5
172 ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ГЮМРИЙСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ ПЕДАГОГИЧЕСКИЙ ИНСТИТУТ ИМ. М. НАЛБАНДЯНА GYUMRI STATE PEDAGOGICAL INSTITUTE AFTER M. NALBАNDYAN УЧЕНЫЕ ЗАПИСКИ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ SCIENTIFIC PROCEEDINGS Պրակ Ա Выпуск A Issue A ՀՏԴ 615. 099. 092 ԿԵՆՍԱՔԻՄԻԱ Ա.Ա. Դարբինյան, Մ.Գ. Հովհաննիսյան, Ա.Վ. Ոսկանյան ԳՅՈՒՐԶԱՅԻ ԹՈՒՅՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՆԵՏՆԵՐԻ ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ՎՐԱ՝ ՀԻՍՏՈՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ Բանալի բառեր՝ գյուրզայի թույն, առնետի երիկամ, պոդոցիտ, մազա- նոթային ցանց: Ключевые слова: яд гюрзы, почка крысы, подоцит, капиллярное русло. Keywords: levantine viper venom, rat kidney, podocyte, capillary bed. Կատարվել է հիստոքիմիական հետազոտություն գյուրզայի թույնի ազ- դեցության ուղղությամբ առնետների երիկամների վրա: Կիրառվել է 90-100%- անոց մահացու չափաբաժին (5մգ/կգ), ն/ո: Հետազոտությունների արդյունքում ստացվել է, որ հիմնական հարվածը ուղղված է Բոումենի պատիճի խոռոչում գտնվող պոդոցիտների և բազալ թաղանթի վրա, որի հետևանքով վնասվում է նեֆրոնի կառուցվածքաֆունկցիոնալ հատկությունները: Հայտնի է, որ օձերի խայթոցները հաճախ ուղեկցվում են եթե ոչ մահացու, ապա տարբեր օրգանների, մասնավորապես լյարդի և երիկամների լուրջ վնաս- վածքով: Այդ պատճառով օձերի խայթոցները վտանգավոր են ոչ միայն տրո- պիկական գոտիների, այլև զարգացած երկրների բնակիչների համար (Warrell D., 2010; Williams D. et al., 2010; Yasunaga H. et al., 2011; Chidananda PS Rao et al.,2013): Իժազգի օձերի (Viperidae) թույներն օժտված են մի շարք հատկություննե- րով, որոնք արագացնում են խայթոցից հետո թունանյութերի անցումը ավշային ու արյունատար անոթներ և տարածվելով օրգանիզմում՝ ախտահարում են տարբեր օրգան համակարգերը (Panfoli I. et al., 2010; Grazyna F. et al., 2007): Հայտնի է, որ տարբեր թունավորումների դեպքում երիկամները այլ օրգանների հետ համեմատած, ավելի «տուժած» են լինում: Դա բացատրվում է նրանով, որ հենց երիկամներն են հանդիսանում արյունը վնասակար նյութերից 2014 1

Պրակ Ա 2014 1 Выпуск A Issue A ՀՏԴ ԿԵՆՍԱՔԻՄԻԱshsu.am/media/journal/2014n1a/17.pdf · 2014 № 1. 173 մաքրող ինքնատիպ ֆիլտր: Բացառություն

  • Upload
    others

  • View
    0

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Պրակ Ա 2014 1 Выпуск A Issue A ՀՏԴ ԿԵՆՍԱՔԻՄԻԱshsu.am/media/journal/2014n1a/17.pdf · 2014 № 1. 173 մաքրող ինքնատիպ ֆիլտր: Բացառություն

172

ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ГЮМРИЙСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ ПЕДАГОГИЧЕСКИЙ ИНСТИТУТ ИМ. М. НАЛБАНДЯНА

GYUMRI STATE PEDAGOGICAL INSTITUTE AFTER M. NALBАNDYAN У Ч Е Н Ы Е З А П И С К И Գ Ի Տ Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր S C I E N T I F I C P R O C E E D I N G S

Պրակ Ա Выпуск A Issue A

ՀՏԴ 615. 099. 092 Կ Ե Ն Ս Ա Ք Ի Մ Ի Ա

Ա.Ա. Դարբինյան, Մ.Գ. Հովհաննիսյան, Ա.Վ. Ոսկանյան

ԳՅՈՒՐԶԱՅԻ ԹՈՒՅՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՆԵՏՆԵՐԻ ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ՎՐԱ՝ ՀԻՍՏՈՔԻՄԻԱԿԱՆ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

Բանալի բառեր՝ գյուրզայի թույն, առնետի երիկամ, պոդոցիտ, մազա-նոթային ցանց:

Ключевые слова: яд гюрзы, почка крысы, подоцит, капиллярное русло. Keywords: levantine viper venom, rat kidney, podocyte, capillary bed.

Կատարվել է հիստոքիմիական հետազոտություն գյուրզայի թույնի ազ-դեցության ուղղությամբ առնետների երիկամների վրա: Կիրառվել է 90-100%-անոց մահացու չափաբաժին (5մգ/կգ), ն/ո: Հետազոտությունների արդյունքում ստացվել է, որ հիմնական հարվածը ուղղված է Բոումենի պատիճի խոռոչում գտնվող պոդոցիտների և բազալ թաղանթի վրա, որի հետևանքով վնասվում է նեֆրոնի կառուցվածքաֆունկցիոնալ հատկությունները:

Հայտնի է, որ օձերի խայթոցները հաճախ ուղեկցվում են եթե ոչ մահացու, ապա տարբեր օրգանների, մասնավորապես լյարդի և երիկամների լուրջ վնաս-վածքով: Այդ պատճառով օձերի խայթոցները վտանգավոր են ոչ միայն տրո-պիկական գոտիների, այլև զարգացած երկրների բնակիչների համար (Warrell D., 2010; Williams D. et al., 2010; Yasunaga H. et al., 2011; Chidananda PS Rao et al.,2013):

Իժազգի օձերի (Viperidae) թույներն օժտված են մի շարք հատկություննե-րով, որոնք արագացնում են խայթոցից հետո թունանյութերի անցումը ավշային ու արյունատար անոթներ և տարածվելով օրգանիզմում՝ ախտահարում են տարբեր օրգան համակարգերը (Panfoli I. et al., 2010; Grazyna F. et al., 2007):

Հայտնի է, որ տարբեր թունավորումների դեպքում երիկամները այլ օրգանների հետ համեմատած, ավելի «տուժած» են լինում: Դա բացատրվում է նրանով, որ հենց երիկամներն են հանդիսանում արյունը վնասակար նյութերից

2 0 1 4 № 1

Page 2: Պրակ Ա 2014 1 Выпуск A Issue A ՀՏԴ ԿԵՆՍԱՔԻՄԻԱshsu.am/media/journal/2014n1a/17.pdf · 2014 № 1. 173 մաքրող ինքնատիպ ֆիլտր: Բացառություն

173

մաքրող ինքնատիպ ֆիլտր: Բացառություն չէ նաև գյուրզայի թույնը, որի ազդեցության ժամանակ թունավորման ախտանիշների մեջ ընդգրկվում է նաև երիկամային անբավարարությունը (Орлов Б.Н. и др.,1990):

Ուստի ներկայացվող աշխատանքի նպատակն է եղել պարզել, թե ինչ ազդեցություն է ունենում անդրկովկասյան գյուրզայի (Macrovipera lebetina obtusa) թույնը երիկամների կառուցվածքի և մազանոթային ցանցի վրա: Վնաս-վածքների պատկերը թույլ կտա կողմնորոշվել, թե ինչ ախտաբանական գործըն-թացներ են տեղի ունենում նեֆրոնում և նրա շուրջը թունավորման ժամանակ, հետագա հակատոքսիկ միջոցների մշակման համար:

Նյութ և մեթոդիկա. Փորձերը կատարվել են լաբորատոր, սպիտակ, սե-ռահասուն, 200-250 գ քաշով արու առնետների վրա: Ենթափորձային կենդանի-ները բաժանվել են երկու խմբի, յուրաքանչյուր խմբում վեցական կենդանի: Առաջին խումբը եղել է ստուգիչ, երկրորդ խմբի կենդանիներին ներորովայնային ուղիով ներարկվել է թույն 2.5ՄՉ50՝ 5մգ/կգ չափաքանակով: Ներարկումից 1 ժամ անց կենդանիները քնեցվել են նեմբուտալով (ն/ո ուղիով) 40մգ/կգ և երիկամները հեռացվել են: Երիկամները տեղադրվել են 5%-անոց ֆորմալինի մեջ, հետագա մշակումն ու պատրաստուկների ստացումը կատարվել են հիստոքիմիական մեթոդով (Чилингарян Г.М. и др., 1986): Երիկամների շերտակտրվածքների միկրոնկարները կատարվել են թվային ակնապակու (օկուլյար) FMA050 AmScope UCMOS09000KPB միջոցով x 6 և х20 ոսպնյակներով:

Հետազոտությունների արդյունքները. Քանի որ գյուրզայի թույնը տիպիկ հեմոտրոպ թույն է (Орлов Б.Н. и др.,1990), այսինքն՝ այն ազդում է արյունատար համակարգի վրա, նախապես ենթադրվում էր, որ երիկամներում նույնպես նրա ազդեցությունը պետք է ուղղված լիներ Մալպիգյան կծիկի վրա: Սակայն ստաց-ված արդյունքները ունեն այլ պատկեր: Ինչպես երևում է նկար 1-ից, երիկամնե-րի անոթները վնասված են միայն մասամբ:Փոխարենը նկատվում են հյուսված-քային վնասվածքներ: Համեմատելով ստուգիչ խմբի կենդանիներից ստացված պատրաստուկների հետ՝ թույն ստացած պատրաստուկների նկարների վրա կարելի է նկատել հյուսվածքի քայքայում: Առավել արտահայտված քայքայման ենթարկվել են Բոումենի պատիճները, որոնք պատռված են, տձևացած և տեղ-տեղ միաձուլված: Այն փաստը, որ երիկամների անոթները չեն վնասվել անոթ-քայքայիչ թույնի ազդեցության հետևանքով, հնարավոր է, որ կապված լինի տարբեր օրգաններում անոթների կառուցվածքային առանձնահատկություննե-րի հետ, մասնավորապես հայտնի է, որ երիկամների մազանոթները ունեն ֆե-նեստրաներ (պատուհանիկներ), որոնք բաց են թողնում բարձրամոլեկուլային

Page 3: Պրակ Ա 2014 1 Выпуск A Issue A ՀՏԴ ԿԵՆՍԱՔԻՄԻԱshsu.am/media/journal/2014n1a/17.pdf · 2014 № 1. 173 մաքրող ինքնատիպ ֆիլտր: Բացառություն

174

նյութեր մինչև 67կԴա զանգվածով (Шмидт Р. и др.,1996): Քանի որ գյուրզայի թույնի ամենաքայքայիչ բաղադրիչները՝ մետալոպրոտեինազա PI (23կԴա), ֆոս-ֆոլիպազա A2-ը (13-16կԴա մոնոմերը և 26-32կԴա դիմերը) և այլք ունեն շատ ավելի ցածր մոլեկուլային կշիռներ, ուստի թույնի հիմնական բաղադրիչները, ազատ անցնելով ֆենեստրաների միջով,անմիջականորեն ազդում են պո-դոցիտների, բազալ թաղանթի վրա: Իսկ Շումլյանսկու-Բոումենի պատիճի քայ-քայումը արյունազեղային (հեմոռագիկ) թույնի ազդեցության ժամանակ նկա-րագրվել են մի շարք այլ աշխատություններում (Soe S. et al.,1993; Chaiyabutr N. et al., 1999):

Նկար 1. Երիկամների միկրոնկարներ, ձախից նորմայում, աջից թույնի

ազդեցության ժամանակ: Խոշորացումը х6 և х20:

Page 4: Պրակ Ա 2014 1 Выпуск A Issue A ՀՏԴ ԿԵՆՍԱՔԻՄԻԱshsu.am/media/journal/2014n1a/17.pdf · 2014 № 1. 173 մաքրող ինքնատիպ ֆիլտր: Բացառություն

175

Եզրահանգում: Այսպիսով, ստացված արդյունքներից կարելի է եզրա-կացնել, որ Կովկասյան գյուրզայի թույնը երիկամների վրա ազդելիս խաթարում է նեֆրոնների աշխատանքը՝ վնասելով Բոումենի խոռոչի կառուցվածքային ամբողջականությունը, որի արդյունքում առաջացնում է երիկամային անբա-վարարություն: Որպես հետևանք՝ երիկամները չեն կարողանում կատարել իրենց ֆունկցիան, իսկ թույնը մնում է հյուսվածքների մեջ՝ շարունակելով իր քայքայիչ գործունեությունը: Ելնելով ստացված պատկերից՝ հարկ է հայթայթել այնպիսի հակատոքսիկ միջոց, որը պետք է լինի ցածրմոլեկուլային մոբիլ միա-ցություն, որի ներծծումը կկատարվի արագ՝ ժամանակին ապահովելու էպիթե-լիոցիտների պաշտպանությունը: Այս տիպի նյութերի թեկնածու կարող են հան-դիսանալ տաուրինը, կվերցետինը և նմանատիպ ֆիզիոլոգիապես ակտիվ նյու-թերը, որոնց հետազոտության ուղղությամբ կատարվում են աշխատանքներ:

А.А. Дарбинян, М.Г. Оганнисян, А. В. Восканян

Действие яда гюрзы на почки крыс:– гистохимическое исследование

Проведено гистохимическое исследование действия яда гюрзы на почки крыс. Применялась доза яда соответствующая 90-100% летальной дозы (5 мг/кг), в/б. Результаты исследования показали, что действие яда гюрзы в основном направлено на базальную мембрану и подоциты, находящиеся в капсуле Боумена, вследствие чего нарушаются структурно-функциональные свойства нефрона.

A.A. Darbinyan, M.G. Hovhannisyan, A.V. Voskanyan

The Action of Levantine Viper Venom on Rat Kidney: – Histochemical Research

In the present work the histochemical analysis of Levantine viper venom action

on rat’s kidney has been carried out. The dose of veom was 90-100% of lethal dose (5 mg/kg), i/p. The results have shown that gyurza venom’s action is mainly directed towards podocytes and basal membrane of Bowman's capsule, which leads to nephron’s structural and functional impairment.

Գ ր ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն

1. Орлов Б.Н., Гелашвили Д. Б., Ибрагимов А. К. - Ядовитые животные и растения СССР. М. 1990.

2. Чилингарян Г.М. Новый Са-аденозинтрифосфатный метод для определения внут-риорганного микроциркуляторного русла у кошек. ДАН Арм.ССР,т. XXXII, 1986, с. 66-71.

Page 5: Պրակ Ա 2014 1 Выпуск A Issue A ՀՏԴ ԿԵՆՍԱՔԻՄԻԱshsu.am/media/journal/2014n1a/17.pdf · 2014 № 1. 173 մաքրող ինքնատիպ ֆիլտր: Բացառություն

176

3. Шмидт Р., Тевс Г. Физиология человека. Москва “Мир’’ т. 3,1996. 4. Chaiyabutr N, Sitprija V. Pathophysiological effects of Russell's viper venom on

renal function. J Nat Toxins. 1999 Oct;8(3):351-8. 5. Chidananda PS Rao, Parameshwar Shivappa, Veeresh R Mothi. Fatal snake bites –

sociodemography, latency pattern of injuries. J Occup Med Toxicol. 2013; 8: 7. 6. Grazyna Faure, Veerabasappa T Gowda, Rachid C Maroun. Characterization of a

human coagulation factor Xa-binding site on Viperidae snake venom phospholipases A2 by affinity binding studies and molecular bioinformatics. BMC Struct Biol. 2007; 7: 82.

7. Hideo Yasunaga, Hiromasa Horiguchi, Kazuaki Kuwabara, Hideki Hashimoto, Shinya Matsuda. Venomous Snake Bites in Japan. Am J Trop Med Hyg. 2011 January 5; 84(1): 135–136.

8. Isabella Panfoli, Daniela Calzia, Silvia Ravera, Alessandro Morelli. Inhibition of Hemorragic Snake Venom Components: Old and New Approaches. Toxins (Basel) 2010 April; 2(4): 417–427.

9. Soe S, Win MM, Htwe TT, Lwin M, Thet SS, Kyaw WW. Renal histopathology following Russell's viper (Vipera russelli) bite. Southeast Asian J Trop Med Public Health. Mar; 24(1):193-7.

10. Warrell D. Snake bite. Lancet. 2010;375:77–88. 11. Williams D, Gutiérrez JM, Harrison R, Warrell DA, White J, Winkel KD. The

Global Snake Bite Initiative: an antidote for snake bite. Lancet. 2010;375:89–91.

Տեղեկություններ հեղինակների մասին Դարբինյան Աննա Աշոտի - ՀՀ ԳԱԱ ակադ. Լ .Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող, E-mail: [email protected]

Հովհաննիսյան Մկրտիչ Գագիկի - ՀՀ ԳԱԱ ակադ. Լ .Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող, E-mail: [email protected]

Ոսկանյան Արմեն Վաղինակի – կենս. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ ակադ. Լ .Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտ, լաբորատորիայի վարիչ, E-mail: [email protected]

Տրվել է խմբագրություն 10.09.2014