4
ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ 1 Սոցիալական աշխա- տողների միջազգային օրը Հայաստանում 2 Միջազգային համագոր- ծակցություն. Լինցի կիրառական գիտու- թյունների համալսա- րանի ուսանողների այցը Հայաստան 3 Հարցազրույց «Աբովյա- նի Երեխաների աջակ- ցության կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Ալվարդ Սարգսյանի հետ 4 Սոցիալական աշխա– տանքի խաչբառ N8 25/05/2017 1 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա Գործունեության հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0069, Կարապետ Ուլնեցու 64 Հեռ.՝ (+37460) 540150 Ֆաքս՝ (+37410) 240121 Էլ. հասցե՝ [email protected] Վեբ-կայք՝ www.aasw.org Համարը պատրաստեցին՝ Մարիամ Մազմանյանը Տաթևիկ Կարապետյանը Հատուկ շնորհակալություն՝ Լիանա Մկրտչյանին ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ամբողջ աշխարհի սոցիալական աշխատողների օրացույցում յուրաքանչյուր մարտ ամսվա երրորդ երեքշաբթի օրը նշանավորվում է սոցիալական աշխատողների միջազգային օրվան նվիրված տարաբնույթ միջոցառումներով. Հայաստանը ևս բացառություն չէ։ Մարտի 21-ին, ԵՊՀ գիտ- խորհրդի դահլիճում կայացավ «Սոցիալական աշխատանքը որպես Հայաստանում սո- ցիալական բարեփոխումների հիմնասյուն. մարտահրավեր- ներ և լուծումներ» խորագիրը կրող համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել էր Սոցիալական աշխատողների հայկական ասո- ցիացիայի, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հա- մատեղ ջանքերով։ Համաժողովի նպատակն էր սոցիալական ոլորտի ներկա բարեփոխումների համատեքս- տում քննարկել սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեության կանոնակարգ- ման հնարավորությունները՝ հաշվի առնելով վերջին 25 տարիների ընթացքում Հայաս- տանում սոցիալական աշխա- տանքի կրթության և պրակտի- կայի ձեռքբերումներն ու միջազ- գային առաջավոր փորձը։ Համաժողովն իր մասնակցու- թյամբ պատվել էր ՀՀ Աշխատանքի և սո- ցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով շնոր- հավորելով համաժո- ղովի մասնակիցներին՝ ողջունեց Սոցիալական աշխատողների ասո- ցիացիայի կողմից «Սոցիալական աշխա- տանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունը, մասնա- վորապես, նշելով, որ այսօր սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացման ա- ռումով մենք նոր և վճռորոշ փուլ ենք թևակոխում: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սոցիալական աշխատողների հայկական ասո- ցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։ Նա իր խոսքում անդրադառնալով սոցիալական աշխատողների գործունեության կանոնակարգման հիմնախնդրին կարևորեց հասարակությանը որակյալ ծառայություններով ապահովելու պահանջը՝ հույս հայտնելով, որ սոցիալական ոլորտի բարեփոխումները կունե- նան հնարավորինս տրամաբան- ված ու սահուն ընթացք՝ ապա- հովելով սոցիալական աշխա- տանքի որակավորում ունեցող մասնագետների առավելագույն ներգրավվածություն սոցիա- լական պաշտպանության համա- կարգում։ Համաժողովի հյու- րերի թվում էին նաև ՀՀ Աշխա- տանքի և սոցիալ- ական հարցերի, Տարածքային կա- ռավարման և զար- գացման, Առողջա- պահության, Ար- դարադատության, Կրթության և գիտության նախարարություն- ների, ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումներին աջակցող միջազգային կազմակերպու- թյունների, սփյուռքի և տեղական հասարակական կազմակեր- պությունների, պետական և ոչ պետական սոցիալական ծա- ռայությունների, ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ոլորտի տեղական և միջազգային փորձագետներ (Ավստրիա, ԱՄՆ, Չիլի), ովքեր պլենար նիստերի ժամանակ հանդես եկան իրենց զեկույցներով։ Պլենար նիստերի ելույթներին հաջորդեց Սոցիալական աշխա- տողի մասնագիտական գործու- նեության կանոնակարգման հիմ- նահարցերի շուրջ քննարկում- ները աշխատանքային խմբե- րում։ Համաժողովի աշխատանքներն ամփոփվեցին «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ համաժո- ղովի բանաձևի հրապարակ- մամբ, որով համաժողովի մասնակիցները իրենց պատրաս- տակամությունը հայտնեցին համատեղելու ջանքերը սոցիա- լական ծառայությունների որակի բարելավման հիմնախնդրի լուծման շուրջ՝ սոցիալական ծառայությունների բնագավառի կանոնակարգման միջոցով։

N8. 5.5. ì7, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐaasw.org/images/products/1495736161-Final_AASW Newletter N8.pdf · աշխատանքների կազմակերպման

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: N8. 5.5. ì7, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐaasw.org/images/products/1495736161-Final_AASW Newletter N8.pdf · աշխատանքների կազմակերպման

ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ

1 Սոցիալական աշխա-տողների միջազգային օրը Հայաստանում

2 Միջազգային համագոր-ծակցություն. Լինցի կիրառական գիտու-թյունների համալսա- րանի ուսանողների այցը Հայաստան

3 Հարցազրույց «Աբովյա-նի Երեխաների աջակ-ցության կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Ալվարդ Սարգսյանի հետ

4 Սոցիալական աշխա– տանքի խաչբառ

N 8

2 5 / 0 5 / 2 0 1 7

1

Սոցիալական աշխատողների

հայկական ասոցիացիա Գործունեության հասցե՝

ՀՀ, ք. Երևան, 0069,

Կարապետ Ուլնեցու 64

Հեռ.՝ (+37460) 540150

Ֆաքս՝ (+37410) 240121

Էլ. հասցե՝ [email protected]

Վեբ-կայք՝ www.aasw.org

Համարը պատրաստեցին՝

Մարիամ Մազմանյանը Տաթևիկ Կարապետյանը

Հատուկ շնորհակալություն՝

Լիանա Մկրտչյանին

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ամբողջ աշխարհի սոցիալական

աշխատողների օրացույցում

յուրաքանչյուր մարտ ամսվա

երրորդ երեքշաբթի օրը

նշանավորվում է սոցիալական

աշխատողների միջազգային

օրվան նվիրված տարաբնույթ

միջոցառումներով. Հայաստանը

ևս բացառություն չէ։

Մարտի 21-ին, ԵՊՀ գիտ-

խորհրդի դահլիճում կայացավ

«Սոցիալական աշխատանքը

որպես Հայաստանում սո-

ցիալական բարեփոխումների

հիմնասյուն. մարտահրավեր-

ներ և լուծումներ» խորագիրը

կրող համաժողովը։ Համաժողովը

կազմակերպվել էր Սոցիալական

աշխատողների հայկական ասո-

ցիացիայի, ԵՊՀ Սոցիալական

աշխատանքի և սոցիալական

տեխնոլոգիաների ամբիոնի և ՀՀ

Աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարության հա-

մատեղ ջանքերով։

Համաժողովի նպատակն էր

սոցիալական ոլորտի ներկա

բարեփոխումների համատեքս-

տում քննարկել սոցիալական

աշխատողի մասնագիտական

գործունեության կանոնակարգ-

ման հնարավորությունները՝

հաշվի առնելով վերջին 25

տարիների ընթացքում Հայաս-

տանում սոցիալական աշխա-

տանքի կրթության և պրակտի-

կայի ձեռքբերումներն ու միջազ-

գային առաջավոր փորձը։

Համաժողովն իր մասնակցու-

թյամբ պատվել էր ՀՀ

Աշխատանքի և սո-

ցիալական հարցերի

նախարար Արտեմ

Ասատրյանը, ով շնոր-

հավորելով համաժո-

ղովի մասնակիցներին՝

ողջունեց Սոցիալական

աշխատողների ասո-

ցիացիայի կողմից

«Սոցիալական աշխա-

տանքի մասին» ՀՀ

օրենքի նախագծի մշակման

նախաձեռնությունը, մասնա-

վորապես, նշելով, որ այսօր

սոցիալական աշխատանքի

ինստիտուտի կայացման ա-

ռումով մենք նոր և վճռորոշ

փուլ ենք թևակոխում:

Համաժողովին ողջույնի խոսքով

հանդես եկավ նաև Սոցիալական

աշխատողների հայկական ասո-

ցիացիայի նախագահ Միրա

Անտոնյանը։ Նա իր խոսքում

անդրադառնալով սոցիալական

աշխատողների գործունեության

կանոնակարգման հիմնախնդրին

կարևորեց հասարակությանը

որակյալ ծառայություններով

ապահովելու պահանջը՝ հույս

հայտնելով, որ սոցիալական

ոլորտի բարեփոխումները կունե-

նան հնարավորինս տրամաբան-

ված ու սահուն ընթացք՝ ապա-

հովելով սոցիալական աշխա-

տանքի որակավորում ունեցող

մասնագետների առավելագույն

ներգրավվածություն սոցիա-

լական պաշտպանության համա-

կարգում։

Համաժողովի հյու-

րերի թվում էին

նաև ՀՀ Աշխա-

տանքի և սոցիալ-

ական հարցերի,

Տարածքային կա-

ռավարման և զար-

գացման, Առողջա-

պահության, Ար-

դարադատության,

Կրթության և

գիտության նախարարություն-

ների, ՀՀ սոցիալական ոլորտի

բարեփոխումներին աջակցող

միջազգային կազմակերպու-

թյունների, սփյուռքի և տեղական

հասարակական կազմակեր-

պությունների, պետական և ոչ

պետական սոցիալական ծա-

ռայությունների, ակադեմիական

շրջանակի ներկայացուցիչներ,

ինչպես նաև սոցիալական

ոլորտի տեղական և միջազգային

փորձագետներ (Ավստրիա, ԱՄՆ,

Չիլի), ովքեր պլենար նիստերի

ժամանակ հանդես եկան իրենց

զեկույցներով։

Պլենար նիստերի ելույթներին

հաջորդեց Սոցիալական աշխա-

տողի մասնագիտական գործու-

նեության կանոնակարգման հիմ-

նահարցերի շուրջ քննարկում-

ները աշխատանքային խմբե-

րում։

Համաժողովի աշխատանքներն

ամփոփվեցին «Սոցիալական

աշխատանքի մասին» ՀՀ օրենքի

նախագծի վերաբերյալ համաժո-

ղովի բանաձևի հրապարակ-

մամբ, որով համաժողովի

մասնակիցները իրենց պատրաս-

տակամությունը հայտնեցին

համատեղելու ջանքերը սոցիա-

լական ծառայությունների որակի

բարելավման հիմնախնդրի

լուծման շուրջ՝ սոցիալական

ծառայությունների բնագավառի

կանոնակարգման միջոցով։

Page 2: N8. 5.5. ì7, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐaasw.org/images/products/1495736161-Final_AASW Newletter N8.pdf · աշխատանքների կազմակերպման

2

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան շարունակում է Հայաստանում սոցիալական աշխատանքի առաջավոր միջազգային փորձի ներդրման ուղղությամբ իր ակտիվ գործունեությունը։ Այսպես, նպատակ ունենալով խթանել սոցիալական աշխատանքի համատեքստում մարդու անվտան-գության արդի մարտահրավերների շուրջ երկ-խոսությունը, ս.թ. ապրիլի 24-ից 28-ը Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնո-լոգիաների ամբիոնի հետ համատեղ կազմակերպել էր «Սոցիալական աշխատանքը և մարդու անվտան-գությունը» խորագրով ուսումնական ծրագիրը։ Ծրագրին իրենց մասնակցությունն ունեցան Լինցի կիրառական գիտությունների համալսարանի (Ավս-տրիա) սոցիալական աշխատանք բաժնի մագիս-տրոսական ծրագրի քսանհինգ ուսանողներ` պրոֆեսոր, սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագրի ղեկավար պարոն Քրիստիան Սթարքի ուղեկցությամբ, Երևանի պետական համալսարանի սոցիալական աշ-

խատանքի բաժնի ուսանողներն ու դասա-խոսները, ինչպես նաև պրակտիկ սոցիա-լական աշխատողներ։ Ուսումնական ծրագիրը բաղկացած էր երեք բաղադրիչներից՝ ակադեմիական, պրակ-տիկ և մշակութային։ Նախ և առաջ ուսումնական ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանում սոցիալական աշխատանքի և ընդհանուր առմամբ սոցիալական ոլորտի զարգացումներին և մարտահրավերներին՝ այցելելով բազմա-բնույթ սոցիալական ծրագրեր իրա-կանացնող ծառայություններ և մաս-

նակցելով տարբեր թեմաներով դասախոսու-թյունների ու սեմինարների Երևանի պետական համալսարանում։ Ծրագրի մշակութային բաղադրիչի շրջանակներում Լինցի համալսարանի ուսանողները նաև հնարա-վորություն ունեցան ծանոթանալու հայկական մշակու-թային ժառանգությանը՝ այցելելով պատմամշակութային հուշարձաններ և կոթողներ (Գառնու տաճար, սրբ. Գե-ղարդ, սրբ. Հռիփսիմեի տաճար և այլն)։

Ուսումնական ծրագրի առաջին օրը, որն համընկել էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ՝ մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշա-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղա-սպանության զոհերի հիշատակին։ Լինցի համալսարանի պրոֆեսոր Ք. Սթարքի և ուսա-նողների այցելությունն Հայաստան եզրափակվեց Մայր Աթոռ սրբ. Էջմիածին այցելությամբ: Ի դեպ, փոխանակման ծրագրի շրջանակներում, 2016թ. հունիսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ 9 ուսանողներ ս.գ.թ. դոցենտ Միրա Անտոնյանի ուղեկ-ցությամբ այցելել էին Լինց (Ավստրիա) և մաս-նակցել «Սոցիալական աշխատանքի միջազգային օրեր» խորագիրը կրող ուսումնական ծրագրին։

Ծրագրի շրջանակներում մեր ուսանողները այցելել էին Ավստրայում գործող մի շարք սոցիալական ծառայություններ, մասնակցել դասախոսությունների Լինցի համալսարանում, ծանոթանացել ավստրիական մշակույթին՝ այցելելով Մոցարտի տուն-թանգարան, Լինցի պատմության, ժամանակակից արվեստի թանգարաններ, Հալշտատյան մշակույթի կենտրոն և այլն։ Այս տարի ևս Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի պատվիրակությունն այցելելու է Լինց՝ մասնակցելու Սոցիալական աշխատանքի միջազգային օրերին։

ՍԱՏԵ N8. 25.05.2017, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԼԻՆՑԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Page 3: N8. 5.5. ì7, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐaasw.org/images/products/1495736161-Final_AASW Newletter N8.pdf · աշխատանքների կազմակերպման

ՍԱՏԵ N8. 25.05.2017, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

3 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԱԲՈՎՅԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ-Ի

ՏՆՕՐԵՆ՝ ԱԼՎԱՐԴ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնը ստեղծվել է 2011թ.-ին՝ Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն-հիմնադրամի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջ քաշումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում շուրջ երեք տարի կենտրոնը կանխարգելիչ, վաղ միջամտության և վերականգնողական ծառայություններ էր մատուցում Աբովյանի տարածաշրջանի օրենքի հետ խնդիրներ ունեցող անչափահասներին, ովքեր կամ հաշվառված էին Ոստիկանության անչափահասների բաժնում, կամ գտնվում էին վերջինիս ուշադրության կենտրոնում։ Սակայն ծրագրի ավարտից հետո գրեթե մեկ տարի կենտրոնի

գործունեությունը դադարեցվեց՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Չնայած այդ դադարին, կենտրոնի հիմնադրիրների կողմից իրականացվող շարունակական լոբբինգը, ապա նաև տարածաշրջանում նման կենտրոնի առկայության անհրաժեշտության գիտակցումը տեղական իշխանության կողմից՝ կենտրոնի գործունեության շարունակականությունն ապահովելու հնարավորություն ստեղծեցին։ Սկսած 2015թ.-ից Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնը վերսկսեց իր գործունեությունը որպես՝ Աբովյանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։ Դառնալով համայնքային կենտրոն՝ Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնը ընդլայնեց իր գործունեության շրջանակները։ Այսօր, այն սոցիալ-հոգեբանական, անհատական, ընտանեկան և խմբային թերապևտիկ ծառայություններ է մատուցում ոչ միայն անչափահաս իրավախախտներին, այլև Աբովյան քաղաքի և շրջակա համայնքների կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ բազմաբնույթ սոցիալական հիմնախնդիրներ ունեցող (կոնֆլիկտային հարաբերություններ ընտանիքում, միակողմանի ծնողազուրկ և այլն) շուրջ 130 երեխաների (տարեկան)։ Ի լրումն թերապևտիկ ծառայությունների, կենտրոնի կողմից կազմակերպվում են նաև տարաբնույթ միջոցառումներ՝ հայրենա-ճանաչողական, մասնագիտական կողմնորոշման, հոգևոր դաստիարակության և այլ ուղղություններով: Կազմակերպվող միջո-ցառումները նպատակ ունեն նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների առավելագույն ինտեգրմանն ու հարմարմանը հասարակական կյանքում։

Մի փոքր կպատմեք երեխաների կենտրոնում

աշխատանքների կազմակերպման մասին։

Երեխաները մեզ մոտ հիմնականում ուղղորդվում են

մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների

իրավունքների պաշտպանության բաժնի,

Խնամակալության և հոգաբարձության հանձնաժող-

ղովների, Ոստիկանության Անչափահասների բաժնի,

ինչպես նաև դպրոցների կողմից։ Հաճախ ենք

հանդիպում նաև այնպիսի դեպքերի, երբ «ձնագնդիկի

էֆֆեկտով» մեզ մոտ հաճախող երեխաներն իրենց հետ

նոր երեխաների են բերում կենտրոն։

Երեխաների հետ աշխատանքում փորձում ենք կիրառել

սոցիալական աշխատանքի դասական մեթոդա-

բանությունը. նախ կենտրոնի սոցիալական աշխա-

տողների կողմից իրականացվում է երեխայի և նրա

ընտանիքի կարիքների գնահատում, ապա

մասնագիտական թիմի կողմից կազմվում է երեխայի

հետ աշխատանքի անհատական աշխատանքային

պլանը, որն իր հերթին համաձայնեցվում է երեխայի

ծնողի և/կամ խնամակալի հետ։

Բացի վերականգնողական և վաղ միջամտության

ծառայությունների մատուցումը, իրականացնում ենք

նաև կանխարգելիչ աշխատանքներ՝ հիմնականում

դպրոցներում։

Դպրոցներում աշխատանքն իրականացվում է

զրույցների, դերային խաղերի, սեմինարների, ֆիլմի

դիտումների և այլ եղանակներով։ Նման աշխատանքը

թույլ է տալիս հայտնաբերել երեխայի խնդիրներն ու

ավելի վաղ արձագանքել դրանց։

Կարելի է ասել, որ երեխաների հետ շարունակական

աշխատանքն իրականացվում է անգամ,

ծառայությունների ստացման ինտենսիվ փուլին

հաջորդող ժամանակահատվածում։

Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեիք, որոնց բախվում

եք Ձեր աշխատանքի ընթացքում։

Ամենահաճախ հանդիպող խնդիրը շահառուների

ծնողների շրջանում ծնողական հմտությունների

պակասն է, որը հաճախ հետևանք է դառնում այնպիսի

իրավիճակի, երբ ծնողը ոչ համապատասխան

արձագանք է տալիս երեխայի կողմից դրսևորվող

վարքագծին։ Նման խնդիրը առավել բնորոշ է և

արդիական, երբ խոսքը օրենքի հետ խնդիրներ ունեցող

երեխաների ծնողների հետ աշխատանքի մասին է։

Հաճախ են հանդիպում ծնողների կողմից երեխաների

հովանավորչության դեպքեր։ Վերջինս հաճախ

արտահայտվում է երեխայի արարքն արդարացնելու

պատճառներ փնտրելու մեջ։

Ինչպիսի՞ն եք տեսնում Կենտրոնի ապագան։

Կենտրոնի աշխատանքներն սկսվել են Ոստիկանության

հետ ակտիվ համագործակցությունից, վերջինս այսօր

ավելի է ընդլայնվել է և ընդգրկում է ինչպես դպրոցները,

խնամակալության և հոգաբարձության մարմինները,

երեխաների պաշտպանության բաժինները, այնպես էլ

երեխաների պաշտպանությամբ զբաղվող այլ

կառույցների։

Կենտրոնի ապագան պատկերացնում եմ ակտիվ

համագործակցության դաշտում, որը թույլ կտա

ինտենսիվ կերպով արձագանքել երեխաների

կարիքներին և նվազեցնել նրանց դժվարին

իրավիճակում հայտնվելու ռիսկը, ինչպես դա արվել է

անչափահաս իրավախախտների, իսկ ներկայումս էլ

կրթությունից դուրս մնացած երեխաների պարագայում։

Page 4: N8. 5.5. ì7, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐaasw.org/images/products/1495736161-Final_AASW Newletter N8.pdf · աշխատանքների կազմակերպման

Տեղեկագիրը ստեղծվել է «Սոցիալական աշխատողների միացյալ ջանքերը Արևելյան գործընկերության

երկրներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽԱՉԲԱՌ

4

1

1 2

3

2 4 5

3

6

4

Խաչբառը պատրաստեց Լիանա Մկրտչյանը

Հորիզոնական

1. Սոցիալական ծառայությունների տեսակ, որն անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքների համալիր գնահատման հիման վրա սոցիալական աջակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ու միջոցառումների ամբողջություն է: 2. Շահառուի տանը տիրող մթնոլորտն ուսումնասիրելու, հարցազրույց կատարելու, ընտանիքի/անհատի սոցիալ-տնտեսական վիճակը գնահատելու, կարիքները հայտնաբերելու, սոցիալական ծառայություններ ստանալու իրավունքը պարզելու միջոց: 3. Անձ, ով մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակում-ների պատճառով սոցիալական օգնության և պաշտպանության կարիք է զգում: 4. Անձի ֆիզիկական և (կամ) հոգեկան և (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարք կամ դրա սպառնալիք:

Ուղղահայաց

1. 65 տարին լրացած անձը: 2. Սոցիալական ծրագիր, որը կազմվում է դեպքի վարման արդյունքում և որում հաշվի են առնվում շահառուի սոցիալական կարիքները, դրանց համարժեք սոցիալական ծառայությունների տեսակներն իրենց տրամադրման ժամկետներով, ակնկալվող արդյունքով, ինչպես նաև սոցիալական դեպքի շարունակական հսկողության ժամանակացույցով: 3. Մարդու սոցիալական դրությունը հասարակության մեջ, խմբում և/կամ ընտանիքում: 4. Սոցիալական, ձեռքբերովի սեռ՝ հիմնված կենսաբանական սեռի առանձնահատկությունների վրա, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: 5. Միջոցառումների համակարգ, որն ուղղված է մարդկանց սոցիալական կապերի, կարգավիճակների վերագտնում, կենսագործունեության սահմանափակման վերացում կամ հնարավոր լիարժեք փոխհատուցում: 6. Սոցիալական … , որը հասարակական հարմարվողական կառույց է` ստեղծված հասարակության կարևոր պահանջմունքները բավարարելու համար:

Սոցիալական աշխատանքի խաչբառի ճիշտ պատասխանները կարող եք գտնել ՍԱՏԵ-ի 9-րդ համարում։

ՍԱՏԵ N8. 25.05.2017, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