8
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՓԵՏՐՎԱՐ 20 , 2020 Ã. 1 (199) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նա խարար Զարուհի Բաթոյանը սոցիալական աշ խատողի ինստիտուտի զարգացման ուղղությամբ համագործակցության հուշագիր է ստորագրել սո ցիալական աշխատանքի, հոգեբանության, սոցիալա կան ու հատուկ մանկավարժության տարբեր գծերով մասնագետների ուսուցում իրականացնող կրթական 5 հաստատությունների հետ: Բուհերի թվում է նաև Վանաձորի պետական հա մալսարանը: Հուշագրի նպատակն է նպաստել գիտագործ նական բնագավառների համակողմանի զարգաց մանը, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներ դրմանը` սոցիալական աշխատանքի և օգնող այլ մաս նագիտությունների գծով կրթություն ստացած մաս նագետների առաջնահերթ ներգրավման միջոցով: Հուշագրի ստորագրումից հետո` երեք ամիսների ըն թացքում, մասնագիտական ուսումնական հաստա տությունները պարտավորվում են` 1. ուսումնասիրել նշված մասնագիտությունների գծով վերջին առնվազն երեք տարիների շրջա նավարտների ցանկերը` նախարարությանը ներ կայացնելով այդ մասնագետների ներկայիս տե ղաբաշխվածության և ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում աշխա տելու պատրաստակամության և հնարավորության մասին տեղեկություններ, 2. նախարարության հետ համատեղ ձևավորել աշ խատանքային խումբ` սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթական ծրագրերի` ներառյալ արտադրական պրակտիկաների ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ բաղադրիչի, պարբերական վերանայման և սոցիա լական պաշտպանության ոլորտի կարիքներին համա պատասխանեցման նպատակով, 3. աջակցել վերապատրաստման դասընթացների կազմակերպման, համատեղ գիտաժողովների ու սեմինարների կազմակերպման, տարբեր մեթոդական, դիդակտիկ, իրազեկման և այլ նյութերի պատրաստման հարցերում: Նախարարությունը պարտավորվում է` 1. շրջանավարտների մասին մասնագիտական ուսումնական հաստատություններից ստացված տե ղեկությունների հիման վրա ընտրել անհրաժեշտ թվով թեկնածուներ, 2. կազմակերպել վերապատրաստման դասըն թացներ, որը հաջողությամբ ավարտածներին առաջ նահերթության կարգով դիտարկել ինտեգրված սո ցիալական ծառայությունների համակարգի տարբեր մակարդակների և տարածքների կառույցներում աշ խատանքի համար, 3. համալսարաններին մասնակից դարձնել բնակ չության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվելիք քաղաքականության հայեցակար գային և իրավական փաստաթղթերի մշակման աշխա տանքներին, 4. աջակցել մասնագիտական ուսումնական հաս տատություններում սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթա կան գործընթացների առավել արդյունավետ կազ մակերպման համար անհրաժեշտ տեխնիկական և լաբորատոր հնարավորությունների ստեղծման գործընթացներին, այդ գծով սովորող ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներին։

äºî²Î²Ü вزÈê²ð²ÜVPH-1(199) 20.02.2020.pdf · äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ՓԵՏՐՎԱՐ 20, 2020 Ã. 1 (199) ՀՀ աշխատանքի և սոցիալական

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ՓԵՏՐՎԱՐ 20, 2020 Ã.1 (199)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նա­խարար Զարուհի Բաթոյանը սոցիալական աշ­խա տողի ինստիտուտի զարգացման ուղղությամբ հա մագործակցության հուշագիր է ստորագրել սո­ցիալական աշխատանքի, հոգեբանության, սո ցիա լա­կան ու հատուկ մանկավարժության տարբեր գծերով մաս նագետների ուսուցում իրականացնող կրթական 5 հաս տատությունների հետ:

Բուհերի թվում է նաև Վանաձորի պետական հա­մալ սարանը:

Հուշագրի նպատակն է նպաստել գի տա գործ­նական բնագավառների համակողմանի զար գաց­մա նը, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծա ռայությունների համակարգի արդյունավետ ներ­դրմանը` սոցիալական աշխատանքի և օգնող այլ մաս­նագիտությունների գծով կրթություն ստացած մաս­նա գետների առաջնահերթ ներգրավման միջոցով: Հու շագրի ստորագրումից հետո` երեք ամիսների ըն­թացքում, մասնագիտական ուսումնական հաս տա­տու թյունները պարտավորվում են`

1. ուսումնասիրել նշված մասնագիտությունների գծով վերջին առնվազն երեք տարիների շրջա­նա վարտների ցանկերը` նախարարությանը ներ­կա յացնելով այդ մասնագետների ներկայիս տե­ղա բաշխվածության և ինտեգրված սոցիալական ծա ռայություններ տրամադրող կառույցներում աշ խա­տե լու պատրաստակամության և հնարավորության մա սին տեղեկություններ,

2. նախարարության հետ համատեղ ձևավորել աշ­խատանքային խումբ` սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթական ծրագրերի` ներառյալ արտադրական պրակտիկաների

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

բաղադրիչի, պարբերական վերանայման և սո ցիա­լական պաշտպանության ոլորտի կարիքներին հա մա­պատասխանեցման նպատակով,

3. աջակցել վերապատրաստման դասընթացների կազմակերպման, համատեղ գիտաժողովների ու սեմինարների կազմակերպման, տարբեր մեթոդական, դիդակտիկ, իրազեկման և այլ նյութերի պատրաստման հարցերում:

Նախարարությունը պարտավորվում է`1. շրջանավարտների մասին մասնագիտական

ուսում նական հաստատություններից ստացված տե­ղե կությունների հիման վրա ընտրել անհրաժեշտ թվով թեկ նածուներ,

