7
ՊՊՊՊՊՊՊՊՊ ՊՊՊՊ ՊՊՊՊՊՊՊՊՊՊՊ ՊՊՊՊՊՊ ՊՊՊՊՊՊՊ

Էնդեմիկ Բույսեր

Embed Size (px)

Citation preview

Page 1: Էնդեմիկ Բույսեր

Պատրաստեց Հրաչ Եղիազարյանը

Էդեմիկ բույսեր

Page 2: Էնդեմիկ Բույսեր

Էնդեմիկ բույսեր, բնաշխարհիկ բույսեր աշխարհագրական որևէ ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված բույսեր։ Բաժանվում են երկու խմբի՝ պալեո- և նեո- էնդեմիկներ։ ՀՀ տարածքում բուսաբան-կարգաբանների կողմից տարբեր ժամանակներում (առաջին անգամ) բացահայտվել և նկարագրվել է շուրջ 400 տեսակ, որոնցից 115-ը հանդիպում է միայն Հայաստանում (285-ը հայտնաբերվել է նաև հարևան երկրներում)։

Ինչ է Էդեմիկ բույսը

Page 3: Էնդեմիկ Բույսեր

Հայաստանի էնդեմիկ բույսերից են նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Տիգրանի թանթրվենին, Մաղաքյանի ստելերոպսիսը, հայաստանյան արոսենին, Արարատի իշամառոլը, Բարսեղյանի վուշը և այլն։ ՀՀ-ում տարածված են նաև մշակաբույսերի վայրի էնդեմիկ տեսակները (նախնիները)՝ տանձենի, խնձորենի, կեռասենի, սալորենի, արոսենի, սզնի, ոլոռ, ոսպ, ճակնդեղ և այլն։ Առանձնահատուկ տեղ են գրավում վայրի էնդեմիկ հացազգիները (ցորեն, գարի, աշորա և այլն), որոնք օժտված են ներտեսակային խիստ բազմազանությամբ և արժեքավոր հատկանիշներով (երաշտադիմացկունություն, վաղահասություն, պրոտեինի և հում սոսընձանյութի պարունակություն և այլն)։

Էնդեմիկ բույսերը ՀՀ բուսաշխարհի ամենաարժեքավոր գենոֆոնդն են, ունեն մեծ գիտական և գործնական նշանակություն։ Դրանց կարգաբանական, բջջաբանական, էկոլոգոգիական բնութագրումը, աշխարհագրական տարածման և փոշոտման առանձնահատկությունների բացահայտումը մեծ նշանակություն ունեն առանձին ֆլորիստիկ. համալիրների ծագման բացատրման ժամանակ, նաև առանձին կարգաբան, խմբերում տեսակագոյացման երևույթների ճշգրիտ լուսաբանման համար։

Էնդեմիկ բույսերը Հայաստանում

Page 4: Էնդեմիկ Բույսեր

ՆՇԵՆԻ ՆԱԻՐՅԱՆՎտանգված տեսակ է: Հարավային

Անդրկովկասի էնդեմիկ: Նշենին վարդազգիների ընտանիքի ոչ բարձր թուփ է, 1-2 մ բարձր., փռված ճյուղավորված, շատ փշոտ ճյուղերով: Քաղցր միջուկն(նուշը) օգտագործվում է թարմ, հրուշակեղենի արտադրության ևբժշկության մեջ, յուղ ստանալու համար, կեղևը՝ գինու-կոնյակիարտադրությունում, բնափայտը՝ ատաղձագործության մեջ: Նշենուտնկարկներն օգտագործվում են սարալանջերի հողերն էրոզիայիցպաշտպանելու նպատակով:

Page 5: Էնդեմիկ Բույսեր

Թախտաջյանի կաթնուկըԿատեգորիա: Վտանգված

տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 500 քառ. կմ–ից պակաս է: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում: Բազմամյա խոտաբույս՝ 50–70 սմ բարձրության, ամբողջական մսալի

տերևներով: Զամբյուղները՝ փոքր, վահանաձև–հուրանային, հաճախ փռված ծաղկաբույլերում: Ծաղիկները՝ կապույտ:

Page 6: Էնդեմիկ Բույսեր

Թամամշյանի ՕշանըԹամամշյանի օշանը

Հայաստանի բնաշխարհիկ է, հանդիպում է միայն Արարատյան գոգավորությունում (Վաղարշապատ քաղաքի, Գոռավան, Երասխ գյուղերի շրջակայքում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Page 7: Էնդեմիկ Բույսեր

Տիգրանի թանթրվենին

ՀՀ սահմաններում եւ միայն մեր հայրենիքի բնական պայմաններում աճում է նաեւ թանթրվենի Տիգրանի ենթատեսակը։ Աճում է Արզնիում։ Արայի լեռան վրա, Նիգ-Ապարանում, Վայքում, Ծաղկունյաց լեռնալանջերի քարքարոտ վայրերում, թփուտներում։Թանթրվենին 2-6 մ բարձրությամբ տերեւաթափ թուփ է, հաճախ ծառի տեսք է ունենում։ Մոխրավուն ճյուղերը ծածկված են ոսպնյակներով։ Տերեւը բաղկացած է 4-12 սմ երկարությամբ մեկից չորս զույգ եւ մեկ գագաթային տերեւիկներից` վերեւից` մուգ կանաչ, տակից` սպիտակավուն կանաչ, սղոցաեզր, սրագագաթ։ Ծաղիկները մանր են, բուրումնավետ, դեղնաճերմակ, հավաքված մինչեւ 10-20 սմ տրամագծով վահանաձեւ ծաղկաբույլերի մեջ։ Մեղրատու բույս է, նաեւ ծաղկափոշու մատակարար, ծաղկում է ապրիլ-հուլիս ամիսներին։ Պտուղը մանուշակագույն գնդիկ է, ունի մի քանի օվալաձեւ կորիզներ։ Փայտանյութը թեթեւ է, ամուր, բաց դեղնավուն, պատրաստում են մանր կենցաղային իրեր, շվի, նաեւ պարսկական «սամբուկ» կոչվող եռալար նվագարան։ Բույսն ունի դեկորատիվ կիրառություն, գեղեցիկ է` նախշազարդ տերեւներով, բազմերանգ ծաղիկների գրավիչ բուրմունքով, գեղեցիկ պտղաբույլերով։ Բույսի բոլոր մասերը հագեցած են օգտակար նյութերով.

- արմատը պարունակում է սապոնին, դառնանյութ, դաբաղանյութ, - կեղեւը` ուրսոլաթթվի եթեր, բետուլին, սպիրտներ, ֆիգոսթերին, քոլին, եթերային յուղ,

պեկտին, դաբաղանյութ, կալցիումի օքսալատի բյուրեղիկներ, - տերեւը` լուծողական հատկություն ունեցող նյութեր, խեժ, թարմ վիճակում` կարոտին եւ

մինչեւ 280 մգ ասկորբինաթթու` 100 գ հումքի մեջ, չոր տերեւներում կա 110 մգ գլիկոզիդ սամբունիգրին,

- ծաղիկները` սամբունիգրին 2-3 տոկոս եթերային յուղ, քոլին, ռուտին, կարոտին, ասկորբինաթթու, խեժ, լորձ, դաբաղանյութ, տերպեններ, օրգանական թթուներ, ալկալոիդ սանգվինարին, եւ այլն,

- պտուղը` անտոցիաններ, մինչեւ 10-50 մգ ասկորբինաթթու, կարոտին, ռուտին, սամբուցին, քրիզանթեմին, 300 մգ դաբաղանյութ, տիրոզին ամինաթթու, 5-6 տոկոս շաքարներ, եթերային յուղի հետք, լուծվող պեկտին, կալիումական աղեր, ռետինոլ, եւ այլն։