9
ԷԷԷԷԷԷԷԷ, ԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ 5.2 ԷԷԷԷԷԷԷ

էջմիածին, զվարթնոցի մասին

  • Upload
    srbuhi

  • View
    432

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: էջմիածին, զվարթնոցի մասին

Էջմիածին, Զվարթնոցի

մասինՍրբուհի Մաշինյան 5.2 դասարան

Page 2: էջմիածին, զվարթնոցի մասին

Զվարթնոց

Արարատյան դաշտում, Վաղարշապատից 3կմ դեպի հարավում է գտնվում

Զվարթնոցի կամ Վաղարշապատի միջնադարյան Ս. Գրիգորի տաճարը: Այն

կառուցվել է Ներսես 3-րդ Շինող կաթողիկոսի շնորհիվ (իր շինարարական

գործունեության համար ստացել է «Շինարար» անվանումը) 641–661թթ.ին:

1989թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների

ցանկում:

Page 3: էջմիածին, զվարթնոցի մասին

Զվարթնոցը կանգուն է եղել մինչև Xդ. վերջը։ XXդ. սկգբին ավերակ

Զվարթնոցը տակավին ծածկված էր հողի հաստ շերտով։ Ըստ պեղված

նյութերի, նախքան Ջվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-Vդդ.

կառույցներ։ Հնագույնը՝ 0,63մ × 2,7մ չափերի կոթողն է (գտնվում է

Ջվարթնոցի թանգարանում) Ռուսա II ուրարտական արքայի սեպագիր

արձանագրությամբ՝ շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու,

ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու

վերաբերյալ։ Ենթադրաբար Զվարթնոցի տարածքում է եղել Տիր աստծո

մեհյանը։ Պեղումները հայտաբերեցին տաճարը, նրանից հարավ-

արևմուտք՝ կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով

(բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու

ավերակներ, պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ խաղողի

քարաշեն հնձան և այլն։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով

շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավ-

արևմտյան մասից, ուր պալատն է), կազմելով սալահատակ պատվանդան,

որի կենտրոնում կառուցվել է տաճարը։

Page 4: էջմիածին, զվարթնոցի մասին

Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում:

Արտաքուստ` եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև

ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի

հորինվածքի միջուկը քառակոնքն է: Վերջինիս խորանները

միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին` կապող 4

կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր

միաձույլ համակարգ: Տաճարն ունեցել է 5 շքամուտք: Տաճարի

առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին

քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով.

որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ

անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը: Տաճարի

ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի

ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի

հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն: Տաճարի

բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան,

հավանաբար` տաճարի ճարտարապետի անունը:

Page 5: էջմիածին, զվարթնոցի մասին

Էջմիածին

• Տարածքը՝ 44 քառ. կմ • Բնակչությունը՝ 56,000 մարդ• Հեռավորությունը մայրաքաղաքից՝ 18 կմ• Բարձրությունը ծովի մակարդակից՝ 850 մ• Տնտեսության առաջատար ճյուղերը՝

արդյունաբերություն, գյուղատնտեսություն

Page 6: էջմիածին, զվարթնոցի մասին

ԷՋՄԻԱԾԻՆԻր մեծությամբ 4-րդ քաղաքն է Հայաստանում։ Էջմիածնում է Հայաստանի գլխավոր եկեղեցին՝ Էջմիածնի Մայր Տաճարը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրն ու համայն հայության հոգևոր կենտրոնը:  Գյուղատնտեսությունը քաղաքի տնտեսության կարևոր ճյուղն է, հատկապես՝ խաղողագործությունը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը։ Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ: Կլիման չոր խիստ ցամաքային է։ Քաղաքի մոտակայքով հոսում է Քասաղ գետը։ Շրջակայքում կան կավեր, շինարարական ավազ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ 

Page 7: էջմիածին, զվարթնոցի մասին

Քաղաքը բնակելի է եղել դեռևս Քրիստոսից առաջ 6-3-րդ հազարամյակներում: Նրա

շրջակայքում են Շրեշ բլուրը, Թեղուտը և Մոխրաբլուրը, այլ դամբարանադաշտեր,

որտեղից հայտնաբերվել են հնագիտական արժեքներ՝ քարե, կենցաղային գործիքներ և այլ

իրեր: Էջմիածին քաղաքի մասին գրավոր տեղեկություններ կան Ուրարտուի Ռուսա 2-րդ

թագավորի թողած արձանագրության մեջ, ըստ որի բնակավայրը կոչվել է Կուարլինի:

Քրիստոսից առաջ VI դարում, Երվանդունիների թագավորության ժամանակ, այն կոչվում է

Վարդգեսավան:

 

Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, մինչև Վարդգեսավան կոչվելը բնակավայրը կոչվել

է Արտիմեդ: Քրիստոսից առաջ II դարում հայոց Վաղարշ առաջին Արշակունի արքան (117-

140) քաղաքը դարձնում է իր երկրորդ արքայանիստ ոստանը (Արտաշատից հետո) և  իր

անունով կոչում Վաղարշապատ: Վաղարշապատը կոչվել է նաև այլ անուններով՝ Նոր

քաղաք, Կայնոպոլիս, Ռոտոստակ:

Page 8: էջմիածին, զվարթնոցի մասին

 

Վաղարշապատը կոչվել է նաև Միածնաէջ քաղաք, քանի որ, ըստ Գր. Լուսավորչի տեսիլքի,

Աստծո Միածին Որդին այստեղ է իջնում երկնքից և իր ձեռքի ոսկե ուռով ցույց տալիս այն

վայրը, որտեղ պիտի կառուցվեր աշխարհում առաջին քրիստոնեական տաճարը: Հետագայում

քաղաքը անվանվել է Էջմիածին: Վաղարշապատը ավելի նշանավոր է դառնում, երբ Մեսրոպ

Մաշտոցը V դարի սկզբին, հայոց գրերի գյուտից հետո այստեղ բացում է առաջին հայատառ

դպրոցը՝ Գևորգյան ճեմարանը: Վաղարշապատում սուրբ կույսերի նահատակության

վայրերում հետագայում կառուցված են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ վանքերը:

 

Այստեղ Էջմիածնի մայր տաճարին կից գործում է հոգևոր ճեմարան։ Ունի հայրենագիտական,

Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Մայր աթոռին կից եկեղեցական թանգարանը։ 

 

Page 9: էջմիածին, զվարթնոցի մասին

ՎԵՐՋ