4
ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴ 8-2 ԴԴԴԴԴԴԴ

Դավիթ Անհաղթ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Դավիթ Անհաղթ

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԳայանե Օհանյան Միջին դպրոց8-2 դասարան

Page 2: Դավիթ Անհաղթ

Դավիթ Անհաղթը ըստ հետազոտությունների ծնվել է 5-րդ դարի 70-ական թվականներին`մոտ 475 թվականին` Արևելյան Հայաստանի Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Ներգին գյուղում: Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի: Մահացել է 6-րդ դարի կեսերին` Արևելյան Հայաստանի Հաղպատ գյուղում: Դավիթ Անհաղթը կրթությունն ստացել է Ալեքսանդրիա քաղաքում: Դասավանդել է Օլիմպիոդորոս Կրտսերի փիլիսոփայական դպրոցում: Գլխավորել է հունական դպրոցը: Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն:

Page 3: Դավիթ Անհաղթ

Աթենքում և Կոստանդնուպոլսում մասնակցել է փիլիսոփայական հրապարակային բանավեճերի, իր գիտելիքներով ապացուցելու և արվեստով հաղթել բոլորին, որի համար ստացել է Անհաղթ պատվանունը: Դավիթ Անհաղթի աշխատություններից մեզ են հասել «Սահմանք իմաստասիրության», «Վերլուծություն Ներածությանն Պորփյուրի», «Մեկնություն Ստորոգությանցն Արիստոտելի» և «Մեկնություն ի Վերլուծականն Արիստոտելի» երկերը: VIII դ. նրա երկերը թարգմանվել են վրացերեն և շոշափելի դեր խաղացել նաև վրացական փիլիսոփայության մտքի զարգացման գործում։

Page 4: Դավիթ Անհաղթ

Ըստ ավանդության, Դավիթ Անհաղթը բազմաթիվ երգեր է հորինել եկեղեցու համար։ Նա հայրենիքում մեծ զրկանքներ ու տառապանքներ է կրել, հալածվել և ստիպված մեկուսացել է Հաղպատի մենաստանում: Հետագայում Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը, իսկ աճյունը տեղափոխվել է հայրենի գավառ և թաղվել Մշո Առաքելոց վանքի բակում: Դավիթ Անհաղթի անունով Երևանում կոչվել են փողոց և հրապարակ, կանգնեցվել է նրա հուշարձանը: