17
2015-2016թթ. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԽԱՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԽՆԴԻՐԸ «Պանդա Քիդս» ՍՊԸ-ն ընդդեմ «Ֆուջին» ՍՊԸ-ի Հայաստանում գրանցված «Պանդա Քիդս» ՍՊԸ-ն (այսուհետ` «Հայցվոր») և «Ֆուջին» ՍՊԸ-ն (այսուհետ` «Պատասխանող») (երկուսը միասին` «Կողմեր») կնքել են արբիտրաժային գրավոր համաձայնություն` իրենց միջեւ առկա սույն վեճը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնելու վերաբերյալ: Կողմերի համաձայնությամբ ձևավորվել է երեք արբիտրներից կազմված արբիտրաժային տրիբունալ, որոնք սույն գործը լսելու են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Կողմերը նաև համատեղ լիազորել են արբիտրաժային տրիբունալին սույն վեճը լուծել արդարության ընդհանուր սկզբունքների հիման վրա (ex aequo et bono)` կիրառելով տվյալ ոլորտը կարգավորող ինչպես ՀՀ օրենսդրությունը, այնպես էլ` միջազգային կոնվենցիաները, համաձայնագրերը, պայմանագրերը եւ դրանցից բխող և (կամ) դրանց չհակասող միջազգային առաջատար փորձը (տվյալ բնագավառում զարգացած իրավական համակարգ եւ հարուստ դատական փորձ ունեցող պետությունների ներպետական օրենսդրությունը և դատական փորձը): Կողմերը համաձայնել են չվիճարկել այն հարցը, թե արդյո՞ք սույն վեճը կամ դրա որևէ մի մաս ենթակա է սույն արբիտրաժի կամ ազգային (ներպետական) որևէ դատարանի քննությանը և իրենց համատեղ գրավոր համաձայնությամբ, արբիտրաժային տրիբունալին ներկայացրել են սույն գործին առնչվող ներքոգրյալ անվիճարկելի փաստերը:

2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

2015-2016թթ.

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԽԱՂ ՄՐՑՈՒՅԹԻ

ԽՆԴԻՐԸ

«Պանդա Քիդս» ՍՊԸ-ն

ընդդեմ

«Ֆուջին» ՍՊԸ-ի

Հայաստանում գրանցված «Պանդա Քիդս» ՍՊԸ-ն (այսուհետ` «Հայցվոր») և «Ֆուջին»

ՍՊԸ-ն (այսուհետ` «Պատասխանող») (երկուսը միասին` «Կողմեր») կնքել են արբիտրաժային

գրավոր համաձայնություն` իրենց միջեւ առկա սույն վեճը արբիտրաժային տրիբունալի

լուծմանը հանձնելու վերաբերյալ: Կողմերի համաձայնությամբ ձևավորվել է երեք

արբիտրներից կազմված արբիտրաժային տրիբունալ, որոնք սույն գործը լսելու են Հայաստանի

Հանրապետության մայրաքաղաք Երևանում:

Կողմերը նաև համատեղ լիազորել են արբիտրաժային տրիբունալին սույն վեճը լուծել

արդարության ընդհանուր սկզբունքների հիման վրա (ex aequo et bono)` կիրառելով տվյալ

ոլորտը կարգավորող ինչպես ՀՀ օրենսդրությունը, այնպես էլ` միջազգային կոնվենցիաները,

համաձայնագրերը, պայմանագրերը եւ դրանցից բխող և (կամ) դրանց չհակասող միջազգային

առաջատար փորձը (տվյալ բնագավառում զարգացած իրավական համակարգ եւ հարուստ

դատական փորձ ունեցող պետությունների ներպետական օրենսդրությունը և դատական

փորձը):

Կողմերը համաձայնել են չվիճարկել այն հարցը, թե արդյո՞ք սույն վեճը կամ դրա որևէ մի

մաս ենթակա է սույն արբիտրաժի կամ ազգային (ներպետական) որևէ դատարանի

քննությանը և իրենց համատեղ գրավոր համաձայնությամբ, արբիտրաժային տրիբունալին

ներկայացրել են սույն գործին առնչվող ներքոգրյալ անվիճարկելի փաստերը:

Page 2: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

2

Փ Ա Ս Տ Ե Ր

«Ֆուջին» ՍՊԸ-ն Չինական ռեստորան է (այսուհետ` Պատասխանող), որը գործում է

Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

(տես` Հավելված 1) խանութ` 2009թ.-ից։

Պատասխանողի խմորեղենի խանութը, որը ևս պատկանում է «Ֆուջին» ՍՊԸ-ին, երրորդ

անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս և իր բոլոր սպառողներին հայտնի է

Հավելված 2-ում նշված Չինական հիերոգլիֆով, որն արտասանվում է «յուէ», նշանակում է

«լուսին» և օգտագործվում է իր կողմից արտադրվող բոլոր լուսին խմորեղենների

պիտակներում և փաթեթավորումներում (տես` Հավելված 3)։ Պատասխանողը որևէ այլ

ապրանքային նշան չունի և չի օգտագործում։

2012թ.-ին Պատասխանողը հայտ է ներկայացրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության

մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ` Գործակալություն) Հավելված 1-ում

պատկերված իր ապրանքային նշանը գրանցելու նպատակով, որը սակայն մերժվել է նշելով,

որ Չինական հիերոգլիֆները Հայաստանի Հանրապետությունում գրանցման ենթակա չեն։

Անկախ այդ հանգամանքից Պատասխանողը շարունակում է օգտագործել իր ապրանքային

նշանը։

«Պանդա Քիդս» ՍՊԸ-ն հանդիսանում է հրուշակեղենի խանութ (այսուհետ` Հայցվոր) և

Երևանում գործում է 2008թ.-ից։ Հայցվորն իր սպառողներին հայտնի է իր «Պանդա Քիդս» ՍՊԸ

ֆիրմային անվանումով և համանուն ապրանքային նշանով (տես` Հավելված 4): Հայցվորն

արտադրում է թխվածքաբլիթներ, վաֆլիներ, խմորեղեններ, տորթեր, կոնֆետներ,

կարամելներ, մարմելադ, ձողիկներ, ռահաթ լոխում, քաղցրանուշ, սուֆլե և հրուշակեղենի

խմբին պատկանող հարյուրից ավել այլ ապրանքներ։

Հայցվորի ապրանքներից գրեթե յուրաքանչյուրն ունի իր առանձին ապրանքային նշանը։

2013թ.-ին Հայցվորն ապրանքային նշանի հայտ է ներկայացնում Գործակալություն (տես`

Հավելված 5) իր կոնֆետներից մեկի համար, որը գրանցվում է Գործակալության կողմից նույն

Page 3: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

3

թվականի հուլիսին` Նիցայի Ապրանքների և Ծառայությունների Միջազգային Դասակարգչի

(այսուհետ` «Նիցայի դասակարգիչ» կամ «ԱԾՄԴ») 30-րդ դասի բոլոր ապրանքների համար։

Հայցվորի ապրանքային նշանի պահպանությունը տրամադրվել է հայտում նշված գունային

համակցությամբ։

2013թ.-ի օգոստոսին Պատասխանողը ապրանքային նշանի գրանցման նոր հայտ է

ներկայացնում Գործակալություն (տես` Հավելված 6) ԱԾՄԴ-ի 30-րդ դասի միայն խմորեղեն

ապրանքի համար, որը սակայն մերժվում է Գործակալության կողմից Հայցվորի կողմից ավելի

վաղ գրանցված ապրանքային նշանի պատճառով և որպես մերժման հիմք վկայակոչելով

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։

Ի պատասխան գործակալության նախնական մերժման Պատասխանողը ներկայացնում

է իր իրավական և փաստական հիմնավորումներն առ այն, որ անկախ ապրանքային

նշանների միջև որոշ նմանությունների առկայության սպառողները չեն շփոթվի և իր

ապրանքային նշանը ենթակա է գրանցման։ Պատասխանողը մասնավորապես նշում է, որ

հայտարկված ապրանքային նշանը Պատասխանողն օգտագործում է սկսած 2009թ.-ից իր բոլոր

տեսակի լուսին խմորեղենների համար, որոնք սպառողներին հայտնի են և սպառողներն այդ

ապրանքային նշանն ասոցացնում են հենց Պատասխանողի ընկերության և խանութի հետ։ Այս

մասին վկայում են մի շարք ընկերությունների (սուպերմարկետներ, խանութներ,

սրճարաններ, ռեստորաններ) կողմից տրված գրավոր հավաստագրերն ու տեղեկանքներն առ

այն, որ 2009թ.-ից սկսած Պատասխանողը վերջիններիս մատակարարում է խմորեղենների

տեսականի Հավելված 2-ում նշված ապրանքային նշանով: Պատասխանողը նաև նշում է, որ իր

բոլոր խմորեղենները գովազդվում են իր www.mooncake.am և ֆեյսբուքյան

www.facebook.com/mooncakes կայքէջում (որն ունի մոտ երեք հազար այցելու), որտեղ նույնպես

օգտագործվում է իր ապրանքային նշանը, մինչդեռ Հայցվորն իր www.pandakids.am կայքէջում

օգտագործում է իր հիմնական ապրանքային նշանը պանդայի պատկերով։ Պատասխանողն

ունի նաև իր ապրանքային նշանով սառնարաններ, որոնք տեղադրված են իր խմորեղենների

Page 4: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

4

իրացման վայրերում (տարբեր ռեստորաններում և սրճարաններում), իսկ մենյուների

առանձին էջերում որտեղ առաջարկվում են Պատասխանողի խմորեղենները պատկերված է

նաև վերջինիս ապրանքային նշանը: Այն սրճարաններում, որտեղ իրացվում է

Պատասխանողի խմորեղենները, դրանք մատուցվում են վերջինիս ապրանքային նշանի

պատկերով հատուկ ափսեներով:

Հաշվի առնելով վերոգրյալ և մի շարք այլ փաստական և իրավական հիմնավորումներ,

կրկնական փորձաքննության արդյունքում Գործակալությունը որոշում է կայացնում գրանցել

Պատասխանողի կողմից հայտարկված երկրորդ ապրանքային նշանը` առանց ինքնուրույն

իրավական պահպանություն տրամադրելու չինական հիերոգլիֆին և «խմորեղեն» բառին։

Տեղեկանալով Պատասխանողի ապրանքային նշանի գրանցման մասին, Հայցվորը

դիմում է վարչական դատարան վիճարկելով Գործակալության գրանցման որոշումը։

Այդ ընթացքում, Պատասխանողը Հայցվորին ուղարկում է ծանուցում նշելով, որ վերջինս

իր կայքէջում օգտագործում է Պատասխանողին հեղինակային իրավունքով պատկանող

լուսանկարը և խախտում վերջինիս իրավունքները։ Պատասխանողի ծանուցագրում

մասնավորապես նշված էր, որ Հայցվորի կայքէջում օգտագործվող լուսանկարը (տես`

Հավելված 7), հանդիսանում է Պատասխանողի խանությում օգտագործվող լուսանկարի (տես`

Հավելված 8) փոփոխված տարբերակը։ Պատասխանողը պահանջում է անհապաղ հանել այդ

նկարը, հակառակ դեպքում վերջինս ստիպված կլինի դիմել դատարան և պահանջել իր կրած

վնասների փոխհատուցում։

Ի պատասխան Պատասխանողի վերոգրյալ ծանուցագրի Հայցվորը նշում է, որ իր

կայքում օգտագործվող պատկերը ոչ թե լուսանկար է, այլ հատուկ հրավիրված դիզայների

կողմից ձեռքով նկարված նկար, որը նման չէ Պատասխանողի կողմից մատնանշված նկարին։

Ստանալով Հայցվորի վերոգրյալ պատասխանը, Պատասխանողը դիմում է Ընդհանուր

իրավասության դատարան Հայցվորի կողմից իր հեղինակային իրավունքները խախտելու և

վնասի հատուցման պահանջի հայցով։

Page 5: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

5

Մինչև ընդհանուր իրավասության և վարչական դատարաններում առաջին նիստի

կայացումը Հայցվորը և Պատասխանողը համաձայնվեցին դիմել երեք արբիտրներից կազմված

արբիտրաժային տրիբունալ պարզելու համար, թե 1) արդյոք կա որևէ հավանականություն, որ

Հայցվորի սպառողները կարող են շփոթվել ապրանքային նշանների հարցում, և 2) արդյոք

Հայցվորը խախտել է Պատասխանողի հեղինակային իրավունքները։ Հայցվորը նաև

համաձայնվել է հայցը հետ կանչել, եթե արբիտրաժը որոշի, որ իր սպառողները չեն շփոթվի։

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ՀԱՅՑՎՈՐԸ, արբիտրաժային տրիբունալին խնդրում է վճռել, որ.

1. Պատասխանողի ապրանքային նշանի գրանցումը և օգտագործումը շփոթություն

կառաջացնի Հայցվորի սպառողների շրջանակում, որով կխախտվի վերջինիս

գրանցված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները,

2. Հայցվորը չի խախտում Պատասխանողի հեղինակային իրավունքները, քանզի

օգտագործում է ինքնուրույն ստեղծված նկար:

ՊԱՏԱՍԽԱՆՈՂԸ, արբիտրաժային տրիբունալին խնդրում է վճռել, որ.

1. Պատասխանողի ապրանքային նշանի գրանցումը և օգտագործումը չի կարող որևէ

շփոթություն առաջացնել Հայցվորի սպառողների շրջանակում և չի խախտում

Հայցվորի գրանցված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները,

2. Հայցվորը խախտում է Պատասխանողի հեղինակային իրավունքները, քանզի

օգտագործում է Հայցվորի նկարի վերափոխված տարբերակը:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ`

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԽԱՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐՈԳՐՅԱԼ ԽՆԴՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՓԱՍՏԵՐԸ ՀՈՐԻՆՎԱԾ ԵՆ:

Page 6: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

6

ՀԱՎԵԼՎԱԾ 1 Չինական ավանդական լուսին խմորեղեններ

Page 7: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

7

ՀԱՎԵԼՎԱԾ 2 Պատասխանողի կողմից 2009թ.-ից օգտագործվող և 2012թ.-ին

հայտարկված ապրանքային նշանը

Page 8: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

8

ՀԱՎԵԼՎԱԾ 3 Պատասխանողի կողմից օգտագործվող փաթեթավորումները

Page 9: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

9

ՀԱՎԵԼՎԱԾ 3/1 Պատասխանողի կողմից օգտագործվող փաթեթավորումները

Page 10: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

10

ՀԱՎԵԼՎԱԾ 3/2 Պատասխանողի կողմից օգտագործվող փաթեթավորումները

Page 11: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

11

ՀԱՎԵԼՎԱԾ 3/3 Պատասխանողի կողմից օգտագործվող փաթեթավորումները

Page 12: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

12

ՀԱՎԵԼՎԱԾ 3/4 Պատասխանողի կողմից օգտագործվող պիտակները

Page 13: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

13

ՀԱՎԵԼՎԱԾ 4 Հայցվորի ապրանքային նշանը, որն օգտագործվում է նաև իր կայքէջում

Panda Kids

Page 14: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

14

ՀԱՎԵԼՎԱԾ 5 Հայցվորի կողմից հայտարկված ապրանքային նշանը

ԼՈՒՍԻՆ

ЛУСИН

Page 15: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

15

ՀԱՎԵԼՎԱԾ 6 Պատասխանողի կողմից հայտարկված երկրորդ ապրանքային նշանը

ԽՄՈՐԵՂԵՆ

Page 16: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

16

ՀԱՎԵԼՎԱԾ 7 Հայցվորի կայքէջում օգտագործվող նկարը

Page 17: 2015-2016թթ Քիդս» ՍՊԸ · Երևանում 2005թ.-ից, որին կից գործում է նաև Չինական ավանդական լուսին խմորեղենների

17

ՀԱՎԵԼՎԱԾ 7 Պատասխանողի խանութում օգտագործվող նկարը