4
ՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆ

Նեղուցի սուրբ աստվածածին եկեղեցի

Embed Size (px)

Citation preview

Page 1: Նեղուցի սուրբ աստվածածին եկեղեցի

ՆԵՂՈՒՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻԳրգորյան Ալեքանդր Միքայելյան Գոռ

Page 2: Նեղուցի սուրբ աստվածածին եկեղեցի

• X-XI դդ.• Վանքը գտնվում է Արզական գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք: Այն բաղկացած է

եկեղեցուց, կից գավթից և առանձին փոքր մատուռից:• Եկեղեցին կառուցվել է X-XIդդ., ունի գմբեթավոր սրահի հորինվածք` 4

անկյուններում տեղադրված ավանդատներով (այժմ քանդված են գմբեթը և հարավային պատը): Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև կտրվածք ունեցող զույգ հայկական խորշերով:

• Գավիթը, որի պատերին պահպանվել են XIIIդ. արձանագրություններ, հատակագծում ուղղանկյուն է` չորս ազատ կանգնած սյուներով: Ծածկի կենտրոնական մասն ավարտվում է վեց խաչվող կամարների գմբեթով: Գավիթը ունի շքեղ ձևավորված երկու մուտք, որոնցից գլխավորը հարավայինն է:

• Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ գերեզմանոց: Արզականը միջին դարերում հիշատակվում է Արտավազդական անունով: Գյուղը հայտնի է իր բազմաթիվ տաք հանքային ջրի աղբյուրներով:

Page 3: Նեղուցի սուրբ աստվածածին եկեղեցի
Page 4: Նեղուցի սուրբ աստվածածին եկեղեցի

• Արզական գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք ձգվող մի նեղ ու երկար ճանապարհ տանում է դեպի շուրջ 1000 տարի առաջ կառուցված Նեղուցի Ս.Աստվածածին վանք: Անվան ընտրությունը հին ավանդույթի համաձայն երկու հիմքեր ունի. առաջինը՝ Նեղուց, իբրև ջրային նեղուց հիշեցնող ճանապարհ անվանումն է, որը կապում է գյուղը վանքի հետ: Եվ երկրորդ տարբերակը՝ ի նշան Նեղոս (Նեղուց) Ալեքսանդրացու :

• Այս գեղեցիկ կառույցը բաղկացած է եկեղեցուց, կից գավթից և առանձին փոքր մատուռից: Եկեղեցին  կառուցվել է X-XIդդ., ունի գմբեթավոր սրահի հորինվածք` 4 անկյուններում տեղադրված ավանդատներով: Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև կտրվածք ունեցող զույգ հայկական խորշերով: Գավիթը, որի պատերին պահպանվել են XIIIդ. արձանագրություններ, հատակագծում ուղղանկյունաձև է` չորս ազատ կանգնած սյուներով: Ծածկի կենտրոնական մասն ավարտվում է վեց խաչվող կամարների գմբեթով: Առանձնակի գեղեցկություն ունեցող Գավիթն ունի շքեղ ձևավորված երկու մուտք, որոնցից գլխավորը հարավայինն է: Եկեղեցում՝ մուտքից անմիջապես աջ, վերևում պատկերված հավերժության նշանն առանձնանում է նրանով, որ այն ներկված է հայկական որդան կարմիրով, ու չնայած որ այն փոքր-ինչ գունաթափվել է, բայց և այնպես, պահպանել է իր հմայքը։

• Այսօր այս 1000-ամյա գեղեցկուհին, կարծես անուշադրության է մատնված: Քանդված են գմբեթը, հարավային պատը, ներսում պատերը գտնվում են անխնա վիճակում, անգամ վրան ինչ ասես, որ չի գրված: Վանքից մի փոքր այն կողմ գտնվում է Սուրբ Սարգիս փոքրիկ մատուռը, որը տեղի լայն դաշտերում արածող կովերի համար դարձել է ժամանակավոր գոմ: