37
«ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» 2013-2014 ուս.տարի ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

«ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»

2013-2014 ուս.տարի

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Page 2: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Սեպտեմբերի 23-ին «Այբ» դպրոցների ընտանիքին միացավ «Դիլիջանի կենտրոնական դպրոցը»: ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ ստեղծված այս դպրոցը նախատեսված է ԿԲ աշխատակիցների և Դիլիջանում բնակվող 1-9-րդ դասարանցի երեխաների համար: Այս ուսումնական տարում դպրոցում սովորում է 45 աշակերտ: Այս տարի դպրոցը տեղակայված է Կենտրոնական բանկի՝ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Հաջորդ ուսումնական տարում դպրոցը կգործի իր լիարժեք ծավալներով և նախատեսված կլինի շուրջ 160 աշակերտի համար: Փորձառու ուսուցիչներ, կրթական նոր մեթոդներ և մոտեցումներ, երեխայի

բազմակողմանի զարգացումն ապահովող առարկայացանկ, լուսավոր և ընդարձակ լսարաններ՝ հագեցած ուսումնական տեխնիկայով և կահավորված հարմար, ակնահաճո կահույքով. ահա այն ամենը, ինչ պետք է երեխաներին լիարժեք գիտելիքներ փոխանցելու, կրթության և սովորելու հանդեպ սերը բորբոքելու, դիլիջանյան իրականության մեջ նոր, լուսավոր տեղ զբաղեցնելու համար: «Այբ»-ի դպրոցական նախագծերը բյուրեղացումն են համաշխարհային մանկավարժության, հայ դպրության ավանդների և նորարարական կրթական տեխնոլոգիաների։

«ԴԻԼԻՋԱՆԻԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ». ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ

Page 3: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Լիլի Մանթաշյան

ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ - I ԴԱՍԱՐԱՆ

«Ես Միլենան եմ: Շատ լավ աղջիկ եմ, կարգապահ և խելացի: Ես միշտ շատ երջանիկ և ուրախ եմ: Մենք մի փոքրիկ փիսիկ ունենք, և ես շատ նման եմ մեր փիսիկին: Աշխարհում ամենից շատ սիրում եմ մայրիկիս և հայրիկիս: Չեմ սիրում, երբ ինձ վիրավորում կամ նեղացնում են: Երբ նվերներ եմ ստանում, շատ եմ ուրախանում: Երազում եմ դառնալ բժշկուհի»:

«Ես Արմենն եմ: Շատ լավ և խելացի տղա եմ, ուժեղ, խիզախ և ընկերասեր եմ: Ունեմ մեծ, սև աչքեր և շատ նման եմ հայրիկիս: Շատ եմ սիրում բակում ընկերներիս հետ խաղալ: Չեմ սիրում, երբ ընկերներն իրար վատ խոսքեր են ասում: Շատ եմ ուրախանում, երբ իմ ծննդյան օրն է գալիս: Երազում եմ շուտ մեծանալ և դառնալ բժիշկ»:

«Ես Լիլին եմ: Նման եմ նապաստակի, որովհետև նապաստակը բարի է և քնքուշ: Շատ եմ սիրում բակում խաղալ: Չեմ սիրում, երբ ինձ հրում են: Ուրախանում եմ, որ մայրիկս տանն է լինում: Զարմանում եմ, երբ ինչ որ խաղալիք եմ տեսնում և չեմ հասկանում, թե ինչ խաղալիք է: Երազում եմ դառնալ բժշկուհի, որպեսզի մարդկանց բուժեմ»:

Միլենա Սանթրոսյան

Աստղիկ Խաչատրյան Տաթևիկ Գրիգորյան Սամվել Առաքելյան

Արմեն Մնացականյան

«Ես շատ ուրախ, խելոք և քիչ խոսող Աստղիկն եմ: Շատ եմ սիրում մայրիկիս: Նման եմ նապաստակի, որովհետև նրա պես ուրախ եմ: Զարմանում եմ, երբ ծաղրածուները զարմանալի բաներ են անում: Ուզում եմ դառնալ երգչուհի»:

«Ես բարի, ժպտացող և չարաճճի Տաթևիկն եմ: Սիրում եմ նկարել, համակարգչով խաղալ և բառեր հորինել: Ամենից շատ սիրում եմ փոքրիկ եղբորս: Զարմանում եմ, որ մարդիկ կարողանում են բալետ պարել: Ուզում եմ դառնալ բժշկուհի»:

«Ես Սամվելն եմ՝ բարձրահասակ, բարի և ուժեղ: Ամենից շատ սիրում եմ խաղալ և դաս անել: Ես նման եմ կատվի, որովհետև շատ արագ եմ վազում: Ամենից շատ ինձ զարմացնում են աճպարարները: Երազում եմ դառնալ ոստիկան, որովհետև ոստիկանները ուժեղ են»:

Page 4: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Վլադիմիր Մնացականյան

Էլեն Շահնազարյան

Յասին Ռաշիդի Վահագն Ալոյան

Սևակ Միկիչյան

«Ես Վլադիմիրն եմ: Շատ ընկերասեր, խելացի և գեղեցիկ տղա եմ: Ես գիտեմ, որ իմ աչքերը կանաչ են և շատ գեղեցիկ: Շատ եմ սիրում, երբ ձյուն է գալիս: Սիրում եմ ձնագնդի խաղալ և պապիկիս հետ ձնեմարդ պատրաստել: Ես շատ նման եմ իմ պապիկին: Բարկանում եմ, երբ դպրոցից հոգնած եմ գնում տուն: Ուզում եմ դառնալ ոստիկան»:

«Ես Էլենն եմ՝ փոքրիկ, ուրախ և ճարպիկ: Շատ եմ սիրում դաս անել և դպրոց գնալ: Ես նման եմ եղնիկի, որովհետև շատ սիրուն եմ: Երազում եմ դառնալ գործարար կին»:

«Ես Յասինն եմ: Շատ սիրուն, մաքուր և չարաճճի տղա եմ: Շատ եմ սիրում տառեր գրել, թվեր գումարել և նկարել: Զարմացա և ուրախացա, երբ մայրիկս փիսիկ բերեց մեր տուն: Երբ քույրիկս ինձ նեղացում է, ես բարկանում եմ և գնում դուրս: Շատ լավ անգլերեն եմ խոսում: Երազում եմ ավտոմեքենա ունենալ»:

«Իմ անունը Վահագն է: Ես ուժեղ, սուր տեսողությունով և արագաշարժ տղա եմ: Սիրում եմ ուսումնասիրել մոլորակները: Շատ եմ սիրում ֆրանսերենը: Ես շատ բան գիտեմ մոլորակների մասին: Նման եմ դինոզավրի, որովհետև նրանց պես ուժեղ եմ: Երազում եմ ընկեր Ղարիբյանի նման բարձրացնել ամենածանր ծանրաձողը: Ուզում եմ նաև դառնալ բժիշկ և իրավաբան: Շատ եմ բարկանում, երբ քույրիկս լաց է լինում: Շատ կզարմանամ, երբ առանց հրթիռի թռչեմ տիեզերք և կարողանամ մտնել արևի մեջ»:

«Ես Սևակն եմ: Ցածրահասակ, սև մազերով տղա եմ՝ ուրախ, զիջող և սիրուն: Աշխարհում ամենից շատ սիրում եմ մայրիկիս: Բարկանում եմ, երբ ինձ չեն լսում: Ուզում եմ դառնալ հրշեջ, որ մարդկանց փրկեմ»:

Page 5: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

«Հրաբուխ» բնագիտական փորձ

Գիտության ժամերին հաճախ ենք կատարում բնագիտական փորձեր: Երբ իրականացրեցինք «Հրաբուխ» փորձը, երեխաների աչքերը ուրախությունից փայլում էին: Նախ նրանց հետ պլաստիլինից սար պատրաստեցինք, հետո սարի մեջ սոդա լցրինք, իսկ սոդայի վրա՝ քացախ: Այդ ամենի արդյունքում սոդան «փրփրեց, կատաղեց և դուրս թափվեց»: Վերջում երեխաները փորձեցին բացատրել, թե, իրենց կարծիքով, ինչ տեղի ունեցավ և ինչու:

«Գնդլիկ Բոքոնիկը» խաղ-ներկայացում

Հերթական տառախումբը որոշել էինք անցնել «Գնդլիկ Բոքոնիկը» հեքիաթի միջոցով: «Գնդլիկ Բոքոնիկը» հեքիաթը կարդացինք, նկարեցինք և որոշեցինք ներկայացնել տիկնիկային ներկայացման ձևով: Բայց քանի որ երեխաներին այնքան էլ դուր չէր գալիս հեքիաթի ավարտը, մենք այն փոխեցինք, և մեր Բոքոնիկը կարողացավ խաբել նույնիսկ աղվեսին:

«Վանկախաղ» խմբային աշխատանք

Դասարանով բաժանվեցինք խմբերի, յուրաքանչյուր խումբ ստացավ քարտեր, որոնց վրա գրված էին վանկեր: Երեխաները պետք է վանկերը միացնեին և ստանային բառեր, ապա այդ բառերի օգնությամբ հորինեին փոքրիկ պատմություն, նկարեին այդ պատմությունը և ներկայացնեին: Արդյունքում ստացվեցին շատ հետաքրքիր պատմություններ: Վերջում երեխաներն իրենք

որոշեցին, թե որ խմբի պատմությունն էր ամենից լավը:

ԱՆԳԼԵՐԵՆ

«Լուսացույց» խաղ

Երեխաները բաժանվեցին խմբերի՝ մարմնավորելով ավտոբուս, մեքենա և հեծանիվ: Սկզբում մենք սովորեցինք լուսացույցի գույներն անգլերենով ու դրանց նշանակությունը, ապա երեխաներն սկսեցին տեղաշարժվել՝ հետևելով լուսացույցի գույներին և ուսուցչի հրահանգներին: Նրանք ամբողջովին ներգրավված էին գործընթացում և չէին նկատում անգամ ցուրտ եղանակը:

Page 6: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Անժելա Մաթևոսյան

Արեգ Մկրտչյան

«Իմ անունը Գենյա է, բայց բոլորն ինձ Նանա են ասում: Ես կարմրաթուշիկ եմ, ցածրահասակ, ունեմ շագանակագույն մազեր և գեղեցիկ աչքեր: Շատ եմ սիրում խաղալ ու գիրք կարդալ»:

«Ես Սուսաննան եմ: Ունեմ երկար, սև մազեր, բարձրահասակ եմ: Շատ եմ սիրում ընկերներիս: Ցանկանում եմ լավ սովորել, որ մեծանամ ու լավ մարդ դառնամ»:

«Իմ անունը Անժելա է: Ծնվել եմ Դիլիջան քաղաքում: Ես շատ եմ սիրում իմ հայրիկին, մայրիկին և եղբորս: Բնավորությամբ համբերատար եմ: Շատ եմ սիրում իմ ընկերներին»:

«Ես Անդրեասյան Հրաչուհին եմ: Հաճախում եմ երաժշտական դպրոցի ջութակի առաջին դասարան: Հաճույքով եմ սովորում դպրոցում: Շատ եմ սիրում ռուսաց լեզու և բեմարվեստ առարկաները: Շատ եմ սիրում բնությունը և կենդանիներին: Ուրախ եմ, որ ապրում եմ Դիլիջանում»:

Գենյա Սանթրոսյան

Վահան ՖրանգուլյանՀրաչուհի Անդրեասյան

Սուսաննա Սաղաթելյան

«Իմ անունը Վահան է, ազգանունս՝ Ֆրանգուլյան: Երազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում, երբ դասերս ինքնուրույն ավարտում եմ: Շատ եմ սիրում խաղալ»:

«Ես Արեգն եմ: Բարձրահասակ ու նիհար տղա եմ: Շատ եմ սիրում նկարել: Սիրում եմ կարդալ պատմություններ շների, ձկների, ձիերի մասին: Ընկերասեր եմ, սիրում եմ օգնել ընկերներիս»:

ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ - II ԴԱՍԱՐԱՆ

Page 7: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Հարություն Նազինյան Հրանուշ Մելքոնյան Մերի Ասատրյան

Լիդյա Մարգարյան Աշոտ ՀարությունյանՄանվել Հարությունյան

«Ես Լիդյան եմ: Սիրով եմ դպրոց գնում: Շատ եմ սիրում նկարել, լսել երաժշտություն, պարել, զբոսնել»:

«Ես Մերին եմ: Բարձրահասակ ու նիհար աղջիկ եմ: Ունեմ երկար և շագանակագույն մազեր: Սիրում եմ նկարել: Մեծ սիրով եմ դպրոց գնում: Դպրոցում ունեմ շատ ընկերներ»:

«Ես Անուշիկն եմ: Շատ աշխույժ եմ, մի քիչ էլ՝ շատախոս: Աշխատասեր եմ, բայց դասերս պատրաստելիս մի քիչ անուշադիր եմ: Ընկերասեր եմ, ունեմ շատ ընկերներ: Սիրում եմ կարդալ և զբոսնել»:

«Ես Մանվելն եմ: Ուրախ եմ, որ դպրոց եմ գնում, որովհետև ստանում եմ շատ գիտելիք: Սիրում եմ ուսուցիչներիս և ընկերներիս»:

«Ես Աշոտ Հարությունյանն եմ: Ցածրահասակ եմ, ունեմ մուգ շագանակագույն մազեր և աչքեր: Շատ եմ սիրում խաղալ ու գիրք կարդալ: Ուրախ եմ, որ սովորում եմ մեր դպրոցում»:

«Ես Հարություն Նազինյանն եմ: Շատ եմ սիրում ընկերներիս: Սիրում եմ գիրք կարդալ և խաղալ: Շատ եմ սիրում իմ դպրոցը»:

Page 8: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

«Հնարագետ նապաստակը» ներկայացում

2-րդ դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ և սեփական մտահղացմամբ ներկայացրեցին «Հնարագետ նապաստակը» ներկայացումը՝ այն համեմելով իրենց արդեն իսկ ծանոթ երգերով: Նրանք նաև տեղեկություններ ներկայացրեցին պատմվածքի գլխավոր հերոսների՝ նապաստակի և աղվեսի մասին:

«Ճպուռն ու մրջյունը» տեղեկատվական գրքույկ

Նախագծի շրջանակներում «Ճպուռն ու մրջյունը» առակի թեմայով բնագիտական–տեղեկատվական ժողովածուի ստեղծման ընթացքում աշակերտները խմբային ձևաչափով նախ քննարկեցին առակի հերոսներին: Այնուհետև նրանք տեղեկություններ հավաքեցին միջատների մասին և միահամուռ ուժերով ստեղծեցին միջատների մասին տեղեկատվական գրքույկը:

Բույն՝ թռչունների համար

Կենդանի և անկենդան բնության թեմայի ուսումնասիրման ընթացքում 2-րդ դասարանի սաները բույն պատրաստեցին թռչունների համար: Որպես հումք նրանք ընտրել էին ոչ թե փայտը, այլ ջրի պլաստմասե տարան՝ չցանկանալով վնաս տալ բնությանը:

«Անձնական հիգիենա» թեմատիկ դաս

Թեմայի ուսումնասիրման ընթացքում տարատեսակ փորձերի, խմբային աշխատանքի միջոցով ամրապնդեցինք մարդու կյանքում հիգիենայի և մաքուր ապրելակերպի կարևորության մասին գիտելիքները և պատկերացումները:

Page 9: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ԱՆԳԼԵՐԵՆ

«Լրացնենք պակասող տառերը» խաղ

Նոր բառեր սովորելուց հետո երեխաներն ամրապնդում են դրանք խաղերի միջոցով: Այս խաղի ժամանակ երեխաները բաժանվեցին երկու մեծ խմբի: Ամեն մի խմբին տրվեց 15 բառ, որոնց մեջ կային բացթողնված տառեր: Օգտագործելով մկրատ և սոսինձ՝ երեխաները պետք է ամբողջացնեին բառերը: Ինչպես միշտ, հաղթող ճանաչվեց այն թիմը, որն ուներ առավելագույն քանակով ճիշտ գրված բառեր:

«Ընթերցում ենք միասին» խաղ

Մենք ունենք ընթերցանության անկյուն: Աշակերտները, ովքեր շուտ և ճիշտ ավարտում են իրենց հանձնարարությունները, կարող են նստել այս անկյունում դրված բարձերին և ընթերցել որևէ անգլերեն գիրք: Երեխաները սիրում են այս անկյունը և անում են ամեն ինչ, որպեսզի շուտափույթ հայտնվեն այստեղ: Սա խթանում է երեխաների ինքնուրույնությունը:

Page 10: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Սոֆի Անդրիասյան Վահան Շահնազարյան Ասպրամ Մնացականյան

Վալերի Դալլաքյան

«Ես Վահեն եմ: Ընկերասեր եմ և ունեմ շատ ընկերներ: Միշտ պատրաստ եմ օգնության հասնել բոլորին: Սիրում եմ սովորել, ունեմ պատասխանատվության մեծ զգացում, պարտաճանաչ եմ: Զբաղվում եմ սպորտով, մասնակցում եմ կարատեի պարապմունքներին: Փոքր տարիքից սիրում եմ նկարել, ֆուտբոլ խաղալ: Սիրում եմ ընկերներիս հետ աշխատել խմբով»:

«Անունս Սոֆի է: Սիրում եմ նկարել և կարդալ, հատկապես՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթները: Հետաքրքրվում եմ բոլոր առարկաներով, ցանկանում եմ տիրապետել օտար լեզուներին: Սիրում եմ, երբ բոլորը ժպտում են»:

«Ես Մնացականյան Ասպրամն եմ ՝ մեր ընտանիքի ամենափոքրը: Ութ տարեկան եմ: Սիրում եմ նկարել, երգել, պարել, կարդալ, զբաղվել համակարգչով: Ես սարսափելի վախկոտ եմ»:

«Ես՝ Վահան Շահնազարյանս, ութ տարեկան եմ: Աշխատում եմ լինել հնարավորինս պարտաճանաչ և միշտ պատրաստ ներկայանալ դասերին: Ընկերասեր եմ և աշխատում եմ լինել լավ ընկեր»:

Այահ Ռաշիդի Վահե Մարտիրոսյան

«Ես Վալերին եմ: Շատ եմ սիրում դպրոցը, ձգտում եմ հնարավորինս լավ սովորել, ունեմ շատ ընկերներ: Առարկաներից սիրում եմ տեխնոլոգիան, մաթեմատիկան, անգլերենը, շախմատը, հետաքրքրաշարժ մաթեմատիկան, կերպարվեստը: Հաճախում եմ երաժշտական դպրոց, սովորում եմ դհոլի դասարանում: Ցանկանում եմ դառնալ ֆիզկուլտուրայի ուսուցիչ»:

ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ - III ԴԱՍԱՐԱՆ

«Իմ անունը Այահ Շահրազադ Ռաշիդի է: Ես ինը տարեկան եմ, ծնվել և մեծացել եմ Ամերիկայի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում: Շատ եմ սիրում կարդալ, նկարել, երգել: Իմ սիրած դասերն են՝ մաթեմատիկան, երաժշտությունը, անգլերենը, կերպարվեստն ու տեխնոլոգիան: Ես խառը մազերով, թիթիզ աղջիկ եմ»:

Page 11: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Փյունիկ Պետրոսյան

«Ես Սարատիկյան Աշխենն եմ՝ ութ տարեկան: Շատ եմ սիրում աշխատել թղթով, երգել, պարել, նկարել: Ակտիվ մասնակցում եմ միջոցառումներին: Ցանկանում եմ դառնալ պարուհի կամ նկարիչ: Ես մեծ սիրով եմ դպրոց հաճախում: Տխրում եմ, երբ ինչ-որ մեկին նեղացնում են և ուրախանում եմ, երբ նվերներ եմ ստանում: Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը»:

«Իմ անունը Փյունիկ է, ծնվել եմ Թեհրանում: Ես շատ եմ սիրում կենդանիներին, հատկապես՝ իմ կատվին, որին սիրով խնամում եմ: Ընկերասեր եմ, ունեմ շատ ընկերներ: Օգնում եմ մայրիկիս, հայրիկիս, զբաղվում եմ ընթերցանությամբ, սիրում եմ խաղալ»:

«Իմ անունն Իշխան է: Ծնվել եմ Դիլիջանում, ութ տարեկան եմ: Հաճախել եմ ֆուդոկան կարատե-դո մարզաձևի դպրոց: Ամենից շատ հետաքրքրված եմ շախմատով և հետաքրքրաշարժ մաթեմատիկայով: Ազատ ժամերին սիրում եմ ֆուտբոլ խաղալ, հեծանիվ քշել և ընկերներիս հետ բակային խաղեր խաղալ: Չեմ սիրում, երբ ինձ խաբում են»:

Աշխեն Սարատիկյան

Գրիգոր Ավետիսյան Մեդեա Հովհաննիսյան Րաֆֆի Հովհաննիսյան

Իշխան Հովհաննիսյան

«Իմ անունը Գրիգոր է, ծնվել եմ Երևանում, ութ տարեկան եմ: Սիրում եմ դպրոցը, զբաղվում եմ սպորտով, հաճախում եմ կարատե–դո մարզաձևի պարապմունքներին: Ունեմ դիպլոմներ, սովորում եմ նաև երաժշտական դպրոցում՝ շվիի դասարանում»:

«Իմ անունը Րաֆֆի է: Ես սիրում եմ դպրոցը, զբաղվում եմ սպորտով՝ հաճախում եմ կարատեի պարապմունքներին: Ինչպես բոլոր երեխաները, ես էլ եմ սիրում խաղալ, ընթերցել: Չեմ սիրում խաբել: Սիրում եմ, երբ շուրջս մաքուր է: Ուզում եմ դառնալ բժիշկ»:

«Ես Հովհաննիսյան Մեդեան եմ: Ութ տարեկան եմ: Մտածում եմ, որ եթե լավ սովորեմ, ավելի լայն հնարավորություն կունենամ մասնագիտություն ընտրելու հարցում, քանի որ բոլոր առարկաները հաճույքով եմ սովորում: Շատ եմ սիրում ասմունքել»:

Page 12: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Մերի Ամյան

«Ես Մերին եմ: Ութ տարեկան եմ: Ճարպիկ եմ, ժպտերես ու աշխույժ: Հասակակիցներիս նման ես էլ եմ սիրում խաղալ, երգել, զվարճանալ: Ունեմ շատ ընկերներ: Ես նաև քնքուշ ու բարի քույրիկ եմ: Այդ մասին ինձ ասել է քույրիկս, իսկ տատիկիս ու պապիկիս կարծիքով՝ ես լսող եմ ու մեծերին հարգող: Ես շատ երջանիկ աղջիկ եմ, որովհետև ծնողներս միշտ ասում են՝ Մերի՛ ջան, տեսնես այս աշխարհում քեզ նման խելացի, հոգատար, աշխատասեր աղջիկ էլի կա՞, թե՞ չէ»:

Page 13: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

«Իմ հայրենիքը Հայաստանն է» պաստառ

Աշակերտների միահամուռ աշխատանքի արդյունքում ստեղծեցինք ամբողջական պաստառ, որն ամփոփում էր թեմայի հիմնական նպատակները. իմանալ ՀՀ խորհրդանշանների մասին, տեղեկանալ ՀՀ մարզերի, քաղաքների, գյուղերի, տեսարժան վայրերի, Հովհաննես Թումանյանի և Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրերի, Սևանա լճի և Հայաստանի լեռների մասին:

«Տարվա եղանակներ» մրցույթ

Տարվա եղանակներն ուսումնասիրելիս երեխաները բաժանվեցին չորս խմբի՝ ըստ տարվա եղանակների անունների և, խմբի անվանը համապատասխան, ընտրեցին արձակ ու չափածո ստեղծագործություններ: Նախագծի վերջում չորս խմբերը հանդես եկան տարբեր ժանրերում իրենց ստեղծագործություններով և նկարազարդումներով:

«Օրացույց» նախագիծ

Թեմայի նպատակն էր տեղեկություն տալ Երկրի վրա հերթագայող տարվա եղանակների, եղանակից կախված՝ բնության և բնակավայրերի տեսքի փոփոխությունների, տարբեր եղանակներին բույսերին և կենդանիներին խնամելու միջոցների մասին: Նպատակներն իրագործելուն պես երեխաները պատրաստեցին մի օրացույց, որը հարատև կարելի է օգտագործել:

«Արեգակնային համակարգ» պաստառ

Ծանոթանալով Արեգակնային համակարգին, իմանալով Արեգակի շուրջ պտտվող ութ մոլորակների մասին, տեղեկանալով՝ ինչ է ուղեծիրը, առանցքը, ինչպես է Երկիրը պտտվում իր առանցքի և Արեգակի շուրջ՝ երեխաները ստեղծեցին Արեգակի շուրջ պտտվող ութ մոլորակները պատկերող պաստառ:

Page 14: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

«Կենդանի և անկենդան բնություն» փորձերի շարք

Երեխաների հետ փորձերի միջոցով դիտարկել ենք, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն արձագանքում արտաքին փոփոխություններին և ինքնուրույն շարժվում: Արդյունքում երեխաները բացահայտեցին, որ աչքի բիբերը վառ լույսի տակ փոքրանում են, իսկ աղոտ լույսի տակ՝ մեծանում: Երեխաները նաև նկատել են, որ կենդանի օրգանիզմները կարող են ինքնուրույն շարժվել, իսկ անկենդան առարկաները կարող են շարժվել միայն արտաքին որևէ ուժի ազդեցությամբ:

«Մեր մարմինը» ուսումնասիրություն

Երեխաներն ուսումնասիրեցին և ճանաչեցին մարմնի մասերը, դրանք խմբավորեցին ըստ համակարգերի՝ արյան շրջանառություն,

շնչառություն, մարսողություն, նյարդային համակարգ: Արդյունքում երեխաները սովորեցին, որ մեր մարմինը կառուցված է տարբեր բջիջներից, և յուրաքանչյուրն իր պարտականություններն է կատարում:

«Խանութում» դերային խաղ Երեխաները «Խանութում» դերային խաղի միջոցով կարողացան լուծել տարբեր խնդիրներ և տարբերակել գինը, քանակը, արժեքը, ճանաչել դրամը, մետաղադրամը, թղթադրամը:

ԱՆԳԼԵՐԵՆ

«Հիշիր բառը» խաղ

Սովորած բառերն ամրապնդելու համար երեխաները կազմակերպեցին մի հետաքրքրաշարժ խաղ: Նրանք բաժանվեցին երեք խմբի և դպրոցի բակի ասֆալտին կավճով գրում էին այն անգլերեն բառերը, որոնց նկարները ցույց էր տալիս ուսուցիչը: Հաղթեց այն թիմը, որն ուներ առավելագույն թվով ճիշտ գրված բառեր:

Page 15: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ԱՐՎԵՍՏՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

Ցուցահանդես

Կիսամյակի ավարտին դպրոցում կազմակերպվեց երեխաների ստեղծագործությունների ցուցահանդես: Երրորդ դասարանցիները յուրացրել էին խճանկարի տեխիկան և ցուցահանդեսին հանդես եկան իրենց աշխատանքներով: Նրանք սովորել էին նաև գիպսից պատրաստել գնդեր, որոնցից ձևավորել էին ձնեմարդուկ և տեղադրել դպրոցի միջանցքում՝ որպես Ամանորի դեկոր:

Բաց դաս

Երրորդ դասարանում անցկացրել ենք բաց դաս՝ «Թուղթ» թեմայով, որի ընթացքում ներկայացրել ենք թղթի թափոններից նոր թուղթ ստանալու տեխնոլոգիան:

Աշակերտները ցուցադրեցին իրենց հմտությունները՝ թղթի ծալադրումներից ստանալով տարբեր պատկերներ: Նրանք ներկայացրեցին նաև թղթի ստացման և օրիգամիի պատմությունները:

