27
ՈՈՈՈՈՈՈՈ 8 3 դդդդդդդ դդդդդդդդդդդդդ դդդդ

Ուկրաինա

Embed Size (px)

DESCRIPTION

Ուկրաինա. 8 3 դասարան Հարությունյան Աննա. Ընդհանուր բնութագիրը. Տարածքը ` 603.7 հզ . քկմ Բնակչությունը ` 48 մլն Պետական կարգը ` նախագահական հանրապետություն - PowerPoint PPT Presentation

Citation preview

Page 1: Ուկրաինա

Ուկրաինա

83 դասարանՀարությունյան Աննա

Page 2: Ուկրաինա

Ընդհանուր բնութագիրը

Տարածքը ` 603.7 հզ. քկմ Բնակչությունը` 48 մլն Պետական կարգը` նախագահական

հանրապետություն Ուկրաինան Արևելյան Եվրոպայի տնտեսապես

առավել հզոր պետություններից է: Նրան բնորոշ են զարգացման միջին եվրոպական մակարդակ ունեցող արդյունաբերությունը, բազմաճյուղ գյուղատնտեսությունը, տրանսպորտը: Առկա է նաև հզոր գիտակրթական ներուժ, բարձր մակարդակի առողջապահական համակարգ:

Page 3: Ուկրաինա
Page 4: Ուկրաինա
Page 5: Ուկրաինա

Կիև Կիև անունը կապվում է քաղաքի

առասպելական հիմնադիր Կիյի հետ: Հիմնադրվել է VI-VII դար: Մինչև 1132-ին եղել է Կիևյան Ռուսիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը: 1240 թվականին ավերել են մոնղոլ-թաթարները:

Page 6: Ուկրաինա
Page 7: Ուկրաինա
Page 8: Ուկրաինա

Զարգացման բնական նախադրյալները

Ուկրաինան հարուստ է բերրի հողերով , հանքային ռեսուրսներով , ռեկրեացիոն ռեսուրսներով, ունի նպաստավոր ագրոկլիմայական պայմաններ:

Երկրի մակերևույթը ընդհանուր առմամբ հարթավայրային է , բլրապատ:Հյուսիս-արևմուտքում գտնվում են ոչ մեծ բարձրության , հղկված գագաթներով , անտառապատ լանջերով Կարպատյան լեռները: Ղրիմ թերակղզու հարավային ծովափով ձգվում են ցածրադիր, դեպի ծով ուղղված խիստ զառիթափ լանջերով Ղրիմի լեռները:Հյուսիսում Պոլիսյեյի դաշտավայրն է:

Page 9: Ուկրաինա

Կարպատյան լեռներ

Page 10: Ուկրաինա

Ղրիմի լեռներ

Page 11: Ուկրաինա

Կլիմա Ուկրաինան ամբողջությամբ գտնվում է

բարեխառն կլիմայական գոտում : Տիրապետում են տաք ամառները, մեղմ ձնառատ ձմեռները: Ղրիմի թերակղզում կլիման արևադարձային է, տաք ձմեռներով:

Մթնոլորտային տեղումները հյուսիսից հարավ նվազում են , այդ պատճառով հյուսիսում մեծ տարածում ունեցող ճահիճները հարավում իրենց տեղը զիջում են անտառներին, իսկ ավելի հարավ` տափաստաններին:

Page 12: Ուկրաինա

Հողերը: Տափաստանային ընդարձակ գոտին ծածկված է բերրի հողերով , իսկ հյուսիսում տիրապետում են անտառային գորշահողերն ու ճահճահողերը:

Անտառները: Գրավում են երկրի տարածքի 12 % : Նրանք ունեն հիմնականում ռեկրեացիոն նշանակություն:Օգտագործվում են նաև արդյունաբերական նպատակներով:

Գետային ցանցը նոսր է: Խոշոր գետերն են Դնեպրը և Դնեստրը:Ուկրաինայում խոշոր լճեր չկան, բայց Ղրիմի և Սև ծովի ափերին կան լճակներ, որոնք ունեն բուժիչ հատկություններ:

Page 13: Ուկրաինա

Դնեպր Դնեստր

Page 14: Ուկրաինա

Բնակչությունը

Ուկրաինայի բնակչությունն ունի նվազման միտում: Բնական աճ բացասական է` -6 %, որն աշխարհում ամենացածր ցուցանիշներից է : Դրա պատճառով բնակչությունը արագ ծերանում է , այսօր արդեն բնակչության 25 %-ը թոշակառուներ են: Բնակչության նվազման պատճառներն են վերջին տարիներին սոցիալական պայմանների խիստ վատթարացումը, գործազրկությունը, երիտասարդների արտագաղթը:

Ուրբանիզացման մակարդակը 68 % է: Խոշորագույն` 1 մլն-ից ավել բնակչություն ունեցող քաղաքներից են` Կիևը, Օդեսան, Դոնեցկը, Խարկովը, Դնեպրոպետրովսկը: Փոքր քաղաքները հիմնականում Ղրիմում են գտնվում: Գյուղերը գտնվում են տափաստաններում և գետերի ափերին:

Ուկրաինան բազմազգ պետություն է:Բնակչության 73 % ուկրաինացիներ են , 22 % ռուսներ, մնացածը բելառուսներ, թաթարներ, նաև հայեր:

Page 15: Ուկրաինա

Կիև

Page 16: Ուկրաինա

Դնեպրոպետրովսկ

Page 17: Ուկրաինա

Օդեսա

Page 18: Ուկրաինա

.

Դոնեցկ

Page 19: Ուկրաինա

Տնտեսությունը: Հարմար աշխարհագրական դիրքը, հարուստ բնական ռեսուրսները, ընդարձակ ներքին շուկան, բարձրորակ աշխատանքային ռեսուրսները բարենպաստ պայմաններ են ստեղծել տնտեսության զարգացման համար: Մինչև անկախացումը Ուկրաինան հզոր տնտեսություն ունեցող ԽՍՀՄ երկրորդ հանրապետությունն էր: Հետխորհրդային տարիներին երկրի տնտեսությունը սկսեց լուրջ դժվարություններ ապրել. Նա զրկվեց արտաքին շուկա ծառայող նախկին խորհրդային հանրապետությունների մի մասից, նվազեցին նաև ներմուծվող նավթի և բնական գազի ծավալները:Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որտեղ առաջատար են լեռնահանքային, մետաղաձուլության , մեծ քիմիայի, մեքենաշինության, սննդի արդյունաբերության ճյուղերը:

Page 20: Ուկրաինա

Արդյունաբերության կառուցվածքում կարևոր տեղ է գրավում էներգետիկան: Էլեկտրաէներգիայի մեծ մասը տալիս են քարածխով , բնական գազով, նավթով աշխատող ջերմաէլեկտրակայանները: Ջրաէլեկտրակայանների կասկադ կա Դնեպր գետի վրա: Ուկրաինան ունի նաև ատոմային էլեկտրակայաններ: Համաշխարհային արձագանք գտավ Չեռնոբիլ քաղաքում կառուցված ԱԷԿ-ի վթարը: Դա տեղի ունեցավ քսան տարի առաջ ռադիոակտիվ նյութերով վարակելով ընդարձակ տարածություններ ոչ միայն Ուկրաինայում , այլև հարևան Բելառուսում: Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված լքեցին իրենց բնակավայրերը, տասնյակ հազարավոր հեկտար գյուղատնտեսական հողահանդակներ դուրս եկան օգտագործումից : Այժմ էլ այդ տարածքներում բնակվելը և տեղի բույսերով սնվելը վտանգավոր է կյանքի համար:

Page 21: Ուկրաինա

Ընդունված վարկածի համաձայն` պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին` գիշերը 1:23 րոպեին, երբ հերթափոխի աշխատակիցները երկու ռեակտորի, զոհերի և 2 մլրդ ռուբլի կորստի մեղքն ամբողջովին բարդեցին ատոմակայանի աշխատակիցների և ղեկավարտարի առաջ շահագործման հանձնված  չորրորդ ռեակտորի վրա ծրագրային փորձ են իրականացրել: "Պրավդա"-ն հայտարարեց. "Վթարը տեղի է ունեցել աշխատակիցների մի շարք սխալների հետեւանքով":

Չեռնոբիլի ԱԷԿ-ի նախկին տնօրեն Վիկտոր Բրյուխանովը,  որ պատգամավոր էր, մրցանակակիր և շքանշանակիր, հանցագործ հայտարարվեց և 10 տարի անցկացրեց ճամբարներում, Նրա հետ դատապարտվեցին ևս հինգ մարդ:

Page 22: Ուկրաինա

Ուկրաինան ունի զարգացած սև

մետաղաձուլության համալիր, նրան է բաժին ընկնում երկրի արդյունաբերության

համախառն արդյունքի գրեթե մեկ երրորդը: Սև մետաղաձուլությունը կենտրոնացված է 3 շրջաններում` արևելքում` Դոնբասի ածխային ավազանի շրջակայքում, Կրիվոյ Ռոգի և Մերձդնեպրյան շրջանում:

Ուկրաինան մեքենաշինության երկիր է: Արտադրում է մետաղատար տարբեր տեսակի ծանր մեքենաներ: Հզոր կենտրոններ են Խարկովը, Լվովը, Կիևը, Կրամատորսկը, Զապորոժիեն, Կրիվոյ Ռոգը:

Page 23: Ուկրաինա

Կրիվոյ Ռոգ Դոնբաս

Page 24: Ուկրաինա

Խարկով

Լվով

Page 25: Ուկրաինա

Ուկրաինան ունի զարգացած քիմիական արդյունաբերություն: Արտադրվում են կալիումական և ազոտական պարարտանյութեր, քիմիական մանրաթելեր, ավտոդողեր, ռետինատեխնիկական ապրանքներ:

Զարգացած է նաև սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերի բաժինը:

Գյուղատնտեսությունը զարգացած է:Բուսաբուծությունը համարվում է գլխավոր ճյուղը:Այստեղ մշակվում է տարեկան, ցորեն, հնդկացորեն, լոբազգիներ, վուշ, շաքարի ճակնդեղ:

Page 26: Ուկրաինա

Ուկրաինան ունի նաև զարգացած անասնապահություն, որի համար բազա են ծառայում մշակովի կերախոտերը, սննդի արդյունաբերության թափոնները և արոտավայրերը: Տարածված են ինչպես խոշոր և մանր եղջերավոր անասունների, խոզերի բուծումը, այնպես էլ թռչնապահությունը:Ղրիմում առանձնակի դեր է կատարում մեղվաբուծությունը:

Ուկրաինան ունի երկաթգծերի և ավտոմոբիլային ճանապարհների խիտ ցանց:Ուկրաինան խոշոր ծովային տերություն է: Խոշորագույն ծովային դարպասը Օդեսան է:Օդային տրանսպորտը ևս զարգացած է:

Page 27: Ուկրաինա

Кінець