ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 1
Ա Ս Ի Ա Կ Ա Ն Զ Ա Ր Գ Ա Ց Մ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Կ Ո Ղ Մ Ի Ց Ֆ Ի Ն Ա Ն Ս Ա Վ Ո Ր Վ Ո Ղ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ
ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳԻՐ –
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ
Հանձնման ամսաթիվ – 17/01/2014
Վերանայման ամսաթիվ – 05/02/2014
Ենթածրագիր V ՏԱՎՈւՇԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
ԲԱՐԵԼԱՎՈւՄ
L2860-ICB-1-05/2 ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԵՎ ԲԵՐԴ ՔԱՂԱՔՆԵՐ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԶՆՆՈւԹՅՈւՆ
Երևան,
փետրվար, 2014Ã
ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 2
Ա Ս Ի Ա Կ Ա Ն Զ Ա Ր Գ Ա Ց Մ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Կ Ո Ղ Մ Ի Ց Ֆ Ի Ն Ա Ն Ս Ա Վ Ո Ր Վ Ո Ղ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ
ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳԻՐ –
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ
Ենթածրագիր V ՏԱՎՈւՇԻ ՄԱՐԶԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
ԲԱՐԵԼԱՎՈւՄ
L2860-ICB-1-05/2 ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԵՎ ԲԵՐԴ ՔԱՂԱՔՆԵՐ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԶՆՆՈւԹՅՈւՆ
ՀԳՇՆ ՍՊԸ տնօրեն` Վ. Հովասափյան
Բնապահպան ̀ Ք. Սահակյան
Երևան,
փետրվար, 2014Ã
ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 3
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 4
2. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԳՈՅՈւԹՅՈւՆ ՈւՆԵՑՈՂ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 4
3. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ԿԼԻՄԱՆ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 5
4. ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈւԹՅՈւՆ ԵՎ ՀԱՏՈւԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ . . . . . . . . . . . . . . . 6
5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈւՄ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 8
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿ
ՀԱՎԵԼՎԱԾ 1. Բնապահպանական արագ գնահատմ ան (ԲԱԳ)ստուգաթերթ . . . . . . . . . . . 9
ՀԱՎԵԼՎԱԾ 2 . ԵՆԹԱԾՐԱԳՐԻ ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 13
ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 4
1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
Ենթածրագրի այս ենթաբաղադրիչի նպատակն է` բարելավել ծրագրի շրջանակներում
ընդգրկված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդ քաղաքների խմելու ջրի
մատակարարման համակարգերը:
Առաջնահերթությունը տրվել է բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի
բարելավմանը: Նոյեմբերյան և Բերդ քաղաքների բնակավայրերի ջրամատակարարման
համակարգերի բարելավման նպատակով իրականացվող աշխատանքները ներառում են`
Արտաքին ջրատարի վերակառուցում` de200-de300 պողպատե խողովակներով`
L=5300մ երկարությամբ,
Բաշխիչ ցանցում de50-de200 տրամագծերի պոլիէթիլենե ջրագծերի կառուցում`
L=35045մ ընդհանուր երկարությամբ,
Ընդհանուր թվով 2120 բաժանորդների ջրաչափական հանգույցների և
անհատական տների մուտքագծերի կառուցում` de20-32 պոլիէթիլենե
խողովակներով,
Ընդհանուր թվով 28 փականային հորերի կառուցում,
Ընդհանուր թվով 62 թաղված փականային հանգույցների կառուցում,
250 և 500մ3 ծավալով ՕԿՋ-երի վերանորոգում, քլորակայանի կառուցում:
Նոյեմբերյան և Բերդ քաղաքների բնակչության թիվը 01.01.2012թ. դրությամբ կազմում է
14130 մարդ, որից Նոյեմբերյանի բնակչությունը կազմում է 5630 մարդ, իսկ Բերդինը` 8500
մարդ: Բաժանորդների ընդհանուր թիվը Նոյեմբերյան քաղաքում կազմում է 1270, իսկ
Բերդում`1717:
Տարեկան բնակչության աճի ցուցանիշը համաձայն «ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ 2012»-ի հրատարակված տվյալների` կազմում է 0.43%:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ծրագրում ընդգրկված
համայնքների բնակիչներին ապահովել խմելու որակի ջրով և կայուն ջրամատակարարմամբ:
2. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԳՈՅՈւԹՅՈւՆ ՈւՆԵՑՈՂ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ
Ենթածրագրում ընգրկված Նոյեմբերյան քաղաքի ջրամատակարարումն
իրականացվում է «Բերդավանի» խորքային հորերից՝ մեխանիկական եղանակով և «Գիժ
սար», «Վարարաղբյուր», «Սպիտակաշեն», «Սրոցահանք» աղբյուրներից` ինքնահոս
եղանակով:
«Գիժ սար» աղբյուրներից վերցված ջուրը` Փ150-250 մմ տրամագծի մոտ 56 կմ
երկարությամբ ջրատարներով տրվում է ՕԿՋ-ներ: OԿՋ-ներն ունեն սանիտարական գոտի,
որի տարածքում կա քլորակայանի տնակ և պահակատուն: ՙԳիժ սարի՚ ջրատարի որոշ
հատվածներ մաշված են և ենթակա են փոխարինման:
«Վարարաղբյուր»-ի ջրերը նույնպես հավաքվում են ՕԿՋ-ներում, որոնցից միայն մեկն է
շահագործվում:
ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 5
«Սպիտակաշեն» աղբյուրների ելքը` Փ125 մմ տրամաչափի, մոտ 5-6կմ երկարությամբ
խողովակաշարով, որը գտնվում է բարվոք վիճակում, հասցվում է քաղաքին:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սեփական միջոցներով նախագծվել և կառուցվել է
«Սրոցահանքի՚»աղբյուրներից Նոյմբերյան քաղաքի ջրամատակարարման համակարգը, որն
իր մեջ ներառում է` Փ110 մմ մոտ 5 կմ երկարությամբ ջրատար և կապտաժային կառուցվածք:
Ենթածրագրում ընգրկված Բերդ քաղաքի ջրամատակարարումը հիմնականում
իրականացվում է Տավուշ, Հախում և Խնձորուտ գետերից, որոնցից վերցված ջուրը մշակվում
է Բերդի քաղաքի մաքրման կայանում: Մաքրման ենթակա ջուրը` 300մմ տրամաչափի
խողովակներով մուտք է գործում կայան, որտեղ մեխանիկական և կենսաբանական
մաքրման ենթարկվելուց հետո տրվում է սպառողներին:
Բերդ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է նաև «Շարապեի», «Միջի»,
«Սաքոյի» և այլ աղբյուրներից:
Շարապեի ձորում կառուցված կապտաժային կառուցվածքից, ջուրը` Փ150-50մմ թուջե
խողովակներով տեղափոխվում է քաղաքի բաշխիչ ցանց:
2009-2011թթ-ին Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին
վերանորոգվել է Բերդ քաղաքի ջրի մաքրման կայանը և իրականացվել են «Բերդավանի»
պոմպակայանի արդիականացման աշխատանքներ:
Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրերով երկու
բնակավայրերում իրականացվել են նաև բաշխիչ ցանցերի վերակառուցման և նոր ջրագծերի
կառուցման աշխատանքներ:
Բնակավայրերի ջրամատակարարման բաշխիչ ցանցերի մեծ մասը գտնվում են
տեխնիկապես մաշված և քայքայված վիճակում: Առկա են մեծ հոսակորուստներ: Բաշխիչ
ցանցերը բնութագրվում են ջրի անբավարար քանակությամբ և ճնշման պակասով: ՕԿՋ-
ների մի մասը գտնվում են կիսաքանդ վիճակում և չեն շահագործվում որի պատճառով ջուրը
տրվում է անմիջապես բաշխիչ ցանց:
Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում կան կոյուղու գործող համակարգեր:
Համակարգերից հեռացվող կեղտաջրերը առանց մաքրման լցվում են Ելակ և Տավուշ գետեր,
քանի որ գոյություն ունեցող տեղային մաքրման կայանները չեն գործում:
3. ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ԿԼԻՄԱՆ
Ենթածրագրի շրջանակներում ընդգրկված Նոյեմբերյան և Բերդ քաղաքները գտնվում
են ՀՀ Տավուշի մարզում: Մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-
արևելքում, զբաղեցնում է 2704 մ2 մակերես: Նոյեմբերյան քաղաքը գտնվում է Տավուշի
մարզի հյուսիսային մասում, Երևանից 187 կմ հեռավորության վրա: Իսկ Բերդ քաղաքը`
մարզի հյուսիս-արևելյան մասում, Երևանից 202 կմ հեռավորության վրա: Մարզկենտրոնը
Իջևան քաղաքն է, որը որը Երևան քաղաքից գտնվում է 112կմ հեռավորության վրա:
Բնակավայրերի բացարձակ նիշերը տատանվում են 820-900մմ սահմաններում:
Տարածաշրջանը բնութագրվում է բարեխառն չափավոր տաք ամառով և մեղմ,
անհողմային ձմեռով: Օդի միջին տարեկան ջերմաստիճանը +100C է: Բացարձակ
առավելագույն ջերմաստիճանը հասնում է մինչև +40օC, իսկ բացարձակ նվազագույնը` -230C:
ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 6
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 500-580 մմ, հարաբերական
խոնավությունը տատանվում է 76-79%: Ձյան ծածկույթի հաստությունը հասնում է մինչև 35
սմ: Գրունտի սառեցման խորությունը 0.43 մետր է` կախված բացարձակ բարձրությունից:
Տարածաշրջանում գերակշռում են 2.6 մ/վրկ արագությամբ` արևմտյան և հյուսիս-արևմտյան
ուղղության քամիները:
Տավուշի մարզի դիտարկվող տարածքները գտնվում են անտառային ցածր, միջին
լեռնային և հետանտառային ցածր լեռնային լանդշաֆտային գոտուն: Տարածքի ռելիեֆը
ձևավորվել է Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջից սկիզբ առնող Աղստև գետի և նրա
վտակների բերվածքներով: Տարածքի մակերևույթի կտրտվածության պատճառով
բնակավայրերը տեղադրված են լեռների թեք լանջերին:
Գեոմորֆոլոգիական տեսակետից տարածքը ներկայացնում է ցածր լեռներ,
սարավանդներ և նախալեռներ, էրոզիոն, խիստ մասնատված ռելիեֆով: Ջրաէրոզիոն և
ջրակուտակումային ռելիեֆի ձևերը ներկայացված է մասամբ ժայռոտ լանջերով, խիստ
մասնատված V-աձև, երբեմն արկղային հովիտներով: Լանջերի բնորոշ թեքությունները
հասնում են 20-300 և 30-400: Ողողահունը, ցածր դարավանդները և թեք լանջերն
գտագործվում են որպես արոտներ, իսկ քիչ թեքություն ունեցող լանջերը ծածկված են
արժեքավոր գյուղատնտեսական հողերով:
Երկրաբանական կառուցվածքին մասնակցում են ինչպես ժայռային, այնպես էլ
մակերեսային նստվածքներ: Ժայռային և կիսաժայռային ապարները հիմնականում
ներկայացված են` պորֆիրիտներով, կավային թերթաքարերով, տուֆաբրեկչիաներով,
կոնգլոմերատներով, իսկ մակերեսային նստվածքները ներկայացված են խճագլաքարային
ապարների ավազային լցանյութերով, որոնց հզորությունը տատանվում է 2.0-8.0 մետր:
Հիդրոերկրաբանական տեսակետից տարածքը հարուստ է գրունտային ջրերով:
Ստորերկրյա ջրերի առկայությունը պայմանավորված է ծալքաբեկորային կառուցածքի
ապարներով: Գրունտային ջրերը հայտնաբերված են 0.5-2.5 մ խորության վրա:
Էկզոգեն երկրաբանական երևույթներից տարածքում առկա ենª թույլ գծային
մակերեսային էրոզիան, ջրողողում մթնոլորտային տեղումներից, հունափոխում և
հունախորացում, որոշ տեղերում` քարաթափություն, սողանքային մարմինների
առկայություն և այլն:
Տարածաշրջանն ունի 0.2g գրունտների հորիզոնական արագացում և գտնվում է 8 բալ
երկրաշարժերի հնարավոր ուժգնության շրջանում:
4. ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈւԹՅՈւՆ ԵՎ ՀԱՏՈւԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Տարածաշրջանում, ժամանակակից ալյուվիալ-պրոլյուվիալ նստվածքների վրա
ձևավորվել են ավազային, կավավազային և կարբոնատային հողային շերտերը, որոնք
ներկայացված են` անտառային դարչնագույն և գորշ հողերով: Դարչնագույն հողերը
բնութագրվում են փարթամ մարգագետնային բուսականությամբ և օգտագործվում են
պտղաբուծության նպատակներով: Իսկ անտառային գորշ հողերը տարածված են
հիմնականում բոխու-հաճարենու անտառների տակ:
ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 7
Բուսական աշխարհը ներկայացված է չոր տափաստանային լանդշաֆտային գոտուն
բնորոշ օշինդրային և լեռնային քսերոֆիտ տեսակների գերակայությամբ: Օշինդրային
բույսերի դոմինանտ տեսակներից տարածված են Bromus-ի տեսակները (Ցորնուկ), Poa
persica Trin (Դաշտալվուկ), Ornithogolum montanum (Խնջլոզ), Hordeum crinitum Desf (գարի),
Tulipa biflora L (Վարդակակաչ երկծաղկավոր) և այլն: Լեռնային քսերոֆիտներից տարածված
են` Paliurus spina Chrizti Mill (Ժանտափուշ), Spiraea crenata L. (Ասպիրակ), Iris aphelia L.
(Հիրիկ), Astragalus laguras W. (Գազ նապաստակապոչ) և այլն:
Վայրի օգտակար բուսատեսակներից տարածքներում հանդիպում են` Brjonia alba
(օձախաղող սպիտակ), Juglans regia (ընկուզենի հունական), Datura stramonium (արջընկույզ
սովորական):
Ծրագրի իրականացման տարածքներում պահպանության կարիք ունեցող ֆլորայի
տեսակներից հարկ է նշել, Junipersus excalsa Polikarpos (Գիհի բազմապտուղ) - որպես
կրճատվող տեսակ, Eringium Wanaturi (Երնջակ Վանատուրի) - անհետացող, Iris
Pseudocaucasica (Հիրիկ կեղծկովկասյան) - հազվագյուտ, Lactuca Takhtadzani (Կաթնուկ
Թախտաջյանի) - հազվագյուտ, Salvia Grossheimii (Եղեսպակ Գռոսհեյմի) - հազվագտուտ և այլ
տեսակներ:
Նկարագրվող տարածքում տարածված են ցածր բարձրության լեռնային
տափաստաններին բնորոշ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ: Սակայն այստեղ
հանդիպում են նաև արտազոնալ բնակավայրերին բնորոշ տեսակներ: Կաթնասուններն
առավել կերպով ներկայացված են կրծողներով, որոնց մեծ մասը վարում է ստորգետնյա
կենսակերպ: Սողունները և երկկենցաղները փոքրաքանակ են: Գարնան և աշնան
սեզոններին այստեղ հանդիպում են բազմաթիվ չվանցող տեսակներ:
Տվյալ տարածքին բնորոշ դոմինանտ ֆաունայի տեսակներից կարելի է նշել
Հայաստանում ամենուրեք տարածված` Crocidura (Սպիտակատամիկ), Canis lupus (Գայլ),
Vulpes vulpes L. (Աղվես) Cricetus auratus Nat. (Գերմանամուկ), Mucrotus arvalis Pall.
(Դաշտամուկ), Perdix perdix L.(Կաքավ), Grus grus L. (Կռունկ) և այլն:
Նկարագրվող տարածքում պահպանության կարիք ունեցող ֆաունայի տեսակներից
հարկ է նշել` Erinaceus auritas Gmelin (Լայնականջ ոզնի) - անհետացող, Luscinia svecica
occidentalis (Իրանական կապտափող) - անհետացող, Gyps fulvus Hablize - Linnaeus
(Սովորական սպիտակագլուխ անգղ) - անհետացող, Accipiter brevipes Seventzov
(Եվրոպական տյուվիկ) - անհետացող, Falis silvestris caucasika Satunin (Կովկասյան
անտառակատու) - անհետացող, Ursus arctos Syriacus Hamprich et Ehrenberg (Անդկովկասյան
գորշ արջ) - անհետացող, Panthera pardus tullianus (Առաջավոր ասիական ընձառյուծ), Vipera
raddei Boettger (Հայկական իժ) - անհետացման վտանգի տակ: Վերջին երեք տեսակները
գրանցված են ՀՀ և Բնության Պահպանության Միջազգային Միության (ԲՊՄՄ) Կարմիր
Գրքերում:
Ենթածրագրի իրականացման տարածքներում բնապահպանական տեսանկյունից
խոցելի կամ բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան: Տարածաշրջանում է
գտնվում «Գանձաքարի» արգելավայրը, որի սահմանը ենթածրագրում ընդգրկված Բերդ
քաղաքից գտնվում է 6կմ հեռավորության վրա և «Զիկատար» արգելավայրը, որը
Նոյեմբերյան քաղաքից գտնվում է 14կմ հեռավորության վրա: Այդ տարածքները չեն կրի
վնասակար ազդեցություն ծրագրի իրականացման արդյունքում:
ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 8
Ենթածրագրում ընդգրկված բնակավայրերը չունեն նաև մշակութային, հնագիտական
կամ ժառանգված տեղանքներ: Այս տեղեկությունները պարզվել են գյուղերում
գյուղապետերի հետ անցկացված հարցումների արդյունքում: Գոյություն ունեցող 10-13-րդ
դարերի ամրոցները և վանքերը քաղաքներից գտնվում են 2-5կմ հեռավորությունների վրա և
ծրագիրը չի առնչվում վերջիններիս հետ:
5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈւՄ
Շրջակա միջավայրի նախնական զննությունը (ՇՄՆԶ) բացահայտել է, որ նախատեսվող
ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքերի իրականցման
տարածքներում` /ծրագրի ազդեցության գոտում/ լանշաֆտի, բուսական ու կենդանական
տեսակների, հողային և ջրային ռեսուրսների վրա վնասակար ազդեցություններ չեն
ակնկալվում: Ենթածրագիրն իրականացվելու է հիմնականում բնակավայրերի
կառուցապատված տարածքներում, իսկ աշխատանքների իրականացման համար նոր
տարածքներ չեն ընդգրկվելու:
Ըստ շրջակա միջավայրի նախնական զննության` ենթածրագիրը դասակարգվել է
որպես “Բ” բնապահպանական կարգի ծրագիր: Աշխատանքային նախագծի հետ տվյալ
ենթածրագիր համար պետք է մշակվի շրջակա միջավայրի կառավարման պլան /ՇՄԿՊ/, որը
պետք է ներառի աշխատանքային նախագծում ներառված Նոյեմբերյան և Բերդ քաղաքները:
ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 9
ՀԱՎԵԼՎԱԾ 1. Բնապահպանական արագ գնահատման (ԲԱԳ)ստուգաթերթ
Երկիրը/ծրագրի
անվանումը
ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի
բարելավում
Ստորաբաժանում Ենթածրագիր 3 Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդ քաղաքներ
Ուսումնասիրության հարցեր Այո ՈԿ Ոչ Նշումներ
Ա. Ծրագրի վայրը
Այդյո±ք ծրագրի իրականացման տարածքը`
1. խիտ է բնակեցված X Ծրագրում ընդգրկված երկու բնակավայրերը
համարվում են միջին խտության բնակեցված
2. ծանրաբեռնված է զարգացման/
շինարարական գործունեությամբ
X Երկու բնակավայրերն էլ ունեն զարգացման
ծրագրային քաղաքաշինական փաստաթղթեր
/գլխավոր հատակագծեր/
3. կից է շրջակա միջավայրի տեսանկյունից
որևէ զգայուն տարածքի, կամ գտնվում է
դրա սահմաններում
X Ենթածրագրի տարածքում չկան բնության զգայուն
տարածքներ
4. մշակութային ժառանգության տեղամաս
է
X Համարյա բոլոր բնակավայրերում առկա են
պատմամշակութային հուշարձաններ, սակայն
ծրագիրը չի առնչվում վերջիններիս հետ
5. պահպանվող տարածք է
X 10-13-րդ դարի ամրոցները և վանքերը
քաղաքներից գտնվում են 2-5կմ հեռավորության
վրա
6. ճահճուտ է
X Ծրագրի իրականացման տարածքում ճահուտներ
չկան
7. մանգրային ծառուտ է
X Հայաստանում նման տարածքներ չկան
8. գետաբերան է
X Հայաստանը գտնվում է ջրհավաք ավազանի վե-
րին հոսանքում և բոլոր գետերը (բացառությամբ
Սևանի ավազանի), դուրս են հոսում երկրի տա-
րածքից:
9. պահպանվող տարածքի բուֆերային
գոտի է
X
10. կենսաբազմազանության պահպանման
հատուկ տարածք է
X «Գանձաքարի՚» արգելա վայրը Բերդ քաղաքից
գտնվում է 6կմ հեռավորության վրա, իսկ
«Զիկատար» արգելավայրը, Նոյեմբերյանից
գտնվում է 14կմ հեռավորության վրա
11. ծովախորշ է X
Բ. Շրջակա միջավայրի վրա հնարավոր
ազդեցություններ
Արդյո ք ծրագիրը կհանգեցնի`
վերին հոսանքում գտնվող համայնքներից,
արդյունաբերական ձեռնարկություն-
ներից, գյուղատնտեսությունից կեղտաջրի
հեռացման և հողի էռոզիայի հոսքի պատ-
ճառով աղտոտված ջրի մատակարարման
X բնակավայրերի ջրամատակարարումն
իրականացվում է ստորերկրյա աղբյուրներից
պատմամշակութային հուշարձան-
ների/տարածքների վիճակի վատացման և
այդ տեղանքների կորստի/վնասման
X Համարյա բոլոր բնակավայրերում առկա են
պատմամշակութային հուշարձաններ, սակայն
ծրագիրը չի առնչվում վերջիններիս հետ
գրունտային ջրի չափազանց մեծ քանակով
մղման պատճառով հողի նստման
վտանգի
X նախագծում չի նախատեսվում գրունտային ջրերի
ջրառ, այդ իսկ պատճառով ծրագրի
իրականացումը չի կարող հանգեցնել հողի
նստեցման
ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 10
Ուսումնասիրության հարցեր Այո ՈԿ Ոչ Նշումներ
համայնքների տեղահանման պատճառով
առաջացող սոցիալական բախումների
X չի կանխատեվում
մակերևութային և գրունտային ջրերի այլ
շահառու ջրօգտագործումների հետ
ջրամատակարարման համար չմաքրված
ջրի ջրառի հակամարտությունների
X Ենթածրագրի շրջանակներում խմելու ջրի
մատակարարումն իրականացվում է ստորերկրյա
աղբյուրներից: Խմելու ջուրը չպետք է
օգտագործվի ոռոգման կամ այլ նպատակներով:
չմաքրված ջրի անբավարար մատակա-
րարման (օրինակ, չափազանց շատ պա-
թոգեններով կամ հանքային
բաղադրիչներով)
X Այս ենթածրագրի շրջանականերում խմելու ջրի
մատակարարումն իրականացվում է ստորերկրյա
աղբյուրներից, ախտահանումից հետո:
բաշխիչ ցանց վտանգավոր ջրի առաքման X
ջրառի աշխատանքների կամ ջրհորների
ոչ պատշաճ պաշտպանության, հանգեց-
նելով ջրամատակարարման աղտոտման
X ծրագրում ընդգրկված ջրընդունիչները և հորերը
կահավորված են ցանկապատերով և
սանիտարական գոտիներով
գրունտային ջրի չափազանց մեծ ջրառի,
հանգեցնելով աղայնացման և հողի
նստեցման
X Նախագծում չի նախատեսվում գրունտային
ջրերի ջրառ, այդ իսկ պատճառով ծրագրի
իրականացումը չի կարող հանգեցնել
աղակալման և գրունտի նստեցման
պաշարապահ ջրամբարում ջրիմուռների
չափազանց շատ աճի
X
համայնքի ենթակառուցվածքի հզո-
րությունների սահմանը գերազանցող
ծավալով կեղտաջրերի արտադրության
աճի
X Համայնքները չունեն կոյուղու մաքրման
համակարգ
ջրի մաքրման կայաններից տիղմի ոչ
պատշաճ ձևով հեռացման
X Այս ենթածրագրի համար կիրառելի չի:
աղմուկը և այլ հնարավոր վնասները
մեղմելու և ենթակառուցվածքները պաշտ-
պանելու համար պոմպակայանների և
մաքրման կայանների շուրջ ոչ պատշաճ
բուֆերային գոտու առկայության
X ծրագրի շրջանակներում նախագծված
պոմպակայանը սահմանազատված կլինի
սանիտարական գոտին պահպանող
ցանկապատով
հաղորդագծերի և մոտեցնող ճա-
նապարհների հետ կապված վատթարա-
ցումների
X մոտեցնող ճանապարհների վատթարացում չի
նախատեսվում, իսկ էլեկտրահաղորդման գծերի
հետ հատման դեպքում հատումը կիրականացվի
պահանջվող նորմաներին համապատասխան
քլորի և այլ վնասակար քիմիական
նյութերի ընդունման, պահեստավորման և
բեռնաթափման ոչ պատշաճ նախագծված
կառուցվածքներից ծագող
առողջապահական վտանգների
X քլորի և այլ վտանգավոր քիմիական նյութերի
ստացման, պահպանման համար նախատեսված
միավորների նախագծային փաստաթղթերը
կազմվում են գործող նորմատիվների
պահանջներին համապատասխան
ախտահանման համար օգտագործվող
քլորից աշխատողների առողջության և
անվտանգության վտանգների,
շինարարության և շահագործման ժամա-
նակ կենսաբանական և ֆիզիկական այլ
վտանգների
X քլորի, կամ այլ աղտոտող նյութերի հետ
աշխատելիս անհրաժեշտ է պահպանել
սահմանված տեխնոլոգիական գործընթացները
մարդկանց տեղափոխման կամ
պարտադրված վերաբնակեցման
X Չի կանխատեսվում
աղքատների, կանանց և երեխաների,
բնիկների կամ այլ խոցելի խմբերի վրա
անհամաչափ ազդեցության
X Չի կանխատեսվում
շինարարական աշխատանքների
պատճառով աղմուկի ու փոշու
X մեղմացնող միջոցառումները կներառվեն ԲԿՊ-
ում /բնապահպանական կառավարման պլան/
շինարարական աշխատանքների
պատճառով ճանապարհային
երթևեկության ավելացման
X ոչ էական աճ, կանխատեսվում է շինարարության
ժամանակահատվածի համար
ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 11
Ուսումնասիրության հարցեր Այո ՈԿ Ոչ Նշումներ
շինարարական գործունեությունից հողի
շարունակական էռոզիայի/ նստվածքների
տեղափոխման
X շինարարության կազմակերպման կոնկրետ
միջոցառումները կտրվեն ԲԿՊ-ում
վատ ՇևՊ մաքրման գործընթացների
(հատկապես ֆիլտրերում տիղմի կուտակ-
ման) և բաշխիչ համակարգերում
մնացորդային քլորի ոչ պատշաճ մոնի-
տորինգի հետեվանքով անհամապատաս-
խան քլորացման պատճառով վտանգավոր
ջրի մատակարարման
X Ֆիլտրերում տիղմի կուտակման խնդիրը
կիրառելի չէ, իսկ բաշխման համակարգում
մնացորդային քլորի մոնիտորինգն
իրականացվում է ՀՀ ԱՆ-ի կողմից սահմանված
կարգով:
չեզոքացնող քիմիական նյութերի
մատակարարմանը ոչ համարժեք
ուշադրություն դարձնելու հետևանքով
կոռոզիայի ենթարկված բաշխման համա-
կարգով ջրի առաքման
X Այս համակագի շահագործման ժամանակ ջուրը
մաքրող քիմիական նյութեր չեն գործածվում
քլորի գազի պատահական արտահոսքի X Չի կանխատեսվում
չափից ավելի մեծ ջրառի հետևանքով
հոսանքն ի վար ջրօգտագործողների վրա
բացասական ազդեցության
X Համակարգի վերակառուցման նախագիծը
մշակվում է բացառելու համար նման
իրավիճակները
ջրի մրցակցային օգտագործումների X Ծրագրի նպատակն է մեղմել ջրօգտագործման
մրցակցությունը
ջրամատակարարման աճի պատճառով
կեղտաջրի հոսքի աճի
X
կենցաղային ջրերի ծավալի ավելացման
(խոհանոցային և լվացքի ջուր) և կոյուղու
մաքրման կայաններում տիղմի ծավալի
աճի
X ծրագրում ընդգրկված բնակավայրերում
գոյություն ունեցող կոյուղու մաքրման կայանները
չեն գործում
ծրագրի շինարարության և շահագործման
ժամանակ բնակչության մեծ ներհոսքի,
ինչը կարող է սոցիալական ենթակա-
ռուցվածքի ու ծառայությունների վրա
(ինչպես օրինակ ջրամատակարարման ու
ջրահեռացման համակարգերը)
բեռնվածքի աճ առաջացնել
X ծրագիրը գոյություն ունեցողղ համակարգերի
վերակառուցմանն է վերաբերվում, սոցիալական
նոր ազդեցություն չի կանխատեսվում
սոցիալական կոնֆլիկտների, եթե
վարձում են այլ շրջաններից կամ
երկրներից աշխատողների
X Ծրագրով խրախուսվում է տեղական աշխատուժի
օգտագործումը
շահագործման և շինարարության
ժամանակ պայթուցիկ նյութերի, վառելիքի
և այլ քիմիական նյութերի տեղափոխման,
պահեստավորման, օգտագործման և/կամ
հեռացման պատճառով համայնքի
առողջության և անվտանգության համար
ռիսկերի
X ծրագրի շրջանակներում օգտագործվող
պայթուցիկ նյութերի, վառելիքի և այլ քիմիական
նյութերի օգտագործման անվտանգության
կանոնները պահպանելու դեպքում ռիսկերը
կհասցվեն նվազագույնի,
համայնքի առողջության և անվտան-
գության համար ռիսկերի` պատահական
վթարների և բնական վտանգների
պատճառով, հատկապես երբ ծրագրի
կառուցվածքային տարրերը կամ բաղա-
դրիչները հասանելի են ազդակիր համայն-
քի անդամների համար կամ երբ դրանց
վթարը ծրագրի տարրերի շինա-
րարության, շահագործման և ապամոն-
տաժման ժամանակ կարող է բերել
համայնքի վնասման
X ծրագրի շրջանակներում օգտագործվող
պայթուցիկ նյութերի, վառելիքի և այլ քիմիական
նյութերի տեղափոխման, պահեստավորման,
օգտագործման անվտանգության կանոնները
պահպանելու դեպքում պատահական վթարների
և բնական աղետների հետևանքով համայնքներին
սպասվող ռիսկերը կհասցվեն նվազագույնի
ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 12
* Աղետը համարվում են հավանական վնասակար ֆիզիկական իրադարձություն
Հարցեր կլիմայական փոփոխությունների և աղետների ռիսկի
վերաբերյալ
Հետևյալ հարցերը նախատեսված չեն բնապահպանական
դասակարգման համար: Նրանք այս հարցաթերթում ընդգրկվել
են, որպեսզի օժանդակեն կլիմայական աղետների հնարավոր
վտանգները սահմանելուն
Այո Ոչ Նշումներ
Արդյո±ք նախագծային տարածքը ենթակա է այնպիսի
վտանգների, ինչպես օրինակ երկաշարժերը, հեղեղումները,
սողանքները, տրոպիկական ցիկլոնային քամիները, փոթորկոտ
ալեկոծությունները, ցունամիի կամ հրաբխային ժայթքումները և
կլիմայական փոփոխությունները (տե°ս հավելված 1)
X
Հայաստանը գտնվում է ակտիվ
տեկտոնական գոտում և կարող է
ենթարկվել վտանգների` բոլոր
հնարավոր հետևանքներով
Կարո±ղ են ջերմաստիճանի, տեղումների, կամ ծայրահեղ
իրադարձությունների փոփոխությունները ծրագրի տևողության
ընթացքում ազդել տեխնիկական կամ ֆինանսական
կայունության վրա (օրինակ` անձրևների քանակի
փոփոխությունների պատճառով կայուն ջրամատակարարման
կրճատում, ծովի մակարդակի բարձրացման պատճառով
առաջարկվող ջրամատակարարման աղբյուրում աղակալում
X
տեղումների քանակի կրճատումը
կարող է հանգեցնել աղբյուրներում ջրի
քանակի նվազմանը, ինչն իր հերթին
կհանգեցնի կայուն
ջրամատակարարման խաթարմանը
Արդյո±ք ծրագիրն ունի դեմոգրաֆիկ կամ հասարակա-
տնտեսական կողմեր, որոնք արդեն խոցելի են (օրինակ`
բնակչության, գյուղական-քաղաքային ներգաղթողների,
անօրինական բնակիչների, ազգային փոքրամասնությունների,
կանանց կամ երեխաների հաճախակի անտեսվածության)
X
Արդյո±ք ծրագիրը կարող է մեծացնել շրջակա տարածքի
կլիմայական, կամ աղետների նկատմամբ խոցելիությունը
(օրինակ` ջրի օգտագործում խոցելի աղբյուրից, որից օգտվում են
մեծ թվով սպառողներ, կամ նպաստել երկրաշարժի գոտիներում
բնակության հաստատմանը)
X
ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Տավուշի մարզի բնակավայերերի ջրամատակարարման համակարգերի բարելավում
Ենթածրագիր V Շրջակա միջավայրի նախնական զննություն 13
ՀԱՎԵԼՎԱԾ 2. ԵՆԹԱԾՐԱԳՐԻ ՍԽԵՄԱՏԻԿ ՔԱՐՏԵԶ