10
ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ

Ժողովրդական արվեստի թանգարան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ժողովրդական արվեստի թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության

կենտրոն

Page 2: Ժողովրդական արվեստի թանգարան

Ժողովրդական արվեստի թանգարան

Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը Հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և գեղանկարչական աշխտանքների թանգարան է Երևանում։ Հիմնադրվել է նկարիչՀովհաննես Շարամբեյանի կողմից ստեղծած ժողովրդական արվեստի պետական թանգարանի հիման վրա։

Page 3: Ժողովրդական արվեստի թանգարան

ՊատմությունՀովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության, մշակույթի կենտրոնը զբաղվում է հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի և ժողովրդական արվեստի նմուշների ձեռքբերման, պահպանման, վերականգնման, ուսումնասիրման, հանրահռչակման աշխատանքներով։ Կենտրոնի Երևանի և Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարաններում պահպանվում և ցուցադրվում են գեղանկարիչ, բանահավաք Հովհաննես Շարամբեյանի ջանքերով հավաքված դեկորատիվ-կիրառական արվեստի ու կերպարվեստի անկրկնելի նմուշներ։Կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին, որի հավաքածուի հիմքը կազմել են 1930-ական թթ-ին ստեղծված Ժողովրդական ստեղծագործության տան, ապա և Հայաստանի Ժողովրդական արվեստի պետական թանգարանի ցուցանմուշները։

Page 4: Ժողովրդական արվեստի թանգարան
Page 5: Ժողովրդական արվեստի թանգարան

Թանգարանի հավաքածուի կազմավորումը սկսվել է 1930-ական թթ. վերջերին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորած խմբի ջանքերով։ Հավաքչական աշխատանքներին մասնակցել են նաև նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Գաբրիել Գյուրջյանը և այլք։ Այս հավաքածուի հիմքի վրա 1978 թվակաին բացվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը։ Առաջին տնօրենն է դարձել ՀՀ վաստակավոր նկարիչ, Հովհաննես Շարամբեյանը, որը շարունակել է հավաքչարարական աշխատանքները։ Թանգարանում կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցահանդեսներ։

Page 6: Ժողովրդական արվեստի թանգարան

Հավաքածուն ընդգրկում է շուրջ 12 000 թանգարանային առարկա։ Այն լայն պատկերացում է տալիս հայկական ժողովրդական արվեստի զարգացման տարբեր փուլերի մասին։ Ցուցադրվում են փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, արծաթագործության, ասեղնագործության, քարարվեստի,խեցեգործության նմուշներ, մանրաքանդակներ, գորգեր, կարպետներ, գեղանկարչական աշխատանքներ։ Մշտական ցուցադրությունում ներկայացված է 1033 ցուցանմուշ (2007թ.)։ Թանգարանը ունի ֆոնդապահոցներ, մշտական և ժամանակավոր ցուցադրության սրահներ։

Page 7: Ժողովրդական արվեստի թանգարան

Թանգարանն ունի մշտական ցուցադրության 4 դահլիճ, որոնցում ցուցադրվում է շուրջ 2 հազար, իսկ ֆոնդերում պահվող ցուցանմուշները համալրվում են նվիրատվությունների ու գնումների շնորհիվ: Դահլիճներից երեքը խստորեն մասնագիտացված են և բաժանվում են` փայտարվեստի, խեցեգործության, մետաղագործության, գեղարվեստական մշակման, արծաթագործության, քարարվեստի և ձեռագործ արվեստի բաժինների և ենթաճյուղերի, կա մեկ ընդհանուր բաժին-դահլիճ, որտեղ ներկայացվում են գորգարվեստի, խեցեգործության և մետաղագործության նմուշներ, այստեղ անցկացվում են հանդիպումներ, զրույցներ, ժողարվեստին վերաբերող քննարկումներ: Թանգարանում ներկայացվում են նշանավոր արվեստագետներ Արծրուն Բերբերյանի, Էդվարդ Ղազարյանի, Ռաֆիկ Բադալյանի, Կարապետ Նորաշխարհյանի, Ռոբերտ Եսայանի, Սահակ Սահակյանի, Ժիրայր Չուլոյանի, Վահան Հացագործյանի, Մեսրոպ Ավագյանի, Մամիկոն Մխիթարյանի, Վիլյամ Մուրադյանի, Անահիտ Իսունցի, Դավիթ Ջրբաշյանի, Մարի Ղազանչյանի, Սոնա Գարամանյան, Սալոմե Ջրբաշյանի ու նաև տարբեր երկրների արվեստագետների ստեղծագործությունները:

Page 8: Ժողովրդական արվեստի թանգարան
Page 9: Ժողովրդական արվեստի թանգարան

Հիմնական բաժիններն են՝Ֆոնդերի պահպանման և հաշվառման բաժինԳիտական բաժինՑուցահանդեսների կազմակերպման և հանրահռչակման բաժինը

Page 10: Ժողովրդական արվեստի թանգարան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Միջին դպրոց 6-2 դասարան

Արզումանյան ԱնգելինաՂազարյան Անի