38
ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ ԿԿԿ XԿԿԿԿ. ԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ

Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Embed Size (px)

DESCRIPTION

Կենսաբանություն

Citation preview

Page 1: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Կյանքի ծագումը Երկրի վրաXբնագ. Նինա Կիրակոսյան

Page 2: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

1. Ինչպե՞ս է ծագել կյանքը Երկրի վրա:

2. Որո՞նք են կյանքի ծագման մասին գոյություն ունեցող

վարկածները և տեսակետները:

Page 3: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

«Կյանքը սպիտակուցային մարմինների գոյության ձև է, և գոյության այդ ձևն ըստ էության կայանում է այդ մարմինների քիմիական բաղադրիչ մասերի մշտական ինքնանորոգման մեջ»:Ֆ. Էնգելս

Page 4: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

«Երկրի վրա գոյություն ունեցող կենդանի օրգանիզմները սպիրտակուցներից և նուկլեինաթթուներից կազմված ինքնակարգավորվող և ինքնավերարտադրվող բաց համակարգեր են»:

Մ. Վոլկենշտեյն

Page 5: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Կյանքի ծագման մասին գոյություն ունեն հետևյան տեսակետները`

1. Կյանքը հավերժական է (էթերնիզմ):2. Կյանքի սկզբնակները Երկիր բերվել

են այլ մոլորակից (պանսպերմիա):3. Կյանքը առաջացել է ինքնածնության

ճանապարհով:4. Կյանքը ստեղծվել է Աստծո կողմից

(կրեացիոնիզմ):5. Կյանքը առաջացել է Երկրի վրա

աբիոգեն եղանակով` անկենդան նյութից:

Page 6: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Կրեացիոնիզմ

Page 7: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Համաձայն այս վարկածի`տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ ստեղծվել է

Արարչի կողմից`աշխարհաստեղծ գերբնական ուժի ազդեցությամբ։Այս վարկածը ամենից շատ ձեռնտու էր

եկեղեցուն,որն ամեն ինչ անում էր իր իշխանությունը պահպանելու համար: Սա

համեմատաբար հին վարկած է։

Page 8: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Կյանքը հավերժական է1880թ. այս վարկածը ծնվել է գերմանացի գիտնական Պրոյերի մոտ։Այս վարկածն այլ կերպ անվանել են նաև Էտերնիզմ։Կյանքը Երկրի վրա եղել է հավերժ և ոչ ոք այն չի ստեղծել,ամեն ինչ անփոփոխ է և Էվոլյուցիա

տեղի չի ունենում։

Page 9: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Պանսպերմիա

Page 10: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Այս վարկածն ազդարարում է այն մասին,որ կյանքը ստեղծվել է Տիեզերքում ցրված կյանքի

սաղմերի,սպորների,ծաղկափոշու առկայության շնորհիվ։Վերջիններս Տիեզերքից և այլ մոլորակներից

երկնաքարերի և տիեզերափոշու միջոցով ներթափանցելով Երկիր մոլորակ`ստեղծեցին կյանք

մեզ համար։Այս վարկածը ստեղծվել է 1895 թվականին Շվեդացի ֆիզիկ Արենիուսի կողմից։Այս վարկածին էին

հարում նաև այլ շատ հայտնի գիտնականներ,ինչպիսիք են Հերմ Հոլցը և

Լազարևը։Սակայն այս վարկածը ,նույնիսկ իր իրական լինելու դեպքում,ոչ մի կերպ չի կարող բացատրել

կյանքի ծագումը...Սա միայն բացատրություն էր Կյանքի ծագման համար`Երկրի վրա։

Page 11: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Ինքնածնության գաղափար

Page 12: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Այս վարկածն իր ծնունդը տոնեց 19-րդ դարի կեսերին: Այս վարկածի կողմնակիցները գտնում էին,որ կյանքը առաջացել է անկենդան նյութից`անօրգանական

աշխարհից,բայց ամենևին չէին բացատրում,թե ինչպես է առաջացել այդ անօրգանական աշխարհը։Առաջին անգամ

այս վարկածը ժխտեց Իտալացի բժիշկ Ֆրանցեսկո Ռեդին,որը հետագայում կդառնա Կենսաքիմիական

վարկածի հիմնադիրը։Իսկ 1861 թվականին գիտնական Լուի Պաստյորը ապացուցեց Ինքնածնության

ինքըստինքյան անհնարին լինելը։Վերցնելով S-աձև ամրակ ունեցող գլան`մեջն ավելացրել է մսի արգանակ.ի դեպ

մանրէների ներթափանցումն այդ ծնկաձև մասից անհնար էր,իսկ մսաջուրը մինչև այդտեղ հայտնվել էր լավ

եռացվելուց հետո։Մի քանի շաբաթ անց ոչ մի փոփոխություն չնկատվեց։Բայց բավական էր նա մի

անգամ շրջեր գլանն այնպես,որ արգանակը հպվեր S-աձև մասին և ետ հոսեր,մի քանի օր անց առաջացան որդեր և

թրթուրներ...Վարկածը մերժված է..

Page 13: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Այս գաղափարը ժխտվել է Ֆ. Ռեդիի և Լ.Պաստյորի կողմից

Page 14: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Page 15: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Կյանքի առաջացումը աբիոգեն ճանապարհով

Page 16: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Երկրի վրա կյանքի առաջացումը ընթացել է

երեք փուլով1.Քիմիական էվոլյուցիայի փուլ:

Աբիոգեն ճանապարհով օրգանական մոնոմերների առաջացում:

2.Նախակենսաբանական էվոլյուցիայի փուլ: Կենսաբանական պոլիմերների առաջացում:

3.Կենսաբանական էվոլյուցիայի փուլ: Թաղանթային կառույցների և առաջին պրոբիոնտների առաջացում:

Page 17: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Օպարին-Հոլդեյնի տեսությունը

Ներկայումս կենսաբանության մեջ ընդունվում է կյանքի աբիոգեն

 ծագման վարկածը, որը առաջարկվել է Օպարինի կողմից։

Ըստ նրա վարկածի կյանքի ծագման ճանապարհին

տեղի են ունեցել էվոլյուցիոն

բնույթի խոշոր փոփոխություններ, որոնք

տեղի են ունեցել 3 աստիճաններով:

Page 18: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

1. Կյանքի ծագման ճանապարհին առաջին

աստիճանը եղել է անօրգանական

նյութերից օրգանական նյութերի աբիոգեն,

այսինքն ոչ կենսածին սինթեզը։ Դա տեղի է

ունեցել ջրային միջավայրում։

Հավանաբար այսպիսի ջերմաստիճանում և քիմիական այնպիսի միջավայրում, որում

հնարավոր էր անօրգանական

նյութերից օրգանական նյութերի սինթեզը։

Page 19: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

2. Կյանքի ծագման ճանապարհին երկրորդ աստիճանը եղել է օրգանական մոլեկուլների խտացումը կամ

կոացերվացիան։ Ջրային միջավայրում հավանաբար միանման կառուցվածք ունեցող օրգանական

մոլեկուլները խմբավորվել են և առաջացրել ավելի խոշոր ագրեգատներ, որոնք կոչվել են կոացերվատներ:

Կոացերվատի ներսում տեղի են ունեցել քիմիական բարդ ռեակցիաներ, որոնց ընթացքում կարող էին առաջանալ

գազանման ցնդող նյութեր, կամ ավելի բարդ օրգանական մոլեկուլներ, որոնք նստվածքի ձևով կարող

էին մնալ կոացերվատի կազմում:

Page 20: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Քիմիական ռեակցիաների ընթացքում կոացերվատը սկսել է չափերով մեծանալ, դա

ինչ որ տեղ կարելի է նմանեցնել սնման պրոցեսին։ Կոացերվատային կաթիլից

նյութերի դուրս գալը և ներս մտնելը կարելի է նմանեցնել նյութափոխանակության

պրոցեսին։ Հավանաբար կոացերվատի ներսում տեղի ունեցող քիմիական

ռեակցիաների ընթացքում առաջացել են այնպիսի օրգանական մոլեկուլներ, որոնք

նման են եղել նուկլեինաթթուների և ընդունակ են եղել ինքնավերարտադրման։

Page 21: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

3. Ինքնավերարտադրվող մոլեկուլների առաջացումը կյանքի ծագման ճանապարհին եղել է երրորդ աստիճանը։ Այս դեպքում 1 կոացերվատից կարող էին առաջանալ սրան նման մի քանի

այլ կոացերվատներ։

Առաջին կենդանի օրգանիզմը, որը առաջացել է աբիոգեն ճանապարհով կոչվել է պրոբիոնդ։ Այդ օրգանիզմը դեռևս հեռու են եղել բջիջ կոչվելուց, թեպետ նրա մոտ նկատվել են կենդանի նյութին բնորոշ հատկանիշներ։ Օրինակ` պրոբիոնդը ընդունակ

է եղել նյութափոխանակության, այսինքն համարվել է բաց համակարգ։ Պրոբիոնդը կարողացել է վերարտադրել իր նմանին։ Աստիճանաբար պրոբիոնդի մոտ ձևավորվել է պաշտպանիչ թաղանթ, որից հետագայում էվոլյուցիայի

ընթացքում ձևավորվել է պլազմատիկ թաղանթը։

Page 22: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Page 23: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Ստացվում է, որ կյանքի ծագման ճանապարհին առաջին կենդանի օրգանիզմները եղել են աբիոգեն

հետերոտրոֆներ։ Ծովի ջրում աբիոգեն ճանապարհով սինթեզված օրգանական մոլեկուլների պակասը հասցրել է այն բանին, որ առաջացել են առաջին

ավտոտրոֆ օրգանիզմները, որոնք սնվել են քեմոսինթետիկ եղանակով։ Քեմոսինթեզի առաջացումով օրգանական բնության մեջ

սննդառության ուղին բաժանվել է 2 մասի` ավտոտրոֆ և հետերոտրոֆ։

Page 24: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Page 25: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Page 26: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Արքեյան

Պրոտերոզոյան

Պալեոզոյան

Մեզոզոյան

Կայենոզոյան

Երկրի տարիքը մոտավորապես կազմում է 4,5-7 մլրդ տարի: Գիտնականները Երկրի և կյանքի զարգացման

պատմությունը բաժանում են երկար ժամանակահատվածների դարաշրջանների, որոնցից

յուրաքանչյուրը ստորաբաժանվում է ժամանակաշրջանների:

Page 27: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Արքեյան դարաշրջանԱյն կազմավորվել է մոտավորապես 3,5 մլրդ տարի առաջ և տևել է մոտ 900 մլն տարի: Այս դարաշրջանում ի հայտ եկան

առաջին կենդանի օրգանիզմները (բակտերիաները, նախակենդանիները, կապտականաչ ջրիմուռները): Դրանք

հետերոտրոֆ օրգանիզմներ էին: Արքեյան դարաշրջանի կեսերին ի հայտ եկան ֆոտոսինթեզի ընդունակ օրգանիզմներ:

Ֆոտոսինթեզի առաջանալով` օրգանական աշխարհը բաժանվեց ավտոտրոֆ` բուսական և հետերոտրոֆ`

կենդանական օրգանիզմների: Ջուրը հագեցավ թթվածնով և օվկիանոսից ազատ թթվածինն անցավ մթնոլորտ: Աստիճանաբար մթնոլորտում ավելացավ թթվածնի

քանակությունը և նախադրյալներ ստեղծվեցին կենդանի օրգանիզմների ցամաք դուրս գալու համար: Հայտնվեցին առաջին բազմաբջիջ օրգանիզմները, որոնք մոտ են եղել

սպունգներին և աղեխորշավորներին: Նրանց զարգացումը բերել է ցածրակարգ քորդավորների առաջացմանը:

Page 28: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Պրոտերոզոյան դարաշրջանԵրկրի պատմական զարգացման ամենաերկար դարաշրջանն

է: Տևել է մոտ 2 մլրդ տարի: Շարունակվում է կենդանի օրգանիզմների կառուցվածքի բարդացումը,

կատարելագծվում են դրանց սնման և բազմացման եղանակները: Կապտականաչ ջրիմուռների գերիշխումը փոխարինվել է էուկարիոտ օրգանիզմներով: Ցամաքում

կյանքը դեռևս բացակայում էր, սակայն սկսվում էր հողագոյացման գործընթացը (ծովերի և օվկիանոսների

ափերին բակտերիաների և մանր ջրիմուռների գործունեության շնորհիվ): Այս դարաշրջանի կարևոր արոմորֆոզ կարելի է համարել մարմնի երկկողմանի

համաչափությամբ կենդանիների առաջացումը: Կենդանական աշխարհի մնացորդները խիստ սակավ էին:

Ենթադրվում է, որ այդ դարաշրջանում ի հայտ են եկել սպունգները, աղեխորշավորները, որդերը, որոշ

հոդվածոտանիներ, ինչպես նաև սկզբնական քորդավորները` անգանգների ենթատիպի որոշ ներկայացուցիչներ:

Page 29: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Պալեոզոյան դարաշրջանՀամարվում է հնադարյան կյանքի շրջան: Տևել է մոտ 340 մլն

տարի և բաժանվում է կեմբրի, օրդովիկի, սիլուրի, դևոնի, քարածխի, պերմի ժամանակաշրջանների:

Շարունակվել է անողնաշար կենդանիների կազմավորվածության բարդացումը: Կեմբրի և օրդովիկի ժամանակաշրջաններում օրգանիզմները հիմնականում

հանդիպել են ծովերում: Ցամաքում ապրել են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները:

Page 30: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Սիլուրի ժամանակաշրջանում` 150-170մլն տարի առաջ, սկսվել է ցամաքի բնակեցումը բույսերով և անողնաշար կենդանիներով: Բույսերից էին` պսիլոֆիտները, կենդանիներից` ցածրակարգ հոդվածոտանիները: Ծովերում շարունակվել է քորդավորների էվոլյուցիան, որը հանգեցրեց զրահակիր ձկների առաջացմանը: Դևոնի ժամանակաշրջանը

բնորոշվել է ցամաքի գրավմամբ:Պսիլոֆիտները հետզհետե պակասել են և Դևոնի վերջում անհետացել են` իրենց տեղը զիջելով ավելի կատարյալ կառուցվածք ունեցող բույսերին (պտերանմաններ, ձիաձետայիններ և գետնամուշկայիններ): Նախադրյալներ ստեղծվեցին կենդանիների ցամաք դուրս գալու համար: Ծովերում բնակվել են երկշունչ և վրձնալողակավոր ձկները:

Page 31: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Վրձնալողակավոր ձկները լողափամփուշտի օգնությամբ կարողացել են «օգտագործել» մթնոլորտային օդ: Դրանց լողակների կմախքը հոմոլոգ է եղել ողնաշարավոր կենդանիների հնգամատ վերջույթների կմախքին: Դրանց օգնությամբ վրձնալողակավորները ջրից դուրս գալուց հետո կարողացել են սողալ ցամաքում, բայց հիմնականում ապրել են ջրում, որտեղ սնման և բազմացման պայմանները բարենպաստ էին: Դևոնի վերջում այդ ձկների մի խմբի ներկայացուցիչներից սկիզբ առան ցամաքային ողնաշարավոր կենդանիների նախնիները` հնադարյան երկկենցաղները:

Page 32: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Քարածխի ժամանակաշրջանի տաք և խոնավ կլիման նպաստավոր պայմաններ ստեղծեց պտերանմանների հսկայական անտառների տարածման, անպոչ երկկենցաղների առաջացման համար:Քարածխի ժամանակաշրջանում ցամաքում ապրել են սարդերը, կարիճները, միջատները, որոնք օժտված էին օդային շնչառությամբ: Ժամ-շրջանի վերջում և պերմի սկզբում Երկրի մակերեսին ընթացող լեռնակազմական գործընթացների հետևանքով շատ խոնավ վայրերը վերածվել են անապատների: Դրա հետևանքով վերացել են խոշոր փափկամարմինները, տրիլոբիտները, խոշոր միջատները: Շատ երկկենցաղներ ոչնչացել են: Իսկ դրանց փոքր մասը, որոնք կարողացել են թաքնվել ճահիճներում, թափված ծառերի կոճղերի տակ, սկզբնավորել են շատ ավելի փոքր չափերի երկկենցաղներին, որոնք քիչ փոփոխություններ կրելով` հասան մինչև մեր ժամանակներ:

Page 33: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Պերմի ժամանակաշրջանում (280-230 մլն տարի) առաջացան փշատերև բույսերը և գազանակերպ սեղունները: Հնագույն սողունների հայտնվելը կենդանական աշխարհի զարգացման նոր կարևոր փուլ էր: Ցածր կազմավորված երկկենցաղներից առաջացան ավելի բարձր կազմավորված սողուններ: Սրանք գլխավորապես խոտակեր կենդանիներ էին, բայց որոշ սողուններ անցան կյանքի գիշատիչ եղանակին:

Page 34: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Մեզոզոյան դարաշրջանԱյն սկսել է ձևավորվել մոտ 240 մլն տարի առաջ և

բաժանվում է Տիրասի, Յուրայի և Կավճի ժամանակաշրջանների: Փոխվել է Երկրի բուսական ծածկը:

Մինչ այդ գերիշխող հսկա պտերանմանները, գետնամուշկերն աստիճանաբար վերացել են, բուռն զարգացում են ապրել

մերկասերմերը, սկսել են ի հայտ գալ ծածկասերմ բույսերը: Կենդանիները հնարավորություն են ստացել ցամաքի վրա

ապրելու և բազմանալու:

Page 35: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Այդ դարաշրջանում բուռն զարգացում ապրեցին սողունները, որոնք այլ

կենդանիների կողմից էական մրցակցության բացակայության

շնորհիվ գրավել էին բոլոր միջավայրերը, տիրապետում էին տեղաշարժման բոլոր ձևերին և օգտագործում էին կերի բոլոր

տեսակները: Հնադարյան սողուններից առանձնապես հետաքրքիր է գազանատամ

սողունների խումբը, որոնցից հետագայում սկիզբ առան առաջին կաթնասունները: Հնադարյան սողուններից

շատերը հսկաներ էին, որոշ տեսակներ ունեին մինչև 50մ

երկարություն և 50տ քաշ (դիպլոդոկեր, բրախիոզավրեր,

բրոնտոզավրեր): Դրանք բուսակեր կենդանիներ էին:

Page 36: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Կայնոզոյան դարաշրջան

Այն սկսվում է մոտ 67 մլն տարի առաջ և բաժանվում է Պալեոգենի, Նեոգենի և Անտրոպոգենի ժամանակաշրջանների: Աստիճանաբար անհետացել են մեզոզոյում բուռն զարգացում ապրող խոշոր սողունները, մերկասերմ բույսերը: Դրան զուգընթաց աստիճանաբար սկսել են գերիշխել ծածկասերմ բույսերը: Անհետացած խոշոր սողուններն` իրենց դիրքերը զիջել են նոր առաջացող, ավելի կատարյալ հատկանիշներ ունեցող թռչունների և կաթնասունների դասերի ներկայացուցիչներին:

Page 37: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Առաջին բրածո կաթնասունը մելանադոնն է, որը սկիզբ է տվել մնացած կաթնասուններին:Կենդանական աշխարհի զարգացումը բնորոշվել է միջատների, թռչունների և կաթնասունների դասերի ներկայացուցիչների բուռն զարգացմամբ: Կաթնասունները գրավել են իշխող դիրք` հարմարվելով կյանքի բոլոր միջավայրերին: Ընկերքավոր և պարկավոր կաթնասունների էվոլյուցիան ընթացել է զուգահեռ: Միջատակեր հնադարյան կաթնասունների ինչ-որ խմբերից սկիզբ են առել գիշատիչ կաթնասունները և սմբակավորները: Այս դարաշրջանում հանդես եկան մարդու ամենամոտ նախնիները` պրիմատների ներկայացուցիչները:

Page 38: Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա

Շնորհակալություն