20
ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ Համացանց, Հայկական Հանրագիտարան, Դպրոցական Մեծ Հանրագիտարան, www.encyclopedia.am, Վիքիպեդիա, Armsoul.com ,lekmed.ru,med.practic, med.practic,Հայկական միջնադարյան դեղաբույսեր Թիվ198 դպրոց ,11 -3 դասարան Մկրտչյան Արևիկ

հայաստանի դեղաբույսերը

  • Upload
    sona8

  • View
    2.651

  • Download
    10

Embed Size (px)

Citation preview

Page 1: հայաստանի  դեղաբույսերը

ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝

Համացանց, Հայկական Հանրագիտարան, Դպրոցական Մեծ Հանրագիտարան, www.encyclopedia.am, Վիքիպեդիա,

Armsoul.com ,lekmed.ru,med.practic,med.practic,Հայկական միջնադարյան

դեղաբույսեր

Թիվ198 դպրոց ,11 -3 դասարան Մկրտչյան Արևիկ

Page 2: հայաստանի  դեղաբույսերը

Տուղտ դեղատու Հայկական տարանունները -աղթեկ, հարֆ, հարֆալ, շահմահլամ

Դեղաբույսի նկարագրությունը: Փիփերթազգիների կամտուղտազգիների ընտանիքինպատկանող, 60-150 սմբարձրության, ճյուղավոր ցողունովբազմամյա խոտաբույս է: Ունիճյուղավոր, մսալի արմատներովկոճղարմատ: Ցողունները եզակի ենկամ բազմակի: Տերևները հերթադիրեն, ծաղիկները հնգաթերթիկեն, կանոնավոր: Պսակը դալուկվարդագույն կամ սպիտակ է, իսկերբեմն էլ` կարմրավարդագույն: Պտուղը սկավառակաձև է` մերկ:

Page 3: հայաստանի  դեղաբույսերը

Տուղտ դեղատու

Տուղտը ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր, պտղակալում` սեպտեմբեր-հոկտեմբերամիսներին: Բազմանում է սերմերով ևկոճղարմատներով: Նորմալ աճի համարգերադասում է բավարար խոնավությամբհողերը: Հանդիպում է գետափերին, չորացածգետահուներում, առվափերին, ձորաեզրերին, այգիներում, խոնավ մարգագետիններում ևայլուր: Մեր հանրապետությունում, բացիդեղորայքայինից, ավելի մեծ չափերովհանդիպում է նաև հայկական տուղտը, որն իրդեղորայքային հատկանիշներով ոչ մի բանով չիզիջում առաջինին: Դեղաբույսը հիմնականումհանդիպում է Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Արարատի, Իջևանի, Դիլիջանի, Արտաշատի, Մեղրու շրջաններում և այլուր: «Ալթեան» ծագելէ հունարեն «ալցեա» բառից, որը նշանակում էբուժիչ:

Page 4: հայաստանի  դեղաբույսերը

Քիմիական բաղադրությունը Կոճղարմատն ու արմատներըպարունակում են մինչև 35% լորձանյութ` պենտոզաների ուհեքսոզաների խառնուրդի ձևով, որոնք հիդրոլիզվելով, տալիս ենպենտոզներ և դեքստրոզներ, այնուհետև, մինչև 37% օսլա, 10,2% սախարոզա, բետաին, ճարպայուղ, պեկտին, լեցիտին, ֆիտոստերին, ասպարագին, 4,88% հանքային աղեր, գլխավորապես ֆոսֆատներիձևով: Տերևներումհայտնաբերված են վիտամին C, կարոտին, եթերայուղ ևկաուչուկանման նյութեր, ծաղիկներում` պիգմենտմալվիդին, իսկ սերմերում` մինչև12% ճարպայուղ:

Page 5: հայաստանի  դեղաբույսերը

Բուժական նշանակությունը Բուժական նպատակով գլխավորապես

օգտագործվում են արմատները, որոշ չափով նաևտերևներն ու ծաղիկները: Տերևները հավաքում ենծաղկելուց առաջ` մասնակիորեն, որպեսզի բույսիաճը չդադարի, ծաղիկները` լրիվ բացվելուցհետո, իսկ արմատները` ապրիլ-մայիս ևսեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քլունգովբացելով լրիվ արմատափունջը, նրանից վերցնելովմիայն հյութալի մասերը: Որոշ դեպքերում մթերումեն նաև չկոշտած կոճղարմատը: Հավաքվածհումքը չորացնում են հով տեղում, լավքամհարվող սենյակում կամ չորանոցում` 35-40 աստիճանի տակ: Չոր հումքը պահում են փայտետուփերի մեջ կամ պարկերում, 3 տարիժամկետով: Տուղտի բուժական նշանակությանմասին կան տվյալներ դեռևս մ.թ.ա. IV դարից: Դեղաբույսի անունը հիշատակվում էԹեոֆրաստի, Դիոսկորիդի և Պլինիոսիաշխատություններում: Թեոֆրաստը գինու հետխառնած դեղաբույսն առաջարկել է հազի ևոսկրային կոտրվածքներիժամանակ, թարախապալարի շուտ հասունացմանհամար նրա վրա դրել է ձիթապտղի յուղով թրջվածբույսի տերևը:

Page 6: հայաստանի  դեղաբույսերը

Բարձր գնահատելով տուղտի բուժիչհատկանիշները, Կառլոս Մեծը հրաման էր տվելբոլոր տնտեսություններում աճեցնելդեղաբույսեր, այդ թվում նաև տուղտ: Միջինդարերում հռոմեացի բժիշկ ԱլեքսանդրՏրալլիանուսը նշել է, որ տուղտը որպեսդեղաբույս հատուկ աճեցվում է վանքերիայգիներում:Ավիցեննան տուղտն անվանել է բազմօգտավետմիջոց:Խառնելով այլ դեղամիջոցների հետ` բույսիսերմերը, ծաղիկները, տերևներն ու արմատըեփուկի, ջրաթուրմի, թրջոցների, սպեղանու և այլձևերով բժշկապետն օգտագործել էգլխացավերի, աչքի, ականջի, բերանիխոռոչի, ստամոքսի, մկանների, թոքերի ևպլևրայի մի շարք հիվանդություններիժամանակ: Նա նշում է դեղաբույսիօգտակարության մասին` դժվարամիզության, միզապարկիքարի, ուռուցքների դեպքերում և այլն:

Բուժական նշանակությունը

Page 7: հայաստանի  դեղաբույսերը

Մ. Հերացին դեղաբույսըհաճախ օգտագործել էհոգնայի ձևով «բորբոսայինջերմով» հիվանդների մոտ, մասնավորապես թոքայինպալարախտի դեպքում, իսկարտաքին և ներքինկիրառման ձևով` որպեսխուխամուղ, ներծծող ևփափկեցնող միջոց: Տուղտիվերաբերյալ հարուստտվյալներ է ներկայացնումԱմիրդովլաթը:

Բուժականնշանակությունը

Page 8: հայաստանի  դեղաբույսերը

Դեղաբույսը («խաթմի», «հալպուպ» իսկ սերմերը` «պզր խաթմի» անվանումների տակ) նա տարբերձևերով ու խառնուրդներովօգտագործել է քոսի, ճաղատության, գլխի մաշկի թեփոտության, ականջիբորբի և ցավի, բքնածության, թութքի, կրծքագեղձի բորբոքման, արգանդի ևերիկամների մի շարքհիվանդությունների ժամանակ: Բժշկապետի խորհրդով, «երբ ծեծվածարմատը դրվի ուռուցքի կամ խոցիվրա` կակղեցնում և փլցնում է, գինովկամ կաթով եփված վիճակում տալուց` օգնում է ջարդվածքին, հետանցքիցավին և միզուղիների քարերին

Բուժականնշանակությունը

Page 9: հայաստանի  դեղաբույսերը

Արմատը, քացախով եփածվիճակում, կտրում է ատամնացավը, իսկսերմերով կարելի է բուժել պիսակը: Մարմինը եթե օծվի քացախով կամ ձեթովպատրաստված սերմերի եփուկով, կարելի էանվնաս մնալ թունավորումներից: Ձեթովթաթախված տերևները կարելի է դնել մաշկիառաջացած բշտիկների վրա»: Այնուհետևբժշկապետը նշում է, որ արմատաեփուկովգլուխը լվանալուց` փափկում և երկարում ենմազերը, վերանում գլխի քորը ևթեփոտությունը: Ծաղիկները սպեղանուձևով դնելով գլխին` օգնում ենթուլամտության դեպքում: Սերմերը հազիդեմ հիանալի միջոց են, նրանք կտրում ենաղիքային արյունահոսությունը, հալումերիկամային քարերը

Բուժականնշանակությունը

Page 10: հայաստանի  դեղաբույսերը

Արմատաեփուկը օգնում էմիզայրոցներին, ստամոքսի, լյարդի, երիկամների ևմիզապարկի ուռուցքներին: Տերևների եփուկըհեշտացնում էծննդաբերությունը, քացախաթուրմով օծելուց` օգնում պիսակին և մեղվի խայթածին, աղիքայինխիթերին: Բժշկապետի մեջբերումներով, Ըռուֆոսըշրթնահերպեսը բուժելու համար վերցրել էտուղտարմատի փոշի, հակոբուկի հյութ ևիշառվույտ, այս բոլորը եփել ձվի դեղնուցով և քսելշրթունքների ախտահարված մասերին: Մասրճուենտուղտը խառնուրդների ձևով օգտագործել էլեզվակի իջեցման, Զաքարիայի որդին` պլևրալգիայի և պլևրիտների, Սահակը` աղիքայինարյունահոսության, որովայնայինխիթերի, երիկամայինախտահարումների, օրխիտի, երակներիլայնացման և թրոմբոֆլեբիտների. Գալենը` երիկամաքարերի, Արպիասոսը` միզապարկիխոցի, Մատային` միզակապության, Դևճանիսը ևԱրճիճանիսը` միզապարկիուռուցքների, Հիպոկրատը` արգանդայինբորբոքումների, ռևմատիկ հոդացավերի, Էհանան` արգանդի քաղցկեղի ժամանակ և այլն:

Բուժականնշանակությունը

Page 11: հայաստանի  դեղաբույսերը

Հայկական ժողովրդական բժշկությանմեջ արմատի եփուկը ողողումների ձևովօգտագործվել է կոկորդի բորբոքումներիժամանակ, նույն եփուկը` գինով կամկաթով, օգտագործվել է միզուղիներիքարերի դեպքում, տերևների կամարմատի հյութը` ձվի սպիտակուցի հետխառնած, գլխացավերի ժամանակ քսելեն գլխի ցավոտ մասերին: Մաստիտներիժամանակ արմատաեփուկը` սագիճարպի կամ բևեկնայուղի հետխառնված, օգտագործվել է սպեղանուձևով: Նույն եփուկը նշանակվել էծննդաբերության դեպքում` ցավերըմեղմացնելու նպատակով: Տրորվածտերևները` ձեթի հետ խառնած, դրել ենքրտնախաշ օջախների, իսկարմատափոշին` կաթնաշփոթիձևով, գեղձախտային վերքերի վրա:

Բուժականնշանակությունը

Page 12: հայաստանի  դեղաբույսերը

Ռուսական ժողովրդականբժշկության մեջարմատաեփուկը կոմպրեսիձևով դրվել է այրվածքների ևմաշկային բորբոքականօջախների վրա, իսկ ներքինընդունման ձևով այնօգտագործվել է գրիպի, վերինշնչուղիների ևստամոքսաաղիքային տրակտիկատառի, անգինայի ևդեղնուկի ժամանակ: Այնթրջոցների ձևով կիրառվել էկոնյուկտիվիտների, իսկներլվացման ձևով` կանանցմոտ սպիտակաթորանքիդեպքում

Բուժական նշանակությունը

Page 13: հայաստանի  դեղաբույսերը

Ուկրաինական ժողովրդական բժշկությանմեջ դեղաբույսը տարբեր ձևերովօգտագործվել էարյունալուծի, էնտերոկոլիտների, ցիստիտների և բազմաթիվ այլ հիվանդություններիժամանակ: Ա.Պ. Պոպովիտվյալներով, ժողովրդական բժշկության մեջտուղտը լայնորեն օգտագործվում էշնչուղիների, ստամոքսաաղիքայինտրակտի, միզուղիների, լեղուղիների մի շարքբորբոքումների, խոլերայի, էնուրեզիժամանակ և այլն: Դեղաբույսի արմատներըօֆիցինալ են մեզ մոտ և աշխարհի26, տերևները` 10, իսկ ծաղիկները` 3 երկրներում: Դեղաբույսի պատրաստուկներըգիտական բժշկության մեջ համարվում ենորպեսփափկացնող, մածող, հակաբորբոքիչ, ցավազրկող և խուխամուղ: Հիմնավորված է, որդեղաբույսը նվազեցնում է բորբոքական ևխոցային պրոցեսների գրգռվածությունը` կոլոիդ նյութերով մածելով տվյալօջախները, միաժամանակ դանդաղեցնելովներծծական պրոցեսներն աղիներում` բարենպաստ հող է ստեղծում տեղայիններգործող հակաբորբոքիչ դեղանյութերիհամար:

Բուժական նշանակությունը

Page 14: հայաստանի  դեղաբույսերը

Կլինիկական պայմաններումտուղտի պատրաստուկներնօգտագործվում են բրոնխիտների, տրախեիտների, կապույտ հազի, թոքաբորբերի, բրոնխիալ ասթմայի, սուր գաստրիտների, ստամոքսի և12-մատնյա աղիքի խոցայինհիվանդության, էնտերոկոլիտների, ցիստիտների, ցավոտ և ակամամիզարձակումների, երեխաներիլուծերի, երիկամայինհիվանդությունների ժամանակ ևայլն: Գրեթե նույն նպատակներովդեղաբույսը կիրառվում էհոմեոպաթիայում ևանասնաբուժության մեջ: Այնմտնում է Զդրենկոյի միքստուրայիբաղադրության մեջ: Դեղահատերպատրաստելու գործումարմատափոշին օգտագործվում էորպես կազմիչ: Դեղաբույսը մտնումէ նաև կրծքային թեյերի, կոկորդիողողման և փափկացնողհավաքածուներիբաղադրությունների մեջ:

Բուժական նշանակությունը

Page 15: հայաստանի  դեղաբույսերը

Մեր կողմից տուղտարմատի թուրմը օգտագործվելէ սուր գաստրիտների, տրախեաբրոնխիտների, թունավոր միջատների խայթման և թունավորբույսերի հետ շփման դեպքերում առաջ եկածբորբոքումների ժամանակ: Սուր գաստրիտներիդեպքում դեղաբույսի ազդեցության տակ կարճժամանակում դադարել են վերփորի շրջանիցավերը, մեղմացել, ապա վերացել նողկանքն ուփսխումը, ստամոքսի հատվածի ճնշման ևծանրության զգացումները: Բերանիայլահամության և համզգացման խանգարմաներևույթներն այս բուժման ընթացքում ավելի շուտեն նորմալացել, քան սուր գաստրիտներն այլմեթոդներով բուժման դեպքերում: Սուրտրախեաբրոնխիտների դեպքում տուղտիջրաթուրմը հիվանդների մի մասը ստացել է միայնըմպելով, իսկ մյուս մասը, բացի ըմպելուց, նաևինհալացիայի ձևով: Երկրորդ խմբի հիվանդներիմոտ ստացված արդյունքն ավելի ակնհայտ է եղել, անհամեմատավելի շուտ են վերացել տվյալհիվանդության կլինիկական նշանները, քանառաջին խմբի հիվանդների մոտ:

Բուժական նշանակությունը

Page 16: հայաստանի  դեղաբույսերը

Թունավոր միջատների խայթման(մեղու, պիծակ, մոծակ և այլն) ևթունավոր բույսերի(կոծուկ, ողկուզակ, վագրենիշուշան, կծու հրանունկ և այլն) հետշփվելուց առաջ եկած բորբոքումներիդեպքերում ախտահարված մասիվրա դրել ենք բույսի արմատիջրաթուրմից պատրաստվածթրջոցներ: Բուժման հետևանքով 1-2-րդ օրերից պակասել են մաշկիայրոցներն ուցավերը, կարմրությունն, այտուցը, նվազել տեղային ջերմայինռեակցիան, որը չափվել էէլեկտրաթերմոմետրով: Մենք եկելենք այն եզրակացության, որդեղաբույսն ունի ոչ միայն տեղայինհակաբորբոքիչ և ցավազրկող, այլևներծծող և հակաալերգիկհատկություններ:

Բուժական նշանակությունը

Page 17: հայաստանի  դեղաբույսերը

Կիրառման եղանակները Արմատից ջրաթուրմ պատրաստելուհամար 10 գ հումքը 30 րոպե թրմում ենեռման ջրում, ապա ըմպում 1-ական բաժակ` օրական 2-3 անգամ: Ծաղիկներից ջրաթուրմպատրաստում և օգտագործում են նույնեղանակով, հումքը վերցնում են կրկնակիդոզայով, կամ` 6,5 գ արմատահումքը 100 մլջրում փակ ամանի մեջ 15 րոպե պահում ենջրաբաղնիքում, թրմում 10 րոպե ու քամում: Այն ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական5-6 անգամ, ապա ըմպում 1-ական ճաշիգդալ, 2 ժամը մեկ անգամ, իսկ երեխաներինտալիս են 1-ական ճաշի գդալ` օրը 4 - 5 անգամ քամում ու ընդունում 1-ական թեյիգդալ` օրական 3 անգամ, գոլ վիճակում: Նույն դոզայով ու եղանակով պատրաստումեն տերևաթուրմը:

Page 18: հայաստանի  դեղաբույսերը

Կիրառման եղանակները Ջրիկ մզվածք պատրաստելու համարջրաթուրմը ջրային բաղնիքումգոլորշացնում են այնքան, մինչև որկիսվի ծավալով: Այն ըմպում են 2-ական թեյի գդալ` օրական 3 անգամ: Օշարակ պատրաստելու համար 98%-անոց ավելացնում են 2 գ չոր մզվածք: Տուղտը դեղատներում բաց է թողնվումշաքարալուծույթին նաև փոշու և չորմզվածքի ձևերով: Կրծքային № 1 թեյըպարունակում է 2-ական մաս տուղտ ևտատրակ, 1 մաս խնկածաղիկ, № 3 թեյը` հավասարաչափ տուղտի ևմատուտակի արմատներ, սոճուբողբոջներ, անիսոնի սերմ և եղեսպակ, № 4 թեյը` 2-ական մաս տուղտ ևժամանակ:

Page 19: հայաստանի  դեղաբույսերը

Կրծքային № 6 թեյի մեջ մտնում են 4-ականմաս տուղտ, անիսոնի մատուտակ, 1 մասսամիթ, № 5 թեյը` 8 մաս տուղտ, 2-ականմաս խռնդատի ծաղիկ և անիսոնի սերմ, 4 մաս տատրակ, 3 մաս մատուտակի և 1 մասմանուշակի արմատներ: Բոլոր այս թեյերնընպում են միանման: Այսպես, 1 ճաշի գդալհումքը 20 րոպե թրմում են 2 բաժակ եռմանջրում, ապա ըմպում 1/2 բաժակ, 3 ժամը մեկանգամ, հիմնականում շնչական օրգաններիբորբոքումների սերմ և սոճու բողբոջներ, 3-ական մաս մատուտակի արմատ ևեղեսպակ, 2 մաս խռնդատի ծաղիկ: Այսխառնուրդից 1 ճաշի գդալ 20 րոպե թրմում են1 բաժակ եռման ջրում, ապա ըմպումուտելուց հետո, 1/2 ական բաժակ` օրական2-3 անգամ: № 7 թեյի մեջ մտնում են 1-ականմաս տուղտ, տատրակ, անիսոնի սերմեր ևմատուտակ:

Page 20: հայաստանի  դեղաբույսերը

Այլ օգտակար հատկանիշները Տուղտը դեկորատիվէ, մեղրատու: Արմատներըերբեմն ուտում են հում կամխաշած` որպես դիետիկ միջոց: Դրանցից պատրաստում ենսոսինձ, ցողուններից` թուղթ ևմանրաթել: Ծաղիկները բուրդըներկում են կարմիր: Սերմերիցստացվող ճարպայուղըօգտագործվում է ներկերի ևլաքերի արտադրության մեջ: Դեղաբույսի արեալներիհետագա պահպանմաննպատակով այն վերցված էմշակման: