ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍ
Պյութագորասի կյանքի և գործունեության մասին քիչ բան է հայտնի: Հասուն տարիքում նա Հունաստանից տեղափոխվել է
Հարավային Իտալիայի Կրոտոն քաղաքը և հիմնադրել դպրոց, որը կոչվել է «Պյութագորասյան միություն»: Իր
զարգացրած փիլիսոփայական ուսմունքում Պյութագորասն ամեն ինչի
հիմքը համարել է թվերը, որոնց վերագրել է խորհրդապաշտական և կենսական իմաստներ: Հետագայում
այդ ուսմունքը զարգանալով վերածվել է փիլիսոփայական ուղղության, որը
հայտնի է իբրև պյութագորասականություն:
Մաթեմատիկայի բնագավառում
Պյութագորասի անվան հետ են կապված
ապացուցման մեթոդի ներմուծումը
երկրաչափության մեջ, երկրաչափական թվաբանության
ստեղծումը, ձայնագիտության և
հարմոնիայի խնդիրների մշակումը,
զույգ ու կենտ, հասարակ, բաղադրյալ
ու կատարյալ թվերի մասին ուսմունքը:
Պյութագորասին է պատկանում այն հայտնի
թեորեմի ապացուցումը, որը կապ է հաստատում
ուղղանկյուն եռանկյան կողմերի միջև. այն է՝
ուղղանկյուն եռանկյան էջերի քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի
քառակուսուն՝ Պյութագորասի թեորեմը:
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵԾՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԻՆ
Լիանա Վահանյան
Recommended