2
ՀՈԳԵԲԱՆՈՒ 10.04.2012 Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները Ամուսնալուծությունից հետո ուշքի գալը շատ դժվար է: Ապահարզանը ոչ միայն անձնական կյանքի ծրագրերի փլուզում է, այլ նաև սիրելի անձի, առհասարակ մարդկանց նկատմամբ վստահության կորուստ: Այն ամենադժվար փորձություններից ինքդ քեզ վերագտնելու տեսանկյունից: Արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնք հաղթահարելը միայնակ դժվար: Ամուսնալուծության հոգեբանական հետեւանքների վերաբերյալ LN-ի հարցերին պատասխանեց Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը: - Հիմնականում ի՞նչ խնդիրներ են հանգեցնում ամուսնալուծության եւ որո՞նք են նրա հոգեբանական հետևանքները: -Կարծում եմ, որ «հոգեբանական հետևանք» արտահայտությունը մի քիչ ճոխ է ասված: Նախ սկսենք ամուսնալուծության պատճառներից: Իսկ դրանք շատ են: Ամենաառաջին և ամենակարևոր պատճառներից մեկը ընտանիք կազմելուց առաջ սխալ պատկերացումների ձևավորումն է, որոնցից են հաշվենկատությունը, սիրահարվածության ֆոնի վրա իմպուլսիվ որոշակի քայլերը, եղած վատ գործոնի վրա ուշադրություն չդարձնելը և այլն, որոնք էլ հանգեցնում են ամուսնալուծության: Երկրորդ և նույնպես կարևոր պատճառն այսօր գենդերային հավասարության սկզբունքն է, որը լայնորեն ագիտացվում է Հայաստանում' բերելով բազում ընտանիքների քայքայման: Միգուցե սա արևմտյան քաղաքականություն է, որն ընդունված է շատ երկրներում, բայց մեզ մոտ դա չի ընդունվում, այլ հանգեցնում է տխուր իրավիճակների: Նման դեպքերում ենթադրվում է, որ ընտանիքում կա երկու դոմինանտ, երկուսն էլ հավասար են և ունեն հավասար իրավունքներ, պահանջներ: Եվ երբ շփումը սկսվում է նման ռակուրսից, ընտանիքում դա բնականաբար բերելու է անկման, որովհետև ոչ մի կառույցում երկու դոմինանտ չի կարող գոյություն ունենալ: Այդ կառույցը կարող է ապրել մեկ դոմինանտի դեպքում: Երրորդը ծնողների դաստիարակության խնդիրն է, երբ ընտանիք կազմելուց չեն հասկանում, որ փոխվում են ընտանիքի օրենքները, և պարտադիր չէ նոր ընտանիք ձևավորելու ժամանակ ամեն ինչ նմանեցնել նախկին' հայրական ընտանիքին: Անհրաժեշտ է գիտակցել, որ երկու ընտանիքներից էլ պետք է վերցնել որոշակի կոմպոնենտներ ու ստեղծել նորը, որն էլ իր հերթին պետք է լինի ավելի լավը, քան նախկին երկու ընտանիքները: Եթե խորությամբ ուսումնասիրենք, կգտնենք բազում պատճառներ, սակայն հիմնականում բաժանությունների մեծ մասը տեղի է ունենում նշված պատճառներով: Այսինքն՝ կնոջ և տղամարդու ամուսնալուծության պատճառը ի սկզբանե ընտանիքի հիմքում սխալ սկզբունքներ դնելու հետևանքն է: Այդպիսի ընտանիքները հիմնված չեն սիրո և առողջ կորիզի վրա: -Արդյո՞ք կինը ամուսնալուծությունն ավելի դժվար է ապրում, քան տղամարդը: -Իմ կարծիքով, տղամարդու տրավման նման դեպքերում միշտ ավելի մեծ է լինում: Տղամարդը շատ դեպքերում ամուսնալուծության ընթացքում եղած էմոցիոնալ դժվարություններն ավելի դժվար է ապրում, քան կինը, քանի որ ամուսնալուծության ընթացքում կինը կարող է չափազանց դաժան գտնվել, գործի դնելով իր բոլոր զենքերը' երեխայից մինչև նյութական պահանջներ: Ապահարզանին երկու կողմերը տարբեր կերպ են նայում. տղամարդը՝ որպես ապահարզանի, իսկ կինը' տղամարդու

Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները

ՀՈԳԵԲԱՆՈՒ

10.04.2012

Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները

Ամուսնալուծությունից հետո ուշքի գալը շատ դժվար է: Ապահարզանը ոչ միայն անձնական կյանքի ծրագրերի փլուզում է, այլ նաև սիրելի անձի, առհասարակ մարդկանց նկատմամբ վստահության կորուստ: Այն ամենադժվար փորձություններից ինքդ քեզ վերագտնելու տեսանկյունից: Արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնք հաղթահարելը միայնակ դժվար:

Ամուսնալուծության հոգեբանական հետեւանքների վերաբերյալ LN-ի հարցերին պատասխանեց Երևանի

թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

- Հիմնականում ի՞նչ խնդիրներ են հանգեցնում ամուսնալուծության եւ որո՞նք են նրա հոգեբանական հետևանքները:

-Կարծում եմ, որ «հոգեբանական հետևանք» արտահայտությունը մի քիչ ճոխ է ասված: Նախ սկսենք ամուսնալուծության պատճառներից: Իսկ դրանք շատ են: Ամենաառաջին և ամենակարևոր պատճառներից մեկը ընտանիք կազմելուց առաջ սխալ պատկերացումների ձևավորումն է, որոնցից են հաշվենկատությունը, սիրահարվածության ֆոնի վրա իմպուլսիվ որոշակի քայլերը, եղած վատ գործոնի վրա ուշադրություն չդարձնելը և այլն, որոնք էլ հանգեցնում են ամուսնալուծության:

Երկրորդ և նույնպես կարևոր պատճառն այսօր գենդերային հավասարության սկզբունքն է, որը լայնորեն ագիտացվում է Հայաստանում' բերելով բազում ընտանիքների քայքայման: Միգուցե սա արևմտյան քաղաքականություն է, որն ընդունված է շատ երկրներում, բայց մեզ մոտ դա չի ընդունվում, այլ հանգեցնում է տխուր իրավիճակների: Նման դեպքերում ենթադրվում է, որ ընտանիքում կա երկու դոմինանտ, երկուսն էլ հավասար են և ունեն հավասար իրավունքներ, պահանջներ: Եվ երբ շփումը սկսվում է նման ռակուրսից, ընտանիքում դա բնականաբար բերելու է անկման, որովհետև ոչ մի կառույցում երկու դոմինանտ չի կարող գոյություն ունենալ: Այդ կառույցը կարող է ապրել մեկ դոմինանտի դեպքում:

Երրորդը ծնողների դաստիարակության խնդիրն է, երբ ընտանիք կազմելուց չեն հասկանում, որ փոխվում են ընտանիքի օրենքները, և պարտադիր չէ նոր ընտանիք ձևավորելու ժամանակ ամեն ինչ նմանեցնել նախկին' հայրական ընտանիքին: Անհրաժեշտ է գիտակցել, որ երկու ընտանիքներից էլ պետք է վերցնել որոշակի կոմպոնենտներ ու ստեղծել նորը, որն էլ իր հերթին պետք է լինի ավելի լավը, քան նախկին երկու ընտանիքները: Եթե խորությամբ ուսումնասիրենք, կգտնենք բազում պատճառներ, սակայն հիմնականում բաժանությունների մեծ մասը տեղի է ունենում նշված պատճառներով: Այսինքն՝ կնոջ և տղամարդու ամուսնալուծության պատճառը ի սկզբանե ընտանիքի հիմքում սխալ սկզբունքներ դնելու հետևանքն է: Այդպիսի ընտանիքները հիմնված չեն սիրո և առողջ կորիզի վրա:

-Արդյո՞ք կինը ամուսնալուծությունն ավելի դժվար է ապրում, քան տղամարդը:

-Իմ կարծիքով, տղամարդու տրավման նման դեպքերում միշտ ավելի մեծ է լինում: Տղամարդը շատ դեպքերում ամուսնալուծության ընթացքում եղած էմոցիոնալ դժվարություններն ավելի դժվար է ապրում, քան կինը, քանի որ ամուսնալուծության ընթացքում կինը կարող է չափազանց դաժան գտնվել, գործի դնելով իր բոլոր զենքերը' երեխայից մինչև նյութական պահանջներ: Ապահարզանին երկու կողմերը տարբեր կերպ են նայում. տղամարդը՝ որպես ապահարզանի, իսկ կինը' տղամարդու

Page 2: Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները

ոչնչացման: Տղամարդը նման պահերի կրիտիկական քայլերի չի գնում, իսկ կինը' ընդհակառակը: Կնոջ համար դժվար է լինում ամուսնալուծությունից սոցիալապես ադապտացվելն ու լիարժեք ապրելը: Սակայն հանդիպում են այնքան հասուն ամուսնալուծություններ, երբ մինչև վերջ ընկերներ են մնում:

-Ինչպե՞ս կարելի է օգնել ամուսնալուծված այն կանանց, ովքեր այնքան ծանր են ապրում այդ փաստը, որ անգամ կարող են ինքնասպանության փորձ անել:

-Ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց կինը հայտնվում է կոտրած տաշտակի առաջ: Նույնքան ժամանակ անց տղամարդը հասկանում է, որ ինքը դեռ կարող է վերականգնել կորցրածը, նոր ընտանիք ստեղծել: Սակայն կան նաև ինքնասպանություն գործող տղամարդիկ: Եթե ամուսնալուծությամբ կյանքն ավարտված է համարվում, նշանակում է, որ տվյալ մարդու համար ուրիշ իրադարձություններ չկան: Նշանակում է, որ նա թերացել է իր ինչպես անձնային, այնպես էլ մասնագիտական աճի մեջ և այլևս չունի ոչ մի հետաքրքրություն: Նրա կյանքի միակ հետաքրքրությունը ընտանիք ստեղծելն էր, և բնական է, որ եթե դա էլ չկա, ուրեմն կյանքը դառնում է դատարկ: Դրա համար անհրաժեշտ է աշխատել միմյանց գոնե մաքսիմալ քիչ տրավմաներ հասցնել: Խելացի ընտանիքը, որտեղ կոնֆլիկտն այնքան է հասունանում, որ պետք է արտաբերվի «բաժանություն» բառը, որը խաղ չէ, որոշում են կայացնում դիմել հոգեբանի և փորձում մաքսիմալ եզրեր գտնել չբաժանվելու համար: Իսկ եթե հնարավոր չէ ու պետք է բաժանվեն, ուրեմն քիչ տրավմաներ պետք է միմյանց հասցնեն: Հաճախ մենք վիճաբանելու և կոնֆլիկտ լուծելու կուլտուրա չունենք, և նման դեպքերում անդրադառնում ենք անձնական որակների, որն էլ իր հերթին բերում է անձնային վիրավորվածության, ընկճվածության, թերարժեքության զգացումի: Խնդիրը լուծելու փոխարեն, մենք սկսում են մեկս մյուսին վիրավորել և հեռանալ բուն խնդրից: Նամանավանդ բաժանության դեպքում ավելի տհաճ բաներ են ասվում և արվում, որը կարող է բերել լուրջ հոգեբանական տրավմաների: Լուծումը հոգեբանին դիմելն է, կյանքի ավելի ցիվիլ կազմակերպումը, կյանքի որակի բարձրացումը:

-Ինչպե՞ս ամուսնալուծությունից հետո կրկին վերակառուցել կյանքը, ինչպե՞ս հաղթահարել հետևանքները և պատրաստ լինել նոր հարաբերությունների, նոր կյանքի:

-Երբ ասում ենք՝ ինչպես, կարծես թե կա մի ստանդարտ բանալի, որը ես հիմա պետք է տամ, և բոլորն այն կարդալով պետք է իմանան: Այդպիսի լուծում չկա: Ամուսնալուծությունը կյանքի մի մասնիկ է: Կյանքը մարդու համար էֆորիկ մի իրավիճակ է, կոնկրետ իրադարձությունների մի շղթա: Եվ դա նրանով է ունիկալ, որ հենց մեր իրադարձությունների շղթան է՝ թե ինչպես ենք աշխատանքի գնում, շփվում, ամուսնանում, երեխա ունենում, նաև բաժանվում: Բաժանությունը կյանքի տեղի ունեցող իրադարձություններից մեկն է: Նման դեպքում մարդու պոզիտիվ մտածելակերպից է կախված, թե հետագայում ինքն իր կյանքը ինչպես կդասավորի. կամ կամսուսնանա, իհարկե արդեն ուրիշ որակների մեջ, արդեն ուղղած սխալներով, կամ կբավարարվի ներկա կյանքով: Որոշումն իրենն է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնալուծության շեմին կանգնած զույգերին:

-Իմ միակ խորհուրդն է' մի’ ամուսնալուծվեք: Եթե կառուցվել է ընտանիք, նշանակում է՝ առաջին պայմանը բավարարվել է, որն է' սիրահարվածությունը, միմյանց ոգևորված գնահատումը, ցանկությունը միասին ապրելու: Եթե ամուսնությունը չի եղել նպատակային, ուրեմն այն անպայման ունի այն կորիզը, որի վրա հիմնվելով՝ չպետք է ամուսնալուծվել: Ներկայում անիմաստ բաժանություններն այնքան շատ են, բայց փորփրելով հասկանում ես, որ չկա ոչ մի կոնֆլիկտ: Դա ընդամենը մի անիմաստ, մանր, ճղճիմ խնդիր է, որն ուղղակի դարձել է անձնական վիրավորանք:

Ես երբեմն կատակով ասում եմ, որ եթե հնարավորություն ունենայի, ամուսնության լիցենզավորման կոմիտե կբացեի, որպեսզի ամուսնանալ ցանկացողները անպայման քննություն հանձնեին:

Շողեր Գեւորգյան