8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.3 (13) Общественные науки (Армянская, романо-германская и русская филология) Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 41-45.pdf · ընդգծված է նաև չորս մասից (Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ) բաղկացած

  • Upload
    others

  • View
    24

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.3 (13)

Общественные науки (Армянская, романо-германская и русская филология)

Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.3 (13)

Հասարակական գիտություններ

(Հայ, ռոմանագերմանական և ռուս բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ս. Գասպարյան բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյան բ.գ.դ., պրոֆ. Ժ. Քալանթարյան բ.գ.դ., պրոֆ. Ե. Երզնկյան բ.գ.դ., պրոֆ. Շ. Պարոնյան բ.գ.դ., պրոֆ. Յու. Գաբրիելյան բ.գ.դ., պրոֆ. Վ. Հարությունյան բ.գ.դ., դոց. Ա. Առաքելյան բ.գ.թ., դոց. Ռ. Առաքելյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф., член-корр. НАН РА С. Гаспарян д.ф.н., проф. С. Мурадян д.ф.н., проф. Ж. Калантарян д.ф.н., проф. Е. Ерзнкян д.ф.н., проф. Ш. Паронян д.ф.н., проф. Ю. Габриелян д.ф.н., проф. В. Арутюнян д.ф.н., доц. А. Аракелян к.ф.н., доц. Р. Аракелян

Editorial Board

DSc, Prof., Associate member of NAS RA S. Gasparyan DSc, Prof. S. Muradyan DSc, Prof. Zh. Kalantaryan DSc, Prof. Y. Yerznkyan DSc, Prof. Sh. Paronyan DSc, Prof. Y. Gabrielyan DSc, Prof. V. Harutyunyan DSc, Associate Prof. A. Arakelyan PhD, Associate Prof. R. Arakelyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

41

Սաթենիկ Կարապետյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ,

Հայ գրականության պատմութան ամբիոն, ասպիրանտ Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Ս. Գրիգորյան

Էլ. փոստ՝ [email protected]

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՈՀԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ

Անկախության շրջանը նոր իրականության արժևորման խնդիր դրեց բանաստեղծության առաջ: Տեղի էր ունեցել որոշակի անցում, առաջադրվել էին լարումներ, որոնք պիտի հաղթահարվեին: Ինչ-որ բան մոտեցել էր ավարտին, ինչ-որ բան մահացել էր, ինչ-որ բան պիտի ծնվեր, փոխանցվեր, փոխա-կերպվեր: Այդ փոխանցում-փոխակերպումների միջով է անցնում Հ. Գրիգորյանի բանաստեղծությունը:

Գրիգորյանն այն գրողներից է, ովքեր համակարգ են ստեղծում, կառուցում են սեփական աշ-խարհը: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր բանաստեղծություն պիտի դիտվի որպես այդ աշխարհը կառուցող միավոր: Պատահական չէ, որ միևնույն թեման, միևնույն մոտիվները դրսևորվում են նրա՝ տարբեր տա-րիներին գրված, տարբեր շարքերի ու ժողովածուների մեջ մտնող ստեղծագործություններում:

Ուսումնասիրողները նկատել և ընդգծել են գրիգորյանական պոեզիային բնորոշ մի շարք գծեր: Հատկապես ուշադրության են արժանացել ձևի քայքայումը, պատումայնությունը, գրիգորյանական հեգնանքը

1, ինտերտեքստի առկայությունը

2, «միջին վիճակագրական» մտավորականի տիպի ստեղ-

ծումը3, փոքրիկ տարազի առկայությունը

4 և այլն:

Այդուհանդերձ, գրեթե չի նկատվել մի կարևոր մոտիվ, որը, մեր կարծիքով, առանցքային է Հ. Գրիգորյանի պոեզիայի համակարգում: Խոսքը հավերժական վերադարձի մոտիվի մասին է:

Դեռևս անտիկ շրջանից (Սոփոկլես) եկող այս խոհը հետաքրքրել է տարբեր ժամանակների մտածողներին: Թեման սպառված չէ: Յուրաքանչյուր մտածող գալիս է յուրովի մեկնաբանելու խնդիրը: 19-րդ դարում գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, բանասեր Նիցշեն Շվեյցարիայում ունենում է Հա-վերժական վերադարձի էպիֆանիան

5, ընդ որում, նա դա համարում էր իր ամենախոր միտքը:

Հայ իրականության մեջ այս թեման եղել է Վարդան Գրիգորյանի ուշադրության կենտրոնում: Նա խնդիրը փորձել է լուծել պատմական թեմատիկայի միջոցով՝ գրելով վիպակ հենց այդ վերնագրով՝ «Հավերժական վերադարձ»:

Ամեն բան աշխարհում գտնվում է հավերժական վերադարձի մեջ: Բայց չի՞ հակասում սա արդյոք ժամանակի մեր պատկերացմանը, որովհետև մեր պատկերացմամբ պրոցեսները պիտի շարժվեն առաջ և, հետևաբար, մեկը պիտի տարբերվի մյուսից: Բայց փաստորեն առաջ է քաշվում մի տեսակետ, ըստ որի, գոյություն ունի վերադարձ, այն էլ՝ հավերժական: Եթե հավերժություն, ուրեմն սկիզբը և վերջը գտնվում են մեկը մյուսի մեջ: Եթե սկիզբը և վերջը զատվում են միմյանցից, ապա ունենք վեր-ջավորություն, ունենք մահկանացուություն. սա հակասում է հավերժությանը:

Մեր նպատակն է՝ պարզել հավերժական վերադարձի հովհաննեսգրիգորյանական ընկալման էությունը,

դիտել և ուսումնասիրել այդ ընկալման բանաստեղծական «թարգմանության» կերպը, քննել այն միջոցներն ու «գործիքները», որոնցով կառուցվում է մոտիվը:

1 Ուսումնասիրող Տաթև Սողոմոնյանը նկատում է. «Հովհ. Գրիգորյանի պատումային բանաստեղծություններում առկա է նյութը

հեգնանքով մատուցելու երևույթը, հեգնանք, որի տակ թախիծ և նույնիսկ ողբերգություն է թաքնված, դյուրին ու թեթև բառերով խոսվում է ամենադժվարի մասին»: Տե՛ս Սողոմոնյան Տ., Հայկական մոդեռնիզմ և հայկական պոստմոդեռնիզմ, http://grigornarekatsi.info/2013-01-30-12-19-47/2013-01-31-07-19-51/87-tatev-soxomonyan, 11.03.2014: 2 Այս առումով նկատելի է համաշխարհային մշակույթի պատմության և նրա վերաիմաստավորման վրա հիմնավորվածությունը:

Օրինակ՝ «Փարիզ, էլի Փարիզ» բանաստեղծության մեջ հստակ են հղումները ֆրանսիացի հայտնի արվեստագետներին. …Ամեն ինչ ճիշտ այնպես եղավ, ինչպես Ճակատագիրն էր նախատեսել, Հյուգո, Բալզակ, Դալի, Պիկասո և Ապոլիներ՝ հովհարաձև լույսերով պսակված… (Գրիգորյան Հ., Գիշերահավասար, Երևան, 2006թ., էջ 199): 3 Տե՛ս Ղազարյան Ն., Բանաստեղծության դրաման, Գրական թերթ, 15.12.13, հասանելի է՝

http://www.grakantert.am/%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D6%80-%D5%B2%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80/, 11.03.2014: 4 Մանրամասն տե՛ս Նիկողոսյան Ա., Պարոդիկ կերպարընկալման բանաստեղծությունը, Գրառումներ ընթացքից, Եր., 2007:

5 1881 թվականի օգոստոսին Շվեյցարիայի Սիլս-Մարիա գյուղից վերադառնալու ճանապարհին Նիցշեն նստում է հանգստա-

նալու մի ժայռի մոտ, և հենց այդ պահին հայտնվում է Հավերժական վերադարձի էպիֆանիան: Մանրամասն տե՛ս http://ec-dejavu.ru/v/Vechnoe_v.html, 11.03.2014:

42

Այն, որ հավերժական վերադարձի մոտիվն անցողիկ և պատահական չէր Գրիգորյանի պոեզիա-յում, այլ, ընդհակառակը, խորապես գիտակցված սկզբունք էր, հստակ երևում է տարբեր տարիներին գրված բանաստեղծությունների ուսումնասիրությունից: Նախ սկսենք վերնագրի պոետիկայից: Ուշար-ժան են Գրիգորյանի ընտրած վերնագրերը՝ «Ամեն ինչ վերադառնում է», «Անվերջ վերադարձ», «Նոր վերադարձ», «Դանդաղ կրկնություն», «Շրջապտույտ», «Ամեն առավոտ».… Ինչպես գիտենք, ընթեր-ցողի և տեքստի միջև մեծ դեր ունի վերնագիրը: Այն ստեղծում է ընկալման որոշակի կարգավորում, «ակնկալման հորիզոն» է բացում ընթերցողի առաջ: Բացի դրանից՝ վերնագիրը ստեղծագործությանը հաղորդում է ամբողջականություն, ավարտունություն

1: Հատկապես Գրիգորյանի բանաստեղծություն-

ների դեպքում վերնագրերը որոշակիորեն ուղղություն են տալիս, մատնանշում այն մեկնակետը, որից պիտի սկսենք տվյալ ստեղծագործության ինտերպրետացիան: Մանավանդ այն դեպքում, երբ ընդա-մենը մեկ շտրիխի՝ տվյալ դեպքում վերնագրի միջոցով բանաստեղծը նոր բովանդակություն ու գաղա-փար է հաղորդում տեքստին: Ահա «Ամեն առավոտ» վերնագրով բանաստեղծությունը.

Առավոտյան դու դեռ ոչ մի տարեկան ես, ամեն առավոտ դու արթնանում ես օրորոցի մեջ, և աչքերդ փակ՝ մորդ աջ ձեռքի հաճելի սառնությունն ես զգում ճակատիդ: Իսկ հետո շրխկոցով փակվում է դարպասի դուռը՝ հայրդ աշխատանքի գնաց, և հետո դուռը նորից կբացվի ու կփակվի՝ քույրերդ դպրոց գնացին… Եվ հետո լռություն կիջնի և տանը միայն մորդ քայլերը կմնան և լացի ձայնը՝ Եվ դեռ աչքերդ փակ սթափվում ես քիչ-քիչ, քո լացի ձայնը… աղջիկդ է լալիս… օրորոցի մեջ կնոջդ քայլերը… ինչ որ դռներ են փակվում ու բացվում խոհանոցից ներս… Եվ սթափվում ես վերջնականապես հետո ծերանում մի ակնթարթում…

2

Փաստորեն այստեղ գրողը հետաքրքիր իրադրություն է ստեղծում. մարդկային ամբողջ կյանքը խտացնում է մեկ օրվա մեջ: Իսկ վերնագիրը՝ «Ամեն առավոտ», հղում է դեպի հավերժական վերադար-ձի գաղափարը. ամեն առավոտ կրկնվում է նույնը:

Այդ անցումները, նույնի կրկնությունն ուրվագծվում են «Ես գիտեմ» սկսվածքով բանաստեղծու-թյան մեջ.

Ես գիտեմ, հերթական ինչ-որ մի օր է սա, որը հիշարժան դարձնելու հուսահատ ճիգեր է թափում ամենօրյա լրագիրը, ինչ-որ մի անգույն եռանդով: Ինչ-որ գիրք էի կարդում մարդկանց մասին, որոնք Ապրում են ինչ-որ մի երկրում, Ուր ինչ-որ դեպքեր են կատարվում և պատահում են ինչ-որ իրադարձություններ… … Ի վերջո գլխի ընկա առանց ցավի, առանց տխրության, որ ահա, այսպես ավարտվեց հերթական ինչ-որ մի օր: (Ընդգծումները մերն են-Ս.Կ.) (էջ 72-73)

Այս անգամ հավերժական վերադարձի, նույնի կրկնության գաղափարի մասին մեզ հուշում է բա-նաստեղծության սկզբում և վերջում գործածված բառը՝ «հերթական»: Այսինքն՝ հավերժական շրջապտույտը ևս մեկ շրջան կկատարի, հետո՝ էլի մեկն ու այդպես շարունակ:

Հ. Գրիգորյանի պոեզիայում հավերժական վերադարձի խոհը երկու տիպի կերպավորում է ստանում.

1. հավերժական վերադարձը՝ իբրև կրկնվող պատմություն, 2. հավերժական վերադարձ դեպի նախասկիզբը: 1. Հավերժական վերադարձը՝ իբրև կրկնվող պատմություն: Վերոբերյալ բանաստեղծություն-

ները, ըստ էության, մտնում են այս տիպի մեջ: Բայց գաղափարն ամբողջական դրսևորում է ստանում «Հրեշտակներ մանկության երկնքից» ժողովածուի «Հրաշալի կրկնություն» շարքում: Պատահական

1 Մանրամասն տե՛ս Введение в литературоведение, под ред. Чернец Л.В., Москва, 2004, с. 106:

2 Գրիգորյան Հ., Հրեշտակներ մանկության երկնքից, Երևան, 1992, էջ 124: Հետայսու սույն ժողովածուից կատարվող մեջբե-

րումների էջերը կնշվեն տեղում՝ փակագծերի մեջ:

43

չէ, իհարկե, շարքի վերնագիրը: Եվ ահա հենց առաջին բանաստեղծության մեջ տեսնում ենք տարվա եղանակների շարունակական կրկնության մոտիվը.

Դանդաղ կրկնություն՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ… (էջ 101)

Այստեղ ուշագրավ է մի հանգամանք. բանաստեղծը թեև շարքն անվանել է «Հրաշալի կրկնու-թյուն», բայց կոնկրետ այս բանաստեղծության մեջ «դանդաղ կրկնության» հաշվարկը բնութագրում է «անտանելի» մակդիրով.

Դանդաղ կրկնություն՝ մեկ ժամ, երկու, երեք և ավելի… Որտե՞ղ է սկիզբը և ո՞ւր է տանում հաշվարկն այս անտանելի… (էջ 101)

Թերևս անորոշությունն է ստիպել բանաստեղծին այդպիսի բնութագրում տալ, չէ՞ որ ոչինչ ավելի սարսափելի չէ, քան անորոշությունը: Բայց շուտով այս տրամադրությունը տեղի է տալիս, և շարքի մեկ այլ բանաստեղծության մեջ նկատվում է հիացումը.

Աստված իմ, համրացած կանգնել ու նայում եմ. ինչ հրաշալի ես կրկնում անվերջ դու քո գարունը: (էջ 106)

Տարվա եղանակների հարատև շրջապտույտը՝ իբրև հավերժական վերադարձի մետաֆոր, ընդգծված է նաև չորս մասից (Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ) բաղկացած մի ծավալուն բանաստեղծու-թյան մեջ, որն ունի «Շրջապտույտ» վերնագիրը: Ընդ որում, այս բանաստեղծության յուրաքանչյուր մաս իր մեջ միկրոսյուժեներ է պարունակում, որոնց միասնության մեջ կերպավորվում են շրջապտույտ կատարող եղանակները՝ իբրև մարդկային կյանքի ընթացքի հավերժական շրջապտույտի մետաֆոր: Ծաղկած ծառ, փոքրիկ ու ճերմակ օրորոց, ճերմակ բարուր, կապույտ ծաղիկներ. այս բանալի-բառերով է կառուցվում գարնան պատկերը: Ամառը պատկերվում է իբրև ծնողներից թաքուն ամենավառ կար-միր շրթներկով շուրթերը ներկած վարդ, տագնապների մեջ ծփացող այգի, շիկնած դեղձենի: Աշնանը բնորոշում են թավշի պես նուրբ, ակնոցի ապակու պես թափանցիկ օրը, հուսահատ դեղնած տերևնե-րը, եկեղեցու պատի տակ դարավոր փոշիների մեջ պառկած շունը: Վրա հասած ձմռան խորհրդա-նիշներ են դառնում ծառերը՝ ոտքից գլուխ ճերմակ վիրակապերի մեջ, օտար քաղաքի անծանոթ փողո-ցում ճամպրուկը ձեռքին կանգնած մարդը, այն մարդը, որ փորձում է սառած ձեռքերը տաքացնել պա-տուհանի տակ թռչկոտող երեխաների ուրախ ծիծաղի և «ճիչ ու կանչերի խարույկի վրա»:

Երբեմն նաև հավերժական վերադարձի խոհը դրվում է անձնական, ինչ-որ չափով նաև ազգային տարազի մեջ: Ահա «Նոր վերադարձ» բանաստեղծությունը.

Դու գիտես, որ նորից ու նորից ես ծնվելու այս ցուրտ քաղաքում, անքուն գիշերներ ես անցկացնելու այս թրթռիկ վրանի տակ, և մայրդ գիշեր-ցերեկ նստելու է օրորոցիդ կողքին՝ անտաշ փայտի մի կտորով քշելու առներտները վխտացող… Եվ փոշու մեջ կորած հայրդ վերադառնալու է տուն կաթի շիշը ձեռին, որի համար հերթ է կանգնել եսիմ քանի ժամ… Դու գիտես, որ նորից ու նորից ես ծնվելու այս գորշ քաղաքում, որովհետև նրա ծվատված մարմինն է խաչվելու քո մարող աչքերի առաջ, և նրա ցավն է կայծկլտալու քո բորբոքված ուղեղում հրաժեշտի ու բաժանման պահին… (էջ 171)

2. Հավերժական վերադարձ դեպի նախասկիզբը: Այս տիպի մեջ մտնող ստեղծագործություն-ներում ակնհայտ հղում կա աստվածաշնչյան «Հող էիր, հող դարձար» արտահայտությանը: Այսպես՝ «Խորհրդավոր են երկնքի գաղտնիքները» սկսվածքով բանաստեղծության մեջ գրողը հանգում է հետևյալ եզրահանգման.

…Ի վերջո, երկար թռչելուց հետո ամեն ինչ ընկնում է հողին… (էջ 26)

Ու թեև շարունակության մեջ գրում է, թե «ովքեր բաժանվում են, // նրանք բաժանվում են // անվերադարձ», այդուհանդերձ այս «անվերադարձն» արդեն իր մեջ պարունակում է հավերժական վերադարձը. վերադարձ դեպի հողը, դեպի նախասկիզբը: Այդ դեպքում կկայանա հավերժությունը.

44

Ամռան արևը տաքացնում էր հազարամյա գերեզմանաքարերը զույգ՝ հայր ու որդի նրանց տակ կողք-կողքի խաղաղ զրուցում էին հավերժության մեջ… (էջ 46)

Ուշագրավ են նաև գեղարվեստական այն միջոցներն ու «գործիքները», որոնցով Հ. Գրիգորյանը կերտում է հավերժական վերադարձի մոտիվը: Նախ նկատելի է հատույթավոր ժամանակի՝ առավոտ, կեսօր, երեկո, հաջորդականության միջոցով կրկնությունը կերպավորելու եղանակը: Այսպես՝ «Մի քանի ճշմարտություն» բանաստեղծության մեջ կարդում ենք.

… բայց ամենադժվարն առաջին հազար տարին է, հետո ամեն ինչ դառնում է սովորական, հետո սկսում է կրկնվել անվերջ՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան… (էջ 18)

Տողը (առավոտյան, կեսօրին, երեկոյան), որ մի քանի անգամ կրկնվում է բանաստեղծության ընթացքում, դառնում է հաստատուն առանցք, որի վրա կառուցվում է ամբողջ ստեղծագործությունը:

Այս նույն եղանակը գործածվում է նաև վերոբերյալ «Դանդաղ կրկնություն» (գարուն, աշուն, ամառ, ձմեռ կամ մեկ ժամ, երկու, երեք և ավելին) և «Շրջապտույտ» բանաստեղծությունների դեպքում:

Ուշարժան է ջրի սիմվոլի կիրառությունը՝ որպես հավերժական վերադարձի խորհրդանիշ.

Մենք այս դրության մեջ ստվերներով մեր երկար հիշատակի համար լուսանկարվեցինք գետի զուլալ ջրերի վրա… (էջ 68)

Մեկ այլ բանաստեղծության մեջ գետը (ջուր)՝ իբրև հավերժության, կրկնության մետաֆոր, ձեռք է բերում նաև ազգային բովանդակություն.

… Գետը, որը թեև հոսում է սովորական դաշտերի միջով և ամենասովորական լեռների- բայց միակն է աշխարհում, որն ամբողջովին արցունքից է և ամբողջովին աղի… (էջ 19)

Արցունքից գոյացած գետը հայի հավերժական տառապանքի խորհրդանիշն է: Այսպիսով՝ զանազան միջոցներով և եղանակներով Գրիգորյանը բացում է հավերժական վերա-

դարձի գաղափարի սեփական ընկալումը: Հավերժական վերադարձի խոհն ինքնին բարդ երևույթ է. թերևս սա է ստիպում բանաստեղծին

գնալու ոճի դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ դժվարացման ճանապարհով1: Այդուհանդերձ, մենք կար-

ծում ենք, որ ոճի այդպիսի բարդացումն ինչ-որ իմաստով թերություն է, որովհետև մի տեսակ խզում է առաջանում բանաստեղծ-տեքստ-ընթերցող եռակողմ կապի մեջ:

Այսպիսով՝

Հովհաննես Գրիգորյանի պոեզիայի համակարգում առանցքային դեր ունի հավերժական վերա-դարձի խոհը,

այն նախ դրսևորվում է վերնագրի պոետիկայում: Վերնագրերի ընտրությունը պատահական չէ. բանաստեղծը դրանցով փորձել է ուղղորդել ընթերցողին: Հաճախ հենց վերնագրի միջոցով գրողը նոր բովանդակություն և գաղափար է հաղորդում տեքստին:

Հ. Գրիգորյանի պոեզիայում հավերժական վերադարձի խոհը երկու տիպի կերպավորում է ստանում՝ 1. հավերժական վերադարձը՝ իբրև կրկնվող պատմություն, 2. հավերժական վերադարձ դե-պի նախասկիզբը:

Մոտիվը կառուցելու համար բանաստեղծը գործածում է հետևյալ միջոցները և «գործիքները»՝ հատույթավոր ժամանակի հաջորդականություն (գարուն, աշուն, ամառ, ձմեռ կամ մեկ ժամ, երկու, երեք և ավելին), ջրի սիմվոլի կիրառություն՝ իբրև հավերժական վերադարձի խորհրդանիշ:

Հավերժական վերադարձի խոհի բանաստեղծականացման ճանապարհին գրողը հաճախ դի-տավորյալ (կամ ոչ դիտավորյալ) բարդացնում է ոճը: Դա, մեր կարծիքով, խզում է առաջացնում բանաս-տեղծ-տեքստ-ընթերցող եռակողմ կապի մեջ:

1 Սա նաև կապված է պոստմոդեռնիզմի գեղագիտության հետ: Մանր. տե՛ս Սողոմոնյան Տ., Հայկական մոդեռնիզմ և հայկական

պոստմոդեռնիզմ, http://grigornarekatsi.info/2013-01-30-12-19-47/2013-01-31-07-19-51/87-tatev-soxomonyan, 11.03.2014:

45

Սաթենիկ Կարապետյան

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՈՀԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ

Բանալի բառեր՝ հավերժական վերադարձ, խոհ, պոեզիա, մոտիվ, վերնագրի պոետիկա, սիմվոլ, նախասկիզբ, կրկնվող պատմություն

Ժամանակակից հայ գրականագիտությունը բավականին հանգամանալից ուսումնասիրել է Հ. Գրիգորյանի

պոեզիան, սակայն գրեթե չի նկատվել մի կարևոր մոտիվ, որը, մեր կարծիքով, առանցքային է Հ. Գրիգորյանի պոեզիայի համակարգում: Խոսքը հավերժական վերադարձի մոտիվի մասին է: Մեր նպատակն է պարզել հավերժական վերադարձի հովհաննեսգրիգորյանական ընկալման էությունը, դիտել և ուսումնասիրել այդ ընկալման բանաստեղծական «թարգմանության» կերպը, քննել այն միջոցներն ու «գործիքները», որոնցով կառուցվում է մոտիվը:

Ուսումնասիրելով նյութը՝ նկատել ենք, որ Հովհաննես Գրիգորյանի պոեզիայի համակարգում առանցքային դեր ունի հավերժական վերադարձի խոհը: Այն նախ դրսևորվում է վերնագրի պոետիկայում:

Հ. Գրիգորյանի պոեզիայում հավերժական վերադարձի խոհը երկու տիպի կերպավորում է ստանում՝ 1. հավերժական վերադարձը՝ իբրև կրկնվող պատմություն, 2. հավերժական վերադարձ դեպի նախասկիզբը:

Մոտիվը կառուցելու համար բանաստեղծը գործածում է հետևյալ միջոցները և «գործիքները»՝ հատույթավոր ժամանակի հաջորդականություն (գարուն, աշուն, ամառ, ձմեռ կամ մեկ ժամ, երկու, երեք և ավելին), ջրի սիմվոլի կիրառություն՝ իբրև հավերժական վերադարձի խորհրդանիշ:

Сатеник Карапетян

ИДЕЯ ВЕЧНОГО ВОЗВРАЩЕНИЯ В ПОЭЗИИ ОГАНЕСА ГРИГОРЯНА

Ключевые слова: вечное возвращение, идея, поэзия, мотив, поэтика названия, символ, предисловие, повторяющаяся история

Современные армянские литературоведы довольно обстоятельно изучили поэзию О. Григоряна, однако они

не обратили внимания на один мотив, который, по-нашему мнению, является стержневым в его поэзии. Речь идет о мотиве вечного возвращения.

Цель нашей статьи – выяснить сущность восприятия поэтом вечного возвращения, проследить и проанализировать образ поэтического «перевода» этого восприятия, исследовать способы и «инструменты», с помощью которых строится мотив.

Изучая поэтический материал, мы заметили, что в системе поэзии О. Григоряна в стержневой роли выступает идея вечного возвращения. В частности, это обнаруживается в поэтике названия.

Идея вечного возвращения в поэзии О. Григоряна выражается в двух образах: вечное возвращение как повторяющаяся история и вечное возвращение к предисловию, началу.

Для построения мотива поэт употребляет следующие способы и «инструменты»: последовательность пресекающегося времени (весна, осень, лето, зима или один час, два, три и более), применение символа воды как символа вечного возвращения.

Satenik Karapetyan

THE THOUGHT OF THE ETERNAL RETURN IN HOVHANNES GRIGORYAN’S POETRY

Keywords: eternal return, thought, poetry, motive, poetics of title, symbol, origin, cyclical history

Hovhannes Grigorynan’s poetry has been studied in detail in contemporary Armenian literary criticism. However, an important motive, which, in our opinion, is crucial for Grigoryan’s literature system, hasn’t been noticed. It is the motive of the eternal return. The aim of this research is to find out how Hovannes Grigoryan perceives the motive of eternal return, to observe the way of the “poetic translation” of this perception, examine the means and the “tools” by which the motive is built.

During our research we have noticed that the thought of eternal return has a key role in Hovhannes Grigoryan’s poetry system. It is first displayed in the poetics of title.

The thought of eternal return in Hovhannes Grigoryan’s poetry is demonstrated in two distinct types: 1. the eternal return as cyclical history, 2. eternal return to the origin.

In order to build the motive the writer uses the following means and “tools”: intermittent time sequence (spring, autumn, summer, winter or an hour, two, three and more), the use of water symbol as the manifestation of the eternal return.