ԲԵՄԱՐՎԵՍՏ Նպատակ ունենալով զարգացնել հստակ խոսք և մտքի կապակցված, տրամաբանված արտահայտչականություն՝ երեխաներին հանձնարարվել էր մարմնավորել իրենց իսկ կողմից հորինված պատմվածքների հերոսներին՝ օգտվելով իրար հետ կապ չունեցող բառերից:

Դասերի ընթացքում երեխաները բեմականացնում էին զանազան թատերական էտյուդներ. օրինակ՝ դասից տուն վերադարձող երեխան կորցրել է բանալին, ինչպես է ծնվում անձրևից հետո սունկը, կամ երեխաները վազում են հոսող գետակի վրայի քարերով և այլն: Այս բոլոր վարժությունները մարզում են ուղեղը և օգնում են լինել կենտրոնացած ու նպատակային:

Page 16: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ՍՊՈՐՏՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ

Ֆիզկուլտուրայի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվել հատկապես տարրական դասարանների աշակերտների կեցվածքի ձևավորմանը, շարժողական ընդունակությունների մշակմանը: Այս ամենն իրականացրել ենք շարժախաղերի, մարմնամարզական և աթլետիկական վարժությունների միջոցով: Դասերն անցկացրել ենք ինչպես մարզադահլիճում, այնպես էլ բնության գրկում՝ կազմակերպելով արշավներ դեպի մոտակա անտառ:

ՇԱԽՄԱՏ

«Պատանի ուսուցիչներ» դասաշար

Աշակերտները տանն ինքնուրույն պատրաստում և դպրոցում ողջ դասարանին ներկայացնում են նոր դասը: Տվյալ դասը կազմակերպող, վարող ուսուցիչը նախապես ընտրում է իրեն օգնական կամ օգնականներ, ովքեր օգնում են նրան՝ արդյունավետորեն կազմակերպելու դասաժամը: Պատանի ուսուցիչը, իր թիմի հետ միասին, ծանոթանում է նաև դասարանցիների հորինած-կազմած խնդիրներին, շախմատային էտյուդներին:

ՊԱՐԱՐՎԵՍՏ

Պարարվեստի դասաժամերին ծանոթացել ենք հայ ազգային պարերի սկզբնավորման պատմությանը, դրանց տարատեսակներին, կատարման տեղին և

ժամանակին: Սովորել ենք ծիսական «Գյովընդ», «Վեր-վերի» , «Թամզարա» պարերը, որոնք էլ տարրական դպրոցի երեխաները ներկայացրեցին Ամանորի միջոցառմանը: Սովորել և փորձել ենք բեմադրել նաև «Քոչարի» և «Էջմիածին» պարերը:

Page 17: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

«Խաղեր՝ մեր ձեռքերով» նախագիծ

1-3-րդ դասարանցիները սկսել են իրականացնել մի հետաքրքրիր ուսումնական նախագիծ՝ պատրաստելով սեղանի ամենատարբեր տրամաբանական խաղեր, գլուխկոտրուկներ, իրեղեն խաղ-խնդիրներ: Դրանցից առավել հաջողվածները հարստացնում են դպրոցի խաղադարանը, իսկ մնացած խաղերով երեխաները խաղում են տանը, իրենց շրջապատում:

Խրախուսվում են երեխաների կողմից խաղերի մեջ նոր գաղափարների ներդրումը, գործող կանոնների փոփոխումը և նոր խաղերի ստեղծումը:

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հույզերի թագավորը և նրա ծառաները» նախագիծ

Տարրական դասարաններում իրականացվում է մի ծրագիր, որն ուղղված է երեխաների երևակայության, մտածողության, խոսքի, զգայական պատկերացումների և ինքնակառավարման զարգացմանը: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում երեխաները ծանոթանում են «ծառա» հույզերից մեկի՝ ուրախության, տխրության, վախի, հետաքրքրության, ջղայնության, վիրավորանքի, մեղավորության և հաճույքի, հետ: Ապա նրանք պատկերում և նկարագրում են այդ «ծառային»: Աշխատանքի վերջում քննարկվում է, թե ինչ կլինի, եթե այս կամ այն «ծառան» չափից դուրս երկար մնա «թագավորի» մոտ: Այս քննարկումներն օգնում են երեխաներին՝ կառավարելու իրենց հույզերը:

ԼՈԳՈՊԵԴԻ ԱՇԽԱՏԱՆՔ

Դպրոցի լոգոպեդը զբաղվում է երեխաների շրջանում առկա մի շարք խոսքային խնդիրների

շտկմամբ, որպեսզի դրանք չխոչընդոտեն նրանց ուսումնական գործընթացին, հետագա ազատ շփմանն ու ինքնակայացմանը: Մի շարք երեխաների մոտ նկատվել էին հնչարտաբերման թերություններ, որոնց շտկման ուղղությամբ տարվել են տարաբնույթ աշխատանքներ: Շտկողական գործընթացը զուգակցվել է բազմազան զարգացնող խաղերով: Այս աշխատանքների շրջանակում նրանք մարզում էին իրենց «անհնազանդ» լեզուները, աշխատացնում դրանք, խաղում տարբեր հետաքրքիր խաղեր, նկարում, ապլիկացիոն աշխատանքներ անում, ինչն ավելի էր օգնում փոքրիկների՝ ճիշտ խոսելուն ուղղված աշխատանքին:Մեր աշխատասեր մանուկները դպրոցում բոլորից շատ հանելուկներ ու շուտասելուկներ գիտեն և վստահ են, որ իրենց խոսքն ամենագեղեցիկներից մեկն է լինելու շատ շուտով:

Page 18: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

Տարրական դպրոցի ծրագիրը հնարավորություն է ընձեռում ստեղծագործել համակարգչով, զարգացնում է համակարգային (սիստեմային) մտածողությունն ու թիմային աշխատանքը:ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա Լաբ»-ի մշակած «Սկրետչ» ծրագիրը աննախադեպ հնարավորություն է ստեղծում համակարգչային գիտելիքի դյուրին յուրացման համար: «Սկրետչ» միջավայրում

աշխատելով՝ երեխաները սովորում են և՛ ծրագրավորում, և՛ դիզայն, և՛ ձայնի հետ աշխատանք: Սովորում ենք ցանկացած բարդ գործողություն վերլուծել պարզ քայլերից բաղկացած ալգորիթմի: Սովորում ենք նաև աշխատել ստեղնաշարով՝ մեծատառ և փոքրատառ, իսկ 3-րդ դասարանից սովորում ենք տեքստի արագ մուտքագրում 10 մատով՝ «BBC Schools» կայքի կողմից հատուկ փոքրիկների համար մշակված ծրագրով:

Page 19: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Սյուզաննա ԲաբինյանՄհեր Սարատիկյան Անաիդա Ֆահրադյան

ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ

«Ես Սյուզաննա Բաբինյանն եմ: Ծնվել եմ Դիլիջան քաղաքում: Սովորում եմ 8-րդ դասարանում: Սիրում եմ արվեստի աշխարհը: Հաճախել եմ տարբեր խմբակների՝ պարի, բեմարվեստի, վոկալի, նկարչության: Երրորդ դասարանից ստեղծագործում եմ. գրում եմ հեքիաթներ, պատմվածքներ: Մասնակցում եմ Դիլիջանում կազմակերպվող ասմունքի ամենամյա մրցույթներին: 2006 թ.-ից հաճախում եմ Դիլիջանի երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: Սիրում եմ աշխարհագրությունն ու պատմությունը: Որպես ապագա մասնագիտություն ընտրել եմ տնտեսագիտությունը»:

«Ես Անաիդան եմ: Սովորում եմ 7-րդ դասարանում: Աշխատասեր և նպատակասլաց եմ: Սիրելի զբաղմունքներիցս են նվագելը, նկարելը և պարելը: Ազատ ժամանակ զբաղվում եմ ընթերցանությամբ: Վեց տարի հաճախել եմ դաշնամուրի և պարի դասերի: Զբաղվել եմ մարմնամարզությամբ: Հետաքրքրվում եմ աշխարհագրական քարտեզով: Սիրում եմ նաև պատմությունն ու մաթեմատիկան: Անգլերենը նույնպես կարևորում եմ: Դեռ հստակ չեմ որոշել, թե ինչ մասնագիտություն եմ ընտրելու, բայց մտածում եմ դառնալ լեզվաբան կամ հաշվապահ»:

«Ես Մհեր Սարատիկյանն եմ` 8-րդ դասարանցի: Էությամբ ակտիվ եմ ու աշխույժ: Շատ եմ սիրում աստղագիտության, կենդանական և բուսական աշխարհի վերաբերյալ փաստագրական հաղորդումներ դիտել: Սիրում եմ ընկերներիս հետ շփվել, զրուցել ու քննարկել տարաբնույթ տեղեկություններ: Սիրում եմ սպորտով զբաղվել, մասնավորապես՝ ֆուտբոլ խաղալ: Ժամանակին զբաղվել եմ ֆուդոկան կարատեով, ունեմ նարնջագույն գոտի: Հետաքրքրվում եմ համակարգչային տեխնիկայով»:

Page 20: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Արտյոմ Խաչատրյան Ադա ՖահրադյանԱնի Շիմշիրյան

«Ես Ֆահրադյան Ադան եմ: Սովորում եմ 9-րդ դասարանում: Նվագում եմ դաշնամուր և սովորում եմ նվագել կիթառ: Հաճախել եմ պարի, մարմնամարզության և երաժշտական դպրոց: Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ: Զբաղվում եմ նկարչությամբ, սիրում եմ պատրաստել ձեռքի տարբեր աշխատանքներ: Չեմ որոշել, թե ինչ եմ դառնալու, բայց դեռ ժամանակ ունեմ մտածելու համար»:

«Ես Արտյոմ Խաչատրյանն եմ: Սովորում եմ 7-րդ դասարանում: Սիրում եմ մասնակցել տարբեր միջոցառումների: Էությամբ կենսախինդ եմ ու աշխույժ: Շատ եմ սիրում գրականություն, հատկապես` արտասահմանյան գրողների գործերը: Սիրում եմ ընկերներիս հետ զբոսնել, տարբեր ֆիլմեր դիտել: Ցանկանում եմ դառնալ ծրագրավորող, իսկ դրան հասնելու եղանակը իմ գիտելիքներն են, խելքը և կարողությունները»:

«Ես Անի Շիմշիրյանն եմ: Սովորում եմ 5-րդ դասարանում: Շատ աշխատասեր եմ: Սիրելի զբաղմունքս տրամաբանական խնդիրներ լուծելն է: Ազատ ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել: Երկու տարի հաճախել եմ դաշնամուրի, նաև մասնակցել եմ պարի, լողի, թենիսի և նկարչության դասերի: Հետաքրքրվում եմ անգլերենով, մաթեմատիկայով և կերպարվեստով: Որոշել եմ դառնալ բժիշկ»:

Page 21: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Ռուբեն Պողոսյան Լաուրա Ալեքյան Լիլիթ Մեհրաբյան

«Ես Լիլիթ Մեհրաբյանն եմ: Սովորում եմ 6-րդ դասարանում: Սիրում եմ ազատ ժամանակ գիրք կարդալ, մաթեմատիկայի տրամաբանական խնդիրներ լուծել և նկարել: Զբաղվում եմ լողով, պարի եմ գնում և դաշնամուր նվագում: Սիրում եմ բնությունը և կենդանական աշխարհը: Շատ եմ սիրում ընտանիքիս հետ ճանապարհորդել, այցելել հետաքրքիր վայրեր: Մասնագիտությունս հստակ չեմ որոշել, բայց ուզում եմ փորձել ինձ տարբեր բնագավառներում»:

«Ես Լաուրան եմ՝ 10 տարեկան: Սիրում եմ զբաղվել նկարչությամբ, կավագործությամբ և դիզայնով: Ուզում եմ դառնալ հագուստի ձևավորող: Սիրում եմ ուտել պիցցա: Առարկաներից ամենաշատը սիրում եմ տեխնոլոգիան և կերպարվեստը, որովհետև նաև նկարել եմ սիրում: Եվ մոռացա ասել ամենակարևորը. ես սովորում եմ «Դիլիջանի կենտրոնական դպրոցի» 6-րդ դասարանում»:

«Ես Ռուբեն Պողոսյանն եմ։ Սովորում եմ 9-րդ դասարանում։ Վեց տարեկանից հաճախել եմ շախմատի, որից ունեմ 1-ին կարգ։ Սիրում եմ խաղալ համակարգչային խաղեր։ Մասնագիտությանս հարցում դեռ չեմ կողմնորոշվել»:

Page 22: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բառ և դարձվածք» պաստառ

«Բառ և դարձվածք» թեմայի ուսումնասիրման ժամանակ 6-րդ դասարանցիները պատրաստեցին պաստառ` միևնույն դարձվածքները ներկայացնելով ուղիղ և փոխաբերական իմաստներով: Դարձվածքների իմաստի ուղղակի ընկալման պատկերումը բավական զվարճալի ստացվեց. աշխատանքը ուրախ պահեր պարգևեց՝ միաժամանակ նպաստելով դարձվածքների իմաստի ճիշտ ընկալմանը:

«Ես հաշվում եմ աշնան գույները» նախագիծ

7-9-րդ դասարանցիների համար կազմակերպվեց ստեղծագործական աշխատանքի ժամ. հանձնարարվեց գրել շարադրություն՝ «Ես հաշվում եմ աշնան գույները» վերնագրով: Միաժամանակ հնչում էին Վիվալդիի, Չայկովսկու, Շոպենի ստեղծագործությունները, ցուցադրվում աշնանային բնապատկերներ: Դասասենյակում իշխում էին աշնան գույները, մեղեդիները, աշակերտները բավական տպավորված էին աշնան հրաշքներով, իսկ թղթին հանձնված տողերը ջերմ էին ու քնարական:

«Հարգենք տարեցներին» բաց դաս

Հոկտեմբերի 1-ին տարեցների օրվան նվիրված դաս կազմակերպվեց 5-6-րդ դասարանցիների հետ. անցկացվեց զրույց տարեցների նկատմամբ

վերաբերմունքի մասին, քննարկման դրվեց պապի ու թոռան մասին մի պատմություն: Աշակերտները հայտնեցին իրենց տեսակետը, ապա կարծիքները շարադրեցին գրավոր՝ այդ պատմության համար հորինելով շարունակություն: Ծերերի նկատմամբ անհրաժեշտ հոգածություն և ուշադիր վերաբերմունք դրսևորելու կարևորությունը այս դասի միջոցով ավելի արժևորվեց երեխաների կողմից:

Քերականության ուսուցումը նախագծերի միջոցով

Բաղադրյալ հատուկ անունների գրությունը հայերենի քերականության դժվար յուրացվող թեմաներից է: Աշակերտների համար այն հեշտ ընկալելի դարձնելու նպատակով պատրաստվեցին պաստառներ: Աշակերտներն ինքնուրույն ստեղծեցին երկու պաստառ` «Բաղադրյալ հատուկ անուններ, որոնց միայն առաջին տառն է գրվում մեծատառով» և «Բաղադրյալ հատուկ անուններ, որոնց բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով»: Համապատասխան կանոնների վերաբերյալ օրինակներն աշակերտները գտնում էին` օգտվելով իրենց մյուս առարկաների դասագրքերից: Արդյունքում նրանք ուղղագրական հմտություններ ձեռք բերեցին` օգտագործելով միջառարկայական կապերը: Իսկ 8-րդ դասարանում «Կապ» խոսքի մասի ամփոփիչ դասին աշակերտներին հանձնարարվեց գրել կապեր՝ առանձնացնելով նախադրությունները և հետադրությունները, ապա այդ կապերը գործածել «տուն» բառի հետ` կազմելով բառակապակցություններ: Դասի վերջում աշակերտները հորինեցին պատմություն «Իմ երազանքների տունը» վերնագրով:

«Երկնքից երեք խնձոր ընկավ» թեմատիկ դաս

5-րդ դասարանում «Երկնքից երեք խնձոր ընկավ» թեմայով դասին ներկայացվեց սահիկահանդես: Ցուցադրված պատկերների միջոցով ավելի ցայտուն բնորոշվեց հեքիաթի ժանրը, դրա առանձնահատկությունները: Աշակերտներն ըստ նկարների գուշակում էին հեքիաթների վերնագրերը, առանձնացնում իրապատում, հրաշապատում, կենդանական հեքիաթները:

Page 23: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ԱՆԳԼԵՐԵՆ

Անգլերենի դասաժամերին երեխաները զարգացրեցին կարդալու և գրելու ունակությունները, որոշ սոցիալական հմտություններ, ինչպիսիք են՝ ներողություն խնդրելը, հարգալից լինելը, ընկերների հետ համագործակցելը: Սովորեցին նաև աշխատել թիմով, կազմակերպել ներկայացումներ և նույնիսկ ստեղծեցին իրենց անձնական բլոգները:

«Գրագողություն» թեմայով ներկայացում

Ներկայացումների ժամանակ քննարկվում են թեմաներ, որոնք անհրաժեշտ են հասարակության մեջ լավ մարդ լինելու համար: Այդ թեմաներից էր նաև գրագողությունը: Այս ներկայացումից հետո միջին դպրոցի սաների շրջանում նկատվեց դրական փոփոխություն: Իրենց ստեղծած բլոգներում այժմ չկա գրագողության որևէ նշույլ:

«Գտիր թաքնված իրը» խաղ

Միջին դպրոցի աշակերտները բաժանվեցին երկու խմբի: Նրանք փորձեցին որոնել ու գտնել թաքնված տասը հուշում-բանալիները դպրոցի շենքի ներսում ու դրսում: Օգտագործելով ամեն հուշումի ինֆորմացիան՝ նրանք գտան բոլոր հարցերի պատասխանները: Հաղթող ճանաչվեց ամենամեծ թվով հարցերին պատասխանած թիմը: Խաղն օգնեց, որպեսզի զարգանա երեխաների թիմային աշխատանքի հմտությունը և ընկերասիրությունը:

ՌՈՒՍԵՐԵՆ

Բեմադրություններ

Ռուսերենի դասերին փորձ է արվում կարդացած պատմությունները բեմականացնել՝ վերափոխելով այնպես, որ գործողությունները տեղի ունենան

Հայաստանում: Այսպիսի պատմություններից էր հոր և որդու զրույցը, որտեղ որդին ցանկանում էր առանձնանալ և հեռու ապրել ընտանիքից: Աշակերտներին հանձնարարվեց հորինել և բեմադրել հոր և տղայի երկխոսությունը, որը տեղի կունենար հայկական իրականության մեջ: Արդյո՞ք մեզանում հայրը կընդուներ տղայի այդ որոշումը, և ո՞վ կարող էր միջամտել այդ զրույցին: Երեխաները բեմադրեցին մեր հասարակությանը բնորոշ հետաքրքիր մի ներկայացում:

«Մասնագիտություններ» թեմա

«Մասնագիտություններ» թեման ուսումնասիրելիս երեխաների հետ անդրադարձանք նաև անսովոր մասնագիտությունների, ինչպիսիք են՝ «երազանքներ վաճառողը», «գնդակներ հավաքողը», «մրջյուններ բռնողը», «բարձեր դասավորողը», «զրուցակիցը» և այլն: Երեխաների առջև խնդիր էր դրված գուշակել, թե ինչով է զբաղվում տվյալ մասնագիտության տեր մարդը: Այս անսովոր մասնագիտությունները բնութագրելիս երեխաները գործի դրեցին իրենց երևակայությունն ու ռուսաց լեզվի իմացությունը:

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Միջին դպրոցի երեխաների հետ կազմակերպել ենք տարատեսակ խաղ-մրցույթներ, վիկտորինաներ` կիրառելով «Կենգուրու» խնդրագրքի հետաքրքրաշարժ խնդիրները: Երեխաները ոգևորությամբ էին մասնակցում քննարկումներին և նույնիսկ ինքնուրույն կազմում էին խնդիրներ: Դասերի ընթացքում երեխաները հետաքրքրությամբ էին լսում և սովորում առարկայի նյութը: Երեխաներն արդեն պատրաստ են ավելի ծավալուն աշխատանքի, որն էլ կիրականացվի հաջորդ կիսամյակի ընթացքում:

Page 24: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ՔԻՄԻԱ

Լաբորատորիայի ստեղծում

Աշակերտների աջակցությամբ ստեղծել ենք քիմիայի փոքրիկ լաբորատորիա, որտեղ իրականացվել են «կատարեցի-դիտեցի-եզրակացրի» սյունակաշարով փորձեր:

«Օդի աղտոտումը» ցուցապաստառ

7-9-րդ դասարանների աշակերտների միջոցով պատրաստել ենք «Օդի աղտոտումը» թեմայի պատճառահետևանքային կապերը ներկայացնող ցուցապաստառ: «Օդային ավազանի պահպանությունը և մեր խնդիրները» թեմայի բաց քննարկման միջոցով փորձել ենք մշակել մարդու վարքագծի որոշակի կանոններ:

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Անտառային արշավ

7-8-րդ դասարանցիների հետ արշավի ենք գնացել մոտակա անտառ՝ ուսումնասիրելու կենսաբազմազանությունը: Այդ ընթացքում աշակերտները նաև հավաքել են բազմազան տերևներ և կոներ, որպեսզի մեր ուսումնասիրությունը շարունակենք դասասենյակում:

Հերբարիումի պատրաստում

7-րդ դասարանի աշակերտներին հանձնարարվել էր աճեցնել տարբեր բույսերի սերմեր և կատարել հետազոտական աշխատանք, տարբերակել միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերի առանձնահատկություններն՝ ըստ. • արմատային համակարգի,• տերևների ջղավորության, • ցողունի,• սերմերում շաքիլների քանակի:Աշխատանքի ավարտին աշակերտները հանդես եկան իրենց ուսումնասիրություններով և միահամուռ ուժերով պատրաստեցին հերբարիում:

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքար» բաց դաս

7-9-րդ դասարանցիների հետ միասին կազմակերպել ենք բաց դաս՝ նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Ներկայացվել են աշակերտների պատրաստած տեղեկությունները և տվյալները տարբեր երկրներում հիվանդության տարածվածության մասին: Հատուկ անդրադարձ է արվել վիրուսի տարածման ուղիներին:

Page 25: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Գործնական աշխատանքներ

5-6-րդ դասարանցիների հետ կատարել ենք գործնական աշխատանքներ հետևյալ թեմաներով.• ատոմ,• մոլեկուլ,• քիմիական ռեակցիաներ,• ինդիկատորներ:

ՖԻԶԻԿԱ

Ներկայացումներ և ուսումնասիրություններ

7-9-րդ դասարանների աշակերտները մշակել և իրականացրել են մի շարք ներկայացումներ և ուսումնասիրություններ, ինչպիսիք են՝ 8-րդ դասարանցի Մհեր Սարատիկյանի՝ «Ռեակտիվ շարժիչներ» թեմայով ներկայացումը, 9-րդ դասարանի աշակերտուհի Ադա Ֆահրադյանի՝ «Կայծակ» թեմայով աշխատանքը և 8-րդ դասարանցի Սյուզաննա Բաբինյանի՝ «Իսահակ Նյուտոն» թեմայով ուսումնասիրությունը: Ուսումնական ծրագրի համաձայն կատարել ենք նաև մի շարք լաբորատոր աշխատանքներ, ինչպիսիք են՝ հեղուկի ծավալի չափումը, պինդ մարմնի խտության որոշումը, հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը, ամպերաչափի և վոլտաչափի միջոցով հաղորդչի դիմադրության չափումը:

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սրբոց Թարգմանչաց տոն

Դպրոցի երեխաները հոկտեմբերի 11-ին կազմակերպեցին Սրբոց Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում, որին ներկա էին Դիլիջան քաղաքի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը, դպրոցի ուսուցիչները և ծնողները:

Երեխաները երեք լեզվով՝ գրաբար, ռուսերեն և անգլերեն, պատմական և աշխարհագրական տեղեկություններ հաղորդեցին Հին Կտակարանի և մասնավորապես՝ Սողոմոն Իմաստունի «Երգ երգոցի» մասին: Այնուհետև կիթառի և ակորդեոնի նվագակցությամբ նրանք կատարեցին «Երգ երգոցից» մի հատված, որի մեղեդին գրել էր պատմության ուսուցիչ Վարդան Ղազարյանը:

Գեղարվեստական մասից հետո Տեր Շավարշը ներկայացրեց օրվա խորհուրդը և արժևորեց տոնի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:Միջոցառման ավարտին դպրոցի բոլոր աշակերտները, երաժշտության ուսուցչուհի տիկին Արուսյակի հետ միասին, կատարեցին «Հայր մերը» և «Այբ-բեն-գիմ» երգը:

«Ռուսաց պատմությունը 20-րդ դարի հայտնի երգերի մեջ» բաց դաս

Համատեղելով «Համաշխարհային պատմություն» և «Ռուսաց լեզու» առարկաները՝ երեխաները կազմակերպեցին բաց դաս՝ «Ռուսաց պատմությունը 20-րդ դարի հայտնի երգերի մեջ» թեմայով: Միջոցառմանը հյուրընկալվել էր նաև «Այբ» դպրոցի աշխատակազմը:

Page 26: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Մրցույթ-վիկտորինա

Երեխաները կազմակերպեցին մրցույթ-վիկտորինա, որը հիմնված էր առաջին

կիսամյակում պատմությունից, աշխարհագրությունից և այլ առարկաներից անցած ուսումնական նյութերի վրա:

ՍՊՈՐՏԵրեխաները սիրով են մասնակցում ֆիզկուլտուրայի դասընթացներին, որոնք անցկացվում են հարմարավետ մարզադահլիճում: Մի շարք դասեր անցկացրել ենք նաև բնության գրկում: Միջին դպրոցում մեծ ուշադրություն է դարձվել կեցվածքի ճիշտ ձևավորմանը, շարժողական ընդունակությունների մշակմանը: Ուսուցանվել են մարզախաղեր, աթլետիկական և մարմնամարզական վարժություններ:

Page 27: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ԱՐՎԵՍՏՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

Ցուցահանդես

Կիսամյակի ավարտին դպրոցում կազմակերպվեց երեխաների ստեղծագործությունների ցուցահանդես: Հինգերորդ դասարանցի Անի Շիմշիրյանը հմտացել է նկարչության «օֆորտ» տեսակի մեջ և ստեղծել է իր նկարաշարը:

«Նկարում ենք տարբեր նկարիչների ոճով» շարք

Ութերորդ դասարանցիներ Մհեր Սարատիկյանը և Սյուզաննա Բաբինյանը ներկայացրել են իրենց նկարաշարերը՝ «Մինաս Ավետիսյան և Արշիլ Գորկի» թեմաներով:Իսկ 9-րդ դասարանցի Ադա Ֆահրադյանը ներկայացրել է սյուրռեալիզմի թեման և նկարել է Սալվադոր Դալիի ու Ռենե Մագրիդտի ոճերով:

«Գորգագործություն» թեմայով բաց դաս

Միջին դասարանների աղջիկները պատրաստել էին ներկայացում՝ գորգագործության թեմայով, որի ընթացքում պատմեցին գորգերի ստեղծման պատմությունն ու ցուցադրեցին գորգ գործելու ընթացքը:

ԲԵՄԱՐՎԵՍՏ Այս դասընթացին հանձնարարվել էր հորինել հեքիաթներ, որոնցից լավագույնը կընտրվեր բեմականացման համար: Ընտրվեց 8-րդ դասարանի աշակերտուհի Սյուզաննա Բաբինյանի հեքիաթը՝ «Արևիկի և Աստղիկի արկածները», որն էլ դարձավ դպրոցի տարեմուտի հանդես-ներկայացման սցենար: Բեմադրությանը մասնակցում էին 1-9-րդ դասարանների բոլոր

Page 28: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

աշակերտները: Երեխաները մարմնավորում էին ինչպես բարի, այնպես էլ չար հերոսների: Բոլոր հեքիաթների պես՝ այս ներկայացման մեջ էլ բարին հաղթեց չարին:Ամբողջ ներկայացումն ընթանում էր երգերի և պարերի ուղեկցությամբ: Ի դեպ, երաժշտությունն ընտրված էր աշակերտներին արդեն իսկ ծանոթ դասական կոմպոզիտորների՝ Գրիգի, Չայկովսկու, գործերից: Երգերն ու պարերը ևս ընտրվել էին կիսամյակում սովորած նյութերից:

ՊԱՐԱՐՎԵՍՏ

Միջին դպրոցի աշակերտների հետ ծանոթացել ենք հայ ազգային պարերի սկզբնավորման պատմությանը, դրանց տարատեսակներին, կատարման տեղին և ժամանակին: Սովորել ենք ծիսական՝ «երկու գնալ-մեկ դառնալ» չափի պարեր, ինչպիսիք են՝ «Գյովընդը», «Վեր-վերին» և «Թամզարան»: Սովորել ենք նաև պաշտամունքային «Քոչարի» և «Էջմիածին» պարերը: Փորձել ենք ամբողջապես կատարել և բեմադրել սովորած բոլոր պարերը:

Page 29: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ո՞վ եմ ես» հոգեսինթեզի վարժությունների շարք

5-6-րդ դասարաններում այս նախագիծն ուղղված է անձնային աճին, ինքնաճանաչմանը, անձնային խնդիրների առավել հստակ գիտակցմանը, ինքնադիտման հմտության ձևավորմանը և զարգացմանը: Վարժությունների ընթացքում երեխաները փորձում են պատասխանել «Ո՞վ եմ ես» հարցին և գրի առնել իրենց պատասխանը: Դրանից հետո նրանք կանգնում են, նորից փակում աչքերը, ապա հարց ուղղում իրենց` «Ո՞վ եմ ես», և թույլ են տալիս, որպեսզի պատասխանը գա շարժումների ձևով: Վերջացնելուց հետո նրանք գրավոր նկարագրում են իրենց շարժումները և դրանց հետ կապված իրենց զգացողություններն ու ապրումները:

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

Միջին դպրոցում «Ինֆորմատիկա» առարկայի նպատակն է հիմնարար պատկերացում տալ տեղեկատվության մասին, տարբեր համակարգերում տեղեկատվական պրոցեսների ընթացքի, դրանց կառավարման տեխնոլոգիաների, մարդու կյանքում դրանց դերի մասին: Ծանոթացել ենք համակարգչի կառուցվածքի պատմությանը, երկուական-տասական համակարգին և Scratch ծրագրին: Կատարել ենք տեքստերի հետ աշխատանք: Փորձել ենք ինֆորմացիան ներկայացնել տաբուլյար ձևով և ներկայացումների միջոցով: Աշխատել ենք նաև cloud միջավայրում և ուսումնասիրել ենք HTML միջավայրը:

Page 30: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Նաիրա Դալուզյանն ավարտել է Երևանի «Հյուսիսային համալսարանի» մանկավարժության և մեթոդիկայի բաժինը: Ստացել է մանկավարժության բակալավրի աստիճան: 2003-2013 թվականներին դասվար է եղել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մասնակցել է «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրով վերապատրաստումներին, «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» տարրական դպրոցի ուսուցիչների վերապատրաստմանը, «Քայլ առ քայլ» կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպված մենթորների և «Գնահատման գործիքներ տարրական դասարաններում գրաճանաչության արդյունավետ դասավանդման համար» վերապատրաստումներին, «Intel» կազմակերպության կողմից կազմակերպված «1+1»

վերապատրաստման ծրագրին: Եղել է «Հանրակրթական դպրոցներում նախապատրաստական ուսուցում» հանրակրթական ծրագրի և «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի վերապատրաստող: Մասնակցել է «Նորարար ուսուցիչներ» և «Smart լավագույն դաս 2012» միջազգային ծրագրերին և ստացել պատվոգրեր: Ունի մի շարք հոդվածներ և հրապարակումներ:

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

Աստղիկ Բադիրյանը գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն» ֆակուլտետի անգլերենի բաժինը: Այժմ սովորում է նույն համալսարանի «Սկզբնական կրթություն» ֆակուլտետի մագիստրատուրայում: Զբաղվում է մանկավարժությամբ, ունի դասավանդման ավելի քան 5 տարվա փորձ: Աշխատել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում: Մասնակցել է տարբեր գիտաժողովների և առցանց վերապատրաստումների: Մասնագիտական հետաքրքրությունների շարքում են նորագույն տեխնոլոգիաների միջոցով ուսուցման կազմակերպումը, ժամանակակից մանկավարժությունը:

Գայանե Մինասյանը գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը: 1982-1983 թթ. աշխատել է Վարդենիսի շրջժողկրթբաժնում որպես մեթոդիստ: 1983 թվականից սկսած քիմիա է դաասավանդում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում: Նրա սաները տարբեր օլիմպիադաներում արժանացել են մրցանակների: Մասնակցել է վերապատրաստման տարբեր դասընթացների և հանդիսանում է վերապատրաստող-ուսուցիչ: ԿԳ նախարարությունը Գայանե Մինասյանին 1988 թ. շնորհել է «Ավագ ուսուցչի» կոչում, իսկ 1994 թ.՝ «Հետազոտող ուսուցչի» տարակարգ:

Page 31: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Աստղիկ Ավետիսյանը գերազանցության դիպլոմով ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժինը: Վանաձորի թիվ19 դպրոցում աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Երկու տարի դասավանդել է նաև «Կյանքի հմտություններ» առարկան: Մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվել է ռադիոլրագրությամբ: Բնապահպանական թեմաների լուսաբանման համար ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ստացել է մրցանակ: Մասնակցել է մարդու իրավունքներին առնչվող մի շարք դասընթացների: 2008 թ.-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացրած «Երեխաների իրավունքները` նորովի» ծրագրի շրջանակներում արժանացել է «Երեխաների իրավունքների

պաշտպանությանն առնչվող լավագույն դասաժամի կազմակերպման համար» մրցանակի: Մասնակցելով «Մայքրոսոֆթ» ընկերության և ՀՀ ԿԳՆ-ի կազմակերպած «Նորարար ուսուցիչներ 2009» մրցույթին` ստացել է մրցանակ և պատվոգիր: Ունի 2 տպագրված հոդված` «Կրթական քաղաքականություն հաշմանդամների համար» և «Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի ուսուցանումը 6-րդ դասարանում. ինտեգրված դասի օրինակ»:

Լիլիա Ալոյանն ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, այնուհետև աշխատել է Դիլիջանի ավագ դպրոցում որպես կենսաբանության ուսուցչուհի: Շուրջ երեսունմեկ տարի աշխատում է դպրոցում և ձեռք է բերել մանկավարժական աշխատանքի հարուստ փորձ, ձևավորել դասավանդման, դասարանի հետ աշխատելու սեփական մոտեցումներն ու սկզբունքները: Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների, այդ թվում՝ «Հայաստան Ծառատունկ» ԲՀ կրթական ծրագրի շրջանակում: Վարել է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Բնապահպանական և էկոլոգիական թեմաներով կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ:

Վարդան Ղազարյանը դասավանդել է պատմություն և աշխարհագրություն, ինչպես նաև՝ անգլերեն և երաժշտություն: Եղել է իր կազմակերպած՝ անգլերենի խորացված ուսուցմամբ դասարանի ղեկավարը: Ունի նաև ԱՄՆ-ում և ՌԴ-ում դասավանդման փորձ: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պատմության և անգլերենի բաժինը, աշխարհագրության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, Հյուսիսային Կարոլինա նահանգում «Կրթության կառավարումը» (Education Administration) ծրագրի դասընթացները: Նվագում է կիթառ և դաշնամուր, ղեկավարել է երաժշտական համույթներ, բազմաթիվ երգերի հեղինակ է:

Page 32: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Վարդան Տեփոյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրան, այնուհետև՝ Կազանի պետական էներգետիկ համալսարանի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: Աշխատում է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող:2008-ին մասնակցել է միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի Թեհրանում (Իրան): Մասնակցել է նաև բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, սեմինարների և դասընթացների (Նորվեգիա, Իսրայել, Ռումինիա, Ռուսաստան): Ունի տպագրված 8 հոդված: Բոլոր թեզիսները և հոդվածների մեծ մասը տպագրված են միջազգային հեղինակավոր ամսագրերում, ինչպիսիք են “Lobachevskii Journal of Mathematics”,

“Springer”, “Journal of Contemporary Mathematical Analysis” և այլն: Շարունակում է ակտիվորեն զբաղվել գիտական գործունեությամբ: Ներկայումս ներգրավված է միջազգային մի դրամաշնորհային ծրագրում:

Արաքսյա Նիազյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը՝ ստանալով նախ բակալավրի, ապա՝ մագիստրոսի որակավորում։ Գերազանցությամբ ավարտել է նաև Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարանը՝ ստանալով ռուսերենի՝ որպես օտար լեզվի, ուսուցչի որակավորում: Այնտեղ էլ առիթ է ունեցել ուսումնասիրել ռուսերենի՝ որպես օտար լեզվի, դասավանդման ռուսաստանյան փորձը:

Արմինե Աբը ծնվել և մեծացել է Իրանում, ուր ավարտել է Իրանի «Ազադ» իսլամական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` ստանալով բակալավրի կոչում։ Եղել է Թեհրանի գրողների միության ակտիվ անդամ և հրատարակել է մի շարք բանաստեղծություններ հայերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներով։ 2008 թ.-ից հաստատվել է Հայաստանում։ Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) անգլերենի՝ որպես օտար լեզվի, դասավանդման բաժինը` ստանալով մագիտրոսի կոչում: 2009-2013 թթ. անգլերեն է դասավանդել ՀԱՀ-ի «Անգլերենի խորացված դասընթացներ» ծրագրում: 2011-2013 թթ. համագործակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ: 2012թ.-ին Ուկրաինայում մասնակցել է “Leadership through Language

Learning” ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացներին: Նույն թվականին համագործակցել է ՀԱՀ-ի հետ՝ ստեղծելու և փորձարկելու 2-5 տարեկաններին անգլերենի` որպես հիմնական լեզվի, դասավանդման ծրագիրը։ 2011 թ.-ից դասավանդում է iBT TOEFL և IELTS։ Ներկայումս իրականացնում է «Action Research on Motivating Activities» հետազոտությունը:

Page 33: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Վազգեն Ավետիսյանը 1972 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ՝ Երևանի ճարտարագիտական համալսարան) ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը և նույն թվականին աշխատանքի նշանակվել Դիլիջանի ռադիոտեխնիկական տեխնիկումում (այժմ՝ Դիլիջանի պետական քոլեջ) որպես մասնագիտական առարկաների դասատու: Հիմնական աշխատանքին զուգահեռ երկար տարիներ ֆիզիկա է դասավանդել Դիլիջանի գիշերային դպրոցում և Դիլիջանի պետական քոլեջում: 1980-ական թվականներին ռադիոտեխնիկական տեխնիկումում նախագծել և ձևավորել է ֆիզիկայի տիպային լաբորատորիա՝ հագեցած ուսուցման տեխնիկական միջոցներով և քննող մեքենաներով: Ներկայումս շարունակում է աշխատել Դիլիջանի պետական քոլեջում որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի դասախոս:

Արուսյակ Մանթաշյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Երկար տարիներ Երևանի երաժշտական, արվեստի, հանրակրթական կրթօջախներում դասավանդել է դաշնամուր, վոկալ և թատերարվեստ: Մի շարք միջազգային փառատոներում ունեցել է դափնեկիր-սաներ: Արդեն տասներեք տարի անցկացվող «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի կազմակերպիչներից է: Նրա աշխատանքային ծրագրերի կենտրոնում երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացման միջազգային և հայրենական փորձն է:

Բաբկեն Չուգասզյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատը (2010), այնուհետև՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան (2013)՝ արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի ղեկավարման բաժնում: Արժանացել է «Գաղափարից դեպի բիզնես» 2012 թ. դրամաշնորհային մրցույթի գլխավոր մրցանակին:

Ալիտա Միրիբյանն ավարտել է Գավառի ինդրուստրիալ-մանկավարժական տեխնիկումը, այնուհետև՝ Գավառի պետական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետը: Ստացել է տարրական դասարանների ուսուցչի որակավորում: 1990 թվականից առ այսօր աշխատում է դպրոցում:

Page 34: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Լուսինե Մանուկյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «Դեկորատիվ-կիրառական արվեստ» ֆակուլտետը՝ դեկորատիվ-կիրառական արվեստի նկարչի որակավորմամբ: Զբաղվում է մանկավարժությամբ, ունի 12 տարվա աշխատանքային փորձ: Աշխատել է Դիլիջանի գեղարվեստի դպրոցում, Հաղարծինի միջնակարգ դպրոցում: 1994 թ.-ից առ այսօր ունեցել է մի շարք ցուցահանդեսներ: Աշխատում է տարբեր նկարչական տեխնիկաներով՝ բատիկայից մինչև գեղանկարչություն, գունավոր ավազ: Ուսումնասիրում է հայկական տարազները, ունեցել է հագուստի մոդելների բազմաթիվ ցուցահանդեսներ: Զբաղվում է նաև տիկնիկագործությամբ, բեմադրել է տիկնիկային ներկայացումներ:

Արտեմ Ալեքյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: Մաթեմատիկա, հետաքրքրաշարժ մաթեմատիկա և տրամաբանական խաղեր է դասավանդել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, «Մեսրոպ Մաշտոց» և Ռուս-հայկական սլավոնական համալսարանի «Ուսմունք» դպրոցներում: Ղեկավարել է մի շարք կրթական ծրագրեր` «Դպրոցական խորհուրդների աջակցության կենտրոն», «Օնլայն օլիմպիադա մարդու իրավունքների և լրագրության ոլորտներում» և այլն: Վերապատրաստվել է Դանիայում, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման դպրոցում: Հրատարակել է «Թվաբանական ռեբուսների ժողովածու» գրքույկը:

Նարինե Լոբյանն ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) սկզբնական, նախադպրոցական և հատուկ կրթության ֆակուլտետը՝ «Օլիգոֆրենոմանկավարժություն և լոգոպեդիա» մասնագիտությամբ: 2007 թվականին ձևակերպվել է հայցորդ նույն ֆակուլտետում և ավարտել է հայցորդությունը 2012 թվականին: Մի շարք հոդվածների հեղինակ է: 2006-2011 թվականներին աշխատել է Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 միջնակարգ դպրոցում որպես լոգոպեդ: 2009 թվականից աշխատում է ՀՊՄՀ-ի հատուկ կրթության ֆակուլտետի «Լոգոպեդիա և վերականգնողական թերապիա» ամբիոնում որպես դասախոս:

Մարիա Բաբայանը մասնագիտությամբ հոգեբան է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը` կլինիկական հոգեբանի մասնագիտությամբ: Մասնագիտական գործունեությունը սկսել է «Այգ» հոգեբանական կենտրոնում որպես հոգեբան-խորհրդատու: 2003-2004 թվականներին անցկացրել է մի շարք հետազոտություններ դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների հետ, ինչպես նաև` կորեկցիոն աշխատանքներ` ակտիվ երաժշտական թերապիայի կիրառմամբ: Հետագայում աշխատել է մանկական ուղեղային կաթված ունեցող, ինչպես նաև աուտիզմով տառապող երեխաների հետ:

Page 35: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

Նվեր Ղարիբյանը գերազանցությամբ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Այնուհետև աշխատանքի է անցել Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Ծանրամարտի մարզիչ է: Ունի ՀՀ սպորտի վարպետի կոչում: Մարզչական գործունեության ընթացքում սաները մասնակցել են բազմաթիվ մրցումների՝ դառնալով ՀՀ ուժային եռամարտի և ծանրամարտի բազմակի հաղթող և մրցանակակիր:

Մեսրոպ Քամալյանը 2001-2003 թվականներին սովորել և ավարտել է Երևանի մշակույթի պետական քոլեջի ռեստավրացիայի բաժինը: 2001-2005 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԿԳՆ-ի գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կարին» ազգագրական երգի-պարի ստուդիան: 2001 թվականից հանդիսանում է «Կարին» երգի-պարի համույթի անդամ, 2005-ից՝ համույթի գեղարվեստական ղեկավարի օգնական և պարուսույց: Ազգային պարերի փառատոների բազմակի դափնեկիր է: 2003-2009 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կերպարվեստի և գծագրության բաժինը: Ունի մագիստրոսի կոչում:

Page 36: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

ՓԱՍՏԵՐՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ • Հոգաբարձուների խորհուրդի անդամների թիվը՝ 4 • Կայացված որոշումների թիվը՝ 7

ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԵՎ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ԱՆՁՆԱԿԱԶՄ • 12%-ը՝ գիտությունների դոկտոր և թեկնածու • 1-ը` սպորտի վարպետ • 24%-ը՝ արտասահմանում վերապատրաստված կամ դասավանդման փորձառությամբ • 41%-ը՝ 10 և ավելի տարիների մանկավարժական փորձառությամբ

«Դիլիջանի կենտրոնական դպրոցի» աշխատակազմի տոկոսային հարաբերությունն ըստ գործունեության ոլորտի

«Դիլիջանի կենտրոնական դպրոցի» աշխատակիցների բաշխվածությունն ըստ քաղաքների

Երևանից տեղափոխվել են Դիլիջան

Դիլիջան

Վանաձոր

Իջևան

Վարդենիս

Համատեղում են աշխատանքը Երևանում և Դիլիջանում

Ուսուցչական անձնակազմ

Ադմինիստրատիվ անձնակազմ

0

10

20

30

40

50

60

70

80

74%

26%

30%

20%

5%5%5%

35%

Page 37: «ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»dcs.am/wp-content/uploads/2020/02/Report-Final_Dilijan.pdfԵրազում եմ գնալ Մարս մոլորակ: Շատ եմ զարմանում,

20%

44%

56%

29%

71%

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ

Աշակերտների թիվը՝ 45

ԾՆՈՂՆԵՐ

Տարրական և միջին դպրոցներում անցկացված ծնողական ժողովների թիվը՝ 5

Տարրական դպրոցի աշակերտներ

Միջին դպրոցի աշակերտներ

Տղա

Աղջիկ

Դիլիջան

Երևան

80%