23
փետրվար - ապրիլ 2016 ---------------------------------------------------------------------------------- ¶áñͳñ³ñ ߳ѻñÇ å³ßïå³ÝáõÃÛ³Ý ó³ÝóÇ ï»Õ»Ï³ïáõ Æñ³¹³ñÓáõÃÛáõÝÝ»ñ/ÜáñáõÃÛáõÝÝ»ñ/гÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñ /Ðá¹í³ÍÝ»ñ/úñ»Ýë¹ñ³Ï³Ý ÷á÷áËáõÃÛáõÝÝ»ñ Æ𲸲ðÒàôÂÚàôÜܺð ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանի հանդիպումը գործարարների հետ ՀՀ Առևտրա-արդյունաբերական պալատում Աշխարհաքաղաքական իրավիճակը և տնտեսական մարտահրավերները անակնկալ խնդիրներ ու նոր մոտեցումներ են առաջադրում հանրապետությանը և մասնավորապես բիզնեսին առնչվող կառույցներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ապրիլի 29–ին այս մտահոգությամբ այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, որի կարևորագույն գործառույթներից է հատկապես փոքր ու միջին բիզնեսին զորակցելը և արտահանմանը աջակցելը։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ներկայացնելով նոր տնտեսահարաբերություններում համակարգի հրատապ անելիքները, մասնավորեց արտահանման առաջնահերթ խնդիրը՝ Հայաստանի ձեռնարկությունները աշխատում են փոքր հզորություններով, և հնարավոր չէ արտերկրի խոշոր ընկերությունների ու շուկաների հետ մեծաքանակ արտահանումների պայմանագրեր կնքել։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ։ Մտահոգության վերաբերյալ նախարար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով տնտեսության զարգացման հայեցակարգային առաջնահերթությունները, հատկապես կարևորեց նախաարտահանման և ետարտահանման ապահովագրության կատարելագործումը, փոքր բիզնեսի պաշտպանվածության գործոնը, արտահանման աջակցման գործիքակազմի կատարելագործումը, Տնտեսական պաշտպանության հանձնաժողովի և գործին առնչվող առանձին կառույցների ինքնավարացումը, ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, արտերկրում ցուցահանդեսների ակտիվ մասնակցությունը և այլ խնդիրներ։ Քննարկումների ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար հանդիպել ամեն ամիս, համակարգել բոլոր կարևոր դիտողություններն ու առաջարկությունները, նախապես ներկայացնել նախարարին, որպեսզի հաջորդ հանդիպմանը ամեն ինչ լինի կոնկրետ և հասցեական։ Հանդիպմանը մասնակցեցին նաև ԳԾՊՑ անդամներ: ÜàðàôÂÚàôÜܺð ՀՀ Էկոնոմիկայի նախարարի հանդիպումը գործարարների հետ ՀՀ Առևտրա- արդյունաբերական պալատում ---------------------------------------------------------- Սեմինար Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակում ---------------------------------------------------- Տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը ---------------------------------------------------- ՀԶՔԾ մեթոդաբանության ուղեցույցի ուսուցման սեմինար Երևանում ---------------------------------------------------- Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը ----------------------------------------------------- Տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը ----------------------------------------------------- Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագրին ---------------------------------------------------- Կվերացվեն ԵԱՏՄ երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումնային դրույթները ---------------------------------------------- Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծին ---------------------------------------------- Հավելված ՀՀ գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագրիրը

փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման

  • Upload
    others

  • View
    1

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման

փետրվար - ապրիլ 2016

---------------------------------------------------------------------------------- ¶áñͳñ³ñ ߳ѻñÇ å³ßïå³ÝáõÃÛ³Ý ó³ÝóÇ ï»Õ»Ï³ïáõ

Æñ³¹³ñÓáõÃÛáõÝÝ»ñ/ÜáñáõÃÛáõÝÝ»ñ/гÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñ /Ðá¹í³ÍÝ»ñ/úñ»Ýë¹ñ³Ï³Ý ÷á÷áËáõÃÛáõÝÝ»ñ

Æ𲸲ðÒàôÂÚàôÜܺð

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանի հանդիպումը գործարարների հետ ՀՀ

Առևտրա-արդյունաբերական պալատում

Աշխարհաքաղաքական իրավիճակը և տնտեսական մարտահրավերները անակնկալ

խնդիրներ ու նոր մոտեցումներ են առաջադրում հանրապետությանը և մասնավորապես

բիզնեսին առնչվող կառույցներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ապրիլի

29–ին այս մտահոգությամբ այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, որի

կարևորագույն գործառույթներից է հատկապես փոքր ու միջին բիզնեսին զորակցելը և

արտահանմանը աջակցելը։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ներկայացնելով

նոր տնտեսահարաբերություններում համակարգի հրատապ անելիքները, մասնավորեց

արտահանման առաջնահերթ խնդիրը՝ Հայաստանի ձեռնարկությունները աշխատում են փոքր

հզորություններով, և հնարավոր չէ արտերկրի խոշոր ընկերությունների ու շուկաների հետ

մեծաքանակ արտահանումների պայմանագրեր կնքել։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ։

Մտահոգության վերաբերյալ նախարար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով տնտեսության

զարգացման հայեցակարգային առաջնահերթությունները, հատկապես կարևորեց

նախաարտահանման և ետարտահանման ապահովագրության կատարելագործումը, փոքր

բիզնեսի պաշտպանվածության գործոնը, արտահանման աջակցման գործիքակազմի

կատարելագործումը, Տնտեսական պաշտպանության հանձնաժողովի և գործին առնչվող

առանձին կառույցների ինքնավարացումը, ազատ տնտեսական գոտիների ստեղծումը,

արտերկրում ցուցահանդեսների ակտիվ մասնակցությունը և այլ խնդիրներ։

Քննարկումների ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար հանդիպել

ամեն ամիս, համակարգել բոլոր կարևոր դիտողություններն ու առաջարկությունները,

նախապես ներկայացնել նախարարին, որպեսզի հաջորդ հանդիպմանը ամեն ինչ լինի կոնկրետ

և հասցեական։ Հանդիպմանը մասնակցեցին նաև ԳԾՊՑ անդամներ:

ÜàðàôÂÚàôÜܺð

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի հանդիպումը

գործարարների հետ ՀՀ Առևտրա-

արդյունաբերական պալատում ----------------------------------------------------------

Սեմինար Հանրային մասնակցություն տեղական

ինքնակառավարմանը

ծրագրի շրջանակում

----------------------------------------------------

Տեղի է ունեցել Արտահանման աջակցման

խորհրդի հերթական նիստը ----------------------------------------------------

ՀԶՔԾ մեթոդաբանության

ուղեցույցի ուսուցման սեմինար Երևանում ----------------------------------------------------

Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության

զարգացման խորհրդի նիստը -----------------------------------------------------

Տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման

խորհրդի հերթական նիստը

----------------------------------------------------- Կառավարությունը

հավանություն է տվել ՀՀ գործարար

միջավայրի բարելավման 2016թ.

միջոցառումների ծրագրին

---------------------------------------------------- Կվերացվեն ԵԱՏՄ

երկրներից ներկրված մեքենաների

ԱԱՀ-ով հարկման անցումնային

դրույթները

---------------------------------------------- Կառավարությունը

հավանություն է տվել ՀՀ Հարկային

օրենսգրքի նախագծին

---------------------------------------------- Հավելված

ՀՀ գործարար միջավայրի բարելավման

2016թ. միջոցառումների ծրագրիրը

Page 2: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման

Նախամրցութային սեմինար «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում

ԳՇՊՑ անդամ Համայնքների ֆինանսիստների միավորումը «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը»

(ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում ապրիլի 14-ին հայտարարել էր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ: Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ՀՖՄ

ծրագրային թիմը սույն թվականի ապրիլի 21-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում անցկացրեց նախամրցութային սեմինար, որի

ընթացքում պարզաբանվեցին հայտերի ներկայացման կարգի ու դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերը, ինչը կարող է նպաստել

հնարավորինս որակյալ և գրավիչ առաջարկ կազմելուն:

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 50 ներկայացուցիչ քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններից:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց համատեղ ծրագրի նպատակը, ինչպես նաև պարզաբանումներ տրվեցին հնչեցված բազմաբնույթ հարցերին: Սեմինարը

վարում էին ՀՖՄ փորձագետները:

Տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են

արտահանման ներուժ ունեցող ընկերություններին լրացուցիչ մեխանիզմներով և գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերելուն ուղղված մի շարք հարցեր,

որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Նշվել է, որ կառավարության նպատակն է նպաստել տնտեսվարողների կողմից արտադրական

հզորությունների ավելացմանն ու արտահանման ծավալների աճին:

Page 3: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման

Այնուհետև խորհրդին են ներկայացվել տարբեր ընկերություններից ստացված արտահանման աջակցության մի շարք հայտեր: Վարչապետը կարևորել է ՀՀ

էկոնոմիկայի նախարարության սերտ աշխատանքն ու համագործակցությունը հայտ ներկայացրած յուրաքանաչյուր ընկերության հետ և նշել, որ անհրաժեշտ է

քննարկումների արդյունքում հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել համապատասխան որոշումներ:

Բազմաբնակավայր համայնքներում ՀԶՔԾ մեթոդաբանության ուղեցույցի ուսուցման սեմինար Երևանում

Մարտի 9-10-ը, Երևանի «Անի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Բազմաբնակավայր համայնքներում համայնքի

զարգացման քառամյա ծրագրի (ՀԶՔԾ) մշակման ու կառավարման մեթոդաբանության կիրառման ուղեցույցի» ուսուցման նպատակով կազմակերպված սեմինար:

Սեմինարը անցկացվել է Համայնքների ֆինասիստների միավորման (ՀՖՄ) կողմից իրականացվող «Բազմաբնակավայր համայնքի զարգացման քառամյա ծրագրի

կազմման և կառավարման մեթոդաբանության կիրառման ուղեցույցի մշակում և ուսուցում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի

միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից:

Սեմինարին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզպետարանների տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության,

տեղական ինքնակառավարման և համայնքային հարցերի բաժնի, ինչպես նաև զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինների երկուական ներկայացուցիչներ

(վարչության, բաժնի պետեր, գլխավոր, առաջատար մասնագետներ):

ՀՖՄ փորձագետների կողմից մշակված 2-օրյա և սեմինարի ժամանակ ներկայացվող ուղեցույցի նպատակն էր մեթոդական և գործնական օժանդակություն

ցուցաբերել բազմաբնակավայր համայնքների նորընտիր ՏԻՄ-երին և աշխատակազմերին՝ հնարավորինս հեշտ կիրառելու մեթոդաբանության դրույթները և պատշաճ

մակարդակով մշակելու և կառավարելու իրենց ՀԶՔԾ-ները՝ հաշվի առնելով համայնքների խոշորացման արդյունքում առաջացած նոր հնարավորությունները և

ռիսկերը, տարածքային համաչափ զարգացման համատեքստում:

Page 4: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման

Կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության

զարգացման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ անդրադարձ է կատարել նախորդ նիստի ընթացքում ներկայացված

հանձնարարականների կատարողականներին, մասնավորապես հյուրատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան

ձեռնարկատիրության արտոնություններից օգտվելու հնարավորություններ սահմանելու ուղղությամբ կատարված քայլերին: Զեկուցվել է, որ այդ նպատակով մշակվել

և սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել այս

տարվա հունվարի 1-ից և արդեն իսկ հյուրատնային գործունեությամբ զբաղվող մի շարք անհատ ձեռնարկատերեր օգտվում են այդ արտոնություններից:

Անդրադառնալով ՓՄՁ-ների և խոշոր կազմակերպությունների համար տեղական տուրքերի տարանջատված չափերի սահմանման մասին հարցին, որը ևս քննարկվել

էր նախորդ նիստի ընթացքում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ներկայացնել նախագիծ, որով հնարավորություն կտրվի

տեղական ինքնակառավարման մարմիններին տեղական տուրքերի բազային դրույքաչափերի նկատմամբ գործակիցներ սահմանելիս հաշվի առնել նաև տվյալ

առևտրի կետի մակերեսը՝ առանց վերանայելու տուրքերի չափերը:

Այնուհետև քննարկվել են փոքր արժեքի ապրանքների ներմուծման և արտահանման ընթացքում մաքսավճարների վերանայման հնարավորություններին առնչվող

հարցեր: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ, որոնց շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Վարչապետը հանձնարարել է համապատասխան

գերատեսչություններին լրացուցիչ քննարկել ներկայացված առաջարկությունները՝ մոտեցումները հստակեցնելու նպատակով:

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին մասնակցել են նաև Խորհրդի անդամ հանդիսացող ԳՇՊՑ կազմակերպությունները:

Page 5: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման

γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների

համակարգման խորհրդի 14-րդ նիստը: Խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրության, ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ստուգաթերթերում փոփոխություններ

և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:

Նիստում քննարկվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է հստակեցնել և ամրագրել տեսչական մարմնի կարգավիճակը, նպատակը, լիազորությունները,

ինչպես նաև այլ դրույթներ: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետը, ամփոփելով կարծիքները, հանձնարարել է

ներկայացված դիտողություններով լրամշակել առաջարկվող փոփոխությունները և ներկայացնել կառավարության հաստատմանը:

Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստին մասնակցել են նաև Խորհրդի անդամ հանդիսացող ԳՇՊՑ կազմակերպությունները:

Հավանության է արժանացել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագիրը

Փետրվարի 11-ին ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործադիրը

հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագրին: Կառավարության 2015թ. գործունեության

միջոցառումների ծրագրով ընդգծվել է գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ:

Page 6: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման

Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը և արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը

Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ: Ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն բիզնես

սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, ՓՄՁ-ների աճին, արտաքին առևտրի խթանմանը, հարկային և

մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը և այլն:

Կվերացվեն ԵԱՏՄ երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները

ՀՀ Կառավարության նիստին վարչապետ Հովիկ աբրահամյանը նշել է, որ հանրային քննարկման առարկա է դարձել Եվրասիական տնտեսական միության երկրներից

մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման խնդիրը: Խնդիրը Եվրասիական տնտեսական միության համար նոր չէ. Ղազախստանում ևս

գործել է նման անցումային սահմանափակում: Խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ

տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն անընդհատ և ակտիվ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ՝ առևտրի

հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Ոորոշվել է վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

Վարչապետն առաջարկել է որպես օրակարգի լրացուցիչ հարց մտցնել Եվրասիական տնտեսական միության երկրներից ՀՀ քաղաքացիների կողմից ներկրված

մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ:

Ըստ այդմ՝ կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ

օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը համարվել է անհետաձգելի:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծին

Մարտի 31–ին նիստին, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հարկային

օրենսգրքի նախագծին: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է. «ՀՀ կառավարության քննարկմանն է

ներկայացվում ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը:

Դեռևս 2015թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հարկային օրենսգրքի նախնական, այսինքն՝ քննարկումների համար

ներկայացվող տարբերակը, և հանձնարարվեց ֆինանսների նախարարությանը, որ շահագրգիռ քննարկումներ կազմակերպվեն գերատեսչությունների, ինչպես նաև

ծավալվի հանրային քննարկումների բավականին լայն աշխատանք:

Page 7: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման

Այդ կապակցությամբ օրենսգրքի նախագծի նախնական տարբերակը անցել է բավականին լայն քննարկումներ ինչպես շահագրգիռ գերատեսչությունների հետ

համատեղ, այնպես էլ հարկային խորհրդում: Բազմաթիվ խորհրդակցություններ են եղել նաև ՀՀ վարչապետի մոտ: Այդ քննարկումներից հետո Հարկային օրենսգրքի

նախագիծը, ի սկզբանե ամրագրված սկզբունքների ներքո, լրամշակվել է և դրա արդյունքում ինչպես քաղաքականության, այնպես էլ վարչարարության

ուղղությունները ճշգրտվել են: Փաստաթուղթը բավականին լայնածավալ է, սակայն ես կցանկանայի շատ հակիրճ մի քանի սկզբունքների ներքո ներկայացնել այն

միջոցառումները, որոնք կոչված են արտացոլելու, թե ինչպես են այդ սկզբունքները իրացվելու:

Առաջին սկզբունքն այն է, որ կարևորվում է մեծապես, որ Հարկային օրենսգիրքը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով

կարճաժամկետ արդյունքները: Այս սկզբունքի ներքո առաջարկում ենք մի շարք արմատական միջոցառումներ, մասնավորապես ԱԱՀ-ի մասով օրենսգրքի

ընդունումից հետո ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ԱԱՀ-ի գումարները, որոնք որ վճարված են մատակարարներին, այլ նաև այն

տնտեսավարող սուբյեկտները, ովքեր մեր տնտեսությունում կատարել են ներդրումներ և ներդրումների մեծածավալությամբ պայմանավորված հնարավորություն

չեն ունեցել օգտագործելու վեց ամսվա կտրվածքով իրենց մատակարարներին վճարած ավելացված արժեքի հարկի գումարները: Այսինքն՝ վեց ամսվա կտրվածքով

հետ կվերադարձվի նշված տնտեսավարող սուբյեկտների ԱԱՀ-ի գումարները, որպեսզի նրանք կարողանան այդ գումարները օգտագործել: Մեկ այլ միջոցառում.