2. կազմակերպել վերապատրաստման դաս ըն­թացներ, որը հաջողությամբ ավարտածներին առաջ­նա հերթության կարգով դիտարկել ինտեգրված սո­ցիա լական ծառայությունների համակարգի տարբեր մա կարդակների և տարածքների կառույցներում աշ­խա տանքի համար,

3. համալսարաններին մասնակից դարձնել բնակ ­չության սոցիալական պաշտպանության ոլոր տում իրականացվելիք քաղաքականության հա յե ցա կար­գային և իրավական փաստաթղթերի մշակման աշ խա­տանք ներին,

4. աջակցել մասնագիտական ուսումնական հաս­տա տություններում սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթա­կան գործընթացների առավել արդյունավետ կազ­մա կերպման համար անհրաժեշտ տեխնիկական և լաբորատոր հնարավորությունների ստեղծման գործընթացներին, այդ գծով սովորող ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաներին։

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

փետրվար 20, 1 (199)

2020 թվականի` գիտխորհրդի առաջին նիստը մեկնարկեց 29 անդամի ներկայությամբ: Օրակարգի առաջին հարցով քննարկվեց ու հաստատվեց 2019­2020 ուստարվա երկրորդ կիսամյակի աշխա տան քա­յին պլանը:

Դասախոսական կազմի ներուժի զարգացման արդ յունավետության վերլուծությամբ զե կուց մամբ հանդես եկավ որակի ապահովման կենտ րոնի ղեկավար Մ. Շահվերդյանը: ՈԱԿ կող մից 2019­2020 թթ. կազմակերպվել և իրա կանացվել են մի շարք հանդիպումներ, քննար կում ներ, կարծիքների փո խա­նա կում ՎՊՀ 5 ֆա կուլտետների պրո ֆե սո րա դա սա­խո սական կազ մի ներկայացուցիչների հետ: Քննար­կում ների արդ յունքում վերհանվել են դա սա խո սա կան կազ մի ներուժի զարգացման վրա ազդող գոր ծոն ­ները` դասակարգվելով ըստ ազդեցության ար դ յու­նավետության: Ուսումնասիրության համար առանձ ­նացվել է հարցերի 3 խումբ` միտված վեր հա նե լու յուրաքանչյուր ֆակուլտետի կարծիքը:

Դասախոսական կազմի ներուժի զարգացման առա վել արդյունավետ տարբերակի վերաբերյալ ֆա­կուլ տետների դիտարկումները խիստ տարաբնույթ են, քանի որ հարցը ընդհանրական է: Եթե բա նա սի­րա կան և մանկավարժության ֆա կուլ տետ ներում ամե նա արդյունավետ տարբերակը ուսում նա կան ծան րաբեռնվածության նվազեցումն է, ապա ֆի զի կա­մաթեմատիկական և կենսաբանաքիմիական ֆա կուլ­տետ ներում` ինքնակրթությունը: Սա են թա դրում է, որ դա սախոսական ներուժի զարգացման տար բե րակ­ները շատ են, մեկը մյուսից կարևոր:

Կատարված մշտադիտարկումը ուսումնասիրելու և խնդիրները ի հայտ բերելու նպատակով ռեկտորի ժա մանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թու­

ման յանն առաջարկեց ֆակուլտետներում ստեղծել հանձ նաժողովներ:

Օրակարգի հաջորդ հարցը ներքին ու արտաքին շա հակիցների մոտիվացիայի բարձրացման մե խա­նիզմների բարելավման ուղիներն էին: Զե կու ցումներ ներկայացրին բանասիրական և կեն սա բա նա քի միա­կան ֆակուլտետների դեկանները:

Բանասիրական ֆակուլտետի դեկան Ալբերտ Պողոսյանը նկատեց, որ ֆակուլտետի գոր ծու նեու­թյունն առանց շահակիցների հետ հա մա գոր ծակ­ցության պատկերացնել հնարավոր չէ: Դա ան հրա­ժեշտ է անելիքները ճշտելու, ծրագրերն ավելի իրա տեսական, իսկ աշխատանքները` արդյունավետ դարձնելու առումով: Ֆակուլտետում գործում է որակի ապահովման հանձնաժողով, որի կազմում ընդ­գրկված են դասախոսներ յուրաքանչյուր ամբիոնից` ըստ թողարկվող մասնագիտությունների, ինչպես նաև ուսանողության չորս ներկայացուցիչներ: Հանձ նա ­ժողովը պարբերաբար գումարում է նիս տեր, որոնցում քննարկվում են դասավանդման և ուսում նա ռու թյան որակի բարձրացման ու բա րե լավման խնդիր ներ, անելիքներ, ֆակուլտետի գի տական խորհրդում ներ­կայացվում են հաշ վետ վու թյուններ, առա ջար կու թյուն­ներ, որոնք միտված են ֆակուլտետի մաս նա­գիտական կրթական ծրագ րերի իրականացման բա րե լավ մանը և որակի բարձ րաց մանը:

Կենսաբանաքիմիական ֆակուլտետի առա քե լու­թյու նը, նպատակները և խնդիրները ներկայացրեց ֆա կուլտետի դեկան Զարուհի Վարդանյանը: Այս տեղ ևս ներքին և արտաքին շահակիցների կա րիքները պարբերաբար վերանայվում են շա հա կից ների ու աշխատաշուկայի շարունակաբար փո փոխվող պա հանջ ներին համապատասխան: Ֆա կուլտետի

Փետրվարի 4­ին կայացավ 2020 թ. հունվարին մեկնարկած Էրազմուս+ «Դոկտորական կրթության բա րեփոխումը Հայաստանում` ակադեմիական հա­մայն քի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան (ARMDOCT)» նախագծի մեկ նարկային հանդիպումը։ ՎՊՀ­ը մասնակցում է ARMDOCT նախագծին, որը նպատակ ունի Զալց­բուր գի սկզբունքներին համահունչ բարեփոխել 3­րդ աս տիճանի կրթությունը Հայաստանում` ազգային քա­ղաքականության և իրավական կարգավորող փաս­

տա թղթերի և ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերա նայ ման միջոցով։

Քննարկումները վարեցին ARMDOCT ծրագրի եվրո պացի համագործակիցները Պորտուգալիայից, Իտա լիայից, Լիտվայից և Ֆրանսիայից, ովքեր ՀՀ հա մագործակիցների հետ միասին առաջիկայում կներ կայացնեն եվրոպական լավագույն փորձը և դոկտորական կրթության որակի բարելավման հնա­րա վոր լուծումները։ Ռուզաննա ԱԲՈՎՅԱՆ

Համագործակցության և կապերի բաժնի ավագ մասնագետ

ԷՐԱԶՄՈՒՍ+ ARMDOCT ՆԱԽԱԳԾԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

փետրվար 20, 1 (199)

կրթա կան ծրագրերի մշակման, հաս տատ ման, մշտա դի տարկ ման և պարբերաբար վե րանայման գործ ըն թաց ներում ներգրավված են բոլոր շա հա կից­նե րի ներ կա յացուցիչները: Ֆակուլտետի բոլոր մաս­նա գիտությունների ԿԾ հանձնախմբերում ընդ գրկված են գործատուներ, ուսանողներ` բակալավրի առկա և հեռակա ուսուցման համակարգից, ինչպես նաև մագիստրատուրայից:

Օրակարգի հարցով քննարկվեցին և հաս տատ­վեցին բալային­վարկանիշային համակարգով ուսա­նող ների գիտելիքների ստուգման, գնահատման ու հաշ վառման կանոնակարգը և «Վանաձորի Հ. Թու­ման յանի անվան պետական համալսարան» հիմ նա­դրամի գործավարության կարգը:

Գիտխորհրդի կողմից միաձայն հավանության

***Ա՜խ, խառնվել է անցյալ ու ներկա, Ինչպես ժպիտս ու լացս են խառնվել, Խոսելու համար էլ ոչինչ չկա. Ինչ որ եղել է, վաղո՜ւց է եղել։

Չի դիմանում էլ սիրտս այս ցավին, Չեմ ուզում անցած տրտմությամբ ապրել,Ուզում եմ խեղդել վշտերը իմ հին Եվ լոկ խնդության արտասուք թափել։

Չեմ ուզում անձրևն այնքան հորդանա, Որ տանի սերը՝ իմ սրտի պահած, Չե՛մ ուզում արևն այնքան ջերմանա,Որ հանկարծ զարթնեն հույսերս կորած…

Չեմ ուզում պատկերդ կանգնի իմ դեմ՝ Հուշելով, թե դու մի օր ետ կգաս. Իմ տխուր հեռվից ես միշտ կաղոթեմ, Որ հավերժորեն… հեռավո՜ր մնաս:

Ո՛չ նրա համար, որ ինձ չես սիրում, Որ մոռացումն է պաղ սիրտդ պատել, Այլ նրա համար, որ ես քո սրտումԴարձել եմ արդեն դժգունած պատկեր։

Ես գիտեմ՝ հիմա դո՛ւ էլ ես, արթուն, Մտածում գուցե նույնը, ինչ որ՝ ես, Քեզ էլ է ցավը հիմա ծվատում,Բայց այդ ե՜ս չեմ, որ դեռ հուզում է քեզ…

… Եվ տրտմությունն է այսպես գտել մեզ,Երբ սերն՝ անկատար, ու ցավն է խրթին.Սիրելիս, ասա՛, ո՞նց մոռանամ քեզ,Ո՞նց խաբեմ, ասա՛, քեզ սիրող սրտին։

***Երբ քեզ կհարցնեմ` որտե՞ղ է հոգիդ,Դու խենթ հայացքով վրաս կնայես Ու կմտածես` ի՞նչ ասեմ խենթիդ,Եթե մինչ այսօր տեղը չգիտես...

Ձեռքս կշոյես մատներով նրբին,Քնքշանքով, մեղմիվ սրտիս կտանես.– Այստեղ է հոգիս, օ, իմ սիրելի,Եվ դժվար մի օր այնտեղից հանես։

Իսկ ես սիրախինդ, խենթ կծիծաղեմ`Աչքերիդ խորքը նայելով անծիր,Ու բարձր ձայնով քեզ կաղաղակեմ.– Այս մի անգա՛մն էլ դու սխալվեցիր։

Այն ո՛չ սրտում է, ո՛չ մեր աչքերում.Որտե՞ղ է – ավաղ, պարզ չէ ոչ ոքի,Եվ հոգու տված ցավը աններումՉի՛ կարողանա գեթ մեկն ամոքի։

***Միշտ լուռ խորհել եմ իմ կյանքի մասին,Երբ որ գիշերն է փռվել անսահման,Հարցեր եմ տվել ինձ թե՛ լուրջ, թե՛ սին,Ու ինքս փնտրել նրանց պատասխան։

Ու թե այդ պահին մեկն ինձ հարցներ՝Ի՞նչ դատ ես նորից բացել այս անգամ,Կասեի՝ ես իմ դատապաշտպանն եմ, Նաև՝ իմ բախտի մեղսավոր վկան։

Դատս թողնեի ուրիշի հույսին՝Չարիք կսարքեր մեղքն էլ իմ նվազ,Դրա համար էլ ես եմ անում իմԴատը թե՛ այսօր, թե՛ վաղն՝ հանապազ։

Աննա ՍԱՐԳՍՅԱՆՎՊՀ շրջանավարտ

արժանացավ 2 ուսանողի Սերգեյ Ղազարյանի անվան կրթաթոշակ տրամադրելու հարցը:

Նիստի ավարտին եղան ընթացիկ հարցեր: ՎՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Արեն Սանթոյանը ներկայացրեց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ֆ. Մովսիսյանի դիմումը Հենրի Մատինյանի ատենախոսության թեման հաստատելու մասին:

2­րդ հարցով Ա. Սանթոյանն առաջարկեց ժա մա­նա կավորապես կասեցնել գիտահետազոտական աշ­խա տանքների համար տրվող խրախուսման կարգը` այն վերանայելու և նոր կարգ մշակելու նպատակով: Երկու հարցերն էլ գիտական խորհրդի կողմից հաս­տատ վեցին, ստեղծվեց հանձնաժողով նոր կարգ վերա մշակելու նպատակով:

Սեփ. լրատվություն

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

փետրվար 20, 1 (199)

Բանաստեղծուհի Ռուզան ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ հետ զրուցեցինք բանաստեղծության արարման պահին մարմնից փախչելու, ««ձևած, կտրած-կարած միտքը» բառին հագցնելու» և նրա փերիական այլ հմտությունների շուրջ…

– Գրքերը մտածելու, երազելու ցանկություն են առա ջացնում: Գրքեր կան, որոնք ավարտելուց հետո երկար ժամանակ մնում ես դյութված կամ փորձում ես հասկանալ այն միտքը, որ գիրքը փակելուց հետո մնացել է մեջդ ու հանգիստ չի տալիս, բացատրություն է պահանջում: Կա՞ն գրքեր, որոնք կարդալուց հետո այսպիսի զգացողություն եք ունեցել:

– Ընթերցելուց հետո գիրքը դառնում է իմ ես-ի

ենթաեսը. որքան շատանում են գրքերը (ենթաեսերը), այնքան ես-ը ծավալվում, խորանում է։ Երբևէ իմ բացած գրքերը այլևս չեն փակվում. ամենասկզբում նրանք առվակների պես հոսում էին դեպի ինձ, իսկ հիմա վաղուց արդեն վտակներ են. ով գիտի գուցե մի օր էլ գետեր դառնան` թափվելու իրենց իսկ ստեղծած «բաց ծովը»... որ ես եմ։

– Բանաստեղծությունների երկու ժողովածուի

հեղինակ եք («Նախանվագներ», «Խաչելություն»): Գիրք կարդա՞լն է դժվար, թե՞ գիրք գրելը:

– «Նախանվագները» որպես առաջին գիրք, որպես

երախայրիք` մի կողմ թողնենք, իսկ այ «Խաչելություն» վեր նագիրը պիտի որ պատասխանած լինի Ձեր հարցին...

– Բառի ընտրությունը խիստ կարևոր է գրողի

համար: Գրողը վերաիմաստավորում է բառերը, նոր բառեր հորինում, բառերի վրա դնում իր ինքնության կնիքը: Բառի որոնումը նկարագրելիս Լևոն Խեչոյանը պատկերավոր համեմատություն է անում.«Զորավոր բառի որոնումը նման է ձկան, նաև նման է կատվի մուկ որսալուն: Պատկերացրու` տասնյակ անգամ ետուառաջ է արել, սխալվել, խաբուսիկ ճա նա պարհ-ների վրա մոլորվել, բնազդով նորից գտել, հասել է մկան բնին, թաթը բարձրացրած սպասում է` երբ է դուրս գալու: Բնազդն է կանգնեցրել, կարող է օրերով ու շաբաթներով մի թաթը վերև քաշած, պատրաստ հար վածի` սպասել որսին` միակ բառին»: Դուք ինչպե՞ս եք գտնում «զորավոր» բառը:

– Արձակագիրը բառը գտնելու համար գուցե

մուկ ու կատու է «խաղում», բայց պոետի համար «խաղի կանոնները» փոխվում են։ Ցվետաևան ասում է` «Моя жалоба – о невозможности стать телом»: Բանաստեղծուհին իրեն ոգի է զգում միայն` պսիխեա։ Երանի իրեն։ Իսկ ես կասեի` իմ բողոքն այն է, որ ես ոգի եմ ու փորձում եմ մարմին... չդառնալ։ Երբ ոգի ես, բառն է քեզ գտնում, ոչ թե` դու նրան։ Իսկ ինչպե՞ս եմ փորձում չդառնալ մարմին, արդյո՞ք ինձնից է կախված. իհարկե` ոչ։ Մի օրինակ բերեմ. ափսեներ լվանալիս մեկ էլ «որդիան որդի» մի բանաստեղծություն եմ մտմտում. հիմա ես այդ պահին ոգի՞ եմ, թե՞ մարմին: Կասեք` ոգի, իսկ ես կասեմ` մարմին եմ, որովհետև… որովհետև ափսե եմ լվանում, որովհետև գործողություն կատարողը ես եմ, որովհետև այստեղ` երկրի վրա, բանական գործողություն կատարողը մարդն է, հետևաբար բառն էլ պիտի ինքս գտնեմ։ Թերևս ամենադիպուկը դարձյալ Ցվետաևան է ասում` ««Поэт в любви». Нет, ты будь поэтом в помойке»:

– Պատահական չէր անդրադարձը բառի որոն-

մանը. «Խաչելություն» ժողովածուի բա նաս տեղ ծա կան շարքերից մեկը վերնագրված է «Հեռացող բառեր»: Ժողովածուի բանաստեղծություններից շա տերում հիշատակվում է բառ բառը: Բա նաս տեղ ծու թյուն ներից մեկում ուշագրավ պատկեր կա.

Տիրամոր պես ծնկի իջա բառիս առջևԽաչել էին միամորիս ոսկեգանգուր…Ի՞նչ է բառը Ձեզ համար: – Բառն ինձ համար վաղուց ով է. հետևաբար` ո՞վ

է բառը ինձ համար։ Բառը նա է, ում ամեն առավոտ բարևում եմ, ում հետ ամեն օր խոսում, կիսվում, վիճում, լռում եմ, ումից ամաչում եմ, երբ, օրինակ, «ձևած, կտրած-կարածս» միտքը հագովը չէ... Թեև հաճախ նրա անթերի մերկությունը ոչ մի «հագուստի» կարիք էլ չի ունենում...

– Գրական ազդեցություններն անխուսափելի են

հատկապես ստեղծագործական կյանքի սկզբին: Ազդեցությունները չհաղթահարելու դեպքում գրողը հայտնվում է նմանակողի դերում: Ձեր կարծիքով

փետրվար 20, 1 (199)

ինչպե՞ս է տեղի ունենում բանաստեղծի հասունացումը: Ինչպե՞ս հաղթահարել ազդեցություններն ու ստեղծել սեփական ոճը:

– Բանաստեղծի հասունացումը տեղի է ունենում

իբրև շարունակություն իր ներսի մարդու հասու նաց-ման, նրա տառապանքի։ Տառապանքը տաղանդի հումքն է. Իսահակյանի տառապանքից ու տաղանդի շաղախից է արարվել «Մի մրահոն աղջիկ տեսա» չքնաղ բանաստեղծությունը։ Որքան խտանում (հասու նանում) է տառապանքը, այնքան բյուրեղանում է տաղանդը։ Տառապանքը մարդն է, տաղանդը` բանաստեղծը, և մարդը մահից հետո է միայն տեղի տալիս բանաստեղծին, իսկակա՛ն բանաստեղծին։

– Ի՞նչ է սովորեցնում Ձեր պոեզիան: – Պոեզիան չի կարող սովորեցնել։ Ընթերցողն

արդեն «սովորած» է մոտենում պոեզիային, որը միայն կանչել է կարող։

– Բանաստեղծություն գրելիս պատահե՞լ է, որ անդ-

րա դառնաք Ձեր «բանաստեղծության տեսու թյա նը»: – Բանաստեղծություն գրելիս, եթե անգամ առանց

վրիպելու վրաս կրակեն, չեմ մեռնի, ուր մնաց գրելուն զուգահեռ ինչ-որ բանով զբաղվեմ։

– Հայ և համաշխարհային գրականության մեջ

հայտնի կին գրողները (Սրբուհի Տյուսաբ, Սիպիլ, Զապել Եսայան, Ժորժ Սանդ, Վիրջինիա Վուլֆ, Ջեյն Օսթին, Շարլոտե Բրոնտե, Էմիլի Բրոնտե...) իրենց երկերում հիմնականում արծարծում են կանանց ու տղամարդկանց իրավահավասարության, կնոջ` հասարակության մեջ ունեցած տեղի ու դերի խնդիրները: Ժամանակակից կին գրողները մեր հասա րակական կյանքում առկա ի՞նչ խնդիրների են անդրադառնում, ո՞ր թեմաներն են առանցքային նրանց ստեղծագործություններում:

– Ինձ համար գրողը կամ բանաստեղծը սեռային

պատկանելությամբ չի բնորոշվում. կարևորը գիրն է։ – 20-րդ դարի 70-ական թվականներին ձևա-

վորված ֆեմինիստական քննադատության հիմն ա-խնդիր ներից էր կանացի գրի յուրահատկության հիմն ավորումը: Կանացի գիրը դիտարկվում էր իբրև տղա մարդկայինից տարբերվող, և նրան բնորոշ էին աֆեկտիվ ոճը, յուրահատուկ բառապաշարը, տո-նայնությունը և այլն: Ի՞նչ կարծիքի եք կանացի գրի վերաբերյալ. արդյո՞ք կնոջ գիրն ունի յու րա հատ կու-թյուն ներ:

– Կինը միայն կյանքում կարող է յուրահատուկ լինել

և «տարբերվել»։ Գրականությունը հայելի է, բայց ոչ կախարդական. նա կյանքի այն հայելին է, որի ներսից են նայում, և նայողը գրողն է, իսկ վերջինիս ար տա-ցո լանքը` իր ընթերցողը: Ցավոք, վերջին ժա մա-նակներում գրողը հաճախ դատարկությանն է նայում։

Հարցազրույցը` Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻՄարգարիտա ԲԱԲԱՅԱՆ

«Կերպարվեստ» մասնագիտություն, 4­րդ կուրս

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

փետրվար 20, 1 (199)

– Երկար տարիներ է, ինչ զբաղվում եք գե ղար վես-տա կան թարգմանությամբ: Թարգմանել և հայ ըն -թերցողին եք ներկայացրել Է. Հեմինգուեյի, Ջ. Ռիդի, Ու. Սարոյանի, Դ. Փարքերի, Հ. Բեյթսի, Գ. Գրինի, Շ. Ան դերսոնի գործերից: Այս ցանկից կարելի՞ է կարծիք կազմել Ձեր սիրելի գրողների, գրքերի, գրա-կան նախասիրությունների մասին:

– Անշուշտ, կարելի է: Նախասիրությունների առումով

միանշանակ կարող եմ ասել, որ համաշխարհային գրականության այդ յուրատիպ կաճառների հանդեպ ես մի տեսակ հարազատություն եմ զգում, մի բան, որ ինձ մղում է նրանց հնարավորինս ընդգրկուն ներ կա-յացնել հայ ընթերցասեր և գեղարվեստի ճաշակ ունե-ցող հանրությանը:

– Նշեք մի գիրք, որ ամենաթանկն է Ձեզ համար, և

այն չեք փոխի որևէ այլ գրքի հետ: – Եթե նկատի ունեք իմ կատարած թարգ մա նու-

թյուն ների շրջանակներում, ապա ասեմ, որ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը», իսկ ընդհանրապես` չի կարելի սևեռվել լոկ մեկ գործի վրա, դա իմ կեն-սա կան համոզմունքն է: Բոլոր ժամանակների դա-սա կան գրի հանրույթը ինձ համար գրագիտություն դաս տիարակող չափանիշ է եղել: Վաղ մանկությունից ի վեր գեղարվեստական միտք և ճաշակ ձևավորող գրա կանության դռները մշտապես փորձել եմ բացել ու կրկին չեմ դադարում բացել սրտի դողով ու երկյուղածությամբ:

– Համոզված եմ` լավ գրադարան ունեք: Եթե հրդեհ

լինի, դեպի ո՞ր գրքերը կնետվեք: – Անշուշտ, լավ գրադարան ունեմ: Ձեր հարցը,

ինչ խոսք, փոքր-ինչ վախեցնող ու սադրիչ է հնչում, բայց փորձեմ պատասխանել`այն լավագույնը, որ ինձ այսպիսին է դարձրել, թեկուզև, թերևս, այդ դեպքում, դա հուսահատ ճիգ կլինի: Աստված մի՛ արասցե:

– Հաճախ թարգմանչի անունը կապում են այն

գրողի հետ, որի ստեղծագործությունը նա թարգմանել է: Ձեր թարգմանած գրողներից ո՞ւմ հետ են կապում Ձեր անունը:

– Կարծում եմ անվերապահորեն Էռնեստ Հեմին-

գու եյի հետ, քանզի թարգմանություններին զուգ ընթաց

կատարել եմ նաև հեղինակի կարճ պատմվածքների գիտական-ներհայեցական վեր լու ծու թյուն: Հուսամ, դա բավական է, որ ընթերցողը զգա իմ և այդ գրողի միջև եղած անխախտ կապը:

– Է. Հեմինգուեյին է պատկանում «այսբերգի տե -

սություն» կամ «բացթողումների տեսություն» ստեղ -ծագործական հնարանքը, որի համաձայն` ար -տաք նապես սեղմ ու «ժլատ» տեքստը ունի խոր են թա տեքստ: Նրա կարծիքով` պետք չէ գրել այն ամե-նի մա սին, ինչ գիտես: Ընթերցողը պետք է տեսնի այս-բեր գի միայն վերին մասը: Թարգմանչի համար դժվա՞ր չէ ենթատեքստ ունեցող գործեր թարգմանել:

– Գիտեք, բնավ դժվար չէ, եթե այդ նույն թարգ մա-

նիչը նախապես մանրազնին և համակողմանի, պատ-շաճ մակարդակով ուսումնասիրել և, ինչու չէ, ան դադար ուսումնասիրում է («մարզական» վիճակում լի նելու համար) իր հետաքրքրության կիզակետում գտնվող գրողի կյանքը, գրական միջավայրը, հե տաքրքրու -թյունները, խառնվածքը, գրողական ճաշակը և այլն: Սրանք այնպիսի կարևորություններ են, առանց որոնց անհնար է գեղարվեստական տեքստ-ասելիքը հնա-րա վորինս ճշտիվ ներկայացնել մեկ այլ լեզվի մեջ: Սա միանշանակ է:

– «Կորուսյալ սերնդի» գրողներից թարգմանել եք

ոչ միայն Էռնեստ Հեմինգուեյի, այլ նաև այդ սերնդի նախահայրը համարվող Շերվուդ Անդերսոնի գոր ծե-րից: Նրա ոճը ժամանակակիցներից ոմանք, մաս նա-վո րապես արձակագիր Ռիչարդ Ռայթսն անվանում է «բարդ պարզություն»: Հեղինակի ոճը թարգմանչին որևէ բան պարտավորեցնո՞ւմ է:

– Ես հաճախ ինքս ինձ շնորհակալ եմ լինում, որ

թերևս մի քիչ ուշ, սակայն ոչ ուշացած եմ մոտեցել ու դեռևս մոտենում նշյալ «կորուսյալ սերնդի» գրա-կան հայր համարվող Շերվուդ Անդերսոնի գրա կա-նու թյանը: Հայ թարգմանական իրականության մեջ քչերն են դիմել նրա գործերի թարգմանությանը, և դա ես համարում եմ շատ «տխուր օրինաչափություն», նաև, ինչու չէ, կողմնապահություն, քանզի նա, իրա-վամբ, համաշխարհային գրական հանրույթի լուսա-պայ ծառ դեմքերից է, և, բնականաբար, արժանի հատուկ ուշադրության: Իսկ ինչ վերաբերում է նրա գրելաոճին, ապա, ինչ խոսք, դա շատ նուրբ հարց է և թարգմանչից պահանջում է հատուկ լեզ վա կան

«…ՈՐ ԸՆԹԵՐՑՈՂԸ ԶԳԱ ԻՄ ԵՎ ԳՐՈՂԻ ՄԻՋԵՎ ԵՂԱԾ ԱՆԽԱԽՏ ԿԱՊԸ»Գեղարվեստական գրականության թարգմանությունը բարդ ու պատաս-

խանատու աշխատանք է: Թարգմանիչը, լինելով մշակութային հաղոր դակ-ցու թյան միջնորդ, պիտի տիրապետի գրական ստեղծագործության միտքն ու հոգին լեզվից լեզու փոխադրելու վարպետությանը, ծանոթ լինի այն լեզվի մշակույթին, որից կատարում է թարգմանությունը:

Թարգմանչուհի Նինա ՋԱՂԻՆՅԱՆԸ հայ գեղարվեստական թարգ մա-նու թյան լավագույն ավանդույթների շարունակողն է: Թարգմանելուց բացի` նա կարևորում և կատարում է իր «հետաքրքրության կիզակետում գտնվող գրողի» գրական ժառանգության ուսումնասիրություն:

փետրվար 20, 1 (199)

ընկալման կարողություն, բարձր ճաշակ, կեր պա-րային-զգայական ընկալումների հարուստ զի նա նոց, ստեղծագործականություն, հեղինակի ան հատական գրելաձևի հնարավոր ընկալման և ներ կա յացման գեղագիտական մոտեցում-հմտու թյուն ներ: Միով բա-նիվ` գրական հեղինակի անհատական ոճը թարգ-մա նչին պարտավորեցնում է այնքանով, որքա նով այս բոլոր կարևոր նրբերանգները ան վե րա պա հորեն հաշվի առնվեն:

– 2012 թ. թարգմանել եք Ու. Սարոյանի «Վերջին

բառը սեր էր» պատմվածքների ժողովածուն, զբաղ-վում եք Սարոյանի գրականության գիտական ուսում-նա սիրմամբ: Նրա ստեղծագործությունը Ձեզ համար ինչո՞վ է առանձնահատուկ:

– 2012-ին հրատարակվեց Ուիլյամ Սարոյանի 15

կարճ պատմվածքները իմ թարգմանությամբ «Վերջին բառը սեր էր» խորագրով: Անշուշտ, թարգմանությանը զուգահեռ կատարում եմ նաև հեղինակի գրական ժառանգության ուսումնասիրություն: Սա ես շատ եմ կարևորում` անկեղծ ասած: Անհամեստություն թող չհամարվի, եթե ասեմ, որ այդ ժողովածուի մեջ կա տա-րել եմ, իմ խորին համոզմամբ, մի շատ կարևոր հոգե-լեզվա-կերպարային-թարգմանական շտկում, այն է` գրական հերոսների երկխոսությունները ներկայացրել եմ արևմտահայերենով` այն վստահ մոտեցմամբ, որ իրենց պատմական հայրենիքից քշված մարդիկ բնա-կա նաբար չէին կարող մեկ այլ երկրում իրար հետ չխոսել մայրենի բարբառով: Իսկ ինչ վերաբերում է ինձ համար Սարոյանի ստեղծագործության առանձ-նա հատուկ լինելուն, ասեմ. միայն այն, որ նրա կերտած գրա կանությունը սիրո և բարության գրականություն է իրավամբ համարվում և ընկալվում, կարծում եմ` սպառիչ պատասխան կարող է լինել:

– Եթե հավաքեիք համաշխարհային գրականության

հա յալեզու թարգմանությունները, ո՞ր գրքերը կընտրեիք: – Առաջին հերթին Հովհաննես Խան-Մասեհյանի

շեքսպիրյան բարձրարժեք թարգմանությունները, ինչու չէ նաև Կարպիս Սուրենյանի, Արմեն Հովհաննիսյանի և մի շարք այլ թարգմանիչների արժանահիշատակ գործեր:

– Ըստ Ձեզ` կա՞ն գրքեր, որոնք չի կարելի թարգմանել: – Կարծում եմ` ոչ: Միշտ էլ կարելի է միջոց գտնել լա-

վա գույնս ներկայացնելու համաշխարհային գրական ժա ռանգության եթե ոչ գոհարներ, ապա գոնե ուշադրության արժանի շատ գործեր, եթե, ինչ խոսք, դրա համար կա պատշաճ գրական ներուժ: Այստեղ չպետք է անտեսենք մի շատ կարևոր հանգամանք, որն է` անթարգմանելիության խնդիրը, մի բան, որ սերտորեն կապված է զանազան լեզվամշակութային խնդիրների հետ:

– Ամենահետաքրքիր գործը, որ երբևէ թարգմանել եք: – Միանգամայն բնական պիտի հնչի այն, որ իմ

կատարած բոլոր գործերն էլ ինձ համար հետաքրքիր են ու հարազատ, սակայն, անկեղծորեն պիտի ասեմ, որ իմ առաջին թարգմանությունը` Հերբերթ Բեյթսի «Ժամանակը» պատմվածքը, ես համարում եմ իմ թարգ-մա նական «աստեղային ժամի» լավագույն նմուշը:

– Ո՞ւմ եք համարում լավագույն թարգմանիչ: – Արդեն, կարծես, հիշատակեցի մի շարք փայլուն

անուն ներ, որոնք իրենց ճաշակավոր գրական ներ կա-յությամբ, իրապես, զարդարել են մեր գրական-թարգ-մանական անդաստանը, առաջնահերթությունն այնու-հան դերձ տալիս եմ Հովհաննես Խան-Մասեհյանին:

Հարցազրույցը` Թինա ԱՅՎԱԶՅԱՆԻ

Արգինա ԽԱՉԱՏՐՅԱՆ«Կերպարվեստ» մասնագիտություն, 4­րդ կուրս

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

փետրվար 20, 1 (199)

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃìϳ۳ϳÝ` 727

2001, ÐÐ, ì³Ý³Óáñ, îÇ·ñ³Ý Ø»ÍÇ 36

¾É. ÷áëïª [email protected]

ÐÇÙݳ¹Çñ` ìäÐ Ðñ³ï³ñ³ÏÇã`

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃÇ ËÙµ³·ñáõÃÛáõÝ

îå³ù³Ý³ÏÁª 150îå³·ñí»É ¿ ìäÐ ïå³ñ³ÝáõÙ

ÊÙµ³·Çñ` ȨáÝ ê²ð¶êÚ²Ü

ä³ï³ë˳ݳïáõ ù³ñïáõÕ³ñ` ÂÇݳ ²Úì²¼Ú²Ü

Èñ³·ñáÕ` Èdzݳ äºâºÜºìêβڲ

гٳϳñ·ã³ÛÇÝ Ó¨³íáñáõÙÁ`²ßË»Ý ¶²ÈêîÚ²ÜÆ

ՆՈՐ ՍՏԱՑՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Леонтьев Я., Матонин Е., Красные, Москва, Молодая гвардия, 2018, 799 с.

2. Лермонтов М.Ю., Герой нашего времени, Двуязычное издание (русский­англ.)/ M.Y.Lermontow; A Hero of Our Time, Bilinguai edition, Москва, Белый город, 2014, 304 с.

3. Лермонтов­ художник и поэт, Москва, Белый город, 2019, 64 с., илл.

4. Лесин Е., Лесин и немедленно выпил, Москва, РИПОЛ классик, 2016, 240 с.

5. Лихачев Д., Время сближения, Москва, АСТ, 2019, 400 с.6. Личность в творчестве А.И. Солженицына в сов ре­

менном искусстве и литературе. Материалы Между на­род ной науч ной конференции, посвященной столетию со дня рож дения А.И. Солженицына, Москва, 15­17 марта 2017 года, Москва, Госинститут искусства, Русский путь, 2018, 408 с.

7. Лобанов­Ростовский Н.Д., Эпоха. Судьба. Коллекция, Москва, Русский путь, 2010, 584 с.

8. Ломовцев Ю., Представление начинается… История Русского театра, Москва, Белый город, Воскресный день, 2016, 48 с.

9. Лотман Ю., Структура художественного текста. Анализ поэ тического текста, СПб, Азбука, Азбука­Аттикус, 2018, 704 с.

10. Львович­кострица А.И., Михаил Васильевич Ломоносов: великий сын России, Москва, ООО ТД «Белый город», 2016, 128 с., цв. илл.

11. Мандельштам О., «За то, что я руки твои не сумел удержать... ». Сборник, Москва, АСТ, 2018, 352 с.

12. Мандельштам О., «Немногие для вечности живут…» Сборник, Москва, АСТ, 2018, 640 с.

13. Марченко Т.В., Поэтика совершенства. О прозе И.А. Бунина, Москва, Дом русского зарубежья имени Александра Солженицына, 2015, 208 с.

14. Матвеева А., Граждане. Удивительные истории из жизни людей города Е. Рассказы, Москва, АСТ, 2018, 347 с.

15. Матвеева Е., Путешествие по Золотому Кольцу: ме то­ди ческое пособие для взрослых: для чтения взрослыми детям, Москва, Воскресный день, Белый город, 2018, 144 с.

16. Махотин С., Прогулки по Москве: методические пособие для взрослых: для чтения взрослыми детям, Москва, Воскресный день, 2015, 144 с.

17. Маяковский без глянца. Сост. П.Фокина, Д.Тимофеева. Москва, «Группа Компаний РИПОЛ Классик», 2019, 590 с.

18. Мейлах М., Эвтера, ты? Художественные заметки. Беседы с артистами русской эмиграции. Том 1. Балет, Москва, Новоe литературное обозрение, 2008, 768 с., илл.

19. Мейлах М., Эвтера, ты? Художественные заметки. Беседы с артистами русской эмиграции. Том 2. Музыка. Опера. Театр и Десятая муза, Москва, Новоe литературное обозрение, 2011, 960 с., илл.

20. Мельгунов С.П., Судьба императора Николая II после отречения. Историко­критические очерки, Москва, Вече, 2016, 544 с.

21. Мессерер Б., Промельк Беллы: романтическая хроника, Москва, АСТ, 2017, 848 с.

22. Методическая мастерская: Образцы уроков по русскому языку как иностранному. Н.Б. Битехина, Изд. 3­е, Москва, Русский язык, Курсы, 2017, 176 с.

23. Миленко В.Д., Куприн. Возмутитель спокойствия, Москва, Молодая гвардия, 2016, 367 с. (ЖЗЛ)

24. Михайлик Е., Незаконная комета. Варлам Шаламов: опыт медленного чтения, Москва, Новое литературное обозрение, 2018, 376 с.

25. Михеев A.В., Словарь: Россия. Russia. Для туристов и не только. Словари XXI века, Москва, 2018, 256 с.

26. Михеенков С.Е., Жуков. Маршал на белом коне, Москва, Молодая гвардия, 2018, 632 с.

27. Мозелова И., Русский сувенир. Базовый уровень. Учебный комплекс по русскому языку для иностранцев. Учебник, 2­е изд., Москва, Русский язык, Курсы, 2018, 168 с.

28. Мозелова И., Русский сувенир. Базовый уровень. Учебный комплекс по русскому языку для иностранцев. Книга для преподавателя, Москва, Русский язык, Курсы, 2017, 170 с.

29. Мозелова И., Русский сувенир. Базовый уровень. Учебный комплекс по русскому языку для иностранцев. Рабочая тетрадь, 2­е изд., Москва, Русский язык, Курсы, 2018, 72 с.

30. Моргунова О.В. и др., Русский народный календарь. Этнолингвистический словарь, Москва, АСТ­ПРЕСС ШКОЛА, 2019, 544 с.

31. Морковкин В.В. и др., Большой универсальный словарь русского языка: Около 30000 наиболее употребительных слов, Москва, АСТ­ПРЕСС ШКОЛА, 2018, 1456 с.

32. Москва. Иллюстрированная энциклопедия. Сост. Н. Аста хова, Москва, Воскресный день, Белый город, 2015, 255 с.

33. Москвина М., Между нами только ночь, Москва, АСТ, 2019, 378 с.

34. Мясников А.Л., Александр III, 2­е изд., Москва, Молодая гвардия, 2018, 604 с. (ЖЗЛ)

35. Набоков В., Лекции по русской литературе. Пер. с англ., СПб, Азбука, Азбука­Аттикус, 2017, 384 с.

36. Найман А.Н., Рассказы о Анне Ахматовой, Москва, АСТ, 512 с., 32 вкл.

«Дом русского зарубежья им. А. Солженицына» կենտրոնից նվեր ստացված գրքեր