56

Click here to load reader

Նոյեմբեր 2014, #11 (29)

  • Upload
    -

  • View
    272

  • Download
    46

Embed Size (px)

DESCRIPTION

Փորձում ենք գտնել պատասխաններ երևանցիների բնակարանային հարցերին

Citation preview

Page 1: Նոյեմբեր 2014, #11 (29)

մեր էն հին տները(ինչպես նաև նոր ու ապագա)

Տարածվում է անվճար

Նոյեմբեր

#11(29)2014

Page 2: Նոյեմբեր 2014, #11 (29)
Page 3: Նոյեմբեր 2014, #11 (29)

Մարի

ամ

Դավթ

յան

Ա յս տարի Էրեբունի-Երևանի ժամանակ մեզ նորից հիշեցրեցին, որ Երևա- նը մեր տունն է: Դա, իհարկե, լավ է, բայց ոչ մի տոն չի կարող նորմալ հաճույք պատճառել, քանի դեռ չես լուծել քեզ համար սեփական բնա- կելի տարածքի հարցը: Ու այսպես թե այնպես այդ հարցալուծման ըն- թացքի միջով կյանքի մի ինչ-որ փուլում անցնում ենք բոլորս: Որպես

կանոն՝ այդ գործընթացը ներառում է նյարդային մտքեր («հիմա կարո՞ղ ենք մեզ թույլ տալ տուն գնել, թե դեռ վարձով յոլա գնանք»), երկար որոնումներ (կենտրոն-չկենտրոն, նոր շենք, թե «խրուշչովկա», բրոկերի հետ տասնյակ բնակարանների ուսումնասի- րություն և այլն), գումարային մեխանիզմի ընտրություն, որը, որպես կանոն, ավարտ- վում է հիփոթեքի ընտրությամբ (սրան հաջորդում է լացուկոծ այն թեմայով, թե ինչու են նորմալ հարուստ երկրներում տոկոսադրույքներն այդքան ցածր, իսկ աղքատ Հա- յաստանում՝ այդքան բարձր): Հետո բանկի հետ շփման երկար ու տաղտկալի ամիս- ներ, փաստաթղթերի հանձնում ու վերահանձնում («գիտեք, էս թղթի ժամկետն ար- դեն անցել ա, պիտի նորից բերեք»), հետո վճարումներ, վճարումներ, վճարումներ… Լավ տարբերակի դեպքում վճարումների սկզբի հետ զուգահեռ մարդիկ արդեն հայտնվում են իրենց սեփական տանը: Ավելի բարդ դեպքերում՝ դեռ մի քանի ամիս էլ պիտի վար- ձով ապրեն, որպեսզի զուգահեռաբար վերանորոգեն նոր բնակարանը, ինչը ենթա- դրում է շփումներ զանազան վարպետների հետ, կռիվներ սխալ ընտրված գույնի, ծուռ խփած պարկետի ու էլի ինչ-որ բաների համար: Բայց այդ ժամանակ արդեն գիտակ- ցում ես, որ մի քիչ էլ համբերություն, ու վերջնականապես կունենաս քո տունը, հան- գիստ կքնես քո տան մեջ, մի օր էլ դուրս կգաս քո տնից ու հանգիստ սրտով կնշես քաղաքի ու մնացած բոլոր տոները:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Page 4: Նոյեմբեր 2014, #11 (29)

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ նոնԱ իսԱջԱնյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱն Գրական խմբագիր՝ ԱրքմԵնիկ նիկողոսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱկ սԱրգսյԱն

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Իրինա Մերդինյան, Արեգ Դավթյան, Նե Թադևոսյան, Վահան Ստեփանյան, Նարեկ Մարգարյան, Անահիտ Ղազարյան, Էմմա Հարությունյան, Մանե Եփրեմյան / PanARMENIAN.NetԼուսանկարներ՝ Անահիտ Հայրապետյան, Մարիամ Լորեցյան, Գրիգոր Եփրեմյան, Վարո Ռաֆայելյան և Հրանտ Խաչատրյան / PAN Photo Agency, Երևանի պատմության թանգարանպատկերազարդումներ՝ Սարգիս Անտոնյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸտնօրեն՝ Էդուարդ Այանյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ [email protected]՝ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ [email protected]

Շապիկ՝ Ռուբեն Մալայան

instagram.com/ YerevanCityMagazine

facebook.com/ YerevanCityMagazine

© 2011-2014 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդա- կության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պար- տադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 24.10.2014 Տպագրված է «Անտենոր» տպարանում, 0010, Երևան, Վարդանանց փողոց 16-48Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվա- ծային լրատվության մասին» և «Գովազ- դի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրու- թյամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդի- սանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմ- նադիր է հանդիսանում «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ն:2011-2014 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյու- թերը պատկանում են «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ին:

41 Այնտեղ Մարդաբույն Սինգապուրի, Ամստերդամի և այլ քաղաքների յուրահատուկ բազմաբնակարան շենքերը:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

44 իմ ԵրևանՄի երթուղային երևանցիներԳրիշա Աղախանյանը պատմում է բակի ու մանկապարտեզի, միջբակային թունդ կռիվների և այլնի մասին:

46 գրողը տանիԱյնտեղ, ուր Լենինի հրապարակն է…Գ. Մահարու էսսեն, որտեղ հայտ- նի գրողը վերհիշում է իր երիտա- սարդության Երևանի կենտրոնը:

47 գրողը տանիԼեղի 25 տարեկան՝ ոսկրոտ, բարա- կիրան, տանջված ու բանող մարդու անճարությամբ Աննան, որը ժավել է վաճառում:

ՔԱՂԱՔ

48 Արդյունաբերություն Փխրուն ու անկոտրում Ինչպիսին էր Երևանի հախճապակու գործարանը:

52 կադրերի բաժինԵրևանյան բնակարան, 1914 թ.Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ

10 Խոշոր պլանԲնակարանային հարցՈ՞վ է պատասխանատու բազմաբնակարան շենքերի վիճակի համար, ինչպե՞ս կարելի է ավելի քիչ գումար ծախսել ջեռուցման վրա և ավելի լավ պաշտպանված լինել երկրաշարժից և այլ կարևոր հարցեր:

16 պրոֆի Տնաշեններ Բրոկերը, ճարտարապետը, շինարարը և ինտերյերի դիզայները պատմում են երևանցիների բնակարա- նային նախասիրություն- ների մասին:

20 պրոֆի Քոչար 134,5 մետրանոց առաստաղ, 35 քմ մակերես, մեկ նա- խագիծ. ինչպես են ապ- որում և աշխատում Քոչար 13-ի հայտնի շենքում:

28 Անձնական փորձԲանը բանկից անցավՀիփոթեքի միջով անցած հաղորդավարի հուշերը և խորհուրդները:

29 Անձնական փորձԽորհուրդներ Ինչ անել, եթե պատ- րաստվում եք բնակա- րան գնել Երևանում:

30 իրավիճակ Ճաքած առաստաղի տակ Ինչ պայմաններում են ապ- րում տարիներ առաջ Ադր- բեջանից Երևան տեղափոխ- ված փախստականները:

34 պատմություն Էն հին տներըՄիջին և բարձր դասի երևանյան բնակարանների ինտերյերը՝ ըստ Երևանի պատմության թանգարանի նմուշների:

36 Այնտեղ Նոր տներըԱշխարհի տարբեր քաղաք- ներում բնակություն հաստա- տած երևանցիները պատ- մում են իրենց նոր բնակա- րանային փորձի մասին:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 Խառը Ամսվա ամփոփումՏաքսիստների բարձրա- ձայն մտքերը, նորաբաց նստավայրերը և մի քանի հետաքրքիր գալիք միջոցառում:

06 իրադարձությունUcom. որակյալ շփումUcom-ի նոր սպասարկման կենտրոնը Ամիրյանի վրա ու յուրահատուկ ակցիան՝ Ազնավուրի հրապարակում:

08 իրադարձություն Էրեբունի-Երևան 2796Ինչպես մայրաքաղաքը տոնեց իր 2796-ամյակը:

23 Նոյեմբեր 2014

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

Page 5: Նոյեմբեր 2014, #11 (29)

Ամենաերևանյան «ԵՐԵՎԱՆ» ամսագիրն ու ամենահայկական Ucom հեռահաղորդակ-ցական ընկերությունը առաջարկում են երևանցիներին հրաշալի հնարավորություն՝ ավելի շատ որակյալ կինո դիտելու՜: Ucom-ի հեռուստատեսային ծառայության տեսավարձույթը առաջարկում է հարյուրավոր ֆիլմեր՝ դասականներից մինչև ամենանոր բլոքբասթերները (այդ թվում՝ 3D), հեղինակայինից մինչև նոր հայկական: Եվ հիմա դուք ունեք հնարավորություն դիտելու դրանցից 10-ը բոլորովին անվճար: Եթե Դուք հանդիսանում եք Ucom-ի կողմից տրամադրվող հեռուստատեսային ծառայությունների բաժանորդ, ապա ընձեռած հնարավորությունից օգտվելու համար միայն անհրաժեշտ է «ԵՐԵՎԱՆ» ամսագրում գտնվող հատուկ կտրոնը ներկայացնել Ucom-ի ցանկացած գրասենյակ:*:

*Եթե առայժմ չեք օգտվում Ucom-ի կողմից տրամարդվող հեռուստատեսային ծառայություններից, ապա լավ առիթ է բաժանորդագրվելու հեռուստատեսային ծառայություններին և ստանալու 15 անվճար ֆիլմ դիտելու հնարավորություն: Առաջարկը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց 1 ID-ի համար կարելի է ակտիվացնել 1 կտրոն Կտրոնները կարելի է ակտիվացնել և դիտել ֆիլմերը մինչև 31.12.2014թ.

ՈւշադրՈւթյՈւն ՀարԳԵԼԻ ԲաԺանՈրդնԵր, ԵԹԵ ՀանդԻՍանՈւՄ ԵՔ UCOM-Ի ԿՈՂՄԻՑ ՏրաՄադրՎՈՂ

ՀԵՌՈւՍՏաՏԵՍաՅԻն ԾաՌաՅՈւթյՈւննԵրԻ ԲաԺանՈրդ, նԵրԿաՅաՑրԵՔ ԿՏրՈնԸ UCOM-Ի ՑանԿաՑաԾ ԳրաՍԵնՅաԿ ԵՎ ՍՏաՑԵՔ UCOM-Ի

ՀԵՌՈւՍՏաՏԵՍաՅԻն ԾաՌաՅՈւթյան ՏԵՍաՎարՁՈւթյԻՑ 10 ՖԻԼՄ անՎՃար

դԻՏԵԼՈւ ՀնարաՎՈրՈւթյՈւն:

ԵԹԵ աՌաՅԺՄ ՉԵՔ ՕԳՏՎՈւՄ UCOM-Ի ԿՈՂՄԻՑ ՏրաՄարդՎՈՂ ՀԵՌՈւՍՏաՏԵՍաՅԻն

ԾաՌաՅՈւթյՈւննԵրԻՑ, աՊա ԼաՎ աՌԻԹ Է ԲաԺանՈրդաԳրՎԵԼՈւ ՀԵՌՈւՍՏաՏԵՍաՅԻն

ԾաՌաՅՈւթյՈւննԵրԻն ԵՎ ՍՏանաԼՈւ 15 անՎՃար ՖԻԼՄ դԻՏԵԼՈւ ՀնարաՎՈրՈւթյՈւն:

աՌաՋարԿԸ ՎԵրաԲԵրՈւՄ Է ՄԻաՅնՖԻԶԻԿաԿան անՁանՑ

1 ID-Ի ՀաՄար ԿարԵԼԻ Է աԿՏԻՎաՑնԵԼ1 ԿՏրՈն

ԿՏրՈննԵրԸ ԿարԵԼԻ Է աԿՏԻՎաՑնԵԼԵՎ դԻՏԵԼ ՖԻԼՄԵրԸ ՄԻնՉԵՎ 31.12.2014Թ.

Page 6: Նոյեմբեր 2014, #11 (29)

Հայաստանյան բիզնեսի եկամտաբեր ճյուղերի, կորեացիների ողբի, Կանադայի վարչապետի ուշացումների և այլնի մասին խոսում են երևանցի տաքսիստները (իսկ մենք ուշադիր լսում ենք):

***Էսօր Հայաստանում երեք փողաբեր բիզնե- սություն կա՝ խմիչքը, սիգարետը ու վանքը:

***Էս վերջերս, որ ուզում էին Միկոյանի արձանը դնեին, էս մեր հայերը ասին՝ չէ, մերսի, չենք ուզում, չէ՞: Բայց Հյուսիսային Կորեայում, դու մի ասա, եքա ողբ են դրել, որ Երևանում Մի- կոյանի արձանը չեն դնում: Ասա՝ տո ձե՞ր ինչ գործն ա մենք ստեղ ում ենք արձան դնում, ում չենք դնում: Տելեվիզրով ցուց տվին՝ դահլիճում մարդիկ նստած են, մեկ էլ հայտարարում են, թե բա՝ Երևանում Անաստաս Միկոյանի ար- ձանը չեն դնելու, ու սրանք սկսում են ողբա՜լ: Բայց ո՜նց էին լացում, ո՜նց էին մղկտում:

***Մի երկու տարի առաջ թերթում եմ կարդա- ցել. ուրեմն, էս Կանադայի վարչապետը մի օր գործից քառասուն րոպե ուշանում ա, ինչ-որ կարևոր հանդիպում ա եղած լինում: Գալիս

ա, ասում ա՝ «Կներեք ինձ, պռոբկայի մեջ էի»: Տարբերությունը զգում ե՞ս՝ իրենց վարչապետը սովորական մարդկանց նման կարող ա պռոբ- կայի մեջ ընկնի, իսկ մեր մոտ պռոբկաները առաջանում են նրանից, որ մեր դեպուտատե- ղենը իր շատ շտապ գործերից ոչ մի վայրկյան չի ուզում ուշանա:

***Հետաքրքիր բան եմ նկատել. էս երևանցի շո- ֆերները ահավոր նեղվում են, եթե հանկարծ տաքսուց հետ են մնում: Լուրջ, լիքը անգամ նկատել եմ՝ հարյուրի տակ էլ քշեմ իմ համար, պիտի անպայման գան աբգոն անեն: Յուրա- հատուկ կոմպլեքս ունեն խեղճերը:

***Հլը նայի՜, ասա՝ գոնե իրանց դեբիլությունը ցուց չտան սաղ աշխարհին: Տե՛ս, ռուսերեն գրել են «մոյկա», էն էլ «ի»-ի վրա եսիմինչ չռթիկ են դրել: Սաղ են անգրագետ, իմ արև:

***Սաղ աշխարհում ոնց ա՝ մասնավոր ընկերու- թյունը գալիս ա, քաղաքում արագաչափ, կա- մեռա, բան, տեղադրում ա, հետո մարդկանց տուգանքները գնում լցվում են բյուջե, էդ մաս-

«Տարրական մասնիկների» շնորհանդեսը ԷօնումԵվրոպայի հիպիական շարժումը ներկայաց- նող ֆրանսիացի գրող Միշել Ուելբեքի «Տարրա- կան մասնիկները» գրքի հայերեն թարգմա- նությունն առիթ դարձավ շատ արվեստա- գետների ու ճանաչված մարդկանց ստիպելու հանել խոր պահարաններում թաքցրած ֆո- տոալբոմները, հիշելու ջահելությունը: Ժամա- նակն էր հավաքույթ կազմակերպել ու տա- րիքն առած հիպիներին հիշեցնել խենթ երի- տասարդության տարիները: Սեպտեմբերի 26-ին երևանյան հիպիներն ու այս մշակույ- թով հետաքրքրվողները հավաքվեցին «Էօն» հակասրճարանում: Միջոցառման կազմա- կերպիչներն էին imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը:

Pub Fiction, Մաշտոցի 37Pub Fiction գինետան անվանումը վերցված է Քվենտին Տարանտինոյի հռչակավոր Pulp Fiction-ից: Բացումը, ի դեպ, համընկավ ֆիլմի համաշխարհային պրեմիերայի 20-ամյա հո- բելյանի հետ: Ինտերյերում ամեն ինչ հիշեց- նում է կինոյի մասին (պաստառներ, լուսա- նկարներ և այլ), մենյուի մեջ կարելի է գտնել կոկտեյլներ ֆիլմերից (օրինակ՝ Star Trek-ից կամ Sex and the City-ից), նաև պարբերաբար կինոցուցադրություններ են կազմակերպվելու:

Pasta & Wine, Փարպեցի 26Երևանի ամենափաբաշատ փողոցում բաց- ված Pasta & Wine-ում, ինչպես վստահեցնում են հիմնադիրները, պատրաստում են ամե- նահամեղ պաստան քաղաքում, ինչպես նաև առաջարկում են աշխարհի տարբեր երկրների գինիների լայն տեսականի: Ինչը նույնպես շատ կարևոր է, այցելուները կա- րող են վայելել ճաշն ու ընթրիքը ջերմ և ան- ծուխ միջավայրում: Միջավայրը հարմար է ինչպես ամենօրյա, այնպես էլ հատուկ երե- կոների համար:

Հերբի Հենքոքին լսելՕպերա, նոյեմբերի 20Հռչակավոր ջազ դաշնակահար Հերբի Հենքոքի այցի մասին խո- սում էին դեռ 2008 թվականին, երբ Երևանում նշում էին հայկական ջազի 70-ամյակը: Լավ է ուշ, քան երբեք. 74-ամյա երաժիշտը, որը ունի մեկ Օսկար, 14 Գրեմմի և մի քանի տասնյակ ձայնագրություն, համերգով հանդես կգա այս տարվա նոյեմբերի 20-ին՝ համաշխար- հային շրջագայության շրջանակում:

նավորն էլ իրա տաս տոկոսը ստանում ա՝ որպես վարձատրություն պետությանը մատուցած ծա- ռայության համար: Բյուջե լցված փողերով էլ ճանապարհ են սարքում, տրանսպորտն են շա- տացնում: Իսկ մեր մոտ մասնավորը գալիս ա, կլպում ա խեղճ վարորդներին՝ տենց ծակ չմնաց Երևանում, որ արագաչափ դրած չլինեն, վեր- ջում պետությանը խեղճ ու կրակ երեսուն տո- կոս ա հասնում, ոնց որ պետությունը մասնա- վորից ծառայության համար վարձատրվի:

Զրից

Փարթի Նոր նստավայրեր

Ինչ անել

Նոյեմբեր 201445

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Page 7: Նոյեմբեր 2014, #11 (29)

«Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ», Յունաս Յունասսոն, «Զանգակ»Պատկերացրեք մի մարդ, որ 100 տարեկան է, ու դեռ քիչ չէ, որ 100 տարեկան է, այսինքն՝ մեր կարդացած, դիտած, լսած պատմությունը ինքը, այսպես ասած՝ «ապրած ունի», մի բան էլ՝ տարբեր հանգամանքների բերումով անձամբ այս կամ այն կերպ մասնակցել է այդ բոլոր բախտորոշ իրադար- ձություններին, գրեթե բոլոր նշանավորներին (Ֆրանկո, Չերչիլ, Ստալին, Հիտլեր...) ան- ձամբ հանդիպել է ու առնվազն մի քանի ժամ շփվել: Մի խոս- քով՝ տեղեկատվություն հենց առաջին ձեռքից: Բայց հենց սկսեք պատկերացնել, միան- գամից հիշեք, որ պատկերաց- նելու կարիք չկա, շվեդ գրող Յունաս Յունասսոնի «Հար- յուրամյա ծերուկը, որ բարձ- րացավ պատուհանին և ան- հետացավ» վեպի հերոսը՝ Ալան Կառլսոնը, հենց այդ մարդն է:

«Մանդիլիոն», Վահան Հովհաննիսյան, «Անտարես»Մեր պատասխանը «Դա Վին- չիի ծածկագրին»՝ ՀՅԴ անդամ, Ռուսաստանում հայաստա- նի դեսպան Վահան Հովհան- նիսյանից: Նրա «Մանդիլիոն» վեպի գործողություններն ընդգրկում են տարբեր դա- րաշրջաններ՝ պատմական լայն համապատկերով, հայ ժողովրդի ու Արևելյան Միջ- երկրականի պատմության փուլերը համադրվելով քրիստոնեության պատմու- թյան և այդ տարածքում քրիստոնյա ժողովուրդների անկախության ու գոյության պայքարի դրվագներին՝ զար- գանում են իբրև ֆոն մեր ժա- մանակակիցների դարավոր առեղծվածի որոնման վտան- գավոր և արկածալի գործո- ղությունների համար: Հետա- քրքիր է, որ «Մանդիլիոնը» նախ գրվել և հրատարակվել էր ռուսերեն, և հիմա նոր լույս է տեսնում հայերեն (թարգ- մանիչ՝ Կարինե Աշուղյան):

«Սթիվ Ջոբս», Ուոլթեր Այզեքսոն, «Անտարես»Մի քանի տարի առաջ՝ Ջոբ- սի մահից հետո միլիոննե- րով վաճառված ինքնակեն- սագրական բեսթսելլերը (միակը, որին հավանու- թյուն էր տվել ինքը՝ Apple-ի լեգենդար հիմնադիրը) այս տարվա սկզբին տպագրվել էր նաև հայերեն (անգլերե- նից թարգմանել են Դավիթ Պ. Վարդազարյանը և Աստ- ղիկ Աթաբեկյանը): Սակայն եթե առաջին տպաքանակը վաճառքի չէր հանվել, երկ- րորդը հասանելի է բոլոր ցանկացողներին:

Քրիսթոֆեր Նոլանի նոր բլոքբասթերը դիտել«Մոսկվա» և Cinema Star կինոթատրոններում, նոյեմբերի 6-իցՔրիսթոֆեր Նոլանն այն հզոր ռեժիսորներից է, ով կա- րողանում է համադրել 200 միլիոնանոց բյուջեին համ- արժեք զվարճանքն ու միտքը (վառ օրինակներ՝ «Խավա- րի ասպետն» ու «Սկիզբը»): Այդ պատճառով էլ նրա հեր- թական ժապավենը՝ տիեզերքում մարդկության համար նոր ապաստան որոնողների մասին «Միջաստեղային» (Interstellar) բլոքբասթերը, միանշանակ այս տարվա ամե- նասպասված ֆիլմերից մեկն է: Մեծ սպասումներին, ի դեպ, նպաստում է ոչ միայն ռեժիսորի անունը, այլև դե- րասանական կազմը՝ Մեթյու Մըքքոնահի, Էնն Հեթըուեյ, Ջեսիք Չեսթեյն, Մայքլ Քեյն:

Ինչ անել

Նոր գիրք

Page 8: Նոյեմբեր 2014, #11 (29)

Ucom. որակյալ շփում

Ինչպես բացման արարողության ընթացքում նշեց Հայկ Եսայանը, ընկերության համար այս սպասարկման կենտրոնի բացումը կարևոր նշանակություն ունի, քանի որ կորպորատիվ բաժանորդների սպա- սարկումն այսուհետ կիրականացվի նոր ու հարմարավետ պայման- ներում (դրանում արդեն համոզվել են կենտրոնի առաջին այցելունե- րը): Շարլոտտա Սանդն իր հերթին շնորհակալություն հայտնեց սպա- սարկման կենտրոնի բացման պատիվն իրեն հանձնելու համար՝ նշելով, որ իրենք ուրախ են համագործակցել «Յուքոմ» ընկերության հետ, որն առաջատար տեղ է զբաղեցնում Հայաստանի հեռահա- ղորդակցության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու տարածման գործում:Նորաբաց սպասարկման կենտրոնում, որը գործում է Ամիրյան 4/7 հասցեում (երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-20:00, կիրակի՝ 10:00-20:00), հնարավոր է բաժանորդագրվել «Յուքոմ» ընկերության ծառայու- թյուններին, կատարել վճարումներն ու ստանալ խորհրդատվություն: Կենտրոնի առանձնահատկություններից է 2-րդ հարկում գործող հատուկ առանձնացված ընդարձակ ու հարմարավետ սրահը, որը նախատեսված է իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդ- ների սպասարկումն ավելի քաղաքակիրթ ու հաճելի պայմաններում կազմակերպելու համար:

«Յուքոմ» ընկերությունը շարունակում է ուրախացնել իր հաճախորդներին. հոկտեմբերի 21-ին ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ու Ericsson ընկերության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Շարլոտտա

Սանդը պաշտոնապես բացեցին «Յուքոմ» ընկերության «Ամիրյան» սպասարկման կենտրոնը:

Հայկ Եսայանն ու Շարլոտտա Սան- դը՝ սպասարկման կենտրոնի բացմանը

ՍպԱՍԱՐԿմԱՆ ԿԵՆՏՐոՆԻ ՇՆոՐ- ՀԻՎ «ՅուքոմԻ» ԿոՐպոՐԱՏԻՎ բԱժԱՆոՐԴՆԵՐԻ ՍպԱՍԱՐԿումՆ ԱՅՍուՀԵՏ ԿԻՐԱԿԱՆԱցՎԻ ՆոՐ ու ՀԱՐմԱՐԱՎԵՏ պԱՅմԱՆՆԵՐում

Նոյեմբեր 201467

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Page 9: Նոյեմբեր 2014, #11 (29)

Միքայելյան վիրաբուժության

ինստիտուտ

ուժեղացված արտաքին կոնտրպուլսացիան (ուԱԿպ) ոչ ինվազիվ, անվտանգ և ոչ տրավմատիկ մեթոդ է, որը թույլ է տալիս լավացնել սրտի սնուցող զարկերակներում (պսակաձև անոթներում) արյան շրջանառությունը սրտի աշխատանքի թուլանալու փուլում: Այդ նպա- տակով պացիենտի ոտքերին տեղադրվում են մանժետներ, որոնցում՝ սրտի ռիթմի հետ զուգընթաց բարձր արագությամբ սրունքից դեպի ազդրի ներքևի, ապա վերևի հատված օդ է հրվում: Դա հանգեցնում է մեծ անոթներում ճնշման մեծացմանը, որն էլ իր հերթին բերում է պսակաձև անոթներում արյան շրջանառության ավելացմանը և սրտա- մկանի արնասնուցման ուժեղացմանը: մանժետներից օդի ակնթար- թային հեռացումը ցածրացնում է անոթային դիմադրությունը և, այդ- պիսով, հեշտացնում է սրտի աշխատանքը: մեկ կամ մի քանի սնու- ցող զարկերակների զգալի նեղացման ժամանակ գրանցվում է ար- յան ճնշման տարբերություն սրտամկանի հատվածներում, որոնք արյուն են ստանում տարբեր զարկերակներով: Սրտի հանգստի պա- հին արյան ճնշման մեծացումը հանգեցնում է մանր զարկերակների առաջացմանը և արնասնուցման բարելավմանը այն հատվածներում, որոնք մատակարարվում են նեղացված պսակաձև անոթով: Ինչպես նշում է «միքայել յան վիրաբուժության ինստիտուտի» սրտաբանական բաժանմունքի ղեկավար Տիգրան Աստվածատրյանը, սա այլընտ- րանք է վիրաբուժական միջամտությանը: Նա առանձնացնում է հի- վանդների երեք հիմնական խումբ, որոնց համար ուԱԿպ-ն անփոխա- րինելի կարող է լինել. նրանց, ովքեր արդեն ունեցել են վիրահատու- թյուն, բայց այն բավարար արդյունք չի տվել, մարդկանց՝ ում մոտ վի- րահատումը հնարավոր է արդյունավետ չլինի (օրինակ՝ երկարատև շաքարային դիաբետի դեպքում) և ֆինանսական խնդիրներ ունեցող- ներին (վիրահատումը հաճախ շատ թանկ է): Նաև այս մեթոդը օգ- տակար կարող է լինել մարզիկներին, քանի որ կարող է բարձրաց- նել մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության դիմացկունությունը: Եթե չկան համապատասխան հակացուցումներ, ապա արդյունք ստանալու համար անհրաժեշտ է անցնել միջինը 14-ից 35 պրոցե- դուրա՝ յուրաքանչյուրը մինչև երկու ժամ տևողությամբ և 5000-ից

7000 դրամ արժողությամբ: Ստացված էֆեկտը պահ-

պանվում է առնվազն երեք տարի, որից հե- տո հնարավոր է նորից անցնել պրոցեդուրան՝ արդյունքն ամրապնդե- լու համար:

«Միքայելյան վիրաբուժության ինստի- տուտը» հիմնադրվել է 1974 թ.՝ կարճ

ժամանակում դառնալով Հայաստանի առաջատար բուժհաստատություններից մեկը: Այսօր այն միակն է Հայաստանում

և Անդրկովկասում, որ առաջարկում է սրտային հիվանդությունների բուժման

բոլորովին նոր մեթոդ՝ Ուժեղացված արտաքին կոնտրպուլսացիա:

Գովազդային Գովազդային

բացի այդ, սպասարկման կենտրոնում գործում է նաև U!pay վճա- րային համակարգը, որի միջոցով կարելի է կատարել ինչպես Ucom ծառայությունների, այնպես էլ բոլոր կոմունալ վճարումները: Սրանով, սակայն, «Յուքոմի» անակնկալները չեն ավարտվել. հոկ- տեմբերին ընկերության տարբերանշանով հեռախոսի տաղավար էր հայտնվել Շառլ Ազնավուրի հրապարակում: Թվում է թե բջջային- ների դարում անիմաստ սարքավորում է, բայց ոչ այս մեկը. «Յուքոմի» հեռախոսից բոլոր ցանկացողները կարող են բոլորովին անվճար զանգահարել Հայաստանի բոլոր ֆիքսված հեռախոսային օպերա- տորների համարներին, ԱմՆ և Կանադայի համարներին և հայկա- կան բջջային հեռախոսահամարներին: Ճիշտ է, կան որոշ սահմա- նափակումներ՝ նույն համարին 24 ժամվա ընթացքում կարելի է զանգահարել 1 անգամ, իսկ մեկ հեռախոսային զանգի տևողությունն է 3 րոպե: բայց շփման մեջ կարևորը ժամանակը չէ, այլ որակը: Եվ որակի համար, «Յուքոմի» պարագայում, անհանագստանալու որևէ պատճառ, ինչպես միշտ, չկա:

Մարի

ամ

Լորե

ցյա

նՄա

րիա

մ Լո

րեցյ

ան

Page 10: Նոյեմբեր 2014, #11 (29)

Էրեբունի-Երևան 2796#erebuniEVN

2796 նվեր տոնին ընդառաջԱյս տարվա միջոցառումներն անցկացվում էին «Երևան՝ իմ տուն» կարգախոսի ներքո։ Շատ կարևոր է, որ առաջին անգամ տոնին ընդառաջ անցկացվեց «Երևան՝ իմ տուն» սո- ցիալական ակցիան, որի շրջանակում սեպ- տեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Երևանի քաղաքապետարանը կենցաղային տեխնի- կայի տեսքով նվերներ մատուցեց քաղաքի 2796 սոցիալապես խոցելի և հասարակական տարբեր խմբերի (միաժամանակ՝ 2 զինծա- ռայող ունեցող ընտանիքներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ և այլն)։

Երևանի ծննդյան հյուրերը Այս տարի քաղաքի ծնունդին Երևան ժամա- նեց պաշտոնական շուրջ 40 պատվիրակու- թյուն, որոնց կազմում էին 8 քաղաքապետ՝ ռուսական Կրասնոդարից, Նովոսիբիրսկից, պսկովից, Խանտի–մանսիյսկից, իրանական Ղազվինից, Ստեփանակերտից, իտալական պեզարոյից, ֆրանսիական Վիենից։Տոնին ընդառաջ Երևանը հասցրեց եղբայ- րանալ Նովոսիբիրսկ քաղաքի հետ, ստորա- գրել համաձայնագրեր Կրասնոդար և Ղազ- վին քաղաքների հետ։

«Երևան 2025» միջազգային համաժողով Հոկտեմբերի 10–ին Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ անց- կացվեց «Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրով «Երևան 2025» միջազգային կոն- ֆերանսը, որի ժամանակ ներկայացվեց մայ- րաքաղաքի զարգացման առաջիկա 10 տա- րիների տեսլականը:

Երևանի նվերները համաքաղաքացիներին Երևանի քաղաքապետ Տարոն մարգարյանը նոր բնակարանների բանալիներ հանձնեց

Հոկտեմբերի 11–ին և 12–ին Երևան քաղաքը տոնում էր հիմնադրման 2796 տարեդարձը։ Սեպտեմբերի 30–ից սկսած մայրաքաղաքը լի էր սոցիալական,

մշակութային, միջազգային միջոցառումներով։

պատվավոր քաղաքացիներ Վարդուհի Վար- դերեսյանին, Երվանդ Ղազանչյանին, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահի- րյանին, հերոսուհի մայրեր Հասմիկ մկրտչյա- նի և Գայանե Գրիգորյանի ընտանիքներին, Գարեգին Նժդեհի թոռանը՝ Էսֆիրա Տրդա- տյանին, ինչպես նաև 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ, ազատամարտիկ Վալեր Արզու- մանյանի և մարտական պահակակետում զոհված Կարեն մովսեսյանի ընտանիքներին:

Այլ միջոցառումներՀոկտեմբերի 4–ին Երևանում գործարկվեց առաջին ամենաերկար հեծանվուղին՝ մա- տենադարանից մինչև Էրեբունի արգելոց–թանգարան: Հոկտեմբերի 12-ին «Էրեբունի-

Էրեբունի-Երևան տոնա- խմբության ավանդական տոնական երթը քաղաքի փողոցներում

Երևան 2796» միջոցառումների շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նան- սենի անվան զբոսայգում տեղի ունեցավ Նանսենի թանգարանի և Սուրբ Աստվածա- ծին եկեղեցի-հուշահամալիրի բացմանը հան- դիսավոր արարողությունը: Նույն օրը շահա- գործման հանձնվեց Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցնե- րի միջև ընկած բարեկարգված այգին։ Հոկ- տեմբերի 12–ին Երևանի քաղաքապետը հան- դիսավոր պայմաններում Երևանի պատվա- վոր քաղաքացու կոչումները հանձնեց շախ- մատիստ Լևոն Արոնյանին, ջութակահար Էդուարդ Թադևոսյանին, բնապահպան Կարինե Դանիել յանին և գրող մերուժան Տեր-Գուլանյանին։

Լուսինե Ներսիսյան Երևանի քաղաքապետարան

Նոյեմբեր 201489

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Page 11: Նոյեմբեր 2014, #11 (29)
Page 12: Նոյեմբեր 2014, #11 (29)

Նոյեմբեր 20141011

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Խոշոր պլան

Page 13: Նոյեմբեր 2014, #11 (29)

Բնակարանային հարց

Ո՞վ է պատասխանատու բազմաբնակարան շենքերի վիճակի համար, ինչպե՞ս կարելի է ավելի քիչ

գումար ծախսել ջեռուցման վրա և ավելի լավ պաշտպանված լինել երկրաշարժից, ինչու՞ են մարդիկ զրկվում իրենց տներից՝ չստանալով պատշաճ փոխհատուցում.

ուսումնասիրում ենք Երևանի բնակֆոնդը և փորձում պատասխաններ գտնել

բնակարանային հարցերին

Անձնական պատասխանատվությունԵրևանի տարբեր հատվածներում մեկը մյուսի հետևից էլիտարության տարբեր աստիճանի բազմաբնակարան շենքեր են կառուցվում: Բայց մայրաքաղաքում գոյություն ունեցող 4754 շենքերի ճնշող մեծամասնու- թյունն արդեն վաղուց է կանգուն: Ու դրանցից շատերը բավական տխուր վիճակում են (վթարայիններին կանդրադառնանք առանձին): Եթե ավե- լի հստակ, ապա վերանորոգման կարիք ունի Երևանի ամեն երրորդ բնակարան: Ու՞մ խնդիրն է սա: Պարզվում է՝ բնակիչների: Պարզապես ոչ բոլորն են դա գիտակցում: Գուցե դեռ վառ են հուշերը խորհրդային անց- յալից, երբ բազմաբնակարանների հետ կապված բոլոր հոգսերը պետու- թյունն էր հոգում: Բայց 1991-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, շենքերը մասնավորեցվեցին: Այդ պահից ի վեր ոչ միայն բուն բնակարան- ներն են պատկանում բնակիչներին, այլև ընդհանուր տարածքները: Հա- մատիրությունն էլ այն մարմինն է, որ պետք է հետևի այդ ընդհանուր տարածքներին, զբաղվի վերականգնողական աշխատանքներով, կոմու- նալ հարցերով և այլն: «Մարդիկ պետք է հասկանան, որ պատասխա- նատու են այդ ամենի համար և երբ ամսական գումարներ են վճարում համատիրությանը, պետք է հետևողական լինեն, թե ինչպես, ինչի վրա է ծախսվում հավաքված գումարը, — բացատրում է «Հաբիթաթ ֆոր Հյու- մենիթի Արմենիա» հիմնադրամի Ռեսուրսների զարգացման ղեկավար Սեդա Արզումանյանը: — Համատիրությունն էլ իր հերթին պարտավոր է հաշվետվություններ ներկայացնել և հնարավորինս տեղեկացված պահել բնակիչներին»: Սակայն այն գումարները, որ մարդիկ հավաքում են համատիրություն- ների համար, այսօր լուրջ հարցեր լուծել չեն կարող: Նույնիսկ բանկերից վարկ վերցնելն է գրեթե անհնար մի պարզ պատճառով. համատիրու- թյունը, որպես այդպիսին, որևէ գույք չունի գրավ դնելու համար: «Հաբի- թաթ Արմենիան», որը գործում է Հայաստանում 2000 թվականից և որի առաքելությունը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանա- յին պայմանների բարելավումն է, այս պահին վարկային ծրագիր է իրա- կանացնում «Ինեկոբանկի» հետ՝ երաշխավորությունների հիման վրա: Այսինքն՝ շենքի բնակիչների առնվազն 75 տոկոսը պետք է իր համաձայ- նությունը տա, որպեսզի համատիրությունը դիմի վարկին: Կազմակեր- պությունն էլ բանկի և համատիրության միջև որպես միջնորդ է հան- դես գալիս: «Երկարատև աշխատանք է, պետք է բոլորի հետ հանդիպել, խոսել, բացատրել առավելությունները, ծրագրի բնակիչների համար շահավետ կողմերը», — բացատրում է Արզումանյանը։

Դրսի փորձԱրզումանյանի կարծիքով՝ բարեփոխումների կարիք ունի համատիրու- թյունների օրենսդրական դաշտը: Դրա համար նախ և առաջ արժե ուսում- նասիրել այլ երկրների հաջող փորձերը: Այդ նպատակով էր սեպտեմբե- րին «Հաբիթաթ Արմենիան» կազմակերպել տարածաշրջանային համա- ժողով, որին մասնակցում էին փորձագետներ Սլովակիայից, Չեխիայից, Գր

իգոր

Եփ

րեմյ

ան

Page 14: Նոյեմբեր 2014, #11 (29)

Հունգարիայից, Լեհաստանից և Ուկրաինայից: Մասնակիցները խոսե- ցին այն մասին, թե ինչի շնորհիվ է իրենց երկրներում համատիրու- թյունների դաշտը բարելավվել: Նախ՝ շատ են գրանտային ծրագրերը, երբ համատիրությունները կարող են ստանալ սուբսիդավորում այս կամ այն խնդիրը լուծելու համար: Հարմար մեխանիզմ է քվորումը, որը թղթի վրա կա նաև մեզ մոտ, բայց իրականում չի իրականացվում: Իսկ էությունը շատ պարզ է. եթե առկա են մի քանի խնդիրներ, բայց մի- ջոցները սահմանափակ են, մարդիկ հավաքվում են ու քվեարկում, թե որ խնդիրը պետք է լուծել այս պահին: Այն երկրներում, որտեղ մեզ պես համատիրությունը ներառում է մի քանի շենք, կա նաև այսպիսի տար- բերակ՝ շենքերից մեկի կարիքը հոգալու համար հնարավոր է ծախսել մյուս շենքերի ֆոնդում եղած միջոցները՝ հետագայում վերականգնելու պայմանով, իհարկե: Մյուս, ավելի պարզ տարբերակն այն է, որ համա- տիրությունները ստեղծում են ֆոնդ, որտեղ բնակիչները պարզապես ավելի շատ գումար են հավաքում: Այսինքն՝ կատարվում են հաշվարկ- ներ, որոշվում է ամսական վճարման գումարը, այդ ամենը կուտակվում է ֆոնդում, որից էլ կարելի է օգտվել այն ժամանակ, երբ խնդիր է ծագում:

Շենքերի ջերմային պաշտպանությունը Մեկ այլ կարևորագույն խնդիր է բնակելի շենքերի ջերմաարդիակա- նացումը: Երևանում և ընդհանրապես ողջ հանրապետությունում գո- յություն ունեցող բազմաբնակարան շենքերի մեծ մասը բոլորովին չի համապատասխանում էներգախնայողության միջազգային չափանիշ- ներին: Հայաստանը 70 տոկոսով կախված է ներկրվող վառելիքից՝ գազն ու ատոմակայանի համար անհրաժեշտ հումքը ներկրվում է: Բարձրաց- նելով բնակելի շենքերի ջերմային պաշտպանությունը՝ կարելի է վա- ռելիք խնայել, այդպիսով ոչ միայն ավելի քիչ գումար վճարել, այլև պա- կասեցնել կախվածությունը արտաքին աշխարհից: Դրան գումարվում է էկոլոգիական գործոնը՝ որքան քիչ վառելիք օգտագործվի, այնքան քիչ կաղտոտվի շրջակա միջավայրը: Սովորական բնակչի համար էլ զգալիորեն կպակասի ձմեռային ամիսներին ջեռուցման համար օգտա- գործվող գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների չափը: Իսկ գազի գները, ինչպես գիտենք, ժամանակ առ ժամանակ բարձրանալու սովորություն ունեն:

ԲՆԱԿԱՐԱՆ ԸՆՏՐԵԼԻՍ ԵՐԵ- ՎԱՆՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐ- ՎՈւՄ շԵՆՔԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈւ- ՆԱՎԵՏՈւԹՅԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵ- ՐՈՎ: ԼԱՎԱԳՈւՅՆ ԴԵՊՔՈւՄ՝ ՔԱՐԻ՞ շԵՆՔ Է, ԹԵ՞ ՊԱՆԵԼԱՅԻՆ

Այդուհանդերձ, բնակարան ընտրելիս երևանցիները գրեթե չեն հետա- քրքրվում շենքի էներգաարդյունավետության պարամետրերով: Լավա- գույն դեպքում՝ քարի՞ շենք է, թե՞ պանելային: Եվ դեռ հայտնի չէ՝ որն է ավե- լի լավ, հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը: Հենց այս պատճառով է, որ չափազանց կարևոր է մարդկանց իրազեկ- ման հարցը: «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի» (ՄԱԶԾ) հայաստանյան գրա- սենյակը Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ֆինանսավորմամբ 2010-ից իրակա- նացնում է «շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը (2010-2015թթ.): Ծրագիրն ունի «շենքերի ինտեգրված նախագծման վերաբերյալ իրազե- կում, ուսուցում և կրթական ծրագրերի կազմակերպում» առանձին բա- ղադրիչ, որի շրջանակում մշակվել են տարբեր ձեռնարկներ և կատալոգ- ներ նախագծային և շինարարական կազմակերպությունների համար, անցկացվել և անցկացվում են ուսուցման ծրագրեր նախագծողների, շի- նարարների, ինչպես նաև ուսանողների և աշակերտների համար և այլն: Բայց ծրագրի կարևորագույն մասը շենքի ջերմաարդիականացման հա- ջողված նախադեպի ստեղծումն էր: Այս տարվա սեպտեմբերին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում ներկայացվեց երկրում առաջին ջերմաարդիականացված շենքը: Աշխատանքները ֆինանսավորվել էին ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակում և համաֆինանսավորվել Երևանի քա- ղաքապետարանի կողմից: ՄԱԶԾ-ԳԷՖ «շենքերի էներգետիկ արդյունա- վետության բարձրացում» ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանի խոս- քերով՝ նման նախագիծ առաջին անգամ էր իրականացվում Հայաստա- նում, այդ պատճառով էլ ամբողջությամբ կատարվել է դրամաշնորհային հիմունքներով՝ 90 տոկոսը ծածկեց ՄԱԶԾ-ն, իսկ մնացած 10-ը՝ Երևանի քաղաքապետարանը. «Մեզ համար կարևոր էր ցույց տալ կենդանի, վառ օրինակի վրա, թե ինչ կարող է սա տալ բնակիչներին»: Ջերմաարդիա- կանացումից առաջ և հետո շենքի ցուցանիշները համեմատելու համար ջեռուցման սեզոնների ընթացքում բոլոր բնակարաններում հատուկ սարքավորումներ են դրվել, որոնց միջոցով ստացվել է ճշգրիտ տեղեկու- թյուն: Նախնական տվյալներով՝ էներգախնայողությունը 58 տոկոսի է հասել, իսկ դրամային արտահայտությամբ՝ շուրջ 6 միլիոն դրամի: Եվ սա առանց բնակարանների լուսամուտների փոփոխության, ինչը է՛լ ավելի կբարձրացներ շենքի ջերմային պաշտպանության մակարդակը: Պատահական չէր նաև Դանիել Վարուժան թաղամասի թիվ 6 շենքի ընտ- րությունը: Ա1-451-ԿՊ սերիայի կամ ժողովրդական լեզվով՝ «Երևանյան

Նոյեմբեր 20141213

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Խոշոր պլան

Page 15: Նոյեմբեր 2014, #11 (29)
Page 16: Նոյեմբեր 2014, #11 (29)

ԴՍԿ» շենքերը ամենատարածված տեսակներից են Հայաստանում (շուրջ 2500 հատ): Խոշորապանել, կրող պանելներով շենքեր են, որոնք այն եզակի շենքերից էին, որ կանգուն են մնացել 1988-ի երկրաշարժից հետո: Ինչ-որ տեղ նաև դա է պատճառը, որ ԴՍԿ-ները շարունակվում են կառուցվել մինչ օրս: Մասնավորապես՝ այս տեսակի շենքերն այսօր կառուցվում են Երևանի քաղաքապետարանի կողմից՝ քանդվող վթա- րային շենքերի փոխարեն: ՄԱԶԾ-ի նախորդ ծրագրի աջակցությամբ Ավանում արդեն ներդրվել էր կենտրոնացված ջեռուցման համակարգ, որը մատակարարում է շուրջ 39 բազմաբնակարան շենք (ևս 38-ը մի- ացման փուլում են): Որոշվեց ջերմաարդիականացումն էլ իրագործել այդ շենքերից մեկում, որպեսզի ավելի հեշտ և ճշգրիտ իրականացվի մոնիթորինգը՝ թե որքան էներգիա է ծախսվել հենց ջեռուցման վրա: շենքերի համեմատության և Ավան վարչական շրջանի հետ համատեղ քննարկման արդյունքում ընտրվեց թիվ 6 շենքը: Նախագծումից և մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո ջերմաար- դիականացված շենքը հանձնվեց բնակիչներին: Վահրամ Ջալալյանի կարծիքով, սակայն, դրամաշնորհային տարբերակով ծրագրի շարու- նակելը այնքան էլ ճիշտ չէ. «Մի ծրագիր՝ տեսանելիության, օգուտների ցուցադրման համար լավ է, սակայն եթե նույն սկզբունքով արվի երկ- րորդը, երրորդը, ապա արդեն «շուկան կփչացնենք»: Մարդը չպետք է նստի սպասի, երբ իր փոխարեն կգան ու ամեն ինչ կանեն: Հարկա- վոր է մշակել և ներդնել շենքերի էներգաարդյունավետության բարձ- րացման հայաստանյան պայմաններում աշխատունակ ֆինանսա-կազմակերպչական մոդել:«Հաբիթաթ Արմենիան» արդեն սկսել է աշխատել շենքերի ջերմաար- դիականացման վերաբերյալ նախագծի վրա: Դրա արդյունքում նա- խատեսվում է ջեռուցման ծախսերի շուրջ հիսուն տոկոսով կրճատում: «Այլ հարց է, որ սկզբնական շրջանում անհրաժեշտ կլինի այդ պայմա- նական 40 հազարից տնտեսված 20 հազարը վճարել վարկին՝ շենքի ամբողջական էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար, այսինքն՝ պետք է կատարվեն արտաքին պատերի տերմոիզոլյացիա, տանիքի, դռների, պատուհանների վերանորոգում, ջերմամեկուսա- ցում, — ասում է Սեդա Արզումանյանը, — մարդկանց գաղափարը, իհարկե, դուր է գալիս, բայց այժմեական վճարումները, միևնույն է՝ շատ քչերը կարող են անել, նույնիսկ քաղաքապետարանի սուբսի- դավորման դեպքում»: Մյուս, ավելի խնայողական տարբերակը աշ-

խատանքների աստիճանաբար կատարումն է՝ սկզբում տանիք, հետո պատերը, լուսամուտները և այլն: Ի դեպ, էներգախնայողության համար մեկ այլ տարբերակ է արևային էներգիայի օգտագործումը՝ ջուրը տա- քացնելու համար, անվճար՝ միայն տանիքին պանելների տեղադրման օգ- նությամբ: Նախատեսվում է ամբողջ Հայաստանում, այդ թվում և Երևա- նում, թեպետ առայժմ միայն առանձնատներում է կիրառելի: «Հաշվի առնելով Հայաստանում արևային օրերի քանակը, պետք է լուրջ համա- կարգային ներդրումներ անել այս ուղղությամբ կառավարության ակ- տիվ ներգրավմամբ: Այստեղ կարևոր կողմն է համագործակցել էլէկտրա- ցանցերի հետ արևային պանելները լայնամասշտապ տարածելու և կի- րառելու նպատակով։ Բանն այն է, որ ամռանը արևային մարտկոցնե- րով մարդ կարող է ստանալ ավելի շատ էներգիա, քան ծախսել և լավ կլիներ որևէ կերպ այդ չօգտագործված էներգիան հանձնել էլեկտրացան- ցերին և ապա հետ ստանալ այն ավելի ցուրտ ամիսներին»:

Տնաքանդություն Լուրջ խնդիր է նաև բազմաբնակարանների սեյսմակայությունը: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գնահատմամբ՝ Երևանի շուրջ 4800 բազմաբնակարան շենքերի 20%-ը սեյսմակայունու- թյան տեսակետից ընդհանրապես շահագործման պիտանի չէ: Մոտ 60%-ն էլ սեյսմազինվածության բարձրացման և ամրակայման կարիք ունի: Այսպիսով, բազմաբնակարանների միայն 20%-ը ուժեղ երկրաշարժի

ՄԻ ԾՐԱԳԻՐ՝ ՏԵՍԱՆԵԼԻՈւԹՅԱՆ, ՕԳՈւՏՆԵՐԻ ՑՈւՑԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԱՎ Է, ՍԱԿԱՅՆ ԵԹԵ ՆՈւՅՆ ՍԿԶԲՈւՆՔՈՎ ԱՐՎԻ ԵՐԿՐՈՐԴԸ, ԵՐՐՈՐԴԸ, ԱՊԱ ԱՐ- ԴԵՆ «շՈւԿԱՆ ԿՓՉԱՑՆԵՆՔ»

Նոյեմբեր 20141415

Page 17: Նոյեմբեր 2014, #11 (29)

Վթարային 2014 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ Երևանում հաշվառված են երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճանի վնասվածություններ ունեցող թվով 127 բնակելի շենքեր, որից 10-ը՝ չորրորդ աստիճանի վթարայնության բազ- մաբնակարան և հանրակացարանային բնակելի շենքեր, որոնցում փաստացի բնակվում են թվով շուրջ 500 ըն- տանիք: Չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան և հանրակացարանային բնակելի շենքերը քանդվում են բնակիչներին բնակարաններ հատ- կացնելու աշխատանքների ավարտից հետո մեկից եռա- մսյա ժամկետում՝ մրցութային հիմունքներով ընտրված կազմակերպության կողմից: Բնակիչների վերաբնակեց- ման և շենքերի քանդման աշխատանքների կատարման ժամանակահատվածը կարող է որոշվել միայն պետական կամ համայնքային բյուջեներից՝ այդ նպատակների համար համապատասխան հատկացումներ նախատեսելիս:

դեպքում չի փլուզվի: Այդ դեպքում զոհերի թիվը մայրաքաղաքում կա- րող է հասնել 100 հազարի: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծա- ռայության ղեկավար Զավեն Խլղաթյանի խոսքերով՝ Երևանի առավել վտանգավոր թաղամասը Կենտրոն համայնքն է, որը կառուցապատ- ված է հիմնականում հին, սեյսմակայունության նորմերին չհամապա- տասխանող շենքերով: Սեյսմիկ նորմերի հետ խնդիր ունեցող շենքերի թվի մասին վերջերս խոսել է նաև «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյա- նը: Նրա կարծիքով՝ հնարավոր է ոչ մեծ ծախսերով և առանց բնակիչ- ների տարհանման բարձրացնել գոյություն ունեցող շենքերի սեյսմա- կայունությունը. «Ուժեղացման բազմաթիվ նախագծեր կան: Օրինակ՝ բարձրահարկ շենքերի (6 հարկից բարձր) վերևում կառուցվում է մեկ հարկ՝ դրվելով ռետինամետաղական բարձիկների վրա: Երկրաշարժի ժամանակ այդ հարկը տատանվում է շենքի տատանումներին հակա- ռակ և գրեթե կրկնակի պակասեցնում սեյսմիկ ուժի ազդեցությունը շենքի վրա»:

Պետական կարիքներն ու մարդկանց տները2000-ականներին մի շարք աղմկահարույց դեպքեր եղան, երբ կենտ- րոնում բնակվող մարդկանց տները, այսպես կոչված՝ «պետական կարիքների» համար քանդվում էին, իսկ այնտեղ ապրող մարդկանց առաջարկվում էր երբեմն ծիծաղելի փոխհատուցում: «Պետական կա- րիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդ- րակ Բաղդասարյանն այն մարդկանցից է, ով 2005 թվականին զրկվեց իր տնից, որը գտնվում էր այն վայրում, որտեղ այսօր Հյուսիսային պո- ղոտան է: Տունը նրա պապն էր գնել հեռավոր 1940 թվականին: «Բե- րեցին մեքենա, ֆայլա բազառից՝ բանվոր, որ մեր իրերը դատարկեն: Իհարկե, կային մարդիկ, ովքեր համաձայնվել էին նրանց առաջարկած գրոշներին: Տեղական բոլոր դատական ատյաններն անցնելուց հետո ես դիմեցի Եվրադատարան: 2011-ին Եվրադատարանը կայացրել է որո- շում, համաձայն որի՝ ՀՀ-ն պարտավորվում է ինձ տրամադրել բնակա- րան իմ նախկին տան տեղում կառուցված բազմաբնակարան շենքում»: Բայց պարզվեց, որ այդ բնակարանը վաճառված է դեռ 2009 թվակա- նից և ունի ուրիշ սեփականատեր: Սեդրակը ստիպված նորից դիմեց դատարան, որ գործը կրկին վերցնեն վարույթ: Վերջը դեռ չի երևում: Կարինա Վոլկովայի բախտը ավելի շատ է բերել: 1977 թվականից նա ապրել է Տերյան 7 հասցեում գտնվող առանձնատանը: Դեռ խորհրդա- յին տարիներին կային խնդիրներ, քանի որ շենքը վթարային էր. «Տա- րիներ շարունակ պլանավորում էին, որ հիմա կքանդեն, մեզ առաջար-

կում էին բնակարան նոր թաղամասերում՝ 8-րդ մասիվ, Դավթաշեն և այլն, մենք էլ չէինք համաձայնվում, հույս ունեինք, որ այդուհանդերձ ավելի լավ տարբերակ կլինի»: Ավելի լավ տարբերակ իսկապես եղավ. 1995-96 թվականներին վերջապես սկսեցին վթարային շենքերի քանդու- մը և դրանց տեղում նորերի կառուցումը: Կարինեի ընտանիքը նորից չհամաձայնվեց գնալ. «շատ հարևաններ վախենում էին, որ տները կքանդեն, իսկ խոստացված բազմաբնակարանը չեն սարքի և ռիսկի չդի- մելու համար վերցրեցին գումարը: Մենք սպասեցինք, ու չնայած մի քիչ վախ կար, բայց երկու տարի հետո ստացանք բնակարան նորակառույց վեց հարկանի շենքում»: Ցավոք, այսպիսի դեպքեր, երբ շահում են բոլոր կողմերը, հազվադեպ են հանդիպում: Նույնիսկ Տերյանի վրայի՝ Կարի- նեենց հարևան տարածքներում ապրողները հետագայում չստացան նման պայմաններ ու ստիպված եղան համաձայնվել շատ ավելի փոքր փոխհատուցումների ու տեղափոխվեցին այլ թաղամասեր: Կառուցապատումների համար օտարված բնակտարածքների հետ կապ- ված հաճախ են խնդիրներ առաջանում: Ժամանակ առ ժամանակ լուրեր են գալիս այն մասին, որ այս կամ այն շենքը տարիներ շարունակ չի կա- ռուցվում, բնակիչները չեն ստանում խոստացված բնակարանները և այլն: Այս խնդրի վերաբերյալ մեր հարցմանը Երևանի քաղաքապետարանից պատասխանեցին, որ վերաբնակեցման ենթակա ընտանիքներին քան- դված, ապամոնտաժված շենքի տեղում բնակարան հատկացնելու հնա- րավորությունը կարող է ընձեռվել, եթե ընտանիքը ցանկություն հայտնի վթարային շենքի բնակարանն ազատելու և ժամանակավոր այլ կացարան իր միջոցներով վարձակալելու՝ մինչև տեղում կառուցվող շենքի շինարա- րության ավարտը: Սակայն վերջին 3 տարիների ընթացքում այդ տարբե- րակից օգտվելու առաջարկություններ գրեթե չեն ներկայացվել: Փոխարե- նը, որպես բնակիչների տեղափոխման հաջող օրինակ, բերվում են 2013 թ-ին շահագործման հանձնված Սիսակյան 22 և Մարգարյան 37 հասցեների շեն- քերը, որոնք կառուցվել էին նախկին վթարային շենքերի տեղում, իսկ բնա- կարանների մի մասը ստացել են Աջափնյակի, Էրեբունու ու շենգավիթի մի քանի հանրակացարանային շենքերից վերաբնակեցված 134 ընտանիքները:

***Երևանում շարունակում են տներ կառուցվել ու քանդվել, վերականգ- նվել ու կցակառույցներով հարստանալ: Եվ որոշ հարցեր ստանում են իրենց պատասխանները, մյուսները մնում են բաց:

Կարեն Աթանեսյան

Գրիգ

որ Ե

փրե

մյա

ն

Գրիգ

որ Ե

փրե

մյա

ն

Գրիգ

որ Ե

փրե

մյա

նԳր

իգոր

Եփ

րեմյ

ան

Page 18: Նոյեմբեր 2014, #11 (29)

ՏնաշեններԵրևանցիների բնակարանային նախասիրությունների մասին ավելի խոր կարծիք կազմելու համար խոսեցինք այն մարդկանց հետ, ովքեր

նախագծում, կառուցում, ձևավորում և վաճառում են մեր տները:

Անի Սահակյան ՃարտարապետՈրքան մարդ, այնքան էլ բնավորություն, խառնվածք, ճաշակ: Բայց որքան էլ որ ոճային տարբերությունները շատ են, նոր բնակարան գնելուց կամ հինը՝ նորացնելուց, յուրաքանչյուր մարդ փորձում է իրականացնել տան հետ կապված բոլոր երազանքները: Պատվիրատուները, հիմնականում, չեն կա- րողանում իսկապես բացատրել ու փոխանցել այն, ինչ ուզում են, շատերը նույնիսկ էսքիզներ են նկարում: Այսպիսով, պատվիրատուները դիմում են մասնագետներին, որպեսզի իրականացնեն վաղեմի երազանքները: Մասնա- գետների առաքելությունն է ճիշտ ուղղորդել, կողմնորոշել պատվիրատուին: Հաճախ այն, ինչ պատվիրատուն ցանկա- նում է, ֆունկցիոնալ չէ: Երազանքի տունը կարող է շուտ հոգ- նեցնել, եթե այն ֆունկցիոնալ չէ:Երևանում ու արտերկրում բնակվող հայերի ցանկություն- ները, հիմնականում, տարբերվում են: Բայց նման մասնագի-

տություններ ունեցող մարդիկ միշտ նույն տիպի պատվերներ ունեն: Երևանաբնակ հայերը ավելի շատ շքեղություն են ցան- կանում: Ի տարբերություն նրանց, արտասահմանում բնակ- վող հայերը մինիմալիստական ոճի և հարմարավետության կողմնակիցներն են: Երևանի բնակչությունը հիմնականում բաժանվում է երկու տեսակի՝ դասական ոճի և փայլերի, ոս- կեղենի սիրահարների:Մենք կիսով չափ նաև հոգեբաններ ենք: շատ եմ սիրում աշխա- տանքս, այն լի է դժվարություններով, բայց շատ հետաքրքիր է: Մարդիկ հիմնականում ֆիքսվում են իրենց ցանկությունների վրա, հետաքրքիր է խորանալ ու հասկանալ նրանց հոգեբա- նական վիճակը, ցանկությունները, երբեմն նաև փոխել նրանց կարծիքն ու ճիշտ ուղղորդել: Տունն ամենակարևոր վայրն է մարդու համար, որտեղ պետք է դրական մթնոլորտ լինի: Մար- դը պիտի միշտ ուզենա հաճույքով տուն վերադառնալ և շատ ժամանակ անցկացնել այնտեղ:

Նոյեմբեր 20141617

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ պրոֆի

Page 19: Նոյեմբեր 2014, #11 (29)

Գագիկ ՄկրտչյանԲրոկերՄութ ու ցուրտ տարիներին աշխատանք չլինելու պատճառով սկսեցի աշխատել որպես բրոկեր: Առաջ բրոկեր դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր էր, առանձին կուրսեր էլ կային՝ սովորում էինք ռիելթորություն ու անշարժ գույքի գնահատում: Այնուհետև համապատասխան լիցենզա- վորումից հետո նոր կարող էինք աշխատել: Բրոկեր լինելու համար պետք է կարողանալ շփվել մարդկանց հետ, կիսով չափ հոգեբան լինել:Մի հաճախորդ կար, ում ամեն օր տարբեր տներ էի ցուցա- դրում, հետո հասկացա, որ առնող չի, հարցրեցի, թե ինչու է բնակարաններ փնտրում, պատասխանեց՝ «Բա ինչ անեմ, տանը մենակ եմ, գոնե ձեզ հետ եմ շփվում»:Բրոկերը անպայման պիտի լավատես լինի ու հավատա, որ անպայման մի բնակարան վաճառելու է: Պատվիրատուները հիմնականում մի քանի բրոկերների հետ են աշխատում: Դու կարող ես նրան 50 բնակարան ցույց տալ, մյուս բրոկերը միայն մեկը, բայց նրան հենց դա էլ դուր գա: Ճակատագրի պահերը շատ են մեր աշխատանքում:Պատվիրատուն նախապես ասում է, թե ինչ է ցանկանում, դու էլ կոնկրետացնում ես ցանկությունները, որովհետև շատ ժա- մանակ նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում: Ճշտում ենք ֆի- նանսական հնարավորությունները ու սկսում ենք փնտրել:

Կան հաճախորդներ, որոնք ուզում են աչքի ընկնող շենքում տուն գնել, որ իր ընկերները կողքով անցնեն ու ասեն՝ «էս էլ մեր ախպոր տունն ա»: Մի հաճախորդ ունեի, որ մեկ ամսվա ընթացքում երկու օրը մեկ անհանգստացնում էր տան վաճառ- քի պահով: Վերջապես գնորդներ գտնվեցին: Պայմանավորվե- ցի իր հետ, որ գնորդներին ցույց տամ բնակարանը: Տան մոտ իրեն հանդիպեցինք, ասաց, որ շտապ գործ ունի, բայց կինը տանն է, ու կարող ենք հանգիստ գնալ: Գնորդները հավանե- ցին բնակարանը, խնդրեցին, որ վերջնական գինը ճշտենք: Այդ պահին կինը զայրացավ՝ «Բայց ո՞վ է ասել, որ մենք բնակարան ենք վաճառում»: Ասացի, որ ամուսինն է խնդրել բնակարանը վաճառել: Պոլի փեդը վերցրեց ու մեզ տնից դուրս լարեց:Հին շենքերում շքամուտքերի խնդիր կա, դրա համար հիմա գե- րադասում եմ նորակառույց շենքերում բնակարաններ ցուցա- դրել հաճախորդներին: Թամանյանական շենքերը շատ լավ լուծումներ ունեն, իսկ «խրուշչովկաներում» ավելի քիչ եմ բնա- կարաններ ցուցադրում: Մարդիկ կան, որ շատ հեշտ են ազդե- ցության տակ ընկնում, ու կարող ես նրանց ցանկացած բան համոզել: Սովորաբար մարդիկ դիմում են ծանոթ բրոկերների, նրանց, ում գոնե մեկի միջոցով ճանաչում են: Պարզապես յու- րաքանչյուր բրոկեր պետք է հասկանա, որ մարդը ամբողջ կյանքի ընթացքում հավաքած գումարն է ծախսում և չափա- զանց մեծ պատասխանատվությամբ մոտենա աշխատանքին:

Page 20: Նոյեմբեր 2014, #11 (29)

Իրինա ՄերդինյանԻնտերյերի դիզայներՕրեցօր վերանորոգվող ու վերակառուցվող Երևանում երևի ամեն տասներորդը ունի բնակարանային խնդիր: Իսկ այդ խնդրի լուծման տարբերակներին տիրապետում են հենց իմ մասնագիտության տեր մարդիկ. ինչպես անել, որ գորշ բե- տոնային միջավայրը դառնա ապրելու ենթակա հարմարա- վետ ու գեղեցիկ բնակարան: Փորձս ցույց տվեց, թե որքան հարաբերական է մեզանում հարմարավետ ու գեղեցիկ ածա- կանների ընկալումը: Ոմանց համար հարմարավետ կարող է դառնալ ֆունկցիոնալ ու գունային ճիշտ լուծված, ստալինյան շենքերում տատիկից ժառանգած 60 քմ մակերես ունեցող բնա- կարանը, ոմանք էլ նորակառույցի վերջին հարկում գտնվող, շքեղ քաղաքային համայնապատկեր ունեցող 400 քմ-ի մեջ չհարմարվեն: Երբեմն եռանդով ու ջանասիրությամբ եմ նվիրվում գործին, կարծես սեփական բնակարանի ձևավոր- մամբ եմ զբաղվում՝ իրականացնելով վաղուց ի վեր մտա- պահած կերպար ու միջավայր ստեղծող մեծ ու փոքր հնարք- ները: Բայց լինում են դեպքեր, երբ գործն առաջ չի գնում ոչ այն պատճառով, որ ստեղծագործելու համար քեզ տվել են 400 քմ տարածք: Տարածքի չափերը կապ չունեն, ամբողջ խնդիրը քո ու պատվիրատուի էսթետիկ տարբեր ընկալում- ներն են: Տանջվում եմ այնպես, կարծես գետի ընթացքին հակառակ լողամ: Այս տեսակ բնակարաններում չեմ կարո- ղանում համակերպվել բնակարանի կենտրոնում բավական լուրջ չափեր ունեցող ակվարիումի անհրաժեշտությանը, բայց փոխարենը այդքան տարածքի մեջ այդպես էլ տեղ չգտած ու ընդհանուր օգտագործման մուտքի հաշվին առա- ջացած բանտախուց հիշեցնող մի սենյակի գոյացման հետ, որը նախատեսված է (հավանաբար) Ֆիլիպիններից եկած տնային տնտեսուհու համար: Իհարկե, նման դեպքերում եր- կար բանակցում ես պատվիրատուի հետ, բայց շատ անգամ ճարահատյալ հանձնվում ես ու փորձում կոմպրոմիսի գնալ, բայց ոչ ի վնաս ֆիլիպինցու, իհարկե: Լինում են ավելի քիչ զարհուրելի, բայց միևնույն է՝ անհասկա- նալի, եթե չասեմ՝ տարօրինակ ցանկություններ: Չէի՞ք զար- մանա, եթե պատվիրատու մի կին հրաժարվեր հյուրասենյա- կում սեղան ունենալուց, քանի որ իր մոտ հյուրեր չեն լինում,

իսկ Նոր տարուն նա ընտանիքի հետ միշտ արտասահմանում է անցկացնում: Իսկ խոհանոցում ցանկանար տեսնել միայն փոքրիկ սեղանիկ, որը կհերիքեր միայն սուրճ խմելուն, չնայած որ խոհանոցում դրված է միկրոալիքային վառարան, հսկայա- կան սառնարան, որն ինքն է սառույց արտադրում և ամաննե- րը լվացող մեքենա: Ժամանակակից Երևանում, ցավոք, կա մարդկանց մի ստվար զանգված, որն առհասարակ տեղեկացված չի տարիներ շարու- նակ մշակվող ու արդեն է՛լ ավելի երկար կիրառվող բնակարա- նաշինության նորմերին, չունի չափի զգացողություն, ծանոթ չի էսթետիկային (գուցե նաև այդ բառից տեղյակ չի) ու ընդհան- րապես հետաքրքրված չէ համաշխարհային նորամուծություն- ների լայն հնարավորություններին: Մեղմ ասած՝ կլորիկ գումար են ծախսում, գնում են քաղաքի կենտրոնում ծայրահեղ ան- հարմար բնակարան՝ առանց միջանցիկ օդափոխության, ան- հրաժեշտ ինսոլացիայի, փոխարենը ցածր առաստաղներով ու ավելի ցածր հեծաններով, ու պահանջում են մի քանի ննջա- սենյակ, երկու սանհանգույց, խորդանոց, հանդերձասենյակ ու լայն խոհանոց: Փորձում ես բացատրել, որ այդ սենյակներից առնվազն մեկը լուսամուտ չի կարող ունենալ, սանհանգույց- ներից մեկում էլ ջուր չի լինի, իսկ ընդարձակ խոհանոցի մա- սին անգամ խոսել չարժի: Պատվիրատուն զարմանում ու զայ- րանում է, թե բա էլ ինչի՞ համար եմ այդքան գումար ծախսել այս բնակարանի վրա, եթե միևնույն է չեմ ստանալու այն, ինչ ուզում եմ: Դանդաղ, բայց հաստատուն քայլերով համոզում ես նրան՝ կրճատելով ննջարանների թիվը ու խոհանոցն էլ միացնել ընդհանուր սենյակին: Հենց սկսում է թվալ, թե հաղ- թահարեցինք հիմնական դժվարությունները, հենց այդ ժամա- նակ սկսվում է պայքարը պատվիրատուի կողմից նախընտ- րելի հարդարման ու ձևավորման միջոցների դեմ: Հազարա- վոր քիվեր, հախճապակյա ջահ, ոսկյա ներդիրներով դռներ` այնպիսի տպավորություն է, որ Լյուդովիկոս 15-րդի պալատը պիտի խցկենք երևանյան բնակարանի մեջ: Սրտովս չի, բայց փորձում եմ հարցին մոտենալ այլ կողմից. չէ՞ որ ես չեմ ապ- րելու այդ ամենի մեջ: Անում եմ գործս՝ կարծես մաթեմատի- կական բարդ խնդիր լուծեմ: Եվ ուրախանում եմ, երբ գտնում եմ հերթական անհայտը:

Նոյեմբեր 20141819

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ պրոֆի

Page 21: Նոյեմբեր 2014, #11 (29)

Արտակ ՄարտիրոսյանՇինարարՄոտ 10 տարի աշխատում եմ որպես տեխնիկական վերահսկիչ, բազ- մաբնույթ շինարարական կառույցներ ենք շահագործման հանձնել: Մեր պատվիրատուների շարքերում շատ են արտերկրում բնակվող հայերը, ովքեր անպայման ուզում են Երևանում տուն ունենալ: Որ- պես կանոն՝ նրանք ուզում են բնակարան ձեռք բերել կենտրոնում կառուցված նորակառույց շենքերում: Ընդհանուր առմամբ՝ պատվի- րատուների պահանջները նույնն են. նրանք ձգտում են, որ շենքը լինի լուսավոր ու ընդարձակ, շատ կարևոր է բնակարանից բացվող տեսարանը: Ցանկալի է, որ բնակարանն ունենա պատշգամբ, տնտե- սական նպատակներով ծառայող հավելյալ տարածք, բակում լինի խաղահրապարակ, ավտոտնակ:Կան փարիզյան պատշգամբներ, նյույորքյան կտուրներ, իսկ երևա- նյան խորհրդանիշով կարող ենք միայն առանձնացնել բնակարանից բացվող Արարատով տեսարանը: Պատվիրատուների ճաշակը որ- քան էլ տարբեր լինի, նման տեսարանով բնակարանի հանդեպ որևէ մեկը անտարբեր չի մնա:Մենք հաճախ ոգեշնչվում և փորձում ենք մոտիկ լինել թամանյանա- կան լուծումներին, ուսումնասիրում ենք հայկական ճարտարապե- տությունը, որն էլ հիմք է ծառայում, օրինակ, շենքի ֆասադային տես- քի համար: շենքի երեսապատման ու կոնստրուկտիվ լուծումները, ցանկալի է, որ հայկական մոտիվներով լինեն:Իրեն հարգող որևէ շինարար երբեք չի միջամտում արդեն ընդուն- ված ու հաստատված հատակագծին: Մեր մտքերը մեզ հետ են մնում, մենք իրականացնում ենք նախապես հաստատված գաղափարը:շինարարի մասնագիտության մեջ ամենակարևոր կետերից է ան- վտանգությունը: Մեծ պատասխանատվություն ենք զգում աշխա- տելիս, հոգեպես նվիրվում ենք մեր աշխատանքին, պատվիրատուի անվտանգությունն ու ապահովությունը առաջնային է:շենքի իրականացման ժամանակահատվածը, հիմնականում, կախ- ված է ֆինանսական վիճակից: Ի դեպ, շենքի կառուցումը կապված է նաև տարածքի բնակլիմայական պայմաններից: Եթե ցրտաշունչ ձմեռ է սպասվում, իսկ շինարարությունը սկսվել է գարնանը, պետք է հաշվարկել, արդյոք կարելի՞ է հասցնել: Միջին հաշվարկով, Հայաս- տանում, օրինակ, 5 հարկանի շենքը ներքին հարդարմամբ ու կոմու- նալ հարմարավետություններով կարելի է շահագործման հանձնել մոտ 2 տարի շինարարություն իրականացնելուց հետո:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

Page 22: Նոյեմբեր 2014, #11 (29)

Քոչար 13Այսպիսի շենք Երևանում մի հատ է: Եվ այն բնակելի չէ, ավելի շուտ՝ պլանավորված էր որպես ոչ բնակելի, իսկ ավելի կոնկրետ՝ որպես

արվեստանոց: Իսկ հիմա այնտեղ ապրում են, ավելի շուտ՝ ապրում և ստաղծագործում կամ ստեղծագործում ու ապրում: Նմանատիպ

«բնակարաններում», նույն 4.5 մետրանոց առաստաղով ~35քմ-ում: Բայց ամեն մեկի համար այդ տարածքը մի ամբողջ կյանքն է՝ լի

պատմություններով, հիասթափություններով և ուրախություններով: #PANphoto-ն լուսանկարել է Հրաչյա Քոչար 13 շենքի բնակիչներին

և փորձել պարզել, թե ինչու է այդ տեղը նրանց համար այդքան թանկ:

Վահագն Համալբաշյան, նկարիչՏարածքն օգտագործվում է որպես արվեստանոց: Մոտ մեկ տա- րի է՝ այս տարածքում է, որովհետև հարմար է: Ամբողջ գիտա- կից կյանքը կապված է այս շենքի հետ: Որևէ կոնկրետ հիշողու- թյուն դժվարանում է մտաբերել, բայց սա հենց այն տարածքն է, որի մասին կարելի է անընդհատ խոսել ու անընդհատ ինչ-որ բաներ հիշել:

Նոյեմբեր 20142021

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ պրոֆի

Page 23: Նոյեմբեր 2014, #11 (29)

Գարեգին Եղոյան, Արսեն Կարապետյան, ճարտարապետներՅուրահատուկ վերաբերմունք ունեն տարածքում գտնվող արվեստանոցին: Այն մեծ պատուհան ունի, որից հետաքրքիր տեսարան է բացվում: Այստեղ շատ լավ է ստացվում մտածելը, ինչն արվեստագետի համար շատ կարևոր հանգամանք է: 1994-ից այստեղ են, ու երբ նոր էին տեղափոխվել, պատուհանին նույնիսկ ապակի չկար, ցելոֆանապատ էր: Հիշողությունները շատ են, ասում են՝ ինչ ստեղծել են, այս արվեստանոցում են ստեղծել:

Եվա Խաչատրյան, համադրող («Արտ Լաբորատորիա»)Մոտ մեկ տարի է՝ տարածքը բաց հարթակ է, որտեղ տարբեր նախագծեր են իրականացվում, միաժամանակ նաև ստուդիա է: Մինչև այստեղ տեղափոխվելն այս շենքում եղել է 90-ականնե- րին. «Գերմանիայից հյուրեր ունեինք, որոնք այս շենքում բնակարան էին վարձում»:

Page 24: Նոյեմբեր 2014, #11 (29)

Հասմիկ Ավետիսյան, նկարչուհիՏարածքը մայրիկից է մնացել, որը 7 տարի առաջ այստեղ նկարում էր: Կարծում է՝ նկարչության համար շատ հարմար է, դժվարանում է «նման լավ ստուդիաներ» Երևանում մտաբերել. «Այստեղ միայն լավ բաներ են կատարվում, միայն հետա- քրքիր մարդիկ են գալիս՝ դեսպաններից սկսած, արվեստագետներով վերջացրած: շուրջբոլորը հիշողություն է, այս տարածքի դուռը բացում ես ու ամեն ինչ հրաշքի է վերածվում, իսկական ճակատագրի նվեր է»:

Արմինե Հարությունյան, Սվետլանա Սարգսյան, Խաչատուր Ազիզյան, նկարիչներՏարածքը թե՛ արվեստանոց է, թե՛ բնակարան, թե՛ հավաքույթ- ների տեղ: Ինչո՞ւ այստեղ. շենքի ամենաառաջին բնակիչներից են, Արմինեն ասում է՝ «ահավոր թույն շենք է, բոլորն արվեստա- գետներ են, արվեստի շունչ կա, ինչը մեծ նշանակություն ունի»: Ապա հիշում է՝ «Երբ փոքր էի, մեր այս արվեստանոցում էին Արշիլ Գորկու մասին ֆիլմը նկա- րահանում: Այդ մթնոլորտը շատ ոգևորիչ էր՝ ռեժիսորը, սցենարիս- տը, բոլորն այստեղ էին, պապս էլ Գորկու դերն էր խաղում»:

Նոյեմբեր 20142223

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ պրոֆի

Page 25: Նոյեմբեր 2014, #11 (29)

Սահակ Պողոսյան, արվեստագետՏարածքը արվեստի միջոցառումների կենտրոն է՝ թե՛ ստեղծագործական, թե՛ ցուցադրական: 1989 թվականին, երբ տեղափոխվեց, ամբողջ շենքը նախատեսված էր արվեստագետների համար՝ արվեստագետների կոոպե- րատիվ էր, մի շենքում բոլորին հավաքելու լավ առիթ էր: Այս շենքի ամենամեծ հիշողությունները հենց այս արվեստանոցի հետ է կապում, որովհետև հենց այստեղ է ծնվել Երևանում առաջին ցուցասրահի գաղափարը. «Բայց դա ընկերների նախաձեռնությունն էր, որովհետև արվեստանոցս բարեգործական հիմունքներով որոշ ժամանակով տրամադրել էր նրանց»:

Արմեն Աթայան, նկարիչՆկարչի արվեստանոցն է: Ասում է՝ ինչ-որ տեղ պետք է արվես- տանոց ունենար, իսկ շենքը տա- նը մոտ է: Սենյակը ստացել է, երբ շենքը շահագործման հանձ- նեցին, նշում է, որ ամբողջն իրենց անձնական գումարով են կառուցել: Իսկ պատմելու ոչ մի պատմություն չունի՝ գալիս, աշխատում է:

Page 26: Նոյեմբեր 2014, #11 (29)

Հրայր Լազյան, Աստղիկ Սարգսյան, ճարտարապետներՏարածքը բնակարան-ճար- տարապետական ստուդիա է: Երկու ամիս է, ինչ այստեղ են՝ մթնոլորտի, միջավայրի համար: Այս ընթացքում մի դեպք է եղել՝ դուռը չէին կարողանում բացել, դրսում էին մնացել: Երկուսն էլ բանալի ունեին, բայց Հրայրն իրենը ճանապարհին կորցրել էր, Աստղիկինով էլ դուռը չէր բացվում: Ստիպված 911 են զան- գել, փրկարարները եկել, դուռը կոտրել են, որ ներս մտնեն:

Աշոտ ու Արմինե Սնխչյաններ, ճարտարապետներԲնակարան-արվեստանոց է: Աշոտն ուսանող ժամանակ շենքում գտնվող Եղոյանի ար- վեստանոցում էր աշխատում, շրջապատը հավանել է, հետո այնպես ստացվեց, որ գնե- ցին արվեստանոցն ու արդեն 1,5 տարի այստեղ են ապրում: Հիշում են, որ վերանորոգ- ման ժամանակ շինարարների խմբի ղեկավարը տրապը երկրորդ հարկի ամենաբարձր տեղում էր դրել, ջուրը որ լցնում էր, բուրգի պես իջնում էր, ինչը շատ տպավորիչ էր:

Նոյեմբեր 20142425

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ պրոֆի

Page 27: Նոյեմբեր 2014, #11 (29)

Արա Հովհաննիսյան, գեղանկարիչՏարածքն օգտագործում է որ- պես բնակարան-արվեստանոց: շենքում բնակարան-արվեստա- նոց կառուցելու մտահղացումը դեռ վաղուց է ունեցել, նախորդ տարի մեծ ջանք գործադրելուց հետո կարողացել է կյանքի կո- չել այն: Սկզբում մի փոքր ան- սովոր էր, որովհետև ամբողջո- վին արվեստանոցային միջա- վայր է, բայց ժամանակի ըն- թացքում համակերպվել է: Սի- րում է աշխատել ընտանիքի ներկայությամբ, որ տուն գնալ- գալու խնդիր չլինի: Ամենից շա- տը կարևորում է շենքում տի- րող արվեստի մթնոլորտը, երբ ընկերներով հավաքվում, ինչ-որ թեմաներ են քննարկում:

Վահագն Ավետիսյան, նկարիչԱյստեղ ապրում է, մի փոքր հատվածն էլ նկարելու համար օգտագործում: 80-ականների վերջին, երբ դիպլոմայինի վրա էր աշխատում, որ գնալ-գալու վրա ժամանակը զուր չվատնի, տեղավորվեց այստեղ, հետո ամուսնացավ ու կնոջ հետ սկսեցին այստեղ ապրել: Սենյակի պատուհանի շրջանակը սարքելիս, երբ ապակին ամրացնում էր, մեխելիս թխկթխկացնում էր, հարևան Գարիկը, պարբերաբար հարցնում էր, թե երբ է վերջացնելու, ինչին պատասխանում էր՝ «հեսա, Գարիկ ջան, էս 100 հատն էլ մեխեմ, ու վերջացնում եմ»... «հարևանություն էինք անում»:

Page 28: Նոյեմբեր 2014, #11 (29)

Անի ու Էմմա Հարությունյաններ, արվեստաբաններՑուցասրահ է: Ասում են՝ «սիրտ- ներս կպավ, ուզում էինք, հենց այստեղ գալ, որ այնպիսի տեղ լինի, որտեղ նաև արվեստա- նոց կունենանք»: Հիշում են, որ երբ երկու ամիս առաջ նոր էին տեղափոխվում, 10-15 հոգով ամ- բողջ գիշեր չեն քնել ու կարգի են բերել տարածքը:

Գետիկ Բաղդասարյան, քանդակագործՏարածքը քանդակագործական արվեստանոց է: 1982-ին որպես կոոպերատիվ արվեստանոց է ստա- ցել, ասում է՝ առաջին հարկն աշխատելու համար հարմար է: Հիշում է՝ այստեղ մի մեծ քար է բերել, որից Համո Սահյանի քանդակն է տաշել, հետո տա- րել, տեղադրել է:

Նոյեմբեր 20142627

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ պրոֆի

Page 29: Նոյեմբեր 2014, #11 (29)

Ստեփան Եղիազարյան, ճարտարապետՃարտարապետական արվես- տանոց է: 2012-ից այստեղ է, տե- ղը հարմար է: Դժվարանում է միանգամից ինչ-որ կոնկրետ արտառոց դեպք մտաբերել:

Սարգիս Համալբաշյան, գեղանկարիչՏարածքն օգտագործում է որպես արվեստանոց: Հար- ցին, թե ինչու է այստեղ, պատասխանում է՝ «այսքանը կարողացա, ավելին կարողանայի, ավելին կանեի»: շենքում արդեն 26 տարի է, բայց հիշողությունները ջնջված են:

Վարո Ռաֆայելյան, Հրանտ Խաչատրյան / PAN Photo Agency Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net

Page 30: Նոյեմբեր 2014, #11 (29)

Բանը բանկից անցավ«ԱրմՔոմեդի» երգիծական դուետի հալալ հիսուն տոկոսը կազմող Նարեկ Մարգարյանը վերհիշում է հիփոթեքի միջով անցնելու իր դառը (բայց կարևոր ու նույնիսկ անհրաժեշտ) փորձը և խորհուրդներ տալիս նրանց, ում դա դեռ սպասվում է:

էր, կամ, դե մի հատ շաբլոն ուներ ու copy/paste էր արել: Դե իհարկե ավե- լի պակաս էր գնահատել, քան պետք էր, ու այստեղ չգիտեմ ինչ խորհուրդ տամ՝ իմ դեպքում հարցը լուծվեց ծանոթի զանգով:

***Երբ ամեն ինչ պատրաստ էր, բնակարանի տիրոջ ու բանկի ներկայա- ցուցչի հետ պետք է գնայինք նոտարի մոտ առք ու վաճառքի պայմանա- գիր ստորագրելու: Բոլոր ընկերներս ինձ զգուշացրել էին, որ դրա նա- խորդ օրը, ավանդաբար, այն օրն է, երբ վաճառողը սկսում է խաղացնել մարմնի այն մասը, որը մեջքից ավելի հարավ է գտնվում: Եվ իրոք, ոչինչ չի խանգարում նրան վերջին պահին ասել, որ հորքուրի վիրահատության համար լրացուցիչ 1000-2000 դոլար է հարկավոր: Հա, դուք նրան բեհ եք տվել (դա այն գումարն է՝ սովորաբար 500 դոլարի չափ, որ տալիս եք վա- ճառողին, որպեսզի պահի քո համար բնակարանը, չգնելու դեպքում գու- մարը մնում է նրան), որը նա կարող է և վերադարձնել, ինչից հետո պետք է գտնեք նոր բնակարան, նորից գնահատել այն... և այլն: Ընկերներիս չոր լինելու խորհուրդները մտապահելով զանգահարեցի, որ պայմանա- վորվեմ, պարզվեց վաճառողը նորմալ մարդ էր:Ամեն ինչ ստորագրվեց, հենց բանկում փոխանցեցի գումարն ու արդեն դարձա բնակարանի սեփականատեր: Այստեղ սկսվում է քաղցր, քաղցր grace period կոչեցյալը, երբ դուք մեկ ամիս վճարում չեք կատարում: Ցա- վում եմ, բայց էդ մեկ ամիսը շատ արագ կանցնի, էնպես որ հիփոթեքը ստանձնելուց առաջ լավ մտածեք: Պատկերացրեք, որ ձեր աշխատավար- ձը իջեցրել են ամսական վճարումների չափով: Լավ պատկերացրեք:

***Այլ բաներ, որ, կարծում եմ, հարկ է նշել՝ երբեք մի վերցրեք հիփոթեքը դոլարով: Այո, ձեզ կգայթակղեն ավելի լավ պայմաններով, բայց մի հա- մաձայնվեք: Անգամ եթե Կենտրոնական բանկում ամենահիասքանչ ծա- նոթը ունեք, ով հույժ գաղտնի տեղեկություններ ունի դոլարի կուրսի ապագա տատանումների մասին, մի համաձայնվեք: Հիփոթեքը երկար տարիներ է տևելու, այդ ընթացքում դոլարի կուրսը այնքան կընկնի ու կբարձրանա, որքան ձեր Կենտրոնական բանկի ծանոթի պաշտոնը: Հարց ու փորձ արեք այն բանկի մասին, որին դիմելու եք: Հայաստանում մարդ- կանց իրական փորձը ավելի կարևոր է, քան բանկի մասնաճյուղի ճոխու- թյունը: Կան բանկեր, ու ես հիմա չեմ ճոխացնում, որ վճարման մի քանի օրվա ուշացման հարցերը լուծում են «գողականով», տփելով, սպառնա- լով: Համոզվեք, որ ձեր ընտրածը այդ շարքից չի: Հարցրեք՝ ինչպիսին են վաղաժամ մարման պայմանները. որոշ բանկեր կարող են դժվարացնել 5 տարուց վաղ մարումը: Հաշվի առեք, որ 10 տարիների ընթացքում բանկին վճարելու եք մոտավորապես կրկնակի այն գումարը, որը վերց- րել եք (գիտեմ 12-17%՝ տարեկան տոկոսադրույքը, բայց դա տարեկան: Էս պահը բոլորը չեն լավ պատկերացնում: Ուսումնասիրեք մարումնե- րի գրաֆիկը): Մեկ անգամ էլ մտածեք վարձով ապրելու, ծնողների հետ ապրելու ու գումար կուտակելու տարբերակները: Բայց եթե որոշումը վերջնական է, ձեզ մաղթում եմ ամուր ներվեր, իսկ այնուհետ՝ բարի ու երջանիկ նորամուտ:

Ե թե դուք էլ եք որոշել գնել բնակարան, բայց չունեք բավա- կանաչափ գումար, ուրեմն երևի արդեն մտածել եք հիփո- թեքային վարկի մասին: Ձեր արշավը վարկի հետևից գուցե մի փոքր այլ ճանապարհով անցնի, բայց, հուսով եմ, իմ պատ- մությունը գոնե ինչ-որ բանով օգտակար կլինի: Միանգա-

մից նշեմ, որ ես չեմ դիմել երիտասարդ ընտանիքների համար նախա- տեսված պայմաններով հիփոթեք ձևակերպելու, որովհետև այդպես բա- վականաչափ գումար չէի ստանա: Չեմ դիմել նաև մնացած էժան տար- բերակներին, որովհետև ծանոթների գործոնը չափից դուրս մեծ էր:

***Դե ամեն ինչ սկսվում է նրանից, որ գնում եք տարբեր բանկեր պայման- ներին ծանոթանալու: Հայաստանում սա մի փոքր հիշեցնում ա կամ բանավար քննություն, կամ աշխատանքի հարցազրույց: Այո, ինչ-որ պա- հի բանկը ձեզ գումարի դիմաց սպասարկող կառույցից դառնում ա ձեզ ու ձեր կյանքի նվաճումները գնահատող կառույց: Իմ փորձը Հայաստա- նում մասնաճյուղ ունեցող միջազգային բանկի հետ տխուր էր, չնայած ես «Նոյի թվից» իրենց հաճախորդն էի: Աշխատակիցը բառի բուն իմաս- տով սխալ ինֆորմացիա տվեց, ինչի արդյունքում ես գնացի մեկ այլ բանկ, իսկ այն, որ ինֆորմացիան սխալ էր, իմացա բոլորովին այլ առիթով զրույցի մեջ: Դրա համար դուք էլ մի փոքր գնահատող աչքով նայեք բան- կի ներկայացուցչին, եթե կմկմում է ու անվստահ է, մի ամաչեք ուրիշին կանչել՝ ավելի կարևոր գործարք բանկում դժվար թե երբևէ կատարեք:Ես ամաչեցի, դրա համար արդեն ուրիշ, հայաստանյան բանկում 1% ավե- լի բարձր տոկոսադրույքով դիմեցի ու սկսեցի հավաքել թղթերը: Այս բանկի աշխատակազմը շատ ավելի հոգատար, անմիջական ու պրոֆե- սիոնալ էր: Հա, պրոֆեսիոնալիզմը պետք չի խառնել ռոբոտային պահ- վածքի հետ: Սկսվեց թղթերի հետևից վազվզոց Հայաստանի տարբեր հիմնարկություններով: Կադաստրը այդքան դաժան չէր, որքան ես ինձ տրամադրել էի՝ բավական լուրջ մոդեռնիզացիա անցած հիմնարկ է, որի հետ գործերը շատ արագ ավարտվեցին:

***Ամենակոլորիտային միջոցառումը, որին պետք է մասնակցեք՝ տուն գնա- հատելն է: Ձեզ ուղարկում են անշարժ գույք գնահատող ինչ-որ գրասեն- յակ, որը գործուղում է իրենց առաջատար փորձագետ-մասնագետին ձեր ընտրած բնակարան: Այստեղ ձեր առաքելությունն է արագ ամեն ինչ ավարտել, իսկ նրա առաքելությունն է ձեր բնակարանը գնահատել 1997 թվականի Աբովյան քաղաքի գնացուցակներով: Ամբողջ գիտահե- տազոտական գործընթացը տևեց 3 րոպե, լավ՝ խաբում եմ, մի 7 վայր- կյան էլ բակից նայեց պատշգամբին, մի քանի մթնշաղ լուսանկար արեց ու հետո հեռացավ: Եթե փորձագետը «իքս» գումարից ցածր գնահատի բնա- կարանը, բանկը նույնպես պետք է ավելի քիչ գումար ձեզ տրամադրի, դրա համար դուք պետք է անեք ամեն ինչ, որ գնահատվի բարձր: Մի քանի օր անց փորձագետը ինձ տվեց գնահատման արդյունքները՝ 20-30 էջանոց փաստաթուղթ, որտեղ զարմանալիորեն հաշվարկված էր ամեն հնարավոր մանրուք ու չափագրում: Գնահատողս կամ շերլոք Հոլմսն

Նարեկ Մարգարյան Սարգիս Անտոնյան

Նոյեմբեր 20142829

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Անձնական փորձ

Page 31: Նոյեմբեր 2014, #11 (29)

ԽորհուրդներՄի քանի տարի առաջ լուսանկարիչ Վահան Ստեփանյանը կնոջ հետ սկսեց բնակարան փնտրել. «Մեր կյանքի կես տարին անհետ կորավ բրոկերների, կադաստրների ու տուֆակերտ շենքերի հորձանուտում»: «ԵՐԵՎԱՆի» խնդրանքով նա կփորձի այդ ամիսների ընթացքում ձեռք բերած փորձի հիման վրա խորհուրդներ տալ նրանց, ովքեր դեռ պետք է անցնեն դրա միջով։

Ե րևանը անվերջ կառուցում են, հինը քանդում, նորը սար- քում: Կառուցում են ամենուրեք, Աֆրիկյանների շենքի փո- խարեն, 50-ականների շենքերի բակերում, դարասկզբի շեն- քերի վրա, և թվում է, թե այդ կառուցապատման մեջ դու կկարողանաս գտնել քո բնակարանը, քո անկյունը «մեեեր

սիրաաաաած քաղաքու՜մ»: Բայց արի ու տես, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ. կա՛մ պլանավորած գումարը ոչ մի կերպ չի հերիքում, կա՛մ աղմուկ է, կա՛մ էլ ննջարանի պատուհանից մինչև դիմացի շենքի պատը 30 սանտիմետր է։

Գտեք շատ լավ բրոկերԱյո, ամեն ինչ սկսվում է բրոկերից։ Իհարկե, կարելի է համացանցը փո- րել, թերթերի հայտարարությունները անգիր անել, ծանոթ-բարեկամ խառնել, և չի բացառվում, որ շատ լավ տարբերակ գտնեք, բայց դա կամ կլինի, երբ «Արարատը» հաջորդ անգամ դառնա ԽՍՀՄ չեմպիոն, կամ էլ ձեր երեխայի անունը կարող եք դնել «ղուրբան լինեմ իմ բախ- տի աստղին»։ Մի խոսքով, շանսերը քիչ են։ Այնպես որ բնակարան փնտրելուց առաջ փնտրեք լավ բրոկեր, որը 1) կhասկանա խնդիրը և ձեզ անիմաստ բաներ չի առաջարկի, 2) լավ հարաբերությունների մեջ կլինի շենքերի սեփականատերերի հետ, 3) անձամբ կիմանա մարդ- կանց, ում բնակարանը ձեզ կառաջարկի։ Եվ հիշեք, բրոկերի վարձն է գործարքի 1.5-ից 2%-ը։

Լրջորեն ուսումնասիրեք տեղանքըԵրբ գտնում եք բրոկեր, նույնիսկ մինչև նրան գտնելը, կողմնորոշվեք թե ինչ գումար ունեք: Երբ հաշվարկեք, արդեն ըստ դրա կհասկանաք, թե քաղաքի որ մասում եք ուզում: Ուզելն էլ մի շարք բաներից է բաղ- կացած: Նախ օ՜, իմ կենտրոնամոլ ազգ, հիշի՛ր, որ կենտրոնում գնալով պակասում է կանաչը և ավելանում աղմուկը, դրա համար մի քանի «դրախտային» տեղեր են մնացել: Օրինակ՝ Տպագրիչների փողոցը կամ Մաշտոցի այգու ներս ընկած մասը դեպի Սարյան, չնայած այնտեղ էլ շենքերը արդեն այնքան շատ են, որ համարյա բոլոր պատուհանների տեսարանները մյուս պատուհաններն են: Եվ խնդրում եմ, միանգամից անտեսեք Հյուսիսային պողոտան: Կենտրոնից դուրս տարբերակներ ավելի հետաքրքիր և բազմապրոֆիլ են դառնում: Նախ սկսենք 3-5 հար- կանի նորակառույցներից՝ Մոնումենտի նոր ճանապարհին, վատ տար- բերակ չի, եթե՝ 1) վերևի հարկեր են և «լավ տեսարան» ունեք, լավ, Աստ- ված տեսարանի հետ, սենյակ լույս է մտնում, քանի որ այնտեղ շենքերը այնքան խիտ են, որ սուպեր էլիտար նորակառույցի առաջին երեք հար- կերի պատուհանները նայում են դիմացի շենքի պատին ու արևի լույս չեն տեսնում: Չեմ հասկանում, թե ինչու հայերը (և՛ կառուցողները, և՛ գնորդները) չեն հասկանում, որ եթե խոսքը էլիտար ու թանկ թաղա- մասի մասին է, ապա լավ կլիներ, որ այգիներ էլ լինեին: Կենտրոնամոտիկ մնացած տեղերից են Բաղրամյանի ու Կոմիտաս փողոցների ներս ընկած տարածքները: Դավթաշենում արդեն հետա- քրքիր տարբերակներ կան, և, իհարկե, միշտ էլ մրցակցությունից դուրս է «ֆիզգոռոդոկը»:

Առանձնապես մի վստահեք նորակառույցներինՄենք, մեծանալով «ստալինկեքում», լավ բնակարանը միշտ ասոցաց- նում ենք տուֆից 5 հարկանի առանց վերելակի շենքերի հետ: Եվ բնազ- դաբար առաջինը փնտրում ենք այդպիսի տարբերակներ: Իհարկե, հա- մեմատած այսօրվա նորակառույցների մեծամասնության հետ, միա- նշանակ ճիշտ կանենք, բայց պետք է հիշել, որ այդ շենքերի էլեկտրա- կանության և ջրի կոմունիկացիաները հին են, և չկա վերելակ. թերևս երկու թերություն, որ մեկ-մեկ դրդում են մտածելու նաև նորակառույց- ների ուղղությամբ:Միանգամից ասեմ, որ իմ կարծիքով նորակառույցների ճնշող մեծամաս- նությունը՝ մոտավորապես 90%-ը, թափելիք է: Դա պայմանավորված է թե՛ կառուցման անօրինականությամբ, թե՛ տեղով, թե՛ ճարտարապետ- ների անգրագիտությամբ: Հենց այդ պատճառով նորակառույցում տուն նայելիս միշտ խորացեք, ճշտեք, թե ում է պատկանում շենքը, և ինչ ուրիշ շենքեր ունի պորտֆոլիոյում կառուցապատողը: Փորձեք գտնել ծանոթ- ների, ովքեր այդ շենքերից մեկում են ապրում, հարցուփորձ արեք՝ ինչ բողոքներ ունեն: Մնացած 10%-ը, որոնք քննարկելի են, էլի ունեն ճշտե- լու բաներ, օրինակ՝ որքան է կազմում ամսավճարը բոլոր ծառայություն- ների համար (մի զարմացեք, շենքեր կան, որտեղ այն հասնում է մինչև 80,000 դրամի, ու դա դեռ չհաշված կոմունալ ծախսերը): Եվ առհասա- րակ, որտեղ էլ պլանավորեք գնել տունը, չի խանգարի որ ճշտեք, թե ինչ հարևաններ ունեք:

Ընտրեք շատ լուսավոր բնակարանԻնձ համար ցանկացած բնակարանում կա երկու կարևոր կետ՝ լուսավո- րություն և պատշգամբ: Կառուցողները փորձում են օգտագործել ամեն միլիմետրը, իսկ ճարտարապետներն էլ նախագծում՝ ըստ նրանց պատ- վերների, այդ պատճառով լիքը շենքեր կան, որտեղ, ասենք, 100 քմ բնա- կարանը ունի մեկ կիսատ-պռատ պատուհան: Բայց քանի պատուհան էլ ունենա տունը, հասկացեք, թե որտեղից է արևը դուրս գալիս և որտեղից մայր մտնում: Հետո հիշեք, որ դուք երեխաներ ունեք, կամ կունենաք, և լավ կլիներ, որ նրանք փլեյսթեյշնի փոխարեն ունենային բակ, գոնե մի քիչ, որ գործագործ խաղան, թե չէ այսօր շենքերի մեծամասնությունը կառուցվում է մյուս շենքի հաշվին: Եթե ունեք մեքենա, ու շենքը հնարավորություն չունի ներսի ավտոհրապարակի, հասկացեք, թե որտեղ եք այն կայանե- լու: Նայեք շենքի շրջակա տարածքին, եթե նոր թաղամասում է, դա նշա- նակում է, որ այնտեղ անընդհատ կամ նոր շենք են կառուցելու կամ բնա- կարան վերանորոգելու, և այդ դեպքում ոչ մի աղմուկ հեռացնող պատու- հան ձեզ չի փրկի: Եվ ո՜վ, իմ նորակառույց երևանցիներ, հիշեք, որ որտեղ էլ գնեք բնակարանը, լավ կլինի, եթե կողքին գոնե մի երկու ծառ նշմարվի:

Կառուցեք սեփական տունՑանկալի է, որ վերանորոգված տուն չլինի, որովհետև արտաքինը միշտ խաբուսիկ է լինում, և համ էլ այնպիսի զգացում է, որ ուրիշի տանն ես ապրում, առաջին հարկն էլ միշտ «ցուցասրահ» է: Եվ ամեն դեպքում մի մոռացեք, որ միշտ տարբերակ կա գնել հող և կառուցել տուն, թեկուզ շատ փոքր, բայց ձերը... Եվ փաստ չի, որ տարբերությունը շատ մեծ կլինի:

Վահան Ստեփանյան Սարգիս Անտոնյան

Page 32: Նոյեմբեր 2014, #11 (29)

Ճաքած առաստաղի տակ

Լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը լուսանկարել է «ՏԷՑի կռուգում» ու Արցախի պողոտայի վրա գտնվող երկու բազմաբանակարան շենքերն ու դրանց բնակիչներին: Երկու տասնամյակ առաջ այդ մարդիկ փախչել էին Ադրբեջանից Հայաստան՝ նոր կյանք ու նոր տուն գտնելու ակնկալիքով:

← «Այս գծերը տարել եմ առանց քանոնի», ասում է ինքնուս նկա- րիչ Լյոիդմիլա Աբրա- համյանը՝ փախստա- կան Բաքվից

→ Վթարային շենքի բնակիչներից մեկի տոհմածառը

Նոյեմբեր 20143031

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ իրավիճակ

Page 33: Նոյեմբեր 2014, #11 (29)

← Գրեթե բոլոր բնա- կարանները նույն անմխիթար վիճակում են գտնվում

→ Ընդհանուր օգտագործման սանհանգույցը՝ իր գորշ գույներով: «Սումգայիթից դեպքերից հետո ես եկա Երևան: Այդ ժամանակ հղի էի, ամուսնուս դին չեմ տեսել, շատ ման եկա, բայց չգտանք:»

↑ Արցախի պողոտայի նախկին հանրակացա- րաններից մեկը այժմ բնակարան է բազում ընտանիքների համար

← Փախստական Էմմա Աբրահամյանի՝ ղարաբաղյան պատերազմի զոհ դարձած որդու նկարը

Page 34: Նոյեմբեր 2014, #11 (29)

→ Տեսարան Էմմա Աբրահա- մյանի պատուհանից

↑ Պատուհանագոգը ծառայում է որպես սառնարան

↓ Վթարային այս շենքում բնակվում են բազում ընտանիքներ

→ Ինքնուս նկարիչ Լյուդմիլան իր յուղանկարով

Նոյեմբեր 20143233

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ իրավիճակ

Page 35: Նոյեմբեր 2014, #11 (29)

↑ Դոնիկ Աբրահա- մյանը, որը նախ- կինում նավթային արդյունաբերու- թյունում է աշխա- տել, և Էմմա Միր- զոյանը փախստա- կաններ են Բաքվից

↑ Էմմա Աբրահամյանը Բաքվից նախ տեղափոխվել էր Գյումրի, ապա՝ երկրաշարժից հետո եկել է Երևան: Այժմ բնակվում է միայնակ: Նա կորցրել է որդիներից մեկին պատերազմի ժամանակ, իսկ մյուսը արտագնա աշխատանքով մեկնել է Ռուսաստան:

↓ Էմմա Միրզոյանը ցույց է տալիս վթարային շենքի ճաք տված առաս- տաղը: Նրա ընտանիքը լքել է Բաքուն 1988-ին. «Մենք մի քանի անգամ ավտոբուս էինք փոխում անվտանգ տուն հասնելու համար: Մեր որդին այդ ժամանակ բանակում էր: Նրան գրեցինք, որ ուղղիղ գա Հայաստան»:

Անահիտ Հայրապետյան

Page 36: Նոյեմբեր 2014, #11 (29)

Էն հին տներըԻնչու էին երևացող տեղ դրվում պնղձե ամանները, ինչպես էին համադրվում

արևմտյանն ու արևելյանը, ինչու էր պետք ի ցույց դնել պղնձե սպասքը. ուսումնասիրում ենք նախախորհրդային Երևանի ունևոր բնակիչների տների

ինտերյերի բաղադրիչները:

Պ արսկական տիրապետության տարիներին Երևանում տները կառուցված են եղել ընդարձակ ծաղկանոցներով և շատրվաններով զարդարված բակերի մեջ. գրեթե բոլորն իրենց տների առջև կամ շուրջը պարտեզներ ունեին՝ դա- րավոր ընկուզենիներով ու թթենիներով: Հայտնի է նաև,

որ տները կառուցված էին այնպես, որ փողոցից ուշադրություն չգրա- վեն, իսկ առավել մեծ արժեք ունեին քաղաքի կենտրոնից հնարավո- րինս հեռու գտնվողները՝ պարսիկների աչքը ավելորդ անգամ չգրգռե- լու համար: Նույն պատճառով տներն իրենց ճակատով հիմնականում

նայում էին դեպի բակն ու պարտեզը և փողոցների վրա արտաքուստ լու- սամուտներ բոլորովին չունեին կամ շատ քիչ, այն էլ՝ նեղ ու փոքր: Սեն- յակները գլխավորապես լուսավորվում էին մեծ, կամարաձև լուսամուտ- ներով՝ վեր ու վար քաշվող գույնզգույն ապակիներով, զարդարված փեղ- կերով, որոնք զբաղեցնում էին տան համարյա ամբողջ ճակատի մասը:XIX դարում իրավիճակը մի փոքր փոխվեց, հարուստները սկսեցին տե- ղափոխվել քաղաքի կենտրոնական փողոցները: Երևանի պատմության թանգարանում վերականգնված են ունևոր երևանցիների տներին բնո- րոշ սենյակներ:

Սեղան, աթոռներՊահածոների գործարանի հիմնադիր, գործարար Էսապովի տան կահույքից:

Բազմոց Պատկանել է հայտնի գինեգործ Մուսինյանցին:

Դեկորատիվ ափսեներXX դարասկզբին ընդունված էր հյուրասենյակի պատերին լուսանկարներ կախել: Երբեմն տան բնակիչների դիմանկարները նաև այլ կերպ էին ցուցադրվում, օրինակ՝ դեկորատիվ ափսեների վրա դաջված: Այս ափսեները հայտնի կոնդեցի մեծահարուստ Աղամալովների ընտանիքի հա- վաքածուից են, պատկերված է Աղամալովի մայրը: Ինքնաեռ

Բնականաբար, հին Երևանում չէր կարող չզգացվել նաև ռուսա- կան ազդեցությունը. մինչ սուրճի ներխուժումը երևանցիների կյան- քը (այդ ըմպելիքի մասսայականացումը տեղի ունեցավ միայն XX դարի կեսերից) քաղաքում ավելի շատ թեյ էին խմում, և ռուսական ինքնաեռները սովորական տարր էին գրեթե բոլորի տներում:

Նոյեմբեր 20143435

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ պատմություն

Page 37: Նոյեմբեր 2014, #11 (29)

Կահույք Մինչև եվրոպական կահույքի տարածումը Անդրկովկասում, այդ թվում նաև Երևանում, իշխողը ժողովրդական կահկարասին էր: Պահպանե- լով իր ազգային առանձնահատկությունները, Երևանի կահույքագործու- թյունը 19-րդ դարի կեսին որոշակի առաջընթաց էր ապրել և հարմա- րեցվել ժողովրդի կենցաղին: Սակայն Եվրոպայում արդեն աշխարհա- հռչակ վարպետների նախագծերով ստեղծված կահկարասին 19-րդ դարի վերջերին ներթափանցում է Անդրկովկասի քաղաքները: Երևա- նի կահույքագործները անմիջապես արձագանքել են այս իրադարձու- թյանը և սկսել ոչ միայն մեծ վարպետությամբ վերարտադրել ներ- մուծված կահույքի նմուշները, այլև դրանցում ժամանակ առ ժամանակ ավելացնել հայկական զանազան տարրեր ու զարդանախշեր:

«Զինգեր» կարի մեքենաՆախահեղափոխական Երևանի բոլոր ունևոր տներում կարելի էր հանդիպել հանրահայտ գերմանական կարի մեքե- նաները: Բրենդն այնքան տարածված էր, որ գոյություն ուներ անգամ օգտա- գործման ձեռնարկ՝ հայերեն լեզվով:

Լվացարան 19-րդ դարավերջի, 20-րդի սկզբի թանկարժեք ֆրանսիական լվացարան-հայելի ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ:

Պղնձե սպասքՀատուկ կարևորություն էր տրվում պղնձե, զարդանախշերով հարուստ սպասքին, այնպես, ինչպես խորհրդային տարի- ներին, այսպես կոչված՝ «սերվիսներն» էին դրվում ամենաերևացող տեղում:

«Ողբացող Մայր Հայաստան»Նկարիչ Ջանիկ Արամյանի «Ողբացող Մայր Հայաստան» կամ «Հայաստանի փլատակ- ները» գրավյուրայի (1861թ.) հիման վրա արված գոբելեն- ներ կարելի էր հանդիպել շատ երևանյան տներում: Այս ստեղծագործությունը, ի դեպ, հիշատակվում է նաև Գուրգեն Մահարու «Այրվող այգեստան- ներ» վեպում՝ Հովհաննես Աղայի տան նկարագրության մեջ (վեպի գործողություննե- րը, հիշեցնենք, ընթանում են Վանում):

ԳորգՉնայած ընդհանուր եվրոպակա- նացման, ոչ մի երևանյան տուն իր վերջնական տեսքը չէր ստա- նում առանց ավանդական գորգի, որը կարող էր փռվել հատակին կամ կախվել պատից:

Շիրմա Եղած սենյակների թիվը շատացնելու հարցը Երևանում միշտ սուր է դրված եղել: Շատ տներում կային շիրմաներ, որոնց միջոցով հյուրասենյակում, օրինակ, կարելի էր տեղ առանձնացնել ու վերածել այն հավելյալ ննջասենյակի:

Արեգ Դավթյան Գրիգոր Եփրեմյան

Page 38: Նոյեմբեր 2014, #11 (29)

Նոր տներըԱշխարհի տարբեր քաղաքներում ժամանակավոր (կամ անժամկետ) բնակություն

հաստատած երևանցիները պատմում են իրենց նոր բնակարանային փորձի մասին՝ զուգահեռներ տանելով Երևանի հետ:

Նե ԹադևոսյանԼրագրող, Լոս Անջելես, ԱՄՆԱմերիկայում բազմաբնակարան շենքերը, ի տարբերություն Երևանի, չեն պիտակվում որևէ մեկի անունով, ինչպես, օրինակ՝ ստալի- նյան կամ խրուշչովյան: Ընտրությունը Լոսում հիմնականում տատանվում է՝ բնակարան կամ առանձնատուն: Դրանք էլ իրենց հերթին ունեն տարբեր դրսևորումներ, ինչպես, օրինակ՝ թրիփլեքս, թաունհաուս, քոնդոմինիում կամ սովորական բնակարան բազմաբնակարան շենքում: Այստեղ բնակարանների արժեքները որոշվում են ըստ հնության, իհարկե, որքան հին, այնքան՝ մատչելի: Սակայն հին շենքերում ապրելն, ինչ խոսք, փորձություն է, քանի որ դրանք ունեն յուրահատուկ հոտ, որը ոչ մի կերպ բնակարանից չի անցնում: Հոտի պատ- ճառը օգտագործված շինանյութն է. Լոսում գերակշռում են փայտե տները, քարից գրե- թե չես գտնի: Երևանյան իմ տնից ամենաշատը կարոտում եմ միջանցքը, որտեղ հյուրերիս ճանապար- հելիս ամենաքիչը 10 րոպե ոտքի վրա զրու- ցում էինք: Լոսի տներում մեծ մասամբ մի- ջանցքը բացակայում է և դրսի դռնից միան- գամից հայտնվում ես հյուրասենյակում: Իհարկե, միջանցքի բացակայությունը ոչինչ է սեփական բնակարանում լվացքի մեքենայի բացակայության համեմատ: Այստեղ միջին կարգի գրեթե բոլոր բազմաբնակարան շեն- քերում լվացքատունն ընդհանուր է բոլոր հա- րևանների համար և վճարովի: Այսինքն՝ բնա- կարանում չկան հարմարություններ լվացքի մեքենա տեղադրելու համար և լվացք անե- լիս տանը միշտ պետք է մանր գումար պա- հես՝ ամեն լվացքը մոտ 1 դոլար 50 ցենտ է, չհաշված չորանոցի գումարը, քանի որ լվաց- քի պարաններ այստeղ չկան: Փոխարենը զարգացած է նամակագրության մշակույթը՝ չնայած այն տեսությանը, որ այսօր թղթային նամակագրությունը մեռնում է: Ես ամեն օր ստանում եմ նամակների կապոց՝ խանութ- ներից, բանկերից և կոմունալ ծառայություն- ներից (ի դեպ, վարորդական վկայականն ան- գամ այստեղ փոստով են ուղարկում): Բոլոր բնակարանները պարտադիր ունեն իրենց փոստարկղը, որտեղ փոստատարն ամեն օր պարտաճանաչ թողնում է օրվա նամակները:

Էլ չեմ ասում Ebay-ից, Amazon-ից և օնլայն այլ խանութներից ստացվող ծանրոցները:Ի դեպ, ամերիկյան բնակարանային մեկ այլ առանձնահատկությունը, որն առաջին իսկ օրվանից սիրել եմ, ամենակուլ աղացն է՝ խո- հանոցի լվացարանի մեջ: Ընդ որում՝ այդպիսի աղաց ունեն բոլոր բնակարանների ու տների խոհանոցների լվացարանները՝ անկախ բնա- կարանի թանկությունից, դիրքից ու պարու- նակությունից: Գաղափար չունեմ ինչու և ինչ- պես է որոշվել այդ աղացն օգտագործել, բայց այն շատ հարմար է կերակուրի մնացորդնե- րից առաջացող խցանումներից խուսափելու համար: Առհասարակ Լոսի տներում կան մի շարք առանձնահատկություններ, որ կհան- դիպես միայն այստեղ: Օրինակ՝ մի քիչ հին բնակարանների հյուրասենյակներում չկան առաստաղից կախված լուսամփոփներ, և են- թադրվում է, որ լուսավորությունը պետք է ստանաս մեկ կամ մի քանի գետնին դրվող լամպերով: Իսկ բնակարանի չափն այստեղ հաշվում են միայն ննջարանների քանակով: Այսինքն՝ Երևանի 3 սենյականոց բնակարանը Լոսում 2 է: Յուրահատուկ են նաև լուսամուտ- ները, դրանք կամ դեպի կողք են բացվում կամ

դեպի վեր, ու երևանյան լայն փեղկով բացվող լուսամուտներից հետո մի տեսակ փոքր են: Առանձին մշակույթ է նաև աղբ թափելը: Պետք է անպայման իմանաս բակի կանաչ, կապույտ ու սև դույլերի նշանակությունը և թե որտեղ, ինչ աղբ թափես: Ամեն շաբաթ նույն օրը աղբի դույլերը պետք է հանել ու շարել փողոցի վրա: Վաղ առավոտյան մեքենաները հերթով գալիս ու ըստ գույների դատարկում են դույլերը: Իսկ հարևաններին սովորաբար հանդիպում ես ավ- տոկայանատեղում, քանի որ գրեթե ոչ մի շենք չունի այնպիսի բակ, ինչպիսին դա պատկերաց- նում ենք մենք՝ երևանցիներս (դրա համար հա- րևանական շփում էլ, փաստորեն, առանձնա- պես չկա): Մինչդեռ բոլոր շենքերն ունեն ավտո- կայանատեղ, ընդ որում՝ յուրաքանչյուր բնա- կարան ունի առնվազն երկու մեքենա կայանե- լու իր տարածքը: Բնակարանային մշակույթի տարբերություն- ներով հանդերձ՝ իմ բնակարանում ժամանակը մի տեսակ երևանյան է անցնում: Դրան նպաս- տում են, նախ՝ պատից կախված երևանյան թեմաներով ժամացույցը, սեղանին դրված ԵՐԵՎԱՆ անունով շոկոլադներն ու, իհարկե, իմ սիրելի ԵՐԵՎԱՆ ամսագրի համարները:

Նոյեմբեր 20143637

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Այնտեղ

Page 39: Նոյեմբեր 2014, #11 (29)

Անի Կարամանուկյան Դիզայներ, Թուրին, ԻտալիաԻտալիայում արդեն երրորդ տարին եմ ապ- րում՝ մի տարի Ֆլորենցիայում էի, հիմա՝ Թու- րինում: Հայաստանից շատ բան ունեմ բեր- ված, բայց այդ հայկական բնակարանային տարրերից ամենակարևորները գրքերն են ու պատից փակցվող մեծ լուսանկարչական կախիչ-շրջանակը: Այն բնակարանիս ամե- նաերևացող տեղում է կախված, վրայի նկար- ներն էլ ժամանակ առ ժամանակ փոխում, թարմացնում եմ:

չունեն հստակ ամեն ինչ ստուգելու, դրա համար համակարգիչն ամեն անգամ մոտավոր գումար է հաշվում, ելնելով բնակարանի մակերեսից ու, այսպես կոչված՝ էներգետիկ կարգից: Որպես կանոն՝ թիվը իրականից մեծ է ստացվում (թե չէ երևի չէի նյարդայնանա): Բակային մշակույթը բավական մոտ է նրան, ինչ Երևանում է: Բնակելի շենքերի մեծ մասը կառուցված է փոքր բակի շուրջ, այնպես, որ հարևաններից շատերը իրար հետ շփվում են պատշգամբից պաշտգամբ կամ էլ իջնում են բակ ծխելու: Բոլորը վճարում են ամսական որոշա- կի գումար՝ շենքի ու բակի մաքրությունը պահ- պանելու համար: Իմ շենքի բակը մի ծեր կին է մաքրում, գալիս է ամեն օր, բացի կիրակիներից: Երբ վերադառնամ Երևան, հետս կբերեմ ընկեր- ներիս բազմաթիվ նվերները, որոնք հիմա զար- դարում են բնակարանի պատերի զգալի մասը՝ զանազան պլակատներ, աֆիշներ ու նկարներ:

Սերգեյ Magic Նավասարդյան Դիզայներ, Ստոկհոլմ, ՇվեդիաԻնչպես բոլոր նորմալ ուսանողները, ապրում եմ համասենյակակիցների հետ: Արդեն մի քանի ամիս է՝ էստեղ եմ ու կարծես թե սովորել եմ բնակարանային կյանքի բոլոր տեղական յուրա- հատկություններին: Նախ՝ մի բան, որ ուղիղ ազդեց իմ կյանքի բնականոն ընթացքի վրա՝ շվե- դիայում տանը չեն ծխում: Տանն էլ չէ՝ չորս պատ ունեցող որևէ տարածքում չեն ծխում: Եթե տունը քոնն է, իհարկե, ոչ ոք չի արգելի, որ այնտեղ անես ինչ ուզում ես, բայց քանի որ հասարա- կության մեջ դա ընդունված չէ, ապա մի տեսակ չես անի ու վերջ: Մի ընկեր ունեմ, որ բավական լավ, թանկանոց թաղամասում (համարյա մեր Հյուսիսային պողոտայի նման) բնակարան է գնել ու, մեծ հաշվով, ինչ կուզի կանի, բայց ինքն էլ միայն մի անկյուն ունի խոհանոցում, որտեղ ժամանակ առ ժամանակ՝ պարտադիր բաց լուսամուտի պայմանով, կարող է ծխել: Բայց էդպես արդեն ծխելու ողջ հմայքն է կորում, որը հասանելի է երևանցիներին: Մյուս յուրահատկությունը բնակարան մտնելիս կոշիկները հանելն է: Ինչպես չծխելն է լռակյաց, առանց քննարկելու ընդունված բոլորի մոտ, այնպես էլ սա. նույնիսկ եթե մի հինգ րոպեյով ինչ-որ կարճ հարցով մտնում ես ընկերոջդ տուն, պիտի կոշիկներդ հանես: Ընդ որում՝ հետա- քրքիր է, որ ի տարբերություն Երևանի կամ, ասենք, Մոսկվայի, Ստոկհոլմը հեչ փոշոտ-ցեխոտ չի: Այսինքն՝ էս ավանդույթի պատճառը բնավ բնակարանը ավելի մաքուր պահելը չի: Ավելին, երևի, հոգեբանական պահ է: Կա շենքի լիազոր, որը ունի մեծ լիազորություններ: Օրինակ, եթե շատ հետը թարսվես, կարող է հասցնի նրան, որ շենքից քեզ հանեն: Այսինքն՝ հեչ ձևական չի, ի տարբերություն Երևանի: Համարյա բոլոր շվեդական տներում կարելի է հանդիպել ապրանքներ «Իկեայից», որովհետ շվե- դական է ու տեղացիների համար շատ մատչելի: Մնացած առումներով ամեն ինչ շատ տարբեր է՝ կախված ճաշակից ու հնարավորություններից: Իմ բնակարանի ինտերյերը մի քիչ ինձ ավելի հոգեհարազատ դարձնելու համար հետս բերել եմ Հայաստանի մեծ դրոշը, որը ժամանակին գողացել էի քաղաքապետարանի շենքից: Մեկ էլ շատ երևանյան երանգներ ստացավ բնակա- րանը, երբ հայտնաբերեցի, որ էստեղ էլ են ծորակից ջուր խմում: Լավ էլ զուլալ ջուր է, ի դեպ:

Թուրինի բնակարանը վարձակալում եմ: Տան տերերը շատ լավ մարդիկ են, գոնե ամիսը մեկ հարցնում են՝ ինչ խնդիր կա տան հետ կապված, գալիս են լուսամփոփն են փոխում կամ մեխ խփում: Բայց արտասահմանում մե- նակ ապրելը յուրահատուկ փորձ է: Երբեք չէի պատկերացնի, որ ես ոչ միայն կիմանամ, թե որտեղ են գտնվում գործիքները (մուրճ, պտուտակահան, մեխեր և այլն), այլև ինչից քանի հատ ունեմ, ինչ տեսակի և այլն, ու դեռ երբեմն դրանցով գործ կանեմ: Իտալական կոմունալ համակարգին առնչվե- լուց հետո սկսեցի հատուկ ջերմությամբ հիշել մեր երևանյանը: Այստեղ էլեկտրաէներգիայի ու գազի հաշիվները գալիս են ոչ թե ամիսը մեկ, այլ երկու ամիսը մեկ անգամ: Երբեմն ան- հայտ պատճառներով նույնիսկ ավելի ուշ: Ու է՛լ ավելի է նյարդայնացնում այն, որ տեղի լույսի ու գազի մարդիկ քիչ են ու ժամանակ

Page 40: Նոյեմբեր 2014, #11 (29)

Անի ԱբրահամյանԼրագրող, Դար Էս Սալամ, ՏանզանիաՏեղափոխվելիս հետս միայն մի քանի անձնական իր եմ վերցրել երևանյան տնից ու վերջ՝ նռան տեսքով մի մոմակալ և սառնարանի մագնիս, որի վրա գրված է Armenia: Իսկ երբ արդեն Դար Էս Սալամում էինք, բացահայտեցինք, որ բազմաթիվ բաներ են հարկավոր, որոնց մասին Երևանում ոչ էլ մտածում էինք: Օրինակ՝ ցանց մոծակների դեմ մահճակալի վրա: Դրանք այստեղ կլոր տարի ակտիվ են ու կարող են մալարիայի պատճառ դառնալ: Առողջության համար ոչ պակաս վտան- գավոր են նաև տեղացի կողոպտիչները, որոնց կարծիքով բոլոր սպիտակները միլիոնատեր են, դրա համար ստիպված տան մոտ 24-ժամյա պահակային ծառայություն է պետք ունենալ: Մյուս տարբերությունները (արդեն ոչ այդքան վտանգավոր)՝ հեռուստատեսությունը, նույնիսկ տեղա- կան ալիքները, ամբողջությամբ վճարովի է, տան գազը լցնովի է՝ բալոններով, չնայած, որ Տան- զանիան բավական հարուստ է բնական գազով, էլեկտրաէներգիան էլ ավտոնոմ է բոլորի համար՝ ամեն տուն իր սեփական հոսանքի մեքենան ունի: Ընդ որում՝ նախօրոք պետք է վճարել, գնել վատտերի կոնկրետ քանակ, իսկ հետո տանը հատուկ սարքի վրա տեսնել, թե ինչքան է ծախսվել, ինչքան մնացել: Սա, կարծում եմ, շատ ավելի հարմար ու արդար է, քան երևանյան հաշվիչներն ու անվերջ կռիվները դրանց ցուցմունքների շուրջ: Ինչ վերաբերում է բակերին, ապա էստեղի կարևոր յուրահատկությունը կանաչի նկատմամբ ուշադրությունն է: Երկիրն ընդհանրապես շատ փարթամ բուսականություն ունի, դրա համար ամեն տեղ, այդ թվում և՝ բազմաբնակարան ու մասնավոր տներին կից, միշտ աշխատում են այգե- պաններ, որոնց մասնագիտությունը հատուկ սիրված ու հարգված է:

Լավինյա Կարապետյան Ֆրանսերենի դասախոս, Սիդնեյ, ԱվստրալիաՄոտ չորս տարի է, ինչ այստեղ եմ: շատ հայերի պես հետս այստեղ եմ բերել մի շարք իրեր՝ թեյնիկ, հուշանվերներ, որոնք հիշեց- նում են երևանյան մեր տունը: Սիդնեյյան բնակարան տեղափոխվելուց հետո ամենա- մեծ զարմանքս այսպես կոչված door snake-ի հետ էր կապված: Դա երկար, օձի տեսքով կտոր է՝ լցված ավազով: Դնում են դռան տակ՝ քամու ճանապարհը փակելու համար: Այս յուրահատուկ ավանդույթը կապված է նրա հետ, որ Ավստրալիայում, չգիտես ինչու, դռան ու գետնի միջև մոտավորապես 5-8 սանտի- մետր տարածք կա: Եվ դա այն դեպքում, երբ

այստեղ ապրում են աշխարհի ամենավտան- գավոր միջատները:Ջերմամեկուսացում տեղական տներում պար- զապես չկա՝ ինչպես դրսում է օդի ջերմաս- տիճանը, այնպիսին էլ ներսում է: Ինչ վերա- բերում է բակերին, ապա շատ մաքուր են ու կանաչ, իհարկե կախված նաև թաղամասից: Բայց, որպես կանոն, ոչ ոք ոչինչ չի փչացնում, աղբը ժամանակին տարվում է և, որ ամենա- կարևորն է, վերամշակվում: Այդ պատճառով էլ տարբեր գույների կափարիչներ ունեն աղ- բադույլերը՝ կապույտը միայն թղթի համար է, կանաչը՝ տերևների և այլն: Ժամանակ առ ժամանակ շենքի բակում աղբամանները

լվացվում, մանրէազերծվում են: Ամեն անգամ դա տեսնելիս հիշում եմ Երևանի աղբամանները:Ընկերություններ կան, որոնք զբաղվում են շենքերի ընդհանուր տեսքի, մաքրման, վերա- նորոգման հարցերով: Բնակիչներից ոչ ոք իրա- վունք չունի շենքի ներսում կամ դրսում որևէ փո- փոխություն անել: Օրինակ՝ բոլոր դռներն ու լու- սամուտները նույնը պիտի լինեն: Բնակարան կամ տուն վարձելիս վարձակալնե- րը երբեք չեն հանդիպում տան տերերին: Դրա համար կան բրոկերներ, ովքեր միջնորդ են հանդիսանում տանտիրոջ և վարձակալների միջև: Մինչև հիմա չեմ հասկանում ինչի հետ է կապված այդ գաղտնիությունը:

Նոյեմբեր 20143839

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Այնտեղ

Page 41: Նոյեմբեր 2014, #11 (29)

Արտակ Արզումանյան ՏՏ-խորհրդատու, Տորոնտո, ԿանադաՏորոնտոյում ժամանակավոր ապրելու հա- մար դու ունես երկու հիմնական տարբերակ՝ վարձել տուն (կամ տան մի մասը, հարկը, սենյակը) կամ վարձել բնակարան: Եվ եթե վարձով տան դեպքում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, ապա վարձով բնակարանները իրենց հերթին լինում են երկու տեսակ՝ սեփական (համատիրություն՝ կոնդոմինիում) կամ վար- ձով: Կանադայում կան շենքեր, որոնց բնակա- րանները նախատեսված են միայն վարձով տրվելու համար: Չեն վաճառվում: շենքը պատ- կանում է ինչ-որ մեկին, շենքի կառավարմամբ զբաղվում է ինչ-որ կազմակերպություն, շենքը համապատասխանում է ինչ-ինչ ստանդարտ- ների և այդ շենքի բնակարանները չեն վաճառ- վում, այլ միայն վարձով տրվելու համար են: Երևի ամենամոտ համեմատությունը կլինի սովետական հանրակացարանը, որտեղ մար- դիկ նույնպես տեսականորեն բնակվում էին ժամանակավոր, բայց այս դեպքում դու ոչ մի հարմարություն հարևաններիդ հետ չես կիսում: Լրիվ առանձին բնակարան բոլոր մինիմալ հարմարություններով: Եվ կան բնակարաններ, որոնք դու պետք է վարձես հենց բնակարանի տիրոջից: Այս տե- սակ շենքերին անվանում են կոնդոմինիում- ներ: Կարծեմ, Երևանում էլ էտ անվանումով ինչ-որ երևույթ կա: Տարբերությունը շքեղու- թյան աստիճանի մեջ է: Եթե վարձով շենքը կարելի է համեմատել շատ լավ հանրակա- ցարանի կամ համեստ հյուրանոցի հետ, ապա կոնդոն արդեն առնվազն չորս աստղանի հյու- րանոց է՝ շվեյցարով, շքեղ հարդարանքով ու ինչու չէ՝ նաև ֆոյեյում փոքրիկ շատրվանով: Մնացած ամեն ինչում այս երկու բնակարան- ները գրեթե նույնն են:շենքի մուտքը՝ միայն հատուկ բանալիով կամ կոդով: Առաջին հարկում տեղակայված է ան- վտանգության ծառայությունը: Վերելակով բարձրանում ես քո հարկ ու հանկարծ նկա- տում ես, որ 13-րդ հարկի կոճակը բացակայում է: Հետո նույնը նկատում ես կողքի շենքում, հետո մեկ այլ, արդեն օֆիսային շենքում ու հասկանում ես, որ այստեղ շենքերում 13 հարկ ընդհանրապես չկա: 12, հետո միանգամից գա- լիս է 14-ը: Սնահավատ են երևի, չգիտեմ:Ընդհանրապես, կանադական ամեն ինչը հի- շեցնում է հին բարի սովետական ամեն ինչը: Ուղղակի այն տարբերությամբ, որ սովետում դա այդպես պիտի լիներ, իսկ այստեղ դա այդ- պես է որ կա: Կենտրոնական ջեռուցում, տաք ջուր: Մարզասրահ առաջին հարկում: շենքի ադմինիստրատորներ (ԺԷԿ), որոնք ամբողջ օրը զբաղված են ընթացիկ պրոբլեմներ լու- ծելով ու շենքի ընդհանուր բարեկարգմամբ:

Փոստարկղներ, ուր գալիս է քո փոստը: Ամեն բնակարան ունի ծուխ հայտնաբերելու սար- քեր և մոտակա հրշեջ կայանին միացված տե- ղեկատվական համակարգ: Հրդեհի կամ ծխա- գոյացման ժամանակ բնակիչները օպերատիվ կերպով տեղեկացվում են իրենց անելիքների մասին: Իսկ համակարգը պարտադիր ստուգ- վում է մեկ-երկու ամիսը մեկ: Բնակարանի դռները գոյություն ունեն զուտ բնակարանը միջանցքից առանձնացնելու հա- մար: Բարակ, առանց որևէ բարդ կողպեքի: Ուսով հրես՝ կբացվի: Ուղղակի այստեղ ուսով ոչ ոք չի հրում: Երևի դա էլ նրանից է, որ մի- ջին վիճակագրական կանադացին տանը ար- ժեքավոր իրեր ու գումար չի պահում: Իմ երևա- նյան բնակարանի դռան նման դռներ այստեղ երևի բանկերի պահոցներում են կիրառում:

Աղմուկի հարցը դրված է օրենքի մակարդակի վրա: Ժամը 23-ից հետո բարձր երաժշտություն լսելիս միշտ պետք է հիշել, որ հեսա-հեսա ոս- տիկանները կգան: Մարդիկ շատ լուրջ են վերա- բերում իրենց հանգստին ու չեն հանդուրժում, որ ինչ-որ մեկն այն խանգարում է: Ու ամենակարևորը: Բնակարանի վարձը չի կա- րող թանկանալ հենց այնպես: Տարեկան մեկ ան- գամ և ոչ ավելի, քան երկու տոկոսով: Դրանից ավելի ցանկացած թանկացում պետք է հիմնա- վորվի ու հաստատվի քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովում: Դրա հա- մար սեփականատերերը կամ սուսուփուս, ան- կախ ամեն ինչից տարեկան երկու տոկոսով թանկացնում են, կամ մի մեծ վերանորոգում են իրականացնում ու ընկնում հանձնաժողովների դռները՝ թանկացումը հիմնավորելու համար:

Page 42: Նոյեմբեր 2014, #11 (29)

Կարմեն Սոֆյա Հովհաննիսյան ՏՏ մենեջեր, ԴուբայՍկսենք նրանից, որ իմ բնակարանում կա օդորակիչ, առանց որի կյանքը Դուբայում պատկերացնելը, մեղմ ասած, դժվար է: շատ տարբեր են համեմատած Երևանի հետ, նաև կենսական պայմանները: Գրեթե բոլորն այս- տեղ ունեն տնային տնտեսուհի, բեյբի-սիթեր և վարորդ: Տան գործ առանձնապես երբեք չես անում՝ դրա համար կան ծառայողներ: Ու քանի որ Դուբայում կան տասնյակ հազա- րավոր աշխատողներ զարգացող երկրներից, օրինակ՝ Ֆիլիպիններից և Հնդկաստանից, միշտ կարելի է գտնել որևէ մեկին: Դուբայում նույնիսկ խանութ գնալու մասին կարելի է մոռանալ՝ տուն կառաքեն ամեն ինչ, նույնիսկ ծխախոտի մի տուփ գիշերվա 4-ին: Այս ամե- նը, սակայն, ունի հակառակ կողմը՝ դառնում ես ավելի ծույլ, իսկ հետո նաև հասկանում ես, որ միջին ու բարձր դասի այս հանգիստ վիճակի համար քրտնաջան աշխատում են մնացածը: Հարևանների մասին պատկերացում չունեմ: Բանն այն է, որ այստեղ մարդկանց մեծ մասը ինձ պես էքսպատներ են՝ գալիս են ու գնում են, չես էլ հասցնում ծանոթանալ: Այնպես որ երևանյան հարևանական մշակույթը՝ մեկի տանը մի գավաթ սուրճ խմելը կամ բակում

սիրում բնակարանիս փայլուն արծաթագույն պաստառը, որը հենց այնպիսին է, ինչպես Փա- րիզի հռչակավոր Budha Bar-ում: Բնակարանի նախորդ տերը այնքան էր հավանել այն, երբ Փա- րիզում էր, որ հատուկ նույնից բերել էր Դուբայ՝ տան համար: Ես էլ հիմա շատ գոհ եմ դրանից:

Ժիրայր Թերզյան Բուսաբույծ, Բեռլին, ԳերմանիաԲեռլինում բնակարան գտնելը բավական դժվար է: Պատճառը՝ մեծ թվով արտասահմանցի խոպանչիներն են, որոնք աշխարհի տարբեր ծայրերից գալիս են այստեղ գործ դնելու, հե- տո հայրենիք վերադառնելու, տաքսի քշելու և պատմելու բան ունենալու համար: Բնակա- րանային խնդիրը շատերին ստիպում է բռնել արտագաղթի ճանապարհը, սակայն որոշ հա- մառներ ճանապարհներ են գտնում և համակերպվում են իրականության հետ ու բնակա- րան են վարձում ընկերներով կամ անծանոթ մարդկանց հետ: Այլ կերպ ասած՝ համակե- ցություն են սկսում: Այս ֆենոմենը կոչվում է Wohngemeinschaft (եթե դժվարանում եք ար- տասանել «վոնգեմայնշաֆթ», կարելի է կարճ ասել WG` արտասանվում է «վեգե»): Վեգեները բավական տարածված են Գերմանիայում, մասնավորապես ուսանողների շրջա- նում, քանի որ համակեցությունը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել կացա- րանի ծախսերը և նոր ծանոթներ կամ ոխերիմ թշնամիներ ձեռք բերել: Ինձ բախտ է վիճակ- վել երկու անգամ ապրել վեգեում. առաջին անգամ անծանոթ գերմանացիների հետ, իսկ երկրորդ անգամ՝ ընկերներիս (ոչ գերմանացի): Սկզբում դժվար էր ընտելանալ նոր իրակա- նությանը, և քանի որ ես ծույլ եմ ու ծեր, այդպես էլ չընտելացա դրան, ինչի արդյունքում հի- մա ապրում եմ միայնակ: Իսկ ընտելանալու գործընթացը կարող է ամիսներ տևել, մանա- վանդ մեկի համար, ով օտար է և երբեք մինչ այդ անծանոթների հետ չի ապրել: Անծանոթ- ների հետ ապրելու իմ միակ փորձը մինչ այդ եղել է ՀՀ զինված ուժերում: Բնականաբար, սա ամենակիրառելի փորձը չէ այս պարագայում: Ըստ օրենքի՝ նոր տուն տեղափոխվելիս, անձը պարտավոր է գրանցվել տեղի թաղապետա- րանում: Այստեղ դու ծանոթանում ես գերմանական բյուրոկրատիային. անվերջ հերթեր, 3 լրացնելու ձևաթուղթ, և դու կստանաս քո գրանցումը: Հաջորդ քայլը (եթե նոր բնակարան ես վարձել) էլեկտրաէներգիայի, ինտերնետի և հեռախոսի պայմանագրերն են, առանց որոնց դու դեռ 19-րդ դարում ես: Այս փաստաթղթերը կարող են երկար ժամանակ պահանջել, և կարևոր է զինվել համբերությամբ ու գերմաներենի իմացությամբ, այլապես գուցե այդպես էլ այդ թղթերը չստանաս: Ինքնին բնակարան գտնելու և վարձելու գործընթացը բավական երկարատև և ժամանակատար գործընթաց է: Հարկավոր է գնալ բոլոր բնակարանները դիտել, համոզել, որ հենց դու ես լավագույն թեկնածուն բնակարանի համար, ներկայացնել բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ դու կարող ես վճարել բնակարանի համար և այլն: Այս գործընթացը նաև բավական մրցակցային է, քանի որ բնակարանները քիչ են, իսկ խոպանչիները շատ: Բացի խոպանչիներից նաև մրցակցում ես ուսանողների ու մյուս տեղացիների հետ: Ավելորդ է նշել, որ եթե դու մրցակցում ես տեղացիների հետ, այլ հավասար պայմանների դեպքում, քո շանսերը զրոյական են:

կես բերան զրուցելը, չկան: Փոխարենը ես բնակարանիս լուսամուտից ունեմ մի այնպի- սի հրաշալի տեսարան, որի համար միայն ար- ժեր այստեղ տեղափոխվել. ծով, արև... Այն- քան եմ սիրում այդ ջերմությունը, որ նույնիսկ վարագույր չեմ կախել: Բացի դրանից, շատ եմ

Արեգ Դավթյան

Նոյեմբեր 20144041

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Այնտեղ

Page 43: Նոյեմբեր 2014, #11 (29)

ՄարդաբույնՄենք սովոր ենք, որ բնակելի զանգվածները տիպային են, գորշ ու անհետաքրքիր:

Բայց կան բազմաթիվ օրինակներ, որոնք հակառակն են ապացուցում: Ու եթե երևանյանը՝ 16-րդ թաղամասը, այդպես էլ իր վերջնական տեսքը չստացավ,

աշխարհի այլ քաղաքներում այդպիսիք քիչ չեն: Ուսումնասիրում ենք Սինգապուրի, Ամստերդամի, Լոնդոնի և այլ քաղաքների փորձերը:

ՍինգապուրInterlaceՀսկայական բնակելի համալիրը, որի շինարա- րությունն ավարտվել է 2014 թվականին, զբա- ղեցնում է 8 հա տարածք Սինգապուրի Սութ- Ռիջես թաղամասում: Կազմված է 31 մոդուլա- յին բլոկից, որոնցից յուրաքանչյուրն ունի 70 մ երկարություն և 6 հարկ: Բնակարանների թիվն անցնում է 1000-ը: Ընտրությունը մեծ է՝ 2, 3 և 4 հարկանի բնակարաններ, պենտհաուս- ներ ու դուպլեքսներ՝ կտուրում գտնվող պար- տեզներով: Բացի այդ, բնակիչների համար գործում են 4 լողավազան, թատրոն, զվար- ճանքի սրահներ, սպա, խաղահրապարակ- ներ և այլն:

Սան Պաուլու, Բրազիլիա360° BuildingՍան Պաուլուն Բրազիլիայի ամենաբազմամարդ քաղաքն է, այստեղ ապրում է շուրջ 10 միլիոն մարդ: Միևնույն ժամանակ, բնակության պայմանները այդ մարդկանց համար, որպես կանոն, հեռու են հար- մարավետությունից: Սովորաբար տեղացիներն ապրում են տիպային, միջավայրի հետ չխոսող բազ- մաբնակարաններում: Այդ ամենի ֆոնին շատ է առանձնանում ճարտարապետ Իսայ Վենֆելդի նա- խագծած բազմաբնակարան աշտարակը: Դրա բո- լոր 62 բնակարաններն ունեն մեծ բակ, որից բաց- վում է հրաշալի տեսարան ամբողջ քաղաքի վրա: Բացի այդ, բոլոր չորս ֆասադները նույնանման են, այստեղից էլ շենքի անվանումը: Բնակարանների չափերը տատանվում են 130-ից 415 քմ: Հաշվի առ- նելով Սան Պաուլուի հսկայական տարածություն- ները, համալիրն արված է այնպես, որ բնակիչները կարողանան շատ բան անել առանց շենքից հեռա- նալու՝ մարզադահլիճ, լաունջ, երեկույթների դահլիճ, լվացքատուն, սաունա և մեծ բացօթյա լողավազան:

Page 44: Նոյեմբեր 2014, #11 (29)

Մադրիդ, ԻսպանիաMiradorԿառուցվել է 2005 թվականին, երբ Իսպանիա- յում շինարարական բում էր, և Մադրիդի պատ- մական թաղամասերի կողքին կառուցվում էին նորերը: Mirador-ը գտնվում է քաղաքի հյուսի- սային ծայրամասերից մեկում: Նրա 21 հար- կերում կա 156 բնակարան, որոնք գտնվում են 9 կլաստերներում (դրսից դրանք առանձնաց- ված են տարբեր գույներով և ձևերով), որոնք առանձնանում են պլանավորմամբ և բնակա- րանների տիպերով: Մոտ 40 մ բարձրության վրա գտնվում է հսկայական «պատուհանը», որի պատճառով տեղացիներն այն կոչում են «Բին Լադենի շենք» (սև իսպանական հումոր): շենքի բնակիչների համար այս պատուհանի մեջ գնվում է 580 քմ մակերեսով հանրային տա- րածք: Նախատեսված է եղել հսկայական շար- ժասանդուղք, որը կհասցներ ցանկացողներին ուղիղ դեպի բաց հրապարակը, բայց այժմ մուտ- քը միայն շենքի բնակիչների համար է:

Մոնրեալ, ԿանադաHabitat 67Կանադայում աշխատող իսրայելցի ճարտա- րապետ Մոշե Սաֆդիի նախագծած այս բնա- կելի համալիրը ոչ միայն ամենահայտնինե- րից է իր ոլորտում, այլև ամենաճանաչված ճարտարապետական նմուշներից է ողջ Կա- նադայում: Ծնվելով որպես մագիստրոսական թեզ Սաֆդիի ուսանողական տարիներին, նախագիծը ներկայացվել է 1967 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին, ապա նաև կյանքի կոչվել: Կառույցը բաղկացած է 354

բետոնե ուղղանկյուններից, որոնք տարբեր կոմբինացիաներով միացվելով միմյանց (լեգենդի համաձայն՝ նախագծման փուլում հեղինակն օգտվել է Լեգոյի խորանարդներից) կազմում են 12 հարկ բարձրությամբ շենք՝ 146 բնակարաններով (ի սկզբանե դրանց թիվը եղել է 158-ը, սակայն հետագայում մի քանի- սը միացվել են միմյանց ավելի մեծ մակերես ստանալու համար), որոնցից յուրաքանչյուրն ունի առնվազն մեկ առանձին տեռասա: Այս նախագծով ենթադրվում էր համատեղել ժա-

մանակակից բնակելի զանգվածները, որոնք անհրաժեշտ են շարունակ աճող քաղաքների պայմաններում, և մարդկանց համար անհրա- ժեշտ մաքուր օդն ու կանաչը, ինչպես նաև ապահովել բոլորին գոնե նվազագույն անձնա- կան տարածք բուն բնակարանից դուրս: Այդու- հանդերձ, Սաֆդիին չհաջողվեց անել այնպես, որպեսզի բնակարանները լինեն մատչելի լայն զանգվածների համար, և այն եզակի նախագիծ մնաց, թեպետ ի սկզբանե պլանավորվում էր շատ ավելի մեծ համալիր կառուցել:

Նոյեմբեր 20144243

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Այնտեղ

Page 45: Նոյեմբեր 2014, #11 (29)

Ամստերդամ, ՀոլանդիաWozocoԱշխարհի ամենահայտնի բազմաբնակարան շենքերից մեկը կառուցվել է 1997 թվա- կանին: MVRDV ճարտարապետական ստուդիայի նախագծի այցեքարտը՝ շենքի մարմնից դուրս ցցված մի քանի փայտյա ուղղանկյունները, հայտնվել են այն բա- նից հետո, երբ պատվիրատուի պահանջով բնակարանների թիվը 87-ից հասցվեց 100-ի. պակասող 13 բնակարանները տեղավորվեցին հենց դրանցում: Պետք է նշել, որ Wozoco-ն MVRDV-ի բազմաթիվ բազմաբնակարաններից մեկն է. հոլանդացի ճար- տարապետները յուրահատուկ նմուշներ են ստեղծել նաև Մադրիդի և Կոպենհա- գենի համար, իսկ նրանց ամենաթարմ նշանակալից շինությունը Ռոտերդամի ծած- կած շուկայի շենքն է:

Օրհուս, ԴանիաIsbjergetՕրհուսը Դանիայի երկրորդ խոշոր քաղաքն է: Ակտիվ զարգացող նա- վահանգիստը հայտնի է ժամանա- կակից ճարտարապետության բազմաթիվ նմուշներով: Դրանցից մեկը Isbjerget («այսբերգ») բնակելի զանգվածն է, որը նախագծվել է 2008-ին, կառուցվել 2013-ին: Յուրա- հատուկ, այսբերգանման ձևն ըն- տրվել է նաև գործնական նկատա- ռումներով. այդպիսով ավելի քիչ է փակվում տեսարանը դեպի ծովը, և շատ ավելի շատ ցերեկային լույս է ընկնում բնակարաններ: Դրանց թիվը 210-ն է, մակերեսը տատան- վում է 50-ից 200 քմ:

Արեգ Դավթյան

Page 46: Նոյեմբեր 2014, #11 (29)

Մի երթուղային երևանցիներ

Հաղորդավար, երգիչ ու պրոդյուսեր Գրիշա Աղախանյանը պատմում է բակի ու մանկապարտեզի, Լոսում բնակվող ու Երևանի մասին երազող ծերունու,

միջբակային թունդ կռիվների և այլնի մասին:

Նոյեմբեր 20144445

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևան

Page 47: Նոյեմբեր 2014, #11 (29)

Ծնվել եմ Սոչիում, բայց միանգամից Երևան ենք տեղափոխվել, այնպես որ մանկությանս տարիներն այստեղ են անցել: Մեծացել եմ «Նաիրի» կինոթատրոնի դիմացի մայթի բակում, այնտեղ, որտեղ հիմա «Սմակն» է:

Այդ նույն բակում էր գտնվում Նելսոն Ստեփանյանի անվան մանկա- պարտեզը, ուր հաճախել եմ: Ծնողներիս համար ինձ տանել-բերելն էր շատ, ինձ համար էլ հարմար էր, երբ փախչում, հանգիստ տուն էի գալիս:

Բակն ու մանկապարտեզը այսօր էլ կան, ու ամեն անգամ մեքենաս կայանելիս անկախ ինձնից հիշում եմ՝ ինչպես էինք ավտոտնակների վրայով վազում, մինչև գիշեր բակում խաղում՝ մայրիկս չէր կարողա- նում ինձ տուն տանել: «Լավ էլի՜, մամ, մի քիչ էլ խաղամ»՝ ինձ բնորոշ այս նախադասությունը նույնիսկ Top 10 of Rabiz–ի մեջ ընդգրկվեց: Ավտոտնակից էլ եմ ընկել, ռադիատոր է ոտքիս ընկել՝ նորմալ երևա- նյան մանկություն եմ ունեցել:

Մեր տան պատշգամբից հաճախ եմ նայում՝ չհաշված մի քանի նո- րակառույց շենքերի, մեր տարածքում քիչ թե շատ ամեն ինչ նույնն է: Փոխվել են մեր քաղաքում ապրող մարդիկ: շատերը մահացել են, մյուս- ները հեռացել են:

Չգիտեմ՝ այսօր բակային կռիվներ լինում են, թե ոչ՝ մեր ժամանակ շատ-շատ էին: Թասիբը մեզ համար չափազանց կարևոր էր՝ կինո «Նաիրին» գնում էր «Կոնսի» հետ կռվելու, «Կոնսը»՝ Կոնդի բակի հետ: Դրվածքը լուրջ էր՝ մեր թաղի պատիվը պիտի բարձր պահեինք: Չեխովի անվան դպրոցն եմ ավարտել: Ծնողներս բանասերներ էին, մեր ընտանիքն էլ ռուսախոս էր, այնպես որ պիտի ընդունվեի կա՛մ Պուշկինի, կա՛մ Չեխովի անվան դպրոց: Այնպիսի միջավայր էր շուրջս, որ ոչ թե սիրում էի սովորել, այլ պարզապես ամոթ էր, որ մի բան չի- մանայի կամ լավ չպատասխանեի:

Մայրիկիս ցանկությամբ ընդունվեցի բժշկական ինստիտուտ՝ ստո- մատոլոգիական ֆակուլտետ: Հինգ տարի սովորելուց ու բանակում ծառայելուց հետո սկսեցի աշխատել: Տրամադրել էի ինձ, որ պիտի աշ- խատեմ որպես ստոմատոլոգ, մայրիկիս չէի ուզում հիասթափեցնել, այդպես էլ եղավ: Բայց 92-94 թվականներն էին, ամիսներով սպասում էի, հիվանդ չկար ու նույնիսկ, եթե որևէ մեկը գալիս էր, վճարունակ չէր: Որոշեցի վերջնականապես թողնել բժշկությունը:

Յոթ տարի սովորել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Գամմաներն ու սոլֆեջիոները չէի սիրում, բայց սիրում էի նվագել Մենդելսոն, Բեթհովեն: Լավ ավարտեցի, դասատուս գոհ էր: Այդ տարիներին նույնիսկ ջազային տրիո ունեի:

«Մետրո» թատրոնի հիմնադիրներից եմ: Վիգեն Ստեփանյանի ղեկա- վարությամբ Ֆորշի, շուշան Պետրոսյանի, Աննա Էլբակյանի, Աննա Թումանյանի, Մուրադ Ջանիբեկյանի, Տիգրան Ոսկանյանի ու էլի շատ տաղանդավոր մարդկանց հետ 1988 թվականից մոտ չորս տարի աշ- խատեցինք թատրոնում: Հզոր դպրոց էր ինձ համար:

Շուշան Պետրոսյանի միջոցով ծանոթացա Արթուր Գրիգորյանի հետ ու ընդունվեցի Երգի պետական թատրոն: Մոտ երկու տարի էլ այն- տեղ աշխատեցի: Երբ դուրս եկա թատրոնից, անորոշ վիճակ էր, վախ կար՝ ինչպես ենք ապրելու: Բնավորությանս մեջ կա այդ գիծը, որ սո- վորում եմ ինչ-որ բանի, ուզում եմ միշտ էլ այդպես մնա: Բայց կյանքը շարունակվում էր, ու հենց այդ ժամանակ էլ ծանոթացա «Նոր հայերից» Արթուր Ջանիբեկյանի հետ ու սկսեցինք աշխատել Top 10 of Rabiz նա- խագծի վրա: շրջագայություններից մեկի ժամանակ, երբ ԱՄՆ մեկնե- ցինք, մնացի այնտեղ:

Այս ողջ ընթացքում տարին մի քանի անգամ Երևան էի գալիս, բայց երեք-չորս տարի առաջ, երբ ինքս ինձ համար վերջնականապես որո- շեցի, որ պիտի Երևան վերադառնամ ու մշտական բնակություն հաս- տատեմ այստեղ, ամենակարևոր պատճառների թվում էր բակս, փո- ղոցս, տունս, անգամ ճռճռան մահճակալս:

Top 10 of Rabiz-ը ոչ գլուխգործոց է, ոչ էլ գիրք, որ հետք թողնի, բայց այդ տարիներին, իսկապես շատ մարդկանց է օգնել: Ինձ մի անգամ Եվրոպայում բնակվող մի զույգ ասաց, որ Top 10 of Rabiz-ի շնորհիվ չեն

բաժանվել ու Երևան են վերադարձել: Դա ամենամեծ գնահատականն ու շնորհակալությունն էր ինձ համար: Քանի որ պարբերաբար հայրենիք էի գալիս, որևէ փոփոխություն ինձ չզարմացրեց կամ շոկի չմատնեց: Միակ բանը, որ մինչև այսօր էլ ինձ անհանգստացնում է՝ մարդկային կոպտությունը, անազնվությունն ու հանդգնությունն է, ինչը այստեղ շատ հաճախ է հանդիպում:

Չեմ ուզում, որ երևանցիները գոյատևեն, ուզում եմ, որ ապրեն: Հենց դա է բերում մարդկանց նախանձության և չարության: Եթե մարդիկ լավ ապ- րեն, կճանապարհորդեն ու ավելի մեծ սիրով Երևան կվերադառնան:

Մի անգամ Մալխասն ասաց՝ «Մի շքամուտք Երևանցի ա մնացել: Չէ՝ մի երթուղային մեքենա»: Այնպիսի լավ երիտասարդություն ունենք. մեկ-մեկ հանդիպում եմ շատ տաղանդավոր երեխաների, կրթված ու դաստիարակված, մեծ հույսեր եմ կապում նրանց հետ: Հավատում եմ, որ դեռ ժամանակ կա, ու գնալով ամեն ինչ լավ կլինի:

Բնականաբար, մեզ ավելի հոգեհարազատ են մեր երիտասարդության տարիները, ասում ենք՝ այն ժամանակ լավ էր: Նույնը կասեն այժմյան երիտասարդները 20 տարի հետո, դա սերունդների մշտական խնդիրն է:

Երբ մայրս եկավ ինձ մոտ ԱՄՆ, նախապես իմանալով պատասխանը հարցրեցի՝ «Մամ, կմնա՞ս»: Ասաց՝ «Երբեք»: Երևանում մի մթնոլորտ կա, որ անհնար է փոխել նույնիսկ ամենաբարգավաճ ու ապահովված երկրի հետ: Մայրս արդեն ուրիշ արժեքներ ունի՝ իր ուսանողները, հարևան- ները, հարազատները, քաղաքը, այդ ամենը անհնար է թողել: Նույնն էլ ինձ մոտ է՝ ԱՄՆ-ն զիլ երկիր է, շատ ընկերներ ունեմ այնտեղ, բայց երբեք ոչինչ չեմ փոխի Երևանի հետ:

Մի քանի օր առաջ ֆուտբոլ էի դիտում, մերոնք խփեցին, ու ես բռնա- ցրի ինձ այն պահին, երբ իսկապես հուզվել էի, լավ էր կողքս մարդ չկար: Այդ պահին հասկացա, թե ինչքան եմ կապված Երևանի հետ: Բավական է մի փոքր հպարտանալու առիթ լինի ու շունչս կտրվում է, ուրախանում եմ, որ երևանցի եմ:

Լոս Անջելեսում մի մեծահասակ հայ էր ապրում: Որդին բավական հա- րուստ էր, սիրելի մարդկանց շրջապատում էր ապրում, մեծ տուն ուներ, բայց խեղդվում էր, ուզում էր Երևան վերադառնալ: 20 տարի Երևանում չէր եղել ու ոչինչ չէր ուզում բացի հայրենիք վերադառնալուց: Ասում էր՝ «Ուզում եմ իջնեմ, բեսեդկայում նստեմ»:

Քրիստ Մանարյանի «Զբոսանք Երևանով» երգը, որ Ֆորշն է կատա- րում, իմ ամենասիրելիներից է: Լոսում ընկերներով հավաքվում էինք ու ամեն անգամ հուզվում այս երգը լսելիս, միայն մեկ բան էինք այդ պա- հին ուզում՝ վերադառնալ:

Իհարկե, նկատում եմ Երևանում տեղի ունեցող խնդիրները, իհարկե, դրանք ինձ նյարդայնացնում են, բայց տարիների ընթացքում ավելի իմաստուն ես դառնում ու փորձում ես ավելի շատ նկատել ու տեսնել լա- վը: Փնովելը միշտ էլ ավելի հեշտ է, պետք է կարողանալ գտնել դրականը:

Գլոբալ առումով չեմ ուզում հավատալ, որ հատուկ ինչ-որ բաներ են արվում, որ Երևանում ամեն ինչ վատ լինի: Գուցե միամիտ եմ, բայց չեմ հավատում, որ մենք բոլորս այնքան խելոք ենք, իսկ կառավարությու- նում բոլորը հիմար են:

Երևանը հասուն, իմաստուն, 80-ին մոտ բարի պապիկ է, որ լիքը բան է հասցրել տեսնել ու կյանքի մեծ փորձ է կուտակել:

Երբ ասում ենք «երևանյան», այդ բառի իմաստը պապիկիս մեջ է ամ- փոփված: Մեծ ուշադրությամբ հետևում էի, թե ինչպես է խոսում մարդ- կանց հետ, ինչպես է ողջունում նրանց, երբ կինը սենյակ էր մտնում, նա կանգնում էր, երբ փողոցում աղբ էր տեսնում, աղբամանն էր նետում: Կուզեի, որ մարդկանց, քաղաքի վերաբերմունքը այսպիսին լիներ: Իր միջոցով եմ տեսնում իսկական երևանցուն, որ շատ է սիրում իր քա- ղաքն ու իսկական ընտանիք է պահում, որն էլ, իր հերթին, քաղաքի ու երևանյան մշակույթի մի մասնիկն է կազմում:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

Page 48: Նոյեմբեր 2014, #11 (29)

Այնտեղ, ուր Լենինի հրապարակն է...

Գուրգեն Մահարու էսսեն, որտեղ «Այրվող այգեստանների» և «Ծաղկած փշալարերի» հեղինակը վերհիշում է իր երիտասարդության

Երևանի կենտրոնը: Առաջին անգամ տեքստը լույս է տեսել 1958 թվականին:

շ ատ բան կար։ Նախ «Պթի շան»[1] ամառային ռեստորանն էր, հետո կողք կողքի մրգի դուքաններ, էլի ինչ-որ մասնավոր խանութներ, հետո՝ դեղատունը։ Նրա վերին

հարկը որբանոց էր, աղջիկների որբանոց, ապա վերածվեց հանրակացարանի, իսկ սե- նյակներից մեկում հաստատվեց Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան։Դեղատնից ներքև մի կոոպերատիվ խանութ կար, որը հուսահատական պայքար էր մղում սանձարձակ մասնավորի դեմ, իսկ նրա տա- կը, Ամիրյանի և Աբովյանի անկյունում, ներք- նահարկային «Արաքս» ռեստորանն էր։Հետո գալիս էր կաֆե «Նաիրին»՝ բարձր ինտե- լիգենցիայի ժամադրավայրը։ Անշո՛ւք։Այստեղ կարելի էր տեսնել լայնաթիկունք և առնական Մարտիրոս Սարյանին, Թոթովեն- ցի ծիծաղը կարելի էր լսել կես կիլոմետր հե- ռավորության վրա, իսկ Չարենցը սիրում էր աղմկահույզ գիշերներից հետո՝ կիտրոնով մուգ թեյ խմել, մեծ կարևորություն տալով ամեն մի կումին։Հետո Պետհրատի գրախանութն էր, որն աչքի էր ընկնում իր զարմանալի ցուցանակով, չեմ հիշում, թե ով էր գրել այդ։ Բայց հիշում եմ, որ

հայագետն անգամ մեծ դժվարությամբ կկա- րողանար տառ առ տառ կարդալ «Պետհրատի գրախանութ»...[2]

Այժմ գոյություն ունեցող պուրակի (բուլվարի) ճիշտ դեմ դիմաց քաղաքի միակ փոքրիկ կինո- թատրոնն էր[3]։ Նրա վրա էր քաղաքային զառա- մած ժամացույցը, զնգալուց առաջ խռխռում էր, խզխզում։ Հետո գալիս էր «մեքենագրուհիների բյուրո»-ն։Թեքվում ենք Նալբանդյան փողոց, այս անգամ քայլում վարից վեր։ Սևացրած տախտակի վրա սպիտակ տառերով առաջին ցուցանակը հայե- րեն և ռուսերեն. «Բեդնի Սաշա»[4]։ Պարզապես ամենահասարակ կարգի փոքրիկ ճաշարան էր, բայց ինչո՞ւ «բեդնի» և ինչո՞ւ «Սաշա»...Մյուս թևի վրա երկհարկանի, սևաքար փոստն էր[5], հետո բնակելի տներ, որսորդական ճա- շարանը, նրա դիմաց՝ «Ֆանտազիա» բաղնիքը, ուր ֆանտաստիկ ոչինչ չկար։ Իսկ Ամիրյան փո- ղոցի հատվածի վրա՝ սափրչանոցներ, լուսա- նկարչատուն, մի բնակելի տուն՝ փոքրիկ բակով, էլի ինչ-որ խանութ...Ա՛յս էր այսօրվա լայնաշունչ, էպիքական Լենի- նյան հրապարակը երեսունհինգ տարի առաջ։Այդ օրերին ծնված մանուկները հիմա երեսուն- հինգ տարեկան են։

Փարիզյան «Փթի շան» («Փոքր դաշտ») ռեստո- րանի անունով երևանյան ռեստորանը հիմնել էին Ֆրանսիայից ներգաղթած երկու եղբայրներ:

Ցուցանակի հեղինակներն էին ճարտարապետ- նկարիչներ Կ. Հալաբյանը և Մ. Մազմանյանը: Հումորիստական դիմանկարներից մեկում Մա- հարին գրել է. «...Այստեղից էլ սկսվում է Միքա- յել Մազմանյանի եռուն և բեղուն գործունեու- թյունը: Հալաբյանի հետ գլուխ-գլխի, խելք-խելքի տվին և նկարեցին Պետհրատի գրախանութի ցուցանակը և հայտարարեցին մրցանակա- բաշխություն, մեծ մրցանակ խոստանալով նրան, ով կկարդա ցուցանակը: Ամբողջ Երևա- նը ոտքի կանգնեց և մասնակցեց մեծ մրցմանը: Ի վերջո մրցանակը մեծ հաջողությամբ և բան- իմացությամբ տարան Կարո Հալաբյանն ու Միքայել Մազմանյանը, միակ մարդիկ, որ կա- րողացան ճարտարորեն կարդալ իրենց նկա- րագրած ցուցանակը: Պարզվեց, որ այնտեղ գրված էր «Պետհրատի գրախանութ» («Նաիրի», Բեյրութ, 1962, 21 հունվարի, թ. 38, էջ 4, 5, ԵԼԺ-10):

Խոսքն «Ապոլո» կինոթատրոնի մասին է, գտնվել է Լենինի հուշարձանի տեղը:

…«Խեղճ Սաշա»… (ռուս.):

Հետպատերազմյան առաջին տարիներին այդ շենքի տեղում կառուցվեց հրապարակը եզերող նախկին կենտրոնական փոստը, կապի նա- խարարությունը, արհմիությունների շենքը:

← Երևանի գլխավոր հրապարակը 1920-ականներին

[1]

[2]

[3]

[4]

[5]

Նոյեմբեր 20144647

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ գրողը տանի

Page 49: Նոյեմբեր 2014, #11 (29)

ԼեղիՊատմություն մի աղջկա մասին, ով սիրում էր Սևակ կարդալ և ժավել էր

լուծում, որպեսզի վաճառեր:

Փ ոքրիկ լողավազանի մեծությամբ հին բաքի մեջ ճպպում է դեղին, սուր հոտով լեղի թվացող հեղու- կը: Տարածքի փոքրության մեջ էդ բաքի մեծությունը անհեթեթ

է: Բետոնի վրայով գնում-գալիս է Աննան, ճտտացնում էժան ու հնացած չստերը, պար- բերաբար թևը մոտեցնում է քթին ու սեղմած պահում մի քանի վայրկյան: Ոտքերը սևացած են, կրունկները մաշված՝ հողագործ պառավի կենսագրությամբ: Հետո ջուր է բերում, չափու- ձև անում ու գռռալեն լցնում հեղուկի մեջ: Մաշկի մրմռոցը ու եղունգների տակից ներս թափանցող հեղուկը սրսկոցի պես տհաճ է ու ժամանակավոր: Գործ անելիս անընդհատ չխկչխկում են Աննայի վզից կախ «ցեպն» ու հուլունքները: Հեղուկի թույլ չռռոցը, Աննայի չստերի ճտտոցն ու հուլունքների չխկչխկոցը միախառնվում են ու արձագանքում Երևան մայրաքաղաքի էդ հին ու կիսաքանդ գործա- րանի կիսախարխուլ սենյակում: Աննան ժա- վել է սարքում: Բուն ժավելին ջուր է ավելաց- նում: Նրա կտրած ջինսը տեղ-տեղ սպիտակել է՝ անկանոն պուտավոր, կտրտած շալվար: Ասում եմ՝ Աննա, եղունգներդ կրծո՞ւմ ես: Գլու- խը վայրի տարուբերում է. «Չէ հա, ժավելից ա, քանի տարի ա արդեն, էլ չի էլ աճում նորմալ, հա մաշվում ա»: Ու ժպտում է: Ինձ է նայում: Հարցնում եմ՝ «Արդեն երևի վարպետ ես, հա՞, գիտես ինչքանին ինչքան ջուր ավելացնես»: «Հա, հեշտ ա, դու էլ կսովորես»: Ես բան չեմ ասում: Նայում եմ՝ ոնց է աշխատում: Ես այլ աշխատանքի համար եմ եկել, ու համրացել, մնացել եմ էդ գործարանի էդ սենյակում: Հե- տաքրքրությունս էնքան մեծ է: Չեմ շարժվում: Աննայի հետ եմ խոսում, ուսումնասիրում եմ: Աննան 25 տարեկան է, ոսկրոտ, բարակիրան, տանջված ու բանող մարդու անճարությամբ: Աննան սիրուն աղջիկ է: Չոլերում աճածի սի- րունությամբ: Աննան իր վիճակը չի գիտակ- ցում: Հոգսի մեջ լող է տալիս: Ժամանակ չու- նի: Արագ շշերն է դասավորում, սպիտակ շշեր՝ 50-ից ավելի, չեմ հասցնում հաշվել: Սպիտակ զինվորիկների պես բետոնին շարքով կանգ- նեցրել է: Հանում է փականները ցելոֆանից: Լցնում է, փակում: Լցնում է, լցնում է, լցնում է, լցնում է: Փակում: Հոտն անտանելի է: Ես չեմ ուզում փակել քիթս, Աննան չի փակում: Ասում

եմ՝ Աննա, ինչի շնչադիմակ չես հագնում, թո- քերդ քայքայում ես, ներսդ վառում ես, ինչի մի կտոր չես դնում քթիդ: Ձեռքը թոթվում է, ծի- ծաղում: Հետո պիտակներն է կպցնում՝ Ժավել, էսքան լիտր, էսինչ հատկություններով… Ինձ ամենալավ տեղում է նստեցրել, հյուրի պես պատվել է: Ես շշմած, զզված հոտից, ապ- շած նստել եմ: Հին մեքենայի էդ երկտեղ նստա- տեղը մի կերպ է հարմարեցված, տակը քարեր են, ու քարերի կողքին մկներ են խլրտում: Ես տեղից վեր եմ թռչում ու ամաչում իմ փափ- կասունության համար: Աննան ծիծաղում է, քշում մկներին, հանգստացնում: Խոսում ենք: — Ո՞ւր ես աշխատել սրանից առաջ:Ասում եմ, որ ռադիոյում: Աննան ուրախանում է, ուզում է, որ ինչ-որ բաներ պատմեմ ռադիո- յից, պատմում եմ: Աննան ժավելի շիշը ձեռքին լսում է: Մատները վառվում են: — Աննա, ուշադիր եղիր, համ գործ արա, համ լսիր, ինչքան ուզես, այնքան ես կպատմեմ:Ու էդ պահին ֆիզիկական ցավ եմ զգում: — Կոֆե կուզե՞ս, կարամ գնամ մառոժնի էլ բե- րեմ, ես փող ունեմ, ես եմ առնելու, բա ինչի եմ աշխատում:Հրաժարվում եմ:Աննայի էդ աշխուժությունը, ծիծաղն ու առող- ջությունը՝ մարմնի, ես չեմ հասկանում: Աննան փայտի պես ամուր է: Ու իր կեցվածքը խղճա- լու չէ: Ու էդ վիճակից ես ավելի եմ սարսռում: Ներսս ոնց որ ժավել լցնեն: Էդ տարածքում ես ոնց որ ժավել խոսեմ, ժավել շնչեմ, ժավել ծամեմ: Ու մեջս ոնց որ ժավել շրջանառվի:Պատերին թղթերի վրա գրված բանաստեղ- ծություններ են կպցրած: Պատերին Աննան Սևակ է կպցրել: — Աննա, էդ բանաստեղծությունները դո՞ւ ես արտագրել, կպցրել, ինչի՞ ես կպցրել:— Հա, բա էլ ով, ես, որ պարապ եմ լինում, գիրք ունեմ մի հատ, դրանից եմ արտագրում:— Ինչի՞դ ա պետք բանաստեղծությունը, ի՞նչ ես անում:— Սիրում եմ: Լավ ա: Համ էլ սիրուն ա:Ես համաձայնում եմ՝ բանաստեղծությունը սիրուն բան է:Աննան բանաստեղծություն է սիրում, արտագրում է ու ժավել է լուծում:Ես փլվել եմ: Համ խոսում եմ, համ էլ խոսքիս զուգահեռ ուրիշ բան մտածում:

— Աննա, բա օրը քանի՞ ժամ ես աշխատում:— Երբ ուզեմ, ինչքան ուզեմ, էդքան էլ կաշխա- տեմ:— Իսկ ինչքա՞ն ես ուզում:— Դե, ինն անց կեսից վեց անց կես: Առաքիչները գալիս են օրը երկու անգամ, իրանց եմ ընդունում ճանապարհում: Տենց էլի:— Բա գործից հետո ի՞նչ ես անում:— Գնում եմ տուն, հանգստանում եմ, հետո գի- շերը 4-ին, 4 անց մամայի հետ գնում ենք Բանգ- լադեշ՝ միրգ ա, բան ա, առնում ենք, բերում ենք, որ ծախենք:Ես վախենում եմ հարցնել՝ Աննա, իսկ դու երա- զո՞ւմ ես մեկ-մեկ, իսկ դու ինչի՞ մասին ես երա- զում, իսկ դու ուզո՞ւմ ես ուրիշ երկիր գնալ, իսկ դու ի՞նչ ես ուզեցել դառնալ: Վախենում եմ, որ ժավելը ամենը քայքայած լինի, ներսը վառած լինի, եղունգի պես մաշած, մեջքը ջարդած լինի:Ծիծաղում եմ ու փորձում եմ իր նման առողջ լինել, չեմ ուզում իրեն խղճալս ցույց տալ, չեմ ուզում էդ վիճակի առաջ իմ մեղքանալը տեսնի:Հարցնում եմ իր աշխուժությամբ՝— Ընկեր, սիրած տղա ունե՞ս:— Չէ, չունեմ: Ես էդ տղերքին չեմ հավատում, սաղ էլ ուզում են խաբեն, հետդ ֆռռան, թողեն:Աննան ընթացքում հեռախոսով ռաբիս երա- ժշտություն էր լսում, ու էդ երգերը սիրո մա- սին էին: — Աննա, էդ վզիդ հուլունքները դո՞ւ ես սարքել, չէ՞:— Հա, ես սիրում եմ սենց բաներ: Սիրուն են, չէ՞:Ես արագ պատասխանում եմ, որ սիրուն են, որ չկասկածի, թե ինձ դուր չեն գալիս: Էդ հուլունք- ները էդ քանդված գործարանում, էդ ժավելի հո- տի մեջ ոնց որ տոն լինեին: Իր ամբողջ ստեղ- ծագործականությունը հուլունքներն էին ու պա- տին կպցրած Սևակի բանաստեղծությունները: Դա էր արարման իր տարածքը: Ուզում եմ Աննային գրկեմ, տուն բերեմ, լողաց- նեմ, ուզում եմ քերեմ, քերեմ մաշկը, ցավեցնե- լու աստիճան քերեմ, որ անցնի ժավելը, որը մաշ- կից ներս է թափվել, սանրեմ մազերը, ուզում եմ հեքիաթ կարդալ իր համար: Ուզում եմ հարցնել՝ Աննա, դու հայր ունե՞ս, ուզում եմ՝ որ ջղայնանաս ու ռադդ քաշես էդ ժավելանոցից, ուզում եմ, որ լացես քո էդ վիճակի համար: Ուզում եմ ես ջղայնանամ ու լացեմ: Ես ու դու լուռ ենք: Մենք չենք էլ լացում: Լացելը աղի ջրի հոսք է, իսկ ժավելն ավելի ուժեղ է՝ վառում է:

Անահիտ Ղազարյան

Page 50: Նոյեմբեր 2014, #11 (29)

Փխրուն ու անկոտրում

ԵՐԵՎԱՆի նոր շարքի հերոսները մայրաքաղաքի լքված (ամբողջությամբ կամ մասամբ) գործարաններն են: Այս անգամ անդրադառնում ենք հախճապակու

գործարանին, որը լավագույններից էր Խորհրդային Միությունում:

Գ ործարանի տարածքում հիմա էլ եռում է աշխատանքային առօր- յան, բայց արդյունքը մի փոքր այլ է, քան նախկինում. ծխախո- տի գլանակներ են արտադրում

«Գրանդ Տոբակո» ձեռնարկության աշխատա- կիցները: Իսկ 1947-1988 թվականներին այս- տեղ սուրճի, թեյի բաժակների, սպասքի այլ պարագաների և դեկորատիվ խեցեգործու- թյան ծնունդ էր տալիս Երևանի հախճապա- կու գործարանը: Հումքը մատակարարում էին Ռուսաստանն ու Ուկրաինան, սարքավորում- ները ճապոնական և գերմանական էին, ներ- կերը, ջրիկ ոսկին և մնացյալ անհրաժեշտ հում- քը նույնպես ներկրվում էր: Արդյունքը մեծ և

բազմազան արտադրանքն էր, որը հայտնի էր ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև աշխարհի այլ ծայրե- րում: Իսկ լավագույն տարիներին՝ 1970-ական- ներին, այն ուներ մոտ 2500 աշխատակից: Գործարանի առաջին նկարիչն ու քանդակա- գործը Հռիփսիմե Սիմոնյանն էր՝ «հայկական կերամիկայի մայրը», ինչպես նրան անվանում էին ուսանողներն ու ընկերները: Գործարանի համար աշխատած քանդակագործների թվում են նաև Թերեզա Միրզոյանը և Արտո Չաքմաք- չյանը: Իսկ ոմանք՝ ինչպես օրինակ նկարիչ Վահան Տերունին, իրենց ողջ կյանքը կապել են խեցեգործության հետ (նրա աշխատանքները այսօր կարելի է տեսնել Երևանի Ժողովրդա- կան արվեստի թանգարանում):

Կլավան և տղամարդիկՀախճապակու պատրաստման տեխնիկաների մասին այսօր էլ դժվար թե որևէ մեկն ավելի հե- տաքրքիր ու մանրամասն պատմի, քան Երևա- նի հախճապակու գործարանում երեսուն տա- րի գլխավոր նկարչի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Վարդանյանը: Նա միանգամից բերեց իր հիշողության և պատվի արկղներում կոկիկ դասավորած լուսանկարները, հերթով նկարա- գրեց իր գործընկերներին, պատմեց նրանց բնավորությունների, մասնագիտական հմտու- թյունների մասին.— Սա մեր արտադրանքն է, սա գլխավոր նկար- չի աշխատասենյակը, կլոր սեղան, տնօրենը... Ի միջի այլոց, կոլեկտիվում բոլորը տղամարդիկ են, միայն մեկ կին կար՝ Կլավան…

Նոյեմբեր 20144849

ՔԱՂԱՔ Արդյունաբերություն

Page 51: Նոյեմբեր 2014, #11 (29)

ԳՅՈԹԵԻ 250-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈւ- ԹՅԱՄԲ ԱՐՎԱԾ ՍԱՓՈՐԸ՝ ՆՐԱ ՊԱՏ- ԿԵՐՈՎ, ՈՐԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԵԿ ՕՐԻ- ՆԱԿՈՎ, ՈւՂԱՐԿՎԵԼ ԷՐ ՄԱՅՆԻ ՖՐԱՆԿՖՈւՐՏ՝ ԳՅՈԹԵԻ ԾՆՆԴԱՎԱՅՐ

Իսկ կենտրոնում պատվավոր դրված է գործա- րանի կողմից գերմանական գրականության հսկաներից մեկի՝ Գյոթեի հոբելյանի կապակ- ցությամբ արված սափորը՝ նրա պատկերով, որը ստեղծվել է մեկ օրինակով և ուղարկվել Մայնի Ֆրանկֆուրտ՝ Գյոթեի ծննդավայր:

ՊետպատվերՆոր արտադրանքը ժողովրդին հրամցնելուց առաջ պետք էր հաղթահարել գործողություն- ների մի տպավորիչ շարք: Վարդանյանը ուսումնասիրում էր շուկան, կազմում անհրա- ժեշտ տեսականու ցուցակ, մշակում նոր ձևեր, պատկերները հինգ օրինակով հանձնում գե- ղարվեստական խորհրդի հաստատմանը. — Խուդսովետը հենց որոշի՝ գնաց: Տարվա մեջ 10-ից 15 տիպի նոր տեսականի էինք հանձ- նում, — երանությամբ հիշում է նախկին գլխա- վոր նկարիչը: Ձև ու չափ ստացած նմուշներից բազմացվում էին հազարավոր օրինակներ՝ անցնելով հա- ջորդ շղթայի բոլոր հարկերը. մի քանի տոն- նայանոց կավի մշակման թմբկագլան, գիպ- սե կաղապար, թունելային վառարան, ջնա- րակում, թրծում, նորից վառարան, իսկ վեր- ջում նոր բաժակները, սափորները, ափսենե- րը նկարազարդվում էին, բարեհաջող փաթե- թավորվում և ուղևորվում սովետական անձ- նագիր ունեցող իրենց պոտենցիալ տերերին ընդառաջ: Եվ ամենակարևորը. այս շղթայի ոչ մի էտապում սայթաքել չէր կարելի: — Մենք կրակի հետ գործ ունեինք, — ասում է իմ զրուցընկերը, — հանկարծ մի տեղ որ սխալվեի, 100 հազարով գնում էր բռակ (իսկ հետո արդեն հաստիքի կրճատում, պրեմիայից զրկում): Երեսուն տարվա մեջ մի դեպք եղավ: Թեյնիկ էինք արտադրում: Տնօրենը զանգեց, բա՝ թեյնիկները սաղ բռակ են գնում: Հիսուն հոգի աշխատող, տասը հազար կաղապար: Անթուլյատրելի էր: Բայց դե ընդամենը սխալ էին դրել թեյնիկները, հասցրեցինք ժամանա- կին. օդ էր պետք, որ լավ չորանան: Մի խոսքով, պրեմիան հատկացվեց, թեյնիկները փրկվեցին:

Կավե տիկնիկների թատրոնԲոլորիս քաջ ծանոթ են օժիտի պատվավոր մաս կազմող չեխական, գերմանական սպասքն ու իրենց փայլը չկորցնող արձանիկները՝ դաշ- նամուր նվագող նրբիրան կանայք, բազմա- շերտ հագուստով և ձիգ մեջքով տղամարդիկ, շնիկի հետ խաղացող երեխաները: Դրանց դիպչել չէր կարելի, իսկ վրայից փոշի հավա- քելը մեծագույն պատիվ էր: Սակայն մեր բնա- կարաններում «բարձրաշխարհիկների» կող- քին կային նաև «մերոնքական» արձանիկներ՝ Անահիտ դիցուհին, Սասունցի Դավիթը, Պեպոն, Մարոն, Ախթամարը, Գիքորը, Մոսին, Քաջ Նա- զարը, հայկական տարազով խոնարհ պարու- հիներ, հովիվներ և, իհարկե, հայի դիմային աչքի ընկնող սիմվոլը ցուցադրող մարդը:

Այս արձանիկների հերոսների ընտրությունը երբեք պատահական չէր լինում: Յուրաքան- չյուր նոր մոդել ազգային ինֆորմացիայի կրող էր և ծանոթ ամեն հայի: Ի դեպ, Սասունցի Դավ- թի արձանիկների ծեփածո մոդելը հենց Երվանդ Քոչարի ձեռքի աշխատանքն է:

ԱպրանքանշանՀայկական հախճապակե իրերը մյուսներից տարբերվում են ոչ միայն ազգային բովանդա- կությամբ: Ինչպես յուրաքանչյուր գործարան, Երևանի հախճապակու գործարանը նույնպես ուներ իր տարբերանշանը՝ նրբագեղ ճաք տված կուժ: Մինիմալիստական ապրանքանշանից զատ գրվում էր նաև գործարանի անվանումը՝

Հախճապակու գործարանում հերթական նմուշներն են ստեղծվում

Page 52: Նոյեմբեր 2014, #11 (29)

ЕФЗ, ФЗЕреван: Որոշների վրա գրված է միայն մեսրոպատառ, այսինքն՝ հայկական շուկայի համար նախատեսված նմուշ էր: Իսկ ռուսերեն գրվում էր սովետական ընդհանուր շուկա դուրս բերելու նպատակով:

Կապեր, գործընկերներ, ցուցահանդեսներԱմեն տարի երկու անգամ՝ աշնանը և գարնա- նը, համամիութենական մեծ տոնավաճառ- ներ էին կազմակերպում, սեփականը ցույց տալու, մյուսներինը նայելու նպատակով: Պայ- մանագրեր էին կազմում, գործընկերներ ձեռք բերում: Հայկական գործարանները վերջին- ներին մասնակցելուց զատ իրենք նույնպես նախաձեռնում էին հայաստանյան միջազ- գային տոնավաճառներ, հյուրեր ընդունում Ֆրանսիայից, Անգլիայից, Գերմանիայից, ձեռք բերում միմյանց արտադրանքը: Այդ հավաք- ներից մեկի ժամանակ Ճապոնիայից ժամա- նած գործընկերները այնքան ոգևորված էին,

որ ռիտոն-արձանիկների մեծ պատվերներ տվեցին: Ցուցահանդեսներում փայլող խեցե- գործական մեծ գործարանների կողքին երևա- նյան՝ համեմատաբար քիչ հնարավորություն- ներով գործարանը շահած էր դուրս գալիս: — Լենինգրադը զարմանում էր մեր նոր ար- տադրանքի բազմազանության վրա, — հպար- տությամբ հիշում է Սերգեյ Վարդանյանը, — Նրանց համար դժվար էր, արտադրության քանակը մեծ էր, ամեն անգամ հազարավոր կաղապարներ պետք է փոխեին: Իրենք որ մի բան ստեղծում էին, գնաց, արդեն 10-15 տա- րի նույնն էին անում: Իսկ մեզ մոտ հեշտ էր: Հենց նոր միտք էր ծագում, էլ երկար չէինք մտածում, անում էինք: Այսպես ժողովուրդն էլ էր գոհ մնում, չէր ձանձրանում:

Շախմատի քարեր նախարարի համարՎարդանյանը հիշեց, որ մի տեղ պահել է Սո- վետական Հայաստանի ներքին արդյունա-

բերության նախարարի համար պատրաս- տած շախմատի ճենապակե քարերի օրինակ- ները: Այս ինտելեկտուալ նվերը պատրաստե- լու համար նա մեկնել է Կաունաս՝ Լիտվա, քա- նի որ Հայաստանում չէին կարողանում բարակ պատերով ոսկրե ճենապակի ստանալ (թրծման համար հզոր վառարաններ էին հարկավոր): Այս ճենապակին լավագույնն է և արժանի շախմա- տի քարերի համար ընտրած թեմային, այն է՝ ուրարտական Արգիշտի թագավորը և իր զորքը: Ասում են՝ ոսկրե ճենապակին չի կոտրվում, ան- գամ երբ ընկնում է սալահատակին: Այնքան հե- տաքրքիր էր, որ քիչ էր մնում փորձեի, բայց վեր- ջին պահին պարոն Վարդանյանի կինը ինձ հետ կանգնեցրեց այդ գաղափարից. «Բաներ կան, որ կարելի է պարզապես հավատալ»: Երևանի հախճապակու գործարանը, ի դեպ, միայն գեղե- ցիկ հախճապակե արտադրանք չէ, որ տալիս էր: Այստեղ ծնվում էին ընտանիքներ, ինչպես գլխավոր նկարչի և սուրճի բաժակներ նկարա- զարդող իր կնոջ ջերմ ու գեղեցիկ ընտանիքը:

ԻՐԵՆՔ ՈՐ ՄԻ ԲԱՆ ՍՏԵՂԾՈւՄ ԷԻՆ, ԳՆԱՑ, ԱՐԴԵՆ 10-15 ՏԱՐԻ ՆՈւՅՆՆ ԷԻՆ ԱՆՈւՄ: ԻՍԿ ՄԵԶ ՄՈՏ ՀԵշՏ ԷՐ: ՀԵՆՑ ՆՈՐ ՄԻՏՔ ԷՐ ԾԱԳՈւՄ, ԷԼ ԵՐ- ԿԱՐ ՉԷԻՆՔ ՄՏԱԾՈւՄ, ԱՆՈւՄ ԷԻՆՔ

Էմմա Հարությունյան Արամ Կիրակոսյան, Սերգեյ Վարդանյանի արխիվից

↑ Հախճապակու գործարանում երեսուն տարի գլխավոր նկարչի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Վարդանյանը

Նոյեմբեր 20145051

ՔԱՂԱՔ Արդյունաբերություն

Page 53: Նոյեմբեր 2014, #11 (29)
Page 54: Նոյեմբեր 2014, #11 (29)

1880-ականների վերջերից սկսած՝ բնակչության թվի աճի հետ Երևանում սկսեց զգաց- վել բնակարանային սղություն: Արդյունքում, XX դարի սկզբին (այդ ժամանակ բնա- կելի տների թիվը հասավ մոտ 5000-ի) կտրուկ աճեց բնակարանային վարձը՝ 4-6 սեն- յականոց բնակարանի մեկ տարվա վարձը հասնում էր մինչև 1500 ռուբլի, Ալեքսան- դրապոլի 500-ի դիմաց: «Երևանի հայտարարություններ» թերթի 1911 թվականի հոդ- վածներից մեկում՝ «Բնակարանային հարց» վերնագրով, նշվում է, որ հարցը Երևա- նում անտանելի դժվարությունների հետ է կապված, որ այստեղ հասարակության ցածր խավերի համար շատ թե քիչ հարմարավետ բնակարաններ վարձելն անհնա- րին է, իսկ վարձելու համար համեմատաբար մատչելի տները զուրկ են ամենատարրա- կան հարմարություններից, ձմռանը սաստիկ ցուրտ են լինում, իսկ աշնան ու գարնան անձրևների ժամանակ օրերով կաթում են: Դեռ 1910-ականներին մեծ խնդիր էր նաև լուսավորությունը. դարի սկզբում կառուց- ված հիդրոէլեկտրակայանները նույնիսկ նվազագույն չափով չէին լուծում խնդիրը, արդյունքում էլեկտրաէներգիա տներում ունեին միայն հատուկենտ հարուստները, իսկ մնացածի համար լուսավորության միակ աղբյուրը մնում էր կերոսինը:

Երևանյան բնակարան, 1914 թ.

Արեգ Դավթյան Երևանի պատմության թանգարան

Նոյեմբեր 2014

ՔԱՂԱՔ կադրերի բաժին

52

Page 55: Նոյեմբեր 2014, #11 (29)
Page 56: Նոյեմբեր 2014, #11 (29)