Download pdf - սասուն

Transcript
Page 1: սասուն
Page 2: սասուն

• Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք ևհարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։Սասունցիները իրենց երկիրը անվանում ենգավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավայինմասում:Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավլեռնային վայր։

Page 3: սասուն

• Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի ևլեռնահովիտների մի աշխարհ է։ Սասունը հռչակվել էիր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, սրտեղ տրվածէ հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմարաբականտիրապետության։ Սասունի ժողովուրդըվարում էր գերազանցապես նահապետականկյանք, այսինքն՝ մի տան մեջ կարելի էր հանդիպել միքանի տասնյակ մարդու, որոնք մի գերդաստան էինկազմում։

Page 4: սասուն

• Սասունցիները նույն բարբառով չէին խոսում, այսպեսօրինակ, տալվորիկցիների բարբառը միանգամայնտարբեր էր շատախցիների բարբառից։Սասունցիներիհագուստը շատպարզ էր։ Թե տղամարդիկ և թե կանայքհագնում էին շապիկ, որի վրա գցում էին երկարշղարշներ, իսկ տղամարդիկ հագնում էին կարճվերնազգեստ։ Տղամարդու շապիկը հասնում էր մինչևծնկները, իսկ կանանցը՝ մինչև գետին։ Տղամարդիկգլխներին դնում էին գդակներ, քոլոզներ, արախչիներ:Կանանց մոտ սովորություն կարգլուխները զարդարել ինչպես արծաթյա, նույնպես ևոսկյա դրամներով։

Page 5: սասուն

• Սասունցիների կոշիկներըպատրաստվում էին կաշվից։ Բայց շատտարածված էր նաև այծի մազից(խարուկ) պատրաստված կոշիկներիգործածությունը։ Իսկ ձմռանը ձյանվրա քայլելու համար գործածում էինփայտյա կոշիկներ, որը կոչվում էրլաքան։ Դա թույլ չէր տալիս խրվելուձյան մեջ։ Ի դեպ, դափայտյա միտախտակ էր, որը ոտքին ամրացնումէին կապիչներով։ՏներըՍասունում, ճնշողմեծամասնությամբ, միհարկանիէին, սակայն պատահում էին նաևերկհարկանի տներ։

Page 6: սասուն

• Պտղատու ծառատեսակներից տարածված էընկուզենին և պատահական չէ, որ Սասունում շատտեղանունների հիմքում ընկած է ընկույզբառը, օրինակ՝ Գելիեգուզան գյուղի անունը եթեքրդերենից թարգմանենք հայերեն, կստացվիընկույզաձոր, ինչպես նաև Ընկույզնակ գյուղը, որիհիմքում ընկած է ընկույզ բառը։ Պտղատուծառատեսակներից տարածված ենթզենին, տանձենին, խնձորենին, ծիրանին, թթենին։Սասունում աճում է նաև խաղող, որի մշակությամբհայտնի է Ղանքի կամ Խիանքի շրջանը։

Page 7: սասուն

• Օգտակար հանածոներից Սասունըհարուստ է առաջին հերթին երկաթով, որիպաշարները հիմնականում գտնվում ենՏալվորիկի լեռներում։ Սասունցիներըերկաթ օգտագործել են վաղժամանակներից։ Երկաթը սասունցիներիմոտ մտել է նույնիսկ ժողովրդական երգիմեջ.

• Շինեմ փետատ, խուփ, խաչերկաթԾանր է դադումս, բայց եմ ազատ:

Page 8: սասուն

• Սասուն անունը ժողովրդականստուգաբանությունը հանում է«սասումից», որի հիմքում ընկած էցասում-զայրույթ բառը։ Անունը ցույց էտալիս սասունցիների ցասկոտ լինելըշրջապատի թշնամիների համար։

Page 9: սասուն

• Մարութա, սար, որը գտնվում է ԱրևմտյանՀայաստանի Սասուն գավառում և եղել էսասունցիների սիրած և պաշտելի սար։ Կոչվել էնաև Մարաթուկ։

• Ըստավանդության՝ Մարութաի պաշտամունքըխիստ զայրացնում էր Անդոկին (սար Սասունգավառում, Հայկական Տավրոսի գագաթներիցմեկը), և նա Մարութա սարին մարտի էհրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իրկայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարիգլուխը, և այդ պատճառով էլ նրան ջղլագլուխ(զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկիհարվածից վիրավորված Մարութա սարը հսկամի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվումկողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկուջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրաայժմ էլերևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։

Page 10: սասուն

• Նյութը պատրաստեց 9-2 դասարանիաշակերտԱննաՄկրտչյանը: