6
ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍ,ՍՍՍՍՍՍՍ,ՍՍՍՍՍՍՍ

Սուրբ Գայանե Շողակաթ Եկեղեցի

Embed Size (px)

Citation preview

Page 1: Սուրբ Գայանե Շողակաթ Եկեղեցի

Սուրբ Գայանե,Շողակաթ,Եկեղեցի

Page 2: Սուրբ Գայանե Շողակաթ Եկեղեցի

Էջմիածին

Էջմիածին կամ Մայր աթոռ սուրբ Էջմիածին այժմ հայտնի է որպես Էջմիածին։ Էջմիածնի նախկին անունը Վաղարշապատ է։ Էջմիածինը գտնվում է Արմավիրի մարզում, որի ամենամեծ քաղաքն է: Էջմիածնի 5 եկեղեցիներն են՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։ էջմիածինն միացված է Երևանին գյուղերով, Էջմիածնից դեպի Երևվան մայրուղիով 15-16 կմ է։ Էջմիածինը ժամանակի ընթացքում ունեցել է տարբեր անուններ, որոնցից են՝ Ավան Վարդգեսի կամ Վարդգեսավան, Արտեմեդ կամ Արտիմեդ, Իեջմիածին, Կայնեպոլիս, Ուչքիլիսա, Քաղաքամայր, Քաղաքուդաշտ, և Վաղարշապատ, ինչպես նաև տարածում չգտած Նոր Քաղաք անվանումը:

Page 3: Սուրբ Գայանե Շողակաթ Եկեղեցի

Սուրբ Գայանե եկեղեցի

Սբ. Գայանե եկեղեցի, գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Էջմիածին քաղաքում, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավարյերից մեկը, հայկական ճարտարապետության հուշարձան: Պլաստիկ և ավարտուն այս շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից: Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, ունի դասական, պարզ ձև։ Կառուցվել է շուրջ 630 թ.՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Եկեղեցու բոլոր տարրերը՝ թաղերը, կամարները և այլն, ներդաշնակ են ու խոսուն։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սբ. Գայանեի տապանաքարը։

Page 4: Սուրբ Գայանե Շողակաթ Եկեղեցի

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հայկական նշանավոր եկեղեցիներից մեկն է Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում:Եկեղեցու հիմնադրումը: Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: V դ. այն ավերել են պարսիկները. Սահակ Պարթևը կառուցել է նորը: Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից: Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:

Page 5: Սուրբ Գայանե Շողակաթ Եկեղեցի

Սուրբ Շողակաթ

Սբ. Շողակաթ եկեղեցին փոքր ծավալի, բայց ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է:Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Այն Էջմիածնի ճարտարապետական համալիրի ամենանոր կառույցն է: Կառուցվել է 1694թ-ին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Հռիփսիմե վանքի արևմտյան մասում: Ըստ ավանդույթի հիմնադրվել է այն վայրում, ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա «Շող է կաթել»:

Page 6: Սուրբ Գայանե Շողակաթ Եկեղեցի

Պրեզենտացիան պատրաստել է Գեղարվեստի կրտսեր դպրոց Մերի Երեմյան, Գոհար Ստեփանյան և Դավիթ Արտենյան: