15
Այո՛, մարդ-տիեզերական մարմինը մի եզակի ու անկրկնելի երևույթ է տիեզերքում, իր մենության ու միայնակության մեջ ապշեցուցիչ մի առեղծված: Ու, թերևս, տիեզերական «կարմիր գրքում» գրանցվելիք մի արժեք՝ ինքնաոչնչացման եզր հասցված...

գրիգոր գուրզադյան

Embed Size (px)

Citation preview

Page 1: գրիգոր գուրզադյան

Այո՛, մարդ-տիեզերականմարմինը մի եզակի ուանկրկնելի երևույթ է

տիեզերքում, իր մենության ու

միայնակության մեջապշեցուցիչ մի առեղծված: Ու, թերևս, տիեզերական

«կարմիր գրքում» գրանցվելիք մի արժեք՝ինքնաոչնչացման եզր

հասցված...

Page 2: գրիգոր գուրզադյան

• Գրիգոր Գուրզադյանըծնվել է 1922 թվականի հոկտեմբերի15-ին` Բաղդադում: Հայաստղագետ ևտիեզերականաստղագիտությանռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչֈ ՀՀԳիտության ԱզգայինԱկադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳրողներիՄիության անդամ:

Page 3: գրիգոր գուրզադյան

• Գրիգոր Գուրզադյանիառաջինմասնագիտականկրթություննինժեներական էր: Քանիոր 30-ականներինհանրապետությունումինժեներների մեծպահանջարկ կար, նա1944-ին ավարտեցԵրեւանիպոլիտեխնիկականինստիտուտը:

Page 4: գրիգոր գուրզադյան

• Ինստիտուտն ավարտելու տարին, մյուս կողմից, գրեթեհամընկավ Հայաստանի Գիտությունների ակադեմիանստեղծելու տարեթվի հետ (1943), երբ այստեղ մեծարժեք էին ստանում նաեւ հիմնարարհետազոտությունները: Նորաստեղծ ակադեմիայիփոխպրեզիդենտ էր ընտրվել Լենինգրադից Հայաստանտեղափոխված արդեն հայտնի աստղաֆիզիկոսՎիկտոր Համբարձումյանը, որը նպատակ ուներպայմաններ ստեղծել հանրապետությունում ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների մակարդակըբարձրացնելու համար: Նա նաեւ տաղանդավորերիտասարդներ էր փնտրում, որոնք կարող էինվերաորակավորվել եւ զբաղվել աստղաֆիզիկականհետազոտություններով: Թերեւս դա երկրորդ լուրջ եւանսպասելի փոփոխությունն էր Գրիգոր Գուրզադյանիկյանքում, երբ նա որոշեց ասպիրանտուրա ընդունվելՎիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ:

Page 5: գրիգոր գուրզադյան

• Ուստի, երբ 1946 թ. ստեղծվեց ԳԱԱԲյուրականի աստղադիտարանը, ԳրիգորԳուրզադյանն արդեն ամբողջապես նվիրվել էրաստղաֆիզիկային եւ դարձավ այդ կենտրոնիհիմնադիր աշխատակիցներից մեկը:

Page 6: գրիգոր գուրզադյան

• Նրա գիտական հետազոտությունների առաջինբնագավառը դարձավ մոլորակաձեւմիգամածությունների ուսումնասիրությունը: Գիտական աշխատանքի իմաստով դաբավականին հետաքրքիր բնագավառ էր, քանի որմիգամածությունների այդ դասը գազայինմիջավայրում ճառագայթման տեղափոխման, ինչպես նաեւ դրա հետեւանքով այդ միջավայրիդինամիկային վերաբերող խնդիրներիուսումնասիրությունների լայն տիրույթ էրբացում

Page 7: գրիգոր գուրզադյան

• Այդ տարիների սեփական հետազոտություններիեւ այլ հեղինակների հայտնի տվյալների ուտեսական ընդհանրացումների հիման վրատարիներ անց նա հրատարակեց «Մոլորակաձեւմիգամածությունների դինամիկան» (1954) եւ«Մոլորակաձեւ միգամածություններ» (1962, 1970) մենագրությունները, որոնք բավականին արագդարձան աստղագետների տարբեր սերունդներիկողմից փնտրվող տեղեկատուներ:

Page 8: գրիգոր գուրզադյան

• 1960-ական թվականներինաստղաֆիզիկոս-գիտնականին զուգահեռնրա մեջ կրկին գլուխ բարձրացրին նաեւինժեներական հակումները, եւ նա սկսեցակտիվորեն զբաղվելարտամթնոլորտային դիտումներիհամար նախատեսվածաստղադիտարանների ստեղծմամբ, որոնք հրթիռներով պետք է հանվեինմթնոլորտի խիտ շերտերից դուրս եւ թույլտային դիտել տիեզերական օբյեկտներիճառագայթումը կարճալիք տիրույթում:

Page 9: գրիգոր գուրզադյան

• Հետազոտությունների այդ շարքի առաջինօբյեկտը, բնականաբար, Արեգակն էր, քանի որսեփական ճառագայթումով օժտված մյուսմարմինների թվում այն ամենամերձավորն էր եւ, այդ իսկ պատճառով, կարճալիք տիրույթումառավել դյուրին գրանցվողը: Այդ դիտումներիշնորհիվ նոր տվյալներ ստացվեցին Արեգակիուլտրամանուշակագույն եւ ռենտգենյանճառագայթման վերաբերյալ, ըստ որում խոսքըվերաբերում էր ոչ միայն հանգիստ Արեգակին, այլ նաեւ կարճալիք բռնկումներին

Page 10: գրիգոր գուրզադյան

• Հետազոտությունների այս ոլորտըհանրապետությունում զարգացնելունպատակով Գրիգոր Գուրզադյանիղեկավարությամբ նախ ստեղծվեցԲյուրականի աստղադիտարանիմասնաճյուղ, ապա դրա հիման վրաՙԳառնու տիեզերականհետազոտություններիլաբորատորիան, որն ավելի ուշվերակազմավորվեց Տիեզերականհետազոտությունների Գառնուինստիտուտի:

Page 11: գրիգոր գուրզադյան

• Տիեզերագնացության արագ զարգացմանըզուգընթաց երկու գերտերություններՙ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը սկսեցին լուրջ ուշադրությունդարձնել նաեւ երկրաշուրջ ուղեծրումաստղադիտարաններ ստեղծելու խնդրին: Իտարբերություն հրթիռային դիտումների, ուղեծրային աստղադիտարանները կարողէին տեւական դիտումներ իրականացնել եւդրա շնորհիվ շատավելի ծավալուն ուորակյալ աստղագիտական ինֆորմացիաընձեռել:

Page 12: գրիգոր գուրզադյան

• Խորհրդային հաջողված նախագծի հեղինակ դարձավ 1965 թվականից արդեն ԳԱԱ թղթակից-անդամ ԳրիգորԳուրզադյանը, որի ղեկավարած կոնստրուկտորայինբյուրոյի ստեղծած «Օրիոն 1» եւ «Օրիոն 2» ուղեծրայինաստղադիտակները այդ ասպարեզի առաջնեկներից էին: Դրանցից առաջինը տեղակայված էր «Սալյուտ» ուղեծրայինկայանի վրա, եւ թույլ տվեց ստանալ պայծառ աստղերիկարճալիք սպեկտրներ, որոնց վերաբերյալ հեղինակավորմիջազգային գիտական հանդեսներում տպագրված առաջինիսկ գիտական հաղորդումները լայն ուշադրությանարժանացան: Դրան հաջորդած «Օրիոն 2» աստղադիտակըտեղակայվեց «Սոյուզ 13» տիեզերանավում, որն արձակվեց1973 թ.:

Page 13: գրիգոր գուրզադյան

• Երկրորդ «Օրիոնի» դիտողականհնարավորություններն անհամեմատ ավելի մեծ էին. այն թույլ էր տալիս ստանալ մինչեւ 13-րդ աստղայինմեծության (աչքով տեսանելի ամենաթույլ աստղերիցավելի քան 600 անգամ ավելի թույլ) հազարավորաստղերի կարճալիք սպեկտրները: Ստացվեցիննաեւ մոլորակաձեւ միգամածություններիսպեկտրներ նույն տիրույթում: Հետաքրքիր է, որ այդդիտումների շնորհիվ հնարավոր եղավ քանակականտվյալներ ստանալ ջրածնի ռեզոնանսային Լայման-ալֆա գծում երկֆոտոն ճառագայթման վերաբերյալ, ինչը հաստատում էր մոլորակաձեւմիգամածությունների անընդհատ սպեկտրիառաջացման այդ կարեւոր մեխանիզմիառկայությունը:

Page 14: գրիգոր գուրզադյան

• Լայն հասարակությանը ակադեմիկոս Գուրզադյանըլավ հայտնի է նաեւ իր բազմաթիվ էսսեներով, որոնքնվիրված են ինչպես գիտությանը, այնպես էլարվեստին: Նրա «Տիեզերքն ափի մեջ» էսսեներիժողովածուն վաղուց արդեն դարձել է գիտության եւգիտական գաղափարների ու հայտնագործություններիպատմությամբ հետաքրքրվող ընթերցողի սիրելիգրքերից մեկը:

Page 15: գրիգոր գուրզադյան

Ավելի մանրամասն տեղեկությունԳրիգոր Գուրզադյանի մասին`

• http://masis.tv/component/option,com_afm/pid,124/vfile,1016/lang,hy/• http://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8

%D6%80_%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%A6%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6

• http://armscoop.com/tag/%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80-%D5%A3%D5%B8%D6%82%D6%80%D5%A6%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6/

• http://movsisyannune.wordpress.com/2012/10/10/%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80-%D5%A3%D5%B8%D6%82%D6%80%D5%A6%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-3/

• http://www.akumb.am/showthread.php/8782-%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80-%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%A6%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B7%D5%BD%D5%BD%D5%A5%D5%B6%D5%A5%D6%80