7
Աչքը կշտանալ չունի

Grigor H

  • Upload
    nelat

  • View
    378

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: Grigor H

Աչքը կշտանալ չունի

Page 2: Grigor H

Լինում է, չի լինում, մի մարդ է լինում:Էս մարդու անունը լինում է Ջին: Էս Ջինը մի օր գնում է շուկա և այնտեղ մի մարդ է տեսնում, որը վաճառում էր ոսկե ձկնիկ: Ջինը առնում է ոսկե ձկնիկը և շտապում ուրախացնել իր կնոջը: Նրանք ոսկե ձկնիկին ասում են.

Page 3: Grigor H

- Ոսկե ձկնիկ, մենք ուզում ենք, որ դու կատարես մեր չորս ցանկությունը: Առաջինը -մենք ուզում ենք, որ ամեն ինչ ոսկի դառնա: Խոսքի կեսը չավարտած՝ նրանց տան մեջ ամեն ինչ ոսկի է դառնում

Page 4: Grigor H

Նրանք շատ են ուրախանում և ասում են հաջորդ ցանկությունը: Նրանք ցանկացան, որ ամբողջ աշխարհը իրենցը լինի: Եվ հենց այդպես էլ եղավ: Նրանք ուրախությունից քիչ էր մնում մահանային:

Page 5: Grigor H

Նրանք ասեցին հաջորդ ցանկությունը:-Մենք ուզում ենք, որ աշխարհի ամենաընտիր բաները մերը լինեն: Ոսկե ձկնիկը ուզած չուզած կատարում է ցանկությունը:Նրանք ասում են վերջին ցանկությունը. իբրև թե, նրանք թագավոր և թագուհի են ուզում դառնալ: Հենց այդ ցանկությունը կատարվում է, նրանք մոռանում են, որ չորս ցանկություն պետք է ասեին և ասում են իրենց հինգերորդ ցանկությունը:

Page 6: Grigor H

-Մենք ուզում ենք, որ միաժամանակ էլ ձկների թագավոր և թագուհի դառնանք: Բայց ոսկե ձկնիկը չի կատարում իրենց ցանկությունը, և նրանք իրենց ագահության համար պատժվում են: Նրանց բոլոր ունեցած-չունեցածը ձկնիկը ետ է վերցնում և անհետանում: Եվ նրանք աղքատ են մնում:

Page 7: Grigor H