3

Click here to load reader

Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ

Embed Size (px)

DESCRIPTION

Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ: 8.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ: http://college.top-lider.net/?p=1634

Citation preview

Page 1: Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ

Բ Ա Ժ Ի Ն IIՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

Գ Լ Ո Ւ Խ 8

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

8.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ

Տնտեսության անցումը շուկայական հարաբերությունների արմատապես փոխել է հաշվապահական հաշվառման մեթոդոլոգիան և տեսական սկզբունքները: Դեռևս 50-ական թվականներից սկսած տնտեսապես զարգացած երկրներում հաշվապահական հաշվառումը բաժանվել է երկու ճյուղերի (տեսակների), ֆինանսական հաշվառում և կառավարչական հաշվառում: Այդպիսի բաժանում կատարվում է նաև Հայաստանի Հանրապետությունում, որը թելադրված է 1998 թ.֊ ին սկսված հաշվապահական հաշվառման բարեփոխումներով:

Չնայած հաշվառման այս երկու ուղղություններն էլ գործում են միևնույն հաշվային համակարգում զուգահեռաբար և խիստ փոխկապակցված են միմյանց հետ, սակայն հանդես են գալիս իրենց ֆունկցիոնալ առանձնահատկություններով, որոնք բխում են հաշվապահական տեղեկատվությունն օգտագործողների շահերից:

Ֆինանսական հաշվառումը տարվում է արտաքին բոլոր օգտագործողներին համապատասխան տեղեկատվությամբ ապահովելու և կազմակերպության հարկային պարտավորությունները կատարելու համար: Այն հաճախ անվանում են նաև արտաքին հաշվառում:

Կառավարչական հաշվառումը տարվում է կազմակերպության գործունեության կառավարման համար, նրա տվյալները համարվում են առևտրական գաղտնիք, և օգտագործվում են հետագա որոշումների կայաց^ւսն համար: Կառավարչական հաշվառումը կոչվում է նաև ներքին հաշվառում:

Կառավարչական հաշվառման կողմից ներկայացվող հաշվետվությունը ստանդարտ ձև չունի և ժամանակագրական տեսանկյունից կազմվում է ներտնտեսական մենեջմենտի պահանջներին համապատասխան: Կառավարչական հաշվառումը հիմնականում գործում է արտադրանքի արտադրության և թողարկմւսն ոլորտում:

Ներկայումս հաշվապահական հաշվառման համակարգում առանձնացվել և վարվում է հարկային հաշվառումը:

ժամանակակից հաշվապահական հաշվառման կառուցվածքը ցույց տանք ներքոհիշյալ գծապատկերով (գծապատկեր 8.1):

Քանի որ ֆինանսական և կառավարչական հաշվառումները հաշվապահական հաշվառման ընդհանուր համակարգի տարրերն են, դրա համար

Page 2: Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ

էլ երկու հաշվսաումներուս էլ օգտագործվում է միևնույն հաշվապահական հաշիվների պլանը:

8.2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐ5ՈՂՆԵՐԸ

Ֆինանսական հաշվառման տեղեկատվության օգտագործողներին կարելի է բաժանել երկու խմբի.

ա) կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքների համար անմիջական շահագրգիռ օգտագործողներ,

բ) կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքների համար միջնորդավորված շահագրգիռ օգտագործողներ:

Գ5ԱՊԱՏԿԵՐ 8.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐ5ՈՂՆԵՐԸ

Առաջին խմբի մեջ մտնում են .• կազմակերպության միջոցների տերերը, որոնք պետք է որոշեն իրենց

պատկանող կապիտալի ավելացումը կամ նվազեցումը,• մատակարարները և վարկատուները, որպեսզի որոշեն իրենց վարկերի

օգտագործման արդյունավետությունը և մարման ժամկետները,• հարկային մարմինները, որպեսզի որոշեն վճարվելիք հարկերի

մեծությունը,• գնորդները, որպեսզի որոշեն և կանխատեսեն արտադրանքի գները,• կազմակերպության վարչակառավարչական անձնակազմը, որպեսզի

որոշի կազմակերպության ֆինանսական ռեսուրսների պահանջը և կառավարչական որոշումների ճշտությունը,

• կազմակերպության աշխատողները և ծառայողները, որպեսզի որոշեն իրենց աշխատանքի հեռանկարը:

Երկրորդ խմբի մեջ մտնում են. արժեթղթերի բորսան, խորհրդատուները, իրավաբանները, աուդիտորները, մամուլը, արհմիությունները և այլն:

96

Page 3: Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ

Ֆինանսական հաշվառման վարման հիմնական սկզբունքները շարադրված են 2002 թ.-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում, դրանք տասն են.

1. Անրնդհատութւան սեօԸունբ. կազմակերպությունը սկսելով իր գործունեությունը աշխատելու է անորոշ երկար ժամանակ և մտադրություն չկա այն լուծարելու:2. Հետևոոաևանուտւան սևցօունբ. հաշվետու ժամանակաշրջանում ընտրելով հաշվային քաղաքականությունը կազմակերպությունը այն չպետք է փոխի մինչև այդ ժամանակաշրջանի ավարտը:3. Հա?Աեօոման սԱցբունբ. տնտեսական գործունեության արդյունքները հաշվառման մեջ արտացոլվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների ստացումից կամ վճարումից:4. Հասևանաւհու&ւան սեօըունբ. ֆինանսական հաշվետվությունում արտացոլված տեղեկատվությունը պետք է պարզ և հասկանալի լինի այն օգտագործողների համար:5. էանւսնու&ւան սևցօունբ. տեղեկատվությունը համարվում է էական, եթե նրա չբացահայտումը ազդում է ֆինանսական հաշվետվությունները օգտագործողների կողմից ընդունված տնտեսական որոշումների վրա:6. ՄհասնաեանուԹւան սևօօունբ. հաշվապահական հաշվառման բնույթով և գործառույթով նման հաշիվները ֆինանսական հաշվետվությունների մեջ պետք է միավորվեն, եթե դրանց առանձին ներկայացումը չի պարունակում էական տեղեկատվություն:7. ԱոժանահաԱատուաան սնօռունբ . Ֆհնանսաևան հաշվետվությունները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին'

ա) ձևի նկատմամբ բովանդակության գերակայություն, բ) չեզոքություն, գ) հաշվենկատություն, դ) ամբողջականություն:

8. Համառոեւհու&ւան սևօտունբ. տարբեր ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունների տվյալներո և միևնույն ժամանակաշրջանի տարբեր կազմակերպությունն)^ ֆինանսական հաշվետվությունների տվյալները պետք է լինեն հւսմւսդրելք*9. Հա?մանօման սևօօունբ. ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի միջև հաշվանցում չի թույլատրվում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

10* Սահմանաօատման (հնբնամաոու&ւան) սնօռունբ. կազմակերպության , ակտիվները և պարտավորությունները պետք է առանձնացված լինեն,

, կազմակերպության տերերի կամ նրանց աշխատողների ակտիվներից և к պարտավորություններից:

8.3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

97