25
ՍՈՒՐԲ ՈՒ ՊԻՂԾ. Հոմոսեքսուալությունն ու տրանսգենդերությունն աշխարհի տարբեր կրոններում Սևակ Կիրակոսյան

Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Embed Size (px)

DESCRIPTION

Ի՞նչ կարծիքներ ու պատմություններ կան աշխարհի տարբեր կրոններում առ նույնասեռականություն ու տրանսգենդերություն: Կատարենք ճանապարհորդություն ժամանակի ու տարածության մեջ՝ Հին Ժամանակներից մինչև մեր օրերը:

Citation preview

Page 1: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

ՍՈՒՐԲ ՈՒ ՊԻՂԾ.

Հոմոսեքսուալությունն ու

տրանսգենդերությունն

աշխարհի տարբեր

կրոններում

Սևակ Կիրակոսյան

Page 2: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Աշխարհի ամենատարածված կրոններին մակերեսային հայացքով նայելիս կարող է

տպավորություն ստեղծվել, թե վերջիններս կատարելապես ու կտրականապես դեմ

են նույնասեռ մարդկանց գոյությանը, զգացմունքների արտահայտմանն ու

նույնասեռականության հետ կապված ամեն ինչին: Ինչևէ, սեռականության դեպքում

էլ ամենն իրականում այդքան պարզունակ ու միանշանակ չէ, ինչպես որ հավատին

ու կրոնին վերաբերող գրեթե բոլոր մյուս ասպարեզներում:

Եթե աշխարհի շատ կրոններում ու հասարակարգերում, ամենատարբեր

դարաշրջաններում, նույնասեռականությունը եղել է դատապարտելի, ապա այլ

դեպքերում բացի ընդունելի լինելուց, նույնասեռականությունը երբեմն նաև

դիտարկվել է որպես սրբազան, աստվածահաճո երևույթ, գերակա

տարասեռականությանը:

Այժմ կխորասուզվենք աշխարհի հիմնական տարածված, ինչպես նաև հնագույն որոշ

կրոնների մեջ, որպեսզի պարզենք, թե ինչ հայացքներ ու տեսակետներ են եղել

թեմայի կապակցությամբ:

Հ.Գ. Առաջարկների և կարծիքների համար, ինչպես նաև սխալներ ու

անհամապատասխանություններ տեսնելու դեպքում կարող եք գրել

[email protected] էլ. հասցեով: Շնորհակալություն:

Page 3: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Հինդուիստական որոշ տաճարներում կան

կանանց և տղամարդկանց

փորագրություններ, որոնք նույնասեռ սեքսով

են զբաղվում: Հնդկական մշակույթում

սեռականության ընկալումը տարբերվում է

արևմտյանից. սեռական կողմնորոշում

հասկացությունն ընդհանրապես

բացակայում է ավանդական

հասարակության մեջ:

Ինչևէ, հնդիկներն ունեն երրորդ գենդերի

հասկացությունը. հասարակության մեջ կան

տղամարդիկ, կանայք և հիջրաներ:

Հիջրաներ են համարվում այն մարդիկ, ովքեր և՛

արական, և՛ իգական սեռերին պատկանելու

զգացողություն են ունենում, կամ ունեն գենդերի

(սոցիալական սեռի) ուրույն զգացողություն:

Հիջրաներ կարող են լինել արական սեռի

անհատներ՝ անկախ իրենց սեռական

կողմնորոշումից, ովքեր ավելի կանացի են, ինտերսեքսուալ (հերմաֆրոդիտ) մարդիկ

և այլոք: Հիջրաների և տղամարդկանց միջև սեքսուալ հարաբերություններն

ընդունելի են, չնայած դա հասարակության կողմից ավելի շատ դիտարկվում է որպես

հետերոսեքսուալության մեկ այլ դրսևորում: Այսինքն, եթե կենսաբանորեն արական

սեռի երկու անհատ, մեկը տղամարդ, մյուսը՝ հիջրա, միասին են, ապա նրանց կապը

չի դիտարկվում որպես հոմոսեքսուալության դրսևորում: Ավանդաբար հիջրաներ են

համարվել հիմնականում կանացի տղամարդիկ ու պասիվ նույնասեռականները:

Ինչևէ, Կամա Սուտրան ասում է, որ հիջրան կարող է լինել թե՛ առնական, թե՛

կանացի, և սեռական կյանքում կարող է լինել թե՛ ակտիվ, թե՛ պասիվ:

Արդհանարիշվարա. արական Շիվայի և

իգական Շակտիի միություն-աստվածությունը

Շիվայի և Շակտիի միության-

աստվածության այլ պատկեր

Page 4: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Մյուս կողմից էլ, Հնդկաստանում տղամարդկանց միջև սեքսուալ և պլատոնական

հարաբերությունները տարբեր շրջաններում և ժամանակահատվածներում նաև

ընդունելի են եղել, և չեն դիտարկվել որպես «այլ»,

«տարօրինակ» երևույթ ավանդական մշակույթի

համար: Որոշ դեպքերում էլ տղամարդկանց միջև

սեքսն առկա է որպես ծիսական երևույթ:

Այսօրվա հնդկական հասարակությունը,

նախկինում ազդվելով բրիտանական գաղութային

քաղաքականությունից, փոխառել և ցայսօր էլ

պահում է նաև նախկին բրիտանական ու

եվրոպական կայսրությունններից շատերին

բնորոշ հոմոֆոբիան:

Ցայսօր էլ Հնդկաստանում գոյատևել են նաև

երրորդ գենդերի աստվածությունների

պաշտող կրոնական խմբեր, և նրանց դերը

հասարակության մեջ շարունակում է

պահպանվել որպես գերբնական ուժերի հետ

շփվող և համայնքի համար բարեկեցություն

ապահովող միջնորդներ:

Օրինակ, հարավային Հնդկաստանում ջոգապաները համարվում են Յելլամմա-դեվի

Աստվածուհու սպասավորները, ծառայում են նրա տաճարներում: Կազմակերպվում

են տարեկան շքերթներ, որոնց ընթացքում բազմաթիվ ջոգապաներ պարում են և

երթեր անում փողոցներում: Աստվածուհու տաճարներում ևս կազմակերպվում են

բազմամարդ ծեսեր ու հավաքներ: Յելլամմա-դեվին ինքն էլ համարվում է պարուհի և

կուրտեզանուհի:

Երրորդ գենդերի մարդիկ,

հարավային Հնդկաստան

Երրորդ գենդերի մարդիկ,

հարավային Հնդկաստան

Page 5: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Այսօրվա ուղղափառ և պահպանողական զրադաշտականները կողմ են

նույնասեռականներին ճնշելուն: Իսկ ռեֆորմիստ զրադաշտականներն անհամաձայն

են այս դիրքորոշման հետ՝ փաստարկելով, որ Ավեստայում, առավել ևս գաթաներ

կոչվող տեքստերում, որոնք, ըստ մեկնաբանության, Զրադաշտն ինքն է գրել,

նույնասեռականության կամ ընդհանրապես սեռական կողմնորոշման վերաբերյալ

ոչինչ էլ չի ասվում:

Մյուս կողմից էլ, Վենդիդադ կոչվող աղբյուրներում մի հատված ասում է. «Տղամարդը,

ով տղամարդկանց հետ պառկում է, ինչպես տղամարդը կնոջ հետ է պառկում, կամ

ինչպես կինն է պառկում տղամարդկանց հետ, տղամարդ է, որը Դեվա (դև) է. այս

մարդը Դեվերին երկրպագող է, Դեվերի արու սիրեկան է»: Ինչևէ, ինչպես որ Բիբլիայի

նմանատիպ տեքստի դեպքում, այս տեքստն էլ կարող է մեկնաբանվել տարբեր

ձևերով: Ֆրեդի Մերքուրին և Շվեդիայում ու նրա տարածքից դուրս հայտնի փոփ

աստղ Ալեքսանդր Բարդը ամենահայտնի բիսեքսուալ զրադաշտականներն են եղել:

Page 6: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Հուդայականությունն ավանդաբար դիտարկվել է

որպես ժամանակակից արևմտյան ու քրիստոնեական

աշխարհի հոմոֆոբիայի հիմնադիր և գեյերի դեմ

ատելություն տարածող ամենամեծ կրոնը:

Սոդոմականություն հասկացությունը, որով հաճախ

բնութագրել են նույնասեռ սեռական

հարաբերությունները տղամարդկանց միջև, իր

անունը ստացել է հենց Տորայի Ծննդոց գրքում

նկարագրվող մի պատմությունից: Ղևտական գրքում

նույնպես երկու խոսքերում դատապարտվում է այն

տղամարդը, ով «տղամարդկանց հետ

պառկում է ինչպես կանանց հետ» և

ասվում է, որ նման տղամարդկանց կարելի է սպանել: Ըստ որոշ վերլուծությունների

ու կարծիքների, ինչևէ, այս հատվածները վերաբերում են բիսեքսուալությանը, և ոչ թե

նույնասեռականությանը:

Ուղղափառ պահպանողական հուդայականների մեծամասնությունը ցայսօր էլ

ծայրահեղ հոմոֆոբիկ են: Այնուամենայնիվ, նույն Տորան պատմում է Դավթի և

Հովնաթանի սիրո մասին:

Չնայած պահպանողական ավանդական մեկնաբանությամբ պատմությունը զուտ

ընկերական սիրո մասին է, ժամանակակից (և, ինչպես ավելի ուշ կտեսնենք, նաև

ավելի հին) մեկնաբանողները մատնացույց են անում պատմության այն հատվածների

Պահպանողական հրեաների

ամուսնություն

Հուդայական ամուսնություն երկու

տղամարդկանց միջև: Քսանմեկերորդ դարում

նույնասեռական հուդայականները

կարողանում են ստեղծել հանդուրժողական

միջավայրեր անգամ իրենց պահպանողական

հասարակություններում:

Դավիթ և Հովնաթան.

միջնադարյան պատկեր

Page 7: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

վրա, որոնք ավելին են մատնանշում, քան պլատոնական սերն ու առավել ևս

սովորական ընկերական հարաբերություն է:

Դավթի և Հովնաթանի միջև հարաբերություններն Իսրայելում այնքան մեծ տեղ էին

զբաղացրել մարդու իրավունքների համար տարվող բանավեճում ու անգամ

քաղաքական պայքարում, որ 1993 թ. փետրվարի 10-ին Կնեսետի (Իսրայելի Ազգային

Ժողովի) անդամ Յաէլ Դայանն իր պատմական ճառում, խոսելով գեյերի

իրավունքների մասին, նաև մեջբերեց Դավթի խոսքերը՝ ուղղված Հովնաթանին (2

Թագավորություններ 1:26). «Ցաւում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Յովնաթանֈ Ինձ շատ

սիրելի էիր, քո սէրը կանանց սիրուց բարձր էր»:

Տորայի մեկ այլ պատմություն պատմում է Հռութի և

Նոոմինի (կամ Նաոմիի) միջև հարաբերություն

ների մասին: Ամուսնական որոշ հիմներ քաղվել են

հենց եկրու կանանց միջև պատմությունից:

Տանախում (եբրայական սուրբ գրերում) կան նաև

այլ հատվածներ, որոնք մեկնաբանվում են որպես

նույնասեռ հարաբերություններին ու

նույնասեռականներին վերաբերող ու մատնանշող

տեքստեր:

Հետաքրքիր է նաև, որ ժամանակակից Իսրայելում,

ինչքան էլ որ զարմանալի է, կան նաև հուդայական

կրոնական ու հասարակական կառույցներ ու

միություններ պահպանողական գեյ

հուդայականների համար, իսկ ընդհանուր առմամբ

պահպանողական հուդայականների

վերաբերմունքը նույնասեռական զույգերի նկատմամբ ենթարկվել է դրական

փոփոխության որոշ տարածաշրջաններում: Ընդ որում, ներկայիս Իսրայելում ավելի

շատ կազմակերպություններ են գործում ուղղափառ գեյ հուդայականների, քան թե

աշխարհիկ հրեա գեյերի համար:

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

«Հռութն ասաց. «Ես չեմ թողնի

քեզ եւ չեմ հեռանայ քեզնից. ուր էլ

որ դու գնաս, ես էլ կը գնամ,

որտեղ էլ որ մնաս, ես էլ կը մնամֈ

Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է,

եւ քո Աստուածն իմ Աստուածն էֈ

Որտեղ որ դու մեռնես, այնտեղ էլ

ես կը մեռնեմ եւ կը թաղուեմ. թող

Տէրը այսպէս եւ սրանից աւելին

անի ինձ. միայն մահը կը բաժանի

ինձ քեզանից»:

♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥

Page 8: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Ներքինիները դիտարկվել են որպես այլ գենդեր, նրանց վստահվել է կանանոցների

հսկողությունն ու ազնվականների դուստրերի պատիվը պահպանելու գործը, ի

տարբերություն սովորական տղամարդկանց, որոնց կանանոցներ մուտքն արգելված

էր:

Որոշ հուդայական և հուդայականությունից բխած ուղղություններում և

շարժումներում, ինչպես օրինակ Կաբալայում, առանձնացնում են նաև Ադամի

առնվազն երկու փուլ՝ նշելով, որ մինչև Եվայի արարումն Ադամն այլ տեսակի էր:

Ադամ Կադմոնը (բառացի՝ «նախնական» կամ «իսկական մարդ») ոչ տղամարդ էր, ոչ

էլ կին, իսկ այն բառը, որ թարգմանում են որպես կող Եվայի արարումը նկարագրելու

համար, իրականում «կողմ» կամ «պատկեր» բառն է: Այսինքն սկզբում կինը և

տղամարդը միասին էին մեկ մարմնում, իսկ հետո Նախնական Մարդու մի կողմն

առանձնացվեց մյուսից, և ստեղծվեցին սեռերը:

Page 9: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Հեթանոսական կրոններն առանձնանում են մարդկային սեռականության նկատմամբ

իրենց առավել ազատական մոտեցմամբ:

Տարբեր բնիկ մշակույթներում ու կրոններում

կան անգամ նույնասեռ աստվածություններ:

Տեղական, էթնիկ կրոններից դիտարկենք մի

քանի տարբեր հեթանոսական կրոն:

Մասնավորապես Հին Հունաստանում և աշխարհի այլ տարածաշրջաններում,

ինչպես օրինակ Հնդկաստանում, տարածված էին առասպելներ աստվածների

նույնասեռ արկածների մասին: Զևսը, չնայած որ ըստ առասպելաբանության

ամուսնացած է, ունեցել է բազմաթիվ սիրուհիներ և սիրեկաններ: Այդպիսի

պատմություններից մեկն էլ կապված է պատանի Գանիմեդեսի հետ: Հոմերոսը

տրոյացի Գանիմեդեսին նկարագրում է որպես «մահկանացուներից

ամենագեղեցիկը»: Զևսը տեսնում է պատանուն, սիրահարվում նրան, ապա արծվի

տեսքով գալիս և փախցնում է՝ տանելով Օլիմպոս, որպեսզի տղան իրեն ծառայի

որպես ջուր մատուցող: Զևսն այնքան է սիրում պատանուն, որ նրա պատկերն

աստղերի մեջ է հավերժացնում: Այստեղից էլ առաջանում է Ջրհոսի

համաստեղությունը:

Հունական շատ բնակավայրերում նույնասեռականությունը, ինչպես նաև

պեդերաստիան (չխառնել պեդոֆիլիայի հետ), ոչ միայն թույլատրելի էին, այլև

հասարակարգի կարևոր մասն էին կազմում: Մասնավորապես պեդերաստիայի

Միմյանց

գուրգուրող

տղամարդիկ:

Պատկեր մի

դամբարանից,

Պեստրում:

Page 10: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

միջոցով պատանիները ստանում էին կրթություն, իսկ նրանց խնամակալ հասուն

տղամարդիկ նաև պատասխանատվության էին ենթարկվում, եթե պատանին իրեն

լավ չպահեր: Հին հույները նաև հավատացած էին, որ պեդերաստիայի շնորհիվ

հանցագործությունների թիվն էր նվազում, քանի որ լուծվում էր ոչ միայն

պատանիների զբաղվածության հարցը, այլև նրանց «ամուսինների» կամ

խնամակալների շնորհիվ նրանք դաստիարակվում էին ժամանակի և տվյալ պոլիսի

հոգուն համապատասխան: Պատանիները սեռական հարաբերությունների շնորհիվ

իրենց հասուն սիրեկաններից, ըստ հին հույների, ստանում էին փորձառություն և ուժ՝

մարտիկներին փոխարենը տալով երիտասարդություն ու առողջություն:

Միջագետքի տարբեր քաղաքակրթություններում նույնասեռականության որոշ

դրսևորումներ շատ ընդունելի էին: Տաճարներում կային հատուկ քրմեր և

քրմուհիներ, որոնց կոչում էին համապատասխանաբար քադեշ և քադշա, որոնք նաև

սեռական բնույթի գործողություններ էին կատարում, քանզի սեքսը համարվում էր

սրբազան, իսկ սերմնահեղուկի՝ կրոնական նկատառումներով կնոջ հեշտոցից դուրս

այլ տարածքում ժայթքելը նաև համարվում էր թանկարժեք զոհաբերություն

աստվածներին:

Պտղաբերության, պատերազմի, սիրո և սեքսի Իշտար բաբելոնական և ասորական

Աստվածուհին այն աստվածություններից էր, որի տաճարներում կային նման քրմեր և

քրմուհիներ: Սեռական ծեսեր կազմակերպելուց բացի նրանք նաև մոգությամբ էին

զբաղվում, ծառայում էին որպես բուժքույրեր և մանկաբարձներ ու

մանկաբարձուհիներ:

Page 11: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Հին Եգիպտոսում Քադեշը, Քետեշը կամ Քուդ Շուն սրբազան սեքսի Աստվածուհին էր:

Համարվում է, որ սրբազան սեքսի գաղափարից է, որ գուցե առաջացել է տանտրիկ

յոգան, և գուցե միջագետքի մշակույթների սրբազան տաճարական սեքսն ու քրմերը

եգիպտական կրոնից են ծնվել: Մեկ այլ եգիպտարակ առասպել պատմում է, թե

ինչպես էին արական սեռի երկու եգիպտական

աստվածություն

փորձում սեքսուալ ձևով գայթակղել մեկը մյուսին:

Հին Եգիպտոսում նույնպես գոյություն ուներ նաև

երրորդ գենդերի կատեգորիա՝ սեխետ:

Սեքսի հին եգիպտական

Աստվածուհի Քադեշը

(կենտրոնում)

Նիանքխնում և

Խնումհոթեփ,

թաղվել են միասին,

Հին եգիպտական

դամբարան:

Page 12: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Որոշ հետազոտողներ ենթադրելու հիմքեր ունեն, որ մայաների մոտ նույնպես

հաստատված էր տաճարային սեքսի ինստիտուտը: Շոչիպիլի աստվածությունը

մայաների համար և՛ նույնասեռական մարդկանց, և՛ նույնասեռ մարմնավաճառների

հովանավորն էր:

Ացտեկների մոտ հոգևորականները կանանց հետ չէին կենակցում, սակայն մեկը

մյուսի հետ նույնասեռ սեռական փորձառություններ էին ունենում որպես ծեսերի

մաս: Հաճախ նրանց տաճարներում կարելի էր տեսնել կուռքերի պատկերներ նման

սեքսուալ ծեսեր իրականացնելիս:

Ինկաները երիտասարդ տղաներին երբեմն դարձնում էին տաճարային քրմեր, և

հոգևորականները նրանց հետ ծիսական սեռական հարաբերություններ էին ունենում

կրոնական ծեսերի և տոների ժամանակ:

Ամերիկյան տարբեր բնիկ մշակույթներում նույնպես գոյություն ուներ երրորդ գենդեր:

Համարվում էր, որ երրորդ գենդերի մարդիկ ունեին երկու հոգի, և նրանց այդպես էլ

կոչում էին. «երկու հոգի ունեցողներ»: Այստեղ էլ, երկու հոգի ունեցող մարդիկ կամ

բեղդաշները, ինչպես նրանց հավաքական ձևով կոչում էին եվրոպացիները,

կատարում էին հոգևոր բնույթի գործառույթներ:

Նրանք նաև համարվում էին բժիշկներ կամ հեքիմներ:

Զունի ցեղի «երկու հոգի ունեցող» Ուեվհան (We'wha), ում

անվանում էին «արքայադուստր»:

Ապրել է 19-րդ դարում, եղել է հայտնի և հարգարժան և՛

բնիկների, և՛ եվրոպացիների շրջանում:

Page 13: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Երբ եվրոպացի կոնկիստադորներն առաջին անգամ ոտք դրեցին ամերիկաներ և

տեսան այս ամենը, նրանք ուղղակի «սարսափել» էին:

«Բարոյապաշտ» միջնադարյան քրիստոնյաները «հաշվեհարդար» են տեսնում

«սոդոմականների» դեմ ամենածանր ձևերով:

Ացտեկյան

Շոչիպիլի

աստվածությունն

արվեստի,

խաղերի,

գեղեցկության,

պարի, ծաղիկների

և երգի

աստվածությունն

էր:

Շոչիպիլին նաև

նույնասեռականների և

արու

մարմնավաճառների

հովանավորն էր:

Page 14: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Բուդդիզմը սեռականության հարցում համարվում է բավականին լիբերալ կրոն: Ի

տարբերություն աբրահամյան կրոնների (հուդայականություն, քրիստոնեություն,

մահմեդականություն և այլն), բուդդիստական տեքստերում չկան նույնասեռական

մարդկանց, մասնավորապես տղամարդկանց դեմ բռնության կոչեր պարունակող

հատվածներ: Մյուս կողմից, բուդդիզմը ցանկացած նյութական ու մարմնական

ցանկություն կամ կիրք և դրանցից կախվածությունը դիտարկում է որպես

տառապանքի պատճառ, որից կարելի է և պետք է ձերբազատվել:

Եկե՛ք նայենք բուդդիզմի և նույնասեռականության պատմությանը մասնավորապես

Ճապոնիայում և Չինաստանում:

14 – 16-րդ դարերում Ճապոնիայում ծաղկում էր հատուկ գրական ժանր՝ «Չի՛գո

մոնոգատարի՛», որը պատմում էր հոգևորականների և պատանիների միջև սեռական

և սիրային հարաբերությունների մասին: Այսպիսի պատմությունները հաճախ

ավարտվում են հոգևորականի՝ իր սիրելիի կորստով, ինչի հետևանքով

հոգևորականը, ինչևէ, հասնում է գիտակցության ավելի բարձր մակարդակի: Հաճախ

համարվում էր, որ պատանին իրականում մեծ բոդհիսատվայի՝ բուդդիստական սրբի,

մարմնավորումն էր, և տարբեր (այդ թվում՝ սեքսուալ) միջոցներով նա այդպիսով

կրթում էր բուդդիստ հոգևորականին:

Page 15: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

16-րդ դարի վերջում Միցուո Սադամոտոն հիմնադրեց նոր

կրոնական ուղղություն: Անտառներում թափառելուց ու

ճգնելուց հետո նա հայտարարեց, որ տեսել է Կոբո

Դաիշիին, որը մի քանի դար առաջ ապրած բուդդիստ

սուրբ էր, և որ վերջինս իրեն ուղեկցեց «երիտասարդ

տղաներին սիրելու առեղծվածներում»: 1598 թ.-ին նա

հրատարակեց «Կոբո Դաիշիի Գիրքը», որը պատմում էր,

թե ինչպես բուդդիստ հոգևորականները կարող են սեքսով

զբաղվել երիտասարդ հոգևորականների հետ, ինչպես

նրանց գայթակղել, սեռական ինչպիսի դիրքեր

օգտագործել, և նման այլ մանրամասներ: Կոբո Դաիշին

հին գրողների կողմից համարվում է Ճապոնիա էզոթերիկ

բուդդիզմն ու նույնասեռականությունը «ներմուծողը»:

Սեքսը արական սեռի ներկայացուցիչների միջև,

այսպիսով, դարձավ սրբազան:

Հետագայում, երբ եվրոպացի քրիստոնյա միսիոներները

(քարոզիչները) տեսնում են, թե նույնասեռ

հարաբերություններն ինչքան ընդունելի են տեղացիների

համար, սարսափում և ապշում են: Նրանցից մեկը

նույնասեռականությունն անվանում է «ճապոնական

մեղք»: Նա փորձում է «բարբարոսներին բացատրել», որ

դա անընդունելի է, ինչի համար նրա վրա ծիծաղում են և վտարում: Ճապոնիայում

նույնասեռ հարաբերությունները ոչ միայն ընդունելի էին, այլև հարգի, և երիտասարդ

պատանիներին հաճախ ընտրում էին ավելի հասուն, սոցիալական բարձր կարգի

տղամարդիկ՝ նրանց դարձնելով ոչ միայն սիրեկաններ, այլև աշակերտներ:

Ճապոնիայում նույնասեռ սերն ու կապվածությունը պատմության որոշակի

հատվածում նաև ընդունելի էր սամուրայների շրջանում: Հաճախ ազնվական

տոհմերի ներկայացուցիչներն իրենց զավակների համար իրենք էին ընտրում

արժանի սամուրայ, ով նաև լինելու էր պատանիի դաստիարակն ու սիրեկանը:

Հայտնի սամուրայի կողմից ընտրված լինելը նույնպես մեծ պատիվ էր համարվում և՛

ընտրյալի, և՛ նրա ընտանիքի համար:

Ինչևէ, բուդդիզմն ինքն իրենով ամեն տեղ ու միշտ չէ, որ կատարելապես դրական է

վերաբերել նույնասեռական հարաբերություններին: Մյուս կողմից էլ, այն եղել է

ամենալիբերալ կրոններից մեկը սեքսուալության հարցերում, և ցայսօր էլ այդպիսին

է: Որոշ դեպքերում հոգևորականներն անգամ զբաղվում էին մաստուրբացիայով,

օգնում մեկը մյուսին սեքսուալ իմաստով լիցքաթափվելու հարցերում:

«Քանի որ Բուդդան արգելեց

սեռերի միջև

հարաբերությունները,

օրինապաշտ հոգևորականները,

ստեղծված լինելով ո՛չ քարից, ո՛չ

էլ փայտից, այլ ապաստան

չունեցան, քան իրենց

զգացմունքների համար

տղաներին սիրելը… Պարզ

դարձավ, որ սիրո այս ձևն ավելի

խորն է, քան տղամարդկանց ու

կանանց միջև սերը: Այն

չարչարում է թե՛ ազնվականի,

թե՛ մարտիկի սիրտը: Նույնիսկ

անտառահատ լեռնաբնակներն

են դրա հաճույքը քաղում»:

Կիտամուրա Կիգին

1676

Page 16: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Երկու համբուրվող

տղամարդու հին չինական

որմնանկար

Այսօր էլ բուդդիստական համայնքներում ասիական որոշ տարածաշրջաններում

նույնասեռ տղամարդիկ և առավել ևս երրորդ գենդերի մարդիկ հեշտությամբ կարող

են ոչ միայն դառնալ հոգևորական, այլև ազատորեն ինքնարտահայտվել և ապրել

նաև սեքսուալ կյանքով:

Բուդդիզմի շնորհիվ Չինաստանում նույնպես նույնասեռ հարաբերություններն

ընդունելի են եղել: Ինչևէ, անգամ մինչ բուդդիզմի Չինաստան գալը, նույնասեռ

հարաբերություններն ընդունելի էին եթե ոչ միշտ ու ամենուր, ապա գոնե տարբեր

ժամանակահատվածներում ու տարածաշրջաններում:

Մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջից եկող հետևյալ

պատմությունն է պահպանվել. Պան Ժանը գրող էր, Վան

ժոնսյանը մի ուսանող էր, որ սովորում էր նրա մոտ: Նրանք

սիրահարվում են միմյանց առաջին հայացքից և սկսում են

ապրել միասին: Նրանք նկարագրվում են որպես «մտերիմ,

ինչպես կին և ամուսին` կիսող նույն ծածկոցն ու բարձը,

անսահման մտերմությամբ մեկը մյուսի նկատմամբ»:

Ըստ պատմության երկուսն էլ միաժամանակ են մահանում, և

տեղացիները ողբալով ու լացելով նրանց թաղում են Լուոֆու

լեռան գագաթին: Այնտեղ, որտեղ թաղվում է զույգը, աճում է մի

ծառ, որի ճյուղերը գրկում են մեկը մյուսին:

Մ.թ.ա. երրորդ դարի չինացի փիլիսոփա Հա Ֆեյ Զին պատմում է Վեյ

թագավորության մի կայսեր և նրա սիրեկանի՝ Միզի Սիայի, մասին, որոնք ապրել են

մ.թ.ա. 6-րդ դարում: Սիան մի դեղձ է պոկում ծառից, համտեսում այն, և երբ զգում է,

թե ինչ համով է դեղձը, ինքն ուտելու փոխարեն այն տալիս է իր սիրելիին՝ կայսրին:

Դրանից հետո Չինաստանում «կծած դեղձ» կամ «կիսակերած դեղձ» (նաև «կծած

դեղձի կիրք») արտահայտությունը բնութագրում էր երկու տղամարդկանց միջև

կատարյալ սերը:

Page 17: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Վու կայսրը, թաղվեց իր սիրելի տղամարդու հետ, չնայած որ երկուսն էլ ամուսնացած

էին կանանց հետ:

Հան հարստության (դինաստիայի) Այ կայսրը (մ.թ.ա. 27 – մ.թ.ա. 1) սիրահարվում է մի

պաշտոնյայի՝ Դոն Սյանի, վրա: Կայսրն իր սիրեցյալին է նվիրում բարձր պաշտոններ

և դղյակ: Ըստ առասպելի, մի օր, երբ երկուսը միասին

քնած էին, կայսերն արթնացրին կարևոր գործերի

համար: Նա տեսավ, որ սիրելին քնած է իր հագուստի

թևքի վրա, և սիրելիին չանհանգստացնելու համար նա

վերցրեց մկրատը և կտրեց հագուստի թևքը: Դրանից

հետո նույնասեռական սերը գրականության մեջ

նկարագրվում էր նաև որպես «կտրած թևքի կիրք»:

Կայսեր մահվանից հետո Դոն Սյանին ստիպեցին

ինքնասպանություն գործել:

Ընդհանուր առմամբ, Չինաստանի և Ճապոնիայի

պատմության նույնասեռ էջերը հետաքրքիր են

նրանով, որ աստվածացված թագավորների ու

կիսաառասպելական պատմություններից բացի,

որոնք առկա են նաև այլ մշակույթներում

(Եգիպտոս, Հնդկաստան, Հունաստան և այլն)

պահպանվել են պատմություններ նաև հոգևոր,

ռազմական և այլ դասերի ներկայացուցիչների,

սովորական մահկանացուների մասին,

ամենատարբեր դարաշրջաններից, ինչպես արդեն

կարդացինք:

Պան Ժանը և Վան Ժոնսյանը

Այ կայսրը կտրում է իր թանկարժեք

հագուստի թևքը սիրելիին

չանհանգստացնելու համար,

ժամանակակից պատկերազարդում:

Page 18: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Քանի որ քրիստոնյաների Հին Կտակարանը վերցված է

հուդայականությունից, բանական է Հին Կտակարանից

հուդայականությանը վերաբերող շատ

պատմություններ իրենց դասական և ոչ դասական

մեկնաբանություններով վերագրել նաև

քրիստոնեությանը (օր. Սոդոմ և Գոմոր): Ուստի, եթե

ընթերցողը հետաքրքրված է նույնասեռականների

վերաբերյալ քրիստոնեության մեջ եղող կարծիքներով ու

պատմությամբ, կարող է վերընթերցել այս

աշխատության հուդայականությանը վերաբերող

բաժինը՝ այժմ կենտրոնանալով քրիստոնեական

տեսակետի և ընկալման վրա:

Հին Կտակարանին քրիստոնեության մեջ նաև Նորն է

գումարվում: Նոր Կտակարանում նույնպես կան

հատվածներ, որոնք վերաբերում են տղամարդկանց,

ինչպես նաև կանանց միջև սեռական

հարաբերություններին.

Թուղթ առ հռովմայեցիս 1:26-27,

Ա. թուղթ առ կորնթացիս 6:9-10,

Ա թուղթ առ Տիմոթէոս 1:8-10,

և այլն:

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին

նվիրված կարմիր ժապավենը ԼԳԲՏ

հավատացյալներին ողջունող եկեղեցու վրա,

Լոս Անջելես, ԱՄՆ

Page 19: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Բացի վերոնշյալ հատվածներից, կան նաև այլ հատվածներ, որոնց վերաբերյալ

տարբեր մեկնաբանություններ են հյուսվել՝ կապված նույնասեռական ու

տրանսգենդեր քրիստոնյաների հետ:

Այսպես, Քրիստոսը Մատթեոս 19:11-12 խոսքում

խոսում է երեք տեսակի ներքինիների մասին.

ներքինիներ,

որ (1) այդպես են ծնվել, (2) սեփական

կամքով են ներքինի դարձել, (3) մարդկանց կողմից

են

ներքինի դարձվել: Ըստ մի մեկնաբանության, «բնական ներքինիները» հենց

նույնասեռական տղամարդիկ են, ովքեր որ կնոջ հետ

սեքսուալ հարաբերությունների մեջ մտնել չեն կարող:

Մեկ այլ դիրքորոշման համաձայն Քրիստոսը ոչինչ էլ չի

ասել նույնասեռականության թեմայով, ուստի

դատապարտելու հիմք չունենք:

Մտորումների ու տարբեր մեկնաբանությունների առիթ

են տվել նաև Պողոսի թշնամական վերաբերմունքը

սեքսուալ ցանկությունների նկատմամբ և նրա

հատկապես հետևյալ անկեղծությունը.

2 Կորնթացի 12:7. «Եւ որպէսզի այդ յայտնութիւնների

առատութեամբ չհպարտանամ, ինձ տրուեց մարմնի

խայթ, Սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի

ինձ, որպէսզի չգոռոզամտանամ»։

Միջնադարում քրիստոնեական պետություններում

գեյերին խոշտանգում էին ամենատարբեր անմարդկային

մեթոդներով:

Հին Հունաստանում, ինչևէ, գոյություն ուներ

ադերֆոպիեսիս կոչվող ծեսը, որը դաշինք էր երկու

տղամարդկանց միջև: Հետազոտողներ կան, որ ասում են,

թե սա զուտ պլատոնական ու հոգևոր դաշինք էր, իսկ այլ

հետազոտողներ ապացուցում են, որ դա այդպես չէր, և սա

տարասեռական ամուսնությանը հավասարազոր դաշինք

էր միմյանց սիրող երկու մարդու (նաև կնոջ) միջև:

Թռուցիկ, որն ասում է, որ Պողոս

Առաքյալը լատենտ նույնասեռական էր:

Գեյ շքերթ, Լոս Անջելես:

«Պողոսյան մեծ ուսումնասիրող,

Արթուր Դերբի Նոքը, չնայած

չցանկանալով ինքն իրեն

խոստովանել հարցում կոնկրետ

արտահայտության կամ

բառակապակցության

վերաբերյալ, իր

հեղինակությամբ հանդերձ,

ասել է. «Նրա (Պողոսի) համար

բարդությունը միգուցե կապված

է եղել սեռական ցանկության

մեջ, որի մասին նա խոսում է»:

«Պողոսի թշնամանքը սեքսի

նկատմամբ չի կարող

ամբողջությամբ բացատրվել

Երկրորդ Գալստյան նրա

հավատով: Նրա անժխտելիորեն

«ոչնչացնող» վերաբերմունքն

իրոք բարձրացնում է լուրջ

ուշադրություն պահանջող

հարցեր իր սեփական «ճաշակի»

և փորձերի վերաբերյալ: Ճնշված

և «խափանված» սեռական

ցանկությունը, ուստի, կարող է

լինել այն «փուշը (խայթը)

մարմնի մեջ», որի վերաբերյան

Պողոսը բողոքում է»:

Մայքլ Գրանտ, «Սուրբ Պողոս»,

1967

Page 20: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Շատ հետաքրքիր է այն, որ միջնադարում քրիստոնյա պատմիչները մեզ արդեն

հայտնի Դավթի և Հովնաթանի միջև եղած հարաբերությունը նույնպես դիտարկում

էին որպես միմյանց սիրող երկու տղամարդկանց կապ: Այսպես, մոտ 1326 թ. «Վիտա Էդվարդի Սեկունդի» աշխատության մեջ հեղինակը գրում է. «Իրավամբ, ես լսել եմ, որ մի տղամարդ այդպես սիրեր մյուսին: Հովնաթանը փայփայում էր Դավթին, Աքիլեսը սիրում էր Պատրոկլուսին»: Եվ, այդպիսով, Էդվարդ թագավորն էլ ողբում էր

իր սիրելի Պիերս Գեյվսթոունի մահը, ինչպես որ « … Դավիթն էր ողբում Հովնաթանի համար»: Տասներկուերորդ դարի մեկ այլ պատմագիր՝ Ռոջեր Հովեդենցին, մտածված

ձևով ընդգծում է, որ «Ֆրանսիայի թագավորը (Ֆիլիպ Երկրորդը) [ով] սիրում էր նրան (Ռիչարդ Առյուծասրտին) ինչպես իր հոգին»:

Այսօր քրիստոնեական աշխարհում կա և՛ ատելություն, և՛

հանդուրժողականություն, և քրիստոնեական աշխարհը

պառակտված է նաև սեռականության նկատմամբ իր

հայացքներում: Ամենամարդաշատ և հին եկեղեցիները,

այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին, դեռևս դեմ են

նույնասեռ հարաբերություններին ու ամուսնությանը, և

հաճախ նրանք են, որ մեծ դեր են խաղում իշխող

անհանդուրժողական մթնոլորտը պահպանելու և

ուժեղացնելու գործում. հիշենք Վրաստանի

դեպքերը, երբ հոգևորականները հազարավոր

հետևորդներ էին փողոց հանել գեյ շքերթին

ընդդիմանալու համար, իսկ մի հոգևորական

անգամ տաբուրետկայով հարձակում էր գործում

մի ավտոբուսի վրա, որում հավատացյալ ամբոխից պատսպարվել էին ակցիայի

մասնակիցները: Հայաստանում էլ վերջերս կայացած «ընդդեմ գենդերային

հավասարության» և այլ կարգախոսների տակ անցնող երթին հայ հոգևորականները

հպարտորեն ելել էին քայլերթի:

Սբ. Սերգիոսը և սբ. Բաքոսը, ովքեր

«ադելֆոպիեսիս» ծեսի միջոցով

երկուսով

միասին «դաշինք» էին կապել

«Ֆրանցիսկյանները հանուն նույնասեռ

ամուսնության»,

Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարան,

ԱՄՆ

Սբ. Սերգիոս և սբ. Բաքոս: Այսօր նույնասեռ քրիստոնյաները

վերջիններիս համարում են իրենց հովանավոր սրբերը: Ըստ

առասպելի, Սերգիոսն ու Բաքոսը կնքել էին «ադերֆոպիեսիս»

(«եղբայրական դաշինք»), անբաժան էին միմյանցից: Ըստ

ազատական քրիստոնեական թևի մեկնաբանության, բացի

պլատոնական սերը, նրանք կնոջ և ամուսնու պես միասին էին

և սիրում էին միմյանց նաև ֆիզիկապես:

Page 21: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Մյուս կողմից էլ կան բազմամարդ, միլիոնավոր հետևորդներով այլ եկեղեցիներ ու

կրոնական կազմակերպություններ, որոնք ընդունում են ոչ միայն ամուսնությունը

երկու տղամարդու և երկու կնոջ միջև, այլ թույլատրում են, որպեսզի գեյ և լեսբուհի

հավատացյալները դառնան հոգևորականներ

մյուսներին հավասար:

Գործում են նաև առանձին ԼԳԲՏ եկեղեցիներ, որոնցից

ամենանշանավորը Մետրոպոլիտենական

համայնական եկեղեցին է՝ Metropolitan Community

Church (MCC), որը ներկա է աշխարհի 37 երկրներում:

Նույնասեռական քրիստոնյաների

համար նախատեսված պատարագ

Եզեկիել 16:49 «Քո քրոջ՝ Սոդոմի անօրէնութիւնն այս էր՝ ամբարտաւանութիւն, հացով

լիացածութիւն, գինու մէջ յղփացածութիւնֈ Մեղկ կեանք էին վարում ինքն էլ, դուստրերն էլֈ Դրա մէջ

էին խրուած ինքն էլ, դուստրերն էլֈ Ձեռք չէին մեկնում աղքատին ու տնանկին, մեծամտանում էին

ու իմ առաջ անօրէնութիւններ անումֈ Ու երբ դա տեսայ՝ մէջտեղից վերացրի նրանց»ֈ

Ինչպես տեսնում ենք, Սոդոմի բնակիչների մեղքերը շատ էին ու բազմազան: Այնուամենայնիվ շատ

հավատացյալներ ու հոգևորականներ աղավաղում են պատմությունը՝ այն ներկայացնելով որպես

«հոմոսեքսուալության պատճառով քաղաքներ կործանելու» պատմություն:

Սոդոմի բնակիչները, ի դեպ, փորձում էին անպատվել քաղաքի հյուրերին, որոնք ըստ պատմվածքի

հրեշտակներ էին: Նրանք ցանկանում էին բռնաբարել քաղաքի հյուրերին:

Հին Իսրայելում հյուրասիրության և առևտրի կանոնները շատ կարևոր էին, իսկ Սոդոմի և մի քանի

այլ քաղաքների բնակիչները չէին հարգում դրանք՝ անպատվելով հյուրերին ու թալանելով

առևտրականներին:

Page 22: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Այսօր նույնասեռականությունը հանցավոր է համարվում աշխարհի մի քանի

երկրում, և դրանց մեծ մասը մահմեդական երկրներն են (Իրան, Մավրիտանիա,

Սաուդյան Արաբիա, Հյուսիսային Սուդան և Եմեն): Քանի

որ մահմեդականության արմատները նույնպես

հուդայական կրոնից են գալիս, Սոդոմի և Գոմորի

պատմության նույնասեռականներին վերաբերող

ավանդական մեկնաբանությունն այս կրոնում նույնպես

կա:

Ինչպես քրիստոնեության, այնպես էլ մահմեդականության մեջ, հատկապես միջին

դարերում նույնասեռ մարդկանց պատժում էին ամենադաժան ձևերով, որոնք

ներառում էին ամորձատում, կենդանի հրկիզում, կախաղան, քաղաքի ամենաբարձր

աշտարակից վայր շպրտում, կենդանի թաղում, քառատում և այլն: Այսօր հատկապես

Իրանն է հայտնի մահապատիժների մեծ թվով: Այնտեղ նույնասեռական

տղամարդկանց կախաղան են բարձրացնում:

Նույնասեռական տղամարդկանց

մահապատիժ: Իրան: Մահապատիժները

կիրառվում են նաև 21-րդ դարում:

«Բաղնիքում շալվարների մեջ թաքնված

գաղտնիքները

Եերևան են բերվում քեզ…

Աչքերիդ հյուրասիրի՛ր առանց քեզ զսպելու»:

Աբու Նավաս, մեծանուն արաբ գրող, մ.թ. մոտ 9-րդ

դար

● ● ●

Page 23: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Մյուս կողմից էլ, միջնադարից սկսած մահմեդական

տարբեր մտածողներ, գրողներ, փիլիսոփաներ ու այլ

գործիչներ նույնասեռ սիրն նվիրված բանաստեղծություններ են գրել, ողջունել

նույնասեռ սերը, հատկապես հասուն տղամարդու և դեռահասի միջև1:

In the bath-house, the mysteries

1 Կարևոր է միմյանցից զանազանել պեդերաստիան և պեդոֆիլիան: Պեդերաստիան սոցիալական

համակարգ է, որը քաջալերում է սերը հասուն տղամարդու և դեռևս հասունության չհասած պատանու

միջև (սովորաբար մոտ 14-ից մինչև 18 տարեկան, չնայած տարիքը կարող է տատանվել տարբեր

մշակույթներում): Պեդոֆիլիան սեռական խանգարում է, որի դեպքում պեդոֆիլը սեքսուալ հաճույք է

ստանում երեխաների հետ կենակցելուց (մինչև 13 տարեկան): Եթե պեդերաստիան նաև սոցիալական

կառույց էր և հետապնդում էր տարբեր նպատակներ (պատանիների կրթում, կոփում ու

դաստիարակում ի թիվս այլ նպատակների), ապա պեդոֆիլիան այդպիսին չէ, և պեդոֆիլի համար

երբեմն կարևոր էլ չէ օբյեկտի սեռը, այլ՝ տարիքը:

«Մահմեդական, տրանսգենդեր ու

երջանիկ»,

«Մահմեդական, գեյ ու երջանիկ»:

Սուլթան Մահմուդ Ղազնեցու և թուրք

ստրուկ Մելիք Այազի միջև սերը

սուֆիստական ու մահմեդական

գրականության մեջ դարձել է իդեալական

սիրո մասին մի նախապատմություն:

Ըստ պատմվածքի, մի անգամ Մելիքը

հարցնում է Մահմուդին, թե ով է

թագավորության ամեհահզոր մարդը: Երբ

սուլթանը պատասխանում է, որ ինքն է

ամենահզորը, Այազը նրան ուղղում է՝

ասելով, որ Այազն ինքն է ամենահզորը,

քանի որ սուլթանն իր ստրուկն էր:

«Ստրուկի ստրուկը» դրանից հետո

պարսկական գրականության մեջ դառնում

է սիրելի փոխաբերական

արտահայտություն:

Page 24: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում

Ունիտարիանական Ունիվերսալիզմ

Ունիտարիանական ունիվերսալիստները նույնպես չեն հետապնդում ԼԳԲՏ

մարդկանց, նրանց ազատորեն ընդունում են իրենց շարքերում:

Այս ուղղությունն ունի գեյերին, լեսբուհիներին, տրանսգենդերներին ու այլ

մարդկանց ընդունելու և իրենց շարքերում ողջունելու տասնամյակների

պատմություն:

Ժամանակակից աշխարհում առաջին մարդը, ով արտագալուստ (քամին աութ)

արեց որպես գեյ հոգևորական, ունիտարիանական ունիվերսալիստ Ջեյմս

Սթոլն էր: Այս իրադարձությունը տեղի ունեցավ 1969 թ.-ին:

Առաջին անգամ բացահայտ տրանսգենդեր հոգևորական նույնպես նշանակվել

է այս ուղղության մի կրոնական կազմակերպությունում, 1988 թ.-ին:

Նույնասեռ զույգերին այս ուղղության մեջ սկսել

են ամուսնացնել արդեն սկսած 1984 թ.-ից:

Նյու Էյջ

Նյու Էյջ ուղղության շատ մտածողներ նույնպես խտրականություն չեն դնում և

ողջունում են ինչպես հետերոսեքսուալ, այնպես էլ հոմոսեքսուալ հետևորդներին: Այս

ուղղության մեջ մեծ տեղ է գրավում անդրոգինների՝ կես-կին և կես-տղամարդ

արարածների, մասին արխետիպը և այն գաղափարը, որ մարդիկ ունեն և՛ արական,

և՛ իգական մաս, և որ պետք է ընդունել սեփական էության երկու կողմերն էլ:

«Ատելությունից ազատ

տարածք»,

ունիվերսալիստական

եկեղեցու բակ, Լոս

Անջելես:

Page 25: Սուրբ ու Պիղծ. նույնասեռականությունն ու տրանսգենդերությունը տարբեր կրոններում