56
Տարածվմ է անվճար Սեպտեմբեր #9 (27) 2014 Արձանագրություն Ով և ինչպես է արձաններ տեղադրում Երևանում Նաև՝ ինչպիսին էր Քոչարի Սասունցի Դավթի առաջին տարբերակը և ինչ առարկաների վրա է պատկերված երկրորդը

Սեպտեմբեր 2014 #9 (27)

  • Upload
    -

  • View
    246

  • Download
    12

Embed Size (px)

DESCRIPTION

Արձանագրություն. Ով և ինչպես է արձաններ տեղադրում Երևանում

Citation preview

Page 1: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Տարածվում է անվճար

Սեպտեմբեր

#9(27)2014

ԱրձանագրությունՈվ և ինչպես է արձաններ տեղադրում Երևանում

Նաև՝ ինչպիսին էր Քոչարի Սասունցի Դավթի առաջին տարբերակը և ինչ առարկաների

վրա է պատկերված երկրորդը

Page 2: Սեպտեմբեր 2014 #9 (27)
Page 3: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Ա նցյալ տարվա Երևանի կրած կորուստների թվում էր անվերջ վերանորոգման մեջ գտնվող «Դվին» հյուրանոցի տարածքում տեղադրված «Լեռնցիների պարը» քանդակը: Վերջինիս խոշտանգումը մի փոքր ստվերի մեջ մնաց՝ բոլորս զբաղված էինք Փակ շուկայի և նմա- նատիպ այլ հարցերով: Մինչդեռ դեպքը շատ ցավալի էր. պարզվում է, որ Երևանում կան ինչ-որ մարդիկ, ովքեր պատրաստ են մի քանի հազար դրամի համար անվերադարձ ավե-

րել արվեստի գործ, քաղաքի ամենայուրահատուկ արձաններից մեկը (ինչ անենք, որ վերջին տարինե- րին հանրության աչքից հեռու էր): Ցավալի էր, բայց բնավ ոչ նորություն. մի քանի տարի առաջ պոկել տարել էին Սասունցի Դավթի «համբերության գավաթը» (նորը տեղադրվեց 2011-ին), պլոկել Հայկ Նահա- պետի հրաշալի քանդակի ոտքերի մետաղը (հետո վերականգնեցին), հետո՝ Այվազովսկու վրձինը (վեր- ջերս ստուգել եմ՝ չեն վերականգնել), «Նարդի խաղացողի» ձեռքը (հիմա այն նորից տեղում է) և այլն և այլն: Լինում են նաև գաղափարական վեճեր արձանների շուրջ և գաղափարական վանդալիզմ դրանց դեմ: Գրերի ստեղծողի քանդակն այնպիսին չէ՞, ինչպես պատկերացնում էինք՝ տանք գլուխը ջարդենք: Խորհր- դային կարգերը էլ չկա՞ն՝ պայթեցնենք հայ կոմսոմոլի հիմնադրին, իսկ նախկին առաջնորդին գլխատենք ու շպրտենք մի մութ անկյուն: Բաբաջանյանի մատները երկա՞ր են՝ ստիպենք, որ կարճացնեն: Ծխող ու մերկ կին Հայաստանո՞ւմ՝ հայեցի՛ չէ, համազգային բողոք սկսենք: Մի կողմից միայն ողջունելի է հանրու- թյան ակտիվությունը՝ արձանները տեղադրվում են հանրային վայրերում, փոխում միջավայրը, որում և ձևավորվում է այդ հանրությունը: Ի վերջո, եթե չլիներ հանրության դժգոհությունը, մեր (ոչ թե խորհր- դային կայսրության) պատմության մեջ, մեղմ ասած, ոչ միանշանակ դեր ունեցած քաղաքական գործչի բրոնզաձույլ արձանն արդեն զբաղեցրած կլիներ Երևանի կենտրոնի մի քանի քառակուսի մետրերը: Վաղուց արդեն ժամանակն է հստակեցնել բոլոր մեխանիզմները, որոնցով նոր արձան է տեղադրվում կամ տեղափոխվում/ապամոնտաժվում է հինը: Եվ ընդհանրապես, արժե մի քիչ ավելի հանգիստ ու հանդուրժող լինել: Օրինակ, ինչպես ցույց տվեց ժամանակը, Մաշտոցը գլուխգործոց էր, իսկ գլխավոր հրապարակի գլխավոր արձանը ոչ միայն հեղա- փոխության առաջնորդ էր, այլև հայ մեծ քանդակագործի մեծ աշխատանք՝ կարելի էր, օրինակ, նրա տուն-թանգարանում պահել: Արձաններն անպաշտպան են:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Արմե

ն Պո

ղոսյ

ան

Page 4: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ նոնԱ իսԱջԱնյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱն Գրական խմբագիր՝ ԱրքմԵնիկ նիկողոսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱկ սԱրգսյԱն

Համարի վրա աշխատել են՝ Նե Թադևոսյան, Արեգ Դավթյան, Անի Սմբատի, Լենա Գևորգյան, Արմեն Մուրադյան, Վիգեն Գալստյան

Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Արմեն Պողոսյան, Գրիգոր Եփրեմյան, Մարիամ Լորեցյան, Սուրեն Մանվելյան, Ապավեն Ստեփանյան, PanArmenian Photo/Վահան Ստեփանյան; Արա Սարգսյանի, Արա Հարությունյանի, Ղուկաս Չուբարյանի ընտանիքների արխիվներից, Երվանդ Քոչարի տուն-թանգարան, HinYerevan.com, Երևանի քաղաքապետարան, facebook.com/ZarehJSinanyan, Ֆոտոլուրպատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան, Քրիստինե Իսահակյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸտնօրեն՝ Էդուարդ Այանյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ [email protected]՝ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ [email protected]

Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան

instagram.com/ YerevanCityMagazine

facebook.com/ YerevanCityMagazine

© 2011-2014 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդա- կության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պար- տադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 15.08.2014 Տպագրված է «Անտենոր» տպարանում, 0010, Երևան, Վարդանանց փողոց 16-48Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվա- ծային լրատվության մասին» և «Գովազ- դի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրու- թյամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդի- սանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմ- նադիր է հանդիսանում «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ն:2011-2014 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյու- թերը պատկանում են «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ին:

32 պատմություն Տապալվածները5 արձան, որոնք տարբեր պատճառներով այլևս կանգնած չեն Երևանում:

40 ԱյնտեղՄոռանալ հերոստրատներին Հուշարձանների հանդեպ կա- տարված վանդալիզմի ամենա- աղմկահարույց դեպքերը:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

44 իմ ԵրևանՄոխրագույն վինեգրետՍուրեն Շահվերդյանը՝ երջանիկ, անհոգ երևանցուն տեսնելու երազանքի մասին:

46 Հայացք Հանրության ձայնը Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ երկու քաղաքների նմանությունների ու տարբե- րությունների մասին:

ՔԱՂԱՔ

50 նախագիծ Վերակենդանացում Աջափնյակի հատվածներից մեկի վերակենդանացման հետաքրքիր տարբերակ:

04 կադրերի բաժինԽաչատուր Աբովյանի արձանը Աբովյանի անվան (այժմ՝ Ազնավուրի) պուրակում, 1930-ականներՄի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

10 Շապիկ Կետեր, միացե՛ք«ԵՐԵՎԱՆի» մտոցային համարի շապիկի ձևավորումն ըստ երևանցիների:

12 իրադարձություն Երևանյան ամառ 2014«Երևանյան ամառ 2014» փա- ռատոնի ամենավառ պահերը:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

14 միջավայրՀուշերի արձանագրում Ով է զբաղվում մայրաքա- ղաքային հուշարձանների ընտրությամբ, ինչպես է որոշվում, թե որտեղ պետք է դրանք տեղադրվեն և ինչ է պակասում երևանյան քանդակային մշակույթին:

20 կարծիք Քանդակելու գործ Մի քանի երիտասարդ հայ քանդակագործները` իրենց ընտրած արվեստի ճյուղի, քաղաքի վրա ազդեցության և ապագայի մասին:

23 կարծիք Բրոնզաձույլ նրբերշիկի սպասումԱրվեստաբան Վիգեն Գալստյանի հետադարձ հայացքը վերջին 23 տարի- ների ընթացքում Երևանում արձանների տեղադրման տրամաբանությանը:

24 Այլընտրանք Ուրիշ արձաններՄայր Հայաստանը մերկ կրծքով, Կոմիտասը վի- շապաքարի կողքին, Թու- մանյանը կանգնած, գիպ- սե Սասունցի Դավիթը՝ ինչպիսին կարող էին լինել երևանյան հայտնի արձանները:

28 Ճամփորդություն Զբոսանք ԵրևանովԹումանյանի ու Սպեն- դիարյանի արձանների վերադարձը Ազատության հրապարակ:

30 Խոշոր պլանԴավթապատում Հայաստանի ամենա- հայտնի արձանը բացիչի, սրճեփի, շապիկի և այլ առարկաների վրա:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 Խառը Ամսվա ամփոփումՏաքսիստների բարձրա- ձայն մտքերը, նորաբաց նստավայրերը և այլն:

06 Ժամանց Տժժում ենք բոլորսՀետխորհրդային դիսկո- ներից մինչև KaZantip Official Pre Party

08 նստավայրLouis ChardenԿրուասանների անուշահամ բույրի և Louis Charden փուռ-սրճարանի մասին:

09 նստավայր Aperetivo Գինին նախուտեստի հետ վայելելու նոր հիանալի վայր Երևանում:

23 Սեպտեմբեր 2014

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Page 5: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Ամենաերևանյան «ԵՐԵՎԱՆ» ամսագիրն ու ամենահայկական Ucom հեռահաղորդակ-ցական ընկերությունը առաջարկում են երևանցիներին հրաշալի հնարավորություն՝ ավելի շատ որակյալ կինո դիտելու՜: Ucom-ի օնլայն տեսավարձույթը առաջարկում է հարյուրավոր ֆիլմեր՝ դասականներից մինչև ամենանոր բլոքբասթերները (այդ թվում՝ 3D), հեղինակայինից մինչև նոր հայկական: Եվ հիմա դուք ունեք հնարավորություն դիտելու դրանցից 10-ը բոլորովին անվճար: Դրա համար անհրաժեշտ է պարզապես ներկայացնել միայն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում գտնվող հատուկ կտրոնը և տանել այն Ucom-ի գրասենյակներից մեկը*:

*Եթե առայժմ Ucom-ի բաժանորդ չեք, ապա լավ առիթ է բաժանորդագրվելու և ստանալու 15 անվճար ֆիլմ դիտելու հնարավորություն: Առաջարկը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց 1 ID-ի համար կարելի է ակտիվացնել 1 կտրոն Կտրոնները կարելի է ակտիվացնել և դիտել ֆիլմերը մինչև 31.12.2014թ.

ՈւշադրՈւթյՈւն

Page 6: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Ռուսական շանսոնի խորիմաստու- թյան, Մոլդովայի հանրապետու- թյան հետամնացության, անազնիվ ֆուտբոլի և այլնի մասին ասում, խոսում, մտորում են երևանցի տաքսիստները:

***Ընդհանուր լավ երաշտություն ա շանսոնը, դրա համար եմ լսում: Սիրո մասին ա հիմնականում լի- նում, չէ՞… Ես բայց համ էլ Վիվալ- դի եմ լսում, ուղղակի տաքսու մեջ հարմար չի մի տեսակ:

***Շատ եմ սիրում շանսոն, որտև հիմնականում բլատնոյ ա: Սիբի- րի աքսորվածների երգերն են: Իսկ ես երկու տարի ապրել եմ էդ կողմերում, Ծյումենսկի օբլասծ, զեկերի, նստած-հելածների հետ շփվել եմ, շատերի հետ ընգերու- թյուն եմ արել: Մի հատ ռադիո կա՝ 24 ժամ էս ա գնում, մյուսով մինչև երեկոյան տաս անց կես, մեկով էլ՝ օրը մի ժամ: Շատ լավ ա, ինձ դզում ա:

***Էն օրը գնացի բժիշկի, լռված սպա- սում եմ, մեկ էլ մի հատ ուստա եկավ, ընդունարանի աղջկան ասում ա՝ էս-էս բժիշկը ստեղ ա՞: Էս աղջիկն էլ ասում թե բա՝ չէ, օտ- պուսկ ա գնացել: Ուստեն մի պահ անջատվեց, հետո ասեց՝ էդ ո՞րտեղ ա: Ջոգի՞ր, իմացել էր, թե Մինսկ ու Իրկուտըսկի տիպի քաղաք ա տենց՝ Օտպուսկ:

***Չտեսա՞ր, դռան վրա գրած ա՝ Ջո Սատրիանի, մյուս դռանն էլ՝ Լեդ Զեփելին: Դրա համար էլ հիմա Սատրիանի ենք լսում: Բայց իմ հա- մար աշխարհի ամենամեծ խում- բը էդ Բլեք Սաբաթն ա, բայց Դիո- յի պերիոդը, Օզիին տալեն չեմ կարում: Իսկ Դիոն էդ իսկական Սաբաթի վոկալն ա, դե Իոմմին էլ իդեալական լրացնում ա իրա պարտիաներով:

Original Thuringer Bratwurst, Սար- յանի փոստի հարևանությամբOriginal Thuringer Bratwurst-ը փոքրիկ տաղավար է, ուր կա- րելի է ընտրել հոթ-դոգեր հռչակավոր գերմանական նրբեր- շիկներով՝ թուրինգյան խոզ, թուրինգյան տա- վար, բավարական հավ, բավարական խոզ, բավարական խոզ պանրով և թու- րինգյան խոզ չիլիով: Բոլորը՝ 750 դրամ:

Central Park Yerevan, Ղազար Փարպեցի 13/6Հիմնադիրները այցելուներին խոստանում են նյույորքյան ոգի Երևանի կենտրոնում, բարձրորակ կենդանի երաժշտություն, հաճելի միջավայր, յուրահատուկ մենյու և իհարկե սուրճ, տարբեր տեսակի ու շատ լավ սուրճ՝ ինչպես ժամանակով փորձ- ված, այնպես էլ նոր բաղադրատոմսերով:

Armenian Navigatorimyerevan.com կայքի Armenian Navigator նախագծի մոբայլ-հավելվածն արդեն հասանելի է App Store-ում: Yerevan Productions ընկերությանը պատկանող Armenian Navigator նախագծի վրա աշխատանքներ են տարվում արդեն մեկ ու կես տարի: Գաղափարը պարզ է. ստեղծել աշխարհում հայկական վայրերի մասին ազատ, ինտերակտիվ, ան- ընդհատ թարմացվող օնլայն հանրագիտարան: Armenian Navigator-ում ներառված են աշխարհում գոյություն ունեցող այն բոլոր վայրե- րը, որտեղ կա հայկական հետք՝ լինեն հայկական եկեղեցիներ ու խաչ- քարեր, թե ռեստորաններ՝ հայկական խոհանոցով, հայերին պատ- կանող դպրոցներ և հյուրանոցներ: Բնականաբար, տվյալների բա- զան անընդհատ թարմացվում է, քանի դեռ աշխարհով մեկ սփռված հայերը ծավալում են որևէ գործունեություն:Անհրաժեշտ է նշել, որ ներբեռնելով հավելվածը՝ յուրաքանչյուր օգտա- տեր կարող է ավելացնել վայրեր, որոնք դեռ նշված չեն Նավիգատո- րի ցանկում: Տեղեկությունը ստուգվելուց անմիջապես հետո կհայտ-նվի Armenian Navigator-ի տվյալների բազայում: Հավելվածն անվճար է, առայժմ հասանելի է միայն Iphone հեռախոսների համար, սակայն առաջիկայում պատրաստ կլինի նաև անդրոիդ համակարգով աշխա- տող տարբերակը:

***Ուսանողական տարիներին ան- սամբլ ունեինք, ես քյամանչա էի նվագում: Մի անգամ երկու շա- բաթով ուղարկեցին Քիշնև՝ էնտե- ղի համալսարանում համերգներ պիտի տայինք: Խեղճ ու կրակ եր- կիր էր Մոլդովան՝ որպես տեսար- ժան վայր իրանց մայրաքաղա- քում մի հատ ինչ-որ բարձրահարկ տուֆից շենք ցույց տվեցին: Էլ չա- սեցինք՝ սաղ Երևանը սրանից ա: Բայց դե լավ գինի ունեին՝ ահա- գին խմեցինք: Հետո էլի ահագին գնացել եմ, Տիրասպոլ էլ, որ հիմա Պրեդնեստրովյեյում ա: Ինչքան գի- տեմ, մինչև հիմա առանձնապես բան չի փոխվել, նույն անկապ եր- կիրն ա: Մենակ թե հիմա ուզում են Եվրոպայի հետ ընկերանան: Բայց դրանից մի բան կփոխվի՞, շատ կասկածում եմ:

***Շոգը քիչ էր՝ մի հատ էլ քաղաքի կե- սը շինհրապարակ ա: Մի հատ թե- թև քամի ա փչում՝ աշխարհի փո- շին նստում ա գլխներիս: Սրանք էլ, որ մի բան սկսում են շինել՝ տա- րիներով շինում են: Հյուսիսային պողոտայի պլոկած պոլերը քեզ վառ օրինակ: Շինած պահեցին, իսկականից:

***Էն Բրազիլիայի 7-1-ը չգիտեմ, բայց որ էս առաջնության խաղերի հա- լալ կեսը առած-ծախած էր՝ հաս- տատ եմ քեզ ասում: Ամենահաս- տատը էդ մեկ-ութերորդներն են, էն որ 90 րոպե մուկ էին տշում, գոլ չէին խփում, կամ էլ մի-մի հատ իրար խոթում էին, հետո սկսվում էր ավելացրած 30 րոպեն, նոր սկսում էին ֆուտբոլ խաղալ: Գի- տե՞ս խի էին տենց անում: Որտև եսիմ քանի միլիոն ստավկա են մարդիկ դնում սաղ աշխարհում ու էդ ստավկեքի իննսուն ինը տո- կոսը վերաբերվում ա 90 րոպեյ- վան: Իսկ եթե սկսվում ա ավելաց- րած ժամանակը՝ էդ սաղ ստավ- կեքը փջվում են: Այսինքն՝ սաղ փողերը մնում են անտեր մնացած տատալիզատրներին:

***Մի կողմից՝ պառկովկեքի խնդիրը Սովետից ա մնացել՝ էն ժամանակ կարևորը մարդկանց ապրելու տեղ ապահովելն էր, պաչկեքով «խրուշչովկեք» էին սարքում, որ- տև մարդիկ շատանում էին: Հետո, ճիշտ ա, տեսան, որ մեքենաների հարցը սուր ա կանգնած, դրա հա- մար որ մարդիկ իրանցով դաժե ապօրինի գառաժ էին սարքում՝ շատ ձեն չէին հանում: Բայց հիմա արդեն անտանելի ա՝ տեղ չկա կանգնելու ընդհանրապես:

Զրից Նոր նստավայրեր

Նոր հավելված

45 Սեպտեմբեր 2014

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Page 7: Սեպտեմբեր 2014 #9 (27)

EtihadՀուլիսի 2-ից Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային՝ Etihad ավիաընկերությունն սկսել է Աբու-Դաբի—Երևան՝ շա- բաթական չորս չվերթի իրականացումը: ԱՄԷ-ի գլխավոր փո- խադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործար- կում՝ 16 բիզնես դասի և 120 էկոնոմ դասի տեղերով, այսպիսով՝ շաբաթական առաջարկելով 1088 ուղևորի փոխադրում: Ինչ- պես նշում են ավիաընկերությունում՝ «Լինելով Աբու-Դաբիից մոտ երեք ժամ հեռավորության վրա՝ Հայաստանն իդեալական ուղղություն է զբոսաշրջիկների համար, ովքեր բազում ժաման- ցի վայրերից բացի փնտրում են հիանալի մշակույթ և բազմամյա պատմություն»: Etihad-ն ունի հարյուրից ավելի ուղղություն և հատուկենտ ավիաընկերություններից է, որը սպասարկում է մոլորակի բոլոր վեց բնակելի մայրցամաքները:

Զմայլվել Սքարլեթ Յոհանսոնի ուղեղի աշխատանքով«Մոսկվա» և Cinema Star կինոթատրոններում սեպտեմբերի 11-իցԱմառվա հետ անցյալում մնացին ինչպես ոսկեծիրանային փա- ռատոնային կինոն, այնպես էլ ամենավառ բլոքբասթերները: Բայց ժամանցային կինոն կոմիքսներով իհարկե չի սահմանա- փակվում. սեպտեմբերին, մասնավորապես, կարելի է դիտել Լյուկ Բեսսոնի նոր մարտաֆիլմը՝ անկրկնելի Սքարլեթ Յոհան- սոնի գլխավոր դերակատարմամբ: «Լյուսիի» գլխավոր հերո- սի օրգանիզմում պատահաբար հայտնվում է մի նորագույն գաղտնի միջոց, որի օգնությամբ նա կարողանում է կիրառել ուղեղի հզորության ոչ թե 10, այլ ամբողջ՝ 100 տոկոսը:

Ժան Ժիոնո «Հուսարը տանիքի վրա»«Անտարես», 2014, 472 էջ («Օտար գիր» մատենաշար):XIX դարի Ֆրանսիայում տեղի ունեցող արկածային մելոդրաման միշտ հետա- քրքիր է, իսկ եթե խոսքը XX դարի ֆրանսիական գրակա- նության ամենասիրված ներկայացուցիչներից մեկի՝ Ժան Ժիոնոյի ստեղծագոր- ծության մասին է, ապա առավել ևս: «Հուսարը տա- նիքի վրա» վեպի դեպքերը տեղի են ունենում 1830-ական թվականներին Նա- պոլեոնի անկումից հետո: Ֆրանսիայում Ավստրիայի գաղտնի ոստիկանությու- նից թաքնվող 25-ամյա իտա- լացի գնդապետը փախչում է մարդասպանների հետա- պնդումներից խոլերայի ծաղկման շրջանում: Հան- գամանքների բերումով հանդիպում է երիտասարդ և գեղեցիկ մարկիզուհու, ում իր աջակցությունն է առաջարկում' լինելով ոչ միայն երիտասարդ ու գե- ղեցկադեմ, այլև ազնվա- բարո: Միասին ռոմանտիկ և շատ վտանգավոր արկած- ներ են ունենում կյանքի ու մահվան սահմանագծին, որոնք հաղթահարելի են դառնում միայն սիրո շնոր- հիվ: Վեպը գրվել է 1951-ին և հաջորդած տասնամյակնե- րի ընթացքում ամենևին չի կորցրել ընթերցողների հետաքրքրությունն իր հան- դեպ: 1995 թվականին գիրքը էկրանավորվել է (գլխավոր դերերից մեկում հանդես է եկել հրաշալի Ժյուլիետ Բի- նոշը), իսկ 2014-ին առաջին անգամ լույս է տեսնում հա- յերեն (ֆրանսերենից այն թարգմանել է Լիլիթ Գաս- պարյանը):

Համատեղել անհամատեղելինԱրամ Խաչատրյան համերգասրահ, սեպտեմբերի 16Եթե դուք կարծում եք, որ դասական երաժշտությունն ու էլեկ- տրոնայինը անհնար է համատեղել, ապա Հայաստանի պե- տական երիտասարդական նվագախումբն ու անգլիացի DJ Switch-ը ձեզ ասելիք ունեն՝ մի ամբողջ համերգի տեսքով: Վեր- ջինիս վերնագիրը առավել քան խոսուն ու գրավիչ է՝ Կոնցերտ հարվածայինների, շեփորի, նվագարկչի և նվագախմբի հա- մար: Նվագախմբի դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, Breakbeat Orchestra piece-ի մենակատարը՝ Բագրատ Տերտերյանը:

Ինչ անել

Նոր ուղղություններ

Նոր գիրք

Page 8: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Ամառվա ամենաթեժ միջոցառումներից մեկը օգոստոսի 9-ին Սիրահարների այգում կայացած KaZantip Official Pre Party — Naughty Sessions 5-ն էր՝ Երևանի համար

էլեկտրոնային երաժշտության աննախադեպ խոշոր փառատոնը: Այդ առիթով մենք հանդիպեցինք միջոցառման կազմակերպիչ, հայկական էլեկտրոնային անդերգրաունդի

գաղափարախոս, Naughty Sessions դիջեյական խմբավորման առաջնորդ Սերգեյ Վարդանյանի հետ, որը պատմեց հետխորհրդային Երևանում քլաբային մշակույթի

առաջին քայլերի, թմրանյութերի և էլեկտրոնային երաժշտության կապի, Բեռլինում ու Իբիցայում «ուսանելու» և լուսավոր, տժժիկաշատ ապագայի մասին:

Տժժում ենք բոլորս

Դիսկոյից մինչև դիփ-հաուսԵրևանյան քլաբային պատմությունը սկսվեց շատ լավ, շարունակվեց ոչ այդքան հաջող և այժմ ոնց որ սկսում է ոտքի կանգնել: Ամեն ինչ սկսվեց սովետական դիսկոտեկներից, որտեղ միացնում էին, այսպես կոչված՝ դիսկո և ֆանք- հաուս երաժշտությունը: Քաղաքի ամենահայտ- նի դիսկոտեկները գտնվում էին երևանյան հյուրանոցների առաջին կամ նկուղային հար- կերում: Հետաքրքիր է այն, որ 90-ականներին ակումբային կյանքը թեև այդքան զարգացած չէր, սակայն բավական որակյալ էր: Դա բացա- տրվում է նրանով, որ այն մարդիկ, ովքեր կա- րող էին ամեն ինչ փչացնել իրենց ներկայու- թյամբ, չէին այցելում ակումբներ, համարելով դրանք իրենց արժանիքներից ցածր տեղ:Այդ ժամանակվա ամենահայտնի ակումբներն էին համարվում լեգենդար «Զելյոնին», «Կաս- կադն» ու Relax-ը: Իսկ Սահինյան Ռաֆոյի ու DJ Guess-ի անունները բոլոր տժժացողներին

քաջ ծանոթ էին: Այդ ժամանակ ես, իհարկե, հեռու էի այդ ամենից՝ ելնելով թե՛ տարիքից, թե՛ նախասիրություններից, սակայն գիտեմ, որ հիմնական ժանրերը, որոնք նախընտրում էին երևանցիները, բացի դիսկոյից, ֆանք-հաուսն էր, պրոգրեսիվ հաուսը և «գառաժ» ոճը, որը այդպես էլ մնաց 90-ականներում:Իսկ արդեն 2000-ականների սկզբից ակում- բային կյանքի որակը մեծ անկում ապրեց: Ակումբների այցելուները կտրուկ փոխվեցին: Այն մարդիկ, ովքեր գտնում էին ակումբները ոչ վայել միջավայր, հասկացան, որ այստեղ բավական շատ արկածներ կարող են հայթայ- թել: Ասենք՝ աղջիկ կապել: Այդպիսի կերպար- ները սկսեցին դուրս մղել իրական գնահատող- ներին: Եվ զարմանալի չէ, որ «գնանք քլաբ տժժալու» արտահայտությունը ավելի տարած- ված դարձավ, քան «գնանք քլաբ լավ մյուզիք լսելու-պարելու»: Երևի այդպես էլ ամեն ինչ

կշարունակվեր, եթե չզարգանար համացանցը: Այն իր հետ բերեց նոր երգեր, նոր ժանրեր, նոր դեմքեր: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մի աչ- քով էին նայում էլեկտրոնային երաժշտությա- նը, սկսեցին բացահայտել ակումբային հանգստի նոր կողմերը: Արդեն չէին վախենում անծանոթ ոճերի տակ պարելուց: Այդ ժամանակ սկսվեց զարգանալ դիփ-հաուս ոճը, իսկ 2011-ից նաև նյու-դիսկո պարային ոճը:

Պարզապես թույն մյուզիքԵրբ սկսեցի զբաղվել էլեկտրոնային երաժշտու- թյամբ, նույնիսկ ցանկություն չունեի մեծ տա- րածքներում նվագել: Ցանկանում էի փոքրիկ ինչ- որ ակումբ կամ նույնիսկ սենյակ, որտեղ կտե- ղավորվեին մոտ 10 մտերիմ մարդիկ, իրական գնահատողներ: Հայաստանում տեխնո ժանրը տարածված չէր, իսկ ես հենց տեխնո եմ նվա- գում և վստահ էի, որ մարդիկ ընդհանրապես

Ապ

ավե

ն Ս

տեփ

անյ

ան

67 Սեպտեմբեր 2014

ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց

Page 9: Սեպտեմբեր 2014 #9 (27)

չեն լսի: Խնդիրն այն չէր, թե իմ երաժշտու- թյունը լավն էր կամ վատը, խնդիրը երևա- նյան ունկնդրի անպատրաստ լինելն էր այս տիպի երաժշտությանը: Բայց մի քանի փոք- րիկ համերգներից հետո զուտ ընկերներիս համար, ինձ հենց իրենք համոզեցին փարթի կազմակերպել, և առաջին անգամ ես հանդես եկա Kami ակումբում: Շատ անսպասելի լավ անցավ: «Շատ լավ» ասելով նկատի ունեմ բո- լոր ներկաների արձագանքը, իսկ ես հիասթափ- ված էի՝ ինձնից ավելի լավ ելույթ էի սպասում: Այնուամենայնիվ, ինձ սկսեցին հետապնդել առաջարկներով և խնդրանքներով ևս մեկ ան- գամ կազմակերպել նմանատիպ միջոցառում: Այդ ժամանակ հասկացա, որ իմ, այսպես կոչ- ված՝ «ապրանքը» ունի պահանջարկ: Ու մար- դիկ ոչ թե հենց տեխնո երաժշտություն էին պահանջում, այլ պարզապես «լավ» երաժշ- տություն: Առանց հասկանալու, սա տեխնո է, հաուս է, թե դիփ-հաուս՝ իրենց համար սա պարզապես թույն և նոր մյուզիք էր, չնայած ամբողջ աշխարհում տեխնոն արդեն մի քա- նի տասնամյակ հայտնի է:

Լայն-ափԱյդ ժամանակ սկսեցի հրավիրել իմ փարթի- ներին իմ ընկերներին, որոնք հեռու էին այս տիպի երաժշտությունից. բանկիրներին, գոր- ծարարներին, շոու բիզնեսի ներկայացուցիչ- ներին: Այժմ իրենք ասում են, որ իմ ձեռքը կրակն են ընկել: Եթե մի քանի տարի առաջ իրենք այցելում էին երևանյան փաբեր, քլաբեր կամ գնում էին հանգստանալու հայտնի ծո- վափնյա քաղաքներ և լավ ժամանակ էին անց- կացնում, այժմ էլ չեն կարող տանել այդ կո- մերցիոն երաժշտությունը: Նույն BPM փառա- տոնը Մեքսիկայում շատ ավելի նախընտրելի վայր է դարձել իրենց համար, քան, ասենք, Կա- նարյան կղզիները:Լավ հանգիստը լավ երաժշտության և բարի ու դրական մարդկանց շուրջ նման է թմրանյու- թի: Ընկերներս արդեն կախված են այդ թմրա- նյութից: Երևանյան փաբերը դարձել են իրենց համար տխուր մի վայր, որտեղ երաժշտությու- նը, իրենց խոսքերով, ուղղակի «չարչարում է»:Իմ առաքելությունը հենց դրանում է. մարդ- կանց վարակել լավ երաժշտությամբ, լավ տժժալու ցանկությամբ: Խնդիրը նրա մեջ չի, որ Երևանում նորմալ տեղ չկա, խնդիրն այն է,

որ ստեղծվի միջավայր, որը կպահանջի այդ- պիսի վայրեր, որտեղ հնչում է բարձր մակար- դակի էլեկտրոնային երաժշտություն: Օրինակ, եթե մի քանի տարի առաջ քլաբերը կամ փա- բերը ուղղակի ինչ-որ դիջեյ էին հրավիրում և դրանով սահմանափակվում էր հաջողված երե- կոն, այժմ նրանք արդեն կմտածեն, թե ում կոնկ- րետ հրավիրել: Նույնիսկ այն, որ առօրյայում խաղարկվում է «լայն-ափ» արտահայտությու- նը, խոսում է դրական տենդենցների մասին: Լայն-ափը դիջեյների ցանկն է, ովքեր ելույթ են ունենալու երեկոյի ընթացքում: Արդեն սկսվում է նկատվել մրցակցություն և լինում է դեպքեր, որ հենց ինքը՝ դիջեյը իր հետ կարող է բերել շատ այցելուներ: Այո, այդպիսի դեպքեր այդ- քան էլ հաճախ չեն լինում, բայց այն, որ շարժ է նկատվում՝ ակնհայտ է:

Naughty SessionsՀենց այդ նպատակով ես որոշեցի հավաքել մի թիմ, որը կխմբավորի իր շուրջ տաղանդավոր երիտասարդ դիջեյների, որոնք վաղը կարող են ճաշակ թելադրել: Այս տարի արդեն հինգ միջոցառում-փարթիներ ենք կազմակերպել Naughty Sessions խորագրով, որին մասնակցել են տասնյակ հայտնի և ոչ այդքան հայտնի երիտասարդ դիջեյներ և հազարավոր երևան- ցիներ: Վերջին Naughty Sessions V փառատոն-փարթին տեղի ունեցավ օգոստոսի 9-ին Սի- րահարների այգում ու լավ տժժալու հնարա- վորություն տրվեց 1500-ից ավելի երևանցիների և արտասահմանցիների: Ով ներկա էր գտնվել, կհիշի, որ տարածքը փակ էր և բացի հյուրերից ու մասնակիցներից, այլ մարդիկ չէին կարող այնտեղ գտնվել: Սա հայտնի KaZantip փառա- տոնի, այսպես ասած՝ pre-party-ին էր: Բացի մեր դիջեյներից, նվագեցին եվրոպական փա- ռատոներին մասնակցած վրացի դիջեյներ: Այդ օրը Սիրահարների այգում ոչ միայն երա- ժշտություն էր, այլև պարեր, յոգայի դասեր, դաջվածքի մասնագետ էր ներկա, բազմաթիվ զվարճալի խաղեր էին կազմակերպվել: Առկա էր նաև լուսային շոու, մեծ LED էկրանների վրա ցուցադրվեցին տեսաշարեր: Վերջապես, խաղարկվեց KaZantip-ի 2 տոմս:Անհնար է ստեղծել մի միջավայր՝ ոչ մի բան չանելով: Այս առումով մեզ մոտ ամեն ինչ հա- ջող է ընթանում: Naughty Sessions-ը բաց նա- խագիծ է: Ցանկացած դիջեյ, երաժիշտ կամ հե-

տաքրքրված անձ կարող է գալ, մասնակցել մեր միջոցառումներին, իր դերը ունենալ այս ամենի զարգացման մեջ: Naughty Sessions-ը դարձել է մի նախագիծ, որը կարողանում է մի- ավորել հեռանկարային երևանյան դիջեյնե- րին ակումբային մշակույթի առաջխաղացման, ճիշտ հանգստանալ և ժամանակակից երաժշտու- թյունը վայելել կարողացող ինտելեկտուալ հան- րության ստեղծման գաղափարի շուրջ:

Հավելյալ միջոցներՇատերը խոսում են, որ ակումբային մշակույթը զարգանալով, կզարգանա նաև թմրանյութերի շուկան: Այո, շատ երկրներում թմրանյութերը ավելի ազատ են տարածված, քան Հայաստա- նում, սակայն ես երբեք չեմ տեսել լավ, խելքը գլխին դիջեյ, ով թմրամոլ է: Բոլոր լավ կազմա- կերպված փառատոներում և քլաբերում տիրում է պոզիտիվ մթնոլորտ, ազատ ու բարի վերա- բերմունք: Թմրանյութերը երբեք լավ ժամանակ անցկացնելու պարտադիր պայման չեն եղել, սակայն ես ինքս ականատես եմ եղել, թե ինչ- պես թեթև թմրանյութերի տակ մարդիկ ուղղա- կի հաճույք են ստացել կյանքից, և ինչպես են մարդիկ դրսևորում ագրեսիան օղու և վատ երաժշտության ներքո:

Ակումբային դասընթացներՎերադառնալով մեր խմբավորմանը: Կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ ենք մենք փորձում ինչ-որ բան փոխել: Այն ամենը, ինչ անում ենք, սովորել ենք լավագույն միջազգային փորձի հիման վրա: Մենք հաճախում էինք Իբիցայի ու Բեռլինի ակումբները, էլեկտրոնային երաժշտու- թյան եվրոպական ու ամերիկյան փառատոներ ճիշտ այնպես, ինչպես ուսանողները համալսա- րան են հաճախում: Մեզանից շատերը ոչ միայն դիջեյություն են անում, այլև իրենք են երաժշտու- թյուն գրում: Մենք ձգտում ենք, որպեսզի մոտ ապագայում նախագծի յուրաքանչյուր մասնա- կից ստեղծագործող դառնա: Դա միանգամից կբարձրացնի ինչպես Naughty Sessions-ի, այնպես էլ ամբողջ երևանյան անդերգրաունդի նշաձողը:Իհարկե, դեռ վաղ է խոսել դրա մասին, բայց ցան- կանում ենք ստեղծել նաև լեյբլ, ձայնագրման ստուդիա: Սակայն ամենամեծ ցանկությունն ու նպատակն է, որպեսզի աշխարհի բոլոր տժժա- ցող մարդիկ «Հայաստան» լսելիս, առաջին հեր- թին պատկերացնեն հենց Naughty Sessions-ը:

↑ Naughty Sessions դիջեյական խմբավորման առաջնորդ Սերգեյ Վարդանյանը

Արմեն Մուրադյան

Գրիգ

որ Ե

փրե

մյա

ն

Ապ

ավե

ն Ս

տեփ

անյ

ան

Page 10: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Լուի, այսօր արդեն «փուռ» հասկացությունը դժվար է տարանջատել Louis Charden բրեն- դից: Ինչի՞ց սկսվեց այս ամենը:— Իմ հարազատ տնից, ավելի ճիշտ այդ տան հարազատ հոտից: Դեռ մանուկ հասակում հասկացել էի, որ հոտը յուրահատուկ տրամա- դրություն է բերում: Իր դերը խաղաց նաև տան մոտակայքում գտնվող փոքրիկ այգին, որտեղ ես գնում էի հատուկ մայրիկիս պատրաստած կրուասանները վայելելու համար: Դեռ այն ժամանակ գիտեի, որ կրուասանների անուշ բույրը հարկավոր է համադրել առավոտյան թարմության և ծառերի նուրբ բույրերի հետ:Երևում է, որ դեռ մանկուց տարբերվել եք ձեր հասակակիցներից…— Իմ աշխարհը հիմա էլ տարբերվում է շա- տերի աշխարհներից, որովհետև այն լեցուն է բազում զարմանալի բույրերով, և ես աշխա- տում եմ մինչև վերջ զգալ յուրաքանչյուրը:

Հանդիպելով հետաքրքիր հոտի, ես կանգնում եմ, փակում եմ աչքերս և փորձում եմ մտապա- հել այն, այնպես ինչպես մարդիկ մտապահում են գեղեցիկ տեսարանները: Եվ այդ բույրերից ամենայուրահատուկն ունի կրուասա՞նը:— Կարելի է այդպես ասել: Համենայն դեպս, իմ կյանքը չէր լինի այն, ինչ կա, առանց կրու- ասանների: Նույնիսկ մտերիմ ընկերների էի ձեռք բերում դրանց շնորհիվ: Իսկ այն օրը, երբ մայրս ինձ սովորեցրեց պատրաստել իր հայտնի կրուասաննե՜րը, ինչպիսի մեծ ու անուշ պատասխանատվություն էի զգում… Դա ինձ օգնեց հետագայում, երբ մեծ քաղա- քում ընդունվեցի մի փուռ որպես հացթուխ: Ձեզ հե՞շտ ընդունեցին: Չէ՞ որ որևէ աշխա- տանքային փորձ մինչ այդ չէիք ունեցել:— Հետաքրքիր պատմություն էր: Մի օր, երբ անցնում էի այդ փռի մոտով, մի պահ կանգ- նեցի, որ զգամ թարմ հացի բույրը, իսկ ոտ- քերս իրենք տարան ինձ ներս: Մի աննկա- րագրելի ջերմություն զգացի: Տեսնելով ինձ, հացթուխը հարցրեց, թե արդյոք հայտարա- րությո՞ւնն է ինձ այստեղ բերել: Չհասցրի բառ ասել, իսկ նա շարունակեց, ասաց, որ եթե այդպես է, ապա ես պետք է անմիջապես անցնեմ իմ պարտականություններին, որով- հետև պատվերները շատ են: Այդպես հացի բույրը ինձ բերեց իմ առաջին աշխատավայր, և ես դարձա հացթուխի օգնական: Այնպես որ բույրերը կարող են ուղղորդել մարդկանց ճակատագրերը... Իմ պարտականություննե- րի մեջ է մտնում բերել ալ յուրը, ջուրը, հունցել

խմորը, հացթուխին փոխանցել անհրաժեշտ իրերը, թարմ թխվածքները դնել տաղավարի վրա և սովորել: Այսքան մեծ հաճույքով ես սո- վորել եմ միայն, երբ մայրս ինձ սովորեցնում էր իր կրուասանները պատրաստել: Ո՞րն էր ամենակարևոր դասը, որ սովորեցիք այնտեղ աշխատելու ընթացքում:— Որ կատարելագործվելու համար հարկա- վոր է ամեն օր նոր բան փորձել: Ինձ նկարիչ եմ զգում՝ նրա գործիքներն են վրձինն ու ներ- կերը, իմը՝ ջեռոցն ու զանազան բաղադրատոմ- սերը: Նկարիչը իր ցանկացած երանգը ստա- նալու համար խառնում է ներկերը, ես էլ խառ- նում եմ համեմունքները: Նկարիչը աշխատան- քի ընթացքում փորձում է գտնել կատարյալ գույներ, իսկ ես՝ կատարյալ բույրեր: Ի՞նչ պլաններ ունեք ապագայի համար:— Ես երազող եմ, բայց նաև գործարար եմ և բիզնեսի օրենքները գրված են նաև ինձ համար: Այդ օրենքներից մեկն ասում է, որ հարկավոր է անընդհատ աճել և զարգանալ: Եվ դա ոչ մի կերպ չի հակասում իմ ձգտումներին և աշխար- հը ավելի պայծառ և բուրավետ դարձնելու նպա- տակին: Չէ՞ որ մարդը երջանիկ է, երբ վաստա- կում է իր սիրելի գործով: Այնպես որ, պատաս- խանելով ձեր հարցին՝ պատրաստվում եմ շա- րունակել ստեղծագործել, զբաղվել սիրածս գործով ու նորանոր բույրերով փոխել մեծ քա- ղաքների գորշությունը: Իսկ եթե մի փոքր էլ կոնկրետանամ, ապա ամենամոտ պլանների թվում է Երևանում երկրորդ սրճարանի բացու- մը՝ քաղաքի կենտրոնում: Բայց այդ մասին ավե- լի մանրամասն կխոսենք հաջորդ անգամ:

Անցյալ տարի Երևանում մի նոր՝ անուշահամ ու ան- կրկնելի բույր ավելացավ: Դրա էպիկենտրոնն Ամիրյան փողոցում էր՝ Louis Charden փուռ-սրճարանում: Կարճ ժամանակում այս յուրահատուկ միջավայրով սրճարանը դարձավ ամենասիրելիներից մեկը երևանցիների հա- մար: Գուցե գաղտնիքը հատուկ բաղադրատոմսերով պատրաստված թարմ կրուասանների և այլ հացաբուլ- կեղենի բո՞ւյրն էր: Չէ՞ որ ինքը՝ Լուի Շարդենը, ամբողջ կյանքը նվիրել է հացթուխությանը և վերածել այն իսկա- կան արվեստի: Այդ մասին էլ զրուցեցինք Լուիի հետ:

Արեգ Դավթյան / գովազդային

Գրիգ

որ Ե

փրե

մյա

ն

89 Սեպտեմբեր 2014

ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Page 11: Սեպտեմբեր 2014 #9 (27)

«Նրանք նստած էին մի ջերմ, ինքնատիպ բարում, գինի էին ըմպում ու համ- տեսում ամենահամեղ պանրային ու մսային տե- սականին, մինչ ուշ գիշեր զրուցում ամեն ինչից ու ոչնչից…»: Նման պատմու- թյունները օրինաչափու- թյուն են Մաշտոցի 41/2 հասցեում գտնվող Aperitivo բարում, որը մայիս ամսից իր հյուրընկալ դռներն է բացել երևանցիների առջև:

Aperitivo Մաշտոցի 41/2, +374 (10) 58 65 88 , www.aperitivo.am

• Նախապես սեղան պատվիրելով՝ կստանաք 10 տոկոս զեղչ• Ժամը 20:00-ից 22:00-ն մեկ գավաթ ալկոհոլային խմիչքի հետ անվճար կարելի է օգտվել նախ- ուտեստներից (այդ թվում՝ պարմեզանից)• Յուրաքանչյուր խմիչք կարելի է գնել խանութի գներով և տեղում ըմպել

Ինչ պետք է իմանալ Aperitivo-ի մասին• Կիսատ մնացած շշի վրա կարելի է փակցնել ձեր անունն ու վերադառնալ դրան ցանկացած այլ ժամանակ • Գինիների և կոնյակների անվճար համտեսում• Դիպլոմավորված սոմե- լիեի խորհուրդները խմիչ- քի ընտրության հարցում• Միշտ կա մեկ ազատ սեղան

Ներկայացրեք այս քարտը Aperetivo-ում և 6-րդ այցելության ժամանակ ստացեք անվճար հյուրասիրություն և կուտակային քարտ:

1 2 3 4 5 6

Ներկայացրեք այս քարտը Aperetivo-ում և 6-րդ այցելության ժամանակ ստացեք անվճար հյուրասիրություն և կուտակային քարտ:

1 2 3 4 5 6

Ներկայացրեք այս քարտը Aperetivo-ում և 6-րդ այցելության ժամանակ ստացեք անվճար հյուրասիրություն և կուտակային քարտ:

1 2 3 4 5 6

Ներկայացրեք այս քարտը Aperetivo-ում և 6-րդ այցելության ժամանակ ստացեք անվճար հյուրասիրություն և կուտակային քարտ:

1 2 3 4 5 6

Ներկայացրեք այս քարտը Aperetivo-ում և 6-րդ այցելության ժամանակ ստացեք անվճար հյուրասիրություն և կուտակային քարտ:

1 2 3 4 5 6

Ներկայացրեք այս քարտը Aperetivo-ում և 6-րդ այցելության ժամանակ ստացեք անվճար հյուրասիրություն և կուտակային քարտ:

1 2 3 4 5 6

Aperitivo խանութ-բարը երկու քույրերի` Կի- մայի ու Սոնայի երկար տարիների երազանքի իրականացումն է: Մինչ այդ, Սոնան 6 ամիս սովորել է Սանկտ Պետերբուրգի սոմելիեի ակադեմիայում: Aperitivo-ն երկու սրահ ունի` մուտքի մոտ գտնվում է խանութը, ներսում՝ 40-ից ավելի այցելուների համար նախատեսված հյուրա-

սրահը: Աշխարհի տարբեր ծայրամասերից բերված գինիների 300-ից ավելի տեսակ, այլ ալկոհոլային խմիչքների լայն տեսականի` հայկական կոնյակ, վիսկի, գարեջուր և այլն, նախուտեստներ, իտալական սալ յամիների, պանիրների տեսականի, սեփական պատ- րաստման սենդվիչներ, աղցաններ և տնային մթնոլորտ: Ցանկացած պատվերի հետ մեկ- տեղ այստեղ անվճար կհյուրասիրեն նաև Սոնայի ու Կիմայի մայրիկի պատրաստած թխվածքաբլիթներ կամ այլ համեղ ուտեստ- ներ: «Ցանկանում էինք այնպիսի վայր բացել Երևանում, որ այցելուն զգա, որ տան տերն է իրեն հյուրասիրում», — նշում է Սոնան: Բայց, ինչպես հուշում է բարի անվանումը, կարևորն այստեղ նախուտեստն է՝ «ապերե- տիվոն»: Ժամը 20:00-ից 22:00-ը գնելով մեկ գավաթ ալկոհոլային խմիչք անվճար կարե- լի է օգտվել նախուտեստներից: Մասնավո- րապես ձեզ կմատուցեն 30 կիլոգրամանոց պարմեզան տեսակի պանիր (ինքնարժեքով), որն ինքներդ կկտրատեք ու կհամտեսեք: Aperitivo-ում խմիչքի հավել յալ արժեքը թան- կանում է ընդամենը 20 տոկոսով: Եթե պատ- վիրված գինին չեք ցանկանում մինչև վերջ խմել, շշի վրա կարող եք փակցնել ձեր անունն ու վերադառնալ այստեղ ցանկա- ցած այլ ժամանակ: Բարում հաճախ տեղի են ունենում գինու անվճար համտեսումներ. «Միշտ փորձում եմ խորհուրդ տալ հյուրերին, թե որ գինին ընտրեն, ինչ ուտեստով սրացնեն համը, — պատմում է Սոնան, — գինին կարծես մարդ- կային բնավորություն լինի, այնպես որ մի փոքր շփվելով հյուրի հետ, միանգամից հաս- կանում եմ, թե որ խմիչքը կհավանի: Երբեմն այցելուները խնդրում են, որ մեր ճաշակով խմիչք և ուտեստ մատուցենք»: Գումարեք սրան Սոնայի ու Կիմայի հյուրըն- կալությունը. «Պետք է հավատալ երազանք- ներին, Aperitivo բարը հենց մեր երազանքի արդյունքն է», — ասում են քույրերը և հրա- վիրում միասին վայելելու այդ երազանքը:

Լենա Գևորգյան / գովազդային Գրիգոր Եփրեմյան

Page 12: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Կետեր, միացե՛քԻնչպես, հավանաբար, հիշում եք, «ԵՐԵՎԱՆի» մայիսյան թողարկու- մը նվիրված էր մտոցներին: Լյու- կային շապիկը ձևավորել էր Սերգեյ Magic Նավասարդյանը, բայց այն- պես, որ բոլոր ցանկացողները՝ միացնելով կետերը և գործի դնե- լով երևակայությունը ստանան շապիկի իրենց բացառիկ ձևավո- րումը, ապա բեռնեն այն instagram և facebook՝ #evnmag25 հեշթեգով:

1011 Սեպտեմբեր 2014

ՔԱՂԱՔԱՄԵՋ Շապիկ

Page 13: Սեպտեմբեր 2014 #9 (27)
Page 14: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Երևանյան ամառ 2014. Երբ հանգիստդ վայելում ես քաղաքում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ մեր քաղաքում իրականացվում է ամառային միջոցառումների, փառատոների ծրագիր՝ «Երևանյան ամառ»։ Ծրագրի նպատակը մայրաքաղաքում

ամառային հանգիստն անցկացնող մեր համաքաղաքացիների և այցելուների համար առօրյան ավելի հետաքրքիր դարձնելն է։

