39
Ռա Ռա Ռա Ռա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական ջրային զանգվածի, որի անունն էր Նավին: Նրա ուժը այնքան մեծ էր, որ խավարից դուրս բերեց երկու խոշոր փայլուն ձու և ինքն էլ դարձավ տերը ամենի: Այժմ նա ստեղծեց Ռաին, որը դարձավ ամենակարող և կարող էր տարբեր ձևեր ընդունել: Նրա ուժն ու

ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

ՌաՌաՌաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ

չկար, բացի հսկայական ջրային զանգվածի,

որի անունն էր Նավին: Նրա ուժը այնքան մեծ էր, որ խավարից դուրս

բերեց երկու խոշոր փայլուն ձու և ինքն էլ դարձավ տերը ամենի:

Այժմ նա ստեղծեց Ռաին, որը դարձավ

ամենակարող և կարող էր տարբեր ձևեր ընդունել: Նրա ուժն ու

Page 2: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

գաղտնիքը թաքնված էր գաղտնի անվան մեջ, բայց, երբ նա ուրիշ անուն

էր արտաբերում, դա էլ լույս աշխարհ էր գալիս:

«Ես Հերպին եմ լուսաբացի և կեսօրի նույնպես և երեկոյան

ջերմությունը»,- ասաց նա: Ծագեց արևը ու անցավ երկնակամարով: Դա

առաջինն էր:

Այդժամ նա

արտաբերեց Շու և առաջ եկան քամիները, արտաբերեց Տեֆտունտ ու

անձրև եկավ: Հետո ասաց Հերա և հողը առաջացավ, նա արտասանեց

աստվածուհի Նուտ և նա կորացավ հողի

վրա ոտքերով մի կողմի հենված, իսկ ձեռքերով` մյուսին հենված, նա

անվանեց Հապի և հզոր գետը` Նեղոսը հոսեց Եգիպտոսով և գետը

պտղաբեր դարցրեց նրան:

Page 3: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

Դրանից հետո Ռան ասաց այն ամենի անունները, որոնք Երկրի վրա են

և նրանք առաջացան: Ամենավերջինը նա անվանեց մարդկանց, և

առաջացան Եգիպտոսի հողի վրայի տղամարդիկ և կանայք:

Հետո Ռան մարդկային կերպարանք ստացավ և դարձավ առաջին

փարավոնը: Իշխելով ողջ երկրի վրա հազար ու հազար տարի և նվիրելով

այնպիսի բերք, որ ընդմիշտ հետագայում եգիպտացիները լավ աբների

մասին ասում էին «Որոնք տեղի ունեցան Ռաի ժամանակ», բայց քանի որ

մարդ էր, Ռան ծերացավ: Ժամանակի ընթացքում մարդիկ արդեն չէին

վախենում նրանից ու չէին հնազանդվում նրա օրենքներին: Մարդիկ

ծաղրում էին նրան ասելով. «Նայեք Ռեաին, նրա ոսկորները արծաթի են

նման, մարմինը` ոսկու, իսկ մազերը Լյապիս լազուրի գույնի են»:

Page 4: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

Ռան բարկանում էր, երբ լսում էր, բայց ավելի էր բարկանում, երբ

մարդիկ, չենթարկվելով իր օրենքներին, չար գործեր էին անում: Դրա

համար նա կանչեց աստվածներին, որոնց ստեղծել էր` Շուին,

Տեֆնուտին, Հեբային և Նուտին, կանչեց նաև Նավինին: Շուտով

աստվածները հավաքվեցին Ռաի շուրջ մի գաղտնի վայրում: Բայց

մարդիկ այդ մասին չգիտեին և շարունակում էին ծիծաղել Ռաի վրա և

խախտել նրա պատգամները: Հետո Ռան ասաց հավաքվածներին.

«Ամենաավագը աստվածներից, ով ստեղծեց ինձ և դուք աստվածներ,

որոնց ես ստեղծեցի: Հայացք ձգեգ մարդկանց վրա, որոնք առաջացան իմ

մի հայացքից, նայեք, ինչպես են նրանք դավեր նյութում իմ դեմ և լսեք, թե

ինչ են ասում իմ մասին: Ասեք ինձ, թե ինչ անեմ նրանց հետ, որովհետև

ես չեմ ոչնչացնի մարդկությունը, մինչև չլսեմ, թե ինչ խորհուրդ կտաք»:

Այդժամ Նավինը ասաց. «Իմ որդի Ռա, դու ավելի մեծ ես քո ստեղծողից և

ավելի հզոր նրանցից, ում ստեղծել ես: Շրջիր քո ահարկու աչքերը նրանց

Page 5: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

վրա և ուղարկիր կործանելու նրանց քո աղջկան` աստվածուհի

Սահմեթին»:

Ռան պատասխանեց. «Նույնիսկ հիմա, լսելով իմ ձայնը, ահն է պատել

նրանց և նրանք փախել են անապատ ու սարսափած թաքնվում են

քարայրներում»: «Ուղղիր նրանց դեմ քո ահարկու աչքերը աստվածուհի

Սեհմեթի տեսքով»,- գոչեցին բոլոր մյուս աստվածներն ու

աստվածուհիները խոնարհվելով Ռաի առաջ, մինչև նրանց ճակատը

դիպավ գետնին: Այդպես Ռաի աղջիկը` աստվածուհիներից

ամենադաժանը լույս աշխարհ եկավ: Առյուծի պես նա նետվեց որսի վրա

և նրա ցնծությունը կոտորածն էր, իսկ ուրախությունը` արյունը: Նա

մտավ Վերին և Ներքին Եգիպտոս, սպանելու համար նրանց, որոնք չէին

ենթարկվել Ռաին և սպանեց մարդկանց լեռների մեջ, որոնք ընկած են

Նեղոսի երկու կողմերում և անապատում գետից այն կողմ:

Ճշմարիտ Ռան նայեց աշխարհին և տեսավ, թե ինչ է արել Սեհմեթը: Նա

կանչեց աղջկան ասելով .«Արի դուստր իմ, և ասա ինձ, թե ինչպես ես լսել

իմ հրահանգները»: Սեհմեթը պատասխանեց էգ առյուծի ահարկու

Page 6: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

ձայնով «Այնժամ, երբ ինձ կյանք տվեցիր ես իրապես վրեժխնդիր եղա

մարդկանցից և իմ սիրտը ուրախանում է»:

Նեղոսի ջրերը կարմրել էին արյունից: Ճշմարիտ Ռան նորից նայեց

աշխարհին և նրա սիրտը խղճահարությամբ լցվեց մարդկանց

նկատմամբ, չնայած նրանք ապստամբել էին իր դեմ, բայց ոչ-ոք չէր

կարողանում կանգնեցնել դաժան Սեհմեթին և նույնիսկ Ռան: Նա պետք

է դադարեցներ սպանելը միայն սեփական կամքով և Ռան հասկացավ, որ

դա կարող էր անել միայն խորամանկությամբ: Եվ այսպես նա հրամայեց.

«Բերեք իմ առաջ այն պատվիրակներին, որոնք պետք է աշխատեն Երկրի

վրա անաղմուկ, ինչպես ստվերը և հողմի արագությամբ»:

Եվ երբ պատվիրակները եկան, նա ասաց. «Գնացեք այնքան արագ,

ինչքան կարող եք Նեղոսով դեպի վեր, այնտեղ ուր նա փրփրած հոսում է

ժայռերի միջով, հասեք այն Էլեպհանթին անունով կղզին և այնտեղից

բերեք կարմիր օխրա այնքան, ինչքան կգտնեք այնտեղ»: Պատվիրակները

ճանապարհ ընկան ու վերադարձան արնակարմիր օխրայով

Հելիոպոլիս` Ռաի քաղաքը, որտեղ կանգնած են քարե օբելիսկները

ոսկյա գագաթներով, որոնք մատների պես ցույց էին տալիս դեպի արևը:

Գիշեր էր, երբ նրանք հասան քաղաք, բայց ողջ օրը Հելիոպոլիսի կանայք

Ռաի կարգադրությամբ գարեջուր էին պատրաստել: Ռան մետեցավ

գարեջրին և աստվածները նրա հետ, որոնք եկել էին նայելու, թե ինչպես է

նա իր իմաստությամբ փրկելու մարդկությունը:

Page 7: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

«Լցրեք գարեջրի մեջ Էլեֆանտիից

բերված կարմիր օխրան»,_ ասաց Ռան և այդպես էլ արեցին ու գարեջուրը

փայլում էր լուսնի տակ կարմիր, ինչպես մարդու արյունը: «Հիմա դրեք

գարեջուրը այնտեղ, որտեղ Սեհմեթը սպանում է մարդկանց, երբ արևն է

ելնում»,_ ասաց Ռան և ողջ գիշեր յոթ հազար կարասներով գարեջուրը

տարան այնտեղ և դատարկեցին այնպես, որ հողը երեք ափի խորությամբ

պատվեց գարեջրով: Երբ լույսը բացվեց Սեհմեթը շուրթերը լպստելով

եկավ մարդկանց սպանելու մտադրությամբ ու գտավ դաշտը` գարեջրով

հեղեղված ու ոչ-ոքի չտեսավ, բայց տեսնելով գարեջուրը, որը արյան

գույն ուներ, մտածեց, որ դա իր զոհերի արյունն է: Նա շատ ուրախացավ

ու բարձր ծիծաղեց` էգ առյուծի ոռնոց արձակելով: Մտածելով, որ դա

իսկապես արյուն է, կռացավ ու խմեց: Նորից ու նորից էր խմում նա

ուրախ ծիծաղելով մինչև գինու ուժը համակեց նրան ու թուլացրեց նրա

միտքը: Վերջապես այս

ու այն կողմ օրորվելով ներկայացավ Ռաին, բայց այդ օրը նա ոչ ոքի չէր

սպանել: Ռան ասաց «Դու եկար քաղցր խաղաղությամբ»: Փոխեց

աստվածուհու անունը, անվանելով նրան Հաթխոր, դրա հետ մեկտեղ

Page 8: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

փոխելով նաև նրա բնույթը` սիրո քաղցրության և կրքի ուժի:

Այսուհետև Հաթխորն էր

տարածում տղամարդկանց և կանանց միջև սիրո հզոր ուժը: Այդ

ժամանակվանից նրա քրմերը աստվածուհու պատվին խմում էին

Հելիոպոլիսի գարեջուրը ներկված Էլեֆանտինի կարմիր օխրայով, երբ

տոնում էին նրա տոնը յուրաքանչյուր Նոր Տարի:

Այդպես մարդկությունը փրկվեց և Ռան շարունակեց թագավորել: Բայց

նրա Երկրից հեռանալու ժամանակն էր գալիս, որպեսզի նա դարերով

թագավորեր երկնքում և իր տեղը թողներ ավելի երիտասարդ

աստվածներին: Քանզի նա շատ էր ծերացել` նա կորցրեց իր

իմաստությունը, բայց նա շարունակում

էր թագավորել և ոչ ոք չէր կարող նրանից իշխանությունը վերցնել:

Իշխանությունը նրա գաղտնի անվան մեջ էր, որը ոչ ոք չգիտեր, բացի

իրենից: Եթե ինչ-որ մեկը կարողանար գտնել նրա անունը , որի մեջ էր

թաքնված նրա հզորությունը, այդ ժամանակ արդեն Ռան չէր թագավորի

Page 9: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

Երկրի վրա, բայց դա կարելի էր անել միայն կախարդանքով:

Հեբան ու Նուտը ունեցան երեխաներ: Դրանք երիտասարդ աստվածներ

էին և նրանց իշխանության նասնելու օրն էր եկել, և նրանց անուններն

էին Օսիրիս և Իսիդա, Նեֆտիդա և Սեթ: Նրանցից Իսիդան

ամենաիմաստունն էր: Նա միլիոնավոր տղամարդկանցից ավելի խելացի

էր, նրա իմաստությունը միլիոնավոր վեհանձն մահացածներից ավելի

շատ էր: Նա երկրի վրաև երկնքում կատարված ամեն ինչ գիտեր, բացի

Ռաի անունից, նա հիմա ցանկանում էր խորամանկությամբ դա պարզել:

Հիմա Ռան օրեցօր ծերանում էր: Երբ նա ամբողջ

եգիպտական հողի վրայով քայլում էր և գլուխը շարժում, ապա ծնոտը

դողում էր, տղամարդկանցից ամենածերերի նման: Երբ նրա բաց

բերանից թուքը ընկավ գետնին,ցեխ դարձավ, Իսիդան

Page 10: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

այն վերցրեց և հմայություններ շշնջալով

սկսեց հունցել այդ ցեխը ու ստեղծեց առաջին կոբրան: Այդ օրվանից

կոբրան դարձավ թագավորական խորհրդանիշ և բոլոր թագավորները ու

թագուհիները նրա պատկերն էին կրում իրենց ճակատին:

Իսիդան դրեց առաջին կոբրային այն ճանապարհին, որտեղով Ռան

գնում էր Վերին Եգիպտոսից դեպի Նեքին Եգիպտոս: Օձը խայթեց և

փախավ` մտնելով խոտերի մեջ: Թույնը սկսեց Ռաի արյան մեջ մտնել, և

որոշ ժամանակով նա կորցրեց խոսելու ունակությունը:Նա միայն մի ճիչ

էր արձակում, որը անցավ հյուսիսից հարավ ամբողջ երկրով:

Աստվածները, որոնք եկել էին նրա մոտ , հարցնում էին. «Ինչէ եղել քեզ

հետ», բայց նա բառ չէր գտնում ասելու, նրա շրթունքները դողում էին, ողջ

մարմինը դողում էր, այն ժամանակ, երբ թույնը տարածվում էր նրա

մարմնով, ինչպես Նեղոսն է տարածվում ամբողջ Եգիպտոսով: Երբ

վերջապես նա կարող էր խոսել, ասաց. «Օգնիր ինձ, դու, ում ես ստեղծել

եմ, ինչ որ ցավ եմ զգում, և չգիտեմ ինչու, ես ամեն-ինչ ստեղծել եմ, բայց

սա ես չեմ ստեղծել, սա … ցավ է, որը ես դեռ չեմ զգացել, և ուրիշ ցավեր

նրան չեն հավասարվի: Այնուամենայնիվ ով կարող է ինձ ցավ

Page 11: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

պատճառե: Ոչ ոք չգիտի իմ գաղտնիքը, որը թաքցրած է իմ սրտում,

տալով ինձ իշխանություն և պաշտպանելով ինձ կախարդությունից:

Ճանապարհին ինչ-որ բան ինձ խփեց կրակի նման, բայց կրակ չէր… Այն

կարծես ջուր լինի իմ երակներում, ես վառվում եմ ու դողում, այն

ժամանակ, երբ իմ բոլոր վերջույթները ցնցվում են: Այդպես կանչեք ինձ

մոտ բոլոր այն մոգերին և այն աստվածներին, որոնք բժշկությամբ են

զբաղվում և երկրի վրա և երկնքում:

Այդ ժամանակ բոլոր աստվածները եկան Ռաի մոտ, լացելով և ողբալով

կատարվածի վրա: Նրանց հետ եավ նաև Իսիդան` կախարդության

թագուհին, որը շնչում է կյանքով, որը գիտի բառեր, որոնք

վերակենդանացնում են մահացածին,: Նա ասաց.

«Այս ինչ է աստվածային հայր: Օձն է ձեզ կծել: Այն արարածը, ում դու ես

ստեղծել փորձել է ձեր դեմ գլուխ բարձրացնել: Ես նրան իմ

Page 12: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

կախարդանքով կքշեմ: Ես կստիպեմ նրան դողալ և փռվել ձեր փառքի

առաջ»:

«Ասա ինձ քո գաղտնիքը» ,_սաց Իսիդան քաղցր և հանգստացնող

ձայնով,_ «ասա ինձ այն, քանի որ միայն քո անունը տալով իմ

կախարդանքում, ես կարող եմ քեզ բուժել»:

Հետո Ռան անվանեց իրեն պատկանող շատ անուններ «Ես երկինքն եմ և

երկիրը»,_ ասաց նա,_ «ես սարերի կառուցողն եմ, ջրի աղբյուրը, ես լույսն

ու խավարը …»:

Բայց Իսիդան որ անունն էլ տվեց, թույնը դեռ Ռաի երակներում էր: Նա

գիտեր, որ Ռան իրեն ասաց այն անունները, որը նրան մարդիկ էին տվել,

նա գիտեր, որ Ռաի իսկական անունը դեռ իր սրտում է:

Վերջապես նա ասաց «Դուք լավ գիտեք, որ այն անունը, որ ես պետք է

իմանամ, չի պատկանում ձեր թվարկած անունների շարքին: Դե ասեք

ինձ իսկական անունը, և ձեր ցավը կվերջանա»:

Թույնը բոլոր կրակներից ավելի ուժեղ էր վառում և վերջապս Ռան

գոռաց. «Թող իմ հզորության անունը իմ սրտից անցնի Իսիդայի սիրտը,

բայց մինչ դա տեղի կունենա, դուք պետք է խոստանաք, որ անունը

կփոխանցեք ձեր առաջին տղային, ում անունը կդնեք Գոռ և պետք է

խոստանաք, որ այն կմնա միայն նրա սրտում և ոչ թե մարդկանց, կամ

աստվածների»:

Իսիդան երդվեց, և այդ հզոր իմաստությունը անցավ Ռաից նրան:

Page 13: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

Այդ ժամանակ նա ասաց. «Այն անունը, որը ես գիտեմ, թող դուրս մղի

թույնը Ռաի մեջից»

Այդպես էլ եղավ և Ռան խաղաղվեց: Բայց նա էլ չթագավորեց Երկրի

վրա: Դրա փոխարեն նա իր տեղը գրավեց երկնքի վրա արևի

կերպարանքով, իսկ գիշերը նա շրջում էր Ամենտի աշխարհում, Կե

նավակով գալով դեպի Դուատ տասներկու զորաջոկատները, որոնք

պահպանում են Ամենտայի սահմանները: Այնուամենայնիվ Ռան

ապահով անցնում էր նրանց կողքով և իր հետ էր տանում այն ոգիներին,

որոնք գիտեին այն խոսքերը և աղոթքնեը, որոնք պետք է ասվեին

մեռյալների այդ աշխարհում: Եվ

այսպես մարդը չի կարող տեսնել, թե ինչպես է Ռան անցնում նավակով:

Այդ բոլորը նկարված էր դամբարանների պատի վրա, որը վերցված էր

Մեռյալների գրքից: Այդ գրքի մի-մի օրինակ

թաղվում է պատվելի տղամարդկանց գերեզմաններում, որպեսզի նրանք

կարողանան կարդալ և հանգիստ անցնեն մեռյալների երկիրը:

Page 14: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

ՕսիրիսՕսիրիսՕսիրիսՕսիրիս ևևևև ԻսիդաԻսիդաԻսիդաԻսիդա

Այն օրերին, երբ Ռան պետք է թողներ Երկիրը, գուշակություն եղավ,

որաստվածուհի Գայկայի սերնդի մեջ կլինի մեկը, որը կփոխարինի նրան

երկրի վրա: Ռան անիծեց, որ Գայկան տարվա ոչ մի օր չկարողանա

երեխաներ ծնել:

Սգավոր Գայկան գնաց Տոտի մոտ օգնություն խնդրելու: Տոտը եռակի

իմսատության և հմայության ուսուցման աստված էր: Նա Ռաի որդին էր,

Page 15: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

որը սիրում էր Գայկային: Տոտը գիտեր, որ Ռաի

անեծքը ոչ-մի կերպ հնարավոր չէր վերացնել, բայց իր իմաստության

շնորհիվ նա ձևը գտավ: Նա մոտեցավ լուսնի աստված Քենսուին և

առաջարկեց խաղալ: Անընդհատ խաղալով Տոտը շահում էր Քենսուի

լույսը: Լինում էին պահեր, երբ լույսը այնքան էր պակասում, որ իրեն էլ

չէր բավականցնում սեփական լույսն ունենալու համար: Վերջապես

Տոտը հավաքեց իր շահած ողջ լույսը և դրանով հինգ հավելյալ օր

պատրաստեց, որոնք այնուհետև միացվեցին տարվա մնացած երեք

հարյուր վաթսուն օրերին:

Լուսինն էլ այդ օրվանից կրճատվում է ամսվա ընթացքում, հետո ողջ

ուժով լույս տալիս:

Հինգ օրերից առաջինում ծնվեց Օսիրիսը`

Գայկայի ավագ որդին, իսկ երկրորդ օրը ծնվեց Գորան` Օսիրիսի և

Իսիդայի որդին: Երրորդ օրը ծնվեց խավար Սեթը`չարության տիրակալը:

Չորրորդ օրը նրա դուստր Իսիսը լույս աշխարհ եկավ, իսկ երկրորդ

Page 16: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

դուստր Նիֆտիդան` հինգերորդ օրը: Այդպես չնայած Ռաի անեծքը

չվերացավ, բայց Գայկան երեխաներ ունեցավ:

Երբ ծնվեց Օսիրիսը շատ գուշակություններ եխան և հրաշքներ տեղի

ունեցան աշխարհով մեկ: Ձայն լսվեց, որը դուրս էր գալիս տաճարի

սրբավայրից Ֆիվայում Նեղոսի վրա: Որը հիմա Կառնակ են անվանում:

Ձայնը դիմում էր Պամիլես անունով մի առևտրականի, որը պետք է

մարդկանց հայտներ, որ Օսիրիսը ծնվեց` բարի և հզոր աստվածը,

որպեսզի ուրախություն բերի ողջ աշխարհին : Պամիլեսը այդպես էլ

արեց և ինչպես նրան հրամայված էր, մեծացրեց աստվածային երեխային,

ինչպես սեփականին:

Երբ Օսիրիսը մեծացավ, ամուսնացավ քրոջ` Իսիդայի հետ, սովորույթ,

որը պահպանում էին Եգիպտոսի հետագա թագավորները: Օսիրիսը

ամուսնացավ, որովհետև նա ինքը աստված էր և կարող էր ամուսնանալ

միայն աստվածուհու հետ:

Page 17: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

Երբ Իսիդան իր հմայության շնորհիվ իմացավ Ռաի գաղտնի անունը,

Օսիրիսը դարձավ Եգիպտոսի միակ տիրակալը և սկսեց թագավորել

երկրի վրա Ռաի պես: Նա գտավ մարդկանց, որոնք ապրում էին վայրի

կենդանիների պես: Նրանք կռվում էին իրար միջև և ուտում իրար, բայց

Իսիդան գտավ ցորենի և գարու հատիկներ, որոնք աճում էին մյուս վայրի

բույսերի հետ և մարդկի նրանց մասին չգիտեին:

Օսիրիսը սովորեցրեց նրանց, թե

ինչպես է պետք ցանել սերմերը, այն ժամանակ, երբ Նեղոսի ջրերը

բարձրանում էին ամենամյա վարարումների հետևանքով և թողնում

թարմ և բերքառատ նստվածքը դաշտերի վրա: Սովորեցնում էր, ինչպես

մշակել եգիպտացորենը, ծեծել ցորենը և չորացնելով այն, աղալ`

պատրաստելով ալյուր ու հաց թխել: Նա նաև սովորեցրեց խաղողից գինի

սարքել: Երբ Եգիպտոսի ժողովուրդը սովորեց հաց ստանալ և ուտել այն

կենդանիների միսը, որը Օսիրիսն էր սովորեցրել,

Օսիրիսը շարունակեց սովորեցնել նրանց, թե

ինչպես ապրել իրար հետ խաղաղ և երջանիկ, ուրախացնելով սեփական

Page 18: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

անձը երաժշտությամբ և պոեզիայով: Երբ

եգիպտացիները սովորեցին խաղաղ ապրել, Օսիրիսը որոշեց մյուս

ժողովուրդներին էլ սովորեցնել այդպես ապրել:

Նրա բացակայոթյան ժամանակ Իսիսն էր թագավորում նույնքան լավ և

իմաստուն:

Բայց չարակամ Սեթը նախանձում էր եղբորը և

Իսիդային և որքան շատ էին մարդիկ գովում Օսիրիսին, այնքան ավելի էր

Page 19: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

նա ատում եղբորը: Նրա մեջ ցանկություն առաջացավ սպանել եղբորը,

որպեսզի գրավի նրա տեղը, բայց Իսիդան այնքան ուշադիր էր, որ Սեթը

նրա կառավարման օրոք չկարողացավ ոչինչ ձեռնարկել: Երբ

վերադարձավ Օսիրիսը, Սեթը առաջինը

նրան դիմավորեց ծնկի գալով բարի աստված ու փարավոն Օսիրիսի

առաջ: Բայց նա իր պլանն էր մշակում իր յոթանասուներկու անազնիվ

ընկերներով, ինչպես նաև Եթովպիայի չար թագուհի Ասոյի հետ:

Սեթը հրամայեց պատճենել Օսիրիսի

մարմինը և կրծքաազարդ պատրաստել ողջ կրծքավանդակի համար

այնպես, որ դա կարողանա հագնել միայ Օսիրիսը: Կրծքազարդը

պատրաստեցին ամենաթանկարժեք և հազվագյուտ նյութերից`կեդրը

բերվել էր Լիվանից,սև փայտը`Կարմիր ծովի հարավից, քնզի այն

փայտանյութը, որ կար Եգիպտոսում, փափուկ էր և ոչ պիտանի:Հետո

տոն կազմակերպեցին Օսիրիսի պատվին չլսված չտեսնված, բայց

այնպես, որ բացի Օսիրիսից այնտեղ էին գտնվում միայն Սեթի

յոթանասուներկու չարագործները:Տոնի ամենաթեժ պահին Օսիրիսին

ներկայացրեցին կրծքազարդը:Թագավորը հիացած էր սև փայտի ու

կեդրի մեջ ագուցված հազվագյուտ թանկարժեք քարերով ու ոսկյա և

արծաթյա զարդարանքներով:Նա հայտարարեց, որ կրծքազարդը

կպատկանի նրան, ում չափսերը կհամընկնեն նրան, բայց ներկաներից ոչ

ոք հարմար չէր, որովհետև կրծքազարդը Օսիրիսի համար էր

Page 20: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

պատրաստված: Վերջապես

Օսիրիսը որոշեց փորձել ու տեսնելով, որ իրեն շատ է սազում գոչեց.<Այս

զարդը իմն է>: <Այո,այն ձերն է ու

կլինի ձերն ընդմիշտ>,_ասաց Սեթը և փակեց կրծքազարդն այնպես, որ

Օսիրիսը չկարողանա շարժվել: Նրա

օգնականները զմուռսով փակեցին ճեղքերը ու արճիճով զմռսեցին, որից

հետո Օսիրիսի հոգին լքեց մարմինը:Մարմինը փակեցին սնդուկի մեջ ու

գցեցին Նեղոսը:Նեղոսի աստված Հափին սնդուկը հասցրեց Կանաչ ծով,

որտեղից էլ այն ընկավ Փյունիկիայի ափը Բիբլոս քաղաքի մոտ:Ալիքները

Page 21: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

նրան գցեցին տամարիսկի ծառերի վրա և ծառը ծաղիկներ ու տերևներ

բխեցրին, որպեսզի բարի աստված Օսիրիսի մարմինը հանգիստ

առնի:Փյունիկիայի արքա Մալքանդերն ու նրա թագուհի Աստարտան

եկան ծովի ափ, որպեսզի տեսնեն հրաշք ծառը,որը մեծանալով ծածկել էր

սնդուկը: Օսիրիսի մարմինը մնացել էր ծառաբնում:Թագավորը

հրամայեց կտրել ծառը, որպեսզի իր պալատի համար սյուն կանգնեցնի

ու ծառաներն այդպես էլ արեցին:Բոլորը զարմանում էին նրա բուրմունքի

ու գեղեցկության վրա, բայց ոչ ոք չգիտեր, որ այդ գերանի մեջ է աստծո

մարմինը:Այդ ժամանակ եգիպտոսում Իսիդան տագնապի մեջ էր:Նա

վաղուց էր կասկածում Սեթին, բայց բարեսիրտ Օսիրիսը չէր հավատա

եղբոր չարակամությանը:Իսիդան զգաց ամուսնու մահը,չնայած այդ

մասին նրան ոչ ոք չէր ասել ու փախավ դելտայի ճահիճները, հետը

տանելով որդուն`Գոռին:Նա հանգրվանեց մի փոքրիկ կղզում, որտեղ

երեխայի խնամքը հանձնեց աստվածուհի Բուտոյին:Որպեսզի Սեթից

ավելի ապահով թաքնվեն, Իսիդան արձակեց կղզին իր իշխանությունից,

այնպես որ նա լողում էր ազատ ու ոչ ոք չէր կարող ասել որտեղ է նա

գտնվում:Հետո Իսիդան գնաց փնտրելու Օսիրիսին, որպեսզի նրա

մարմնի վրա հմայություններ կատարելով հոգուն հնարավորություն տա

անցնել իրեն հասանելիք ճանապարհը դեպի արևմուտք:Շատ թափառեց

նա Եգիպտոսում, հարցրեց բոլորին, բայց անարդյունք: Նրա

հմայություններն էլ այդ գործում իրեն չէին

օգնում:Վերջապես տեղի երեխաներից իմացավ, որ ինչ որ սնդուկ էր

լողում գետն ի վար դեպի Կանաչ ծով:Իսիդան հասնելով Բիբլոս քաղաք,

նստեց ծովափին, որտեղ լողանում էին Աստարտա թագուհու

նաժիշտները:Իսիդան նրանց սովորեցրեց յուրահատուկ ձևով հյուսել

մազերը:Երբ աղջիկները մոտեցան պալատին, բոլորը տեսան, նրանց

սանրվածքները, որոնք կարծես կապված էին գեղատեսիլ պարաններով

ու նրանք նմանվել էին զարմանալի փերիների և թագուհին հարցրեց

Page 22: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

նրանց, թե ով է նրանց այդպես սովորեցրել:Նրանք պատմեցին ծովի

ափին իրենց հանդիպման մասին:Թագուհին առաջարկեց Իսիդային

ծառայել իր պալատում և խնամել թագաժառանգ Մաներոսին ու մյուս

երեխաներին,որոնցից մեկը`Դիկտիսը ծանր հիվանդ էր:Իսիդան նրանց

ներկայացել էր ծեր կնոջ տեսքով ու ոչ ոք չգիտեր, որ նա Եգիպտոսի

ամենահզոր աստվածուհին է:Շուտով հիվանդ Դիկտիսը արդեն ուժեղ ու

առողջ էր: Իսիդան նրան էր տվել իր մի մատը, որ

երեխան ծծի:Իսիդան շատ սիրեց տղային ու որոշեց նրան անմահ

դարձնել:Նա դարձավ լույսի գունդ ու սկսեց պտտվել տղայի

շուրջ:Աստարտան, երբ տեսավ տղային, կարծեց, թե նա կրակով է

համակվել ու նետվեց դեպի նա, այդպիսով խախտելով հմայությունը:Այդ

ժամանակ Իսիդան իր տեսքն ընդունեց ու թագուհին ծնկի եկավ ,

տեսնելով իր առաջ շողացող աստվածուհուն:Մալքանդերն ու

Աստարտան նրան առաջարկեցին շքեղ գանձեր, բայց աստվածուհին

նրանցից ուզեց միայն առաստաղը պահող տամարիսկի սյունը և այն,

ինչը զետեղված է նրանում: Ստանալով սյունը, նա

դուրս բերեց աստծո մարմինը կրծքազարդի մեջ փակված, իսկ սյունը

Page 23: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

վերադարձրեց Մալքանդերին ու Աստարտային, որոնք սյունը պահում

էին որպես սրբություն, քանզի նրանում էր գտնվել աստծո մարմինը:Երբ

Իսիդան տեսավ կրծքազարդը, որը դարձել էր դագաղ նրա համար,

այնպես ճչաց, որ փոքրիկ Դիկտիսը մեռավ նրա ձայնից:

Իսիդան Օսիրիսի մարմինը զետեղեց նավի վրա ,

որը տրամադրել էին թագավորն ու թագուհին ու մեկնեց Եգիպտոս:Նրա

հետ մեկնեց Մաներոսը`Բիբլոսի իշխանը, բայց նա երկար չմնաց

Իսիդայի հետ, որովհետև նրան կործանեց իր

հետաքրքրասիրությունը:Երբ նավը շարժվեց, Իսիրիսը բացեց

կրծքազարդի կափարիչը և նկատելով որ իշխանը գաղտնի հետևում է

ուսի վրայից, շրջվելով այնպիսի ցասկոտ հայացք գցեց Մաներոսի վրա,

որ նա քարացած ընկավ նավի վրայից ծովը:Հաջորդ օրը նավն անցնում էր

Ֆեդր գետի կողքով, որի ջրերն այնքան սրընթաց էր, որ սպառնում էր քշել

նրանց ծովի խորքը:Իսիդան անիծեց գետին ու նա ցամաքեց այդ

օրվանից:Երբ հասան Եգիպտոս, նա Օսիրիսի մարմինը թաքցրեց

դելտայի ճահիճներում , հետո շտապեց այն կղզին, որտեղ Բուտոն հոգ էր

տանում փոքրիկ Գոռին:

Սեթը այդ գիշեր որսորդություն էր անում, որովհետև գիշերը լի էր

չարությամբ:Հանկարծ տեսավ կրծքազարդը ու ճանաչեց:Չարությունից

նրա հայացքը բոցավառվեց կարմիր ծխով ու նա սկսեց փոթորկել ինչպես

անապատային հովազը հարավում:Նա կոտրեց կրծքազարդը, նրա միջից

հանելով Օսիրիսի մարմինը ու պատառոտեց այն տասնըչորս մասերի և

շպրտեց Նեղոսի ողջ ափերով մեկ, որ կոկորդիլոսները կարողանան

ուտել նրան:

<Ասում եք չի կարելի աստծո մարմինը ոչնչացնել, բայց ես արեցի դա>,

նրա ծիծաղը արձագանքում էր ողջ երկրով մեկ և ով էլ լսում էր,

Page 24: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

սարսափից թաքնվում էր: Այժմ էլ Իսիդան

սկսեց ամուսնու որոնումները, բայց այս անգամ նրան էր օգնում

Նեֆտիդան, որը լքելով իր չարագործ ամուսնուն, միացել էր

քրոջը:Անիբուսը`Սեթի և Նեֆտիդայի որդին, բորենու կերպ ընդունած

օգնում էր նրանց:Երբ Իսիդան շրջում էր , նրան ուղեկցում էին յոթը

կարիճ :Երբ Իսիդան շրջում էր դելտայի ջրերով պապիրուսից

պատրաստված նավակով, կոկորդիլոսները նրան չէին դիպչում և ոչ էլ

Օսիրիսի մարմնի կտորներին:Հետագայում ով էլ փորձում էր

պապիրուսե նավակով լողալ գետում,կոկորդիլոսները նրանց ձեռք չէին

տալիս, մտածելով, որ դա Օսիրիսն է ու Իսիդան:

Աստիճանաբար հավաքելով ամուսնու մարմնի մասերը, Իսիդան այն

վայրում, որտեղ գտել էր դրանք, տաճար էր կառուցել տալիս, այնտեղ

կատարելով թաղման արարողություն:Եվ այդպես տասներեք վայր

համարվում էին Օսիրիսի մահվան սրբավայր, սակայն Իսիդան այնքան

խնամքով էր թաքցնում մարմնի մասերը, որպեսզի էլ ոչ ոք չկարողանա

պղծել աստծո մարմինը:Միայն մի մասը չկարողացավ գտնել Իսիդան,

որովհետև որոշ տեսակի ձկներ կերել էին այն:Այդ ձկները պիղծ

համարվեցին և ոչ մի եգիպտացի չէր ուտում այդ ձկնատեսակից:Սակայն

Page 25: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

Իսիդան տաճարներից ոչ մեկում չթաղեց Օսիրիսի մարմնի մասերը, այլ

հավաքելով դրանք, կախարդանքով լրացրեց կորսված մասը, որպեսզի

նա ամբողջական դառնա, զմռսեց մարմինը ու թաքցրեց այն տեղում, որի

մասին միայն ինքը գիտեր:Միայն դրանից հետո Օսիրիսը կարողացավ

անցնել հոգուն հատկացված ճանապարհով և անցնելով մեռյալների

աշխարհը, դարձավ մեռյալների տիրակալը, մինչև վերջին

ճակատամարտը, երբ Գոռը կմեռնի և Օսիրիսը նորից կվերադառնա

երկիր:

Մինչև Գոռը մեծանում էր, Օսիրիսի հոգին հաճախ այցելում էր

նրան,սովորեցնելով այն ամենը, ինչը պիտի իմանա ռազմիկը, որը պետք

է պայքարի Սեթի դեմ մարմնի մեջ և հոգում:

Մի օր Օսիրիսը հարցրեց Գոռին.<Որն է ամենաազնվագույն արարքը>:

Նա պատասխանեց.<Յուրաքանչյուրը պետք է վրեժ լուծի իր մոր և հոր

համար>

Օսիրիսին պատասխանը դուր եկավ ու նա շարունակեց.<Որն է

ամենահարմար կենդանին, որի օգնությամբ կարելի է կռվի դաշտ դուրս

գալ>:

<Ձին>,_պատասխանեց Գոռը:

<Իսկ միգուցե առյուծը ավելի հարմար կլինի>,_հարցրեց Օսիրիսը:

<Այո, առյուծը կռվի ժամանակ կօգնի, բայց թռչող թշնամուն հասնելու և

կասեցնելու համար, ձին ավելի հարմար է>:

Այդ լսելով, Օսիրիսը հասկացավ, որ ժամանակն է Սեթին պատերազմ

հայտարարելու:Նա հրամայեց բանակ հավաքել ու շարժվել Նեղոսն ի

Page 26: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

վեր, որպեսզի նրան հասնեն անապատներում:Գոռը ուժերը հավաքելով,

սկսեց պատերազմը:Նրան օգնության եկավ Ռան`աստվածների փայլուն

հայրը իր ոսկյա նավակով, որը լողում էր երկնքում:Մինչև մեկնելը, Ռան

մի կողմ տարավ Գոռին, որ նայի նրա կապույտ աչքերի մեջ, քանզի ով

նայում է նրա աչքերի խորքը, այնտեղ տեսնում է ապագան:Հանկարծ

Ռան մի սև վարազ տեսավ ու գոչեց.<Նայիր, ինչ մեծ է>:Գոռը նայեց

վարազին ու գոռաց ցավից, որովհետև դա Սեթն էր վարազի

կերպարանքով նայել Գոռի աչքերի մեջ ու կրակ լցրել այնտեղ:

Շատ ճակատամարտեր եղան, բայց վերջինը, որը եղավ Էդֆուի մոտ

Գոռի տաճարի, որը մինչ այժմ էլ մնացել է մարդկանց հիշողության մեջ:

Սեթը մ եծ կարմիր

գետաձիու կերպ ստացած դուրս եկավ ու անեծքներ տեղաց Գոռի և

Իսիդայի հասցեին ու ձայնը նրա որոտի պես գալարվեց երկնքով մեկ և

փոթորիկ սկսվեց:Բայց Գոռը նավակի վրա մնաց և նման էր արևի շողին

խավար ամպերի մեջ:

Գոռը գեղեցիկ երիտասարդի տեսքով երեք մետրից ավելի հասակով, որը

ձեռքում ինը մետրանոց նիզակ ուներ:Սեթը բացեց

Page 27: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

հուժկու երախը, որ կուլ տա Գոռին ու նրա

զորքը, իսկ փոթորիկը պիտի ցրեր նրանց նավակները, բայց Գոռը նետեց

իր նիզակը ուղիղ գետաձիու երախը, խոցելով նրան մինչև ուղեղը ու

սպանելով նրան:Փոթորիկը հանդարտվեց ու երկինքը պարզվեց:Էդֆուի

բնակիչները դուրս եկան ողջունելու Գոռին:

Բայց մարդիկ հավատում էին, որ գլխավոր ճակատամարտը դեռ առջևում

է և Գոռը այս անգամ վերջնականապես կհաղթի նզովյալ Սեթին և

Օսիրիսը կհառնի մեռյալներից` իր հետ բերելով բոլոր նրանց, ովքեր

հավատարիմ են եղել նրան: Այդ

պատճառով էլ եգիպտացիները զմռսում են իրենց մեռյալներին ու

պահպանում նրանց բոլոր օրգանները, որպեսզի պատվարժան հոգիները

վերադառնալով իրենց մարմինը պատրաստ տեսնեն ապրելու համար

բարեսիրտ աստված Օսիրիսի թագավորության մեջ:

Page 28: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

ԱրքայազնըԱրքայազնըԱրքայազնըԱրքայազնը ևևևև

ՍֆինքսըՍֆինքսըՍֆինքսըՍֆինքսը

Մի արքայազն կար Եգիպտոսում անունը`Թութմոս,որը փարավոն

Ամենհոթեպի որդին էր ու Թութմոս երրորդի թոռը:Նա շատ եղբայրներ

ուներ և քանի որ փարավոնի սիրելի որդին էր, նրան չէին սիրում ու

անվերջ դավեր էին նյութում:Դրանից նա իրեն շատ դժբախտ էր զգում և

աշխատում էր Մեմֆիսի պալատում չերևալ այն ժամանակ, երբ

փարավոնը այցելուներ էր ընդունում:

Նա շատ ճարպիկ ու բանիմաց տղա էր ու բոլոր

զինավարժություններին անվրեպ ու քաջ էր: Նա լավ նետաձիգ էր ու

կարողանում էր նետը խփել մյուսի ուղիղ մեջտեղը, նա հրաշալի հեծյալ

էր ու ձիերը նրա քամուց էլ արագավազ էին:Նա տեսնում էր այծյամին

Page 29: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

շատ ու շատ բլուրներից այն կողմ, իսկ առյուծին նշմարում էր անապատի

բազում ավազաբլուրներից այն կողմ գտնվող քարայրներում:

Մի օր , երբ հերթական անգամ փախավ փարավոնի պալատից, իր

հավատարիմ ծառաների հետ գնաց առյուծի որսի, սլանալով իր կառքով

դեպի Նեղոսի հեռավոր ափերը: Նրանք

շարժվեցին արևի առաջին շողերի հետ, քանի կեսօրվա տապը վրա չէր

տվել:Աստիճանաբար արևը ավելի ու ավելի այրող էր դառնում և նրանք

հասան Գիզայի բուրգերին, որոնք կառուցել էին չորրորդ դինաստիայի

փարավոնները:Թութմոսը հրամայեց իրեն սպասել ու մենակ գնաց դեպի

բուրգերը, ցանկանալով աղոթել Հարմաշիսին:Վերջապես հասավ նա

Հաֆուի, Հաֆրի, Մենկաուրի բուրգերին, որոնց ողորկ կողերը շողում էին

արևի պայծառ շողերի ներքո, իսկ ոսկյա գագաթները ցույց էին տալիս

Ռաի նավակի տեղը, որը լողում էր բարձրում:Թութմոսը նայում էր

վախեցած ու ակնածանքով քարերի զանգվածին, բայց նրա

ուշադրությունը գրավեց հսկայական գլուխը, որը երևում էր ավազի

միջից:Դա Հարմաշիսի`ծագող արևի հսկայածավալ քանդակն էր, որը

առյուծի մարմին ուներ:Նա այդպիսի տեսք էր ստացել, Սեթի դեմ

պատերազմի ժամանակ:Հաֆրը նրան անվանել է <Սֆինքս> ու հրամայել

նրան կերտել ամուր քարից, որ կանգուն մնա իր Բուրգի կողքին:Հաֆրի

մահից հետո, անապատի քամին, որը փչում էր Սֆինքսին հակառակ,

նրան թաղեցին ավազների տակ:

Page 30: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

Կեսօրվա արևը այրում էր Թութմոսի գլուխը, որը կանգնած Սֆինքսի

առաջ աղոթում էր Հարմաշիսին:Հանկարծ նրան թվաց, թե քարե հսկան

շարժվեց, խորը հոգոց հանեց և դժվարությամբ, կարծես ցանկանալով

վրայից թոթափել ավազի ծանրությունը, ցնցվեց:Նրա աչքերը, որ

լազուրից էին հանկարծ կյանքով լցվեցին ու իրենց բարձրությունից

նաեցին արքայազնի վրա:Սֆինքսը խոսեց նրա հետ հզոր ձայնով, բայց

հոր նման սիրալիր:

_Նայիր ինձ, Թութմոս, Եգիպտոսի արքայազն, ես Հերմաշեսն եմ`բոլոր

փարավոնների հայրը Վերին և Ներքին Եգիպտոսի, որը ձեզ իրավունք է

տվել կրկնակի թագ կրել գլխին, երբ նստած եք Հյուսիսային ու

Հարավային երկրների գահին ու աշխարհի բոլոր ազգերը գալիս ու

խոնարհվում են ձեր առաջ:Այդ ամենից բացի ես եմ ձեզ տալիս

երկարակյացությունն ու առողջությունը, որը դուք ունեք:

_Թութմոս, իմ դեմքը շրջված է քո կողմ, իսկ սիրտս հակված է դեպի քեզ,

որպեսզի քեզ միայն բարիք բերեմ: Նաիր, թե ինչպես է ավազը շուրջս

կուտակվել: Նա խեղդում է ու իր խորքում պահում ինձ, թաքցնելով իմ

պատկերը ձեր աչքերից: Խոստացեք ինձ, որ ամեն ինչ կանեք, ինչպես

որդին է անում հոր համար` ապացուցելով, որ իմ որդին եք ու մոտ եք ինձ

այնպես, ինչպես ես եմ ձեզ հետ ու ես կուղղեմ դեպի ձեզ ողջ բարիքն ու

առողջությունը:

Page 31: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

Այդ ժամանակ Թութմոսը առաջ գնաց, ու նրան թվաց, որ Հարմաշիսի

աչքերը փայլեցին այնպես պայծառ, որ կուրացրին նրան և երկիրը մթնեց

ու շրջվեց նրա շուրջ և տղան ուշագնաց եղավ: Երբ ուշքի եկավ, արևն

արդեն մայր էր մտնում:

_Հարմաշիս, հայր իմ,-գոչեց նա, - և դուք` Եգիպտոսի աստվածներ, վկա

եղեք իմ երդմանը: Եթե ես դառնամ Եգիպտոսի փարավոն, առաջինը

կազատեմ այս արձանը ավազից և տաճար կկառուցեմ ձեզ համար:

Թութմոսը վերադարձավ Մեմֆիս և այդ օրվանից հաջողությունը նրան

ժպտաց: Շատ շուտով Ամենհոթեպը նրան ժառանգ հայտարարեց բոլորի

առջև: Թութմոսը իսկապես դարձավ Եգիպտոսի թագավոր` նրա

փարավոններից վեհագույնը:

Հետգրություն

Թութմոս IV-ը Եգիպտոսի փարավոն դարձավ ու նրա մահից հետո

Սֆինքսը նորից մինչև վիզը թաղվեց ավազների մեջ ու նրան

ազատագրեցին հնագետները: Սֆինքսի թաթերի արանքում

հնեաբանները գտան սրբատեղիի մնացորդներ, որտեղ դրված էր կարմիր

գրանիտե սալ: Նրա վրա հիերոգլիֆներով գրված էր պատմությունը

արքայազնի և Սֆինքսի: Այնտեղ ասվում էր նաև, որ սրբատեղին

կառուցվել է Թութմոս չորրորդի խոստման համաձայն նրա

տիրակալության առաջին տարվա երրորդ ամսում և Սֆինքսը կանգնած

էր բոլորի աչքի առաջ այնպես, ինչպես Հաֆրի ժամանակ էր, երբ

աշխարհը դեռ երիտասարդ էր:

Page 32: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

ՏոտիՏոտիՏոտիՏոտի գիրքըգիրքըգիրքըգիրքը Եգիպտոսի հզոր փարավոն Ռամզես Մեծը մի տղա ուներ Սեթնա

անունով:Մինչ մյուս որդիները որսով էին զբաղվում և ռազմարվեստ

սովորում, նա առանձնանում էր և օրերով կարդում ու գրում նույնիսկ

ամենահին հիերոգլիֆները: Նա ուսումնասիրում էր հին եգիպտական

լեզուն ու կախարդությունը և նրա նմանը չկար նույնիսկ Ամոն-Ռաի,

Պտահայի ու Տոտի տաճարներում ծառայող քրմերի մեջ: Մի անգամ նա

հին պապիրուսներում կարդաց մի կախարդի մասին, որը իրենից ուժեղ և

ուսյալ էր` Նեֆրեքեփթա անունով, որը կարողացել էր ձեռք բերել Տոտի

գիրքը, որի օգնությամբ մարդը կարող է հմայել երկինքն ու երկիրը և

իմանալ թռչունների ու գազանների լեզուն: Պապիրուսում գրված էր նաև,

որ այդ գիրքը թաղված է Նեֆրեքեփթայի հետ: Սեթնան հանգիստ չէր

գտնում, ցանկանալով ձեռք բերել այդ գիրքը: Նա հորը խնդրեց իրեն

թագավորական նավ տալ և եղբոր` Անհերույի հետ ճանապարհ ընկավ:

Եղբայրները գտան գերեզմանը և Սեթնան կախարդական խոսքեր շշնջաց

ու դռները բացվեցին նրա առաջ: Նա գտավ Նեֆրեքեփթայի մարմինը, իսկ

նրա կողքին երկու թափանցիկ հոգիների` կնոջ և երեխայի տեսքով:

Page 33: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

Կասերի` հոգիների արանքում, մահացածի կրծքին դրված էր Տոտի

գիրքը: Սեթնան ասաց.

_Մեռյալ փարավոնի, մեռյալ որդի Նեֆրեքեփթա` հզոր գրագիր և դուք`

ում Կասերը նստած են նրա կողքին, իմացք, որ ես Սեթնան եմ` Պտախ

աստծո քուրմը, Ռամզես Մեծի որդին և ես եկել եմ Տոտի գրքի ետևից, որը

ձեզ է պատկանել ձեր երկրային կյանքի ընթացքում: Խնդրում եմ, տվեք

այն ինձ, քանզի ես չեմ ուզում ուժով, կամ կախարդությամբ նրան

տիրանալ:

Այդժամ կնոջ Կասն ասաց.

_Մի վերցրու այս գիրքը, այն քեզ դժբախտություն կբերի: Ես կպատմեմ

քեզ մեր պատմությունը:

Ես Նեֆրեքեփթայի կինն եմ և մենք Ամոն-Հոթեփի երեխաններն ենք: Երբ

մեծացանք, ըստ ավանդույթի մեզ ամուսնացրեցին և մենք տղա

ունեցանք, որին Մերաբ անվանեցինք և որի Կասը նստած է իմ դիմաց:

Մենք երջանիկ էինք, մինչև այն օրը, երբ ամուսինս, որը մեծ կախարդ և

իմաստուն էր, իմացավ Տոտի գրքի մասին մի քրմից: Սիրտս վատ բան էր

կասկածում, բայց ամուսինս ինձ չլսեց: Նա իմացավ, որ այս գիրքը

պահվում է Նեղոսի մեջտեղում, երկաթյա տուփի մեջ, որտեղ դրված էր

բրոնզյա տուփը, որի մեջ էր գտնվում պլատան ծառի փայտից

պատրաստված ևս մի տուփ, որի մեջ կար փղոսկրից ու սև փայտից ևս

մեկը, նրա մեջ էլ արծաթյա, իսկ վերջինիս մեջ էլ ոսկյա տուփ, որի մեջ էլ

դրված էր Տոտի գիրքը:Մենք թագավորական նավակով լողացինք դեպի

Page 34: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

Իզիդայի ու Գոռի տաճարը: Այնտեղ մենք

աստվածներին զոհեր մատուցեցինք:Առավոտյան նա ինձ ու Մերաբին

թողեց այնտեղ, իսկ ինքը գնաց գետափ, որտող կախարդությամբ շատ

տղամարդ ստեղծեց ու հրամայեց ենթարկվել իրեն:Նա հրամայեց

ավազով ցամաքեցնել գետը մինչև կենտրոնը, որտեղ դրված էր երկաթյա

տուփը, որը պատված էր օձերով ու կարիճներով, իսկ ներսում կար ևս մի

օձ, որին սպանելն անհնար էր:

Հինգ օր հետո նա հասավ գետի կենտրոնին, որտեղ գտավ տուփը:Այն

իսկապես պատված էր կարիճներով ու օձերով, որոնց նա հմայուրյամբ

անշարժացրեց ու ներս մտավ :Ներսում տեսավ անմահ օձին, որը

ստեղծվել էր սպանելու համար բոլոր նրանց, ովքեր կփորձեին տիրանալ

գրքին:Նա թրով կիսեց օձին մեջտեղից, բայց նրա կիսված մասերը կպան

իրար ու օձը նորից հարձակման անցավ:Այս անգամ Նեֆրեքեփթան թրով

կիսեց օձին ու նրա երկու կեսիմիջև ավազ լցրեց, որի պատճառով օձը

այլևս չկարողացավ կենդանանալ ու

Նեֆրեքեփթան անցավ նրա

կտրված մարմնի կողքով , բացելով հաջորդ պատուհանը, որի ետևում

Page 35: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

հաջորդ ու հաջորդ տուփերը, մինչև նրանց միջից դուրս բերեց Տոտի

գիրքը: Նա անհամբեր կարդաց առաջին

տողերը, որից ստացավ երկիրն ու երկինքը հմայելու ուժը, կեսը

կարդալով նա սկսեց հասկանալ գազանների ու թռչունների լեզուն, իսկ

ողջ էջը կարդալով, նրա հայացքն ու միտքը մխրճվեցին երկնքի ու երկրի

խորքերը , որտեղ նա տեսավ արևն ու աստղերը լուսնի հետ:

Մյուս էջերը կարդալով նա տեսավ

աստվածներին, որոնք թաքնված են մահկանացուների հայացքից ու

նրանց բոլոր գաղտնիքները:Երբ վերադարձավ, ինձ էլ տվեց կարդալու և

նույն ուժը ես էլ ստացա:Նա գրքից արտագրեց հմայության խոսքերը ու

ջրով լվանալով դրանք թղթի վրայից, խմեց այդ ջուրը և իր մեջ ներառեց

գրքի իմաստությունը:

Նա ուրախացած վերցրեց մեզ ու մենք Նեղոսն ի վար ճանապարհ

ընկանք:Հանկարծ մի աներևույթ ուժ խլեց մեր տղային նավի վրայից ու

ջուրը գցեց:Նեֆրեքեփթան իր կախարդության ուժով ետ բերեց նրա

մարմինը ջրից, բայց ոչ մի հմայություն նրան չօգնեցին մեր երեխայի

կյանքը ետ բերելու:Նա իր կախարդությամբ կանչեց Մերաբի հոգուն:Մեր

որդու Կասը եկավ մեր առաջ ու պատմեց, որ մեծն աստված Տոտը

իմանալով Նեֆրեքեփթայի հանդգնության մասին, բողոքել է Ռա

աստծուն, որը նրան իշխանություն է տվել նրա վրա վիշտ բերելու,

զրկելով նրան կնոջից ու երեխայից:Նույն կերպ էլ Տոտը վարվեց ինձ հետ,

Page 36: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

խեղդելով գետում:Նեֆրեքեփթան իմ հոգու հետ էլ խոսեց ու ես պատմեցի

ինչ գիտեի:Նա ինձ ու մեր տղային թաղեց ու սգալով մտավ

նավ:Փարավոնը լսելով այս պատմության մասին, եկավ խոսելու

Նեֆրեքեփթայի հետ, բայց նրան մեռած գտավ, իսկ գիրքը կապված էր

նրա կրծքին:Նեֆրեքեփթային մեծ շուքով դամբարան իջեցրին, իսկ մենք

միշտ գալիս ենք նրա մոտ, տեսնելու նրան:

Ես պատմեցի քեզ ամենը այս գրքի մասին, որը դուք ցանկանում եք

վերցնել մեզնից, այնինչ նրա համար մենք մեր կյանքով ենք հատուցել:

Երբ Սեթնան լսեց Ահուրայի հոգու պատմությունը, սարսափեց, բայց

այնքան մեծ էր գրքին տիրանալու ցանկությունը, որ ասաց.

_Տուր ինձ այդ գիրքը, թե չե ես այն ուժով կխլեմ:

Ահուրայի ու Մերաբի Կասերը վախեցած ետ քաշվեցին, բայց հանկարծ

Նեֆրեքեփթայի Կասը հառնեց Սեթնայի առաջ ու դիմեց դեպի նա ,

ասելով.

_Սեթնա, եթե լսելով այն ամենը, ինչ քեզ պատմեց իմ կին Ահուրան, դու

չզգուշացար, ապա ես քեզ հնարավորություն կտամ տիրանալու նրան,

բայց դու պետք է ինձ հետ շախմատ խաղաս ու եթե հաղթես, այն քոնը

կլինի:

_Պատրաստ եմ, ասաց Սեթնան:

Սակայն Նեֆրեքեփթան անընդհատ հաղթում էր նրան ու ամեն

հաղթանակից հետո Սեթնան խրվում էր հողի մեջ, սկզբում մինչև

ծնկները, հետո գոտկատեղը, վերջապես մինչև վիզը:

Սեթնան հուսահատ կանչեց եղբորը ու

խնդրեց, որ Պտահայի տաճարի սուրբ ամուլետը դնի իր

գլխին:Նեֆրեքեփթան այս անգամ էլ հաղթեց նրան, բայց եղբայրը

Page 37: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

ամուլետը դրեց Սեթնայի գլխին ու նա հողից դուրս ցատկեց , խլեց գիրքը

ու դուրս փախավ եղբոր հետ:Նրա ետևից դամբարանի դռները

փակվեցին, կարծես չէին բացվել:

Նրանց ետևից լսվեց Ահուրայի կանչը.

_Ավա~ղ, ողջ հզորությունը գնաց մեզնից:

_Ոչինչ, սիրելի Ահուրա,_պատասխանեց Նեֆրեքեփթան,_ես այնպես

կանեմ, որ նա աղաչանքով ետ կգա ինձ մոտ, երկճյուղ փայտով ու

վառվող կաթսան գլխին:

Երբ Սեթնան վերադարձավ հոր մոտ ու պատմեց , թե ինչպես էր ձեռք

բերել գիրքը, փարավոնն ասաց.

_Ետ վերադարձրու այդ գիրքը, այն քեզ դժբախտություն կբերի:

Բայց որդին նրան չլսեց ու վերադարձավ իր տուն ու ողջ օրը անց էր

կացնում գրքի ուսումնասիրությամբ զբաղվելով:

Մի անգամ տաճարում նա մի աղջկա տեսավ աստվածային

գեղեցկությամբ:Նա հմայված նայում էր չքնաղ արարածին, նրա ոսկյա

գոտուն ու գլխազարդին`ագուցված բազմերանգ թանկագին

քարերով:Աղջիկը խոնարհվել էր Պտահայի առաջ:Նա իմացավ, որ

Page 38: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

դիցուհու անունը Թաբուբուա էր ու դուստրն էր կատուների տաճարի

քուրմի:Սեթնային թվում էր, թե Խաթոր աստվածուհին է նրան

կախարդել, նա մոռացավ ամեն ինչ, նույնիսկ Տոտի գիրքը: Սեթնան

ցանկացավ ամուսնանալ աղջկա հետ, բայց նա ասաց.

_Ես չեմ կարող քո կինը դառնալ, քանի-որ դու ամուսնացած ես ու

երեխաներ ունես: Խնդրիր քո տաճարի քրմին, որ նա քեզ բաժանի

կնոջիցդ, իսկ երեխաներին տուր Բաստետ տաճարի կատուներին, որ

ուտեն, որովհետև ես չեմ հանդուրժի, որ նրանք հետագայում մեր

երեխաների դեմ չարիք գործեն:

_Ես ամեն ինչ կանեմ այնպես, ինչպես դու ասացիր ,- ասաց Սեթնան: Այդ

լսելով աղջիկը կանգնեց իր ողջ գեղեցկությամբ ու նրան մեկնեց գինով

թասը: Դրսից լսվում էին երեխաների ճիչերը, որոնցից յուրաքանչյուրին

Սեթնան ճանաչում էր, քանզի ինքն էր նրանց մեծացրել: Սեթնան խմեց

գինին ու շրջվեց դեպի Թաբուբուան, գրկելով ու ասելով նրան.

_Սիրելիս, իմ երեխաները սպանված են, ես ոչինչ չունեմ բացի քեզնից, ու

ամեն ինչ կտամ քո համար, արի ինձ մոտ, սեր իմ:

Սեթնան գրկեց աղջկան, բայց հանկարծ աղջիկը անհայտացավ,

վերածվելով զզվելի մումիայի: Նա սարսափած ճչաց ու տեսավ, որ

պառկած է անապատում ճանապարհի կոխքին: Անցորդները ծիծաղում

էին նրա վրա, իսկ ոմանք էլ խղճալով հագուստ տվեցին նրան: Հասնելով

Մեմֆիս մուրացկանի պես, նա տեսավ, որ ամեն ինչ երազ էր ու

հասկացավ, որ այդ երազը իրեն զգուշացնում էր, որ ամեն ինչ այդպես էլ

կլինի: Նա վերցրեց Տոտի գիրքը, երճյուղ փայտե գավազանը, գլխին

կաթսա հագցրեց ու գնաց դեպի Նեֆրեքեփթայի դամբարանը:

Հասնելով այնտեղ նա կախարդությամբ բացեց դամբարանի դռները ու

ներս մտավ: Նեֆրեքեփթայի հոգին կանգնեց նրա առաջ ծիծաղելով.

Page 39: ՌաՌՌաաՌա · ՌաՌՌաաՌա Սկզբում, երբ դեռ չկար հողը Եգիպտական, ողջը խավար էր ու ոչինչ չկար, բացի հսկայական

_Չկարծես, թե ես ներեցի քեզ: Որպեսզի երազդ իրականություն չդառնա

դու պետք է, կնոջս ու երեխայիս մումյաները գտնես ու բերես իմ

դաբարան, որպեսզի մենք միասին լինենք մինչև Օսիրիսի վերադարձը:

Սեթնան հուսահատության մեջ էր, որովհետև չգիտեր, թե որտեղ են

նրանք թաղված: Նա հանդիպեց մի զառամյալ ծերունու, որը պատմեց, որ

իր մանկության տարիներին պապու պապից, որը նույնքան զառամյալ էր,

ինչպես ինքը հիմա, որ մանուկ հասակում նա լսել է, թե ինչպես է

Ամոնհոթեփը նրանց մարմինները դամբարանն իջեցրել:

Ուղեկցելով Սեթնային դեպի նրանց դամբարանը, ծերունին

անհայտացավ և Սեթնան հասկացավ, որ դա Նեֆրեքեփթան էր: Մեծ

շուքով նա մումիաները տեղափոխեց Նեֆրեքեփթայի դամբարան: Տոտի

գիրքը դրեց նրա կրծքին ու դուրս եկավ իր ետևից զմռսելով դամբարանի

դռները: Նա կախարդանքով ավազով ծածքեց դամբարանը ու մոգությամբ

հողմ ստեղծեց, որն էլ առհավետ մարդկանց աչքերից ծածքեց

դամբարանը:

Այդպես նրանք միասին կլինեն մինչև Օսիրիսի վերադարձը: