22
´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ Ü»ñ³ÍáõÃÛáõÝ ¶ÈàôÊ 1-ÇÝ ºñ³½Ý»ñÇ Ù»Ïݳµ³ÝáõÃÛáõÝÁª Áëï ÚáõÝ·Ç ¶ÉáõÊ 2-ñ¹ ÚáõÝ·Ç ËáñÑñ¹³å³ßïáõÃÛáõÝÁ º½ñ³Ï³óáõÃÛáõÝ 2

´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ

Ü»ñ³ÍáõÃÛáõÝ

¶ÈàôÊ 1-Çݺñ³½Ý»ñÇ Ù»Ïݳµ³ÝáõÃÛáõÝÁª Áëï ÚáõÝ·Ç

¶ÉáõÊ 2-ñ¹ÚáõÝ·Ç ËáñÑñ¹³å³ßïáõÃÛáõÝÁ

º½ñ³Ï³óáõÃÛáõÝ

Ü»ñ³ÍáõÃÛáõÝ

2

Page 2: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

Զ.Ֆրոյդի «Երազների մեկնությունը» աշխատությունը հեղաշրջեց Եվրոպական հոգեբանական գիտությունը, նրա առաջ խնդիր դնելով հետազոտել մարդկային երազները, գիտակցության և անգիտակցականի խնդիրը քննարկել ելնելով երազների բովանդակության և խորհրդանիշերի վերլուծությունից։ ճիշտ է, Ֆրոյդն առաջինը չէր, որ անդրադառնում էր անգիտակցականի խնդրին։ Անգիտակ-ցականի գաղափարը նրանից առաջ փիլիսոփայության մեջ ներմուծեցին Պլատոնը, Լայբնիցը, Կանտը, Շելփնգը, Հարթմանը և ուրիշներ։ Սակայն, անգիտակցականի Ֆրոյդյան ընկալումը միանգամայն նոր էր և Կ.Յունգն առաջիններից մեկն էր, որ ճիշտ գնահատեց այն և սկսեց համագործակցել նրա հետ։ Ֆրոյդն անգիտակցականի ոլորտը սահմանափակում էր միայն անձնական անգիտակցականով և այն բացատրում էր արտամղված ապրումներով, հակումներով, բնազդներով և այլն։ Բոլոր տեսակի երագները, երևակայությունը, հանկար՛ծական պայծառացումները, տարօրինակ սովորույթներն ու արսյյ||քսերը, գեղարվեստական պատկերները, պատահական սխալները, սեռական խեղաթյուրումները, ւսմեն կարգի նևրոզներն ու հոգեկան խանգարումները փորձում էր բացատրել արտամղված սեռական հակումներով, որոնք անընդհատ ձգտում են իրականացման, սակայն հանդիպելով գիտակցության մեջ նստած «գրաքննիչներին» (ցենզորներ) արտամղվում են գիտակցությունից դեպի ան-գիտակցականի ոլորտ։

Ուսումնասիրելով իր հիվանդներին և նրանց երազները, Յունգը հայտնաբերեց այն, ինչի վրա պատշաճ ուշադրություն չէր դարձրել իր մեծ ուսուցիչը։ Նա բացահայտհց, որ առօրեական երազների մեջ Ֆրոյդի արձանագրած երևույթներից ու պատկերներից բացի առկա են նաև առասպելական բնույթ ունեցող պատկերներ, էզոտերիկ ուսմունքներ, առօրեական գիտակցությանն անհասանելի պատմություններ, սպասվող իրադարձությունների կանխատեսումներ, որոնք հնարավոր չէ բացատրել «արտամղման» 4՝րոյդյան տեսությամբ։ Դրանից ելնելով Յունգը հանգեց այն եզրակացությանը, որ անգիտակցականի բացատրությ՛ան հարցում Ֆրոյդը միայն մասամբ է իրավացի, որ անձնական անգիտակցականը, որով սահմանափակվում է Ֆրոյդը, ընդամենը մի մասն է կազմում առավել ընդարձակ մի երևույթի, որի մյուս մասը կազմում է խմբային անգիտակցականը; Դեռ ավելին, Յունգը հանգեց այն եզրակացությանը, որ անձնական անգիտակցականը կազմում է անգիտակցականի մակերեսային շերտը. «Անգիտակցականի մակերեսային շերտը որոշ չափով անձնական է։ Մենք այն անվանում Ենք անձնական անգիտակցական։ Այդ շերտը ամուր հենվում է

3

Page 3: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

ավելի խորը և բնածքփ;մեկ այլ շերտի վրա, որը չի բխում անձնական փորձից, այլ անցնում է Ժառանգաբար»։ Անգիտակցականի այդ շերտը Յունգն անվանում է խմբային անգիտակցական, այն ունի կրկնվող բնույթ և նույնական է բոլոր մարդկանց մոտ։ Հետևաբար, անգիտակցականը չի սահմանափակվում միւսյն անձնական անգիտակցականով։ Նրա բովանդակությունն ավելի հարուստ է, «Այն ամենը, որ ես գիտեմ, բայց տվյալ ւցահին չեմ մտածում, այն ամենը, որ գոնե մի անգամ գիտակցել Ե՛Լ բայց հիմա մոռացել եմ, այն ամենը, որ ընկալվել է իմ զգայարանների կողմից, բայց շրջանցել է իմ գիտակցությունը, այն ամենը, որ ես իմ կամքից անկախ, ինքս դա չգիտակցելով զգում եմ, մտածում, հիշում, ցանկանում և անում եմ, այն ամենը, ինչը գալիս, սկիզբ ու ձև է առնում իմ մեջ և ի վիճակի է երբևէ՛ ներթափանցելու/ իմ գիտակցության մեջ, •• այդ ամենը կազմում է անգիտակցականի բովանդակությունը)՝ /40, 462/,,– ;գրում. է Յունգը։ Անկախ նրանից՝ մենք ցանկանում ենք, թե ոչ, - միևնույն է, անգիտակցականը գոյություն ունի որպես հոգեկան իրողություն և զգալիորեն ազդում է գիտակցության վրա։ ■

¶ÈàôÊ 1-Çݺñ³½Ý»ñÇ Ù»Ïݳµ³ÝáõÃÛáõÝÁª Áëï ÚáõÝ·Ç

Յունգը համոզված էր, որ անգիտակցականի բովանդակությունը մեզ անհրաժեշտ է գիտւսկցված դիրքորոշումները լրացնելու համար։ Հատկապես ա;ն դեպքերում, երբ գիտակցությունն օժտված է թույլ լարվածությամբ, անգիտակցականը կարող է միանգամայն կամայականորեն մխրճվել գիտակցության մեջ։ Այդպես է, օրինակ, նախնադարյան ժողովուրդնեոր ներկայացուցիչների մոտ։ Անգիտակցականը մակերես դուրս բերելու համար վայրենուն, կամ բնությանը մոտ կանգնած և բնության հետ իրեն նույնականացրած մարդուն ընդհանրապես որևէ հատուկ միջոց պետք չէ։ Առանձնապես հատուկ միջոցների կարիք չունեն էւաև քաղաքակիրթ մարդիկ,– ւսսում է Յունգը, քանի որ նրանց այն մասը, ոյվքեր բոլորից շատ են ենթարկվում անգիտակցականի ազդեցությանը, նվազագույն պատկերացում ունեն դրա մասին և ãեն գիտակցում կատարվածը։ Անգիտակցականը գաղտնաբար ներկա է ամենուր և դրսևորման համար մնր օգնության կարիքը չունի, մինչդեռ, որքանով այն մնում է անգիտակցական և մենք չգիտենք, թե ինչ է կատարվում և

4

Page 4: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

ինչ կարելի է ակնկալել, մեր մեջ վախ է դրսևորվում նրա հանդեպ և մենք անընդհատ միջոցներ ենք որոնում մեր գործողությունների վրա ազդող անգիտակցականի բովանդակությունը գիտակցությանը հասցնե|ու համար, որպեսզի կարողանանք խուսափել անգիտակցականի գաղւոնի միջամտության հնարավորությունից, ինչպես նաև հնարավոր անցանկալի հետևանքներից/51, 35/։

Եթե Ֆրոյդը անգիտակցականի բովանդակությունը հանգեցնում էր արտամղված ապրումներին, մոռացության տրված հոգեկան վնասվածքներին և արգելված հակումներին, ապա Յունգը դրանք հատուկ է համարում միայն անգիտակցականի արտաքին շերտին անձնական անգիտակցականին, որը դրսևորվում է բարդույթներիմիջոցով։ Յունգը համոզված էր, որ անգիտակցականի բովանդակությունը չի սահմանափակվում միայն անձնական անգիտակցականով։ Նա այս խնդրի առաջ կանգնեց այն ժամանակ, երբ փորձեց պատասխանել, թե ի՛նչն է ընկած անձնական անգիտակցականի հիմքում և հանգեց այն եզրակացությանը, որ անձնական անգիտակցականի հիմքում ընկած է խմբային անգիտակցականը, որի բովանդակությունը կազմում են ժառանգաբար փոխանցված բնազդնեոը, գիտակցական մոտիվացիա չուսեցող գործունեության պահանջի անհրաժեշտութւունը, տարբեր բնույթի արխետիպերը(նախաձևերը)1։

Մարդն անընդհատ ձգտում է ընդարձակել իր գիտակցության ոլորտը, թափանցել բնության և սեփական էության խորքերը, ճանաչել այն և վերափոխել։ Եթե խնդրին մոտենում ենք տեսականորեն, ապա գիտակցության դաշտը հնարավոր չէ սահմանավւակել, որքանով այն կարող է անսահմանորեն ընդարձակվել։ Մինչդեռ, եթե խնդրին մոտենում ենք փորձի ։ տեսանկյունից ապա գիտակցությունը միշտ էլ սահմանափակ է իր հնարավորությունների մեջ, երբ փորձում է թափանցել անծանոթի և անհայտի էության մեջ, որովհետև յուրաքանչյուր գիտություն պատմական է ս որպես այդպիսին՝ ահմանափակ։ Անհայտի և անծանոթի մեջ մենք տարբերակում ենք երկու խումբ օբյեկտներ՝ ա) արտաքին օբյեկտներ, որոնք ընկալվում են մեր զգայարանների միջոցով և բ) ներքին օբյեկտներ, որոնք ընկալվում են անմիջականորեն՝ ներհայեցումով։ Առաջին խումբն իր մեջ ընդգրկում է «անհայտն» ու «անծանոթը» արտաքին աշխարհում, իսկ երկրորդը՜ ներքրն աշխարհում, որն էլ, համաձայն Յունգի, հանդիսանում է «անգիտակցականի տարածությունը» մեր հոգեկանի մեջ։ Այնպես, ինչպես մարդկային մհտքը ձգտում է ճանաչել «անծանոթն ու անհայտը»

1 Ðáí³ÏÇÙÛ³Ý ²., Ðá·»í»ñÉáõÍáõÃÛáõÝ, ºñ¨³Ý, 1996, ¿ç 41

5

Page 5: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

արտաքին աշխարհում, իր գործունեության ոլորտն ընդարձակԵլու և իր հարաճուն պահանջմունքները բավարարելու նպատակով, այդպես էլ նա ձգտում է ճանաչել ներքին աշխարհում առկա «անծանոթն ու անհայտը», ձգտում է թա-փանցել իր «անգիտակցականի տարածության» մեջ, գիտակցության համար այն բացատրելու նպատակով։ Ընդ որում, ներքին աշխարհը ճանաչելն ավելի բարդ խնդիր է, մանավանդ որ այդ աշխարհը որոշ իմաստով ավելի ընդարձակ ու հարուսւո է, ան մեզ շրջապատող արտաքին աշխարհը, որովհետև այն իր.ւֆջ ընդգրկում է ոչ միայն արտաքին աշխարհն իր բազմազանությամբ, այլև այն ամենը, որ չունի արտաքին ծագում, այն է՝ մեր անիրական երազները, մեր ապրած խորհրդապաշտական սարսփփները, աստծո, սատանայի և այլ ոչ |Çñական պատկերացումներ, որորնք գալիս են ոչ թե արտաքին աշխարհից, այլ՝ մեր ներքին փորձի արդյունքն են և կազմում են մեր հոգեկանի անբաժան մասը|

Յունգի կարծիքով հոգեկանը ինչպես գիտակցաեան, այնպես Էլ անգիտակցական գործընթացների համախմբությունն ՛Է, կազմված երկու շերտ անգիտակցականից խմբային և անձնական, ինչպես նաև երկու շերտ գիտակցականից՝ ներքին և արտաքին։

Գծագրի վրա պատկերված Է հոգեկանի յունգյան մոդելը։ Պայթյուն հիշեցնող պատկերի կենտրոնում որպես յուրատեսակ միջուկ ընկած Է խմբային անգիտակցականը, որը կազմում Է անգիտակցականի ՛խորքային ոլորտը։ Խմբային անգիտակցականը ՛դրսևորվում Է անձնական անգիտակցականի միջոցով, որը կազմում Է անգիտակցականի արտաքին-Երևութական շերտը։ Անձնական անգիտակցականն աստիճանաբար բացահայտվում Է գիտակցության ներհոգեբանական ոլորտի համար, որը Յունգն անվանում Է ներքին գիտակցություն։ Ներհոգեբանական .ոլորտն իր հերթին կազմված Է չորս ենթաոլորտներից՝ ինվուզիա, հույսեր, գործողության սուբյեկտիվ բաղադրիչներ, հիշողություն։ Այստեղ առանձնակի հետաքրքրություն Է ներկայացնում ինվուզիայի ներխուժել, ներթափանցել) ենթաոլորտը, որը յուրատեսակ կապող օղակ Է անգիտակցական և գիտակցական ոլորտների միջև։ Ինվուզիա հասկացության ընտրությունը պատահական չէ և համապատասխանում է երևույթի էությանը։ Այս ենթաոլորտում է, որ գիտակցությունը թափանցում է անգիտակցականի ոլորտ և պատկերավոր, ասած, անձնական անգիտակցականը վարակվում է գիտակցությամբ; ՆերÑոգեբանակւսն ոլորտը շրջափակված է արտահոգեբանական ոլորտով։ Եթե ներհոգեբանականը դեպի ներս ուղղված հաÛ³ցքն է, ապա արտահոգեբանականը ուղղված է դեպի դուրս։ Ներհոգեբանական ոլորտը ձևավորվում է մեր ներաշխարհի անմիջական

6

Page 6: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

ըմբռնման շնորհիվ,– մինչդեռ արտահոգնբանական ոլորտը ձևավորվում է մեր զգայարանների միջոցով։ Արտահոգեբւսնական ոլորտը նույնպես կազմված է չորս • ենթաոլորտներից՝ զգայություն, մտա–

ԵՓ գծագրի մեջ խմբային և անձնական անգիտակցականների ոլորտները համեմատաբար տարածական ավելի փոքր մակերես են զբաղեցնում, ապա դա չ|ւ նշանակում/ որ հոգեկանի բովանդակու– թյան,.մեջ գերակշռողը գիտակցությունն է։ ճիշտ է, մեզանից ոչ ոք չի կարող ասել, թե իր կյանքի որ մասն է անցել անգիտակցական։ Բայց մեզանից յուրաքանչյուրը գիտե, որ անգիտակցական է եղել առնíազն իր մանկությունը, այն դեպքում, երբ մենք չենք կարող ասել, թե մեր կյանքի հատկապես որ մասն է անցել գիտակցական։

Ըստ Յունգի անձնական անգիտակցականը կազմված է՝ ա) մոռացված, արտամղված անձնական փորձից, բ) իրենց թուլության կամ պարզության պատճառով մեր գիտակցության նախաշեմին չհասած կամ արտամղված ներքին և արտաքին գրգռիչների հետքերից, գ) հոգեկանի բովանդակության այն տարրերից, որոնք անհամատեղելի են գիտակցական կողմնորոշումների հետ և անթույլատրելի են բարոյական, գեղագիտական կամ մտավոր առու՛մով, դ) անձի հնարավոր այն գործողություններից, որոնք գիտակցված զարգացում չեն ապրել։

Ինչ վերաբերում է խմբային անգիտակցականին, ապա այն, ըստ Յունգի, կազմված է մեր կողմից ժառանգություն ստացած բնազդներից, անհատի կողմից չգիտակցված և նրա կյանքի ընթացքում չդրսևորված ընկալումներից և ըմբռնումներից, որոնք բնութագրական են ոչ միայն տվյալ անհատին, այլև՝ ամբողջ խմբին, անկախ նրա ընդգրկումից։ Այս հիմքի վրա խմբային անգիտակցականը Յունգը բաժանում է երեք մակարդակների։ Առաջինը նա անվանում է մակերևույթային կամ ընտանեկան մակարդակ, երկրորդը՝ միջին կամ ազգային մակարդակ և երրորդը^ խորը կամ համամարդկային մակարդակ։ Ի տարբերություն անձնական անգիտակցականի, խմբային անգիտակցականի բովւսնդակությունն ավելի լայն Լ ընդհանրական է. այն նույնական է բոլոր մարդկանց համար, անկախ ժամանակից և երկրից։ Պարզապես ուշագրավն այն է, որ խմբային անգիտակցականի բովանդակությունը մեզանից յուրաքանչյուրը տեսնում է ուրիշների մեջ, մինչդեռ ոչ ոք այն իր մեջ չի տեսնում։ Սակայն խմբային անգիտակցականի բովանդակությունն առկա է մեզանից յուրաքանչյուրի հոգեկանի մեջ, միայն թե այն տարբերությամբ, որ այն առանձին դեպքերում կարող է ննջել, առանձին դեպքերում՝ նաև ակտիվանալ, ծնունդ տալով համաժողովրդական մոլագարության, կամ մտավոր համաճարակի, որը կարող է հանգեցնել հեղափոխության կամ պատերազմի։ Նման դեպքերում

7

Page 7: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

երևույթը դառնում է ոչ միայն անխուսափելի, այլև՝ անհաղթահարելի և անկառավարելհ։ «Ակտիվացած խմբային անգիտակցականը» սկսում է իշխել մարդկանց վրա այնպիսի ուժով, որ մարդը ոչ միայն ներքաշվում է այդ շարժման մեջ, այլև իրեն նույնացնում է այդ շարժման հետ։ Նմ³Ý իրավիճակներում իշխողը ոչ թե գիտակցությունները միշտ չէ, որ կատարւ(ել են պատշաճ ձևով, այսինքն, բացառվում է ժառանգական կապի երևույթը, միանգամայն կարևոր է դառնում գոյություն ունեցող խորհրդանիշերի ընդհանրության հարցը, խորհրդանիշեր որոնց ամբողջությունը փաստորեն կազմում է խմբային անգիտակցականի բովանդակությունը։ Դրանք համընդհանրական խորհրդանիշեր են, որոնց Յունգն անվանում է ւսրխե– տիպեր (նախաձևեր)։ Նախաձև հասկացությունը Յունգը վերցրել է Օգոստոս Երանելուց, այն մեկնաբանելով որպես պլատոնական «էյդոսի» այլաբանություն, որպես խմբային անգիտակցականի պատկեր, գաղափար, որը հնագույն ժամանակներից ի վե|տ ամրագրված է մեր հոգեկանի մեջ։ Յունգի մոտ Արխետիպ (Նախաձև) հասկացությունն իր վերջնական և ավարտուն իմաստը չի սսքացել։ Մինչև իր կյանքի վերջը նա անընդհատ մշակում ու լրացնում էր Նախաձև հասկացության բովանդակությունը և պատահական չէ, որ վերլուծական հոգեբանության տեսաբանների մոտ նույնպես բացակայում է այս հասկացության միասնական ըմբռնումը։ «Հոգեբանական տիպեր» աշխատության մեջ Յունգը Նախաձև հասկացությունը մեկնաբանում է որպես պատկեր, որպես Օախաօրինակ, գրեթե այնպես, ինչպես Պլատոնը մեկնաբանում էր «էյդոսը» Լոնդոնի Տավիստոկյան կլինիկայում կարդացած դասախոսության ընթացքում Նախաձևը բնութագրում է որպես դրոշմ, իր ձևով և իր բովան-դակությամբ առասպելական մոտիվներ ընդգրկող արխաիկ բնավորության համախմբության»։

Հոգեվերլուծության լավագույն մեկնաբաններից մեկը՝ Վ.Մ.Լեյբինը Նախաձևը բնութագրում է որպես «հոգեկանի խորը նստվածքներ», որոնք կուտակվել են մարդկային ցեղի կենսագործունեության և «գոյության կռվի» հազարամյակների ընթացքում ձեռք բերված փորձի հիման վրա, իսկ Մ.Գ.Յարոշևսկին նախաձևերը բնութագրում է որպես մարդկային հոգեկանի մեջ պահպանված կենդանական բնազդների նման ինչ որ բան, որը բնածին է տարբեր ռասաների համար և ներկայացնում է ոչ թե անձնական, այլ՝ խմբային անգիտակցական։

Նախաձևերն ընդունակ են թափանցելու գիտակցության Օեջ և գիտակցվելու որպես խմբային պատկերներ կամ խորհրդանիշեր։ Յուրաքանչյուր կենսական իրավիճակ ունի իր նախաձևը) այդ պատճառով էլ «խմբային պատկերների» և «խորհրդանիշերի»՛ թիվը համապատասխանում է կենսական իրավիճակների

8

Page 8: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

թվին, իմաստնության մարմնավորումը Իմաստուս Ծերունին է, անարատության և մաքրության մարմնավորումը՜ Կույսի նախաձևը, իշխանության

մարմնավորումը՝ Թագավորի, ուժի մարմնավորումը՝ Հերոսի, Հոր, Մոր, Հայրենիքի և այլ նախաձևեր։ Յունգը նախաձևեր է համարում նաև Մովսեսին, Բուդդային, Քրիստոսին, Մուհամմեդին։ Նախաձևեր են Օսեև ազգային պանթեոնի ւսստվածները, որոնց պատկերներն ու խորհրդանիշերը պահպանվում են մեր անգիտակցականի մեջ և արթնանում են, երբ համապատասխան պայմաններ և միջավայր է ստեղծվում նրանց դրսևորման համար։ Այդպիսի նախաձևերից է նաև գերմանացիների պատերազմի աստված Վոթանը, որը երկար ժամանակ ննջում էր գերմանացիների անգիտակցականի մեջ, իսկ երբ համապատասխան պայմաններ և միջավայր ստեղծվեց առաջին համաշխարհային պատերազմից հետո, հանդես եկավ մի նոր ուժով։ Յունգը մեծ ուշադրություն է դարձնում նաև հոգեբանական նախաձևերին, ինչպիսիք են Անձի, Ես-ի, Ստվերի, Ինքնության, Անիմա-Անիմուսի նախաձևերը, որոնք, նստած են յուրաքանչյուր մարդու խմբային անգիտակցականի մեջ։ Յունգի տեսակետից նախաձևային պատկերներն են ընկած նաև դիցաբանության, կրոնի, արվեստի, երազների հիմքում և ավելի վերացականորեն դրսևորվում են քաղաքականության, սոցիոլոգիայի, փիլիսոփայության մեջ։

Նախաձևի բնորոշ հատկությունը նումինոզությունն է։ Որտեղ էլ որ դրսևորվում է, նախաձևը տիրապետում է անհաղթահարելի հարկադրական ուժի, որը բխում է խմբային անգիտակցականից և նախաձևային խորհրդանիշների ապրումը համատեղում է հիացմունքի ու սարսափի, երկյուղածության ու վախի միաժամանակյա ապրումի հետ։ Նումինոզային ապրումը այնպիսի մարդու ապրումն է, որը դեմքով կանգնած է Աստծո՝ որպես մեծի և սարսափելիի դեմ միաժամանակ։ Դա այնպիսի ապրում է, որն առաջանում է դեռևս չբացա-հայտված և ճակատագրական իմաստ պարունակող հզորության հետ, բախման ընթացքում, որի հետ էլ կապված է երկյուղի ու ձգսփւմի, սարսափի ու հիացմունքի միաժամանակյա ապրումը2։

Ինչպես առանձին անհատները, այնպես էլ առանձին ցեղերը, ռասաները, ազգերո ունեն իրենց առանձնահատուկ հոգեբանությունը, հետևաբար, ըստ Յունգի, նրանք պետք է ունենան նաև իրենց հատուկ հոգեախտաբանությունը։ Նյարդային հիվանդությունները և խանգարումները հատուկ են ոչ միայն առանձին անհատներին, այլև՝ մարդկային խմբերին, հետևաբար, անհրաժեշտ է բուժել ոչ միայն առանձին անհատների, այլև՝ մարդկային տարբեր խմբերի մոտ 2 Ðáí³ÏÇÙÛ³Ý ²., Ðá·»í»ñÉáõÍáõÃÛáõÝ, ºñ¨³Ý, 1996, ¿ç 58

9

Page 9: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

դրսևորվող նյարդային խանգարումները, որը կարոդ է ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այս խնդիրներին Յունգը անդրադարձավ հատկապես 30-ական թվականներին և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, բացատրելու համար այն երևույթները, որ կատարվում էին Գերմանիայում այդ թվականներին։ «Գերմանիայում կատարվածը հասկանալու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բացառապես Գերմանացիներին հատուկ հոգեկան ժառանգության վրա»,–ասում է Յունգը։ Ինչպես 1936թ. հրատարակած «Վոթան», այնպես էլ ավելի ուշ հրատարակած մի շարք աշխատությունների մեշ Յունգն առանձնացնում է մի շարք բնորոշ հոգեգծեր, որոնք արտահայտում էին տևտոնական պատերազմի հնագույն աստծո՝ Վոթանին բնորոշ հատկանիշները։ Յունգն ընդգծում է, որ հնագույն աստվածների մեջ պետք չէ որոնել միայն մետաֆիզիկական, կամ երևակայության խաղի արդյունքում ստեղծված և մարմնավորված էակների։ Հեթանոսական պանթեոնի աստվածները անձնավորում են տվյալ ցեղի կամ ժողովրդի հոգևոր հիմնական ուժերը և, անկախ նրանից, շարունակվում է այդ աստվածների պաշտամունքը, թե ոչ, միևնույն է, ազգերի անգիտակցականի մեջ այն պահպանվում է որպես խորհրդանիշ և պատրաստ է վերակենդանացման։ Այս տեսանկյունից է Յունգը նայում սկանդինավյան– գօրմանական պանթեոնի գլխավոր դերակատարներից մեկի՝ Վոթանի երևույթին։ Պատերազմի, փոթորկի ու մոլեգնության այդ աստվածը մաոմնավորում է գերմանական ռասայի հոգեկան հիմնական հատկանիշերը. նա հրաշալի զինվոր է, գաղտնի գիտությունների մեծ վարպետ, կախարդ է և միևնույն ժամանակ օժտված է լուսավոր կողմերով, հովանավորն է պոեզիայի և իմաստության, ճակատագրի մեկնիչն է. մի խոսքով, գերմանական ցեղի իռացիոնալ և անգիտակցական կողմերը անձնավորող հզոր նախաձև է։ Նախա-ձևը Յունգը համեմատում է գետի հունի հետ. այն չորանում է, երթ ջրային զանգվածն իր համար (ար ուղի է բացում։ Եվ ավելի է խորանում, որքան գետը երկար ժամանակ է հոսում իր հունով։ Քրիստոնեությունը դուրս մղեց գերմանացիների հնագույն աստծուն և Կոթանը հարյուրամյւսկներ շարունակ անտեսանելիորեն թաքնված էր գերմանացիների խմբային անգիտակցականի անթափանց խորքերում. «Շիկահեո սատանաս... տառապում էր ստորգետնյա իր անձավի մեջ և ցանսացած ակնթարթ պատրաստ էր դուրս թռչելու, իր ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ» /50,73/։Պատահական չէ, որ երբ բարենպաստ պայմաններ ստեղծվեցին և քրիստոնեությունը թուլացրեց իր ազդեցությունը գերմանական հոգու և մտքի վրա, երբ դժվար դարձավ վարքի սովորական նորմերով ղեկավարվելը, մոռացության մատնված նախաձևը

10

Page 10: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

վերստին արթնացավ և սկսեց «թւսփառել երկրի վրա»։ Գետը վերադարձավ իր հանի մեջ։ Այս շրջանի ամենատարածված լոզունգը հայտարարում էր. «Արթնա-ցիր, Գերմանիա», որը պետք է հասկանալ, թե՝ վերադարձիր Գերմանիա քո արմատներին և քո ցեղագիտակցումին։

Ուշագրավն այն է, որ դեռևս 1918թ. իրեն այցելող Գերմանացի հիվանդների մոտ Յունգն արդեն նկատել էր այնպիսի հոգեկան խանգարումներ ու շեղումներ, որոնք հնարավոր չէր բացատրել միայն անձի հոգեբանությամբ. «Ակնհայտ էր խմբային անգիտակցականի խանգարումը յուրաքանչյուր հասարակ գերմանացու դեպքում»։ Այն նախաձևերը, որոնք դրսևորվում էին հիվանդների մոտ և որոնց մասին խոսում է ՅուÝգը, հիմնականում արտահայտում էին բռնություն ու դաժանություն։ Որոշակի դիտարկումներից հետո Յունգը հանգեց այն եզր՛ակացությանը, որ նման նախաձևերի առկայությունը պայմանավորված է գերմանական իրադարձություններով և խմբային գիտակցությամբ։ Յունդն իր հիվանդների անգիտակցական շեղումների մեջ ուրվագծեց իր հազարամյա քնից արթնացող «շիկահեր գազանին»։ Նարյնադւսրյան հոտային այդ բնազդները Գերմանիայով ուժեղացան սասւջին Իամաշխարհային պատերազմում կրած պարտության և սոցիւսլական աղետի հետևանքով։ Գերմանիան պատերազմից դուրս էր եկել պարտված, քայքայված տնտեսությամբ և կործանված երազներով։ Պարտությունը Գերմանիայում ընկալվում էր որպես «ազգային ոգու նվաստացում ու վիրավորանք»։ Համաշխարհային տիրապետության ձգտող յունկերությունը հուսախաբ էր եղել։ Խոշոր բուրժուազիան կորցրել էր գաղութային շուկաները։ Մանր բուրժուազիան փորձում էր բուժել պատերազմի վերքերը... Մի խոսքով, բոլոր դասակարգերը հիասթափված էին։ Կորել էր հավատը վաղվա օրվա հանդեպ։ Եվ ինչքան էլ Գերմանական որոշ փիլիսոփաներ ու քաղաքագետներ հայտարարում էին, թե անկումը միանգամայն օրինաչափ է և աետք չէ այն ողբերգականորեն ընդունել, միևնույն է, հասարակության մեջ տիրապետողը նիհիլիզմն էր ու հոռետեսությունը։ Բռնություն ու դաժանություն արտահայտող խորհրդանիշերը աստիճանաբար տիրապետող էին դառնում ավ»լի մեծ քանակությամբ մարդկանց, միաժամանակ մնալով անհասկանալի։ Այդ խորհրդանիշերը մագնիսի նման սկսում էին ձգել առանձին անհատներին, որի արդյունքում ձևավորվում է ամբոխը։ ²Ûդ ամբոխր շուտով գտնում է նաև իր առաջնորդին, իր նման թշվառ, իր նման հիվանդ։ իր նման այլասերված, նույն ամբոխի անդամը, նույն շուկւսյի ճանճը, ինչպես բնութագրում էր Ֆ.ՆÇցշեն, որը ոչ միայն կհասկանար իրենց, այլև՝ կառաջնորդեր։ Բայց, որպեսզի ամբոխը հետևեր առաջնորդին, վերջինս պետք է պահպաներ նաև իշխելու բնազդը,

11

Page 11: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

պետք է լիներ սարսափազդու, պետք է հանդես գար որպես բռնակալ, որպես Աստված... Եվ այդ ամենի փոխարեն առաջնորդը պետք է իր վրա վերցներ ամբոխի գործողությունների պատասխանատվությունը։

Մինչև Վերածնունդը արևմտյան մարդուն հատուկ էր հոգու ամ-բողջականությունը և հավասարակշռվածությունը, քանի որ միջնադարը իր բոլոր արատներով հանդերձ կարողանում էր ելք ապահովել միջնադարյան մարդու մեջ կուտակված ռացիոնալ և իռացիոնալ ուժերի համւսր։ Ռեֆորմացիայից հետո այն դարձավ անհնարիս, որի արդյունքում ս՛արդը դարձավ մեկուսացված և օտարված, ա|յփքժ և նյարդային և գոյության միակ ձևը դարձավ զանգվածային ՛կեցությունը։ Անգիտակցականի և գիտակցականի միջև գոյություն ուեցող խզվածությունը ավելի խորոցավ լուսավորության և արդյունաբերական հեղափոխության դարաշրջաններում։ Մարդը կտրվեց բնությունից, ավելի մեկուսացավ, կորցրեց հոգեկան ամբողջականությունը, զրկվեց իր անհատականությունից։ Կեցության տիրապետող ձևը դարձավ զանգվածային կեցությունը, որը մարդու մոտ ծնունդ տվեց զանգվածային նևրոզի, որն աստիճանաբար վերածվեց զանգվածային պսիխոզի, որին էլ հետևեց «զանգվածային հոգեկան համաճարակը...» Մարդը կորցրեց իր նախկին հենարանները։ Նա այլևս չի կարողանում հենվել ամենակարող և ամենազոր հոր վրա և հարկադրված որոնում է այլ հենարաններ։ Այդպիսի հենարան է նաև պետությունը։ Աստիճանաբար նա պետության վրա նայում է այնպես, ինչպես ժամանակին նայում էր եկեղեցուն։ Եթե նախկինում նա եկեղեցու մեջ էր որոնում իր փրկությունը, ապա այսօր նա իր փրկությունը որոնում է պետության մեջ։ Մարդը խուսափում է պատասխանատվությունից և ցանկանում է, որ իր փոխարեն մտածեն ուրիշները, իր մասին հոգան ուրիշները և, համապատասխանաբար, իր փոխարեն պատասխանատվությունը վերցնեն ուրիշները... «Արդիականությունը և ապագան» (1956 թ.) աշխատության մեջ Յունգը գրում է. « Այն ամենի մասին, որ անհրաժեշտ է մտածել ու հոգալ, մտածում են վերևում... Նրանք պատասխանում Են բոլոր հարցերին, հաշվի են առնում բոլոր պահանջները և բավարարում...»3

Անհատը աստիճանաբար զրկվում է նախաձեռնությունից և կորցնում է իր վրա հենվելու կարողությունը։ Նա չի կարողւսՕում կենսականորեն կարևոր վճիռներ ընդունել։ Փոխարենը՝ դառնում է ավելի կառավարելի։ Նրան բավարարում է այն, որ իրեն հագցնում են, կերակրում, դաստիարակում են որպես հասարակական միավորի և զվարճացնում են զանգվածային չափանիշներին համապա-3 Ðáí³ÏÇÙÛ³Ý ²., Ðá·»í»ñÉáõÍáõÃÛáõÝ, ºñ¨³Ý, 1996, ¿ç 60

12

Page 12: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

տասխան...Երբ պետությունն իր վրա է վերցնում վճիռների իրականացումը, նշանակում է,

որ բարոյական պատասխանատվությունը հանվո՚.մ է անձի ^վրայից և դրվում պետության վրա. անձը պատասխանատու չէ իր արարքների համար, պատասխանատուն՝ պետությունն է։ Անհատականությունը կորչում է զանգվածի մեջ, դառնում է զանգվածի մի մասնիկը, նրա բաղադրիչ տարրերից մեկը, իջնում է նախամարդու մտավոր և բարոյական մակարդակին, իր բնույթով դառնում է անդեմ և անպատասխանատու։ Եվ քանի որ անհատը կորցնում է իր դեմքը, իր անհատականությունը, կարիք է զգում առաջնորդի, քանի որ չի տեսնում դեպի նպատակը տանող ճանապարհը... Առաջնորդը ոչ միայն առաջնորդելու է նրան, այլև՝ իր վրա է վերցնելու իրադարձությունների հնարավոր զարգացման ամբողջ պատասխանատվությունը։

¶ÈàôÊ 3-ñ¹ÚáõÝ·Ç ËáñÑñ¹³å³ßïáõÃÛáõÝÁ

Խորհրդապաշտությունը շատ վաղ այցելեց Յունգին։ Դրան, մեծապես օժանդակեց այն միջավայրդ, որտեղ մեծացավ ապագա մեծ գիտնականն ու փիլիսոփան։ Շվեյցարական Բոդենյան գեղատեսիլ լճափը, ուր մեծացավ Յունգը, լի էր տարօրինակ տեսիլքներով, կրոնական և դիցաբանական պատկերներով ու խորհրդանշաններով։ Իր «Հիշողությունների» մեջ խոսելով մանկության մասին, Յունգը հիշում է, որ հնագույն ամրոցի պատի տակ ինքն ուներ իր անկյունը, իր քարը, որի վրա նստած այնքան հաճախ էր ուղեղը ծանրաբեռնում տարբեր տեսակի մետաֆիզիկական մտածողությամբ և խոհերով. «Ես նստած եմ այս քարի վրա. ես նրա վրա եմ, իսկ քարը իմ տակ է։ Բայց քարը նույնպես կարող է մտածե| և կարող է ասել. «Ես պառկած եմ լանջի վրա, իսկ այս տղան նստել է ինձ վրա»։ Մտածողությունը արդյո՞ք միայն մարդուն հատուկ առանձնաշնորհ է, թե" այն հատուկ է ամբողջ գոյավորին։ Նա համոզված էր, որ մտածողությամբ օժտված է ոչ միայն մարդը։ Մանկական այդ դատողություններից հետո Յունգի

13

Page 13: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

մոտ ծագում էին այլ բնույթի հարցեր, ավելի բարդ և ավելի լուրջ. «Ո՞վ եմ ես»։ Արդյո՞ք նա, ով նստած է լանջին պառկած քարի վրա...

Այդ հարցի պատասխանը հնքը չգիտեր։ Նա համոզված էր, որ քարը նույնպես կարող էր մտածել և իր նման հարցնել, թե ո՞վ է ինքը, արդյոք լանջի վրա պառկած քարն է, որի վրա նստած է այդ փոքրիկ տղան, թե՞ ուրիշ մի բան։

Դեռևս մանկության տարիներին նււ բացահայտեց նաև իր էության երկվությունը, հայտնաբերեց, որ իր խաղերն ու իր տեսիլքները իրենց մեջ պարունակում են տարրեր, որոնց մասին գիտեր միայն ինքը։ Դրանց մասին չգիտեին և չպետք է իմանային ոչ իր ընկերները և ոչ էլ իր ծնողները։ Նա հայտնաբերեց, որ իր մեջ առնվազն երկու մարդ է նստած, որոնցից մեկը «իր ծնողների երեխան է, որն ամեն օր գնում է դարոց, շատերից փնթի ու ծույլ։ Մինչդեռ մյուս անձը, ընդհակառակը, միանգամայն հասուն է, սկեպտիկ, չվստահող, որը հեռանում է մարդկանցից, գնում է բնության գիրկը, ուր մոտ է հողին, արևին, լուսնին. նրան ծանոթ էին բնական և գերբնական էակները, հայտնի էր գիշերային կյանքը, երազները, որտեղ էլ նա գտավ իր «կենդանի Աստծուն» /40.36/։

Գիտությունների բուռն զարգացումը ավելի իմաստուն չդարձրեց մարդուն և չդարձրեց նրան ավելի ամբողջական, ընդհակառակը, ավելի խորացրեց նրա երկատվւսծությունը։ Յունգն այն կարծիքին է, որ նման երկատման և դրա հետևանքով անընդհատ խորոցող հոգեկան հիվանդությունների դեմ հնարավոր է պայքարել միայն շնորհիվ կրոնների, որոնց դոգմաներն ու ծիսական արարողությունները նվազեցնում ես հոգեկան խանգարումների դրսևորման հնարավորությունները։ Յունգը նկատում է, որ բողոքականների և աթեիստների մոտ նյաոդային խանգարումներն ավելի հաճախակի են պատահում։ Դա էր պատճառը, որ նա իր հիվանդներին հաճախ ուղարկում էր հոգևորականների մոտ խոստովանության։ Մարդիկ որոնում են հաջողություն, դիրք, հաջողակ ամուսնություն, սակայն միշտ չէ, որ նրանց հաջողվում է ամբողջությամբ իրականացնել իրենց ցանկությունները, գրեթե յուրաքանչյուր սերունդ ապրում է նույն ողբերգությունը։ Յուրաքանչյուր սերնդի թվում է, որ աշխարհը բարոյապես աղճատվել է, հասարակությունը՝ այլասերվել, բարոյական իդեալները՝ խորտակվել, որ ինքը չի կարող հաղթահարել չարրքը, բայց և չի կարող հաշտվել ու համակերպվել եղածի հետ։ Այդ ողբերգությունն էր ապրում նաև Շեքսպիրի Համլետը. «ժամանակն իր շավղից դուոս է սայթաքել, օ՚հ բա՛խտ իմ դժխեմ, ինչու՞ ծնվեցի, որ հենց ես ուղղեմ...»4։՛ Պարզ է, որ ինքը չի կարող ուղղել, ոչ ոք չի 4 Ðáí³ÏÇÙÛ³Ý ²., Ðá·»í»ñÉáõÍáõÃÛáõÝ, ºñ¨³Ý, 1996, ¿ç 67

14

Page 14: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

կարող ուղղել, հակառակ դեպքում որևէ մեկն արդեն ուղղած կլիներ և այդ պատճառով էլ նրանք իրենց երջանիկ զգալու փոխարեն համարում են դժբախտ և տառապում Են նյարդային խանգարումներից, որոնք մեծ մասամբ արդյունք են հենց այդ չիրականացված ցանկությունների Լ. չկայացած Երազների։ Նյարդային հիվանդների կյանքը սովորաբար աղքաւո է, լինում և իմաստազուրկ։ Հետևաբար, եթե մարդը կարողանում Է գտնել հոգեկան զարգացման և ինքնադրսևորման ճանապարհը, որպեււ կանոն նա կարողանում Է հաղթահարել նաև հոգեկան խանգարումը։ Այս փաստը հայտնի Էր դեռևս անտիկ շրջանի հույնօրիՕ։ Հերակլիտեսը երջանկություն որոնող մարդկանց խորհուրդ Էր տալիս նայել դեպի ներս և իրենց սոցիալական վիճակը համեմատել այնպիսր մարդկանց սոցիալական վիճակի հետ, որտեղ իրենք ունեն շահեկան առավելություն, հակառակ դեպքում, այսինքն, երբ իրենց վիճակը համեմատեն ավելի բարվոք վիճակում ապրողների հետ, իրենց դժբախտ են համարելու և տառապելու են խորոպես։

Վերլուծական հոգեբանությունը Յունգը հաճախ համեմատում Է միջնադարյան Ալքիմիայի հետ։ Նրա կարծիքով ալքիմիկոսների որոնած «փիլիսոփայական քարը» նյուշւսկան չէր, հոգևոր էր, հետևաբար, անհրաժեշտ էր այն հասունացնել մարդկային հոգու մեջ։ Դրա ապացույցը Յունգը գտավ հին չինական ալքիմիկոսների մոտ, ովքեր պնդում էին, որ «անմահության հաբերը» ստեղծվում է ոչ թե մարդուց դուրս, այլ՝ մարդկային օրգանիզմի մեջ։ Ուսումնասիրելով ալքիմիան և նրա հետ կապված խորհրդապաշտական տեսությունները, Յունգը հանգեց այն եզրակացությանը, որ քրիստոնեության մեջ գոյություն ունեցող երրորդության սկզբունքը չի արտահայտում ամբողջականության էությունը և որ այդ «ոչ լիարժեքությունը» հնարավոր է հաղթահարել այն համալրելով «աստվածամոր պատկերով», որը միաժամանակ մարմնավորում է ինչպես երկիրը, այնպես էլ հանդիսանում է անիմայի խորհոդանիշը։

Յունգի հաջողությունները վերլուծական հոգեբանության բնագավառում մեծապես պայմանավորված էր նրանով, որ ինքն իրեն դիտում էր որպես իր առաջին հիվանդի՛ Նա իր ամբողջ կյանքում փորձեց հասկանալ անգիտակցականի հրամանները և յուրաքանչյուր նոր հիվանդի մոտենում էր որպէւս մի նոր աստիճանի ինքնաճանաչման ճանապարհին։ Ի մի բերելով իր ապրած կյանքը, Յունգն այն անվանում է «անգիտակցականի ինքնաիրականացման պատմություն». «Իմ Այանքն իմ գործն է ու իմ հոգևոր աշխատանքը։ ՄեԱը մյուսից անբաժան է։ Իմ բոլոր աշխատանքները

15

Page 15: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

յուրատեսակ հանձնարարականներ են, նրանք գրվել են ճակատագրի թելա-դրանքով, բարձրյալի թելադրանքով։ Ինձ իշխում էր ինչ որ մի Ոգի և նա էր, որ խոսում էր իմ փոխարեն»։ Յունգը երբեք հաշվի չի առել, որ իր աշխատանքները նման արձագանք կստանան։ Այդ աշխատանքների մեջ նա պարզապես խոսում էր սյն ամենի մասին, ինչը չէր բավարարում իրեն և որ ինքն ասում էր այն, ինչը ոչ միայն ոչ ոք չէր ասում, այլև՝ ոչ ոք չէր ցանկանում լսել։ Բայց այդ ամենը կար, իրական էր, և չխոսելով կամ լսել չցանկանալով ամենևին չէր բացառվում նրանց գոյությունը։ Եվ սա իրեն զգում էր միայնակ, որովհետև շատ լավ հասկանում էր, որ բոլոր մարդիկ էլ խուսափում են այն ամենից, ինչը բարդ է և հակադրվում է իրենց գիտակցական դիրքորոշումներին, մինչդեռ ինքը խոսում էր ոչ միայն բարդ երևույթների, այլև՝ մարդկանց անգիտակցական դիրքորոշումների մասին։ Դա էր պատճառը, որ զարմանում էր իրեն բաժին ընկած հաջողությունից, որովհետև չէր որոնում այն և չէր սպասում դրան։ Յունգի համար կարևոր էր, որ ասվում էր ւզն, ինչ պետք է ասվեր:

Հնդկաստան կատարած այցելության ընթացքում Յունօը հանդիպում է բազմաթիվ նշանավոր մարդկանց։ Նրանց թվում էր նաև Մհաթմա Գւսնդիի բարեկամներից մեկը՝ մտավորական հինդուս մի ծերունի, ում հետ Յունգը զրուցուս է Հնդկաստանի կրթական համակարգի և հատկապես Ուսուցչի (գուրու) և աշակերտի միջև գոյություն ունեցող փոխհարաբերության մասին։ Երբ ծերունին պատմում էր իր գուրույի մասին, ասում է, որ նա Չանկաչարան էր,՝ «վեդաներ»ի նշանավոր մեկնիչը։ Բայց չէ՞ որ նա վաղուց է սահացել, - ասում է Յունգը։ «Այո, ես հենց նրան ի նկատի ունեմ», -պատասխանում է հինդուսը։ Այդ ժամանակ Յունգը մտածում էր իր անգիտակցականի մեջ ժամանակ առ ժամանակ արթնացող տղամարդու կերպարի մասին, որի հետ ինքը երևակայական բազմաթիվ զրույցներ է ունեցել և նրան տվել էր Ֆիլեմոն անունը... «Նշանակում; ՝ է,որ նա Ոգի է»,– հարցնում է Յունգը։ «Իհարկե Ոգի է... Գոյություն; ունեն այդպիսի ուրվական գուրուներ։ Մարդկանց մեծ մասն ունի՛; ապրող գուրուներ։ Սակայն միշտ էլ կարող են հանդիպել սւսրդիկ,1՛ ում գուրուները Ոգիներ են եղել» ։

Ֆիլեմոնը և երևակայական մյուս կերպարները իրեՕցՏ՛ հետ բերեցին ա|ն բանի գիտակցությունը, որ մեր հոգեկանի մեջ ծնունդ առած երևույթները գոյություն ունեն ինքնին, ապրում են իրենց սեփական կյանքով և ոչ թե ստեղծված էն մեր կողմից։ Ֆիլեմոնը որոշակի ուժ էր, որը Ես չէի, ֊ասում է Ցանգը։ Ես նրա հետ ունենում էի երևակայական զրույցներ, որոնց ընթացքում նա ինձ

16

Page 16: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

ասում էր բաներ, որոնք ես չի մտածում։ Նա ինձ բացատրում էր, որ ես չպետք է իմ մտքերին վերաբերվեմ այնպես, որ իբր թե ես եմ նրանց ծնունդ տվողը. «Մտքերն ապրում են իրենց սեփական կյանքով, այնպես, ինչպես կենդանիներն են ապրում անտառում, թռչունները՝ երկնքում կամ մարդիկ որևէ սենյակի մեջ։ Երբ դու տեսնում ես նմւսն մարդկանց՝ չես ասում, որ նրանց ստեղծել ես ինքդ կւսմ որ դու պատասխանատու ես նրանց արարքների համար» /40.228/։ Ֆիլեմոնի շնորհիվ էր, որ Յունգի մոտ ակնհայտ դարձան իր, որպես սուբյեկտի, և իր մտքերի օբյեկտի միջև եղած տարբերությունները։ Իսկ քասհ որ Ֆիլեմոնն էլ նման մի սուբյեկտ էր, որն հակադրվում էր ինձ, ես հասկացա, որ իմ մեջ կա ինչ-որ մի բան, որը երեւույթները չի տեսնում այնպես, ինչպես ես եմ տեսնում դրանք, առավել եւս այդ երևույթները չի բացատրում այնպես, ինչպես ես կբացատրեի դրանք։ Նրա մոտեցումներն ու բացատրություններն ինձ համար ոչ միայն անակնկալ էին, այլև՝ անընդունելի։ Հետագայում Յունգի մոտ Ֆիլեմոնի կերպարին փոխարինելու եկավ մեկ այլ կերպար, որին նա անվանեց՝ Կա, որը հին Եգիպտական դիցարանի մեջ երկրային տարերքի ոգին էր։ Մեզանից յուրաքանչյուրն ապրում է այս երևույթները, մեզանից յուրաքանչյուրի մեջ նստած են միանգամայն տարբեր կերպարներ, որոնք շատ հաճախ ոչ միայն մտածում են մեր փոխարեն, այլև՝ կատարում են գործողություններ և մենք մի կողմից սոսկ չիմացությունից ելնելով, իսկ ավելի հաճախ այն սխալ տեսակետից ելնելով, որ մեր մեջ կատարվող ամեն ինչ կատարվում է միայն մեր գիտակցության թույլտվությամբ և որ մեր մեջ չի կարող գոյություն ունենալ որևէ երևույթ, որը չի ենթարկվում մեր գիտակցության հսկողությանը, մերժում ենք դրանք կամ պարզապես չենք նկատում։

Պատահում էո, երբ Յունգին թվում էր, թե ինքը նույնպես անիրական է, ինչպես իր սեջ եղած Ֆիլեմոնը կամ Կան։ Իսկ գուցե իրական գոյություն ոնեցողը հենց նրանք էին և ոչ թե ինքը... Յունգը կարիք էր զգում նորմալ վիճակի, համոզվել իր իրական գոյության մեջ, կապվել իրականությանը... Ոչ ոք նրանից լավ չէր հասկանում, որ հոգեկան յուրաքանչյուր խաււգարման հիմքում ընկած է իրակա-նության կորուստը և ամեն կերպ ձգտում էր ավելի ընդգծված դարձնել իր կապերը իրականության հետ։ Այդ կապող օղակը դարձավ նրա ընտանիքը. «Իմ ընտանիքը և իմ աշխատանքը ինձ համար խաղաղ նավահանգիստ էին մնացել, որւոեղ կարող էի վերադառնալ միշւո. Օրանց շնորհիվ ես իմացա, որ այս աշխարհում իրական գոյություն ունեմ, որ ես նույնպես մարդ եմ, նման բոլոր մյուս մարդկանց։ Ես ծանրաբեռնվել էի անգիտակցականի մեջ և լինում էին պահեր,

17

Page 17: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

երբ զգում էի, որ կարող եմ շրջանակից դուրս գալ»։Շրջանակի մեջ նրան պահում էր իրականության հետ ունեցած իր կապը.

«Ես գիտեի, որ ունօմ բժշկական դիպլոմ և պարտավոր եմ օգնելու հիվանդներին, որ ունեմ կին և հինգ երեխա, որ ապրում եմ Կյասնախում... Այս ամենն ակնհայտ է, որից չես կարող փախչել։ Ես ամեն օր համոզվում էհ, որ իսկապես գոյություն ունեմ, որ ես հոգևոր փոթորիկների խոյանքին հանձնված տերև չեմ, ինչպես եղավ Նիցշեի հետ. Նիցշեն կորցրեց հողը իր ոտքերի տակ, որովհետև չուներ ոչինչ, իր սեփական մտքերից բացի, որոնք նրա վրա ավելր մեծ ազդեցություն ունեին, քան թե ինքը ուներ դրանց վրա» /40.229/։ Նման իրավիճակներ, լինում են մեզանից յուրաքանչյուրի հետ. մենք էլ ենք հաճախ խճճվում իրականի և ոչ իրականի միջև և ցավ պատ– ճսաելու չափ ւորորում ենք սեզ, մեր իրական գոյության մեջ համոզվելու համար. «Ես զգում եմ ցավը, ուրեմն ես կամ», վօրափոխելով Դեկարտի նշանավոր միտքը, հայտարարում է նա։

Կա հրաշւսլի մի առակ, ուսուցչի մոտ է գալիս աշակերտը և հարցնում. «Հնում եղել են մարդիկ, ովքեր տեսել են Աստծուն։ Ինչո՞ւ այժմ չկան նրանք»։ «Որովհետև այժմ ոչ ոք չի կարողանում այդքան ներքև խոնարհվել»,– պատասխանում է ասուցիչը, որովհետև նույնիսկ գետից ջուր վերցնելու համար անհրաժեշտ է– խո-նարհվել գոնե թեթևակիորեն։ Մեր եսասիրությունը մեզ թույլ չի տալիս տեսնելու ավելի մեծ ու ավելի վեհ որևէ բան, քան մենք ենք, մեր էությունն է ու մեր գործերը։ Մենք ամեն ինչին նայում ենք տիրակալի անպւսրտավանությամբ, մինչդեռ, ինչպես արևելյան առակն է ասում « Լուսինը տնսնելու համար պետք է երկինք նայել և ոչ թե ճահճուտի մեջ»... Աշխարհը չի փոխվել, աշխարհը կա այնպես, ինչ-պես եղել է։ Փոխվել ենք մենք, փոխվել է աշխարհի մեր ընկալումը։ Յունգը տարբերվում էր մյուս մարդկանցից, որն ընդունում է նաև ինքը. «Իմ և մյուս մարդկանց միջև տարբերությունն այն է, որ ես «միջնորմներ» չեմ ընդունում և ինձ համար ամեն ինչ թափանցիկ է։ Ուրիշների համար այդ «միջնորմներն» Ñաճախ այնքան խիտ են, որ դրանց ետևում նրանք ոչինչ չեն տեսնում և մտածում են, որ այնտեղ ոչինչ չկա։ Ես որոշ չափով տեսնում եմ այն, ինչը թաքնված է աչքից և դա է, որ իմ մեջ առաջ է բերում ներքին վստահություն» – գրում է նա։

Յունգն ուրիշներից տարբերվում էր դեռևս մանուկ հասակից։ Նա պատկանում էր այն եզակի երեԽաների թվին, ով իրեն զգում էր միայնակ այն ժամանակ և միայնակ մնաց նաև հետագայում, որովհետև ինքն այն մարդկանցից էր, ով գիտեր և պարտավոր էր մարդկանց բացատրել և հիշեցնել այն ամենի մասին,

18

Page 18: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

ինչը նրանք չգիտեին և համառորեն չէին ցանկանում իմանալ։ Միայնակությունն այն պատճառով չէ, որ մեր կողքին չկա որևէ մեկը, այլ այն պատճառով, որ այն, ինչը քեզ կարևոր է թվում, անկարող ես հասցնել ուրիշներին կամ, այն պատճառով, որ ոչ ոք չի կիսում քո մտքերը։ Յունգի միայնակությունը սկսվում է նրա երազների նախնական ւիորձից և հետագայում ավելի է խորանում, երբ նա աշխատում էր անգիտակ– Հ՚ցականի խնդիրների վրա։ Յունզը համոզված է, ոո միայնակ են բուոր նրանք, ովքեր գիտեն ավելին, քան՝ մյուսները։ Միայնակ են ՝՝> բանականությամբ օժտվածները, միայնակ են բոլոր մարդիկ, քանի I դեռ նրանց վրա իշխում է բւսնավանությունը։

Մարդու համար կարևոր շատ երևույթներ ու խնդիրներ կան, որոնց մեջ առանձնակի կարևորության ունի գաղտնիք ունենալու նախազգացումը,– ասում է Յունգր։ Ով դա չի զգացել, զրկվել է միանգամայն կարևոր ինչ որ բանից։ Մարդը պետք է զգա, որ ինքն ապրում է մի աշխարհում, որտեղ դեռևս բազմաթիվ գաղտնիքներ կան, որոնք կարիք ունեն բացատրության։ Մարդն անընդհատ սպասում է անակնկալների։ Աշխարհում միշտ էլ գոյություն ունեն անհավանականն ու անակնկալները Ա կյանքը թերի է առանց դրանց, որովհետև աշխարհն անսահման է և անհասկանալի և դա է, որ մարդկային կյանքին լրացուցիչ լիցք և իմաստ է հաղորդում։ Այս առումով միանգամայն տեղին է հայ երգիծաբան Լեռ-Կամսարի «խորհուրդը աղջիկներին», որտեղ նա ասում է, որ եթե կանայք չեն ցանկանում կորցնել իրենց հանդեպ ամուսինների ունեցած հե-տաքրքրությունն ու սերը, ապա պւսրտավոր են նրանց առաջ ամեն անգամ հանդես գալու որպես չկարդացված մի էջ, որովհետև յուրաքանչյուր մարդուն է հատուկ, որ գիրքը կարդալուց և յուրացնելուց հետո այն դնում է մի կողմ։ Եղեք անակնկալներով լեցուն, եղեք գաղտնիքների պահեստարան՛ Մարդիկ սիրում են խորանալ գաղտնիքների մեջ և հասկանալ անհավանականն ու անակնկալները։

19

Page 19: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

º½ñ³Ï³óáõÃÛáõÝ

Ես անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։ Իմ մեջ նստած էր ինչ որ մի դև և վերջին հաշվով նա էլ որոշում էր ամեն ինչ։ Իմ մեջ ապրող դևի պատճառով էր, որ հաճախ ես ինձ դրսևորում էի անխղճորեն։ Այդ նա էր որոշումներ կայացնում իմ փոխարեն։ Մեգայից յուրաքանչյուրի մեջ նստած է ոչ միայն նման մի դև, այլև՝ հրեշտակ, որոնք մեզ մղում են որոշակի արարքների՝ բարի կամ չար, գեղեցիկ կամ այլանդակ։ Նրանցից մեկը ննջում է, երբ ակտիվ է մյուսը։ Անհրաժեշտ է արթնացնել նրանց ըստ անհրաժեշտության։ Սակայն մարդկանց մեծ մասը չի ընդունում իր մեջ նստած դևի առկայությունը... Յուրաքանչյուրը ձգտում է դեպի առաջ, յուրաքանչյուրը վազում է իր տեսիլքների ետևից։ Այդպիսին էր նաև Յունգը, անհանգիստ և որոնող իր էությամբ. «Բնական է, որ ինձ շրջապատող մարդիկ չէին կարող տեսնել այն, ինչ ես եմ տեսնում, այդ պատճառով էլ բոլորը ի դեմս ինձ

20

Page 20: ´áí³Ý¹³ÏáõÃÛáõÝ - USUM.Org · Web viewԵս անընդհատ դժվարություններ եմ ունեցել իմ մտքերի հետ, խոստովանում է Յունգը։

տեսնում էին մի անխելք մարդու, որն անընդհատ շտապում էր որևէ տեղ» /40,230/,-գրում է նա։

Մեզանից շատերն են այդպես մտածում։ Մեզանից շատերը չեն ընկալում ուրիշներին և փոխանակ իրենց մեջ որոնե|ու դրա պատճառները, դրանք որոնում են ուրիշների մեջ։ Դա չէ՞ արդյոք պատճառը, որ իրենց դարաշրջաններում երբեք չհասկացվեցին Ոգա. և Մտքի հսկաները և կազմակերպվում էին հալածանքներ ու վհուկների որս...

Յունգը հաճախակի էր հրապուրվում մարդկանցով, սակայն, հենց որ թափանցում էր նրանց էության մեջ, կախարդանքն անհետանում էր և մեծանում էր հիասթափությունը։ Դրա պատճառով էր, որ նա ձեռք բերեց բազմաթիվ թշնամիներ։ Յուրաքանչյուր ստղծագործող մարդ իրեն չի պատկանում և քանի որ իրեն չի պատկանում, ազատ չէ, գերի է... Այդ անազատությունը չի կարող ուրախացնել որևէ մեկին, առավել ևս այն չէր կարող ուրախացնել Յունգին։

21