6
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.6 (16) Общественные науки (Социология, экономика, философия, психология, журналистика) Social Sciences (Sociology, Economics, Philosophy, Psychology, Journalism) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 157-159.pdf159 չի ձևակերպվել, կարելի է տեսնել գրական արևելահայերենի և նրա

  • Upload
    others

  • View
    23

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.6 (16)

Общественные науки (Социология, экономика, философия, психология, журналистика)

Social Sciences (Sociology, Economics, Philosophy, Psychology, Journalism)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.6 (16)

Հասարակական գիտություններ

(Սոցիոլոգիա, տնտեսագիտություն, փիլիսոփայություն,

հոգեբանություն, ժուռնալիստիկա)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

տ.գ.դ., պրոֆ. Վ. Բոստանջյան տ.գ.դ., պրոֆ. Մ. Միքայելյան տ.գ.դ., պրոֆ. Ս. Ղանթարջյան տ.գ.դ., պրոֆ. Թ. Թորոսյան տեխ.գ.դ., պրոֆ. Ա. Առաքելյան տ.գ.դ., դոց. Հ. Մնացականյան ս.գ.թ., դոց. Հ. Վերմիշյան փ.գ.թ., դոց. Ա. Սարգսյան հ.գ.թ., դոց. Ն. Խաչատրյան հ.գ.թ., դոց. Հ. Հովհաննիսյան ս.գ.թ. Ա. Բաբլոյան ս.գ.թ. Յու. Մելքումյան բ.գ.թ. Մ. Կարապետյան

д.э.н., проф. В. Бостанджян д.э.н., проф. М. Микаэлян д.э.н., проф. С. Кантарджян д.э.н., проф. Т. Торосян д.т.н., проф. А. Аракелян д.э.н., доц. А. Мнацаканян к.с.н., доц. А. Вермишян к.ф.н., доц. А. Саргсян к.п.н., доц. Н. Хачатрян к.п.н., доц. Г. Ованисян к.с.н. А. Баблоян к.с.н. Ю. Мелкумян к.ф.н. М. Карапетян

Editorial Board

DSc, Prof. V. Bostanjyan DSc, Prof. M. Mikaelyan DSc, Prof. S. Ghantarjyan DSc, Prof. T. Torosyan DSc, Prof. A. Arakelyan DSc, Associate Prof. H. Mnatsakanyan PhD, Associate Prof. H. Vermishyan PhD, Associate Prof. A. Sargsyan PhD, Associate Prof. N. Khachatryan PhD, Associate Prof. H. Hovhannisyan PhD A. Babloyan PhD Y. Melkumyan PhD M. Karapetyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

157

Աիդա Անաստասյան ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Ռադիոհեռուստատեսային

ժուռնալիստիկայի ամբիոն, ասպիրանտ Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Ն. Մարտիրոսյան

Էլ. փոստ՝ [email protected]

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ԼԵԶՈՒՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԻ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ

Զանգվածային հաղորդակցությունը հասարակությունում հիմնականում տեղի է ունենում լեզվի միջոցով: Սակայն լեզուն՝ որպես այդ հաղորդակցության հիմք, հատուկ հետազոտման առարկա է դար-ձել հարաբերականորեն վերջերս

1: Ժամանակակից մեդիահետազոտությունները փաստում են՝ զանգ-

վածային հաղորդակցությունը հանրային - լեզվական պրակտիկաների սոցիալապես նշանակալի ոլորտ է

2: Աշխարհում այսօր լեզվի կիրառման ծավալի հիմնական մասը բաժին է ընկնում զանգվածա-

յին հաղորդակցությանը: Զանգվածային տեղեկատվության տեքստերը՝ մեդիատեքստերը, լեզվի ժամա-նակակից շրջանառման ամենատարածված ձևերից են, որոնց ընդհանուր ծավալը շատ անգամ գերա-զանցում է մարդկային գործունեության այլ ոլորտներում խոսքի ընդհանուր ծավալը: Հաշվի առնելով մեդիալեզվի այս դերը՝ հոդվածում փորձ է արվում քննել ժամանակակից հայոց լեզվի հեռուստաշրջա-նառման առանձնահատկություններն ու դրանց արժեքային կողմը:

Մեդիատեքստերի ողջ բազմազանության մեջ իրենց կարևոր դերով առանձնանում են հեռուստա-տեքստերը

3: Մասնավորապես, ակնհայտ է, որ հեռուստատեսությունն ազդեցություն է ունենում երե-

խայի լեզվի վրա՝ զարգացնելով և հարստացնելով խոսքը նոր բառերով և լեզվական կառույցներով: Այս հանգամանքը, սակայն, դրական կողմից զատ կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ՝ հաշվի առնելով հայկական հեռուստաեթերից հնչող խոսքի գրագիտության աստիճանը: Այս առումով կարևոր մի հանգամանք կարելի է նկատել տեղական և արտասահմանյան արտադրության հեռուստա-սերիալները համեմատելիս. արտասահմանյան հեռուստասերիալները թարգմանվում են հիմնականում գրական հայերենով, և սերիալներում հնչող գրական հայերենը խորթության, անբնականության տպա-վորություն չի թողնում: Պատկերն այլ է տեղական արտադրության հեռուստասերիալների դեպքում: Ըստ իրականացված հետազոտության՝ «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» հեռուստասե-րիալը նախընտրողների շրջանում մոտ կրկնակի շատ են հեռուստադիտողները, ովքեր գտնում են, որ պետք է խոսել ըստ իրավիճակների, այլ ոչ մշտապես գրական հայերենով

4: Ըստ իս՝ այս խնդրի մանրա-

մասն քննությունը կարող է կարևոր բացահայտումներ անել՝ կապված ժամանակակից հայերենի կիրա-ռության և, մասնավորապես, մեդիակիրառության հետ կապված:

Այսօրվա գլոբալացվող աշխարհում կարելի է մեդիատեքստերի որոշակի կլիշեացում-միօրինակա-ցում նկատել, երբ, ինչպես վկայում են տեսաբանները, կիրառվում և տարածվում են հեռարձակման որոշակի կայուն ոճեր: Մասնագետները խոսում են գլոբալ կլիշեավորվածության մասին

5: Հեռուստասե-

րիալները ևս, որպես հեռուստաարտադրանք, կարելի է դասել մեդիատեքստերի թվին և ուսումնասի-րել նշված մոտեցման օգնությամբ:

Հայկական իրականություն սերիալները ներթափանցեցին 1990-ական թվականներին լատինամե-րիկյան միջավայրից: Դրանց պատկանելությունն օտար մշակույթին, դրանով իսկ որոշակի հեռավորու-թյունը հայկական միջավայրից կարծես թույլ են տալիս թարգմանության միջոցով բավական միօրինակ լեզու գտնել: Գրական հայերենը, փաստորեն, հարմար է ներկայացվող մշակութային իրականությանն այդ հեռավորության առկայության պայմաններում: Պատկերն այլ է տեղական արտադրության հեռուս-տասերիալների դեպքում: 2003 թ. ի վեր արտադրվող տեղական հեռուստասերիալները բազմաթիվ առումներով ընդօրինակում են լատինամերիկյան հեռուստասերիալները: Սակայն ըստ լեզվամշակու-թաբանական ուսումնասիրության սկզբունքների՝ անխզելի կապ, օրգանական միասնություն և ամբող-ջականություն կա ազգային լեզվի և մշակույթի միջև: Իսկ մեդիատեքստերը հագեցած են մշակույթի տեսակետից նշանակալի տեղեկատվությամբ, քանի որ դրանցում ամրագրվում և արտացոլվում են

1 Տե՛ս Черных А., Мир современных медиа, Москва, 2007, էջ 79:

2 Տե՛ս Добросклонная Т., Медиалингвистика: системный подход к изучению языка СМИ, (հասանելի է

http://www.ffl.msu.ru/research/publications/dobrosklonskaya/dobrosklonskaya-medialingvistika.pdf հղմամբ): 3 Տե՛ս նույն տեղում:

4 Մանրամասն տե՛ս Մենեմշյան Ա., Սարգսյան Զ., Ստեփանյան Վ., 2014, էջ 19:

5 Տե՛ս Добросклонная Т.:

158

ազգային լեզուների և մշակույթների՝ ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձնահատուկ կողմերը: Հենց մեդիալեզվում են առաջին հերթին արտացոլվում հասարակության ներսում տեղի ունեցող սոցիալ-գաղափարաբանական փոփոխությունները, ամրագրվում են նոր հասկացություններն ու կառույցները

1:

Հետևաբար հայկական արտադրության հեռուստասերիալները՝ հագեցած փողոցային ժարգոնով, գռեհկաբանությամբ, պարզունակ լեզվական կառույցներով, ժամանակակից հայոց լեզվի և դրանով իսկ մշակույթի մասին մտահոգիչ վկայություններ են պարունակում: Այն իրականությունը, որը մեզ օտար չէ, որը շրջապատում է մեզ և բնական է մեզ համար, կարճ ասած՝ մեր իրականությունը, փոխան-ցելի չէ մեր գրական լեզվով:

Իհարկե, այստեղ դեր ունի և այն հանգամանքը, որ, ինչպես նշում են լեզվաբանները, բավական մեծ տարբերություններ կան հայոց լեզվի գրական և խոսակցական շերտերի միջև: Սակայն ևս մեկ ան-գամ պետք է շեշտել այն, որ ոչ հայկական հեռուստասերիալներ կրկնօրինակելիս որոշակիորեն հնարա-վոր է լինում գտնել գրական խոսակցական լեզու, որ անբնականության տպավորություն չի թողնում, մինչդեռ հայկական արտադրության հեռուստասերիալներում հաճախ ենք հանդիպում ծայրահեղ գռե-հիկ լեզվի: Հետևաբար, փողոցային հայերենի ընտրությունը խոսում է նաև գրական հայերենի հետ կապված բովանդակությունների խորթացման մասին: Իսկ դեռահասը, որ ծնողների միջնորդությամբ դառնում է ոչ իր համար ստեղծված այս մեդիաարտադրանքի սպառող, լեզվի նման դրսևորումների յու-րացման միջոցով յուրացնում է ոչ միայն անմաքուր, հաճախ փողոցային հայերեն, այլև համապատաս-խան կենսաձևեր, և որ ավելի վտանգավոր է, նրա համար օտարանում է գրական մայրենի լեզուն:

Ուստի, ինչպես նշվեց, էկրանից ներկայացված բովանդակությունները և լեզուն փոխկապակցված և փոխպայմանավորված են: Սա է պատճառը, որ հայաստանյան հեռուստատեսաբանները քննարկում են անցանկալի արժեքային և վարքային ազդեցության հարցեր՝ «շեշտադրելով մերթ նպատակային, մերթ ոչ պրոֆեսիոնալիզմից բխող «ինքնահոս» գործոններ։ Տեղական արտադրության սերիալները մտահոգում են աննպաստ գաղափարներ, բառապաշար և խոսելաոճ տարածելու, ներընտանեկան ու միջանձնային հարաբերությունների վնասակար մոդելներ և հերոսների աղքատիկ կերպարներ մատու-ցելու, հանրությանը հանցավորին և արատավորին «ընտելացնելու» պատճառով»

Հատկապես մտահոգիչ է հումորային հաղորդումների և ֆիլմերի լեզուն. ծիծաղելիության հասնե-լու համար հեռուստաարտադրողներն աշխատում են ոչ միայն զավեշտալի իրավիճակներ ստեղծել, այլև զավեշտալի լեզու: Իսկ որպես այդպիսին՝ կիրառվում են գրեթե բացառապես գռեհկաբանություն-ներն ու փողոցային ժարգոնը: Հեռուստասերիալներում գրական հայերեն են խոսում հիմնականում ծի-ծաղելի կերպարները. ուստի, գրական խոսելը ներկայացվում է իբրև ծիծաղելիության գործոն: Այս հանգամանքն ուղղակիորեն կարող է ազդել դեռահասների լեզվական նախապատվությունների վրա՝ ձևավորելով զգուշավորություն գրական լեզվի և դրա հետ կապված վարքային առանձնահատկու-թյունների նկատմամբ:

Մտահոգիչ են հեռուստահաղորդումների օտարալեզու վերնագրերը (օրինակ՝ «Ֆուլ հաուս» («Ար-մենիա»), «Քոմենթս» («Արմենիա»), «Արմ քոմեդի» («ATV»)), ինչպես նաև գովազդներում հաճախ հնչող օտար բառերը (օրինակ` Իդեալ համակարգի արտադրանքը գովազդող հոլովակներից մեկում յուրա-քանչյուր նախադասության կեսն անգլերենով է ասվում): Դրանցով սրախոսությունը, զվարճալիքը, հարմարավետությունը, ժամանակակից լինելը կապվում են օտար լեզվի, հետևաբար նաև օտար մշակույթի հետ՝ ենթատեքստում վերարտադրելով և ձևավորելով այն պատկերացումը, որ նշված որակները հայկական չեն: Ոչ ակնհայտ, հաճախ անգիտակցաբար կատարվող այս քայլերը որոշակի արժեքային մթնոլորտ են ստեղծում, որը չի կարող բացասաբար չազդել դեռահասների ազգային ինք-նագիտակցության վրա:

Ըստ իս՝ խնդիրն այստեղ ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դպրոցում ձեռք բերելով ազգային-հայրենասիրական հաճախ պաթետիկ պատկերացումներ՝ դեռահասը միան-գամայն այլ շեշտադրմամբ տեղեկություն է ստանում հեռուստաեթերից: Նկատելի խզում է առաջանում դպրոցում և կրթվելու ոչ ֆորմալ միջավայրերում ձեռք բերած գիտելիքների և տպավորությունների միջև: Արդյունքում առավելությունը հաճախ տրվում է երկրորդին՝ համապատասխան արժեքային կողմնորոշումներ յուրացնելուն զուգահեռ կասկածի տակ դնելով ֆորմալ կրթության փոխանցած տեղեկությունը:

Այս միտումները կարող են բավական խորքային վտանգների մասին վկայել. վտանգների, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն: Այսպես՝ ըստ մշակութաբան Հ. Բայադյանի՝ «Ներկա հասարակա-կան համերաշխության սկզբունքի խորքում, եթե նույնիսկ այդպիսի սկզբունք երբեք բացահայտ ձևով

1 Տե՛ս Добросклонная Т.:

2 Տե՛ս Գալստյան Դ., Մանուսյան Ս., Ժամկոչյան Ա., Հեռուստատեսության բովանդակությունը. ծրագրային ուղղվածությունները

և բովանդակության ձևավորման գործոնները, 2013, (հասանելի է http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=7147&sphrase_id=48770 հղմամբ):

159

չի ձևակերպվել, կարելի է տեսնել գրական արևելահայերենի և նրա հետ սերտորեն առնչված արժեք-ների, հաստատությունների և այլնի հասարակական իրավասության առկախումը, եթե ոչ՝ մերժումը, դրանց խորհրդանշանային ուժի անտեսումը»

1:

Այս մտավախությունը հաստատվում է մեդիայի տեսության բազմաթիվ կարևոր վկայություննե-րով, ըստ որոնց՝ զանգվածային հաղորդակցության տեքստերն ավելի ու ավելի հաճախ են հիմք ծառա-յում լեզվի ժամանակակից վիճակի քննարկման համար: Պատկերավոր կերպով ասած՝ եթե գեղարվես-տական գրականության լեզուն իրականության արտացոլման «գեղանկարչական» եղանակ է, ապա զանգվածային տեղեկատվության լեզուն, որ ակնթարթորեն դրոշմում է ցանկացած իրադարձություն, ցանկացած տեղաշարժ կյանքում, ավելի շուտ լուսանկարչական եղանակ է

2: Կամ ըստ մեկ այլ բնու-

թագրման՝ «Ունենալով մեծ հեղինակություն և տարածման ամենաժամանակակից միջոցները՝ ԶԼՄ-ների լեզուն տեղեկատվական հասարակության մեջ կատարում է ազգային լեզվի յուրատեսակ մոդելի դեր: Այն մեծ չափով ձևավորում է գրականության նորմեր, լեզվական ճաշակներ և նախընտրություն-ներ, ազդեցություն է ունենում քաղաքականության, գաղափարաբանության, արվեստի և գրականու-թյան ընկալման վրա»

3:

Այսպիսով, խիստ մտահոգիչ է հեռուստաեթերում հնչող հայերենը. մտահոգիչ է, մի կողմից, որպես հասարակական վերաբերմունքի դրսևորում սեփական լեզվի նկատմամբ, մյուս կողմից՝ որպես նման վերաբերմունքի ամրագրում և զանգվածայնացում: Հեռուստաէկրանից հնչող լեզուն դեռահասներին ոչ միայն աղավաղված լեզու, այլև դրա հետ կապված արժեքների աղավաղված պատկեր է փոխանցում:

Աիդա Անաստասյան

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ԼԵԶՈՒՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍԻ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ

Բանալի բառեր՝ լեզու, հաղորդակցություն, մեդիատեքստ, հեռուստատեքստ, զանգվածային տեղեկատվություն, գլոբալ կլիշեավորվածություն

Հոդվածում շեշտադրվում է գրական արևելահայերենի օտարման հարցը մասնավորապես դեռահաս լսարա-նի համար, որին աղավաղված լեզվի հետ նաև համարժեք աշխարհայացք է փոխանցվում: Հոդվածն անդրադառ-նում է նաև այն խզմանը, որն առաջանում է դպրոցում և կրթվելու ոչ ֆորմալ միջավայրերում ձեռք բերած գիտե-լիքների և տպավորությունների միջև, որի արդյունքում առավելությունը հաճախ տրվում է երկրորդին՝ համապա-տասխան արժեքային կողմնորոշումներ յուրացնելուն զուգահեռ կասկածի տակ դնելով ֆորմալ կրթության փո-խանցած տեղեկատվությունը:

Аида Анастасян

ЯЗЫК НА АРМЯНСКОМ ТЕЛЕВИДЕНИИ И СИСТЕМА ЦЕННОСТЕЙ ПОДРОСТКОВ

Ключевые слова: подросток, функция, медиа-продукт, медиа-сообщение, стереотип, сериал, жаргонный язык

В статье акцентируется внимание на вопросе отчуждения литературного восточноармянского языка, в частности, среди подростковой аудитории, которой вместе с искаженным языком передается и соответствующее мировоззрение. В статье говорится и о разрыве между знаниями и впечатлениями, полученными в школе и в среде неформального образования, в результате которого предпочтение часто отдается второму. При этом, наряду с усвоением соответствующих ценностных ориентиров подвергается сомнению информация, переданная посредством формального образования.

Aida Anastatsyan

THE LANGUAGE OF ARMENIAN TV AND VALUE SYSTEM OF TEENAGERS

Keywords: language, communication, media text, television text, mass media, global cliché

The article emphasizes the problem of today’s literary Eastern Armenian among the teenagers, as together with the distorted language a distorted way of thinking is also formed, which leads to a faulty world outlook and psychology. The article stresses the importance of eliminating the obvious difference between the knowledge and skills acquired in schools and non-formal educational environment. The problem is that the latter is often given more preference, thus doubting the information provided by formal education.

1 Բայադյան Հ., Սոցիալական նոր կարգ և փոխակերպվող տեղեկատվամիջոցներ, Հանրային ոլորտ. Վիճարկման և վերըմբռն-

ման միջև (խմբ. Վ. Ազատյան), Երևան, 2007, էջ 123-124: 2 Տե՛ս Добросклонная Т.:

3 Язык СМИ как объект междисциплинарного исследования (отв. ред.: Володина М.), МГУ, 2003, с. 5.