11

Հ. Թումանյան

Embed Size (px)

DESCRIPTION

Մանկական բանաստեղծություններ

Citation preview

Page 1: Հ. Թումանյան

Հովհաննես Թումանյան

ՄանկականԲանաստեղծություններ

ԵՐԵՎԱՆ 2014

Page 2: Հ. Թումանյան

Նյութը սիրով պատրաստեց̀Մագարիտա Հեքիմյանը

Բովանդակություն

Կենսագրություն...............................................................2

Ամենից լավ տունը.........................................................3

Թռչունի մտածմունքը................................................4

Ծաղիկները.............................................................................5

Մի բաց նամակ ամենքին......................................6

ԱռաջինԱռաջին ձյունը....................................................................7

Փիսիկի գանգատը.........................................................8

Գրիչ................................................................................................9

Page 3: Հ. Թումանյան

Նա շատ բարի,անձնվեր մարդ էր, և մեծ դեր է կատարել հայրենի գյուղում կրթության և լուսավորության տարածման գործում:Թումանյանի մոր անունը Սոնա էր:Նա շատ աշխատասեր կին էր:Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված̀ գիշերները ճախարակի առջև նստած̀ թել էր մանում,հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, հայրենասիրական երգեր:

Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869, Դսեղ - Մարտ 23, 1923, Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները։ Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։Հովհաննես Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռու Դսեղ գյուղում:Նա եղել է ընտանիքի անդրանիկ երեխան:Նրան կոչել էին Հովհաննես ի պատիվ պապիկի,ով ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ էր,անվանի զինվորական,մասնակցել էր մի շարքպատերազմների:Նրա թուրն այժմ էլ պահպանվում է Թումանյանի տուն-թանգարանում:Իսկ Թումանյանի հայրը գյուղի տուն-թանգարանում:Իսկ Թումանյանի հայրը գյուղի քահանան էր̀ Տեր- Թադևոսը:

Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին̀ նա իր երեխաներին լեգենդներ,առակներ և հեքիաթներ էր պատմում:Նրա մեջ սերը դեպի բնությունը,դեպի խաղերն ու ազատ թափառումը շատ ուժեղ է եղել:Նա միշտ նախընտրել է բնության մեջ ազատ կյանքն ու երազանքը,ազատ ժամանցն ու զբոսանքը իր ընկերների հետ:Փոքրիկ Հովհաննեսը շատ աշխույժ ու չարաճճի երեխա է եղել:Նա ապրել է գեղջուկ մանկան բոլոր հետաքրքրություններով:անհոգ և ուրախ օրեր,հովվական պարզ ու գեղեցիկ կենցաղ̀ չքնաղ բնության մեջ,հեքիաթների կախարդիչ աշխարհ:Այսպես է անցել մանուկների առօրյան: Երբեմն Հովհաննեսը արածեցնելու էր տանում իր եզներին,բայց ներշնչված բնության գեղեցկություններով̀ մոռանում էր ամեն ինչմնում էր իր էր տանում իր եզներին,բայց ներշնչված բնության գեղեցկություններով̀ մոռանում էր ամեն ինչմնում էր իր մտքերի հետ,իսկ անասունները արածելով գնում հեռանում էին նրանից ու կորչում:Շատ ուշ,երբ մութն ընկնում էր,սթափվում էր նա իր երազներից, հիշում եզներին ու դատարկ վազում տուն… Թումանյանը խիստ կանոնավոր կրթություն երբևէ չի ստացել:Նախնական գրաճանաչություն սովորել է հորից:Ութ տարեկան հասակում մի խումբ գյուղացիների հետ գրել-կարդալ է սովորում հորեղբոր̀ Գրիշկա բիձու նորաբաց «դպրոցում»,որտեղ մատիտները արճիճից էին, թանաքը̀կակաչ ծաղկից, որը աշակերտները իրենք էին պատրաստում:1877թ. սկսում է հաճախել գյուղում բացված Սահակ վարժապետի դպրոցը,որն իր «Ինքնակենսագրության» մեջ Թումանյանը շատ վառ ու պատկերավոր է նկարագրում:Դպրոցը Տեր-Թոդիկյան «Ինքնակենսագրության» մեջ Թումանյանը շատ վառ ու պատկերավոր է նկարագրում:Դպրոցը Տեր-Թոդիկյան տիպի էր,որտեղ գործադրվող մանկավարժական մեթոդներն էին ծեծը վիրավորանքները̀գիտելիքների չնչին պաշարի դիմաց:1883 թ. ամռանը ցարական կառավարության հրամանով փակվում են հայկական դպրոցները, և Թումանյանը ընդունվում է Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան:Ուսումնառությունը տևում է մոտ երեք տարի,որի ընթացքում նա ձեռք է բերում գիտելիքների հարուստ պաշար և սկսվում է Թումանյանի ստեղծագործական վերելքը: 1890 թ.-ին տպագրվում է Թումանյանի առաջին գիրքը, 1892թ.-ին̀ երկրորդը:Շուտով Թումանյանը դառնում է հայ գրական կյանքի կենտրոնական դեմքը:

Հովհաննես Թումանյանը կյանքից հեռացել է 1923 թ. մարտի 23-ին,54 տարեկան հասակում:Հովհաննես Թումանյանը կյանքից հեռացել է 1923 թ. մարտի 23-ին,54 տարեկան հասակում:

Page 4: Հ. Թումանյան

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸԷնտեղ, ուր հովը խաղում է ազատՈւ ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետՄի շատ անհանգիստ տղա էր ապրում, Մի գորշ խըրճիթում, Մի հին խըրճիթում, Գետի եզերքին, Գետի եզերքին, Ծառերի տակին։Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, Էս գորշ խըրճիթն է, Էս հին խըրճիթն է, Էս հին խըրճիթն է, Գետի եզերքին, Ծառերի տակին։Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,Ամենից լավը ընտրեմ մեզ համար,Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու Էս գորշ խըրճիթից, Էս գորշ խըրճիթից, Էս հին խըրճիթից, Գետի եզերքին, Ծառերի տակին»։Ու գնաց, երկար թափառեց տըղան,Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան...Ու հառաչելով ետ վերադարձավՈւ հառաչելով ետ վերադարձավ Էն գորշ խըրճիթը, Էն հին խըրճիթը, Գետի եզերքին, Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,Ուրախ, նայելով իր տըղի վըրա։«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, Էս գորշ խըրճիթն է, Էս հին խըրճիթն Է, Գետի եզերքին, Գետի եզերքին, Ծառերի տակին»։

Page 5: Հ. Թումանյան

ԹՌՉՈՒՆԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ Առատ ու անփույթ,

Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ, Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի Մի փոքրիկ բընում,

Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած, Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած, Նայում եմ դես-դեն,

Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած, Մեր բունը վըրեն։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած, Նայում եմ դես-դեն, Նայում եմ դես-դեն,

Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած, Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ, Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած— Էլ չեմ հասկանում։

Page 6: Հ. Թումանյան

ԾԱՂԻԿՆԵՐԸ

― Ո՞ւր գնացին ծաղիկները...― Սո՜ւս. քնած են հողի տակ,Տաք ծածկված ողջ ձմեռըՁյուն-ծածկոցով սպիտակ։Կգա գարնան արևն էլ ետԻր շողերով կենդանի,

Ձմռան սաստիկ ցրտերի հետՁմռան սաստիկ ցրտերի հետՁյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,Ու հենց նրանք իմանան,Դուրս կըհանեն գլխիկները,Աչիկները կըբանան։

Page 7: Հ. Թումանյան

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփանԾածկըվել է մի թիզ ձյունով.Էլ չի ճարվում ուտելու բան,Ո՞վ է տեսել էս տեսակ սով. Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ... Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ, Աստծու սիրուն, մի կըտոր հաց, Աստծու սիրուն, մի կըտոր հաց, Կոտորվեցինք, մեռանք սոված։ Շուտով կըգան օրեր գարնան,

Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,Ու փոխարեն ձեր լավությանՁեր պարտեզը, այգին ու արտԿըմաքրենք մենք թըրթուրներից,

Ճիճուներից ու որդերից.Ճիճուներից ու որդերից.Միայն հիմի մի կտոր հաց,

Կոտորվեցինք, մեռանք սոված։Մի խումբ ծտերի կողմից՝Ծիտիկ Ճնճղուկյան

Page 8: Հ. Թումանյան

Առաջին ձյունը

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս, Բակն ու դուռը լի Ինչքան սպիտակ Թիթեռ է գալի... Էսքան շատ թիթեռ Չեմ տեսել ես դեռ:

-Չէ՛,իմ անուշիկ, Թիթեռներ չեն էտ. Թիթեռներն անցան Ծաղիկների հետ: Էտ ձյուն է գալի, Փաթիլն է ձյունի, Որ կարծես սպիտակ Որ կարծես սպիտակ Թիթեռնիկ լինի:

Page 9: Հ. Թումանյան

ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸՓիսիկը նըստել

Մի մութ անկյունում,Ունքերը կիտելՈւ լաց է լինում։Մոտիկ է գալիսՄի ուրիշ կատու.— Ինչո՞ւ ես լալիս,— Ինչո՞ւ ես լալիս,Ա՛յ փիսիկ ջան, դու...— Հապա ի՞նչ անեմ,Որ լաց չըլինեմ.—Գանգատ է անումՓիսոն տըխրադեմ։Էն Համոն թաքունՄածունը կերավ,Մածունը կերավ,Գընաց տատի մոտԻնձ վրրա դըրավ։

Հիմի տատիկիԵտևից ընկած,Ինձ են ման գալիՀիմի տատիկիԵտևից ընկած,Ինձ են ման գալիՄի-մի փետ առածՄի-մի փետ առածԷն քոթոթ Սուրենն,Անոն ու Մոսոն։Ո՞ւր է, ասում են,Ո՞ւր է գող Փիսոն,Ա՜խ, թե մի գըտա՜նք,Մածուն ցույց կըտա՜նք.Էսպես բան սարքեցԷսպես բան սարքեց Էն Համոն իմ դեմ. Ի՞նչ անեմ հապա, Որ լաց չըլինեմ... Ու Փիսոն նըստել Մի մութ անկյունում, Ունքերը կիտել Ու լաց է լինում։ Ու լաց է լինում։

Page 10: Հ. Թումանյան

ԳՐԻՉ

Ի՞նչ կըլինի, ասա, գրիչ,Ինձ էլ սիրես գոնե մի քիչ:Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին

Գրում ես միշտ վարժ ու կարգին.Իսկ իմ ձեռքին խազմըզում եսՍև ագռավի ճանկերի պես:

Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել:Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել:

Եկ, խնդրում եմ՝ ինձ համար էլԳրի էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ:Գրիչը լուռ լըսում, լըսում,Ճըռճըռում է ու խազմըզում,

Բայց այս անգամ արդեն, կարծես,Փոքրիկ ծըտի ճանկերի պես: Փոքրիկ ծըտի ճանկերի պես:

Page 11: Հ. Թումանյան

Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր