9
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.2 (12) Общественные науки (Армянская филология) Social Sciences (Armenian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 69-74.pdf · Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը հեղինակի կենդանության

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 69-74.pdf · Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը հեղինակի կենդանության

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.2 (12)

Общественные науки (Армянская филология)

Social Sciences (Armenian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 69-74.pdf · Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը հեղինակի կենդանության

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.2 (12)

Հասարակական գիտություններ

(Հայ բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 69-74.pdf · Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը հեղինակի կենդանության

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ. Ա. Աբաջյան

բ.գ.դ., պրոֆ. Յու. Ավետիսյան

բ.գ.դ., դոց. Ն. Հարությունյան

բ.գ.թ., դոց. Վ. Պետրոսյան

բ.գ.թ., դոց. Ա. Տեր-Մինասյան

բ.գ.թ., դոց. Ն. Պողոսյան

բ.գ.թ., դոց. Ա. Ղազարյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф. А. Абаджян

д.ф.н., проф. Ю. Аветисян

д.ф.н., доц. Н. Арутюнян

к.ф.н., доц. В. Петросян

к.ф.н., доц. А. Тер-Минасян

к.ф.н., доц. Н. Погосян

к.ф.н., доц. А. Казарян

Editorial Board

DSc, Prof. A. Abajyan

DSc, Prof. Y. Avetisyan

DSc, Associate Prof. N. Harutyunyan

PhD, Associate Prof. V. Petrosyan

PhD, Associate Prof. A. Ter-Minasyan

PhD, Associate Prof. N. Poghosyan

PhD, Associate Prof. A. Ghazaryan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+37460) 710194,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 69-74.pdf · Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը հեղինակի կենդանության

69

Մարիամ Հակոբջանյան ՎՊՀ, Բանասիրական ֆակուլտետ, մագիստրանտ

Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ. Լ. Պետրոսյան Էլ. փոստ՝ [email protected]

Հ. ՇԻՐԱԶԻ «ՍԻԱՄԱՆԹՈ ԵՎ ԽՋԵԶԱՐԵ» ՊՈԵՄԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԻՊԵՐԸ

Գրողի ստեղծագործության նշանակությունն ազգային մշակույթի համար որոշվում է նաև

նրանով, թե ինչ ազդեցություն է թողել այն լեզվի բառապաշարի հարստացման ու զարգացման վրա։ Հ. Շիրազը համարձակ, անկաշկանդ նորարար է, հմտորեն օգտվում է մեր լեզվի բառակազ-

մական ներքին, ճկուն ու հարուստ հնարավորություններից, բոլորովին նոր ձևերով ու միջոցներով է կազմում նոր բառեր։

Նա թողել է գրական հարուստ ժառանգություն, որն արժանի է ոչ միայն գրականագիտական, այլև լեզվաբանական լայն ուսումնասիրության: Տասնամյակների ընթացքում լույս տեսած երկերն այս կամ այն չափով եղել են նաև լեզվաբանական ուշադրության առարկա:

Ուսումնասիրության նպատակն է ամբողջական և սպառիչ ներկայացնել պոեմի բառապաշարը՝ մասնավորապես վերջինիս նորաբանությունները:

Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը հեղինակի կենդանության օրոք լույս է տեսել մի քանի տարբերակներով, որտեղ հեղինակը կատարել է տարբեր փոփոխություններ: Մենք ուսումնա-սիրության ենք առել առաջին և վերջին հրատարակությունները

1, որպեսզի առավել ակնառու լինեն

փոփոխությունները` մասնավորաբար նորաբանությունների քանակի աճը: Աշխատանքը կատարված է ամբողջական (համալիր) քննության, վիճակագրական հետազոտու-

թյան և համաժամանակյա նկարագրության մեթոդների զուգակցմամբ: Ընդ որում կարևոր դեր ունեն լեզվական փաստերի, մասնավորապես բառային նորաբանությունների համեմատությունը և զուգադ-րությունը, մեկ առանձին բնագրի լեզվական վերլուծության, բառագիտական սահմանման և բնորոշ-ման հնարները և մեթոդիկան: Ընդհանուր ուշադրության առարկա է եղել հեղինակի ստեղծագործա-կան` բառաստեղծական լաբորատորիան, որի համար անհրաժեշտ է եղել լուծել հետևյալ խնդիրները.

ա) առանձնացնել բառապաշարի հավանական նորաբանությունները, բ) դրանք համեմատել ժամանակակից հայերենի բառարանների տվյալների հետ, գ) բացառել բառարաններում ուրիշ հեղինակների երկերի վկայակոչմամբ բերվող բառերը, դ) համեմատել եղած բառարանների տվյալները միմյանց հետ, ե) խմբավորել նոր բառերն ըստ կառուցվածքային տիպերի, զ) անդրադառնալ նորակազմ բառերի կազմությանը, է) համեմատել առաջին և վերջին տարբերակներում առկա նորաբանությունները: Նոր բառերի առանձնացումը հեղինակային լեզվի բառապաշարի քննության բավականին դժվա-

րին ոլորտներից է, որովհետև յուրաքանչյուր նոր բառ հնարավոր է, որ այդպիսին չլինի, եթե պարզվի, որ կա տվյալ գործածությանը նախորդող մեկ այլ գործածություն: Հեղինակային բառապաշարի մեջ կի-րառված նոր բառերը՝ իբրև նորաբանություն, սովորաբար առանձնացվում են ոչ թե բացարձակ, այլ հարաբերական իմաստով: Բացարձակ իմաստով տվյալ բառը նոր է, եթե այն ստուգված է տվյալ երկին նախորդած բոլոր կարգի գրավոր աղբյուրների փաստերով, որն էլ գրեթե անհնարին է: Ուստի, նոր բառերի առանձնացման դեպքում պետք է առաջնորդվել հարաբերական ժամանակագրությամբ` տվյալ բառը ստուգելով գործող ամենածավալուն բառարաններով

2, համակարգչային ծրագրերով

3 և պայմա-

նականությամբ հավաստել, որ այն նախկինում գործածված չի եղել գրավոր գրականության մեջ: Այս դեպքում ենթադրվում է, որ եթե այն գործածված լիներ, պիտի ընդգրկված լիներ այդ ծավալուն բառա-րանների մեջ:

Բառային կազմի համալրումն ու հարստացումը տեղի է ունենում լեզվում առկա բառակազմական ձևույթների՝ արմատների կամ արմատների ու ածանցների միջոցով նորանոր բառեր կազմելով: Ս. Աբրահամյանը նկատել է, որ «բառակազմական օրինաչափությունների կայունությունը բացարձակ չէ.

1 Շիրազ Հ., Սիամանթո և Խջեզարե, Երևան, 1935: Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 194։

2 Տե՛ս http://www.nayiri.com/:

3 Տե՛ս http://www.eanc.net/EANC/search/?interface_language=am:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 69-74.pdf · Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը հեղինակի կենդանության

70

վերջին տասնամյակներում հայերենի բառակազմության մեջ կատարվում են որոշ տեղաշարժեր, որոնք թեև լայն ընդգրկում չունեն, բայց արժանի են ուշադրության»

1 ։ Նա հայերենի բառակազմության բոլոր

դրսևորումներն ամփոփում է երկու խմբի մեջ՝ ա) փոխանցումային կազմություններ և բ) կաղապա-րային կազմություններ։ Արդի բառակազմության մեջ իշխողը կաղապարային կազմություններն են, իսկ փոխանցման երևույթն էական դեր չի խաղում

Նորակազմ բառի, որպես լեզվական միավորի, տարածված գործածությունը մեծ չափով պայմա-նավորված է նրա բառակազմական առանձնահատկություններով. նորաբանությունները կազմվում են մեր լեզվի բառակազմական օրենքներով։ Այսպես՝ բարդության բաղադրիչների շարահյուսական հա-րաբերությունը լինում է երկու տեսակ՝ համադասական և ստորադասական։

Այս հարցին հանգամանորեն անդրադարձել է Մ. Աբեղյանը։ Բարդ բառերի բաղադրիչ անդամ-ների միջև նշելով այդ երկու կարգի հարաբերությունը՝ նա բարդության ամենատարածված տեսակը համարում է ստորադասականը

Լեզվական նորաբանությունների այլ հատկանիշների հետ անհրաժեշտ է քննել նաև նրանց կազմության սկզբունքներն ու կառուցվածքային տիպերը։ Եթե բառակազմական վերլուծության ժա-մանակ սահմանափակվում ենք միայն բարդության անմիջական կազմիչներով՝ բառակազմական միա-վորներով, ապա ձևութային վերլուծության ժամանակ հաշվի ենք առնում բառի կազմում եղած բոլոր իմաստակիր միավորները։

Հ. Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմից4 քաղված լեզվական նորաբանությունները քննենք

բառակազմական առումով, հետևաբար, սահմանափակվենք դրանց բառակազմական սկզբունքների ու կաղապարների վերլուծությամբ։

Լեզվական նորաբանությունները, ինչպես և ամեն մի նորակազմ բառ, անշուշտ, ունենում է բա-ղադրյալ կազմություն։ Իսկ բաղադրյալ բառերը տարբեր են թե՛ իրենց կազմության եղանակներով ու միջոցներով, թե՛ իրենց կառուցվածքով։

Ըստ Գ. Ջահուկյանի՝ «Բառակազմության կենտրոնական հասկացությունը բառն է, ուսումնասի-րության հիմնական առարկան՝ բաղադրյալ բառը»

Ինչպես եղած բառերի, այնպես էլ նորաբանությունների մեջ բարդությունները մեծ թիվ են կազ-մում։ Սա ամենևին էլ չի նշանակում, թե ածանցումը՝ որպես բառակազմության տեսակ, տարածված չէ հայերենում։

Լեզվական նորաբանությունների կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց մեջ կան ժամանակակից հայերենի բառակազմության գրեթե բոլոր տիպերը՝ բարդությունն իր տարբեր են-թատեսակներով, ինչպես նաև ածանցումը՝ իր տարբեր կաղապարներով։ Բարդության բառատիպերը, ըստ նրանց մեջ եղած հիմնական ձևույթների քանակի, լինում են երկարմատ, եռարմատ և քառար-մատ։ Այս տարբեր կաղապարները կան նաև լեզվական նորաբանությունների մեջ, բայց գերակշռողը երկբաղադրիչ կազմություններն են, այսինքն՝ «արմատ-հոդակապ-արմատ» (Ա-հ-Ա) կամ «արմատ-արմատ» (Ա-Ա) կաղապարը։

Խոսելով ժամանակակից հայերենի բառակազմության եղանակների մասին՝ Գ. Ջահուկյանը նշում է, որ հայերենի համար բնորոշ են երկբաղադրիչ, հազվադեպ՝ եռաբաղադրիչ բարդությունները։ Նա միաժամանակ նկատում է, որ երկբաղադրիչ բարդությունների մեջ սովորաբար հիմքային արժեք ունի երկրորդ բաղադրիչը, եռաբաղադրիչ բարդությունների մեջ՝ երրորդը, այսինքն՝ որպես բարդության հիմք (լրացյալ) հանդես է գալիս վերջին բաղադրիչը

Լեզվական նորաբանությունները՝ որպես բաղադրյալ բառեր, կազմվում են տարբեր խոսքի մասե-րի բազմազան զուգորդություններով, բառակազմական բաղադրիչների շարահյուսական տարբեր հա-րաբերություններով ու խոսքիմասային տարբեր արժեքով։ Դրանք ներկայացնենք ըստ բառակազ-մական կաղապարների։

ԵՐԿԱՐՄԱՏ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Գերակշռում են երկարմատ բարդությունները, որոնք լինում են՝ ա) գոյականի խոսքիմասային արժեքով բաղադրություններ: Սրանք կազմվում են Ա-հ-Ա կամ Ա-Ա կա-ղապարներով, իսկ բաղադրիչները լինում են գոյական, բայց կարող են ունենալ նաև խոսքիմասային տարբեր արժեքներ, ինչպես` Հեռվում՝ աստղ ու աղբյուրների մանյակաշարն

7 իր կրծքին (238)

8,Այս, որ

1 Տե՛ս Աբրահամյան Ս., Ժամանակակից հայերենի բառակազմության զարգացման միտումները (Գիտական նստաշրջանի

զեկուցման թեզիսներ), Երևան,1998, էջ 3: 2 Նույն տեղում։

3 Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965, էջ 20։

4 Շիրազ Հ., Երկերի ժողովածու 5 հատորով, հ. 3, Երևան, 1984, էջ 194։

5 Ջահուկյան Գ., Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն, Երևան, 1989, էջ 158։

6 Տե՛ս նույն տեղում էջ 219-220։

7 Բոլոր ընդգծումները՝ Մ.Հ.:

8 Այստեղ և հետագա շարադրանքում տեսական նյութը հիմնավորելու նպատակով բերված օրինակներից հետո փակագծում`

ընդունված կարգով կնշենք բնագրի այն էջը, որտեղ հանդիպում է տվյալ օրինակը:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 69-74.pdf · Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը հեղինակի կենդանության

71

լեռն է իր ազգահայր, իր ազգամայր սարն է սուրբ (230), Յոթը հազար ծաղկացեղով ավազան է մյուռոնի (234), Ու վեր կացավ սիրատենչը՝ դեռ աղվաբեղ պատանի (234), Իր Սիփանի ձյունե թագն էլ՝ էլ չէր թվում շաքարղանդ (212), Աստղանեկտար, մեղր ու գազպե, մանանա է ցած բերում (234):

Գոյական-գոյական՝ խոսքիմասային նույնական արժեքով բարդությունները Գ. Ջահուկյանն անվանում է համագործառական կամ համակաղապարային, քանի որ բարդությունն ունի խոսքիմաս-տային նույն արժեքը, ինչ նրա հիմքային, այսինքն՝ վերջին բաղադրիչը:

Գոյական-բայարմատ՝ գոյականի խոսքիմասային արժեքով՝ Եվ շշնջաց մահահասն էլ՝ «Այստեղ մահս մահ չէ ինձ» (233):

բ) Ածականի խոսքիմասային արժեքով երկարմատ բարդությունները ևս աչքի են ընկնում լեզվա-կան նորաբանությունների կառուցվածքային տիպերի մեջ: Սրանք կազմվում են խոսքիմասային տար-բեր արժեք ունեցող բաղադրիչներից՝ գոյական-գոյական, գոյական-բայարմատ, գոյական-ածական, գո-յական-մակբայ և այլն։ Տարբեր խոսքի մասեր զուգորդվելով՝ կազմում են նոր բարդ բառ՝ ածականի խոսքիմասային արժեքով. ինչպես՝ Ու վեր ելավ Սիամանթոն իր հոտի հետ գառնաձայն (196), Էն կաթ-նակուրծք արոտներով, ցող ու շաղով էն մաքուր (197), Մի վիթխարի մաքի թվաց Սիփան սարը ծաղ-կասեզ (197), Հավերժ ծուխ է Աստծուց խնդրում ոսկեբուրվառ հայ խունկին (200), Չէ՛... ափն ի վար՝ կարապնակուրծք աղջիկները մերկացան (201), Ու կասկածով ցած էր նայում Սիամանթոն սիրախանդ (212), Ասես ծովում հալվում էին մարմինները լուսամոմ (201), Որոնց բոցը՝ ծովի մեջ էլ բոց էր մնում… սիրածոմ (202), Մինչ ծաղկածով իր լանջերով բույր է խնկում (219), Աստծուն Խորտակեցին կամուրջն իսկույն խոլամները գայլընկեր (221), Հիշեց մութը սիրաճրագ (227), Սիփանաչափ մի ժայռ, ասես, ընկավ սրտի ուսերից (233), Ու վեր կացավ սիրատենչը՝ դեռ աղվաբեղ պատանի (234), Եվ ձկնածով ծովն էլ Վանի (258) (գոյական-գոյական), Դեռաթրթիռ սրտերի մեջ գաղտնաբոցն անթեղված (202), Տուն է կանչում հեռաթափառ հայորդոցն իր մոլոր (250) (մակբայ-բայարմատ), Համր ու մոլոր դեռ կծկե-լով պանդխտատար սև ճամփան (220), Սիփանահաս ու փոթորկող խնդությունից ուշքն անցավ (233), Առ գինն ահա՝ գաղտնի տված քո սրտագող մատանու (201), Համր ու մոլոր դեռ կծկելով պանդխտ-ատար սև ճամփան (220) (գոյական-բայարմատ), Ծովամուտքին Աղթամարն է՝ ոսկեզմրուխտ իր կղզով (200), Ցայում էին կույսերը դեռ մարմինները փրփրանուրբ (202), Մատաղ հովվին հեքիաթա-գեղ տեսիլ էին թվում սուրբ (202), Նորից եկավ եղնկանույշ այն աղջիկը տեսլական (205), Էն թրակեռ իր հոնքերի կամարները թող փլվեն (253) (գոյական-ածական), Իր յոթնածուխ յուրտը զարկել, ինչպես իր սև յափնջին (257), Մեջ յոթնեղբայր քո լեռների, ուր հովերն են նիրվանա (244) (թվական-գոյական):

գ) Մակբայի խոսքիմասային արժեքով երկարմատ բարդություններ. Մերթ հայտնվում ու նազում էր կարապնասահ, հերարձակ (202), Ու պապանձվեց գիշերահար, քնեց սարն էլ Սիփանա (221), Բայց թվաց, թե ինքն զգաց, որ մուրազահաս՝ մահացավ (230) (գոյական-բայարմատ), Անհետ կորած իր արևին դեռ կսպասեր գաղտնատանջ (222) (ածական-բայարմատ), Մերթ կասկածում սիրամոլոր՝ «Ին-չո՞ւ ոչ մի լուր չկա» (252) (գոյական-ածական), Ծովը մտան... ծովը փրփրեց մարմնաճերմակ, հյուս-քասև (201) (գոյական-ածական):

ԱԾԱՆՑԱՎՈՐ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Լեզվական նորաբանությունների կառուցվածքային տիպերի մեջ հանդիպում ենք նաև ածանցավոր կազմությունների, բայց ածանցումը՝ որպես բառակազմության եղանակ, բնորոշ չէ լեզվական նորակազմություններին և այնքան գործուն դեր չունի բառակազմության մեջ, որքան բարդությունը։ Մեր ուսումնասիրած բնագրում հանդիպում են -(ա)վետ , -ուհի , -իկ ածանցներով նորաբանություններ, ինչպես` Դրախտավետ Բինգյոլի հետ մրցման ելնում եթերում (234), Նա՝ բեկուհի, ես՝ մի հովիվ, հայրը՝ զինված, ես՝ անզենիկ (252), Քո երազի անմեղիկն եմ (210):

Հանդիպում են նաև բարդ ածանցավոր կազմություններ, ինչպես` Ու հաց կերան մի ամանից, կաթնաբրդոն կորեկի (248), Կուսանոցի կույսերն էին՝ մարմնատանջիկ, ամոթխած (201):

Լեզվի բառակազմական օրինաչափությունները կայուն են, բայց լեզվի զարգացման որոշակի շրջանում կարող են հանդես բերել որոշ նոր միտումներ, որոնք տարածվում են նոր բառակերտումների, այդ թվում և լեզվական նորաբանությունների վրա։

Գրողի նորակերտումները բաոամիջավայրում իրենց տեղում են, անփոխարինելի, որովհետև ունեն իրենց ոճական դերը տվյալ բնագրում։ Այս բառերը երբեմն փոխաբերական, բաղադրիչները հո-մանիշներից կամ հականիշներից կազմված մակդիրներ են և խոսքի պատկերավորման լավագույն մի-ջոց։ Այսպես՝ Խառնախուճապ կանայք, հարսներն այս ու այն կողմ ցրվեցին…. (269):

Բազմաքանակ են հեղինակի կազմած ու գործածած բաղադրյալ բառերը, որոնց մեջ մեծ ու կա-րևոր տեղ են բռնում բաղհյուսական բարդությունները: «Դրանք՝ իբրև ինքնուրույն ու անկախ իմաս-տային միավորներ, սերտորեն ու անմիջականորեն առնչվում-կապվում են լեզվի քերականական կա-ռուցվածքի, մասնավորապես՝ բառերի սովորական շարահյուսական կապակցությունների հետ և, ծա-գելով դրանցից, բարդ ու բազմազան հարաբերություններ են արտահայտում»

1:

1 Մարգարյան Ալ., Հայերենի բաղհյուսական բարդությունները, Երևան, 1986, էջ 3։

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 69-74.pdf · Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը հեղինակի կենդանության

72

Լեզվաոճական կարևոր միջոց են վերլուծական կազմություն ունեցող բաղհյուսական՝ հոմանիշնե-րի զուգադրումից և իմաստով ոչ այնքան մոտ, նույնիսկ հականիշ բառական միավորներով կազմված հարադրությունները։ Սրանք մեծ մասամբ իմաստով մոտիկ, համահնչուն ու ներդաշնակ բառական միավորներ են, որոնք հեղինակն օգտագործում է պատկերների, իմաստների նրբերանգություն ըստեղ-ծելու նպատակով։ Հ. Շիրազը, ժողովրդական դարավոր փորձի ծալքերը բացելով և դրանց նրբություն-ները բացահայտելով, ավելացնում է իր ժամանակի և իր նոր փորձը։ Բառակազմության այս ձևն առաջ է բերում խտացրած պատկերների՝ փոխաբերական, փոխանունական արագ ու ճիշտ ընկալումներ։ Ահա այդ բազմազան հարաբերություններն արտահայտող անվանական հարադրություններից.

ա) բաղադրիչները հոմանիշներ են, իմաստով մոտ՝ Մեր դարն հասավ, անցավ էն սև Թափառ-քոչվոր կյանքը քուրդի (259), Ու մուշ-անուշ արածելով՝ մեղմ ելնում էր սարն ի վեր (197),

բ) բաղադրիչները հականիշներ են. ժողովրդական բառերը գեղարվեստականանալով ստանում են իմաստային նորաբանության արժեք, ինչպես` Լույս ու մթին իր գագաթին գարուն-ձմեռ (219), Էգուց-էլօր հայ չես տեսնի՝ թե որ մեկ էլ աշխարհ գաս (214), Աղջիկ-տղի գործ քանդելը վանք քանդելուց վատ բան է (237),

գ) բաղադրիչները հավասարարժեք են, կամ առաջին մասը դառնում է երկրորդի բնութագրական մակդիրը՝ դրսևորելով առարկայի ներքին հատկանիշները, առարկայից ստացած գրողի տպավորու-թյունը՝ Մայր գետերն են երակներն արծիվ-երկրի նաիրյան (199), Հովվի մոր պես անիծելով այն վագ-րի վարդ-աղջկան (243), Ու պահելով չամիչի մեջ շող-մատանին հանց մի հույս (256), Ու պառավից՝ իր հույս-մորից նորից խնդրեց գլխիկոր (267). Թե սերն այն է, որ կրակից ձյուն-աղջկան ազատես (267), Մրմնջացին ուխտ-աղբյուրին իրենց կարոտն համբույրի (208). Կիջնեին ծովն Աղթամարա կղզուց՝ անուշ մի դողով Լողանալու ծովածոցում, մկրտվելու… սեր-ցողով (201), Ասես ճչաց՝ «Ո՞ւր ես քնել, ան-տես խո չե՞ս հանց քամի... Անմեղ գառի նման ունես դու՝ հազար գայլ-թշնամի» (264), Յոթ-երկնքի աստղիկն եմ ես (204),

դ) բաղադրիչներից մեկը բարբառային, ժողովրդախոսակցական է, մյուսը՝ գրական՝ Ու ծառս էին լինում ձիերն հարսնառի լաց-կականում (269):

Կան հարադրություններ, որոնց կազմության հիմքում ընկած են փոխաբերություն, փոխանունու-թյուն, պատճառահետևանքային կապ և այլն, օրինակ՝ արծիվ-երկիր բարդության հիմքում համեմա-տությունն է (երկիրն արծվի նման է):

Հ. Շիրազն իր պոեզիան հարստացրել է նաև բառական կրկնություններով, որոնք առավելապես հատուկ են բանավոր ժողովրդախոսակցական լեզվին։ Կրկնավորներն օգտագործում է ոճական նպա-տակով, ստեղծում իմաստի ինտենսիվություն։ Երբեմն կրկնվող բաղադրիչները որոշ հնչյունափոխու-թյան են ենթարկվում և իմաստային նրբություն արտահայտում. օրինակ՝ Ու շրշալով, ու շիկնելով, հու-շիկ-մուշիկ իջավ ձոր (210), Ծովը մտան փրփուր-փրփուր, տեսիլներով մարմնաձև (201): Հանդիպում են նաև համադրական կազմություններ. Յա՛ր, ինձ յարեյար մի՛ գցե (243), Վարդս խարեխար մի՛ գցե (243), Աղբրից աղբյուր ու քոչեքոչ՝ յարից մի լուր հարցնում (254):

Գրողն օգտագործում է ժողովրդախոսակցական լեզվի բառաշերտի անբաժանելի մասը կազմող բազմաթիվ բայական հարադրություններ: Դրանք խոսքին ժողովրդական շունչ և երաժշտականություն տվող լեզվաոճական միջոցներ են: Գործածում է երկու գլխավոր բայերի միացությամբ կազմված հա-րադրություններ, որոնք, ըստ Գ. Ջահուկյանի, «Կա՛մ բայական մի նոր, դարձվածային իմաստ են ար-տահայտում, կա՛մ հանդես են գալիս որպես կերպային արժեք ունեցող և բուն հատկանշային բայի կա-պակցություն, կա՛մ աստիճանավորում-ուժեղացնում են միևնույն իմաստը»

1: Դրանք հիմնականում

գրում է միության գծիկով, այսպես՝ Ցոլաց-ընկավ կույսի սիրտն ու այլայլեց աղջկան (210), Թռավ-մտավ հովվի սիրտն ու կանթեղվեց սիրալույս (210), Թռավ-կորավ քերծերի մեջ՝ շվար թողած որսկա-նին (205), Հասավ-անցավ մայր Արաքսն էլ՝ Խուդափերին կամուրջով (221), Ոտքերն ընկավ, բայց ոտքերից քաշեց-գետնեց խորամանկ (240):

Հ. Շիրազը կազմում է նաև վ ածանցով այնպիսի բայեր, որոնք գրական հայերենում այդքան էլ գործածական չեն, այսպես՝ Ասուպվելով մի աստղ ընկավ գուշակումով անբարի (239), Որի ճիչը վեր արտուտվեց՝ «Իմ հո՛ղ, նորից ի՜մն ես դու, Վայըս չքվեց… հայ մնալս ինձ քո գիրկը ետ բերեց» (232), Թռավ-մտավ հովվի սիրտն ու կանթեղվեց սիրալույս (210), Որ բանդվեցին սև աչքերում սերս, սիրտս ու հոգիս (252), Թե ճամփեքիս չկամրջվեն նուրբ հոնքերն աղջկա (253), Միակ սուրբը մայրենին է, հայրենին է մասիսված (244), Մահագունվեց դժոխք մի պահ, անշնչացավ… երջանիկ (233):

Հանդիպում են նաև բազմաթիվ բայական (տարբեր եղանակաժամանակային արտահայտվածու-թյամբ) նորաբանություններ, որոնք կազմվել են գոյականներից, ինչպես՝ Ճերմակ նռնած կուրծքն ասում էր՝ «Ծովն էլ հուրըս չի՜ մարե» (203), Կիսվեց սև թուխպն իր կարոտի, արծըվացավ սիրտը հեզ

1 Ջահուկյան Գ., Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Երևան, 1974, էջ 413:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 69-74.pdf · Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը հեղինակի կենդանության

73

(230), Խանդը վագրեց եղնիկ սրտում՝ չէ՛, չեն լինի բախտավոր (253), Սարն ի վար է սուրհանդակում աղբյուրներին իմ բոլոր (250):

Հ. Շիրազի գործածած վերը նշված նորաբանությունները չկան Ստ. Մալխասյանցի «Բացատրա-կան բառարանում»

1, տեղ է գտել միայն երկնափիրուզն բառը` հետևյալ մեկնաբանությամբ՝ «գ.

(հանք.) քաղկեդոն քարի մի տեսակը, բաց կանաչ գոյնով, կոչվում է նաև ոսկեպրաս, պրսափ գոյնի պատճառով. թանկագին քար»

2:

Պոեմի առաջին տարբերակում նորաբանություններն ունեն հետևյալ կառուցվածքային տիպերն ու կազմավորման սկզբունքները. ածանցավոր կազմություններ չկան, երկարմատ բարդություններ են` կազմված Ա-հ-Ա կաղապարով, ինչպես` … Գուրգուրում եր դեմքը նրա շռայլ արփին նորածագ (5), Սուրբ ե կոչվում կարկաչախոս լույս աղբյուրի զանգի հետ (6), Նրանց հետ եր Խջեզարեն` բեկի դուստրը վարսասաթ (8), Մտավ ջահել հովվի բոցոտ սրտի դաշտը ծաղկաբեռ (8), Հովեր կուգան Սիփան սարից, ծաղիկներից արնաթերթ (11):

Կան նաև Ա-Ա կաղապարով կազմություններ, ինչպես` Նորից նրա ուշքը գնաց գորգի վրա աստաղհուռ (15), Յեվ հովիվը միտք եր անում և մտքերն արևկեզ (16):

Ածականի խոսքիմասային արժեքով նորակազմություններ են` հետևյալ բաղադրիչային կազմու-թյամբ. գոյական բայարմատ` Վորոնց տակից շողշողում են աչքերն անահ, լուսաբուխ (5), Թռչում եյին կայծեր դառած ձիերն ամեն սանձաթող (23), գոյական+գոյական` Կուլ գնացին հեռու մեգում կատար-ները ձյունաշող (33), Շուշանաշող ու լուսալի գարնան յերազ յերկնքում (11), ածական + գոյական` Իմ աղջիկը յես պիտի տամ ջահել բեկի քաջազարմ (13), ածական + բայարմատ` Ասես հովիկն անցավ գետի ալիքներով մանրածեծ (17): Հանդիպում են նաև գոյականի և մակբայի խոսքիմասային արժեքով նորակազմություններ, ինչպես` Սարի գիշեր, սիրո գիշեր` ասղաշարը ճակատին (28), Յեվ աղջիկը կարոտակեզ ընկավ գիրկը պառավի (16):

Նորակազմ բայեր չեն հանդիպում: Այսպիսով՝ համեմատելով պոեմի առաջին և վերջին տարբերակներում առկա նորաբանություն-

ները, արձանագրվում է այն իրողությունը, որ առաջին տարբերակում առկա են մոտ 30 նորաբանու-թյուններ, վերջին տարբերակում դրանք չեն պահպանվել, և ստեղծվել են 80-ից ավել նորաբանություն-ներ: 4 նորաբանություն հեղինակը գործածել է և՛ առաջին, և՛ վերջին տարբերակներում` ասղաշար, հարսնառն, սիրակեզ, աղջիկ-տղա:

Մարիամ Հակոբջանյան

Հ. ՇԻՐԱԶԻ «ՍԻԱՄԱՆԹՈ ԵՎ ԽՋԵԶԱՐԵ» ՊՈԵՄԻ ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԻՊԵՐԸ

Բանալի բառեր՝ նորաբանություն, կառուցվածքային առանձնահատկություններ, բառակազմական տիպ, բառապաշար, գործառույթ, բաղադրիչ, ձևույթային կառուցվածք,

բազմաբաղադրիչ բառ, բառակազմական վերլուծություն, բարդ նորակազմություն

Հ. Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը կարևոր տեղ է զբաղեցնում ոչ միայն հայ գրականության այլև գրական հայերենի մեջ, ավելի ճիշտ՝ լեզվի բառապաշարի մեջ: Այս ստեղծագործության բառակազմական վերլու-ծությունից հանգում ենք այն եզրակացության, որ պոեմում ոչ միայն գերազանց համադրված են համագործածա-կան բառերն ու բառակապակցությունները, այն նաև այն հարուստ է հեղինակային նորաբանություններով: Կա-ռուցվածքային և գործառական առանձնահատկություններով այս պոեմի նորաբանությունները համապատասխա-նում են հայոց լեզվի բառակազմական ընդհանուր օրենքներին:

Սույն հոդվածում դիտարկվում են նշված պոեմի նորակազմությունների կառուցվածքային տիպերն ու բառա-կազմական առանձնահատկությունները, որն արժանի է լեզվաբանական հետազոտությունների օբյեկտ լինելու, քանի որ ավելի քան հարյուր նորակազմություններով է լցնում մեր լեզվի բառապաշարը, որոնք միաժամանակ տաղանադավոր հայ գրողի գեղարվեստական մտածողության երանգներն են կրում:

1 Մալխասեանց Ստ., Հայերեն բացատրական բառարան, Երևան, 1944:

2 Նույն տեղում, էջ 567:

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 69-74.pdf · Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը հեղինակի կենդանության

74

Мариам Акобджанян

СТРУКТУРНЫЕ ТИПЫ И ПРИНЦИПЫ ОБРАЗОВАНИЯ НЕОЛОГИЗМОВ В ПОЭМЕ О. ШИРАЗА «СИАМАНТО И ХДЖЕЗАРЕ»

Ключевые слова: неологизм, структурная особенность, словообразовательный тип, словарь, функция, компонент, морфемная структура, многокомпонентное слово,

словообразовательный разбор, сложные новообразования

Поэма О. Ширазa «Сиаманто и Хджезаре» занимает важное место как в армянской литературе, так и в литературном языке, а точнее, в лексическом запасе языка. Анализ словообразования этого произведения приводит нас к выводу о том, что в нем не только превосходно сочетаются общеупотребительные слова и словосочетания, нo еще это произведение богато авторскими неологизмами. По структурным и функциональным характеристикам неологизмы этой поэмы построены по правилам словообразования общего литературного армянского языка.

В данной статье рассматриваются структурные типы и особенности словообразования в произведении О. Шираза. Нами было установлено, что более ста неологизмов пополняют лексику нашего языка, одновременно выражая оттенок художественного мышления талантливого армянского писателя.

Mariam Hakobjanyan

STRUCTURAL TYPES AND PRINCIPLES OF THE FORMATION OF NEOLOGISMS IN THE POEM "SIAMANTO AND KHJEZAREH" BY H. SHIRAZ

Keywords: neologism, structural feature, word formation type, vocabulary, function, component, morphemic structure, multi-component word, word formation analysis, complex neologisms

The poem "Siamanto and Khjezareh" by H. Shiraz has an important place in the Armenian literature and in the

Armenian literary language, particularly in the vocabulary of the language. The analysis of word formation of the poem leads us to the conclusion that in this work not only common words and word combinations are perfectly matched but it is also rich with author's neologisms. With their structural and functional characteristics the neologisms of this poem correspond to the rules of word formation of the literary Armenian language.

In this article we discuss structural types and means of word formation in the mentioned poem, which can be a worthy object for the linguistic analysis, as more than a hundred new words fill the vocabulary of the language and they also maintain the color of the creative thinking of the talented Armenian writer.