67
Մ Մ Մ I - Մ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ Մ Մ Մ Մ Մ Մ Մ ՄՄ Մ Մ Մ Մ Մ Մ Մ ՄՄ Մ Մ Մ ՄՄՄՄՄՄ-ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ 2017 ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ-ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ 2017 թթթթթթթթ թթթթթթթթթթթթթ թթ թթ թթթթթթթթթթթթթ թթթթթթ թթթթթթթթթ թթթթթթթթթթթթթթթ թթթթթթթթթթթթ` թթթթթթթթթթթթթ թթթթթթթթթ թթթթթթթթթթթթթթ թթթթթթթթթթթթթթթ թթթթթթթթթթթթթթթթթ: թթթթթթթթթթթթ, թթթթթթթթթ թթթթթթթթթթթթթթթ թթթթթթթ թթթթթթթ թ թթթթթթթթթթ թթթթթթթթթթ թթթթթթթթթթթթթ: թթթթ թթթթթթթթթթթթթթթթթթթ թ թթթթթթթթթթթ թթթթթթթթթ թթ 2015 թթթթթթթ թթթթթթթթթթթթթթթթթ թթթթթթթթթ թթթթթթթթթթթթթթ թթթթթթթթթթթթթթթ 86-թթ թթթթթթթթ թթթթթթթթթթ թթթթթթթթթ թթթթթթթթ թթթթթթթթթթ թթթթթթթթթթթ թթթթթթթթթթթթ: թթթթթթթթթթթթթթ թթթթթթթթթթթթթթ թթթթթթթ թթթթթթթթթթթ թթթթթթթթթ թթթթթթթթթթթ թթթթթթթթթթթթթթ թթթթթթթթթթթ թթ թթթթթթթթթթթ: ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ. թթ թթթթթթթթթթթթթթթ թթթթթթթթթ թ թթթթթթթթթթթթթթթ թթթթթթթթթթթթթթ թթթթթթթ թթթթթթթթթթթթթթթ, թթթ թթթթթ` թթթթթթթթթթթթ թթթթթթթթթթթթթ թթթթ, թթթթթթթթ թ թթթ թթթթթթթթ թթթթթթթթթ թթթթթթթթ թթթթթթթթթթթ թթթթթթթ թթթթթթթթթթթթ թթթթթթթթթթթթ: թթթ թթթթթթթթթթթթ թթթթթթթթթթթթթ թթ թթթթթթթթթթթ թթթթթթթթթթթ թթթթթթթթթ թթթթթթթթթ թթթթթթթ թթթթթթթթթ թթթթթթ թթթթթթթթթթթթթթթ թթթթթթթ թթթթթթ թթթթթ թթթթթթ թթթթթթթթթ թթթթթթթթթթ թթթթթթթ թթթթթթթ` թթթթթթ թթթթթթթթթ թթթթթթթ թթթթթթ թթթթթթթ թթթթթթթթթթ, թթթթթթ թթ` թթթթթթթթթթթթ թթթթթթթ: 1

Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Մ Ա Ս I - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն

Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը

ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2017 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները

2017 թվականին շարունակվելու են ՀՀ կառավարության կողմից տնտեսական քաղաքականության ճշգրտումները` պայմանավորված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով: Մասնավորապես, տնտեսական քաղաքականության հիմքում դրվելու է սոցիալական շուկայական կողմնորոշումը: Առկա հնարավորությունները և ռեսուրսներն ուղղվելու են 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածով նախատեսված պետության հիմնական նպատակների արդյունավետ իրականացմանը: Կառուցվածքային բարեփոխումների միջոցով կշարունակվի Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացումն ու տարազանումը:

Տնտեսական զարգացումԳործարար և ներդրումային միջավայր, արտահանման զարգացումԳործարար միջավայր. ՀՀ կառավարությունը կարևորում է ձեռնարկատիրական

գործունեության պետական կարգավորումների, այդ թվում` վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայրի ստեղծման ուղղությամբ քայլերի շարունակական իրականացումը: Այդ համատեքստում շարունակվելու են կարգավորման ազդեցության գնահատման համակարգի միջոցով տնտեսական ոլորտի կարգավորումները բիզնեսի վարման համար առավել նպաստավոր դարձնելուն ուղղված քայլերը` նպատակ ունենալով կրճատել ինչպես ուղղակի ֆինանսական, այնպես էլ` վարչարարական ծախսերը:

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման տարեկան ծրագրի շրջանակներում կշեշտադրվեն աշխատանքները գործարարների համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման, պետական մարմինների հետ ուղղակի շփումների կրճատման, ոչ արդիական կարգավորումների վերացման, գործարարների համար նպաստավոր կարգավորումներն առավել հասանելի

1

Page 2: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

դարձնելու ուղղությամբ, ինչպես նաև քայլեր կձեռնարկվեն հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության ուղղությամբ:

Ներդրումային միջավայր. Ներդրումային միջավայրի հետագա բարելավման գործում աշխատանքները կտարվեն հետևյալ հիմնական ուղղություններով.

- Կշարունակվեն մեկնարկած ծրագրերով (այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ) և ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգով նախատեսված միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, կկարևորվի ներդրումային գործունեության համար պարզ, կանխատեսելի և ազատական միջավայրի ստեղծումը` «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի նոր խմբագրությամբ և դրանից բխող մի շարք իրավական ակտերի ընդունման միջոցով, կշարունակվեն աշխատանքները պետություն-մասնավոր հատված գործընկերությունը կարգավորող օրենսդրական դաշտի ձևավորման ուղղությամբ, կմշակվեն օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ներգրավման ոլորտային ռազմավարություններ:

- Կշարունակվեն աշխատանքները գործող ազատ տնտեսական գոտիների կայացման, դրանցում նոր շահագործողների ներգրավման, ինչպես նաև ներդրումային և արտահանման նոր հնարավորությունների բացահայտման ուղղությամբ: Մասնավորապես, կշեշտադրվեն ՀՀ մարզերի ներդրումային ներուժը, առկա ներդրումային հնարավորություններն ու ծրագրերը բացահայտելու և դրանք պատշաճ կերպով օտարերկրյա ներդրողներին ներկայացնելու միջոցառումները:

- Աշխատանքներ կտարվեն ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրերի կնքման, Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունների մասին օտարերկրյա ներդրողների լայն զանգվածի իրազեկման ուղղությամբ:

Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացումՓՄՁ ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատակադրում է

պետական ուղղակի աջակցության մեխանիզմների (գործիքների) միջոցով երկրում ՓՄՁ զարգացման խթանումը, ՓՄՁ սուբյեկտների պետական աջակցությանը նպատակաուղղված շրջանակների բազմազանեցումը: Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարության դրույթների համաձայն նախատեսվում է.

- ՓՄՁ սուբյեկտներին պետական աջակցության առկա մեխանիզմների (ֆինանսական, տեղեկատվական, խորհրդատվական, ուսուցողական, ոլորտային բիզնեսներին աջակցության և այլն) կիրառման շարունակականության և արդիականացման ապահովում.

2

Page 3: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- ՓՄՁ սուբյեկտներին պետական աջակցության նոր մեխանիզմների (գործիքների) ներդրում` ի նպաստ մարզային և համայնքային մակարդակում արդյունաբերական կլաստերների ձևավորմանը և տարածքային զարգացմանը,

- կանանց և ընտանեկան ձեռներեցության խրախուսում և աջակցության ցուցաբերում,

- ՓՄՁ սուբյեկտների գործունեության միջազգայնացում, մասնավորապես` արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն` գործող միջազգային կառույցներին և ցանցերին ինտեգրում,

- ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացում:Ներքին շուկայի պաշտպանության և մրցակցության քաղաքականություն. 2017

թվականին իրականացվելիք աշխատանքների հիմքում կդրվեն սահմանադրական փոփոխություններով պայմանավորված հանձնառությունները` ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն գործադրելու և գործնականում ազատ ձեռներեցությունը, տնտեսական գործունեությունն ու տնտեսական մրցակցությունը երաշխավորելու մասով: Այս համատեքստում առանցքային շեշտադրում կունենա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և համապատասխան իրավական ակտերի մշակումն ու կիրարկման ապահովումը:

Աշխատանքներ կիրականացվեն ապրանքային որոշ շուկաներում առկա ազատ և բարեխիղճ մրցակցության հիմնական խոչընդոտների բացահայտման ուղղությամբ, որոնց շարքում առանձնակի տեղ են զբաղեցնում ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շրջանակներում բացահայտված խնդիրները: Այս տեսանկյունից նախատեսվում է մշակել հայեցակարգային փաստաթուղթ, որով առաջադրված հստակ քայլերի ապահովման պարագայում առևտրի ոլորտում կձևավորվի առողջ մրցակցային միջավայր, ինչը կհանգեցնի նոր, այլընտրանքային մատակարարների և մանրածախ վաճառողների թվի ավելացմանը։

Արտաքին տնտեսական քաղաքականություն. Արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ու համագործակցության ձևաչափերի ընդլայնման, ինչպես նաև արտաքին առևտրային քաղաքականության գործիքների հաշվեկշռված և արդյունավետ կիրառմամբ ազատ առևտրի հնարավորությունների հասանելիության բարձրացման համատեքստում կշեշտադրվեն հետևյալ ուղղությունները.

- Կշարունակվեն միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները ԵԱՏՄ շրջանակներում: Աշխատանքներ կտարվեն ԵԱՏՄ և երրորդ երկրների, մասնավորապես` Իրանի Իսլամական Հանրապետության, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Իսրայելի պետության, Հնդկաստանի Հանրապետության,

3

Page 4: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Մոնղոլիայի և այլ երկրների միջև արտոնյալ առևտրային պայմաններով համագործակցության հաստատման ուղղությամբ:

- Եվրամիության հետ համագործակցությունը կշարունակի մնալ Հայաստանի առաջնայնությունների շարքում: Կշարունակվի ԵՄ-ի հետ առևտրատնտեսական համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով: Ակտիվ աշխատանքներ կիրականացվեն ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ձևավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում:

- Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու շարունակականությունն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես. համապատասխան աշխատանքներ կիրականացվեն «GSP+» մոնիտորինգի հերթական փուլի արդյունավետ իրականացման ուղղությամբ:

- Կշարունակվի համագործակցությունը եվրոպական կողմի հետ գործող բոլոր աջակցության ծրագրերի շրջանակներում, անհրաժեշտ ջանքեր կգործադրվեն աջակցության նոր համաձայնագրերի կնքման և ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ընդլայնման ուղղությամբ:

Արդյունաբերական քաղաքականություն. Արդյունաբերական զարգացման նպատակով ապահովվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության շարունակականությունը և ընդլայնումը, որը կհասցեագրի արդյունաբերության ճյուղերի և կազմակերպությունների ուղղակի աջակցությունը, արտահանման զարգացումը, տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ինչի նպատակով ի թիվս այլ միջոցառումների կիրականացվեն.

- «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով նախատեսված արդյունաբերության զարգացման պետական ծրագրի և դրանից բխող ամենամյա ծրագրերի մշակումն ու իրագործումը,

- կշարունակվի արտահանման խթանման գործիքակազմի կիրառումը և կատարելագործումը, ինչպես նաև նոր գործիքների ներդնումը` հասցեական և նպատակային օժանդակություն ցուցաբերելով զարգացման ծրագրեր իրականացնող ընկերություններին,

- պետական աջակցություն կցուցաբերվի նոր և ժամանակակից արտադրությունների կազմակերպման նպատակով իրականացվող ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև գործող արտադրությունների ընդլայնման և վերազինման ծրագրերի իրականացմանը,

Տեղեկատվական տեխնոլոգիաներ. 2017 թվականին ոլորտի զարգացման քաղաքականությունը կուղղվի պետություն-մասնավոր հատված համագործակցության հենքով հետազոտական, կրթական կենտրոնների, լաբորատորիաների, աքսելերատորների զարգացմանը, տեխնոլոգիական

4

Page 5: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

ձեռներեցությունը խթանող ենթակառուցվածքների, այդ թվում` ֆինանսական մեխանիզմների զարգացմանը, ՏՏ ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների հետ համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացմանը, ՏՏ ոլորտի սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին աջակցման, էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Մասնավորապես.

- կշարունակվեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքում գործող Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի, Երևանի պետական համալսարանում գործող Հայ-հնդկական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) գերազանցության կենտրոնի և «ԱյԲիԷմ»-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման աշխատանքները,

- կշարունակվի Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ծրագրի իրականացումը,

- Երևանի Ջրվեժ թաղամասում կիրականացվի Ճարտարագիտական քաղաքի հիմնման ծրագիրը:

Զբոսաշրջություն Զբոսաշրջության զարգացման քաղաքականությունը կներառի միջոցառումներ

ինստիտուցիոնալ բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման, մարքեթինգային քաղաքականության ակտիվացման, մարդկային ռեսուրսների զարգացման, միջազգային համագործակցության խորացման ուղղություններով: Մասնավորապես, նախատեսվում է՝

- միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ համայնքներում տնտեսական և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում,

- համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի առավել ակտիվ մարքեթինգ և խթանում,

- մարդկային ռեսուրսների զարգացում, այդ թվում` հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ Երևանում զբոսավարների միջազգային կրթական կենտրոնի գործունեությանն աջակցության միջոցով,

- ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, ԱՊՀ-ի զբոսաշրջության խորհրդի, ոլորտի այլ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև դրանց անդամ պետությունների հետ երկկողմ ու բազմակողմ համագործակցության առավել ակտիվացում,

- զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, ռեստորանների որակավորման համակարգերի ներդրման,

5

Page 6: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

տեղեկատվական կենտրոնների գործունեությանն աջակցության, ոլորտի վարչական ռեգիստրի ստեղծման համար համապատասխան հիմքերի ձևավորում:

Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում2017 թվականին ոլորտում իրականացման ենթակա միջոցառումներ են

հանդիսանալու` 1)տարածքային զարգացման ապահովումը, որի շրջանակներում նախատեսվում

է. - ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանի

Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության» արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի մշակում և այլ միջոցառումների իրականացում,

- մարզային զարգացման ծրագրերի համապատասխանեցում ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության հետ, ինչը հնարավորություն կտա արտացոլելու յուրաքանչյուր մարզին բնորոշ հիմնախնդիրներն ու զարգացման առանձնահատկությունները, կնպաստի տարածքային զարգացման պլանավորման կատարելագործմանը և հնարավորություն կտա տարբեր մարզերի զարգացման ծրագրերը դարձնել համադրելի,

- մարզերի տնտեսական զարգացման անհամամասնությունների մեղմում,- մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և

ֆինանսների, ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճ, համայնքային ենթակառուցվածքների (ճանապարհներ, ջրամատակարարում) գնահատում, դրանց կարգաբերում ու զարգացում,

- այնպիսի համակարգի մշակում և ներդրում, որը կապահովի տարածքային համաչափ զարգացումը, այսինքն` պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին ցանկացած ներդրում իրականացնելիս հստակ հնարավոր կլինի տեսնել դրա արդյունավետությունը տվյալ համայնքի, համայնքների խմբերի, մարզի համար,

-տարածքների տնտեսական զարգացման խորհուրդների ստեղծում, մարզերի (տարածաշրջանների, համայնքների) սոցիալ-տնտեսական զարգացման կոնկրետ հնարավորությունների վերհանում և դրանց իրագործմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացում,

- ՀՀ համայնքներից տվյալների հավաքագրման, ամփոփման և համայնքների տեղեկատվական բազա էլեկտրոնային ծրագրի մուտքագրման հետ կապված աշխատանքների իրականացում:

6

Page 7: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

2)տեղական ինքնակառավարման համակարգի, տարածքային, տնտեսական, ֆինանսական և քաղաքական դերի բարձրացումը, որի շրջանակներում նախատեսվում է.

- տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման և իշխանության ապակենտրոնացման քաղաքականության գերակա խնդիրների համաչափ լուծում՝ վարչական (25.000 և ավելի բնակիչ ունեցող համայնքում հանրակրթական դպրոցների գործունեության կազմակերպում և կառավարում՝ սկսած 2020 թվականի հունվարի 1-ից, համայնքի տարածքում ամբուլատոր բժշկական ծառայության գործունեության կազմակերպում) և ֆիսկալ ապակենտրոնացում, տեղական ինքնակառավարման մարմինների հզորացում ու տեղական ժողովրդավարության զարգացում՝ օրենսդրության կատարելագործման և ինստիտուցիոնալ բարեփոխումների ու իրավական նորմերի հետևողական կիրարկման միջոցով,

- ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության, համայնքում ներքին և արտաքին վերահսկողության ընթացակարգերի հստակեցման զգալի բարձրացում, ինչպես նաև համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կատարման վերաբերյալ համայնքի ղեկավարի հաշվետվությունը կազմելու, ավագանու քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու և հրապարակելու օրենսդրական պարտադիր պահանջի կատարում,

- տեղական մակարդակում որոշումների կայացմանը և հանրային կառավարմանը քաղաքացիների մասնակցության խթանում, ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնության բարձրացման նպատակով համայնքի անդամների և համայնքային քաղաքացիական հասարակության ինստիտուտների իրազեկման, նրանց հետ խորհրդակցությունների և հետադարձ կապի մեխանիզմների ներդրում, ինչպես նաև հանրային վերահսկողության ինստիտուտի ամբողջական կայացում,

- համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացում,- համայնքների ֆինանսական հնարավորությունների բարձրացում՝ ապահովելով

նրանց բյուջեների մուտքերի կայունությունը, այդ թվում՝ տեղական տուրքերի և վճարների հայեցակարգի ընդունում, հայեցակարգի կիրարկման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և ընդունում, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի շեմի հետևողական բարձրացմամբ պայմանավորված` համայնքներին համապատասխան ֆինանսական օժանդակության տրամադրում,

- ՏԻՄ-երի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համապատասխանության ապահովում,

- համայնքների ֆինանսական կառավարման օրինականության, արդյունավետության, թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության բարձրացում,

7

Page 8: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- ֆինանսական համահարթեցման նոր համակարգի ներդրում,- համայնքների խոշորացմանը զուգընթաց` համամասնական ընտրական

համակարգի աստիճանական ներմուծում,- տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման նպատակով ՏԻՄ-երի

կարողությունների զարգացում, համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորում և «էլեկտրոնային մասնակցության» խթանում, համայնքներում ՏՀՏ ներդրման գործում պետական, մասնավոր և միջազգային ռեսուրսների ներգրավում, համայնքներում ՏՀՏ ներդրման օրենսդրական, նորմատիվ և մեթոդական կարգավորում, տեխնիկական ենթակառուցվածքների ապահովում, ՏԻՄ-երում կառա-վարման տեղեկատվական համակարգերի ներդրում, 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար պարտադիր ինտերնետային պաշտոնական կայքերի ներդրում՝ օրենքով, 10000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում, ավագանու դռնբաց նիստերի պաշտոնական ինտերնետային կայքում առցանց հեռարձակման ապահովում.

- ՏԻՄ-երում պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների (հսկողություն, վերահսկողություն) և վարչական հսկողության գործընթացի կանոնակարգում:

3)երկրորդային քաղաքների զարգացումը, որի շրջանակներում նախատեսվում է.

- ՀՀ չորս քաղաքային համայնքներում (Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և Ջերմուկ) ծրագրերի իրականացման համար վարկային միջոցների ներգրավման բանակցություններ, վարկային պայմանագրի ստորագրում և վավերացում:

- զարգացման ծրագրերի մեջ ևս 5 քաղաքային համայնքների ընգրկում (Արտաշատ, Աշտարակ, Սևան, Ստեփանավան, Ծաղկաձոր) և այդ համայնքների համար զարգացման ծրագրերի մշակում:

4)դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավումը, որի շրջանակներում նախատեսվում է.

- սկսել 2016-2020թթ. ընթացքում կառուցման և ամրացման ենթակա 46 դպրոցներից 8 նոր դպրոցի կառուցման աշխատանքները (6-ը մարզերում, 2-ը Երևանում) և հնարավորության դեպքում սկսել ևս 6 դպրոցի կառուցման շինարարական աշխատանքներ, իսկ մնացած դպրոցներից որոշների համար իրականացնել նախագծային աշխատանքներ:

5)կոշտ կենցաղային թափոնների կառավարումը (ԿԿԹԿ), որի շրջանակներում նախատեսվում է.

- մեկնարկել ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ԿԿԹԿ ծրագրով կառուցապատման աշխատանքները,

- ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում ԿԿԹԿ ծրագրի անհրաժեշտ ֆինանսական

8

Page 9: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

միջոցների ներգրավման համար սկսել վարկային բանակցություններ գերմանական KfW բանկի հետ:

Արխիվային ոլորտի խնդիրներն են`- Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի երաշխավորված

պահպանության ապահովումը, պետական հաշվառման ավտոմատացված միասնական համակարգի ներդրման շարունակության ապահովումը, որոնողական և օգտագործման էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը, մշակութային միջոցառումների միջոցով հավաքածուի ներկայացումը հանրությանը, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվային հավաքածուի օգտագործման արդյունքում ՀՀ քաղաքացիներին և իրավաբանական անձանց արխիվային ծառայություններ տրա-մադրումը:

Բնակչության միգրացիայի կարգավորման ոլորտ Կշարունակվեն «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական

միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի կիրարկմանն ուղղված աշխատանքները միգրացիոն ոլորտում:

Նոր թափ կստանա համագործակցությունը ԵՄ-ի հետ` 2014թ. դեկտեմբերի 23-ին ուժի մեջ մտած «Աջակցություն միգրացիային և սահմանների կառավարմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ֆինանսավորման համաձայնագրի իրականացման շրջանակներում:

ՀՀ կառավարության կողմից հավանության դեպքում կիրականացվեն «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2017-2021թթ. գործողությունների ծրագրով» 2017 թվականի համար նախատեսված միջոցառումները:

Կմշակվի և ՀՀ կառավարություն կներկայացվի ՀՀ-ում բնակվող երկարաժամկետ միգրանտների, ինչպես նաև ՀՀ վերադարձող քաղաքացիների ինտեգրման (վերաինտեգրման) քաղաքականության հայեցակարգը:

Կշարունակվեն աշխատանքները հետևյալ ուղղություններով.- ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության հետ` ՌԴ մուտքի արգելք ունեցող ՀՀ

քաղաքացիների մուտքի արգելքի բացման նպատակով,- օտարերկրյա պետություններից վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ

քաղաքացիներին Tundarc.am կայքի միջոցով խորհրդատվության տրամադրման ուղղությամբ,

9

Page 10: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- ծառայությանը դիմող ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին միգրացիոն տարբեր հիմնախնդիրների շուրջ խորհրդատվության տրամադրման ուղղությամբ,

- միջազգային պաշտպանության կարիք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ-ում ապաստանի տրամադրման ուղղությամբ:

Գյուղատնտեսություն և անտառային տնտեսությունՀՀ ագրարային հատվածում կառավարության կողմից իրականացվող

քաղաքականությունը 2017թ. կնպատակաուղղվի գյուղատնտեսության և նրան սպասարկող ենթակառուցվածքների, գյուղմթերքների իրացման ու վերամշակման ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Վերջինիս արդյունքում պետական աջակցության մի շարք ծրագրերի իրականացումով պայմաններ կստեղծվեն ագրոպարենային ոլորտի կայունացման, հետագա զարգացման ու աշխատանքի արտադրողականության բարձրացման, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար բարենպաստ պայմանների ստեղծման, իրական եկամուտների ավելացման, հիմնական պարենամթերքների ինքնաբավության և պարենային անվտանգության մակարդակի բարձրացման համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող քաղաքա-կանությունը կուղղվի գյուղական տարածքների համաչափ զարգացմանը և ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, բույսերի առավել վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարին, հողերի մելիորատիվ վիճակի բարելավմանը, հողային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը և անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, վարկերի, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող կարևորագույն նյութական ռեսուրսների մատչելիությանը:

Կառավարության ոլորտային քաղաքականության կարևորագույն ուղղություններից է հանդիսանալու նաև հանրապետության անտառային տնտեսության պահպանության, պաշտպանության, օգտագործման և մոնիթորինգի բնագավառներում պետական ծրագրերի իրականացումը:

ՀՀ կառավարության ծրագրով նպատակ է դրվել բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի հարմարավետ պայմաններ՝ յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի: Առանձնակի ուշադրություն է դարձվելու բարձր լեռնային սահմանամերձ շրջաններին:

10

Page 11: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

2017թ. կշարունակվի ագրարային հատվածի բարեփոխումները, որոնք ուղղված կլինեն հետևյալ խնդիրների լուծմանը.

պետության և մասնավոր հատվածի միջև իրավահարաբերությունների կատարելագործում և այդ նպատակով համապատասխան իրավական դաշտի բարելավում և համալրում.

գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների, մասնավորապես հողային ռեսուրսների օգտագործման վիճակի բարելավում.

- գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների համար գործունեության նպաստավոր պայմանների ստեղծում և մրցունակության բարձրացում.

- գյուղատնտեսության տնտեսավարման ձևերի զարգացում, մասնավորապես կոոպերացիայի տարբեր ձևերի խթանում.

- գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածության վիճակի բարելավում. - տեղեկատվական ու խորհրդատվական համակարգի կարողությունների

ընդլայնում, համակարգի բարելավման մեխանիզմների ներդրում.- գյուղատնտեսական մթերքների իրացման պայմանների բարելավում,

գյուղատնտեսական մթերքների արտադրողների և վերամշակողների փոխհարաբերությունների կատարելագործում.

- ագրարային արտադրական և սպասարկման գործընթացներում արդիական մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման աջակցություն:

Նշված քաղաքականության իրականացման նպատակով ՀՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսվող ծախսերը առաջնահերթ կնպատակաուղղվեն հետևյալ ծրագրերի իրականացմանը.

- բույսերի պաշտպանության և գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ,

- հողերի ագրոքիմիական հետազոտություններ և բերրիության բարձրացման միջոցառումներ,

- բնական կերհանդակների նպատակային և համակարգված օգտագործման միջոցառումներ, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների՝ հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի մատչելիության մակարդակի բարձրացման միջոցառումներ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմների կիրառման միջոցառումներ, տեղեկատվական և խորհրդատվական ոլորտի ամրապնդման և զարգացման միջոցառումներ, ագրարային ոլորտի տնտեսավարողներին շուկայահանման գործընթացում աջակցության միջոցառումներ,

- անտառային տնտեսության պահպանման, պաշտպանության, անտառների կառավարման համալիր միջոցառումներ:

11

Page 12: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Ագրոպարենային համակարգի զարգացման 2017թ. քաղաքականության մեջ, որպես գլխավոր նպատակ, կշարունակվի մնալ երկրի պարենային անվտանգության մակարդակի և ռեսուրսային ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացումը: Դրա հետ մեկտեղ հետևողական աշխատանքներ կիրականացվեն գյուղատնտեսության հիմնական նյութական ռեսուրսների մատչելիության, վարկավորման բարելավման, ոլորտը սպասարկող ենթակառուցվածքների զարգացման օրենսդրական հիմքերի բարելավման և ագրարային ոլորտում տարբեր տնտեսվարման ձևերի զարգացման ուղղությամբ, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի ագրարային ոլորտի մասնավոր հատվածի նախաձեռնողական կարողությունների ընդլայման և տնտեսվարողների գործունեության արդյունավե-տության բարձրացման համար:

Ագրարային ոլորտում պետական քաղաքականության նպատակներն ու գերակայությունները համահունչ են ՀՀ կառավարության ծրագրի, «ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ծրագրի» և «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության» դրույթներին: Որդեգրված քաղաքականությունը նախադրյալներ կստեղծի ճյուղում տնտեսական աճի ապահովման, գյուղատնտեսությունում առկա հողային, նյութատեխնիկական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների օգտագործման և գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման համար:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների կառավարման բնագավառ

Էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը հետևողականորեն շարունակվելու է նպատակաուղղվել ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը` էներգամատակարարման հուսալիության ապահովմամբ, տեղական վերականգնվող էներգապաշարների արդյունավետ օգտագործմամբ, էներգախնայողության միջոցառումների լայնամասշտաբ ներդրմամբ և շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների կատարմամբ:

Էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառի զարգացման հիմնարար ուղղություններն են լինելու` սեփական վերականգնվող էներգապաշարների տնտեսապես հիմնավորված պոտենցիալի իրացումը, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամակարգի կառուցումը, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրող հզորությունների կառուցումը, ատոմային էներգետիկայի պահպանումը և զարգացումը՝ այդ թվում գործող ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված աշխատանքների իրականացումը, էներգաբլոկի անվտանգության և հուսալիության

12

Page 13: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքների իրականացումը, և տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրումը:

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի հատկացումների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին կշարունակվեն` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (Համաշխարային բանկ) աջակցությամբ իրականացվող՝ շուրջ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի, «Հաղթանակ» 220 կՎ և «Չարենցավան-3», «Վանաձոր-1» 110 կՎ, «Աշնակ» 220 կՎ, Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ ենթակայանների վերակառուցման, էլեկտրաէներգետիկ համակարգի պահուստային կառավարման կենտրոնի կառուցման և էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքները, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կիրականացվեն «Ագարակ-2» և «Շինուհայր» 220 կՎ ենթակայանների և կարգավարման կառավարման ավտոմատացված համակարգի (SCADA) ընդլայնման երկրորդ փուլի աշխատանքները: Կշարունակվեն Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW), Եվրոպական Ներդրումային Բանկի և Եվրամիության Հանձնաժողովի Հարևանության Ներդրումային Գործիքի (“NIF”) աջակցությամբ իրականացվել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրով նախատեսված աշխատանքները, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին՝ Իրան-Հայաստան 400 կՎ լարման նոր էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները:

Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կշարունակվի Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների իրականացումը, իսկ սեփական միջոցների և դոնոր երկրների կողմից հատկացվող միջոցների հաշվին կիրականացվեն Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքները:

Նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով կշարունակվեն բանակցությունները հնարավոր ներդրողների հետ:

Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրն ընդգրկված է ՀՀ Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի 182-ՆԿ կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգ»-ում և ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի № 836-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման

13

Page 14: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույց»-ում կետ 2` կազմել ծրագիր` նոր ատոմային էներգաբլոկի կառուցման գործընթացի կազմակերպման նպատակով, ժամկետ` 2015թ. : ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքներիև բնական պաշարների նախարարության կողմից արդեն իսկ մշակվել է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման Ծրագիրը (պլան-ժամանակացույցը), որը գտնվում է համաձայնեցման փուլում: Մշակված Ծրագիրը ներառում է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման բոլոր խոշոր փուլերը՝ սկսած ներդրողների ներգրավումից մինչև կառուցում և շահագործում:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը` Համաշխարհային բանկի կողմից տրված դրամաշնորհային միջոցների հաշվին նախատեսում է իրականացնել Կլիմայի Ներդրումների Հիմնադրամի Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում (SREP) արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման և Հայաստանում հայտնի հավանական երկրաջերմային տեղանքներից մեկում՝ Կարկառում, երկրաջերմային հետախուզական հորատման աշխատանքները, ինչպես նաև ջերմային պոմպերի ու արևային ջրատաքացուցիչների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը:

2014 թվականի հունիսի 27-ի Կլիմայի ներդրումային հիմնադրամների CIF SREP ենթահանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգետիկայի ներդրումային պլանին», որպես հիմնարար փաստաթուղթ` այնտեղ ընդգրկված ծրագրերի հետագա իրականացման նպատակով` 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ֆինանսավորման հնարավորությամբ: Նշված գումարի շրջանակներում ներդրումները պետք է իրականացվեն հետևյալ ուղղություններով` երկրաջերմային էներգետիկայի, արևային ֆոտովոլտային էներգե-տիկայի, արևային ջրատաքացուցիչների և ջերմային պոմպերի համար ենթակառուցվածքների ստեղծման և/կամ բարելավման ծրագրերի իրականացման նպատակով:

2015թ. հուլիսի 23-ին ՀՀ Նախագահի № ՆՀ-471-Ն հրամանագրով վավերացվել է Հայաստանի Հանրապեության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման համար»՝ թիվ TFOAO418 դրամաշնորհի համաձայնագիրը:

Արևային ցանցային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրի շրջանակներում արդեն իսկ ծրագրի խորհրդատու Արիես Ինժեներիա խորհրդատվական ընկերության կողմից ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրվել են 6 տեղանքներ և 2017 թվականի բյուջետային հատկացումների

14

Page 15: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

շնորհիվ խորհրդատվական ընկերության կողմից կպատրաստվեն ընտրված տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումները և մրցութային փաթեթները, որոնք հիմք կհանդիսանան ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում մրցույթային կարգով ընդունելի արևային էլեկտրակայանների սակագների սակարկումը կազմակերպելու համար: Այդ կայանների կառուցման արդյունքում կնվազի ՀՀ կախվածությունը ներկրվող էներգակիրներից:

ՀՀ Նախագահի 2015 թվականի հուլիսի 21-ի № ՆՀ-467-Ն հրամանագրով վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» դրամաշնորհի համաձայնագիրը:

Երկրաջերմային հետախուզական հորատման դրամաշնորհային ծրագրի» շրջանակներում, «Կարկառ» կոչվող հարթակում, ծրագրի կապալառու «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ և «ԿՌՍ Բուրսերվիս» ՍՊԸ ՀՁԳ-ի կողմից ավարտին են հասցվել մերձատար ճանապարհի կառուցման և հորատման հարթակի շինարարական աշխատանքները և մեկնարկել են նեղ հորատանցքերի հորատման աշխատանքները: 2017 թվականի բյուջետային հատկացումների շնորհիվ նախատեսվում է հորատել արտադրական մասշտաբի հորատանցք: Երկրաջերմային համապատասխան պոտենցիալի հաստատման դեպքում կկառուցվի երկրաջերմային էլեկտրակայան:

Կշարունակվեն էներգետիկայի բնագավառի տեխնիկական կանոնակարգերի վերամշակման և ազգային ստանդարտների մշակման աշխատանքները` միջազգային ստանդարտներին ու նորմերին համապատասխան դրանց աստիճանական մոտարկման մեթոդների կիրառմամբ, ինչպես նաև ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի և դրա հետ կապված՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների նախարարու-թյան, այլ պետական մարմինների և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները հստակեցնելու նպատակով նախաձեռնվելու է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ իրականացնելու գործընթաց:

Հանրապետության գազամատակարարման համակարգի վերականգնման ու զարգացման ուղղությամբ շարունակվելու են հանրապետության գազափոխադրման ու գազաբաշխման համակարգերի, ստորգետնյա գազապահեստարանի օպտիմալ ծավալի որոշման և դրա արդիականացման աշխատանքները: Կշարունակվեն գազամատակարարման համակարգի անվտանգության ապահովմանն և շարունակական բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Ընդերքի բնական պաշարների բնագավառում 2017 թվականին իրականացվող պետական քաղաքականության հիմնախնդիրները շարունակելու են լինել.

15

Page 16: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- միջազգային չափորոշիչներին համահունչ, հետախուզված և գնահատված ընդերքի պաշարների սահմանված կարգով փորձաքննության ապահովումը,

- «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջներին համապատասխան, oգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը, oգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամաuերի պետական հաշվառման իրականացումը, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաuտրի վարումը,

- Հայաuտանի Հանրապետության oրենքներով և իրավական այլ ակտերով uահմանված կարգով երկրաբանական տեղեկության թափանցիկության և պոտենցիալ ներդրողների համար վերջինիս հասանելիության ապահովումը,

- «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա տվյալների թվայնացումը և հրապարակումը,

- հանքարդյունաբերության թափանցիկության ապահովման նպատակով «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության»-ը անդամակցությունը,

- ընդերքօգտագործող կազմակերպությունների գործունեության հետ կապված հիմնախնդիրների լուծման համար նոր, ժամանակակից, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված մոտեցումների կիրառման խթանումը:

Միջուկային անվտանգության բնագավառում առաջնահերթ ուղղություններն են լինելու միջուկային օրենսդրության, միջուկային ու ռադիացիոն անվտանգության կարգավորման համակարգի զարգացումն ու կատարելագործումը: Ոլորտում իրականացվող առաջնահերթ միջոցառումներն են հանդիսանալու.

- ՀՀ միջուկային օրենսդրության համապատասխանեցումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտներին, Եվրոպական միության և Արևմտաեվրոպական երկրների կարգավորող մարմինների ասոցիացիայի (WENRA) անվտանգության պահանջներին, ինչպես նաև, հաշվի առնելով Ֆուկուշիմայի վթարի և «սթրես-թեստի» ուսումնասիրության արդյունքները, զարգացած երկրների փորձը և նկատի ունենալով Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման լիցենզավորումը և ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը,

- «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, միջուկային և ճառագայթային անվտանգության նոր նորմերի, կանոնների, ստանդարտների մշակումը, գործող նորմերի ու կանոնների վերանայումը, լրամշակումը, անվտանգությանը վերաբերվող փաստաթղթերի քննարկումը, վերլուծությունը և գնահատումը, Հայկական ԱԷԿ-ի «սթրես-թեստի» ազգային հաշվետվության վերաբերյալ Եվրահանձնաժողովի փորձագետների

16

Page 17: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

առաջարկություններն ամփոփող հաշվետվության հիման վրա մշակված գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը,

- ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի` ՀՀ կողմից վավերացրած միջազգային 10 պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը (օրենսդրության համապատասխանեցում պայմանագրերի պահանջներին, տեղեկատվական բազայի ստեղծում և փոխանակում պայմանագրերի անդամ-պետությունների միջև, ազգային հաշվետվությունների մշակում և ներկայացում),

- կոմիտեի տեխնիկական աջակցության կազմակերպության՝ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի զարգացումը,

- իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզավորումը,- ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների կարգավորող

վերահսկողության և տեսչական ստուգումների անցկացումը, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ժամանակակից համակարգի ներդրումը՝ շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտմամբ պայմանավորված բնակչության ճառագայթահարումը վերահսկելու համար,

- մասնագիտական և տեսչական անձնակազմի որակավորման բարձրացումը, (փորձի փոխանակում, վերապատրաստում, դասընթացներ),

- միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկատվական համակարգի (ներքին և արտաքին) կատարելագործումը,

- միջուկային զենքի չտարածման ռեժիմի ուժեղացումը, միջուկային նյութի հաշվառման և վերահսկման պետական համակարգի կատարելագործումը,

- կոմիտեի գործունեության որակի ապահովման ծրագրի կատարելագործումը,- ժամանակակից պահանջներին համապատասխանող վթարային կենտրոնի

զարգացումը,- միջազգային համագործակցության զարգացումը:Ոլորտում տեսչական գործունեության կատարելագործման նպատակով նախատեսվում է.- համապատասխանեցնել տեսչական գործունեության վերաբերյալ գործող

կարգավորող և ղեկավարող փաստաթղթերը ժամանակակից պահանջներին,- կատարելագործել միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների

տեղակայանքների, ատոմային էներգիայի օգտագործման այլ օբյեկտների տեսչական ստուգումների անցկացման աշխատակարգերը (համապատասխանեցնել ժամանակակից մոտեցումներին),

- բարձրացնել տեսուչների աշխատանքի որակը,- տեսչական գործունեության պլանավորումն իրականացնել կարգավորման

ենթակա գործունեության ռիսկի գնահատման հիման վրա:

17

Page 18: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Վթարային հակազդման համակարգի զարգացման, վթարային հակազդման ազգային համակարգը ՀՀ միջազգային պայմանագրերի և ԱԷՄԳ պահանջներին համապատասխանեցնելու համար նախատեսվում է.

- զարգացնել և կատարելագործել գործող ճառագայթային մոնիթորինգի և տեղեկատվության համակարգը,

- համապատասխանեցնել վթարային հակազդման կենտրոնը, ներառյալ կենտրոնի գործունեության հրահանգները, ժամանակակից պահանջներին՝ հաշվի առնելով Ֆուկուշիմայի վթարի ուսումնասիրության արդյունքները,

- անցկացնել վթարային վարժանքներ ԱԷՄԳ պահանջներին համապատասխան,- վերանայել վթարային հակազդման ազգային համակարգի մեջ մտնող

նախարարությունների և գերատեսչությունների հետ փոխգործությունների մասին համաձայնագրերը,

- կատարելագործել ներքին և արտաքին տեղեկատվական համակարգերը:Միջուկային նյութերի չտարածման երաշխիքների, հաշվառման և հսկման պետական համակարգի զարգացման նպատակով նախատեսվում է.- վերամշակել նորմերը և կանոնները` համաձայն ԱԷՄԳ առաջարկությունների և

ստանդարտների,- կատարելագործել միջուկային և ռադիոակտիվ նյութերի հաշվառման և

վերահսկման պետական համակարգը,- մշակել և ներդնել միջուկային և ռադիոակտիվ նյութերի պետական

հաշվառման արդիական համակարգեր, ներառյալ ծրագրային միջոցներ:Միջուկային և ռադիոակտիվ նյութերի ու տեղակայանքների ֆիզիկական

պաշտպանության կարգավորման շրջանակներում նախատեսվում է. - լրամշակել նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը,- միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության վիճակը

գնահատելու համար ՀՀ այլ պատասխանատու գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ անցկացնել միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի տեսչական ստուգումներ, անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով նոր մարտահրավերները, վերանայել նախագծային սպառնալիքը,

- ստեղծել պաշտպանված կապուղիներ:«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն»

ՓԲԸ-ի զարգացման ուղղությամբ նախատեսվում է.- «միջուկային անվտանգության գնահատման ժամանակակից մեթոդների,

ներառյալ ռիսկի գնահատման մեթոդների յուրացումը և կիրառումը,- մասնագիտական որակավորման բարձրացումը և նոր կադրերի

պատրաստումը, ռադիոլոգիական ազդեցության գնահատման և չափումների նորագույն միջոցների և մեթոդների ներդնումը:

18

Page 19: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Միջազգային համագործակցության շարունակականության ապահովման նպատակով նախատեսվում է Տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակներում շարունակել համագործակցությունն ԱԷՄԳ-ի, Եվրոպական հանձնաժողովի, ԱՄՆ-ի, Չեխիայի, ՌԴ և այլ երկրների միջուկային կարգավորող մարմինների հետ:

Ջրային տնտեսությունՋրային տնտեսության ոլորտում էապես կարևորվում է անցած տարիների

ընթացքում կատարված բարեփոխումների շարունակման գործընթացի ապահովումը, դրված նոր գաղափարների իրացումն ու ոլորտի զարգացման քաղաքականությունից բխող ծագած հիմնախնդիրների լուծումը:

2017թ. ընթացքում ոռոգման ջրի մատակարարման աշխատանքների բարելավման գերակա ուղղություններ կլինեն համակարգերում կառավարման բարեփոխումների խորացումը, ամրապնդումը, կատարելագործումը, ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը և իրականացումը, ջրային համակարգերի վերականգնմանը և զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, համակարգերի օգտագործման տնտեսական արդյունավետության և հուսալիության բարձրացումը, համակարգում առկա և նոր գործարկվող հզորությունների պատշաճ շահագործումը և պահպանումը, մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման մակարդակի բարձրացման և կորուստների նվազեցման նպատակով հաշվառման համակարգի կատարելագործման համալիր ծրագրերի ներդրումը, ինչպես նաև ոռոգման ոլորտի ընկերությունների ինքնածախսածածկման ապահովման շարունակումը:

Հասանելի և որակյալ ծառայությունների մատուցման ապահովման նպատակով 2017թ. ընթացքում անհրաժեշտ է շարունակել համապատասխան ներդրումների կատարումը ջրային ոլորտում: Ներդրումային քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի համակարգերի պահպանմանը և վերականգնմանը, առկա ենթակառուցվածքների արդիականացմանը և նորերի կառուցմամբ ծառայությունների մատուցման էներգատար կառուցվածքների փոփոխմանը, համակարգերում հաշվառելիության համակարգի բարելավմանը և արդիականացմանը:

Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները.

- ՀՀ խմելու ջրի ոլորտում բարեփոխումների գործողությունների ծրագրի իրականացում՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ժամանակացույցի,

19

Page 20: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- Համաշխարհային բանկի, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի, Եվրասիական զարգացման բանկի և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ապահովում,

- ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման վարկային ծրագրի իրականացման ապահովում,

- ոռոգման ոլորտի կազմակերպությունների ֆինանսական առողջացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

- ոռոգման ոլորտում ջրագծերի և ջրանցքների վերանորոգման ու կառուցման աշխատանքների իրականացում,

- ջրամատակարար ընկերությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացում,

- ջրամբարաշինության ծրագրերի նախապատրաստում,- Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի պահպանման ու շահագործման

նպատակով հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցում` ապահովելով համակարգի անվտանգ, անխափան շահագործումն և պահպանումը, ինչը թույլ է տալիս ջուրը տեղափոխել Սևանա լիճ:

2017թ. ընթացքում խմելու ջրերի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման աշխատանքների բարելավման հետ կապված անհրաժեշտ է նշել, որ ՀՀ կառավարության 14.08.2014թ. N888-Ն և N883-Ն որոշումների համաձայն համապատասխանաբար սահմանվել են խմելու ջրի ոլորտի ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում պետական-մասնավոր գործընկերության ձևն ու ժամկետը և պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Հայաստանում խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը: Միաժամանակ ՀՀ կառավարության 15.10.2015թ. N 1233-Ն որոշման հիման վրա ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու (15 տարի ժամկետով) ժամկետը սահմանվել է 2017թ. հունվարի 1-ը:

Տրանսպորտ և կապՏրանսպորտի և կապի ոլորտների պետական կարգավորման, համակարգի

պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների գործունեության կառավարման և կոորդինացման միջոցով 2017 թվականին կշարունակվի տնտեսության մյուս ճյուղերի (ոլորտների) կազմակերպությունների և

20

Page 21: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

ազգաբնակչության պահանջարկի ապահովումը` փոխադրումների (բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների), փոստային ծառայությունների մատուցման, հեռուստառադիոհեռարձակման, ինչպես նաև ճանապարհների պահպանման բնագավառներում:

Ճանապարհային տնտեսության բնագավառում ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև դրանց վրա գտնվող տրանսպորտային օբյեկտների (կամուրջներ, թունելներ և այլ արհեստական կառուցվածքներ) վերանորոգումը, հիմնական վերակառուցումը և ընթացիկ պահպանումը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության ներքո` հաշվի առնելով տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման բնագավառում:

Երթևեկության ինտենսիվության աճի, ուղևորափոխադրումների հուսալիության և արդյունավետության ապահովման նպատակով նախատեսվում է իրականացնել միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, ինչպես նաև միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման ու շահագործման ծրագրերը: Նշված ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն առաջնահերթ վերականգնման ենթակա շուրջ 47.4 կմ ճանապարհահատվածներ և թվով 8 կամուրջներ, ինչպես նաև կիրականացվեն 3,679.5 կմ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ու շահագործման աշխատանքներ` մշտապես ապահովելով ճանապարհների և կառույցների պահպանվածությունն այնպիսի վիճակում, որը համապատասխանում է անվտանգ և անխափան երթևեկության ապահովման պահանջներին: Աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականից կկիրառվեն հաստատված նոր հիմնական կատարողական ցուցիչները:

2017 թվականին առաջին անգամ նախատեսվում է 7 կմ ճանապարհահատվածներում իրականացնել պարբերական պահպանում (միջին նորոգում):

Կշարունակվեն Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Բագրատաշենի կամուրջի վերակառուցման ծրագրերը, ինչպես նաև կիրականացվի Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման

21

Page 22: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման վարկային նոր ծրագիրը:

Վերոնշյալ վարկային ծրագրերի շրջանակներում կշարունակվեն «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ով, Տրանշ 3-ով և Տրանշ 4-ով (Եվրասիական զարգացման բանկի կողմից իրականացվող` մեկնարկված ճանապարհային հատվածների վերակառուցման, լայնացման, հողերի օտարման աշխատանքները, ինչպես նաև Բագրատաշենի կամուրջի վերակառուցման աշխատանքները:

Տրանսպորտի բնագավառում 2017 թվականին կշարունակվեն «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) կիրառման աշխատանքները:

Աշխատանքներ կիրականացվեն նաև Հայաստանի Հանրապետության միասնական երթուղային ցանցի մշակման ու զարգացման, միջպետական և միջմարզային երթուղիների չվացուցակների և սխեմաների նախագծերի մշակման և կատարելագործման, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի և տեխնիկական զննության անցկացման ամիսը նշագրող թերթիկների տպագրման պատվիրատուի և դրանց պահպանման, հաշվառման ու տեխնիկական զննության կայաններին տրամադրման գործառույթների իրականացման, տեղեկատվական բանկի վարման և այլ կանոնադրական խնդիրների իրագործման նպատակով:

Երկաթուղային տրանսպորտով իրականացվող ուղևորափոխադրումների կազմակերպումը բարելավելու նպատակով նախատեսվում է մշակել նոր երթուղային սխեմաներ` երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների կապակցմամբ` փոխադրումների սկզբնակետերի ու վերջնակետերի համատեղման ճանապարհով:

Երկաթուղով 2016 թվականի համաձայնեցված ծավալներով և ուղղություններով իրականացված ուղևորափոխադրումներից առաջացած տարեկան վնասի փոխհատուցման նպատակով նախատեսվում է սուբսիդիավորել դրանք իրականացնող համապատասխան ընկերությանը: Կշարունակվեն «Հարավային երկաթուղու» կառուցման տեխնիկա-տնտեսական հիմնավորման և նախագծման աշխատանքները:

Կապի բնագավառում աշխատանքներ կիրականացվեն «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունում կառավարման նոր մոդելի ներդրման և բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Աշխատանքներ կիրականացվեն ՀՀ տարածքում գրանցված ռադիոկապի տարբեր ցանցերի միաժամանակյա աշխատանքի ապահովման, շահագործվող

22

Page 23: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների տեխնիկական պարամետրերի փորձաքննության, կապի և ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցման, ռադիոէլեկտրոնային միջոցներին հատկացվող անհրաժեշտ հաճախությունների (կապուղիների) համապատասխան մարմինների հետ համաձայնեցման և միջազգային իրավական պաշտպանության ապահովման, ռադիոխանգարումների և տեսչավորման արդյունքում ներկայացված տվյալների, չափումների արձանագրությունների, ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննություն և հաճախությունների օգտագործման հնարավորության անհրաժեշտ հաշվարկների կատարման նպատակով:

2017 թվականին կապի բնագավառում կշարունակվի Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալման ծրագիրը:

Քաղաքացիական ավիացիա 2017թ. կշարունակվեն քաղաքացիական ավիացիայի և օդային

հաղորդակցության ոլորտում ՀՀ կառավարության կողմից հռչակված «Բաց երկնքի» քաղաքականությանն ուղղված աշխատանքները, մասնավորապես․

- Կշարունակվեն բանակցություններն օդային հաղորդակցությունների ոլորտում ներկայումս գործող համաձայնագրերի վերանայման, արդիականացման, ինչպես նաև նոր գործընկերների ձեռքբերման և վերջիններիս հետ համապատասխան համաձայնագրերի կնքման նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից ընդունած քաղաքականության սկզբունքներին համապատասխան:

- Կիրականացվեն շարունակական աշխատանքներ ՀՀ ավիացիոն շուկան առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ` հայկական շուկա օտարերկրյա նոր ավիաընկերությունների ներգրավման, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում տեղական ավիաընկերություններին ներկայացնելու նպատակով:

- Կշարունակվեն աշխատանքները ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու և համաձայնագրի ստորագրման դեպքում ԵՄ կանոնակարգերին Հայաստանի Հանրապետության իրավական դաշտի համապատասխանեցման նպատակով ոլորտը կարգավորող՝ ԵՄ և ՀՀ համապատասխան օրենսդրության ուսումնասիրության ուղղությամբ։

Քաղաքացիական ավիացիայի ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով բնագավառում իրականացվում է թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակների համապատասխանեցում եվրոպական և միջազգային ստանդարտներին: Շարունակվում են արդիականացվել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը և նրա ենթակառուցվածքները՝

23

Page 24: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

ուղևորների օդանավակայանային սպասարկման ներկայիս մակարդակը պահ-պանելու և բարձրացնելու նպատակով: Հավասար մրցակցային պայմաններ են ապահովվում Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն օդային փոխադրումներ իրականացնող ավիափոխադրողների համար:

2017 թվականի հիմնական ուղղություններն են լինելու.- օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության

հիմնադրույթների մշակմանը, ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երթևեկության սպասարկման նպատակով միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստմանը, քննարկմանը, բանակցությունների վարմանը մասնակցությունը,

- օդանավակայանային գործունեության և օդային երթևեկության կազմակերպման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը և վերահսկողությունը,

- Հայաստանի Հանրապետության օրենսդությամբ սահմանված կարգով ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատների, լիցենզիաների, վկայականների և թույլտվությունների տրամադրումը, օդանավերի թռիչքային պիտանության, աերոնավիգացիոն միջոցների և այլ ավիացիոն սարքավորումների, թռիչքային անձնակազմերի, օդային երթևեկության կարգավարների և օդանավերի տեխնիկական սպասարկման անձնակազմերի վկայականների տրամադրումը և վավերացումը,

- օտարերկրյա պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված օդանավի անձնակազմի անդամների վկայականների ճանաչումը,

- քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող բոլոր շահագործողների, կազմակերպությունների ու ընկերությունների շարունակական վերահսկողությունը և դրանց կողմից կատարվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության տեսչական ստուգումների անցկացումը,

- Հայաստանի Հանրապետությունում օդանավերի երկրորդային հետևանքներ չառաջացրած աղետների դեպքում որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը,

- Օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը,

24

Page 25: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի վարումը:

ՔաղաքաշինությունՔաղաքաշինությունը, լինելով հանրապետության տարածական կազմակերպման

ու զարգացման, ազգաբնակչության, արտադրողական ուժերի ու միջոցների տեղաբաշխման, բնակավայրերի ու միջբնակավայրային տարածքների կապերի, կառուցապատման ու հատակագծման հիմքը ընդգրկում է տարածական պլանավորման, բնակավայրերի կայուն զարգացման և ճարտարապետության, բնակարանային-կոմունալ տնտեսության, շինարարության և շինինդուստրիայի, բնական և տեխնածին երևույթներից տարածքի պաշտպանության ոլորտները:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինությունը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից մեկը, որի զարգացմամբ էապես պայմանավորված է պետության կայուն զարգացման հիմնահարցերի լուծումը:

Շինարարության ոլորտում 2017 թվականի ընթացքում կարևորվում է կրթական, մարզական, մշակութային և առողջապահական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների շարունակական բնույթի ապահովումն, ինչը կնպաստի կրթական համալիրի վերազինմանը, ուսման, մարզական, մշակութային կյանքի և անհրաժեշտ ծառայությունների մատուցման մակարդակի էական բարձրացմանը:

Աղետի գոտու բնակարանային ապահովման շրջանակներում կիրականացվի Գյումրի և Սպիտակ քաղաքներում, ինչպես նաև ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում անօթևան ընտանիքներին բնակարանների գնման վկայագրերի /ԲԳՎ/ տրամադրում:

Ոլորտում իրագործվող ծրագրերը նպատակաուղղված են լինելու հատկապես ՀՀ մարզերում բնակչության զբաղվածության և ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը, կրթության, մարզական, մշակութային և առողջապահական ոլորտներում վարվող միասնական քաղաքականության ապահովմանը:

Շենքերի շահագործման հուսալիության և սեյսմակայունության բարձրացման վերջնական արդյունքներին հասնելու նպատակով 2017 թվականին նախատեսվում է իրականացնել հանրապետությունում բազմաբնակարան և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի հետազննություններ, դրանց վնասվածության առաջացման պատճառների որոշում, տեխնիկական վիճակի գնահատում, շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունների և տեխնիկական բնութագրերի անձնագրերի կազմում:

25

Page 26: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

«Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրով 2017 թվականին նախատեսվում է միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի բարեփոխում և արդիականացում` անհրաժեշտ փաստաթղթերի բազայի ստեղծմամբ, ինչը հնարավորություն կտա ապահովելու նախագծային և շինա-րարական աշխատանքների որակական երաշխիքները, միասնական շուկայում հանրապետության շինարարական արտադրանքի և ծառայությունների համատեղելիությունն ու տեխնոլոգիաների արդիականացումը, որը և համարվում է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը:

Արտակարգ իրավիճակների ոլորտ 2017 թվականին արտակարգ իրավիճակների ոլորտում կառավարության

հիմնական խնդիրներն են հանդիսանալու.- Փրկարար ծառայությունում փրկարարական համակարգի կատարելագործումը

և զարգացումը, այն աստիճանաբար համապատասխանեցնելով ընդունված ժամանակակից պահանջներին, զուգահեռաբար պետական փրկարարական կառույցի շուրջ ձևավորելով հասարակական և կամավորական փրկարարական ուժեր,

-փրկարար ծառայողների մասնագիտական և հատուկ պատրաստականության բարձրացումը, արագ արձագանքման փրկարար ուժերի պատրաստականության բարձրացումը և տեխնիկական հագեցվածության ապահովումը, քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի քաղաքացիականպաշտպանության ուժերի ու ստորաբաժանումների խնդիրների առավել արդյունավետ դերաբաշխման և կառավարելիության բարձրացումը,

- սեյսմիկ պաշտպանության ոլորտում սեյսմիկ վտանգի գնահատման հուսալիությունը բարձրացնելու նպատակով սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացումը,

- շենքերի, շինությունների նախագծման, բնակավայրերի տարաբնակեցման և զարգացման ծրագրերում դրանց հնարավոր անվտանգ վայրի ընտրության և սեյսմիկ անվտանգությայն հաշվի առնելը,

- հիդրոօդերևութաբանական ստորաբաժանումների, կայանների և դիտակետերի աշխատանքների ավտոմատացումը, դիտարկումների ծրագրային համակարգերը միջազգային չափանիշների մակարդակին և ՀՕԿ-ի (Համաշխարհային օդերևութաբանության կոմիտե) կողմից ընդունված ստանդարտներին մոտեցնելը, գործող սարքավորումների անխափան շահագործումը, որն իր հերթին հնարավորություն կտա բարելավել հիդրոօդերևութաբանական սպասարկման որակը:

26

Page 27: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- մթնոլորտային երևույթների կառավարման և ռադիոլոկացիոն դիտարկումների իրականացման նպատակով մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համալիրի զարգացումը, կարկտահարություններից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, այգիների պաշտպանությունը,

- Ճգնաժամային կառավարման ոլորտում զարգացնել ակադեմիայի հնարավորու-թյունները` դարձնելով այն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մասնագետների պատրաստման ու վերապատրաստման տարածաշրջանային և մերձավոր արևելյան կենտրոն, ուշադրության կենտրոնում պահելով շարունակական բնույթ ունեցող հանրային իրազեկման համակարգի կատարելագործման և զարգացման, այդ թվում` բնակչության իրազեկման մեխա-նիզմների և միջոցների կատարելագործման միջոցառումները,

- ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի «911» դիսպետչերական ծառայության գործարկման զարգացումը` ծառայության մատուցումը հնարավորինս մոտեցնելով միջազգային չափանիշներին: Իրավիճակների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության և առաջարկությունների նախապատրաստման համակարգի կատարելագործումը, - ՀՀ կառավարության կողմից հաստատված Պետական պահուստի համակարգի զար-գացման և բարեփոխումների հայեցակարգի դրույթների իրականացումը, նյութական արժեքների կուտակումը, թարմացումը, փոխարինումը և պահպանումը,

- աղետների ռիսկի վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության և փոխանակման նպատակով աղետների ազգային դիտացանցի և աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կատարելագործումը:

Արտաքին քաղաքականություն ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա

կողմից տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ դիվանագիտական կորպուսի գործունեությունը նպատակաուղղված է պետության արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացմանը, ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների

27

Page 28: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

շահերի պաշտպանությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և ՀՀ շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը:

Նշված նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն են հանդիսանում՝

- Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը,- արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդումը,- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը,- Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական

հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը,- Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության

ամրապնդումը,- Եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության հետագա

զարգացումն ու ամրապնդումը,- անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների

հետագա զարգացումը, - հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների

կարգավորումը, - ԱՊՀ մասնակից պետությունների հետ հարաբերությունների խորացումը՝

փոխշահավետ համագործակցության հետագա ծավալման ուղղությամբ,- Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Խաղաղ

Օվկիանոսյան և Աֆրիկայի պետությունների հետ համագործակցության զարգացումը, - Կանադայի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցության

զարգացումը, - Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության

և տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության զարգացումը, - Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծավալվող

համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, - ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացումը. ՀՀ

անվտանգության համակարգի ներուժի բարձրացման նպատակով,- Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական

զարգացումն ու ընդլայնումը, ԵՄ հետ երկկողմ համագործակցության նոր իրավական շրջանակի ձևավորումը,

- ԱՊՀ շրջանակներում ընթացող գործընթացներին ակտիվ մասնակցությունը,- ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել

ակտիվ ներգրավվածությունը և ՀՀ շահերի պաշտպանությունը,

28

Page 29: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- Շանհայի Համագործակցության Կազմակերպության շրջանակներում համագործակցության իրականացում՝ կառույցում ՀՀ կարգավիճակից բխող ուղղություններով,

- ՆԱՏՕ–ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը,

- Միջազգային և տարածաշրջանային տնտեսական և ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացումը և ակտիվ համագործակցության ծավալումը, այդ թվում՝ Հայաստանում ապաստանած սիրիահայերի խնդիրների լուծման համատեքստում,

- Հայաuտանի տնտեսական անվտանգության ապահովումը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, զարգացումն ու դիվերսիֆիկացումը, հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտումը և արտաքին ներդրումների խրախուuումը,

- մշակութային համագործակցության խթանումը, հայկական մշակութային ժառանգության պահպանումը,

- միջազգային ասպարեզում ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումներն ավելի լսելի և ընկալելի դարձնելուն ուղղված քայլերի իրականացումը, միջազգային տեղեկատվական հարթակում Հայաստանի դերակատարության բարձրացումը, հայանպաստ հրապարակումների ավելացումը, Հայաստանի և նրա դիրքորոշումների նկատմամբ միջազգային հանրային կարծիքի դրական ընկալման ապահովումը:

- արտերկրում Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը:

Արդարադատություն 2017 թվականին ոլորտի առաջնային ռազմավարական նպատակներն են լինելու՝- Հանրապետության օրենսդրության որակի բարձրացումը և օրենսդրության

մեջ ներքին հակասությունների բացառումը.- Դատաիրավական համակարգի հետագա զարգացումը, դատական

համակարգի անկախության և հասարակության հանդեպ հաշվետվողականության ապահովումը.

- Արդարադատության ակադեմիային աջակցությունը, ներառյալ համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակումը, ինչպես նաև տեխնիկական աջակցության տրամադրումը.

- Քրեակատարողական հաստատությունների բնականոն աշխատանքի և հետագա էվոլյուցիոն բարեփոխումների ապահովումը, ինչպես նաև քրեակատարողական ենթակառուցվածքի հետագա զարգացումը.

- Գործարար միջավայրի հետագա զարգացումը՝ Էլեկտրոնային քաղաքացիական ռեգիստրի (էլ. ՔԿԱԳ) համակարգերի հետագա զարգացումը՝ էլ

29

Page 30: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՔԿԱԳ համակարգի գործարկումը հանրապետության ողջ տարածքում, թղթային արխիվների թվայնացման շարունակականության ապահովումը.

- Ամբողջությամբ ծրագրային բյուջետավորման համակարգին անցումն ապահովելը:,

- Օրենսդրության օժանդակման և համակարգման ծառայության մատուցումը, որն ընդգրկում է օրենքով սահմանված կարգով՝

Նորմատիվ իրավական ակտերի՝ պետական իրավական փորձաքննության անցկացումն ու պետական գրանցումը.

Պաշտոնական թարգմանության իրականացումը, ՀՀ պաշտոնական տեղեկագրերի, ՀՀ գերատեսչական նորմատիվ իրավական

ակտերի տեղեկագրի և Երևանի իրավական ակտերի տեղեկագրի պարբերականների հրատարակումների կազմակերպումը,

Օրենսդրական գերատեսչական կամ ՏԻՄ-ի իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացումը.

Տեղական ինքնակառավարման մարմինների ու գերատեսչական նորմատիվ ակտերի հաշվառումն ու համակարգումը.

Օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի պաշտոնական օրինակների հաշվառումը:

Շարունակվելու են բարեփոխումները քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Քրեական արդարադատությանն ուղղված բարեփոխումներ են իրականացվելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգերում, սահմանվելու են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ:

Դատավարական գործառույթների իրականացման արդյունավետութան բարձրացմանն ուղղված բարեփոխումների շրջանակում ուսումնասիրվելու են քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ դատարան բերվող բողոքների ընդդատության հարցը և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով որոշակիացվելու են քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների բողոքարկման ինստիտուտը, որոշվելու է, թե այդ բողոքները պետք է ընդդատյա լինեն վարչական, թե ընդհանուր իրավասության դատարանին:

Դատախազության գործունեության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ապահովել դատախազության լիարժեք անկախությունն ու հաշվետվողականությունը, դատախազության գործունեությանը չմիջամտելու սկզբունքի իրացումը: Այդ առումով որպես դատախազների

30

Page 31: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

անկախության ապահովման երաշխիք վերանայվելու է դատախազների նշանակման կարգը` նախատեսելով դատախազների թեկնածուների ցուցակից թեկնածուներին հանելու հստակ չափանիշներ, ինչպես նաև վերանայել դատախազների ծառա-յողական առաջխաղացման կարգն ու պայմանները` նախատեսելով առաջխաղացման հստակ չափանիշներ: Միաժամանակ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ բարեփոխելով դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը՝ հստակեցնելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

2017 թվականին կշարունակվեն քրեակատարողական ոլորտի բարեփոխումները, որոնք ուղղված կլինեն իրավական դաշտի վերանայմանը, օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կիրարկման կատարելագործումը, ազատազրկված անձանց թվի կրճատմանը, ազատազրկման արժանապատիվ պայմանների երաշխավորմանը, ազատազրկվածների հետ տարվող սոցիալ-իրավական աշխատանքների շրջանակի ընդլայնմանը, կադրային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման, ինչպես նաև քրեակատարողական համակարգում աշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանը:

2016 թվականի մայիսի 17-ին ընդունվել է «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում ստեղծվել և այսուհետ գործելու է Պրոբացիայի պետական ծառայությունը: 2017թ. առաջնային խնդիրներից է հանդիսանալու քրեակատարողական համակարգից անկախ պրոբացիոն ծառայության արդյունավետ գործարկումը:

Իրավական և համակարգային բարեփոխումներ կիրականացվեն նաև նոտարական համակարգում, որոնք ուղղված կլինեն մատուցված ծառայությունների որակի բարձրացմանը և ծառայությունների մատուցման ժամկետների նվազեցմանը:

Կշարունակվեն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում իրականացվող տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և հարկադիր կատարողի մի շարք գործառույթների ավտոմատացման գործընթացը, որպես առաջնային խնդիր դիտարկելով կատարողական վարույթների ժամկետների նվազեցումը և կատարողական թերթի վերացումը (կատարողական վարույթը կհարուցվի դատական ակտի հիման վրա, որը դատարանի կողմից ԴԱՀԿ ծառայություն կուղարկվի էլեկտրոնային եղանակով):

2017 թվականին արդարադատության համակարգում իրականացվելիք բարեփոխումների ուղղություններից է լինելու անվճար իրավաբանական օգնության ինստիտուտի կատարելագործումը, հանրային պաշտպանի գրասենյակի կարողությունների հզորացումը:

31

Page 32: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀՀ կառավարության գերակա խնդիրներից մեկը քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է: Այն ներառում է նախևառաջ մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ ժամանակահատվածի, ներգրավված պետական օղակների քանակի կրճատումը, քաղաքացի-պետական ծառայող շփումների նվազագույնի հասցնելը, ծախսատարության կրճատումը, կոռուպցիոն ռիսկերի բացառումը: Այդ առումով նախատեսվում է Երևան քաղաքում և մարզերում քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման, անձնագրային և վիզաների, անշարժ և շարժական գույքի կադաստրի ծառայությունների տրամադրման համար միասնական «մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, ինչը ենթադրում է նշված ծառայությունների ողջ փաթեթը հաճախորդներին մեկ պատուհանի միջոցով տրամադրումը:

2014թ. Հանրապետության ողջ տարածքում գործարկվել է ՔԿԱԳ տարածքային բաժինների էլեկտրոնային կառավարման համակարգի ծրագիրը: Բոլոր ակտային գրանցումները կատարվում են թվային եղանակով: 2017թ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգում կշարունակվի իրականացվել բարեփոխումներ` ուղղված համակարգի թվայնացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:

2017թ. հունվար ամսից նախատեսվում է բացի էլեկտրոնային կառավարման համակարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցումների կատարումը իրականացնել նաև տեղեկատվության փոխանցում ինչպես ՔԿԱԳ տարածքային բաժինների, այնպես էլ այլ իրավասու մարմինների միջև: Համակարգը հնարավոր է դարձնում նվազեցնել ծանրաբեռնվածությունը, ապահովում է տեղեկատվության ամբողջական փոխանակումը մի կողմից ՔԿԱԳ տվյալների բազայի, մյուս կողմից` բնակչության ռեգիստրի, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից վարվող տարբեր ռեեստրների միջև:

2017թ. ընթացքում նախատեսվում է շարունակել քաղաքացիական կացության ակտերի թվայնացում ՔԿԱԳ Հանրապետական արխիվում:

Աշխատանքներ կկատարվեն ՔԿԱԳ համակարգի և հյուպատոսական հաստատությունների միջև համապատասխան կապ հաստատելու համար, ինչը զգալիորեն կնվազեցնի օտարերկրյա պետություններում գտնվող կամ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ փաստաթղթերի տրամադրման ժամկետները:

Նախատեսվում է ՔԿԱԳ գործակալության կողմից կատարվող հաստատումների տեղափոխում էլեկտրոնային հենքի, ինչը էականորեն կկրճատի

32

Page 33: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

փաստաթղթաշրջանառությունը այն դեպքերի համար, երբ դրանք բխում են ՔԿԱԳ գործակալության գործառույթներից:

Էլեկտրոնային ռեգիստրն ամբողջությամբ շահագործման հանձնելու համար կմշակվեն համապատասխան օրենսդրական նախագծեր, ներառյալ՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի փոփոխությունները և դրանից բխող մի շարք կառավարության որոշումներ և նախարարի հրամաններ:

Արդյունքում ակնկալվում է.- Հայաստանի Հանրապետությունում 2017թ. ՔԿԱԳ բոլոր գրանցումներից բխող

փաստաթղթային աշխատանքը վերածել էլեկտրոնային տարբերակի:- Ապահովել իրական ժամանակում մշտական կապը այլ պետական մարմինների՝

բնակչության ռեգիստրի, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից վարվող ռեեստրների, ազգային վիճակագրության ծառայության և հյուպատոսական հաստատությունների միջև:

- 2017թ. ավարտին հյուպատոսական հաստատությունների քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրել էլեկտրոնային տարբերակով:

2017թ. կշարունակվեն ԴԱՀԿ համակարգում էլեկտրոնային կառավարության համակարգերի կատարելագործումն ու նոր հնարավորություններով մոդուլների մշակումն ու ներդրումը։

Էլեկտրոնային կառավարման համակարգի Էլ․ հարցումների մեխանիզմի շահագործման շնորհիվ պարտապանի գույքի հայտնաբերման համար պահանջված միջին ժամկետը նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն նվազել է և միջինում կազմում է 3 օր (2012թ․ միջինում կազմել էր 20 օր, 2013թ․ միջինում կազմել էր 7 օր)։ Արդյունքի բարելավման վրա իր ազդեցությունն է թողել Ճանապարհային ոստիկանության և Մաքսային ծառայության մոդուլների համակցումն ու շահագործումը։ Այս մոդուլների շահագործման շնորհիվ, օրինակ, հարկադիր կատարողը Էլեկտրոնային եղանակով կարողանում է նույն վարկյանին առցանց ստանալ տեղեկություն կատարողական վարույթով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների մասին և անհրաժեշտության դեպքում նույն վարկյանին առցանց կիրառել արգելանք։

Նախատեսվում են աշխատանքներ իրականացնել ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման նոր էլեկտրոնային համակարգի ստեղծման նպատակով` գործող համակարգի շահագործման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին լուծում տալու համար:

Սփյուռք

33

Page 34: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Հիմնական գերակա նպատակները 2017թ. բխելու են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգից, ՀՀ կառավարության 2014-2017թթ. ծրագրերից: Ոլորտի 2017թ. առաջնահերթություններն են համարվելու հետևյալ միջոցառումներն ու ծրագրերը.

- Հայաստանի և հայկական սփյուռքի մասին իրազեկվածության աճը աշխարհում, հայապահպանության ամրապնդումը և զարգացումը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումը և կապերի խորացումը, համահայկական ներուժի համախմբումը,

- Հայաստանում և Սփյուռքի համայնքների միջև կրթական, մշակութային և երիտասարդական շփումների, ճանաչողության, տեղեկացվածության և հաղորդակցման մակարդակի բարձրացումը,

- Սփյուռքի համայնքներին գիտակրթական, մշակութային, տեղեկատվական իրազեկումը, հայրենիքի և հայ ինքնության վերաբերյալ իմացության մակարդակի բարձրացումը և հայապահպանության ամրապնդումը` հատկապես երիտասարդների շրջանում,

- Սփյուռքի համայնքային, միջհամայնքային կապերի ուժեղացումը,- «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների թվի ավելացումը:

ԿրթությունՄարդկային զարգացման ապահովման քաղաքականության հիմնական

գերակայությունը կրթության կայուն զարգացման ապահովումն է` կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով: Պետական քաղաքականության մեջ կրթությունը գերակայությունների շարքում շարունակում է մնալ որպես ազգային արժեք և երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացն ապահովող հիմնարար գործոն:

Կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն առաջընթացի, մարդկային կապիտալի վերարտադրության ու զարգացման նախապայմաններից մեկը: Տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներին համապատասխան ազգային կրթական համակարգ զարգացնելը ներկայիս հրամայականն է։ Ըստ այդմ այն պետք է բավարարի և՛ յուրաքանչյուրին, և՛ ողջ հասարակությանն ու պետությանը, որպես հավաքական ամբողջություն։

Կրթության զարգացման գլխավոր նպատակն է ապագային միտված կրթական այնպիսի համակարգի ձևավորումը, որը լիարժեք ծառայում է ազգային շահերին, արտահայտում է կրթության համապատասխանությունը տնտեսության և հասարակության զարգացման ապագա ակնկալիքներին, յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է տալիս կյանքի բոլոր փուլերում ստանալ իր պահանջմունքներին համապատասխան որակյալ կրթություն:

34

Page 35: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Հանրակրթության ոլորտում կշարունակվեն հիմնական բարեփոխումները, որոնց նպատակներն են միջնակարգ կրթության որակի բարձրացումը, բնակչության բոլոր խավերի համար որակյալ կրթության հավասար մատչելիության ապահովումը միջնակարգ դպրոցի բոլոր, հատկապես` ավագ դպրոցի մակարդակներում և համակարգի արդյունավետության շարունակական բարձրացումը:

Շարունակվելու են տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու քաղաքականությունը:

Շարունակվելու են նաև հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման և համակարգչային սարքավորումների պահպանման, շարժական ինտերնետային կայանի շահագործման աշխատանքները:

«Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում» ծրագրի շրջանակներում սննդով կապահովվեն ՀՀ Արարատի, Սյունիքի Վայոց ձորի և Տավուշի մարզերում հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախա-պատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված երեխաները:

Կշարունակվի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը` ապահովելով նրանց մասնագիտական հմտությունների բարձրացումը և որակավորման համապատասխանեցումը որոշակի չափորոշիչների, իսկ ուսուցիչների ատեստավորման կարգի կիրառմամբ նախատեսվում է մեծապես նպաստել հանրակրթության որակի բարձրացմանը:

ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ոսւումնական հաստատությունների ուսուցիչների պակասը լրացնելու նպատակով շարունակվելու են ՀՀ մարզերը մանկավարժական կադրերով համալրելու աշխատանքները:

Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման նպատակով ՀՀ Լոռու մարզում կստեղծվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, իսկ ՀՀ Տավուշի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները կպատվիրակվեն «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությանը:

Արտադպրոցական դաստիարակության ոլորտի զարգացման և կատարելագործման նպատակով շարունակվելու են արտադպրոցական կրթական նոր ծրագրերի մշակման և ներդրման գործընթացները, որոնք կնպաստեն սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական, ստեղծագործական կարողությունների զար-գացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական, կիրառական և հումանիտար գիտելիքների կատարելագործմանը:

35

Page 36: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գործունեությամբ ՀՀ-ում գործող դպրոցների միջև կշարունակվի համագործակցությունը, ինչը հնարավորություն կընձեռի առաջավոր փորձի փոխանակման և նորարարությունների ներդրման համար: Կիրականացվի նաև Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որը կնպաստի հանրակրթության որակի բարձրացմանը և հանրակրթության համակարգի արդյունավետ գործու-նեությանը:

«Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրի շրջանակներում աշակերտներին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել մեխանիկայի, էլեկտրոնիկայի, ծրագրավորման և ռոբոտատեխնիկայի հիմունքները, որի արդյունքում կզարգանա նրանց ճարտարագիտական և համակարգային մտածողությունը, թիմային աշխատաոճն ու համագործակցության ձգտումը։

Մասնագիտական կրթության բնագավառում կիրականացվեն մի շարք նախաձեռնություններ` ուղղված մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստման կարողությունների հզորացմանը: Մասնագիտական կրթության ոլորտի իրականացվելիք բարեփոխումների հիմնական նպատակներն են լինելու` կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգերի կատարելագործումը, սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար սոցիալական և ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացումը, պետական ֆինանսավորման մեխանիզմների ներդնումը` բուհերի հավատարմագրման արդյունքներից կախված, եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ինտեգրման սկզբունքների իրականացումը, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի գործունեության համար արդար մրցակցային դաշտի և հավասար հնարա-վորությունների ստեղծումը:

Սփյուռքի հետ տարվող աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն աջակցելու Սփյուռքի կրթօջախների գործունեությանը` նպաստելով հայապահպանման խնդիրների լուծմանն ու միջմշակութային երկխոսության զարգացմանը:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կրթության բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել աջակցել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Գիտության ոլորտԳիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը

հանրապետությունում գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծմանը նպաստելն է: Բարեփոխումները պետք է ընթանան մի կողմից

36

Page 37: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կառավարման ու աշխատանքների կազմակերպման համակարգի արդյունավետության բարձրացման, ոլորտի կայուն զարգացման պայմանների ստեղծման, ենթակառուց-վածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման ու կատարելագործման, մյուս կողմից՝ գիտական կազմակերպությունների աշխատանքների նորովի կազմակերպման, գիտական կադրերի նպատակային պատրաստման և տեղաբաշխման, նրանց աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղություններով:

Վերը նշված նպատակին հասնելու համար 2017 թվականին առաջնահերթ են լինելու հետևյալ գերակա խնդիրները.

գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը, գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը,

գիտության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, գիտական ներուժի վերարտադրության արդյունավետության բարձրացումը,

գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ամրապնդման ապահովումը:Անհրաժեշտ է.- գիտության ոլորտի պետական կառավարման մարմնին վերապահել գիտության

և տեխնոլոգիաների բնագավառում միասնական քաղաքականության մշակման և իրականացման լիազորությունները և այդ ոլորտում ձևավորել միասնական քաղաքականության ու կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ,

- բարձրացնել գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալների օգտագործման արդյունավետությունը,

- գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալների օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձևավորել և ներդնել գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ժամանակակից մեխանիզմներ` ապահովելով պետական ֆինանսավորման ծավալների և արդյունավետության համապատասխանությունը,

- ձևավորել և ներդնել կրթության և գիտության ինտեգրման և բարձրագույն մասնագիտական կրթության ժամանակակից եղանակներ,

- ներդնել գիտական և ճարտարագիտատեխնիկական ներուժի նպատակային վերարտադրության ծրագիր ու համապատասխան մեխանիզմներ,

- ապահովել գիտական և գիտամանկավարժական կադրերի արդյունավետ վերարտադրությունն ու սահուն սերնդափոխությունը,

- մշակել և ներդնել գիտության, կրթության և տեխնիկայի ոլորտը բարձր որակավորում ունեցող երիտասարդ կադրերով համալրելուն ուղղված մեխանիզմներ, 

37

Page 38: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- բարձրացնել գիտական հետազոտությունների և մշակումների ֆինանսավորման մեջ բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցության մակարդակը,

- գիտության ոլորտի ենթակառուցվածքները և նյութատեխնիկական բազան համապատասխանեցնել գիտության և տեխնիկայի զարգացման արդի չափանիշներին,

- նպաստել գիտական արդյունքի ապրանքայնացմանն ու այդպիսի գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը,

- նպաստել գիտական հետազոտությունների և մշակումների ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնակցության մակարդակի բարձրացմանը և այդպիսի մասնակցության տնտեսական խրախուսման մեխանիզմների ձևավորմանը։

ԱռողջապահությունԲնակչության առողջության պահպանման և բարելավման հիմնախնդիրները

դիտարկվում են որպես պետության կայուն զարգացումը պայմանավորող հիմնական գործոններից և ազգային անվտանգության ապահովման առաջնահերթություններից մեկը: Առողջապահության ոլորտի գործունեության բարելավման և զարգացման քաղաքականության հիմքում յուրաքանչյուր քաղաքացու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի բուժօգնության տրամադրման հավասարության, արդարության, մատչելիության, բժշկական օգնության որակի ապահովումն է:

Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: Ոլորտում իրականացվող ծրագրերում շարունակաբար շեշտադրվելու է առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության, հասանելիության ապահովումը: Առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության, վերար-տադրողական առողջության պահպանման ծառայությունները լինելու են պետության առաջնահերթությունները:

Հանրային առողջապահական ծառայությունների հզորացման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է հանրային առողջապահության պետական միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը, օրենսդրական դաշտի բարելավումը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառների ուսումնասիրումը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Բնակչության հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության բնագավառում տարվող քաղաքականության հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության

38

Page 39: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության նվազեցումը` սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով:

Շարունակվելու են աշխատանքները հանրային առողջության համար վտանգ ներկայացնող իրավիճակներին արձագանքման կատարելագործման, համընդհանուր լաբորատոր ցանցի և լաբորատոր համակարգի շարունակական զարգացման, առողջ ապրելակերպի քարոզչության, աշխատողների առողջության պահպանման հիմնական կանոնների ու նորմերի սահմանման և կիրառման ուղղություններով:

Արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների որակի, մասնավորապես` բժշկական օգնության կազմակերպման որակի բարձրացման բժշկական ծառայությունների կառավարման բարելավման նպատակով փուլ առ փուլ ներդրվելու են ապացուցողական բժշկության վրա հիմնված բժշկական օգնության տրամադրման չափորոշիչները:

Կառուցվում և սարքավորումներով հագեցվելու է Ռադիոիզոտոպների ազգային կենտրոնը, ինչը ժամանակակից նորագոյացությունների գիտական մեթոդներով հայտնաբերման, ախտորոշման և որակյալ բուժման հնարավորություն կընձեռի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է մարզային բժշկական կազմակերպությունները (առողջության առաջնային պահպանման օղակի և հիվանդանոցային) արդիականացնելու` վերանորոգելու, վերակառուցելու և սարքավորումներով վերազինելու ծրագիրը` հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները: Աշխատանքներ են իրականացվելու ոլորտում միասնական էլեկտրոնային համակարգ ներդնելու ուղղությամբ:

Աշխատանքներ են իրականացվելու բնակչության անապահով և սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացման ուղղությամբ: 2017 թվականին շարունակվելու է սրտի անհետաձգելի անվճար վիրահատության ծրագիրը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, այն կրելու է շարունակական բնույթ:

Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (տեղամասային թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) գործառույթներն առավելագույնս ուղղվելու են հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնա-բերմանը: Հիվանդությունների վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից իրականացվելու են սկրինինգային ծրագրեր:

39

Page 40: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Մոր ու մանկան առողջության պահպանման ծառայությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպաստելու է մոր և մանկան առողջության ցուցանիշների բարելավմանը` ապահովելով առողջության առաջնային պահպանման համակարգում, մոր ու մանկան առողջապահական ծրագրային միջոցառումների իրականացման միջոցով կանխարգելիչ ծրագրային ուղղությունների ուժեղացում: 2017 թվականին շարունակվելու է «Անպտուղ զույգերի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայություններ» ծրագիրը, ընդլայնվելու է մատուցվող ծառայությունների` ներառյալ նորածինների սկրինինգ ծրագրերի փաթեթը:

Առողջապահական կադրային ներուժի ապահովման ոլորտում աշխատանքներ են իրականացվելու բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ արտերկրի առաջատար կլինիկաներում վերապատրաստումների կազմակերպման և շարունակական մասնագիտական զարգացման միջոցով:

Ներդրվելու են մեխանիզմներ առողջապահական կադրային ներուժի տարածքային օպտիմալ բաշխման, մարզային առողջապահական կազմակերպությունները որակյալ կադրերով ապահովելու և բժշկի աշխատանքը մարզում հնարավորինս խրախուսելու համար:

Դեղային և տեխնոլոգիական քաղաքականությունը հիմնականում ուղղված է լինելու դրանց մատչելիության, անվտանգության և կիրառման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ավելի արդիական ու արդյունավետ դեղերով ապահովմանը:

Աշխատանքներ կիրականացվեն հանրապետությունում անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղեր ունենալու ուղղությամբ` դեղային ազգային քաղաքականության մշակման, դեղերի շրջանառության բոլոր փուլերի կանոնակարգման, այս ոլորտում պետական վերահսկողության բարելավման, հայրենական արտադրության դեղերի մրցունակության ապահովման և տեղական դեղարտադրության խրախուսման միջոցով:

Սոցիալական պաշտպանության ոլորտ2017 թվականին կշարունակվեն աշխատանքները կենսաթոշակային,

զբաղվածության, հաշմանդամության բնագավառներում բարեփոխումների, կառուցակարգային փոփոխությունների, ինտեգրված սոցիալական ծառայությունների կայացման ուղղությամբ, միաժամանակ ուշադրության կենտրոնում կլինեն նաև տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հիմնահարցերի, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերը և դրանց մոնիթորինգն ու գնահատումը: Կշարունակվի համագործակցությունը

40

Page 41: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

միջազգային կազմակերպությունների հետ՝ սոցիալական պաշտպանության համակարգը եվրակառույցների ամրագրած հիմնարար սկզբունքներին համահունչ դարձնելու նպատակով:

2017 թվականին նախատեսվում է շարունակել սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ առցանց եղանակով ստացվող անհրաժեշտ տվյալների շրջանակի հնարավոր ընդլայնումը, տարբեր տեղեկատվական բազաների տվյալների հետ համադրումները` նպաստառության ոչ ենթակա ընտանիքների հայտնաբերման նպատակով: Քայլեր են ձեռնարկվում անապահովության գնահատման համակարգի բարեփոխումների ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով համակարգի ճկունության բարձրացմանն ու սոցիալական ծառայությունների տարբերակված տրամադրմանը:

2017 թվականին կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ կտրամադրվի 104685 ընտանիքների, իսկ նպաստի միջին ամսական չափը կկազմի 31442 դրամ:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ գործարկվելու են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, քայլեր կձեռնարկվեն հանրապետության մնացած տարածաշրջաններում նման կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Շարունակվելու են նաև սոցիալական դեպքի վարման տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործընթացում կարևորվում է ազգային և տարածքային մակարդակներում սոցիալական համագործակցության ձևավորումը: Այդ ուղղությամբ արդեն իսկ ընդունվել է «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը», իրականացվում են տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրերի կնքման և դրա շրջանակում համակարգող խորհրդի ձևավորման աշխատանքները:

Շարունակվում է սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանի խնդրի լուծման նպատակով սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հասցեական ծրագրերի իրականացման աշխատանքները:

Աշխատանքի և զբաղվածության բնագավառում 2017 թվականին պետական քաղաքականությունը կշարունակվի ուղղվել կայուն զբաղվածությանը նպաստող ծրագրերի իրականացմանը, զբաղվածության պետական մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, գործատուների հետ աշխատանքների ակտիվացմանը, սոցիալական գործընկերության խթանմանը:

41

Page 42: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀՀ պետական բյուջեով նախատեսված 1986.1 մլն դրամի միջոցների շրջանակներում նախատեսվում է իրականացնել զբաղվածության պետական կարգավորման թվով 17 ծրագիր:

Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բնագավառում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումների համատեքստում 2017 թվականին իրականացվելիք քաղաքականության հիմնական ուղղությունը լինելու է երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրականացումն ապահովելը, այլընտրանքային ծառայությունների ներդրումն ու զարգացումը: Միաժամանակ, կշարունակվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի, դաստիարակության, ուսման և ֆիզիկական զարգացման նպատակով նպաստավոր պայմանների ստեղծման աշխատանքները:

Վերջին տարիներին երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների արդյունքում կրճատվել է համակարգի` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում (մանկատներում) խնամվող երեխաների թիվը: «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել 649 երեխայի խնամքն ու դաստիարակությունը մանկատներում, իսկ «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառման շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքների 621 երեխա կխնամվի երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններում:

Կշարունակվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելու՝ նրանց խնամքի այլընտրանքային ծառայություններ տրամադրելու նպատակով իրականացվող միջոցառումները:

Կշարունակվի նաև թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցման միջոցառումը:

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի բնագավառում 2017թ. կշարունակվեն իրականացվել հաշմանդամների սոցիալական ներառմանն ուղղված աշխատանքները: Դրանք միտված կլինեն ոլորտի օրենսդրության կատարելագործմանը,հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար (մատչելի) պայմանների ապահովմանը, զբաղվածության խթանմանը, պրոթեզաօր-թոպեդիկ և վերականգնողական պարագաներով, այդ թվում` ձայնաստեղծ սարքերով, աչքի պրոթեզներով, սայլակներով և լսողական սարքերով, եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար հավաստագրերով, բրայլյան և «Խոսող գրքերով» ապահովմանը: Կշարունակվեն անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) սկզբունքների վրա հիմնված

42

Page 43: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

հաշմանդամության սահմանման նոր չափորոշիչների փորձարկման և տեղայնացման աշխատանքները:

Կշարունակվեն նաև աշխատանքները` ուղղված բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնմանը: Պետական աջակցություն կցուցաբերվի ցերեկային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական, սոցիալական ներառմանն ուղղված ծառայությունների մատուցման, ինչպես նաև աուտիզմ ունեցող դեռահասներին և երիտասարդներին զբաղվածության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման նպատակով:

Կշարունակվի 2012 թվականին մեկնարկած «Ծերացման հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության» դրույթների իրականացման գործընթացը, որի շրջանակներում խնամքի ծառայությունները կմատուցվեն անձանց՝ ըստ նրանց գնահատված կարիքների: Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարարության ենթակայությամբ գործող չորս տուն-ինտերնատում և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց «Ձորակ» խնամքի կենտրոնում կխնամվեն 1210 միայնակ ծեր ու հաշմանդամ քաղաքացի, տնային պայմաններում կսպասարկվեն 1500 միայնակ ծեր ու հաշմանդամ քաղաքացի:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց «Ձորակ» խնամքի կենտրոնում կստեղծվի ցերեկային կենտրոն, որտեղ կայցելի 30 անձ: Կշարունակվի նաև պետական աւջակցությունը հասարակական բարեգործական կազմակերպություններին, ինչպես նաև անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի գործունեության իրականացման համար, որտեղ սպասարկվում է 100 անօթևան անձ:

2017 թվականին մայրության նպաստ կվճարվի շուրջ 28900 չաշխատող անձանց, որի միանվագ չափը կկազմի շուրջ 127.0 հազ.դրամ:

«Զոհված՝ հետմահու Հայաստանի ազգային հերոսների և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամներին տրվող պարգևավճար» ծրագրով նախատեսվել է 154.8 մլն դրամ 97 շահառուի համար:

«Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցներին, Հայրենական Մեծ Պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող և 1998 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-258 օրենքի 34.1 հոդվածի 1-ին մասով սահմանված պարգևավճարների տրամադրում» ծրագրով նախատեսվել է 11 774.7 մլն դրամ:

Զոհված և մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող անձանց տրվող պարգևավճարի չափերը 2017 թվականին չեն փոխվի:

43

Page 44: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

2017 թվականին «Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ» ծրագրով նախատեսվել է 2866.5 մլն դրամ 13271 շահառուի համար: 2017 թվականին «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրով նախատեսվել է 9550.7 մլն դրամ 42169 շահառուի համար:

Կենսաթոշակային ապահովության բնագավառ Աշխատանքային կենսաթոշակները հաշվարկելու համար հիմնական

կենսաթոշակի և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի չափերը 2017 թվականին կմնան անփոփոխ, համապատասխանաբար` 16000 դրամ, առաջին տասը տարվա համար` 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 500 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 40512 դրամ:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով նշանակվող կենսաթոշակների հիմնական չափը (14000 դրամ) և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը (5000 դրամ) 2017 թվականին կմնան անփոփոխ: Կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 352.1 հազար դրամ:

2017 թվականին անփոփոխ կմնան նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի միջին ամսական չափը կկազմի 17835 դրամ:

2017 թվականին չի փոխվի նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակի չափը: Կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 24748 դրամ:

Ժողովրդագրության բնագավառ«Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության

ռազմավարությունը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշման և ՀՀ կառավարության կողմից հաստատվելիք ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագիրի շրջանակներում նախատեսվում են առանձին միջոցառումների իրականացումը` ժողովրդագրական զարգացման իրավական դաշտի հետագա կատարելագործման, ինչպես նաև ժողովրդագրական բացասական միտումների կանխման, հետևանքների մեղմացման և ժողովրդագրական իրավիճակի կայունացման նպատակով:

Մշակույթի ոլորտ2017 թվականի ոլորտի զարգացման հիմնական ուղղություններն են

հանդիսանալու.

44

Page 45: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- մշակութային ժառանգության պահպանությունը և ազգային ավանդույթների վերարտադրումը,

- ազգային հենքի վրա ժամանակակից արվեստի զարգացումը, մշակութային արտադրանքի տարածումը, ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտումը և ստեղծագործական գործընթացների խթանումը,

- գրահրատարակչության, տեղեկատվության ձեռքբերման և մամուլի աջակցումը,

- մշակութային կրթության շարունակականությունը, համակարգի կատարելագործումը, գեղարվեստական կրթության համակարգի զարգացումը, մանուկների և պատանիների գեղագիտական դաստիարակության ապահովումն ու խթանումը,

- մշակութային ծառայությունների ապակենտրոնացումը և համաչափության ապահովումը,

- միջազգային համագործակցության ընդլայնումը, արտերկրում հայկական մշակույթի տեղորոշումը և հանրահռչակումը,

- ազգային փոքրամասնությունների մշակույթի և էթնիկ ինքնության պահպանումը:

Կշարունակվեն մշակութային ժառանգության պահպանության աշխատանքները` ուղղված ՀՀ տարածքում և արտերկրում գտնվող մշակութային արժեքների և պատմամշակութային հուշարձանների հաշվառմանն ու գիտական ուսումնասիրությունների իրականացմանը, ՀՀ մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) անխաթար պահպանմանը, վերականգնմանն ու սե-րունդներին փոխանցմանը, դրանց նպատակային օգտագործմանը ու հանրահռչակմանը:

Թանգարանների ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված կլինեն թանգարանային ցուցադրությունների արդիականացմանը, պետություն-մասնավոր համագործակցության շարունակականության, թանգարանային հավաքա-ծուների պահպանությանը և համալրման անընդհատության ապահովմանը, մշտադիտարկումների իրականացմանը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության թվանշայնացմանը և տեղեկատվական շտեմարանների շարունակական զարգացմանը, գիտական ուսումնասիրությանը և հանրահռչակմանը, թանգարանային մասնագետների վերա-պատրաստմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը:

Գրադարանների ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված կլինեն գրադարանային հավաքածուների պահպանությանը և համալրման անընդհատության ապահովմանը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիա-ների կիրառմամբ գրավոր ժառանգության թվանշայնացմանը և տեղեկատվական

45

Page 46: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

շտեմարանների շարունակական համալրմանը, գրադարանային հավաքածուների օգտագործման մատչելիության ապահովմանը, համայնքային գրադարանների զար-գացմանը, ոլորտի մասնագետների վերապատրաստմանը, միջազգային համագոր-ծակցության ընդլայնմանը, մատենագիտական, վիճակագրական տվյալների, տեղեկատվական այլ ցանկերի կազմմանն ու հրապարակմանը, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված կլինեն պատմամշակութային հուշարձանների հաշվառմանը, պահպանությանը (այդ թվում` պատմական միջավայրի), ուսումնասիրմանը (այդ թվում` դիտանցում, պեղում), վերականգնմանը և օգտագործման գործում առկա հիմնախնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանը, մշակութային զբոսաշրջության խթանմանը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են լինելու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպա-նությանը (ուսումնասիրում, ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների, մշակութային տարածքների ցանկերի համալրում, անտիպ նյութերի տպագրում), պաշտպանությանը (ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրակա-նացում, կրողներից սերունդներին փոխանցման համար նպաստավոր պայմանների ստեղծում), հանրահռչակմանը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակու-թային ժառանգության ներկայացուցչական ցանկերի համալրում, ցանկերում ընդգրկված հայկական տարրերի հանրահռչակում, գիտաճանաչողական ֆիլմերի, հե-ռուստառադիոհաղորդումների պատրաստում և հեռարձակում, կայքերի ստեղծում, փառատոնների, համերգների կազմակերպում, միջազգային ասպարեզում ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի համագործակցության ընդլայնում):

Ժամանակակից արվեստի ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված կլինեն ազգային հենքի վրա հայ ժամանակակից թատերարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կինոարվեստի և կերպարվեստի զարգացմանն ու միջազգային ասպարեզում հանրահռչակմանը, քաղաքացիական կիրթ հասարակության ձևավորմանը,ստեղծագործական ներուժ ունեցող անհատների դրսևորմանը և նրանց գործունեության համար բարենպաստ դաշտի ստեղծմանը, նորարարական մտահղացումների խթանմանը, երիտասարդ ստեղծագործողներին միջազգային մշակութային գործընթացներին ինտեգրման աջակցմանը, մշակութային արտադրանքի ձեռքբերմանը և ազգային նկարագրով անհատների և երևույթների արժևորմանը և հանրայնացմանը, ոլորտում գործող ստեղծագործական միությունների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը և մրցակցային դաշտի ձևավորմանը:

46

Page 47: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Գրահրատարակչության ոլորտում իրականացվող ծրագրերի նպատակներն են լինելու տպագիր արտադրանքի տեսքով պահպանել, տարածել և հանրահռչակել ազգային և համաշխարհային հոգևոր-մշակութային ժառանգությունը ներկայացնող գրքերը և էլեկտրոնային կրիչները, նպաստել ազգաբնակչության իրազեկվածությանը` հանրագիտարանային, գիտական, ճանաչողական և տեղեկատվական արժեք ունեցող գրականության հրատարակման միջոցով, աջակցել ժամանակակից թարգմանիչներին և ստեղծագործողներին, նոր ուսումնասիրություններին ու ստեղծագործություններին, hամատեղ հրատարակությունների և հատուկ կարևորության գրականության հրատարակմանը, ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին` պահպանելու իրենց ազգային լեզուն և գրականությունը, ապահովելու գրական, մշակութային, մարզային և այլ բնույթի մամուլի շարունակականությունը:

Մշակութային կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված կլինեն կադրերի պատրաստման պետպատվերի համակարգի կատարելագործմանը, մշակութային կրթության որակի բարձրացմանը, մասնագետների կրթության շարունակականության և մատչելիության ապահովմանը, ՀՀ ապագա քաղաքացիների գեղագիտական դաստիարակության ձևավորմանը նպաստող ծրագրերի իրականացմանը, մանկապատանեկան տարիքի երեխաների, ներառյալ սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների, հաշմանդամ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթության իրականացման պայմանների մատչելիության և որակի ապահովմանը:

ՀՀ մարզերում մշակութային ծառայությունների ապակենտրոնացման և համաչափության ապահովման նպատակով իրականացվող ծրագրերն ուղղված են Երևանի և ՀՀ մարզերի միջև գոյություն ունեցող մշակութային ծառայությունների քանակական և որակական տարբերությունների վերացմանը, մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, միջմարզային կապերի ամրապնդմանը, մշակութային գործընթացներում տեղի ազգաբնակչության ներգրավմանը, մշակութային ծառայություններից օգտվելուն և մշակութային գործունեության իրականացմանը:

Մշակույթի ոլորտում միջազգային համագործակցությունը միտված է լինելու արտերկրի հետ մշակութային երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, դրանց ներդաշնակ համադրմանը, արտերկրում մշակույթի նպատակաուղղված քարոզչության իրագործմանը, համաշխարհային մշակույթը Հայաստանի հանրության լայն շերտերի համար մատչելի դարձնելու գործընթացների ապահովմանը, համատեղ և համաֆինանսավորվող ծրագրերի ավե-լացմանը, միջազգային ծրագրերին հայաստանյան կազմակերպությունների

47

Page 48: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

ներգրավվածության աճի ապահովմանը, հայաստանյան հասարակությանն աշխարհի ժողովուրդների մշակույթին հաղորդակից դարձնելու գործընթացի ապահովմանը։

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման ու մշակութային համագործակցության խորացման նպատակով կշարունակվի սփյուռքում գործող կազմակերպությունների և մշակութային միությունների հետ համագործակցության ծրագրերի իրականացումը, խրախուսվելու են հայրենիքում ու արտերկրում ստեղծագործող հայ արվեստագետները:

Ազգային փոքրամասնությունների մշակույթի և էթնիկ ինքնության պահպանման նպատակով նախատեսված հատկացումները կուղղվեն ազգային փոքրամասնությունների համայնքների ինքնադրսևորման և ժամանակակից գործընթացների ներգրավվածության ապահովմանը, Հայաստանի մշակութային կյանքին լիարժեք ինտեգրմանը, պատմամշակութային ժառանգության պահպանության ապահովմանը:

Ֆիզիկական կուլտուրա, սպորտ և երիտասարդության բնագավառՖիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում 2017 թվականին

կիրականացվեն աշխատանքներ օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովման, Հայաստանի Հանրապետությունում գործող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման, ֆիզկուլտուրային-առողջարարական զանգվածային, հանրապետական և մարզային միջոցառումների անցկացման, հաշմանդամային սպորտին, մարզական-հասարակական կազմակերպություններին պետական աջակցության միջոցով:

Երիտասարդության հարցերի ոլորտում տարվող պետական քաղաքականությունը ենթադրում է բարձրացնել հասարակական, քաղաքական զարգացումներին նրանց մասնակցության աստիճանը, նպաստել երիտասարդության գործունեությունն ապահովող իրավական դաշտի զարգացմանը, երիտասարդության շրջանում հոգևոր-մշակութային և գիտական մակարդակի բարձրացմանը, ազատ ժամանցի ակտիվ և նպատակային կազմակերպմանը, ուսումնասիրել առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները և բարելավել երիտասարդների կենսապայմանները, հայտնաբերել և խրախուսել տաղանդավոր երիտասարդներին, նպաստել երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակության, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, ակտիվացնել, զարգացնել համագործակցությունը միջազգային երիտասարդական կառույցների հետ, ստեղծել պայմաններ երիտասարդությանը անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու համար, ստեղծել պայմաններ նրանց լիակատար ինքնադրսևորման համար:

48

Page 49: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտներում հիմնական գերակայություն է համարվում բնակչության ֆիզիկական պատրաստվածության բարձրացման, ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովման, առողջ ապրելակերպի արմատավորման, անհատի ներդաշնակ զարգացման, հայրենիքի պաշտպանության գործին ֆիզիկապես և հոգեպես կոփված երիտասարդների պատրաստմանն ուղղված միջոցառումների իրականացումը, հաշմանդամային սպորտի զարգացումը, ՀՀ հավաքական թիմերում ընդգրկված մարզիկների նպատակային նախապատրաստումը և մրցումներին մասնակցությունը:

Կշարունակվեն հասարակական կազմակերպությունների կողմից արտադպրոցական դաստիարակության, սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության ծառայությունների գծով աշխատանքները:

Ոլորտի զարգացման 2017 թվականի ռազմավարական ուղղվածությունը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում ըստ ենթաոլորտների հանգում է հետևյալ նպատակների իրականացմանը:

Մ անկապատանեկան և մ ասսայական սպորտի մասով նախատեսվում է. - Բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովում,- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի իրավական դաշտի

կատարելագործում,- ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի

անցկացում,- «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում,- «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում,- «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի

անցկացում,- «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական

հաստատություն» մրցույթի անցկացում,- Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության

հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում:

Մեծ նվաճումների սպորտի մասով նախատեսվում է. - ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության

ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում,

- Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում,

49

Page 50: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում,

- Հավաքական թիմերի ավագ մարզիչների վարձատրության և աշխարհի չեմպիոններին պատվովճարի հատկացում,

- ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում,

- Եվրախորհրդի սպորտի մասին համաձայնագրին անդամակցում,- Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցում,- Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ,- Եվրոպայի երիտասարդության օլիմպիական փառատոներին մասնակցության

ապահովում,- Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերին Հայաստանի մարզական

պատվիրակության մասնակցության ապահովում:Միջին մասնագիտական կրթության և արտադպրոցական դաստիարակության

ոլոր տում նախատեսվում է. Մանկապատանեկան մարզադպրոցներում պարապողների հոգևոր և

ֆիզիկական զարգացման, ռազմահայրենասիրական դաստիարակության, ինչպես նաև նրանց կողմից ընտրված մարզաձևերից ունակությունների ձեռքբերման և կատարելագործման համար բարենպաստ պայմանների ստեղծում ու մատուցվող ծառայությունների ապահովում:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջին մասնագիտական կրթությամբ որակյալ կադրերի պատրաստում:

Որակի վերահսկման մեխանիզմների արդիականացում:Պատանիների և մեծահասակների հավաքական թիմերի թեկնածուների

պատրաստում:Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների

վերապատրաստման կազմակերպում:

Պետական երիտասարդական քաղաքականությ ան ոլորտում նախատեսվում է. - Հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցության

խթանում,- Երիտասարդների զբաղվածության հնարավորությունների մեծացում,- Երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանում, - Պետական երիտասարդական քաղաքականության իրականացման

համակարգվածության մակարդակի բարձրացում և երիտասարդության շրջանում հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության խթանում,

50

Page 51: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- Համահայկական և միջազգային նշանակության երիտասարդական միջոցառումների կազմակերպում, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացում,

- Բնակարանային խնդիրների հաղթահարման հարցում աջակցություն երիտասարդ ընտանիքներին,

- Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիկինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացում:

Բնապահպանության ոլորտԲնապահպանության ոլորտում 2017 թվականին ՀՀ կառավարության

կարևորագույն և գերակա նպատակներն են լինելու`- ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների

բանական օգտագործումը.- շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման

և պահպանության միջոցառումների իրականացումը. - ապահովել անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման

դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության կանխարգելմանը, կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը, ինչպես նաև օզոնային շերտի պահպանմանն ուղղված քայլերի իրականացումը.

- կատարելագործել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և դրանց կառավարման մեխանիզմները, ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ազգային ծրագրի ամբողջական իրականացումը.

- ապահովել բնական միջավայրի աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների կառավարումը, այդ թվում՝ բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման և (կամ) կանխարգելման համակարգի զարգացումը՝ ներառյալ գոյություն ունեցող մշտադիտարկումների ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը: Վերը նշված նպատակների իրականացումն ապահովող աշխատանքները և միջոցառումները կիրականացվեն հետևյալ հիմ-նական ուղղություններով և ծրագրերով.

«Բնական պաշարների կառավարման և պահպանման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ծառայություններ» ծրագրի շրջանակներում 2017 թվականին իրականացվելու են ներքոհիշյալ միջոցառումները և ենթածրագրերը`

- Սևանա լճի համալիր ծրագրով նախատեսված համապատասխան միջոցառումների կատարում, այդ թվում`

ա) Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ,

բ) Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ,

51

Page 52: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- 2017 թվականին բյուջետային հատկացումները նպատակաուղղվելու են հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների («Սևան», «Դիլիջան», «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկեր, «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներ, «Սոսիների պուրակ», «Խուստուփ», «Զանգեզուր» և «Զիկատար» պետական արգելավայրեր, դենդրոպարկեր և բնության հատուկ պահպանվող այլ տարածքներ) պահպանությանը, անտառային տարածքների խնամքի և բնապահպանական այլ աշխատանքների և գիտական ուսումնասիրությունների իրականացմանը, ինչպես նաև «Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ», ծրագրերի և Կովկասյան տարածաշրջանային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի վարձակալության ծառայությունների ֆինանսավորմանը:

«Շրջակա միջավայրի պահպանության, մոնիտորինգի և տեղեկատվական վերլուծական ծառայություններ» ծրագրի շրջանակներում 2017 թվականին իրականացվելու են շարունակական բնույթ ունեցող «Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի ծառայություններ», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ծառայություններ», «Բնապահպանական ոլորտի գծով վերլուծական-տեղեկատվական ծառայություններ» և «ՀՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնի-թորինգի ծառայություններ» ծրագրերը:

«Վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարումն ապահովող պայմանների սահմանում» ծրագրի շրջանակներում 2017 թվականին կշարունակվեն իրականացվել «Թափոնների ուսումնասիրության ծառայություններ» ծրագիրը:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ 14 համայնքների սուբվենցիաներ կտրամադրվեն բնապահպանական ծրագրերի իրականացման համար:

Բյուջեների կազմման բնագավառում Հայաստանի Հանրապետությունում պետական ծախսերի առաջնահերթություն-

ների սահմանման և պետական ֆինանսական ռեսուրսների` դրանց օգտագործման հասցեագրվածության, նպատակայնության, հրապարակայնության, հաշվետվողա-կանության բարելավման շնորհիվ, օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականին հետևողականորեն շարունակվելու է ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը, որի հա-մար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության կողմից 2015 թվականի օգոստոսին հավանության արժանացած Հայաստանի Հանրապետությունում ծրագրային

52

Page 53: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարության իրագործման միջոցառումների ծրագիրը:

Վերը նշված միջոցառումներն ուղղված են Ծրագրային բյուջետավորման համա-կարգի ամբողջական ներդրման համար իրավական, մեթոդաբանական հիմքերի ապահովմանը, մարդկային ռեսուրսների գծով կարողությունների զարգացմանը, պե-տական մարմիններում Ծրագրային բյուջետավորման գործնական ներդրման ինստի-տուցիոնալ խնդիրների կարգավորմանը, ռազմավարական պլանավորման համակարգի զարգացմանը, ծրագրերի գնահատման գործառույթի ներդրմանը, ծրագրերի ծախսակազմման գործառույթների բարելավմանը, արտաքին աուդիտի շրջանակներում կատարողականի աուդիտի զարգացմանը և այլն:

Հարկային, մաքսային քաղաքականության և վարչարարության ոլորտՊետական եկամուտների վարչարարության ոլորտում 2017թ. նախատեսվում է

իրականացնել միջոցառումներ` հետևյալ ուղղություններով. - Ամբողջական ծավալով աշխատանքներ կիրականացվեն 2017 թվականի

պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների ապահովման ուղղությամբ:

- Կշարունակվեն աշխատանքները թիրախային հարկային հսկողության իրակա-նացման ուղղությամբ, մասնավորապես, կկատարելագործվեն հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական մեխանիզմները, կբարձրացվի կիրառվող հսկողական գործիքների, ինչպես նաև վերլուծական գործիքակազմի կիրառության արդյունավետությունը, կկատարելագործվեն ռիսկերի համակարգերը՝ արդյունքում կկրճատվեն ստուգումների քանակները, կբարձրանա մեկ ստուգման արդյունավետու-թյունը:

Հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործման շրջանակներում նախատեսվում է՝

- հարկային հսկողության արդյունավետության բարձրացում՝ ռիսկային տնտեսա-վարող սուբյեկտների թիրախավորման և դրանց նկատմամբ համապատասխան հսկողական գործիքակազմի կիրառման միջոցով,

- տվյալների մշակման և մոնիտորինգի հնարավորությունների ժամանակակից համա-կարգի ստեղծում, հարկային մարմնի վերլուծական կարողությունների բարելավում,

- հարկային հսկողական գործընթացների կարգավորմանն ու կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի մշակում,- ստուգում իրականացնող մասնագետների վերապատրաստում,- փաստաթղթերի՝ բացառապես էլեկտրոնային եղանակով դուրսգրմամբ պայմանա-

վորված՝ կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների իրականացման համակարգի լայնածավալ կիրառում:

53

Page 54: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Կշարունակվեն աշխատանքները մեկ միասնական գանձապետական հաշվի ներդրման ուղղությամբ, մասնավորապես մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգի ամբողջական կիրառության համար կսահմանվեն և կներդրվեն իրավական և ծրագրային անհրաժեշտ բոլոր կարգավորումները: Համակարգի ներդրմամբ կհստակեցվի և կպարզեցվի հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը, կկրճատվեն հարկ վճարողների կողմից վճարված գումարների հաշվանցման և վերադարձման գործող ընթացակարգերը:

Մեկ միասնական գանձապետական հաշվի ներդրման աշխատանքների շրջանակներում նախատեսվում են.

- իրավական դաշտի ուսումնասիրում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունում,

- իրավական դաշտի կարգավորումից հետո՝ համապատասխան ծրագրավորման աշխատանքների իրականացում:

Շարունակվելու են էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելա-գործման աշխատանքները, կընդլայնվեն ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները, կբարելավվի հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը, կապահովվի հարկային օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ տվյալների մշակման, ծրագրավորման աշխատանքների իրականացումը:

Շարունակվելու են ՀՀ հարկային օրենսգրքի ընդունմամբ պայմանավորված՝ օրենքների և այլ իրավական ակտերի ընդունման աշխատանքները:

- Աշխատանքներ կտարվեն արդիականացված սահմանային անցակետերի գործարկման ուղղությամբ, մասնավորապես կմիասնականացվեն պետական սահմանի անցման կետերում՝ «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված պետական այլ մարմինների կողմից իրականացվող հսկողության և մաքսային հսկողության ընթացակարգերը, գործառույթների կրկնությունները բացառելու համար՝ կդյուրացվի և կպարզեցվի անհարկի վերահսկողության կամ հսկողության իրականացումը: Պետական սահմանի անցման կետերում պետական մարմինների հետ աշխատանքների կազմակերպման գործընթացի միասնականացման, համապատասխան իրավական դաշտի կանոնակարգման, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման, համապատասխան տվյալների փոխանակման, մաքսային ձևակերպումների, հաշվառման և հսկողության էլեկտրոնային համակարգի կատարելագործման շրջանակներում նախատեսվում է.

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի ծրագրային փաստաթղթին համապատասխան արդիականացված անցումային կետերի գործարկում,

54

Page 55: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծում,

- համապատասխան էլեկտրոնային համակարգերի կատարելագործում և արդիականացում, ՀՀ պետական սահմանի անցման կետերում ներգրավված մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգին:Ապահովվելու է Երևան և Դիլիջան քաղաքներում ժամանակակից տվյալների կառավարման կենտրոնների գործարկման աշխատանքների շարունակականությունը՝ նպատակ ունենալով համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

- Կշարունակվեն մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարե-լագործման աշխատանքները՝ անձնակազմի վերապատրաստման, մասնագիտական կարողությունների ընդլայնման շեշտադրմամբ:

- Կսահմանվի հարկային համակարգի օպտիմալ կառուցվածքը՝ կարողություն-ների գնահատման, ռեսուրսների արդյունավետ բաշխման, գործառույթների հստակեցման միջոցով:

Հաշվապահության, աուդիտի և ոչ ֆինանսական կարգավորման ոլորտներ.Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման

մասին ՀՀ օրենքի պահանջների համաձայն շարունակվելու է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի մշակման, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաստատված ժամանակացույցի համաձայն հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման հետ կապված աշխատանքների կատարումը, այդ թվում` նշված կազմակերպությունների կողմից հիմնական միջոցների գույքագրման և վերագնահատման գործընթացի իրականացումը: Նշված ժամանակացույցի համաձայն հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման գործընթացը սկսվել է 2016 թվականին, որի ընթացքում հաշվապահական հաշվառման նոր համակարգին են անցել ժամանակացույցով նախատեսված 16 կազմա-կերպություններ (նախարարություններ, գերատեսչություններ) կամ կազմակերպությունների ընդհանուր թվի շուրջ 25 տոկոսը, 2017 թվականին անցում են կատարելու կազմակերպությունների հիմնական մասը (թվով 28 կազմակերպություններ) և այդ աշխատանքներն ավարտվելու են 2018 թվականին: Կազմակերպությունների անցումը նոր համակարգին կատարվում է ըստ նրանց ենթա-կայության պետական (համայքնային) ոչ առևտրային կազմակերպությունների հետ միաժամանակ:

Նոր համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի բարձրացնելու հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը և թափանցիկոթւյունը, օբյեկտիվորեն գնահատելու նրանց

55

Page 56: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

ֆինանսական վիճակը և առավել արդյունավետ կազմակերպելու դրանց ֆինանսական կառավարումը:

Պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է.- ապահովել պետական գույքի կառավարման քաղաքականության

շարունակականությունը և մասնավորեցման գործող ծրագրի շրջանակներում ավարտին հասցնել պետական գույքի մասնավորեցման գործընթացը,

- իրականացնել պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրով (որը հաստատված է ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 411-Ն որոշմամբ) սահմանված միջոցառումները և նախատեսված գործողությունները,

- առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի արդյունավետ կառավարման շնորհիվ բարձրացնել ընկերությունների գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրողների համար,

- կատարելագործել պետական գույքի հաշվառման ու գույքագրման համակարգը՝ ընդլայնելով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հաշվառման բազան և ապահովելով հաշվառման տվյալների արդիականությունը,

- պետական գույքի մասնավորեցման միջոցով ապահովել ծրագրային, այդ թվում՝ մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ընդգրկման և սոցիալական երաշխիքների ապահովման առաջնայնությունը,

- պետական գույքի վարձակալությունից, օտարումից ու մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին ավելացնել պետական բյուջեի դրամական եկամուտները,

- ներդրումների ներգրավման միջոցով իրականացնել պետական գույքի (շենք-շինությունների) վերանորոգման աշխատանքներ, որն ավելի գրավիչ կդարձնի պետական գույքի վարձակալությունը,

- իրականացնել պետական գույքի հանձնման-ընդունման աշխատանքները, ավարտին հասցնել պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքների գրանցման գործընթացը,

- մասնավորեցման գործընթացում ներդրումների ներգրավման և սոցիալական երաշխիքների շնորհիվ նպաստել հանրապետությունում տնտեսական աճի խթանմանը,

- ապահովել պետական գույքի կառավարման արդյունավետությունը,- պետական գույքի կառավարման տարբեր մակարդակներում սահմանել

կառավարիչների (աշխատակազմի ղեկավար, գործադիր տնօրեն, պետության լիազոր ներկայացուցիչ) աշխատանքների վերահսկողության և գնահատման համակարգ,

- պետական գույքի կառավարման ոլորտում ապահովել մասնակիցների շահերի ներդաշնակությունը:

56

Page 57: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Վերոհիշյալ առաջնային ռազմավարական նպատակներին համահունչ ՀՀ կառավարությունը հետամուտ կլինի հասնելու հետևյալ հիմնական վերջնական արդյունքներին՝

- Իրականացնել ՀՀ պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ ծրագրի մասին ՀՀ օրենքում ընդգրկված ընկերությունների և օբյեկտների մասնավորեցումը, որը կնպաստի տնտեսական աճի ապահովմանը, մասնավոր հատվածում օտարերկրյա և ներքին ներդրումների ներգրավմանը, շուկայական մրցակցության և արտահանման խթանմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործմանը, պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, աշխատաշուկայի ստեղծմանը, մարդկային կապիտալի զարգացմանը և պետության այլ գործառույթների կատարմանը:

- Վարձակալությունը որպես պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման գործիք կիրառելուն ուղղված քաղաքականության մշակումը, ինչի հաշվին կավելանան նաև ՀՀ պետական բյուջեի մուտքերը:

- ՀՀ սեփականության իրավունքով պատկանող գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացի իրականացումը:

- Կատարելագործել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով առևտրային կազմակերպությունների գործունեության ֆինանսատնտեսական մոնիտորինգի համակարգը և բարձրացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման որակը:

- Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառավարման գործընթացում, մասնավորապես՝ անշարժ գույքը անհատույց օգտագործման հանձնելիս ապահովել դրանց սպասարկման խնդիրների լուծումը:

- Բարձրացնել պետական անշարժ գույքի օգտագործման արդյունավետությունը, դրանից ստացվող եկամուտների ծավալը:

Անշարժ գույքի կադաստրի համակարգի զարգացման նպատակներն են հանդիսանալու.

- Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համակարգի արդիական, զարգացող տեղեկատվական հասարակության պահանջները բավարարելու ունակ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բարձր մակարդակով համակարգի ձևավորումը և զարգացմանը խոչնդոտող գործոնների վերացումը:

- Պետական կառավարման մարմինների հետ տեղեկատվության փոխանակման ավտոմատ համակարգերի ներդնումը և զարգացումը, մասնավորապես` անշարժ գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու լիազորություն ունեցող մարմինների կողմից սափմանափակման կիրառման ավտոմատ համակարգերի ներդնումը:

57

Page 58: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

- Դիմումատուներին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության առցանց տրամադրման ներկայումս գործող համակարգի կատարելագործումը և առավել լայն հնարավորությունների տրամադրումը:

Գեոդեզիայի և քարտեզագրության ուղղությամբ. 2017 թվականին գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի զարգացման

նպատակով նախատեսվում է աշխատանքներ իրականացնել գեոդեզիական, տեղագրական և թեմատիկ քարտեզագրության, երկրատեղեկատվական համակարգի ստեղծման, աշխարհագրական անվանումների քարտադարանի թարմացման և վարման ուղղություններով:

Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը նպատակաուղղված է ապահովելու պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, տնտեսությանը, պաշտպանությանը, գիտությանը, կրթությանը և բնակչությանը ժամանակակից քարտեզագրագեոդեզիական նյութերով:

Հողաշինարարության և հողային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ.

ՀՀ խոշորացված համայնքներում կիրականացվի հողօգտագործման բնագավառում առկա խնդիրների վերհանում և դրանց լուծման տարբերակների առաջադրում:

Աջակցություն կցուցաբերվի Հողերի միավորման և հողի շուկայի ձևավորման, ինչպես նաև համայնքների խոշորացման ծրագրերին: Կկազմվեն ՀՀ խոշորացված համայնքների 1:10 000 կամ 1:25 000 մասշտաբի կադաստրային և հողաշինարարական հատակագծեր, ինչպես նաև ՀՀ խոշորացված համայնքների հողային հաշվեկշիռները:

Անշարժ գույքի միասնական հարկման նպատակով նախատեսվում է

գնահատման նոր համակարգի ներդրում և անշարժ գույքի միասնական հարկին անցման աշխատանքների իրականացում, անշարժ գույքի շուկայի իրավիճակի փոփոխությունների բացահայտում և կադաստրային գնահատման կարգերի կատարելագործում:

Անշարժ գույքի շուկայական մեթոդների վրա հիմնված գնահատման կարգերի մշակման նպատակով պարբերաբար կիրականացվեն համակարգված դիտարկումներ, որի հիմնական խնդիրն է անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովումը, անշարժ գույքի կադաստրային գնահատման կարգերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը` հարկման նպատակով հողամասերի գոտիների

58

Page 59: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

սահմանների նկարագրումը, տարածագնահատման գոտիականության գործակիցների և բազային արժեքների դուրս բերումը:

Հասարակական կարգի պահպանությունԱռաջիկա բյուջետային տարում նախատեսվում է առկա ուժերի և միջոցների

կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու և համակարգում կոռուպցիոն ռիսկերը կրճատելու միջոցով էապես նպաստել հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության բարելավմանը, ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը:

Օրենսդրական և վարչարարական բարեփոխումների արդյունքում արդեն իսկ ապահովվել է ոստիկանության միասնական համակարգի արդիականացման և հետագա զարգացման մի շարք կարևորագույն նախադրյալներ: Այդուհանդերձ, ոստիկանության գործունեության հետագա բարելավման և հասարակության պահանջներին համապատասխանության ապահովման տեսանկյունից նախատեսվում է ընդլայնել և խորացնել համակարգային բարեփոխումները, թե օրենսդրական և վարչարարական նոր փոփոխություններ նախաձեռնելու և, թե գործնական կիրառության նոր գործիքներ և մեթոդներ ներդնելու միջոցով:

Առաջիկա բյուջետային տարում ոստիկանության հիմնական նպատակադրումներն են հանդիսանալու.

Հանցագործությունների կանխարգելման, դրանք ծնող պատճառների եւ պայմանների վերացման գործում իրավապահ և շահագրգիռ պետական մյուս մարմինների գործունեության համակարգման առկա մակարդակի բարելավումը, հատկապես` թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման, համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը:

Նախատեսում է թվայնացնել օպերատիվ և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների վարույթներում առկա հաշվառման գործերը, ստեղծել համապատասխան տեղեկատվական շտեմարան, օպերատիվ հաշվառման գործերի նկատմամբ սահմանել էլեկտրոնային վերահսկողություն:

Ներդրման փուլում է դիմապատկերի միջոցով անձանց նույնացման համակարգի ներդրման աշխատանքները, որը հնարավորության կտա էապես բարձրացնել օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետությունը,

59

Page 60: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

քանի որ հնարավոր կլինի սեղմ ժամկետներում նույնացնել հանցագործներին, միջադեպերի մասնակիցներին, անհայտ կորածներին, չճանաչված դիակներին, բացահայտել և կանխել լուսանկար պարունակող կեղծ փաստաթղթերի շրջանառության դեպքերը և այլն:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսում է բարելավել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ոլորտի ստորաբաժանումների նյութատեխնիկական բազան:

Հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ամրապնդման առավել արդյունավետ մեթոդների և ձևերի ներդրումը, ճգնաժամային իրավիճակների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը, անձնակազմի, ինչպես նաեւ կարևորագույն նշանակության օբյեկտների անվտանգության ապահովումը:

Այդ առումով կարևորվում է ոստիկանության արտաքին, այդ թվում ոստիկանության զորքերի ծառայության անցման այնպիսի բովանդակային կազմակերպումը, որն ուղղակիորեն և դրականորեն անդրադառնա հասարակության անդամների վրա և որ քաղաքացիները իրենց զգան ավելի անվտանգ, և էլ ավելի վստահեն ոստիկանությանը:

Ոստիկանության ուժերի առավել օպերատիվ ղեկավարման և դրանց գործողությունների արդյունավետ համակարգման նպատակով նախատեսվում է ոստիկանության մարզային վարչությունների կառուցվածքում, հերթապահ մասի բազայի վրա, ստեղծել օպերատիվ կառավարման կենտրոններ:

Միջազգային փորձի համակողմանի ուսումնասիրությունների հիման վրա արդեն իսկ մշակվել և ոստիկանության պատմության մեջ առաջին անգամ ոչ գաղտնի նորմատիվ իրավական ակտով է սահմանվել ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների ցանկերը: Դրանով հնարավորություն է ընձեռնվել հասարակությանը վերահսկել ոստիկանության սպառազինության լրակազմը: Հատկանշական է նաև այն, որ այդ ցանկում կարող են ընդգրկվել միայն այն հատուկ միջոցները, որոնց վերաբերյալ առկա է ՀՀ առողջապահության նախարարության թույլտվությունը:

Շարունակվելու է քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը նպատակաուղղված իրավաստեղծ աշխատանքները, նպատակ ունենալով էապես բարելավվել հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ոլորտը կանոնակարգող իրավական բազան, այդ թվում՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման առումով:

60

Page 61: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը վարույթ իրականացնող մարմիններին հնարավորություն կտա բարձրացնել գործերի քննության արդյունավետությունը, երաշխավորել վարչական պատասխանատվության անխուսափելիությունը, վերջին հաշվով` ապահովել օրինականության բարձր մակարդակ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բնագավառում:

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում անձից, կենսաբանական ծագման նմուշներից ստացված ԴՆԹ բնութագրերի հիման վրա ՀՀ ոստիկանությունում կստեղծվի ԴՆԹ նույնականացման քարտադարան՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Հասարակական վայրերում կարգ ու կանոնի պահպանման, քաղաքացիների անվտանգության և իրավունքների ապահովման բնագավառում պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով նախատեսվում է վերակազմակերպել պարեկային ծառայությունը, այդ թվում օպտիմալացնել մայրաքաղաքում պարեկային տեղամասերի, հետիոտնի և ավտոերթուղիների տեղաբաշխվածությունն ու քանակը, ըստ ամենայնի բարձրացնել առկա ուժերի և միջոցների օգտագործման արդյունավետությունը:

Տվյալ բնագավառի բարեփոխումների ներկայիս և հեռանկարային գերակա խնդիրը անձնակազմի ուսուցման, այդ թվում հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ամրապնդման առավել արդյունավետ մեթոդների և ձևերի ներդրման, ռազմատեխնիկական գիտելիքներին, մեթոդական հմտություններին տիրապետելու, այդ թվում բանակցությունների վարման, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման, անհրաժեշտության դեպքում անձանց բերման ենթարկելիս բերելիս ոստիկանության ծառայողների պարտականություններին եւ իրավունքներին հստակ տիրապետման գործընթացներն առավել արդյունավետությամբ կազմակերպելն է, արդյունքում` գործնական կարողությունների հետևողական բարձրացումը:

Պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության հուսալիության ամրապնդման նպատակով նախատեսվում է հնարավորինս բարելավել (արդիականացնել) ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը:

61

Page 62: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմամբ ոստիկանության կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման բնագավառում ինովացիոն կրթական համակարգի աստիճանաբար ներդրումը, քանի որ հասարակությունը և պետությունը արդիական ծրագրերով և մեթոդներով կրթված ոստիկանների կարիք ունեն:

Այդ նպատակով արդեն իսկ հիմնովին վերակազմակերպվել է ոստիկանության կրթական համակարգը, սահմանվել են «Ոստիկանական գործ» մասնագիտության երեք աստիճանները՝ նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության գծով: Մշակվել և կիրառվում են ըստ առանձին մասնագիտացումների` ոստիկանների պատրաստման և առաջխաղացման համար անհրաժեշտ վերապատրաստման եւ ատեստավորման առաջադիմական ստանդարտները:

Նախատեսվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով համապարփակ և ամբողջական լուծում տալ ոստիկանությունում կադրային համալրվածության խնդրին, ոստիկանության թափուր պաշտոնները առավել որակյալ կադրերով համալրելու մեխանիզմներ ներդնել:

Կրթական բարեփոխումների առաջիկա տարիների առաջնային խնդիրն է հանդիսանալու նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմամբ կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ինովացիոն համակարգի ներդրումը, այդ նպատակով միջազգային ոստիկանական ուսումնական համակարգին ոստիկանության կրթահամալիրի ինտեգրումը:

Ոստիկանության ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարելավումը, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների առաջանցիկ զարգացումը:

Ոստիկանության ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության հետզհետե ընդլայնումն ու արդիականացումը, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների առաջանցիկ զարգացումը կարևոր նշանակություն ունի թե հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանության սահ-մանափակ ուժերն ու միջոցներն արդյունավետ կառավարելու, ընդունված նորմերից և կանոններից հնարավոր շեղումներն ու խախտումները կանխարգելելու, իսկ շեղումների և խախտումների դեպքերում համարժեք պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն անշեղորեն իրագործելու և թե քաղաքացիներին մատուցվող ավելի քան 5 տասնյակ տարբեր ծառայությունների որակն ու մատչելիությունը զգալիորեն բարելավելու առումով:

Առաջիկա բյուջետային տարում ոստիկանության ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածության բարելավման, հիմնական ֆոնդերի

62

Page 63: Մ Ա Ս I - parliament.am · Web viewՄ Ա Ս I - Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն Զ Ե Կ ՈՒ Յ Ց Ը ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

համալրման և արդիականացման հիմնական աղբյուր են հանդիսանալու ոստիկանության արտաբյուջետային միջոցները:

Համակարգային բարեփոխումների ամբողջական և ժամանակին իրագործման տեսանկյունից հատկապես կարևորվելու է տարվող կադրային քաղաքականությունը` հիմնված ռոտացիոն, նոր և կարող ուժերի ներգրավման, ինչպես նաև կատարողական կարգապահության և մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացման սկզբունքների հիման վրա:

Ոստիկանությունում քաղաքացիական վերահսկողության իրականացման, գործունեության թափանցիկության հետագա բարելավման կարևորագույն միջոցառում է համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ներդնումը: Արդեն իսկ ապահովվել է առանձին ստորաբաժանումների ընդհանուր առմամբ 441 ոստիկանության պաշտոններ զբաղեցնող ծառայողների անցումը քաղաքացիական հատուկ ծառայության: Այդ գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա 1-2 տարվա ընթացքում:

Ոստիկանության գործունեության վերաբերյալ հանրության իրազեկվածության անընդհատ եւ լիարժեք ապահովումը դիտարկելով որպես ոստիկանության նկատմամբ ազգաբնակչության վստահության ամրապնդման կարևորագույն միջոց, նախատեսվում է.

- էլ ավելի ակտիվացնել մամլո ասուլիսների, ինտերնետային պաշտոնական կայքի, «02» եթերաժամի, շաբաթաթերթի և այլ հնարավոր միջոցներով հասարակական կարգի, հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման հիմնախնդիրների, դրանց լուծման համար ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցների մշտական իրազեկման աշխատանքները,

- բարձրացնել իրավապահ գործունեության ոլորտում վարվող պետական քաղաքականության նկատմամբ բնակչության վստահությունն ու իրավագիտակցությունը:

63