9
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.7 (17) МАТЕРИАЛЫ КОНФЕРЕНЦИИ, ПОСВЯЩЕННОЙ 100-ЛЕТИЮ ГЕНОЦИДА АРМЯН PROCEEDINGS OF THE CONFERENCE DEDICATED TO THE 100TH ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 62-67.pdf · նի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ,

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 62-67.pdf · նի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ,

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.7 (17)

МАТЕРИАЛЫ КОНФЕРЕНЦИИ, ПОСВЯЩЕННОЙ 100-ЛЕТИЮ ГЕНОЦИДА АРМЯН

PROCEEDINGS OF THE CONFERENCE DEDICATED TO THE 100TH ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 62-67.pdf · նի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ,

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.7 (17)

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐ

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 62-67.pdf · նի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ,

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյան բ.գ.թ., դոց. Ռ. Մելքոնյան բ.գ.թ., դոց. Հ. Բաղդասարյան բ.գ.թ., դոց. Ս. Գրիգորյան բ.գ.թ., դոց. Խ. Վարդանյան բ.գ.թ. Զ. Սարգսյան ի.գ.թ. Տ. Սիմոնյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф. С. Мурадян к.ф.н., доц. Р. Мелконян к.ф.н., доц. А. Багдасарян к.ф.н., доц. С. Григорян к.ф.н., доц. Х. Варданян к.ф.н. З. Саргсян к.ю.н. Т. Симонян

Editorial Board

DSc, Prof. S. Muradyan PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. H. Baghdasaryan PhD, Associate Prof. S. Grigoryan PhD, Associate Prof. Kh. Vardanyan PhD Z. Sargsyan PhD T. Simonyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 62-67.pdf · նի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ,

62

Մարինե Սարգսյան ԵՊՀ, Ռուս բանասիրության ֆակուլտետ, մագիստրանտ

Գիտ. ղեկավար՝ բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյան Էլ. փոստ՝ [email protected]

ԵՂԵՌՆԻ ՊԱՏԿԵՐԸ ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԻ «ԹԻՎ 17 ԽԱՖԻԵՆ» ՎԵՊՈՒՄ ԵՎ «ԱՆԻԾՅԱԼ ՏԱՐԻՆԵՐ» ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ամենամեծ հանցագործությունն է, որը նպատակ է հետապնդում ոչնչացնել ազգային, կրոնական կամ ռասայական մի խմբի կամ խմբերի: Թուրքերի կողմից 1915-1923 թթ. Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդկության նորագույն պատմության ամենաարյունալի էջերից է:

Այդ ահավոր ողբերգության ժամանակակիցներից ու ականատեսներից էր Երվանդ Օտյանը, ում վիճակված էր իր ժողովրդի հետ տանել այդ տառապանքները՝ աքսորվել, սովալլուկ ու տանջված դեգերել Դեր-Զորում, տեսնել մահն ու զրկանքը մոտիկից: Երվանդ Օտյանի թողած գրական ժառան-գությունը բավականին մեծ է՝ «լայնակտավ վեպեր, բազմաթիվ վիպակներ, քրոնիկներ, պամֆլետներ, հրապարակախոսական անթիվ հոդվածներ»

1, բայց դրանք դեռևս լավ ուսումնասիրված չեն, լայն հա-

սարակությանը հայտնի չեն: Իսկ Օտյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված հայալեզու գրքերը քիչ են. դրանք, թերևս, կարելի մատների վրա հաշվել: Հոդվածը գրելիս հիմնականում օգտվել ենք բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի «Երվանդ Օտյան. Կյան-քը և գործը» մենագրությունից, որի երկրորդ լրամշակված հրատարակությունը նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին և դրա անմեղ զոհերի հիշատակին:

Իր հուշերում, նամակներում, հոդվածներում, գեղարվեստական գործերում՝ «Ընկ. Բ. Փանջունի» վեպի երրորդ մասում, «Թիվ 17 խաֆիեն» քառահատոր վեպում և «Անիծյալ տարիներ» հուշագրու-թյան մեջ Օտյանը պատկերել է Եղեռնի զարհուրելի դեպքերը, կարծես՝ վավերագրի աչքով արձանագ-րել ճշգրիտ փաստերը: Ս. Մուրադյանի խոսքով՝ Օտյանի նկարագրած «դրվագներն ու պատումները ճշգրտորեն համընկնում են պատմական վավերագրերին, մյուս ականատեսների վկայություններին ու հիշողություններին»

2:

«Անիծյալ տարիներ» հուշագրությունը հրատարակվել է 2004 թ. Գր. Հակոբյանի ջանքերով և շատ քիչ է ուսումնասիրված: Այստեղ սկսած ապրիլքսանչորսյան գիշերվա անցուդարձից ճշգրտորեն պատ-կերված են Եղեռնի չարաշուք դեպքերը: Օտյանը 1915 թ. ապրիլի 11 (24)-ի գիշերը չի ձերբակալվել, այլ ավելի ուշ, որովհետև պահվել է մի ապահով թաքստոցում: «Ցանկության դեպքում Օտյանը գուցեև կարող էր երկար մնալ այդ թաքստոցում և նույնիսկ չմատնվել թուրք դահիճների ձեռքը»,- նշում է Ս. Մուրադյանը, «բայց Օտյանը չուզեց ճակատագրով տարբերվել իր ժողովրդից»

3: Ապրիլի 24-ի գիշերն

սկսվում են ձերբակալությունները. սկզբում Օտյանին թվում է, թե ձերբակալում են միայն դաշնակցա-կաններին՝ հասկանալի պատճառներով, սակայն շուտով պարզ է դառնում, որ ձերբակալությունները զանգվածային բնույթ են կրում: «Ազատամարտ»-ի խմբագրատանն էր Օտյանը՝ «Ամեն ներս մտնող ձերբակալյալի նոր անուններ կհաղորդեր: Միքայել Շամտանճյանը, Կոմիտաս Վարդապետը, հետո նոր անուններ՝ Համբարձում Համբարձումյանը, Ատոմ Յարճանյանը, Շավարշ Քրիսյանը, Տիգրան Չեոկուր-յանը, Մելքոն Կյուրճյանը…ձերբակալյալներու թիվը որոշապես գիտցող չկար: Երկու հարյուրեն վեց հարյուր կը հաշվեին…»

4,-գրում է Օտյանը: Այնուհետև Օտյանը ներկայացնում է իր և նախարար

Ոսկան Մարտիկյանի զրույցը, որը սարսափեցրել էր նրան. այս զրույցն արտացոլում է երիտթուրքերի դավադիր ծրագիրը, անգամ վախեցած և աքսորից հազիվ մազապուրծ եղած հայերն արդեն գլխի էին ընկել, որ գործ ունեն արյունարբու դավադրության և այն իրականացնելու լավ մշակված ծրագրի հետ: «Այս մարդոց նպատակն է մեզ մտավորապես և նյութապես բնաջինջ ընել: Առաջինը ըրին աքսորե-լով»

5,-ասում է Մարտիկյանը: Լավատես Օտյանը չի ուզում հավատալ, որ աքսորը նախապես պլանա-

վորված է եղել և դավադրության մաս է կազմում: Օտյանի նման մտածում էին շատերը՝ հավատով սպասելով աքսորվածների վերադարձին: Մարտիկյանը հայտնում է, որ հիմա էլ «հայերու հարստու-

1 Մուրադյան Ս., Երվանդ Օտյան, Երևան, 2012, էջ 3:

2 Նույն տեղում, էջ 69:

3 Նույն տեղում, էջ 71:

4 Նույն տեղում, էջ 73:

5 Նույն տեղում, էջ 76:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 62-67.pdf · նի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ,

63

թյունը պիտի առնեն ձեռքերնեն…այս մարդիկն ամեն բան ընելու կարող են…»: «Հունիս 21-ի առավոտ-յան լսեցինք թե քսան հնչակյաններ կախաղան հանվեր են: Այս լուրը սարսափ մը սփռեց ամբողջ Պոլսո հայության մեջ»

1:

Օգոստոսի 24-ին Օտյանը դուրս է գալիս թաքստոցից և հենց նույն օրը ձերբակալվում. սկսվում է աքսորների, տառապանքների ու չարչարանքների դժոխային շրջանը: Մինչև սեպտեմբերի 13-ը մնում է բանտում, հետո՝ աքսորվում Գոնիա, ապա՝ Էրեյլի: «Անիծյալ տարիների» գլուխների անվանումները հայ ժողովրդի անցած չարաշուք ճանապարհի արձանագրումն են, այդօրյա տառապանքների քարտե-զագրությունը՝ «Բանտարկություն և աքսոր», «Տարսոնի մեջ», «Հալէպի մեջ», «Հալէպեն Տէր-Զօր», «Էլ Պուսէրա» և այլն: Օտյանին և աքսորված մյուս մտավորականներին թուրքերը շարունակում էին հե-տևել: Աքսորավայրերում և մահվան ճամբարներում հրաշքով վերապրած Արամ Անտոնյանն իր «Մեծ ոճիրը» գրքում մեջբերում է մի փաստաթուղթ. «Ծածկագիր ներքին գործոց նախարարության, ուղղ-ված Հալեպի կուսակալության. Կիմանանք, թե մեկ քանի հայ թերթերու թղթակիցներ այդ կողմերը շրջելով կարգ մը եղերական դեպքեր ներկայացնող լուսանկարներ ու թուղթեր կազմած և զանանք տեղվույդ ամերիկյան հյուպատոսին հանձնած են: Այս կարգի վնասակար անձերը ձերբակալելով փճացնեք: Ներքին գործոց նախարար Թալեադ»

2: Սա ապացուցում է, որ թուրք պաշտոնյաները ոչ

միայն տեղյակ են եղել տեղահանություններից ու սպանություններից, այլև իմացել են տեղահանված-ների, մանավանդ մտավորականների գտնվելու վայրերը և նրանց մասին կոնկրետ մանրամասներ: «Այս խմբագիրը Հայոց մեծագույն երգիծաբանն էր, պ. Երվանդ Օտյան… Իր մասին հրապարակված էր ձերբակալման հրամանագիր մը…»

3:

Սկզբնական շրջանում ո՛չ Օտյանը, ո՛չ էլ մյուս բռնագաղթվածները չէին պատկերացնում աղետի մեծությունը, որովհետև ամեն մեկին միայն իր տեսածն էր հայտնի: «Իր սկզբնավորության մեջ, չէի ըմբռնած աղետին մեծությունը, ու երբ 1915 թվի սեպտեմբերի 13-ին տարագրվեցա ու ականատես եղա հարյուրավոր մեռնողներու, նոր զգացի, որ ամեն մեկ անհետացող հայու փոխարեն իմ ալ հոգիես մաս մըն է որ կը պակսի»

4: 1915 թ. դեկտեմբերին Օտյանը հասնում է Իսլահիե կոչված աքսորավայր,

ուր 40-50 հազար հայեր հայտնվել էին աննկարագրելի ողորմության մեջ: Քաղցը, տիֆը, դիզինտերիան օրական 5-6 հազար հայ մարդու կյանք էին խլում: Սեպիլում անզգայացած, մահվան հանդեպ անտարբեր դարձած մարդիկ, սառնասրտորեն, իրենց մեռած կամ կիսամեռ հարազատներին նետում էին աղբահավաք կառքերի մեջ, բայց դեռ չափազանց զգայուն էին իրենց գրկից խլվող երեխաների նկատմամբ:

5 Եվ Սեպիլում է, որ Օտյանն առաջին անգամ ականատես է լինում սահմռկեցուցիչ մի գոր-

ծողության՝ տղա երեխաների վաճառքին: «Մանուկներու վաճառումը տեղահանության ահռելի եղեռ-նին ամենեն զահանդեցնող դրվագներեն մեկն է: Երբեք կարելի չէ մարդկության ավելի մեծ նվաստա-ցում մը երևակայել»

6,- սրտի կսկիծով գրում է Օտյանը:

Համա ավանում գտնվելու ժամանակ վրա է հասնում մի ուրիշ պատուհաս՝ մահվան սպառնալիքի տակ հարկադրում են, որ Համայում և նրա շրջակայքում ապաստանած բոլոր հայերն իսլամ ընդունեն: Ս. Մուրադյանը մեջբերում է Ա. Անտոնյանի վկայությունն այն մասին, որ «հայերի «թրքացումը» մի շատ հետաքրքիր զավեշտախաղ էր, որ թուրք երիտասարդ պաշտոնատար մը, Ֆերուզան պեյ, ամենայն պաղարյունությամբ խաղայ տեղվույն արաբներուն և մասամբ նաև Թալեաթ փաշայի քթին»

7: Թուրք

պաշտոնյաների համար մի ամբողջ ժողովրդի ցեղասպանությունը մի խաղ էր՝ խաղում էին բոլոր պաշտոնյաները՝ ամեն մեկն իր կանոններով, խրախուսվում էին դաժանությունն ու ավազակությունը, յուրօրինակ մրցախաղ էր՝ ով ավելի դաժան կլինի, ով ավելի վայրագ ձևով կսպանի, ով ավելի շատ կսպանի: Համայից արտաքսվելու ճանապարհին հայերը Ֆերուզան բեյից լսում են «անբեկանելի վճիռը՝ 12 ժամվա մեջ մինչև հետին մանուկը թրքանալու մասին»

8: Ֆերուզան բեյը կանխատեսել էր, որ 12

ժամ հետո Թալեաթից բոլոր հայերին Համայից արտաքսելու հրաման պիտի գա, ուստի՝ անհրաժեշտ էր համարել մինչև այդ ավարտել թուրքացման գործընթացը: Սարսափած հայերի դժգոհությանն ի պատասխան՝ Ֆերուզան բեյն ասում է, որ «միայն պարզ անվանափոխություն է»՝ «…քրիստոնյա պիտի մնաք, պարզապես քրիստոնյա թուրքեր պիտի ըլլաք, բայց անուններդ պիտի փոխեք, Մարկոս, Կիրա-կոս չպիտի գտնվի, այլ Ահմետ, Մահմետ»

9: Այսպես հազարավոր հայեր ընդունում են թուրքական

1 Մուրադյան Ս., էջ 76:

2 Մանուկյան Ս., Երվանդ Օտյան, Երևան, 1997, էջ 297:

3 Նույն տեղում, էջ 297:

4 Մուրադյան Ս., էջ 78:

5 Նույն տեղում, էջ 78:

6 Նույն տեղում, էջ79:

7 Նույն տեղում, էջ 83:

8 Նույն տեղում, էջ 85:

9 Նույն տեղում, էջ 85:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 62-67.pdf · նի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ,

64

անուններ. Օտյանը դառնում է Ազիզ Նուրի, իսկ Լևոն Մոլյանը՝ Ալի Նութթին: Ֆերուզան բեյը Թալեա-թին հեռագրում է. «Համայի ամբողջ շրջանակին մեջ հայու անուն կրող կաթընկեր մանուկ մը անգամ չէ մնացած»

1: Հայության այդ հատվածի բախտը բերում է, բայց այլ տեղերում թրքացումը ձևական բնույթ

չի կրել, և բռնի իսլամ են ընդունել շատ հայեր: 1917 թ. ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին Օտյանին աքսորում են Դեր-Զոր կամ Օտյանի գրու-

թյամբ՝ Տեր Էզզոր: Ս. Մուրադյանի խոսքով՝ սա «հայկական եղեռնադժոխքի վերջին մեծ պարունակն էր, որ մյուսներից տարբերվում էր և՛ սպանության բազմազան ձևերի դաժանությամբ, և՛ զոհերի քանակով»

2: Ինչպես ուրիշ տեղերում, այստեղ առավել ևս Օտյանի մահն անխուսափելի պիտի լիներ,

եթե նրան չճանաչեին ու չօգնեին դժոխային պայմաններում անգամ գրողի հանդեպ հարգանքով լցված ծանոթներն ու անծանոթները: Սահակ Մեսրոպն ու Հայկ Կոչկարյանը մեծապես օգնում են Օտյանին: Նա փախչում է Պուսերայից, հասնում Դեր-Զոր և նրանց օգնությամբ աշխատանքի անցնում՝ իբրև զինվորական: Այստեղ մնում է մինչև 1918 թ. հունվար, հետո փախչում է Հալեպ՝ ցերեկները քայլելով, գիշերները՝ թաքնվելով: Հալեպում նրան ձերբակալում են, ուղարկում Գոնիա, հետո՝ Սուլթանիե:

1918 թ. նոյեմբերի 11-ին ավարտվում է Առաջին Համաշխարհային պատերազմը, կնքվում է զինա-դադար, որից հետո «ներում է շնորհվում հրաշքով փրկված ողջերին»

3: Բայց ցեղասպանությունը պա-

տերազմ չէր, թուրքերն ու հայերը չէին պատերազմում միմյանց դեմ, թուրքերը դաժանաբար սպանում էին հայերին ոչ հանցանքների, գողության կամ այլ բանի համար, այլ այն պատճառով, որ նրանք հայ էին, սա թուրքերի «անողոք պատիժն» էր ազգային պատկանելության համար:

Երեքուկես տարվա տաժանակրությունից, իր ժողովրդի հետ սովն ու տառապանքը կիսելուց հետո Օտյանը վերադառնում է Պոլիս: «Անիծյալ տարիներ» հուշագրության մեջ դեպքերը նկարագրված են մինչև այդ պահը՝ 1918 թ. նոյեմբերի 17-ը: Գրիգոր Հակոբյանն իր «Գոյութենական ողբերգութեան վկայագրութիինը» հոդվածում գրում է, որ «Անիծյալ տարիները» վկայագրում է աղետի և աքսորի ամ-բողջական պատկերը: Օտյանը բաց չի թողել ոչ մի մանրամասն, տարեգրության ոչ մի դետալ՝ աքսորի ճանապարհին ոտքով և կառքով քայլելուց, արաբների ագարակում սովամահությունից խուսափելու համար տաժանակիր աշխատանքներ կատարելուց մինչև զանազան հնարամիտ միջոցներով մեծ աշխարհից լուրեր ստանալը

4: Գ. Հակոբյանը նշում է, որ հուշագրությունը ունի վիթխարի աղբյուրագի-

տական, մշակութաբանական, հոգեբանական, հասարակական-քաղաքական, իրավական նշանակու-թյուն և դա շնորհիվ «անխառն, սկզբունքային վկայագրության»

5: Հուշագրությունը կատարվածի

դրվագումն ու արձանագրությունն է, ուղղակի փոխանցումը՝ առանց գրական մշակման6:

Վերադարձից անմիջապես հետո Օտյանի գրած հոդվածն սկսվում է այսպես. «Ողջույն քեզ, հայ ժողովուրդ, մեղա՜, ողջույն ձեզ Հայության մնացորդներ, հեռվեն, շատ հեռվեն կուգամ

7… Կուգամ եղեռ-

նի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ, Զարդարյաններ, Սիամանթո-ներ, Վարուժաններ, Սևակներ, Տաղավարյաններ, վերջապես ամբողջ ազգի մը ըղեղը ջարդ ու փշուր եղավ Ճենկիլ խաներու և Լենկ Թեմուրներու արժանավոր հաջորդներուն ձեռքով…»

8: Բայց Օտյանը

լավատես էր. 1925 թ. նա գրում է. «Տասը տարիներ անցան չարաշուք այդ օրեն ի վեր ու դեռ տասը տարիներ ալ պիտի անցնեն և Վարուժաններու, Սիամանթոներու, Հրանդ Կյուրճյաններու, Տիրան Քելեկյաններու, Ակնունիներու, Զարդարյաններու, Տաղավյաններու, ուրիշ այնքեան տաղանդներու թողած պակասը կարելի պիտի չըլլա լրացնել: Բայց ցեղը կապրի՝ այդ տաղանդներուն սերմն իր մեջ, ու նորեն հայ հանճարը պիտի ցոլա ավելի շողշողուն, քան երբեք»

9: Օտյանը շարունակում էր ստեղծա-

գործել, զբաղվում էր ոչ միայն գրական-գեղարվեստական, այլև հասարակական գործունեությամբ: Կ.Պոլսում, Բուխարեստում, Տրիպոլիում մասնակցում էր որբացած հայ մանուկների փրկագրման հավաքագրմանը, հայկական կրթօջախների և պարբերականների ստեղծմանը: Առաջինն Օտյանն էր, որ առաջարկեց Եղենի զոհերի հիշատակի օր սահմանել: Հենց աքսորից վերադարձի առաջին օրերին մամուլում հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին ուղղված հարցադրումով՝ սահմանել համազգային օր՝ ի հիշատակ մեծ եղեռնի նահատակների՝ «մեր նոր և գերագույն մարտիրոսության»

10:

Այդ գերագույն մարտիրոսության կազմակերպիչներին և իրագործողներին թուրքական նոր կառավա-

1 Մուրադյան Ս., էջ 86:

2 Նույն տեղում, էջ 87:

3 Նույն տեղում, էջ 94:

4 Երվանդ Օտեան, Անիծեալ տարիներ, Երևան, 2004, էջ 39:

5 Նույն տեղում, էջ 59:

6 Նույն տեղում, էջ 60:

7 Մուրադյան Ս., էջ 94:

8 Նույն տեղում, էջ 95:

9 Մանուկյան Մ., Երվանդ Օտյան, Երևան, 1965, էջ 301:

10 Նույն տեղում, էջ 305:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 62-67.pdf · նի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ,

65

րությունը 1918 թ. նոյեմբերի 11-ին իբրև թե որոշեց դատի տալ: Նույն թվականի հուլիսի 5-ին հաս-տատվեց դատավճիռը: Բայց մեղավորներից շատերը բացակայում էին, նախապես հեռացել էին՝ թաքնվել հուսալի ապաստաններում: Միայն հեռակա կարգով մահվան դատապարտվեցին մեծագույն ոճրագործներից ներքին գործերի նախարար Թալեաթը, ռազմական նախարար Էնվերը, ծովային նախարար Ջեմալը և այլք: Սակայն դատվածների թվում չկար Դեր-Զորի հայկական սպանդն իրակա-նացնող դահիճ Սալիհ Զեքին և ոչ միայն նա: «Բայց փախչողներուն ու մնացողներուն մեջ ի՞նչ եղավ Զաքին, ու՞ր մնաց Զաքին, այդ մեծ ոճրագործներուն ամենուն զարհուրելին…

1»,- գրում է Օտյանը:

Սալիհ Զեքին, ով հայ սպանելը սխրանք էր համարում, ասում էր, թե «տաս հազարը (հայը) ինչ է, ինքը նամուս ունի, մի քիչ վերև բարձրացիր»

2: Այս վկայությունը հենց դատավարության նյութերի մեջ է եղել,

բայց այդ խոսքերի հեղինակը չի պատժվել: Հայ ժողովուրդն այդ անարդարության փորձն արդեն ուներ՝ 1909 թ. Ադանայի ջարդի համար ոչ մի թուրք պաշտոնյա պատասխանատվության չենթարկվեց: Այդ ջարդից հետո Օտյանը «Մարդախոշոշ թաքթիք» պամֆլետում զայրութով գրում էր, թե «այս մարդա-խոշոշները, որոնց ձեռվըները դեռ արյունով ներկած կը մնան, անարատության վկայական մը ուզելու չափ աներեսություն ունեցան…մարդախոշոշները կը պոռան այնուամենայնիվ, անարա՜տ ենք, անա-րա՜տ»

3: Հարյուր տարի է անցել, թուրքերը շարունակում են գոռալ, թե անարատ են, մեղավոր չեն, ան-

պատիժ մնացած հանցագործության հեղինակները են անարատության վկայական պահանջում: 1924 թ. հոկտեմբերին Ազգերի լիգայի՝ Ժնևում տեղի ունեցած հինգերորդ համաժողովի մասին գրած իր հոդ-վածում Օտյանը գրում է. «Գեղեցիկ ճառեր շատ խոսվեցան հոն և ասկե ետքն ալ պիտի խոսվին ան-շուշտ»

4, բայց «ամենուն կողմե ընդունված այդ գեղեցիկ բանաձևը պզտիկ պակասություն մը

ունի…բոլորովին օդային է»5: Այս խոսքերը կարող են վերաբերել բոլոր խաղաղարար կոնվենցիանե-

րին, Հայոց ցեղասպանությունը դատապարտող բոլոր փաստաթղթերին, որոնք գրված են պերճախոս ու գեղեցիկ բառերով, դատապարտում են անարդարությունն ու սպանությունը, խաղաղության և մար-դասիրության սրտառուչ կոչեր են անում, բայց «օդային են», մնում են թղթի վրա:

Հայ ժողովրդի պատմության ամենաաղետալի դեպքերին նվիրված ևս մեկ ստեղծագործություն ունի Օտյանը՝ «Թիվ 17 խաֆիեն» քառահատոր վեպը: Այն առաջին և ամենածավալուն վեպն է՝ գրված Հայոց Մեծ եղեռնի թեմայով, ընդգրկում է 1913-1916 թթ. գլխավորապես իրական-պատմական դեպ-քերը: Այս վեպում Օտյանն առաջինը հայ գրականության մեջ «բացահայտում է թուրքական պետու-թյան իրական դեմքը, երիտթուրքերի հայակործան քաղաքականության, ծայրահեղ ազգայնամոլու-թյան, դավադիր և նախահարձակ ագրեսորի իրական էությունը, հայերի ցեղասպանության՝ պետակա-նորեն գաղտնի կազմակերպման և իրագործման քաղաքական, կրոնական, ազգայնամոլական ու հոգեբանական շարժառիթները»

6: Ընդ որում, վեպում Եղեռնի պատկերները և մնացած դեպքերը

ներկայացված են ընդհանրացված, տարագրության պատկերներում Օտյանը ոչ մի տեղ չի նկարագրել սպանություն, ջարդ ու կոտորած: Ա. Մակարյանի կարծիքով՝ դրա պատճառը «մի կողմից գեղարվես-տական մեծ տակտն է, մյուս կողմից՝ այն, որ Օտյանը սուբյեկտիվորեն անկարող էր նորից վերարտադ-րել այն զարհուրանքն ու սարսափները, որ կրել էր ողջ աքսորի ընթացքում»

7:

Ըստ Ս. Մուրադյանի՝ վեպում Օտյանի գլխավոր խնդիրներից մեկը «երիտթուրքերի կեղծ ժո-ղովրդավարության քննադատումը, իթթիհատական պետության մասին տարածված պաշտոնական պատկերացումների փշրումն ու պատմական ճշմարտության վերհանումն է»

8:

Պոլսի այն ժամանակվա միջավայրը, Առաջին աշխարհամարտի նախօրյակը և հատկապես՝ պատե-րազմի ժամանակը խիստ նպաստում էին լրտեսական գործունեությանը և «լրտեսները, մանավանդ՝ հայ լրտեսները չարիքը կրկնակի ու եռակի էին դարձնում»

9: Այդ շրջանն Օտյանն անվանում է «լրտես-

ների ոսկեդար», Պոլիսը վխտում էր հայ լրտեսներով, նրանք մեծ ծառայություններ էին մատուցում իթթիհատին, նրա «աչքերն ու ականջներն էին»: Թուրքական քաղաքականության այս շրջանի նկա-րագրությունը թերի կլիներ, եթե Օտյանն իրականության այս կողմին չանդրադառնար: «Թիվ 17 խաֆիեն» վեպը Հակոբ Սիրունու խոսքով՝ «ազգային կյանքե քաղված է և հանդես է բերում բազմա-թիվ իրական անձնավորությունների՝ թափանցիկ ծածկանուններու տակ, կամ իրենց իսկական անուն-

1 Մանուկյան Մ., էջ 307:

2 Նույն տեղում, էջ 308:

3 Էլոյան Ռ., Երվանդ Օտյանի քաղաքական երգիծանքը, Երևան, 1999, էջ 100:

4 Մանուկյան Մ., էջ 314:

5 Նույն տեղում, էջ 315:

6 Մուրադյան Ս., էջ 380:

7 Մակարյան Ա., Երվանդ Օտյան, էջ 421:

8 Մուրադյան Ս., էջ 382:

9 Մակարյան Ա., էջ 402:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 62-67.pdf · նի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ,

66

ներով»1 : Վեպը հենց լրտեսներից մեկի թվահամարով էլ անվանված է՝ «Թիվ 17 խաֆիեն»: Տասնյոթ

թվահամար կրող լրտեսն Աստիկ Մարկոսյանն է, ով իրականում գոյություն է ունեցել (իրական անունը՝ Ասատուր Մաթևոսյան): Վեպում գործում են ուրիշ հայ մատնիչներ ևս՝ Արթին Մկրտիչյան, Արշավիր Սահակյան (Արթուր Եսայան), Հմայակ Արամյանց, Գամիկ Սիրունյան և այլ իրական անձինք

2:

«Դժբախտաբար,- գրում է Ս. Մուրադյանը,- «Թիվ 17 խաֆիեն» վեպում կերպավորված հայ լրտեսները Երվանդ Օտյանի հնարածը կամ երևակայության արդյունքը չէին, այլ ցավալի իրողությունն էր, մարդիկ, որոնց անձամբ ճանաչել է նա, և որոնց մասին ժամանակի մամուլում կան արժանահավատ այլ տեղեկություններ»

3: Վեպի նախաբանում Օտյանը գրում է 1914 թ. սկզբներին «ազգային շրջա-

նակի» մեջ առաջացած հուզումի մասին, դրա պատճառը թուրքական ներքին գործերի նախարարու-թյանը Հայոց պատրիարքարանի գաղտնիքների հայտնի դառնալն էր: Ազգային ժողովում այդ հարցը քննվել էր, «բայց կարելի չեղավ երևան հանել այն լրտեսը, որուն թիվ 17 խաֆիե անուն տրված էր», «լրտեսության կասկածը տարածվեցավ շատ մեծ անձերուն վրա», հետո «դիպվածը մարեցավ»՝ ապրիլի 24-ին սկսվեցին ձերբակալություններ, որոնց հաջորդեց աքսորը: «Խորհրդավոր 17 խաֆիեին» Օտյանը հանդիպում է Էրեյլիում, որը «բախտին մեկ հեգնությամբ թուրք կառավարութենեն ամենեն ավելի հալածվող հայերեն մեկը եղավ և ի վերջո շղթաներուն մեջ մեռավ…»

4: Օտյանի կերպավորած

լրտեսները Մեծ Եղեռնի շրջանում աքսորվող և ջարդվող հայերի ցանկերը կազմելու գործում ստոր դեր խաղացին: Բայց, ինչպես արդարացիորեն նշում է Մուրադյանը. «…եթե Աստիկ Մարկոսյանը, Արթին Մկրտիչյանը, Արշավիր Սահակյանը, Էմին, Աբգար և Սերովբե էֆենդիները, Արշակ Ալլյանը, Հիդայեթ կոչված հավատուրաց հայը չլինեին, մի՞թե թուրք կառավարությունը պիտի հրաժարվեր հայերին տեղահանելու և բնաջնջելու իր ոճրամիտ ծրագրից: Կամ այն ժամանակվա տասներեք հազար հայերի մեջ դժվա՞ր էր գտնել սրանց փոխարինողներ»

5: Եսամոլությունը, հարստանալու ցանկությունը կամ էլ

ստրկամտությունն ու բնազդական վախը թշնամուց այս մարդկանց ստիպում են դառնալ կամա-կատար: Վեպի գլխավոր հերոս Թիվ 17 խաֆիեն՝ Աստիկ Մարկոսյանը, հարուստ, բարդ և հակասա-կան կերպար է: «Հակառակ իր բազմադիմի կարողություններուն՝ Աստիկ Մարկոսյան չէր կրցած փայ-լուն դիրք մը ստեղծել իրեն համար» և հիմա միակ անելիքը դրամ շորթելն էր. «Դրամաշորթությունն արվեստի մը բարձրության հասցուցած էր»

6: Թուրքական կառավարությունը հենց նրան է վստահում

«պետության համար վտանգ ներկայացնող» հայ մտավորականների ցուցակը կազմելը: Այն ճակատագ-րական պահին, երբ վեպի անձնվեր գործիչները՝ Գրիգոր Զոհրապը, Զավեն Պատրիարքը, հեղափոխա-կան Շավարշ Միսաքյանը և մյուսներն ամեն գնով ջանում էին չեզոքացնել հայության գլխին կախված մահացու վտանգը, Աստիկը և մյուս հայ լրտեսներն իրենց գործունեությամբ սարսափն ավելի էին սաստկացնում, թալանում և խաբում էին առանց այդ էլ ծանր վիճակի մեջ գտնվող իրենց հայրենա-կիցներին: Անգամ աքսորի ճանապարհին նրանք շարունակում են իրենց սև գործը: Տարագրության մեջ, ջանալով փրկել իր կաշին, հպարտությամբ խոստովանում է, որ հենց ինքն է Թիվ 17 խաֆիեն և խոստովանության դիմաց փրկություն է ակնկալում: Սակայն նրա սպասումները չեն արդարանում: Աստիկն ստանում է իրեն արժանի պատիժ՝ սատկում է աքսորի ճանապարհին գտնվող մի գյուղի ախոռում՝ ձեռքերը մի պարանով կապած:

Լրտեսի զազրելի մի ուրիշ կերպար է գրաքննիչ լրտես Արթին Մկրտիչյանի կերպարը, ով «հայերին հայտնաբերելը և դահիճների ձեռքը հանձնելը մաքրագործում էր անվանում և ուզում էր «արմատեն չորցնել հայ հեղափոխականներուն»

7:

Լրտեսների հակառակ բևեռում գործում էին ազնիվ ու շիտակ մի քանի հեղափոխականներ: Նրանցից էր Շավարշ Միսակյանը, ով թուրքական ոստիկանության դաժան հարցաքննություններին և նրանց խոստացած փրկության առաջարկներին տեղի չի տալիս, չի մատնում իր հեղափոխական ընկերներին. «Իմ ամբողջ ընկերներս արդեն մեռցուցիք, զիս ալ կրնաք մեռցնել, կյանքն ինծի համար նշանակություն չունի»,- այս է նրա պատասխանը թուրք նենգ ոստիկանին

8: Պոլսո Զավեն պատրիարքը

նույնպես արդար և բարի կերպար է: Նա ամեն կերպ ջանում է գաղթական հայերին հանել ողորմելի կացությունից, չի ընկրկում Սերովբե էֆենդիի և Արթին Մկրտիչյանի նման հայատյացների առաջ: Այդ պատճառով էլ նրան աքսորում են Դեր-Զոր: Այստեղ հատկանշական է այն փաստը, որ հայ կրոնավո-

1 Մանուկյան Մ., էջ 326:

2 Նույն տեղում, էջ 326:

3 Մուրադյան Ս., էջ 392:

4 Նույն տեղում, էջ 393:

5 Նույն տեղում, էջ 394:

6 Նույն տեղում, էջ 396:

7 Մակարյան Ա., էջ 411:

8 Մուրադյան Ս., էջ 399:

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 62-67.pdf · նի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ,

67

րին մահից փրկում է թուրք հազարապետ Ֆիքրի բեյը: Թուրքերի մեջ էլ էին դեռ մարդիկ մնացել, բոլո-րը չէին դարձել երիտթուրքերի քաղաքականության կույր կամակատարներ:

Եվս մի հատկանշական փաստ, որ առանձնացնում է «Թիվ 17 խաֆիեն» վեպն Օտյանի մնացած ստեղծագործություններից և ընդհանրապես՝ հայ գրականության մեջ առանձնահատուկ տեղ տալիս, այս վեպում Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթի կերպարն է: Այստեղ Թալեաթը ներկա-յացված չէ միայն որպես երիտթուրքերի պարագլուխներից մեկը, այլ որպես կենդանի մարդկային բնա-վորություն: Նույն կերպ նաև առանձնանում է Գրիգոր Զոհրապի կերպարը, նա էլ որպես հայ գրող, հրապարակախոս, Ազգային ժողովի երեսփոխան վիպական գործողությունների մեջ ներկայացված է բոլորովին այլ գեղարվեստական միջոցներով:

Երվանդ Օտյանի «Թիվ 17 խաֆիեն» վեպը և «Անիծյալ տարիներ» հուշագրությունը կարևոր դեր ունեն հայ գրականության և հայոց պատմության մեջ, որովհետև ճշգրտորեն ներկայացնում են Եղեռնի ամբողջ ողբերգությունը:

Մարինե Սարգսյան

ԵՂԵՌՆԻ ՊԱՏԿԵՐԸ ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԻ «ԹԻՎ 17 ԽԱՖԻԵՆ» ՎԵՊՈՒՄ ԵՎ «ԱՆԻԾՅԱԼ ՏԱՐԻՆԵՐ» ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Բանալի բառեր՝ Անիծյալ տարիներ, հուշագրություն, հայ, ցեղասպանություն, երիտթուրքեր, աքսոր, «Թիվ 17 խաֆիեն» վեպ, լրտես

Երվանդ Օտյանի՝ ականատեսի աչքով գրած հուշերի և վկայությունների հիման վրա հոդվածում ներկայաց-ված է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքը, հայ ժողովրդի ծանր վիճակը, հայոց ցեղասպանության՝ պետականորեն ծրագրված լինելը, երիտթուրքական կառավարության դաժանությունները: Ներկայացված են պատմական անձանց կերպարներ՝ Գրիգոր Զոհրապ, Թալեաթ, լրտես Ասա-տուր Մաթևոսյան, Արթին Մկրտիչյան և այլք: Օտյանը նրանց ճանաչել է անձամբ և կերպավորել՝ հավաստի և ճշգրիտ:

Марине Саргсян

КАРТИНА ГЕНОЦИДА В РОМАНЕ ЕРВАНДА ОТЯНА «ШПИОН НОМЕР 17» И В МЕМУАРАХ «ПРОКЛЯТЫЕ ГОДЫ»

Ключевые слова: Ерванд Отян, Григор Зохраб, роман, «№ 17 хафиэн», мемуары «Проклятые годы», подлинный образ

Основываясь на воспоминаниях Ерванда Отяна, мы в статье представили общественно-политическую жизнь Турции конца XIX-начала XX веков, тяжелое положение армянского народа, государственную запланированность геноцида армян, жестокость правительства младотурков, а также достоверные и точные образы исторических лиц, которых ерванд отян знал лично, – Григора Зохраба, Талеата, агента Асатура Матевосяна, Артина Мкртичяна и других.

Marine Sargsyan

DEPICTION OF GENOCIDE IN THE NOVEL “NO. 17 KHAFIEN” AND IN THE MEMOIRS “ACCURSED YEARS” BY YERVANT ODIAN

Keywords: “Accursed years” memoirs, Armenian Genocide, Young Turks, exile, “No. 17 Khafien” novel

In the article, the social-political life of the late 19th and the beginning of 20th century's Turkey as well as the poor condition of the Armenian population, the Armenian Genocide as a state-planned event, and the cruelties by Young Turks are presented based on the memoirs and testimonies of eyewitness Yervant Odian. The historical characters, such as Krikor Zohrab, Talaat, spy Asatur Matevosyan, Artin Mkrtichyan and others, are discussed. Odian knew them in person, and embodied them in a reliable and accurate way.