18
1 Սուրահ «Մաեդե» Հանուն ողորմած և բարեգութ Աստծո 1. Ո՛վ հավատացյալներ, հարգեք ձեր հանձնառությունները: Ձեր հոտերը կազմող կենդանիների մսով սնվեք, բայց մի՛ կերեք այն կենդանիներին, որոնք արգելված են: Մի՛ կերեք նաև այն կենդանիներին, որոնց իբրև որս սպանելը արգելված է, երբ ուխտագնացության մեջ եք: Աստված, ըստ Իր կամքի, հրամաններ է տալիս: 2. Ո՛վ հավատացյալներ, Աստծուն նվիրված վայրերը մի սրբապղծեք: Ոչ էլ հարեմի նվիրական ամիսը: Հարգե՛ք մատաղացու կենդանիներին և նրանց վրայից կախված զարդերը: Հարգեցեք նրանց, ովքեր ուխտի են գնում և ջանում են բաժին ստանալ Աստծո առատաձեռնությունից ու բարերարությունից: Երբ ուխտագնացությունը վերջացնեք, կարող եք արարողությունը սկսել: Տաճարի մուտքը ձեր դեմ փակողների նկատմամբ մի տածեք այնպիսի ատելություն, որ ամբարիշտների մեջ ընկնեք: Միմյանց մղեցեք արդար ու բարեպաշտական գործեր կատարելու: Զգուշացեք ոճրի մեջ ընկնելուց: Երկնչեք Տիրոջից, որովհետև Իր պատիժները ահավոր են: 3. Ձեզ արգելված է ուտել մեռած, խեղդված, վթարի ենթարկված ու եղջյուրի հարվածով սպանված, գազանի որս դարձած կենդանիների միս, արյուն և խոզի միս: Տարբեր խնդիր է, եթե նրանց մաքրագործեք նախքան սատկելը: Արգելված է նաև կուռքերի սեղանների շուրջ մորթված և բոլոր այն կենդանիների միսը, որոնց սպանվելուց առաջ Աստծո անունը չեք տվել: Ձեզ արգելված է նաև ղումարի միջոցով ստանալ կենդանու մսից բաժին: Վա՜յ անհավատներին, որոնք ձեր կրոնը կլքեն: Նրանցից մի վախեցեք, այլ վախեցեք Ինձանից: Այսօր ձեր կրոնի վրա կնիք դրեցի, Իմ շնորհներով լրացրի: Ինձ հաճո թվաց իսլամությունը տալ ձեզ: Նա, որ անել վիճակից կամ սովից մղված ոտնակոխ է արել մեր պատվիրանները, թողություն պիտի գտնի, որովհետև Աստված ներողամիտ է:

Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

1

Սուրահ «Մաեդե»

Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

1. Ո՛վ հավատացյալներ, հարգեք ձեր հանձնառությունները: Ձեր հոտերը

կազմող կենդանիների մսով սնվեք, բայց մի՛ կերեք այն կենդանիներին,

որոնք արգելված են: Մի՛ կերեք նաև այն կենդանիներին, որոնց իբրև որս

սպանելը արգելված է, երբ ուխտագնացության մեջ եք: Աստված, ըստ Իր

կամքի, հրամաններ է տալիս:

2. Ո՛վ հավատացյալներ, Աստծուն նվիրված վայրերը մի սրբապղծեք: Ոչ էլ

հարեմի նվիրական ամիսը: Հարգե՛ք մատաղացու կենդանիներին և նրանց

վրայից կախված զարդերը: Հարգեցեք նրանց, ովքեր ուխտի են գնում և

ջանում են բաժին ստանալ Աստծո առատաձեռնությունից ու

բարերարությունից: Երբ ուխտագնացությունը վերջացնեք, կարող եք

արարողությունը սկսել: Տաճարի մուտքը ձեր դեմ փակողների նկատմամբ

մի տածեք այնպիսի ատելություն, որ ամբարիշտների մեջ ընկնեք:

Միմյանց մղեցեք արդար ու բարեպաշտական գործեր կատարելու:

Զգուշացեք ոճրի մեջ ընկնելուց: Երկնչեք Տիրոջից, որովհետև Իր

պատիժները ահավոր են:

3. Ձեզ արգելված է ուտել մեռած, խեղդված, վթարի ենթարկված ու եղջյուրի

հարվածով սպանված, գազանի որս դարձած կենդանիների միս, արյուն և

խոզի միս: Տարբեր խնդիր է, եթե նրանց մաքրագործեք նախքան սատկելը:

Արգելված է նաև կուռքերի սեղանների շուրջ մորթված և բոլոր այն

կենդանիների միսը, որոնց սպանվելուց առաջ Աստծո անունը չեք տվել:

Ձեզ արգելված է նաև ղումարի միջոցով ստանալ կենդանու մսից բաժին:

Վա՜յ անհավատներին, որոնք ձեր կրոնը կլքեն: Նրանցից մի վախեցեք, այլ

վախեցեք Ինձանից: Այսօր ձեր կրոնի վրա կնիք դրեցի, Իմ շնորհներով

լրացրի: Ինձ հաճո թվաց իսլամությունը տալ ձեզ: Նա, որ անել վիճակից

կամ սովից մղված ոտնակոխ է արել մեր պատվիրանները, թողություն

պիտի գտնի, որովհետև Աստված ներողամիտ է:

Page 2: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

2

4. Քեզ հարցնելու են, թե ի՞նչ է թույլատրված իրենց: Պատասխանիր. «Բոլոր

լավ բաները թույլատրված են: Որսի կենդանիների միսը, որ որսացել են

որսորդական շները, Աստծուց ստացած գիտության համաձայն,

թույլատրված է ձեզ: Կերեք նրանց՝ Աստծո անունը տալով և Աստծուց

երկնչեք, քանզի Նա արագ հաշվեհարդար է տեսնում։

5. Այսօր ձեր առջև բացվեց բոլոր լավ բաների աղբյուրը: Այլ կրոն

դավանողների սնունդը օրենքով արգելված չէ ձեզ, և ձեր սնունդն էլ

կարելի է նրանց: Դուք կարող եք կնության առնել հավատացյալների և այլ

կրոն դավանողների պարկեշտ աղջիկներին՝ պայմանով, որ նրանց

դրամօժիտը տաք: Նրանց հետ ցոփությամբ մի ապրեք ու նրանց հետ

հարճի պես մի՛ վարվեք: Ով որ իր հավատքը ուրանա, իր բարի գործերի

վարձքը կկորցնի և հանդերձյալ աշխարհում թշվառ կլինի:

6. Ո՛վ հավատացյալներ, աղոթելուց առաջ լվացեք դեմքներդ և ձեռքներդ

մինչև արմունկը, գլուխներդ և ոտքերդ մինչև կրունկը սրբեցեք: Ձեր

կանանց հետ մերձենալուց հետո մաքրվեք: Եթե հիվանդության կամ

ճամփորդության մեջ եք, ձեր բնական կարիքները հոգալուց հետո կամ

կնոջ հետ մերձենալուց հետո, ջուր չլինելու դեպքում, ձեր երեսը և ձեռքերը

շփեք մաքուր ավազով: Աստված չի ցանկանում, որ Իր լուծը ծանր լինի ձեզ

համար։ Այլ փափագում է Իր շնորհները ձեզ հասցնել, որպեսզի

երախտապարտ լինեք Իրեն:

7. Հիշե՛ք, Աստծո բարիքները ձեր նկատմամբ և Նրա պայմանը, որ

հաստատեց ձեզ հետ, երբ ասացիք. «Մենք լսեցինք և հնազանդվեցինք»:

Երկնչեք Աստծուց, որովհետև Նա գիտի, թե ինչ կա ձեր սրտերում:

8. Ո՛վ հավատացյալներ, հանուն Աստծո ապստամբեք և արդար եղեք

վկայություններ տալու մեջ: Ատելությունը ուրիշ խմբի նկատմամբ թող ձեզ

չմղի անարդար գործ անելու: Արդարակորով եղեք: Արդարությունը մոտ է

բարեպաշտությանը: Երկնչեք Աստծուց, որովհետև Նա տեղյակ է ձեր

գործերից:

9. Աստված Իր գութը և շքեղ վարձատրություն է խոստացել նրանց, ովքեր

հավատացյալ լինելու արժանիքին կմիացնեն նաև բարերարությունը:

Page 3: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

3

10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում, դժոխքի զոհերը

կլինեն:

11. Ո՛վ հավատացյալներ, հիշեք Աստծո բարիքները: Այն ժամանակ, երբ

թշնամիները մտածում էին զենքերը ձեր դեմ ուղղել, Աստված կասեցրեց

նրանց: Երկնչեք Նրանից: Ճշմարիտ հավատացյալները թող միայն

Աստծուն ապավինեն:

12. Աստված ընդունեց Իսրայելի զավակների ուխտը: Նրանց տվեց

տասներկու խնամակալներ ու ասաց. «Ձեզ հետ կլինեմ, եթե անթերի

կատարեք աղոթքը, ողորմություն տաք և Իմ առաքյալներին հավատաք:

Եթե նրանց օգնեք և ձեր հարստությունը օգտագործեք նվիրական կրոնը

պաշտպանելու համար, կներեմ ձեր մեղքերը և ձեզ կմտցնեմ գետերով

ողողված պարտեզների մեջ: Նա, ով այս զգուշացումից հետո մերժի

հավատալ, մոլորության ճամփով կընթանա:

13. Բայց որովհետև նրանք իրենց ուխտը չպահեցին, նրանց անիծեցինք:

Նրանց սրտերը քարացրինք: Նվիրական մատյանների խոսքերը

խեղաթյուրում և մի մասը ծածկում են: Ամեն անգամ դու տեղեկանում ես

նրանց խարդախություններից մեկի մասին: Բայց ներիր և գթա նրանց:

Որովհետև Աստված սիրում է բարեգործներին:

14. Մենք ընդունեցինք նաև քրիստոնյաների դաշինքը: Բայց նրանք ևս իրենց

մտքներից հանեցին մեր պատվիրանների մի մասը: Մենք նրանց մեջ

սերմանեցինք ատելություն և անհամաձայնություն, որ կտևի մինչև

հարության օրը: Եվ դեռ Աստված ցույց կտա, թե ինչ են արել նրանք:

15. Ո՛վ դուք, որ օրենքի Գիրքն ընդունեցիք: Մեր մարգարեն ձեզ ցույց տվեց

բազմաթիվ հատվածներ, որ կծածկեիք, և ներելու է (ձեր մեղքերից)

շատերը: Անշուշտ, Աստծո կողմից ձեր վրա իջավ լույս և լուսավորիչ Գիրք:

16. Աստված նրանով փրկության ճանապարհ կառաջնորդի նրանց, ովքեր Իր

կամքին կհպատակվեն: Աղջամուղջի լույսից կհանի նրանց ու ճշմարիտ

ճանապարհ կառաջնորդի:

17. Նրանք, որ ասում են, թե Մարիամի որդի Քրիստոսը աստված է,

անհավատներ են: Պատասխանիր նրանց. «Ո՞վ կարող է կասեցնել Աստծո

Page 4: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

4

բազուկը, եթե Նա ցանկանա բնաջնջել Մարիամի որդի Հիսուսին, նրա

մորը և աշխարհի բոլոր էակներին: Երկինքների, երկրի ու մթնոլորտի

անհունության վեհապետն Աստվածն է: Նա ըստ Իր կամքի

ստեղծագործում է ինչ ցանկանա, որովհետև Նա ամենակարող է»:

18. Հրեաները և քրիստոնյաները ասում են. «Մենք Աստծո սիրելի զավակներն

ենք»: Պատասխանիր նրանց՝ ասելով. «Ուրեմն ինչու՞ է պատժում ձեզ ձեր

իսկ ոճիրների համար: Դուք միայն մի մասն եք այն մարդկանցից, որ

ստեղծեց»։ Նա իր կամքով ներում է մարդկանց կամ պատժում: Իրեն են

պատկանում երկինքները, երկիրն ու ինչ որ կա նրանց միջև: Նա վախճանն

է, որին կհանգի ամեն բան:

19. Ո՛վ դուք, որ ընդունեցիք նվիրական մատյանները: Մեր մարգարեն դեպի

ձեզ եկավ որոշակի ընդմիջումից ու դադարից հետո, որպեսզի

ճշմարտությունը հայտնի, և չասեք, թե «Աստծո սպառնալիքները

հաղորդող ու խոստումները ավետող առաքյալ չի գալիս այլևս մեզ»:

Ահավասիկ, ձեր մեջ է Աստծո սպառնալիքները հաղորդող ու

խոստումները ավետող առաքյալը: Աստված ամեն ինչի համար

անսահման զորություն ունի:

20. Եվ Մովսեսը իսրայելցիներին ասաց. «Հիշե՛ք այն բարիքները, որ Աստծուց

ընդունեցիք: Նա ձեզ մարգարեներ ուղարկեց, թագավորներ տվեց: Եվ

շնորհեց այնպիսի բարիքներ, որ չէր շնորհել ոչ մի ուրիշ ազգի»:

21. (Մովսեսն ասաց նրանց). «Ո՛վ իմ ժողովուրդ, մտեք այն նվիրական երկիրը,

որ Աստված ձեզ համար սահմանել է: Ետ մի՛ դարձեք, գուցե կորստյան

մատնվեք»:

22. (Իսրայելցիները պատասխանեցին). «Այս երկրում հսկաներ են ապրում:

Մենք ներս չենք մտնի մինչև այն ժամանակ, քանի դեռ նրանք դուրս չեն

եկել: Եթե դուրս գան, մենք այն կգրավենք»:

23. Երկու տղամարդ, որոնք Տիրոջից երկնչում էին և արժանացել էին Նրա

շնորհներին, ասացին. «Քաղաքի դռան առջև ներկայացեք: Ներս մտնեք թե

չէ, հաղթանակը ձերը կլինի: Եթե հավատացյալ եք, ապավինե՛ք Աստծուն»:

Page 5: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

5

24. (Ժողովուրդը) ասաց. «Ո՛վ Մովսես, մենք քաղաքի դռան առջև չենք

ներկայանալու, քանի դեռ նրանք ապրում են այնտեղ: Դու գնա քո Աստծո

հետ և միասին կռվեք: Մենք պետք է այստեղ մնանք»:

25. Մովսեսը գոչեց. «Տե՛ր, ես միայն իմ և եղբորս տերն եմ: Մեզ և այս

անհնազանդ ժողովրդին առանձնացրու իրարից»:

26. Այնուհետև Աստված արտասանեց այս բառերը. «Քառասուն տարի այս

երկրի մուտքը արգելված կլինի նրանց: Աշխարհի վրա պիտի թափառեն:

Իսկ դու այլևս մի հոգա այս ամբարիշտ ժողովրդի համար»:

27. Ո՛վ մարգարե, նրանց կետ առ կետ պատմիր Ադամի որդիների

պատմությունը, որոնք ընծա մատուցեցին: Մեկի ընծան ընդունվեց,

մյուսինը մերժվեց: Մերժվողն ասաց իր եղբորը` քեզ պիտի սպանեմ: Իսկ

անմեղը պատասխանեց. «Աստված միայն առաքինի մարդկանց զոհը

կընդունի»:

28. Եթե դու ինձ սպանելու համար ձեռք բարձրացնես, վրեժխնդիր չեմ լինի,

որովհետև վախենում եմ Աստծուց` տիեզերքի Վեհապետից:

29. Ես նախընտրում եմ, որ դու վերադառնաս իմ և քո մեղքերով

բեռնավորված, բնակվես գեհենի մեջ, որ հատկացվել է նենգամիտներին:

30. Արյան ծարավը ավելի բարձրացավ նախանձողի սրտում: Նա սպանեց իր

եղբորը և դասվեց Աստծուն մերժողների շարքին:

31. Աստված ագռավ ուղարկեց, որ հողը փորելով ցույց տա, թե ինչպես պետք

է ծածկի իր եղբոր դիակը: Մարդասպանը գոչեց. «Ինչ ողորմելիի մեկն եմ:

Չեմ կարող այս ագռավի պես հողը փորել ու եղբորս դին ծածկել»: Ապա

զղջաց:

32. Ահա սրա համար է, որ Իսրայելի զավակներին տվինք այս պատվերը: Ով

որ մարդ սպանի, բացի այն դեպքից, որ սպանվածը բռնություն գործած

կամ երկրի վրա անբարոյականություն արած լինի, ամբողջ մարդկության

սպանողը կհամարվի: Իսկ ով որ մարդու կյանքը փրկի՝ ողջ մարդկությանը

փրկած կլինի: Մեր առաքյալները նրանց մեջ երևացին ակներև

Page 6: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

6

նշաններով: Բայց հրաշքներ գործելուց հետո էլ մարդկանց մեծ մասը մնաց

ամբարիշտության մեջ:

33. Աստծո և Իր մարգարեի դեմ պայքարողները և աշխարհի վրա

ապականություն տարածողները մահվամբ կպատժվեն կամ կկախվեն:

Նրանց ոտքերն ու ձեռքերը պետք է փոխնեփոխ կտրեք ու նրանց իրենց

տներից վտարեք: Ահա այս նախատինքներին կենթարկվեն այս

աշխարհում, իսկ հանդերձյալում նույնպես չարչարանքը իրենց բաժինը

կլինի:

34. Բայց նրանք, որ կզղջան ձեր իշխանության տակ գտնվելուց առաջ, Աստծո

գութին և ներողամտությանը կարժանանան:

35. Ո՛վ հավատացյալներ, երկնչեք Աստծուց և ջանացեք Նրա մոտ հասնել:

Հանուն Նրա մաքառեք և այսպիսով երջանիկ կլինեք:

36. Եթե նույնիսկ անհավատներն ունենային այն հարստության կրկնակին, որ

կա աշխարհում, ու այն տային վերջին դատաստանի օրը

չարչարանքներից զերծ մնալու համար, դարձյալ կմերժվեին: Իրենց

սպասող չարչարանքները զարհուրելի են:

37. Իզուր պիտի մաքառեն բոցերից դուրս գալու համար: Այնտեղ թաղված

կմնան ու իրենց կրած չարչարանքները հավիտենական կլինեն:

38. Կտրե՛ք գողերի ձեռքը՝ կին լինի թե տղամարդ, որպես պատիժ իրենց

կատարած գործի համար: Այս պատիժը Աստծո կողմից է: Նա հզոր է և

իմաստուն:

39. Ով որ զղջա իր գործած անօրինությունների համար և թողություն խնդրի,

Աստծուց թողություն կստանա: Անհիշաչար է Նա:

40. Չե՞ք գիտակցում, որ Աստված երկինքների ու երկրի վեհապետն է: Նա ում

կամենա՝ կների և ում կամենա՝ կպատժի, որովհետև Նա ամենազոր է:

41. Ո՛վ մարգարե, մի տրտմիր ի տես նրանց, ովքեր, իրար նախանձելով, դեպի

անհավատություն են գնում, և ոչ էլ ի տես նրանց, ովքեր ասում են՝

հավատում ենք, մինչդեռ սրտերում հերքում են իրենց լեզվից եկածը: Մի՛

Page 7: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

7

տրտմիր նաև ի տես այն հրեաների, ովքեր իրենց ականջները լայն բացում

են ստի առջև: Նրանք ուրիշների լրտեսներն են, որոնք քեզ մոտ չեն եկել:

Նրանք խեղաթյուրում են բնագիրը և ասում. «Եթե (Գիրքն) այս ձևով

կարդան ձեզ՝ ընդունեք, թե ոչ` զգուշացեք: (Ո՛վ մարգարե), Աստված ում

ցանկանա՝ կպատժի, և նույնիսկ դու չես կարող Աստծո զայրույթի դեմ որևէ

բան անել: Նրանք, ում սիրտը չի մաքրագործել Աստված, այս աշխարհում

նախատինքներով կբեռնավորվեն և հանդերձյալում էլ զարհուրելի

պատիժների կենթարկվեն»:

42. Նրանք լսում են Քո խոսքերը, որպեսզի դրանք ժխտեն և արգելված

կերակուրներով են սնվում։ Եթե քեզ իրավարար կարգեն, նրանց միջև

վճիռ կայացրու կամ հեռացիր նրանցից: Երբ հեռու լինես, չարությունը չի

կարող քեզ վնասել: Բայց եթե ստանձնես ձեռքդ առնել կշեռքը,

արդարությամբ դատիր նրանց: Աստված սիրում է արդարադատներին:

43. Բայց ինչպե՞ս կընդունեն քեզ իբրև իրավարար: Իրենց ձեռքում ունեն

Հնգամատյանը, որը պարունակում է Աստծո պատվիրանները: Բայց

դարձյալ կասկածում են ու չեն հավատում:

44. Մենք Հնգամատյանը ուղարկեցինք, որպեսզի մարդիկ դրանով

լուսավորվեն և ճշմարիտ ճանապարհով ընթանան: Աստծո կամքին

հանձնված մարգարեները գործածեցին այն` հրեաներին դատելիս,

օրենսդիրներն ու քահանաները առաջնորդվեցին Նրա օրենքներով:

Ժողովուրդը հանձնվեց նրանց պաշտպանությանը: Նրանք Իր վկաներն

էին: Ուրեմն, մի վախեցեք բնավ մարդկանցից, երկնչեք Ինձանից և Իմ

հավատքը մի ծախեք գծուծ շահի դիմաց: Ով որ իր վճիռներում չհետևի այն

ճշմարտությանը, որ Աստված երկնքից իջեցրեց, անհավատ կլինի:

45. Մենք հրեաներին պատվիրեցինք գործի դնել ակն ընդ ական օրենքը:

Կյանքի դեմ` կյանք, աչքի դեմ` աչք, քթի դեմ՝ քիթ, ատամի դեմ՝ ատամ,

վերքի դեմ՝ վերք պիտի պահանջել: Ով որ կրած նեղության վարձքը

ստանալով ողորմության կհատկացնի, Աստծո առջև արժանին շահած

կլինի: Վճիռ արձակված ժամանակ ով որ երկնքից արձակված մեր

պատվերները չպահի, հանցավոր կլինի:

46. Մյուս մարգարեների հետևից ուղարկեցինք Հիսուսին` Մարիամի որդուն,

Հնգամատյանը հաստատելու համար: Նրան տվեցինք Ավետարանը, որ

Page 8: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

8

հավատքի ջահն է և կհաստատի նախկին նվիրական մատյանների

վավերականությունը: Ավետարանը կլուսավորի և կուսուցանի նրանց,

ովքեր երկնչում են Աստծուց:

47. Քրիստոնյաները պիտի դատվեն Ավետարանի համաձայն: Նրանք, որ այլ

կերպ դատեն միմյանց՝ ամբարիշտներ են:

48. Ո՛վ մարգարե, մենք քեզ ուղարկեցինք ճշմարտություն պարունակող

Գիրքը, որ հաստատում է իրենից առաջ եկած գրքերը և նրանց մասին

վկայություն է տալիս: Հրեաներին ու քրիստոնյաներին դատիր Աստծո

պատվիրանների համաձայն: Նրանց անտեղի ցանկությունների

պատճառով չհեռանաս այն վարդապետությունից, որ տրվեց

մասնավորաբար քեզ: Ձեզանից յուրաքանչյուրին տվեցինք օրենքներ: Եթե

Աստված ցանկանա՝ ձեզ բոլորիդ կմիացնի մեկ կրոնի տակ: Բայց Նա

փորձեց իմանալ՝ արդյո՞ք դուք կպահեք Իր զանազան պատվիրանները:

Ջանացեք բարի գործերում մրցել իրար հետ: Ամենքդ էլ Աստծուն պիտի

վերադառնաք, ու Նա ցույց կտա, թե որտեղ եք մոլորվել:

49. (Ո՛վ մարգարե), երկնքից ստացված պատվերների համաձայն վճիռներ

արձակիր: Նրանց բաղձանքներին ականջ մի դիր: Զգույշ եղիր, որ քեզ

չհրապուրեն և չհեռացնեն այն պատվիրաններից, որ տրված են քեզ

Աստծո կողմից: Եթե իրենք հեռանան ճիշտ ուղուց, իմացիր, որ Աստված

նրանց կպատժի գործած որոշ մեղքերի համար: Անտարակույս,

ամբարիշտների թիվը շատ մեծ է:

50. Արդյո՞ք, տգիտության հիման վրա, վճիռ են ցանկանում, և սակայն

հավատացյալներն Աստծուց ավելի արդար դատավոր կարո՞ղ են

ունենալ:

51. Ո՛վ հավատացյալներ, հրեաների ու քրիստոնյաների հետ բարեկամական

կապ մի՛ հաստատեք: Թողեք, որ իրար հետ բարեկամ մնան: Ով որ իրենց

հետ բարեկամանա, ի վերջո նրանց կնմանվի, և Աստված բնավ չի

առաջնորդելու նենգամիտներին:

52. Ո՛վ մարգարե, նրանք, ում սիրտն ապականված է, իրար կմոտենան և

կասեն, թե վախենում են այն վտանգներից, որ սպառնում են իրենց: Բայց

Աստծո համար դյուրին է հաղթություն պարգևել (մուսուլմաններին) և կամ

Page 9: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

9

այնպիսի մի վիճակ ստեղծել, որ այս խումբը հրաժարվի իր գաղտնի

մտածողությունից:

53. Այն ժամանակ հավատացյալները կասեն. «Արդյո՞ք սրանք այն մարդիկ են,

որ Աստծո անունով հանդիսավոր երդում արեցին, թե մեր խմբին

կպատկանեն: (Նրանց ջանքերը ոչ մի արդյունքի չհանգեցին), ուստի

վնասարարներից եղան»:

54. Ո՛վ հավատացյալներ, եթե դուք ուրանաք ձեր հավատքը, Աստված

մարդկանց այլ խումբ կբերի, մարդիկ, որոնց Ինքը կսիրի, ու նրանք էլ

կսիրեն Իրեն: Նրանք հավատացյալների հանդեպ խոնարհ են, իսկ

անհավատների հանդեպ՝ անկոտրում ու զորեղ: Հավատքի համար պիտի

մարտնչեն և իրենց պարսավողի պարսավանքներից չպիտի վախենան:

Աստված իր ընտրյալներին կանի այս շնորհը: Իմաստուն և անսահման է

Նա:

55. Ո՛վ հավատացյալներ, դուք ձեզ պաշտպան ունեք Բարձրյալի բազուկը,

Նրա մարգարեին, հավատացյալներին, աղոթք անողներին, ողորմություն

տվողներին և Աստված պաշտողներին:

56. Նրանք, որ կընթանան Աստծո և մարգարեի ու հավատացյալների

պաշտպանության տակ, Աստծո զինվորներն են: Նրա վարդապետությանն

հետևողները հաղթանակ պիտի տանեն:

57. Ո՛վ հավատացյալներ, բարեկամություն մի հաստատեք բնավ նրանց հետ,

ում ձեզանից առաջ օրենքի գիրք են տվել, և ոչ էլ այն ամբարիշտների,

ովքեր ձեր հավատքը ծաղրի առարկա են դարձնում: Եթե հավատացյալ եք,

երկնչեք Աստծուց:

58. Բարեկամական կապ մի՛ հաստատեք նաև նրանց հետ, (ովքեր ծաղրում են

այն պահը, երբ (հավատացյալներին) աղոթքի եք հրավիրում), որովհետև

նրանք տգետներ են:

59. Հարցրու օրենքի Գրքի հետևորդներին. «Ինչո՞ւ եք սոսկում

հավատացյալներից: Նրա համար, որ նրանք հավատո՞ւմ են Աստծուն և

երկնքից ուղարկած մատյաններին: Եվ դա այն դեպքում, երբ ձեզանից

շատերը ամբարիշտ են»:

Page 10: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

10

60. Ո՛վ մարգարե, ասա նրանց դարձյալ. «Կուզե՞ք, որ ձեզ ավետեմ, թե ով է

Աստծո կողմից ամենավատ վարձատրությունը ստանում: Նրանք, ում

Աստված անիծել է Իր զայրույթի մեջ և այլակերպել է՝ դարձնելով

կապիկներ ու խոզեր, և նրանք, ովքեր պաշտել են ըմբոստ բռնատերին:

Սրանք ամենավատ դիրքում են հայտնվել և մոլորվածներ են:

61. Նրանք մտնում են ու ասում. «Մենք հավատում ենք», այն դեպքում, երբ

նրանք մտնում են անհավատությամբ ու դուրս գալիս անհավատությամբ:

Սակայն Աստված գիտի նրանց թաքցրածը:

62. Նրանց մեջ շատերը փութկոտությամբ դեպի անարդարություն են

ընթանում: Նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր սնվում են արգելված

կերակուրներով: Իրենց արարքները որքան զզվելի են:

63. Ինչո՞ւ օրենսդիրներն ու քահանայապետերը չեն սանձահարում նրանց,

որպեսզի նրանք անբարիշտ խոսքեր չասեն և արգելված կերակուրներ

չուտեն։

64. Հրեաներն ասացին. «Աստծո ձեռքերը շղթայված են»: Թող իրե՛նց ձեռքերը

շղթաներով ծանրաբեռնվեն, և իրենց գործած մեղքերի համար թող

անիծվա՛ծ լինեն: Ընդհակառակը, Աստծո երկու ձեռքն էլ ազատ են և

պատրաստ են շնորհներ տալու՝ ում որ ցանկանան: Քեզ իջեցված այաները

ավելացնելու են նրանց հանցանքներն ու անհավատարմությունը: Բայց

մենք նրանց մեջ սերմանեցինք ատելություն ու թշնամություն, որոնք

պետք է տևեն մինչև հարության օրը: Ամեն անգամ, որ քո դեմ կռվի կրակը

վառեն, Ամենակարողը մարելու է այն: Նրանք կթափառեն աշխարհով մեկ

և իրենց հետ կտանեն ապականությունը: Աստված ատում է

ապականիչներին:

65. Եթե Տիրոջ երկյուղը և հավատքը ունենային, իրենց մեղքերը կմաքրեին ու

կմտնեին երանության պարտեզների մեջ:

66. Եվ եթե պահեին Հնգամատյանի ու Ավետարանի պատվերները և Աստծո

ուղարկած պատվիրանները, կվայելեին իրենց գլխի վրա և ոտքի տակ

գտնվող ամեն բան: Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր չափավոր են: Բայց

մեծամասնության գործած արարքները ամբարիշտ են:

Page 11: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

11

67. Ո՛վ մարգարե, հայտնիր այն օրենքները, որոնք Աստված իջեցրեց քո վրա,

որպեսզի առաքելությունդ կատարած լինես: Աստծո բազուկը

կպաշտպանի քեզ մարդկանց բռնություններից: Որովհետև նա բնավ չի

առաջնորդում անհավատներին:

68. (Ո՛վ մարգարե), ասա օրենքի գրքի հետևորդներին. «Դուք Աստծո մոտ տեղ

չունեք, մինչև որ չպահեք Հնգամատյանը, Ավետարանը և Աստծո

ուղարկած պատվիրանները»: (Ո՛վ մարգարե), այն Գիրքը, որ ստացար

երկնքից, նրանց շատերի մեջ կուրությունը և անհնազանդությունը

կավելացնի: Բայց անհավատների ճակատագրով մի մտահոգվիր:

69. Հավատացյալները, հրեաները, քրիստոնյաները, սաբեականները, նրանք,

որ հավատում են Աստծուն ու վերջին դատաստանին և բարի գործեր են

կատարում, երկյուղից և չարչարանքից զերծ կլինեն:

70. Մենք ընդունեցինք հրեաների ուխտը և մարգարեներ ուղարկեցինք նրանց:

(Բայց) ամեն անգամ, երբ մի որևէ մարգարե ճշմարտություններ էր

հայտնում, ի հեճուկս նրանց ցանկությունների, Իսրայելի զավակները

մերժում էին հավատալ կամ էլ անօրինաբար սպանում էին ոմանց:

71. Նրանք կարծեցին, թե իրենց ոճիրները անպատիժ կմնան, որովհետև կույր

և խուլ մնացին: Աստված ներեց նրանց, բայց նրանց մեծ մասը կրկին

ընկավ կուրության մեջ: Հավիտենականը տեսնում է նրանց արարքները:

72. Նրանք, որ ասում են, թե Մարիամի որդի Հիսուսն Աստված է,

սրբապղծություն են գործում: Հիսուսը ինքն ասաց. «Ո՛վ Իսրայելի

զավակներ, պաշտեցեք Աստծուն, որ թե՛ իմ և թե՛ ձեր Տերն է: Ով որ ուրիշ

չաստվածների Աստծուն հավասար է դասում, երբեք չի մտնելու

երանության պարտեզների մեջ: Կրակի մեջ կլինի իր բնակավայրը:

Նենգամիտները որևէ օգնություն չեն կարող ակնկալել:

73. Նրանք, որ պնդում են, թե Աստված կազմում է երրորդության մի մասը,

անհավատներ են: Աստված միակն է: Եթե չփոխեն իրենց կարծիքը,

զարհուրելի չարչարանք կլինի իրենց վարձքը` ամբարիշտության համար:

Page 12: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

12

74. Մի՞թե նրանք երբեք չպիտի վերադառնան Աստծուն: Մի՞թե Նրա գութը

չպիտի հայցեն: Գթած և անհիշաչար է Աստված:

75. Մեսիան՝ Մարիամի որդին, Բարձրյալի առաքյալներից մեկն է միայն:

Իրենից առաջ ուրիշ առաքյալներ էլ եկել են: Եվ մայրը արդար է` նրանք

միասին ապրում էին ու կերակուր էին ուտում: Տես, թե ինչպես ենք նրանց

տալիս ապացույցներ և հետո տես, թե ինչպես են նրանք մոլորության մեջ

ընկնում:

76. (Ո՛վ մարգարե), ասա նրանց՝ պաշտո՞ւմ եք Աստծուց բացի այնպիսի

բաներ, որ չեն կարող պաշտպանել ձեզ, ոչ էլ վնասել: Մինչդեռ Աստված

ամեն բան լսում և իմանում է:

77. (Ո՛վ մարգարե), ասա օրենքի գրքերի հետևորդներին. «Ձեր հավատքի

սահմանները մի՛ անցեք` կեղծիքին հետևելու համար: Եվ մի՛ որդեգրեք

այն մարդկանց կարծիքը, ովքեր ձեզանից առաջ մոլորության մեջ էին և

իրենց հետ տարել են մարդկանց մեծագույն մասին»:

78. Հրեաների մեջ անհավատ եղածները անիծվեցին Դավթի և Մարիամի որդի

Հիսուսի բերանով, որովհետև անհնազանդ էին ու ամբարիշտ:

79. Նրանք բնավ ջանք չթափեցին` միմյանց հորդորելու հրաժարվել իրենց

գործած ոճիրներից: Վա՛յ նրանց գործերին:

80. Նրանց մեջ շատերին կտեսնես, որ անհավատների կողմն են վազում,

նրանց (կրքերի թելադրած) արարքները որքան զզվելի են, որոնց

պատճառով Աստծո զայրույթը իջավ նրանց վրա: Հավիտենապես

կգահավիժեն սոսկալի չարչարանքների մեջ:

81. Եթե հավատային Աստծուն, մարգարեին ու այն ամենին, որ ուղարկվել է

նրան, անհավատների հետ բարեկամությունը չպիտի փնտրեին բնավ:

Բայց նրանց մեծագույն մասը բաղկացած է նենգամիտներից:

82. Դուք փորձով կտեսնեք, որ հավատացյալների ամենակատաղի

թշնամիները հրեաներն ու կռապաշտներն են: Իսկ իրենց քրիստոնյա

համարողները ամենամտերիմ բարեկամներն են հավատացյալների:

Որովհետև քահանաներ և աբեղաներ ունեն խոնարհությամբ՝ նվիրված:

Page 13: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

13

83. Երբ նրանք լսեն մարգարեին ուղարկված այաները, (ուրախությունից)

կլացեն: Որովհետև ճանաչում են ճշմարտությունը: Նրանք գոչեցին. «Տե՛ր,

հավատում ենք: Մեզ էլ դասիր (ճշմարտությունը) վկայողների շարքին»:

84. Ինչո՞ւ չպիտի հավատայինք Աստծուն և Իր հայտնած

ճշմարտություններին, երբ բաղձում ենք, որ Ինքը մեզ տեղ տա արդարների

մեջ:

85. Աստված լսեց նրանց ձայնը և, իբրև վարձատրություն, նրանց տվեց

գետերով ողողված երանության պարտեզներ, ուր պիտի բնակվեն

հավիտենապես: Բարի գործողների վարձքը սա է:

86. Իսկ նրանք, ովքեր մեր այաները սուտ են հռչակում, դժոխքի մեջ

կգահավիժեն:

87. Ո՛վ հավատացյալներ, բնավ մի արգելեք այն լավ բաները, որոնց

գործածությունը թույլատրել է Աստված: Նրա պատվերները ոտնակոխ մի

արեք, որովհետև ամբարիշտներին ատում է:

88. Սնվեցեք այն թույլատրված սնունդներով, որ Աստված շնորհել է ձեզ Իր

առատաձեռնությամբ: Երկնչեք Աստծուց, եթե հավատում եք Իրեն:

89. Նա ձեզ չի պատժելու ձեր անհիմն երդումների համար: Բայց կպատժի, եթե

ձեր լուրջ խոստումներից որևէ մեկը դրժեք: Այս տեսակ դրժումի

քավության համար տասը աղքատի կերակուր պիտի տաք՝ միջին տեսակի

սնունդ, և այնպես, ինչպես կսնեք ձեր ընտանիքին: Եվ կամ նրանց զգեստ

պիտի տաք կամ էլ գերի ազատեք: Ով որ ի վիճակի չէ կատարելու այս

արարքները՝ երեք օր ծոմ պիտի պահի: Այս է օրենքը նրանց, ովքեր դրժում

են իրենց երդումները: Ուրեմն պահեք ձեր ուխտերը: Աստված այս կերպով

է հայտնում իր պատվիրանները, որպեսզի շնորհապարտ լինեք Իրեն:

90. Ո՛վ հավատացյալներ, գինին, թղթախաղը, կուռքերը, ազլամը (մի տեսակ

վիճակահանություն) սատանայի հնարած սրբապղծություններն են:

Զգուշացե՛ք դրանցից, այլապես թշվառ կլինեք:

Page 14: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

14

91. Սատանան ջանում է գինու և թղթախաղի միջոցով ձեր մեջ վառել

թշնամության հուրը և ձեզ հեռացնել Աստծուն հիշատակելուց ու աղոթքից:

Արդյո՞ք խուսափելու եք:

92. Հնազանդվե՛ք Աստծուն, Իր մարգարեին և զգույշ եղեք: Եթե անհնազանդ

լինեք, իմացեք, որ մարգարեն ճշմարտությունը ձեզ հայտնելու

առաքելություն ունի:

93. Այն հավատացյալները, որ բարիք գործելու արժանիք են ունենում,

հանցավոր չեն բնավ, եթե (ուտելիքների մասին վճիռից առաջ) սնվել են

արգելված ուտելիքներով: Բավական է, որ անխախտ կերպով հավատքի

վրա մնան, Տիրոջից երկյուղ ունենան, բարիք գործեն: Որովհետև Աստված

սիրում է նրանց, ովքեր բարիք են գործում:

94. Ո՛վ հավատացյալներ, ձեզ համար փորձություն կլինի այն որսի միսը, որ

(Մեքքայի ուխտագնացության ժամանակ) ձեր նիզակները հայթայթում են

ձեզ համար: Աստված այս կերպ կհասկանա, թե ով է խորապես վախենում

Իրենից: Նա, ով այսուհետ ոտնակոխ անի Իր օրենքները, սարսափելի

պատժի կենթարկվի:

95. Ո՛վ հավատացյալներ, որսորդություն մի արեք (Մեքքա)

ուխտագնացության ժամանակ: Ով կանխամտածված ոտնակոխ անի այս

պատվերը, կպատժվի այնպես, եթե ընտանի կենդանի սպանած լիներ: Ձեր

մեջ երկու արդարադատ մարդ այս մասին վճիռ պիտի արձակեն: Եվ

դատապարտյալը ընտանի ընծա պիտի ուղարկի նվիրական տաճարին

կամ աղքատներին կերակուր պիտի տա որպես քավություն և կամ

ծոմապահության պիտի ենթարկվի, որպեսզի զգա իր հանցանքի

ծանրությունը: Աստված ներում է անցյալը: Բայց ով որ կրկին մեղք գործի,

երկնային վրեժխնդրության կենթարկվի: Աստված ահարկու է Իր

պատուհասների մեջ:

96. Ձեզ թույլատրված է ձուկ որսալ` ձեր անձնական կարիքների և

ճամփորդների համար, քանի որ նվիրական ճամփորդություն անելու վրա

եք: Չնայած՝ ուխտագնացության ողջ ընթացքում որսորդությունը

արգելված է: Երկնչեք Տիրոջից, Ում շուրջ պիտի համախմբվեք:

Page 15: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

15

97. Աստված Քաբեն իբրև նվիրական տուն հաստատեց, որպեսզի մարդկանց

կայան լինի: Նա հաստատեց նվիրական ամիսները, ընծա տալը, նրա

զարդերը, որպեսզի հասկանաք, թե Աստված ծանոթ է երկինքների մեջ ու

երկրի վրա եղածներին, և Նրա գիտությունն անսահման է:

98. Հիշեցե՛ք, որ Աստծո պատիժը խիստ է, և (միևնույն ժամանակ) Նա գթած ու

ներողամիտ է:

99. (Իմացե՛ք, որ) մարգարեի առաքելությունը միայն քարոզչություն է:

Աստված գիտի, թե ինչ կա ձեր սրտում, և ինչ եք հայտնում:

100. Չարիքն ինչ հրապույր էլ որ ունենա ձեզ համար, պետք չէ, որ այն բարիքին

հավասար դնեք: Ով դուք, որ իմաստուն եք, երկնչեք Աստծուց և կփրկվեք:

101. Ով հավատացյալներ, ձեր հետաքրքրությունների համար որոշակի չափ

դրեք: Եթե տեղեկանաք այն բաների մասին, որ ցանկանում եք իմանալ,

թերևս վնասվեք: Սպասեք, որ Ղուրանն ամբողջությամբ հայտնվի, և այն

ժամանակ ամեն բան կպարզվի: Աստված ներում է ձեր

հետաքրքրասիրությունը, որովհետև գթած և անհիշաչար է:

102. Ձեզանից առաջ եղան մարդիկ, ովքեր ցանկացան իմանալ

բացարձակապես ամեն բան և դրա համար էլ անհավատ եղան:

103. Աստված ոչ մի պատվեր չի տվել Պահիրայի, Սայիբայի, Վասիլայի և ոչ էլ

Համիի մասին: Դատողությունից զուրկ անհավատներն են, որ այս ստերը

վերագրում են Աստծուն:

104. Երբ նրանց ասվեց՝ ընդունեք այն կրոնը, որ Աստված հայտնեց

մարգարեին, նրան պատասխանեցին՝ մեր հայրերի թողած հավատքը

բավական է մեզ: Նրանք չէին մտածում, որ իրենց հայրերը ո՛չ գիտություն

ունեին, ո՛չ առաջնորդվելու հմտություն:

105. Ո՛վ հավատացյալներ, ձեր հոգու խնամքը ձեզ է վերաբերում: Ուրիշների

մոլորությունը ձեզ չի վնասելու, եթե դուք ճշմարիտ ճանապարհով եք

ընթանում: Դուք պիտի կանգնեք Աստծո ատյանի առաջ, և Նա ցույց կտա

ձեր արարքները:

Page 16: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

16

106. Ո՛վ հավատացյալներ, երբ մահվան անկողնու վրա ձեր կտակն եք

պատրաստում, ձեր միջից ընտրեք երկու արդարադատ մարդու: Եթե

մահվան աղետը պատահել է այն ժամանակ, երբ ձեր երկրից հեռու եք

գտնվում, օտարներին կանչեք որպես վկաներ: Եվ եթե կասկածում եք

նրանց ազնվության վրա, այն երկուսին պահեք, որպեսզի աղոթքից հետո

երդվեն Աստծո անունով, որ պատրաստ չեն արդարությունը ոչ մի գնով

վաճառել, նույնիսկ եթե դա վերաբերվի իրենց մերձավորներին, և երբեք

չթաքցնեն աստվածային վկայությունը: Հակառակ դեպքում՝ մեղավորներ

են:

107. Եթե հայտնվեց, որ վկաները կեղծարարություն են անում, պետք է ընտրեք

երկու ուրիշ վկաների` կտակարարի ազգականների միջից: Նրանք էլ

Աստծո առջև պետք է երդվեն, որ իրենց վկայությունն ավելի ճիշտ է, քան

նախորդ երկուսինը և անօրեն բան չեն ասելու: Այլապես, կդասվեն

ոճրագործների կարգին:

108. Այս միջոցներն ավելի դյուրին կդարձնեն մարդկանցից ճշգրիտ

վկայություն ստանալը: Որովհետև կվախենան, որ ուրիշ մի վկայություն

կտրվի իրենցից հետո: Որեմն երկնչեք Աստծուց, լսեք Նրա ձայնը: Նա

նենգամիտներին չի առաջնորդում բնավ:

109. Դատաստանի օրը Աստված հավաքելու է մարգարեներին և հարցնելու է,

թե մարդիկ ինչպե՞ս պատասխանեցին իրենց հորդորներին:

Մարգարեները պատասխանելու են. «Տե՛ր, գիտությունը մեր բաժինը չէ

ամենևին: Միայն Դու գիտես գաղտնիքները»:

110. (Հիշի՛ր), երբ Աստված ասաց Մարիամի որդի Հիսուսին. «Հիշիր այն

շնորհները, որ թափեցի քո և քո ծնողի վրա: Քեզ զորացրի սուրբ ոգով,

որպեսզի ուսուցանես մարդկանց` օրորոցից մինչև հասուն տարիքում:

Քեզ սովորեցրի Գիրքը, իմաստությունը, Հնգամատյանը և Ավետարանը:

Իմ արտոնությամբ՝ հողից թռչունի դեմք շինեցիր, և քո շունչը նրան

կենդանություն տվեց: Իմ թույլտվությամբ՝ ի ծնե կույրին և բորոտին

բժշկեցիր: Իմ թույլտվությամբ՝ մեռելներին հանեցիր գերեզմաններից:

Իսրայելի ցեղից ազատեցի քեզ, երբ նրանց աչքերի առջև հրաշքներ

գործեցիր: Սակայն նրանք իրենց անհավատության մեջ գոչեցին. «Այս

ամենը մոգություն է»:

Page 17: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

17

111. Երբ մարգարեներին պատվիրեցինք հավատալ Ինձ ու Իմ առաքյալին,

նրանք ասացին. «Մենք կհավատանք, և Դու վկա ես, որ մենք կապավինենք

Քո կամքին»:

112. Մարգարեներն ասացին. «Ո՛վ Հիսուս, Մարիամի որդի, քո Տերը կարո՞ղ է

երկնքից իջեցնել (կերակուրներով լի) մի սեղան»: Հիսուսը նրանց

պատասխանեց. «Վախեցեք Տիրոջից, եթե հավատացյալ եք»:

113. Նրանք պատասխանեցին. «Մենք փափագեցինք սեղան նստել և ուտել: Այն

ժամանակ մեր սրտերը հանգիստ կլինեն, երբ մենք իմանանք, որ

ճշմարտություն կքարոզես մեզ, և դրան ի նպաստ վկայություն կտանք»:

114. Մարիամի որդի Հիսուսը այս աղոթքը հղեց երկնքին. «Ո՛վ Աստված,

երկնքից սեղան իջեցրու մեզ: Թող դա համարվի մեզ համար տոն, մեզ և

գալիք սերունդների համար ու նաև ի նշան Քո զորության: Սնունդ տուր

մեզ, որովհետև Դու ամենաառատաձեռն սնուցողն ես»:

115. Աստված (այս խնդրանքը ընդունելով)՝ ասաց. «Դա կիջեցնեմ ձեզ համար:

Բայց հետո, երբ ձեզանից մեկն անհավատ մնա, կենթարկվի այնպիսի

ահավոր պատժի, որ ոչ մի արարած դեռ չի կրել»:

116. Աստված Մարիամի որդի Հիսուսին հարցրեց, թե արդյո՞ք նա հրամայել է

մարդկանց պաշտել իրեն և իր մորն իբրև աստված: Եվ Հիսուսը

պատասխանեց. «Քավ լիցի, Տե՛ր, որ այդպիսի սրբապղծություն արած

լինեմ: Եթե այդպիսի բան ասած լինեի, Դու չպիտի՞ իմանայիր: Դու գիտես,

թե հոգուս խորքում ինչ կա, իսկ ես չեմ իմանում, թե ինչ է թաքցնում Քո

գերագույն վսեմությունը: Որովհետև միայն Բարձրյալն է ծանոթ

գաղտնիքներին»:

117. Ես խոսել եմ նրանց հետ միայն Քո պատվիրանները հայտնելու համար: Ես

նրանց ասել եմ. «Պաշտե՛ք Աստծուն` իմ և ձեր Տիրոջը»: Այնքան, ինչքան

որ աշխարհում ապրեցի, նրանց վկան եղա: Իսկ երբ Քո հրամանով մահը

եկավ իմ կյանքի թելը կտրելու, Դու եղար նրանց պահապանը: Տիեզերքի

վկան Դու ես:

118. Եթե նրանց պատժես, (իրավունք ունես), որովհետև նրանք Քո ծառաներն

են: Եթե նրանց ներես՝ Դու ես հզորը և իմաստունը:

Page 18: Սուրահ Մաեդե - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/250_2248_94_005-maede.pdf · 3 10. Այն անհավատները, որ մեր կրոնը սուտ են համարում,

18

119. Ապա Աստված ասաց՝ վերջին դատաստանի օրը նրանք, ովքեր արդար են

գործել, պիտի վարձատրվեն: Գետերով ոռոգված պարտեզների մեջ

կմտնեն և հավիտենապես կբնակվեն այնտեղ: Աստված գոհ է նրանցից, և

նրանք էլ Աստծուց: Սա է մեծ փրկությունը:

120. Աստված է վեհապետը երկինքների ու երկրի և նրանց միջև գտնվող բոլոր

բաների: Նա ամենազոր է: