68
ԽՈՍՏՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԹՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ 2009 Երևան, Հայաստան

Armenia in 2009: Promise and Reality

Embed Size (px)

DESCRIPTION

This second annual country report comes to build on the analysis and projections made in the Civilitas Foundation’s first annual report issued in December 2008. At that time, the newly established foundation launched this annual publication to fill a gap – the need to assess global, regional and domestic developments from the inside, looking out. In other words, these annual reports come to complement the various assessments carried out by international organizations, to serve as the Armenian perspective on the year’s developments within and around Armenia, and to take stock of the outlook for the coming year. During the year, the Civilitas Foundation’s three program areas -- the Council on International Relations, the Democracy and Development Initiative and the Generation Center – offer opportunities to publicly and privately discuss and debate the economic and political realities around us. The Generation Center convenes periodic gatherings with individuals from various walks of life and different political perspectives to identify the challenges and propose approaches. The Democracy and Development Initiative supports the strengthening of civil society through a variety of rural economic facilitation, media projects and educational programs. The Council on International Relations hosts public forums to debate the urgent issues of the day. This annual report is the product of the work of all three of these program areas. The editorial team distills the varying perspectives we hear during the year from the Armenian public, as well as the international community and experts, and combines them with reasoned analysis. The outcome does not adhere to any one ideology or support any one agenda.As in the developed world, so in the developing world, this is not always a clean and definable process. It is not always that opinions and positions correspond to that which is expected or desirable. Our attempt is to broaden the debate beyond black and white, beyond easy and mutually exclusive choices, and to acknowledge the complexities of our reality and our prospects.Indeed, in the best international tradition, the Civilitas Foundation reaffirms its commitment to highlight Armenia’s options in global, regional and domestic processes and address how they affect Armenia and the region. The Civilitas Foundation is guided by the principle of consistent, open and objective discourse, utilizing cultural, educational and political dialogue.

Citation preview

Page 1: Armenia in 2009: Promise and Reality

ԽՈՍՏՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀԱՅԱՍՏԱՆ 2009

Երևան, Հայաստան

Page 2: Armenia in 2009: Promise and Reality

Հայաստան 2009. խոստում և իրականություն

Հեղինակային իրավունքները̀ Սիվիլիթաս հիմնադրամի © Սիվիլիթաս հիմնադրամ 2009 թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են Տպագրված է Հայաստանում

Սիվիլիթաս հիմնադրամ Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան, Հայաստան [email protected]

Հայաստան 2009. խոստում և իրականություն. -Եր.Հ 247 Սիվիլիթաս հիմնադրամ, 2009. – 68 էջ

ISBN 978-99941-2-325-4

ԳՄԴ 66.3(2Հ)+65.9(2Հ)30-1

ՀՏԴ 323(479.25):338(479.25)ԳՄԴ 66.3(2Հ)+65.9(2Հ)30-1Հ 247

Զեկույցը հրատարակվել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի օժանդակությամբ: Զեկույցում արտահայտված տեսակետները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին և միշտ չէ, որ արտացոլում են ԵԱՀԿ և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության տեսակետները:

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2008

Page 3: Armenia in 2009: Promise and Reality

3

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԲԱՆ .......................................................................................................... 4

ՀԱՅԱՍՏԱՆ. ԽՈՍՏՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ............................................. 6

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ ..........................................................8

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ...................................................... 31

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ` ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ ............................................................... 50

ՏԱՐԱծԱշՐջԱՆԸ ԹՎԵՐՈՎ ........................................................................... 66

Page 4: Armenia in 2009: Promise and Reality

4

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆԱԽԱԲԱՆ

Սիվիլիթաս հիմնադրամի երկրորդ տարեկան զեկույցն ինչ-որ առումով լրացնում է նախորդ տարվա «Հայաստան 2008. ճգնաժամ և հնարավորություն» զեկույցում տեղ գտած վերլուծություններն ու կանխատեսումները: Անցյալ տարվա զեկույցի հրատարակումով մենք նպատակ ունեինք լրացնել մեր կարծիքով առկա կարևոր բացը̀ Հայաստանի և տարածաշրջանի իրադարձությունների գնահատականը Հայաստանից, ի լրումն մեր երկրին և տարածաշրջանին առնչվող տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականների: Ինչպես և անցյալ տարի, ներկայացված են Հայաստանում և Հայաստանի շուրջ 2009-ի հիմնական իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում շրջանառվող տեսակետները, վերլուծությունները, ինչպես նաև առաջարկվում են կանխատեսումներ և լուծումներ:

Սիվիլիթաս հիմնադրամն իր երեք ծրագրային ուղղությունների̀ միջազգային հարաբերությունների խորհրդի, ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնության և սերունդների կենտրոնի շրջանակներում, տարվա ընթացքում բազմաթիվ հրապարակային և փակ քննարկումներ է կազմակերպել քաղաքական, տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրների շուրջ:

Սերունդների կենտրոնը կազմակերպում է պարբերական հանդիպումներ տարբեր քաղաքական և սոցիալական շրջանակներ ներկայացնող անհատների հետ` հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Ժողովրդավարություն և զարգացում նախաձեռնությունը աջակցում է քաղաքացիական հասարակության կայացմանը լրատվամիջոցների և կրթական տարբեր ծրագրերի, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի միջոցով: Միջազգային հարաբերությունների խորհուրդի շրջանակներում կազմակերպվում են հրապարակային քննարկումներ ու բանավեճեր հայաստանյան և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

Այս զեկույցը մեր ամբողջ տարվա աշխատանքի արդյունքն է, որի ընթացքում մենք հավաքել ենք կարծիքներ, վերլուծություններ, տարբեր քաղաքական տեսակետներ

Page 5: Armenia in 2009: Promise and Reality

5

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆԱԽԱԲԱՆ

և փորձել ենք հնարավորինս անկողմնակալ համադրել և վերլուծել դրանք: Զեկույցի կազմմանն իրենց ներդրումն են բերել հայաստանյան և արտերկրի փորձագետներ, այդ թվում լրագրողներ, տնտեսագետներ, քաղաքական վերլուծաբաններ տարբեր կազմակերպություններից և շրջանակներից:

Միշտ չէ, որ այդ կարծիքներն ու տեսակետները, կամ դրանց վրա հիմնված վերլուծությունները, կարող են գոհացնել բոլորին: Ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում, իրադարձություններն ու զարգացումները միշտ չէ, որ հնարավոր է ներկայացնել բացառապես սև ու սպիտակ գույներով: Չհերքելով երբեմն նաև դրա անհրաժեշտությունը, մենք այդուհանդերձ նպատակ ենք ունեցել համադրել հնարավորինս լայն գունապնակ` խթանելով թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ առողջ բանավեճը, հնարավորինս ընդգրկուն տեսակետների ներառումը, դրանց հնարավորինս անաչառ համադրումը:

Page 6: Armenia in 2009: Promise and Reality

6

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՀԱՅԱՍՏԱՆ. ԽՈՍՏՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս հրատարակությունը նպատակ ունի գնահատելու Հայաստանի և Հայաստանի վրա ազդեցություն ունեցող միջազգային քաղաքական և տնտեսական իրողությունները: Նախորդ տարվա զեկույցը մենք վերնագրել էինք «Ճգնաժամ և հնարավորություն»: Այսօր արդեն, հետադարձ հայացք գցելով, կարելի է փաստել, որ ճգնաժամն իրոք լայնորեն դրսևորվեց, իսկ հնարավորությունները մնացին չօգտագործված: Հայաստանում թե՛ քաղաքական, թե՛ հատկապես տնտեսական ճգնաժամը զգալի հետևանքներ թողեց, մինչդեռ հենց ճգնաժամային պայմաններում անհրաժեշտ համարձակ քայլեր ձեռնարկելու առիթը բաց թողնվեց: Հարավ-կովկասյան մակարդակում որոշ հնարավորություններ օգտագործվեցին, սակայն առայժմ դժվար է ասել, թե դրանք երկարաժակետ կայունության կհանգեցնեն, թե միայն որոշ կարճաժամկետ խնդիրներ կլուծեն:

Ետ նայելով 2009-ի իրադարձություններին, կարող ենք ասել, որ մեծ փոփոխությունների խոստումը ստվերվեց խմբակային շահերի իրականությամբ: Խոսքը որևէ անձի կամ հաստատության կողմից տրված խոստման մասին չէ, այլ խոստումնալից վաղվա հնարավորության մասին է: Խոստումը օրվա հրամայականն է, պահի ընձեռած հնարավորությունը, հանգամանքերի պահանջը:

Տարին սկսվեց և անցավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի բեռի տակ, որը լուրջ հետևանքներ ունեցավ բոլոր երեք հարավկովկասյան երկրների համար: Հայաստանին տարին լուրջ հարված էր խոստանում երկրի փխրուն տնտեսությանը: Եվ խոստումն իրականություն դարձավ: Կտրուկ անկումն արտացոլվեց մակրոտնտեսական բոլոր ցուցանիշներում, վտանգելով վերջին տարիների դեռևս անկայուն սոցիալական բարելավումը: Անկումը նաև ակնհայտ դարձրեց տնտեսության կառուցվածքային խնդիրները:

Տարածաշրջանային մակարդակում տարին խոստանում էր հարևանների միջև հարաբերությունների բարելավում, բայց խոստումը մնաց չիրագործված: Իրականությունը բարդ էր և բազմաշերտ: Տարեվերջին այն ակնկալիքը, որ Թուրքիայի կառավարությունն իսկապես ավարտին կհասցնի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման խոստումը, պակաս իրատեսական էր թվում, քան տարեսկզբին: Այն ժամանակ շատերը դեռևս հավատում էին, կամ ուզում էին հավատալ, որ սկսված գործընթացը կփոխի իրավիճակը: Բայց տարեվերջին գործընթացի հանդեպ թերահավատորեն տրամադրվածների կասկածներն ամրապնդվեցին արդեն հենց կողմերի հայտարարություններով: Աշխարհաքաղաքական այս իրողությունները

Page 7: Armenia in 2009: Promise and Reality

7

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ԽՈՍՏՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ազդեցություն ունեցան նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, և ղարաբաղյան կարգավորման գործընթացն ակնհայտորեն կախման մեջ մտավ հայ-թուրքական գործընթացից, թեև այդ գործընթացների փոխկապակցման վտանգը հենց սկզբից հայտնի էր նույնիսկ ամենալավատես դիտորդներին:

Վրաստանն ու Ռուսաստանը, որոնք այս տարի միմյանց հետ խնդրահարույց հարաբերույթուններում որևէ բարելավում չարձանագրեցին, հետևում էին հարևան երկրների շուրջ իրադարձություններին և հաշվարկում դրանց հնարավոր ազդեցությունն իրենց փոփոխվող դիրքերի վրա: Իրանը նույնպես սպասողական վիճակում էր, թեև միջազգային հանրության հետ նրա խնդիրները մնացին չլուծված, և դրան գումարվեց ներքին անկայունությունը:

Եվ վերջապես իրականություն չդարձավ Հայաստանի ներքին խնդիրների լուծման խոստումը: Հատկապես նախորդ տարվա ընտրություններից հետո ի հայտ եկած հիմնարար ազատությունների ու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված բազմաթիվ խնդիրները մնացին չլուծված: Խորապես արմատավորված քաղաքական և տնտեսական մենաշնորհները, իշխանությունների տնտեսական և տարածաշրջանային քաղաքականության հանդեպ հասարակության անվստահության պայմաններում իրերի այդ դասավորությունը փոխելու չկամությունը և անհրաժեշտ համարձակության բացակայությունը, նպաստեցին հասարակության մեջ հիասթափության արմատավորմանը և իշխանության մենաշնորհի ամրապնդմանը:

Page 8: Armenia in 2009: Promise and Reality

8

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

2009 թվականին հարավ-կովկասյան տարածաշրջանի զարգացումները ուրվագծվե-ցին երկու գործընթացներով: Առաջինը փոփոխվող Ռուսաստան-ԱՄՆ հարա-բերություններն էին, երկրորդը̀ Թուրքիայի ռազ-մավարական վերադիր-քավորումը:

Երբ Վաշինգտոնը որոշեց նոր մեկնարկ հաղորդել Մոսկվայի հետ իր հարաբերություններին, մոլորակի մի շարք այլ հարաբերություններ նույնպես ենթարկվեցին վերանայման: Հարավային Կովկասն այդ շարքում էր: Այս տարածաշրջանի պետութ-յուններից յուրաքանչյուրի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների բնույթը նկատելիորեն փոխվեց, ինչպես և Արևելքի ու Արևմուտքի միջև նոր բաժանարար գծի անխուսափելիությունը:

Այսպիսով, պետություններից ամեն մեկն իր հարաբերությունները հարևանների և ուժային կենտրոնների հետ ծավալեց նոր, ավելի նուրբ եղանակներով:

Թուրքիայի սեփական քաղաքականության «նոր մեկնարկը» համաշխարհային, տարածաշրջանային և ներքին առումներով ունեցավ ամենամեծ հետևանքը: Եվրասիական խաչմերուկներից դեպի Եվրոպա ու Ասիա, ինչպես նաև իսլամական աշխարհում ավելի արդյունավետ ու պատասխանատու ներգրավվածության մղումը հանգեցրեց Թուրքիայի ավելի ընդգրկուն և աճող դերակատարությանը: Համաշխարհային առումով Թուրքիան ստանձնեց կամրջի, միջնորդի և մասնակցի դեր այն հարցերին անդրադառնալու և լուծում տալու գործում, որոնք ազդեցություն ունեն Թուրքիայի, տարածաշրջանի և իսլամական աշխարհի վրա: Թուրքիան միջնորդի դեր ստանձնեց Սիրիայի և Իսրայելի, Սիրիայի և Իրաքի միջև, ինչպես նաև միջնորդության պատրաստակամություն հայտնեց Իրանի միջուկային հարցում: Թուրքիան արտահայտվեց Չինաստանի դեմ՝ ի պաշտպանություն այդ երկրի էթնիկ թուրք̀ ույգուր փոքրամասնության: Անկարան հրապարակավ քննադատեց Իսրայելին` Գազայի հատվածը ռմբահարելու համար: Ներքին կյանքում Թուրքիան փորձ արեց ջարդելու փոքրամասնությունների նկատմամբ եղած տաբուն, հատկապես քրդերի պարագայում: Սակայն տարեվերջին Թուրքիայի սահմանադրական դատարանը փակեց խորհրդարանում ներկայացված միակ քրդական կուսակցությունը: Իսկ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության քայլն ամենամեծ ազդեցությունն ունեցավ Հարավային Կովկասի վրա:

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 9: Armenia in 2009: Promise and Reality

9

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Ինչպես և սպասվում էր, սկիզբ առնող հայ-թուրքական մերձեցման առաջին նշաններն Ադրբեջանում ընդունվեցին զայրույթով ու երկյուղով: Մայիսի կեսերին Բաքու այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատեց Անկարայի եղբայրական աջակցությունը Ադրբեջանին և թուրք-հայկական սահմանի բացումը պայմանավորեց հայկական ուժերի հետքաշումով վերահսկվող տարածքներից: Սակայն նման հայտարարությունները չմեղմեցին Ադրբեջանի զայրույթը, հատկապես, երբ օգոստոսի վերջին հրապարակվեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները: Դրանցից մեկը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն էր վերաբերում, մյուսը նախանշում էր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը:

Ադրբեջանի զայրույթը գագաթնակետին հասավ, երբ հոկտեմբերի 10-ին արձանագրությունները ստորագրվեցին: Ցուցարարները Բաքվում Թուրքիայի դեսպանատան առաջ այրեցին Էրդողանի նկարները, իսկ քաղաքի վրա ծածանվող թուրքական դրոշները հանվեցին:

Այնուհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ առաջ քաշեց 2010 թվականից հետո Թուրքիայի տարածքով գազի արտահանումների չափերի կրճատման հնարավորության հարցը, եթե Թուրքիան չհամաձայնի գների էական բարձրացմանը:

Համաձայնեցված երկակի խաղ էր, թե Թուրքիայի հավատարմության հանդեպ Ադրբեջանի իրական անհանգստության արտահայտություն` Անկարայի և Բաքվի միջև գազի գների և տարանցման սակագների շուրջ շարունակվող տարակարծություններից

շահեց Ռուսաստանը: Հունիսի վերջերին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Բաքու այցի ընթացքում Ադրբեջանը ստորագրեց համաձայնագիր, ըստ որի «Գազպրոմը» դարձավ «շահ Դենիզ» հանքավայրի երկրորդ փուլի շահագործումից (սկսած 2014-15) ստացվելիք գազի պոտենցիալ գնորդը: Միևնույն ժամանակ, ադրբեջանական գազը արդեն 2010-ի սկզբին կհոսի Ռուսաստան` թեկուզ առայժմ տարեկան 500 միլիոն խորանարդ մետր չնչին ծավալներով:

Դմիտրի Մեդվեդևի Բաքու այցի ընթացքում Ադրբեջանը ստորագրեց համաձայնագիր, ըստ որի «Գազպրոմը» դարձավ «Շահ Դենիզ» հանքավայրի երկրորդ փուլի շահագործումից ստացվելիք գազի պոտենցիալ գնորդը:

Չնայած Վրաստանը հրապարակավ իր անհանգստությունը չի արտահայտել Հայաստան-Թուրքիա հնարավոր մերձեցման շուրջ, կասկած չի կարող լինել, որ այսօրվա ստատուս քվոն Վրաստանի ազգային շահերի տեսանկյունից առավել նախընտրելի է: Բաց սահմանները շահեկան են տարածաշրջանի համար ընդհանրապես, սակայն Թուրքիայի և Հայաստանի միջև փակ սահմանները Վրաստանին հնարավորություն են տվել դառնալու միակ տրանսպորտային և էներգետիկ կապը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև:

Page 10: Armenia in 2009: Promise and Reality

10

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

Մյուս կողմից Վրաստանի թվացյալ հանգստությունը կարող է բացատրվել այն իրողությամբ, որ Թուրքիա-Հայաստան բաց սահմանները չեն փոխելու ո՛չ տրանսպորտային, ո՛չ էլ էներգետիկ միջանցքի կացությունն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջան-Հայաստան միջանցքները ևս չեն գործում: Հակառակ դեպքում` Թուրքիա-Հայաստան տարանցումը մտնում է փակուղի: Թուրքիայի և Հայաստանի միջև բաց սահմանները ինքնաբերաբար չեն բերի Հայաստանի և Ադրբեջանի միջև տարանցման բացմանը, և սա Թբիլիսիում լավ գիտեն:

Թուրքիայի և Հայաստանի միջև փակ սահմանները Վրաստանին հնարավորություն են տվել դառնալու միակ տրանսպորտային և էներգետիկ կապը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև:

Վրաստանը շարունակում է ջերմ հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ: Վրաստանն ինչպես և Ադրբեջանը համարվում է Թուրքիայի առանցքային գործընկերը տարածաշրջանում էներգետիկ և տրանսպորտային նախագծերում: Թուրքիան միանշանակորեն աջակցում է Վրաստանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա ձգտումներում: Թուրքիայի վարչապետը մարտին այցելեց Բաթումի, իսկ սեպտեմբերին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եղավ Թբիլիսիում և

վերահաստատեց, որ Անկարան հարգում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Վրաստանն ու Թուրքիան շարունակում են սերտ տնտեսական համագործակցությունը:

Իսկ ահա Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ հեռու են ջերմ լինելուց: Հարավային Օսիայի և Աբխազիայի միջազգային ճանաչումը Ռուսաստանի և Վրաստանի միջև շարունակական լարվածություն սնուցող պատճառներից մեկն է: Վրաստանը Ռուսաստանի հետ խզեց դիվանագիտական կապերը̀ իր բողոքը հայտնելով երկու միավորների միակողմանի ճանաչման դեմ:

Կապերը վերականգնելու հարցում երկու երկրները առաջ են քաշում ոչ իրատեսական, անգամ մաքսիմալիստական պայմաններ: Վրաստանը շարունակում է պնդել, որ Ռուսաստանը անջատողական երկու շրջանների ճանաչումից հետ կանգնի և ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ռուս պաշտոնատարները̀ ներառյալ նախագահ Մեդվեդևը, հրապարակավ հայտարարում են, որ Ռուսաստանը ձգտում է Վրաստանի հետ անկեղծ հարաբերությունների, բայց երկխոսության վերսկսումը անհնար է համարում, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլին է Վրաստանի նախագահը:

Երկու երկրները հետևողականորեն միմյանց վարկաբեկում են միջազգային հան րության առջև: Սեպտեմբերի վերջին Եվրո պական Միության մանդատը ստացած փաստահավաք խումբը հրապարակեց զեկույց 2008 թ. Վրաստանում բռնկված հակա մարտության վերաբերյալ, որը կող-մե րից յուրաքանչյուրը մեկնաբանեց յու-րովի և ավերածությունների ու մարդկային կորուստների բարոյական պա տասխա-նատվությունը դրեց մյուս կողմի վրա:

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 11: Armenia in 2009: Promise and Reality

11

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Ապրիլի կեսերից ռուս բարձրաստիճան պաշտոնյաները Թբիլիսիին հետևո ղա-կանորեն մեղադրում են «Ալ Ղաիդայի» հետ կապ ունեցող իսլամական գրոհայիններին Վրաստանի տարածքով դեպի Չեչնիա տարանցմանն օժանդակելու մեջ:

Հայաստանի անմիջական չորս հարևան երկրներից իրադարձություններով ամենալի տարին Իրանի համար էր: Նախագահական ընտրություններն իսլամական հանրապետությունում ուղեկցվեցին հետընտրական բռնություններով: Սպանվեցին մի քանի տասնյակ քաղաքացիներ, հարյուրավորները ձերբակալվեցին: Չնայած արևմտյան երկրների ու դիտորդների քննադատությունների և իրանական ժողովրդի մի ստվար հատվածի բողոքի, նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարողացավ պահպանել իշխանությունը: Այս և Թեհրանի միջուկային խնդրի շուրջ շարունակվող վեճերն էին երանգ հաղորդում Իրանի արտաքին հարաբերություններին:

Մյուս կողմից, նախագահության առաջին ամիսներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի անգամ հրապարակավ դիմեց Իրանին, բայց միայն հոկտեմբերին էր, երբ Ժնևում վերջին երեք տասնամյակներում առաջին անգամ տեղի ունեցան ԱՄՆ-Իրան ուղղակի բանակցություններ: Իրանը հայտարարեց, որ ուրանի հարստացման մեկից ավելի կենտրոն ունի և համաձայնեց, որ այդ վայրում ստուգումներ անցկացնեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները: Սակայն կարճ ժամանակ անց Իրանն աննախադեպ հայտարարություն արեց, ասելով, որ կառուցելու է ոչ թե մեկ, այլ ուրանի հարստացման տասը կենտրոններ: Թեհրանը նաև մերժեց ուրանի հարստացման գործընթացն իր

սահմաններից դուրս իրականացնելու Արևմուտքի առաջարկը:

Կապերը վերականգնելու հարցում և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը առաջ են քաշում ոչ իրատեսական, անգամ մաքսիմալիստական պայմաններ:

Չնայած այն իրողությանը, որ Իրանի ճշգրիտ կարողությունների և ուրանի հարստացման գործընթացում նրա իրական մտադրությունների շուրջ համաձայնություն չկա, Ռուսաստանը կարծես բավարարված է Իրանի ու միջազգային հանրության միջև հնարավոր ձնհալով: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանն այլևս միանձնյա չի պաշտպանում Իրանին և թերևս պատրաստ է զոհաբերել այդ հարաբերությունները հանուն ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների, որոնք Ռուսաստանի համար կարծես ավելի կարևոր են:

Հայաստան-Վրաստանը

Ռուսաստանի և Վրաստանի միջև շարունակվող լարվածությունը Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների աշխուժացման պատճառ դարձավ: Եթե նախկինում Թբիլիսիում կարծում էին, որ Հայաստանը Վրաստանի կարիքն ավելի շատ ունի, քան Վրաստանը̀ Հայաստանի, ապա Ռուսաստանի հետ հետհակամարտային ազդեցությունը ցույց տվեց, որ իրականում

Page 12: Armenia in 2009: Promise and Reality

12

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

փոխկապակցվածությունն ավելին է, քան հավանաբար գիտակցել է վրացական կողմը: Անվտանգության նոր հայեցակարգում Վրաստանն արդեն խոսում է Հայաստանի հետ ոչ թե պարզապես համագործակցության, ինչպես նախկին փաստաթղթում, այլ ռազմավարական համագործակցության մասին:

Եթե նախկինում Թբիլիսիում կարծում էին, որ Հայաստանը Վրաստանի կարիքն ավելի շատ ունի, քան Վրաստանը Հայաստանի, ապա Ռուսաստանի հետ հետհակամարտային ազդեցությունը ցույց տվեց, որ իրականում փոխկապակցվածությունն ավելին է, քան հավանաբար գիտակցել է վրացական կողմը:

Երկու մայրաքաղաքների միջև վերսկսվել են օդային թռիչքները, Թբիլիսի Մոսկվա չվերթների դադարեցման պատճառով: Երկու երկրների առաջնորդներն ասում են, որ ցանկանում են լուծումներ տալ նաև այնպիսի կարևորագույն հարցերի, ինչպիսին մաքսային բարելավված ռեժիմն է, ինչպես նաև ժամանակակից մայրուղու կառուցումը: Սակայն առաջընթացն այս հարցերում անբավարար է: Կողմերից ոչ մեկը վճռական քայլեր չի անում Հայաստանի և Վրաստանի

միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության հասցնելու համար:

Չնայած աշխարհագրությամբ և պատմու-թյամբ պարտադրված ընդհանուր շահե-րին, համաշխարհային և տարածաշրջա-նային կարևորագույն խնդիրնե րում Վրաստանը և Հայաստանը քաղա քա-կա նու թյան և մոտեցումների հարցերում ունեն լուրջ գաղափարական տար բերու-թյուններ, որոնք, նույնիսկ եթե կող մերը դրանք հրապարակային չեն դարձնում, ուրվագծում են նրանց միջև հարա-բերությունները: Դրանց թվում են ՆԱՏՕ-ի անդամակցության խնդրին մոտե ցումն ե րի տարբերությունը, հակադիր դիրքո րոշում-ները ինքնորոշման հարցում, Ռուսաստա-նի հետ հարաբերությունների ծավալն ու խորությունը, ինչպես նաև հարա բերու-թյունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:

Անշուշտ կա նաև Վրաստանի ստվարաքանակ հայ փոքրամասնության խնդիրը: 2008-ի պատերազմից հետո Վրաստանն իր հայաբնակ ջավախքն առավել քան երբեք սկսեց ընկալել որպես հինգերորդ շարասյուն և մի տարածաշրջան, որտեղ Ռուսաստանը կարող է իրականացնել սադրանք՝ հայությանը դրդելով խռովության: Վերջին հանրային հարցումների համաձայն, Վրաստանում Հայաստանը համարում են իրենց երկրորդ թշնամի երկիրը Ռուսաստանից հետո:

Վրաստանի այս երկյուղներն իրենց արտահայտությունը գտան հունվարին, երբ Ախալցխա քաղաքում Ռուսաստանի օգտին լրտեսության և ապօրինի զինված խմբեր ստեղծելու մեղադրանքով ձերբակալվեցին երկու հայ ակտիվիստներ, որոնք սակայն կարճ ժամանակ անց, նախքան դատական գործընթացը, ազատ արձակվեցին: Մեկ այլ ջավախահայ ակտիվիստ` Վահագն Չախալյանը, շարունակվում է բանտարկված

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 13: Armenia in 2009: Promise and Reality

13

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

մնալ քրեական մեղադրանքներով, չնայած նրա գործում ակնհայտ են քաղաքական դրդապատճառները:

Վրացական երկյուղները տեղ են գտնում բոլոր ոլորտներում, ներառյալ կրթությունը: Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչներին այս տարի արգելվեց այցելել Հայաստան և մասնակցել հայ եկեղեցու պատմության վերապատրաստման դասընթացին: Վրաստանում թույլ չեն տալիս, որ Հայ առաքելական եկեղեցին գրանցվի որպես եկեղեցի: Հայերենը որևէ մակարդակում չի ճանաչվում, անգամ գերազանցապես հայերով բնակեցված ջավախքում: Այս կապակցությամբ նախագահ Սարգսյանի հայտարարությունը սեպտեմբերին հորդորում էր իր հյուսիսային հարևաններին թույլ տալ, որ գոնե այդ շրջանում հայերենը համարվի պաշտոնական լեզու: Հասարակական արձագանքը Վրաստանում սա բնութագրեց որպես հայերի հեռացում Վրաստանից դեպի Թուրքիա:

Վրաստանի սահմանապահները Հայաստանի մի քանի քաղաքացիների, ներառյալ խորհրդարանի մեկ պատգամավորի, արգելեցին հատել Վրաստանի սահմանը: Ահա այս և այլ խնդիրներ էին նշում Վրաստանի նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները: Իր այցի նախօրեին Վրաստանի նախագահը երկու անգամ հրապարակավ անզգույշ հայտարարություններ արեց Հայաստանի հասցեին` ասելով, թե Հայաստանի տնտեսությունը փլուզվեց, քանի որ ամբողջովին կախված է Ռուսաստանի շուկայից: Սաակաշվիլին Երևանում ամեն առիթ օգտագործում էր̀ վարկաբեկելով և սուր հայտարարություններ անելով Ռուսաստանի հասցեին, ինչը, անշուշտ,

անհարմար վիճակ էր ստեղծում նրա հայ գործընկերոջ համար:

Չնայած դրան` նախագահ Սերժ Սարգսյանը Սաակաշվիլիին արժանանացրեց Պատվո շքանշանի̀ «հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար»: շքանշան հանձնելը թերևս պատասխան քայլ էր. 2008-ին նախագահ Սաակաշվիլին Թբիլիսիում մեդալ էր հանձնել նախագահ Սարգսյանին: Այդուհանդերձ, Սաակաշվիլիի հակառուսական պահվածքն ու նրան շքանշան տալը չէին կարող անտարբերության մատնվել Ռուսաստանի կողմից, և անշուշտ վնաս պատճառեցին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:

Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչներին այս տարի արգելվեց այցելել Հայաստան և մասնակցել հայ եկեղեցու պատմության վերապատրաստման դասընթացին:

Ռուսաստանի ազդեցությունը հայ-վրացական տնտեսական հարաբերությունների վրա ևս զգալի է: Վերանորոգման պաշտոնական պատճառաբանությամբ Ռուսաստանը 2006-ից փակել է վրաց-ռուսական սահմանային Վերին Լարս անցակետը: Այն շարունակում է փակ մնալ: Ռուսաստանի այս քայլը ենթադրաբար Վրաստանի

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 14: Armenia in 2009: Promise and Reality

14

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

տնտեսությանը վնաս հասցնելու նպատակ էր հետապնդում, սակայն ավելի շատ հարվածեց Հայաստանին: Այս տարի նախորդ տարվա համեմատ հայ-վրացական ապրանքաշրջանառությունը նվազել է մոտ մեկ քառորդով: 2009-ի վերջերին հաղորդվեց, որ Ռուսաստանն ու Վրաստանը, Հայաստանի միջնորդությամբ, փորձում են առաջընթացի հասնել սահմանակետը վերաբացելու գործում:

Վրաստանի սահմանապահները օգոստոսի վերջերին ներխուժեցին հայկական հողատարածքներ, և Բավրա գյուղի բնակիչներին թույլ չտրվեց մուտք գործել շուրջ 1.3 քառակուսի կիլոմետր տարածք: Իրավիճակը շարունակում է մնալ չկարգավորված:

Թբիլիսին առաջ չգնաց այն հայտարարություններից, որ արել էր նախագահ Սարգսյանի̀ 2008-ին Վրաստան այցի ընթացքում` կոնսորցիում ստեղծել Երևանից Բաթումի մայրուղու կառուցման նպատակով: Երկու պետությունների և ամբողջ տարածաշրջանի համար տնտեսական և ռազմավարական իմաստներով կարևոր այս ճանապարհի կառուցումը դեռևս չի անցել բարի ցանկություններից այն կողմ:

Կան նաև շարունակվող քաղաքական այլ հիմնահարցեր: Սահմանագծումն ու սահմանազատումը, ինչն ընդհանուր առմամբ տեխնիկական հարց է, շուրջ 200 կիլոմետրանոց հայ-վրացական սահմանում դեռևս չի ավարտվել, թեև պաշտոնապես հայտարարվում է, որ ավարտվել է աշխատանքների 70 տոկոսը: Հավանաբար այս չավարտված գործընթացի հետևանքով է, որ պարբերաբար տեղի են ունենում սահմանի խախտման դեպքեր: Վրաստանի սահմանապահները օգոստոսի վերջերին ներխուժեցին հայկական հողատարածքներ, և Բավրա գյուղի բնակիչներին թույլ չտրվեց մուտք գործել շուրջ 1,3 քառակուսի կիլոմետր տարածք: Իրավիճակը շարունակում է մնալ չկարգավորված:

Հայաստանը-Իրանը

Տարածաշրջանում փոփոխվող հարաբերությունները վերահաստատեցին Իրանի հատուկ տեղը Հայաստանի արտաքին քաղաքականության շրջանակներում:

Չնայած ղարաբաղյան կարգավորման գործընթացում շարունակվող փոփոխություններին, չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման հույսերին, Իրանը պահպանում է իր չեզոք կեցվածքը բոլոր այս հարցերում և Հայաստանի նկատմամբ շարունակում անկողմնակալ քաղաքականություն` չնայած Թուրքիայի և Ադրբեջանի հետ նրա ունեցած կրոնական ընդհանրություններին և չնայած այն իրողությանը, որ Իրանում բնակվում են ավելի քան 20 միլիոն էթնիկ ազերիներ:

2009-ի ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը Թեհրան պաշտոնական այցի

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 15: Armenia in 2009: Promise and Reality

15

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ընթացքում հայտարարեց, որ Հայաստանն Իրանին դիտարկում է որպես վստահելի հարևան և դժվարին օրերի բարեկամ: Հայաստանը, կարճաժամկետ դիվիդենտներ ստանալու ակնկալիքով, գայթակղության չի տրվում` գոհացնելու ԱՄՆ-ին կամ Եվրոպային ի վնաս Իրանի:

Այսպիսի ջերմ հարաբերությունների շոշափելի արդյունքը Իրան-Հայաստան գազատարի փաստացի գործարկումն էր մայիսին: Թեև կենցաղային և էլեկտրա-էներ գիա ստանալու նպատակներով Հայաստանն օգտագործում է ռուսական գազը, իրանական գազը դառնում է ապա-հով այլընտրանք, քանի որ կախված չէ երրորդ երկրից, ի տարբերություն ռուսական խողովակաշարի, որն անցնում է Վրաստանի տարածքով:

Երևանի և Թեհրանի միջև ստորագրված համաձայնագրով, Հայաստան մտնող իրանական գազը վերածվում է էլեկտրաէներգիայի և ամբողջությամբ հետ է ուղարկվում Իրան. յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց 3 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա է վերադարձվում: Օրական Իրանից Հայաստան է մտնում մինչև 2 միլիոն խորանարդ մետր գազ, սակայն ծավալները կարող են մի քանի անգամ ավելանալ, եթե կառուցվի հայ-իրանական երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գիծը, որի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի և կավարտվի 2011 թվականին:

Տարիներ շարունակ օրակարգի վրա է նաև Արաքս գետի վրա համատեղ հիդրո-էլեկտրակայանների, Մեղրիում` նավթա-զտարանի, և խողովակաշարի կառուցումը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկաթուղին:

Հայաստան-Թուրքիա

2009 թվականը Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներով և ստորագրված փաստաթղթերով աննախադեպ տարի էր: Սրա պատճառը նախորդ տարի մեկնարկած «ֆուտբոլային դիվանագիտության» շարունակությունն էր, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային ուժերի մասնակցության ու միջամտության արգասիքը:

Հայաստանն Իրանին դիտարկում է որպես վստահելի հարևան և դժվարին օրերի բարեկամ:

շվեյցարիան շարունակեց Հայաստանի և Թուրքիայի միջև միջնորդի իր դերը: Միացյալ Նահանգների նոր կառավարությունը վերանայման ենթարկեց իսլամական աշխարհի հանդեպ իր քաղաքականությունը, փորձեց բարելավված հարաբերությունների հասնել տարածաշրջանում, ինչպես նաև̀ գոհացնել ամերիկահայ ընտրողներին: Արդյունքներից մեկը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նկատմամբ ավելի մեծ ուշադրությունն էր: Ռուսաստանը ձգտում էր աջակցել թուրք-հայկական հարաբերություններին և երկու երկրների միջև տեսնել բաց սահմաններ, քանի որ դա կարող էր հանգեցնել տարածաշրջանում Վրաստանի դերի նվազեցմանը:

Թուրքիան Հայաստանի հետ իրավիճակը փոխելու շատ պատճառներ ուներ.

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 16: Armenia in 2009: Promise and Reality

16

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

1. Թուրքիայի՝ Եվրոպական Միության անդամակցության գործընթացում եվրոպական ճնշումները, 2. Թուրքիայի արևելյան շրջաններում առկա տնտեսական խնդիրները, 3. երկյուղը հայոց ցեղասպանության թափ հավաքող ճանաչման գործընթացից, որը նաև ամերիկյան կողմից լուրջ ճնշումների էր հանգեցրել, 4. տարածաշրջանում իր առաջատար դերի ամրապնդումը̀ համաձայն «զրո հիմնախնդիր հարևանների հետ» քաղաքականության:

Թուրքիայի կողմից սահմանի բացումը ընդհանուր առմամբ ողջունելի գաղափար էր, սակայն հայտարարության բովանդակությունն ու ժամանակացույցը, որը տարածվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրվանից ընդամենը երկու օր առաջ, մի շարք հարցեր առաջ բերեց:

Հայաստանի նախագահը 2008-ին Թուրքիայի իր գործընկերոջը հրավիրեց Երևան` ՖԻՖԱ-ի ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու նպատակով: Թուրքական կողմն ընդունեց հրավերը: Այսպիսով, Հայաստանը ստացավ միջազգային հանրության աջակցությունը, որը հորդորում էր առաջ շարժվել բնականոն

հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Տարին սկսվեց Դավոսում նախագահ Սարգսյանի և վարչապետ Էրդողանի միջև հանդիպումով: Բարձր մակարդակով երկրորդ հանդիպումը կայացավ Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև Պրագայում` Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում: Ապա ապրիլի 22-ի գիշերը Հայաստանը և Թուրքիան միջնորդ շվեյցարիայի հետ տարածեցին համատեղ հայտարարություն, որում ասվում էր, թե կողմերը ձեռք են բերել «շոշափելի առաջընթաց և փոխըմբռնում, համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ, և այդ համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ»։

Թուրքիայի կողմից սահմանի բացումը ընդհանուր առմամբ ողջունելի գաղափար էր, սակայն հայտարարության բովանդակությունն ու ժամանակացույցը, որը տարածվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրվանից ընդամենը երկու օր առաջ, մի շարք հարցեր առաջ բերեց: Դժգոհության հիմնական պատճառն այն էր, որ համատեղ հայտարարությունը հնարավորություն տվեց նախագահ Օբամային խուսափել իր նախընտրական խոստումը կատարելուց` ցեղասպանությունը «ցեղապանություն» անվանելուց` վկայակոչելով հայ-թուրքական երկկողմ լուրջ գործընթացը:

Այն հետևանքներ ունեցավ ներքաղաքական կյանքում: Հայ հեղափոխական դաշնակցությունը լքեց կոալիցիան` իր բողոքը հայտնելով հայտարարության բովանդակության ու գործընթացի և դրա ներկայացման ժամանակացույցի դեմ:

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 17: Armenia in 2009: Promise and Reality

17

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունների նախագիծը հրապարակվեց օգոստոսի 31-ին և անմիջապես տարաբնույթ ու հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց: Դաշնակցությունը և մեկ տասնյակից ավելի փոքր կուսակցություններ, ինչպես նաև, համաձայն հանրային հարցումների, Հայաստանի բնակչության մեծամասնությունը, շարունակում էին անընդունելի համարել արձանագրությունները, որոնք, այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և նրա թուրք գործընկեր Դավութօղլուի կողմից:

Միջազգային փաստաթղթերը և սկզբունքները հարգելու մասին սովորական բառապաշարից բացի և «վերահաստատելով իրենց երկկողմ և միջազգային հարաբերություններում հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելության սկզբունքները հարգելու և հարգումը երաշխավորելու իրենց հանձնառությունը»̀ «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրությունը ներառում էր նաև այսպիսի դրույթ. «հաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»:

Երկրորդ̀ «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին» փաստաթղթում ասվում էր, որ «կողմերը համաձայն են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների

միջև կանոնավոր կերպով անցկացնել քաղաքական խորհրդակցություններ» տարբեր հարցերի շուրջ, այդ թվում` «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով` երկու ժողովուրդների միջև փոխվաստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացման նպատակով, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն, առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձևակերպման համար̀ հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ»:

Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության տարբեր և հաճախ տրամագծորեն հակասող մեկնաբանությունները մնալու են տարաձայնությունների անսպառ աղբյուր:

Այս երկու ձևակերպումները, ի շարս այլոց, հիմնական հակասական դրույթներն էին: Բացի այդ, լուրջ մտահոգությունների տեղիք տվեց համաձայնությունը, որ արձանագրությունները պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարաններում` նախքան դրանց դրույթները կյանքի կկոչվեն, ներառյալ սահմանի բացումը:

Փաստաթուղթը և գործընթացը մեկնաբանողներին կարելի է բաժանել չորս կարգի:

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 18: Armenia in 2009: Promise and Reality

18

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

Առաջին խմբում ստորագրված արձանագրությունները և հայ-թուրքական գործընթացը անվերապահորեն պաշտպանողներն են: Նրանք պնդում են, որ արձանագրություններում չկան նախապայմաններ. ստորագրելով այդ փաստաթղթերը՝ Հայաստանը դիվանագիտական լուրջ նվաճման է հասել և սեպ խրել թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Կոալիցիայի մաս կազմող բոլոր երեք կուսակցությունները̀ Հանրապետական, Բարգավաճ Հայաստան և Օրինաց երկիր, պաշտպանում են գործընթացը:

Ռուսաստանը ձգտում էր աջակցել թուրք-հայկական հարաբերություններին և երկու երկրների միջև տեսնել բաց սահմաններ, քանի որ դա կարող էր հանգեցնել տարածաշրջանում Վրաստանի դերի նվազեցմանը:

Երկրորդ խմբում ընդգրկվածները ևս պաշտպանում են արձանագրությունները, սակայն ընդունում են, որ փաստաթղթում կան վտանգներ, ինչպես նաև̀ որոշ նախապայմաններ, որոնց հետ Հայաստանը հաշտվել է: Նրանք այնուամենայնիվ պնդում են, որ Հայաստանը միևնույն է ընդունակ չէր լինի դիմադրել կամ հակազդել այդ նախապայմաններին, հետևաբար̀ կորուստն ու շահը համարժեք են:

Երրորդ խմբում ընդգրկված են նրանք, ովքեր ընդհանրապես դեմ են Հայաստան-Թուրքիա մերձեցմանը, հարաբերությունների բարելավմանը, երկխոսությանը կամ որևէ տեսակի հարաբերություններին, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և չի փոխհատուցել դրա հետևանքները:

Չորրորդ խմբում են խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների̀ Դաշնակցության և Ժառանգության գլխավորությամբ, ինչպես նաև արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժեր, որոնք Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմնակից են, բայց ոչ ամեն գնով: Նրանք համարում են, որ փաստաթղթերում արված զիջումները չափազանց թանկ գին ունեն: Այս ուժերը քննադատում են արձանագրությունների բովանդակությունը և վերոշարադրյալ դրույթները մատնանշում որպես ապացույց, որ Հայաստանը ստիպված է եղել ընդունել Թուրքիայի երեք նախապայմանները:

Հայաստանի և Թուրքիայի ներսում միմյանցից շատ տարբերվող տեսակետների առկայությունը, ինչպես նաև բանավեճի հիմքում ընկած պայմանները հասկանալու և գնահատելու համար, կարևոր է հիշել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայության վերջին տարիների պատմությունը:

1991-ին Թուրքիան նախկին խորհրդային հանրապետությունների հետ ճանաչեց նաև Հայաստանի անկախությունը, սակայն չհաստատեց դիվանագիտական հարաբերություններ, ինչն արեց մյուսների դեպքում 1992 թվականին: Անկարան պահանջում էր, որպեսզի Հայաստանը

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 19: Armenia in 2009: Promise and Reality

19

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերից և հստակորեն ճանաչի երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանները:

Հայաստանը հրաժարվեց ընդունել այդ երկու նախապայմանները, և դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին: 1993-ին Թուրքիան, ի համերաշխություն Ադրբեջանի, փակեց Հայաստանի հետ սահմանը, պահանջելով, որ հայերը դուրս գան Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներից, որոնք հայկական վերահսկողության տակ էին անցել Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության արդյունքում:

Այսպիսով, երբ Թուրքիան արձանագրություններ է ստորագրում, որոնք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու հնարավորություն են տալիս, դա կարող է նշանակել, որ կամ Անկարան հրաժարվել է ավելի քան մեկուկես տասնամյա վաղեմության իր երեք նախապայմաններից, կամ էլ այդ նախապայմանները բավարարվել են: Դատելով թուրքական ղեկավարության հայտարարություններից, որոնք հնչեցին արձանագրությունները ստորագրելուց կարճ ժամանակ անց, նրանք ակնհայտորեն հավատում են երկրորդին: Առաջին երկու նախապայմանները բավարարվել են՝ այսօրվա Հայաստան-Թուրքիա սահմանը հստակ կերպով ճանաչվել է, և Հայոց ցեղասպանության փաստը ուսումնասիրելու նպատակով ստեղծվելու է ենթահանձնաժողով: Այսպիսով, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կարելի է համարել դադարեցված:

Դրանից բացի, խորհրդարանում վավերացման անհրաժեշտության դրույթը,

որը նման արձանագրությունների համար անսովոր է, անհրաժեշտ մեխանիզմ է ապահովում պահպանելու համար կապը Հայաստանի համար շահ համարվող սահմանի բացման և Ադրբեջանի համար նպաստավոր առաջընթացը ղարաբաղյան հարցում:

Լուրջ մտահոգությունների տեղիք տվեց համաձայնությունը, որ արձանագրությունները պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարաններում` նախքան դրանց դրույթները կյանքի կկոչվեն, ներառյալ սահմանի բացումը:

Նախագահ Սարգսյանը տարեվերջին արձագանքեց թուրքական շարունակվող պնդումներին, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը անհրաժեշտ է վավերացման գործընթացի համար̀ ակնարկելով, որ Հայաստանը կարող է հետ կանգնել արձանագրություններից, եթե այս կապը շարունակվի: Սա անմիջապես պատճառ դարձավ, որպեսզի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարի և Հայաստանին հորդորի չշեղվել նախանշված ուղուց:

Հստակ չէ, թե որքան է այս գործընթացն առաջ գնալու, բայց պարզ է, որ ստորագրված արձանագրությունների գոյությունն իսկ, անգամ առանց

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 20: Armenia in 2009: Promise and Reality

20

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

վավերացման, նոր վիճակ է ստեղծել ինչպես Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, այնպես էլ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության տարբեր և հաճախ տրամագծորեն հակասող մեկնաբանությունները մնալու են տարաձայնությունների անսպառ աղբյուր: Դա արդեն իսկ փոխել է Հայաստանի և Թուրքիայի միջև նուրբ բանակցությունների բնույթը, կարգավորման գործընթացն ու երկար ժամանակ առկա երկկողմ հարցերի շուրջ բանավեճը:

Հայկական կողմը պնդում էր, թե երկու գործընթացներն առանձին են և որ Հայաստան-Թուրքիա գործընթացը իրավամբ կարող է առաջ ընթանալ և հասնել կարգավորման` անկախ ղարաբաղյան գործընթացից:

Հայաստան-Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բնականաբար ընթանում էին դեռևս չկարգավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Տարին ամենաակտիվներից էր երկու երկրների նախագահների ու արտգործնախարարների միջև բարձր մակարդակի հանդիպումների հաճախության առումով: Բանակցությունները շարունակվում

էին ԵԱՀԿ Մինսկի եռանախագահող երկրների հովանու ներքո, թեև ղարաբաղյան գործընթացը կարծես պակաս տեսանելի էր դարձել հայ-թուրքական գործընթացի լույսի ներքո: Հայկական կողմը պնդում էր, թե երկու գործընթացներն առանձին են և որ Հայաստան-Թուրքիա գործընթացը իրավամբ կարող է առաջ ընթանալ և հասնել կարգավորման` անկախ ղարաբաղյան գործընթացից: Մինչդեռ միջազգային հանրությունը հույս ուներ երկու խնդիրներն էլ կարգավորված տեսնել:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները 2009-ին հանդիպել են վեց անգամ` երեք անգամ նախքան Մեծ ութնյակի երկրների հուլիսյան գագաթաժողովը, երեք անգամ` դրանից հետո: Այդ գագաթաժողովում Մինսկի խմբի եռանախագահող պետությունների նախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին հորդորեցին հասնել կարգավորման: 1997 թվականից ի վեր սա երկրորդ դեպքն էր, երբ համաշխարհային երեք ուժային կենտրոնները նպատակահարմար են գտնում հատուկ կերպով նշանակություն տալ այս հակամարտության կարգավորմանը: Հայտարարության հետ միասին Մինսկի խմբի եռանախագահությունը հարմար գտավ առաջին անգամ հրապարակային դարձնել կարգավորման հիմնարար սկզբունքները:

Մադրիդյան սկզբունքները, որոնք Մինսկի խումբը ներկայացրել էր 2007-ի ԵԱՀԿ նախարարների խորհրդին, ներառում են հետևյալ հիմնական կետերը.

Լեռնային Ղարաբաղը շրջապատող •տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը,

Լեռնային Ղարաբաղի •վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 21: Armenia in 2009: Promise and Reality

21

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով,

Լեռնային Ղարաբաղի •միջանկյալ կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ,

Հայաստանը Լեռնային •Ղարաբաղին կապող միջանցք,

ներքին տեղահանված անձանց և •փախստականների̀ իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք,

անվտանգության միջազգային •երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:

Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ բանակցությունները շարունակվում են այս սկզբունքների հիման վրա: Քաղաքական որոշ ուժեր հակադարձեցին, որ այդ սկզբունքները չեն բխում Հայաստանի ազգային շահերից և կոչ արեցին Մադրիդյան փաստաթուղթը չեղյալ համարել: Ոմանք մեղադրեցին նախկին վարչակազմին նման սկզբունքներ ընդունելու համար:

Բանավեճն իրականում այն խնդրի շուրջ է, թե ինչպես է հայկական կողմն այդ սկզբունքները համադրելու և մանրամասնելու վերջնական փաստաթղթում: Սկզբունքները, որոնք եղել են ամեն մի խաղաղ կարգավորման գործընթացի մասը, միշտ նույնն են եղել.

Լեռնային Ղարաբաղի •կարգավիճակ,

անվտանգության երաշխիքներ, •

տարածքների վերադարձ, •

փախստականների վերադարձ: •

Հիմնական հարցը նրանում է, թե վերջնական փաստաթղթում ինչպես են ձևակերպվելու ձևաչափերը, մանրամասները, ժամանակացույցը և այդ բաղադրատարրերի հաջորդականությունը:

Թուրքիայի ակտիվ ներգրավումը այս գործընթացին, ինչը նրա ղեկավարներին հնարավորություն է տալիս անկաշկանդ կերպով այլ պետությունների առաջնորդների հետ հաճախակի հանդիպումներում առաջ քաշել ղարաբաղյան կարգավորման հարցը, այս նուրբ բանակցությունները դարձնում են ավելի բարդ:

2009-ի նոյեմբերին, Աթենքի ԵԱՀԿ նախարարների խորհրդի տարեկան հայտարարությունն արդեն ակնարկում էր Ադրբեջանի նոր մարտավարությունը̀ արժեզրկել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի դրույթը: Այդ հայտարարության մեջ առանձնացվել են սկզբունքները̀ առանց դեռևս ընդհանուր փաստաթղթում ընդունած լինելու և ամրագրելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 22: Armenia in 2009: Promise and Reality

22

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

մեխանիզմը, որը եղել և մնում է հակամարտության հիմնական էությունը:

Մյուս կարևոր խնդիրը̀ անվտանգության հարցը, կողմերի միջև անհամաձայնութ-յունների պատճառ է մնում: Տարածքների, հատկապես կարևորագույն ռազմավարական նշանակության տարածքների, ինչպես նաև Հայաստանի և Ղարաբաղի միջև աշխարհագրական կապի և դրա կարգավիճակի խնդիրը շարունակում է կողմերի միջև տարաձայնության հիմնական խնդիրներից մեկը լինել:

Ռուսաստանը Հայաստանի համար մնում է անվտանգության հիմնական դաշնակիցը և առևտրական ամենակարևոր գործընկերը:

Այս և չլուծված մյուս հարցերը մնում են բանակցությունների սեղանին, բայց կարգավորումն ըստ էության դարձավ ավելի բարդ և վտանգված Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի պատճառով, որը, ինչպես Թուրքիայի ղեկա-վարներն են պարզորոշ ասում, կախված է ղարաբաղյան հակամարտության կար գա-վորումից: Այս կապը, որը զու գակցվում է միջազգային հանրության հրապարակային քաջալերանքով, հայկա կան կողմի համար ծայրաստիճան բար դաց նում է համաձայնությունը նույնիսկ ամե նաընդունելի փոխզիջումների շուրջ: Ստեղծված իրավիճակում որևէ փոխզիջում լավագույն դեպքում միակողմանի զիջում է ընկալվելու, վատագույն դեպքում` առևտրի առարկա:

Թուրքիայի ակտիվ ներգրավումը այս գործընթացին, ինչը նրա ղեկավարներին հնարավորություն է տալիս անկաշկանդ կերպով այլ պետությունների առաջնորդների հետ հաճախակի հանդիպումներում առաջ քաշել ղարաբաղյան կարգավորման հարցը, այս նուրբ բանակցությունները դարձնում են ավելի բարդ: Սա հայկական կողմի վրա դնում է ռազմավարական ճնշում, իսկ Ադրբեջանին տալիս միջազգային ասպարեզում հզոր «լոբբիստ» ունենալու անգնահատելի առավելությունը:

Տարածաշրջանից այն կողմ

Ռուսաստանը, Եվրոպական Միությունը և Միացյալ Նահանգները կովկասյան տարածաշրջանում ընդգրկված հիմնական ուժերն են, թեպետ նշմարվում է նաև Չինաստանի ազդեցությունը:

2009 թվականին Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մեծապես պայմանավորված էր 2008-ի ճգնաժամերի հանդեպ նրանց արձագանքով, որոնց թվում էին Հայաստանի հետընտրական բռնությունները, Ռուսաստան-Վրաստան պատերազմը և համաշխարհային տնտեսական ճգնաժամը:

Ի հավելումն վերոհիշյալ խնդիրների̀ 2009-ից Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի բարձր մակարդակով ներգրավումը Հայաստան-Թուրքիա բանակցություններին և ղարաբաղյան կարգավորման գործընթացին ավելի ընդլայնվեց: Ռուսաստանի և Եվրոպայի ու հատկապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածության նվազումը հնարավորություն տվեց տարածաշրջանում նախաձեռնել համագործակցության համատեղ միջոցառումներ:

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 23: Armenia in 2009: Promise and Reality

23

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

Ռուսաստանը Հայաստանի համար մնում է անվտանգության հիմնական դաշնակիցը և առևտրական ամենակարևոր գործընկերը: Բարձր մակարդակով շփումների հաճախականությունը բնորոշում է սերտ հարաբերությունների բնույթը: 2009-ին Ռուսաստանի և Հայաստանի նախագահները առնվազն վեց հանդիպում ունեցան:

Հոկտեմբերին Հայաստանը միացավ Ռուսաստանի գլխավորած արագ արձագանքման ուժերին, որոնք հաստատվել էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում (որի անդամ է նաև Հայաստանը)̀ կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նպատակով:

Չնայած այս դաշնակցային հարաբերություններին` Հայաստանին հիմնականում հաջողվեց ռուս-վրացական հակամարտության մեջ պահպանել չեզոքություն, իսկ Ռուսաստանը շարունակեց ընդլայնել համագործակցությունը Ադրբեջանի հետ` հիմնականում ապահովելով էներգետիկ համաձայնագրեր, բայց նաև վերսկսելով ռազմական համագործակցությունը:

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները միայն ներպետական բնույթ չեն կրում: Ռուսաստանում բնակվում են երկու միլիոն ազգությամբ հայեր, շատերը̀ Հայաստանի քաղաքացիներ: Ռուսաստանաբնակ հայերը ամենախոշոր ներդրողներն են Հայաստանում, մասնավորապես բանկային, շինարարական և հանքարդյունաբերության ոլորտներում:

Հայաստանի տնտեսությունը առավելապես իր վրա կրում է ռուսական մեծ ընկերությունների ազդեցությունը,

ինչպիսիք են պետության կողմից կառավարվող «Գազպրոմը», «ՌԱՕ ԵԷՍ»-ը, «Ռուսական երկաթուղիները» էներգետիկ և տրանսպորտային բնագավառում, ինչպես նաև «ՄՏՍ»-ը և «Վիմպելկոմը» հաղորդակցության բնագավառում: Այս ընկերությունները Հայաստանի խոշոր գործատուներն ու հարկատուներն են: Ընդհանուր առմամբ, ավելի քան հազար հայկական ընկերություններ աշխատում են ռուսական կապիտալի հիմքի վրա` երկու միլիարդ դոլարի ռուսական ներդրումային ներուժով:

2009 թ. նոյեմբերին Հայաստանի բջջային հաղորդակցման շուկա մուտք գործեց ֆրանսիական Օրանժ ընկերությունը` էականորեն մեծացնելով եվրոպական ներդրումները Հայաստանում:

2009 թվականին Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց 500 միլիոն դոլարի վարկ, որը Միջազգային արժութային հիմնադրամի 800 միլիոն դոլար վարկի հետ մեկտեղ հնարավորություն տվեց գոնե կարճաժամկետ կայունացնել Հայաստանի տնտեսությունը: Տնտեսական ճգնաժամը և տրանսպորտային խափանումները, որոնք առաջացան ռուս-վրացական հակամարտության ժամանակ, երկկողմ առևտրի 20 տոկոս անկման պատճառ դարձան: Մինչդեռ 2008-ին առևտուրը հասել էր մեկ միլիարդի:

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 24: Armenia in 2009: Promise and Reality

24

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

Տարվա վերջին Ռուսաստանը շահեց Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման նախագիծը, որն ունի հինգ միլիարդ դոլարի արժեք և պետք է շահագործման հանձնվի 2016-ին: Հայաստանի նոր ատոմակայանի էներգաբլոկի կառուցումն իրականացնող ընկերությունը հայ-ռուսական է լինելու, իսկ բլոկի ռեակտորը̀ ռուսական: Ատոմակայանի հզորությունը կլինի 1060 Մվտ, շահագործման ժամկետը̀ 60 տարի: Այդ ծրագրի իրագործման համար Հայաստանը փորձել էր նաև եվրոպական և ամերիկյան ընկերություններ ներգրավել: Մայիսին շինարարությանը մասնակցելու նպատակով Հայաստանը պաշտոնական առաջարկ էր արել ֆրանսիական «Արևա» ընկերությանը, իսկ արդեն հոկտեմբերին պետական պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ Հայաստանը իրականացնելու է շինարարությունը̀ անկախ եվրոպական մասնակցությունից:

Հոկտեմբերին Հայաստանը միացավ Ռուսաստանի գլխավորած արագ արձագանքման ուժերին:

Ռուսաստանը գերազանցել է Գերմանիային Թուրքիայի հետ առևտրի ծավալի քանակով և հետևաբար հետաքրքրված է Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացմամբ, որովհետև դա թուրքական շուկան մտնելու լրացուցիչ հնարավորություն է տալիս: Հայաստանը և Թուրքիան արդեն քննարկել են էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը հայկական այն ձեռնարկություններից, որոնք կառավարում են ռուսական ընկերությունները: Հայաստանի երկաթուղիները

հավատարմագրային կառավարման են հանձնվել Ռուսաստանին: շատերը կարծում են, որ բաց սահմանից առավելապես կշահի ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը:

2009 թվականը նշանավորվեց Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև հարաբերություններում կարևոր զարգացումներով: Անկախությունից ի վեր Հայաստանի պաշտոնյաները մեծապես կարևորել են եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրումը̀ հայտարարելով ԵՄ անդամակցությունը Հայաստանի երկարաժամկետ նպատակ: Երևանում հաստատված Եվրոպական Միության խորհրդատվական խումբը մասնակցում է ամենօրյա որոշումների գործընթացին: Եվրոպական Միության պաշտոնյաները այս ծրագիրը որակում են յուրահատուկ և հաջողված: Ակնկալվում է, որ այն կընդօրինակվի նախկին խորհրդային այլ երկրներում, որոնք ընդգրկված են ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում:

Գործընկերության նոր ձևաչափը առա-ջարկվել է ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո և մասամբ կոչված է վերահաստատելու Եվրոպական Միության հետաքրքրությունը նախկին խորհրդային երկրներում: ծրագիրը հենվում է նոր գործընկերության համաձայնությունների վրա, որոնք դառնալու են ԵՄ և Արևելյան գործընկերության պետությունների հետագա բանակցային գործընթացի հիմքը: Այն ճանապարհ կհարթի Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման կարգի պարզեցման և ազատ առևտրի հնարավոր համաձայնագրերի համար:

Թեպետ ԵՄ պաշտոնյաները Արևելյան գործընկերության երկրների ներգրավվածության հիմքում շարունակում

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 25: Armenia in 2009: Promise and Reality

25

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

են դնել ժողովրդավարական բարեփոխումները, իրականում նրանք ավտորիտար միտումների հանդեպ ցուցաբերում են առավել հանդուրժողականություն: Եվրոպական Միության ավելի լայն շահերը հիմնված են կասպյան ավազանի պաշարների շահագործման հնարավորության վրա, ինչը կարող է օգնել նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական բնական գազի մատակարարումներից:

Հայաստանի առևտրական հարաբերությունները Եվրոպայի հետ հիմնականում կենտրոնացած են մոլիբդենի, պղնձի, ոսկու, ինչպես նաև մշակված ադամանդների արտահանման վրա հիմնականում Գերմանիա, Հոլանդիա և Բելգիա: Այս երեք երկրները մնում են Հայաստանի հիմնական եվրոպական առևտրային գործընկերները:

Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը Եվրոպական Միության հետ 2009-ի առաջին երեք եռամսյակներում կազմեց 842 միլիոն դոլար, որը գրեթե հիսուն տոկոսով պակաս էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Պետք է նշել, որ առևտրային հաշվեկշիռը Եվրոպական միության հետ բացասական է:

2009 թ. նոյեմբերին Հայաստանի բջջային հաղորդակցման շուկա մուտք գործեց ֆրանսիական Օրանժ ընկերությունը̀ էականորեն մեծացնելով եվրոպական ներդրումները Հայաստանում, որը մինչև այդ ներկայացված էր Էյչ-Էս-Բի-Սի, Կրեդի Ագրիկոլ, Պրոկրեդիտ ընկերություններով բանկային համակարգում, Վեոլիայով` ջրամատակարարման համակարգում, Պեռնո Ռիկարով` կոնյակի արտադրության մեջ և Քրոնիմետով` հանքարդյունաբերության մեջ:

Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությունն անվտանգության ոլորտում հիմնականում իրագործվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում: Հայ սպաները վերապատրաստում են անցնում Ֆրանսիայում և Հունաստանում, իսկ հայ խաղաղարարները ՆԱՏՕ-ի ուժերի հետ ծառայում են Կոսովոյում: ծրագրված է հայկական զինուժի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող գործողություններին 2010 թ. սկզբից:

Ռուսաստանը շահեց Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման նախագիծը, որն ունի հինգ միլիարդ դոլարի արժեք և պետք է շահագործման հանձնվի 2016-ին:

Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունների վրա ազդեցություն է թողել ամերիկյան քաղաքականության փոփոխությունը: Բուշի նախագահության տարիներին գերակայությունը ահաբեկչության դեմ պայքարն էր:

Օբամայի վարչակազմի ուշադրության կենտրոնում են Իրանի միջուկային ծրագիրը, կայունությունը Աֆղանստանում և Իրաքում: Այս մարտահրավերներին դիմագրավելու համար Միացյալ Նահանգներն ավելի շատ Ռուսաստանի, Եվրոպայի և Չինաստանի պես հզոր տերությունների աջակցության կարիքն ունի, քան «Բարի կամքի կոալիցիայի» օգնության: Վերջինիս մաս էին կազմում փոքր պետությունները̀ դրանից բխող դժվարություններով:

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 26: Armenia in 2009: Promise and Reality

26

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

Թեպետ ԱՄՆ պաշտոնյաները խոստացել էին Ռուսաստանին չզիջել շահերի ոչ մի ոլորտ, ներառյալ հարավկովկասյան տարածաշրջանը, գործնականում ԱՄՆ-ը մեծապես կրճատել է հանրային և մասնավոր ներգրավվածությունը տարածաշրջանի ֆավորիտ Վրաստանի գործերում` մերժելով նրան տրամադրել լայնածավալ ռազմական օգնություն և հետաձգելով ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը:

ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը բացահայտեց, որ ամերիկացի դիվանագետներն ամիսներ շարունակ ակտիվորեն ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա համաձայնության շուրջ:

ԱՄՆ-ը ժխտում է, թե ձգտում է հնարավոր իրանական հարձակումները վերահսկելու նպատակով Հարավային Կովկասում ռազմական ներկայություն հաստատել: Ռուսաստանի պատրաստակամությունը̀ օգնություն ցուցաբերել ԱՄՆ-ի զորքերին Աֆղանստանում, նվազեցրեց Հարավային Կովկասի նշանակությունն իբրև տրանսպորտային միջանցք դեպի Կենտրոնական Ասիա:

Ապրիլին Թուրքիա այցի ընթացքում Բարաք Օբաման մի քանի անգամ հնչեցրեց հայկական հարցը, հատկապես Թուրքիայի խորհրդարանին ուղղված իր դարակազմիկ ուղերձում: Նա հորդորեց Թուրքիային լուծում տալ իր ձևակերպումով «1915-ի սարսափելի

դեպքերին» և վերացնել Հայաստանի շրջափակումը: Նա պնդեց, որ չի փոխել իր տեսակետները, որ արտահայտել էր նախընտրական շրջանում, սակայն խուսափեց «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, որպեսզի Թուրքիային ներգրավի, այլ ոչ օտարի:

Հոկտեմբերի 10-ին, երբ Հայաստանը և Թուրքիան ստորագրեցին արձանագրությունները, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բացահայտեց, որ ամերիկացի դիվանագետներն ամիսներ շարունակ ակտիվորեն ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա համաձայնություն ձեռք բերելու շուրջ:

ԱՄՆ պաշտոնյաները հրապարակավ հաստատեցին, որ Հայաստան-Թուրքիա բանակցությունները չպետք է կապվեն Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, ինչը Թուրքիան շարունակում էր անել: Հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացը, ըստ ամերիկացիների, պետք է արդյունքներ տար «խելամիտ ժամկետներում»:

Տարվա վերջին, սակայն, փաստաթղթերի վավերացման և իրագործման հավանականությունն անորոշ է: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները ընդունում են, որ առաջխաղացումը բարդ կլինի, քանի դեռ առաջընթաց չկա ղարաբաղյան բանակցություններում:

Հայերը զգացին իրենց ամերիկյան լոբբիի վրա թուրքական լոբբիի ճնշումը, որը ղեկավարվում էր կոնգրեսի նախկին առաջնորդներով, ինչպես նաև Քլինթոնի և Բուշի վարչակազմի նախկին պաշտոնյաների կողմից:

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 27: Armenia in 2009: Promise and Reality

27

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

Հակահայկական լոբբիի ջանքերին միացան նաև մի շարք խոշոր ամերիկյան ընկերություններ, որոնք նախանձախնդիր էին Թուրքիայի հետ գործարար կապեր հաստատելու գործում, ինչպիսիք են շևրոնը, Նորթրոփ Գրումմանը և Ռեյթոնը:

Հայոց ցեղասպանությունը հաստատող ամերիկյան բանաձևերը 1996 թվից կոնգրեսի ընդհանուր քննարկման չեն դրվել: Ներկայացուցիչների պալատի և սենատի բանաձևերը, որոնք ներկայացվել էին 2009 թվին, հավասարապես անտեսվել էին, չնայած նրան, որ թե՛ Օբամայի վարչակազմը և թե՛ կոնգրեսի ղեկավարությունը անցյալում աջակցել էին դրանց ընդունմանը և հրապարակավ չէին հրաժարվել աջակցությունից:

Այս անգամ հաջողության հնարավորությունը նմանվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի կառավարության գլխին կախված կացնի: Եթե սահմանի բացման հարցում շոշափելի փոփոխություն չլինի, և եթե Թուրքիան շարունակի հեռանալ ԱՄՆ քաղաքական ազդեցության ոլորտից, ապա ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը կարող է հավանական դառնալ:

Օբամայի վարչակազմն ի հակադրություն իր նախընտրական խոստումների, շարունակեց կրճատել Հայաստանին տրամադրվող օգնության ծավալը: Կրճատումները սկսվել էին դեռ Բուշի նախագահության ժամանակներում: Հունիսին Հազարամ յա-կի մարտահրավերների կորպորացիան` պետքարտուղար Քլինթոնի նախագա-հու թյամբ, պատճառաբանելով 2008-ի ընտրությունների շուրջ ամերիկյան մտա հոգությունները, գրեթե 65 միլիոն դոլարով կրճատեց Հայաս տա նի գյուղատնտեսությանը տրամա դրվելիք օգնությունը: Այդ որոշումը պայմա նավոր-

ված էր նաև Երևանի տեղական ընտրու-թյուններով. Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները դատա պար տել էին դրանցում տեղ գտած խախտումները:

Հուլիսին պետքարտուղարի տեղակալ ջեյմս Ստայնբերգը դարձավ Հայաստան ժամանած (թեև այցը տարածաշրջանային էր) ամենաբարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան վերջին ավելի քան հինգ տարիներին:

Եթե Թուրքիան շարունակի հեռանալ ԱՄՆ քաղաքական ազդեցության ոլորտից, ապա ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը կարող է հավանական դառնալ:

Նախագահ Օբաման առաջին հեռախոսային զրույցն ունեցավ նախագահ Սարգսյանի հետ, երբ Հայաստանի ղեկավարը հոկտեմբերին մեկնել էր Միացյալ Նահանգներ̀ Նյու Յորքի և Լոս Անջելեսի հայկական համայնքների հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով:

Նոյեմբերին կայացած ԱՄՆ-Հայաստան աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում արդյունավետ կառավարումն ու բարենպաստ գործարար միջավայրը ճանաչվեցին առաջնահերթ քննարկման թեմաներ: Բացի այդ, Հայաստանը և ԱՄՆ-ը հուշագիր ստորագրեցին գիտության և տեխնոլոգիաների բնագավառում

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 28: Armenia in 2009: Promise and Reality

28

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

փոխըմբռնման և համագործակցության շուրջ:

2008-ին ԱՄՆ-Հայաստան առրևտրաշրջա-նառությունը առաջին անգամ հասավ 200 միլիոն դոլարի, որի մեջ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումները մեծ մաս էին կազմում: 2009-ի առաջին տաս ամիսների ընթացքում ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմեց 2008-ի կեսից փոքր-ինչ ավելին: Հայաստանը, բացառությամբ ամերիկահայ գործարարների ու բարերարների, հիմնականում դուրս մնաց ամերիկյան ներդրողների հետաքրքրության շրջանակից:

Հեռանկար

Չնայած ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում նոր մեկնարկը թափ է ստանում, դեռևս կան անորոշություններ, երբ խոսքը վերաբերում է մանրամասներին: Այդուհանդերձ, թվում է, թե նրանց միջև փոխզիջումներն արդեն արվել են, և Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը որոշակի փոխըմբռնման են եկել տարբեր լարված խնդիրների շուրջ, հստակեցրել իրենց շահերը ներառյալ Իրանի միջուկային ապագայի, Եվրոպայի տարածքում հակահրթիռային պաշտպանական համակարգի և ՆԱՏՕ-ի ընդլայնման շուրջ:

Նույնիսկ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ավելի խորը համագործակցության շրջանակում, նոր անվտանգության ճարտարապետության շուրջ քննարկումներն ու բանավեճերը, որոնք անշուշտ ազդելու են Հարավային Կովկասի վրա, շարունակվելու են և հազիվ թե հանգեցնեն ստատուս քվոյի զգալի փոփոխությունների կամ լուրջ լուծումների առաջիկա տարվա ընթացքում:

Իրանի միջուկային ապագայի շուրջ զարգացումները Արևմուտքի հետ նոր

լարվածության է տանելու և, Իրանի ներքին հուզումների լույսի ներքո, կարող է առավել սրվել: Մի կողմից դա բերելու է Հարավային Կովկասից ուշադրության շեղման, մյուս կողմից` Հարավային Կովկասը, որպես Իրանի անմիջական հարևան ավելի մեծ ուշադրություն է գրավելու:

Ռուսաստանի և Վրաստանի միջև տարաձայնությունները պահպանվելու են: Մի քանի հարցերում ակնկալվում է որոշ առաջընթաց, ինչպես Վերին Լարսի սահմանային անցակետի վերաբացումը և գուցե Թբիլիսիի ու Մոսկվայի միջև չվերթների վերականգնումը: Սակայն էական առաջընթաց ռուս-վրացական հարաբերություններում չի լինի:

Թուրքիայի որդեգրած «զրո հիմնախնդիր հարևանների հետ» քաղաքականությունը ուրվագծելու է նրա` հարևանների հետ իրական և ընկալվող հարաբերությունները: Թուրք-հայկական բաց սահմանների ակնկալիքն իսկ արդեն իր ազդեցությունն է ունեցել.

փոխել է Վրաստանի իրական և •ընկալվող տեղը տարածաշրջանում,

կշարունակի ազդել Ադրբեջան- •Վրաստան-Թուրքիա հարաբերությունների բնույթի վրա,

կնվազեցնի Կարսից Վրաստանի •տարածքով դեպի Բաքու նոր երկաթգծի հեռանկարները:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը օրակարգի կարևոր մաս է մնալու և առաջիկայում սպասվում է հնարավոր չորս զարգացումներից մեկը:

Ողջամիտ ժամկետներում, •ինչպես ամերիկյան և թուրքական

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 29: Armenia in 2009: Promise and Reality

29

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ղեկավարություններն են հրա պա-րակավ ասել, հայերն ու ադրբե-ջան ցիները հասնում են հա մաձայ-նության` պաշտոնական կամ ոչ պաշտոնական փաստա թղթի ստո րագրումով, որն ընդու նելի է Ադրբեջանի համար: Այս դեպ-քում Թուրքիան վավերացնում է արձանագրությունները և բացում սահմանը:

Ողջամիտ ժամկետներում •հայերի եւ ադրբեջանցիների միջև ոչինչ չի համաձայնեցվում, բայց միջազգային, հատկապես ամերիկյան ճնշման տակ, օգտագործելով Ապրիլի 24-ը որպես վերջնաժամկետ, Թուրքիան վտանգ կզգա և կվավերացնի արձանագրությունները և կսկսի սահմանը բացելու գործընթացը:

Հայերի և ադրբեջանցիների •միջև ոչինչ չի համաձայնեցվում: Միջազգային, հատկապես ամերիկյան և շվեյցարական ճնշումներ են բանեցվում Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի սահմանը, սակայն Թուրքիան դիմադրում է:

Հայերն ու ադրբեջանցիները չեն •հասնում փոխադարձ ընդունելի համաձայնագրի, սակայն Թուրքիան ԱՄՆ-ից և այլ միջնորդներից ստանում է լուրջ երաշխիքներ առ այն, որ ղարաբաղյան կարգա վո-րու մը կլինի Ադրբեջանի համար ընդունելի, հատկապես տարածք-ների վերադարձի և Լեռ նային Ղարաբաղի ապագա կարգա-վիճակի շուրջ որոշման առումով:

շարունակվող և անավարտ Հայաստան-Թուրքիա գործընթացը կբարդացնի

ղարաբաղյան կարգավորումը: Կողմերը կենտրոնանալու և փորձելու են ստորագրել սկզբունքների մասին շրջանակային փաստաթուղթ: Թուրք-հայկական գործընթացի ուժգնացող ճնշումը նվազեցնելու է Հայաստանի խուսանավելու հնարավորությունը: Անգամ ամենաանվտանգ փոխզիջման հնարավորությունները, որոնք ավելի վաղ կարող էին ընդունելի լինել, այժմ հայկական կողմի համար ավելի դժվար են լինելու` Հայաստանի վարչակազմին դնելով դժվարին կացության մեջ:

Լուծումներ

Փոփոխվող այս միջավայրում Հայաստանը կարիք ունի որդեգրելու սկզբունքներ, տարածաշրջանային իր քաղաքականության համար գաղափարախոսություն, որպեսզի ստիպված չլինի ընտրություն կատարել հակասություններ ունեցող Իրանի և Արևմուտքի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Վրաստանի միջև:

Հաշվի առնելով Թուրքիայի նոր, ինքնահատկացված դերը, Հայաստանի ղեկավարությունը պետք է առաջարկի հանրային պարզ ընկալելի պատասխաններ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացումներին և ղարաբաղյան գործընթացին, հակառակ դեպքում հայերը կկանգնեն իրական զարգացումներից ոչ պակաս կարևոր ընկալումների պատերազմում պարտվելու վտանգի առաջ:

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում Հայաստանի հիմնական մարտահրավերն այսօր պետք է լինի հրապարակային անկեղծությունը երկու արձանագրությունների ընկալման, առավելապես խնդրահարույց երկու

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 30: Armenia in 2009: Promise and Reality

30

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

հարցերում, հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիայի ղեկավարությունը հրապարակային է փաստաթղթերի իր մեկնաբանություններում`անգամ մինչև դրանց վավերացումը: Հայաստանը պետք է կանխի ղարաբաղյան կարգավորման գործում ջատագովի դեր ստանձնելու Թուրքիայի ձգտումը:

Հայաստանը պետք է խուսափի մեղավոր ընկալվելուց այն դեպքում, եթե Թուրքիան որոշի չվավերացնել արձանագրությունները: Թուրքիայի ջանքերին` շուռ տալ և արձանագրություների ստորագրումը ներկայացնել իբր ավարտված գործընթաց, որում Թուրքիան անգամ մասնակցելով արել է մեծ փոխզիջումներ ու հիմա սպասում է Հայաստանին, որպեսզի նա վերադարձնի Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները, անհրաժեշտ է պարզաբանումներ տալ:

Որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ձեռքից բաց չթողնի, Հայաստանին անհրաժեշտ է հակազդել Ադրբեջանի̀ ղարաբաղյան կարգավորման էությունը տարածքների վերադարձին վերագրելու ակնհայտ ջանքերին` չեզոքացնելով ամրագրված ինքնորոշման սկզբունքը և այն ներկայացնելով իրավունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Ո՛չ Թուրքիա-Հայաստան բաց սահմանի ակնկալիքը և ո՛չ էլ այդ սահմանի իրական բացումը չպետք է Հայաստանին անուշադիր դարձնի Վրաստանի և Իրանի նկատմամբ: Ու քանի դեռ Թուրքիա-Հայաստան անորոշությունները պահպանվում են, չափազանց կարևոր է մեկ անգամ ևս ընդգծել Հայաստանի անվտանգության և զարգացման հարցում Վրաստանի ու Իրանի կարևորությունը: Այս երկու պետությունները

պետք է զգան, որ Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը Երևանը չի դիտարկում որպես փոխարինում, այլ̀ հյուսիս-հարավ հարևանների հետ փոխլրացում:

Անհրաժեշտ է, որ ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը Վրաստանի (Բաթումիի մայրուղին) և Իրանի (երկաթուղին և նավթատարը) հետ վերջապես մտնեն գործնական փուլ:

ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ ՏԱՐԱծԱշՐջԱՆՈՒՄ

Page 31: Armenia in 2009: Promise and Reality

31

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2009-ին ակնակլիքներին ու սպասելիքներին փոխարինեց սառն իրականության գիտակցումը: Չվերացան 2008-ի քաղաքական ճգնաժամի` նախագահական ընտրությունների և մարտի 1-ի ողբերգական իրադարձություների հետևանքները, երբ ուժային կառույցների և ցուցարարների բախման հետևանքով տասը քաղաքացի զոհվեց և մի քանի տասնյակ մարդ վիրավորվեց: Ընդդիմությունը շարունակեց իր քաղաքական օրակարգը կառուցել այդ իրադարձությունների համատեքստում, իսկ իշխանությունը խուսափեց այդ իրադարձությունների հետևանքով ի հայտ եկած խնդիրների լուծման համարձակությունից:

Քաղաքական դաշտի գլխավոր մասնակիցները ներքաղաքական խնդիրների լուծման բանալին տարեսկզբին փնտրում էին Հայաստանից դուրս` Ստրասբուրգում, որտեղ հունվարին պետք է տեղի ունենար ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որին քննարկվելու էր Հայաստանում ժողովրդավարության վիճակը: 2008-ի նախագահական ընտրություններից հետո ԵԽԽՎ ակտիվ մոնիտորինգի տակ հայտված Հայաստանը, դեռ մինչ հունվարյան նստաշրջանը, երկու խիստ բանաձև էր ստացել, որոնք վերաբերում էին հետընտրական շրջանի իրադարձություններին և պարունակում էին դրանց հետևանքը հաղթահարելուն ուղղված առաջարկներ ու պահանջներ: 2008 թվականի դեկտեմբերին ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի նիստում խիստ դժգոհություն էր հնչել բանաձևերի կատարման կապակցությամբ, և առաջարկ էր եղել, որ ԵԽԽՎ հունվարի նստաշրջանում բարձրացվի Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը:

ԵԽԽՎ հունվարի նստաշրջանն ի վերջո Հայաստանին չզրկեց ձայնի իրավունքից: Փոխարենն ընդունեց ևս մեկ բանաձև, որն ընդամենը նախորդ բանաձևերի օրգանական շարունակությունն էր:

Հատկանշական է, որ իշխանությունն այդ բանաձևը, որի մեջ դրականն ըստ էության միայն այն էր, որ Հայաստանին չզրկեցին ձայնի իրավունքից, համարեց Հայաստանի հաղթանակը: Հետաքրքրական էր նաև, որ բանաձևն ընդհանուր առմամբ ողջունեց նաև ընդդիմությունը, քանի որ այն տալիս էր ձերբակալված քաղաքական գործիչների և ընդդիմության ակտիվիստների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն:

Page 32: Armenia in 2009: Promise and Reality

32

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը բավարար չանդադարձան այս բանաձևի գոյության հիմնական խնդիրներին, որ Հայաստանը մնում է ԵԽԽՎ-ի բանաձևերի սուբյեկտ, Հայաստանի ներքաղաքական խնդիրները քննարկվում են Եվրոպայի խորհրդում, և Հայաստանը դեռ գտնվում է մի կազմակերպության մոնիտորնիգի տակ, որին անդամակցել է գրեթե մեկ տասնամյակ առաջ:

Հունվարին ընդունված բանաձևը ոչ միայն հղում էր կատարում նախորդ բանաձևերում տեղ գտած պահանջներին, այլև վերահաստատում էր դրանց չկատարված լինելու փաստը, անդրադառնալով հիմնական խնդիրներին` ձերբակալված քաղաքական գործիչների ազատ արձակմանը, մարտի մեկի իրադարձությունների մեղավորների բացահայտմանը և խոսքի ու հանրահավաքների ազատության սահմանափակումներին:

Քաղաքական դաշտի գլխավոր մասնակիցները ներքաղաքական խնդիրների լուծման բանալին տարեսկզբին փնտրում էին Հայաստանից դուրս` Ստրասբուրգում:

Հանրահավաքների ազատության հետ կապված ընդդիմության պայքարը հետաձգվեց, քանի որ 2008 թվականի հոկտեմբերից ընդդիմությունը հայտարարել էր հանրահավաքների ժամանակավոր դադարի մասին, կապված ղարաբաղյան խնդրում ակտիվ զարգացումների և

իշխանությանն այդ հարցում չխանգարելու որոշման հետ: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպեց, որ իրենք չեն ցանկանում առանց այն էլ բարդ իրավիճակում ավելի բարդացնել Սերժ Սարգսյանի վիճակը, որպեսզի նա ճակատագրական որոշումներ չկայացնի Լեռնային Ղարաբաղի հարցում: Իշխանություններին չխանգարելու խոստումն իրականացվեց, սակայն Ղարաբաղի հարցում «խոստացված» ակտիվ զարգացումներ չարձանագրվեցին:

Ընդդիմության հանրահավաքային դադարը ձգվեց մինչև 2009-ի մարտի մեկը: Այդ օրվա հանրահավաքը հասկանալի պատճառներով մեծամասամբ նվիրված էր 2008-ի մարտի մեկի դեպքերի վերլուծությանը: Ակնկալվում էր, որ այդ հանրահավաքին ընդդիմությունը ներկայացնելու էր իր հետագա մարտավարության ու ռազմավարության հստակ դիրքորոշումը: Հանրահավաքին հայտարարվեցին ընդդիմության նոր սկզբունքները, մասնավորապես, որ «ապստամբություն» և «հեղափոխություն» բառերը չեն լինելու ընդդիմության բառապաշարում, որ երկրում փոփոխության հասնելու միակ ճանապարհը ինստիտուցիոնալացված ընդդիմությունն է:

Ընդդիմության առաջնորդի նման նոր մոտեցումը տարբեր կերպ ընկալվեց հասարակության և քաղաքական շրջանակների կողմից: Ոմանք դա ընկալեցին որպես ընդդիմության նոր, առավել արդյունավետ մարտավարության սկիզբ, ոմանց համար դա նախորդ մեկ տարվա մարտավարության ձախողման ընդունում էր և նահանջի ազդարարում, իսկ Սերժ Սարգսյանն իր նախագահական պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ ունեցած մամուլի ասուլիսին ափսոսանք հայտնեց, որ Լևոն

Page 33: Armenia in 2009: Promise and Reality

33

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեր-Պետրոսյանն այդպես չէր մտածում մեկ տարի առաջ: Ամեն դեպքում, հաջորդ մի քանի ամիսների ընթացքում իշխանության դիրքերը շարունակեցին ամրապանդվել, իսկ ընդդիմության մի քանի տասնյակ լիդերներն ու ակտիվիստները շարունակեցին մնալ ճաղերի հետևում:

Մինչ երկրի ներսում նկատվում էր ընդդիմության «նախաձեռնողականության» ճգնաժամ, ավելի «նախաձեռնող» էր դառնում իշխանության արտաքին քաղաքականությունը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն աստիճանաբար հետին պլան էր մղում Հայաստանի ներքին խնդիրների հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը: Գործընթացն ավելի ու ավելի շատ ուշադրության էր արժանանում նաև Հայաստանում, և ինչ-որ պահից սկսած՝ հնարավոր էր արձանագրել, որ Հայաստանի ներքին իրողություններն արդեն սկսել են ածանցվել այդ գործընթացի զարգացումից:

Ապրիլին գրանցվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի̀ «ֆուտբոլային դիվանագիտության» առանցքային դրվագներից մեկը: Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը Հայաստանը, Թուրքիան և միջնորդի դերում հանդես եկող շվեյցարիան հրապարակեցին համատեղ հայտարարություն, որում նշվում էր, որ գոյություն ունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզ»: Գիշերային այդ դիվանագիտությունը վերլուծաբանների և շատ քաղաքական մեկնաբանների համոզմամբ հանգեցրեց զգալի հետընթացի ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում: Ապրիլի 24-ին, չնայած նախընտրական խոստմանը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քաղաքական

խիստ շեշտադրումներ պարունակող ուղերձում այդուհանդերձ բացակայում էր «ցեղասպանություն» բառը: Օբաման, ինչպես և դրանից առաջ Անկարայում պաշտոնական այցի ընթացքում իր ելույթի ժամանակ, տարեկան ուղերձում իր խոստումից հետ կանգնելը բացատրեց հայ-թուրքական գործընթացը չձախողելու մտավախությամբ, ինչը հիմնավորելու առիթը այս անգամ ապրիլի 22-ի հայտարարությունն էր:

Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպեց, որ իրենք չեն ցանկանում առանց այն էլ բարդ իրավիճակում ավելի բարդացնել Սերժ Սարգսյանի վիճակը, որպեսզի նա ճակատագրական որոշումներ չկայացնի Լեռնային Ղարաբաղի հարցում:

Գիշերային այդ դրվագն իր արտացոլումն ունեցավ նաև Հայաստանի ներքին կյանքում: Կառավարող կոալիցիայի անդամ Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շեղվել է ազգային գծից, և ապրիլի 27-ին ազդարարեց, որ դուրս է գալիս կոալիցիայից և վայր է դնում նախարարական պորտֆելներն ու Ազգային Ժողովում ունեցած պաշտոնները: Իշխանությունն առաջարկեց Դաշնակցությանը պահել ԱԺ երկու հանձնաժողովների նախագահների

Page 34: Armenia in 2009: Promise and Reality

34

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

պաշտոնները: Դաշնակցությունն ընդունեց առաջարկը, ինչը մամուլում և հասարակության տարբեր շերտերում Դաշնակցության ընդդիմադիր կեցվածքի անկեղծությունը կասկածի տակ դնելու առիթներից մեկը դարձավ: շատերը, սակայն, ողջունեցին Դաշնակցության` կոալիցիայից դուրս գալու որոշումը:

Այս ամենը տեղի ունեցավ քաղաքական նոր լարվածության ենթատեքստում, երբ Երևանում մայիսին առաջին անգամ տեղի էին ունենալու ավագանու ընտրություններ, որ ըստ էության նաև քաղաքապետի ընտրություններ էին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն աստիճանաբար հետին պլան էր մղում Հայաստանի ներքին խնդիրների հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը:

Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորի համար անսպասելի հայտարարեց, որ ինքն է գլխավորելու քաղաքապետի ընտրությանը Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը: Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվեց քաղաքապետի թեկնածու: Այդ քայլը որոշակիորեն աշխուժացրեց ներքաղաքական մարող ակտիվությունը և իշխանություն-ընդդիմություն հակադրությունը: Ակտիվացան նաև միջազգային կառույցները, քաղաքապետի

ընտրությանը տալով քաղաքական զգալի նշանակություն, սակայն նրանցից ոչ մեկը դիտորդական ծանրակշիռ առաքելություն չներկայացրեց ընտրությանը: Բացառություն էր Եվրոպայի խորհուրդը, որը սակայն դիտորդական առաքելություն իրականացրեց ընդամենը 30 հոգով և արդյունքում եզրակացրեց, որ քաղաքապետի ընտրությունը համապատասխանել է եվրոպական չափանիշներին, թեև եղել են թերություններ:

Մայիսի 31-ին քաղաքապետի ընտրությանը հաղթեց իշխանության` ՀՀԿ թեկնածու Գագիկ Բեգլարյանը, որի գլխավորությամբ Հանրապետական կուսակցությունը վաստակեց 40 տոկոսից ավելի ձայն, ինչն անհրաժեշտ էր առանց կոալիցիայի քաղաքային իշխանություն ձևավորելու համար: Երկրորդ տեղում Բարգավաճ Հայաստանն էր, երրորդ տեղում՝ Հայ ազգային կոնգրեսը: Կոալիցիայի անդամ Օրինաց երկիրը, ինչպես նաև Դաշնակցությունը չհաղթահարեցին անհրաժեշտ 7 տոկոսի արգելքը:

Հրապարակային քննարկումներում հաճախ տեսակետ էր հնչում, որ քանի որ քաղաքային ընտրություններում շահելիքն ու կորցնելիքն այնքան մեծ չէ, որքան նախագահական ընտրություններում, իրական հնարավորություններ կային ավելի արդար ընտրություններ անցկաց-նելու համար, որոնց արդյունքները ընդունելի կլինեին բոլոր կողմերի համար: Այդուհանդերձ ընդդիմությունը ընտրությունները որակեց անարդար ու անազնիվ, և նույնիսկ կոալիցիայի անդամ ԲՀԿ առաջնորդն իր հարցազրույցներից մեկում հարկ համարեց հիշատակել ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումները:

Հայ ազգային կոնգրեսը չընդունեց

Page 35: Armenia in 2009: Promise and Reality

35

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ընտրության արդյունքը, այն համարեց կեղծիքի և ընտրակաշառքի միջոցով ստացված արդյունք և հրաժարվեց քաղաքապետարանի մանդատներից: Սակայն ընտրության արդյունքի վիճարկում հանրահավաքային ակտիվ գործողությունների միջոցով տեղի չունեցավ: Մի մասի համար հասկանալի և սպասելի, մյուս մասի համար անհասկանալի հանգստությամբ Հայ ազգային կոնգրեսը հաշտվեց ընտրության ընթացքում ձևավորված իրականության հետ, բավարարվելով թերևս ընդդիմության դաշտում տարած հաղթանակով:

Դեռ մինչև քաղաքապետի ընտրությունը բավական բուռն պայքար էր ծավալվել ընդդիմադիր երկու ուժերի̀ Հայ ազգային կոնգրեսի և Ժառանգության միջև: Երկուսն էլ ընտրությանը միասնաբար մասնակցելու պատրաստակամություն էին հայտնում, սակայն ամեն մեկն առաջարկում էր միասնական ցուցակի իր տարբերակը: Արդյունքը եղավ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո Ժառանգությունը ստիպված եղավ տեղի տալ: Բայց Ժառանգությունն էլ, անսպասելիորեն, Կոնգրեսի ցուցակին միանալու փոխարեն, որոշեց ընդհանրապես չմասնակցել ընտրությանը: Այսպիսով Կոնգրեսին հաջողվեց դուրս մղել Ժառանգությանը: շահեց ընդդիմությունը դրանից, թե՝ ոչ, տարբեր գնահատականների խնդիր է: Բայց փաստ է, որ Կոնգրեսը կարծես թե ընդդիմության լոկալ դաշտում լոկալ հաղթանակ տարավ Ժառանգության նկատմամբ, իսկ հասարակության պասիվ մասնակցությամբ նշանավորված քաղաքային ընտրություններում հաղթեց իշխանությունը:

Ժառանգությունն իր հերթին կարծես թե չկարողացավ լիովին ուշքի գալ ՀԱԿ-ի հետ կարճատև հակասության հարվածից, և ի

վերջո, ամիսներ անց, կուսակցության մեջ սկսվեցին արդեն ներքին պառակտման գործընթացներ: Դրանք համընկան նաև այն ժամանակահատվածի հետ, երբ ի նշան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա գործընթացի դեմ բողոքի, սեպտեմբերի սկզբին խորհրդարանի մանդատից հրաժարվեց Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Դրանից հետո կուսակցության ներքին պառակտումն արդեն հրապարակային բնույթ ստացավ: Թերևս այդ պատճառով, վկայակոչելով իրեն ուղղված բազմաթիվ դիմումներն ու խնդրանքները, Րաֆֆի Հովվհաննիսյանը մի քանի շաբաթ անց, քանի դեռ չէր լրացել մանդատից հրաժարվելու դիմումի ժամկետը, հետ վերցրեց դիմումն ու մանդատը:

Երևանի քաղաքային ընտրություններում իրական հնարավորություններ կային ավելի արդար ընտրություններ անցկացնելու համար, որոնց արդյունքները ընդունելի կլինեին բոլոր կողմերի համար:

Մինչ այդ պառակտումը հանրությունն ականտես էր եղել մեկ այլ պառակտման, այս անգամ մարտի 1-ի զոհերի սպանությունների հանգամանքների ուսումնասիրության համար ստեղծված փաստահավաք խմբում: Խմբի գործունեությունը, որ մեկնարկել էր Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, մոտ մեկ տարի անց` 2009 թվականի հունիսին, Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով

Page 36: Armenia in 2009: Promise and Reality

36

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

հայտարարվեց կասեցված: Պատճառը խմբի իշխանական և ընդդիմադիր անդամների միջև սկսված բուռն բանավեճն էր, երբ կողմերը իրար մեղադրում էին աշխատանքները խոչընդոտելու, իրական բացահայտումը ձախողելու և փաստահավաք խումբը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու մեջ: Փաստահավաք խմբի գործունեության կասեցումը հակասում էր ԵԽԽՎ բանաձևերի պահանջներին, սակայն իշխանությունը կատարեց այդ բանաձևերի մեկ այլ պահանջ, որը շատերի գնահատմամբ ուշացած քայլ էր:

Հաջորդ ամիսներին ընդդիմությունն առավել պասիվ վարքագիծ դրսևորեց, հազվադեպ դարձած հանրահավաքներում խոսելով արտաքին քաղաքական զարգացումների մասին:

Փաստահավաք խմբի լուծարումից մի քանի օր անց` հունիսի 19-ին, Հայաստանի Ազգային ժողովը քննարկեց և ընդունեց համաներման մասին Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկը: Հանրապետության նախագահը, մինչ այդ առաջարկը ԱԺ-ին ներկայացնելը, քաղաքական ուժերին և հասարակությանը կոչ էր արել առաջարկություններ ներկայացնել համաներման մասին: Այսինքն, նախագահը համաներումը ներկայացրեց ոչ թե որպես իր սեփական մտահղացում և նախաձեռնություն, այլ ընդամենը

հանրության պահանջարկի, առաջարկի, կամ խնդրանքի կատարում:

Համաներման արդյունքում բանտից ազատվեց քաղաքական հայացքների համար ազատազրկված գործիչների զգալի մասը̀ ՀԱԿ-ի տվյալներով ընդդիմության մոտ երեք տասնյակ համակիր: Մինչ այդ մի քանիսն էլ ազատվել էին տարբեր պատճառներով: Բանտում մնացին այդ և հարակից գործերով 15 բանտարկյալ: Սակայն նրանց թիվը մի քանի օր անց ավելացավ ևս մեկով: Ընդհատակից դուրս եկավ և իրավապահ մարմիններին ներկայացավ ընդդիմության առաջնորդներից մեկը̀ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով կալանավորվեց և առ այսօր անազատության մեջ է, մինչ ընթանում է նրա դատավարությունը: Փաշինյանը հոկտեմբերի 30-ին առաջադրվեց թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու: Ընտրությունը տեղի է ունենալու հունվարի 10-ին, իսկ մանդատը թափուր մնաց այն բանից հետո, երբ դրանից հրաժարվեց ընդդիմությանը սատարած գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նա նույնպես ավելի քան մեկ տարի ընդհատակում գտնվելուց հետո սեպտեմբերին ներկայացավ իրավապահ մարմիններին, ձերբակալվեց, բայց նրա հանդեպ ավելի «մեղմ» վերաբերմունք դրսևորվեց, և նրան ազատ արձակեցին` չբացակայելու մասին ստորագրությամբ:

Խաչատուր Սուքիասյանը նույնպես մեղադրվում էր մարտի 1-ին զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: Սուքիասյանի և իշխանությունների միջև խնդիրները սկսվել էին դեռևս նախագահական ընտրությունների շրջանում, երբ հայտնի գործարարը հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանին

Page 37: Armenia in 2009: Promise and Reality

37

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

աջակցելու մասին: Հարկային մարմինները դրանից հետո մի քանի գործ հարուցեցին նրան պատկանող բիզնես միավորների, այդ թվում Բջնի գործարանի դեմ, մեղադրելով հարկերից խուսափելու մեջ: Բջնին դրվեց աճուրդի, հայտարարվեց այն մասին, որ այն գնվել է, սակայն գործարքն ավարտին չհասցվեց: Սուքիասյանը իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո կարճ ժամկետում ազատ արձակվեց և մինչ օրս հրապարակային գործունեությունից զերծ է մնացել:

Հաջորդ ամիսներին ընդդիմությունն առավել պասիվ վարքագիծ դրսևորեց, հազվադեպ դարձած հանրահավաքներում խոսելով արտաքին քաղաքական զարգացումների մասին և ավելի քիչ տեղ հատկացնելով ներքին խնդիրներին, որոնց մասին խոսում էր նախընտրական շրջանում: Իշխանությունն իր հերթին ջանքեր չգործադրեց ներքաղաքական լարվածության պատճառ հանդիսացած խնդիրների լուծման ուղղությամբ:

Չնայած որոշակի ներքին աշխուժությանը, այդուհանդերձ Հայաստանի ներքաղաքական զարգացումների ուղենիշը նորից տեղափոխվեց արտաքին, ավելի կոնկրետ՝ հայ-թուրքական հարաբերությունների ոլորտ: Օգոստոսի 31-ին, դարձյալ գիշերը, Հայաստանի արտգործնախարարության կայքում հայտնվեցին երկու փաստաթղթեր՝ հայ-թուրքական արձանագրություններ, որոնք ճանապարհային այն քարտեզն էին, ինչի մասին խոսվում էր ապրիլի 22-ի հայտարարության մեջ:

Արձանագրությունները Հայաստանի քաղաքական դաշտի զգալի մասի համար որքան անսպասելի, նույնքան անընդունելի դարձան: Արձանագրություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերը,

անհատ գործիչներն ու վերլուծաբանները դեմ էին արձանագրությունների բովանդակությանը, որոնք անբարենպաստ ձևակերպումներ էին պարունակում թե՛ պատմական հանձնաժողովի ստեղծման, թե՛ սահմանների փոխադարձ ճանաչման վերաբերյալ: Ամենամեծ մտավախությունը սակայն կապված էր ղարաբաղյան խնդրի հետ, որը թեև տեղ չէր գտել արձանագրություններում, սակայն ենթադրվում էր, որ հայկական կողմից կպահանջեն որոշ տարածքների հանձնում Ադրբեջանին նախքան սահմանի բացումը, հատկապես, որ այդ մասին պարբերաբար հայտարարում էին թուրք պաշտոնյաները:

Մինչև քաղաքապետի ընտրությունը բավական բուռն պայքար էր ծավալվել ընդդիմադիր երկու ուժերի̀ Հայ ազգային կոնգրեսի և Ժառանգության միջև:

Հատկանշական է, որ արձանագրու թյուն-ների ստորագրությունից առաջ նախագահ Սարգսյանը ուղերձով դիմեց հայ ժողովրդին` պնդելով, որ արձանագրություններում նախապայմաններ չկան և վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումները: Նախա գա հի բերած փաստարկները շատ քննադատ ների առիթ տվեցին պնդելու, որ նրա ուղերձն իսկ լավագույն պատճառն էր արձա-նագրությունները չստորագրելու համար:

Հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումը առիթ դարձավ դրանից երկու-երեք ամիս առաջ սկիզբ առած ՀԱԿ-Ժառանգության-Դաշնակցություն հնարավոր դաշինքի ստեղծման մասին խոսակցությունների ակտիվացմանը:

Page 38: Armenia in 2009: Promise and Reality

38

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նման համագործակցություն սակայն տեղի չունեցավ:

Հոկտեմբերի 10-ից հետո, երբ Ցյուրիխում Հայաստանն ու Թուրքիան ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները, Դաշնակցություն, Ժառանգություն, Հայաստանի ռամկավար ազատական, Դեմոկրատական, Նոր ժամանակներ և Ժողովրդական կուսակցությունները, ինչպես նաև մի քանի այլ քաղաքական ուժեր, հայտարարեցին հայ-թուրքական առկա գործընթացի դեմ միասնական, համակարգված պայքար սկսելու մասին: Համատեղ մի քանի հանրահավաք կազմակերպելուց հետո սակայն այդ ձևաչափը միասնական նոր նախաձեռնությամբ հանդես չի եկել: Հայ ազգային կոնգրեսն էլ, որ նախկինում հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ կողմ է հայ-թուրքական ներկա գործընթացին, դեմ արտահայտվեց պատմական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովին, սակայն սեպտեմբերի 18-ին հայտարարեց հերթական ժամանակավոր դադարի մասին, ասելով, որ ասպարեզը թողնում է այլ ուժերին, որպեսզի նրանք ցույց տան իրենց կենսունակությունը:

Համաներման արդյունքում բանտից ազատվեց քաղաքական հայացքների համար ազատազրկված գործիչների զգալի մասը:

ՀԱԿ-ը նորից ասպարեզ վերադառնալու հայտ ներկայացրեց նոյեմբերի 11-ին: Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի ակտիվի հավաքում հանդես եկավ ելույթով, որտեղ առկա իրավիճակի համար Սերժ

Սարգսյանի պատասխանատվության զգալի մասը տեղափոխեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, իսկ Սերժ Սարգսյանին էլ ըստ էության ակնարկեց, որ հայ ժողովուրդը կամ կոնգրեսը կարող են հանդուրժել նրա նախագահությունը, եթե նա լեգիտիմություն փնտրի ոչ թե դրսում, այլ երկրի ներսում: Ընդդիմության առաջնորդի նման պահվածքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց նույնիսկ հենց Հայ ազգային կոնգրեսի ներսում: ՀԱԿ-ի համակիր մամուլում հետագա օրերին տպագրվեցին ելույթից հետո փակ հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանի պարզաբանումները, որտեղ, բացատրելով ՀԱԿ-ի համեմատաբար պասիվ մարտավարությունը, ընդդիմության առաջնորդը մասնավորապես ասել էր, որ «այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը կհանձնի իրենից պահանջվածը̀ ԼՂ-ի և հայ-թուրքական հարաբերությունների մասով, նա այլևս ոչ մեկին պետք չի լինի: Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանի ձեռքերը ազատ են թողնված, և նրան թույլ են տվել երկրի ներսում անել ցանկացած բան` միայն թե նա լուծի այդ երկու հարցերը»:

Նախագահ Սերժ Սարգսյանը, որի նախագահությունը սկսվեց բավական լարված և իշխանությունը պահելու առումով բարդ շրջանով, որոշ վերլուծաբանների համոզմամբ նաև ընդդիմության նման մարտավարության արդյունքում «ձեռքերի ազատության» շնորհիվ, էլ ավելի ամրապնդեց իր ղեկավարած Հանրապետական կուսակցության մենաշնորհային դիրքերը: Քաղաքային ընտրություններում տարած հաղթանակից հետո, այժմ արդեն Հանրապետական կուսակցության մենաշնորհն ավելի խորն ինստիտուցիոնալացվեց նաև գործադիր իշխանությունում: Մի քանի օրվա ընթացքում Հանրապետական կուսակցությանն անդամագրվեցին

Page 39: Armenia in 2009: Promise and Reality

39

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

անկուսակցական վարչապետ Տիգրան Սարգսյանն ու տնտեսական բլոկի երկու նախարարները: Ոմանք Սերժ Սարգսյանի այս քայլը որակեցին որպես ապագա քաղաքական դասավորումների ու նաև ընտրությունների նախապատրաստություն և ընդդիմության կողմից հնարավոր սպառնալիքների թուլացման պայմաններում, սեփական իշխանությունը համարձակորեն ամրապնդելու փորձ: Այդուհանդերձ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վերջին քայլերից տպավորությունն այն էր, որ թե՛ մեկը, և թե՛ մյուսը, հասարակությանը ազդակներ ուղարկելու փոխարեն, սկսել են ազդակների լեզվով հարաբերվել բացառապես իրար հետ, հանրությանը թողնելով դիտորդի կարգավիճակում:

Ընդհանուր առմամբ, 2009 թվականի ներքաղաքական տարին աչքի ընկավ թերևս նրանով, որ ներքաղաքական դաշտում առավելապես խորացրեց անորոշությունն ու փոշիացրեց նույնիսկ այն որոշակին, ինչ դրսևորվել էր 2008 թվականի նախագահական ընտրությունից հետո: Մի կողմից ներքաղաքական կյանքը խոստանում էր ծայրահեղություններից ձերբազատվելու և ավելի բովանդակային բանավեճի դաշտ մտնելու հնարավորություն: Հնարավորություն առաջացավ ավելի հանգիստ պայմաններում կենտրոնանալ հիմնարար խնդիրների լուծման վրա, որոնք խորացել էին այն պատճառով, որ ներքաղաքական ճգնաժամին գումարվեց տնտեսական խիստ ճգնաժամը, դրան ավելացան արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրված մտահոգիչ էական զարգացումները: Այդ ամենը պահանջում էր հասարակական-քաղաքական ներուժի համախմբման միջոցով արդյունավետ լուծումների գեներացում և իրագործում: Բայց մյուս կողմից այդ հնարավորությունը 2009 թվականին մնաց չօգտագործված: Քաղաքական խնդիրների հանդեպ նոր

մոտեցման խոստումը չկատարվեց, իսկ իրականությունը մնաց առավելապես ներիշխանական, ներկուսակցական, ներխմբակային նախապաշարումների շրջանակում: Այլ կերպ ասած, նոր հնարավորություններին ինչպես միշտ խանգարեց հին մտածողությունը: Հասարակությունը բաժանող պատը մնաց կանգուն, պատի երկու կողմերում կանգնածները պարզապես հեռացան պատից` տարբեր ուղղություններով:

Բջնին դրվեց աճուրդի, հայտարարվեց, որ այն գնվել է, սակայն գործարքն ավարտին չհասցվեց:

Ինստիտուտներ

Հարյուր երեսունմեկ պատգամավորներից կազմված Ազգային Ժողովը տարին սկսեց 113 իշխանական կոալիցիայի անդամ, 7 ընդդիմադիր (Ժառանգություն կուսակցությունից) և 11 անկախ պատգամավոր հարաբերակցությամբ: Ապրիլին ՀՅԴ-ն լքեց կոալիցիան և Դաշնակցությունը ներկայացնող 16 խորհրդարանականները համալրեցին ընդդիմության շարքերը:

շատ քաղաքական ուժեր, սակայն, Դաշնակցությանն իրական ընդդիմություն չեն համարում, քանի որ կուսակցությունը չի պահանջում նախագահի հրաժարականը: Ամեն դեպքում ՀՅԴ-ի հեռացումը կոալիցիայից լուրջ փոփոխություններ չառաջացրեց ուժերի ընդհանուր հաշվեկշռում, և Ազգային Ժողովը այդպես էլ չդարձավ այն հակակշիռը, որ ցանկացած օրենսդրական մարմին, իր

Page 40: Armenia in 2009: Promise and Reality

40

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ներկայացուցչական և վերահսկողական գործառույթներով, պետք է ապահովի երեք անկախ ճյուղերից կազմված կառավարման համակարգում:

Հանրային խորհուրդը, որը հանրապետության նախագահի կողմից ձեռնարկված փորձ էր ներգրավել քաղաքական գործիչների, հայտնի արվեստաբանների և հասարակական կազմակերպությունների ներկայացացուցիչների, իր գործունեությամբ առանձնապես չի անդրադարձել խորհրդարանի վրա: Չունենալով հստակ կազմակերպչական գործառույթներ, ինչպես նաև գործունեության հստակ նպատակ և ուղղվածություն, խորհուրդը պարզապես դարձավ մի հավելյալ պաշտոնական մարմին, որի գործունեությունը չէր կարող որևէ կերպ փոխել իրավիճակը:

Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 18-ին հայտարարեց հերթական ժամանակավոր դադարի մասին, ասելով, որ ասպարեզը թողնում է այլ ուժերին, որպեսզի նրանք ցույց տան իրենց կենսունակությունը:

2009-ին Ազգային ժողովի էական խնդիրներից մեկը 2008-ի մարտի մեկի դեպքերի և դրանց պատճառների քննության համար կազմված հանձնաժողովի աշխատանքն էր: Հանձնաժողովը, որ ստեղծվել էր 2008-ի հունիսին, 2009-ի աշնանը ներկայացրեց մի ծավալուն

հաշվետու զեկույց, որն, ի վերջո, չէր պատասխանում հիմնական հարցին` ինչպես պատահեց, որ մայրաքաղաքի կենտրոնում սպանվեցին Հայաստանի քաղաքացիներ:

Հանձնաժողովն իր զեկույցում հայտարարեց, որ նույնիսկ ցանկության դեպքում չէր կարող գտնել այդ հարցի պատասխանը, քանի որ իրավասու չէր գործելու որպես նախաքննական մարմին: Հանձնաժողովը եզրակացրեց, որ ոստիկանության գործողություններն ընդհանուր առմամբ իրավաչափ էին:

Խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորների, ինչպես նաև կառավարության մենաշնորհն է: Իշխող կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ունի, որը հնարավորություն է տալիս նրան անցկացնել իր առաջարկած օրենքները: Օրենքների հաստատման համար անհրաժեշտ երեք ընթերցումների համար նախատեսված ժամանակահատվածը կարող է տարբեր լինել և այդ պատճառով օրենքները երբեմն ներկայացվում են խորհրդարանին և հաստատվում մեկ քառօրյայի ընթացքում:

Որոշ դեպքերում, օրինակ ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխությունների դեպքում, խորհրդարանական մեծամասնությունը քվեարկեց հարկը բարձրացնելու օգտին և ընդամենը երկու ամիս անց քվեարկեց հարկը կրճատելու օգտին: Երկու դեպքում էլ վկայակոչվեց տնտեսական ճգնաժամը:

Խորհրդարանի 12 մշտական հանձնաժո-ղովների կազմը 2009-ին փոփոխության չի ենթարկվել: Հանձնաժողովների աշխա տակազմը շարունակում է մնալ փոքրաթիվ և անբավարար օրենսդրական փորձառությամբ: Դրա հետևանքով,

Page 41: Armenia in 2009: Promise and Reality

41

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

օրինակ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համագործակցության մակարդակը ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ անարդյունավետ է և անբավարար:

Խորհրդարանական քվեարկությունների անկախ հետազոտության արդյունքում պարզվեց, որ փետրվարից հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում գրանցվել է մոտ 24 տոկոս բացակայություն: Դա բացատրվում է այն փաստով, որ խորհրդարանականների մեծամասնությունը, հակառակ օրենսդրական արգելքների, զբաղվում է գործարարությամբ̀ դրանից բխող զբաղվածությամբ և ֆինանսական շահերով: Նման գործարար-խորհրդարանականների տեսակարար կշիռը ամեն ընտրության հետ աճում է` հակառակ սահմանադրության 65-րդ հոդվածով սահմանված արգելքի:

Հատկանշական է, որ փետրվարին կառավարության կողմից առաջարկված փոփոխությունները հարկային օրենքում, որոնք ենթադրում էին խոշոր բիզնես միավորումներում հարկային տեսչության աշխատակցի ներկայություն, խիստ դիմադրության արժանացան Ազգային ժողովում և ընդունվեցին միայն զգալի փոփոխություններից հետո:

Տարվա ընթացքում Ազգային ժողով մտած կարևոր օրենսդրական նախաձեռնություններից էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որն ի թիվս այլ հարցերի որոշում է հեռարձակող լրատվամիջոցներին արտոնագիր տրամադրող մարմնի կառուցվածքն ու գործունեությունը: Հիշատակության արժանի է նաև քրեական օրենսգրքի փոփոխությունը, որը տեղի ունեցավ մարտի

մեկին առնչվող դատավարություններից անմիջապես առաջ և հնարավորություն տվեց դատարանի թույլտվությամբ դատավարությունն իրականացնել ամբաստանյալի բացակայության պայմաններում: Այլ օրենսդրական փոփոխություններ առնչվում էին Սևանա լճի էկոհամակարգին և խղճի ազատությանն ու կրոնական կազմակերպություններին: Գրեթե բոլոր դեպքերում միակ խմբակցությունը, որ «դեմ» կամ «ձեռնպահ» էր քվեարկում առաջարկվող օրենսդրական փոփոխություններին, Ժառանգություն խմբակցությունն էր:

Մի քանի օրվա ընթացքում Հանրապետական կուսակցությանն անդամագրվեցին անկուսակցական վարչապետ Տիգրան Սարգսյանն ու տնտեսական բլոկի երկու նախարարները:

Խորհրդարանի առջև կանգնած մյուս կարևոր հարցը հասարակական կազմակերպությունների մասին օրենքում կատարվելիք փոփոխությունների խնդիրն էր: Հոկտեմբերին Հայաստանի արդարադատության նախարարությունը, նմանակելով ռուսական «կառավարելի ժողովրդավարության» օրինակը, ներկայացրեց ու կառավարության մակարդակով փոփոխություններ անցկացրեց հասարակական կազմակերպությունների մասին օրենքում: Որոշումն արագ փոխանցվեց Ազգային ժողովի համապատասխան

Page 42: Armenia in 2009: Promise and Reality

42

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

մշտական հանձնաժողով քննարկման և քվեարկության համար: Փոփոխություններին դիմագրավելու նպատակով հարյուրից ավելի հասարակական կազմակերպություններ համատեղ ջանքերով կազմակերպեցին նամակների, դիմումների մի հոսք, որն առաջ բերեց զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը: Արդյունքում օրենքը կախակայվեց իննսուն օրով, և Արդարադատության նախարարությունն ընդունեց իր ձախողումը̀ խոստանալով ծավալել այդ օրենքի նոր հասարակական քննարկումներ:

Արդարադատության նախարարությունը, նմանակելով ռուսական «կառավարելի ժողովրդավարության» օրինակը, ներկայացրեց ու կառավարության մակարդակով փոփոխություններ անցկացրեց հասարակական կազմակերպությունների մասին օրենքում:

Արդյոք օրենքը նախատեսված էր հասարակական կազմակերպությունների անկախությունը, գործունեության ուղղորդվածությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու (ըստ օրենքի աջակիցների), թե նրանց գործունեությունը սահմանափակելու և վերահսկելու համար (ըստ օրենքի

ընդդիմախոսների), ողջ գործընթացը միասնական օրենքի անհրաժեշտության և թերի օրենքի դեմ պայքարի շուրջ, վկայում էր հասարական կազմակերպությունների աճող ազդեցության մասին:

Մարտի մեկի դեպքերի ազդեցությունն իշխել է հասարակական ոլորտի պատկերացումների և գործողությունների վրա: Թեպետ հասարակական կազմակերպությունները ակտիվորեն արձագանքել են մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի և տեղեկատվության ազատության որոշակի խնդիրներին, նրանց գործունեությունը հարթ չի ընթացել: Օրինակ, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար բազմաբնույթ խոչնդոտներ են ստեղծվել ընտրական գործընթացի դիտարկման ու վերահսկման ընթացքում:

Այդուհանդերձ, հասարակական կազմակերպությունները տեխնիկական մակարդակով կարողացան համագործակցություն հաստատել հասարակական ոլորտի և կառավարման մարմինների միջև̀ խթանելով և արմատավորելով սոցիալական գործընկերության կարգը: Մոտ 24 տեղական ինքնակառավարման մարմիններ լիազորեցին իրենց բյուջեից հատկացումների կարգը հասարակական կազմակերպությունների գործունեության համար: Մի շարք նախարարություններ բարեփոխումներ իրականացրեցին իրենց կանոնադրություններում, համաձայն որի, նրանց գործունեության արմատական խնդիրները ենթակա են հասարակական կազմակերպությունների հետ պաշտոնական մակարդակով քննարկման, նախքան կառավարության կողմից հավանության արժանանալը:

Page 43: Armenia in 2009: Promise and Reality

43

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերությունները գիշերօթիկ հաստատություններում բացահայտեցին երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի լուրջ դեպքեր, սակայն, այս անգամ ևս, կառուցողական երկխոսության փոխարեն, իշխանություններն իրենց զայրույթն ուղղեցին ոչ թե այդ լուրջ մեղադրանքն ուսումնասիրելուն, այլ այն ակտիվիստի դեմ, որը լույս էր սփռել այդ տաբուի վրա:

Տեղական ինքնակառավարման առումով` Երևանի ավագանու ընտրություններն առաջինն էին, որի արդյունքում համամասնական ընտրակարգով ձևավորվեց 65 հոգանոց խորհուրդ: Այս ընտրություններում կրկնվեցին նախորդ թերի քաղաքական գործընթացները: Հասարակությունը չէր հավատում, որ իր քվեները չեն կեղծվել: Իսկ քաղաքապետը՝ հանրապետական կուսակցության թեկնածուն, հաշվետու էր ոչ թե ընտրազանգվածին, այլ իրեն սատարած ուժերին: Ընտրությունից հետո, ընդդիմությունը նախընտրեց չմասնակցել ավագանու աշխատանքներին:

Այդ համատեքստում նորընտիր ներկայացուցչական մարմինը ի զորու չէր իրականացնել իր վրա դրված գործառույթները: Տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն էր թողել պետական բյուջեի և համայնքային հատկացումների գործընթացի վրա: Քանի որ ընտրական հաղթանակը հենվում էր անհատների կողմից արված ներդրումների վրա, կառավարման համակարգը անխուսափելիորեն ենթադրում էր այդ ներդրումների վերադարձը: Երկու դեպքերում էր հասարակոությունը դուրս էր մնում այդ գործընթացից:

Այս կարգը գործում էր թե՛ տեղական

ինքնակառավարման մարմինների, թե՛ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Տեղական կառավարման մարմինները շարունակում են կախված մնալ կառավարությունից` հատկապես պետական բյուջեից տրվող հատկացումների հարցում: Համայնքների համար տեղական ռեսուրսների և կարողությունների պակասը ներկա տնտեսական ճգնաժամի, պակասող դրամական փոխանցումների և նվազող գյուղական բնակչության համատեքստում լուրջ հիմնախնդիր է դառնում:

Խորհրդարանականների մեծամասնությունը, հակառակ օրենսդրական արգելքների, զբաղվում է գործարարությամբ` դրանից բխող զբաղվածությամբ և ֆինանսական շահերով:

Քաղաքական և ֆինանսական անկախության բացակայությունը Հայաստանում ազատ, վստահելի և պատասխանատու զանգվածային լրատվամիջոցների զարգացման հիմնական խոչընդոտն է մնում: Անցյալ տարվա ընթացքում այս ուղղությամբ առաջընթաց չի նկատվել: Կառավարությունը շարունակում է փաստացի խիստ վերահսկողության տակ պահել գրեթե բոլոր հեռարձակող լրատվամիջոցները, իսկ որոշակի բազմակարծություն ապահովող տպագիր մամուլը շարունակում է ցուցաբերել քաղաքական և կուսակացական կողմնակալություն:

Լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունների դեպքերն ավելի հաճախակի

Page 44: Armenia in 2009: Promise and Reality

44

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

են դարձել: Լրագրողի վրա հարձակման այս տարվա երրորդ դեպքից հետո Հայաստանի ոստիկանությունը խոստացավ անել ամեն բան` կանխելու համար այն, ինչ ոստիկանության ավագ աշխատակիցներից մեկը կոչեց «արատավոր հանցատեսակ»: Այդ օրվանից ի վեր, հարձակման նոր դեպք չի արձանագրվել:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականով Հայաստանի դիրքը մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում անցյալ տարի անկում ապրեց հենց լրագրողների հանդեպ բռնությունների հաճախակի դարձած դեպքերի պատճառով: 2009 թ. «Մամուլի ազատության ցուցիչ» զեկույցում 175 երկրների շարքում Հայաստանը գրավում էր ընդամենը 111-րդ տեղը, որն 9 նիշով ցածր է 2008 թ. ցուցանիշից:

Քաղաքապետը՝ հանրապետական կուսակցության թեկնածուն, հաշվետու էր ոչ թե ընտրազանգվածին, այլ իրեն սատարած ուժերին:

Տարվա սկզբին հայաստանյան լրագրողական կազմակերպություններից մեկը̀ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, 2008 թվականը բնութագրել էր որպես անկախությունից ի վեր հայաստանյան լրատվամիջոցների համար վատագույն շրջան ոչ միայն լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտման, այլ նաև «լրատվամիջոցների հանդեպ գրաքննության

կիրառման» պատճառով:

Մի քանի տարվա դիմադրությունից հետո իշխանությունները 2009 թ. օգոստոսին որոշեցին ազատ արձակել «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանին, ով ձերբալալվել էր 2006 թ. հունիսին և դատապարտվել երեք տարի և վեց ամիս ազատազրկման` պարտադրի զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Բաբաջանյանին ազատ արձակեցին ուղեղի ուռուցքի ախտորոշումից երկու ամիս անց: Նրա դատապարտման ժամկետն ավարտվում էր սեպտեմբերին:

Բաբաջանյանի ազատ արձակումից մեկ ամիս առաջ ավելի քան մեկ տարի հետախուզման մեջ լինելուց հետո իրավապահ մարմիններին հանձնվեց մեկ այլ ընդդիմադիր պարբերականի̀ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Չնայած լրագրողական կազմակերպություների ու երկու տասնյակ լրատվամիջոցների կոչին, իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել նրան մինչև դատավճիռը̀ շարունակելով պնդել, որ Փաշինյանի գործը չի առնչվում խոսքի ազատությանը:

Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ և համարվում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող ընդդիմադիր ՀԱԿ դաշինքի առաջնորդներից մեկը: Քաղաքական գործչի նրա հավակնությունը դրսևորվեց նաև խորհրդարանում թափուր մնացած տեղի համար պայքարելու նրա ցանկությամբ: Իջևանի ոստիկանության անձնագրային բաժինը հրաժարվեց վերջին հինգ տարիներին Հայաստանում բնակվելու մասին տեղեկանք տրամադրել Փաշինյանին,

Page 45: Armenia in 2009: Promise and Reality

45

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

սակայն Փաշինյանի հայցի հիման վրա վարչական դատարանը չեղյալ համարեց Իջևանի ոստիկանության որոշումը:

Մինչ հայաստանյան տպագիր մամուլը ակտիվորեն քննարկում էր այս և այլ ներքաղաքական իրադարձությունները, հայաստանյան հեռարձակող լրատվամիջոցները անհամեմատ ավելի կաշկանդված էին անդրադառնում ներքաղաքական իրողություններին:

Չնայած փոքր տարածքին, Հայաստանում գործում է մեկ տասնյակից ավելի հեռուս-տա ընկերություն: Հայաստանի հանրա-յին և երեք առաջատար հեռուստա-ընկերությունները (Հ2-ը, Արմենիան և շանթը) ծածկում են հեռուստատեսային տիրույթի մեծ մասը և տնօրինում են գովազդային եկամուտների զգալի բաժինը: շատերի համար այս և մի քանի այլ հեռուստաընկերությունները լրատվության ամենամատչելի աղբյուրն են: Սրանով է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները փորձել են առավելագույն վերահսկողություն սահմանել հեռարձակող լրատվամիջոցների նկատմամբ:

Միակ հեռուստաալիքը, որ ազատորեն քննադատում էր կառավարությանը̀ Ա1+-ը, 2002 թ. անցկացված մրցույթի հետևանքով զրկվեց հեռուստահաճախականությունից: Այսօր այն դարձել է ինտերնետային նորությունների կայք:

Ա1+-ի բացակայության պայմաններում Գյումրիի հեռուստաընկերություններից մեկը̀ ԳԱԼԱ-ն, նոր բացառություն դարձավ հայաստանյան հեռարձակող լրատվամիջոցների մեջ:

Դաշնակցության՝ կոալիցիայից դուրս գալու

փաստը որոշակի դրական ազդեցություն ունեցավ հեռուստաեթերի վրա, քանի որ ՀՅԴ-ին համակրող մասնավոր «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, որը մինչ այդ նույնպես որոշակի այլընտրանք էր ապահովում եթերում, սկսեց ավելի ազատորեն քննադատել իշխանությունների կողմից իրականացվող հատկապես արտաքին քաղաքականությունը:

«Մամուլի ազատության ցուցիչ» զեկույցում 175 երկրների շարքում Հայաստանը գրավում էր ընդամնեը 111-րդ տեղը, որն 9 նիշով ցածր է 2008 թ. ցուցանիշից:

Հայաստանյան թերթերը ևս բազմաթիվ են, բայց ի տարբերություն հեռարձակող լրատվամիջոցների, դրանք տեսակետների ավելի մեծ բազմազանություն են առաջարկում: Նախորդ և այս տարի այդ տարբերությունն էլ ավելի նկատելի էր: Երևանյան մեկ տասնյակից ավելի հիմնականում ընդդիմադիր օրաթերթերից մի քանիսի տպաքանակները զգալիորեն աճեցին: Ութ հազար օրինակ տպաքանակով հրապարակվող «Հայկական ժամանակ» օրաթերթը և «Չորրորդ Իշխանություն»-ը (5 200 օրինակ) առաջատարներն են: Մյուս օրաթերթերի մեծ մասի տպաքանակը միջինում 2-4 հազար օրինակ է, բացառությամբ պաշտոնական «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի, որն ունի վեց հազար տպաքանակ: Նման ցածր տպաքանակները նկատելիորեն սահմանափակում են հայկական հասարակական կարծիքի

Page 46: Armenia in 2009: Promise and Reality

46

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

վրա տպագիր մամուլի ազդեցության հնարավորությունը: Մյուս կողմից, տպագիր մամուլի բովանդակությանը նույնիսկ մակերեսային հայացքը ցույց է տալիս, որ տեղեկատվության համատարած սահմանափակման պայմաններում տպագիր մամուլի մատուցած տեղեկատվությունը չէր կարող բավարարել համակողմանի տեղեկատվության և ազատ մամուլի պահանջարկը:

Ունենալով գովազդային աննշան եկամուտ և սահմանափակ շահույթ՝ վաճառքից, որ անգամ բավարար չէ ծախսերը հոգալու համար, հայաստանյան թերթերի մեծ մասը գոյատևում է քաղաքական և տնտեսական հովանավորների աջակցությամբ, թե՛ կառավարության, թե՛ ընդդիմության կողմից:

Հայաստանյան թերթերի մեծ մասը գոյատևում է քաղաքական և տնտեսական հովանավորների աջակցությամբ:

Թերևս ավելի փոքր ընթացիկ ծախսերի շնորհիվ է, որ վերջին տարիներին արագորեն զարգացող հայկական ինտերնետային պարբերականները կարողանում են պակաս սուբյեկտիվ լրատվություն մատուցել ընթերցողին: Գնալով ավելի լայն տարածում ստացող այս լրատվամիջոցները հատկապես ինտերնետից օգտվող երիտասարդ հայաստանցիներից շատերի համար դառնում են տեղեկատվության կանոնավոր աղբյուր:

Ոստիկանությունը և դատական համակարգը 2009-ին ուշադրության կենտրոնում էին հիմնականում ընտրությունների արդյունքում առաջացած ինստիտուցիոնալ և քաղաքական ճգնաժամի պատճառով:

Հետընտրական քաղաքական ճգնաժամի շարունակական մոնիտորինգի ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մի շարք որոշումներ ընդունեց, մասնավորապես 1677 բանաձևը, որը հորդորում էր կառավարությանը «առանց հապաղելու իրականացնել բարեփոխումներ ոստիկանական համակարգում, ստեղծել հասարակական վերահսկողության մարմին և վերափոխել արդարադատության համակարգը նրա անկախությունն ապահովելու նպատակով»:

Հայաստանի վարչապետի և Ոստիկանության համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կոչվեցին մինչև այժմ զուտ թղթի վրա մնացած օրենքները̀ ամրագոտիներ գործածելու, վարորդների կողմից հետիոտներին զիջելու, ինչպես նաև հետիոտների՝ միայն անցումով անցնելու վերաբերյալ:

Փոփոխությունը միանգամից նկատելի դարձավ ճանապարհներին, որը պայմանավորված էր կարգը խախտելու դեպքում համապատասխան պատժամիջոցների կիրառման մասին քաղաքացիների տեղեկացվածությամբ: Սակայն այս հաջողված բարեփոխումները սկսեցին աշխատել կառավարության դեմ: Թե՛ վարորդները, թե՛ հետիոտները շատ կարճ ժամանակում սկսեցին հետևել օրենքներին, որը բոլորի մոտ առաջացրեց բնականոն հարցադրում` ինչո՞ւ նման ուղղորդված ջանքեր չեն գործադրվում այլ, քաղաքականապես առավել կարևոր բնագավառներում,

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Page 47: Armenia in 2009: Promise and Reality

47

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

օրինակ՝ կաշառակերության վերացման, հիմնարար ազատությունների ապահովման, ընտրությունների կազմակերպման դեպքերում:

Հասարակության մեջ շարունակում է իշխել այն ընկալումը, որ ոստիկանության հիմնական գործառույթը հանրային հավաքները վերահսկելն է (կամ ըստ ակտիվիստների̀ խանգարելը): Հանրահավաքները շարունակում են մնալ Հայկական հելսինկյան կոմիտեի կողմից ներկայացված զեկույցների ուշադրության կենտրոնում: Այդ զեկույցների համաձայն, մարտի մեկի դեպքերից հետո հանրահավաքներին ներկա ոստիկանների քանակը անհամամասնորեն ավելի մեծ էր, քան անհրաժեշտ էր կարգը պաշտպանելու համար: Կազմակերպված 88 հանրահավաքներից, համաձայն Հելսինկյան կոմիտեի զեկույցի, 37 տոկոսը ոստիկանությունը խանգարել է: Ըստ Հելսինկյան կոմիտեի, նույնը կատարվել է նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Դեռ ավելին, նույնիսկ հանրահավաքը ի պաշտպանություն ջավախքի, որը կազմակերպվել էր գարնանը Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի այցի ժամանակ, ոստիկանությունն անհասկանալի պատճառներով խանգարել էր:

Թեպետ 2009-ի առաջին ինն ամիսների ընթացքում գրանցված հանցագոր ծություն-ների մակարդակը 2008-ի նույն ամիսների համեմատությամբ 57 տոկոսով ավելի բարձր է, ոստիկանու թյունն այդ աճը վերագրում է հանցագործությունների առավել արդյունավետ բացահայտմանը: Սակայն աճել է ոչ թե հանցագործությունների պարզ թվաքանակը, այլ բռնության կիրառման դեպքերի հաճախականությունը, մանավանդ բռնության կիրառմամբ հաշիվներ մաքրելու պրակտիկան: Տարվա վերջին այս յուրահատուկ ոչ-պաշտոնական

«արդարադատության համակարգի» ընդլայնումն ու դաժանությունը դարձել են հանրային և անհատական մերժողական վերաբերմունքի առարկա:

«Մամուլի ազատության ցուցիչ» զեկույցում 175 երկրների շարքում Հայաստանը գրավում էր ընդամնեը 111-րդ տեղը, որն 8 նիշով ցածր է 2008 թ. ցուցանիշից:

2008 թվականին սկսված դատաիրավական համակարգի բարեփոխումների քաղաքականությունը, որ միտված էր դատական համակարգի անկախությանը, դադարեցվեց 2009-ի փետրվարից: Դատական համակարգը վերադարձավ նախկին եռաստիճան համակարգին` ընդհանուր իրավասության դատարաններ, վերաքննիչ դատարաններ և վճռաբեկ դատարան: Այս փոփոխությունը տեղի ունեցավ նախորդ փոփոխությունից շատ կարճ ժամանակ հետո, նույն բացատրությամբ՝ մեծացնել դատարանների անկախությունը: Եվ դա կատարվեց այն տարում, երբ դատարանները զբաղված էին 2008-ի մարտի մեկի դեպքերի առնչությամբ սկսված գործերի դատավարությամբ, որոնց ընդհանուր թիվը հարյուրից ավել էր, ներառյալ մի քանի առանձնահատուկ ուշադրության արժանացած գործեր:

Կանխատեսումներ

Ներքին քաղաքական իրադարձությունները առավելապես պայմանավորված կլինեն արտաքին հարթության վրա սպասվելիք

Page 48: Armenia in 2009: Promise and Reality

48

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

զարգացումներով` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներով:

Ընդդիմության վերջին շրջանի մարտավարությունը նույնպես հիմնված է արտաքին քաղաքական զարգացումների սպասումների վրա: Հետևաբար, եթե Ղարաբաղի հարցում որևէ էական տեղաշարժ և ստասուս քվոյի խախտում չարձանագրվի, ներքին քաղաքական ցնցումները նույնպես քիչ հավանական են:

Կարելի է նաև ակնկալել, որ իշխանությունը սեփական դիրքերի ամրպնդմանը զուգահեռ առանձնապես ջանք չի գործադրի ներքին կյանքում առկա տնտեսական և քաղաքական ազատությունների, երկրում օրենքի հավասար կիրառման, մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության հետ կապված խնդիրներին հիմնարար լուծումներ տալու ուղղությամբ: Իշխանությունն առաջիկայում ավելի կամրապնդի իր մենաշնորհը երկրի ներսում գրեթե բոլոր ուղղություններով:

Խորացող տնտեսական ճգնաժամը նույնպես կարող է սոցիալական դժգոհության ալիքի աղբյուր դառնալ: Սա կարող է թուլացնել իշխանության դիրքերը և միևնույն ժամանակ ընդդիմադիր տարբեր ուժերի միջև այս թեմայի արդյունավետ շահարկման համար մրցակցություն ստեղծել:

Նկատի ունենալով, որ 2010 թվականը քաղաքական ուժերին ևս մեկ տարով կմոտեցնի խորհրդարանի հերթական ընտրությանը, սպասելի է, որ էլ ավելի կմեծանան թե՛ ընդդիմության, թե՛ իշխանական դաշտում առկա խմորումները, որոնք կարող են արտահայտվել անակնկալ զարգացումներով, ինչպես օրինակ անցնող

տարում անկուսակցական վարչապետի և նրա թիմի անսպասելի և կոլեկտիվ կուսակցականացումն էր:

Լուծումներ

Գրեթե երկու տարվա ընթացքում իշխանության կողմից բազմիցս հնչեցվել են խնդիրների լուծման տեսլականներ և ժողովրդավարական ու կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու խոստումներ: Խոստման և իրականության միջև հիասթափեցնող հսկայական անդունդը անհրաժեշտ է կրճատել:

Ստեղծված իրավիճակում արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու և միջազգային ասպարեզում ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար առաջին հերթին հրամայական է ներքին խնդիրների լուծումը̀ քաղաքական և տնտեսական ազատությունների խթանումը, ներքին կառուցվածքային զգալի բարեփոխումների իրականացումը:

Հեռարձակող լրատվամիջոցների հանդեպ ոչ պաշտոնական, բայց գոյություն ունեցող վերահսկողության թուլացումը և տեղեկատվության մատչելիության խթանումը կխրախուսի 2010 թվականին Հայաստանի առաջ կանգնած լրջագույն քաղաքական և տնտեսական մարտահրավերների շուրջ բաց և արդյունավետ բանավեճը:

Լրատվամիջոցների ազատականացումը կնպաստի նաև ընդդիմադիր, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից քաղաքական համակարգը փոխելու փորձը ինստիտուցիոնալ դաշտ բերելուն:

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Page 49: Armenia in 2009: Promise and Reality

49

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

Միաժամանակ իշխանության մաս չկազմող ուժերին անհրաժեշտ է իշխանությանը դիմելու փոխարեն աշխատել հասարակության հետ, համախմբելով ջանքերը առաջիկա քաղաքական և ընտրական գործընթացների միջոցով փոփոխության հասնելու ուղղությամբ:

Հաշվի առնելով նվազող գյուղական բնակչությունը և ներքին ու արտաքին ռեսուրսները, գործող համայնքային կամ միջհամայնքային խորհուրդներին պետք է խրախուսել գործել որպես տեղական վարչական մարմիններ, որպեսզի քաղաքացիներն ավելի լավ ըմբռնեն կառավարման պահանջներն ու բարդությունները, և ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանասավորման հնարավորությունները:

Հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենքը, ինչպես նաև այն օրենքները, որոնք սահմանափակում են համընդհանուր իրավունքները̀ հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով, պետք է չեղյալ հայտարարվեն և ընդունվեն այնպիսի օրենքներ, որոնք կխրախուսեն կամավորականությունը և կխթանեն ՀԿ-ների ավելի ակտիվ ներգրավումը̀ քաղաքական դաշտն ընդլայնելու և կառավարման պատասխանատվությունն ու բեռը կիսելու, ինչպես նաև բարեգործությունը խթանելու և ՀԿ-ների համար լրացուցիչ եկամուտների աղբյուր ապահովելու համար:

Խորհրդարանը, ճիշտ այնպես, ինչպես կարողացավ պնդել իր տեսակետը հարկային օրենքում փոփոխությունների վերաբերյալ, պետք է կարողանա հակակշիռների գործուն մեխանիզմ կիրառել նաև այլ օրենքների պարագայում:

ՆՈՐ ԽՈՍՏՈՒՄ, ՀԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Page 50: Armenia in 2009: Promise and Reality

50

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

2009-ին միջազգային քննարկումների գերակա թեման ֆինանսական ու տնտեսական ճգնաժամն էր, և հիմնական շեշտադրումը վերականգնման միջոցառում-ների վրա էր: Տնտեսության խթանման ծրագրերն ու դրամավարկային ընդլայնումը հիմնական քննարկվող միջոցներն էին: Միաժամանակ քայլեր էին ձեռնարկվում միջազգային ֆինանսական համակարգը բարեփոխելու և կանոնակարգելու ուղղությամբ:

Մինչև տարեվերջ համաշխարհային մեծ տնտեսությունները կարողացան հասնել դանդաղ վերականգնման, թեպետ դա շատ փխրուն և նոր աշխատատեղեր չստեղծող վերականգնում էր: Բացառություն էին Հնդկաստանը, Չինաստանն ու մի շարք այլ զարգացող երկրներ, որտեղ վերականգնման գործընթացն ընթանում էր ավելի արագ:

Այժմ տնտեսական հիմնական ռիսկը գործընթացի հետագա դանդաղումն է: Համաշխարհային տնտեսությունը կանգնած է երկընտրանքի առաջ. ինչպես կասեցնել կախվածությունը խթանող միջոցառումներից և կառավարել աճող պետական պարտքերն ու բյուջեի դեֆիցիտը:

Տնտեսական ճգնաժամը և դրան ուղեկցող գործընթացներն իրենց ազդեցությունն ունեցան բոլոր տարածաշրջանների և երկրների վրա, և այս պարագայում Հայաստանը բացառություն չէր: Ավելին` Հայաստանը թե՛ տարածաշրջանում, թե՛ նույնիսկ աշխարհում այդ առումով ամենամեծ հարված ստացած երկրներից էր: Պաշտոնական վիճակագրության համաձայն 2009 թվականի առաջին 6 ամսում արձանագրվել է ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսի անկում, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր մոտավորապես 10 տոկոսի աճ:

Նման անկման պատճառը միայն համաշխարհային ճգնաժամը չէր, թեպետ այն հիմնական գործոնն էր, որի արդյունքում նվազեցին`

մասնավոր փոխանցումները •

օտարերկրյա ուղղակի •ներդրումները

առևտրի ծավալները, հատկապես •արտահանումը:

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 51: Armenia in 2009: Promise and Reality

51

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

Անկմանը նպաստող գործոնների մեկ այլ խումբ էլ Հայաստանի տնտեսության կառուցվածքային խնդիրներն էին, որոնց թվում են՝

տնտեսության դիվերսիֆիկացիայի •ցածր մակարդակը

տնտեսության խորը •մենաշնորհայնացումը

գործարարների և պետական •պաշտոնյաների փոխադարձ կախվածությունը

ֆինանասական մեխանիզմների •թերությունները

ցածր մրցունակությունը •

արդյունավետ կառավարման •պակասը:

Եվ վերջապես այդ աննախադեպ անկման պատճառը կառավարության ուշացած և անբավարար պատասխանն էր խորացող ճգնաժամին.

խթանման միջոցառումների •փաթեթը, որն անբավարար էր և ուղղորդված էր ոչ թե պահանջարկի, այլ առաջարկի խթանմանը

հարկաբյուջետային և •դրամավարկային զսպողական քաղաքականությունը, երբ ակնհայտորեն հակառակի անհրաժեշտություն կար

հարկերի հավաքումը, որն •իրականացվում էր խիստ ագրեսիվ և ընտրովի մոտեցումով

միջազգային վարկերի և օգնության •անարդյունավետ օգտագործումը,

բարեփոխումներ իրականացնելու •չօգտագործված հնարավորութունը:

Հայաստանի 2010 թվականի բյուջեն հիմնված է 1,2 տոկոս աճի կանխատեսման վրա: Այդ կանխատեսումն իր հերթին հիմնված է համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ լավատեսական ենթադրության վրա:

Սակայն ինչպիսին էլ լինեն համաշխարհային տնտեսական զարգացումները, դրանք Հայաստան կհասնեն ուշացումով: Մանավանդ, որ Հայաստանի մակրոտնտեսական պատկերը էապես է վատթարացել 2009 թվականի անկման հետևանքով և ստացել է հետևյալ տեսքը.

Ճգնաժամը կտրուկ նվազեցրել է •բնակչության գնողունակությունը: Գործազրկությունը աճել է, իսկ ռեալ եկամուտները նվազել են: 17 000 նոր ընտանիք համալրել է ընտանեկան նպաստառուների ցանկը, նպաստառու ընտանիքների ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 120 000-ի:

Հարկային եկամուտները նվազել •են մոտ 18 տոկոսով, որը, չնայած կառավարության ծախսումների կրճատման քաղաքականությանը, բյուջետային դեֆիցիտը ենթադրաբար կհասցնի ՀՆԱ-ի 7 տոկոսին, թեպետ 2009 թ. բյուջեում նախատեսված էր մեկ տոկոս դեֆիցիտ:

Արտաքին հաշվեկշիռը մեծապես •նվազել է, ընթացիկ հաշվեկշռի դեֆիցիտը անցել է ՀՆԱ-ի 10

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 52: Armenia in 2009: Promise and Reality

52

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

տոկոսի սահմանը, առևտրի դեֆիցիտը անցել է 25 տոկոսից, իսկ արտահանումը նվազել է 40 տոկոսով:

Արտաքին պարտքը, որ 2007 •թվականին կազմում էր ՀՆԱ-ի 13 տոկոսը, 2010-ին կարող է նույնիսկ անցնել ՀՆԱ-ի 40 տոկոսը̀ կասկածի տակ դնելով Հայաստանի պարտքի կառավարելիությունը: Ըստ Ֆիտչ միջազգային դասա-կարգ ման՝ Հայաստանի վարկային դասակարգումը իջեցվել է:

Բանկային համակարգի ընդհանուր •ակտիվները 2008 թվականից մնացել են նույնը, մինչդեռ ժամկետանց վարկերի քանակը ավելի քան կրկնապատկվել է, անցնելով 11 տոկոսի սահմանը, վտանգելով բանկերի վճարունակությունը:

Բանկային կորուստները և նվազող •տնտեսական աճը վարկավորումը դարձրել են սահմանափակ ու անհասանելի̀ մեծապես խոչնդոտելով վարկ ստանալու և տեղական ներդրումների գործընթացը:

Տնտեսական պատկերը

2009-ի ոչ ամբողջական տվյալներով Հայաստանը ճգնաժամից ամենազգալի հարված ստացած երկրներից է ԱՊՀ-ում: Մյուսների համեմատ` Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի ցուցանիշի ամենախոր անկումը, որը երեք եռամսյակների կտրվածքով կազմել է 18,3 տոկոս: Բավական մտահոգիչ է Հայաստանի

ցուցանիշը կապիտալ ներդրումների ծավալով, որը կրճատվել է 53,5 տոկոսով: Այս ցուցանիշի անկման միջին մակարդակը ԱՊՀ տարածաշրջանում կազմել է 15 տոկոս: Չնայած ազգային դրամի արժեզրկման և դրա հետևանքով ներմուծվող ապրանքատեսակների գների բարձրացման` Հայաստանում սղաճը բավականին համեստ է` 4,6 տոկոս, մինչդեռ տարածաշրջանում այն միջինում կազմել է 12 տոկոս:

Արտահանման սահմանափակ բազան մեծ կախվածություն է ստեղծել փոքրաթիվ ապրանքատեսակների համաշխարհային շուկաներից: Ավելին, արտահանման կառուցվածքում հումքի մեծ մասնաբաժինը վկայում է տնտեսության ցածր մրցունակության մասին:

Մասնավոր դրամական փոխանցումները, որ կազմում են ՀՆԱ-ի 9 տոկոսը (նախորդ տարվա 14 տոկոսի համեմատությամբ), առանցքային դերակատարում ունեն Հայաստանի տնտեսության մեջ: Մասնավոր փոխանցումների նման տատանումներն անմիջականորեն ազդում են տնային տնտեսությունների եկամուտների վրա և պահանջարկ ձևավորում տնտեսության կարևորագույն ճյուղերի համար:

Ֆինանսավորման մեխանիզմների անկատարությունը զգալիորեն սահմանափակում է ֆինանսավորման աղբյուրների առկայությունը տնտեսությունում` ներդրումների և սպառողական շուկաներում պահանջարկ ձևավորելու համար:

Համաշխարհային ճգնաժամի հիմնական ազդեցությունը Հայաստանում տնտեսության իրական հատվածի վրա էր, մասնավորապես շինարարության ոլորտում: Վերջինս հիմնված էր և առաջարկի և պահանջարկի արտաքին ֆինանսավորման

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 53: Armenia in 2009: Promise and Reality

53

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

վրա, որը մեծապես տուժեց արտաքին ուղղակի ներդրումների 30 տոկոսանոց անկումից:

շինարարության ոլորտը, որ տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղն էր, ենթարկվեց ճգնաժամի ծանրագույն հարվածներին: շինարարության ծավալների կրճատումը երկրում գնահատվում է մոտ 41 տոկոս: Բնակարանաշինությունը, որ 2005-2008 թվականներին ունեցել է միջինում տարեկան 25 տոկոս աճ, 7 տոկոսի անկում է գրանցել 2009-ի առաջին ինը ամիսների տվյալներով: Ֆինանսավորման սահմանափակությունը ժամանակավորապես սառեցրել է անշարժ գույքի շուկայական առաջարկը և պահանջարկը: շինարարական ընկերությունները փորձում են ամեն կերպ ավարտին հասցնել ընթացիկ շինարարական նախագծերը, իսկ նոր ծրագրերը սառեցվել են:

Ոլորտում առաջարկի և պահանջարկի խթանմանն են ուղղված մի շարք պետական նախաձեռնություններ: Առևտրային բանկերից վարկային միջոցներ ներգրավելու համար կառավարությունը երաշխիքներ է տրամադրում այն շինարարական ընկերություններին, որոնց կառույցների 50 տոկոսից ավելին ավարտված է: Նոր շինարարության խթանման նպատակով տրամադրվում են սուբսիդիաներ, որոնք թույլ են տալիս ընկերություններին շինարարության ավարտից հետո ետ ստանալ վճարված ավելացված արժեքի հարկը և սոցիալական վճարները: Հիպոթեքային շուկայի զարգացման ուղղված նախաձեռնությունները, ինչպիսիք են Կենտրոնական բանկի կողմից հիպոթեքային հիմնադրամի ստեղծումը, որի կանոնադրական կապիտալը տարվա վերջին կկազմի 30 միլիարդ դրամ, ինչպես նաև կառավարության հիպոթեքային

վարկավորման ծրագիրը, նպատակ ունեն խթանել պահանջարկը:

Հայաստանը թե՛ տարածաշրջանում, թե՛ նույնիսկ աշխարհում ճգնաժամից ամենամեծ հարված ստացած երկրներից էր:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 460 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է ավելի քան 11,4 տոկոսով: Մեծագույն անկում գրանցվել է քիմիական, մանածագործական և ոսկերչական իրերի արտադրության մեջ: Մետաղագործությունը, որ կազմում է մշակող արդյունաբերության գրեթե մեկ հինգերորդը, 12 տոկոսով ընդլայնել է արտադրության ծավալները 2009-ի ընթացքում: Հանքագործական արդյունաբերության կատարողականն ընդհանուր առմամբ չի փոփոխվել նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ, մինչդեռ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի արտադրությունն ու բաշխումը նվազել է 16 տոկոսով:

2009-ի առաջին կիսամյակի ընթացքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կրճատվեց 0,8 տոկոսով: Կաթի փոշու համաշխարհային գների նվազումը նպաստեց տեղական կաթի նկատմամբ պահանջարկի նվազմանը̀ հօգուտ ներմուծվող կաթի փոշու: Աճել է միայն ծխախոտի արտադրությունը, որի արտահանման դինամիկան կմեղմացնի բացասական զարգացումները

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 54: Armenia in 2009: Promise and Reality

54

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

մյուս ոլորտներում: Ակնկալվում է, որ այգեգործության ծավալը կաճի 4-5 տոկոսով՝ հավասարակշռելով անասնաբուծության ոլորտի անկումը:

Աննախադեպ տնտեսական անկման պատճառներից մեկը կառավարության ուշացած և անբավարար պատասխանն էր խորացող ճգնաժամին:

Ընդհանուր առմամբ, կանխատեսվում է, որ գյուղատնտեսության ոլորտում լավագույն դեպքում կգրանցվի աննշան դրական աճ: Մինչդեռ տնտեսութան այս ճյուղը աշխատուժի մեծագույն աղբյուրն է, իսկ դրա զարգացման միտումները կարևոր են ամբողջ տնտեսության համար:

Առևտրի շրջանառության ծավալները Հայաստանում նվազել են 5,4 տոկոսով 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում: ծավալների կրճատումը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների առևտրի կտրուկ` գրեթե կիսով չափ անկմամբ, որը բնորոշ է ավտոմեքենաների համաշխարհային շուկային: Մանրածախ առևտրի ոլորտում գրանցվել է աննշան, սակայն դրական տեղաշարժ: Մյուս կողմից այդ չնչին դրական տեղաշարժը բացատրվում է ոչ այնքան ոլորտի որակական բարելավմամբ, այլ հաշվիչ դրամարկղային մեքենաների ավելի լայն կիրառմամբ:

Ընդհանուր առմամբ, ծառայությունների ոլորտը արձանագրել է մոտ 1,5 տոկոսի անկում մինչև հոկտեմբեր: Զբոսաշրջության

ոլորտի զարգացման դինամիկան հավասարաչափ չի եղել: 2009 թվականի երեք եռամսյակների կտրվածքով Հայաստան ժամանածների թվաքանակը աճի միտում է ունեցել մոտ 6 տոկոսով: Մատուցած ծառայությունների քանակով աճել է նաև ոլորտում հյուրանոցների և ռեստորանների գործունեության ծավալը, սակայն զգալի անկում է գրանցվել զբոսաշրջության գործակալությունների գործունեության մեջ̀ 15,5 տոկոս: Գործունեության ծավալի զգալի կրճատում է արձանագրվել նաև ֆինանսական գործառնությունների ոլորտում՝ 13 տոկոս:

Արտաքին հատվածում, ինչպես և ակնկալվում էր, մասնավոր դրամական փոխանցումների ներհոսքը նվազման դինամիկա ցուցաբերեց հենց տարվա սկզբից: Ընդ որում, 2008-ի չորրորդ եռամսյակի զգալի աճին (14 տոկոս) 2009-ի առաջին և երկրորդ եռամսյակներում հաջորդեց կտրուկ անկում գրեթե մեկ երրորդով: Ակնկալվում է, որ դրամական փոխանցումների ներհոսքի կրճատումը կշարունակվի, քանի դեռ անկայուն վիճակում է գտնվում դեպի Հայաստան դրամական փոխանցումների հոսքի խոշորագույն աղբյուրներից մեկը̀ Ռուսաստանի տնտեսությունը:

Խիստ բացասական է զարգացման դինամիկան նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտում: Վերջինս գրանցել է գործունեության անկում 30 տոկոսով: Ընդ որում, ամենից շատ տուժել է առևտրային համագործակցությունը Եվրոպական Միության երկրների հետ, որոնց հետ արտաքին առևտուրը նվազել է 40 տոկոսով: Արտաքին առևտրի նվազումը հատկապես զգալի է այն ապրանքախմբերի դեպքում, որոնք մեծ մասնաբաժին ունեն Հայաստանի արտահանման մեջ:

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 55: Armenia in 2009: Promise and Reality

55

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

Դրանք են ոչ թանկարժեք մետաղները, հանքահումքային արտադրանքը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը, մետաղները և վերամշակված սննդի արտադրանքը: Վերջիններիս արտահանման ծավալների կրճատումը նշանակալից է` 40-50 տոկոս և պայմանավորված է այդ արտադրատեսակների համաշխարհային շուկաների ճգնաժամով:

Արտաքին հատվածում էական տատանումներ են գրանցվել ուղղակի ներդրումների հոսքերում: Արտաքին ուղղակի ներդրումների ծավալը 2009-ի առաջին կիսամյակում կազմել է 180 միլիոն ԱՄՆ դոլար, որ 30 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից:

2009 թվականը նշանավորվեց նաև ցնցումներով արտարժույթի շուկայում: Արտարժույթի ռեզերվների 40 տոկոսը շուկայական ինտերվենցիաներով կորցնելուց հետո Կենտրոնական բանկը նախաձեռնեց ազգային արժույթի ֆիքսված փոխարժեքային ռեժիմից անցում լողացող ռեժիմի: Արդյունքում 2009 թվականի մարտին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվեց 20 տոկոսով և հաստատվեց 370-380 մակարդակի վրա: Հունվար-սեպտեմբեր կտրվածքով միջին փոխարժեքը կազմեց 355 ՀՀ դրամ ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Այնուամենայնիվ, տարվա կեսից Կենտրոնական բանկը կրկին վերսկսեց ինտերվենցիաները շուկայում` ՀՀ դրամի նկատմամբ արհեստականորեն պահանջարկ ստեղծելու նպատակով:

Ինտերվենցիաների ծավալի աճի դինամիկան այնպիսին է, որ Կենտրոնական բանկը հավանաբար նույն իրավիճակում է գտնվելու մյուս տարվա սկզբին, ինչ

2009-ի մարտին էր: Արդյունքում ՀՀ դրամը մեկ անգամ ևս կտրուկ և անսպասելի

կարժեզրկվի:

Արտաքին պարտքը 2007 թվականին կազմում էր ՀՆԱ-ի 13 տոկոսը, 2010-ին կարող է նույնիսկ անցնել ՀՆԱ-ի 40 տոկոսը` կասկածի տակ դնելով Հայաստանի պարտքի կառավարելիությունը:

Ճգնաժամի բացասական ազդեցությունից անմասն չմնաց նաև հանրային ֆինանսների ոլորտը: 2009 թվականի 10 ամիսների տվյալներով զգալիորեն կրճատված պետական բյուջեի եկամուտները տնտեսական ակտիվության նվազման արտացոլումներից են: Այդ ժամանակաշրջանում հարկային եկամուտները նվազել են 15,7 տոկոսով (նախորդ համապատասխան ժամանակաշրջանի համեմատ): Պետական եկամուտների կրճատմանը զուգընթաց զգալիորեն մեծացել է պետական բյուջեի ճեղքվածքը̀ կազմելով 158 միլիարդ դրամ:

Հարկ է նշել, որ չնայած պետական եկամուտների ծավալը նվազել է բացարձակ նշանակությամբ, այն գրանցել է աճ` ՀՆԱ-ի հարաբերակցությամբ և ներկայում կազմում է ՀՆԱ-ի 22,4 տոկոսը: Աննախադեպ աճ է գրանցվել պետական պարտքի մակարդակի մեջ: Այն աճել է կրկնակի անգամ և համաձայն կանխատեսումների 2010-ի վերջին կարող է անցնել ՀՆԱ-ի 40 տոկոսը: ՀՀ օրենսդրությամբ այս ցուցանիշը չի կարող գերազանցել 60 տոկոսը: Այն

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 56: Armenia in 2009: Promise and Reality

56

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

կսահմանափակի կառավարության կողմից նոր վարկեր ներգրավելու հնարավորությունները:

Տնտեսական քաղաքականություն

Անցյալ տարի Հայաստանն ընդունեց իր Կայուն զարգացման ծրագիրը (ԿԶծ), որն Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հետագա զարգացումն էր: Սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը փոքր-ինչ ուշացումով հասավ Հայաստան, արագ հասցրեց աղավաղել ԿԶծ-ով նախատեսված հեռանկարն ու նպատակները:

Ճգնաժամը ստիպեց նաև վերանայել առկա իրողություններն ու նոր շտկումներ ու երբեմն սկզբունքային փոփոխություններ մտցնել Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ:

Շինարարության ոլորտը, որ տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղն էր, ենթարկվեց ճգնաժամի ծանրագույն հարվածներին:

2008 թվականի վերջին Հայաստանի վարչապետը ՀՀ Ազգային Ժողովում ունեցած իր ելույթներում (2009 թվականի բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ) ներկայացրեց նաև կառավարության հակաճգնաժամային ծրագիրը: Ինչպես 2008-ին, այնպես էլ 2009-ին կառավարության քաղաքականությունն աչքի էր ընկնում

նոր ու «հավակնոտ» գաղափարների և հասկացությունների, նախաձեռնությունների և նախագծերի բազմաքանակությամբ ու բազմազանությամբ, ներառյալ̀ ծրագրեր Հայաստանը դարձնելու տարածաշրջանային կամ միջազգային կենտրոն մի շարք բնագավառներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, ֆինանսական ծառայությունները և կազմակերպված հանգիստը: Այդ ծրագրերն ու խոստումներն այդպես էլ չմեկնարկեցին: Նմանապես, դեռ չի գործարկվել Համահայկական բանկի գաղափարը, որտեղ Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել գումար ներդնել և ցանկանում է ներգրավել մասնավոր հատվածի և միջազգային կառույցների դրամական միջոցներ:

2009-ին կառավարությունն ուշացումով արձագանքեց ճգնաժամի իրական ազդեցությանը, անխուսափելիությանն ու հրատապությանը և ընդունեց պատասխան միջոցառումների ծրագիր, որը ներառում էր նոր միջոցներ ու մեխանիզմներ հետևյալ տրամաբանությամբ.

պահպանել մակրոտնտեսական ու •ֆինանսական կայունություն

պահպանել աշխատատեղերը̀ •խոշոր գործատուներին վարկեր տրամադրելու միջոցով

արտարժույթի ռեզերվները •պահպանելու համար որդեգրել դրամի լողացող փոխարժեքի քաղաքականություն

չկրճատել, այլ ընդլայնել •պետական ծախսերը̀ ներգրավելով արտաքին ֆինանսավորում և այդպիսով խթանելով ընդհանուր պահանջարկը:

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 57: Armenia in 2009: Promise and Reality

57

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

Հակաճգնաժամային միջոցառումներում կառավարության կողմից առանձնացված ուղղություն է ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հանրապետական ու տարածաշրջանային նշանակության ծրագրերը: Դրանց թվին են պատկանում.

նոր ատոմակայանի կառուցման •ծրագիրը

ճանապարհաշինությունը (շուրջ •1000 կիլոմետր), ներառյալ̀ հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ծրագիրը̀ Վրաստանի սահմանից միչև Իրանի սահման

գյուղական ճանապարհների •վերականգնման ծրագիրը

Երևանի քաղաքային տրանսպորտի •ծրագիրը

Իրան-Հայաստան երկաթգծի •ծրագիրը

ամբողջ Հայաստանի տարածքում •ջրամատակարարման համակարգի վերականգնման նախագիծը

երկաշարժի գոտու շարունակվող •վերականգնումը:

Հակաճգնաժամային միջոցառումների ցանկում նշված մեկ այլ կարևոր ուղղություն է Հայաստանում գործարար միջավայրի բարելավումը և Հայաստանի գրավչության բարձրացումը ներդրումներ կատարելու և գործարարության համար: Այս ուղղության տակ նախատեսված են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հարկային ու մաքսային թղթարարության ու վարչարարության պարզեցում ու կրճատում, Զվարթնոց օդանավակայանում և

Գյումրիում ազատ տնտեսական գոտիների ստեղծում, հարկային ստուգումների թվի կրճատում, միջազգային ֆինանսական կազմակերպությունների օժանդակությամբ վարկային միջոցների հասանելիության ապահովում հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Գործարարության զարգացումը խթանելու նպատակով Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է հետևյալ միջոցառումները.

վարկային երաշխիքների •տրամադրում, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին

սուբսիդավորման գործիքների •կիրառում

կազմակերպությունների սեփական •կապիտալում պետական մասնակցություն

պետական միջոցներից ուղղակի •վարկավորում

անբարեխիղճ տնտեսական •մրցակցության դեմ պայքարի ուժգնացում

փոքր և միջին ձեռնարկությունների •նկատմամբ հարկային վարչարարության պարզեցում և թեթևացում

օպերատիվ շտաբի ստեղծում, որը •կքննարկի մասնավոր հատվածից ստացված գործարար ծրագրերը և կորոշի պետական աջակցության ձևն ու չափը

շինարարության ոլորտի •աշխուժացմանն ուղղված

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 58: Armenia in 2009: Promise and Reality

58

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

միջոցներ, ներառյալ̀ պետական երաշխիքների տրամադրում անավարտ շինություններ ունեցող ընկերություններին

կարճաժամկետ շրջանառու •միջոցների վարկավորում հանքարդյունաբերական կազմակերպություններին:

Իհարկե, նշված միջոցառումները նպաստում են ու կնպաստեն երկրի տնտեսական զարգացմանը, և յուրաքանչյուրն առանձին վերցրած թերևս կարող է արդյունավետ թվալ: Սակայն մեծաթիվ միջոցների, գործիքների ու միջոցառումների բազմությունը դեռևս ծրագիր չէ: Իսկ եթե այդպիսի բազմությունը նաև չունի կուռ և իրատեսական հայեցակարգային հենք և ամուր ներքին կապակցվածություն, ապա կարող է հասցնել միջոցների անարդյունավետ օգտագործման: Այդ միջոցառումների կիրառումից սկսած` մեկ տարվա ընթացքում, տնտեսական անկումը նվազել է շատ աննշան չափով:

Հայաստանը մի շարք բնագավառներում տարածաշրջանային կենտրոն դարձնելու ծրագրերը այդպես էլ չմեկնարկեցին:

ծրագրի գլխավոր բաղադրիչները (ազատ տնտեսական գոտու ստեղծումը, նոր ատոմակայանի կառուցումը, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը)

նախագծի փուլում են, և առաջիկայում դրանց իրականացումն իրատեսական չէ: Իսկ ծրագրի մնացյալ բաղադրիչները ճգնաժամի դեմ պայքարի հետ առնչություն չունեն: Դրանք առանձնապես չեն տարբերվում այն միջոցառումներից, որոնք սովորաբար պետական բյուջեով նախատեսվում են ոչ ճգնաժամային տարիներին: Ընդ որում ակնհայտ է, որ նախատեսված կամ կիրառված միջոցառումները չեն ունեցել հակաճգնաժամային լինելու համար պահանջվող նպատակայնությունը, չափն ու արագությունը, քանի որ դրանք շատ փոքր են որևէ փոփոխություն մտցնելու համար: Կառավարությունն ուշ գիտակցեց և ընդունեց ճգնաժամի հասցրած վնասները:

Կառավարության ջանքերը պահպանողական և ընտրողական են և ուղղված են աշխատատեղերի ու կառույցների պահպանմանը, և ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նախաձեռնված միջոցառումները չեն ներառում մեծ դրամական միջոցների ներարկում: Կառավարությունը լավ հնարավորություն է բաց թողնում համակարգային լուրջ բարելավումներ կատարելու համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերիշխանության հաստատումը, մենաշնորհների վերացումը, իշխանության ու բիզնեսի միջև եղած խորը կապերի արգելումը: Կառավարությունը աչքաթող է արել պահանջարկի սահմանափակության հարցը, վարկավորման տոկոսադրույքները չեն իջնում, չկան արդյունավետ հարկային խթաններ, գործարար միջավայրի մակարդակը մնում է ցածր: Միաժամանակ, ցածր մրցունակությունն ու ֆինանսական միջոցների սակավությունը դեռ լուրջ խոչընդոտ են արտահանման համար:

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 59: Armenia in 2009: Promise and Reality

59

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

Կառուցվածքային հարցեր

Համաշխարհային ճգնաժամն ակնհայտ դարձրեց Հայաստանի տնտեսության թույլ կողմերը: Բոլորն ընդունում են, որ տնտեսությունը մրցունակ չէ, ֆինանսական միջնորդները թույլ են, սոցիալական ապահովագրության համակարգը վտանգված է, հարկային և մաքսային համակարգերը պահանջում են բարեփոխումներ կոռուպցիայի և այլ խոչընդոտների վերացման տեսանկյունից: Ճգնաժամը բարդություններ ստեղծեց, սակայն նաև բացեց նոր հնարավորություններ և հիմնավորումներ լուրջ քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար:

Փոքր ներքին շուկայի, պետական կառավարման և գործարար համայնքի սերտաճած համակարգի պայմաններում, Հայաստանում ազատ և արդար մրցակցային դաշտի ապահովումը լրջագույն մարտահրավերներից է: Հայաստանն ապրանքային շուկաներում գերիշխող դիրքի և հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշներով հիասթափեցնող ցածր դիրք ունի Համաշխարհային մրցունակության զեկույցում (129-րդ և 132-րդ տեղերը 133 երկրների շարքում): ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2009 թվականին կատարված դիտարկումները փաստում են կենտրոնացվածության աճ` շուկայում տնտեսվարող սուբյեկտների թվի կրճատման և գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների բաժինների աճի արդյունքում: Սա թերևս բավարար հիմք է ակնկալելու, որ առավել լուրջ քայլեր են անհրաժեշտ շուկան ավելի մրցակցային դարձնելու համար:

Այսօր, մենաշնորհով պայմանավորված որոշ ապրանքային շուկաներում մրցակցության ցածր մակարդակը, գների որոշումը և այլ գործոնները գործարարների կողմից դիտվում են որպես Հայաստանի առողջ գործարար միջավայրի ձևավորման ամենաէական խոչընդոտներից մեկը: Այն խաթարում է ընկերություններում արդյունավետ գնագոյացմանը, խոչընդոտում մատակարարումների աղբյուրների տարաբաշխմանը և վերջապես նոր դերակատարների մուտքը որոշակի շուկաներ: շատ հաճախ գերիշխող դիրք գրավող ընկերությունները, աշխատելով ստվերում, ունեն առավելություն ցածր ծախսերի և գների տեսանկյունից:

Արտաքին ուղղակի ներդրումների ծավալը 2009-ի առաջին կիսամյակում կազմել է 180 միլիոն ԱՄՆ դոլար, որ 30 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից:

Ի տարբերություն շատ այլ երկրների՝ տնտեսական ճգնաժամը քայքայիչ ազդեցություն չունեցավ Հայաստանի ֆինանսական համակարգի վրա: Դրա հիմնական պատճառը բանկային համակարգի փոքրությունը (բանկային ակտիվները ՀՆԱ-ի նկատմամբ միայն 30 տոկոս են կազմում) և ցածր ինտեգրացվածությունն է համաշխարհային

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 60: Armenia in 2009: Promise and Reality

60

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

շուկաներին, ինչպես նաև արժեթղթերի շուկայի չկայացած լինելն է:

Այնուամենայնիվ, բացասական զարգա-ցումն երը ակնհայտ են: 2009 թվականին բանկային համակարգը շարունակում է մնալ բարձր ռիսկայնության գոտում տնտե-սական անկման պատճառով: Վերջին տարի ներին վարկային ներդրումների աճը ի հաշիվ սպառողական վարկերի, որոնք հիմնականում տրամադրվել էին հիպոթեքային երաշխավորմամբ, գների անկման արդյունքում մեծացրեց բանկերի խոցելիությունն անշարժ գույքի շուկայում: Բանկերի վրա ազդեց նաև արտաքին ֆինան-սական հոսքերի նվազումը և մասնա վոր դրամական փոխանցումների կտրուկ կրճա-տումը: Որոշ բանկերում դրամական փոխան-ցումների անկումը կազմել է 60-70 տոկոս:

2009-ին կառավարությունն ուշացումով արձագանքեց ճգնաժամի ազդեցությանը:

2008 թվականի սեպտեմբերից սկսած բանկային համակարգի ակտիվների ծավալը մնացել է գրեթե նույնը, սակայն ժամկետանց վարկերի կշիռը կրկնապատկվել է տարեսկզբի նկատմամբ̀ ազդելով բանկերի եկամուտների և շահութաբերության վրա:

Դրամի փաստացի արժեզրկումը 20 տոկոսով, զուգակցվելով նրա հնարավոր հետագա անկման սպասումների հետ, բերեց ազգային արժույթի նկատմամբ վստահության նվազման: Դոլարիզացիայի բարձր մակարդակը (հուլիսին այն հասել էր 70 տոկոս, մինչդեռ մեկ տարի առաջ 43 տոկոս էր) ստիպեց բանկերին բարձրացնել դրամով ավանդների տոկոսադրույքը

դրամով ավանդներ ներգրավելու նպատակով: Արդյունքում բանկերը բարձրացրեցին նաև դրամով վարկերի տոկոսադրույքները̀ շահութաբերություն ապահովելու համար: Սրանով է մասամբ բացատրվում տնտեսությունում ներդրումների կրճատումը 2009 թվականի ամբողջ ընթացքում:

Հայաստանում ավանդների և վարկերի տոկոսադրույքների տարբերությունը, որն ամենաբարձրերից է աշխարհում, տարվա ընթացքում նվազեց, սակայն նորից աճեց սեպտեմբերին: Ըստ պաշտոնական վիճակագրության 2009 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ընդհանուր վարկային ներդրումների գումարը, բացառությամբ երկարաձգված և ժամկետանց վարկերի, դրամային արժեքով աճել է մոտ 6 տոկոսով, որի պատճառը վերավարկավորումն էր, որոշ վարկերի ժամկետների երկարաձգումը, ինչպես նաև նոր վարկերը:

Օգտվելով ցածր գնաճի հանգամանքից՝ ՀՀ կենտրոնական բանկը փորձեց իրականացնել ընդլայնողական քաղաքականություն, աստիճանաբար նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սկսած 2008 թվականի դեկտեմբերից: Այն այժմ 5 տոկոս է, երբ նախորդ տարվա նոյեմբերին 7,75 տոկոս էր:

2009 թվականին բորսայական համակար-գում ամենանշանակալի իրադարձությունը բաժնետոմսերի առաջին առաջնային տեղա բաշխման կայացումն էր: Այս ամենով հան դերձ, բորսայի դերը դեռևս աննշան է տնտեսության մեջ՝ կազմելով ՀՆԱ-ի 0,8 տոկոսը:

Ակնկալվում էր, որ 2010 թվականի հունվարից Հայաստանում աշխատողների կենսաթոշակային վճարումների մի մասը կուտակվելու է անհատական հաշիվներում:

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 61: Armenia in 2009: Promise and Reality

61

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

Սակայն այդ միջոցառումը հետաձգվել է մինչև 2011 թվականի հունվարը:

Մինչ այդ, պարտադիր կենսաթոշակային վճարները շարունակելու են գնալ ընդհանուր հիմնադրամ: Աշխատողների պարտադիր կենսաթոշակային վճարներից գոյացող հիմնադրամից այսօր վճարվում են թոշակառուների կենսաթոշակները, և չեն ներարկվում ֆինանսական շուկա: Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը Հայաստանի Աղքատության հաղթահարման ռազմավարական երկրորդ փաստաթղթի վերաբերյալ համատեղ խորհրդատվական ուղերձում հայտարարել էին, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա մասնավոր պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգի ներդրումից, որը պահանջում է կայացած ներքին արժեթղթերի շուկա, ինչն այսօր բացակայում է: Սակայն կառավարությունը հակառակն է պնդում. կենսաթոշակային բարեփոխումների ցանկացած նախաձեռնություն կնպաստի կապիտալի ձևավորմանը, չնայած կառավարության կողմից հայտարարված բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնել կենսաթոշակների մակարդակը և կապակցել այն աշխատողների կողմից տարիների ընթացքում կատարված մուծումների չափի հետ:

Տնտեսական ճգնաժամը կառավարութ-յանը երկընտրանքի առջև կանգնեցրեց հարկային և մաքսային ոլորտում: Մի կողմից հայտարարված քաղաքակա-նությունը նախատեսում էր ռադիկալ բարեփոխումներ հարկային համակարգում և ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի կշռի բարձրացում: Մյուս կողմից` տնտեսական բարդ իրավիճակը ստիպում է որոշակի զգուշավորություն ցուցաբերել̀ հաշվի առնելով ռիսկերը, որոնք կապված էին

ներկա պահին խոշոր ընկերություններին ստվերից դուրս հանելու և աշխատատեղերի կրճատման վտանգի հետ:

Հարկային և մաքսային վարչարարությունը մշտապես համարվել է Հայաստանի գործարար միջավայրի թույլ կողմերից մեկը: Ըստ 2009-2010 թթ. Համաշխարհային մրցունակության զեկույցի̀ մաքսային ընթացակարգերի բեռը ամենաակնհայտ մրցակցային թերությունների շարքին է դասվել: Այն հարկային կարգավորումների հետ միասին համարվում է գործարարությանն ամենաշատ խոչընդոտող գործոններից երկրորդը կոռուպցիայից հետո: Նույնն է փաստում նաև Համաշխարհային բանկի կողմից թողարկվող Գործարարության զեկույցը: Չնայած գործարարության դյուրինությամբ Հայաստանի բավականին լավ դիրքին (44-ը 181 երկրների թվում), հարկերի վճարման ցուցիչով այն 150-րդ տեղում է` ի հաշիվ հարկային վարչարարության հետ առնչվող գործոնների վատ գնահատականի:

Ճգնաժամը բարդություններ ստեղծեց, սակայն նաև նոր հնարավորություններ բացեց լուրջ քաղաքական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար:

Գործարար համայնքը հատկապես դժգոհ է մաքսային արժեքի որոշման ժամանակ կիրառվող հսկիչ գներից, որը կիրառվում է բոլոր դեպքերում` անկախ նրանից հաշիվ ապրանքագրում առկա գինն արժանահավատ է, թե՝ ոչ: Այս մեխանիզմի

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 62: Armenia in 2009: Promise and Reality

62

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

միջոցով ազդելով ապրանքների գների վրա և վարչարարական այլ լծակների չարաշահմամբ մաքսային համակարգն էական ադեցություն է ունենում ներքին շուկայում մրցակցային դաշտի վրա:

Տնտեսական ճգնաժամը քայքայիչ ազդեցություն չունեցավ Հայաստանի ֆինանսական համակարգի վրա, քանի որ Հայաստանի բանկային համակարգը փոքր է և մասամբ է ինտեգրված համաշխարհային շուկաներին, ինչպես նաև արժեթղթերի շուկան կայացած չէ:

Կառավարությունը զգալի թվով օրենսդրական փոփոխություններ իրականացրեց հարկային ոլորտում, ինչպես նաև հանդես եկավ մի շարք նախաձեռնություններով, որոնք ուղղված էին ստվերի դեմ պայքարին: ջանքերը սակայն առավելապես ուղղված էին սպառողների վարքագծի փոփոխմանը (ՀԴՄ կտրոնների օգտագործումը̀ դրանց դիմաց շահումներ և փոխհատուցում տրամադրելով), քան նոր և խոշոր հարկատուների հարկային դաշտ բերելուն: Արդյունքում 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ՀՆԱ-հարկեր հարաբերակցության փոփոխությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ չնչին էր̀ 0,1 տոկոս:

Հարկային և մաքսային բարեփոխումների հիմնական տրամաբանությունն ընդհանուր առմամբ կարելի է բնութագրել հետևյալ կերպ. վերահսկողության ուժեղացում խոշոր տնտեսվարող սուբյեկտների և վարչարարության դյուրինացում փոքր և միջին ձեռնարկությունների համար: Թերևս ամենախնդրահարույց փոփոխությունը հարկային տեսուչների նշանակումն է խոշոր կամ անպարտաճանաչ հարկատուների մոտ, որոնց թիվը մոտավորապես հասնում է 100-ի:

Որպես հակաճգնաժամային միջոցառում կառավարությունը փորձել է մեղմել ընկերությունների բեռը տեսչական ստուգումների խիստ կրճատումով մինչև 2011 թվականի հունվարի 1-ը: Ստուգումներ կարող է իրականացնել միայն Պետական եկամուտների կոմիտեն:

Կառավարությունը նախատեսում է գործարկել հարկային հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով ներկայացման համակարգը 2010 թվականից սկսած բանկերի և խոշոր ձեռնարկությունների համար: Կփոփոխվի նաև հարկային ստուգումների գործընթացը: Նախատեսվում է նաև համատարած հարկային ստուգումներից անցում կատարել ընտրանքային ստուգումների՝ հիմնվելով ռիսկերի գնահատման ավտոմատացված համակարգի վրա: Այս փոփոխությունները կոչված են նպաստելու անձնական հարաբերությունների սահմանափակմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև հարկահավաքման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Այս փոփոխությունների որոշ մասը ժամանակավոր է: Դրանց մեծ մասը ողջունել են միջազգային փորձագետները: Այնուամենայնիվ, նման միջոցառումների դրական արդյունքը դեռևս ակհայտ չէ:

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 63: Armenia in 2009: Promise and Reality

63

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

Կանխատեսումներ

Աշխարհի առաջատար տնտեսագետները համակարծիք են, որ համաշխարհային տնտեսությունը հասել է իր ցածրագույն կետին ու սկսում է կայունանալ: Այդուհանդերձ, տնտեսության վերականգնման ձևի ու ընթացքի շուրջ կարծիքները տարբեր են: շատերը պնդում են, որ այն կլինի ոչ թե սրընթաց, այլ՝ դանդաղ: Որոշ տնտեսագետներ անգամ կանխատեսում են կրկնական անկում և վերականգնում:

Ինչպես էլ որ հանգամանքները զարգանան համաշխարհային մակարդակում, այդ զարգացումների ազդեցությունն իր անխուսափելի արտացոլումն է ունենալու Հայաստանում: Բայց քանի որ Ռուսաստանն է լինելու դեպի վերականգնում տանող Հայաստանի հիմնական խողովակը, իսկ Ռուսաստանը թույլ դիրքերում է հումքային ապրանքներից իր կախվածության ու իր չզարգացած ֆինանսական համակարգի պատճառով, և քանի որ ամեն դեպքում համաշխարհային վերականգնումը Ռուսաստանի միջոցով զգալի ուշացու մով կհասնի Հայաստան, անգամ իրադար-ձությունների ամենալավ ընթացքի դեպքում, 2010-ին այդ ազդեցությունը Հայաստանում քիչ հավանակն է, որ զգացվի:

2010 թվականի բյուջեի մակրոտնտեսական կանխատեսումները, ինչպես և 2009-նը, համոզիչ չեն թե՛ աճի տեմպերի, թե՛ հարկային եկամուտների առումով: Հարկերի հավաքման ավելացված ճնշումը մասնավորապես կարող է հետագա խոչընդոտներ ստեղծել գործարար միջավայրում՝ ավելացնելով դժվարություններն ու զսպելով ներդրումները:

Կառավարության հարկաբյուջետային ճկունությունը շատ սահմանափակ կլինի, եթե նույնիսկ գրանցվի դանդաղ աճ, և կառավարությունը երկընտրանքի առաջ կլինի արտաքին պարտքի, բյուջեի դեֆիցիտի և առաջին կարևորության ծախսերի աճի կառավարման առումով:

Հասարակական և տնտեսական կյանքի մասնակիցների մոտ լայնորեն տարածված անվստահությունը կառավարության գործի և խոսքի անհամատեղելիության նկատմամբ զգալիորեն կխոչնդոտի տնտեսության վերականգնման գործընթացը 2010-ին:

Կառավարության խթանիչ միջոցառումների փաթեթն ու ընդհանուր մոտեցումները կշարունակեն հետևել իրադարձություններին կանխարգելման փոխարեն և մեծապես կախված կլինեն շուկայի վայրիվերումներից և հուժկու մենաշնորհների ճնշումներից: Անշարժ գույքի շուկայի և շինարարության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության անբավարար խթանումը նույնպես բացասաբար կազդի աճի տեմպերի վրա:

2010-ի վերջերին Հայաստանի պարտքը կարող է անցնել ՀՆԱ-ի 40 տոկոսը: Եթե վերցված վարկերը չօգտագործվեն արագացված տնտեսական աճ և արտահանումներից եկող աճող եկամուտներ ապահովելու համար, ապա դրանք լուրջ բեռ կլինեն բյուջեի վրա, և տնտեսական աճը ավելի կդանդաղի, որն էլ կդժվարացնի պարտքի մարումը և կնվազեցնի հետագայում վարկեր ստանալու հավանականությունը:

Դրամի փոխարժեքը կայունացնելու վերսկսված քաղաքականությունը կշարունակվի և կարող է արտաքին հաշվեկշռի հետագա բարդությունների

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 64: Armenia in 2009: Promise and Reality

64

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

հանգեցնել 2010-ին: Արդյունքում կառավարությունը ստիպված կլինի օգտագործել Կենտրոնական բանկի ռեզերվները, հանգեցնելով Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հետագա օժանդակության անհրաժեշտության: Եթե փոխարժեքը կայունացնելու միջամտությունները այսպես շարունակվեն, Կենտրոնական բանկը կհայտնվի նույն իրավիճակում, ինչ 2009-ի գարնանը, և ստիպված կլինի նորից գնալ դրամի կտրուկ արժեզրկման:

Դրամի նկատմամբ ցածր վստահությունը և ժամկետանց վարկերի աճող ծավալները ավելի կշատացնեն դոլարային ավանդները (որոնք հուլիսին կազմում էին 72 տոկոս, մինչդեռ ճգնաժամից առաջ 43 տոկոս էին) և լուրջ ռիսկեր կստեղծեն վարկավորման համար 2010-ին և դրանից հետո:

Չնայած վերջին տարիների զգալի աճին, Հայաստանի բանկային համակարգը դեռ փոքր է (ակտիվները կազմում են 3,3 միլիարդ դոլար) և զգայուն է արտաքին հանգամանքների նկատմամբ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ կապիտալի 67 տոկոսը ոչ ռեզիդենտների ձեռքում է: Մոտակա ժամանակներում սա իհարկե հայկական բանկերին անվճարունակության առաջ չի կանգնեցնի, սակայն արդեն լուրջ բարդություններ կսկսի առաջացնել:

Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը անտարակույս կազդի տնտեսական կանխատեսումների վրա: Այդ առումով կառավարությունը պետք է հստակ ծրագիր ունենա հավանական բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար:

Լուծումներ

Բարձր գործազրկությունը, մասնավոր դրմական փոխանցումների կտրուկ անկումը և նվազող եկամուտները խիստ իջեցրել են պահանջարկը տնտեսության մեջ: Որպեսզի սպառողական պահանջարկը խթան ստանա, անհրաժեշտ է, որ հասարակության բոլոր հատվածներում սպառողների եկամուտներն աճեն: Դա հնարավոր է իրականացնել միայն առավել օպտիմալ հարկային քաղաքականությամբ, որը կնպաստի բնակչության եկամուտների աճին:

Կառավարությունը ծրագրում է ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել, բայց դրանք կամ իրենց ծավալներով շատ փոքր են, որպես խթան ծառայելու համար (երկրաշարժի գոտին), կամ իրականացման խիստ նախնական և ոչ շատ իրատեսական փուլում են (ատոմակայանը կամ Իրան-Հայաստան երկաթուղին) տնտեսության վրա արագ ազդեցություն ունենալու համար: Կառավարությունը իրական փոփոխություն կարող է առաջացնել միայն արագ իրականացվող և նկատելի բազմապատկիչ էֆեկտ ունեցող ծրագրերով, մասնավորապես այնպիսի ծրագրերով, որոնք շատ աշխատատեղեր են ստեղծում:

Պետք է քաջալերվեն ներքին և արտաքին ներդրումները վստահության աճի և շոշափելի տնտեսական միջոցառումներով: Որպես առաջին գործնական քայլ, անհրաժեշտ է բանկերին քաջալերել՝ իջեցնել տոկոսադրույքները վարկ վերցնելու ծախսերը նվազեցնելու նպատակով:

Արտահանումները, որ խիստ կարևոր են Հայաստանի կայուն զարգացման համար, քանի որ ներքին շուկան փոքր

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 65: Armenia in 2009: Promise and Reality

65

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

է, վերջին մեկուկես տարվա ընթացքում նվազել են ավելի քան 40 տոսկոսով: Կառավարությունը կարող է հաղթահարել արտահանումների երկու հիմնական խոչընդոտները, վերանայելով դրամի փոխարժեքի քաղաքականությունը և ցածր տոկոսադրույքներով կարճաժամկետ արտահանման վարկեր տրամադրելու մեխանիզմներ մշակելով:

Անհրաժեշտ է նաև լուծումներ փնտրել տնտեսական բնագավառից դուրս: Տնտեսական ճգնաժամը կարելի է օգտագործել բարելավելու համար տնտեսական միջավայրը, երաշխավորելով օրենքի գերակայություն, վերացնելով մենաշնորհները, վերացնելով իշխանության և բիզնեսի սերտաճումը և իրականացնելով արդյունավետ և կանխատեսելի կառավարում:

ԵՐԿՆԻշ ԱՃԻՑ ԵՐԿՆԻշ ԱՆԿՈՒՄ

Page 66: Armenia in 2009: Promise and Reality

66

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009

î²ð²Ì²Þðæ²ÜÀ Âìºðàì

г۳ëï³Ý ²¹ñµ»ç³Ý ìñ³ëï³Ý

ՀՆԱ աճ` -15,6 տոկոս

Սղաճ` 4,6 տոկոս

ՀՆԱ` $8,7 մլրդ

ՀՆԱ մեկ շնչի հաշվով` $2 658 (գնողու նա-կությամբ կշռված` $4 915)

Բնակ չու-թյուն` 3,2 մլն

2010 հեռանկար Հայաստանի տնտեսա-կան աճը 2010-ին կլինի 1,2 տոկոս` աշխարհում և մասնավորապես Ռուսաստանում տնտեսական աճի լավատեսական կանխատեսումների դեպքում: Սակայն 2009-ին Հայաստանի խիստ խարխլված տնտեսությունը դժվարությամբ կվերականգնվի անգամ համաշխարհային տնտեսական դրական գործընթացների դեպքում: Քաղաքական առումով կշարունակվի լարվածությունը ընդդիմության և իշխանության միջև, ինչպես նաև կշարունակվի տարբեր ընդդիմադիր ուժերի միջև ընթա ցող պայքարը լիդերու-թյան համար: Ներքին ցնցումները քիչ հավանական են, եթե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կամ ղարաբաղյան գործընթացում անսպասելի զարգացումներ չլինեն: Հայաստանի արտաքին քաղաքականության մեծագույն մարտա-հրավերը կլինի հայ–թուրքական հա րա բերությունների և ղարաբաղյան գործընթացի տար-անջատումը, ինչպես նաև ղարա բաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարմանը խոչընդոտելը: Հայաստանը կարիք կունենա վերաշեշտադրել գործընթացն այնպես, որ միջազգային հանրությունը ճնշումն ուղղի Թուրքիայի վրա` արձանագրությունների արագ վավերացման համար, թողնելով, որպեսզի ղարաբաղյան գործընթացը շարունակվի իր բնականոն հունով, այլ ոչ թե ճնշում գործադրի Հայաստանի վրա` ղարաբաղյան գործընթացում արագ զիջումներ անելու ուղղությամբ:

ՀՆԱ աճ` 7,5 տոկոս

Սղաճ` 4,5 տոկոս

ՀՆԱ` $42,5 մլրդ

ՀՆԱ մեկ շնչի հաշվով` $4 863 (գնողու նա-կությամբ կշռված` $9 352)

Բնակ չու-թյուն` 8,7 մլն

2010 հեռանկար Ադրբեջանի տնտեսությունը, ըստ կանխատեսման, կունենա 7 տոկոս աճ, պայմանավորված միջազգային հումքային շուկայում իրավիճակի բարելավմամբ: Հումքային եկամուտ-ները որոշակիորեն պաշտպանեցին երկիրը ճգնաժամից, թեպետ տնտեսությունն անկում գրանցեց միջազգային և ներքին պահանջարկի նվազման արդյունքում: Այլ ռիսկային գործոն-ներն են սահմանափակ ինտեգրացիան և խոցելի ֆինանսական սեկտորը: Ներքին քաղաքականության մեջ շրջադարձային իրադարձություններ չեն ակնկալվում, և կառավարությունը շարունակելու է պահպանել ներքին խիստ հսկողությունը: Ադրբեջանը կշարու-նակի հետևել Թուրքիայի քայլերին տարածաշրջանի ներսում, միաժամանակ ընդլայնելով իր առևտրա-յին և էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ, որպես նախազգուշա-ցում Թուրքիային և ԱՄՆ-ին: Ադրբեջանն ուժեղացնելու է արտա-քին քաղաքական և քարոզչական միջոցների գործածումը` ղարաբաղյան գործընթացում ամրագրված ինքնորոշման սկզբունքը չեզոքացնելու և միջազգային հանրության ուշադրությունը տարածքների վերադարձի և տարածքային ամբողջականության խնդիրների շուրջ կենտրոնացնելու ուղղությամբ:

ՀՆԱ աճ` -4 տոկոս

Սղաճ` 3 տոկոս

ՀՆԱ` $11 մլրդ

ՀՆԱ մեկ շնչի հաշվով` $2 495 (գնողու նա-կությամբ կշռված` $4 747)

Բնակ չու-թյուն` 4,4 մլն

2010 հեռանկար Կանխատեսվում է, որ 2010-ին Վրաստանի տնտեսական աճը կկազմի 2 տոկոս` ներդրումների ցածր մակարդակի և թույլ ֆինանսական համակարգի պատճառով: Ներքին պահանջարկը կարող է խրախուսվել միջազգային աղբյուր-ներից ֆի նանսավորվող ֆինան սավարկային ընդլայնման քաղաքա-կանությամբ և վար-կային ծրագրերով: Սա ինչ-որ չափով կմեղմացնի նվազող դրամական փոխան-ցումների, վարկային անվճարու նակության և անշարժ գույքի ոլորտում որոշակի անկման հետևանքները: Ներքին քաղաքական թատերաբեմում թույլ և մասնատված ընդդիմությունը ի զորու չի լինի պահպանել 2009 թվականի ագրեսիվ ներկայությունը: Չի թուլանա լարվածութ-յունը Ռուսաստանի հանդեպ Հ. Օսիայի, Աբխազիայի և այլ խնդիրների կապակ-ցությամբ, թեպետ ակնկալվում է թե-թևակի ջերմացում` Ռուսաստանի սահմանակից Վերին Լարսի հնարավոր բացմամբ և մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթների վերսկսմամբ: Միջազգային մակարդակով Վրաստանը վերսկսելու է իր ջանքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ: Վրաստանը նաև հետևելու է Հայաստան-Թուրքիա գործընթացին և հաշվարկելու է դրա ազդեցությունը իր դիրքերի վրա որպես տարանցիկ գոտի:

Page 67: Armenia in 2009: Promise and Reality

67

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄՀԱՅԱՍՏԱՆ 2009

* Բոլոր ցուցիչները մոտավոր հաշվարկներ են 2009-ի համար: Աղբյուրներ. Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամի Համաշխարհային տնտեսության կանխատեսում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, Էկոնոմիստ, Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոն, Դան և Բրադսթրիթ, ԱՄՆ մարդահամարների գործակալություն:

èáõë³ëï³Ý Âáõñùdz Æñ³Ý

ՀՆԱ աճ` -7,5 տոկոս

Սղաճ` 11 տոկոս

ՀՆԱ` $1 254 մլրդ

ՀՆԱ մեկ շնչի հաշվով` $8 873 (գնողու նա-կությամբ կշռված` $15 039)

Բնակ չու-թյուն` 141 մլն

2010 հեռանկար Կանխատեսվում է, որ տնտեսությունն աճելու է 2-3 տոկոսով: Ռուսաստանի տնտե-սությունը կախված է միջազգային տնտեսության վերականգման գործընթացից, մասնավորապես հումքային գներից: Եթե Ռուսաստանի նախագահը 2009 թվականին շարունակի խոսել տնտեսության թույլ կողմերի և ընտրական ու այլ բարեփոխումների անհրաժեշտության մասին, ապա նման վարքագիծը կընկալվի որպես անկախ լիդերի սեփական դիրքերն ամրապնդելու և Պուտինի տեղապահի կարգավիճակից ձերբազատվելու փորձ: Այս գործընթացին ուշադիր հետևելու են ԱՊՀ մյուս լիդերները, որոնք կարող են փորձել կրկնել այդ սցենարը: Միջազգային մակարդակով Ռուսաստանը և ԱՄՆ-ը շարունակելու են իրենց «նոր մեկնարկի» քա-ղաքականությունը և հասնելու են փոխզիջումների Իրանի, ՆԱՏՕ-ի, անվտանգության նոր համաձայնությունների և այլ խնդրահարույց հարցերի շուրջ:

ՀՆԱ աճ` -6,5 տոկոս

Սղաճ` 5,8 տոկոս

ՀՆԱ` $593 մլրդ

ՀՆԱ մեկ շնչի հաշվով` $8 427 (գնողու նա-կությամբ կշռված` $12 339)

Բնակ չու-թյուն` 70 մլն

2010 հեռանկար Թուրքիայի տնտեսա-կան անկումը 2009-ին պայմանավորված էր միջազգային տնտեսա-կան ճգնաժամով և ներքին ցածր պահան-ջարկով: Ակնկալվում է, որ հաջորդ տարի տնտեսությունը կաճի 3 տոկոսով բարելավվող արտաքին միջավայրի և Անկարայի դրա-մա վար կային քաղա-քականության շնորհիվ, որն ուղղված է վստահությունը և տնտեսա կան ակտիվությունը վերականգնելուն: Ներքին քաղաքակա-նության առումով երկու հիմնական իրադարձություններ են ազդելու իրավիճակի վրա` Էրգենեկոնի դա-տավարությունը, նոր բացահայտումները և դատավարության ազդեցությունը Թուրքիայի ներքին ուժային կառույցների վրա, ինչպես նաև քրդական հարցում առաջընթացը: Միջազգային մակարդա կով Թուրքիան փորձելու է իրականացնել «զրո հիմնախնդիր հարևանների հետ» քաղաքականությունը` տարածաշրջանում իր դերը վերարժևորելու և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերություններում ուժեղ դիրքերից հանդես գալու համար: Երկու խնդրահարույց հարցերն են Կիպրոսը, որի վերաբերյալ համաձայնություն չի լինի, և Հայաստանը, որտեղ կապը արձանագրությունների վավերացման և հարաբերությունների նորմալացման և ղարաբաղյան խնդրի կարգավորման միջև խնդիրներ կստեղծի ԱՄՆ-ի (և նրա կողմից ցեղասպանություն բառը օգտագործելու) և Հայաստանի իշխանության համար:

ՀՆԱ աճ` 1,5 տոկոս ԱՄՀ Սղաճ` 10 տոկոս

ՀՆԱ` $332 մլրդ

ՀՆԱ մեկ շնչի հաշվով` $4 477 (գնողու նա-կությամբ կշռված` $11 201)

Բնակ չու-թյուն` 74 մլն

2010 հեռանկար Իրանի տնտեսության վերականգնումը 2010-ին կլինի դանդաղ՝ 2,4 տոկոս: Կշարունակվեն միջուկային ծրագրին առնչվող միջազգային ճնշումն ու պատժամիջոցները: Տնտեսության հիմնա-կան խնդիրներն են անարդյունավետ պետական հատվածը և նավթային սեկտորը, որից կախվածությունը շատ մեծ է: Ներքին լարվածությունները, որ պայմանավորված են տնտեսական և քաղաքական խնդիրներով, չեն թուլանա, բայց նաև չեն հանգեցնի նախագահ Ահմադինեժադի և հոգևորականների իշխանության տապալմանը: Միջուկային խնդիրը կշարունակի լարվածության աղբյուր մնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև: Միջուկային հարցի հետ կապված հավանական հետագա միջազգային մեկուսացման լույսի ներքո Իրանը փորձելու է ընդլայնել իր տարածաշրջանային ազդեցությունը: Թուրքիա-Իրան մտերմացումը մասամբ պայմանավորված կլինի Իսրայելի հետ ունեցած ընդհանուր խնդիրներով: Իրանը պահպանելու է հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի հարցում:

ՏԱՐԱծԱշՐջԱՆը ԹՎԵՐՈՎ

Page 68: Armenia in 2009: Promise and Reality

68

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԱՅԱՍՏԱՆ 2009