աստվածներ

Preview:

Citation preview

ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սրբուհի Մաշինյան

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏՍՊԱՆԴԱՐԱՄԵՏՀին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների և գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձևով հասկացել են և դժոխքի անդունդները, և դժոխքի չար ոգիները։

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորի տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՇՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, որն նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ

տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս

Մ.թ.ա. 3-րդ հազարամյակումՄիջագետքում։ Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի

 մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր

պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։Ամանորը պայթուցիկ նյութերով ու

հրավառությամբ դիմավորելու ավանդույթը եկել է Ասիայի ժողովուրդներից, առաջին հերթին՝Չինաստանից։ Այնտեղ

կարծում էին, որ վառոդի պայթյունի բարձր ձայնն ու արձակած պայծառ լույսը վանում են չար ոգիներին։ Ավելի ուշ

այս ավանդույթը տարածվեց ամբողջ աշխարհում։