Միջոցառումները մեկնարկել են հունիսի 1–ից՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այդ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցան կավճանկարչության մրցույթ, տոնական համերգ, մրցույթներ փոքրիկների համար: Այդ նույն ժամանակ «Հաղթանակ» զբոսայգում 25 ատրակցիոններ անվճար էին սպասարկվում, Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար անվճար էր, իսկ Հյուսիսային պողոտայում «Երազանքների քաղաք» ցուցահանդես-վաճառքն էր ընթա- նում: Տոնական միջոցառումներ էին անցկաց- վում բոլոր 12 վարչական շրջաններում:

Հունիսի 1-ից օգոստոսի 31-ը ուրբաթ և շա- բաթ օրերին ժամը 11։00–ից 17։00-ն քաղաքա- պետարանի ենթակայության թանգարաննե- րում մուտքն անվճար էր: Իսկ շաբաթ օրերին 20։00–ից 21։30-ը Ազնավուրի հրապարա- կում «Երևան» փողային նվագախմբի ելույթ- ներն էին. «Երևանյան ամառ» խորագրի ներ- քո ներկայացվում էին հին ու նոր մեղեդիներ։

Հունիսի 3–ից մեկնարկեց «Երևանյան ամառ» խորագրով լուսանկարների մրցույթը։

Հունիսի 5–ին Երևանում նշվեց Շրջակա մի- ջավայրի պաշտպանության օրը, որի կապակ- ցությամբ կենդանաբանական այգում անց- կացվեց բնապահպանական ցուցահանդես։

Հունիսի 9–ին կայացավ «Երևան բիզնես վազք» բարեգործական գործարար վազքի մրցույթը, որին մասնակցում էին թիմեր բան- կային, ապահովագրական ոլորտներից և մասնավոր ընկերություններից։

Հունիսի 21-ից Կարապի լճում բացվեց «Ֆրես- կո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փա- ռատոնը, որին մասնակցեցին ֆիլմեր տաս- նյակից ավելի երկրներից։ Ամառվա մշակու- թային միջոցառումների շարքը հունիսի 30-ին շարունակեց «Երևանյան բարդ» համերգը «Կասկադ» համալիրում, որի ընթացքում ելույթ ունեցան մի շարք հեղինակ կատարող- ներ։ Այս ամառն ընդհանրապես հարուստ էր երաժշտությամբ. հուլիսի 29–ին կազմա- կերպվեց երևանյան շրջիկ երաժիշտների մասնակցությամբ համերգ, իսկ օգոստոսի 15–ին` Երիտասարդության միջազգային օրվան նվիրված DJ-ների փառատոնը։

Հուլիսի 10-ին Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղի ունեցավ գրքերի ցուցա- հանդես-տոնավաճառը:

«Երևանյան ամառ 2014»-ին յուրահատուկ ակտիվություն է փոխանցել հուլիսի 12-ին քա- ղաքապետարանի և STR ակումբի՝ Լենինգրա- դյան փողոց-Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կազմակերպված ավտո մո- տո շոու ծրագիրը, որի մրցութային մասում ցուցադրության են ներկայացվել 100-ից ավե- լի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է բարեգործական ակցիա, որից հավաքված միջոցները ուղղվեցին աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։

Հուլիսի 18-ին ամառը քաղցրացավ՝ շնորհիվ «Ձմերուկի փառատոնի», որը համախմբեց ինչպես ձմերուկի սիրահարներին, այնպես էլ քարվինգի մասնագետներին, ֆուրշետային ընկերություններին, շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդե- գրած համաչափ զարգացման ծրագրի շրջա- նակում մեծ ուշադրություն դարձվեց մայրա- քաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակ- վող մանուկների համար կազմակերպվող ամա- ռային միջոցառումներին։ Երեք ամիսների ըն- թացքում մի քանի փուլով Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող փոքրիկ- ները մեկնեցին ամառային ճամբարներ, մաս- նակցեցին բակերում կազմակերպվող «Ուրախ ամառ» միջոցառումներին։

Օգոստոսի 1-15–ը Երևանի համաբուժարան- ներում մեկնարկեց «Երևանյան ամառ» առող- ջապահական ակցիան, որի շրջանակում քա- ղաքացիները կարողացան օգտվել պետության կողմից երաշխավորված թանկարժեք և դժվա- րամատչելի հետազոտություններից։

Օգոստոսի 22–ին անցկացվեց Գարեջրի առա- ջին փառատոնը՝ գարեջուր արտադրող բոլոր ընկերությունների և շահագրգիռ կազմակեր- պությունների մասնակցությամբ։

«Երևանյան ամառ 2014» միջոցառումներն ամ- փոփվեցին օգոստոսի 31–ին տեղի ունեցած համերգով։

Ընդհանուր առմամբ, եռամսյա ծրագիրը շատ հագեցած էր և բովանդակալից։ Քաղաքապե- տարանը խոստանում է, որ հետագայում ծրա- գիրն է՛լ ավելի հագեցած կդառնա, ու երևա- նյան ամառները է՛լ ավելի հետաքրքիր կանց- նեն երևանցիների ու մայրաքաղաքի հյուրե- րի համար:

Դավիթ Հակոբյան

1213 Սեպտեմբեր 2014

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Page 15: Սեպտեմբեր 2014 #9 (27)
Page 16: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Քանի դեռ թարմ են Անաստաս Միկոյանի արձանի շուրջ վեճերը և քանի դեռ հասկանալի էլ չէ՝ արդյոք կտեղադրվի՞ այն, թե ոչ, մենք որոշեցինք պարզել, թե ով է

ընդհանրապես զբաղվում մայրաքաղաքային հուշարձանների ընտրությամբ, ինչպես է որոշվում, թե որտեղ պետք է դրանք տեղադրվեն, արդյոք արձանների կանգնեցումը միայն պետական մարմինների նախաձեռնությունն ու որոշելիքն է և, վերջապես, ի՞նչ

է պակասում այսօրվա երևանյան քանդակային մշակույթին:

Հուշերի արձանագրում

Արմե

ն Պո

ղոսյ

ան

1415 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ միջավայր

Page 17: Սեպտեմբեր 2014 #9 (27)

← «Նարդի խաղացողի» արձանը տեղադրվել է Մոսկովյան պուրակում մի քանի տարի առաջ «Երևան Փրոդաքշնսի» նախաձեռնությամբ

↑ Գաֆէսճեան արվեստի կենտ- րոնի քանդակները Կասկադը դարձրել են քաղաքի ամենայու- րահատուկ վայրերից մեկը

Պաշտոնական ընթացակարգըԵվ այսպես, որտեղի՞ց են մեր փողոցներում հայտնվում ձուլված գրող- ները, երաժիշտները և քաղաքական գործիչները: Որոշումները կայաց- նում է Երևանի ավագանին: Կարգը հետևյալն է. հուշարձանի տեղա- դրման առաջարկը քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի մասնագիտական հանձնաժողովի հավանությանն ար- ժանանալուց հետո ներկայացվում է Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկ- մանը, իսկ վերջինիս հավանությանն արժանանալուց հետո՝ Երևանի ավագանու քննարկմանը: Ինչպես մեր հարցմանը տված պատասխանում նշել էին քաղաքապե- տարանի ներկայացուցիչները՝ առաջնահերթությունը սովորաբար տրվում է պետական, ազգային հիշարժան տարեթվերին, իրադարձու- թյուններին և անհատներին վերաբերող թեմաներին, որոնք հաճախ առաջարկում է Երևանի քաղաքապետարանը՝ պարբերաբար հայտա- րարված մրցույթների միջոցով: Բայց դրա հետ մեկտեղ Երևանի քաղա- քապետարանը ստանում է նաև տարբեր առաջարկություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներից, որոնք հիմնա- կանում ներկայացվում են գեղարվեստի հանձնաժողովի քննարկմանը: Հուշարձանի տեղադրման վայրի վերաբերյալ իր առաջարկն է անում նախաձեռնող կողմը, որը Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինա- կան խորհրդի գեղարվեստի մասնագիտական հանձնաժողովի հավանու- թյանն արժանանալու դեպքում ևս ներկայացվում է Երևանի ավագանուն:

ԲացառությունըԵրևանի քաղաքապետարանը, փաստորեն, վերահսկում է Երևան հա- մայնքի ողջ տարածքում հուշարձանների տեղադրման ընթացակարգը: Ողջ տարածքում, բացի «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին պատ- կանող տարածքից, այն է՝ Կասկադ համալիրից ու Գաֆէսճեան քանդակ- ների պարտեզից՝ ընդհուպ մինչև Ալեքսանդր Թամանյանի արձանը: Պարզ- վում է՝ այստեղ արդեն տարածքն օգտագործելու համար թույլտվություն է հարցնում Երևանի քաղաքապետարանը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօ- րեն Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ հիմնադրամին պատկանող տարած- քում յուրաքանչյուր նոր քանդակի կամ արձանի տեղադրումը լուրջ և հանգամանալից աշխատանքի արդյունք է: «Հիմնական սկզբունքը, որով առաջնորդվում ենք, այն է, որ պետք է ներկայացնենք Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անձնական հավաքածուի մեջ ընդգրկված աշխատանք: Ընդ որում, ընտրությունը կանգ է առնում այն հեղինակների վրա, որոնց աշխատանքներն ավելի հանրային բնույթի են և հարմար են բացօթյա տարածքում տեղադրելու համար: Ինչ վերաբերում է տեղադրման վայ- րին, ապա այն ընտրվում է՝ ելնելով Կասկադ համալիրի, մյուս քանդակ- ների, պարտեզի ծաղկային ձևավորումների հետ էսթետիկական և մաս- շտաբային ճիշտ փոխհարաբերակցությունը պահպանելու սկզբունքից: Համալիրն ընդհանուր առմամբ պետք է պահպանի իր ներդաշնակու- թյունը, իսկ նոր աշխատանքը ներկայանալի տեսք և սեփական տա- րածք ունենա՝ չանջատվելով միջավայրից», — նշում է փոխտնօրենը: Ինչպես ցույց է տալիս վերջին մի քանի տարիների փորձը, թանգարա- նին հաջողվում է պահպանել քաղաքի՝ ամենայուրահատուկ քանդակ- ներով տարածքի համբավը, չնայած որ լինում են նաև մեծ վեճեր՝ բա- վական է հիշել միայն երկու տարի առաջ Ֆերնանդո Բոտեռոյի «Ծխող կնոջ» շուրջ բարձրացած աղմուկը:

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՎԵՐԱ- ՀՍԿՈՒՄ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԲԱՑԻ «ԳԱՖԷՍճԵԱՆ ԹԱՆԳԱ- ՐԱՆԻ» ՏԱՐԱԾՔԻՑ՝ ԿԱՍԿԱԴԻՑ ՄԻՆՉԵՎ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ

2009 թվականի դրու- թյամբ Երևան համայն- քի հաշվեկշռին որպես գույք հանձնված 156 միավոր հուշարձան կա (2009-ից հետո Երևանի քաղաքապե- տարանի կողմից տե- ղադրված հուշարձան- ների հավաքագրման և ճշտման աշխատանք- ներն ընթացքի մեջ են):

Առն

ոս Մ

արտ

իրոս

յան

Page 18: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Հեղինակի սրտիցԵթե վերոնշյալ «Ծխող կինը», «Հռոմեացի զինվորն» ու «Սև կատուն» Երևան եկել հասել են հեռավոր Կոլումբիայից (իսկ Կասկադի մյուս քանդակները՝ բազմաթիվ այլ երկրներից), ապա մայրաքաղաքի ար- ձանների մեծ մասը, այդուհանդերձ, այստեղ էլ կերտվում են՝ տեղացի վարպետների կողմից: Դրանցից մեկը քանդակագործ Արմեն Վարդա- նյանն է: Հիմա նա իր արվեստանոցում՝ Կիևյան փողոցի վրա, աշխա- տում է «Արարատ 73»-ին նվիրված հուշարձանի վրա՝ մրցույթի համար է: Տեղը դեռ պարզ չէ, պարզ չէ նաև, թե երբ կհայտարարվի հաղթողը. «Սկզբում մրցույթին 10 օր էին տվել, հետո դարձավ երկու ամիս»: Առ- հասարակ, նման աշխատելաոճը, ըստ քանդակագործի, սովորական է դարձել. «Էլ ոչ նեղվում ենք, ոչ զարմանում»: Իր արվեստանոցում շատ գործեր ունի, որոնք ստեղծել է հայտարարված տարբեր մրցույթներին մասնակցելու համար: Բայց դրանցից շատերն իրենց տրամաբանական ավարտին այդպես էլ չեն հասել: Օրինակ, օդանավակայանում արձան տեղադրելու մրցույթին Վարդանյանի ներկայացրած աշխատանքը տեսել էին, հավանել, բայց պարզվել էր, որ այն հարմար չէ շինության ներսում տեղադրելու համար, չնայած հայտարարված մրցույթի պայ- մաններում ոչ արձանի չափերն են նշված եղել, ոչ էլ դրա՝ ներսում տե- ղադրվելու մասին մանրամասները: Արտասահմանում ունեցած իր փորձը վարպետը երազում է մի օր էլ Հայաստանում տեսնել: Այնտեղ ամեն ինչ հստակ է ու պարզ: Բայց հո չե՞ն կարող բոլոր երևանցի քանդակագործները մեկնել դուրս աշխատե- լու: «Հիմա մի 50-60 իմ տարիքի քանդակագործներ են մնացել Երևա- նում, ամեն մեկն իր արվեստանոցում աշխատում է: Գերեզմանաքարի գործեր էլ ենք անում, որը հաճույքով չենք անում, բայց անում ենք: Պե- տական պատվերների մասին ընդհանրապես կարելի է մոռանալ, իսկ անհատները մեկ-մեկ գալիս փոքրիկ գործեր են առնում նվերի հա- մար», — ասում է վարպետը: Բայց անհատական պատվերների վրա աշ- խատելիս առավե՛լ ևս չես իմանա աշխատանքիդ ճակատագիրը: Քան- դակագործը հիշում է իր «Շորն ու Շորշորը», որ մի քանի տարի զարդա- րում էր Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ, իսկ հետո հայտնվեց պատվիրատուի ամառանոցում: Նա համոզված է, որ մոնումետալ քանդակը գեղարվեստական լուրջ հար- ցեր է լուծում, փոխում միջավայրը, տրամադրություն թելադրում: «Իսկ մեզ մոտ տեղադրում են հուշարձան՝ որտեղ պատահի, ոնց պատահի, երբ պատահի: Չնայած հիմա շատ բան չեն էլ տեղադրում, տեղադրելուց էլ ոնց պատահի ընտրում են հեղինակին, գործն ու դրա տեղադրման վայրը»:

Խնամքի մասինԱրձանների ճիշտ, գրագետ տեղադրումով, սակայն, գործը չի ավարտ- վում: Պետք է դեռ հետևել դրանց վիճակին: Օրինակ՝ մաքրել թռչուննե- րի արտաթորանքից (եթե մարդու համար դա «ղսմաթ» է, ապա արձան- ների՝ միայն և միայն վնաս): Երևանում այս առումով խնդիրները շատ են: «Մայր Հայաստանի» և «Սայաթ-Նովայի» հեղինակ, քանդակագործ Արա Հարությունյանի որդին՝ Արամ Հարությունյանը, պատմում է, թե ինչպես ի սկզբանե լավ մտադրությունը (նախագիծն իրանացվում էր «Լինսի» հիմնադրամի կողմից) ճիշտ հակառակ արդյունքի բերեց: Գաբ- րիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմ- նանորոգման աշխատանքների ընթացքում, օրինակ, «զոհ» դարձան հանդիսավոր մուտքի տուֆակերտ հարթաքանդակները և նույն հրա- պարակում տեղադրված «Փյունիկ» արձանն ու Սունդուկյանի հուշար- ձանը: Պատճառը՝ մշակումն իրանացվել է հզոր ճնշումով աշխատող ավա- զաշիթով: Ինչպես հայտնում է այս ստեղծագործությունների հեղինակի որդին, նման մոտեցման հետևանքով անշտկելի ու հսկայական վնաս է հասցված քանդակներին. քայքայվել է տուֆի կառուցվածքը, այն ծե- րացել է մի քանի հարյուրամյակով, մեծապես տուժել են կամ նույնիսկ անհետացել են հարթաքանդակների դիմային նկարագրերն ու պատ- կերների մանրամասները: «Փառք աստծո, քիչ էր վնասված պորտալի աջ վերին անկյունում Արտավազդ թագավորի հարթաքանդակը, որը խորհրդային իշխանության օրոք համալիրի կազմում իրականացավ միայն հեղինակի աննախադեպ համառ պայքարի շնորհիվ», — քիչ թե շատ սփոփանքով ասում է Հարությունյանը: Մեկ այլ դեպք է հիշում Արմեն Վարդանյանը՝ Աղայանի անվան դպրոցի դիմաց տեղադրված՝ գրողի բրոնզե կիսանդրու մասին, որը կերտել է Վարդանյանի հայրը: «90-ականներին բրոնզը ներկել էին մոխրագույն ներկով ու տեսքից թվում էր, թե արձանը բազալտից է: Գնացի տնօրենի մոտ, որ ճշտեմ՝ ինչու են ներկել: Ասաց, թե կարծում էին՝ արձանը կեղ- տոտվել է, ներկեցին, որ թարմանա: Ախր նման բան չի կարելի անել, առանց իմանալու ինչ-որ քայլեր ձեռնարկել… Բայց ես լռեցի, քանի որ էդ տարիներին բրոնզը շատ էին տանում, մտածեցի՝ այդպես գոնե արձա- նին ձեռք չեն տա: Հիմա մի քիչ կարգավորվի, պիտի գնամ ասեմ, որ պետք է մաքրել ներկը, դա էլ մեծ աշխատանք է», — ասում է վարպետը:

↑ «Շոռն ու Շորշոռը» Աբովյան փողոցից հեռացան պատվիրա- տուի ցանկությամբ

→ Քանդակագործ Արմեն Վարդանյանը

← 2011 թվականին Սասունցի Դավթի արձանը վերանորոգվեց «ԵՐԵՎԱՆ» ամսագրի նախաձեռնությամբ

Սու

րեն

Մանվ

ելյա

ն

Սու

րեն

Մանվ

ելյա

ն

Արմե

ն Պո

ղոսյ

ան

Ո՞րն է ձեր կարծիքով Երևանի լավագույն արձանը (առաջին հինգ հորիզոնականները) 1. Սասունցի Դավիթ 20% 2. Հայկ Նահապետ 14%

3. Կոմիտաս 13% 4. Առնո Բաբաջանյան 7% 5. «Տղամարդիկ» 6%

Հարցում մեր fb-էջում.

1617 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ միջավայր

Page 19: Սեպտեմբեր 2014 #9 (27)

↓ Նուռն իր ինտերակտիվ քանդակի բացման արա-րողության ժամանակ

Երվանդ Քոչարի կերտած Սասունցի Դավթի արձանի բախտն այս առու- մով ավելի է բերել, թեև այս հռչակավոր կերտվածքն էլ ունեցել է լուրջ խնդիրներ: Հատկապես հետխորհրդային առաջին տարիներին այն անուշադրության է մատնված եղել, նույնիսկ համբերության բաժակն էին մի քանի անգամ պոկել տարել: Միայն 2009-ին քաղաքապետարա- նը որոշ միջոցներ ձեռնարկեց, իսկ 2011-ին Երևանի խորհրդանիշներից մեկի կարգի բերման գործին լծվեց մասնավոր սեկտորը: Ավելի ճիշտ՝ «ԵՐԵՎԱՆ» ամսագիրը, որն իր շուրջ հավաքեց 23 ընկերների, ովքեր իրենց հերթին հավաքեցին շուրջ 60 հազար դոլար: Մի քանի ամսվա ընթացքում ամբողջովին վերականգվեց ավազանը, որի կենտրոնում գտնվում է արձանը, տարածքում տեղադրվեցին նոր նստարաններ ու աղբամաններ, անցկացվեց լուսավորում, մաքրվեց պատվանդանը և հին նախագծերով վերստեղծվեց համբերության գավաթը:

Նոր ժամանակներին համահունչԵրևանի ամենաթարմ արձաններից է «Ընթերցողի հուշարձանը»՝ Խնկո Ապոր գրադարանի դիմաց: Արձանի հեղինակը դիզայներ, նկարիչ, քան- դակագործ Նուռն է: Այս գործը յուրահատուկ է երկու պատճառով: Նախ, սա քաղաքային իշխանություններին՝ անհատի կողմից առաջարկված նախագիծ է, բացի այդ, սա Երևանի առաջին ինտերակտիվ հուշար- ձանն է: Այն իր մեջ ունի Wi-Fi մոդեմ, և շրջակայքում գտնվող ցանկա- ցած մարդ կարող է միանալ անվճար ինտերնետին: Ավելի ճիշտ, միայն karda.am կայքին, որտեղ կա մոտ մեկ միլիոն անվճար գիրք. դրանցից յուրաքանչյուրը կարելի է ներբեռնել արձանի շրջակայքում գտնվելով: «Արձան դրվում է սովորաբար այն մարդկանց կամ երևույթների հա- մար, որոնք մեծ դեր են ունեցել պատմության մեջ: Որպես կանոն տե- ղադրվում է, երբ նրանք այլևս չկան կամ էլ այնքան եզակի են, որ դրվում է նրանց կենդանության օրոք: Իսկ ընթերցողի հուշարձանը նվիրված է նրանց, ովքեր ոչ եզակի են և ոչ էլ վերացել են: Յուրաքան- չյուր մարդ կարող է գալ, նստել արձանի վրա և լուսանկարվել՝ այդ- պիսով դառնալով դրա ընթերցող-հերոսը», — ասում է Նուռն ու խոս- տովանում, որ արձան կանգնեցնելը Երևանում հեշտ գործընթաց չէ, բայց իր պարագայում ցանկությունն այնքան մեծ էր, որ պատրաստ էր անցնել բոլոր բարդությունների միջով: Նուռին հանդիպած առաջին ու իր բնորոշմամբ՝ ամենաէական խնդիրներից մեկը համապատասխան ձուլարանի բացակայությունն էր հենց այն ժամանակահատվածում, երբ պետք էր ձուլել «Ընթերցողի հուշարձանը»: Մյուս խնդիրը արձա- գանքներն էին. «Առհասարակ, ցանկացած նոր նախաձեռնություն ծանր է ընդունվում, — բացատրում է քանդակագործ-դիզայները: — Երևի թե նորմալ է, որ նույն ոլորտի կոլեգաների մոտ լինում են մասնագիտական անհամաձայնություններ: Կան մարդիկ՝ հատկապես ավագ սերնդից, ում համար արձանը պետք է լինի միայն և միայն մարդ, և, ցավոք, այս- օր որոշողները նրանք են: Վստահ եմ, որ լավ տաղանդավոր երիտա- սարդներ կան, ովքեր շատ հաճախ չեն կարողանում առաջ տանել իրենց մտքերը: Բայց հուսահատվել երբեք պետք չէ, պատրաստ եմ նույնիսկ օգնել բոլորին իմ փորձով»: Էլեկտրոնային տարրերով ինտերակտիվ արձանների շարքը Երևանում այսպիսով չի սահմանափակվելու: Նուռը վստահ է, որ երբ մեկ յուրա- հատուկ արձան ես տեղադրում, այն լինում է նմուշ, իսկ եթե շարք ես անում, դառնում ես քաղաք, որն աշխարհին ներկայանում է նոր տիպի արձաններով: Նուռն արդեն աշխատում է նոր նախագծի վրա. նրա հաջորդ հուշարձանը նվիրված է լինելու մելոմանին, դրանից հետո էլ՝ արվեստասերներին: Փակագծերը դեռ չի բացում, բայց խոստանում է, որ հետաքրքիր է լինելու:

Հունգարացիներից ինչո՞վ ենք պակասԵրևանցու ցանկության իրականացման մեկ այլ վառ օրինակ է Վիլյամ Սարոյանի հուշարձանը Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում: Ամերիկահայ մեծանուն գրողի ար- ձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն էր։ Այդ գաղա- փարը ծագել էր Բուդապեշտում, որտեղ նա մեկնել էր նկարահանում- ների, և երբ քաղաքի հենց կենտրոնում տեսել էր Ուիլյամ Շեքսպիրի ար- ձանը, հիշել էր, որ Երևանում Սարոյանի արձան չկա։ Վերադառնալով Հայաստան՝ Ռաֆայել Հովհաննիսյանը սկսեց ջանքեր գործադրել գաղափարը կյանքի կոչելու համար, իսկ դա ֆինանսական միջոցներ և ձանձրալի ու ժամանակատար թղթաբանություն էր պահան- ջում։ Բայց էնտուզիաստի բախտը բերեց այնքանով, որ երկու տարի հե- տո լրանում էր Սարոյանի 100-ամյակը: Օգտվելով այդ առիթից՝ Համա- հայկական աշխարհագրական ասոցիացիան պատրաստեց ծրագիր և ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարությանը. ծրագիրն ընդգրկվեց սարոյանական միջոցառումների ցանկում։ Գումարի խնդիրը լուծելու համար նախաձեռնվեց հանգանակություն, որին իրենց ներդրումներով մասնակցեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած բարերարներից և վերջացրած թոշակառուներով:

«ԿԱՆ ՄԱՐԴԻԿ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻՑ, ՈՒՄ ՀԱՄԱՐ ԱՐՁԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԵՎ ՄԻԱՅՆ ՄԱՐԴ, ԵՎ, ՑԱՎՈՔ, ԱՅՍՕՐ ՈՐՈՇՈՂՆԵՐԸ ՆՐԱՆՔ ԵՆ», — ԿԱՐԾՈՒՄ Է ՆՈՒՌԸ

Մարի

ամ

Լորե

ցյա

ն

Երևանյան արձաններում ամենից հաճախ օգտագործվող նյութերը

Բրոնզ՝ 32 արձան Բազալտ՝ 25 արձան Գրանիտ՝ 25 արձան

Պղինձ՝ 11 արձանՏուֆ՝ 19 արձան Մարմար՝ 6 արձան

Page 20: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Երբ բանը հասավ քանդակի ստեղծմանը, գործը վստահվեց փարիզա- բնակ քանդակագործ Դավիթ Երևանցուն։ Արդյունքում ստացվեց 3,2 մետր բարձրությամբ բրոնզաձույլ հուշարձան, որը ներկայացնում է Սարոյա- նին 54 տարեկանում: Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի տարածքը հատ- կացրեց այն ժամանակվա Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգ- լարյանը, բացումն իրականացավ 2008 թվականի դեկտեմբերին։ Գոհ մնացին բոլորը:

Քաղաք-գերեզմանոցՄինչ հանրությունը քննարկում է հերթական պատմական, այն էլ շատ իրարամերժ կերպարի կիսանդրին կանգնեցնելու հարցը, քանդակագործ Սահակ Պողոսյանն ու արվեստաբան Լիլիթ Սարգսյանը բոլորովին նոր սկզբունք են փորձում առաջ քաշել՝ կապված քաղաքային միջավայրում հուշարձանների ու արձանների տեղադրման, դրանց թեմատիկ ընտրու- թյան հետ: «Այստեղ երկու կարևոր գործոն կա: Առաջինն ամբողջ հասա- րակությանն է հուզում, այն է՝ հարցի իրավական կողմը՝ ով իրավունք ունի արձան տեղադրելու, և ինչպես է կատարվում գործընթացը, ինչն այսօր այնքան էլ միանշանակ չէ: Երկրորդն ավելի նեղ մասնագիտա- կան խնդիր է՝ ժամանակակից արձանագործության էսթետիկական, գա- ղափարական կողմը», — նշում է արվեստաբանը: Լիլիթի համոզմամբ՝ այսօր քաղաքում խոտանների տարափ է, և պրոֆե- սիոնալիզմի խնդիր կա: Նախորդ ժամանակաշրջանի հետ համեմատու- թյան մեջ մեր օրերը ակնհայտ պարտվող են. «Մենք խորհրդային կար- գերն այդքան փնովում ենք, բայց այն ժամանակ քաղաքում ոչ մի պա- տահական արձան չկար: Յուրաքանչյուր քանդակային աշխատանքի

→ Ռաֆայել Հովհաննիսյանի ջանքերով Երևանում տեղա- դրված Սարոյանի արձանը

ՍԱՀԱԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՀԱՄԱ- ՐՈՒՄ Է, ՈՐ ԴԱՍԱԿԱՆ ԱՐՁԱՆԱ- ԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼ Է ԵՎ ՊԵՏՔ Է ԻՐ ՏԵՂԸ ԶԻՋԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՆՈՒՄԵՆ- ՏԱԼ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ

Գարեգին Նժդեհ Ազգային ազատագրական շարժման կարևորագույն գործիչներից մեկըԶարմանալի է ունենալ իրեն նժդեհական համարող իշ- խող կուսակցություն, Նժդեհի հրապարակ և Նժդեհի մասին պատմող մի ամբողջ պատմական ֆիլմ (որակնե- րի մասին չենք խոսում), բայց չունենալ Նժդեհի արձան (փոխարենը՝ ունենք բոլշևիկ Սպանդարյանի արձանը Նժդեհի հրապարակում):

Արշիլ ԳորկիԱմերիկահայ նկարիչ, աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը Եթե Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման առա- ջին արգումենտը իր հայ լինելն է, ապա Արշիլ Գորկին ոչ միայն հայ էր, այլև ոչ ոքի գնդակահարման հրա- ման չի ստորագրել: Ավելին՝ XX դարի ականավոր մշա- կութային գործիչներից մեկն է:

Մոնթե ՄելքոնյանՂարաբաղյան պատերազմի հրամանատար, Հայաս- տանի ազգային հերոսԻհարկե Մոնթեի բրոնզե կիսանդրին կա Հաղթանակ զբոսայգում (և մի խաչքար-հուշարձան Մաշտոցի պո- ղոտայում), բայց կարծում ենք, որ արցախյան հերո- սամարտի կարևորագույն գործիչներից մեկն արժանի է լիարժեք արձանի:

Արամ ՄանուկյանՀայոց նորագույն պետականության հիմնադիր, Առա- ջին հանրապետության ներքին գործերի նախարարԱրդարության համար նշենք, որ Արամ Մանուկյանի կիսանդրին կա ՀՀ ոստիկանության շենքի դիմաց, բայց մի փոքր տարօրինակ է կապել իր անձը զուտ ներքին գործերի ոլորտի հետ: Ու չէր խանգարի վերականգնել տունը, որտեղ ապրել է Մանուկյանը՝ իր անունը կրող փողոցի վրա:

Ռուբեն ՄամուլյանԱմերիկահայ թատերական և կինո ռեժիսոր, առաջին հնչուն և առաջին գունավոր ֆիլմերի ստեղծողՄամուլյանն էլ խիստ դրական կերպար է, Հոլիվուդի Ոսկե Դարի կարևորագույն գործիչներից մեկը: Եվ ոչինչ, որ նրան այդպես էլ չի հաջողվել նկարահանել «Մուսա լեռան 40 օրը», փոխարենը նա նույնպես ոչ ոքի չի գնդակահարել (թեև պաղպաղակի ատրադրություն էլ ոչ մի տեղ չի սկսել):

Մարկ ԳրիգորյանՃարտարապետ, XX դարի Երևանի կերտողներից մեկըԱյնպես է ստացվել, որ Երևանում կա միայն մեկ ճար- տարապետի արձան՝ Ալեքսանդր Թամանյանի: Բայց նրանից հետո էլ քաղաքում աշխատել են այնպիսի դեմ- քեր, առանց որոնց Երևանը չէր դառնա Երևանը: Դրան- ցից թերևս ամենաակնառուն Մարկ Գրիգորյանն է. մի՞- թե Մատենադարանի, Ազգային ժողովի և Հանրապե- տության հրապարակի անսամբլի շենքերի նախագծու- մը բավարար պատճառ չեն:

Սերգեյ ՓարաջանովՌեժիսոր, կինոյի հայազգի կարևորագույն դեմքերից մեկըՍերգեյ Փարաջանովը հայկական կինոյի և ընդհանրա- պես մշակույթի կարևորագույն դեմքերից մեկն է, իսկ ռեժիսորի տուն-թանգարանը՝ մայրաքաղաքի քարտե- զի կարևորագույն մշակութային կետերից մեկը: Այդու- հանդերձ, հրաշալի մի արձանի նա արժանացել է Թբիլի- սիի կենտրոնում, իսկ Երևանում կա միայն կիսանդրի՝ Պանթեոնում, ուր, իրատես լինենք, հասնում են քիչ երևանցիներ և հատուկենտ զբոսաշրջիկներ:

Ում արձանը չկա, բայց լավ կլիներ, որ լիներ

Մարի

ամ

Լորե

ցյա

ն

1819 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ միջավայր

Page 21: Սեպտեմբեր 2014 #9 (27)

տեղադրումը, թեմատիկ ընտրությունը, պատվիրելը կոնկրետ հեղի- նակին կարևոր ու պատասխանատու գործընթաց էր: Իսկ այն, ինչ այս- օր՝ անկախ Հայաստանի օրոք է տեղի ունենում, զուրկ է ցանկացած սկզբունքայնությունից ու առավել ևս գեղագիտական բաղկացուցչից: Ես կարծում եմ, որ մոնումենտալ քանդակագործությունն այսօր Երևա- նում ծայրաստիճան ճգնաժամ է ապրում, բայց հակառակ դրան՝ ցած- րորակ աշխատանքների թիվը քաղաքում աճում է»: Սահակի խոսքե- րով էլ՝ մեզանում արձանագործության ու քանդակագործության տար- բերությունը չի ընկալվում: Նա համարում է, որ դասական արձանա- գործությունը՝ որպես այդպիսին, թե՛ գաղափարապես, թե՛ էսթետիկա- պես իրեն սպառել է և պետք է իր տեղը զիջի ժամանակակից մոնու- մենտալ քանդակագործությանը. «Արձանագործությունը, ըստ էության, այս կամ այն մարդու հուշարձանի կամ կիսանդրիի ստեղծումն է: Այսօր այնպիսի տպավորություն է, թե Երևանը գերեզմանի են վերածել, այն- քան հուշարձաններ են տեղադրել, — նկատում է նա և հավելում. — Իսկ քանդակագործությունը շատ ավելի լայն հնարավորություններ է ընձե- ռում հեղինակին, անգամ եթե նրա խնդիրը կոնկրետ մարդ պատկերելն է»:

Շարունակելով միտքը՝ Լիլիթը նշում է, որ անհրաժեշտ է դուրս գալ ար- ձանագործության դասականությունից ու հանրության աչքը սովորեց- նել գաղափարների, կերպարների ու երևույթների ավելի ազատ, ավելի պայմանական ու կոնցեպտուալ պատկերումներին. «Առաջին հերթին, իհարկե, այդ խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում: Երկրորդը, բնականաբար, հանրությանը կրթելն է, հանրային տարածքում ժամա- նակակից քանդակագործության նմուշներ մատուցելը: Բարեբախտա- բար, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մասամբ կատարում է այդ գոր- ծառույթը, քանի որ Կասկադ համալիրն ու հարակից տարածքն այդ կենտրոնին է պատկանում: Այդտեղ ցուցադրվում են աշխատանքներ Գաֆէսճեանի անհատական հավաքածուից, որոնք բնավ չեն մոտենում երևանցիների՝ դասական արձանների մասին պատկերացումներին: Բայց այդքանը բավական չէ. ողջ քաղաքն ունի թարմանալու, նոր շունչ ստանալու կարիք», — վստահ է արվեստաբանը: Մինչ նոր շունչ կստանա քաղաքը ու խելքի կգա ոլորտը, մեզ մնում է սպա- սել Անաստաս Միկոյանի քանդակի մասին լուրերին և կռահել, թե էլ ո՞վ նույն կերպ կանմահանա Երևանի փողոցներում ապագայում:

Անի Սմբատի, Նե Թադևոսյան

← «Լեռնցիների պարը». վերջին տարիներին վանդալիզմի ամենա- զարհուրելի դեպքե- րից մեկը ԵրևանումԿա

րապ

ետ Ս

ահա

կյա

ն

«Մայր Հայաստան»՝ 52

մետր պատ- վանդանի հետ

միասին, քանդակը 22 մետր է

Երևանի ամենաբարձր քանդակները (և ամենափոքրը)

Եղիշե Չարենց՝ 18,5 մետր

Վարդան Մամիկոնյան՝

15 մետր

Գայ՝ 12,5 մետր

Սասունցի Դավիթ՝ 12 մետր

Անդրանիկ Օզանյան՝ 9,5 մետր

Խաչատոր Աբովյան՝ 9 մետր

Մյասնիկյան՝ 8,6 մետր

«Երևանի սառը ջուր»՝

2,2 մետր (ամենափոքրը)

Page 22: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Այն մասին, թե ինչու են XXI դարում դառնում քանդակագործ, ինչ քանդակներ են պակասում Երևանին, ինչու Հյուսիսային պողոտայում պետք է 40

մետրանոց բրոնզե արձան տեղադրվի և ինչու լավ քանդակը լավ կնայվի ցանկացած քաղաքում. մտորում են երիտասարդ քանդակագործները:

Քանդակելու գործ

Արգիշտի Հարությունյան 31 տարեկանՔանդակագործը գործ ունի նյութի ու ծավալի հետ, այսպի- սով՝ շրջապատող աշխարհը ամեն պահի ոգեշնչում է մեզ: Եթե նկարիչը չզարմանա, հարցականներ չունենա, ոչինչ չի կարող ստեղծել: Ես չեմ կարող սահմանափակվել Երևանով, ինձ ոգեշնչում է ամբողջ աշխարհը: Մայրաքաղաքի աղմու- կից հեռու՝ Քանաքեռավանում գտնվող իմ արվեստանոցում եմ կարողանում ոգեշնչվածությունս արտահայտել:Մեր քաղաքում ամեն քայլափոխի հուշարձաններ կան, բայց դրանք դեռևս քանդակներ չեն, իսկական քանդակների լուրջ պակաս կա այսօր: Վատի, անճաշակի, անորակի դեմ պայ- քար չկա, շատ քչերն են, որ կարող են պրոֆեսիոնալ կար- ծիք հայտնել, և արտահայտվում են:Եթե հնարավորություն ընձեռվեր Երևանի համար մի քան- դակ ստեղծել, նախ՝ հաշվի կառնեի մեր քաղաքային ֆոլկլո- րը, կօգտագործեի ավանդական ճարտարապետական դե- կորատիվ ֆորմաները: Հյուսիսային պողոտայում մի հսկա- յական՝ 40 մետրանոց բրոնզե քանդակ կտեղադրեի, որի տակով ավտոմեքենաներ կանցնեին: Այն կխորհրդանշեր ազատությունն ու մեր այսօրվա խնդիրները:Երևանապաշտ հայ չեմ, առանձնահատուկ կերպով Երևա- նով չեմ հպարտանում, բայց սիրում եմ Հայաստանը: Մեզ մոտ արվեստը զարգացել է կրոնական հենքի հիման վրա, այսինքն՝ եկեղեցին է եղել պատվիրատուն, ինչը, հիմնակա- նում, սահմանափակել է արվեստագետների «քառակուսուց դուրս» ստեղծագործելը: Ուղղանկյուն ֆորմայից դուրս եկող մտածողությունն եմ ուզում տեսնել Հայաստանում: Մարդը չի փոխվում, իսկ արվեստը փոխվում է իր ֆորմաներով, բայց կայուն պահելով միակ ճշմարտությունը՝ զգացողությունը, այն, ինչ գրված չէ գրքերում, այն ինչ ծնվում է մարդու հետ: Շատ կուզենայի, որ Հայաստանում լիներ ֆրանսիական բո- հեմի պես մի բան: Մեզ մոտ կան այն մարդիկ, ովքեր կարող են ապրել ու զարգացնել նման կենսակերպը, բայց արվես- տը մեզ մոտ խեղդվում է, որովհետև պետությունն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի արվեստագետն ապրի նվաստացած: Այս վերաբերմունքը մթնոլորտ չի ստեղծի, լավ քանդակներ էլ չեն ավելանա քաղաքում:

2021 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ կարծիք

Page 23: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Սարգիս Բաբայան28 տարեկանԵրևանը օգնում է ինձ աշխատել ու ստեղծագործել: Եթե մարդը անդադար փնտրտուքների մեջ է, անկախ գտնվելու վայրից կոգեշնչվի և կստեղծագործի: Երևանում շատ են ժամանակակից քանդակագործները, ով- քեր լի են մտքերով ու կարող են հետաքրքիր լուծումներով աշխատանքներ ներկայացնել, որոնք նույնիսկ կտեղադրվե- ին քաղաքում, սակայն, հիմնականում, նրանց հնարավորու- թյուն չի տրվում: Քանդակը ավելի բարդ է ընկալել ու հասկանալ, քան, օրի- նակ՝ երաժշտությունը, դրա համար հասարակությունը ևս պետք է պատրաստ լինի ջանք գործադրելու: Երբ մարդ տես- նում է քանդակը, նրա մեջ պետք է ամեն ինչ փոխվի: Սա քանդակագործի խնդիրն է, բացի գրագետ լուծումից հույ- զեր ու ոգի փոխանցի իր ստեղծագործությանը:Իհարկե, շատ կուզենայի ինչ-որ քանդակ պատրաստել Երևա- նի համար՝ չկա զինվոր, ով չի ուզում գեներալ դառնալ: Սա չափազանց պատասխանատու հարց է՝ որևէ հետք թողնել սերունդների համար, աստիճան հանդիսանալ, ում աշխա- տանքի ու գործունեության վրա հիմնվելով, մյուսները ևս արժեքներ կկերտեն: Գեղարվեստի ակադեմիան նոր ենք ավարտել, դեռևս չու- նենք արվեստանոց, բայց սա հաղթահարելի խնդիր է:

Աշոտ Գևորգյան27 տարեկանԵրևանով զբոսնում եմ որպես սովորական քաղաքացի, նույնիսկ երբ քանդակ եմ տեսնում, փորձում եմ գնահատել այն դիտորդի աչքերով: Հետո արդեն որպես մասնագետ եմ զննում ու վերցնում այն, ինչ իմն է, ինչը կարող է ինձ սովո- րեցնել, ոգեշնչել: Մի քանի տարի առաջ քաղաքում տեղա- դրվեց մեր դասախոսներից մեկի՝ Գարեգին Դավթյանի հեղի- նակած Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը, այն յուրահատուկ է ինձ համար: Իսկ դասական գործերից միշտ առանձնահա- տուկ են եղել Սասունցի Դավթի ու Թամանյանի արձանները:Երևանյան ոճ ասվածը չեմ ընդունում, մարդը պարզապես անկեղծ ստեղծագործում է, փորձելով ներխուժել դիտորդի հուզական աշխարհ: Երբ քանդակը տեղադրվում է քաղաքի որևէ մասում, այն արդեն չի դիտարկվում որպես առանձին նմուշ, այլ որպես ընդհանուր պատկերի մի մաս: Օրինակ՝ Օպերայի հարևանությամբ Ռոդենի «Նկարիչը» ընդհանրա- պես կապ չունի այդ տարածքի հետ, այն թանգարանային նմուշ է, որի հետ պետք է կոնտակտ ունենալ ու ավելի մո- տիկից դիտարկել:Ես դեռ պատրաստ չեմ ու ցանկություն էլ չունեմ Երևանում որևէ հեղինակային քանդակ տեղադրել: Սա ժամանակի խնդիր է: Մենք քանդակագործության մեջ ենք, ինչ-որ ֆունկ- ցիա ենք կրում և փորձում ենք, թեկուզ, ցուցահանդեսների միջոցով մեր աշխարհընկալման չափով կրթել մարդկանց ու փոխանցել նրանց արվեստի շունչը:

Page 24: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Գեղամ Աբրահամյան25 տարեկանԴեռ չեմ գիտակցում այն կոնկրետ, գլոբալ նպատակը, որը պիտի իրականացնեմ որպես քանդակագործ: Ինձ գերում են ծավալը, լույսերը, տրամադրությունը, ներվը: Սկզբում են- թագիտակցաբար եմ սիրել քանդակագործությունը, հետո տարիքի հետ, լուրջ ու պրոֆեսիոնալ մասնագետների հետ շփվելով հասկացել եմ, թե ինչ եմ ընտրել որպես կյանքի ուղի: Չի կարելի արվեստ սովորեցնել, արվեստագետի ծնունդը շփումների, խոսքերի, փորձի փոխանակման արդյունքն է:Երևանով քայլելիս անդադար ուսումնասիրում եմ, նկատում եմ, խորանում եմ, մտքով ես միշտ քանդակագործ եմ: Ակն- հայտ ավելորդ քանդակներ կան մեր քաղաքում, կան նաև իսկական արվեստի գործեր:Ինքս էլ ունեմ մեծ ծավալի գործեր, որոնք շատ կուզենամ մի օր տեսնել Երևանի փողոցներից մեկում, բայց նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե որ հատվածում, որովհետև կա- յուն միջավայր չկա: Մինչդեռ քանդակը պետք է համապա- տասխանի ու ներդաշնակ լինի տվյալ տարածքին, որպես- զի միջավայր ստեղծի: Իսկ մեր քաղաքում այդ միջավայրն այսօր ոչնչացված է: Եթե ստեղծագործությունը լուրջ արվես- տի գործ է, ապա այն սազական է քաղաքին, չեմ ընդունում «երևանյան» բնորոշումը: Եթե դու արվեստի մեջ ես, փորձում ես աշխատանքիդ միջոցով արտահայտել համամարդկային ապրումները, ապա չես կարող կոնկրետ քաղաքային կողմ- նորոշում տալ ստեղծագործությանդ: Երբ լսում ես Կոմիտաս, զգում ես հայկականը, բայց դա հատուկ արված չէ, դա ար- յան կանչն է, որի միջոցով արտահայտվում են համամարդ- կային զգացողությունները:Ինձ ոչ թե Երևանն է ոգեշնչում, այլ ընկերներս, զրույցները, քամին, անձրևը, այն, ինչ զգում եմ ու կարողանում եմ փո- խանցել աշխատանքիս միջոցով: Հայաստանում քանդակա- գործին գումար չի տրամադրվում, որ կարելի լինի արվես- տանոց վարձակալել, ճիշտ լուսավորության ներքո աշխա- տել, ուսումնասիրել: Ռոդենը միանգամից չի քանդակել, եր- կար աշխատել է, որ արդյունքի հասնի:

Գևորգ Թադևոսյան28 տարեկանԵս Վանաձորից եմ, կարող եմ ասել, որ հենց Երևանը աջակ- ցեց իմ կայացմանը, երբ 17 տարեկանում տեղափոխվեցի այստեղ: Ամեն ինչ կյանքումս հենց Երևանը տվեց ինձ, թե գիտակցությունս, թե հուզական աշխարհս փոխվեցին: Այս- տեղ գտա մարդկանց, որոնց հետ կարելի էր այնքան խոսել՝ գրքերից, ֆիլմերից, երաժշտությունից: Մարդը պետք է տեսնի քանդակը ու զգա՝ կյանքը փոխվեց, ինչպես լինում է կարդացած գրքից կամ լսած երգից հետո: Ամեն ինչ չէ, որ կարելի է քանդակի միջոցով արտահայտել: Նույն Միքելանջելոն, որ հանճար էր, շատ բաներ կտավի, կամ գրչի միջոցով էր արտահայտում: Պետք չէ գոռալ այն մասին, ինչը պետք է շշուկով ասել:Բախը ասել էր՝ «եթե իմ երաժշտությունը ձեզ պարզապես հաճույք է պատճառում, ուրեմն կներեք, անիմաստ եմ աշ- խատում»: Եթե ստեղծագործությունը մի կաթիլ անգամ չի մաքրելու դիտորդին, ուրեմն եկեք սին բաներ չհորինենք:Մատիսը մի հրաշալի կտավ ունի, որի վրա պատկերված է պատուհանից այն կողմ գտնվող տեսարանը: Ես էլ քանդա- կել եմ Մատիսին՝ պատուհանի հակառակ կողմում գտնվող արվեստանոցում: Մատիսը ոգեշնչում է ինձ աշխատել ու սա յուրահատուկ ինքնաարտահայտման միջոց էր իր արվեստին:Կոմպոզիցիոն առումով Երևանը խեղճանում է: Քաղաքն այն- քան հետաքրքիր է, պետք է կարողանաս ներկայացնես քոնը, որ այն դառնա բոլորինը:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

2223 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ կարծիք

Page 25: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Արվեստաբան Վիգեն Գալստյանը վերլուծում է անկախության շրջանի Երևանում արձանների տեղադրման տրամաբանությունը և առանձնապես չի զարմանում

Խորհրդային Միության փլուզումից գրեթե քառորդ դար անց Անաստաս Միկոյանի հուշարձանի ստեղծման գաղափարից:

Ա նհայտ անձինք 1990-ին պայթեց- րին բոլշևիկ հեղափոխական Ղուկաս Ղուկասյանին: Ավելի ճիշտ՝ նրան պատկերող արձա- նը՝ տեղադրված Ազգային գրա-

դարանի այգում: Դա 1930-ականների հայկա- կան մոնումենտալ արվեստի անկասկած լա- վագույն նմուշներից մեկն էր՝ կերտված «ստու- կաչ» քանդակագործ Սուրեն Ստեփանյանի կողմից: Բայց այդ հանգամանքը չօգնեց Ղու- կասյանին վերապրելու սովետական մաշկա- զերծման այս խառնաշփոթ ժամանակները: Պայթյունը խորհրդանշում էր ազգային գաղա- փարախոսությունների կտրուկ ձևափոխու- մը Հայաստանում: Դա կատարյալ մոդեռնիս- տական ժեստ էր. հիմնահատակ ոչնչացնելով սպառված սիմվոլները՝ ստեղծվում էր «մաքուր» տարածություն, որի վրա պետք է կառուցվեին անկախ Հայաստանի նոր խորհրդանիշները: Լավ եմ հիշում 90-ականների սկիզբը, երբ ամ- բողջ հանրապետությամբ մեկ ծավալվեց «ֆի- դայիստական» քանդակամոլության արդյու- նաբերությունը: Անդրանիկների, Չաուշների ու Նժդեհների մի ստվար բանակ պահակների նման կանգնեցվեց համարյա թե բոլոր քաղա- քային այգիներում և պուրակներում: Հիմա ի՞նչ անենք, որ դրանք բոլորը, մեղմ ասած, գե- ղարվեստական արժեքից զուրկ էին: Պատե-

րազմ էր, կռվող տղերք էին պետք ու, բնակա- նաբար, դրանց արձանները նույնպես: Տեսքին հո չէ՞ին նայելու: Այդուհանդերձ, հուշարձաններն ընդմիշտ մնում են ֆունկցիոնալ գործիքներ: Խաղաղության, նորակառույց հայկական նեոլիբերալիզմի պայմաններում անհրաժեշտ էին բոլորովին այլ կերպարներ: 2000-ականների այդ թարմ, քոչարյանական ժամանակաշրջանում իս- կույն առաջ են մղվում նորահայտ սիստեմը հաստատող կուռքեր՝ իրենց համապատաս- խան մեհյանների դիմաց: Նոյը, Տիգրան Մեծը, Տրդատ թագավորը, Արգիշտի Ա-ն, Բաղրա- մյանը և տարատեսակ առաջնորդների մո- նումենտալ կերտվածքները հստակ ազդա- րարում են ժամանակակից նախրապաննե- րի հայեցակարգը: Հանրային տեսադաշտում տվյալ հուշարձանները գալիս էին ներկայաց- նելու անհատին, քաղաքացուն ու մտավորա- կանին չեզոքացնող տոտալիտար ուժային համակարգը: Հետին պլանում նաև մեր ֆոլկ- լորային հերոսներն են՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Վիլյամ Սարոյան, «Հա- յուհին» և այլն: Ինչ-որ առումով կանխագուշակելով Սերժ Սարգսյանի կարգախոսը՝ Նոյն ու Բաղրա- մյանը, ձեն ձենի տված ասում էին՝ «հավա- տանք, որ փոխենք»: Սակայն ինչո՞ւմ պետք է

բացահայտվեր այս փոփոխությունը: Բնակա- նաբար խոշոր, մասնավոր կապիտալի մեջ: Իսկ ովքե՞ր կարող էին մատնանշող օրինակ ծառայել ներկա քաղաքական պայմաններում գործող օլիգարխիայի համար: Հանկարծակի հիշեցին Ալեքսանդր Մանթաշովին և Հովհան- նես Այվազովսկուն: Վերջինս արվեստագետի արձան է, որը, սակայն, իրականում բնավ ար- վեստագետի մասին չէ: Մանթաշովի նման, այն լոկ հուշարձան է՝ նվիրված ցարական Ռուսաս- տանում հարստացած մի հայի: Այսպիսով, անկախության շրջանի մոնումեն- տալ արվեստը հիմնականում ներկայանում է որպես վերջին 25 տարիների քաղաքական և մշակութային շրջադարձերի նյութականացված մի պատկերագիրք: Այն համարյա չի փոխել իր՝ սոցռեալիստական դասագրքերից ժառանգված նատուրալիստական, հռետորական ձևաչափը, որից դուրս են մնացել կանայք, անարխիստնե- րը, ազատամիտները, վերացականը և ցանկա- ցած այլ բան, որ կարող է խորհելու, խնդիր բարձ- րացնելու առիթ տալ: Ու մի՞թե զարմանալի է, որ երբ պայթեց Ղուկասյանը, ընթացքում հայտ- նվեց Անաստաս Միկոյանը: Այս ամենին պակասում էր միայն բրոնզաձույլ նրբերշիկը, որի մասին, թերևս, տխուր մտորում էր Երվանդ Քոչարի միայնակ ու մոլոր «Մելա- մաղձությունը»:

Բրոնզաձույլ նրբերշիկի սպասում

Վիլյամ Կարապետյան

Page 26: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Ուրիշ արձաններԵրևանում կան տասնյակ արձաններ, առանց որոնց դժվար է

պատկերացնել քաղաքը: Ու նույնքան դժվար է պատկերացնել, որ դրանց տեղում կարող էին մի փոքր այլ կերտվածքներ լինել՝ Մայր Հայաստանը մերկ կրծքով, Կոմիտասը վիշապաքարի կողքին, Թումանյանը կանգնած…

Մենք փորձեցինք գտնել այդ և մի քանի այլ արձանների մրցույթներին ներկայացված տարբերակներ ու հասկանալ, թե ինչու դրանք չդարձան

իրականություն՝ առանց կասկածի տակ դնելու հաստատված ու տեղադրված արձանների արժանիքները:

Կանգնա՞ծ, թե՞ նստածԵրևանում Արա Սարգսյանի հեղինակած աշ- խատանքների թվում է Հովհաննես Թումանյա- նի արձանը՝ Ազատության հրապարակում՝ նույն հեղինակի (Ղուկաս Չուբարյանի հետ համա- տեղ կերտած) Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի հարևանությամբ: Երկուսն էլ նստած դիրքում են, բայց պարզվում է, որ 1938-ին, երբ վարպետը մասնակցում էր Թումանյանի ար- ձանի ստեղծման համամիութենական մրցույ- թին, նա առաջարկել էր նաև մեկ այլ տարբե- րակ, որում Թումանյանը կանգնած էր: Բա- նաստեղծի արձանի մրցույթին ներկայացվել էին նաև այլ տարբերակներ, ընդ որում, այն- քան շատ, որ մեկ տարի անց մրցութային աշ- խատանքների ցուցահանդես կազմակերպվեց: Ի վերջո, 1940-ին ընտրվեց բազկաթոռով տար- բերակը, սակայն Հայրենական մեծ պատե- րազմն ընդհատեց արձանի շուրջ աշխատանք- ները: 1951-ին, երբ պատրաստ էր արձանի վեր- ջին էսքիզը, նախատեսվում էր պատվանդա- նին Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա բարելյեֆներ կերտել, ինչն այդ- պես էլ չարվեց: Ազատության հրապարակում արձանը տեղադրվեց միայն 1957-ին:

↑ Թումանյանի արձանի առաջին տարբերակը

↑ Մաշտոցի ար- ձանի մրցութային տարբերակը

Գլխատված ՄաշտոցՄատենադարանի մուտքի մոտ մարդկանց դի- մավորող Մեսրոպ Մաշտոցի արձանի մրցույթի ժամանակ քանդակագործ Ղուկաս Չուբարյանը մի փոքր խորամանկության դիմեց: Բանն այն է, որ մրցույթին նա ներկայացրեց դասական ոճով կատարված էսքիզ, հաղթեց, բայց, չնա- յած հետագայում կոմպոզիցիան գրեթե որևէ փոփոխություն չկրեց՝ Մաշտոցը, կողքին ծնկի եկած Կորյունը, թուրն ու այբուբենը կային ի սկզբանե, ոճը ի վերջո բավական տարբերվեց սկբզնական նախագծից: Խոսքը ֆիգուրների պլաստիկայի մասին է: Չուբարյանն այնքան էր տարված այդ մտքով, որ հատուկ փորձառու- թյուն ձեռք բերելու համար՝ բազալտով նմանա- տիպ պատկեր ստանալու, կատարեց երկու գե- րեզմանաքանդակի պատվեր, չնայած սովորա- բար դրանով չէր զբաղվում: Ձեռքը բացեց ու անցավ գործի: Բայց շատ չանցած պարզվեց, որ հանրությունը դեռ պատրաստ չէր դրան: Ինչ- պես պատմում է քանդակագործի դուստրը՝ Անուշ Չուբարյանը, երբ արդեն սկսվեց երևալ Մատենադարանի դիմացի քանդակի արտա- քինը, սկսվեցին հարձակումները՝ փոխաբերա- կան և բառացի. «Նախ՝ մի շարք հոդվածներ, այն

Ղուկ

աս

Չուբ

արյ

անի

ընտ

անի

քի ա

րխիվ

ից

Արա

Սա

գրսյ

անի

ըտ

անի

քի ա

րխիվ

ից, M

edia

max

.am

2425 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այլընտրանք

Page 27: Սեպտեմբեր 2014 #9 (27)

մասին, թե ինչպես կարելի է այսպիսի փոր- ձարկումներ անել Մաշտոցի կերպարի վրա, արձանի անունը դրեցին «պինգվին»: Բանը հասավ նրան, որ նույնիսկ Սարյանը իր մոտ կանչեց Չուբարյանին ու խնդրեց վերադարձ- նել նախնական, դասական տարբերակը: Հայ- րիկը բավական հանդուգն պատասխանեց այդ պահանջին. «Իսկ դուք, մաեստրո, ձեր նկարում փոփոխություններ կանեի՞ք՝ ըստ ուրիշների պահանջի»: «Իհարկե ոչ», — ասաց նրան մաեստրոն, նա էլ ասաց՝ «Ես էլ չեմ անի»: Ու շարունակեց սկսածը»: Հետո հարձակում- ները դարձան իրական: Մոսկվայից Կոսիգի- նի ժամանումից մի քանի օր առաջ անհայտ մարդիկ կոտրեցին Մաշտոցի գլուխը: Հետո այն իհարկե վերականգնվեց, բայց վերևի մասն արդեն ամբողջությամբ հարթ չէր, ինչպես միշտ ուզում էր հեղինակը: Չուբարյանը նաև պետք է Մատենադարանի մյուս արձաններն էլ սարքեր, բայց Մաշտոցի շուրջ բարձրացած աղմուկից հետո սահմանափակվեց միայն Մխիթար Գոշով: Այն էլ միայն նրա համար, որ Գոշի դեմքը կերտի հոր դեմքից: «Դրա մեջ հատուկ խորհուրդ կար, — բացատրում է Անուշ Չուբարյանը, — Գոշից հետո հայկական սահմանադրությունը հենց նա էր ստեղծել: Ի դեպ, Մաշտոցի դեմքն էլ փաստորեն ինքնա- դիմանկար էր ստացվել»: Առաջինն այդ ոչ պատահական նմանությունը Հրանտ Մաթևո- սյանն էր նկատել:

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱ- ԿՈՒՄ ՄԱԵՍՏՐՈՆ ՀԵՆՎԱԾ Է ԲԱՐՁՐ ՔԱՐԱԿՈԹՈՂԻՆ, ՈՐԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ ԷԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ, ՈՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՂՆ ԷԼ ՍԱՐՅԱՆՆ ԷՐ

← Կոմիտասը վիշա- պաքարով, մրցութային տարբերակ 1

↓ Կոմիտասը շվիով, մրցութային տարբերակ 2

↓ Մարտիրոս Սար- յան, մրցութային տարբերակ 2

→ Մարտիրոս Սար- յան, մրցութային տարբերակ 1

Ոչ դոմինանտԻ տարբերություն Մաշտոցի, Չուբարյանի Սարյանն ու Կոմիտասը այդպես էլ չկանգ- նեցվեցին: Պահպանվել են դրանց երկուական էսքիզներ՝ մրցույթների առաջին ու երկրորդ փուլերի համար: Կոմիտասի առաջին տարբե- րակում վարդապետը վիշապաքարի ֆոնին է պատկերված, երկրորդում՝ շվիով, առաջի- նի հետ համեմատ ավելի ողբերգական կեր- պարանքով: Հայտնի է, որ Չուբարյանի քան- դակը պետք է զգալիորեն ավելի փոքր լիներ, քան այն, որ հիմա կա Կոնսերվատորիայի դիմացի պուրակում (հեղինակ՝ Արա Հարու- թյունյան): Ընդհանրապես, նա չէր սիրում, երբ արձանը դոմինանտ էր դառնում և իր վրա էր վերցնում միջավայրի ողջ ուշադրությունը: Նույնը վերաբերում էր Սարյանի արձանի էսքիզներին: Հատկապես երկրորդ տարբե- րակում, որտեղ մաեստրոն հենված է բարձր

քարակոթողին, այսինքն՝ ինքը Սարյանը երևում էր միայն դիմացից: Կոթողի հետնամասի պատ- կերները խորհրդանշում էին ամբողջ հայկական արվեստը, որի ժառանգորդն ու շարունակողն էլ Սարյանն էր: Չնայած որ երկու տարբերակ- ներից ոչ մեկը չիրականացվեց (հաղթող ճա- նաչվեց Լևոն Թոքմաջյանի աշխատանքը), Չու- բարյանն արդեն մաեստրոյի իր քանդակն ուներ. դա տեղի էր ունեցել այս մրցույթից մի քանի տարի առաջ՝ Պատկերասրահի պատվերով: Սարյանի այդ դիմաքանդակով քանդակագոր- ծը շատ հպարտ էր, քանի որ հռչակավոր նկա- րիչը պատրաստակամությամբ ժամերով կեց- վածք էր ընդունում և, որ ամենակարևորն է, վերջում շատ գոհ էր մնացել արդյունքից: Ի դեպ, չուբարյանական Կոմիտասի մրցութային տար- բերակներից մեկն էլ 2009 թվականին տեղա- փոխվեց Պատկերասրահ:

Ղուկ

աս

Չուբ

արյ

անի

ընտ

անի

քի ա

րխիվ

ից

Ղուկ

աս

Չուբ

արյ

անի

ընտ

անի

քի ա

րխիվ

իցՂո

ւկա

ս Չո

ւբա

րյա

նի ը

նտա

նիքի

արխ

իվից

Ղուկ

աս

Չուբ

արյ

անի

ընտ

անի

քի ա

րխիվ

ից

Page 28: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Կրքոտ Մայր ՀայաստանըԱրա Սարգսյանի նշանավոր գործերի թվում է Մայր Հայաստանի արձանի տարբերակը: 1962 թվականին, երբ Ստալինի անձի պաշտա- մունքի քննադատությունն այլևս ընդունված իրողություն էր, Մոնումենտում առաջնորդի արձանն ապամոնտաժվեց, Ռաֆայել Իսրա- յելյանի հեղինակած մոնումենտալ պատվան- դանը պահպանվեց, և ձեռնարկվեցին Մայր Հայաստանի արձանի էսքիզների շուրջ աշ- խատանքները: Արա Սարգսյանի առաջար- կած տարբերակի մասին ժամանակի պարբե- րականները գրում են, որ «այդ քանդակում չկան Սովետական Հայաստանը մարմնավո- րելու կոչված նահապետական կինը, կոմպո- զիցիայի մեջ ամեն ինչ ներգրավելու, ամեն ինչ ասելու անհեռանկար միտումը, ակադեմիա- կան անկիրք պաշտոնականությունը»: Վարպետն արձանը կերտել էր մերկացած կրծքով, ինչն ընդունելի կլիներ քաղաքային քանդակագործության շրջանակում, բայց ոչ նման մասշտաբի և նշանակության դեպքում: Դա էլ քիչ էր, արձանը մի ձեռքում բռնել էր ցորենի հասկը, իսկ մյուսում՝ Զվարթնոց տա- ճարի խոյակներից մեկը: Անձի պաշտամուն- քից հրաժարված, բայց դեռևս աթեիստական գաղափարախոսությամբ համակված երկրում դժվար թե հանդուրժեին, եթե գլխավոր խորհր- դանիշը քրիստոնեական տաճարի մասին հի-

յաստանի ծավալային կոմպոզիցիան իրենից խաչ է ներկայացնում, ընդ որում՝ թե՛ սկզբնա- կան էսքիզներում, թե՛ բնօրինակում: Վահանը կար, բայց սկզբում կողքից էր դրված:Ի սկզբանե որոշված էր, որ արձանն այնպես պետք է կանգնեցվի, որ դեմքով դեպի Արևմտյան Հայաստան ուղղված լինի, ուստի կերպարն էլ պետք է ավելի խրոխտ ու անսասան լինի: Պետք էր հայ կնոջ հավաքական կերպար ստանալ, որը կերտելիս Արա Հարությունյանը չէր կարող չանդրադառնալ նաև իր մոր կերպարին», — պատմում է նա:

շեցներ: Ի դեպ, մինչ օրս լեգենդ է պտտվում, թե արձանը հակառակ կողմից ոչ թե կին է, այլ հրեշ և որ հենց այդ կողմով այն պետք է ուղղված լիներ Թուրքիային և սարսափեցներ ոսոխին: Մայր Հայաստանի այս տարբերակն այդպես էլ մանրաքանդակի տեսքով մնաց մի ամբողջ տասնամյակ. 1969-ին քանդակագոր- ծը մահացավ, իսկ 1975-ին արձանը վերջապես ձուլվեց նախատեսված մասշտաբով և տեղա- դրվեց Գյումրիում: Իսկ Մոնումենտի բարձուն- քում, ինչպես հայտնի է, տեղադրվեց Արա Հա- րությունյանի կերտած հուշարձանը:

Հետ տվեք մեր հողերըՄայր Հայաստանի մյուս տարբերակի հեղի- նակը Արա Հարությունյանն էր, ում առաջար- կած էսքիզներից մեկն էլ հաստատվեց տե- ղադրվելու համար: Արձանի բնորդուհուն՝ Ժե- նյա Մուրադյանին ընտրելը գործի կեսն էր, ժամանակ պահանջվեց նաև արձանի կեց- վածքը, հագուկապն ընտրելու, սուրը բռնե- լու ձևն ու վահանի տեղն ընտրելու համար: Քանդակագործի թոռան՝ Արա Հարությունյա- նի խոսքով՝ սկզբնական տարբերակներում արձանն ավելի շատ փափկասուն կին էր հի- շեցնում, ավելի մեղմ, հանդուրժող: «Մայր Հա-

↖↑ Մայր Հայաստան. Արա Սարգսյանի մերժված և Արա Հա- րությունյանի նախնա- կան տարբերակները

← Շահումյանի հու- շարձանի մրցութային տարբերակ, հեղի- նակներ՝ ճարտարա- պետներ Կարո Հալա- բյան, Միքայել Մազ- մանյան, Գրիգոր Քո- չար և քանդակագործ Արա Սարգսյան

Արա

Հա

րութ

յուն

յանի

ընտ

անի

քի ա

րխիվ

ից

«Արա

Սա

րգսյ

ան»

գրք

ից, «

Հայա

ստա

ն» հ

րատ

արա

կչու

թյու

ն, Ե

րևա

ն, 19

75

«Кар

о А

лабя

н» գ

րքից

, Мос

ква,

1966

2627 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այլընտրանք

Page 29: Սեպտեմբեր 2014 #9 (27)

ՓԱՅՏԵ ՊԱՏՎԱՆ- ԴԱՆԻՆ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ԳԻՊՍԵ ԱՐ- ՁԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԷՐ 18 ՕՐ ԱՆՑ: ԱՐՁԱՆԸ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԿԱՅԱ- ՐԱՆԱՄԵՐՁ ՀՐԱՊԱ- ՐԱԿՈՒՄ ԵՎ ԱՅՆ- ՏԵՂ ՄՆԱՑ ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ՏԱՐԻԵրգի ուժըԿոմիտասի կերպարին Արա Հարությունյանը պարբերաբար անդրադարձել է: Նրա թոռան խոսքով՝ այդ թեման քանդակագործին միշտ է հետաքրքրել, իր կյանքի գլխավոր ստեղ- ծագործական թեմաներից մեկն է եղել: Դեռևս 1969-ին Երևանի կոնսերվատորիային հարող այգում Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար տեղադրվեց: Մրցույթը հայ- տարարվեց շատ ավելի ուշ՝ 1987-ին, և Արա Հա- րությունյանը մի քանի տարբերակ առաջար- կեց: Դրանցից մեկում վարդապետը կանգնած է՝ գրեթե կրկնելով Պանթեոնում տեղադրված և նույն հեղինակին պատկանող մահարձան-կիսանդրին, բայց ընթացքում պարզ դարձավ, որ Կոմիտասը պետք է նստած դիրքով պատ- կերվի: Աթոռին նստած վարդապետին պատ- կերելը չափազանց պարզամիտ կլիներ, այն- պես որ՝ խնդիրը հեշտ չէր: Բայց մի անգամ, երբ քանդակագործը լսում է Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը, նրա մտքով անց- նում է, որ հենց ծիրանի ծառի ճյուղին էլ կա- րող է նստած լինել երգահանը: 1988-ի հունվա- րին արձանն արդեն տեղադրվել էր այգում:

Գիպսե հերոսըՔչերն այսօր գիտեն, որ կայարանին հարող հրապարակում գտնվող Սասունցի Դավթի արձանն առաջինը չէ: Ընդ որում, որքան էլ զարմանալի թվա, նախորդի հեղինակը նույն- պես Երվանդ Քոչարն է: 1939-ին Երևանում պատրաստվում էին մեծ շուքով նշել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակը: Ինչպես հաճախ պատահում է Հայաստանում նույնիսկ ամե- նալավ գաղափարների հետ, ամեն ինչ ար- վեց վերջին պահին: Տոնակատարությունները ծրագրվում էին հոկտեմբերին և ամռան ամիս- ներին որոշվեց, որ հոբելյանի տոնումը թերի կլինի առանց էպոսի գլխավոր հերոսի արձա- նի: Մրցույթ հայտարարվեց. հայ վարպետնե- րին հանձնարարվեց Սասունցի Դավթի արձա- նի էսքիզ պատրաստել: Սակայն քանդակա- գործների մի մասը պնդեց, որ դրա համար 1-2 տարի ժամանակ է հարկավոր, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված: Այդ ժամանակ Երվանդ Քոչարը նոր էր վերա- դարձել Փարիզից, և հենց նա էր, որ հանձն առավ իրականացնելու այդ աշխատանքը՝ դրա համար պահանջելով միայն մի քանի օգնական: Փայտե մի քանի մետրանոց պատ- վանդանին Սասունցի Դավթի գիպսե արձանը

պատրաստ էր 18 օր անց: Արձանը տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց շուրջ 2 տարի՝ մինչև վարպետի ձերբա- կալումը: Քոչարին ներկայացված մեղադրանք- ներից մեկն այն էր, որ «մերկացրած սրով հե- ծյալը սուրում է դեպի «բարեկամ» Թուրքիա...», նրան մեղադրեցին ֆորմալիզմի մեջ, ինչը հա- վասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն, բանտարկեցին, իսկ արձանը ոչնչացվեց: 2 տարի և 2 ամիս բանտում անցկացնելուց հետո վարպետին ազատ արձակեցին հանցակազ- մի բացակայության հիման վրա: 1957-ին, երբ Քոչարն արդեն ճանաչված ու հարգված էր թե՛ արվեստագետների ու արվեստասերների, թե՛ հասարակ ժողովրդի ու իշխող շրջանակների կողմից, Երքաղսովետը նրան վերստին հանձ- նարարեց Սասունցի Դավթի արձան կերտել, որն էլ մինչև օրս տեղադրված է վերոհիշյալ հրապարակում:

Այլ պատճառներԱյծեմնիկ Ուրարտուն համարվում է առաջին հայ կին քանդակագործներից մեկը: 1926 թվա- կանինին, երբ նրա «Անապաստանը» և «Հան- գիստ» ստեղծագործությունները մրցանակ-

ներ շահեցին Մոսկվայում, հայտարարվեց Ստե- փան Շահումյանի հուշարձանի համամիութե- նական մրցույթը: Ուրարտուն ևս մասնակցում էր այդ մրցույթին և ներկայացրեց իր տարբե- րակը, որն էլ առաջին մրցանակ ստացավ: Այդու- հանդերձ, չնայած տարած հաղթանակին, ինչ- պես նշվում է տարբեր աղբյուրներում, «այլ պատ- ճառներով տեղադրվեց Սերգեյ Մերկուրովի գոր- ծը»: Այսօր այդ «այլ պատճառները» միանգա- մայն բացատրելի են. ըստ ամենատարածված վարկածի՝ Ուրարտուի աշխատանքը մերժվեց իր ամուսնու պատճառով: Իսկ ամուսինը պատ- մաբան և պետական գործիչ Աշոտ Հովհաննի- սյանն էր, որի ուսումնասիրությունները հայ ազատագրական մտքի շուրջ բնավ դուր չէին գալիս խորհրդային իշխանություններին: Պա- տահական չէր, որ 1937 թվականին բռնադատ- վածների թվում հայտնվեց նաև նրա անունը: Ուրարտուի հաղթած, բայց այդպես էլ կյանքի չկոչված տարբերակի էսքիզներ չեն պահպան- վել, փոխարենը կարելի է տեսնել մեկ այլ մրցու- թային հայտ, որի հեղինակներն են ճարտա- րապետներ Կարո Հալաբյանը, Միքայել Մազ- մանյանը, Գրիգոր Քոչարը և քանդակագործ Արա Սարգսյանը:

← Սասունցի Դավթի առաջին, գիպսե տարբերակը

Անի Սմբատի, Արեգ Դավթյան

Երվա

նդ Ք

ոչա

րի տ

ուն-

թանգ

արա

ն

Page 30: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Զբոսանք Երևանով2009 թվականին՝ ավելի քան հիսուն տարվա ընթացքում առաջին անգամ Ազատության հրապարակի խորհրդանիշ երկու արձանները՝ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի, ժամանակավորապես լքել

էին իրենց տեղերը. հրապարակի տակ ավտոկայանատեղի պետք է կառուցվեր: 2010 թվականի մայիսի 22-ի վաղ առավոտյան հուշարձանները

վերադարձվեցին: Երկու մեծերի հանրահայտ արձանների բացառիկ «զբոսանքը» պահեստից դեպի Ազատության հրապարակ այսպիսին էր:

2829 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ճամփորդություն

Page 31: Սեպտեմբեր 2014 #9 (27)

PanArmenian Photo / Վահան Ստեփանյան

Page 32: Սեպտեմբեր 2014 #9 (27)

1959-ին բացվելուն պես Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթը» դարձավ Երևանի խորհրդանիշներից մեկը: Հետագա տարիների ընթացքում այս արձանը սկսեց ուղեկցել երևանցիներին ամենատարբեր առիթներով ու ամենազանազան առարկաների վրայից: Այդպիսի ուշա- դրության քաղաքի դեռ ոչ մի արձան չէր արժանացել:

Դավթապատում

↑ Թեյի գդալ, 1960-ականներ

↗ Պղնձե ափսե, 1970-ականներ

↓ «ԵՐԵՎԱՆ» ամսագրի անդրա- նիկ համարի շապիկը, 2011թ.

← Սահմանափակ քանակով թողարկ- ված 50-դրամանոց մետաղադրամ, 2012թ.

→ Ara the Rat բրեն- դային վերնաշապիկ, ԱՄՆ, 2012թ.

↑ Երևանի մետրոյի ժետոնի նախկին տարբերակներից մեկը, 2000-ականներ

↑ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարբերանշանը, 1960-ականներ

3031 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Խոշոր պլան

Page 33: Սեպտեմբեր 2014 #9 (27)

↑ Արամ Խաչատրյան, ջութակի կոնցերտ, ձայնապնակ, Լեհաստան, 1960-ականներ

← ↑ Փոստային ծրարներ, 1961 և 1980թթ.

← Խորհրդային և ժամանակակից ծխախոտներ, 1981 և 2013 թթ.

↑ Բացիչ, 1980-ականներ

→ Սրճեփ, 1980-ականներ

↖ ↓ Հուշանվերներ, 1980-ականներ

→ Սենյակային ջերմաչափ, 1970-ականներ

↑ Խորհրդային 5 ռուբլիանոց, 1991 թ.

↑ Երևանի 2750-ամյակի հոբելյանական նամանակնիշ, 1968թ.

Page 34: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Տապալվածները5 երևանյան արձաններ՝ կերտված տարբեր հեղինակների կողմից,

կանգնեցված տարբեր մարդկանց պատվին ու տարբեր ժամանակներում: Դրանք այլևս իրենց տեղերում չեն, տապալվել են: Ու եթե պահպանվել են,

ապա միայն լուսանկարներում կամ կտոր-կտոր եղած:

վԼԱդիմիր ԼԵնինԲրոնզ և գրանիտ: Բարձրությունը՝ 7,5 մետր: Քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով, ճարտա- րապետ՝ Լևոն Վարդանյան: Կանգուն տարի- ներ՝ 1940-1991 թթ.: Վայրը՝ Լենինի (այժմ՝ Հանրա- պետության) հրապարակ:

Անձը1870-1924 թթ., ռուս հեղափոխական գործիչ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, ԽՍՀՄ ղեկավար:

Ստեղծման պատմություն Երևանի կենտրոնական հրապարակում Ժողո- վուրդների առաջնորդի արձան կանգնեցնելու որոշումը կայացվել էր դեռ 1924-ին՝ Լենինի մահ- վան հետ կապված միջոցառումների ընթաց- քում: Այդուհանդերձ, իր իսկ անունը կրող հրա- պարակում այն տեղադրվեց միայն 1940-ին՝ Հայաստանի խորհրդայնացման 20-րդ տարե- դարձին՝ նոյեմբերի 24-ին: Սերգեյ Մերկուրովի՝ «Իմ աշխատանքները» հոդվածից («Իզվեստիա», 25 հունվարի, 1941թ.).

«Արձանը կանգնեցված է քաղաքի կենտրոնա- կան հրապարակում, որտեղ տոնական օրերին ցույցեր են անցկացվում: Հուշարձանը հանդի- սավոր կերպով վեր է խոյանում հայոց երկնքի ներքո, բուլվարի կանաչի և հորիզոնում ձգվող հեռավոր լեռնային շղթայի ֆոնին: Վլադիմիր Իլյիչի արձանի վրա տարված աշխա- տանքը ինձ մեծ բավականություն է պատճա- ռել: Այն յուրահատուկ է նախ և առաջ կատար- ման տեխնիկայի տեսանկյունից՝ 7,5 մետրանոց

«Սով

ետա

կան

Հայա

ստա

նի ճ

արտ

արա

պետ

ությ

ունը

» գր

քից,

Մոս

կվա

, 195

1

3233 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ պատմություն

Page 35: Սեպտեմբեր 2014 #9 (27)

ֆիգուրը կատարված է թերթավոր կարմիր պղնձից: Լենինը պատկերված է պիջակով, ոլորված թղթերի փաթեթը աջ ձեռքին և մի փոքր առաջ բերված ձախ ձեռքով: Մինչ օրս մետաղական քանդակը որպես կա- նոն արվում էր ձուլված բրոնզից, իսկ ավելի փոքրերը՝ չուգունից: Ես փորձեցի ստեղծել մեծ ձուլված արձան կարմիր պղնձից՝ հետագա պատինավորմամբ: Փորձը լավ անցավ: Այս- պիսով, սկիզբ է դրվել թերթավոր պղնձից մո- նումենտալ քանդակի կերտմանը»:

Տապալումը 1991 թվականի ապրիլի 13-ին Լենինի արձանը ապամոնտաժվեց: Այս իրադարձությունը շա- տերի համար դիտվում էր որպես Խորհրդային Միությունից ազատվելու ևս մեկ խոհրդանիշ:

Հայոց համազգային շարժման անդամ, քաղ- խորհրդի նախագահ Համբարձում Գալստյանը (որը, ի դեպ, արձանի ապամոնտաժման համար քվեարկության ժամանակ ձեռնպահ էր մնա- ցել) բրոնզաձույլ Լենինի տապալումը մեկնա- բանել էր այսպես. «Մենք քաղեցինք մոլախոտը»:

Տապալումից հետոԱրձանը՝ գլուխն ու մարմինը, գտնվում են Ազ- գային պատկերասրահի բակում: 1993-ին Առաջ- նորդի քանդակի բեկորների հետ հանդիպում է ունեցել Հայաստան այցելած երգչուհի Շերը: 1996 թվականին ապամոնտաժվեց նաև Լևոն Վարդանյանի նախագծած պատվանդանը (շատերի կարծիքով՝ բոլորովին իզուր), մնա- ցորդներն այժմ պահվում են քաղաքապետա- րանի պահեստում՝ Չարբախում:

↑ Շերը ապամոնտաժված Լենինի կողքին՝ 1996-ի հա- յաստանյան այցի ժամանակ

← 1991 թվականի ապրիլի 13-ին Լենինի արձանը ապամոնտաժվեց

Ինչ տեղադրվեց տեղումԱռայժմ՝ ոչինչ: 2001 թվականին, երբ Հայաստա- նում մեծ շուքով նշվում էր քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, այդ կապակցությամբ արձանի տեղում հսկայական խաչ կանգնեցվեց: Մի քանի տարի անց դրա տեղում արդեն գո- վազդային էկրան հայտնվեց: Բացի այդ, վերջին տարիներին Հանրապետության հրապարակի վերակառուցման մի քանի մրցույթ է անցկաց- վել, որոնց գլխավոր նախապայմաններից մեկը արձանի տապալումից հետո ազատ մնացած հատվածը ինչ-որ բանով զբաղեցնելն է եղել: Վերջին մրցույթն անցկացվել էր անցյալ տարի, տարբերակների թվում էին՝ եկեղեցի, խաչ, հաղ- թակամար և այլն: 2007 թվականին «Ереван» ամսագիրը դիտարկում էր այդ վայր Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու տարբերակը՝ զուտ տեսականորեն:

Ֆոտ

ոլու

րՖո

տոլ

ուր

hovi

kcha

rkhc

hyan

.wor

dpre

ss.co

m

Page 36: Սեպտեմբեր 2014 #9 (27)

«Սով

ետա

կան

Հայա

ստա

նի ճ

արտ

արա

պետ

ությ

ունը

» գր

քից,

Մոս

կվա

, 195

1

3435 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ պատմություն

Page 37: Սեպտեմբեր 2014 #9 (27)

իոսիֆ ստԱԼին Բրոնզ և գրանիտ: Քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայել- յան։ Կանգուն տարիներ՝ 1950-1962 թթ.։ Վայրը՝ «Հաղթանակ» զբոսայգի:

Անձը1879-1953թթ., 1920-ականներից մինչև կյանքի վերջը՝ ԽՍՀՄ ղեկավար:

Ստեղծման պատմությունՄերկուրովի Ստալինը ոչ միայն ամենախո- շորն էր Միությունում, այլև, ասում են, միա- կը, որ իսկապես դուր էր եկել առաջնորդին: Բացման օրը ուժեղ մառախուղ էր, նորմալ երևում էր միայն պատվանդանը: Թերթերում տպվեց այն լուսանկարը, որում լուսանկարիչ Նեմրութը համադրել էր նախօրոք արված կադրերը բացման օրվա լուսանկարների հետ:

Ապամոնտաժում 1956 թվականին՝ Ստալինի մահից երեք տարի անց, տեղի ունեցավ Կոմկուսի պատմական, 20-րդ համագումարը, որի ժամանակ Խրուշ- չովը վերջ դրեց նախկին գործընկերոջ անձի պաշտամունքին: Դրան հետևեց Ստալինի արձաններից շատերի ապամոնտաժումը ողջ ԽՍՀՄ-ում, այդ թվում և Հայաստանում: Այդուհանդերձ, գլխավոր՝ մերկուրովյան քան- դակը, կանգուն մնաց ևս մի քանի տարի: Ըստ որոշ տվյալների, հանրապետության ղեկա- վար Յակով Զարուբյանը չէր շտապում ապա- մոնտաժել այն, հարևան վրացիներին չնեղաց- նելու համար: 1962-ին, սակայն, վերջապես, դա տեղի ունեցավ: Լեգենդի համաձայն՝ ապա- մոնտաժման ժամանակ քանդակն անհաջող էին իջեցրել, որի արդյունքում բանվորներից մեկը զոհվել էր:

Ինչ կառուցվեց տեղում1965-ին որոշում կայացվեց դատարկ պատ- վանդանին կանգնեցնել նոր հուշարձան՝ Մայր Հայաստանը: Պատվերը ստացավ Արա Հա- րությունյանը: Նախքան աշխատանքին անց- նելը քանդակագործը մտաբերել էր, որ Ստա- լինի արձանի գոյության օրոք շատերը նշում էին, որ այն շատ փոքր է՝ հսկայական պատ- վանդանի հետ համեմատ: Այդ պատճառով Հարությունյանը որոշել էր, որ նոր արձանը պետք է նախորդից մեկ ու կես անգամ ավելի խոշոր լինի: Մասշտաբներն ավելի լավ պատ- կերացնելու համար քանդակագործը որոշեց գտնել Ստալինի գոնե որոշ մնացորդներ՝ դրանց հիման վրա աշխատելու համար: Ար- դյունքում հայտնի չէ թե որտեղից հայտնա- բերվել և արվեստանոց էին բերվել բրոնզե գեներալիսիմուսի կոշիկն ու աչքը: Դրանք օգ-

նեցին հաշվարկներին՝ Մայր Հայաստանը իս- կապես պատվանդանի հետ շատ ավելի համա- հունչ է դիտվում, քան Ստալինը, իսկ վերջինիս աչքը մինչ օրս պահվում է Հարությունյանի ընտանիքում:

← Ստալինի մոնումենտի հատակագիծը

synt

hart

.live

journ

al.co

m

synt

hart

.live

journ

al.co

m

synt

hart

.live

journ

al.co

m

«Երև

ան»

գրք

ից, Հ

այպ

ետհր

ատ

, Երև

ան,

1960

Page 38: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Արա

Հա

րութ

յուն

յանի

ընտ

անի

քի ա

րխիվ

ից

3637 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ պատմություն

Page 39: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Չուգուն: Քանդակագործ՝ Արա Հարությունյան, կանգուն տարիներ՝ 1982-1997 թթ.։ Վայրը՝ «Գոր- ծարանային» մետրոյի կայարանի հարևանու- թյամբ:

ԱնձըԲանվոր դասակարգի հավաքական կերպար:

Պատմություն Քանդակագործ Արա Հարությունյանի վերջին աշխատանքներից մեկն էր և իր ամենասիրելի գործերից մեկը: Բացումը տեղի է ունեցել 1982-ին: Մինչ օրս շատերը վստահ են, որ բանվորի մի ձեռքում մուրճ է եղել, մյուսում՝ «Պրավդա» թերթ: Իրականում այն եղել է այնպիսին, ինչ- պիսին պահպանված լուսանկարներում՝ դա- տարկաձեռն: Արձանի հետ կապված ևս մի տարածված լեգենդ կա, թե բացման արարո- ղության ժամանակ այն բոլորովին դուր չի եկել առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյա-

չէր համապատասխանում երկրում տիրող իրավիճակին: Արձանը, որը ներառված էր պե- տության կողմից պահպանվող հուշարձաննե- րի շարքում, ապամոնտաժվել է մեկ գիշերվա ընթացքում: Հեղինակն իմացել է այդ մասին առավոտյան, նույնիսկ չի հասցրել որևէ կերպ խանգարել ընթացքին: Արձանի մնացորդները մինչ օրս գտնվում են թաղի գործարաններից մեկի տարածքում, մի մասը վաճառվել է որպես մետաղի ջարդոն:

Ինչ կառուցվեց տեղումԱրձանի տապալումից մի քանի տարի անց իր զբաղեցրած և հարակից տարածքները զբա- ղեցրեցին ավտոտեխսպասարկման, ավտոմա- սերի և շինանյութերի կրպակները:2011 թվականին Art-Laboratory նկարիչների և արվեստագետների միավորումը արձանի մա- սին հիշատակը փորձեց հավերժացնել «Գործա- րանայինի» պատին՝ տրաֆարետի տեսքով:

նին, որին վերագրում են «Այս ինչ տգեղություն է» ռեպլիկը:Ֆորմալիստական ոճով կատարված «Բանվո- րը» կարճ ժամանակում սիրվեց ժողովրդի կող- մից և դարձավ Երևանի խորհրդանիշներից մեկը: Ինչպես պնդում էր ինքը՝ Հարությունյա- նը, արձանը ոչ թե սոցիալիստական գաղա- փարների մասին էր, այլ դեպի Արևմտյան Հա- յաստան քայլող հայ մարդու խորհրդանիշ էր:

Ապամոնտաժում Քանդակի հեռացումը պետական որոշում էր՝ պաշտոնական պատճառը «Բանվորի» ոչ ա- մուր լինելն էր և վտանգը, որ կարող է շրջվել ու վնաս պատճառել անցորդներին: Սակայն, ինչպես վստահեցնում են այսօր մասնագետ- ները, իրականում այն ամրացված էր երկար ռելսով, որը գետնի տակ ամուր հիմք էր հան- դիսանում: Ենթադրվում է, որ անկախացու- մից հետո արձանը այլևս գաղափարապես

«ՓԱռք ԱՇԽԱտԱնքին» (ԲԱնվորի ԱրձԱն)

← Արա Հարությունյանը կառուցվող «Բանվորի» հետ

Արա

Հա

րութ

յուն

յանի

ընտ

անի

քի ա

րխիվ

ից

Արա

Հա

րութ

յուն

յանի

ընտ

անի

քի ա

րխիվ

իցԱ

րա Հ

արո

ւթյո

ւնյա

նի ը

նտա

նիքի

արխ

իվից

Page 40: Սեպտեմբեր 2014 #9 (27)

ղուկԱս ղուկԱսյԱնԲազալտ: Քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան, ճարտարապետ՝ Հայկ Ասատրյան։ Կանգուն տարիներ՝ 1934-1990 թթ.: Բարձրությունը պատ- վանդանի հետ՝ 6 մետր 20 սանտիմետր: Վայրը՝ Ղուկասյանի (այժմ՝ Ուսանողական) պուրակ՝ Երևանի պետական համալսարանի դիմաց։

Անձը 1899-1920 թթ., բոլշևիկ հեղափոխական-կուսակ- ցական գործիչ, 1920 թվականի Մայիսյան ապս- տամբության ակտիվ մասնակից:

Արձանը Որոշվել էր, որ ստեղծագործական աշխատանք- ները քանդակագործը պետք է կատարի ապա- գա արձանի հարևանությամբ տեղակայված ժամանակավոր տաղավարում: Մնում էր հար- կավոր նյութը՝ գրանիտի երկու հսկայական բեկոր, յուրաքանչյուրը՝ երկու տոննայից ծանր,

հասցնել ժամանակավոր արվեստանոց: Մինչև քաղաք բեկորները բերվում էին երկաթուղով, իսկ կայարանից դեպի Աբովյան փողոց հասց- նելու համար անհրաժեշտ էր դրանք բարձել տրամվայի վրա: Մնում էր մի խնդիր՝ ինչպես հասցնել հաջորդ մի քանի տասնյակ մետրերը տրամվայի գծերից մինչև բուն արձանի վայրը: Տարբերակներից մեկը տրամվայի գծի ժամա- նակավոր ճյուղի տեղադրումն էր: Բայց արդյուն- քում վարորդներից մեկը առաջարկեց միավո- րել «մեջք մեջքի» երկու բեռնատար մեքենա, որոնք այդպիսով կկիսեին տուրբինայի ծանրու- թյունը, և այդպես գրանիտները տեղ հասան:Պատվանդանը զարդարված է եղել երեք թե- մատիկ բարձրաքանդակներով, որոնք պատ- կերում էին Հայաստանում կոմերիտմիության հիմնադիր Ղուկասյանի և իր մարտական ըն- կերների գործունեության առանձին դրվագ- ներ («Մայիսյան ապստամբությունը», «Ընդհա-

տակյա նիստ», «Կռիվ դաշնակցականների և բոլշևիկների միջև»):

Ապամոնտաժում 1990 թվականին՝ անկախության շարժման օրե- րին, պայթեցվել է անհայտ անձանց կողմից, գիշերով: Դատարկ պատվանդանը կանգուն էր դեռ մի քանի տարի:

Ինչ կառուցվեց տեղում2009-ի դեկտեմբերին Ուսանողական պուրա- կում, այնտեղ, ուր ժամանակին Ղուկասյանի արձանն էր, կանգնեցվեց Վիկտոր Համբարձու- մյանի քանդակը (քանդակագործ՝ Տարիել Հա- կոբյան, ճարտարապետ՝ Հայկ Ասատրյան): Ար- ձանի համար այս տեղը խորհրդանշական է քա- ղաքային աստղադիտարանի հարևանությամբ: Հուշարձանի բացումը տեղի ունեցավ Համբար- ձումյանի 100-ամյակի շրջանակներում:

↓ Ղուկաս Ղուկասյանի անվան պուրակը, հետին պլանում աստղադիտարանն է

← Խորհրդային հուշանվեր-կրծքանշան՝ Ղուկասյանի արձանով

«Երև

ան»

գրք

ից, Հ

այպ

ետհր

ատ

, Երև

ան,

1960

3839 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ պատմություն

Page 41: Սեպտեմբեր 2014 #9 (27)

մԵՇԱդի ԱզիզԲԵկով Բազալտ: Քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան։ Կանգուն տարիներ՝ 1934-1988 թթ։ Վայրը՝ Ազիզ- բեկովի (այժմ՝ Սախարովի) հրապարակ:

Անձը1876-1918 թթ., առաջին ադրբեջանցի մարքսիստ- ներից մեկը, տեղական հեղափոխական շարժ- ման առաջնորդ, Բաքվի 26 կոմիսարներից մեկը:

Արձանը 1934-ին տեղադրված քանդակը երբեք չի դաս- վել Ստեփանյանի հաջողված գործերի թվին: Մ. Ս. Սարգսյանը այսպես է գրում կիսանդրու մասին. «Այստեղ գտնված է անձնավորության արտաքին նմանություն, սակայն կիսանդրու արտահայտչական միջոցները և քանդակա- գործական ձևերը պլաստիկական չեն, դրանք բավական չոր են ու ժլատ: Մարդու կերպա- վորման այդ սահմանական միջոցները հաս- նում են պարզունակության: Դրականը այս ստեղծագործության մեջ իրականությունը տեսնելու քանդակագործի պարզ, անմիջական և ոչ կանխակալ մոտեցումն է»:

ԱպամոնտաժումԱդրբեջանցի հեղափոխականը կորցրեց իր արդիականությունը Ղարաբաղյան շարժման մեծ թափ հավաքելուն պես: Զարմանալի չէ, որ Ստեփանյանի աշխատանքը հեռացվեց 1988-ին:

Ինչ կառուցվեց տեղում1991 թվականին՝ արդեն անկախության ժամա- նակ, բոլշևիկ Մեշադի Ազիզբեկովի հրապարա- կը վերանվանվեց և կոչվեց Նոբելյան մրցանա- կի դափնեկիր, ֆիզիկոս, հասարակական-քա- ղաքական գործիչ Անդրեյ Սախարովի անվամբ, որը հատկապես Ղարաբաղյան շարժման ժա- մանակ հայանպաստ դիրքորոշում ուներ: Իսկ տասը տարի անց՝ գիտնականի 80-ամյա հո- բելյանին ընդառաջ Երևանի քաղաքապետա- րանը և Կենտրոն համայնքի թաղապետարա- նը կազմակերպեցին մրցույթ նրա հուշարձա- նի համար։ Շուրջ մեկ տարի շարունակվող քննարկումների արդյունքում հաղթող ճանաչ- վեց քանդակագործ Տիգրան Արզումանյանի աշ- խատանքը (ճարտարապետ՝ Լևոն Ղալուկյան), որի բացումը տեղի ունեցավ 2001 թվականի մայիսի 29-ին:

Արեգ Դավթյան

Ֆոտ

ոլու

ր

Page 42: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Անցյալ տարի անհայտ վանդալների զոհը դարձավ Երևանի ամենասիրված արձաններից մեկը՝ նախկին «Դվին» հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնցիների պարը»: Եվ քանի

դեռ հայտնի չէ հնարավոր կլինի՞ այն վերականգնել, թե ոչ, մենք ուսումնասիրում ենք արտասահմանյան վանդալների մեծ փորձը՝ Կոպենհագենից մինչև Սոֆիա:

Մոռանալ հերոստրատներին

Դ եռևս մ.թ. 455-ին վանդալները, որոնք վաղ միջնադարում գո- թերին մոտ արևելագերմանա- կան ցեղախումբ էին, զավթեցին Հռոմն ու կողոպտեցին քաղաքը՝

իրենց հետ տանելով մեծ թվով արվեստի գործեր, թանկարժեք իրեր ու հազարավոր

գերիներ՝ փրկագին ստանալու համար: Թեև արվեստի գործերին նրանք առանձնապես վնաս չտվեցին, բայց պիտակավորվեցին որպես անշնորհք ու վայրենի բարբարոսներ, որոնք մշակույթի հանդեպ հարգանք չունեն: Առօրյա գործածության մեջ «վանդալիզմ» տերմինը սկսեց դրվել ֆրանսիական Մեծ հե-

Ջրահարս, Կոպենհագեն (Դանիա)Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հերոսու- հու արձանը, թերևս, վանդալների ամենասիրե- լի զոհերից է: 1913-ին Կոպենհագենի նավահան- գստում տեղադրված արձանն այնքան հաճախ է տուժում ավազակների պատճառով, որ իշխա- նություններն արդեն մի քանի անգամ դիտարկել են արձանը ափից մի քիչ հեռու տանելու հարցը: 1964-ին ջրահարսին «գլխատեցին» մարքսիստա- կան նկարիչները, 1984-ին երկու դեռահաս սղո- ցեցին ձեռքը (թեև երկու օր հետո վերադարձրե- ցին): 1990-ին արձանի վզին 18 սմ լայնությամբ կտրվածք հայտնվեց. այս անգամ գլուխն առևան- գելու փորձը ձախողվել էր՝ ի տարբերություն 1998-ի, երբ այն կրկին գողացվեց ու անհայտ անձանց կողմից վերադարձվեց որոշ ժամանակ անց: 2003-ին արձանը քարե պատվանդանից օդ թռավ պայթյունի արդյունքում, իսկ մեկ տարի անց ջրահարսին փարաջա հագցրեցին՝ ի նշան Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դեմ բողոքի: Արձանը բազմիցս ներկել են տարբեր գույներով, հագին կրծկալ նկարել, իսկ 2006-ին մարտի 8-ի կա- պակցությամբ արձանի ձեռքը սեքս-խաղալիք էին դրել և պատվանդանին գրել «Մարտի 8»:

ղափոխության ժամանակ և 19-րդ դարում ար- դեն լայն կիրառություն ստացավ՝ նշանակելով արվեստի գործերի, ճարտարապետության, մշա- կույթի հուշարձանների անիմաստ, բայց միև- նույն ժամանակ գիտակցված վնասում, պղծում կամ ոչնչացում: 20-րդ դարում վանդալիզմը շա- րունակում է ծաղկել և բարգավաճել:

4041 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այնտեղ

Page 43: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Դավիթ, Ֆլորենցիա (Իտալիա)1501 թվականին հռչակավոր Միքելանջելո Բուանարոտին քանդակեց հանրահայտ Դավթի արձանը: 5,5 մետր բարձրությամբ քանդակը խորհրդանշում էր Ֆլորենցիայի անկախությունը ու կանգնեցվեց քաղաքի գլխավոր հրապարակում: Այդ ժամանակ Միքելանջելոն 29 տարեկան էր, և այնքան շատ էր նրա հանճարի հանդեպ նախանձը, որ արձանը տեղադրելու առաջին իսկ գի- շերը «չուզողները» այն սկսեցին քարկոծել: Դրանից հետո մեկ ամբողջական մարմարի կտորից քանդակված և ավելի քան 6 տոն- նա քաշով Դավթի կողքին հսկիչներ հայտ- նվեցին: Այդուհանդերձ, որոշ վնասներ քան- դակը կրեց նաև 1527-ին, երբ Ֆլորենցիայի պաշարման ժամանակ քաղաքում կրա- կոցներ սկսվեցին: Հետո տեղի ունեցավ կայծակահարություն, որից հետո՝ 1873-ին, տեղափոխվեց Գեղարվեստի ակադեմիայի գլխավոր սրահ, որպեսզի պաշտպանվի արևի, քամու և անձրևի ավերիչ ազդեցու- թյունից: Փոխարենը արձանը չկարողացան պաշտպանել վանդալիզմից: 1991-ին իտա- լացի նկարիչ Պյեռո Կաննատան ոչ սթափ վիճակում մոտեցավ արձանին, հանեց ժա- կետի մեջ պահած մուրճն ու սկսեց հարվա- ծել: Մինչ հսկիչները կհասցնեին հեռու տա- նել վանդալին, «Դավիթը» զրկվեց ոտքի միջնամատից, որը կարճ ժամանակ անց վերականգնեցին:

Բուդդաներ 2001 թվականին Աֆղանստանում իր մասշտաբ- ներով աննախադեպ վանդալիզմի դրսևորում տեղի ունեցավ, երբ գրեթե ոչնչացվեցին Բուդ- դայի երկու հնագույն արձաններ: Այդ ժամա- նակ երկրում իշխանության գլխին թալիբներն էին՝ ծայրահեղական իսլամիստական շարժման ներկայացուցիչներ, որոնք իրենց կողմից վե- րահսկվող տարածքում չուզեցին հանդուրժել կռապաշտությունը: Աֆղանստանի Բամիան կենտրոնական նահան- գում այդ երկու արձանները հայտնվել են դեռևս հնդկական Աշոկա արքայի օրոք՝ 3-րդ դարում և գրեթե երկու հազարամյակ նրանց ոչ ոք մա- տով չէր դիպել: Չնայած միջազգային հանրու- թյան դժգոհություններին՝ թալիբական զինված կազմավորումները 2001 թվականի մարտի 2-ին սկսեցին Բուդդայի արձանների ոչնչացումը՝ գնդակահարելով, հրթիռներով, ականներ պայ- թեցնելով, մինչև որ արձաններից միայն ավե- րակներ մնացին: Չնայած դրան, 2003 թվականին Բամիանի հով- տի բուդդայական կառույցները, այդ թվում՝ նախկին արձանների որմնախորշերն ընդգրկ- վեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակու- թային արժեքների ցուցակում։ Անգամ նախա- գծեր էին մշակվում արձանների վերակառուց- ման համար, բայց մի քանի տարի տևած քննար- կումներից հետո այդ մտքից հրաժարվեցին թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական նկատառում- ներով, քանի որ մարդկանց հետաքրքրում են թեկուզև վնասված, բայց օրիգինալ հուշարձան- ները, այլ ոչ թե կրկնօրինակները:

Մտածողը2011 թվականին Ռոդենի 22 «Մտածողներից» մե- կը՝ Բուենոս-Այրեսում քաղաքի գլխավոր հրա- պարակում տեղադրվածը, անհայտ անձանց կող- մից ներկվել էր վարդագույնով, մազերը կանաչ էին դարձել, իսկ ուսին դաջվածք էր հայտնվել:

Page 44: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Խորհրդային բանակի զինվորներ, Սոֆիա (Բուլղարիա)Խորհրդային բանակի սխրագործությունների հիշատակին կանգ- նեցված հուշարձանները նախկին խորհրդային երկրներում ևս զերծ չեն մնացել վանդալիզմից ու պղծումից: Միայն 2013 թվականի ընթացքում մոտ տասը այդպիսի դեպք է գրանցվել, որոնցից ամենաաղմկահարույցը ապրիլի 17-ին Լիտվայում Հայ- րենական Մեծ պատերազմի հերոսների գերեզմանոցի 13 տապա- նաքարեր ու երկու հուշատախտակ կոտրելու միջադեպն էր:Բայց ամենից շատ տուժել է խորհրդային բանակի զինվորնե- րի հիշատակին կանգնեցված հուշարձանը Սոֆիայում: 2011-ի հունիսին անհայտ անձինք զինվորների ֆիգուրները վերածել էին ամերիկյան կոմիքսների և փոփ մշակույթի այլ հերոսների (դրանց թվում էին, մասնավորապես, Սուպերմենը, Ջոկերը, Սանտա-Կլաուսը և Ռոնալդ ՄակԴոնալդ ծաղրածուն): 2013 թվականի գարնանը հուշարձանը ներկել էին Բուլղարիայի դրոշի գույներով, իսկ նույն տարվա օգոստոսին վարդագույն էին ներկել և գրություններ թողել բուլղարերեն ու չեխերեն: «Բուլղարիան ներողություն է խնդրում», — ասվում էր վարդա- գույն հաղորդագրության մեջ: Ներողությունը վերաբերում էր տխրահռչակ Պրահյան գարնանը. վանդալիզմի ակտը, հա- վանաբար, նվիրված էր «Դանուբ» գործողության մեկնարկի 45-ամյակին: 1968 թվականի օգոստոսի 21-ին Վարշավյան պայ- մանագրի հինգ երկրների տանկերը մուտք էին գործել Չեխո- սլովակիա և վերջ դրել երկրում կատարվող բարեփոխումներին: Ընդ որում, Բուլղարիան առաջինն էր պնդել զորքերը Չեխոսլո- վակիա մտցնելու հարցում և վերջինն էր ներողություն խնդրել չեխ ժողովրդից դրա համար:

Քրիստոս Քավիչ, Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա)Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Քրիստոս Քավիչի հսկայական արձանը ևս անմասն չի մնացել վանդալիզմից: 2010 թվականի ապրիլին 38 մետրանոց արձանի դեմքին ու ձեռքերին վանդալները սև ներկով գրառում էին կատա- րել մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Կատուն տնից դուրս է գալիս, մկները պար են բռնում»: Գրաֆիտին կարճ ժամանակում հեռացվեց արձանից, որը 1922-1931 թթ. կառուցվելուց ու տեղադրվելուց ի վեր առաջին անգամ էր վանդալիզմի ենթարկվել: Կորկովադու լեռան 709 մ բարձրության վրա գտնվող արձանի պարագայում բնությանն էլ կարելի է վանդալ համարել: Տարվա ընթացքում Քրիստոս Քա- վիչն առնվազն չորս անգամ կայծակահարվում է, իսկ այս տարվա հունվա- րին տեղի ունեցած փոթորկի արդյունքում կայծակը վնասել է արձանի ձեռքի մատներից մեկը:

4243 Սեպտեմբեր 2014

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այնտեղ

Page 45: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Պյետա, ՎատիկանՄիքելանջելոյի «Պյետան» արդեն մի քանի տասնամյակ է ինչ ներկայացվում է հանրությանը Վատիկանի Սուրբ Պետ- րոսի տաճարում փամփուշտակայուն ապակու հետևից: Այդ պաշտպանական պատնեշը տեղադրվել է այն բանից հետո, երբ 1972-ին հոգեկան խանգարում ունեցող երկրաբան Լասլո Տոթը մտնելով տաճար հարձակվել է քանդակի վրա ու սկսել հարվածել Մարիամ Աստվածածնի դեմքին երկրաբանական մուրճով, ընթացքում բացականչելով «Ես Հիսուս Քրիստո՜սն եմ»: Ներկաներից ոմանք օգտվելով առիթից որպես հուշա- նվեր տարել են մարմարե բեկորները, այդ թվում Աստվա- ծածնի քիթը (որը հետո վերականգնվել է):

Լենին, Բուխարեստ (Ռումինիա)Վանդալիզմի դեպքերը, անխոս, ամենից շատ գրանցվել են Լենի- նի արձանների հանդեպ, որոնք նախկին Խորհրդային Միության տարածքում բազմիցս վնասել են, ջարդել մարմնի տարբեր մա- սերը, ներկել և կամ էլ վայր գցել պատվանդանից: Բայց ամենից ստեղծագործաբար Լենինի հուշարձանի հանդեպ անարգանքին մոտեցել են Ռումինիայում: 2012 թվականի հոկտեմբերին Բուխա- րեստում Լենինի նախկին արձանի փոխարեն բացվեց քանդակա- գործ Կոստին Իոնիցեի հեղինակած արձանը: Կերպարի իրանն ամբողջովին կրկնում է Մոսկվայի պետական համալսարանի առ- ջև կանգնեցված Լենինի արձանը, մինչդեռ գլխի փոխարեն վար- դեր են: Արձանը հունական առասպելական հրեշի պատվին «Հիդ- րա» են կոչել: Այդպիսի նորամուծությունը միանշանակ չընդուն- վեց քաղաքացիների կողմից, որոնք սովոր էին առաջնորդի ավան- դական տեսքին: Իսկ քանդակագործն ինքն ասում է, որ իր աշ- խատանքի նպատակն է պատկերել ռումինական քաղաքական առաջնորդների հանդեպ քաղաքացիների անտարբերությունը:

Լինկոլն, Վաշինգտոն (ԱՄՆ)2013 թվականին վանդալնե- րը թեթևակի նեղել էին Աբ- րահամ Լինկոլնի հանրա- հայտ սպիտակ մարմարե արձանը Վաշինգտոնում՝ ներկելով ոտքերից

Անի Սմբատի

Page 46: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Մոխրագույն վինեգրետ

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը պատմում է լույսի խնդիր ունեցող Երևանը կարոտելու, տարածաշրջանում հարևանների հանդեպ

անիմաստ ատելության, մութ թունելի վերջում երևացող լույսի ու երջանիկ, ժպտացող, անհոգ երևանցուն տեսնելու երազանքի մասին:

4445 Սեպտեմբեր 2014

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևան

Page 47: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Ապրիլի 24-ին եմ ծնվել՝ Վանաձորում: Հպարտանում եմ, որ հենց այդ օրն եմ ծնվել, կարծես մի առաքելություն լինի ինձ համար, շատ ասելիք ու անելիք ունեմ: Սա պատահականություն չէ, այլ խորհրդավոր նշան: Բազմիցս բեմադրություններ եմ ներկայացրել Թուրքիայում, ազգու- թյամբ թուրք շատ ընկերներ ունեմ: Մի ժամանակ նույնիսկ առաջարկ էի ստացել համագործակցել Տրապիզոնի թատրոնի հետ. դա իմ օրա- կարգից դեռ հանված հարց չէ:

Մինչև 6-րդ դասարան ապրել ենք Վանաձորում, մանկությունս թատրոնում է անցել: Հայրս թատրոնի ղեկավարն էր, փոքր տարիքից շրջագայել եմ թատրոնի հետ ու խաղացել բեմում: Երկրաշարժից հե- տո Երևան տեղափոխվեցինք: Շատ ծանր էր ինձ համար, որովհետև ահավոր կապված էի դպրոցիս ու բակիս ընկերների հետ: Մի քանի անգամ մեր տունը փոխել ենք, ու ես միշտ շատ ծանր եմ տարել այդ տեղափոխությունները:

Պապիկիս տունը Զեյթունում է՝ հանրակացարաններից մի փոքր վերև, Դավիթ Անհաղթի արձանի հարևանությամբ, այնտեղ եմ բնակվում մինչև այսօր: Մեր բնակարանը շատ հին շենքում է գտնվում, բարձր առաստաղներով: Մեր տնից մի հրաշալի տեսարան է բացվում՝ ամբողջ քաղաքը ափիդ մեջ է: Ցերեկը տեսարանն ավելի տխուր է, որովհետև որոշ անշնորհք, անհասկանալի բարձրություն ունեցող շենքեր խան- գարում են հիանալ քաղաքով: Կարոտում եմ այն ժամանակները, երբ մեր շենքի դիմաց մի մեծ անտառ էր՝ Հաղթանակի զբոսայգու շարու- նակությունը: Հիմա այդ ծառերը չկան, այդ հատվածով նոր ճանապարհ է անցնում, իսկ մեծահարուստները՝ տներ կառուցում: Այսպիսով՝ հե- տևում եմ մեր քաղաքի վերափոխմանը, ի տխրություն ինձ, ոչ դեպի գեղեցիկ ու լավ կողմ:

Վանաձորում թիվ 11 ռուսական դպրոցն էի գնում, մեզ դասավանդում էին ռուս սպաների կանայք: Երևանում սկսեցի հաճախել թիվ 147 դպրո- ցը: Վանաձորյան դպրոցում շատ առարկաներից հետ էի մնում, այս- տեղ՝ առաջատար դիրքերում էի:

Ավարտել եմ Երևանի պետական թատերական ինստիտուտի ռեժի- սուրայի ֆակուլտետը: Կարծես մի մեծ տուն լիներ: Կարելի է ասել՝ մենք ապրում էինք ինստիտուտում, մինչև կեսգիշեր աշխատել ու փոր- ձեր ենք արել, երանելի տարիներ էին: Ինստիտուտի պատերի ներքո է անցել մեր ուսանողական Երևանը, ամեն ինչ արել ենք՝ սիրել ենք, կռվել ենք, համբուրվել ենք, խմել ենք…

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրեցի դիպլոմային աշխատանքս: Սխալ կլինի, եթե ասեմ, որ լրիվ միայնակ եմ իրականացրել ներկայացումը: Բոլորդ էլ գիտեք, թե ում որդին եմ. հայրս միջամտեց ու իր պրոֆեսիոնալ ուղղությունը տվեց: Դա առաջին ու վերջին դեպքն էր: Մինչև այսօր նրան այլևս մոտ չեմ թողել որևէ ներկայացման փորձի ընթացքին: Նրան միայն պրե- միերայի օրն եմ հրավիրում:

Երևանը ինձ համար մարդիկ են՝ ընկերներս, ովքեր շրջապատում են ինձ, ում հետ շփվում եմ, ում կորցրել եմ: Շենքերը, պատերը, տարածք- ները առանձնապես նշանակություն չունեն՝ մարդիկ են օդում ստեղծում բարենպաստ պայմաններ ապրելու համար, իսկ ես հենց օդում ստեղծ- ված տրամադրության հետ եմ կապվում: Այդ նույն պատերը մարդկանց ձեռքի գործն են, նույն մարդիկ էլ ոչնչացնում են կանաչ տարածքները:

Միշտ մեջբերում եմ Արտո Թունջբոյաջյանին՝ «Պետք է մաքրենք մեր օդն ու ջուրը»: Երբ փոքր էի, երևանյան օդում ավելի շատ բարություն ու կամեցողություն էի զգում: Հիմա օդը չարությամբ, ատելությամբ ու գռեհկությամբ է լցվել, մարդիկ էլ այլևս չեն ժպտում ու այնքան մտահոգ ու զբաղված են տարրական խնդիրներով, որ բացասական էներգիա են տարածում՝ փչացնելով ճանապարհին հանդիպած ամեն ինչ:

Կարոտում եմ լույսի խնդիր ունեցող Երևանը՝ տանը ցուրտ էր, դրսում չկար տրանսպորտ, իսկ մենք մոմ էինք վառում լսարանում ու ստեղծա- գործում էինք: Այդ ժամանակ շատ ավելի լուրջ ձգտումներ ու մեծ հույ- սեր ունեինք, հավատում էինք, որ վաղը լավ է լինելու, որովհետև ան- կախ ենք, նոր ստեղծվող պետություն ենք ու փոխելու ենք շատ բաներ: Բոլորս էլ մեղավոր ենք, որ այսօր այդ հույսը պակասել է, չկարողա- ցանք ստեղծել այն քաղաքը, այն երկիրը, որի մասին երազում էինք:

Յուրաքանչյուրը կստի, եթե ասի, որ այս տարածաշրջանում իրեն լավ է զգում: Երբ առավոտյան լուրերն ընթերցելիս կարդում եմ, որ թշնամու գնդակից ևս մեկ զոհ ունենք, չեք պատկերացնում, թե ինչ ապրումներ եմ ունենում: Ապշում եմ, ինչպես չենք կարողանում լեզու գտնել ու հաս- կանալ միմյանց, որովհետև պարտավոր ենք անել դա, որ նույնիսկ մեկ կաթիլ արյուն չթափվի: Երեխաներս դպրոցից տուն են վերադառնում՝ մեր հարևանների հանդեպ ատելությամբ լցված: Իսկ ես տարա նրանց Թուրքիա, նրանք շփվեցին ազգությամբ թուրք արվեստագետ ընկերնե- րիս հետ, ովքեր ընդունում ու բարձրաձայնում են մեր ցավը, և հասկա- ցան, որ նրանք էլ մարդ են:

Ես համարում եմ ինձ որոշ չափով պատասխանատու Երևանում թա- տերական ճաշակի ձևավորման հարցում: Մարդկանց ՝դեպի արվեստը բերելու և այդ ճանապարհով նրանց հոգում ինչ-որ բան փոխելու ֆունկ- ցիա եմ ստանձնել: Փորձում եմ մարդկանց մի փոքր ավելի բարի դարձնել:

Երևանցի կոչվելու իրավունք ունի այն մարդը, ով գոնե երեք ծառ է տնկել, ջրում ու հետևում է դրանց զարգացմանը: Մեծ հաջողությամբ այսօր ոչնչացվում են տարիների, նույնիսկ դարերի պատմություն ունեցող պատեր, որոնք էներգակիր են ու լուրջ հարստություն են մեր քաղաքի համար: Դրանց փրկության համար պայքարողը երևանցի է:

Դեմ եմ մարդկանց շովինիստական տարբերակումներին՝ դու երևան- ցի ես, դու՝ մասիվցի, քո պորտը Աստաֆյան փողոցում են կտրել: Չե՞ք կարծում, որ Շարլ Ազնավուրը շատ ավելի երևանցի են, քան Աստաֆյան փողոցում պորտը կտրած մեկը, ով պնդում է, որ սա իր պապերի փո- ղոցն է ու այստեղ 39 հարկանի շենք պիտի կանգնի: Ի դեպ, ես լոռեցի եմ, սիրում եմ Լոռվա բնաշխարհը ու այնտեղի բնակիչներին:

Արտասահմանից ժամանած հյուր ունեի, որ շատ ճիշտ բնութագրեց Երևանը՝ «Կներես իհարկե, բայց այնպիսի տպավորություն է, որ ժաման- ցի վայրեր կառուցելու մրցույթ է հայտարարվել Երևանում, ամեն քայ- լափոխին խորոված ուտելու տեղ է, ինչո՞ւ է այդպես»: Մտածելու տեղիք տվեց ինձ, որովհետև ես նրանց Փարաջանովի տուն-թանգարան, Կաս- կադ, Գառնի ու Գեղարդ էի տարել:

Այս ճարտարապետական անտի-մշակույթը սարսափելի է: Ինչպե՞ս կարելի է այսքան լկտիաբար վերաբերել այն ամենին, ինչ ունեինք: Սա անբարոյականություն է:

Երևանը վինեգրետ աղցանն է հիշեցնում: Ցավոք, Երևանը այսօր մոխ- րագույն է, իսկ այն քաղաքը, որի մասին երգեր են գրվել՝ վարդագույն էր:

Վիրուսի նման մոլախոտ հիշեցնող ճարտարապետությունը զավթել է մեր Երևանը: Հույս այլևս չկա, միակ լուծումը հետևյալն է՝ պետք է փոխել մայրաքաղաքը: Կարող ենք Երևանը այսուհետ համարել բիզնես կենտրոն, իսկ Դիլիջանը դարձնել մայրաքաղաք:

Ինքս լավատես եմ, վստահ եմ, մութ թունելի վերջում միշտ լույս կա: Հիմա մենք շատ երկար ու մութ թունելի մեջ ենք, ու լույսը շատ թույլ է երևում, բայց վստահ եմ, այն բացվելու է, յուրաքանչյուրիցս է կախված, թե երբ:

Ես գտել եմ իմ Երևանը՝ մենք հավաքվում ենք մտերիմ ընկերներով, հե- տաքրքիր մարդկանցով որևէ մեկի տանիքում կամ նկուղում ու ապրում մեր Երևանում: Իսկ իմ Երևանը՝ թատրոնն է: Ամեն առավոտ իջնում եմ բակ ու սկսում հավաքել գետնին թափված թղթերը, ծխախոտի տուփե- րը: Հարևաններս մտածում են, թե խենթ եմ, բայց ես դա անում եմ ու անելու եմ, որովհետև փոփոխությունը պետք է մանրուքից սկսենք:

Հայրս կուրորեն սիրում է իր հայրենիքը, լեզուն, դրոշը, հիմնը… Նա է գլխավոր պատճառներից մեկը, որ չի թողնում ինձ հեռանալ հայրենի- քից: Նա է դաստիարակել իմ մեջ մի հայի, ով հավատում է, ով իր ուժերի ներածի չափով պետք է կարողանա իր հայրենի հողում ինչ-որ բան փո- խել ու բարելավել:

Ուզում եմ ասել Երևանին՝ «մի փոքր էլ դիմացիր, որ աղետ չլինի, որովհե- տև երբ օդում չարությունը շատանում է, բնությունը զայրանում է: Հավա- տա՝ մարդիկ փոխվելու են, սկսելու են սիրել ու ձեռք մեկնել միմյանց: Պարզապես, հիմա շատ ծանր ժամանակաշրջան է՝ Հայաստան, Երևան, աշխարհ, երկրագունդ՝ դիմացեք…»:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

Page 48: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Այս տարվա ապրիլին Ամերիկայի երկրորդ ամենահայաշատ քաղաքը՝ Գլենդեյլը, ընտրեց նոր քաղաքապետ: Պաշտոնը զբաղեցրեց Զարեհ Սինանյանը: Վերջինիս հետ զրուցեցինք

իր ամառային երևանյան այցի ժամանակ: Քննարկվող թեմաների թվում են՝ Երևանի ճարտարապետական դեմքի աղավաղումը, Գլենդեյլի քաղաքաշինական մեխանիզմները,

հանրության դերը երկու քաղաքների զարգացման գործում:

Հանրության ձայնը

Ե՞րբ եք վերջին անգամ եղել Երևանում:— Անցյալ տարի, նորից ամռանը: Ընդհանրա- պես, հաճախ եմ գալիս, միայն մեկ-երկու ան- գամ մի քանի տարվա ընդմիջումներ են եղել: Բացի այդ, ծնվել եմ այստեղ ու ապրել մինչև 14 տարեկան: Ապրել ենք Բաղրամյան-Բարե- կամություն հատվածում, անգլիական դպրո- ցում եմ սովորել: Մինչև մեկնեցինք ԱՄՆ՝ 1988-ի փետրվարին: Ընդմիջումներով Երևան գալու շնորհիվ երևի կարող եք կողքից ավելի լավ տեսնել կատար- վող փոփոխությունները: Շա՞տ է փոխվել քաղաքը 80-ականներից մինչև այսօր:— Իմ մանկության Երևանի գլխավոր առանձ- նահատկությունը, տարբերությունն այսօր- վանից՝ մարդիկ էին: Մի յուրահատուկ միջա- վայր էր, ընդհանուր հարթակ, որտեղ կարելի էր հանդիպել ֆիզիկոսների, քիմիկոսների, աստղագետների, դերասանների, երաժիշտ- ների, շարքային բանվորների… Հիմա այդ հանրությունը կազմող մարդկանց մեծամաս- նությունը լքել է քաղաքը: Ինչ վերաբերում է ֆիզիկական փոփոխություններին, ապա այս- տեղ առաջինը, ինչ զարնում է աչքին՝ բացար- ձակապես գոյություն չունի որևէ մտածված ճարտարապետական ծրագիր: Երևանը զար- գանում է քաոտիկ կերպով, արտաքինը ամ- բողջովին աղավաղված է: Հերիք է մի քանի րոպե քայլել կենտրոնում և տեսնել անհամա-

չափ շինությունները, որոնք հայտնվել են վա- ղուց արդեն կայացած միջավայրում ու խախ- տել ամեն բան: Եվ այդ պրոցեսը կարծես թե չի էլ պատրաստվում կանգ առնել: Եվ հատ- կապես զայրացնում է այն, որ շատ դեպքերում կարծես պատմական շենքերը հատուկ չեն էլ փորձում վերականգնել, որ մաշվի, հետո ավելի հեշտ լինի քանդելը ու դեռ մի բան էլ սկսում են քարոզարշավ այն մասին, թե այս կամ այն շենքը ոչ թե պատմություն է, այլ «կռիսանոց»: Գլենդեյլում այսպիսի իրավիճակ հնարավո՞ր է:— 1980-ականների վերջին և հաջորդ տասն- ամյակի սկզբում Գլենդեյլում շինարարական բում սկսվեց: Հատկապես դաունթաունում մե- կը մյուսի հետևից սկսեցին վեր խոյանալ երկ- նաքերներ: Դրա հետ զուգահեռ, առանձնա- տների փոխարեն սկսեցին կառուցվել բազմա- բնակարան շենքեր, քանի որ դա շատ ավելի եկամտաբեր էր: Այս ամենը կատարվեց ան- շնորհք կերպով, չմտածված: Հարավային Գլեն- դեյլում այսօր կան բազմաթիվ շենքեր, որոնք պարզապես արժանի չեն լինելու մեր քաղաքում:Նման է մեր այսօրվա պատմությանը…— Ինչ-որ առումով այո, բայց կա շատ կարևոր տարբերություն: Երևանում այս նոր շենքերը շատ են աչք ծակում, քանի որ խցկված են պատմական միջավայրի մեջ: Գլենդեյլի դեպ- քում բոլոր վատ շենքերը կառուցված են իրար կողք, մի վայրում:

Իսկ ինչպե՞ս այդ ալիքը դադարեցվեց:— Դադարեցվեց բնակչության ջանքերով: Եկավ մի պահ, երբ հատկապես Հյուսիսային Գլեն- դեյլի բնակիչները սկսեցին պահանջել, որ այ- լևս չկառուցվեն բազմաբնակարան շենքեր և, ընդհանրապես, նոր շինարարության պրոցեսը շատ ավելի խստացվի, որ պակասեն կոռուպ- ցիոն ռիսկերը և այլն:Այսինքն՝ այսօր արդեն Գլենդեյլի քաղաքա- շինության ոլորտում փո՞ղը չէ որոշիչ:— ճիշտ այդպես: Կան մեծ տարածքներ քաղա- քում, որտեղ ժամանակին՝ 1950-60-ականներին, գործել են հոգեբուժարաններ, որտեղ բազմա- թիվ հայտնի մարդիկ են բուժվել, այդ թվում հո- լիվուդյան աստղեր: Եվ բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի այն վերացվի, չնայած որ զուտ ճարտարապետական տեսանկյունից առանձ- նապես մի բան իրենից չի ներկայացնում: Իսկ ինչպե՞ս է գործում այդ զսպիչ մեխանիզ- մը, որի շնորհիվ ֆիլտրվում են բոլոր նմա- նատիպ նախագծերը:— Ներդրողը գտնում է որևէ մեկին, որը պատ- րաստ է հող վաճառել շինարարության համար: Դրանից հետո սկսվում է իշխանություններից զանազան թույլտվություններ ստանալու շղթան: Երբ դրանք կան, ներդնողը կատարում է մի շարք վճարումներ՝ քաղաքային ծառայությունների համար, այնուհետև ներկայացնում քաղաքա- շինության բաժնի հատուկ կոմիտեին իր նախա-

4647 Սեպտեմբեր 2014

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայացք

Page 49: Սեպտեմբեր 2014 #9 (27)

գիծը: Քաղաքային իշխանությունների ազ- դեցությունը ահռելի է: Կարող ենք ոչ միայն տեխնիկական սահմանափակումներ դնել՝ հարկայնության, բարձրության և այլնի վե- րաբերյալ, այլև ընդհուպ մինչև ոճական: Օրի- նակ, եթե շրջակայքում բոլոր շենքերը իսպա- նական ոճի են, իսկ ներկայացվողը՝ միջերկ- րական revival, ապա պետք է փոխել և ոճը: Ու եթե արդյունքում բաժինը տալիս է հավանու- թյունը, սկսվում են հանրային լսումները: Ցան- կացած մարդ կարող է գալ լսել, հարցեր տալ, ազդեցություն ունենալ: Երբեմն ամբողջ թա- ղամասերով են գալիս և ակտիվ մասնակցու- թյուն ունենում: Դրանից հետո քաղաքային խորհուրդը պետք է քվեարկությամբ հաստա- տի նախագիծը:

Շինարարության ժամկետների հետ սահմա- նափակումներ կա՞ն:— Անշուշտ, ոչ ավելի քան 18 ամիս: Մենք թույլ չենք տալիս, որպեսզի շինարարական փոշին և աղբը տարիներով ցրվեն ողջ քաղաքով, ինչպես դա լինում է Երևանում: Եթե ժամկետ- ները խախտվեն, բոլոր լիցենզիաները հետ են վերցվում: Շինարարության ընթացքում էլ մենք վերահսկում ենք ամբողջ ընթացքը: Ու քանի որ միայն թույլտվություններ ստանա- լը նստում է ներդրողի վրա մոտ մեկ միլիոն դոլար, ապա բոլորը մեծ պատասխանատվու- թյամբ են մոտենում այս ամենին՝ ոչ ոք չի ուզի կորցնել իր միլիոնը: Գլենդեյլի բնակչությունը կազմում է մոտ երկու հարյուր հազար մարդ, որից շուրջ 40

հազարը հայեր են: Ինչպես է տեղի ունեցել այդ հայիֆիկացումը:— Դժվար է հստակ ասել: Հավանաբար սկզբում մի քանիսն են եկել, հետո կանչել են մյուսներին, ու էդպես հավաքվել են: Քանի որ շատ գրավիչ քաղաք է՝ լավ մտածված կոմունիկացիաներով, տնտեսությամբ, աշխարհագրական պայման- ներն էլ հրաշալի են: Հիմա, ի դեպ, կա հայերի արտահոսք, քանի որ շատ է թանկացել կյան- քը, հատկապես տները: Բազմաէթնիկ բնակչության հետ շփումը բարդ չէ՞:— Էմիգրանտական համայնքների հետ որ- պես կանոն որևէ խնդիր չի լինում, որովհետև մենք իրար լավ ենք հասկանում՝ մոտավորա- պես նույն ժամանակ են այնտեղ եկել, նույն

← Գլենդեյլի քա- ղաքապետ Զարեհ Սինանյանը

↓ Եռալեզու ցուցանակ Գլենդեյլում

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐ ՇԵՆՔԵՐԸ ԽՑԿՎԱԾ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԵՋ: ԳԼԵՆԴԵՅ- ԼԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՈԼՈՐ ՎԱՏ ՇԵՆՔԵՐԸ ԿԱ- ՌՈՒՑՎԱԾ ԵՆ ԻՐԱՐ ԿՈՂՔ, ՄԻ ՎԱՅՐՈՒՄ

flick

r.com

/pho

tos/

shap

eoft

hing

s

Page 50: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Գլենդեյլի հայերըԱռաջին հայ ընտանիքները Գլենդեյլում հաստատվել են դեռ 1920-ական թվականնե- րին, բայց այսօրվա համայն- քը սկսել է ձևավորվել արդեն 1970-ականներից, երբ սկսվեց Խորհրդային Հայաստանի բնակիչների, ինչպես նաև իրանահայերի հոսքը: Մեկ այլ մեծ աճ գրանցվեց 1990- ականներին. եթե 1990-ին հա- յերի թիվը 31 հազար էր, ապա, 2005-ի մարդահամարի ար- դյունքներով թիվն արդեն գերազանցում էր 65 հազարը (քաղաքի ընդհանուր բնակ- չությունը՝ 191 հազար մարդ է): Համայնքի ամենահայտնի հայերից են System of a Down-ի Սերժ Թանգյանը, Դարոն Մա- լաքյանն ու Շավո Օդաջյանը, ոչ հայերից՝ հոլիվուդյան աստղ Շիա Լաբաֆը:

պատճառներով և այլն: Իսկ անգլոսաքսոնա- կան հատվածը, որոնք մեծ հաշվով նույնպես բնիկ չեն, ավելի խստապահանջ են: Ես կասեի՝ նույնիսկ բարդույթներ ունեն, մտածում են, թե՝ «սա մերն էր, իսկ դուք եկաք ձեր մշակույթով, խախտում ենք մեր կարգերը» և այլն: Բայց դա էլ հաղթահարելի է, անշուշտ: Ո՞ր կարևոր խնդիրներն են, որոնց լուծումը ձեզ համար, որպես քաղաքապետ, առաջ- նային են: — Ես ինձ համար առանձնացրել էի երեք կա- րևոր կետ: Առաջինը բիզնես միջավայրի առող- ջացումն էր: Անհրաժեշտ է անել այնպես, որ- պեսզի քաղաքը գրավիչ դառնա հնարավոր բոլոր ներդրողների համար ամբողջ Կալիֆոռ- նիայից և դրանից դուրս: Եվ հիմա ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ: Որպես խոսուն օրինակ՝ հիմա կառուցվում են շուրջ երեք հա- զար բնակարան ունեցող բազմաբնակարան շենքեր, ինչը նշանակում է, որ ներդրողները վստահ են, որ մարդիկ դրանք կզբաղեցնեն, իսկ բոլոր առաջին-երկրորդ հարկերում կտե-

ղակայվեն նոր խանութներ և ընդհանրապես հանրային սպառման կետեր: Այս ամենը ընդ- հանուր վերելքի վկայությունն է: Երկրորդ կարևոր խնդիրը ցածր եկամուտ ունե- ցող մարդկանց բնակարանով ապահովելն է: Ցավոք, այդ խմբում ճնշող մեծամասնությունը հայերն են, շատերը ծերեր են: Ունենք երկու ծրագիր, երկուսն էլ դաշնային ֆինանսավոր- մամբ են տեղի ունենում: Եվ երրորդը՝ կապված երթևեկության հետ: Երևանի և Գլենդեյլի նմանություններից՝ եր- կուսն էլ շատ ապահով քաղաքներ են, կարող ես գիշերվա հազարին հանգիստ դուրս գալ փողոց ու գնալ ուր ուզում ես: Գլենդեյլը ամ- բողջ Ամերիկայի մասշտաբով մտնում է տասը ամենաապահով քաղաքների մեջ, իսկ միջին չափի քաղաքների շարքում ընդհանրապես առաջինն է: Եվ դա, իհարկե, հպարտանալու առիթ է: Բայց մենք ունենք սարսափելի վատ

4849 Սեպտեմբեր 2014

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայացք

Page 51: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Գլենդեյլի հայ քաղաքապետներըՍկսած 1980-ականներից Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը մի քանի ան- գամ զբաղեցրել են տեղա- կան հայ համայնքի ներ- կայացուցիչները: Առա- ջինը Լարի Զարյանն էր (1986-1987, 1990-1991, 1993- 1994, 1997-1998), այնուհե- տև քաղաքագլուխ էին ըն- տրվել Րաֆֆի Մանուկյա- նը (2002-2003, 2005-2006), Բոբ Յուսեֆյանը (2004-2005) և Արա Նաջարյա- նը (2007-2008, 2010-2011):

ցուցանիշ երթևեկության զոհերի քանակով: 9 մարդ է մահացել 2014 թվականի ընթացքում, բոլորը ավտոյի տակ են ընկել: Իննից ութը՝ հա- յեր են: Վարորդների մեծ մասը նույնպես՝ հա- յեր: Յոթը՝ հետիոտն են, երկուսը՝ հեծանվորդ: Եվ ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել:— Պատժիչ գործողությունները արդեն այն մաքսիմումին էին հասցված, որից բարձրն արդեն որևէ օգուտ չի տա: Դրա համար հի- մա շեշտը դնում ենք կրթական մասի վրա, մարդկանց բացատրում ենք, թե ինչ է պետք անել անվտանգության համար: Հայերի դեպ- քում խնդիրներից մեկը այն է, որ հատկապես տարեցները միշտ հագնում են մոխրագույն պիջակներ, որևէ ռեֆլեկտիվ տարրեր չեն ունե- նում, թեկուզ ձեռքի ժամացույց, որ էլեկտրա- կան լույսից արտացոլվի և գլուխները կախ են քայլում: Դե վարորդներն էլ, իրենց հերթին, հաճախակի անզգույշ են լինում, քշում են արագ

ու անշնորհք: Հայերը Գլենդեյլ բերել են իրենց մշակույթը՝ բոլոր լավ ու վատ կողմերով, սա իրականություն է: Ո՞րն է ձեր կարծիքով այն առաջին քայլը, որը պետք է արվի՝ Երևանում խնդիրներին նմանատիպ լուծումներ գտնելու համար: — Եթե շատ կարճ ձևակերպեմ, այ այսպես՝ հանրության ձայնն է պետք լսել: Չէ՞ որ այս քա- ղաքի միակ գործառույթը քաղաքացիներին ծառայելն է: Բայց արի ու տես, որ նույնիսկ երբ հանրությունը փորձում է ձայն բարձրացնել, ողջ ապարատը լծվում է կասկածելի ու ոչ միանշա- նակ որոշումները ամեն կերպ արդարացնելով, փոխանակ գոնե փորձ կատարվի հաշվի նստե- լու մարդկանց հետ: Հենց որ հանրությունը պե- տական մակարդակով ներգրավվի որոշումնե- րի ընդունման մեջ, ամենը կսկսվի շտկվել: Դեռ ոչ մի բան կորած չէ, Երևանը շատ ավելի տխուր օրեր է ունեցել: Ամեն ինչ մեր ձեռքում է:

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՁԱՅՆՆ Է ՊԵՏՔ ԼՍԵԼ: ՀԵՆՑ ՈՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐ- ԴԱԿՈՎ ՆԵՐԳՐԱՎՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆ- ԴՈՒՆՄԱՆ ՄԵՋ, ԱՄԵՆԸ ԿՍԿՍՎԻ ՇՏԿՎԵԼ

Արտավազդ Եղիազարյան Արմեն Պողոսյան

Page 52: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Ժամանակակից Երևանում գրագետ վերակենդանացման կարիք զգացող թաղամասերի ու միջավայրերի պակաս չկա: Դրանցից մեկին Աջափնյակ

վարչական շրջանում նոր կյանք տալու տարբերակ է առաջարկում երիտասարդ ճարտարապետ Քրիստինե Իսահակյանը:

Վերակենդանացում

Ք րիստինեի դիպլոմային աշխա- տանքը՝ «Աբելյան-Ջանիբեկյան փողոցների քաղաքաշինական ռեաբիլիտացիայի հայեցակար- գային նախագիծը», սկիզբ առավ

վթարային շենքերին երկրորդ շունչ տալու գա- ղափարից: Քանի որ Աջափնյակը հայտնի է իր վթարային շենքերով, հայտնվեց այնտեղ: «Սա- կայն հետո տարածքն ուսումնասիրելիս ուշա- դրություն դարձրեցինք Աբելյան և Ջանիբեկյան փողոցներին, որոնք իրականում ներկայաց- նում են մեկ փողոց: Ուշադրություն դարձնե- լով փողոցների շրջակա կառուցապատմանը, թաղամասին և ներկայիս վիճակին՝ հասկա- ցանք՝ ունենք մի շատ հետաքրքիր իրավիճակ, որն իրենից ներկայացնում է քաղաքաշինա- կան մի միջավայր, որը լուծում է պահանջում և հետաքրքիր մոտեցում», — բացատրում է նախագծի հեղինակը: Բացատրենք, թե ինչու է փաստացի մեկ փողո- ցը կիսվել ու ստացել երկու անուն. իրավիճա- կը, կառուցապատումը և միջավայրը նույնպես բաժանված են երկու մասի՝ հասարակական և բնակելի, որն իր հերթին Անաստասավան թա- ղամասի սկզբնական հատվածն է: «Հալաբյան-Աբելյան հատվածում մենք ունեինք կիսա- կառուցապատված հասարակական գոտի և 4 հարկանի բազմաբնակարան շենքեր, իսկ Շինարարներ-Ջանիբեկյան հատվածում՝ մենա- տնային կառուցապատում: Հիմնական գաղա- փարն էր կոտրել կոնտրաստը, բնակելի հատ- վածը դարձնել քաղաքային միջավայրին համա-

պատասխան և լուծել հասարակական գոտու հարցը՝ ներառելով մետրոյի կայարանը»:

Բնակելի գոտիԵրևանում քիչ չեն նման հատվածներ և տներ, որոնք հայտնի են իրենց անխնամ, անփույթ վիճակով: Քաղաքի բնակիչներից շատերի հա- մար դրանք քանդման ենթակա տարածքներ են: Բայց, ըստ Քրիստինեի, ճարտարապետի աչքով նայելիս կարելի է նկատել նման թաղա- մասերի կոլորիտը, յուրահատուկ միջավայրը, տրամադրությունը: Այս դեպքում ճարտարա- պետը տներում տեսավ ավանդական հայկա- կան ընտանիք. «Սկզբից ծնողները երեխանե- րով ապրում են 2-3 սենյականոց մեկ հարկանի սեփական տանը, հետո երեխաները մեծանում են ու տանը կցվում է ևս մեկ սենյակ, հետո մյու- սը, տղաներն ամուսնանում են ու տանը ավե- լացնում են 2-րդ, 3-րդ հարկը: Այսինքն՝ տունն իրենով ընտանիքի նման ապրել է իր զարգաց- ման բոլոր փուլերն ու եկել հասել է մեզ հենց այսպիսի տեսքով ու հիմա կարիք ունի հետա- գա զարգացման»:Այսպիսի թաղամասերում շատ վառ արտա- հայտված է նաև սոցիալական անհավասարու- թյունը: Մեկը, ով ունի միջոցներ, նոր տուն է կա- ռուցել, մյուսը փոխել է պատուհանները, բայց վարագույրները դեռ հինն են մնացել և այս- պես շարունակ: Հին տանն ապրողի համար սա կարող է կոմպլեքսավորվելու առիթ դառ- նալ, մինչդեռ Քրիստինեի կարծիքով՝ իրակա- նում իր տունն ավելի լավն է. «Այստեղ ժողո-

վուրդն է եղել ճարտարապետ, այն կառուցվել է ըստ պահանջի, այսինքն՝ ավելի ճիշտ է, ավե- լի խնայող և ունի պատմություն, մթնոլորտ»: Հաշվի առնելով այս ամենը, նախագծի հեղի- նակը փորձել է բնակելի տանը և բնակելի մո- դուլին հետագա զարգացման առաջարկ անել: Առաջին հերթին մշակվեց փողոցային ցանցը, փողոցները վերափոխելով ստացան մայթ, փո- ղոց, հեծանվային և կանաչ բուֆերային գոտի: Մոդուլի զարգացման համար առաջարկ է ար- վել դրա ներսի հատվածից յուրաքանչյուր բնակչից վերցնել չնչին հողատարածք, որի դիմաց նրանք կստանան կանաչ գոտի բակ երեխաների համար: Քանի որ հիմա մեքենա- ները կանգնում են տան դիմաց՝ ընդհատելով շարժը, առաջարկվել է դրանք տեղափոխել մոդուլի ներսը, որտեղ նախատեսվում է երկու կենտրոնացված ավտոկայանատեղի: Նման փոփոխությունների շնորհիվ հրշեջ մեքենան հասանելի է դառնում բնակելի տների հետևի հատվածների համար նույնպես: Եվ հիմնական առաջարկներից մեկը բնակչին մինչև 4 հարկ ավելացնելու հնարավորություն տալն է: Դա միաժամանակ կհավաքի տարածը և վերանո- րոգում անելու հնարավորություն չունեցող բնակիչը կկարողանա վաճառել իր տան վե- րևի հարկը հետագա զարգացման համար:

Հասարակական գոտիՀասարակական գոտին ներառում է երեք հիմ- նական շենք, գրասենյակային, վարչական, Հայբուսակ համալսարանը: Տարածքի խնդիրը,

5051 Սեպտեմբեր 2014

ՔԱՂԱՔ նախագիծ

Page 53: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Քրիստինեի համոզմամբ, այն է, որ գոյություն ունեցող շենքերի հարաբերությամբ շատ մեծ է. «Այդ շենքերը տարածքում կարծես լողում են, չունեն ձևավորված միկրոկլիմա և հասարա- կական գոտին դրանցով չի ձևավորվում: Ու փաստացի մենք ունենք մի տարածք, որն ամ- բողջությամբ կառուցապատված է ավտոտնակ- ներով և կրպակներով: Չկան փողոցներ, կա- նաչ տարածքներ և ընդհանուր տարածքը հա- սանելի չէ քարե պարիսպների պատճառով»: Ունենալով նմանատիպ տարածք, հիմնական գաղափարն այն ջլատելն էր: Ի՞նչ է անհրաժեշտ ջլատման համար՝ սահման, որը կարող է լինել կոշտ, օրինակ՝ շենքով կամ վիզուալ: Նախա- գծվող մետրոյի կայարանն այդ հատվածը ավ- տոմատ դարձնում է տարածքի կենտրոն, քանի որ առաջացնում է մարդկանց ու տրանսպոր- տի հանգույց: Որպեսզի տարածքը հանդիսանա նաև հանրային տարածք, մարդկանց հավա- քատեղի, նախագծում ավելացավ հրապարակ, որի ստորգետնյա տարածքում գտնվող ավտո- կայանատեղին կփոխարինի քանդված ավտո-

տնակները և կսպասարկի ինչպես հասարա- կական, այնպես էլ բնակելի գոտիները:

Տարածքի վերջնական կառուցապատումըԹողնելով միայն հիմնական շենքերը՝ մնացած հատվածը պայմանականորեն ընդունվեց որ- պես մեկ կառույց: Հետագա քայլերում բացվե- ցին շենքերի մոտեցման տարածքները, մարդ- կանց և մեքենաների անցումները, կանաչ գո- տիները: Արդյունքում ստացված կառուցապա- տումը թեթևացնելու համար շենքերն էլ իրենց հերթին ջլատվեցին, ստանալով ներքին այգի- ներ: Վերջին քայլը գոյություն ունեցող և նա- խագծվող շենքերի միջև շարունակական կա- պի ստեղծումն էր: Այդ կապի դերում հանդես է գալիս հետիոտն ուղին, որը պանդուսի կամ արահետի միջոցով կապում է հասարակական գոտին արևելքից արևմուտք ուղղությամբ: Դա ստանալու համար ճանապարհին կանգնած շենքերի մեջ արվեցին բացվածքներ կամ շեն- քերը ձևավորվեցին դալանային սկզբունքով

այնպես, որ կապ ապահովվի: Արդյունքում ստացվում է 4 լրացուցիչ բլոկ՝ յուրաքանչյուրը ներքին բակով, ինչպես նաև կենտրոնական հրապարակ՝ մետրոյի կայարանով: Գոյություն ունեցող շենքերի ֆունկցիաներից ելնելով, նա- խագծվող շենքերից մի քանիսը նույնպես լինելու են գրասենյակային: Բացի այդ հեղինակն առա- ջարկում է ստեղծել ուսումնական բլոկ, որի հա- մար անհրաժեշտ է Հայբուսակին կցել գրադա- րան և ուսանողական հանրակացարան, որոնք միանշանակ պետք կգան համալսարանի հետա- գա զարգացման համար:Ամփոփելով, Քրիստինե Իսահակյանը նշում է, որ այս նախագծով նա փորձել է լուծում տալ միանգամից մի քանի առկա խնդիրների. երևա- նյան մենատնային կառուցապատումով թա- ղամասերի հետագա զարգացում, Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծ և դրա շրջակա գոտու կազմակերպում, ինչպես նաև հասարա- կական գոտու կառուցապատում տարածքի ներկայիս վիճակի բարելավման և հետագա զարգացման համար:

Արեգ ԴավթյանՔրիստինե Իսահակյան

Նախագծվող մետրոյի կայարանն այդ հատ- վածը դարձնում է տա- րածքի կենտրոն, քանի որ առաջացնում է մարդկանց ու տրանս- պորտի հանգույց

Page 54: Սեպտեմբեր 2014 #9 (27)

Hin

Yere

van.

com

1908-ին՝ Խաչատուր Աբովյանի անհետացման 60-ամյակին որոշվում է գրողի արձանը տեղադրել Երևանի հրապարակներից մեկում: Գործը ստանձնում է Բաքվի Հայոց կուլտուրական միությունը։ Անհրաժեշտ 12 հազար ռուբլին որոշվում է հավաքել հանգանակությամբ և համերգ- ներ կազմակերպելով (մի քանի տարվա ընթացքում համերգներ կազմա- կերպվել են Թիֆլիսում, Երևանում, Բաթումում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում)։ Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյանը, Գևորգ Բաշինջաղյանն օգտագործեցին իրենց հեղինակությունը հան- գանակությանը հնարավորինս շատ մարդ ներգրավելու համար: Այդու- հանդերձ, անհրաժեշտ գումարը, որը հետագայում հասնում է 18 հա- զարի, հաջողվում է հավաքել միայն տարիներ անց: Հուշարձանի մրցույթին (նախատեսված էր երեք մրցանակ՝ 500, 300 և 100 ռուբլի լավագույններին) մասնակցեցին տարբեր երկրներում ապ- րող վեց հայ քանդակագործներ՝ Միքայել Միքայելյանը (Թիֆլիս), Անդ- րեաս Տեր-Մարուքյանը (Փարիզ), Հայկ Բատիկյանը (Բոստոն), Հակոբ Արապյանը (Կ.Պոլիս), օրիորդ Ե. Ռուզան-Մուրացանը (Բեռլին) և Հակոբ Գյուրջյանը (Փարիզ): Ընդհանուր առմամբ ներկայացվեց 8 նախագիծ, որոնցից ժյուրին ընտրեց Տեր-Մարուքյանի երկրորդ նախագիծը: 1911 թվականին Տեր-Մարուքյանը կարճ ժամանակով Փարիզից եկավ Երևան, ճշտեց հուշարձանը կանգնեցնելու տեղը, եղավ Աբովյանի ապրած տա- նը, դիտեց և ուսումնասիրեց գրողի միակ յուղաներկ դիմանկարը, ինչ- պես նաև լուսանկարներ վերցրեց ժառանգներից:

1913-ին քանդակն արդեն պատրաստ է լինում, սակայն այն տեղափո- խելու և տեղադրելու գումար չկար: Հայտնի է, որ քանդակագործը նույ- նիսկ Երևան է ժամանել և սեփական միջոցներով փորել է տվել հուշար- ձանի հիմքի տեղը և տախտակներով ցանկապատել՝ հույս ունենալով, որ հանգանակությամբ հավաքվող գումարով հարցը կլուծվի: Որոշ ժա- մանակ անց Տեր-Մարուքյանը վախճանվեց Փարիզում, այդպես էլ չտես- նելով իր կերտած քանդակը նախատեսված վայրում և չստանալով խոս- տացված գումարը: Միայն 1925-ին՝ արդեն խորհրդային կարգերի օրոք, անհրաժեշտ գումարի փոխանցումից հետո, քանդակն ուղարկվում է Փարիզից Երևան, բայց սխալմամբ հասնում է Թիֆլիս: «Մոսկվա» կինո- թատրոնի հարևանությամբ՝ Աբովյանի անվան հրապարակում, այն հայտնվում է միայն 1933 թվականի հուլիսի 6-ին: 1950-ին Աբովյան փողոցի վերակառուցման կապակցությամբ արձանը տեղահանվում և դրվում է Կրկեսի մոտակայքում, նախկին երկաթգծի կայարանի դիմաց՝ մի անշուք վայրում (մինչդեռ նույն թվականին Աբո- վյան պուրակում՝ Պլանի գլխում տեղադրվում է գրողի մեկ այլ արձան՝ կերտված Սուրեն Ստեփանյանի կողմից)։ Որոշ ժամանակ անց արձանը հայտնվում է արդեն Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանում բնակվող մարդկանց աչքից բավական հեռու։ 1957-ին արձանը տեղադրվում է Աբովյանի անվան զբոսայգում՝ Մանկական երկաթուղու տարածքում, թունելների մոտ, և միայն յոթըտարի անց այն տեղ է գտնում Աբովյանի տուն-թանգարանի մոտ՝ Քանաքեռում:

Խաչատուր Աբովյանի արձանը Աբովյանի անվան (այժմ՝ Ազնա- վուրի) պուրակում, 1930-ականներ H

inYe

reva

n.co

m

Սեպտեմբեր 2014

ՔԱՂԱՔ կադրերի բաժին

52

Page 55: Սեպտեմբեր 2014 #9 (27)
Page 56: Սեպտեմբեր 2014 #9 (27)