38
Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան 1 ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Ն/Դ ԵՎ ՏԱՐՐ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՆԿ. ԵՎ ՄԵԹՈԴ. ԱՄԲԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ (ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ) Կուրս/կիսամյակ – IV / II ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿ - ԼՍԱՐԱՅԻՆ ԺԱՄ – ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ - ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՍԵՄԻՆԱՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ - ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ - ՇԱԲԱԹԱԿԱՆ ԺԱՄ – 4/120 64 24 40 4 1. Ռիթմական զգացողության զարգացում, պարային հիմնական դիրքեր, շարժումներ ըստ փուլերի: 2. Ազգային ծեսեր: 3. Հայ ազգային ավանդական պարարվեստ: 4. Ազգային ավանդական պարերի հիմնական դիրքեր ու շարժումներ: 5. Պարի ուսուցման մեթոդներ և հնարքներ: 6. Պարը կիրառել որպես մտածողության արտահայտման միջոց, /մնջախաղ /: 7. Պարի միջոցով զարգացնել ստեղծագործական երևակայությունը` իմպրովիզացիա: 8. Պար և մնջախաղ: 9. Պարուսուցումը որպես մարմնին տիրապետելու արվեստ: 10. Տարբեր ոճերի պարերի առանձնահատկությունները: 11. Մարզական պարեր: 12. Պար և բեմադրություն: Դասախոս՝ ___________ Ն. Հակոբյան ԳՅՈՒՄՐԻ 2015թ. Դասախոսություն 1

ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

  • Upload
    others

  • View
    34

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

1

ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Ն/Դ ԵՎ ՏԱՐՐ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՆԿ. ԵՎ ՄԵԹՈԴ. ԱՄԲԻՈՆ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ (ՏԱՐՐԱԿԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ) Կուրս/կիսամյակ – IV / II

ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՔԱՆԱԿ -

ԼՍԱՐԱՅԻՆ ԺԱՄ –

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ -

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ –

ՍԵՄԻՆԱՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ –

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ -

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ -

ՇԱԲԱԹԱԿԱՆ ԺԱՄ –

4/120

64

24

40

4

1. Ռիթմական զգացողության զարգացում, պարային հիմնական դիրքեր,

շարժումներ ըստ փուլերի:

2. Ազգային ծեսեր:

3. Հայ ազգային ավանդական պարարվեստ:

4. Ազգային ավանդական պարերի հիմնական դիրքեր ու շարժումներ:

5. Պարի ուսուցման մեթոդներ և հնարքներ:

6. Պարը կիրառել որպես մտածողության արտահայտման միջոց,

/մնջախաղ /:

7. Պարի միջոցով զարգացնել ստեղծագործական երևակայությունը`

իմպրովիզացիա:

8. Պար և մնջախաղ:

9. Պարուսուցումը որպես մարմնին տիրապետելու արվեստ:

10. Տարբեր ոճերի պարերի առանձնահատկությունները:

11. Մարզական պարեր:

12. Պար և բեմադրություն:

Դասախոս՝ ___________ Ն. Հակոբյան

ԳՅՈՒՄՐԻ 2015թ.

Դասախոսություն 1

Page 2: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

2

ՌԻԹՄԱԿԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ,

ՊԱՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐ

Երաժշտառիթմական շարժումը կամ ռիթմիկան ունի իր յուրահատկությունը,

այն հիմնականում կապվում է երաժշտության և ֆիզիկական դաստիարակության

առարկաների հետ: Երաժշտության դասին ավելի մեծ հնարավորություններ կան

ռիթմիկայով զբաղվելու, քանի որ երեխաների երաժշտառիթմական շարժման բոլոր

տեսակի աշխատանքները կապված են հնչող երաժշտության բնույթի և ռիթմիկայի

հետ: Երաժշտությունից շարժում, շարժումից՝ պար, ահա երաժշտառիթմական

դաստիարակության հիմնական սկզբունքներից մեկը։ Պարի հիմքը երաժշտառիթմական

շարժումն է, ռիթմիկան։ Այս իմաստով երեխաների ռիթմական զգացողության

զարգացումը սկսվում է շարժումից, ռիթմիկայից։ Երեխաներն ունկնդրվող երաժշտության

ներգործությամբ կատարում են ազատ, բնական, անկաշկանդ շարժումներ, որոնք

թելադրվում են երաժշտության բնույթով, տրամադրությամբ, նրա առաջացրած հույզերով

և զգացմունքներով։ Հետզհետե, դասից դաս շարժումները հղկվում, մշակվում են, դառնում

ավելի հստակ և նրբագեղ, պատկերավոր ու արտահայտիչ։ Չկաշկանդելով երեխայի

ստեղծագործելու ազատությունը անհրաժեշտ է ակտիվացնել նրա իմպրովիզացիայի

կարողությունը, խթանել կերպարային մտածողությունը։ Երեխան այս պարապմունքներով

կուտակում է որոշակի գիտելիքներ, ծանոթանում է այնպիսի հասկացությունների,

ինչպիսիք են տեմպը, ռիթմը, չափը, ռեգիստրը, դինամիկան, տեմբրը, ֆրազը, մեղեդին և

այլն, որի արդյունքում նրա շարժումները դառնում են ավելի գիտակցված, ձևավորված այդ

արտահայտչամիջոցների ըմբռնման ազդեցությամբ։

Երաժշտության դասին ռիթմիկայով զբաղվելիս կիրառվում են մի շարք

մանկավարժական հնարքներ: Դրանք են`

ա) «Դիտողական» մեթոդ, երեխաներն ուշադիր դիտում և լսում են ուսուցչի

կատարումը (երգեցողությունը, մեղեդին, պարը) :

բ) «Դիտողատեսողական, երաժշտական շարժում » մեթոդ, ներկայացնում այս կամ

այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։

գ) «Խոսքային» մեթոդ, պատկերավոր կերպով պատմել երաժշտական

ստեղծագործության` խաղի կամ պարի բովանդակությունը, ցուցադրել

համապատասխան շարժումները: Այս մեթոդները հեշտացնում են նոր ուսուցվող թեմայի,

նյութի ընկալումը, առավել ևս, եթե կիրառվում է պարզից բարդին անցնելու սկզբունքը,

հաշվի են առնվում երեխաների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները։

Շարժական խաղի կամ պարի ուսուցման համար կարող ենք օգտագործել մի շարք

մեթոդներ և հնարներ, սակայն միշտ պետք է հաշվի առնել տվյալ դասարանի երեխաների

անհատական ունակությունները և խաղի կամ պարի անցկացման պայմանները։ Մենք

առաջարկում ենք ուսուցման հետևյալ ձևը. սկզբից երեխաներն ունկնդրում են

երաժշտությունն ամբողջապես, այնուհետև ներկայացնում առաջադրանքը, որից հետո

երեխաներն անցնում են առաջադրանքի կատարմանը։ Ղեկավարի դերում հանդես է գալիս

Page 3: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

3

ուսուցիչը կամ երեխաներից մեկը, սակայն չի բացառվում, որ ուսուցիչը երեխաների հետ

միասին լինի նաև կատարողի դերում։ Շատ կարևոր է, որ երեխաներն ուշադիր հետևեն

երաժշտությանը, շարժումները սկսեն և ավարտեն երաժշտության հետ միասին։

Երաժշտառիթմական շարժումների զարգացման աշխատանքները բաժանել ենք

փուլերի:

Առաջին փուլում երեխաները ծանոթանում են շարժման հիմնական ձևերին ա)

շարժումներ տեղում օրորվել, ձգվել, թեքվել, պտտվել, բ) դինամիկ շարժումներ քայլել,

վազել, ցատկել, թռչկոտել, ցատկավազել։ Շարժումները կապված են հնչող երաժշտության

բնույթի հետ։ Օրինակ «Քայլերգը» Մ. Մազմանյանի «ճուտիկ» օպերայից պահանջում է

խրոխտ քայլք, իսկ «Ջա՜ն, ծաղիկ» հայկական ժողովրդական երգը պարային քայլք:

Կարևոր է, որ երեխաները քայլելիս ճիշտ կեցվածք ունենան, մեջքը ուղիղ պահեն, քայլեն

միաժամանակ: Քայլքը և վազքը շարժման ամենաբնական և պարզ տեսակներն են, որոնք

ոչ միայն օգնում են երեխաներին երաժշտառիթմական որոշակի ունակություններ ձեռք

բերել, այլև նպաստում են նրանց ֆիզիկական ճիշտ զարգացմանը: Այս իմաստով առաջին

դասարանից պետք Է հատուկ ուշադրություն դարձնել ճիշտ քայլել և վազել ուսուցմանը:

Գործնականում կիրառվում են քայլելու, վազելու և ցատկելու մի քանի ձևեր,

ա) Կայտառ, առույգ, եռանդուն քայլը բարձրացնում Է երեխաների

տրամադրությունը, դարձնում նրանց ավելի աշխույժ, գործունյա։ Քայլելիս ձեռքերը

շարժվում են ազատ և վճռական: Քայլքը թեթև Է, գլուխը բարձր: Շարքով քայլելիս

անհրաժեշտ Է հավասար ինտերվալային տարածություն պահպանել։ Այս տիպի քայլք է

պահանջում Ալ. Սպենդիարյանի «Քայլերգը» «Ալմաստ» օպերայից:

բ) Հանգիստ քայլքն ավելի հանդարտ է, անշտապ: Քայլերն ավելի

մանր են, ձեռքերի շարժման թափը ավելի փոքր։ Կարելի է քայլել մենակ, շարքով

կամ զույգ-զույգ իրար ձեռք բռնած։ Սովորաբար այդպես քայլում են վազքից կամ

ցատկոտելուց հետո, կամ էլ դասի վերջում՝ դասարանից դուրս գալիս։ Այդպիսի քայլքին

համապատասխան բնույթ ունի Ս. Գալիկյանի «Ձմռան երգը»։

գ) Թեթև վազքի ժամանակ երեխաները կարող են օգտագործել ժապավեններ, որոնք

վազքին կարծես թռիչք, սլացք են հաղորդում։ Ոտքերը գետնից կտրվում են թեթև, արագ,

վազքը կատարվում է ոտքերի թաթերի վրա։ Վազքին ուղեկցող երաժշտությունը պետք է

լինի աշխույժ, թեթև, արագ, ինչպիսին է Ռ. Պետրոսյանի «Վազք» պիեսը։

դ) Ցատկոտելն ու թռչկոտելը երեխաների մեջ անհոգ, ուրախ, կատակային

տրամադրություն է ստեղծում։ Ցատկոտելը պահանջում է թաթերի ակտիվ աշխատանք,

թռիչքի ժամանակ ոտքերը ուղղվում են, կրունկները միանում, վայրէջքը կատարվում է

փափուկ, ոտքերի թաթերի վրա: Ծնկները թեթևակի ծալվում են։ Ցատկերի և թռիչքների

համար կարելի է օգտագործել Ա. Խաչատրյանի «Ցատկապարան» պիեսը։

ե) Թեթև և եռանդուն թռիչքները ոտքից ոտք երեխաների սիրելի տեսակներից են,

սակայն ոչ բոլորն են կարողանում ոտքից ոտք ճիշտ թռչկոտել։ Հաճախ նրանք թռչկոտում

են ծանր առանց իրանի դիրքը ճիշտ պահպանելու, խախտելով ռիթմը։ Պետք է հետևել, որ

թռիչքի ժամանակ ոտքը ծալված ծնկով, բարձրանա դեպի վեր և մի փոքր առաջ։ Ձեռքերը

շարժվում են ազատ, մեկը թեթևակի առաջ, մյուսը հետ: Թռիչքները կատարվում են մենակ

Page 4: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

4

կամ խմբով, հետևելով կատարման ճշտությանը: Օգտագործվում է Պ. Չայկովսկու

«Փոքրիկ կարապների պարը» «Կարապի լիճը» բալետից:

Երկրորդ փուլում երեխաները ծանոթանում են տեղում կատարվող շարժումների

երեք ձևերին զսպանակաձև շարժում, ձեռքերի թափով շարժում և ձեռքերի սահուն

շարժում: Այս փուլը անցումային է, ազատ երաժշտառիթմական իմպրովիզացիոն բնույթի

շարժումից դեպի գիտակցված, որոշակի պարային շարժումը: Որքան զարգանում է

երեխայի երաժշտության ընկալունակությունը, այնքան գեղեցիկ ու կանոնավոր են

դառնում նրա շարժումները։ Այս փուլում բացատրություններն ու շարժումների

ցուցադրումը դառնում են պարտադիր: Շարժումները ճիշտ կատարելու հիմնական

պայմաններից մեկը ճիշտ կեցվածք ու ելման դիրք ունենալն է: Հիմնական ելման դիրքը՝

կանգնած, կրունկները միասին, թաթերը բացված, ոտքերն առանց լարվածության, մեջքը

ուղիղ, ուսերը քիչ դեպի հետ, ձեռքերը կողքերից ազատ կախված։

ա) Զսպանակաձև շարժում (կքանիստ) կատարելու համար անհրաժեշտ է չափավոր

տեմպով պարային երաժշտություն, օրինակ Ռ. Մելիքյանի «Պսակ-պսակ» երգը։ Այս

տեսակի դեպքում կատարվում են երկու շարժում, մեկը տակտի առաջին կեսին, ուժեղ մա-

սում, երբ թուլացվում են ոտքերի մկանները, մարմնի ծանրությունից ծնկները

կիսածալվում են, ստացվում է թեթև կքանիստ, մյուսը տակտի երկրորդ կեսին, մկանների

ձգումով ոտքերն ուղղվում են, մարմինը բարձրանում է վեր, ընդունում ելման դրություն։

բ) Ձեռքերի թափով շարժում (թափահարում) կատարելու համար ելման դիրքն է

ձեռքերը կողմ տարածած, յուրաքանչյուր ձեռքին մեկական ժապավեն։ Երաժշտության

առաջին տակտին ձեռքերը թեթև շարժումով (կարծես թափահարելով) բարձրացնում են

վեր, երկրորդին սահուն շարժումով իջեցնում վար և խաչաձևում կրծքի մոտ։ Հաջորդ տակ-

տին ձեռքերը նորից տարածվում են կողմ, այնուհետև վեր և նորից իջնում ցած, և այսպես

շարունակ: Այս շարժումը կատարելու համար կարելի է օգտագործել հանդարտ

երաժշտություն, օրինակ` «Անձրևն եկավ» հայկական ժողովրդական երգը Կոմիտասի

մշակմամբ։

գ) Ձեռքերի սահուն շարժում («Երգող ձեռքեր») կատարելու ելման դիրքն է ձեռքերը

տարածած կողմ, դաստակները՝ ուղղահայաց դիրքում (ափերն առաջ)։ Երաժշտության

առաջին տակտին ձեռքերն իրանի հետ միասին դանդաղ, սահուն շարժվում են դեպի

առաջ, կլորացվում են, մատները թեթևակի հպվում են իրար։ Երկրորդ տակտին նույն ձևով

իրանը և ձեռքերը ընդունում են ելման դիրք։ Եվ այսպես շարժումներն անընդմեջ կրկնվում

են կանացի դանդաղ պարերի երաժշտության տակ (օրինակ «Ուզունդարա» Ա.

Խաչատրյանի «Գայանե» բալետից)։ Այս շարժումը նպաստում է երեխայի կրծքավանդակի

շրջանում ողնաշարի մկանների ամրապնդմանը և կանխում սկոլիոզի (ողնաշարի

ծռում)առաջացումը: Երրորդ փուլում երեխաները սովորում են առանձին պարային շար-

ժումներ և ամբողջական պարեր։ Դժվար է գերագնահատել պարի դերը ուսման

համակարգում։ Դեռ ժամանակին Կոմիտասը գրել է. «Իբրև շարժում՝ պարը շատ կարևոր

դեր ունի ապագա երեխայի կյանքի գեղարվեստական շարժման մեջ: Ամեն կյանքի մեջ

պար կա»: Կոմիտասը գտնում էր, որ պարը ոչ միայն անհատի, այլև ազգի

քաղաքակրթության համար մեծ նշանակություն ունի: Այժմ պարի ուսուցումը մտնում է

երեխաների համակողմանի զարգացման համակարգի մեջ, պարային շարժումների ճիշտ

Page 5: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

5

Երաժշտա-

ռիթմական

շարժումներ

3 փուլեր

կատարումը ունի իր յուրահատկությունը, այն նպաստում է նրանց գործունեությունն

ակտիվացնելու, լսողությունը զարգացնելու, մարմնի շարժումները հստակ, նրբագեղ

դարձնելու համար: Յուրաքանչյուր ժողովուրդ դարերի ընթացքում ստեղծել է իր

բնավորությանը, կենցաղին, բարքերին ու քաղաքակրթությանը համապատասխան

շարժումներ, որոնք միահյուսվել ու արտահայտվել են պարի միջոցով։ Հայկական պարերն

ուսումնասիրելիս առանձին դիտվում են ոտքերի, ձեռքերի, իրանի և գլխի շարժումները։

Ոտքերի շարժումները կամ «ոտքերի խաղը» իրականացվում է ներբանի, կրունկի և թաթի

միջոցով: Ներբանի շարժումներն ամենապարզն են։ Դա ազատ, բնական քայլքն է։ Թաթի

շարժումները երկու տեսակ են` մի դեպքում ոտքը հենվում է կրունկի վրա, թաթը բարձ-

րացվում է մի փոքր վեր և կատարում աջ ու ձախ շարժումներ, մյուս դեպքում` թաթը

կատարում է թեթև հարվածներ, որոնց ժամանակ կրունկը փոքր-ինչ բարձրացվում է վեր:

Կիրառվում են նաև կրունկի հարվածներ վեր բարձրացված թաթով: Ձեռքերի և

դաստակների շարժումները կատարվում են ուսերի բարձրության վրա կամ մի ձեռքը

ծալած դեպի վեր, իսկ մյուսը` տարածած կողմ։ Աղջիկների պարերն առանձնահատուկ են

դաստակների շարժումներով, որոնք պտտեցվում են և դեպի ներս, և դեպի դուրս։ Իրանի

շարժումներից կարելի է նշել շորորը: Հայկական պարերում գլխի շեշտակի, կտրուկ

շարժումներ չեն արվում, գլուխը պարի ընթացքում թեթևակի թեքվում է աջ, կամ ձախ

հետևելով պարող դաստակներին: Երեխաներին պետք է սովորեցնել թե` մենապարեր և

զուգապարեր, թե՛ շուրջպարեր, որոնց տեսակներով չափազանց հարուստ է մեր

հայկական ժողովրդական պարարվեստը («Շորոր», «Երեք ոտք», «Վերվերի», «Քոչարի»)։

Ազգային պարերի ուսուցումը ոչ միայն մի առանձնահատուկ բերկրանք կպարգևի

երեխաներին, այլև հաղորդակից կդարձնի նրանց բուն ազգային պարարվեստի մոռացվող

ավանդներին։ Չպետք է մոռանալ նաև մեր ավանդական պարերգերը, որոնք պարում են ոչ

թե նվագարանային երաժշտության նվագակցությամբ, այլ սեփական երգի ներքո։

Page 6: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

6

Դասախոսություն 2

ԱԶԳԱՅԻՆ ԾԵՍԵՐ

Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում

Երեխայի ներդաշնակ հոգևոր զարգացման կարևոր խնդիրներից մեկը ազգային

մշակույթի յուրացումն է ավանդույթներ, ծեսեր, տոներ։ Բնականոն կյանքով ապրելու

պայմաններում ժողովրդական տոները կզարգանային, կփոխվեին հասարակական

փոփոխությունների հետ համաքայլ։ Դրանք չէին իմաստազրկվի, այլ նոր որակ, նոր ձև

կստանային և կշարունակեին կատարել իրենց կարևորագույն դերը՝ մարդկանց

համախմբելու, ազգային և մարդկային արժեքները պահպանելու համար: 21-րդ դարի

սկզբին հայտնվել ենք մի տխուր փաստի առջև. մենք կորցրել ենք ազգային շատ կարևոր

արժեքներ և փորձում ենք վերականգնել կորցրածը: Այս գործը պետք է սկսել վաղ

հասակից, այսինքն՝ ծնված օրվանից: Երեխան դաստիարակվում և սովորում է՝

յուրացնելով մեծերի փոխանցած մշակույթը: Եթե ընտանիքում, հասարակության մեջ չի

պահպանվել ավանդականը. կրթահամալիրի զարգացման ծրագրի պահանջ է`

Ծեսերին նոր կյանք տալու համար նախ շատ լավ յուրացնել ավանդականը,

ճանաչել այն միջավայրը, որտեղ ստեղծվել են դրանք: Լավ իմանալ երգերն ու պարերը,

ծիսական գործողությունները, պարագաները, դրանց խորհուրդն ու պատրաստման

տեխնոլոգիան։ Ո՞ր գործողություններն են, որ կարելի է կատարել կամ փոքր–ինչ

ձևափոխել կամ լրացնել նորով: Ո՞ր պարագաներն են, որոնք շատ լավ կմտնեն

ժամանակակից ծեսի մեջ կամ կստանան նոր ձև կամ էլ նորերը կլինեն: Սրանք այն

հարցերն են, որոնք առաջ են գալիս և որոնք լուծելու խնդիր ունենք: Իհարկե, ծեսին նոր

կյանք տալ՝ չի նշանակում ակունքից այնքան հեռանալ, որ այն դառնա ոչ թե ծես, այլ

անհատ մարդկանց երևակայությամբ ստեղծված հիբրիտ՝ հնի ու նորի վատ սինթեզ։

Ծիսական հիմնական կարգը պեաք չէ շփոթել տոնական մասի հետ։ Յուրաքանչյուր ծես,

ծիսական գործողություններից բացի, ունի տոնական մաս, որտեղ կարելի է կատարել

ժամանակակից բարձրարժեք երգեր ու պարեր: Մեր նպատակն է ծեսը, տոնը

երեխաներինը դարձնել, որ նա իրեն մասնակից ու փոխանցող զգա։

Խնդրի իրագործման համար անհրաժեշտ է.

• Ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,

• Ծեսը վերականգնել, նրան նոր կյանք տալ։

Ծեսերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո՝ որոշում ենք, թե ինչ ճանապարհ են

անցնելու երեխաները՝ ծիսակատարությանը նախապատրաստվելիս.

1. Ծանոթանում են ծեսի հետ:

2. Հավաքում են տեղեկություններ տարբեր աղբյուրներից՝ մեծերից,

ինտերնետից, գրքերից :

3. Գրի են առնում

ա. խաղիկներ,

բ. առած - ասացվածքներ,

Page 7: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

7

գ. հանելուկներ,

դ. հեքիաթներ, պատմություններ, ավանդություններ,

ե. երգեր։

4. Նկարում են՝

ա. ծիսական հերոսներին,

բ. ծիսական պատկերներ:

5. Սովորում են ծիսական և ծեսին համապատասխան երգեր, ասույթներ,

ասերգեր, օրհնանքներ:

6. Սովորում են ավանդական պարեր:

7. Պատրաստում են ծիսական պարագաներ:

8. Խաղարկում են ծիսական գործողություններ, ծիսական խաղեր:

9. Բեմականացնում են երգեր:

10. Կատարում են բնագիտական փորձեր:

11. Գնում են ուսումնական ճամփորդության:

12. Հորինում են հանելուկներ, հեքիաթներ, գովք, օրհնանք:

13. Կազմում են մաթեմատիկական խնդիրներ /հաշվում նախատեսված մթերքը/:

14. Գրում են նամակներ, բարեմաղթանքներ, վերապատմում, փոխանակում են

իրենց տպավորություններր:

Երեխաները քայլ առ քայլ, անկաշկանդ միջավայրում, ամենօրյա արդյունավետ

գործունեությամբ, լիիրավ մասնակցությամբ, կարողություններ և հմտություններ ձեռք

բերելով ու փոխանցելով, յուրացնում են ծեսը: Ի ՞նչ խնդիրներ են լուծվում`

• Նյութի յուրացում (լեզուն, մտածողության գեղարվեստական

արտահայտչամիջոցներ):

• Գիտելիքների, կարողությունների, դրսևորում և կիրառում:

• Գեղարվեստական խոսքի մշակում:

• Տարբեր կարողությունների դրսևորում, հղկում, մի շարք հմտությունների

ձեռքբերում, մշակում (լեզվական, թատերական):

• Գրական - գեղարվեստական ճաշակի զարգացում:

• Իեքնադրսևորում, ձերբազատում բարդույթներից :

Այս աշխատանքները նպաստում են.

• երեխայի բառապաշարի հարստացմանը, մտածողության ձևավորմանը,

• ստեղծագործական երևակայության զարգացմանը,

• ինքնուրույն աշխատելու ունակություն են ձևավորում,

• բավարարվում է նրա ինքնահաստատման ինքնադրսևորման պահանջը,

• ձեոք է բերվում խմբով աշխատելու, ինքնակազմակերպման հմտություններ,

• զարգանում է գեղարվեստական ճաշակը (նկարչություն, ձեռարվեստ,

երաժշտություն),

• ուսումնական մի շարք խնդիրներ են լուծում,

հնարավորություն են տալիս գնահատելու և յուրացնելու ազգային արժեքները:

Ծիսական պար: Այս տեսակը նախնիներից ժառանգություն ստացած ժողովրդական

պարի այն մասն է, որը կատարվել է կենցաղում՝ կապված տարեկան տոների,

Page 8: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

8

հարսանիքների, մահ-թաղում-սուգ արարողակարգի, ապա և՝ արտակարգ

իրադրություններին առնչվող ծեսերի ու արարողությունների ժամանակ: Ժողովրդի

ապրելակերպին համապատասխան՝ այն ունեցել է կենսական նշանակություն: Ծիսական

պարերն իրենց կառուցվածքային բոլոր տարրերով համապատասխանել են ծեսին և

առավելագույնս ամփոփել ու եզրափակել տվյալ ծեսի ներքին իմաստն ու խորհուրդը:

Տարեկան տոների հետ կապվել են այն ծիսական պարերը, որոնք կատարվել են

տարեկան միայն մեկ անգամ՝ տվյալ տոնի ծիսական արարողությունների ընթացքում,

որոշակի տեղում, ժամանակ, սեռատարիքային համապատասխան կազմով՝

արտահայտելով ծեսի հիմնական գաղափարը:

Տեառնընդառաջի ծիսական պարը. կապվել է տոնի` կրակ-արև-վառվող խարույկ

հասկացության հետ: Ամուսնացող յուրաքանչյուր զույգի համար կատարվել է պարտադիր:

Ծեսից ու պարից ակնկալվել է նախ` բնության, ապա և` տվյալ զույգի պտղաբերության

ապահովում:

Գովընդը կատարվել է միայն հասուն տարիքի կանանց կազմով՝ տանտիկնոջ

ղեկավարությամբ, հարս ու փեսայի հետ՝ փակ շրջանի դասավորությամբ:

Մասնակիցներից յուրաքանչյուրը գործածել է մեկ վառվող մոմ:

Վերվերին՝ բարձր թռիչքներով, երկու գնալ, մեկ դառնալ պարաքայլով

տղամարդկանց կազմով առանձին պարաշրջան է, որը կանանց գովընդի շրջանն առել է իր

մեջ կամ ուղղակի կատարվել կին-տղամարդ խառը դասավորությամբ:

Բարեկենդանի ծիսական պարեր, որոնք հիմնականում կատարվել են երկրորդ

շաբաթվա հինգշաբթի և կիրակի (բուն բարեկենդանի) օրերին: Գովընդապար` երկու գնալ,

երկու դառնալ պարաձևով տղամարդկանց կատարմամբ: Պարագլուխը պետք է

անպայման լիներ տեղի հոգևոր հայր: Զուգապար՝ երիտասարդ տղամարդկանց

կատարմամբ. գովընդի փակ պարաշրջանի ներսում մրցույթ-գոտեմարտ՝ գլխատված

աքաղաղի ձեռքբերման համար (աքաղաղի զոհաբերություն): Գովընդապար՝ ծեր կանանց

կատարմամբ. միայն աջ գնացող ծանր էպիկական պար, որով եզրափակել են

Բարեկենդանի բոլոր արարողությունները: Բարեկենդանի երկշաբաթյա

ժամանակահատվածում կատարվել են ժողովրդական բոլոր պարեր` հատկապես

ճանապարհի և ռազմական: Բացառություն է կազմել միայն դժբախտությունների և

առանձնահատուկ իրավիճակների հետ կապված ծիսական պարերի կատարումը:

Մեծ պասի առաջին օրվա հետ կապված ծիսական պարեր

Մախոխապրի պար. միայն ծեր տղամարդկանց կազմով, կլոր, փակ շրջանով, երկու

գնալ, երկու դառնալ պարաձևով կատարվող ծիսական պար, որը տեղի է ունեցել Մեծ

պասի առաջին օրը՝ առավոտյան, պարերգի ուղեկցությամբ՝ միայն երեք շրջանի

պտույտով:

Սոխն ու սխտոր ծեծելու պար. կատարվել է Մեծ պասի առաջին օրը Մախոխապուր

գովելու պարից հետո: Պարողները նույն տղամարդիկ են: Պարաձևը երկու գնալ, երկու

դառնալ է, ոտքի, բռունցքի, արմունկի, գլխի և մարմնի տարբեր մասերի զարկերով:

Խորհրդանշել է ապուրը սոխ ու սխտորով համեմելով ուտելու երևույթը: Կերակուրն

ունեցել է գարնանային զարթոնքի ժամանակաշրջանում պաս պահելով մարմինը

Page 9: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

9

ճարպերից մաքրելու հատկություն, այսինքն՝ համապատասխանել է տոնի ներքնիմաստ

ծիսականորեն (ներքուստ և արտաքուստ) մաքրվելու արարողությանը: Պարը

խորհրդանշել է նաև մեռնող և հարություն առնող բնությունը: Պարաքայլը պատկանում է

ոտք զարկելով քոչարիների ձևին: Այսօր դարձել է մանկական պար-խաղ: Այն

նկարագրում է մարմնի բոլոր մասերով (ձեռքով, ոտքով, արմունկով) սոխ ու սխտոր

ծեծելու աշխատանքը:

Ծառզարդարի Վերվերի. Ծառզարդարի տոնը մտնում է Մեծ պասի յոթ պասավոր

շաբաթների կազմում, որի ընթացքում սուգ համարվելու պատճառով արգելվել է երգելն ու

պարելը: Ծառզարդարի կիրակի օրը եկեղեցում նշանված աղջիկների նշանը հարսնացուի

տանը պաշտոնականացնելու դեպքում իրավունք է տրվել միայն տղամարդկանց կազմով

պարելու:

Վարդավառի տոնախմբությունների ընթացքում տեղի են ունեցել հասարակական

պարեր, բայց տոնի հիմնական առանցքը համարվել է Խնդումի արարողությունը, որը

պարունակել է երկու առանձնահատուկ ծիսական պար՝ Գովընդ և արարողապետ-քուրմ

տանտիկնոջ պար:

Խաղողօրհնեք. Աստվածածնա տոն` Մայր աստվածուհուն նվիրված տոն, որը

հետագայում վերանվանվեց Աստվածածին Մարիամի անունով:

Աստվածածնա պար. կատարվել է հազվադեպ, ժողովրդի հիշողության մեջ

պահպանվել է, որպես պտղաբերության աստվածությանը նվիրված ծիսակական պար-

արարողություն:

Թռիչքներով, ծափերով, ոտք զարկելով պարեր: Ժողովրդական մտածողության

համաձայն՝ չարքերը վխտում են ամեն տեղ: Պարելու ժամանակ պետք է ոտքերով տրորել,

թռիչքներով զարկել, ծափերով ջարդել, ոչնչացնել նրանց, որպեսզի ծիսական տարածքը

մաքրվի և դառնա անխոցելի:

Կենցաղայինը այն պարերն են, որոնք ժամանակի ընթացքում ծեսի աղավաղման,

փոփոխության կամ կորստի հետևանքով պահպանվել են կենցաղում և դարձել ժամանցի

դրսևորման ձևեր: Այդ պարերը հիմնականում պահպանել են իրենց ամբողջականությունը

և կառուցվածքը, պարաքայլը, պարաձևը, պարատեսակն իր շարժական-երաժշտական

արտահայտչական տեքստերով, կատարողների ու կատարման նախկին պարտադիր

օրենքներով, բայց կատարվել են անկապ ամեն ինչից՝ որպես անկախ

ստեղծագործություններ: Այդպիսի պարերը ձեռք են բերել կենցաղային ժամանցի

նշանակություն՝ իրենց մեջ ընդունելով միայն ժամանակի հասկացությունների որոշակի

դրսևորումներ:

Աշխատանքային` դրանք ծիսական պարերի այն նմուշներն են, որոնք կորցնելով

իրենց ծիսական նպատակադրումը, վերածվել են կոնկրետ աշխատանքային գործառույթ

նկարագրող պարերի, ունեն էպիկական պարերի նկարագրական բովանդակությանը

համապատասխան կառուցվածք:

Քեչա լմել - տրորել: Այն մի յուրահատուկ պար-գործողություն է, որն իր էությամբ ոչ

միայն ծիսական արարման նշանակություն և բովանդակություն է ունեցել, այլև երկար ու

համառ աշխատանքի արդյունք է:

Page 10: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

10

Սանդ ծեծելու պարով ցուցադրվել ու նկարագրվել է մի գործողություն, որը հնում

ունեցել է ծիսական, իսկ այսօր՝ զուտ կենցաղային նպատակ:

Խմոր հունցել: Հաց ստեղծելու ծիսական արարողություն է, որի համար

աշխատանքային օգնության մեծ կարիք է զգացվում, հատկապես տղամարդկային ուժի

միջամտության: Պարն ունի այդ ընթացքը նկարագրելու կառուցվածք:

Քրդան կզի պարն իր շարժական տեքստով նկարագրում է կնոջ (քրմուհու)

կերպարանափոխությունը, հագնվելը, իրեն ցուցադրելը, գուցե և ՝ նախապատրաստվելը՝

որոշակի ծես կատարելու համար:

Page 11: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

11

Դասախոսություն 3

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՊԱՐԱՐՎԵՍՏ

Պար. բնական շարժումների և զգացողությունների ամբողջություն

«Ժողովրդական պարերը մեր ժողովրդի կենցաղի հիմնական մասն են կազմել: Այդ

պարերում բացահայտվել են մարդկանց տրամադրությունը, ճկունությունը, նազանքը:

Ժողովրդական պարը նպաստել է տղաների և աղջիկների միջև ընկերական

հարաբերությունների հաստատմանը: Դրանք դրական ազդեցություն են ունեցել

երեխաների վարքի վրա, սերմանում են ուշադիր և բարեհամբույր վերաբերմունք

ընկերների հանդեպ: Պարերի էսթետիկ ազդեցությունը արտահայտվում է նաև պարող

երեխաների արտաքին տեսքի նրբագեղության ձգտման մեջ: Անճաշակ ու անիմաստ օտար

շարժումներով հայկական պարերը կարող են երեխաների մոտ առաջացնել խորթ

զգացմունքներ և տրամադրություններ, ձևավորել վատ ճաշակ: Պետք է հուժկու հարված

հասցնել այդ ամենին կենսուրախ, ակտիվ, գեղեցիկ, նազանք և ուժ պահանջող ազգային

պարերով>>: Պարերը պետք է գաղափարապես և ֆիզիկապես այնպիսի օգտակար

ազդեցություն ունենան մեր երիտասարդության վրա, ինչպիսին ունի ազգային էսթետիկ

դաստիարակության ամբողջ ուղղվածությանը: «Յուրաքանչյուր ցեղ, ազգ, ժողովուրդ

հանդիսանում է իր նախնիների հոգևոր և նյութական մշակույթի, ծիսական ու կրոնական

համոզմունքների, էթնիկ ու կենցաղային սովորույթների կրողն ու փոխանցողը ներկա ու

ապագա սերունդներին>>:

Տարազի պատմությունր կապված է ոչ միայն արվեստի ու արհեստի, այլ նաև

ազգագրության հետ, և նրա պատմության ուսումնասիրությունը հնարավորություն է

տալիս ճանաչելու ոչ միայն սեփական, այլ տարբեր ազգերի բարքերն ու

քաղաքակրթական ցենզը: Հիմնվելով տարազի հանդերձանքի ձևի, կտորի որակի,

գունային նրբերանգների վրա՝ մենք կարող ենք լիարժեք պատկերացում կազմել տվյալ

ազգի գեղագիտական ճաշակի, արդյունաբերական որակի և դրանց զարգացման ուղիների

մասին, ինչպես նաև նույն ազգի ազգային հագուստի սոցիալական ազդեցությունը, ինչպես

տվյալ հասարակության տարբեր շերտերի, այնպես էլ հարևան ազգերի ազզային

հագուստների վրա: Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս նշմարելու նրանց և՛

զարգացման, և՛ առաջընթացի, և՛ անկման ճանապարհը: Ավանդական տարազը ոչ միայն

մարդու սեռային, դասային, սոցիալական պատկանելիությունը ընդգծող ազգային

ինքնության վկայագիր է, նրա հասարակական դիրքը բնութագրող խորհրդանիշ, այլև

կայուն հատկանիշներով յուրահատուկ էթնիկական ցուցիչ է:

Հայ ժողովրդական պարարվեստ

Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ազգային բնութագիրն արտահայտող պարային

մշակույթ, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, ժամանակի ընթացքում ենթարկվել է որոշ

փոփոխությունների, սակայն հիմքում պահպանել է միայն իրեն հատուկ շարժական,

կառուցվածքային, երաժշտական և արտահայտչական տեքստերը, որով և տարբերվել է այլ

ժողովուրդներից: Հայ ժողովուրդն իր նախնիներից ժառանգություն ստացած պարային

Page 12: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

12

մշակույթը պահպանել է մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը: Վերջին ժամանակաշրջանում տեղի

ունեցած աննախադեպ իրադարձությունները ծանր հետևանքներ են թողել նաև այս

ասպարեզում: Բացի նրանից, որ հիմնովին կորստի են մատնվել որոշակի գավառներին

հատուկ բազմաթիվ պարեր ու պարատեսակներ, պահպանվածներն էլ կրել են մի շարք

մասնակի աղավաղումներ ու կորուստներ: Այսօր քիչ թե շատ պահպանված օրացուցային

տոներին տարբեր արարողությունների ժամանակ կատարվում են նոր, անհատական

մեկնաբանություններ ձեռք բերած պարեր, որոնք ձևավորվել են իրարից անկախ

պարաքայլերից ու թռիչքներից, ձեռք բերել մենապարերին հատուկ կատարողական ձևեր: Այդ

պարերն, ըստ էության, դարձել են լիցքաթափման և տրամադրությունը փոխելու միջոցներ:

Ժողովրդական պարն այսօր հիմնականում պահպանվել է հեռավոր գեղջկական վայրերում:

Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման մասին վկայում են բանավոր

տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և Հայաստանում պահպանված ու

օգտագործվող պարային, թատերական մի շարք տերմիններ։ Աշխատանքի ողջ ընթացքը և

կենցաղային բազմաթիվ տարրեր վերածվել են շարժումների (կատարվել են որոշակի

ռիթմով և ուղեկցվել երաժշտությամբ), որոնք դարձել են պարային շարժումների հիմքը և,

աստիճանաբար հեռանալով կենցաղային նշանակությունից, ընդհանրացվել են:

Հայկական ազգային պարարվեստը ունի հազարամյակների պատմություն և սկիզբ է

առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում` Պատմական Հայաստանի գոյության

հեթանոսական ժամանակներում: Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և

գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և

արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, հոգեկան աշխարհը, բնության ու

կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը:

Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր էթնիկ

պարարվեստը` շեշտված ազգային ոճով: Հայկական ազգագրական պարարվեստի

հիմնական գծերը պահպանվել են արդի հայկական խմբակային, տղամարդկանց և

կանանց ազգային և ժողովրդական պարերում: Տղամարդկանց մոտ, որպես տեխնիկապես

աշխույժ, կենսախինդ, առնական և կանանց մոտ շարժումների ազնվականության և

խորաթափանցության մեջ, որտեղ բյուրեղացվել է հայ կնոջ հոգեկան խառնվածքը,

պատշաճությունն ու աշխարհիկ գեղեցկությունը: Երաժշտական գործիքները

(հիմնականում հարվածային) երգեցողության ուղեկցությամբ ունեցել են աշխատանքի

կազմակերպման, հոգևորի և ֆիզիկական շարժումների ներդաշնակման նշանակություն։

Ավելի ուշ այս ամենը վերածվել է արարողությունների, որոնց նպատակը կենդանիների ու

բույսերի բազմացմանը և նյութականի առատությանը նպաստելն էր: Պարերը նախապես

եղել են ծիսական արարողությունների հիմնական պայմանն ու անբաժան մասը, որոնք

աստիճանաբար կորցրել են իրենց հնագույն նշանակությունը (պահպանվել է միայն

հարսանեկան և տոնական արարողություններում): Հայ պատմիչները փառաբանել են

Գողթն գավառն իր հեքիաթասացներով, երաժիշտներով ու հատկապես պարողներով՝

փանդիռի (բամբիռ) նվագակցությամբ։ Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց»

երկում նշում է. <<Հաճախ Արամյան ագգի ծերունիները փանդիռների նվագակցությամբ

երգեր ու պարեր են կատարել»:

Page 13: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

13

Ժողովրդական պարերը ըստ բովանդակության

Հայկական ժողովրդական պարերը, ըստ բովանդակության, կատարողների

քանակի, սեռի, տարիքի, մշակույթում ունեցած դերի ու նշանակության, ունեն

համապատասխան իմաստներ։ Նրանց օրինաչափությունները,

առանձնահատկությունները, կառուցվածքի ու բովանդակության

փոխհարաբերությունները բացահայտվում են պարաձևերով ու պարատեսակներով,

որոնք մշակվելով՝ ստացել են իրենց անվանումները և ունեն սահմանումներ: Մինչև 20-րդ

դարի որոշ ծիսական պարերում խստորեն պահպանվել է դասակարգումը՝ ըստ սեռի ու

տարիքի, երեխաներին արգելվել է պարել մեծահասակների, աղջիկներին (բացի

երիտասարդական հավաքներից ու հարսանիքներից)՝ ամուրի տղաների հետ։

Ժողովրդական պարերի տեսակները

Ժողովրդական պարերը լինում են զանգվածային (խառը կազմով), խմբային

(տղամարդկանց, կանանց, մանկական), որոնց մեջ առանձնանում են մենապարերը,

զուգապարերը և շուրջպարերը։ Զանգվածային և խմբային պարերը կատարվում են

տարբեր դասավորումներով (կլոր, փակ և բաց շրջանով, կիսաշրջանով, ուղիղ գծով), ունեն

պարի ղեկավար՝ պարագլուխ (պարբաշի), և պարի պոչ՝ որոշակի

պարտավորություններով (հսկել պարերի ճիշտ կատարումը, ուղղությունը և այլն)։

Մենապարերը կատարվում են ժողգործիքների, շուրջպարերը՝ հատկապես պարկապզուկի

(կամ զուռնաների) ու դհոլի նվագակցությամբ, պարողների երգեցողությամբ։

Պարերի ուղղությունները

Հայկական ժողովրդական պարերի հիմնական ուղղությունը աջ է, բայց կան նաև

ձախ և հետ կատարվող քայլեր ու պարաձևեր, որոնք ընդգծում են որոշակի ծեսերի

իմաստը։: Հայտնի են գովնդ, շորոր, վերվերի, հետ ու առաջ, ծափպար, օձաձև, ոտ

զարկելով ու թռիչքներով և այլ պարաձևեր, որոնք ըստ բովանդակության, դասակարգվում

են էպիկական, քնարական, կատակային, կենցաղային, աշխատանքային, որսորդական,

սգո, թաղման, հարսանեկան, ռազմական, ճանապարհի, մանկական, ծիսական,

հմայական պարատեսակների։ Յուրաքանչյուր պարատեսակ ունի պարեղանակ,

կատարողների կազմ, սեռ, տարիք, կատարման ձև, տեղ ու ժամանակ, Երգվող տեքստ,

անհատական երանգավորում (իմպրովիզացիա)։ Պարաձևերն ու պարատեսակները, ըստ

ավանդության, կատարվել են հերթականությամբ՝ հաշվի առնելով նախ պարաքայլի

կատարման բարդությունը, ապա՝ նպատակադրումը։

Page 14: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

14

Դասախոսություն 4

ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՊԱՐԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ

ԴԻՐՔԵՐ ՈՒ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

Ոտքերի դիրքերը

Լինում են չորս տեսակ՝ ուղիղ, կիսաբաց, բաց և փակ: Ծանոթանալ ուղիղ և

կիսաբաց դիրքերին:

Ուղիղ դիրքեր`

1- ին դիրք - ոտքերի ներբանները ուղղահայաց, կրունկը կրունկին, թաթը

թաթին միացած:

2- րդ դիրք - նույն 1-ին դիրքն է, միայն մի ոտքը մյուսից մեկ ոտնաթաթ

հեռավորության վրա է:

3- րդ դիրք — մի ոտքի կրունկը գտնվում է մյուս ոտքի ներբանի մեջտեղում

(փոսիկում), ներբաններն ուղիղ:

4- րդ դիրք — մի ոտքը գտնվում է մյուսի դիմաց՝ մեկ ոտնաթաթ

հեռավորության վրա, ներբաններն ուղիղ

5- րդ դիրք - 4-րդ դիրքի նման, միայն ոտքերը միասին մի ոտքի կրունկը

կպած մյուսի թաթին, ներբաններն ուղիղ

Կիսաբաց դիրքեր`

1- ին դիրք — երկու ոտքերի կրունկները միացված են, իսկ թաթերը կիսով

չափ բացված:

2- րդ դիրք — ոտքերի դիրքը մնում է նույնը, միայն կրունկներն իրարից մեկ

ոտնաթաթ հեռավորության վրա են:

3- րդ դիրք — մի ոտքի կրունկը գտնվում է մյուս ոտքի ներբանի մեջտեղում

(փոսիկում), ներբանները կիսով չափ բացված են:

4- րդ դիրք - ոտքերը գտնվում են իրար դիմաց, մեկ ոտնաթաթ

հեռավորության վրա, կրունկը թաթի դիմաց, թաթերը՝ կիսով չափ բացված:

5- րդ դիրք - նույն 4-րդ դիրքն է, միայն ոտքերը միասին։ Առջևի ոտքի կրունկը

կպած է ետևի ոտքի թաթին, թաթերը կիսով չափ բացված են:

Շարժումն սկսվում է առաջին դիրքից, աջ ոտքից և կատարվում է երեք հաշվի

ընթացքում: Մեկ հաշվին աջ ոտքը սովորական քայլից մի քիչ մեծ է առաջ տարվում և

հենվում է կրունկի վրա: Երկու հաշվին ձախ ոտքը տարվում է առաջ և դրվում թաթի վրա:

Հայկական պարերում շատ է

օգտագործվում փոփոխական քայլը։

Page 15: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

15

Երեք հաշվին դրվում է աջ թաթը։ Նույնը կատարվում է ձախ ոտքից սկսելիս: Մեկ հաշվին

ձախ կրունկ, երկուսին աջ թաթ, երեքին` ձախ թաթ: Եվ այսպես հաջորդաբար անընդմեջ:

Ձեռքերի դիրքերը

Աղջիկների և տղաների ձեռքերի դիրքերը նույնն են, միայն աղջիկների ձեռքերի

շարժումները նուրբ են, ճկուն, նազանքով, իսկ տղաներինը` հատու, ձգված, առնական։

Դիրքերը յոթն են:

1- ին դիրք — ձեռքերը գտնվում են կրծքավանդակի դիմաց` կլորացված

արմունկներով, դաստակները դեպի ներս:

2- րդ դիրք — ձեռքերն ուսերի բարձրությամբ բացված են դեպի կողմ,

արմունկները կլորացված են, դաստակները դեպի ներս:

3- րդ դիրք — ձեռքերը գտնվում են գլխավերևում` արմունկները կլորացված,

դաստակները դեպի ներս:

4- րդ դիրք — ձեռքերը գտնվում են գոտկատեղում:

5- րդ դիրք — ձեռքերը կրծքավանդակի դիմացն են` խաչաձևված վիճակում:

6- րդ դիրք — ձեռքերը գտնվում են գլխի ետևում՝ ծոծրակին, արմունկները՝

ուսերի ուղղությամբ: Բթերը և ցուցամատներ` կպած ծոծրակին, մյուս մատները՝ օդում։

7- րդ դիրք — ձեռքերը գտնվում են ետևում` կոնքերի վրա, բաց

դաստակներով:

Բոլոր ազգերի ժողովրդական պարերում ձեռքերի դիրքերը նույնն են, սակայն

յուրաքանչյուր ազգի պարարվեստում կան բնորոշ տարբերակներ: Օրինակ` ռուսական

պարում, 4-րդ դիրքում ափը փոխարինվում է բռունցքով, հունգարականում` առջևի չորս

մատները բարձրանում են վեր և այլն:

Ձեռքերի նախապատրաստման դիրքը եվ դրությունները

Ծանոթացրել է ձեռքերի և ոտքերի պարային դիրքերին: Այստեղ տրվում են ձեռքերի

և ոտքերի նոր դիրքեր:

Նախապատրաստական դիրք, ձեռքերը ազատ իջեցված են ներքև թեթևակի հպված

մարմնին:

Ձեռքերի յոթ դիրքերից բացի, գոյություն ունեն նաև ձեռքերի երկու դրություն։

1- ին դրություն — ձեռքերը` ձգված արմունկներով գտնվում են

նախապատրաստական և 2-րդ դիրքերի միջև:

2- րդ դրություն — ձեռքերը ձգված արմունկներով գտնվում են 2-րդ և 3-րդ

դիրքերի միջև:

Ոտքերի դիրքերը`

Ոտքերի դիրքերը չորս տեսակ են` ուղիղ, կիսաբաց, բաց և փակ: Երեխաները

ծանոթանում են միայն ուղիղ և կիսաբաց դիրքերին, իսկ բաց և փակ դիրքերը տրված են

Page 16: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

16

այստեղ: Ոտքերի դիրքերը սովորելիս պարտադիր է ունենալ ամուր կեցվածք, ազատ,

իջեցված ուսեր, ձգված ոտքեր և ոտնաթաթի ճիշտ դրվածք հատակին:

2-րդ և 4-րդ դիրքերը սովորելիս կարևոր է, որ մարմնի ծանրությունը

հավասարաչափ բաշխվի երկու ոտքերին:

Բաց դիրքեր`

1-ին դիրք — կրունկները իրար կպած, ոտնաթաթերը բացված կամ կազմելով մեկ

գիծ:

2֊րդ դիրք - նույն առաջին դիրքն է, միայն մեկ ոտքը մյուսից մեկ ոտնաթաթ

հեռավորության վրա:

3-րդ դիրք — մեկ ոտքի կրունկը գտնվում է մյուս ոտքի մեջտեղում (փոսիկում)

ոտնաթաթերը լրիվ բացված։

4-րդ դիրք — մեկ ոտքը գտնվում է մյուս ոտքի դիմաց մեկ ոտնաթաթ հեռավորության

վրա: Կրունկը թաթի դիմաց, թաթը կրունկի, ոտնաթաթերը լրիվ բացված։

5-րդ դիրք — նույն չորրորդ դիրքն է, միայն ոտքերն իրար կպած, ոտնաթաթերը լրիվ

բացված:

Փակ դիրքեր`

1-ին դիրք — ոտնաթաթերը միասին, կրունկները կիսաբաց։

2֊րդ դիրք — նույն 1-ին դիրքն է, մի ոտքը մյուսից մեկ ոտնաչափ հեռավորության

վրա:

Յարխուշտան պարում են երկու հակառակորդ խմբի բաժանված և յուրաքանչյուր

մարտիկ պարում է մյուս խմբի դեմ-դիմաց կանգնած մարտիկի հետ, նրա հետ զույգ

կազմելով: Պարը կարելի է բնութագրել նաև որպես մարտնչող զույգերի խմբակային

կատարում:

Յարխուշտայի հիմնական պարաքայլն ընդմիջվում է հակառակորդ զույգերի

ծափերով և մեկ ոտքի ծունկը գետին զարկելով: Պարաձևերն հերթագայում են մեկը

մյուսին, ավանդական պարին բնորոշ սահմանված կարգով, սակայն առկա է նաև ազատ

իմպրովիզացիան, հատկապես շրջանով պարի ժամանակ: Պարողները կարող են մինչև

հաջորդ մարտաշարք – առանձին պտույտներ կատարել տեղում կամ շարժմամբ, ծափ

տալ, ձեռքերն իջեցնել կամ այլ դիրքեր ընդունել: Դա պարի այն հատվածն է, երբ

մարտիկները կարծես թե տրամադրվում են, նախապատրաստվում հարձակման և

սկսվում է այն պահից, երբ մարտաշարքերը քանդվում են:

Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են

հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու

թռչկոտումը, մարտը , խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները,

ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների

նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական

շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և

ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով ասես ախոյանին (ոսոխին)

պոզահարելու համար։

Page 17: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

17

Դասախոսություն 5

ՊԱՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՔՆԵՐ

Պարի առարկայական ծրագիր

ժողովրդական պարը հայկական մշակույթի անբաժանելի մասն է։ Այն, որպես

պարտադիր առարկա, զգալիորեն կհարստացնի ընդհանուր կրթական համակարգը։

ժողովրդական պարի ուսուցումը ծառայում է աշակերտի ֆիզիկական և

գեղագիտական զարգացմանը, պատանի սերնդի մեջ ընդհանուր կուլտուրայի մշակմանը`

նուրբ ճաշակի, արժանապատվության զգացողության, աշխատասիրության, ճշգրիտ

վարքագծի, ինչպես նաև սեփական անձի տիրապետելու կարողության զարգացմանը։

Հայկական պարը, ցայտուն կերպով արտահայտված բնույթով և ազդեցիկությամբ,

աշակերտի մեջ զարգացնում է ազգային ինքնագիտակցությունն ու ձևավորում է

ավանդույթների նկատմամբ հարգանքի զգացում։

Պարի ուսուցման նպատակներն ու խնդիրները:

Պարի ուսուցման նպատակն է`

• Հայկական պարի նկատմամբ սեփական վերաբերմունքի ձևավորումը։

• Պարային-ստեղծագործական կարողության զարգացումը։

• Պլաստիկ արտահայտչականության, կոորդինացիայի, շարժման կուլտուրայի

մշակումը, բարեկազմության ձևավորմանը նպաստելը:

Այս կրթական նպատակներից ելնելով դպրոցում պարի ուսուցումը նկատի է աոնում

հետեյալ խնդիրների լուծում`

• Շարժունակ հիշողության և ռիթմի զգացումի զարգացում:

• Սեփական մարմինը տիրապետելու և երաժշտության բնույթը հաղորդելու

կարողության զարգացում:

• Հայկական ժողովրդական պարի հիմնական տարրերի ուսումնասիրում:

• Հայկական պարային մշակույթի ընդհանուր ծանոթություն:

• Աշակերտների ներգրավում ստեղծագործական գործընթացում:

Հայկական պարի առարկայի ուսուցման կազմակերպում:

Հայկական պարի ուսուցման ուղղությունների նկարագրությունը:

Պարի ուսուցումը ծավալվում է երկու ուղղությամբ`

1. Գործնական կարողություններ ու հմտություններ:

2. Հաղորդակցություն, մեկնաբանություն:

Page 18: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

18

Ուսուցումն այս երկու ուղղությունների սահմաններում ընթանում է զուգահեռաբար

և սերտ կապակցված:

1. Գործնական կարողություններ ու հմտություններ`

Այս ուղղության սահմաններում աշակերտներր կծանոթանան պարի տարրերին ն

կուսումնասիրեն դրանք, կմշակվեն ու կձևավորվեն աշակերտների գործնական

հմտություններր, որոնք ծառայում են նրանց պլաստիկ արտահայտչականության և

պարային– իմպրովիզացիոն կարողությունների զարգացմանը։

2. Հաղորդակցություն, մեկնաբանություն

Այս ուղղության սահմաններում աշակերտները հմտանում են ուրիշի կողմից

կատարված պարի քննարկմանը, մտքի հստակ փոխանցմանը պատշաճ

տերմինաբանության գործածությամբ ու վարքագծի նորմերի պահպանությամբ։

Աշակերտները մասնակցում են համատեղ ստեղծագործական գործրնթացներին, ներկա են

գտնվում ու մասնակցում են տարբեր միջոցառումների, տեղեկատվություն են ձեռք բերում

սովորած պարերի մասին։

Պարի ուսուցման

մեթոդներ,

հնարքներ

Page 19: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

19

Ուսումնակաև միջավայր

Պարի համար շատ կարևոր է ունենալ համապատասխան կահավորմամբ միջոցներ:

Պարի դասընթացը կազմակերպվում է առարկայի առանձնահատկություններին

համապատասխանող, պահանջները բավարարող ուսումնական միջավայրում՝

ուսումնական կաբինետ (պարասրահ), դահլիճ, միջանցք, բացօթյա տարածք։

Ուսումնական կաբինետը՝ տարածքը, որտեղ իրականացվում է պարի գործունեությունը,

պետք է կահավորված լինի ՏՀՏ միջոցներով՝ համացանցին միացված համակարգիչ՝ նաև

համակարգչային մոնտաժային ծրագրերով, որոնք հնարավորություն կտան

իրականացնելու ծրագիր, դիտելու պարային ներկայացումներ, ֆիլմեր (նաև

համացանցից), ստեղծելու ուսումնակաև նյութեր, ֆիլմեր, Smart-Notebook ծրագրով,

ուժեղացուցիչ, որը պետք է ապահովի մաքուր և համապատասխան ուժգնության

հնչողություն, էլեկտրոնային գրատախտակ, պրոեկտոր:

Page 20: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

20

Դասախոսություն 6

ՊԱՐԸ ԿԻՐԱՌԵԼ ՈՐՊԵՍ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՄԻՋՈՑ,

/ՄՆՋԱԽԱՂ/

Մնջախաղ՝ դիմակավոր իրականություն

Մնջախաղը արվեստ է, այն պետք է լինի ոչ թե մակերեսային, ֆիզիկական

մակարդակի վրա արված մարմնի որոշակի շարժումների համադրություն, այլ

երաժշտության էությունից, խորությունից բխող միտք, որը կարտահայտվի պլաստիկ,

պարային, դիմային ճիշտ ընտրված շարժումների միջոցով:

Որևէ թեմայով արված մնջախաղի համար ուղեկցող երաժշտության ընտրությունը

ևս սովորողի համար բավական բարդ և լուրջ առաջադրանքներից մեկն է: Օրինակ`

Մնջախաղ. Կրակի վրա դրված կաթսայի ջուրը եռում է:

«Կաթսա» երեխաները կազմում են շրջան, որոնց շուրջ շրջան են կազմում «կրակ»

երեխաները։ Նրանց մեջտեղում կանգնում են «ջուր» երեխաները։ «Ջուր»–ը սկսում է

«եռալ»։ «Կրակ» երեխաներր ցուցադրում են կրակի վառվելը շրխկան, «բնական» և

հարվածային նվագարաններով, կրակի վառվելուն բնորոշ ձայնային հնչյուններով

ուղեկցելով այն: Նույնն էլ կատարում են «ջուր» երեխաները ջրին բնորոշ ձայնային

հնչյուններով ուղեկցելով այն:

Սովորողները կարող են դիմել կամ չդիմել մասնագետ դասավանդողին:

Երաժշտության ընտրության գործում դասավանդողը խորհրդատուի դերում է: Նա

ընտրության համար կարող է առաջարկել տարբեր ստեղծագործություններ, եթե դրա

կարիքը կա: Խրախուսելի է սովորողի ինքնուրույնությունը և

ստեղծագործական մոտեցումը:

Մնջախաղը բեմարվեստի տեսակ է, որտեղ գեղարվեստական

կերպարներն ստեղծվում են հիմնականում դիմախաղով, ժեստով և

շարժման միջոցով: Կազմակերպել մնջախաղ:

Page 21: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

21

Դասախոսություն 7

ՊԱՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ

ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱՆ

Հանպատրաստից ստեղծագործել (իմպրովիզացիա)

Ստեղծագործական ունակությունների զարգացման արդյունավետ ձևերից մեկը

իմպրովիզացիան է, որն առաջարկվում է լայնորեն կիրառել դպրոցում,

նախակրթարանում «Երաժշտություն» առարկան դասավանդելիս: Կարևորն այն է, որ

իմպրովիզացիան խթանում է երեխայի ստեղծագործական երևակայությունը, զարգացնում

պատկերավոր մտածողությունը, հարստացնում նրա ներաշխարհը, ուրեմն և կրթում

հոգին:

Երաժշտությունն ունի ծավալման իր օրինաչափությունները, իր յուրահատուկ

լեզուն: Ոչ մի լեզվի հնարավոր չէ տիրապետել՝ սահմանափակվելով միայն լսելով և լսածն

ընդօրինակելով: Պետք է սովորել արտահայտել նաև սեփական մտքերը: Դա վերաբերում է

նաև երաժշտությանը: Փորձը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երեխա ունի այս կամ այն

չափով երաժշտական ստեղծագործական ընդունակություն: Մնում է գտնել այն

զարգացնելու ճիշտ ճանապարհը: Այս խնդրում էական ներդրում կարող է ունենալ

յուրաքանչյուր ուսուցիչ՝ իր բնատուր շնորհքով, երևակայությամբ և անձնական

նախաձեռնությամբ: Հանպատրաստից հորինելը՝ իմպրովիզացիան, անհատական գործու-

նեության ձև է: Այս ասպարեզում առավել ակտիվ և ոչ ակտիվ երեխաների միջև

տարբերությունը մեծ է: Ինչպե՞ս կազմակերպել և միավորել այդ երկու տարբեր

օժտվածության խմբերի գործունեությունը՝ ահա առաջին խնդիրը, որ ծառանում է

իմպրովիզացիա կիրառելիս: Իմպրովիզացիայի տարրերի ուսուցումը պետք է սկսել նախ

երաժշտառիթմական շարժումից ու պարից, այնուհետև անցնել ձայնին և մանկական

նվագարաններին: Երաժշտության բնույթին ու բովանդակությանը համապատասխան

հանպատրաստից արտահայտիչ, պատկերավոր շարժումներ ստեղծելն արդեն

ինքնուրույն ստեղծագործական գործընթաց է:

Երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացումը սկսվում է

ընդօրինակումից: Այնուհետև նրանց սեփական կենսափորձին, դիտումներին ավելանում

են որոշակի գիտելիքներ, որոշակի երաժշտական կայուն կերպարներ, մտապատկերներ,

որոնք դառնում են ինքնուրույն մտածելու, ինքնուրույն ստեղծագործելու հենակետեր։

Որոշակի գիտելիքներ և փորձ ձեռք բերելուց հետո երեխաներն իրենց իմացածի հիման

Page 22: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

22

վրա ստեղծում են, նորը, սեփականը, տալիս նոր ձևակերպումներ` նոր խոսք:

Ստեղծագործական այն պահը, երբ երեխան գիտակցում է իր «ստեղծածը»,

«հայտնագործածը», նրա մեջ առաջ է բերում բերկրանքի ու հաճույքի զգացում: Հայ

ժողովրդի, ինչպես և մյուս ժողովուրդների կյանքում մինչև այժմ կենդանի է պարերի

իմպրովիզացիայի սովորույթը: Նույն մեղեդու հիման վրա ամեն մի պարող կատարում է

ամենատարբեր շարժումներ: Երեխաները ընտանեկան հավաքույթների ժամանակ

հաճախ պարում են՝ ընդօրինակելով մեծերին, այդ իսկ պատճառով երաժշտության

դասերին նրանք հաճույքով են արձագանքում ուսուցչի առաջարկությանը՝ պարել տարբեր

բնույթի մեղեդիներով: Սա մենակատարային իմպրովիզացիա է, իսկ կոլեկտիվ

ստեղծագործության տարրերի հանդիպում ենք շուրջպարում: Երաժշտության բնույթին ու

բովանդակությանը համապատասխան հանպատրաստից արտահայտիչ, պատկերավոր

շարժումներ ստեղծելը արդեն ինքնուրույն ստեղծագործական պրոցես է: Այս իմաստով՝

լավ կլինի իմպրովիզացիան սկսել պարային շարժումներից: Նպատակահարմար է, որ

սկզբնական շրջանում երեխաները հանպատրաստից շարժումներ կատարեն նախ՝

անհատական, հետո միայն խմբակային ձևով: Պետք է ուշադրություն դարձնել, որ

շարժումները լինեն երաժշտության բնույթին համապատասխան, իսկ շարժումների որակը

ձեռք է բերվում աստիճանաբար, աշխատանքի ընթացքում: Պետք է աշխատանքները

կազմակերպել այնպես, որ երեխաների շարժումները զարգացվեն՝ ելնելով յուրաքանչյուրի

ընդունակություններից և նախասիրություններից /օրինակ՝ տղաները բնականից ունենում

են հստակ, կտրուկ, իսկ աղջիկները՝ սահուն, նուրբ շարժումներ/:

Page 23: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

23

Դասախոսություն 8

ՊԱՐ ԵՎ ՄՆՋԱԽԱՂ

.

Մնջախաղ (հուն. panttomimos ), բեմարվեստի տեսակ է, որում գերակշռող դեր են

կատարում միմիկան (դիմախաղը) ու ժեստերը (մարմնի շարժումները): Առաջին անգամ

մնջախաղը նկարագրել է Քսենոֆոնն իր «Խնջույքում»: Հին Հունաստանում մնջախաղն

սկզբնապես ունեցել է ծիսախաղային բնույթ, հետագայում, հատկապես հելլենիզմի

դարաշրջանում, կատարելագործվել է որպես ինքնուրույն արվեստ (հայտնի են Բաֆիլոս

Ալեքսանդրացու և Պիլադես Կիլիկեցու անունները, I դար): Հին Հռոմում մնջախաղի

արվեստը նույնանում է բալետին, վերարտադրում է դիցաբանական սյուժեներ ու

կերպարներ («Վեներա», «Մարս», «Հերկուլես» և այլն): Մնջախաղը տարածվել է նաև

առաջավոր ասիական երկրներում. IV–VII դարերում Կապադովկիայում,

Բյուզանդիայում,Ասորիքում, Հայաստանում դարձել է պրոֆեսիոնալ թատրոնի տեսակ:

Հին Արևելքի երկրներում, հատկապես Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում

մնջախաղը դրսևորվել է խիստ յուրահատուկ և խորհրդանշական ձևերով: Բոլոր

ժողովուրդների հին թատրոնները և առհասարակ թատերական բանահյուսությունը

հարուստ են մնջախաղի տարրերով: XVI–XVIII դարերի կեսերին մնջախաղը վերածնվել է

իտալական կոմեդիա դելլ’արտե թատրոնում: XIX դարում այն, որպես ինքնուրույն

թատերաձև, զարգացրել են Ջոզեֆ Գրիմալդին (Մեծ Բրիտանիա), Ժան-Բատիստ

Դեբյուրոն (Ֆրանսիա): XX դարի սկզբին մնջախաղի տարրերը թափանցել են նաև

դրամատիկական թատրոն (Մաքս Ռայնհարդ, Վսեվոլոդ Մեյերհոլդ, Եվգենի Վախթանգով,

Ալեքսանդր Թաիրով և ուրիշներ): Սկզբունքորեն մնջախաղային է նաև Չառլզ Չապլինի

արվեստը կինոյում: 1930–70-ական թվականների մնջախաղի վարպետներից են Ժան-Լուի

Բառոն, Մարսել Մարսոն (Ֆրանսիա, 1966 թվականին հյուրախաղերով հանդես է եկել

Երևանում), Լադիսլավ Ֆիալկան (Չեխոսլովակիա), Հենրիկ Տոմաշևսկին (Լեհաստան),

Մոդրիս Տենիսոնը (Լիտվա) և ուրիշներ:

Ժամանակի ընթացքում մնջախաղի տարրերը թափանցում են

բալետ, կրկես, էստրադա, կինո (Չառլզ Չապլին) և թատրոն։ Մնջախաղի

հայ խոշորագույն վարպետ է համարվում Լեոնիդ Ենգիբարյանը։

Փառատոնին մասնակցելու համար Չեխիայից ժամանել է Լեոնիդ

Ենգիբարյանի թոռը` Պետեր Պոպպերը: Նրա խոսքերով, ինքը 14

տարեկան էր, երբ մայրն իրեն նվիրել է պապի ճամպրուկը, որի մեջ եղել են թերթեր,

Page 24: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

24

Ենգիբարյանի վզկապն ու բաճկոնը, որից էլ սկսվել է իր գործունեությունն այս

ասպարեզում: <<Երկու տարի առաջ որոշեցի լրջորեն զբաղվել պապիս

մասնագիտությամբ: Այդ ժամանակ արդեն ունեի խեցեգործի մասնագիտությունս, բայց դեռ

փոքր տարիքից ուզում էի դերասան դառնալ: Երբ մի քիչ տիրապետեցի այս արվեստին,

հասկացա, որ սա իմն է ու շարունակելու եմ ուսումս պրոֆեսիոնալ դառնալու համա>>, -

ասաց 26-ամյա Պետերը` նշելով, որ շատ է հուզվել մինչ ելույթը: Նա հայ հանդիսատեսի

առջև առաջին անգամ ներկայացավ ու ներկայացրեց պապուց ժառանգած 2

մանրապատում` “Ջութակ”-ը և փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի օգնությամբ

բեմադրած<<Հովանո>> էտյուդը:

Մնջախաղը հատուկ արվեստի տեսակ է, որում գեղարվեստական կերպարի

ստեղծման հիմնական միջոց է հանդիսանում մարդկային մարմնի պլաստիկան, առանց

խոսքի: Շատերին է հայտնի <<մնջախաղ>> բառի իմաստը: Մնջախաղի իմաստը մարմնի

տարբեր ոչվերբալ ազդակների օգնությամբ հույզերի արտահայտումն է: Երեխաներին

դա շատ օգտակար է, որովհետև նպաստում է ստեղծագործական երևակայության

զարգացմանն ու օգնում է հստակ արտահայտել իրենց զգացմունքներն ու հույզերը:

Մնջախաղ խաղալով երեխան կարող է հասնել այս դժվար արվեստի գաղտնիքներին, նա

կարող է ստանալ անհրաժեշտ հիմքեր, որպեսզի հետագա կյանքում հասնի շատ

նպատակների: Մնջախաղը չի պահանջում հատուկ պատրաստվածություն, մնջախաղ

կարող են խաղալ անկախ տարիքից: Արդեն 4 տարեկանում երեխան կարող է ցույց տալ

ուսերով, որ նա հպարտ է, մեջքով` ծերություն, քթով` ծաղիկներից հոտ քաշելը: 5-6

տարեկան երեխայի համար հանձնարարությունը կարելի է դժվարացնել: Օրինակ`

առանց բառերի ներկայացնել <<Ոսկե ձվիկը>>, <<Շաղկամը>>: Երեխաներին շատ է դուր

գալիս պատկերել, թե ինչ կարող է զգալ մարդը, որևէ իրավիճակում, երբ գալիս է

անձրև, երբ ցուրտ է, երբ անցնում է նեղ կամրջի վրայով:

Կարելի է ցույց տալ, մարդկանց, կենդանիներ, առարկաներ, զգացողություններ և

բնավորություն: Կարելի է խաղալ ներկայացում կամ որոշ հորինված կանոններով

խաղալ բաժանվելով թիմերի: Մնջախաղի հնարավորությունները անսահման են,

չնայած որ պարզ են: Մնջախաղի ժամանակ կարելի է դրսևորել ոչ միայն ակտիվ

շարժումներ, այլ նաև մտնել կերպարի մեջ, ինչը կնպաստի հույզերի դրական

ստեղծմանը և կնպաստի ճկունության զարգացմանը: Մնջախաղի ժամանակ երեխան

առաջարկում է լուծման տարբեր միջոցներ և սովորում ընտրել դրանք այս կամ այն

համապատասխան հատկանիշի օգնությամբ, և այս կերպ սովորում ընտրել հնարավոր

Page 25: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

25

առաջադրված լուծումներից առավել օպտիմալը: Մեր պարագայում խաղում էին չորս

տարեկան երեխաները: Դաստիարակը երեխայի ականջին շշնջում է որևէ կենդանու անուն

և երեխան պետք է մնջախաղի ձևով այն ցույց տա իր ընկերներին, վերջիններս էլ պետք է

գուշակեն: Երեխաները մեծ սիրով և ոգևորությամբ են խաղում նման խաղեր: Ամեն անգամ

նկատում ենք, որ երեխաները հանձնարարված բառը նկարագրելու (մնջախաղով)

ներկայացնելու ավելի ու ավելի հետաքրքիր ձևեր են գտնում: Երեքից-չորս տարեկան

երեխաները ավելի լավ կարողանում են ներկայացնել կենդանիներին:

Խաղը

զարգացնում է

երեխայի

Page 26: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

26

Դասախոսություն 9

Պարուսուցումը, որպես մարմնին տիրապետելու արվեստ

Պարը նպաստում է սեփական ուշադրության կառավարման ունակության

զարգացմանը, ինչը թույլ է տալիս զարգացնել ինքնակազմակերպման հմտությունները:

Սովորել կառավարել ուշադրությունը` նշանակում է գործի դնել սեփական ներաշխարհի

ճանաչման մեխանիզմը:

Պարի հիմքն է հանդիսանում սեփական մարմինը լսելու, զգալու և դրանից ճիշտ

օգտվելու կարողությունը, չէ՞ որ մարմինը հիմքն է այն բանի, ինչի վրա մարդը կարող է

հենվել իր զարգացման մեջ: Մարմինն անհրաժեշտ է նախապատրաստել նրան, որ մարդը

սկսի հեշտությամբ և ազատորեն ցուցաբերել իր անհատականությունը, այն դարձնել

ավելի ճկուն, թեթև, շարժուն և մարդկային հոգու ցանկությունների իրականացման մեջ՝

ունակ օգնելու: Պարը հանելուկ է, գաղտնիք, ուժ, ներքին հմայք, որն ի հայտ է գալիս

մարմնի և հոգու ինքնարտահայտման արվեստի՝ պարի միջոցով: Զարմանալի

պլաստիկան, պարին տրված լինելը և հոգու գեղեցկությունը դյութում են մարդկանց

հայացքները: Մտքի և էության հոսողությունը բացահայտում են իրադարձության

ամբողջական պատկերը, և այդ պահին արվեստի լույսը ներթափանցում է հոգու խորքերը:

Պարում պլաստիկայի, երաժշտության և խոսքի միջոցով մասնակիցները պատմում

են մարդկային արժեքների մասին, այն մասին, թե ինչպես է ստեղծվում և աճում իրենց

ցեղը, թե ինչպես է այն աճում ու զարգանում այժմ: Պարը յուրաքանչյուրին փոխանցում է

հոգևոր սերմ, որն ունակ է ցանկացած մարդու մեջ վերածնել կյանքի հանդեպ

հետաքրքրությունը. երեխաների մեջ՝ հետաքրքրությունն արվեստի հանդեպ,

պատանիների ու աղջիկների մոտ բացահայտում է ինքնազարգացման հեռանկարը,

մեծահասակներին տալիս է սեփական արժեքների մասին մտորելու հնարավորություն,

իսկ տարեցներին բերում է հանգիստ և լիցքաթափում: Պարի նպատակը մշակույթի

ձևավորման և հասարակության հոգևոր վերածնունդն է: Իմպրովիզի միջոցով, մարմնի

զգացողությունների և տրամաբանության միակցմամբ տեղում և տվյալ պահին ծնվում է

պարը, որում գործելու, արարելու և փորձարկելու ցանկություն է առաջանում: Եթե մենք

հայացք գցենք մարդկային քաղաքակրթության ողջ պատմությանը, դա կլինի

տրամաբանող մարդու զարգացման պատմություն, մտքերով ու մտածմունքներով ոչ

այդքան ծանրաբեռնված, սակայն ի սկզբանե միացած ողջ աշխարհաստեղծման

զարկերակին ու ռիթմին, նրա սրբազան պարին:

Page 27: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

27

Ծիսական պար: Աշխատում են իրական ծեսի ներսում: Տվյալ պարն իրոք խաղում է

նույն դերն, ինչ որ հնագույն ժամանակներում` շարժումների և դիրքերի տրված

հերթականության մեջ կոդավորվում է աշխարհի (նրա ուժերի, տարրերի և նրա մեջ՝

մարդու) փորձն ու որոշակի պատկերը: Պարը, համախմբում է թեթևությունը, մեկ

իրականությունից մյուսին արագ անցնելու հնարավորությունը և իրավիճակների

անդադար փոփոխությունը, խորհրդանշորեն և միաժամանակ իրապես արտահայտում է

կյանքի տարբեր որակներ և դիմակայություններ: Տարբեր թեմաները նույնպես

հանդիսանում են փոխաբերություններ, որոնցում պարն ու կյանքը փոխադարձաբար

արտացոլում են միմյանց: Պարը, որում բացահայտվում և վերակերպվում է հոգեկան

կյանքը, յուրաքանչյուր ազգի մոտ անհատական է, շարժումը` մշտավառ:

Պարի մեջ ստեղծագործումը երկարատև, փոփոխական գործընթաց է, պարը

կախարդանք է, որը մեր գոյությունը լցնում է ոգեշնչում և գիտելիք: Ամեն մարդու մեջ

ներդրված են ստեղծագործական նախադրյալներ: Ծիսական պարի դերը այդ ներուժի

բացահայտելն ու ակտիվացնելն է, սեփական ունակություններն ու հնարավորությունները

դրսևորել սովորեցնելն է, բարոյականության հիմքերը դնելն է, ինքնազարգացմամբ և

ինքնաճանաչմամբ զբաղվող անհատի դաստիարակելն է, իր ներքին բնույթի

բացահայտման միջոցով մարդու գիտակցության զարգացման պայմաններ ստեղծելն է,

ինչը նպաստում է անձնային աճին և անհատականության դրսևորմանը:

1. Պարի քննարկում:

2. Մտքի հստակ փոխանցում:

3. Վարքագծի նորմերի

պահպանություն:

4. Պատշաճ տերմինաբանության

գործածություն:

5. Համատեղ գործընթաց:

6. Միջոցառումների

մասնակցություն:

7. Տեղեկատվություն պարերի մասին:

1. Պարի տարրերի ծանոթացում,

ուսումնասիրություն:

2. Մշակում:

3. Գործնական հմտություն-

ների ձևավորում:

4. Պլաստիկ

արտահայտչականություն:

5. Իմպրովիզացիոն

կարողությունների զարգացում

Պա

րի

ուս

ուց

մա

ն

ուղ

ղո

ւթյո

ւնն

եր

ը

Page 28: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

28

Դասախոսություն 10

ՏԱՐԲԵՐ ՈՃԵՐԻ ՊԱՐԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պարը մարմնի շարժում է երաժշտության ուղեկցությամբ, տեսակներն են`

ժողովրդական, դասական, փողոցային, ժամանակակից, բոլոր պարերն էլ գեղեցիկ

են ու հետաքրքիր: Ժողովրդական պար` յուրաքանչյուր երկիր ունի իր

պարատեսակը, այն ունի մեկ հայտնի հեղինակ: Վրացիները ունեն իրենց ազգային

պարերը, որոնք շ ատ գեղեցիկ են, նրանք կրում են պարային հագուստ, որոնք

կոչվում են տարազներ: Ժողովրդական պարերի տարազը տվյալ երկրի ավանդական

հագուստն է, օրինակ` ճապոնացիներինը կիմոնոն է, Վրաստանի տարբեր

երկրամասերում տարբեր կերպ են հագնվում, / աջարական …/: Աշխարհում հայտնի

ժողովրդական պարերից են` Ֆլամենկոն ,որը Իսպանական պար է , կատարում են

կանայք ու տղամարդիկ, կանայք հագնում են երկար գեղեցիկ շրջազգեստ, ձեռքով

բռնում են փեշերը և թափահարում: Տղամարդիկ հագնում են իսպանական

ավանդական կոստյում, նրանք հիմնական շարժումները կատարում են ոտքերով

կիթառի երաժշտության նվագակցությամբ: Ֆլամենկոն բարդ պար է, ուսուցման

համար անհրաժեշտ է երկար ժամանակ: Պարը կատարում են ժողովրդական

տոնոկատարություններ ժամանակ: Պոլկան` չեխական ժողովրդական պար է ,

տարածված է Ավստրիայում, Գերմանիայում: Այն զվարճալի խմբակային զուգապար

է , ունի արագ տեմպ, Ի. Ս. Բախը գրել է հայտնի կոմպոզիցիաներ:

Տարանտելլան իտալական պար է, նշանակում է սարդ , այն հետաքրքիր

պատմություն ունի, Իտալիայում անչափ շատ սարդ կա, որի խայթոցը թունավոր է

և հնում շատ մարդիկ մեռնում էին դրանից: Տարանտելլան իտալացիները հորինել

են սարդի խայթոցների բուժման համար, նրանք հիվանդի մոտ պարում էին այնքան

ժամանակ ինչքան , որ ոտքի վրա կարող էին կանգնել: Պարը բարդ է և անչափ

արագ : Սիրտակին` հունական ժողովրդական պարերի խառնուրդ է, պարի

ընթացքում կանգնում են մեկ ուղիղ գծուվ, ձեռքերը դրած միմյանց ուսերի վրա:

Սիրտակին աշխարհահռչակ հունական պար է:

Դասական պարեր են պարահանդեսային պարերը և բալետը: Բալետը

սինթետիկ, բարդ ժանր է, որտեղ միաձուլվում են մի քանի արվեստներ: Այս

սքանչելի արվեստը անվանում են <<տեսանելի երաժշտություն>>, հիրավի պարն ու

երաժշտությունը ծավալվում են ժամանակի ընթացքում և ենթարկվում են ռիթմին ,

Page 29: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

29

երկուսն էլ << խոսում են առանց խոսքի>>: Պարի առանձին շարժումները , ինչպես և

երաժշտական ինտոնացիաները , այնքան արտահայտիչ են, որ կարող են հաղորդել

մարդկային հույզերի մի ամբողջ գամմա: Բալետը հիրավի նոր էջ է

համաշխարհային պարարվեստում: Բալետներ գրել են Պ. Ի. Չայկովսկին`

<<Կարապի լիճը>> <<Շչելկունչիկ>>, <<Քնած գեղեցկուհին>>, Ս.Ս. Պրոկոֆևը <<Ռոմեո

և Ջուլիետ>> , Ա.Խաչատրյանը <<Սպարտակ>>, << Գայանե>>, Ա.Դ. Մաչավարինը

<<Օթելլոն>>…:

Պարահանդեսային պարերը բազմատեսակ են` տանգո, վալս, ֆոքստրոտ,

քվիքսթեփ, սլոուֆիքս …: Պարահանդեսային պարերին են պատկանում նաև

լատինոամերիկյան պարերը` Սամբան, Ռումբան, Չա-չա-չան, Պասադոբլը, Ջայվը ,

յուրաքանչյուր պար ունի իր պարային հագուստը, տեմպը կարող է լինել դանդաղ /

տխուր/ և արագ / զվարճալի/: Օրինակ <<Վիեննական վասը>> դանդաղ է, իսկ

քվիքսթեփը և ջայվը` արագ: Դասական պարերն ունեն հեղինակներ , չնայած դրանք

բոլորն էլ ստեղծված են ավանդական պարերի հնարքների վրա:

Չա-չա-չան ստեղծվել է 1952թ Կուբայում, ստեղծել է կուբացի երաժիշտ

Էնրիկե Հորիենը ռումբայի հնարքների միջոցով, բարդ պար է, ունի արագ տեմպ

/շարժումները շատ արագ են կատարվում/: Այն համարվում է լատինոամերիկյան

պարաոճի մրցույթային պարերից մեկը և իրենից ներկայացնում մամբոյի և ռումբայի

համադրություն` գեղեցիկ <<դուետ>>: Պարը անվանվեց Չա-չա-չա>>, որովհետև

պարողների ոտքերի շարժումները չա-չա-չա հիշեցնող ձայն էին արձակում:

Ժամանակին պարում էին սրճարաններում և փողոցային երեկույթներում:

Երաժշտական չափը`4/4, ռիթմը`30 հարված րոպեում, հաշիվը`չա-չա-չա 1 2 3, չա-չա-

չա 1 2 3:

Ջայվը` ամերիկյան պար է, ծագման վայրը ճշգրիտ հայտնի չէ, ոմանք կարծում

են, որ սևամորթ ամերիկացիների կամ հնդկացիների պար է: Ջայվը հնդիկների լեզվով

նշանակում է <<լռիր>>: 1920թ. Այս պարը հայտնվեց ամերիկյան ֆիլմերում,

պարողները բազմաթիվ հնարքներ էին ավելացրել և պարն ավելի գեղեցիկ էր դարձել:

Այսօր ջայվը աշխարհում հայտնի պար է:

Տանգոն ստեղծվել է արգենտինական և իսպանական պարային շարժումների

համակցմամբ, երաժշտությունը ևս այս երկու երկրների ավանդական

երաժշտությունների խառնուրդ է, բայց համարվում է դասական պարահանդեսային

պար: Ըստ մեկ այլ լեգենդի տանգոն ստեղծվել է աֆրիկյան ժողովրդական պարի `

Page 30: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

30

<<Տանգանոյի>> հիման վրա, Արգենտինա են ներմուծել սևսմորթ ստրուները:

Առանձնահատուկ պար է, կինը և տղամարդը ողջ զգացմունքով են կատարում պարը:

Աշխարհի ամենահայտնի պարող են համարվում Ռուդոլֆո Վալենտինոն:

Վալսը աշխարհում հայտնի պար է, ստեղծվել է 1775թ. Եվրոպայում,

գերմանական պար է, թեպետ որոշ մարդիկ կարծում են, որ այն ավստրիական պար

է: Հաճախ լսվում է արտահայտություն <<Վիեննական վալս>>, այդ պատճառով

մարդիկ կարծում են , որ Վիեննայում է ստեղծվել: Վիեննայում կար հսկայական

դահլիճ, որտեղ տեղավորվում էին 3000 պարային զույգ: Վալսի երաժշտության

հանրահայտ հեղինակներ են Շտրաուսը, Լաները, Շտրաուսին հաճախ անվանում են

<<Վալսի արքա>>: Վալսը եվրոպական պարահանդեսների ամփոխարինելի պար է:

Հայտնի փողոցային պարերից են` Բրեյք դանսը և Հիփ-հոփը, որոնք

երիտասարդների սիրելի պարերն են, պարում են ամբողջ աշխարհում: Բրեյքը

Ամերիկա է եկել Աֆրիկայից և կոչվել է աֆրիկացիների պար: Երիտասարդները այս

պարը փողոցում էին սովորում և հնարքներ ավելացնում, պարում են ռեպ

երաժշտության նվագակցությամբ, պարողները հագնում են ջինսեր, բոթասներ,

մարզաշապիկներ: Հիփ-հոպը ստեղծվել է բրեյք դանսից, առաջին անգամ հայտնվել է

Յամայկայում, ապա` Ամերիկայում, բաղկացած է մի քանի մասերից` մարմնի վերին

մասերի շարժումներ, կոնքերի շարժում, գլխի վրա կանգ, ոտքերի շարժումներ:

Նախկինում այս պարը պարողներից վախենում էին, կարծում էին , որ նրանք

փողոցային ավազակներ են, բայց դա այդպես չէ, այս պարի սիրահարները ունեցել

են տարբերվող հագուստ և պարի ոճ: Այսօր երկու պարերն էլ սիրված պարեր են,

պարում են դահլիճներում բեմերի վրա:

Ծիսական պարերն այսօր համեմատաբար պակաս են, ավելի վաղ դրանք

շատ երկրներում էին տարածված, հատկապես հնդկացիների մեջ և մահմեդական

աշխարհում: Այս պարերը կատարվում էին ի պատիվ աստվածների, մարդիկ պարով

շնորհակալություն էին հայտնում և մեղքերի թողություն խնդրում, նրանք հավատում

էին, որ աստվածները հավանում են իրենց պարը: Դերվիշների պարը հայտնի

ծիսական պար է, հայտնվել է թուրքական քաղաք Կոնիայում, այն կատարում են

մահմեդական պարողներ: Պարը շրջանով, առանց կանգ առնելու պար է, նրանք

պտտվում են, որ մեղքերից ազատվեն և համոզված են, որ պարն իրենց կմոտեցնի

աստծուն : Ավելին նրանց պարտականությունն է հանդիսատեսին էլ օգնել դրանում:

20-րդ դարում այս պարը հայտնվել է ժողովրդական տոնակատարություններին,

Page 31: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

31

հատկապես հայտնի դարձավ Եգիպտոսում: Պարի ժամանակ նրանք գույնզգույն

հագուստ էին հագնում, պարելիս այն փողփողում էր: Պարը կատարում են միայն

տղամարդիկ:

Պարային

ժանրերն ու

ուղղություն-

ները

Կինտաուրի (վրաց.)

Կլոր պար (հայկ.)

Հոպակ (ուկրաին.)

Մազուրկա (լեհ.)

Հիփ-հոփ

Հաուս, ռեփ

Քրամփ

Բրեյք դանս

Կոնտակտային իմպրովիզացիա

Ազատ պարեր

Մոդերն պարեր

Կոնտեմպորարի

Բուտո

Ուզունդարա

Քերծի

Քոչարի

Թամզարա

Թարս պար

Իշխանաց պար

Գյոնդ պար

Ծաղկաձորի պար

Մշո Խըռ

Յարխուշտա

Վերվերի

Կլա

սի

կ

Ռո

մա

նտ

իկ

Ժա

մա

նա

կա

կի

ց

Հա

սթ

լ

Սա

մբա

Ռո

ւմբա

Չա

–չա

-չա

Ջա

յվ

Page 32: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

32

Դասախոսություն 11

ՄԱՐԶԱԿԱՆ, ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԵՐ

<<Ի՞նչ է կատարվում ձեզ հետ, երբ հանկարծ ականջին են հասնում

լատինաոմերիկյան ռիթմիկ ելևէջները: Խոստովանեք, որ պարելու անզուսպ ցանկությունը

ձեզ կտրում է նստած տեղից և բոլոր իմացած ու չիմացած շարժումներով ստեղծում եք մի

երևակայական պար: Շատերը այդ ցանկությանը հագուրդ են տալիս տարբեր խմբակներ

հաճախելով և պրոֆեսիոնալ մակարդակով սովորելով>>: Իսկ ի՞նչ պարեր են դրանք, որ

այդպես մեզ գայթակղում են: 1994 թվականից պարահանդեսային պարերը ամբողջ

աշխարհում ճանաչվեցին սպորտային պարեր: Սկսեցին մեծ մասշտաբներով անցկացնել

մրցումներ, առաջնություններ` ընդգրկելով աշխարհի տարբեր պետություններից

մասնակիցներ: Հայաստանում Սպորտային պարերի Ֆեդերացիան հիմնադրվել է 1996

թվականին, ստեղծման գլխավոր նպատակը գործող պարային ակումբներին համախմբելն

ու կորդինացնելն է:

Սպորտային պարերը բաժանվում են երկու ոճի` եվրոպական և լատինոամերիկյան:

Նրանցից յուրաքանչյուրն էլ ընդգրկում է իր մեջ հինգ պար: Լատինոամերիկյան

պարաձևի մեջ են մտնում սամբան, չա-չա-չան, ռումբան, պասոդոբլը, ջայվը: Իսկ

Եվրոպականը` կազմված է դանդաղ վալսից, տանգոյից, արագ վալսից, դանդաղ

ֆոկստրոտից և քուիքստեպից: Սպորտային պարերը ոչ միայն մայրաքաղաքում են

հայտնի, այլ նաև խմբեր կան Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում: Նույն

խանդավառությամբ կազմավորվում են խմբեր և անցկացվում պարապունքներ:

Այս տիպի պարերով զբաղվելու ամենահարմար տարիքը 4-5 տարեկանն է, երբ

մարմինը կարելի է ամենատարբեր վարժությունների միջոցով հղկել և արդյունքի հասնել:

Իսկ հղկելու համար տքնաջան աշխատանք է պահանջվում: Երբ երեխաները պիտի

լարան (շպագատ) նստեին, ամբողջ դեմքը այլայլվում էր: Պետք է մի անգամ ցավ զգալ, որ

հետո ստացվի և պիտի ամեն օր կրկնել, որ սովորական դառնա: Պրոֆեսիոնալ

խմբակներից բացի գործում են նաև սիրողական խմբեր, որտեղ ավելի մեծ տարիքի

մարդիկ են ընդգրկվել:

<<Մինչ մի տարիքով մի քիչ մեծ աղջիկներ դեռ տաքացնող վարժություններն էին

անում, դահլիճի մյուս հատվածում պարում էր մի զույգ, մոտ 10 տարեկան կլինեին:

Անչափ գեղեցիկ տղա իր ձեռքերի մեջ էր առել փոքրիկ օրիորդիկին և սահում էին

դանդաղ վալսի հնչյունների ներքո: Ուղիղ կեցվածք, գեղեցիկ արվեստ, ո՞րն է պատճառը,

Page 33: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

33

որ նրա ու նրա ընտանիքի նման մտածողները քիչ են. << Մեծ հավատ ունեմ, որ նա դեռ

շարունակելու է պարել, անկախ ամեն ինչից>>: Պարի հաճախողները ավելի առողջ են,

ճիշտ կեցվածքով>>:

Բրեյք Դանս

Այս պարի ակունքները գալիս են ավելի խորքերից քան կարծում են շատերը։

Այստեղ վերցված և նմանակված են շարժումներ կենդանիներից: Այս պարի նախատիպը

օգտագործվել է նաև հին աֆրիկական ցեղերի մոտ և ոչ միայն պարի տեսքով, այլ նաև

տարատեսակ մարտարվեստների: Իսկ մեզ հայտնի Բրեյք-դանսը իր դեբյուտը արեց 1969թ.

«GOOD FOOD» անունով: Իրականում Բրեյք դանսի անունը «B-BOYING» է, որը եկել է «B-

BOY» հասկացությունից, որն էլ իր հերթին բացվում է հետևյալ կերպ «BOOGIE BOY» կամ

«BREAK BOY» /կոտրատվող պար/: Բրեյք-դանսը բաժանվում է 4 հիմնական ճյուղերի՝

երկու վերին և երկու ստորին: Վերին ճյուղին է պատկանում՝«ELECTRONIC BOOGIE» կամ

(BOOGIE) և «POP» (LOCKING)։ Իսկ ստորին բրեյքին՝ «FOOT WORK» և «POWER MOVE’S»-ը։

Այս պարը սովորելը այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Բրեյք սովորելու համար

անհրաժեշտ է մի քանի գործոն՝ երաժշտության սուր զգացողություն, անսահման

համբերություն, ճկունություն, շատ ժամանակ և այլն: Բայց, եթե դուք որոշել եք զբաղվել

բրեյքկով և ձեր մոտ այնքան էլ չի ստացվում, ուրեմն ավելի լավ է դադարեցնել ձեր պարի

փորձերը, քանի դեռ չեք կոտրել ձեր ձեռքը կամ ոտքը:

Բաչատան պարային ոճ է, որը առաջացել է Դոմինիկյան Հանրապետությունում։

Բաչատա պարում են ամբողջ աշխարհով մեկ, սակայն տարբեր ձևերով: Պարի հիմնական

շարժումներն են 3 քայլ զուգորդված Կուբայական կոնքերի շարժումներով, որին

հաջորդում է ոտքով գետնին թակելը, որի հետ կարելի է նաև կոնքային շարժում անել։

Ծնկները սովորաբար պետք է մի փոքր ծալված լինեն, որպեսզի պարողները կարողանան

հեշտորեն ճոճվել։ Ընդհանրապես, պարողի շարժումների մեծ մասը մարմնի ներքևի

հատվածից մինչև կոնքեր են կատարվում, իսկ մարմնի վերևի հատվածը կարող է շարժվել՝

կախված պարային փորձից և անձնական ոճից: Զուգընկերով պարելու ժամանակ,

առաջնորդն է որոշում բաց թե փակ դիրքով պարել: Պարային շարժումները կամ քայլերի

բազմազանությունը մեծապես կախված է երաժշտությունից (օրինակ ռիթմերից),

պարամետրերից, տրամադրությունից և մատուցման ձևից: Ի տարբերություն սալսայի,

բաչատան սովորաբար չի պարունակում համալիր պտույտներ, սակայն պարի

զարգանալուն զուգընթաց այդ շարժումները ավելի շատ են կիրառվում։ Բաչատան,

Page 34: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

34

ինչպես գրեթե բոլոր պարերը, առաջնորդվում է "հրել և քաշել" սկզբունքով՝ ձեռք և թև

կապով: Դոմինիկյան Հանրապետության պարի նախնական ձևն է` պարային հիմնական

հաջորդականությունները ամբողջական 8 հաշվարկով շարժումներով, պարային

շրջանակում:

Տանգոն հասարակական, ինչպես նաև պարահանդեսային պար է, որը «ծնվել և

մեծացել» է Ռիո դե լա Պլատայում, Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի

Մոնտեվիդեո քաղաքներում, և հետո տարածվել աշխարհում։ Այս պարին զուգակցող

երաժշտությունը նաև հայտնի է դարձել, որպես տանգո երաժշտություն։

Այսօր տանգոյի տարբեր պարային ոճեր կան` Արգենտինական

տանգո,Ուրուգվայական տանգո, Պարահանդեսային տանգո (ամերիկյան և միջազգային

ոճեր), Ֆիննական տանգո, և վինտաժ ոճեր: Շատերը իսկական տանգո են համարում այն

տանգոն, որն ամենամոտն է Արգենտինայում և Ուրուգվայում պարած սկզբնական

տանգոյին, այդուհանդերձ տանգոյի մյուս տեսակները նույնպես ինքնուրույն և լիովին

կայացած պարեր են դարձել: Եվրոպայում պարն առաջին անգամ ցուցադրվել

է Փարիզում XX դարի սկզբին:

1. Ռիթմի զգացումի զարգացում:

2. Շարժունակ հիշողության

զարգացում:

3. Տիրապետել սեփական մարմինը:

4. Երաժշտության բնույթը

հաղորդելու կարողություն:

5. Պարի տարրերի ուսումնասիրում:

6. Պարային մշակույթի ընդհանուր

ծանոթացում:

7. Ստեղծագործական գործընթացի

ներգրավում:

8. Լսողության զարգացում:

1. Պարերի ուսուցում:

2. Ստեղծագործական կարողության

զարգացում:

3. Պլաստիկ

արտահայտչականություն՝

Կեցվածք:

4. Կոորդինացիա (պահպանել):

5. Շարժման կուլտուրայի մշակում:

6. Բարեկազմության ձևավորում:

Պա

րի

ուս

ուց

ում

Page 35: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

35

Դասախոսություն 12

ՊԱՐ ԵՎ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը,

մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը:

Կոմիտաս

Ժողովուրդների կյանքում միշտ մեծ նշանակություն է ունեցել պարարվեստը և

չնայած լինելով արվեստներից ամենակոնսերվատիվը միշտ զարգացել է տվյալ ժողովրդի

քաղաքակրթության աստիճանի զարգացման և կենցաղի բարեփոխման հետ զուգահեռ:

Բայց կրած այդ փոփոխություններով հանդերձ մեր պարերը կրում են հազարամյակներ

առաջ ստեղծված տոտեմական, էպիկական, վիպական, ծիսական և այլ պարերի կնիքը և

առավել ևս հոգեբանությամբ գրեթե ոչ մի փոփոխություն չեն կրել: Այդպես եղել է բազում

դարերի ընթացքում, նույնիսկ անկախությունը կորցրած ժամանակ հային հայ պահող

հիմնական կռվաններից մեկը ազգային արվեստն է եղել, որում թերևս կարևորագույն դերը

պատկանել է պարարվեստին:

Այսինքն` հստակ է այն, թե ինչքան է կարևորվում ազգային դաստիարակության և

ազգային դիմագծի պահպանման մեջ ազգային պարարվեստի անաղարտ պահպանումը և

ազգային նկարագրին և հոգեբանությանը հարազատ մնալով նրա զարգացումը:

Ազգային պարը այժմ բաժանվում է երկու խմբի` ազգագրական և ժողովրդական:

Ժողովրդականը ազգագրականից պետք է տարբերվեր միայն բեմադրությունով, այսինքն`

ազգագրական պարին պետք է բեմական տեսք և բեմական կեցվածք տրվեր: Բայց

«կատարյալ» բեմադրություններ իրականացնելու անվան տակ ազգային պար

ներմուծվեցին կովկասյան և հետագայում նաև բալետային պարաքայլեր, որոնք անհայտ է

ինչքանով են ավելի դիտարժան դարձնում ազգային պարը, բայց որ աղճատում են պարի

ոգին և գաղափարական կառուցվածքը` անհերքելի փաստ է:

Միգուցե մեր հանճարն է տկար, բայց վստահաբար հայ պարը ընձեռում է

հնարավորություն՝ հարազատ մնալով բուն պարաքայլերին, ստեղծելու դիտարժան

բեմադրություններ:

Մենք մեղանչել ենք հայ պարի դեմ: Կտրել ենք արմատները, փորձում ենք մի կերպ

կանգուն պահել երերացող ծառը և դեռ ուզում ենք, որ պտուղ տա: Այսօրվա հրամայականն

Page 36: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

36

է վերադառնալ արմատներին և ազգային պարը վերադարձնել ժողովրդին, վերստին

դարձնել ժողովրդական:

<<Առանձին քննարկման խնդիր է ազգային տարազի վիճակը, որում նույնպես ավելի

շատ օտարամուտ տարրեր կան («տրիկո», «չուվակի» և այլն), քան բուն ազգային տարրեր:

Հաճախ ազգային տարազի տարրեր կրող տարազներն էլ այնքան անճաշակ և գույնային

այնպիսի համադրումով է ներկայացվում, որ հարիր չէ նույնիսկ մեր ամենագեղջկական

տարազին, էլ չեմ ասում, որ գրեթե ոչ մի խմբում չկա ներկայացված մեր քաղաքային և

առավել ևս մեր հին իշխանական տարազները>>:

«Պարի և հոգու թատրոն»

Ժող.բեմ.պարը ինչպես յուրաքանչյուր պարաձև ունի իր փիլիսոփայությունը, որն իր

մեջ ընդգրկում է մարդու մտավոր և ֆիզիկական զարգացման ամենակարևոր ոլորտները`

երևակայություն, հոգեբանություն, դրամատուրգիա, ազգագրություն, կերպարվեստ,

մանրանկարչություն, ճանաչողականություն, մարդու անատոմիա, ֆիզիոլագիա,

կենցաղային հարաբերություններ ինչպես նաև հասարական և տնտեսական

հարաբերությունների զարգացման դիալեկտիկան:

Ժող.բեմ.պարի զարգացումը ամուր կապված է տարբեր ազգերի պատմության հետ:

Տարիների ընթացքում պատմության տարբեր էտապներում տեղի է ունեցել

փոփոխություներ և զարգացում Ժող.բեմ.պարում: Նորացվել են շարժումները,

երաժշտությունը, տարազները սակայն պահպանելով և հիմք ընդունելով հինը՝ նորմերի

ընկալման, մտքի, երևակայության բացահայտման ձևավորման հոգևոր արժեքների

ձևավորման մեջ:

Ժող.բեմ.պարը ունի իր ուրույն բովանդակությունը, զգացմունքային

արտահայտչականությունը, որն ունի իր սկիզբը, կուլմինացիան և ավարտը: Տվյալ

առարկայի ուսուցման ընթացքում ստացված գիտելիքները խիստ անհրաժեշտ են ապագա

մասնագետին` հասկանալու համար ժողովուրդների յուրահատուկ մշակույթը:

Ժող.բեմ.պարը բավականաչափ ընդլայնում և հարստացնում է ուսանողների

կատարողական հնարավորությունները, ձևավորում է նրանց մոտ այն

հնարավորություններն ու հմտությունները, որոնց զարգացման համար բավարար չէ միայն

դասական պարի իմացությունը: Հենց դա էլ հանդիսանում է Ժող.բեմ.պար առարկայի

մասնագիտական կարևորագույն առանձնահատկություններից մեկը: Իր երկարատև

Page 37: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

37

զարգացման ընթացքում Ժող.բեմ.պարը մշտապես կապված է եղել մարդու կենցաղի և

սովորույթների հետ: Ժող.բեմ.պարի դասավանդողները ստեղծել են գունագեղ

արտահայտիչ էտյուդներ և շատ հետաքրքիր ու ինքնատիպ էկզերսիս: Մեր

ժամանակներում Ժող.բեմ.պարը ներկայացնողներից պահանջվում է մարմնի մասերի

մաքսիմալ արտահայտում, էլաստիկություն, ճկունություն:

Ժող.բեմ.պար առարկան ծանոթացնում է ուսանողներին տարբեր ժողովուրդների

պարարվեստի բնավորության, ձևի և առանձնահատկությունների հետ: Անգնահատելի է

այս առարկայի դերը ուսանողների էսթետիկական զարգացման գործընթացում, քանի որ

այն թույլ է տալիս նրանց հաղորդակցվել ժողովուրդների պարային և երաժշտական

արվեստի հարստությանը:

Դրված նպատակը առաջադրում է հետևյալ խնդիրները`

1. Ժող.բեմ.պար առարկայի տիրապետում ուսանողի կողմից :

2. ՈՒսանողների մոտ ձևավորել պարային կոլեկտիվներում բարոյա-հոգեբանական

մթնոլորտի և կոլեկտիվի առանձին անդամների անձնային հատկանիշների և

դաստիարակվածության իրականացման կարողություններ :

3. ժող.բեմ.պար մասնագիտության ունակությունների, հմտությունների,

գիտելիքների ձեռք բերում :

4. Ժող.բեմ.պար առարկայից ունակությունների կիրառում պարային

բեմադրություններում:

Page 38: ՊԱՐ ԵՎ ՌԻԹՄԻԿԱ · 2016-07-05 · այն խաղը կամ պարը և ցույց տալիս դրանց կատարման ձևերը, եղանակները։ գ) «Խոսքային»

Պար և ռիթմիկա դասախոս՝ Ն. Հակոբյան

38

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

<<Երգ - Երաժշտության առարկայական ծրագիր>>

2. ՊԱՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Գարծնական ` կարողություններ, հմտություններ

Հաղորդակցություն, մեկնաբանություն / նպատակը, խնդիրները, մեթոդներ /

3. Երաժշտության ծրագիր <<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր

4. Հայկական ժողովրդական պարարվեստ>>

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից / 06.08 2014թ/

5. Խորհում է մասնագետը

<<Պարը հոգու հա յելի, կամ ընդօրինակելով նորը` չմոռանանք ազգայինը>>

6. << Իմ Հայաստան >> / համահայկական փառատոն /

<<Հայ պարարվեստ>> / 20. 03 2014թ /

7. <<Պարի և հարմոնիկ պլաստիկայի նախագիծ >> / նպատակ, խնդիրներ /

ՊԼԱՍՏԻԿԱՅԻ ԱԿՈՒՄԲ

8. <<Ազգային պարեր>> Գ. Գինոսյան

9. Անի Ստեփանյան <<Մնջախաղ >>

11. Յու. Վ Յուզբաշյան <<Երաժշտությունը 1-4 դասարաններում / Մոթոդական ձեռնարկ

/2008թ

12. Շուշանիկ Մկրտչյան <<Երաժշտությունը մանկապարտեզում>> / Երևան 2007թ/

13. Ս. Գալիկյան <<Մանկական խաղեր, պարեր>>

14. Մ. Մկրտչյան Երևանի <<Մխիթար Սեբաստացի >> Կրթահամալիր

/Կրտսեր դպրոց 1 -4 դասարան/

15. <<Մնջախաղ>> / Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից/

16. С. И. Бекин <<Музыка движение >>

17 . Н. А. Ветлугина <<Методика музыкального воспит ания в детском саду>>

18. Ա. Շ. Մկրտչյան <<Երաժշտությունը առաջին դասարանում>>

19. <<Համագործակցային ուսուցում>> Երևան <<ԱՅՐԵՔՍ>> 2006Թ

20. << ԱՐԴԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ>> Երևան <<ԱՅՐԵՔՍ>> 2004թ