37
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀՐԱԲԽԱՅԻՆ ԽԱՐԱՄԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ տնօրեն՝ Է. Մարգարյան Երևան 2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՀՐԱԲԽԱՅԻՆ ԽԱՐԱՄԻ

ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏ

«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ

տնօրեն՝ Է. Մարգարյան

Երևան 2018

Page 2: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐ

Օգտակար հանածոյի պաշարներ` օգտակար հանածոյի կուտակումներ, որոնց

ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են

Հանքավայր` ընդերքի մաս, որը պարունակում է օգտակար հանածոյի պաշարներ

(այդ թվում` կանխատեսումային), որոնք ստացել են երկրաբանատնտեսագիտական

գնահատական.

Օգտակար հանածոյի երևակում` ընդերքի տեղամաս, որում հայտնաբերվել է

օգտակար հանածոյի առկայություն, որի քանակը, որակը և արդյունաբերական

նշանակությունը դեռ որոշված չեն

Օգտակար հանածոյի արդյունահանում` օգտակար հանածոյի դուրսբերումը

հանքավայրերից և դրանց մեջ պարփակված օգտակար բաղադրիչների կորզմանն

ուղղված աշխատանքների համալիր

Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատական`

երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների

արդյունահանման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական

ազդեցությունների բացահայտում և գնահատում

Բնապահպանական միջոցառումների ծրագիր` երկրաբանական ուսումնասի-

րության աշխատանքների հետևանքով բնապահպանական կորուստների

նվազեցման/կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ

Բնապահպանական կառավարման պլան՝ ընդերքօգտագործման հետևանքով

բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության

կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ և դրանց

իրականացման մշտադիտարկման ցուցիչներ, որոնք հստակ են և չափելի` որոշակի

ժամանակի ընթացքում

Կարմիր գիրք՝ հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ

գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի լրացման, խմբագրման ենթակա ցուցակ

Հող` երկրի մակերևույթում բիոտիկ, աբիոտիկ և մարդածին գործոնների երկարատև

ազդեցության արդյունքում առաջացած ինքնուրույն բնագիտապատմական

հանքաօրգանական բնական մարմին` կազմված կոշտ հանքային և օրգանական

Page 3: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

մասնիկներից, ջրից ու օդից և ունի բույսերի աճի ու զարգացման համար

համապատասխան պայմաններ ստեղծող յուրահատուկ գենետիկամորֆոլոգիական

հատկանիշներ ու հատկություններ

Հողի բերրի շերտ` հողային ծածկույթի վերին շերտի բուսահող, որն օգտագործվում է

հողերի բարելավման, կանաչապատման, ռեկուլտիվացման նպատակներով

Ռեկուլտիվացում` խախտված հողերի վերականգնմանն ուղղված (օգտագործման

համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների համալիր, որը կատարվում է 2

փուլով` տեխնիկական և կենսաբանական

Ազդակիր համայնք՝ շրջակա միջավայրի վրա հիմնադրութային փաստաթղթի կամ

նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա համայնքի

(համայնքների) բնակչություն` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք

Խախտված հողեր` առաջնային տնտեսական արժեքը կորցրած և շրջակա միջավայրի

վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող հողեր

Page 4: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրում

նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման

աշխատանքներ:

Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրի երկրաբանական

կառուցվածքում մասնակցում են վերին պլիոցենի հասակի հրաբխային ապարներ:

Երկրաբանական առաջացումների շերտագրական կտրվածքը ներքևից-վերև

հետևյալն է.

- բազալտներ-անդեզիտաբազալտներ, խարամացված բազալտներ 100մ

ընդհանուր հզորությամբ,

- հրաբխային խարամներ տարբեր գույների մինչև 100մ հզորությամբ,

- ժամանակակից ալյուվիալ-դելյուվիալ և պրոլյուվիալ նստվածներ մինչև 2մ

հզորությամբ:

Խարամը հանդես է գալիս հիմնականում կարմիր և սև գույներով: Խարամի

քիմիական կազմը հետևյալն է.

Պարունակությունները, %% SiO2 Al2O3 Fe2O3 FeO CaO K2O MgO MnO Na2O SO3

53.0 15.0 5.2 4.2 8.0 1.8 3.7 0.73 3.5 1.5

Խարամի ծավալային կշիռը տատանվում է 300-410կգ/մ3-ի սահմաններում և

միջինը կազմում է 349կգ/մ3, իսկ ամրության ցուցանիշը գտնվում է 50-100կգ/սմ2

սահմաններում:

Ժամանակակից նստվածքները ներկայացված են հողաբուսական շերտով և

բերվածքային ապարներով` տուֆի անդեզիտաբազալտների կտորների

ներփակումներով:

Հրաբխային խարամի պաշարը հաստատվել է ԽՍՀՄ պաշարների

տարածքային հանձնաժողովի 30.03.1970թ. N 193 որոշմամբ: Ըստ կարգերի խարամի

պաշարները հետևյալն են` A կարգ՝ 507227մ3, B կարգ՝ 1382412մ3, C1 կարգ՝ 440507մ3,

C2 կարգ՝ 420300մ3:

Օգտակար հանածոյի արդյունահանումը նախատեսվում է իրականացնել

երկրորդ հրաբխային կոնից:

Page 5: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Նախատեսվող գործունեության բնութագիրը

«ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերությունը Աշտարակի հրաբխային խարամի

հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն

իրականացնելու է բաց եղանակով:

Նախագծվող բացահանքը վերջնական դիրքում կունենա հետևյալ

պարամետրերը.

- ամենամեծ երկարությունը – մինչև 445 մ;

- ամենամեծ լայնությունը – մինչև 170մ;

- մշակման խորությունը – մոտ 6.3 մ;

- օտարման տարածքը – մոտ 6.76հա,

Ընդունված է խորացող համակարգ, աստիճանի 10մ բարձրությամբ:

Հրաբխային խարամը արդյունահանվում է էքսկավատորի միջոցով

անմիջական շերեփման եղանակով:

Աշխատանքային ռեժիմը ընդունված է շուրջտարյա` 260 օրով, միահերթ, 8

ժամ տևողությամբ մեկ հերթափոխով:

Մակաբացման ապարների հանվում են օգտակար հաստվածքը մշակելուց

առաջ, կուտակվում են հանքադաշտի հարավային մասում և վերջում տեղափոխվում

է հանք՝ փռվում բացահանքի հատակում ու ռեկուլտիվացվում:

Հանքի շինրարության ժամանակ լեռնակապիտալ աշխատանքներին

վերագրվում են` բացող խրամի անցում, արդյունաբերական հրապարակի

կառուցում, աշխատանքային նախնական հրապարակի և հորիզոնի

նախապատրաստում:

Արդյունահանման աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է

կատարել բացահանքի հատակի, աշխատանքային հրապարակի լեռնատեխնիկական

ռեկուլտիվացիա:

Նախագծման նորմատիվ-իրավական հենքը

Օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի

վրա ազդեցության նախնական գնահատման հայտը կազմելիս ընկերությունն

Page 6: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

առաջնորդվել է բնապահպանական օրենսդրության պահանջներով, որոնք

ամրագրված են հետևյալ իրավական ակտերում.

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքը (01.11.1994թ.),

«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

(23.11.1999թ.),

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը

(03.04.2000թ.),

Հայաստանի Հանրապետության «Հողային» օրենսգիրք (02.05.2001թ.),

Հայաստանի Հանրապետության «Ջրային» օրենսգիրք (04.06.2002թ.)

«Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրք» ՀՀ օրենք

(01.01.2012թ.),

Հայաստանի Հանրապետության «Անտառային» օրենսգիրք (24.10.2005թ.),

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքը (27.11.2006թ.),

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության

մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (09.08.2014թ.),

«ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատելու մասին ՀՀ կառավարության

29.01.2010թ.-ի N 72-Ն որոշում,

«ՀՀ կենդանինենրի Կարմիր գիրքը հաստատելու մասին ՀՀ կառավարության

29.01.2010թ.-ի N 71-Ն որոշում,

«ՀՀ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական

պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը

սահմանելու մասին ՀՀ կառավարության 31.07.2014թ.-ի N 781-Ն որոշում:

Page 7: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

2. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Գտնվելու վայրը

Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի

մարզի Աշտարակ քաղաքից 3-6կմ հարավ-արևելք արևելք: Երևանի երկաթուղու

կայարանը գտնվում է 18-20կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք:

Նախագծվող բացահանքից ոչ մեծ հեռավորության վրա (մոտ 600մ) անցնում է

Երևան-Գյումրի ավտոմայրուղին:

Մոտակա բնակավայրերն են՝ Աշտարակ քաղաքը, Նոր Երզնկա, Մուղնի,

Պռոշյան, Օշական, Սասունիկ գյուղերը: Աշտարակ քաղաքը 2016թ. հունվարի 1-ի

դրությամբ ունի 18.0 հազ. բնակիչ, այստեղ է բնակվում մարզի քաղաքային

բնակչության շուրջ 61,86%։ Աշտարակը գտնվում է Քասախ գետի ափին, ծովի

մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի

լեռնազանգվածի կենտրոնում, Երևան մայրաքաղաքից մոտ 20 կմ հյուսիս-արևմուտք,

և զարգացել է որպես Երևան քաղաքի արբանյակ քաղաք: Այն ՀՀ Արագածոտնի

մարզի վարչաքաղաքական, տնտեսական, գիտական ու կրթամշակութային

կենտրոնն է: Քասախի գեղատեսիլ կիրճը ծառայում է որպես հանգստի գոտի։

Աշտարակի հանդիսանում է տրանսպորտային հանգույց: Այստեղով են

անցնում Երեւան-Աշտարակ-Թալին, Երեւան-Աշտարակ-Ապարան միջպետական

նշանակության ավտոմայրուղիները:

Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը: Այստեղ

կան տարբեր ճյուղերի ձեռնարկություններ: Այստեղ գործում է «Միկրոն

ձեռնարկությունը, որը զբաղվում է փորձասարքերի, արբանյակային ալեհավաքների,

գունանյութի եւ ներկերի, շինարարական սալիկների արտադրությամբ: Ունի

պոլիէթիլենային տարաների արտադրություն, պոլիգրաֆիական գործարան, որը

զբաղվում է տպագրական իրերի արտադրությամբ: Զարգացած է սննդի

արդյունաբերությունը: Այստեղ կան խաղողի վերամշակման և գինու հումքի

ստացման կետեր: Գյուղատնտեսությունը նույնպես զարգացած է, հատկապես

պտղաբուծությունը եւ խաղողագործությունը: Հողահանդակները հիմնականում

ոռոգվում են Քասաղի ջրերով: Մշակում են նաև հացահատիկային,

բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր եղջերավոր

անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Ունի թռչնի մսի եւ ձվի արտադրություն:

Տարածքի իրադրային սխեման ներկայացված է ստորև նկար 1 և 2-ում:

Page 8: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Նկար 1.

Աշտարակի հրաբխային

խարամի հանքավայր

Page 9: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Նկար 2.

Page 10: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Ռելիեֆ, երկրաձևաբանություն

Երկրաձևաբանական տեսակետից հանքավայրի շրջանը գտնվում է Արագած

լեռնազանգվածի հարավային և հարավ-արևելյան լանջերին: Հարավային լանջերը

բնութագրվում են մեծ թեքություններով, ուժգին կտրտված են էրոզիոն հովիտներով և

ձորակային ցանցով: Դրանք առկայությամբ պայմանավորված՝ ձնհալի ժամանակ

ձևավորվում են պրոլյուվիալ զանգվածի հզոր սելավային հոսքեր, որոնք գլաքարա-

կոպճային զանգվածը տեղափոխում են նախալեռնային սարահարթերի

սահմաններից դուրս և նստեցնում Արարատյան հարթավայրում: Հարավային

լանջերի զգալի մասը ծածկված է Թիրինկատար հրաբխի անդեզիտաբազալտային

հոսքերով, որոնք մեկը մյուսի վրա դարսվելով, առաջացրել են դարավանդներ 1500մ,

1800մ, 1500-2000մ և 2200-2400մ բարձրությունների վրա: Լավային հոսքերի

մակերևույթն անհարթ է, ծածկված կոնաձև բլուրներով, խառնարաններով,

փոսորակներով, առկա են նաև գազային պայթյունների խառնարաններ

(հորնիտոսներ): Նմանատիպ ռելիեֆը բնորոշ է նաև Արագած լեռնազանգվածի

հարավ-արևելյան լանջերին, որտեղ զարգացած են Աշտարակի լավային հոսքի

անդեզիտային և անդեզիտաբազալտային կազմի լավաները:

Շրջանի կարևորագույն կառուցվածքային տարրերից է Եղվարդի սարահարթը:

Այս սարահարթի բացարձակ բարձրությունները տատանվում են 1000-1500մ

սահմաններում: Ռելիեֆը թույլ բլրակային-ալիքավոր է, որոշ տեղերում բարձրանում

են առանձին շլակային կոներ: Սարահարթը դեպի հարավ և արևելք Երևանի

շրջակայքում երկու լայն աստիճանների ձևով աստիճանաբար իջնում է դեպի

Արարատյան հարթավայր: Սարահարթը հյուսիսային մասից պարփակված է Արայի

լեռ հրաբխով, որի լանջերը զառիթափ իջնում են դեպի սարահարթ:

Շրջանում երկրաշարժերի հնարավոր ուժգնությունը կազմում է 8-9բալ, իսկ

առավելագույն հորիզոնական արագացումը` 0,4g:

Սողանքային երևույթներ Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրի

տարածքում չեն արձանագրվել: Մոտակա սողանքային մարմինը գտնվում է

հանքավայրից ավելի քան 8կմ հյուսիս-արևելք:

Հանքավայրի շրջանի լեռների երկրաձևաբանական և լանջերի թեքությունների

սխեմատիկ քարտեզները բերվում է ստորև նկար 3 և 4-ում:

Page 11: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Նկար 3.

Նկար 4.

Page 12: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Շրջանի կլիման չոր ցամաքային է, բնութագրվում է ցուրտ ձմեռով և շոգ

ամառով: Տարեկան միջին օդի ջերմաստիճանը 11.4C է: Բացարձակ նվազագույնը -

25C է, առավելագույնը +41C: Տարեկան միջին օդի հարաբերական խոնավությունը

61% է: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը 368մմ է: Տարեկան կտրվածքով

հիմնական տեղումները լինում են ապրիլ-մայիս ամիսներին: Ձյան շերտի

հաստությունը հասնում է մինչև 1.0մ-ի: Գրունտի սառեցման առավելագույն

խորությունը 70սմ է:

Կլիմայական տիպերի բաշխվածության սխեմատիկ քարտեզը ներկայացված է

նկար 5-ում:

Ստորև 1-5 աղյուսակներում ամփոփված է տեղեկատվություն օդի

ջերմաստիճանը, ամիների, արևափայլի տևողության վերաբերյալ (ըստ մոտակա

Աշտարակ օդերևութաբանական կայանի տվյալների):

Աղյուսակ 1.

Օդի ամսեկան և տարեկան ջերմաստիճանները

Հո

ւնվ

ար

Փե

տր

վա

ր

Մա

րտ

Ապ

րի

լ

Մա

յիս

Հո

ւնի

ս

Հո

ւլի

ս

Օգ

ոս

տո

ս

Սե

դպ

տե

մբե

ր

Հո

կտ

եմ

բեր

Նո

յեմ

բեր

Դե

կտ

եմ

բեր

Մի

ջին

տա

րե

կա

ն, °

C

Բա

ցա

րձ

ակ

նվ

ազ

ագ

ույ

ն,

°C

Բա

ցա

րձ

ակ

առ

ավ

ելա

գո

ւյն

,°C

-4.2 -1.3 4.4 11.3 16.2 20.8 24.7 25.0 20.2 13.6 6.6 -0.4 11.4 -25 41

Մթնոլորտային օդ

Մթնոլորտային օդի մոնիտորինգի դիտակայան Աշտարակի հրաբխային

խարամի հանքավայրի տարածքի մոտակայքում չկա, հետևաբար մթնոլորտն

աղտոտող նյութերի պարունակությունների վերաբերյալ տեղեկատվություն

ներկայացվել չի կարող:

Page 13: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Աղյուսակ 2.

Օդի հարաբերական խոնավությունը

Օդի հարաբերական խոնավությունը,%

Ըստ ամիսների

Մի

ջին

տա

րե

կա

ն

Միջին ամսական ժամը

15-ին

Հո

ւնվ

ար

Փե

տր

վա

ր

Մա

րտ

Ապ

րի

լ

Մա

յիս

Հո

ւնի

ս

Հո

ւլի

ս

Օգ

ոս

տո

ս

Սե

դպ

տե

մբե

ր

Հո

կտ

եմ

բեր

Նո

յեմ

բեր

Դե

կտ

եմ

բեր

ամ

են

աց

ուր

տ

ամ

սվ

ա

ամ

են

աշո

գ

ամ

սվ

ա

76 68 61 60 59 53 51 49 53 61 70 77 62 67 40

Աղյուսակ 3.

Արևափայլի տևողություն

Ըստ ամիսների

Տարեկան

գումարային

Հո

ւնվ

ար

Փե

տր

վա

ր

Մա

րտ

Ապ

րի

լ

Մա

յիս

Հո

ւնի

ս

Հո

ւլի

ս

Օգ

ոս

տո

ս

Սե

դպ

տե

մբե

ր

Հո

կտ

եմ

բեր

Նո

յեմ

բեր

Դե

կտ

եմ

բեր

120 152 183 203 255 320 362 332 295 230 151 94 2697

Page 14: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Աղյուսակ 4.

Քամիներ

Միջին տարեկան

մթնոլորտային ճնշում,

հՊա

Ամիսներ

Կրկնելիությունը, %

Միջին արագությունը, մ/վ

Ան

հո

ղմ

ութ

յուն

նե

րի

կր

կն

ելի

ութ

յուն

ը,

%

Մի

ջին

ամ

սա

կա

ն

ար

ագ

ութ

յուն

ը,

մ/վ

Մի

ջին

տա

րե

կա

ն

ար

ագ

ութ

յուն

ը,

մ/վ

Ուժ

եղ

քա

մի

նե

րո

վ օ

րե

րի

քա

նա

կը

, օր

Ուղղությունները

Հս Հս-Արլ Արլ Հվ-

Արլ Հվ

Հվ-

Արմ Արմ Հս-Արմ

892.0

հունվար

4 21 22 11 16 12 10 4 2.0

2.5 32

1.6 2.0 2.2 2.3 2.0 1.8 2.0 2.1

ապրիլ

4 18 23 12 15 13 11 4 2.7

3.7 2.8 2.6 2.8 2.8 2.7 2.9 2.8

հուլիս

4 26 23 11 12 11 9 4 3.2

4.4 3.5 3.3 3.2 3.2 2.6 2.7 3.2

հոկտեմբեր

4 24 26 12 13 10 9 2 2.2

1.7 2.1 2.3 2.4 2.3 2.1 2.1 2.2

Page 15: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Աղյուսակ 5.

Անարև օրերի քանակը

Ըստ ամիսների

Տարեկան

գումարային

Հո

ւնվ

ար

Փե

տր

վա

ր

Մա

րտ

Ապ

րի

լ

Մա

յիս

Հո

ւնի

ս

Հո

ւլի

ս

Օգ

ոս

տո

ս

Սե

դպ

տե

մբե

ր

Հո

կտ

եմ

բեր

Նո

յեմ

բեր

Դե

կտ

եմ

բեր

10 6 4 2 1 0.3 0 0 0.2 1 5 12 42

Page 16: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Նկար 5.

Ջրային ռեսուրսներ

Տարածքի խոշորագույն ջրային երակը Քասախ գետն է, որի ակունքները երկու

փոքրիկ գետակներ են, որոնցից մեկն սկսվում է Արագածից, իսկ

մյուսը՝ Փամբակի լեռնալանջերից։ Քասախը վերին հոսանքում դանդաղահոս է և

սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։

Գետաբերանային մասում նա բաժանվում է մի քանի բազուկների և թափվում Սև ջուր

գետը։ Քասախն ունի 89 կիլոմետր երկարություն։ Նրա մեջ թափվող վտակներից

ջրառատը Ամբերդն է։

Հիդրոերկրաբանական տեսակետից ուսումնասիրվող տարածքը համարվում է

լավ ինֆիլտրացվող գոտի, որը հանդիսանում է մթնոլորտային տեղումների

հիմնական մասի տեղափոխումը ճեղքավորված լավաների միջոցով դեպի

արարատյան ստորգետնյա ջրավազան: Բացի վերը նշվածից ինֆիլտրացվող ջրերի

մի մասը մեծ ելքեր ունեցող աղբյուրների տեսքով դուրս են գալիս երկրի մակերես

Քասախ գետ աջափնյա հատվածներում և Ղազարավան-Բազմաղբյուր գյուղերի

շրջակայքում: Այդ աղբյուրներից են՝ Ղազարավանի (414լ/վրկ), Բազմաղբյուրի

Page 17: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

(175լ/վրկ), Սաղմոսավանի (45/վրկ) և այլն: Անցած դարի 70-80 ական թվականներին

Կարբի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղերի շրջակայքում կատարված

հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է

ստորերկրյա ջրերի հոսք, որը կապված է Քասախ գետի հին հունի հետ: Ստորերկրյա

ջրերի մակարդակը տատանվում է 35-65մ-ի միջև: Ներկայումս այդ ջրերի մի մասը

խորքային հորերի միջոցով օգտագործվում է շրջակա գյուղերի ջրամատակարարման

և ոռոգման համար:

Ջրերի որակի մոնիթորինգի դիտակայան Աշտարակի հրաբխային խարամի

հանքավայրի մոտայաքում չկա:

Հողեր

Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրի շրջանի հողային ծածկույթը

ներկայացված է շագանակագույն, բաց-շագանակագույն և կիսաանապատային գորշ

հողերով (նկար 6):

Կիսաանապատային գորշ հողերով ձևավորվել են տեղակուտակ,

տեղակուտակ-ողողաբերուկային խճային և խճաբեկորային կարբոնատային

մայրտեսակների վրա: Այս հողերը ունեն հիմնականում կավավազային

մեխանիկական կազմ, բավականաչափ կմախքային զանգվածի պարունակությամբ:

Ստրուկտուրան փոշե-հատիկային կամ վառողանման է, ջրակայուն ագրեգատների

քանակը չի գերազանցում 30-35%:

Առանձին տեղերում հողի խորը շերտերում հաճախ բավական քանակությամբ

ջրալույծ աղեր են կուտակվում (մինչև 1-1.5%), որոնք գլխավորապես ներկայացված

են CaSO4, MgSO4 և այլ աղեր:

Այս տիպի հողերին բնորոշ է հումուսի չնչին պարունակությունը (1-1.5%):

Աչքի են ընկնում իրենց քարքարոտությամբ, հանդիպում են ինչպես

մակերեսային, այնպես էլ թաղված և կիսաթաղված քարեր: Ռելիեֆի անհարթության,

նվազ բուսականության և անբարելավ ֆիզիկական հատկությունների հետևանքով

այս հողերը ենթարկվում են ջրային, մասամբ էլ քամու էռոզիայի:

Ստորև աղյուսակ 6-ում ներկայացված են գորշ հողերի քիմիական

հատկությունները:

Page 18: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Աշտարակի հրաբխային հանքավայրի շրջանի հողերի բնական տիպերի տարածման

սխեմատիկ քարտեզ

Նկար 6.

Աղյուսակ 6.

Խորությունը,

ամ

Հումուս,

%

Ընդհանուր,

%

CO2,

%

CaSO4,

%

Կլանված

հիմքերի

գումարը,

մ.էկվ. 100գ

հողում

pH

—ը

ջրա

յին

քա

շվա

ծք

ու

մ

0-8 2.10 0.19 1.3 0.05 22.0 8.0

8-21 1.81 0132 4.7 0.08 30.5 8.3

21-32 1.55 0.115 10.6 0.5 23.6 8.2

32-65 0.87 0.088 15.5 0.8 18.3 8.1

65-140 0.22 չի որոշված 2.2 42.1 չի

որոշված 7.3

Page 19: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Շագանակագույն հողերը մեծ մասամբ քարքարոտ են, էրոզացված, որոնց

մակերեսային քարքարոտությունը կազմում է 70.3%:

Շագանակագույն հողերն ձևավորվել են տիպիկ չոր տափաստանային

բուսականության տակ, հրաբխային ապարների հողմահարված նյութերի, ինչպես

նաև տեղակուտակ, ողողաբերուկ և հեղեղաբերուկ գոյացումների վրա:

Այս տիպի հողերը բնութագրվում են հետևյալ քիմիական և ջրաֆիզիկական

հատկություններով:

Աղյուսակ 7.

Խորությունը,

սմ

Տոկոսներով Կլանված

հիմքերի

գումարը,

մ.էկվ. 100գ

հողում

pH—ը ջրային

քաշվածքում հումուս CO2 գիպս

SO4

0-25 2.4 4.4 0.0 29.4 8.1

25-39 1.4 8.4 0.5 28.8 8.4

39-85 1.2 15.4 1.0 24.4 8.2

Հողաշերտի հզորությունը միջին հաշվով տատանվում է 30-50սմ-ի

սահմաններում, ռելիեֆի իջվածքային մասերում հաճախ այն հասնում է 65-70սմ-ի:

Ըստ մեխանիկական կազմի այս հողերը դասվում են միջակ և ծանր կավավազային

տարատեսակների շարքին: Կախված ռելիեֆի պայմաններից և էռոզիայի

ենթարկվածության աստիճանից՝ հանդիպում են ինչպես ավելի թեթև, այնպես էլ

ծանր մեխանիկական կազմով հողեր:

Հողերի կլանման տարողությունը համեմատաբար ցածր է, որը

պայմանավորված է հումուսի սակավ պարունակությամբ և թեթև կավավազային

մեխանիկական կազմով: Շագանակագույն հողերի ծավալային զանգվածը

տատանվում է 1.24-1.48գ/սմ3-ի, տեսակարար զանգվածը՝ 2.50-2.65գ/սմ3-ի, ընդհանուր

ծակոտկենությունը՝ 4.38-52.1, խոնավությունը՝ 20-30%-ի սահմաններում: Այս տիպի

հողերը պարունակում են մեծ քանակությամբ կարբոնատներ՝ մինչև 10-25%, որն

առաջ է բերում հողերի ցեմենտացիա և քարացում: Հողը և փխրուկաբեկորային

Page 20: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

մայրատեսակը հարուստ են հողալկալի մետաղներով, ֆոսֆորական թթվով և

կալիումով: Անմշակ հողերում ստրուկտուրան խոշոր կնձկային է:

Բուսական և կենդանական աշխարհ

Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի տարածքը գտնվում է

Արայի և Արագած լեռների ֆլորիստիկ շրջանում:

Տարածքին բնորոշ է կիսաանապատային և լեռնատափաստանային

լանդշաֆտները՝ հացազգային և տարախոտա-հացազգային բուսականությամբ:

Գերակշռում են Festuca, Koeleria, Stipa, Galium, Elytrigia տեսակները (նկար 7):

Կիսաանապատային գոտիներին բնորոշ բուսական համակեցություններում

զգալի մաս են կազմում վաղամեռ, ճիմ առաջացնող հացազգիները (անապատասեզ,

ցորնուկ, այծակն, դաշտավլուկ):

Տիրապետող բույսը հոտավետ օշինդրն է, տարածված են նաև կապարը,

կոխիան, նոնեան, լերդախոտտը : Տարածքի բուսականությունը վաղ գարնանը

բավականին փարթամ տեսք ունի, ծաղկում են էֆեմերները՝ առնասպարը, ճռճռուկը,

կակաչը, սագասոխուկը, աստղաշուշանը և այլն:

Նկար 7.

Page 21: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Capparis spinosa Atraphaxis spinosa

Tanacetum argyrophyllum Stipagrostis plumosa

Օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջանի

տափաստանային լանդշաֆտներում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից

են. ճագարամուկը, նապաստակը, աղվեսը, գայլը, մողեսները, օձերը:

Կաթնասուններից հանդիպում են սովորական և սարահարթային դաշտամուկը,

սովորական աղվեսի հայկական ենթատեսակը : Մորեխներից քանակապես

գերակշռում է սովորական իտալական մորեխը , բնորոշ են ձիուկներ և մթնաթևեր,

աղոթարար իրիսը : Բազմաթիվ են բզեզները՝ սև և փոսիկավոր կարաբուսներ,

գերեզմանափորը, գլաֆիրուսները, բրոնզաբզեզները :

Վտանգված էկոհամակարգեր, բնության հատուկ պահպանվող

տարածքներ

Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի շրջանի վտանգված

էկոհամակարգերի և բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ

տեղեկատվության վերլուծությունից հետևում է, որ բուն հանքավայրում օգտակար

Page 22: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

հանածոյի արդյունահանման աշխատանքները չեն հանգեցնի էկոհամակարգերի վրա

նոր, զգալի բացասական ճնշումների դրսևորմանը:

Հանքավայրի շրջանը ներառված չէ բնության հատուկ պահպանվող տարածքի

սահմաններում: Հանքավայրի տարածքում չեն արձանագրվել ՀՀ բույսերի և

կենդանիների Կարմիր գրքերում նշված բուսական կամ կենդանական տեսակների

աճելա- և ապրելավայրեր հիմք՝ ՀՀ բնապահպանության նախարարության

պաշտոնական կայքը. http://www.mnp.am:

