1

Click here to load reader

Շամիրամ կանայք

Embed Size (px)

Citation preview

Page 1: Շամիրամ կանայք

17.03.2012

«Շամիրամ» կանայք

«Հոգեբանական ի՞նչ խնդիր է «Շամիրամի բարդույթը»: Այն ինչպե՞ս է արտահայտվում կանանց մոտ, վտանգավո՞ր է»:

Մեր ընթերցողներից Անահիտ Սարգսյանի՝ LN-ին ուղարկած հարցին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Շամիրամի բարդույթ» բառակապակցու-թյամբ ավելի շատ մի փոքր գրական առումով նկարագրված է բազմացման գործոններով պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված

հոգեվիճակը: Անվանումը փոխարինաբար վերցվել է Շամիրամի գրական կերպարից: Կին - երեխա - տղամարդ հարաբերությունները հին աշխարհից մեզ հասած ամենատարբեր ավանդապատումներում և առասպելներում բազմիցս արծարծվել են: Իր կերպարների գունեղությամբ դրանցից առանձնանում է Ասորեստանի թագուհի Շամիրամի մասին եղած առասպելը: Պետք է նշել, որ այս կերպարը հավաքական է և սերտորեն առնչվում է առասպելների և պատմական դեպքերի հետ:

Ըստ «Գիլգամեշի մասին էպոսի», Իշտար աստվածուհին սիրահարվում է իր ազգական Թումուզ գեղեցկատես երիտասարդին ու ամուսնանում նրա հետ: Հետո դավաճանում է Թումուզին և նրան ուղարկում հանդերձյալ աշխարհ: Հետագայում նա սկսում է սիրահետել Արեկ քաղաքի թագավոր մարդաստված Գիլգամեշին: Իր սերը մերժած Գիլգամեշին էլ Իշտարը փորձում է սպանել տալ Էնկիդու անտառամարդու միջոցով: Անհաջող մահափորձի հետևանքով, Էնկիդուն և Գիլգամեշը, տուրք տալով բանականությանը, եղբայրանում են: Իշտարը փորձում է սպանել երկուսին էլ: Նա այդ նպատակով հոր օգնությամբ երկիր է ուղարկում Երկնային ցլին: Վերջինիս հետ պայքարում Էնկիդուն զոհվում է: Սակայն Գիլգամեշը, փոխանակ վրեժ լուծելու Իշտարից, որոշում է հաղորդակցվել նախնիների իմաստությանն ու Նոյ-Ուտնափիշտիմից իմանալ անմահության գաղտնիքը:

Հետագայում Նինվեում Իշտարը նույնացվում է Շամիրամի հետ, ով ամուսնանում է Նինվեի արքա Նինոսի հետ, որդի ունենում և անվանում նրան Նինուաս: Իրադարձությունները ծավալվում են այսպես՝ Շամիրամը սպանում է ամուսնուն և տիրանում գահին, որդին հեռանում է տնից: Շամիրամը սիրո և ամուսնության առաջարկ է անում հայոց արքա Արա Գեղեցիկին: Արան հայտնի պատճառներով մերժում է նրան: Մերժված Շամիրամը որոշում է բռնությամբ տիրանալ Արային և արշավում Հայաստան: Արան զոհվում է ճակատամարտում: Շամիրամը փորձում է կենդանացնել Արա Գեղեցիկի դիակը, որպեսզի բավարարի իր մարմնական ցանկությունները:

Առասպելի շարադրված հատվածում ակնհայտորեն առկա են կնոջ կողմից տղամարդու ոչնչացմանն ուղղված ցանկություն և իրականացման փորձեր:

Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ «Շամիրամի բարդույթ» է անվանվել կնոջ ագրեսիան՝ ուղղված ամուսնու, իր սերը մերժած տղամարդու և նույնիսկ սեփական որդու հանդեպ:

Խոսքը մերժված կնոջ վրեժխնդրության մասին է, որը կրում է հիսթերիայի, անհանդուրժողականության և ամենաթույլատրելիության էլեմենտներ: Ինքս դա որպես առանձին թերարժեքության բարդույթ չէի որակի»: