43
ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ,ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿ

Կենսաբանություն բոլորի համար

Embed Size (px)

DESCRIPTION

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԷԼԵՈՆՈՐ

Citation preview

Page 1: Կենսաբանություն բոլորի համար

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՌեֆլեքս,Ռեֆլեքսային աղեղ

Page 2: Կենսաբանություն բոլորի համար

Ինչ է Ռեֆլեքսը

Ռեֆլեքսը օրգանիզմի պատասխան ռեակցիան էՆերքին և արտաքին միջավայրից ստացվող գրգիռներին,որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:

Page 3: Կենսաբանություն բոլորի համար

Ռեֆլեքսային աղեղ

Ռեֆլեքսն իրականանում է ռեֆլեքսային աղեղի

միջոցով,որի կազմի մեջ մտնում են.

1. Նյարդային վերջույթներ`ընկալիչներ,որոնք ընկալում են:

2. Զգայական կամ կենտրոնաձիգ նյարդ,որն ստացված գրգիռն հաղորդում է կենտրոնական նյարդային համակարգին:

3. Նյարդային կենտրոն,որը կազմված է նյարդային բջիջների մարմիններից:

4. Շարժողական կամ կենտրոնախույս նյարդ,որով գրգիռը հաղորդվում է գործառող օրգանին:

Page 4: Կենսաբանություն բոլորի համար

ՈՒՂԻՂ և ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ՈՒղիղ կապ-Երբ տեղեկատվությունը հասնում է ուղեղից օրգան

Հետադարձ կապ-Երբ տեղեկատվությունը փոխանցվում է

օրգանից դեպի ուղեղ

Page 5: Կենսաբանություն բոլորի համար

Մեծ կիսագնդերի կառուցվածքը

Page 6: Կենսաբանություն բոլորի համար

Մեծ կիսագնդերը գլխուղեղի ամենամեծ բաժինն է: Գլխուղեղի կեղևն ունի 3-4մմ հաստություն,

պարունակում է մոտ 14-18 միլիարդ նյարդային բջիջ:Կեղևի ընդհանուր մակերեսը մոտ 2200սմ քառ.

Է:Կան մեծ թվով ակոսներ, գալարներ, ծալքեր:Յուրաքանչյուր կիսագունդ ակոսներով բաժանվում է 4 բլթերի`ճակատային,բլթային,

գագաթային և քունքային:Կենտրոնական ակոսը ընկած է ճակատի և բլթերի

միջև: Կողմնային ակոսը քունքային բիլթը

սահմանազատում է մնացած բլթերից:Գագաթածոծորակային ակոսը բաժանվում է

գագաթային բլթի ծոծորակայինից:

Page 7: Կենսաբանություն բոլորի համար

Զգայական գոտի

Զգայական գոտում ազդակներ են հասնում օրգանիզմի բոլոր ընկալիչներից:Այստեղ

կատարվում է ազդակի վերջնական վերլուծումը և զգայական

ձևավորումը:Ծոծորակային բլթում գտնվում է տեսողական

գոտին,քունքայինում`լսողական,քունքային բլթի ներքին

մասում`հոտառական,կենտրոնական ակոսի ստորին մասում`համի և ճաշակելիքի

գոտիները,իսկ գագաթայինում`մաշկամկանային զգայական

գոտին:

Page 8: Կենսաբանություն բոլորի համար

Շարժողական գոտիները

Շարժողական գոտիները գտնվում են ճակատային բլթում: Մեծ կիսագնդերը համարվում են կենտրոնական նյարդային համակարգի

բարձրագույն բաժինը:Կեղևը գործում է որպես մեկ միասնական ամբողջություն և համարվում է մարդու

հոգեկան գործունեության նյութական հիմք:

Page 9: Կենսաբանություն բոլորի համար

Վեգետատիվ նյարդային համակարգ (ՎՆՀ)

ՎՆՀ-ն ինքնավար նյարդային համակարգ է,կարգավորում է ներքին օրգանների գործունեությունը:Տարբերում են

սիմպաթիկ (ՍՆՀ)և պարասիմպաթիկ(ՊՆՀ) ենթաբաժիններ:

ՍՆՀ-ի կետրոնական բաժինը գտնվում է ողնուղեղի պարանոցային վերջին,կրծքային և գոտկային

հատվածների գորշ նյութի կողմնային եղջյուրներում:ՊՆՀ-ի կենտրոնները գտնվում են երկարավուն,միջին

ուղեղներում և ողնուղեղի սրբանային հատվածի գորշ նյութի կողմնային եղջյուրներում:

Այս երկու բաժինների ազդեցությունը օրգանների վրա հակադիր է:Օրինակ` սրտի աշխատանքը հաճախանում է

սիմպաթիկ բաժնի գրգիռի ազդեցությունից,իսկ պարասիմպաթիկ բաժնի գրգռման դեպքում նրա

հաճախականությունը նվազում է:

Page 10: Կենսաբանություն բոլորի համար
Page 11: Կենսաբանություն բոլորի համար

Տեսողական վերլուծիչ

Page 12: Կենսաբանություն բոլորի համար

Տեսողության Տեսողության նշանակությունընշանակությունը Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ(70-90%)

մասը մարդը ստանում է տեսողության միջոցով:Տեսողության վերլուծիչով մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատում և խուսափում է վտանգից:Մարդկության փորձը,գիտելիքները,ստեղծած արվեստը որոնք փոխանցվում են գրավոր խոսքով մենք ընկալում ենք տեսողությամբ:

Page 13: Կենսաբանություն բոլորի համար

Աչքի կառուցվածքըԱչքի կառուցվածքըԱչքի տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն

է ,գտնվում է գանգի ակնապիճում:Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը և թարթիչները,որոնք պաշտպանում են փոշուց և քրտինքից:Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից:Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյում:Արտազապում են արցունք,որը խոնավացնում է,տաքացնում,մանրէազերծում,փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթի ծորանով լցվում քթի խոռոչ:

Page 14: Կենսաբանություն բոլորի համար

ԱկնագունդԱկնագունդ

Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությունը:Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով.այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի:Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը. ներսի մասը պատված է լույսի ճառագայթները կլանող սև գունանյութով:Աչքի առջևի մասում անոթաթաղանթը փոխվում է աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթի:Դրանում եղած գունանյութերի շնորհիվ է աչքը կարողանում ընդունել մուգ շագանակագույնից մինչև երկնագույն երանգները: Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է բիբը:Այն կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ:

Page 15: Կենսաբանություն բոլորի համար

ԱկնագունդըԱկնագունդը

Բբի հետևում գտնվում է ակնաբյուրեղը,որը ուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը,որի մարմինը փոխում է ակնաբյուրեղի կորությունը: Ցանցաթաղանթը ակնագնդի ներքին թաղանթն է:ՈՒնի 2 տեսակի ընկալիչներ`ցուպիկներ(մոտ 130 մլն) և սրվակներ(մոտ 7 մլն): Ցանցաթաղանթի վրա` բբի դիմաց,սրվակների կուտակման տեղը կոչվում է դեղին բիծ:Ակնաղբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը կոչվում է ապակենման մարմին:

Page 16: Կենսաբանություն բոլորի համար

Տեսողական վերլուծչի Տեսողական վերլուծչի աշխատանքաշխատանք

Ստացված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի,բբի և ոսպնյակի ,ապա նաև ապակենման մարմնի միջով,բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ,բայց փոքրացած ու շրջված պատկերը:

Page 17: Կենսաբանություն բոլորի համար

17. Լսողական վերլուծիչ

Page 18: Կենսաբանություն բոլորի համար

Լսողության Լսողության նշանակությունընշանակությունը

Լսողության շնորհնիվ մարդը զանազանում է բազմաթիվ ձայներ և կողմնորոշվում նրանցում:Լսողության շնորհիվ կարողանում են շփվել միմյանց հետ:Լսողության դերը մեծ է նաև մարու խոսքի և մտավոր զարգացման համար:

Page 19: Կենսաբանություն բոլորի համար

Լսողական օրգանի Լսողական օրգանի կառուցվածքըկառուցվածքը

Լսողական վերլուծչի ծայրամասային բաժինը կազմում է լսողական օրգան:Մարդու մոտ լսողական օրգան է հանդիսանում ականջը:Ականջը կազմված է 3 բաժնից արտաքին միջին և ներքին: Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի:Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:Միջին ականջը օդով լցված խոռոչ է: Ունի 3 հոդվածավոր ոսկրիկներ`մուրճիկ, սլաք և ասպանդակ:Մուրճիկը հենվում է թմբկաթաղանթին,ասպանդակը`ներքին ականջը միջինից սահմանազատող ձվաձև պատուհանի թաղանթը:Դրանց մեջտեղում գտնվում է սալը:

Page 20: Կենսաբանություն բոլորի համար

Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում :Դա խոռեչների և գալարուն խողովակների համակարգ է:Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է:Միջնորմի մի մասը կազմված է հիմնային թաղանթից,որն էլ կազված է թելերից:Հիմնային թաղանթի վրա գտնվում են լսողական ընկալիչները:

Լսողական վերլուծիչի Լսողական վերլուծիչի աշխատանքըաշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքները անցնում են արտաքին լսողական անցուղով այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ:Վերջինների տատանումները գրգռում են նլարդային վերջույթները,և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին և կատարվում է ձայնային բնույթի,ուժի,բարձրության վարջնական զանազանումը:

Page 21: Կենսաբանություն բոլորի համար

Լսողության Լսողության հիգիենան,պայքար աղմուկի հիգիենան,պայքար աղմուկի

դեմդեմ Լսողական օրգանը միջավայրի զանազան վնասակար

գործոններից,հիվանդության հարուցիչնորի ներթափանցումներից զերծ պահելու համար անհրաժեշտ է պահպանել հիգենայի կանոները:Լսողությունը կարող է թուլանալ անցուղում ականջակեղտի(ծծմբի) կուտակումից:Ականջը չլվանալու դեպքում առաջանում է ծծմբային խցան:Դա չի կարելի հեռացնել լուցկու հատիկով,մատիտով,գնդասեղով,այլ պետք է դիմել մասնագետի օգնությանը:Հակառակ դեպքում կվնասեք թմբկաթաղանթը:Պետք է ժամանակին բուժել ու կանխել անգինան,գրիպը,քութեշը,քանի որ կարող են թափանցել միջին ականջ:Պետք է խուսափել ուժեղ ձայներից,պայթյունի ժամանակ անհրաժեշտ է բերանը բացել,որպեսզի թմբկաթաղանթի երկու կողմերում էլ լինի հավասար ճնշում:Աղմկոտ միջավայրը գերհոգնածության է հասցնում ընկալիչներին:Աղմուկից առաջանում է անքնություն:Ներկայումս միջոցառումներ են իրականացվում աղմուկը նվազեցնելու համար:Դրանցի են կանաչապատումը,ձայնային ազդանշանների արգելումը,բեռնատարների հեռացումը մարդաշատ շրջաններից և այլն:

Page 22: Կենսաբանություն բոլորի համար

Ձայնի բարձրությունը չափվում է դեցիբելերով:Ընկնող տերևի առաջացրած աղմուկը հավասար է 10 դԲ:Պարզ է,որ այս ձայնն ավելի շատ հանգստացնում է,քան գրգռում: Անհարմարություն չի առաջացնում նաև զրույցի աղմուկը (60 դԲ):Իսկ 110 դԲ-ի հասնող ռոք երաժշտության համերգը,կամ 140 դԲ-ի ունեցող ռեակտիվ ինքնաթիռի դղրդյունը լսելիս դժվար է պահպանել հոգեկան հավասարակշռությունը:Դպրոցի դասամիջոցին առաջացած աղմուկն իր ուժով չի զիջում այդպիսի ազդեցությանը:Պարզվել է,որ ականջակալներով երաժշտության ձայնը կարող է հասնել ռեակտիվ ինքնաթիռի հռնդյունի հզորությանը:Ահա թե ինչու«գրպանի երաժշտության»սիրահարները պետք է զգուշանան,քանի որ իրենց վտանգում են աստիճանական խլացման:

Page 23: Կենսաբանություն բոլորի համար

18.Հավասարակշռության,մաշկամկանային,համի և հոտառության

զգայարաններ

Page 24: Կենսաբանություն բոլորի համար

Հավասարակշռության Հավասարակշռության զգայությունզգայություն Ներքին ականջում լսողության ֆունկցիան իրականացնող

խխունջի հարևանությամբ գտնվում է հավասարակշռության օրգանը:Այն ապահովում է հավասարակշռությունը և կարգավորում մարմնի դիրքը տարածության մեջ: Հավասարակշռության օրգանը բաղկացած է 3 փոխուղղահայաց կիսաբոլոր խողովակներից և 2`ձվաձև ու կլոր պարկիկներից:Մարդու շարժումն առաջացնում է բյուրեղների շարժում:Եվ այդ շարժումները գրգռում են ընկալիչները:Խողովակների մազակազմ բջիջները գրգռվում են հեղուկի ճնշմամբ:Քանի որ խողովակներն իրար փոխուղղահայաց են,ապա մարդը զգում է դիրքի փոփոխությունը եռաչափ տարածության մեջ:

Page 25: Կենսաբանություն բոլորի համար

Մաշկամկանային զգայություն

Տարածության մեջ կողմնորոշվելիս մեծ դեր ունի նաև մկանային զգայությունը:Մաշկում,մկաններում եղած ընկալիչներից գրգրռներ են հաղորդվում մեծ կիսագնդեր `տեղեկատվություն հաղորդում կծկման,թուլացման մասին:Մաշկը շոշափելիքի կարևոր զգայական օրգան է:Մաշկում կան բազմաթիվ տարբեր ընկալիչներ`ցավի,սառնության,տաքության և հպման:1 սմ2 մաշկի վրա հաշվվում են 200 ցավի, 15 սառնության,2 ջերմային և 25 հպման ընկալիչներ:Շոշափելիքի նշանակությունը հսկայական է:

Page 26: Կենսաբանություն բոլորի համար

Հոտառության զգայություն Հոտառության ընկալիչները տեղադրված են քթի խոռոչի

վերին հատվածում:Հոտառությունը մարդուն հնարավորություն է տալիս տարբերել քիմիական վնասակար նյութերը:Հոտն ընկալվում է ներշնչման պահին:Ցնդող գազերով անոթը չի կարելի մոտեցնել քթին,այլ պետք է անոթի մոտ ձեռքը թափահարելով հոտն ուղղել դեպի քիթը:

Page 27: Կենսաբանություն բոլորի համար

Համի զգայություն Համի ընկալիչները գտնվում են բերանի խոռոչի

պատերին,ըմպանի և փափուկ քիմքի վրա:Այդ ընկալիչները շատ են լեզվի վրա հատուկ գոյացություններում`պտկիկներում:Լեզվի ծայրն ընկալում է քաղցր համը,հիմքը`դառը կամ կծուն,կողմնային մասերը` թթուն,իսկ կողքերի ծայրային մասերը`աղի համը:Խառը համային զգայությունն առաջանում է,երբ միաժամանակ գրգռվում են բոլոր ընկալիչները:

Page 28: Կենսաբանություն բոլորի համար

Ճաշակելիքի զգացողությունն օգնում է խուսափել վատորակ սնունդ ընդունելուց:Համի զգայության օգնությամբ կարելի է որոշել սննդի որակը:Համային ընկալիչները գրգռվում են միայն հեղուկ նյութերից:Չոր սնունդն անհամ է թվում:Սննդի համի զգայությունը կախված է նաև սննդի ջերմաստիճանից և հոտից:Հարբուխի ժամանակ սնունդը անհամ է թվում:

Page 29: Կենսաբանություն բոլորի համար

16.Տեսողության խանգարումներըև դրանց կանխումը

Page 30: Կենսաբանություն բոլորի համար

Տեսողություն Տեսողության խանգարման հաճախ հանդիպող

տեսակներն են.1. Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է մոտիկ

գտնվող առարկաները:Ճառագայթների հատման կետը ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը լինում է բնածին(ակնագունդը երկարավուն է):

2. Հեռատեսությունը լինում է ձեռքբերովի և բնածին: Ձեռքբերովիի դեպքում թուլանում է ակնաբյուրեղի առաձգականությունը և դառնում է հարթ:Բնածինը կապված է աչքի հատակի տարածության փոքր լինելու հետ(ակնագունդը կարճացած է):

Page 31: Կենսաբանություն բոլորի համար

Տեսողության հիգիենան Տեսողության կանխարգոււմները կանխելու և աչքերը

պաշտպանելու համար պետք է կիրառել հիգիենիկ միջոցներ:Կարդալու և գրելու համար պետք է գիրքը և տետրը պահել 30-35սմ հեռավորությամբ:Լույսը պետք է ընկնի ձախ կողմից և լինի չափավոր:Լույսը նպաստում է ակնաբյուրեղի անընդհատ փոփոխմանը:Երբեմն A վիտամինի պակասից տեսողությունը թուլանում է,վատ է ազդում ծխելը,նիկոտինից վնասվում է նյարդը և ուժեղանում արցունքազատումը:Չի կարելի աչքը տրորել ձեռքով,սրբիչով,թաշկինակով:Եթե աչքի մեջ փոշի է ընկել,այն պետք է լվանալ ջրով: Կարճատեսությունը կանխելու համար 20-30 րոպե կարդալուց հետո 2-3 րոպե նայել հեռու`կանաչ առարկաներին,երկնքին:

Հեռուստացույցով և համակարգչով աշխատելը օրվա մեջ պետք է լինի 1,5-2 ժամ:

Page 32: Կենսաբանություն բոլորի համար

Մարդու կմախքը Գանգ

Վերին ծնոտՍտորին ծնոտԱնրակոսկրԹիակոսկրԿրծոսկրՈղնաշարԿողոսկրԲազկոսկրԱրմունկոսկր ՃաճանչոսկրՆախադաստակԴաստակՄատնոսկրԿոնքոսկրՍրբոսկրԱզդոսկրԾնկոսկրՄեծ ոլոքՓոքր ոլոքՆախագարշապարԳարշապարՄատնոսկրեր

Page 33: Կենսաբանություն բոլորի համար

Ընդհանուր տեղեկություններ

1. Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկորնրից:Դրանք իրար միանալով կազմում են հենաշարժիչ համակարգ:

2. Տարբերվում են սկորների միացման 3 տեսակ`շարժուն,կիսաշարժուն և անշարժ:

3. Կմախքի ամենակարևոր մասնիկը հոդն է: (Հոդին մասնակցող 2 ոսկորներից մեկի գլուխը սովորաբար գնդաձև է է,իսկ մյուսն ունի համապատասխան փոսիկ)

Page 34: Կենսաբանություն բոլորի համար

Շարժուն միացում

1. Շարժուն տեսակը ամենատարածվածն է

2. Այն իրականացվում է հոդերի միջոցով

3. Հոդը կազմող 2 ոսկորները միանում են ամուր ջլերով

Page 35: Կենսաբանություն բոլորի համար

Կիսաշարժուն միացում

1. Կիսաշարժուն միացումը կատարվում է աճառի միջոցով և իրականացվում է միայն խիստ սահմանափակ շարժումները:

2. Այսպես է միացած ողերի մարմինները միմյանց և կողոսկրի հետ:

Page 36: Կենսաբանություն բոլորի համար

Անշարժ միացում

1. Այն իրականանում է կարերի և սերտաճման միջոցով:

2. Կարերով են միանում գլուղեղի բաժինները և հուսալիորեն պաշտպանում գլխուղեղը:

Page 37: Կենսաբանություն բոլորի համար

Կմախքի բաժինները

Գլխի կմախքը կազմված է իրար միացած տափակ ոսկորներից: Գլխի կմախքը կազմված է ուղեղային և դիմային բաժիններից: Ուղեղային մասը ավելի մեծ է քան դիմայինը:Ուղեղային մասը կազմված է ճակատոսկրից, ծոծրակոսկրից,2-ական գագաթոսկրից և քունքոսկրից:Դիմային մասը կազմված էայտոսկրից,քթոսկրից, արցունքոսկրից,վերին և ստորին ծնոտներից:

Կրծքավանդակը կազմված է կրծքային ողերից,կրծոսկրից և 12զույգ կողոսկրերից,որոնք կիսաշարժուն միացած են կրծոսկրին,իսկ ողնաշարի հետ շարժուն:Կրծքավանդակը պաշտպանում է այնտեղ տեղակայված սիրտը,թոքերը,խոշոր անոթները արտաքին ազդակներից:Ներքևի 2կողոսկրերը միացված չեն կրծոսկրին:Դա ներշնչման ժամանակ նպաստում է վերջինիս մեծացմանը:

Իրանի կմախքը կազմված է կրծքավանդակից և ողնաշարից(33-34ող): Տարբերվում են պարանոցայինող`7ող, կրծքային ող`12ող,գոտկային,սրբանային, հատվածներ`5-ական ող,և պոչուկային` 4-5ողեր:Ողերն իրենց անցքերով իրար վրա նստելով առաջացնում են ողնաշարային խողովակը,որտեղ և գտնվում է ողնուղեղը:

Page 38: Կենսաբանություն բոլորի համար

Ստորին և վերին վերջույթներ

Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտու և վերին ազատ վերջույթներից: ՈՒսագոտու մեջ մտնում են զույգ թիակներ և անրակները: Վերջին ազատ վերջույթների կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկորներից: Նախաբազուկը կազմված է նախաբազկից և ճաճանչոսկրից:Ձեռքի կմախքը կազմում են նախադաստակը, դաստակը և մատնոսկրերը:

Ստորին վերջույթները կազմված են կոնքոսկրիրց,սրբոսկրից,ազդոսկրից,սրունքի մեծ ոլոքից,նախագարշապարից,գարշապարից և մատնոսկրից:

Page 39: Կենսաբանություն բոլորի համար

21.Մարդու կմախքի առանձնահատկությունները` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ

Page 40: Կենսաբանություն բոլորի համար

Մարդու և կաթնասուն կենդանիների կմախքը կապված է միևնույն բաժիններից և միանման դասավորված ոսկրերից:Մարդու և կաթնասունների ողնաշարների բաժինը կազմված է 7ողերից:

Սակայն մարդու կմախքն ունի մի շարք առանձնահատկություններ,որոնք կապված են մարդու ուղղաձիգ քայլելու և աշխատանքաին գործունեության հետ հետ:

Page 41: Կենսաբանություն բոլորի համար

Չափահաս մարդու ողնաշարն ունի 4 կորություններ:Դրանցից պարանոցայինն ու գոտկայինն ուղված են դեպի առաջ,իսկ կրծքայինը և սրբանայինը`հետ:

Այդ կորությունները քայլելու ժամանակ մեղմացնում են մարմնի ցնցումները:

Page 42: Կենսաբանություն բոլորի համար

Դա անհրաժեշտ է հատկապես ուղեղի բնական գործունեության համար

Կաթնասունները հենվում են իրենց 4 վերջույթների վրա,որովհետև նրանց ողնաշարն այդպիսի կորություններ չունեն

Page 43: Կենսաբանություն բոլորի համար

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ

8-Ի 5 ԴԱՍԱՐԱՆԻԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ

ԷԼԵՈՆՈՐԸ