ՀՀ կառավարության 14.08.2008թ.-ի N 967-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ

տարածքի բնության հուշարձանների ցանկը:

ՀՀ Արագածոտնի մարզում հաշվառված են «Տափակ բլուր» լիպարիտային

գմբեթը, «Բազալտե արև» ճառագայթաձև անջատումը, «Տատիկ» քարե բնական

քանդակը, «Փոքր Արտենի» հրաբուխը, «Քարե կարկուտ» տեքստուրային

առանձնահատուկ տեքստուրային ներփակումները, Արայի լեռան խառնարանը,

«Անանուն» ժայռ-մնացուկները, «Անանուն» էրոզիոն աշտարակը, «Չինգիլային դաշտ»

քարե կուտակումները և «Մեծ Արտենի» էքստրուզիվ կոնը:

Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի հեռավորությունը նշված

բնության հուշարձաններից կազմում է 12-ից 53կմ, հետևաբար արդյունահանման

աշխատանքները չեն կարող որևիցե կերպ ազդել հուշարձանների վրա:

Ինչպես արդեն նշվել է, նախագծվող բացահանքի և նախատեսվող

ենթակառուցվածքների տարածքում ՀՀ Կարմիր գրքերում գրանցված բուսական և

կենդանական տեսակներ չեն արձանագրվել:

Սակայն, ընդերքօգտագործման նպատակով հատկացվելիք հողերում ՀՀ

բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսական տեսակի պոպուլյացիաների

հայտնաբերման դեպքում դրանց պահպանության նպատակով նախատեսվում է.

1) առանձնացնել պահպանվող գոտիներ, որոնք ունեն տեղական նշանակություն

և անհրաժեշտ են կարմիր գրքում գրանցված բուսատեսակների` սույն կետում նշված

նոր պոպուլյացիաների կենսունակության ապահովման նպատակով,

2) ժամանակավորապես սահմանափակել առանձնացված պահպանվող

գոտիներում տնտեսական գործունեության որոշ տեսակներ, եթե դրանք կարող են

բերել նշված բուսատեսակների աճելավայրերի վիճակի վատթարացմանն ու

պոպուլյացիաների կենսունակության խաթարմանը,

Page 23: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

3) տեղափոխել պահպանվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար

նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որևէ բնության հատուկ

պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ կարմիր գրքում

որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որևէ տարածք, իսկ բույսերի սերմերը

տրամադրում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝

գենետիկական բանկում պահելու և հետագայում տեսակի վերարտադրությունը

կազմակերպելու նպատակով:

Page 24: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

3. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ենթակառուցվածքներ

Օգտակար հանածոների արդյունահանման համար նախատեսված

Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի տարածքը գտնվում է ՀՀ

Արագածոտնի մարզում:

Մարզի տարածքը 2,756 քառ.կմ, ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար

կշիռը կազմում է (9.3%):

Գյուղատնտեսական նշանակության հողատարածքը՝ 218,218.8 հա է (կամ

մարզի տարածքին շուրջ 79.2%), որը կազմում է ՀՀ-ի՝ 2,045,472.2 հազար հա-ի 10,67

%-ը, այդ թվում` վարելահողեր 54,105.7 հա: Բնակավայրերի հողերը կազմում են

մարզի հողերի շուրջ 6.3%, իսկ անտառային հողերը շուրջ 3.95%:

ՀՀ Արագածոտնի մարզն 2016թ. հունվարի 1-ի դրությամբ ընդգրկում է

Աշտարակ, Ապարան, Արագած և Թալին տարածաշրջանները: Մարզում առկա է 114

համայնք որից քաղաքային` 3:

Մարզում առկա է 29 արհեստական ջրամբար՝ ամենամեծը Ապարանի

ջրամբարն է՝ մակերեսը 7,9 քառ. կմ է, ընդհանուր ծավալը՝ 91 մլն.մ/խ, օգտակարը՝ 81

մլն.մ/խ, ջրթողունակությունը վայրկյանում 18 խորանարդ մետր։ Ջրամբարի

ամբարտակը հողային է, բարձրությունը՝ 50մ, երկարությունը՝ 200մ: Տարեկան

մարզում առկա ոռոգման ջրի ծավալը կազմում է մոտ 520 մլն.մ/խ:։ Արագածի

մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Նշված ծավալի ոռոգման

ջրից տարեկան օգտագործվում է մոտ 85մլն.մ/խ-ն, առկա քանակության 16%-ի

չափով: Մնացած քանակությունը կորչում է գոլորշիացման տեսքով կամ դուրս գալիս

մարզի տարածքից: Մարզի տարածքով է անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը,

գործում է նաև Թալինի ջրանցքը:

ՀՀ Արագածոտնի մարզում մշտական բնակչության թվաքանակը 2016

թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է՝ 129.8 հազ. մարդ այդ թվում`

քաղաքային 29.1 հազ. մարդ (22.4%), գյուղական՝ 100.7 հազ. մարդ (77.6%): ՀՀ

բնակչության ընդհանուր թվաքանակում մարզի բնակչության թվաքանակի

տեսակարար կշիռը կազմում է (4.3%): Ազգաբնակչության 93,7%-ը հայ են: Մարզում

Page 25: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

բնակվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ`

հիմնականում եզդիներ և այլն:

Բնակչության մեծամասնությունը կուտակված է Աշտարակի և Ապարանի

տարածաշրջաններում, բնակչության խտությունը կազմել է՝ (36-89 մարդ 1 կմ2),

այստեղ են բնակվում մարզի բնակչության շուրջ 64% մակերեսով կազմում է մարզի

46.5 %: Ամենացածր խտությունը՝ Արագածի տարածաշրջանում է կազմել է՝ (3 մարդ 1

կմ2) և Թալինի տարածաշրջանում կազմել է՝ (30 մարդ 1 կմ2):

ՀՀ Արագածոտնի մարզի տարածքով են անցնում հանրապետական

նշանակություն ունեցող 3 ավտո-խճուղիները` Երևան – Աշտարակ – Թալին –

Գյումրի, Երևան–Աշտարակ – Սպիտակ և Երևան – Արմավիր –Քարակերտ – Գյումրի:

Մարզի տարածքը արևմտյան հատվածով հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին

շուրջ 30 կմ, որը սակայն չի թողնում էական ազդեցություն մարզի տնտեսական

զարգացման վրա:

Մարզի բնակչության շուրջ 87% հնարավորություն ունի օգտվելու կանոնավոր

իրականացվող երթուղիներից:

Մարզի տարածքում բջջային հեռախոսակապը և շարժական ինտերնետ կապը

ապահովվում է հանրապետություն գործող բոլոր օպերատորների կողմից, այն է՝

«Արմենթել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ), «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ (Վիվա սելլ / ՄՏՍ

ապրանքանիշ) և «ՅՈՒՔՈՄ» (Ucom ապրանքանիշ): Մարզի բնակավայրերը 98%-ով

ապահովված են ինտերնետ ծածկույթով /օպտիկամանրաթելային և եթերային-

շարժական/: Ինտերնետի որակը հիմնականում բավարար է:

Լարային հեռախոսակապ ապահովում է «Արմենթել» ՓԲԸ (Beeline

ապրանքանիշ) և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն (Ռոստելեկոմ ապրանքանիշ): Լարային

հեռախոսակապով ապահովված են մարզի բնակավայրերի 88%-ը:

Մարզի 114 համայնքներում գործում է «Հայփոստ» ՓԲԸ մասնաճյուղերը,

ապահովելով մարզի համայնքների 100% ծածկույթը:

Եթերային հեռուստահաղորդումներն իրականացվում են «Հայաստանի

հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ Աշտարակի, Ապարանի և Թալինի

տարածքային բաժնի կողմից, ապահովելով մարզի բնակավայրերի 92% ծածկույթը:

Page 26: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Հեռարձակվում է թվային 8 ծրագիր, ինչպես նաև Աշտարակում՝ կաբելային

«ԱշտարակԷլիտTV» տեղական ծրագրերը: Մարզի ամբողջ տարածքը ընդգրկվել է

թվային հեռուստահաղորդումների ծածկույթում: Հեռարձակվում է նաև «Հանրային

ռադիոն», որը հասանելի է մարզի բոլոր բնակավայրերում:

Մարզի բոլոր բնակավայրերը միացված են էլեկտրական ցանցերին և

ապահովված են հիմնականում անխափան և առանց լուրջ վթարների

էլեկտրամատակարարմամբ: Մարզում առկա է էլեկտրաէներգիայի բաշխման

զարգացած ցանց:

Ներկայումս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

կողմից տրված լիցենզիաների համաձայն, Արագածոտնի մարզում տարեկան 38.9

մլն. կՎտժ էլեկտրական էներգիա են արտադրում 6 փոքր հիդրոէլեկտրակայաններ`

մոտ 15.95 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, որը կազմում է Հայաստանի ՓՀԷԿ երի

արտադրած ընդհանուր 977 000 ՄՎտժ էներգիայի շուրջ 4%:

Գազաֆիկացման մակարդակը մարզում բավականին ցածր է, 114

համայնքներից 61-ը (53,5%) գազիֆիկացված են, որտեղ բնակվում են մարզի

բնակիչների շուրջ 63,9 %:

Մարզի տարածքում վտանգավոր թափոնների վերամշակման,

վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար

գործունեություն է իրականացնում «Էկոլոգիա ՎԿՀ-ի» ՍՊԸ-ն, որը մարզի և

հանրապետության այլ վայրերի բուժսպասարկման կազմակերպություններից`

պայմանագրային սկզբունքով, հավաքում, տեղափոխում, պահպանում և

վնասազերծում է ժամկետանց դեղորայքի, բժշկական կոշտ և հեղուկ, ինչպես նաև

վիրահատություններից առաջացած թափոնները:

Միևնույն ժամանակ կոշտ կենցաղային փաթոնների համար թվով 59

համայնքներում կատարվել է հողհատկացում, սակայն փաստացի գործում է 9

աղբավայր: Աղբահանությունը մասնագիտացված բեռնատարերով իրականացվում է

միայն քաղաքային բնակավայրերում, մասնակի կերպով, իսկ գյուղական

բնակավայրերում միայն հարմարեցված տեխնիկական միջոցներով (ինքնաթափեր,

լաֆետներ, այլ)

Page 27: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Մարզի բոլոր քաղաքներն ունեն կոյուղու համակարգ, որը սակայն միացված չէ

գործող մաքրման կայաններին:

Մարզի տնային տնտեսությունների եկամուտների տեսանկյունից գտնվում է

բավականին բարոք վիճակում: Եկամուտի այս մակարդակը հիմնականում

պայմանավորված է տրանսֆերտների ամենամեծ ծավալով, մարզի յուրաքանչյուր

բնակչի ամսական եկամտի շուրջ 19.4% կամ ամսական 13 510 ՀՀ դրամ կազմում են

եկամուտները տրանսֆերտներից: Մարզի բնակչության եկամուտների շուրջ 23,80%-

ը կազմում է եկամուտը գյուղմթերքի և կենդանիների վաճառքից, 2,07%-ը

ինքնազբաղվածությունից, 39,06%-ը վարձու աշխատանքից, 14,90%-ը Պետական

թոշակներ և նպաստներ և 2,05%-ը այլ աղբյուրներից:

ՀՀ տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 2015 թ. դրությամբ կազմում էր

շուրջ 1 316,4 հազար մարդ, որի 4.14% կամ 54.5 հազար մարդը բնակվում է

Արագածոտնի մազրում: Անկախ այն փաստից, որ Արագածոտնի մարզում 2015թ-ին

տնտեսապես ակտիվ բնակչության կշիռը ավելի բարձր է եղել քան

հանրապետության միջին ցուցանիշը 0,2%-ով և կազմել է 62.7%, այս ցուցանիշը 80.8%

կտրուկ նվազել է 2013-2015 թթ.:

Արագածոտնի մարզում գրանցված են ավելի քան 4211 գործող (ակտիվ)

ձեռնարկություններ, որոնք կազմում են հանրապետության մարզային ցուցանիշի

մոտ 6.9%-ը, այդ թվվում՝ շուրջ 77 արտադրական ձեռնարկություններ և 562

առևտրային կազմակերպություններ: Խոշոր արտադրական ձեռնարկություններից են

«Հայասի գրուպ» ԲԲԸ, «Թամարա Ֆրուտ» ՓԲԸ, «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ, «Գրեյդ

Վելլի» ՓԲԸ, «Աշտարակի պոլիգրաֆիական գործարան» ԲԲԸ, «Աշտարակ-ձու» ՓԲԸ,

«Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ, «Աշտարակ-կաթ» ԲԲԸ, «Գոլդեն գրեյպ Արմաս»

ՍՊԸ և «Գնթունիք» ՍՊԸ:

Ձեռնարկությունների խտությունը 10 000 բնակչի հաշվով կազմում է 324.4:

ՀՀ Արագածոտնի մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը

արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են:

Արդյունաբերությունը մասնագիտացած է սննդամթերքի արտադրություն (մսի

և մսամթերքի մշակում և պահածոյացում, մրգերի և բանջարեղենի մշակում և

պահածոյացում, կաթնամթերքի, ըմպելիքի արտադրությունն է կան խաղողի

Page 28: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

վերամշակման և գինու հումքի ստացման) ու շինանյութերի հանքավայրերի

շահագործման ուղղություններում:

Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության

(մասնավորապես հացահատիկային մշակաբույսերի արտադրություն) և

անասնաբուծության մեջ: Մարզի աշխարհագրական դիրքը և բնակլիմայական

պայմանները նպաստավոր են ինչպես բուսաբուծության (հացահատիկ, կարտոֆիլ,

բազմամյա տնկարկներ, կերային մշակաբույսեր), այնպես էլ անասնաբուծության

զարգացման համար:

Մարզի կրթական համակարգը ընդգրկում է նախադպրոցական,

հանրակրթական (տարրական, հիմնական և ավագ), միջին մասնագիտական

(նախնական արհեստագործական և մասնագիտական) և բուհական համակարգերը:

Հողերի տնտեսական յուրացման բնութագիր

Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրը ներառված է Աշտարակ

քաղաքային համայնքի սահմաններում:

Համայնքի վարչական տարածքը 4233.80 հա, այդ թվում`

- բնակարանային ֆոնդ – 1186.71 հա

- արտադրական նշանակության հողեր – 121.39 հա

- գյուղատնտեսական նշանակության հողեր- 2720.40 հա

- հանգստի գոտիներ- 3.02 հա

- ջրային ֆոնդեր – 17,05 հա

- այլ – 121.11 հա:

Բում բնակավայրի տարածքը կազմում է 1186.71հա:

Համայնքում հողի սեփականաշնորհմանը մասնակցել են 2980 ընտանիք, մեկ

հողաբաժնի չափը Աշտարակ տեղամասում` 0.3 հա, «Արայի» տեղամասում`0.65 հա:

Համայնքի սեփականություն համարվող հողերը կազմում են 1317.28 հա:

Համայնքի ոռոգելի գյուղատնտեսական նշանակության հողատարածքները 1437.6

հա:

Համայքի բնակիչները զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ,

դաշտավարությամբ, մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային

Page 29: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

կուլտուրաներ: Բուծում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ: Զբաղվում են

կաթի մշակմամբ ևւ կաթնամթերքի արտադրությամբ:

Օգտակար հանածոների արդյունահանման համար նախատեսվող տարածքի

մի մասը ներկայացված է ընդերքօգտագործման գործառնական նշանակության

հողերով, մի մասը՝ գյուղամերձ արոտավայրերով:

Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրի տարածքում օգտակար

հանածոների արդյունահանման աշխատանքների բնույթը և շրջակա միջավայրի վրա

ազդեցության նախնական գնահատման հայտը ներկայացվել են համայնքի

բնակիչներին: Քննարկվել է օգտակար հանածոյի արդյունահանման

աշխատանքներին համայնքի բնակիչների ներգրավվման հարցը :

Պատմության, մշակութային հուշարձաններ

ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 29-ի թիվ 628-Ն որոշմամբ

հաստատվել է ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ

հուշարձանների ցանկը: Աշտարակ համայնքի տարածքում նշված են պատմության և

մշակույթի հետևյալ հուշարձաններ.

Աղյուսակ 8.

Հուշարձանախումբը, հուշարձանը Ժամանակը Տեղը բնակավայրի նկատմամբ,

հասցեն

5. 6. 7.

ԱՇՏԱՐԱԿ «ՈՒԼԱՏԻՏԻԿ» 4-5դդ. հվ-աե մասում

ԲԱՂՆԻՔ 1900 թ. քաղաքի մեջ (այսուհետև՝ք.մ.)

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ 1888 թ. Աբովյան փող. 22

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ 19 դ.վրջ Ալազանի փող.19-23

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ 1910 թ. Ն. Աշտարակեցու

հրապարակ

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ 1904 թ. էմին Հակոբյան փող., 2

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ 19 դ.վրջ Ղափանցյան փող., 14

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ 19 դ.վրջ Ղափանցյան փող., 18

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ 20 դ. սկզբ Ղափանցյան փող., 20

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ 1837 թ. Սաժումյան փող., 1

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ 1895 թ. Սաժումյան փող., 12

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ 1896 թ. Սաժումյան փող., 34

ԳԵՐԵԶՄԱՆՈՑ 13-20 դդ. հս-աե մասում

խաչքար 9-10 դդ.

խաչքար 11-12դդ.

խաչքար 11-12դդ.

խաչքար 13դ.

խաչքար 13դ.

Page 30: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

խաչքար 13դ.

խաչքար 13դ.

խաչքար 13դ.

խաչքար Գրիգոր և Վարդոսան ամուսինների 1225 թ.

խաչքար Սադուն իշխանի և նրա զավակների

(«Ծակքար») 1268 թ.

խաչքար Գրիգորի, Նազի, Սետայի 1273 թ.

խաչքար Վերգինի 1461 թ.

խաչքար Կարապետին 16-17 դդ.

խաչքար Վիրապի, Մկրտչի 16-17 դդ.

խաչքար Գուլֆաշի, Շնահրի 1602 թ.

խաչքար Ուքանի 1631 թ.

տապանաքար 1598 թ.

տապանաքար Բաբելի 1757 թ.

տապանաքար Եղսանի 1771 թ.

տապանաքար 1781 թ.

տապանաքար Հարությունի 1791 թ.

տապանաքար Տեր Հարություն

Շահազիզյանի (Աշտարակեցու) 1801 թ.

ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ «ԽՈՋԱԲԱՂԵՐ» մթա 2 հզմ հս-աե մասում

ԵԿԵՂԵՑԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

(ԿԱՐՄՐԱՎՈՐ) 7 դ. հս-աե մասում

գերեզմանոց 7-19 դդ.

խաչքար 11 դ.

խաչքար «Հազախաչ» 12 դ.

խաչքար Թագուհու 1184 թ.

խաչքար 12-13 դդ.

խաչքար 12-13 դդ.

խաչքար 13 դ.

խաչքար 15 դ.

խաչքար Ասադինին, պարոն Դալին 16 դ.

խաչքար 16 դ.

խաչքար Հովսեփի 1598 թ.

խաչքար Մկրտիչ վարդապետ Շահազիզյանի 1832 թ.

տապանաքար 1811 թ.

գերեզման Գևորգ էմինի 1998 թ.

պարիսպ 1254 թ.

ԵԿԵՂԵՑԻ ԾԻՐԱՆԱՎՈՐ 5 դ. ք.մ., Բերդաթաղում

կոթող 7 դ.

կոթող 7 դ.

կոթող 7 դ.

կոթող 7 դ.

խաչքար 11-12 դդ.

խաչքար 13 դ.

տապանաքար 1701 թ.

ԵԿԵՂԵՑԻ Ս. ՄԱՐԻՆԵ 1281 թ. ք.մ.

գերեզմանոց 17-19 դդ.

խաչքար 1291 թ.

ԵԿԵՂԵՑԻ Ս.ԱԱՐԳԻՍ 13 դ. հվ-աե մասում

գերեզմանոց 15-19 դդ.

Page 31: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

պարիսպ 15 դ.

խաչքար 16-17 դդ.

քարայր-կացարան 16-17 դդ.

քարայր-կացարան 16-17 դդ.

քարայր-կացարան 16-17 դդ.

քարայր-կացարան 16-17 դդ.

ԵԿԵՂԵՑԻ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ 13 դ. ք.մ., Բերդաթաղում

ԿԱՄՈՒՐՋ 10 դ. աե մասում

ԿԱՄՈՒՐՋ 1664 թ. աե մասում

ՀՆՁԱՆ 19 դ. հվ-ամ մասում

ՀՆՁԱՆ 19 դ. հս-ամ մասում

ՀՈՒՇԱՍՅՈՒՆ` ԱՐՏԵՄԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ 1990 թ. Ն. Սիսակյան փող.

ՀՈՒՇԱՐՁԱՆ` ԵՐԿՐՈՐԴ

ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ 1974 թ. ք.մ.

ՀՈՒՇԱՐՁԱՆ ՆՈՐԱՅՐ ՍԻՍԱԿՅԱՆԻ 1987 թ. Ն. Սիսակյան փող.

ՀՈՒՇԱՐՁԱՆ` ՎԱՆԻ 1915 թ.

ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ 1980 թ. ամ մասում

ՋՐԱՂԱՑՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ 19 դ. վրջ Աբովյան փող., 2

ԶՐԱՆՑՔ «ՄԱՅՐ ԱՌՈՒ» («ԱԿԱՆԱՏԵՍԻ

ԱՌՈՒ») մթա 8-7 դդ. աե մասում

ՏԱՊԱՆԱՔԱՐ«ՆԱՀԱՏԱԿԻ» 1751 թ. 0,5 կմ աե

ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔ. ՊԵՐՃ

ՊՌՈՇՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

19 դ.,

1948 թ. Պռոշյան փող., 10

հուշարձան Պերճ Պռոշյանի 1948 թ.

ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔ. ՆՈՐԱՅՐ

ՍԻՍԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ 19 դ.վրջ Ղափանցյան փող., 25

ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ «ՎԵՐԻՆ ՆԱՎԵՐ» Ք.ա. 2-1 հազ.

քաղաքից մոտ 2.5 կմ ամ,

Աշտարակ-Գյումրի

ճանապարհից 20-30 մ հվ

ՀՆՁԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ 4-13 դդ. քաղաքի հս-աե մասում,

«Հնձանաբագեր» վայրում

ՔԱՐԱՅՐ- ԿԱՑԱՐԱՆՆԵՐ

«ԴԱՐԱԲԱՎՈՐ» միջնադար Քասախի կիրճում

Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրից հայցվող տեղամասը

գտնվում է պատմության և մշակույթի հուշարձաններից զգալի հեռավորության վրա

(ամենամոտ հուշարձանը գտնվում է հանքավայրից մոտ 2.5կմ հեռավորության վրա),

հետևաբար, դրա շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ

պատմամշակութային հուշարձանի իրավիճակի վրա:

Page 32: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրում «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի

կողմից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքերի իրականացման

ընթացքում աննշան տեխնածին ճնշումներ են դրսևորվելու մթնոլորտի,

մակերևութային ջրերի, հողային ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի,

ինչպես նաև լանդշաֆտային ամբողջականության վրա:

Մթնոլորտային օդ.

Օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների մեթոդիկան և

աշխատանքների ընթացքում կիրառվող ավտոտրանսպորտը դառնալու են

վնասակար գազերի և փոշու արտանետման աղբյուր, փոշեգոյացում տեղի է

ունենալու նաև բացահանքի սահմաններում:

Նախնական հաշվարկներին համաձայն, հանքավայրի տարածքում

վնասակար գազերի (ազոտի օքսիդ, ածխածնի երկօքսիդ, մուր) առավելագույն

կոնցենտրացիաները չեն գերազանցելու նորմատիվային փաստաթղթերով

ամրագրված սահմանային թույլատրելի խտությունները:

Ջրային ավազան. Ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա, քանի որ

լեռնային աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն նախատեսվում:

Հողային ծածկույթ.

Խախտված հողերի լեռնատեխնիկական վերականգնումները իրականացվելու

է արդյունահանման աշխատանքների ավարտից հետո:

Բուսական և կենդանական աշխարհ.

Հրաբխային խարամների արդյունահանման աշխատանքների բացասական

ազդեցությունը տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի աննշան է:

Ստորև բերվում է շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր

ազդեցության նախնական գնահատական մատրիցը.

Page 33: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Աղյուսակ 9.

Շրջակա միջավայրի

բաղադրիչներ

Գործողություններ

Մոտեցնող

ճանապարհների

անցում

Մակերևութային

փորվածքների

անցում,

հորատում

Հորատման

հարթակների

կառուցում

Մթնոլորտային օդ աննշան աննշան աննշան

Ջրեր - - -

Հողեր աննշան աննշան աննշան

Կենսաբազմա-

զանություն աննշան աննշան աննշան

Պատմամշակութային

հուշարձաններ - - -

Page 34: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա վնասակար ազդեցության

մեղմացման/վերացման նպատակով նախատեսվում են հետևյալ բնապահպանական

միջոցառումները.

- Նավթամթերքների պահեստավորում և պահում արտադրական հրապարակում

հատուկ հատկացված տեղում (բացօթյա կամ ծածկի տակ պահեստ), որի տրվում է

համապատասխան թեքություն, որն ապահովում է թափված նավթամթերքների

հոսքը դեպի այն հավաքող բետոնապատված փոսը:

- Օգտագործված յուղերի ու քսայուղերի հավաքում առանձին տարրաների մեջ`

հետագա ուտիլիզացման կամ երկրորդական վերամշակման համար :

- Հնամաշ դետալների ու մասերի հավաքում հատկացված առանձին տեղում և

հանձնվում որպես մետաղական ջարդոն :

- Կենցաղային աղբի տեղափոխվում մոտակա աղբահավաք կետեր :

- Արտաթորվող թունավոր նյութերի չեզոքացուցիչ սարքերի տեղադրում :

- Փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների (աշխատանքային

հրապարակները, հանքախորշերը, լցակույտերը, մուտքային և դեպի լցակույտեր

տանող ավտոճանապարհը և այլն) ինտենսիվ ջրում տարվա չոր և շոգ

եղանակներին :

- Կեղտաջրերի հավաքում հորատիպ զուգարանում, որը հետագայում դատարկում

են հատուկ ծառայության ուժերով :

- Խախտված տարածքների ռեկուլտիվացիա :

- ՀՀ կառավարության 31.07.2014թ.-ի թիվ 781-Ն որոշմամբ սահմանված դեպքերում՝

բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում

վերարտադրության միջոցառումների իրականացում:

Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրում օգտակար հանածոյի

արդյունահանման աշխատանքների ընթացքում «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերությունը

Page 35: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

իրականացնելու է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության

կանխարգելմանն և մեղմացմանն ուղղված հետևյալ մշտադիտարկումները.

1. մթնոլորտային օդ կատարվող աղտոտող նյութերի արտանետումների

որակական և քանակական պարամետրերի պարբերական չափումներ, տարին երկու

անգամ հաճախականությամբ: Որպես սահմանային թույլատրելի խտությունները

ընդունվելու են. ածխածնի օքսիդի համար` 5մլգ/մ3, ազոտի երկօքսիդի համար`

0.085մլգ/մ3, մրի համար` 0,15մլգ/մ3:

2. լեռնատրանսպորտային սարքավորումների աշխատանքային վիճակի`

մասնավորապես չեզոքացուցիչ սարքավորումների սարքին վիճակի պարբերական

մշտադիտարկումներ, տարին մեկ անգամ հաճախականությամբ:

3. օգտագործված մեքենայական յուղերով ու քսայուղերով, ՀՀ կառավարության

24.08.2007թ.-ի թիվ 1277-Ն որոշմամբ սահմանված աղտոտիչ նյութերով

արտադրական հրապարակի հողերի հնարավոր աղտոտումից խուսափելու

նպատակով հողերի աղտոտվածության մշտադիտարկումներ:

Բնապահպանական միջոցառումների համար նախատեսվում է տարեկան

մասնահանել 300.0 հազ.դրամ:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության աղտոտման կանխարգելման

մոնիտորինգի կետի տեղադիրքը ներկայացված է ստորև նկար 8-ում:

«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրի

շահագործվող տարածքում կնախատեսվի համապատասխան հաղորդակցման

համակարգ (ինֆորմացիոն և շարժակակ կապ), որով հնարավոր է արտակարգ

իրավիճակների ժամանակ կապ հաստատել ձեռնարկության վարչական կազմի,

տեղական ինքնակառավարման մարմինների, շտապ օգնության հետ:

Page 36: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Նկար 8.

Page 37: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» …mnp.am/uploads/1/15169438242Naxnakan_hayt.pdfհանքաօրգանական բնական մարմին` կազմված

Գրականություն

1. ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա

ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի տվյալներ, 2016թ.

2.Почвы Армянской ССР. Ред./ Р.А. Эдилян, Г.П. Петросян, Н.Н. Розов. Ереван:

“Айастан”, 1976 г.

3. Հայաստանի բույսերի Կարմիր Գիրք.– 2010թ.

4. Հայաստանի կենդանիների Կարմիր Գիրք.– 2010թ

5. Флора Армении / под ред. А.Л.Тахтаджяна. – Ереван: изд-во АН Арм ССР

6. Животный мир Армянской ССР. Даль С.К ,1954

7. ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայք