Սարդերի ՄասինՄարկ Միակիլ, Գոռ Աղաբեկյան
4-1 դասարան
Մեր Նակարած Նկարները
Հետարքիր Նյութեր
1. Ամենահին սարդոստայնը հայտնաբերվել է սառած սաթի մեջ: Այն առնվազն 100 միլիոն տարեկան է:
2. Թռչնակեր սարդերը յուրօրինակ տնային կենդանիներ են: Նրանք տարբերում են տան անդամներին օտարներից, զգում են տիրոջ տրամադրությունը, կարող են պաշտպանել նրան վտանգի դեպքում: Բացի այդ` այս սարդերի հետ կարելի է խաղալ, երբեմն նաև պարում են երաժշտության տակ:
3. Երկրի հասարակածի երկարության չափով սարդոստայնի քաշը կլինի մոտ 340 գրամ:
4. Սարդոստայնի ամրությունն ուղղակի անհավատալի է: Գիտնականները հաշվարկել են, որ սարդոստայնից ստացված թելը, մատիտի հաստության լինելու դեպքում, կարող է Boeing 747 տեսակի ինքնաթիռ կանգնեցնել:
5. Սարդոստայնը բնության ամենաամուր նյութերից է: Օրինակ` Հարավային Ամերիկայում կան կամուրջներ, որոնք պատրաստված են միմիայն սարդոստայնից, և հեշտությամբ դիմանում են դրանցով տեղափոխվող կապիկների քաշին: Նոր Գվինեայում սարդոստայնից պարաններ են հյուսում, որոնք օգտագործում են ձկնորսությամ մեջ:
6. Գնդահյուս սարդը, որի մարմնի երկարությունը մոտ 7 սմ է, ավելի քան 7 մետր տրամագծով սարդոստայն է հյուսում:
7. Ամենախոշոր սարդի մարմնի երկարությունն ավելի քան 28 սմ է:
8. Ամենափոքր սարդը 0,5 սմ-ից էլ կարճ է:
9. Որոշ սարդերի կյանքի տևողությունն ավելի քան 30 տարի է:
10. Astrax robustus թունավոր սարդի խայթոցից հետո, մարդը կարող է ապրել առավելագույնը երկու ժամ:
11. Phormictopus սարդի գեղձերում թույնի քանակությունն այնքան շատ է, որ կարող է հերիքել 20 մուկ սատկացնելու համար:
12. Սարդերն իրենց թաքստոցից դուրս են գալիս, երբ նրանց մոտ ջութակ են նվագում: Հետաքրքիրն այն է, որ նրանք դուրս են գալիս ոչ թե երաժշտություն լսելու համար, այլ որովեհտև գործիքի ձայնից տատանումներ են առաջանում սարդոստայնի վրա: Այդ ժամանակ սարդերին թվում է, թե սարդոստայնում որս է ընկել:
13. Ցատկող սարդը կարող է իր մարմնի չափերը 20-60, երբեմն նույնիսկ 75-80 անգամ գերազանցող ցատկեր կատարել:
14. Որսորդ սարդերի ընտանիքի բոլոր ներկայացուցիչներին անվանում են ցատկող սարդեր, քանի որ նրանք բոլորն էլ կարող են իրենց չափերը 14-40 անգամ գերազանցող ցատկեր կատարել:
15. Սարդոստայնը դեռևս հնարավոր չի եղել ստանալ լաբորատոր պայմաններում: