6

Click here to load reader

ծիր կաթին

Embed Size (px)

Citation preview

Page 1: ծիր կաթին

Ծիր կաթինՍմբատ Պողոսյան

Միջին դպրոց7-2դասարան

Page 2: ծիր կաթին

Ծիր կաթինԾիր Կաթինը, ինչպես ասացինք, մեր Գալակտիկան է: Եթե պարզկա գիշերով հեռադիտակով կամ ոչ մեծ աստղադիտակով նայեք Ծիր Կաթինի ձգվող լույսի մշուշոտ շերտին, ապա կտեսնեք, որ այդ լույսը բխում է հսկայական քանակությամբ թույլ լուսարձակող առանձին աստղերից:Ծիր Կաթինը գոտևորում է ողջ երկինքը: Երկրագնդի որ մասից էլ դիտեք, Ծիր Կաթինի մի մասն անպայման կտեսնեք: Հյուսիսում այն անցնում է Կառավար, Կասիոպեա, Կարապ համաստեղություններով: Ծիր Կաթինի մութ տեղամասերը գազի ու փոշու ամպեր են, որոնք փակում են ավելի հեռավոր աստղերից եկող լույսի ճանապարհը: Այդ ամպերից ամենամեծը Հարավային Խաչ համաստեղությունում գտնվող Ածխի Պարկն է:

Page 3: ծիր կաթին

Մութ գիշերներին պարզ ու աստղալից երկնքում երևում է լայն, թույլ առկայծող մի շերտ՝ աստղերի բազմություն, որն ասես գոտևորում է ողջ երկնակամարը: Այդ շերտը հիշեցնում է թափված կաթի կամ հարդի հետք, և այդ պատճառով դեռ հնում այն անվանել են Ծիր Կաթին (Կաթնծիր) կամ Հարդագողի ճանապարհ: Դա մեր Գալակտիկան է, որի անդամներն են Արեգակն ու գիշերային երկնքում երևացող բոլոր աստղերը:

Page 4: ծիր կաթին

Գալակտիկաների տեսակներ

Գալակտիկաներն իրենց արտաքին տեսքով բաժանվում են 3 հիմնական դասերի՝ պարուրաձև, էլիպսաձև և անկանոն:Մեր Գալակտիկան պարուրաձև գալակտիկա է, տրամագիծը 100 հզ. լուսատարի է (1 լուսատարին հավասար է 9,5.10¹² կմ. դա այն տարածությունն է, որ լույսն անցնում է 1 տարում): Բազմաթիվ մեծ գալակտիկաներ ունեն շատ գեղեցիկ պարուրաձև տեսք:Էլիպսաձև գալակտիկաներն աստղերից կազմված թանձր գնդեր են: Անկանոն գալակտիկաները որևէ որոշակի տեսք չունեն:

Page 5: ծիր կաթին
Page 6: ծիր կաթին