամաքանակի կրճատման մասին:

Պրոֆեսոր Լ.Ասատրյանը մասնավորապես նշեց, որ ամբիոնի ժամաքանակը

այս տարի պակասել է 2400 ժամով: Ամբիոնի աշխատանքային ծավալից հանվել են`

2-րդ կուրսի մանկավարժական պրակտիկան, «Մանկավարժական տեխնոլոգիաներ»

և «Գործնական մանկավարժություն» առարկանները: Դասախոսների

ծանրաբեռնվածությունը պետք է բաշխել 1 դրույքով, 0,75 կամ 0,5 դրույքով

ժամաբաշխում չի լինելու:

Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ են մեր ժամերը պակասում:

Page 73: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

73

Մեղքի մեծ բաժինը մեր դասախոսներինն է, ովքեր տարբեր վայրերում

քննարկում են ամբիոնի աշխատանքի, պրակտիկայի, առաջադրանք հանձնարարելու

կամ չհանձնարարելու, դասախոսությունների հետ կապված տարբեր հարցեր, և

այդ կերպ դառնում տհաճ խոսակցությունների պատճառ, որոնց մասին

քննարկումը հասնում է մինչև ռեկտոր:

Օրինակ՝ Մինասյան Սվետլանան առաջացրել էր դժգոհություն ուսանողների

մոտ իր վարվելաձևով, սխալ մոտեցումով: Նա ցածր է գնահատել ուսանողներին

պետական քննության ժամանակ, սխալ է թույլ տվել նաև պրակտիկայի

ժամանակ՝ ցուցաբերելով անհետևողականություն հանձնարարվող

առաջադրանքների, ուսանողների հետ տարվող մասնագիտական պատրաստության

որակի բարձրացման նկատմամբ:

Հաշվի առնելով մի շարք փաստեր, այդ թվում ժամերի կրճատումը, դասերից

հաճախակի բացակայելը, ուսումնաճանաչողական պրակտիկան ոչ պատշաճ

մակարդակով իրականացնելը, նա աշխատանքի է ընդուվել վերջերս, ի

տարբերություն մնացած դասախոսների, թոշակառու է և ունի լսողական

խնդիրներ, դասերը խոտանվում են նրա անհետևողականության պատճառով և

առաջացնում ուսանողների զայրույթն ու դժգոհությունը, և բավականին մեծ թիվ

են կազմում բացակայությունները /գործուղումներ/: Մինասյան Սվետլանայի

աշխատանքային պայմանագիրը հնարավոր է, որ չկնքվի:

Արդեն բոլորը ծանուցում ստացել են: Օգոստոսի 31-ին 11 աշխատանքային

պայմանագիր կլուծարվի: Իսկ թե ովքե՞ր են այդ 11 աշխատողները, կորոշի

ամբիոնը հաշվի առնելով որոշակի պահանջներ և սկզբունքներ, առաջնությունը

տալով այն դասախոսներին ովքեր ունեն գիտական կոչումներ և աստիճաններ,

միջազգային և հանրապետական ամսագրերում տպագրված հոդվածներ,

ձեռնարկներ:

Մենք հաշվի ենք առնելու նաև այդ փաստը, որ ֆակուլտետում, ովքեր են

քննություն ընդունել և ինչ բողոքներ են եղել:

Մինչև հուլիսի 7-ը պարզ կդառնա, ով չի մտնելու հաստիքացանկի մեջ, որ

դասախոսի հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվելու:

Page 74: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

74

2. ԼՍԵՑԻՆ - Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի

հաղորդումը ուսանողների ավարտական աշխատանքների թեմաների

մշակման մասին:

Այն աշխատողները, ովքեր ավարտական աշխատանքների հետաքրքիր

թեմատիկա կներկայացնեն, և ովքեր ուսանողների ցուցակ կներկայացնեն, որոնց

հորդորել են գալ մեր համալսարանում սովորելու, նրանք կունենան որոշակի

առավելություներ մնացածների համեմատ:

Առայժմ պարզ չէ, թե ավարտական աշխատանքների որ %-ը մեզ պետք է բաժին

ընկնի: Եթե դուք արդեն ծանոթացել եք ավարտական աշխատանքներին

ներկայացվող պահանջներին, ապա ներկայացրեք ձեր դիտողությունները,

լրացումները չափանիշների և գնահատման վերաբերյալ:

Մեծամասնությունը առաջարկել են, որ 6 ժամի փոխարեն ավարտական

աշխատանքների ղեկավարման համար դասախոսին տրվի 12 ժամ: Մենք էլ

կառաջարկենք միջինը 12 ժամ, բայց եթե 8 ժամով էլ լինի:

Ավարտական աշխատանքի թեմաները, այնպիսի թեմաներ պետք է լինեն, որ

արտագրություն չլինի: Այսինքն` թող լինի պարզ թեմա, բարդ թեմաներ չեն

պահանջում, բայց դրանք մանկավարժորեն հիմնավորված լինեն, որպեսզի

ուսանողին մղի հետազոտական աշխատանքի և անշուշտ կբացառվի նաև այն

փաստը, որ ամբիոնի դասախոսը չի վատաբանի իր ընկերոջը, որ առաջադրանք չի

տվել, դասախոսությունները անորակ են և այլն:

Մինչև սեպտեմբերի 15-ը ավարտական աշխատանքի թեմաները պետք է

ամբիոնում քննարկվեն, որ ամսի 29-ին պետք է ներկայացվի ռեկտրատ: Պետք է տալ

նաև աշխատանքի պլանները և գրականության ցանկը: Թեմաները կարող են լինել

նաև համեմատական մանկավարժությունից, դասավանդման մեթոդներից,

թեմաները ընտրեք` հաշվի առնելով տվյալ ֆակուլտետի ուղվածությունը:

Մասնավորապես պետք է լինի 100 թեմա: Չի ընդունվելու պարզունակ թեմաները,

կրկնվող թեմաները, պետք է լինի այնպիսի թեմաներ, որ ուսանողին մղի

ինքնագործունեության:

Ավարտական աշխատանքներին տրվում է գնահատականի 60%-ը, 30%-ը պետք

է լինի ուսանողների պրակտիկայի արդյունքները, 10%-ը կամավորական

Page 75: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

75

աշխատանքների կատարումից: Կարելի է ավելացնել ևս մի չափանիշ: Ես ուզում եմ

մեր ամբիոնի կողմից առաջարկել, որ դա լինի ուսանողների հետազոտական

աշխատանքը: Ի՞նչ ուսումնահետազոտական աշխատանք է կատարել, հոդվածներ

ունի՞ տպագրված, ի՞նչ ելույթներ է ունեցել և այլն: Եվ մի որոշ մաս էլ ձևավորվի դրա

հաշվին:

Ռեկտորը պահանջեց, որ թեման լինի խիստ լոկալ, այսինքն՝ տեղային, փոքր,

ուսանողների հետաքրքրություններից բխող, հետազոտության օբյեկտը փոքր,

որպեսզի կարողանա ուսանողը ինքնուրույն գրի:

Օրինակ, այսօր նայեցի էկոլոգիայի ամբիոնում ինչ խորը հետազոտական

աշխատանքներ են կատարել մարդու էկոլոգիայի, հուզական ոլորտին վերաբերվող և

այլն: Հոյակապ հետազոտական աշխատանքներ են կատարել և այդ լաբորատորիան

նպաստում է, որ ուսանողներն ինքնուրույն աշխատանք կատարեն: Այս թեմաները

կարող են վերաբերվել բուհում ուսանողների գործունեությանը, ուսանողների

պահանջմունքների բավարարմանը, կրթական միջավայրի պայմաններին:

Շատ բան կախված է ավարտական աշխատանքների թեմաների ճիշտ

ընտրությունից, բովանդակությունից, հետազոտական խնդիր պարունակելուց:

Այսինքն պետք է հիմնավորել, թե ինքնուրույնություն և ստեղծագործականություն

ապահովո՞ւմ է այդ թեման թե չի ապահովում, դա շատ կարևոր է:

3. ԼՍԵՑԻՆ - Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար մանկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Լ.Ասատրյանի

հաղորդումը ամբիոնի դասախոսների հաշվետվությունը ուսանողների

ուսումնահետազոտական աշխատանքների վերաբերյալ:

Ովքե՞ր են ուզում ներկայացնել ուսանողների ուսումնահետազոտական

աշխատանքի հաշվետվությունները:

Ելույթ ունեցավ - Փիրուզա Սարգսյանը, ներկայացրեց հետազոտական

աշխատանքներ կատարող ուսանողների գործունեությունը և թեմաների ցանկը՝

1. «Էկոլոգիական կրթության և դաստիարակության հիմնախնդիրների

ներկայիս վիճակը ՀՀ-ում»: Պատմություն և իրավագիտություն բաժնի 2-րդ

կուրսի ուսանող՝ Թադևոսյան Իլոնա /ընթացքի մեջ է, համակարգվում է և

խմբագրվում/:

Page 76: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

76

2. «Ավագ դպրոցականների իրավական դաստիարակությունը

հասարակագիտություն առարկայի շրջանակներում»: Պատմություն և

իրավագիտություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող՝ Սաֆարյան Սյուզի

/ընթացքի մեջ է/:

3. «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը մասնագիտական առարկայի

շրջանակներում»: Պատմություն և իրավագիտություն բաժնի 2-րդ կուրսի

ուսանող՝ Սուքիասյան Նաիրա /ընթացքի մեջ է/:

Ելույթ ունեցավ - Արմենուհի Մանուկյանը, ներկայացրեց հետազոտական

աշխատանքներ կատարող ուսանողների գործունեությունը և թեմաների ցանկը՝

Հատուկ կրթության ֆակուլտետ, Հատուկ հոգեբանություն 2-րդ կուրս

1. Զոհրաբյան Օլյա

ԹԵՄԱ` Անձնա-կողմնորոշիչ տեխնոլոգիաների կիրառման

առանձնահատկությունները կրտսեր դպրոցական տարիքի օլիգոֆրեն

երեխաների ուսուցման գործընթացում: /Իրացնում է փորձարարական

աշխատանքներ/:

2. Բուդաղյան Ժենյա

ԹԵՄԱ` Փոխներգործուն դասագործընթացի կազմակերպման

տեխնոլոգիաների իրացման արդյունավետությունը ներառական կրթության

պայմաններում: /Իրացնում է փորձարարական աշխատանքներ/:

3. Գաբրիելյան Գյուլնարա

ԹԵՄԱ` Ներառված դեռահասների օժտվածության բացահայտման և

ստեղծագործական կարողությունների զարգացման տեխնոլոգիաների

կիրառման մանկավարժական պայմանները: /Իրացնում է փորձարարական

աշխատանքներ/:

4. Բաբայան Սյուզաննա

ԹԵՄԱ` Աշակերտական ինքնակառավարման մարմիններում, հոգեկան

խնդիրներ ունեցող ավագ դպրոցականների ներգրավման տեխնոլոգիական

գործընթացը, որպես նրանց սոցիալականացման արդյունավետ միջոց:

/Իրացնում է փորձարարական աշխատանքներ/:

5. Միքայելյան Հռիփսիմե

Page 77: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

77

ԹԵՄԱ` Հատուկ կարիքներ ունեցող կրտսեր դպրոցականների կողմից

ագրեսիայի դրսևորման կանխարգելումը որպես պրոբլեմային իրավիճակ և

մանկավարժական խնդիր: /Իրացնում է փորձարարական աշխատանքներ/:

6. Խաչատրյան Սոնա

ԹԵՄԱ` Պրոբլեմային իրավիճակներում մանկավարժական խնդիրների

լուծման հիմնախնդիրը ներառական կրթության պայմաններում: /Իրացնում է

փորձարարական աշխատանքներ/:

7. Հայրապետյան Արփինե

ԹԵՄԱ` Ներառված ավագ դպրոցականների մասնագիտական

կողմնորոշման գործընթացում «Մանկավարժական աջակցություն» և

«Հաջողության իրավիճակ» տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության

պայմանները: /Իրացնում է փորձարարական աշխատանքներ/:

Ելույթ ունեցավ - Ելենա Գրիգորյանը, ներկայացրեց հետազոտական

աշխատանքներ կատարող ուսանողների գործունեությունը և թեմաների ցանկը՝

Թեմա՝ «Համագործակցային ուսուցման տեխնոլոգիան պատմության

դասավանդման գործընթացում»: Պատմություն և իրավագիտություն ֆակուլտետի

Պատմություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող՝ Նազարեթյան Մոնիկա /ընթացքի

մեջ է/:

Ելույթ ունեցավ - Մարգարիտ Ասատրյանը, ներկայացրեց հետազոտական

աշխատանքներ կատարող ուսանողների գործունեությունը և թեմաների ցանկը՝

1. «Մանկավարժական վարպետության ձևավորման հնարավորությունները

մասնագիտական պատրաստության գործընթացում»: ՄՖԻ ֆակուլտետի

Ֆիզիկա բաժնի 2- րդ կուրսի ուսանող՝ Չիլինգարյան Աստղիկ:

2. « ԶԼՄ-ների դերը դեռահասների դաստիարակության և անձի ձևավորման

գործընթացում»: ՄՖԻ ֆակուլտետի Ֆիզիկա բաժնի 2-րդ կուրսի ուսանող՝

Գրիգորյան Գրետա:

3. «Կոլեկտիվ ուսուցման տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները,

որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց»: Սկզբնական

կրթության ֆակուլտետ, մանկ. մեթոդիկա տարրական կրթություն բաժնի 3-րդ

կուրսի ուսանող՝ Գևորգյան Անուշ:

Page 78: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

78

Աստղիկ Չիլինգարյանը և Գրետա Գրիգորյանը ՄՖԻ ֆակուլտետի ֆիզիկա

բաժնից աշխատում են հոդվածների վրա:

Գրետա Գրիգորյան - ԶԼՄ-ների դերը դեռահասների դաստիարակության և

անձի ձևավորման գործընթացում:

Ելույթ ունեցավ - Գրետա Հակոբյանը, ներկայացրեց հետազոտական

աշխատանքներ կատարող ուսանողների գործունեությունը և թեմաների ցանկը՝

ՀՊՄՀ-ի «Սկզբնական կրթության զարգացման միտումները» /2017թ. մարտի 10/

խորագրով ուսանողական գիտաժողովին մասնակցություն և հոդվածների տպագրում

1. Նյարդալեզվաբանական ծրագրավորման տեխնոլոգիաների կիրառումը

տարրական դպրոցի ուսուցման գործընթացում: Սկզբնական կրթության

ֆակուլտետի «Մանկավարժություն և մեթոդիկա(տարրական կրթություն)»

մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող՝ Բոշյան Լուսինե:

2. Գնահատման մանկավարժական և սոցիալ-հոգեբանական նշանակությունը

կրտսեր դպրոցականի կյանքում: Սկզբնական կրթության ֆակուլտետի

«Մանկավարժություն և մեթոդիկա(տարրական կրթություն)»

մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող՝ Խաչատրյան Նարա:

3. Էթնոմանկավարժության միջոցների դերը տարրական դպրոցի ազգային

դաստիարակության համակարգում: Սկզբնական կրթության ֆակուլտետի

«Մանկավարժություն և մեթոդիկա(տարրական կրթություն)»

մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող՝ Գևորգյան Լիլիթ:

Ընթացքի մեջ գտնվող հետազոտական աշխատանքներ

1. Դեռահասության կենսափուլում կազմաբնախոսական, ֆիզիոլոգիական,

հոգեբանական փոփոխությունները և դրանց հաշվառումն ուսումնական

գործընթացում: Բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության

բաժնի 2-րդ կուրսի ուսանող՝ Ամբրոյան Զվարթ:

2. Բենջամին Բլումի ուսուցման տաքսոնոմիան՝ գիտելիքների յուրացման

մեթոդաբանական հիմք /մասնագիտական առարկայի օրինակով/:

Բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 2-րդ

կուրսի ուսանող՝ Մերի Շանլյան:

Ելույթ ունեցավ - Մայրանուշ Գևորգյանը, ներկայացրեց հետազոտական

աշխատանքներ կատարող ուսանողների գործունեությունը և թեմաների ցանկը՝

Page 79: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

79

1. Ինտերնետ կախվածության կանխարգելման ուղիները և մեխանիզմները

դպրոցի կրթադաստիարակչական գործընթացում: Գեղարվեստական

կրթության ֆակուլտետի երաժշտական կրթություն բաժնի 4-րդ կուրսի

ուսանող՝ Հովսեփյան Մելանյա /ընթացքի մեջ է/:

Զեկուցումներ ուսանողական գիտաժողովներում

1. Հայկուշ Հարությունյան, ՍԿ տարր.կրթ. և մեթոդ. IV կուրս

Միջազգային ուսանողական գիտաժողով «Օտար լեզուների ուսուցումը

ինստիտուցիոնալ բազմալեզվության պայմաններում», ՀՊՄՀ, 18-19 ապրիլ 2017թ.:

Թեմա: Ուսանողների միջմշակութային կոմպետենտության ձևավորումը կրթության

շարժունակության պայմաններում (Ֆինլանդիայում անցկացրած ուսումնառության

փորձից)

2. Արմինե Խրոյան, ՍԿ տարր.կրթ. և մեթոդ. IV կուրս

1. Միջբուհական գիտաժողով «Պետության հզորացման միտումները և

երիտասարդության հիմնախնդիրները», Երևանի պետական համալսարանի Իջևանի

մասնաճյուղ, 18 փետրվարի: Թեմա: Կրտսեր դպրողականների համացանցային

կախվածության կանխարգելման ուղիները:

2. Ամենամյա ուսանողական գիտաժողով «Սկզբնական կրթության զարգացման

միտումները», ՀՊՄՀ, 20 մարտի 2017 թ.: Թեմա: Կոլեկտիվ ուսուցման տեխնոլոգիան

տարրական դպրոցում:

3. Российско-армянский университет. Студенческая годичная научная

конференция. 18-20 апреля 2017 г. Թեմա: Արդյունավետ շփում» թրեյնինգը որպես

կրտսեր դպրոցականների համացանցային կախվածության հաղթահարման միջոց:

3. Մարգարյան Գայանե, ԿՀՍ մանկ. և հոգեբ., III կուրս

1. Ամենամյա ուսանողական գիտաժողով «Սկզբնական կրթության զարգացման

միտումները», ՀՊՄՀ, 20 մարտի 2017 թ.: Թեմա: Համակարգչային խաղերի

ազդեցությունը երեխայի զարգացման վրա:

2. Российско-армянский университет. Студенческая годичная научная

конференция. 18–20 апреля 2017 г. Թեմա: Համակարգչային խաղերի ազդեցությունը

երեխայի ինքնագնահատականի վրա:

Page 80: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

80

Տպագրված հոդված

Хроян Армине, Тренинг «Живое общение» как способ профилактики интернет-

зависимости в начальной школе // Гармонизация психофизического и социального

развития детей: материалы научно-практической конференции детей и молодых

ученых, г. Минск, 20 апреля 2017 г. / Белорусский государственный университет им. М.

Танка. – Минск: БГПУ, 2017.

Ելույթ ունեցավ - Սուսաննա Ջանիկյանը, ներկայացրեց հետազոտական

աշխատանքներ կատարող ուսանողների գործունեությունը և թեմաների ցանկը՝

Ուսանողների աշխատանքները ընթացքի մեջ են`

1. «Ուսուցչի մասնագիտության արժևորումը հայ մանկավարժների

հայացքներում»: Օտար լեզու ֆակուլտետի անգլերեն լեզու բաժնի 3-րդ

կուրսի ուսանող՝ Հարությունյան Արփինե /ընթացքի մեջ է/:

2. «Սովորողների գեղագիտական մշակույթի ձևավորման ուղիները»: Օտար

լեզու ֆակուլտետի անգլերեն լեզու բաժնի 3-րդ կուրսի ուսանող՝

Բաղդասարյան Էլեն /ընթացքի մեջ է/:

3. «Կրտսեր դպրոցականների գեղագիտական դաստիարակության

առանձնահատկությունները»: Օտար լեզու ֆակուլտետի անգլերեն լեզու

բաժնի 3-րդ կուրսի ուսանող՝ Ավետիսյան Էլեն /ընթացքի մեջ է/:

4. «Գեղագիտական դաստիարակության առանձնահատկությունները

պատմամշակութային տարբեր ժամանակաշրջաններում»: Օտար լեզու

ֆակուլտետի գերմաներեն լեզու բաժնի 2-րդ կուրսի ուսանող՝ Հարությունյան

Մարինե /հոդվածը ուղարկվել է տպագրության/:

Ելույթ ունեցավ - Վահան Մելիքսեթյանը, ներկայացրեց հետազոտական

աշխատանքներ կատարող ուսանողների գործունեությունը և թեմաների ցանկը՝

Ուսանողների աշխատանքները ընթացքի մեջ են`

1. Թեմա՝ «Ուսուցչի մասնագիտական պատրաստության գործընթացի

կազմակերպումը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ»: ՄՖԻ

ֆակուլտետի ինֆորմատիկա բաժնի 3-րդ կուրսի /հեռակա/ ուսանող՝

Գառնիկյան Հայկուշ:

Page 81: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

81

2. Թեմա՝ «Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը դասին»:

ՄՖԻ ֆակուլտետի ինֆորմատիկա բաժնի 3-րդ կուրսի /հեռակա/ ուսանող՝

Մանուկյան Ազնիվ:

Ելույթ ունեցավ - Զարուհի Ասատրյանը, ներկայացրեց հետազոտական

աշխատանքներ կատարող ուսանողների գործունեությունը և թեմաների ցանկը՝

1. «Կրտսեր դպրոցականների ստեղծագործական կարողությունների

զարգացումը ուսումնական և արտաուսումնական գործընթացում»:

Սկզբնական կրթության ֆակուլտետի մանկավարժության և մեթոդիկայի

/տարրական կրթություն/ բաժնի 3-րդ կուրսի ուսանող՝ Սահակյան Լալա:

2. «Հովհաննես Հինդլյանի մանկավարժական հայացքները»: Սկզբնական

կրթության ֆակուլտետի մանկավարժության և մեթոդիկայի /տարրական

կրթություն/ բաժնի 2-րդ կուրսի ուսանող՝ Ենոքյան Մարիամ:

Մասնակցել է «Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման

միտումները» խորագրով միջբուհական գիտաժողովի: Հոդվածը տպագրության

ընթացքի մեջ է:

Ելույթ ունեցավ - Արմինե Բաղդասարյանը, ներկայացրեց հետազոտական

աշխատանքներ կատարող ուսանողների գործունեությունը և թեմաների ցանկը՝

Ուսանողների աշխատանքները ընթացքի մեջ են`

1. «Ընտանեկան դաստիարակության դերը կրտսեր դպրոցականի դպրոցական

ադապտացիայի գործում»: Կրթության հոգեբանության և սոցիոլոգիա

ֆակուլտետի Մանկավարժություն և հոգեբանություն 3-րդ կուրսի

ուսանողներ՝ Հովսեփյան Սվետլանա, Միքայելյան Անահիտ:

2. «ՏՀ տեխնոլոգիաները՝ որպես ուսուցման արդյունավետ գործիք»: Կրթության

հոգեբանության և սոցիոլոգիա ֆակուլտետի Մանկավարժություն և

հոգեբանություն 3-րդ կուրսի ուսանող՝ Արսենյան Աստղիկ:

Ելույթ ունեցավ - Աննա Հակոբյանը, ներկայացրեց հետազոտական

աշխատանքներ կատարող ուսանողների գործունեությունը և թեմաների ցանկը՝

Ուսանողների աշխատանքները ընթացքի մեջ են`

«Կրտսեր դպոցականի միջանձնային հարաբեությունների ձևավորումը»:

Սկզբնական կրթության ֆակուլտետի մանկ. և մեթոդիկա /տարր.կրթ./ բաժնի 3-րդ

կուրսի ուսանող՝ Մ. Աբելյան:

Page 82: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

82

1. «Համագործակցային և ինտերակտիվ մեթոդների կիրառման

հոգեբանամանակավարժական առաձնահատկությունները ուսուցման

գործընթացում»: Սկզբնական կրթության ֆակուլտետի մանկ. և մեթոդիկա

/տարր.կրթ./ բաժնի 3-րդ կուրսի ուսանող՝ Անուշ Արշակյան:

3. «Ճապոնիայի կրթական համակարգը»: Բանասիրական ֆակուլտետի 3-րդ

կուրսի ուսանող՝ Արփի Համբարձումյան:

Ելույթ ունեցավ - Նելլի Կարապետյանը, ներկայացրեց հետազոտական

աշխատանքներ կատարող ուսանողների գործունեությունը և թեմաների ցանկը՝

Հանդես են եկել զեկույցով, տպագրվել են`

1. Շուշան Ազատյան «ժողովրդական բանահյուսությունը որպես կրտսեր

դպրոցականների էկոլոգիական դաստիարակության միջոց» /Ուսանողական

գիտաժողով, ՀՊՄՀ/ 4-րդ կուրս, ֆակուլտետ-ՍԿ:

2. Անահիտ Հովակիմյան «Մանկավարժական իրավիճակների լուծման փուլերը

տարրական դպրոցում» /Արցախ. Ուսանողական գիտաժողով/4-րդ կուրս,

ֆակուլտետ-ՍԿ:

3. Անահիտ Հովակիմյան «Ուսուցողական քվեստի կիրառումը տարրական

դպրոցում» /Իջևան, Ուսանողական գիտաժողով/ 4-րդ կուրս, ֆակուլտետ-ՍԿ:

4. Անահիտ Հովակիմյան «Ինտեգրված դասի նախագծում «Ես և շրջակա

աշխարհը» դասընթացի շրջանակներում» /Ուսանողական գիտաժողով,

ՀՊՄՀ/ 4-րդ կուրս, ֆակուլտետ-ՍԿ:

5. Անահիտ Հովակիմյան «Формирование ценности здорового образа жизни в

начальной школе с помощью образовательный квеста» БГПУ имени

МАКСИМА ТАНКА ГАРМОНИЗАЦИЯ ПСИХОФИЗИЧЕСКОГО И

СОЦИАЛЬНОГО РАЗВИТИЯ ДЕТЕЙ материалы научно-практической

конференции, /Բելառուս/:

6. Հասմիկ Իսրայելյան «ժողովրդական բանահյուսության դերը անձի

էկոլոգիական մշակույթի ձևավորման գործում» /Գյումրի, ուսանողական

գիտաժողով/ ՄՖԻ. 3-րդ կուրս:

Ուսանողների աշխատանքները ընթացքի մեջ են`

1. Սրբուհի Ղուլյան «Առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը

տարրական դպրոցում» /ընթացքի մեջ է/:

Page 83: ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2016-2017.p… · Պատասխան- Չենք տարանջատում, բուհի աշխատանք է, բայց մենք աշխատում ենք

83

2. Թոսունյան Անուշ «Առողջ ապրելակերպի հիմնահարցերը» /ընթացքի մեջ է/:

3. Մանուկյան Ռուզաննա «Տեղեկատվական հասարակությունը և

հասարակության էկոլոգիականացումը /ընթացքի մեջ է/:

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ`

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ,

ՄԱՆԿ.ԳԻՏ. ԴՈԿՏՈՐ,ՊՐՈՖԵՍՈՐ` Լ.Թ.ԱՍԱՏՐՅԱՆ

27.06.2017թ.