նախատեսվում է տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող արտադրական սարքավորումների, ինչպես նաև հումքի որոշ տեսակների համար ԱԱՀ-ի

գումարների տարաժամկետում: Դա նշանակում է, որ օրենսգրքի ընդունումից հետո արտադրական նշանակության սարքավորումները, ինչպես նաև հումքի

տեսակներ երրորդ երկրներից ներմուծվելու դեպքում ԱԱՀ-ն կվճարվի ոչ թե մաքսային մարմին ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, այլ կվճարվի հարկային

մարմնին մինչև հաջորդ ամսվա 20-ը, այսինքն՝ ժամանակային առումով տնտեսավարող սուբյեկտները այստեղ ևս հնարավորություններ կունենան: Կարևորվում է

նաև վերամշակման գործընթացի զարգացումը մեր երկրում և այդ առումով, այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր վերամշակում կիրականացնեն ՀՀ-ում և

արտահանում կիրականացնեն ՀՀ-ից որոշակի ժամանակահատվածում նրանց համար ոչ թե ԱԱՀ կգանձվի սահմանին և կվերադարձվի, այլ ոչ կգանձվի և ոչ էլ

կվերադարձվի, որպեսզի ժամանակային առումով նրանք հնարավորություն ունենան գումարներն օգտագործելու: Ի դեպ նշեմ, որ վերջին միջոցառումը ՀՀ

վարչապետի հանձնարարությամբ կառանձնացվի օրենսգրքի նախագծից, քանի որ միջոցառումը նախատեսվում է իրականացնել ավելի վաղ, քան օրենսգրքի

ընդունման ժամկետներն են: Առհասարակ ԱԱՀ-ի մասով մենք նախատեսում ենք հաշվանցումների ազատականացում, որը տարիներ շարունակ մենք

սահմանափակել ենք տվյալ պահին թելադրվող անհրաժեշտությունից ելնելով և կարծում ենք, որ գործարար հանրությունը շատ լավ գիտակցում է, որ նման

ազատականացումները նշանակում է բիզնեսի մոտ լրացուցիչ միջոցների առկայություն: Այս սկզբունքի ներքո մեր առաջարկությունները չեն սահմանափակվում

միայն ԱԱՀ-ով: Նման մոտեցում ունենք նաև շահութահարկի գծով, մասնավորապես, նախատեսում ենք ծախսերի ճանաչման սկզբունքի առումով

ազատականացում, որպեսզի արտերկրում ապրանքների գովազդի, մարկետինգի, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերի գծով նվազեցումները

կատարվեն առանց որևէ կաշկանդվածության և սահմանափակման: Իհարկե, նախատեսում ենք նաև ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերի

համար հարկային բեռի նվազեցում, որպեսզի հավասարվի շահութահարկին և բիզնես իրականացնելու առումով այդ դրույքաչափերը լինեն համեմատաբար ավելի

չեզոք:

Երկրորդ սկզբունքը վերաբերում է նրան, որ կարևորվում է ինչպես միջինժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում բյուջետային եկամուտների

կայունությունը: Այս սկզբունքի ներքո հիմնական առանցքային ուղղությունը հանդիսանում են ակցիզային հարկերը, քանի որ եկամուտների գեներացման

հիմնական աղբյուրը դիտարկվում է ակցիզային հարկը:

Այդ առումով նախատեսվում է 2017-2021 թթ. ընթացքում սահուն, ըստ տարիների որոշակիորեն վերանայել ծխախոտի արտադրանքի, օղու, ինչպես նաև վառելիքի

որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Ծխախոտի և օղու մասով մենք դրույքաչափերը համապատասխանեցնում ենք, ներդաշնակեցնում ենք

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ ունենք նման պարտավորվածություն: Բայց, այնուամենայնիվ,

կցանկանայի նշել, որ անգամ 2021 թ. մենք չենք հավասարվում նշված դրույքաչափերին և ունենում ենք ընդհանուր ինդիկատիվ դրույքաչափից 20 տոկոս ավելի ցածր

դրույքաչափեր:

Page 8: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման

Հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների շրջանակներում, բնականաբար, սկզբունքային է եղել նաև հարկման այլընտրանքային համակարգերի

կիրառությունը: Կցանկանայինք նշել, որ Հայաստանն այսօր աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը հարկման այլընտրանքային համակարգերի

տարածվածությամբ, ինչն էականորեն աղավաղում է համակարգը և ցուցաբերում անարդարացի դրսևորումներ: Վերանայվել են նաև այդ մոտեցումներն այն

նպատակադրմամբ, որ երկարաժամկետ հատվածում, իսկ մենք օրենսգիրքը դիտարկում ենք որպես երկարաժամկետ հատվածի փաստաթուղթ, բիզնեսի 90 տոկոսը

չի կարող պարզապես գտնվել հարկման այլընտրանքային ռեժիմների ներքո, և այդ առումով քաղաքականության որոշակի վերանայումներ են կատարվել այն

նպատակադրմամբ, որ իրապես փոքր բիզնեսը շարունակի օգտվել այն ընթացակարգերից և այն, հարաբերականորեն այսպես կոչված, արտոնություններից, որը

ներկայումս կիրառվում է:

Արմատական են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Այս առումով մեծապես կարևորվում է հարկային կարգապահության բարձրացումը, մի

կողմից, իսկ մյուս կողմից, նաև համակարգի թափանցիկության ապահովումը և միջազգային պրակտիկայում ընդունված հարկման ինքնագնահատման, այսպես

կոչված, համակարգի կիրառությունը, ինչը նշանակում է սպասարկման լրիվ նոր որակ: Հարկային կարգապահության բարձրացման տեսանկյունից

օրենսդրությունում ներառվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես, հարկումից խուսափելու երևույթները կանխելու առումով, տրանսֆերային

գնագոյացման կանոններ են նախատեսված, անուղղակի եղանակներով պարտավորությունների հաշվարկման առավել առաջադեմ մեթոդներ են նախատեսված

օրենսդրությունում: Սպասարկման առումով արմատական էր միասնական գանձապետական հաշվի գաղափարի ներդրումը. այդ փաթեթը, ինչպես հայտնի է,

օրենսգրքից առանձնացվեց և առանձին փաթեթով արդեն իսկ ընդունվեց Ազգային ժողովի կողմից, որպեսզի ժամանակային առումով հնարավոր լինի դա

ծրագրավորել, և համակարգը կիրառվի 2018թ. հունվարի 1-ից, ինչը կտրուկ նվազեցնելու է շփումները հարկ վճարողների և հարկային ծառայողների միջև:

Իհարկե, մեծապես կարևոր է նաև, որպեսզի այս փոփոխությունները, որոնք լայնածավալ են, և բավական մեծ թվով կարգավորումների մասին է խոսքը, լինեն նաև

ժամանակային առումով սահուն, և այդ իսկ պատճառով միջոցառումների իրականացման տեսանկյունից նախատեսված են նաև համապատասխան

ժամանակահատվածներ, մասնավորապես, 2018, մինչև 2020, 2021 թթ. համար միջոցառումներ են նախատեսված: Բոլոր կարգավորումները տրվել են այն

նպատակադրմամբ, որ նոր Հարկային օրենսգիրքը պետք է բիզնեսի համար ապահովի կայունություն և կանխատեսելիություն, որովհետև սա եղել է հիմնական

սկզբունքային հարցերից մեկը: Իհարկե, սրանով մենք դիրքորոշում չենք արտահայտում առ այն, որ Հարկային օրենսգրքի ընդունումից հետո մենք բացառում ենք

որևէ փոփոխությունների կատարումն օրենսգրքում, բայց համոզված ենք, որ հիմնաքարային մոտեցումները և հարկային համակարգի հիմնական բաղադրիչները

երկարաժամկետ հատվածում փոփոխությունների չեն ենթարկվելու: Այսքանը, պարոն վարչապետ, խնդրում եմ հաստատել և մեկ շաբաթ ժամանակ տալ, որպեսզի

գործընկերների հետ մենք կարողանանք ձևակերպումները վերջնականացնել»,-նշել է Վ. Միրումյանը:

Page 9: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման

ՀՀ Գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագիր

Page 10: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 11: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 12: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 13: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 14: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 15: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 16: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 17: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 18: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 19: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 20: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 21: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 22: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման
Page 23: փետրվար ապրիլ 2016 · 2018-07-15 · γé³í³ñáõÃÛáõÝáõÙ տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման