50
հուլիս 2014

հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

հուլիս 2014

Page 2: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

Բո

վա

նդ

ակ

ութ

յուն

1.Գրասենյակի մասին

1.1.Հաշտարարի եռամսյակային վիճակագրություն1.2. Իրականացրած ծրագրեր

2.Հաճախորդների բաժին

2.1.Խորհուրդներ հաճախորդներին 2.2.Հարց և պատասխան2.3.Ձևավորված կարծիքներ (լեգենդներ. ճիշտ է, թե՝ սուտ)

3.նախադեպեր, սովորույթներ

3.1.Հաշտարարի եռամսյակային նախադեպեր3.2.Գործարար շրջանառության սովորույթի ներկայացում

4.վիճաՀարույց Հարցերի քննարկում

5.Հեղինակային վերլուծական Հոդված

6.Հանելուկներ

Page 3: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

Գրասենյակի մասին

Page 4: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

1.1. եռամսյակային վիճակաԳրություն ստորև ներկայացնում ենք 2014թ.-ի 2-րդ եռամսյակի վիճակաԳրությունը

Page 5: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

5

Գր

աս

են

յակ

ի

մա

սի

ն

1.2 իրականացված ծրաԳրեր2014թ.-ի II եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած ծրաԳրերը

Ֆինանսական համակարգի հաշտարարի եռամ-սյակային պարբերականում ներկայացվելու են անցած ամիսներին իրականցված ծրագրերը: Նախորդ եռամսյակը բավական ակտիվ ժամանակաշրջան է եղել Հաշտարարի գրա-սենյակի համար: Ստորեւ հակիրճ ներկայացնում ենք իրականացված ծրագրերը:

ՀինԳ միջոցառում ՀինԳ ամյակի կապակցությամբ

Հոբելյանական գործունեության առիթով Հաշտարարի գրասենյակը հինգ միջոցա-ռում էր նախաձեռնել ՀՀ մարզերի 5 ավագ դպրոցների աշակերտների համար:

Ըստ ծրագրի` ամեն անգամ 45 աշակերտ 3 ուսուցչի ուղեկցությամբ ժամանում է Երեւան, այցելում ՀՀ ԿԲ այցելությունների կենտրոն, այնուհետեւ նրանց մասնակ-ցությամբ սեմինար է անցկացվում ֆինան-սական ծառայությունների վերաբերյալ (փողի ծագման պատմությունից մինչեւ ժամանակակից ֆինանսական համա-կարգի ձեւավորումը): Սեմինարից հետո աշակերտների համար կազմակերպվում է հյուրասիրություն, որին հաջորդում է այցելություն Մատենադարան կամ Ազգային պատկերասրահ: Այս եռամսյակ ծրագրին մասնակցել են Եղեգնաձորի ավագ դպրոցի, Գյումրիի թիվ 45 ավագ դպրոցի եւ Ապարանի ավագ դպրոցների աշակերտները:

մասնակցություն ապՀ միջԳերատեսչա-

կան Հանձնաժողովին՝ նվիրված սպա-

ռողների ՇաՀերի պաՇտպանությանը:

Սույն թվականի մայիսի 20-21 ՀՀ-ն հյուրըն-կալում էր ԱՊՀ երկրներում Սպառողների շահերի պաշտպանությանը նվիրված 6-րդ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ ՌԴ վարչապետի խորհրդական Գենադի Անիշենկոյի նախագահությամբ: Հանդի-պումը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից: Հանդիպմանը մասնակցելու նպատակով հրավիրել էր նաև Հաշտարարը: Պատճառն այն է, որ նախորդ տարի հունիսին Աստանայում կազմակերպված 4-րդ նիստի ժամանակ Հաշտարարի ելույթը մեծ հետաքրքրության էր արժանացել, և մասնակիցները ցան-կություն էին հայտնել առավել մանրա-մասն ծանոթանալու Հաշտարարի գործա-ռույթներին: կոնֆերանս սոֆիայում

Սույն թվականի հունիսի 10-11 Համաշ-խարհային բանկը Բուլղարիայի Ֆինան-սական վերահսկողության հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել էր

տարածաշրջանային կոնֆերանս «Սպա-ռողների ֆինանսական պաշտպանության և ֆինանսական կըրթություն» թեմայով: Այս կոնֆերանսին որպես խոսնակ հրավիրվել էր մասնակցելու Հաշտարարը՝ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների վերաբեր-յալ թեմայի շուրջ: Կոնֆերանսի հիմնական մասնակիցներ էին Արևելյան Եվրոպայի երկրների վերահսկող մարմինների և սպառողների շահերը պաշտպանող հա-սարակական կազմակերպությունների ներ-կայացուցիչները:

Page 6: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

Հաճախորդների բաժին

Page 7: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

2.1. խորՀուրդներ Հաճախորդներինմի քանի խորՀուրդ, որոնք կօԳնեն Հաճախորդին պաՇտպանել սեփական ՇաՀերը

Յուրաքանչյուր եռամսյակ մեր պարբերականում ներկայացնելու ենք մի քանի խորհուրդ, որոնք հաճախորդին կօգնեն սեփական շահերը պաշտ-պանելու հարցում: Պարբերականի այս թողարկման համար առանձնացրել ենք հետեւյալ խորհուրդները.

տուրիստական ապաՀովաԳրություն

Զբոսաշրջության այս թեժ շրջանում անհրա-ժեշտ է հիշել. տուրիստական ապահո-վագրության պայմանագրի շրջանակներում ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում չմոռանա՛ք զան-գահարել կոորդինացիոն կենտրոն` ապա-հովագրության պայմանագրում նշված համարով, և պահպանե՛ք բժշկական բոլոր փաստաթղթերն ու անդորրագրերը՝ հե-տագա խնդիրներից խուսափելու համար։

մեքենայի ապաՀովաԳրություն

Անհրաժեշտ է հիշել, որ տրանսպորտային միջոցի ապահովագրության (ԿԱՍԿՈ) դեպքում պատահարից հետո անմիջապես պետք է զանգահարել ապահովագրական ընկերություն և ճանապարհային ոստիկա-նություն, կամ համապատասխան մար-միններ անկախ նրանից, թե օրվա որ ժամն է։ Հակառակ դեպքում՝ ապահովագրական ընկերությունը կարող է մերժել հատուցման տրամադրումը։

վճարային քարտեր

Ամառային հանգստի ժամանակ վճարային քարտով վճարում կատարելիս քարտը պահե՛ք Ձեր տեսադաշտում և պահանջե՛ք, որպեսզի գործարքն իրականացվի Ձեր ներկայությամբ: Զգոն եղե՛ք:

Հա

ճա

խո

րդ

նե

րի

բա

ժի

ն

Page 8: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

8

ՀԱրց։ Բանկում ներդրված ավանդը քանի՞ հոգու անունով կարող է լինել։

ՊԱտԱՍԽԱՆ։ Պայմանագրի ազատության սկզբունքի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր: 438-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակ-տերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին): Հաշվի առնելով այն հանգա-մանքը, որ օրենքն արգելք չի նախատեսում՝

բանկային ավանդի պայմանագիր հնա-րավոր է կնքել նաև մի քանի ավանդա-տուի հետ: Նշենք նաև, որ նմանպրակտիկայի ծանոթ չենք:

ՀԱրց։ Վարկային կազմակերպության հետ կնքել եմ ոսկու գրավադրմամբ վար-կային պայմանագիր, բայց վարկային պարտավորությունները չմարելու հետևան-քով վարկային կազմակերպության աշխա-տակիցը հեռախոսազանգի միջոցով տեղե-կացրել է, որ գրավի առարկան իրացնելու դեպքում չմարված պարտավորությունները պետք է կատարվեն իմ կողմից։ Արդյո՞ք

գրավի առարկան իրացնելու դեպքում վարկային կազմակերպությունը կա- րող է պահանջել, որ չմարված պար-տավորությունները մարվեն իմ կողմից։

ՊԱտԱՍԽԱՆ։ՀՀ քաղաքացիական օրենսգըր-քի 251-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարը ստանալու պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։ Այսինքն, գրավի առարկան իրացնելուց հետո, եթե պարտավորություններն ամբողջությամբ չեն բավարարվում, ապա պարտապանը պատասխանատու է իր մնացած գույքով։ Նշենք, որ կարգավո-րումն այլ է գրավատների դեպքում։

ՀԱրց։ Խնդրում եմ պատասխանել՝ ըստ ՀՀ օրենսդրության՝ աճուրդը կարո՞ղ է կայանալ, եթե գրանցվել է միայն մեկ մասնակից:

ՊԱտԱՍԽԱՆ։ Հրապարակային սակար-կությունների (աճուրդ) կազմակերպման կանոնակարգի համաձայն՝ աճուրդը կարող է կայանալ նաև այն դեպքերում, երբ գրանցվել է մեկ մասնակից:

2.2. Հարց ու պատասխան

Հա

ճա

խո

րդ

նե

րի

բա

ժի

ն

Page 9: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

Հա

ճա

խո

րդ

նե

րի

բա

ժի

ն

Մեր իրականությունում գոյություն ունեն ֆինանսական եւ ապահովագրական կազմա-կերպությունների գործունեության հետ կապված ձեւավորված բազմաթիվ կարծիքներ, որոնց մի մասը, սակայն, չեն համապատասխանում իրականությանը: Ստորեւ ներկայացնում ենք ձեւավորված մի քանի կարծիք՝ պարզաբանելու համար` համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը, թե՝ ոչ:

Եթե հաճախորդն ԱՊՊԱ հատուցման գործընթացի շրջանակներում ստացել

է ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը, դա նշանակում է, որ ապահովագրական ընկերությունը պար-տադիր պետք է որոշում կա-յացնի ապահովագրական հատուցում վճարելու մասին:

ՍԽԱԼ է, քանի որ ԱՊՊԱ օրենքի համաձայն հայտային դիմում ստանալիս ապահովագրական ընկերությունը պարտա-վորվում է նշանակել ապրանքագիտական և ՃտՊ պատճառների հետազոտության փորձաքննություն: Միևնույն ժամանակ, ապահովագրական ընկերության հատուց-ման/մերժման որոշումը կախված է

ՃտՊ պատճառների հետազոտության փորձաքննության արդյունքներից:

Եթե հաճախորդի վճարային քարտի ժամկետը լրացել է, վերջինս չի

կարող իր հաշվից գումար ստանալ:

ՍԽԱԼ է, քանի որ հաճախորդն անկախ վճարային քարտի առկայությունից կարող է իր հաշվից գումար կանխիկացնել՝ այցելելով բանկ:

2.3. առասպելներ. ճի՞Շտ է, թե՝ սխալ

Page 10: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

նախադեպեր, սովորույթներ

Page 11: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

11

Այս բաժնում ներկայացվում են առավել հետաքրքիր պահանջները, որոնք քննվել են Գրասենյակի կողմից:

նախադեպ 1

Առաջին նախադեպը վերաբերում է հայաստանյան բանկերից մեկի դեմ ուղղված Հաճախորդի պահանջին՝ կապված դրամական փոխանցումների դեպքում բանկի գործառույթների հետ:Ըստ ներկայացված պահանջի՝ հաճախորդը բանկ է ներկայացրել վճարման հան-ձնարարական՝ օտարերկրյա իր գործըն-կերոջ բանկային հաշվին 10,000 դոլարի չափով դրամական փոխանցում կատարելու վերաբերյալ: Հաճախորդը նշել է, որ վճար-ման հանձնարարականը ներկայացնելու պահին բանկի աշխատակիցը տեղեկացրել է, որ դրամական փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է շահառուի SWIFT կոդը: Գործընկերոջ SWIFT կոդը հաճա-խորդը ներկայացրել է բանկի աշխատակ-ցին, վերջինն էլ ասել է, որ այդ տեղեկատվությունը բավարար է նման գործարք կատարելու համար: Սակայն պարզվել է, որ փոխանցումն այդպես էլ չի իրականացվել, քանի որ ներկայացված տվյալներում բացակայում էր շահառուի IBAN կոդը։ Ելնելով այն հանգամանքից, որ դրամական փոխանցումը կատարված չէ` հաճախորդը պահանջել է վերադարձնել գործարքի գումարը։Բանկը, սակայն, վերադարձրել է ոչ թե 10.000, այլ 9.942 դոլար՝ պատճառաբա-նելով, որ փոխանցումը չկատարվելու հետեւանքով օտարերկրյա բանկերը, որպես միջնորդավճար, գանձել են 57 դոլար: 57 դոլար գումարը հետ վերադարձնելու

պահանջով՝ Հաճախորդը դիմել է Հաշ-տարարին:Բանկը պահանջի վերաբերյալ ներկայացրել է հետևյալ առարկությունները. հաճա-խորդը ստորագրել է նշված վճարման հանձնարարագիրը՝ դրանով իսկ հաստա-տելով դրանում ամրագրված տվյալների իսկությունը: Փաստորեն, հաճախորդի ներկայացրած հաշվեհամարի թերի լինելու պատճառով է, որ շահառուն չի ստացել փոխանցվող գումարը: Բանկը նշել է, որ

IBAN կոդը լրացուցիչ պայման չէ, եւ Բանկը որեւէ պարտականություն չուներ այն պահանջելու այն պարզ պատճառով, որ IBAN կոդը հանդիսանում է հաշվեհամարի

բաղկացուցիչ մասը: Հաշտարարի ուսումնասիրությունները հան-գել են հետևյալին. շահառուի բանկը գտնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում (այսուհետ՝ ԱՄԷ): Հատկանշական է, որ ԱՄԷ-ի Կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշման համաձայն՝ 2011թ-ի նոյեմբերի 19-ից ԱՄԷ-ում գործող բոլոր բանկերը պարտավորվում են ընդունել եւ մշակել գումարների վճարումները/փոխանցումները IBAN համակարգի միջո-Ն

ախ

ադ

եպ

եր,

սով

որույ

թներ

3.1 ՀաՇտարարի եռամսյակային նախադեպեր

Page 12: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

12

ցով: ԱՄԷ-ում IBAN-ով հաշվեհամարները պետք է կազմված լինեն 23 նիշերից: ԱՄԷ-ի Կենտրոնական բանկի կողմից հրապարակված տեղեկատվության հա-մաձայն՝ 2011թ.-ի նոյեմբերի 19-ից մինչեւ 2012թ.-ի ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերը չեն մեր-ժի դրամական միջոցների փոխանցումը, որից հետո ընկած ժամանակահատվածում առանց IBAN կոդի իրականացված փոխանցումները կմերժվեն: Ավելին` փոխանցման մերժման դեպքում հնարավոր է գանձվեն լրացուցիչ գումարներ, որը կիրառելի է միայն այն դեպքում, երբ շահառուները գտնվում են ԱՄԷ-ում:Համապատասխան ձեռնարկի համա-ձայն՝ ԱՄԷ-ում տեղական բանկային հաշ-վեհամարներին պետք է ավելացնել այնքան զրոներ, որպեսզի դրանք միշտ կազմված լինեն 16 նիշերից: Բացի դրանից, ԱՄԷ-ի յուրաքանչյուր բանկ պետք է ունենա իր եռանիշ կոդը, որը դրվում է բանկային հաշվեհամարից առաջ, եւ այն միշտ կազմը-ված է լինում 19 նիշից: Ինչ վերաբերվում է IBAN կոդի առկայությամբ հաշվեհամարին, ապա այն իր հերթին պետք է լինի կազմված 4 նիշից եւ պետք է նախորդի բանկային եռանիշ կոդին եւ պետք է ունենա ընդհա-նուր առմամբ 23 նիշ: Հաճախորդի կողմից Բանկ ներկայացված վճարման հանձնարարականի մեջ ար-տացոլված շահառուի հաշվեհամարը կազմված էր 13 նիշից: Բացի դրանից, հաշվի առնելով, որ IBAN համակարգը գրանցվել է SWIFT համակարգի կողմից, եւ այդ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է SWIFT համակարգի ինտերնետային կայքում, իսկ Բանկը

դրամական փոխանցումն իրականացրել է նշված համակարգով, ուստի վերջինս պետք է հետևեր SWIFT համակարգի կողմից ներդրված կանոններին, որը չի կատարել, եւ դրա հետևանքով Հաճախորդը կրել է դրամական կորուստներ: Հաշտարարի գրասենյակից հարցում է ուղղվել ՀՀ-ում գործող մի շարք բանկերի, որտեղից ստացված պատասխանների համաձայն՝ դեպի ԱՄԷ գումարների փոխանցում իրականացնելուց առաջ պահանջում են, որ ներկայացվի նաեւ IBAN կոդը, եւ նոր միայն դրա առկայության դեպքում իրականացնում են գումարի փոխանցումը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հաշտարարը որոշել է բավարարել Հաճախորդի պահանջը:

Նա

խա

դեպ

եր,

սով

որույ

թներ

Page 13: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

13

Հաջորդ նախադեպը, որն ուզում ենք ներկայացնել Ձեր ուշադրությանը վերա-

բերում է ԱՊՊԱ-ի շրջանակներում ապա-հովագրական հատուցում ստանալու հաճա-խորդի պահանջին: Պահանջի էությունը հետևյալն է. քաղաքացի Մ.-ն, ով վարում է «X» ՍՊԸ-ին պատկանող ԳԱԶ 3307 մակ-նիշի ավտոմեքենան, որն ունի ԱՊՊԱ պայմանագիր ապահովագրական ընկե-րության հետ (այսուհետև՝ Ընկերություն), իր վարած ԳԱԶ 3307 մակնիշի ավտո-մեքենայի վրա տեղափոխելու համար բեռնել է քաղաքացի Ե.-ին (այսուհետ՝ Հաճախորդ) պատկանող «տոյոտա» մակ-նիշի ավտոմեքենան: Երթևեկության ընթացքում Հաճախորդին պատկանող ավտոմեքենան ընկել է ԳԱԶ 3307 մեքենայի վրայից, որի հետևանքով «տոյոտա» մակնիշի ավտոմեքենային պատճառվել է 388,000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հաճախորդը դիմել է Ընկերություն` ապահովագրական հատուցում ստանալու նպատակով, սակայն ստացել է մերժում այն հիմնավորմամբ, թե «տոյոտա» մակնիշի ավտոմեքենան տվյալ դեպքում հանդիսացել է բեռ, իսկ «Ավտոտրանսպորտային միջոց-ների օգտագործումից բխող պատաս-խանատվության պարտադիր ապահո-վագրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ պարտադիր ապահովագրման պահանջը չի տարածվում ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող բեռների փոխա-դըրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասների հա-տուցման համար պատասխանատվության վրա:

Հաշտարարը պահանջի քննության ընթացքում անդրադարձել է երկու հարցադրումների.

1Արդյո՞ք Հաճախորդին պատկանող «տոյոտա» մակնիշի ավտոմոբիլին

հասցված վնասը ենթակա է հատուցման ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում:

2 Արդյո՞ք հավաստվում է Հաճախորդի և բեռնափոխադրող «X» ՍՊԸ-ի միջև բեռի

փոխադրման պայմանագրի կնքումը:Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) հոդված 854-ը սահմանում է. բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրի հիման վրա: Փոխադրման պայմանագիրը կնքվում է գրավոր: Օրենսգրքի 855-րդ հոդվածի համաձայն` բեռի փոխադրման պայմա-նագրով փոխադրողը պարտավորվում է առաքողի կողմից իրեն վստահված բեռը հասցնել նշանակված վայրը և այն հանձնել բեռը ստանալու համար լիազորված անձին (ստացողին), իսկ առաքողը պարտավորվում է վճարել բեռի փոխադրման համար սահմանված վարձը: Բեռի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է

բեռնառաքիչին տրանսպորտային բեռնագիր (կոնոսամենտ կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթուղթ) հանձնելով: տվյալ պարագայում բեռնագիր չի հանձնվել կամ այլ փաստաթուղթ չի կնքվել, ուստի գործի շրջանակներում կարևոր է պարզել, թե ար-դյոք գրավոր փաստաթղթի բացակայության փաստը նշանակում է, որ բեռի փոխադրման պայմանագիր առկա չէ: Օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` գործարքները կնքվում են բանավոր կամ

նախադեպ 2

Նա

խա

դեպ

եր,

սով

որույ

թներ

Page 14: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

14

գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով: Գործարքը, որը կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրա կամքը: Օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` հասարակ գրավոր ձևը չի պահանջվում այն գործարքների համար, որոնք, սույն օրենսգրքի 295 հոդվածի համաձայն, կարող են կնքվել բանավոր: Օրենսգրքի 295-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատար-վող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահման-ված չէ կողմերի համաձայնությամբ: Փոխադրման պայմանագրի պարագայում օրենքով նոտարական ձև սահմանված չէ, ինչպես նաև չկա նշում այն մասին, որ գրավոր ձևի չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Ճիշտ է, ինչպես ար-դեն նշվել է, Օրենսգրքի 855-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ բեռի փոխա-դըրման պայմանագրի կնքումը հավաս-տվում է բեռնառաքիչին տրանսպորտային բեռնագիր (կոնոսամենտ կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթուղթ) հանձնելով, այնուհանդերձ սրանից չի բխում, որ բեռնագրի կամ այլ փաստաթղթի բա-ցակայությունը, այլ կերպ ասած` գործարքի գրավոր ձևը չպահպանելը, հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության: Ավելին, Օրենսգրքի 298-րդ հոդվածը նախատեսում է, որ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու

նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը` Հաշտարարը գտնում է, որ տվյալ

պարագայում Հաճախորդին պատկանող մեքենան հանդիսանում է բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռ, ուստի ԱՊՊԱ-ի շրջանակներում չհատուցվող վնաս, քանի որ.

1Հաճախորդը քննիչին տրված բացատ-րությունում նշել է. «Զանգահարեցի

«X» ՍՊԸ-սերվիս, որպեսզի քարշակ տրամադրեն»: Քննիչի եզրակացության մեջ ամրագրված է նաև, որ ««X» ՍՊԸ-ին պատկանող տրանսպորտային միջո-ցի ավտովարորդը «ԳԱԶ 3307» մակ-նիշի բեռնատար ավտոմոբիլով իր ավտոմոբիլի վրա տեղափոխելու համար բեռնել է Հաճախորդին պատկանող

«տոյոտա» մակնիշի ավտոմոբիլը»: տվյալ պարագայում ինչպես Հաճախորդի, այնպես էլ «X» ՍՊԸ-ի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրանց կամքը: Այս դեպքում, ան-կախ կողմերի միջև առկա գրավոր փաստաթղթից, նրանց միջև առաջանում են պարտավորական հարաբերություններ, քանի որ իրավական նշանակություն է տրվում իրական գործողություններով կամ լռությամբ արտահայտված նրանց կամքին (կոնկլյուդենտ գործողություններ): Ն

ախ

ադ

եպ

եր,

սով

որույ

թներ

Page 15: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

2 Այն դեպքերում, երբ օրենքի համաձայն գործարքի հասարակ գրավոր ձևը

չպահպանելը չի հանգեցնում դրա անվա-վերության, գործարքը կնքված է համար-վում, երբ կողմերից թեկուզ մեկը ներկայացնում է դրա կնքումը հավաստող որևէ գրավոր ապացույց:

3 Գործարքի կնքումը, այն է` բեռնա-փոխադրումներ իրականացնող ընկե-

րության կողմից վճարի դիմաց Հաճախորդի պատվերով վերջինիս պատկանող մեքե-նայի փոխադրում իրականացնելու պար-տավորություն ստանձնելու փաստը, հա-վաստվում է ՃՈ եզրակացությամբ: Այսպիսով, Հաշտարարը, հաշվի առնելով վերոգրյալը, որոշում է մերժել Հաճախորդի պահանջը:

Նա

խա

դեպ

եր,

սով

որույ

թներ

Page 16: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

16

Նա

խա

դեպ

եր,

սով

որույ

թներ

Ստորև ներկայացնում ենք Գրասենյակի կողմից ամփոփված գործարար շրջանա-ռության սովորույթներից մեկը.Գործարար շրջանառության սովորույթը կիրառելու նպատակով Հաշտարարի գրասենյակը գրություն է ուղարկել ՀՀ-ում գործող բոլոր բանկերին և խնդրել նրանց կարծիքը ստորև նշված հարցի վերաբերյալ:

Դիցուք՝ քաղաքացին Բանկի հետ տարբեր ժամանակահատվածներում

կնքել է բանկային /քարտային հաշվի պայմանագիր, հիփոթեքի պայմանագիր, ինչպես նաև նրան տրամադրվել է վարկա-յին գիծ: Հաճախորդը որոշ ժամա-նակ պատշաճ կատարել է իր պար-տավորությունները, սակայն հետագայում կետանցել է վարկային գծի հերթական մարումը` միևնույն ժամանակ հիփոթեքի պայմանագրով նշված պայմաններով և չափով պարտաճանաչ կերպով մարելով նշված պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: Բանկը, հա-ճախորդից ստանալով հիփոթեքի մար-մանն ուղղված գումարները, դրանք պարբերաբար ուղղել է վարկային գծով կետանցված պարտավորությունների մար-մանը` դրանով իսկ հիփոթեքի վարկը դարձնելով ժամկետանց: Ընդ որում, Բանկը ոչ մի անգամ այդ մասին տեղյակ չի պահել հաճախորդին: Ինչևէ, որոշ ժամանակ անց հաճախորդը, ցանկանալով վաճառել գրավ դրված գույքը, Բանկից տեղեկանք է պահանջել հիփոթեքային վարկի մնացորդի վերաբերյալ, ստացել այն և ըստ տեղեկանքում նշված գումարի չափի կատարել վճարում` վճարման հանձնարարականի մեջ որպես վճարման նպատակ նշելով «հիփոթեքային վարկի

մարում», ինչպես նաև լրացուցիչ դիմում է գրել` խնդրելով վճարվող գումարով մարել հիփոթեքային վարկը: Բանկը, ստանալով գումարը, այն կրկին ուղղել է հաճախորդի վարկային գծի մարմանը: Արդյունքում` հաճախորդի հիփոթեքային վարկը մնացել է չմարված, և վերջինս չի կարողացել կատարել գրավ դրված գույքի նախնական առուվաճառքի պայմանագրով գնորդի առջև ստանձնած իր պարտավորությունները` կրելով լրացուցիչ վնասներ:

տվյալ պարագայում հարց է առաջանում. արդյո՞ք Բանկն իրավունք ունի

չկատարել հաճախորդի կարգադրությունը. մասնավորապես` Բանկը ելնում է այն տրամաբանությունից, որ հաճախորդի հետ կնքած բանկային հաշվի պայմանագրով սահմանվել է, որ Բանկն իրավունք ունի ցանկացած ժամանակ հաճախորդի բոլոր տեսակի հաշիվներում առկա դրամական միջոցներն անակցեպտ գանձել` ի կատա-րումն Բանկի հանդեպ ունեցած հաճախորդի պարտավորությունների` անկախ դրանց ծագման հիմքերից: Բանկն իր դիրքորոշու-մը հիմնավորում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 922 հոդվածի 2-րդ մասով:

Հաճախորդը գտնում է, որ տվյալ նորմը չի վերաբերում ներկայացված դեպքին. մասնավորապես` այն սահմանում է կանոն, որը կիրառելի է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.1.առկա չէ հաճախորդի կոնկրետ կար-գադրություն,2.պայմանագրում նշված է Բանկի` հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու իրավունքը,3.հաշվում առկա են դրամական միջոցներ:

3.2. Գործարար Շրջանառության սովորույթի ներկայացում

Page 17: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

17

տվյալ պարագայում ստացվում է, որ առկա է հաճախորդի կարգադրություն`

մարել հենց հիփոթեքային վարկը, և հաճախորդի հաշվում ըստ էության չկան դրամական միջոցներ. դրանք՝ ըստ հաճախորդի փաստացի առաջանում են արհեստականորեն` այն դեպքում, երբ հաճախորդը գումար է մուտքագրում Բան-կի դրամարկղ` վարկը մարելու նպատա-կով, սակայն Բանկն այն մարելու փոխարեն գումարն ուղղում է հաճախորդի բանկային հաշվին և գանձում այն այլ նպատակով: Ըստ հաճախորդի` հաճախորդի կար-գադրությունը կատարելու Բանկի պար-տավորությունն իմպերատիվ է և այն չի կարող փոփոխվել պայմանագրով:

Նշված խնդիրը տարակարծությունների տեղիք է տվել նաև իրավաբանների շրջանում, ուստի համակարգում առկա գործարար շրջանառության սովորույթը ճշտելու համար Հաշտարարը խնդրել է բոլոր բանկերին ներկայացնել սովորույթը և մասնագիտական կարծիք ներկայացվածի վերաբերյալ: Բանկերից ստացված պատասխանները չեն ձևավորել գործարար շրջանառության սովորույթ, քանի որ գրությանը պատաս-

խանել են թվով քիչ բանկեր, իսկ պատասխաններում էլ բանկերը դրսևորել են տարբեր մոտեցումներ: Հաշտարարը, վերլուծելով օրենսդրության պահանջները, ձևավորել է դիրքորոշում նշված խնդրի վերաբերյալ, մասնավորապես.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 912 հոդ-վածի 1-ին մասի համաձայն` բանկային հաշ-վի պայմանագրով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվի վրա մուտքագրել մուտք եղող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրակա-նացնելու վերաբերյալ հաճախորդի կար-գադրությունները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բանկն իրավունք չունի որոշել և վերահսկել հաճախորդի դրամա-կան միջոցների օգտագործման ուղղութ-յունները կամ սահմանել օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով չնախա-տեսված այլ սահմանափակումներ իր դրամական միջոցները սեփական հայեցո-ղությամբ տնօրինելու նրա իրավունքների

նկատմամբ: Օրենսգրքի 918 հոդվածի համաձայն` այն դեպքերում, երբ բանկային հաշվի պայմանագրին համապատասխան, բանկը վճարում է հաշվից, չնայած դրա-նում դրամական միջոցների բացակայութ-յանը (հաշվի վարկավորում), նա նման վճար կատարելու օրվանից համարվում է հաճախորդին համապատասխան գու-մարով վարկ տրամադրած: Հաշվի վարկավորման հետ կապված` կողմերի իրավունքները և պարտականությունները Ն

ախ

ադ

եպ

եր,

սով

որույ

թներ

Page 18: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

18

Նա

խա

դեպ

եր,

սով

որույ

թներ

որոշվում են փոխառության (46 գլուխ) ու վարկի (47 գլուխ) կանոններով, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով: Օրենսգրքի 922 հոդվա-ծով սահմանվում է, որ բանկը հաշվից դրամական միջոցներ դուրս է գրում հաճախորդի կարգադրության հիման վրա: Առանց հաճախորդի կարգադրության` հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է դուրս գրել դատարանի վճռով, ինչպես նաև օրենքով սահմանվածկամ բանկի և հաճախորդի միջև պայ-մանագրով նախատեսված դեպքերում: Օրենսգրքի 924 հոդվածի համաձայն` հաճախորդի անունով մուտք եղած դրամական միջոցները նրա հաշվին ժամանակին չմուտքագրելու կամ դրանք բանկի կողմից հաշվից անհիմն դուրս գրելու, ինչպես նաև դրամական միջոց-ները փոխանցելու կամ դրանք վճարելու մասին հաճախորդի ցուցումները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկը պարտավոր է այդ գումարից տոկոսներ վճարել նույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված կարգով և չափով:Նշված նորմերի վերլուծությունից բը-խում է, որ Բանկը կարող է բանկային հաշվի պայմանագրով սահմանել սահ-մանափակումներ հաճախորդի դրամական միջոցները հաճախորդի հայեցողությամբ տնօրինելու իրավունքների նկատմամբ, սակայն այլ սահանափակումներ, քան ար-դեն նախատեսված են այդ պայմանագրով, Բանկն իրավունք չունի կատարել: Ինչ-պես նշված է ՀՀ քաղաքացիական օրենս-գըրքի 922 հոդվածում՝ Բանկին թույ-լատրվում է հաշվում եղած դրամական միջոցները դուրս գրել առանց հաճախորդի կարգադրության, եթե հաճախորդի և

Բանկի միջև կնքված պայմանագրով առկա է նման իրավունք: Ընդ որում՝ բանկն իրավունք ունի հաճախորդի հաշվից առանց նրա կարգադրության անակցեպտ գանձել գումարներ հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1առկա չէ հաճախորդի կոնկրետ կար-գադրություն,

2պայմանագրում նշված է բանկի` հաշվից դրամական միջոցներ դուրս

գրելու իրավունքը,

3հաշվում առկա են դրամական մի-ջոցներ: Հաշվում դրամական մի-

ջոցների առկայությունը ենթադրում է այնպիսի միջոցների առկայություն, որոնք հաշվետերը կամ նրա կողմից լիազոր-ված անձը կարող է հաշվից դուրս գրել կամ այլ կերպ տնօրինել առանց լրացուցիչ սահմանափակումների:

Page 19: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

վիճաՀարույց Հարցերի քննարկում

Page 20: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

20

Հաշտարարի գրասենյակը ֆինանսական համակարգի ամենամտահոգող խնդիրները լուծելու ճանապարհին կարևորում է ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկումները, նրանց կարծիքներն ու մոտեցումները։ Այդ հարցերն ավելի են կարևորվում, երբ դառնում են վեճերի ու լուրջ տարաձայնությունների պատճառ։ Ստորև ներկայացնում ենք մի քանի հարց ու պատասխան, որ հնարավորություն են տալիս պատկերացում կազմել կառույցների դիրքորոշման մասին։ Այս հարցադրումները նախապես ուղարկվել են ֆինանսական կազմակերպությունների մասնագետներին, և ստորև ամփոփված են նրանց դիրքորոշումները:

Հարց 1երաշխավորության դադարում գրավի դադարման դեպքում: Առկա է գրավով ապահովված վարկային պայմանագիր: Առ-կա է նաև երաշխավորության պայմանագիր: Բանկի (կամ վարկային կազմակերպության) և վարկառուի համաձայնությամբ գրավը՝ որպես ապահովման միջոց, դադարում է: Այս պարագայում Ձեր կարծիքով արդյոք Բանկը (կամ վարկային կազմակերպությունը) պարտավոր է ծանուցել երաշխավորին այդ մասին, կամ արդյոք դա նշանակում է, որ երաշխավորությունը դադարում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:

Այս մասին ոլորտի մասնագետները հայտնել են հետևյալ կարծիքները.

կարծիք 1ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 382-

րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Երաշխավորությունը դադարում է առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, իսկ պարտավորությունը և դրա ապահով-ման միջոց հանդիսացող գրավի իրավունքը միանգամայն տարբեր ինստիտուտներ են: Դեռ ավելին, երաշխավորության պայմանագիրը կնքելիս շատ դեպքերում, հնարավոր է, որ գրավի պայմանագիր կընք-ված չլինի կամ էլ Երաշխավորը տեղեկաց-ված չլինի այդ գրավի մասին:Միաժամանակ, ինչպես գրավը, այնպես էլ երաշխավորությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված են որպես առանձին ապահովման միջոցներ, որոնք իրենց հերթին կապված են իրենցով ապահովված պարտավորության, այլ ոչ թե միմյանց հետ:

կարծիք 2Ներկայացված պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նա-խատեսում, որ բանկը (կամ վարկային կազմակերպությունը) պարտավոր է ծանուցել երաշխավորին գրավի դադարման

մասին: Համապատասխանաբար, կարծում եմ, որ այդպիսի ծանուցում ուղարկելու պարտավորություն առկա չէ: Բացի այդ, այդպիսի ծանուցման ուղարկումը առարկայազուրկ կլինի, քանի որ այն որևէ իրավական հետևանք չի առաջացնի՝ ստորև բերված հիմնավորումներով:Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինչպես գրավը, այնպես էլ երաշխավորությունը

վիճաՀարույց Հարցեր

Վիճ

ահա

րույ

ց հ

արց

երի

քնն

արկ

ում

Page 21: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

21

պարտավորությունների կատարման ապա-հովման ինքնուրույն եղանակներ են:Ներկայացված պայմաններում ինչպես գրավով, այնպես էլ երաշխավորությամբ ապահովված է պարտապանի՝ վարկի գումարը վերադարձնելու և տոկոսներ վճարելու հիմնական պարտավորությունը:Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենս-գրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի՝ երաշխավորությունը դադարում է դրանով ապահովված պարտավորությունը դադա-րելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների:Քանի որ ներկայացված պայմաններում երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չի դադարել, ուստի քննարկման առարկա դարձնենք միայն առանց երաշխավորի համաձայնության պարտավորության փոփոխման հետևան-քով երաշխավորի համար պատաս-խանատվության մեծացման կամ այլ անբարենպաստ հետևանքների առաջաց-ման դեպքը:Քննարկվող իրավանորմի հիման վրա երաշխավորության դադարման համար պահանջվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝

1առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխվել է,

2պարտավորությունը փոփոխումը հան-գեցրել է երաշխավորի պատաս-

խանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների:Նախ և առաջ անհրաժեշտ է պարզել, թե «առանց երաշխավորի համաձայնության

պարտավորությունը փոփոխել» արտա-հայտությունում որ պարտավորության փոփոխումը նկատի ունի օրենսդիրը: Գտնում եմ, որ տվյալ դեպքում խոսքը հիմնական պարտավորության (վարկի գումարը վերադարձնելու և տոկոսներ վճարելու) մասին է, այն պարտավորության, որը ապահովվել է երաշխավորությամբ: Երաշխավորի համար էական նշանա-կություն ունի միայն երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը, որ վարկի գումարի չափը և/կամ տոկոսները չավելանան և այլն: Այդ մասին է վկայում նաև այն, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի՝ երաշխավորությունը դադարում է դրանով ապահովված պարտավորությունը դադարելու դեպքում: Փաստեմ, որ ներկայացված պայմաններում երաշխավորությամբ ապահովված պար-տավորությունը չի փոփոխվել:Բացի այդ, կարծում եմ, որ գրավի դադարումը չի հանգեցնում երաշխավորի համար պատասխանատվության մեծացման կամ այլ անբարենպաստ հետևանքների: Այսպես, ներկայացված պայմաններում բանկը (կամ

վարկային կազմակերպությունը) նույնիսկ գրավի առկայության դեպքում պարտավոր չէր, օրինակ, իր պահանջն ուղղել գրավա-տուին, հետո միայն երաշխավորին: Բանկը (կամ վարկային կազմակերպությունը) ի սկզբանե իր պահանջը կարող էր ուղղել ինչ-պես գրավատուին, այնպես էլ երաշխավորին: Համապատասխանաբար, երաշխավորը, ստորագրելով երաշխավորության պայ-մանագիրը, պարտավոր էր գիտակցել, որ իր տված երաշխավորությունը ոչնչով Վ

իճա

հարո

ւյց հ

արց

երի

քնն

արկ

ում

Page 22: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

22

կապված չէ գրավի հետ և պարտատերը կարող է, անտեսելով գրավի առկայությունը, իր պահանջն ուղղել երաշխավորին: Այսպիսով, գրավի դադարումը չի հանգեցնում երաշխավորի համար պա-տասխանատվության մեծացման կամ այլ անբարենպաստ հետևանքների, քանի որ նույն պատասխանատվությունը և հետևանքները նրա մոտ առկա էին նաև գրավի առկայության դեպքում:Ամփոփելով վերոգրյալը՝ պետք է փաստեմ, որ ներկայացված պայմաններում գրա-վի դադարումը չի կարող հանգեցնել երաշխավորության դադարման:

կարծիք 3Նշված խնդրում պետք է առանձնացնել երկու կարևոր հանգամանք՝ առաջին դեպքում եթե գրավով ապահովված պարտավորությունը դադարել է կատարմամբ, ապա Օրենսդիրը սահմանել է երաշխավորության պայմա-նագրի դադարման պարտադիր պայման /համաձայն ՀՀ քաղ. օրենսգրքի 382-րդ հոդված 1-ին մասի/: Ընդ որում նշված դեպքում, երաշխավորին տեղեկացնելու պարտավորությունը դրվել է ոչ թե ինչ որ մեկի /Բանկ, վարկային կազմակերպություն և այլն/, այլ հենց պարտապանի վրա /ՀՀ քաղ. Օրի 381-րդ հոդված/: Երկրորդ կարևոր հանգամանքը կապված է երաշխավորի օրինական շահերի պաշտ-պանության հետ: Խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ երաշխավորությունը դադարում է ի շահ երաշխավորի: Այն դադարում է, եթե երաշխավորության պայմանագիրը կնքելուց հետո, առանց երաշխավորի համաձայնության նրա համար անբարենպաստ փոփոխություն է կատար-վել հիմնական պարտավորությունում՝ աճել

է դրա գումարը, մեծացել կամ կրճատվել է հիմնական պարտավորության կատարման ժամկետը և այլն: Նշված դեպքում ևս երաշխավորությունը դադարում է առանց որևէ ծանուցման պայմանի: Այլ բան է եթե Բանկը կամ վարկային կազմակերպությունը ղեկավարվելով իրենց ներքին կանոնակարգերով /առկայության դեպքում/ կարող են գրավոր կամ բանա-վոր կարգով տեղեկացնել երաշխավորին պարտապանի պարտավորությունների կա-տարման կամ երաշխավորությամբ ստանձ-նած պարտավորությունների փոփոխման վերաբերյալ:

կարծիք 4Պահանջվող գումարի չափով վարկը տրամադրելու համար բանկը կարող է պահանջել և՛ գրավով, և՛ երաշխավորութ-յամբ ապահովված վարկային պայմանագիր: Վարկային պայմանագրի ժամկետի ըն-թացքում (օրինակ՝ կեսը և ավելին անցնե-լուց հետո) վարկի մնացորդի չափը փոքրանալիս բանկը, գնահատելով իր ռիսկերը, կարող է վարկառուի հետ համաձայնությամբ գրավը որպես

ապահովման միջոց դադարեցնել՝ վարկի մնացած գումարի համար բավարար ապահովման միջոց թողնելով միայն երաշխավորության պայմանագիրը: Այս դեպքում, կարծում եմ, որ բանկը պարտա-վոր չէ ծանուցել երաշխավորին այդ մասին, և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երաշխավորությունը չի դադարում, քանի որ քննարկվող դեպքում երաշխավորի պարտավորությունը չի փոխվում և չի Վ

իճա

հարո

ւյց հ

արց

երի

քնն

արկ

ում

Page 23: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

23

հանգեցնում նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների:

կարծիք 5Այս հարցին պատասխանելու համար կա-րևոր նշանակություն ունի այն հանգաման-քը, որ քաղաքացիական օրենսդրությունը պարտավորությունների ապահովման մի-ջոցների միջև փոխկապվածություն չի սահմանել; Այսպես, համաձայն ՀՀ քա-ղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի. «Պարտավորությունների կա-տարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով»:

Ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսդրութ-յան 3-րդ հոդվածով նախատեսված սկըզ-բունքներից և 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքի իրականացման սկզբունքից, օրենքը թույլատրում է միաժամանակ կիրառել պարտավորության ապահովման մի քանի միջոցներ, ընդ որում դրանց միջև փոխկապվածությունը հնարավոր է միայն պայմանագրային հիմունքներով, քաղաքացիական օրենս-դրությունը ապահովման միջոցների միջև

փոխկապվածություն չի նախատեսում:Ինչ վերաբերում է երաշխավորության դադարեցմանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում, ապա այստեղ խոսքը գնում է առանց երաշխավորի համաձայնութ-յան հիմնական պարտավորության փոփո-խությանը, իսկ գրավը հանդիսանում է լրացուցիչ-ակցեսոր պարտավորություն, հե-տևաբար գրավի դադարեցումը չի կարող հանգեցնել երաշխավորության դադարեցմանը: Ընդհանրապես գրավը ևս պարտատիրոջ համար հանդիսանում է իրավունք գրավադրված գույքի արժեքից առաջնային բավարարման տեսքով, հետևաբար պարտատերը լի-արժեք իրավասու է իր իրավունքները իր հայեցողությամբ իրագործելու, մի քանի ապահովման միջոցների առ-կայության դեպքում պահանջատերը իրա-վասու է պահանջ ներկայացնել որոշ պարտապանների նկատմամբ և ձեռնպահ մնալ որոշ պարտապանների նկատմամբ պահանջներ ներկայացնելուց: Ինչ վե-րաբերում է ՀՀ քաղաքացիական օրենս-գըրքի 380-րդ և 402-րդ հոդվածներով երաշխավորի իրավունքների հնարավոր

«ոտնահարմանը» /երբ պահանջատերը ըն-թացքում ազատում է գրավները, իսկ հետո հիմնական պարտավորությունը կատարած երաշխավորը մնում է «ձեռնունայն»/, ապա պահանջատիրոջ գործողություններով չի կարող ոտնահարվել երաշխավորի իրավունքները, քանի որ երաշխավորը երաշխավորել է հենց այն պարտապանին, որին կամեցել է, առանց ապահովման մյուս միջոցները հաշվի առնելու, նկատի ունենալու: Այլ է իրադրությունը, եթե Վ

իճա

հարո

ւյց հ

արց

երի

քնն

արկ

ում

Page 24: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

24

պարտավորության կողմերը գալիս են համաձայնության ապահովման միջոցների փոխկապվածության վերաբերյալ:

կարծիք 6Նշված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նախևառաջ անել հետևյալ հարցադրումը. արդյոք պարտավորության ապահովման միջոցը հանդիսանում է պարտավորության բաղկացուցիչ մաս, և արդյոք դրա փոփոխությունը կամ դադարումը հանգեցնում է պարտավո-րության փոփոխության: Այս հարցադրմանը միանշանակ կարելի է պատասխանել միայն երաշխիքի դեպքում, քանի որ միայն երաշխիքի պարագայում է սահմանված, որ այն ինքնուրույն է և անկախ է հիմնական պարտավորությունից (Հայաստանի Հանրա-պետության քաղաքացիական օրենսգրքի 385-րդ հոդված):Հիմնական պարտավորության ապահովման միջոցները, ըստ էության, լրացուցիչ պարտավորություններ են (ինչպես գրա-վի դեպքում դա հստակ սահմանված է (Հայաստանի Հանրապետության քաղա-քացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով): Դրանք չեն հանդիսանում հիմնական պարտավորության բաղկացուցիչ մասը և դրանց փոփոխությունը կամ դադարումը չի կարող դիտվել որպես հիմ-նական պարտավորության փոփոխություն:Նշված դեպքում, երբ վարկային պայմանագրի համաձայն բանկի (կամ վարկային կազմակերպության) հանդեպ վարկառուի ստանձնած պարտավորությունն ապահովված է ինչպես գրավով, այնպես էլ երաշխավորությամբ, կարծում ենք, որ գրավի դադարումը չի կարող միաժամա-նակ հանգեցնել նաև երաշխավորության

դադարմանը: Նշված դիրքորոշումը պայմանավորած է նրանով, որ և՛ գրավը, և՛ երաշխավորությունը առանձին-առանձին հանդիսանում են վարկառուի ստանձնած հիմնական պարտավորության ապահովման միջոցներ: Դրանցից որևէ մեկի դադարումը (հիմնական պարտավորության նույն ծավալով պահպանման դեպքում) չի կարող համարվել դրանցով ապահովված պարտավորության փոփոխում, ուստի և Հայաստանի Հանրապետության քա-ղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երաշխավորության դադարման հիմքը տվյալ իրավիճակում չի գործի:

կարծիք 7ՀՀ Քաղ. օր-ի 382 հոդվածի 1 կետը նշում է, որ երաշխավորությունը դադարում է դը-րանով ապահովված պարտավորության, տվյալ պարագայում վարկային պար-տավորության դադարելու, առանց ե-րաշխավորի համաձայնության պար-տավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար ավելի

անբարենպաստ հետևանքների: տվյալ պա-րագայում եթե գրավը դադարում է ապա երաշխավորությունը չի դադարում, քանի որ երաշխավորը համաձայն պայմանագրի համապարտ պատասխանատվություն է կրում վարկային պարտավորության չկա-տարման համար և տվյալ պարագայում վերջինս հանդիսանում է վարկային պարտավորության ապաովման միջոցը, որի փոփոխման դեպքում հնարավոր է երաշխաորության դադարում իսկ գրավի Վ

իճա

հարո

ւյց հ

արց

երի

քնն

արկ

ում

Page 25: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

25

դադարումը պատասխանատվության մե-ծացում տվյալ պարագայում չի դիտվի քանի որ երաշխավորությունը իրենցի ներ-կայացնում է գրավից առանձին պար-տավորության ապահոման միջոց, և երաշխավորն արդեն իսկ անկախ գրավի առկայությունից համապարտ պատասխանատվություն է կրում վարկառուի հետ միասին:

կարծիք 8Եթե բանկի և վարկառուի համաձայնութ-յամբ գրավը որպես ապահովման միջոց դադարում է, նշանակում է, որ գրավով ապահովված պարտավորությունը դադա-րել է, հետևաբար՝ երաշխավորությունը նույնպես պետք է դադարի: Եթե գրավը դադարել է, սակայն պարտավորությունը չի դադարել, նշանակում է, որ ստեղծ-վել է պայման երաշխավորի պատաս-խանատվության մեծացման համար, ինչը անբարենպաստ է երաշխավորի համար, հետևաբար երաշխավորությունը նույնպես պետք է համարել դադարած:

կարծիք 9Գրավի դադարմամբ պարտատերն օրեն-քով որևէ պարտավորություն չունի այդ մասին երաշխավորին ծանուցելու: Իսկ երաշխավորության պայմանագիրը գրավի դադարման դեպքում լուծված համարելու որևէ իրավական հիմք չի ստեղծվում: Դա հիմնավորվում է հետևյալով.

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 368 հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով, տու-ժանքով, պարտապանի գույքի պահումով,

երաշխավորությամբ, երաշխիքով, նախա-վճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 226 հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատա-րելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դըր-ված գույքի արժեքից բավարարում ստանա-լու նախապատվության իրավունք ունի: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 375 հոդ-վածի 1-ին մասով սահմանված է, որ երաշխավորը, երաշխավորության պայ-մանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորութ-յունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 377 հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկա-տարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը

պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նա-խատեսված չէ օրենքով կամ երաշ-խավորության պայմանագրով:ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձե-

Վիճ

ահա

րույ

ց հ

արց

երի

քնն

արկ

ում

Page 26: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

26

լու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորութ-յունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշ-խավորության պայմանագրով:ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչ պես բոլոր պար-տապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 382 հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ երաշխավորությունը դադարում է դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխա-վորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների.

Հիմք ընդունելով մեջբերված նորմերը, կա-րող ենք հստակ հանգել այն եզրակացության, որ.

1Գրավի արժեքից բավարարում ստանալը դա պարտատիրոջ իրավունքն է և ոչ թե

պարտականությունը:

2Գրավի իրավունքը դադարելով հիմնա-կան պարտավորությունը չի դադարում:

3Երաշխավորը հիմնական պարտապանի հետ միասին կրում է համապարտ

պարտավորություն (եթե սուբսիդիար պարտավորություն նախատեսված չէ),

անկախ այն փաստից պարտավորությունն այլ գրավով, երաշխիքով կամ ե-րաշխավորությամբ ապահովված է, թե ոչ:

4Երաշխավորության պայմանագրի կընք-ման ժամանակ երաշխավորը պար-

տավորությունը ստանձնում է հիմնական պարտապանի համար սահմանված հավասար պայմաններով:

5Երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն

ծավալով, ինչ պարտապանը, անկախ երաշխավորների քանակից:

6Պարտատիրոջ կողմից գրավի ար-ժեքից բավարարում ստանալու իրա-

վունքից հրաժարվելը (կամ գրավի առարկան ոչնչանալու դեպքում) հիմնա-կան պարտապանի և երաշխավորի ստանձնած պարտավորությունը փո-փոխության չի ենթարկվում և դա չի կարող հանգեցնել երաշխավորի պա-տասխանատվության մեծացմանը, քան որ անկախ այլ ապահովության առկայության կամ դրա բացակայության, թե հիմնական պարտատերը, թե երաշխավորը պար-տատիրոջ առջև շարունակում են կրել պարտավորություն նույն ծավալով և նույն պայմաններով:

7Եթե երաշխավորության պարտավո-րությունում որևէ փոփոխություն տեղի չի

ունենում, ապա երաշխավորին ծանուցելու անհրաժեշտություն չի առաջանում:

Վիճ

ահա

րույ

ց հ

արց

երի

քնն

արկ

ում

Page 27: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

27

Կրեդիտավորման մասին օրենքի խախտում պարբերական քաղվածքները չտրամադրե-լու կամ ժամանակին չտրամադրելու դեպ-քում: Խնդրում եմ հայտնել Ձեր դիրքորոշումը հետևյալի վերաբերյալ. արդյո՞ք «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն խախտում է համարվում այն, երբ վարկային քաղ-վածքները տրամադրվում են պայմանագրով սահմանված քաղվածքի տրամադրման ժամկետի խախտմամբ, և արդյո՞ք դա բավարար հիմք է հօգուտ սպառողի երեք հարյուր հազար դրամ բռնագանձելու համար:Արդյ՞ք մի քանի ամիս շարունակ քաղվածքի չտրամադրումը համարվում է օրենքով սահմանված մեկ, թե՝ մի քանի խախտում, այլ կերպ ասած՝ հօգուտ սպառողի ենթակա է բռնագանձման մեկ 300,000 ՀՀ դրամ, թե մի քանի՝ յուրաքանչյուր ամսվա համար:

Այս մասին ոլորտի մասնագետները հայտնել են հետևյալ կարծիքները.

կարծիք 1ցավոք, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը այս հարցում որևէ հստակություն չի պարունակում: Այնուամենայնիվ, հոդ-վածի՝ գոյություն ունեցող տեքստի մեկ-նաբանությունից կարելի է եզրակացնել, որ խոսքը գնում է ոչ թե յուրաքանչյուր դեպ-քի, այլ յուրաքանչյուր իրավունքի խախտման մասին: Մասնավորապես, 20-րդ հոդվածը սահմանում է.«Այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է սպառողի՝ սույն օրենքով սահմանված որևէ իրավունք, ապա սպա-ռողն իրավունք ունի ...»:

Մյուս կողմից, իրավունք ասելով, կարելի հասկանալ, օրինակ, որ հաճախորդն իրա-վունք ուներ իր քաղվածքը ստանալու ապրիլ ամսին /1 իրավունք/, մայիս ամսին /2 իրավունք/ և այլն, որը, սակայն, գտնում ենք, որ չի բխում օրենքի ենթատեքստից և, առավել ևս, չի կարող համարվել համարժեք և տրամաբանական պատասխանատվու-թյան միջոց, քանի որ շատ դեպքերում խոս-քը կարող է գնալ, օրինակ, 100,000 ՀՀ դրամ վարկի մասին, որի պարագայում, օրինակ, 3 ամիս քաղվածք չտրամադրելը կարող է առաջացնել ոչ համարժեք 900,000 ՀՀ դը-րամի տուգանք:Գտնում ենք, որ հոդվածի նշված մեկ-նաբանությունը պետք է մեկնաբանել, որպես իրավունքի յուրաքանչյուր տեսակի խախտման համար նախատեսված պա-տասխանատվություն, այլ ոչ թե միևնույն իրավունքի տեսակի յուրաքանչյուր խախտման դեպքի համար նախատեսված պատասխանատվություն:Ի վերջո, հետագա տարակարծություններից և դատական քաշքշուկներից խուսափելու համար, ճիշտ կլիներ, որպեսզի Օրենքի հիշյալ հոդվածը փոփոխվեր՝ նախատեսելով,

օրինակ, առավելագույնը 100,000 ՀՀ դրամի տուգանք, այն էլ տարբեր տեսակի իրավունքների խախտման համար:

կարծիք 2Համաձայն «Սպառողական կրեդիտավոր-ման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի՝ կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբե-րականությամբ, բայց ոչ պակաս, քան Վ

իճա

հարո

ւյց հ

արց

երի

քնն

արկ

ում

Հարց 2

Page 28: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

28

երեսնօրյա պարբերականությամբ, սպա-ռողին ներկայացնել կրեդիտավորման պայ-մանագրից բխող սպառողի պարտա-վորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գը-րավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորություն-ները չկատարելու կամ ոչ պատշաճ կատա-րելու համար կրեդիտավորողի կող-մից կիրառվող կամ կիրառված պա-

տասխանատվության միջոցների (տուժան-քի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպք-երի:Համաձայն «Սպառողական կրեդիտավոր-ման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ այն դեպքում, երբ կրեդիտավո-րողի կողմից խախտվել է սպառողի՝ սույն օրենքով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի ան-միջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի

իրավունքների խախտման փաստը հաս-տատվելու դեպքում դատարանի վճռով կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի բռնագանձ-վում է 300 000 դրամ: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված սպառողի իրա-վունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:Վերլուծելով վկայակոչված իրավական նորմերը՝ կարծում եմ, որ.

1վարկային քաղվածքի տրամադրումը պայմանագրով սահմանված քաղվածքի

տրամադրման ժամկետի խախտմամբ բավարար հիմք է հօգուտ սպառողի 300.000 ՀՀ դրամ բռնագանձելու համար, քանի որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ կրեդիտավորողը պարտավոր է կրեդի-տավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ ներկայացնել քաղ-վածքը, իսկ այդ ժամկետում դրա չներկայացումը կրեդիտավորողի ծառա-յություններից օգտվող սպառողի իրավունքների խախտում է:

2մի քանի ամիս շարունակ քաղվածքի չտրամադրումը պետք է համարել մեկ

խախտում՝ հաշվի առնելով այն հանգա-մանքը, որ այն տևող խախտում է: Բացի այդ, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մա-սով հստակ խոսվում է սպառողի իրավունքների խախտման փաստը հաս-տատվելու դեպքում դատարանի վճռով կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի 300 000 դրամ Վ

իճա

հարո

ւյց հ

արց

երի

քնն

արկ

ում

Page 29: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

29

սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում: Բացի այդ այն դեպքերում, երբ մեկ կրեդիտը տրամադրվում է մեկից ավելի անձանց, ընկերությունը քաղվածքի մեկական օրի-նակ տրամադրում է յուրաքանչյուր սպա-ռողի:Սա փաստացի հիմք է հանդիսանում յուրաքանչյուր խախտում դիտարկել որպես առանձին խախտում, պատշաճ ապացուցել և հասնել դրա համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների իրա-կանացմանը:

կարծիք 4Համաձայն Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի 20 հոդվածի̀ այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է սպառողի՝ սույն օրենքով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝

առևտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի իրա-վունքների խախտման փաստը հաստատ-վելու դեպքում դատարանի վճռով կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի բռնագանձվում է 300 000 դրամ: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված սպառողի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող

բռնագանձվելու վերաբերյալ: Այսինքն, նըշ-ված գումարը նշված չափով (ոչ ավել) են-թակա է բռնագանձման ժամանակի որևէ կոնկրետ պահի իրավասու մարմինների կողմից կոնկրետ կրեդիտավորողի կողմից կոնկրետ սպառողի իրավունքների խախտ-ման փաստ կամ փաստեր արձանագրվելու դեպքում՝ անկախ խախտումների որակա-կան և քանակական ցուցանիշներից:

կարծիք 3Քանի որ կրեդիտավորողը օրենքով սահմանված կարգով պայմանագրի հիման վրա պարտավորություն է ստանձնում քաղվածքների տրամադրումը և դրա չտրամադրումը առաջացնում է որոշակի բացասական հետևանքներ, հետևաբար այդ փաստը պետք է պատշաճ ձևով ապացուցել և հիմնվելով Օրենքի վրա իրականացնել իրենց իրավունքների պաշպանությունը:Կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է սպառողի՝ սույն օրենքով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի բռնագանձվում է 300 000 դրամ: Համաձայն Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի սույն օրենքի կիրառման նպատակով Վ

իճա

հարո

ւյց հ

արց

երի

քնն

արկ

ում

Page 30: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

30

դրույթ:Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`

1ֆիզիկական և իրավաբանական ան-ձանց իրավունքներն իրականացնելու և

պաշտպանելու պայմանները և կարգը.

2ֆիզիկական և իրավաբանական ան-ձանց իրավունքների և ազատութ-

յունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չա-փերը, պատասխանատվության ենթար-կելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճար-վող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի՝ նույն կամ այլ իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հստակ և ուղղակի: Արգելվում է կատարել անորոշ հղումներ: Մասնավորապես միևնույն ակտի այլ մասերին հղումներ կատարելիս չեն կարող առանձին կիրառվել «վերոհիշյալ», «վերոգրյալ», «նախկինում նշված», «նման», «սրանով», «նշված», «սույնում», «սույնով» բառերը:Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով: Պարտականությունների կատարման կար-

գը, պայմանները և ծավալը որոշում են օրենքով, իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով:Անձինք կարող են ենթարկվել պա-տասխանատվության միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և չափով:Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի՝ Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշա-նակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկ-նաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:Վերոնշյալ նորմերից կարելի է եզրակաց-նել, որ պատասխանատվություն սահմա-նող նորմում նույն իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հստակ և ուղղակի, արգելվում է կատարել անորոշ հղումներ, ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահման-ված չեն օրենքով, իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տա-

ռացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները, իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի 20 հոդվածը նախատեսում է պատասխանատվությունը այն դեպքում, երբ խախտվել է սպառողի՝ սույն օրենքով սահմանված որևէ իրավունք:20-րդ հոդվածը կիրառելու համար անհրաժեշտ է, որ խախտվեն Սպա-Վ

իճա

հարո

ւյց հ

արց

երի

քնն

արկ

ում

Page 31: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

31

մեկ անգամ անկախ այդ խախտումների քանակից:

կարծիք 5Սպառողին կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պար-բերականությամբ վարկային քաղվածքի տրամադրումը «Սպառողական կրե-դիտավորման մասին» Հայաստանի Հան-րապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածով սահմանված պարտադիր պահանջ է: Այսինքն՝ համաձայն վերոնշյալ դրույթի՝ կրեդիտավորողի պարտավորութ-յան ծավալի մեջ մտնում է ոչ միայն սպառո-ղին վարկային քաղվածքի տրամադրումը, այլև դրա տրամադրումը պայմանագրով սահմանված պարբերականությամբ: Օրենքի 17-րդ հոդվածի տառացի մեկնաբանման պարագայում կարելի է փաստել, որ սպառողին վարկային քաղվածքի տրա-մադրումը պայմանագրով սահմանված ժամկետի խախտմամբ բավարար հիմք է կրեդիտավորողի նկատմամբ Օրեն-քի 20-րդ հոդվածով սահմանված պատաս-խանատվությունը կիրառելու համար:

Սակայն միաժամանակ կարծում ենք, որ այդ նույն խախտումն իրականացնելը մի քանի ամիս շարունակ կարող է դիտվել որպես մեկ խախտում և կարող է հանգեցնել հօգուտ սպառողի 300 000 դրամի բռնագանձման միայն մեկ անգամ:

կարծիք 6Ընդհանրապես օրենքի այս նորմը Բանկերի համար շատ խիստ է սահմանած: Նույնիսկ որոշ խախտումների համար

ռողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով սահմանված սպառողի որևէ իրավունք: Այսինքն՝ սպառողի իրավունքը պետք է հստակ և ուղղակի օրենքով սահմանված լինի, որպեսզի 20-րդ հոդվա-ծով պատասխանատվության միջոցը կի-րառվի: Սպառողի իրավունքները ուղղակի, հստակ, տառացի սահմանված են Սպա-ռողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի 9-12 հոդվածներում, որոնցից և ոչ մեկում չի պարունակվում պարտադիր ներկայացման տեղեկատվության տրա-մադրման ժամկետների ուշացման դեպ-քում սպառողի իրավունքի խախտման մասին: Հետևաբար եթե Բանկը վարկային քաղվածքը տրամադրում է ուշացումով, ապա դրա համար չի կարող կիրառվել պատասխանատվության միջոց 300.000 դրամի չափով: Ինչ վերաբերում է մի քանի ամիս տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում ամեն դեպքի համար առանձին տուգանքի կիրառմանը, ապա պետք է հաշվի առնել սույն օրենքի նպատակը, քաղաքացիական շրջանա-ռությունում սպառողի և Բանկի շահերի փոխհարաբերակցությունը, այսպես, եթե սպառողին Բանկը տրամադրել է 100.000 դրամ վարկ, ընդհանրապես չի տրամադրել վարկային քաղվածքներ ասենք 5 ամիս շարունակ, ապա յուրաքանչյուր ամսվա համար 300.000 ՀՀ դրամի տուգանքի պահանջի ներկայացումը սպառողի կողմից և դրա կիրառումը դատարանի կողմից ոչ միայն ողջամիտ չէ, այլև կարող է խոսք գնալ սպառողի կողմից իր իրավունքների չարաշահման մասին/ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդված/: Հետևաբար, կարծում եմ, որ տուգանքը կարող է Բանկից պահանջվել մեկ տեսակի խախտման համար Վ

իճա

հարո

ւյց հ

արց

երի

քնն

արկ

ում

Page 32: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

Կենտրոնական Բանկը Բանկերին տու-գանում է աճման սկզբունքով մեկ տարվա ընթացքում խախտում կատարելու համար: Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի համաձայն 300000 ՀՀ դրամի բռնագանձումը պետք է առաջանա այն դեպքում երբ առաջացել է հաստատվել է Հաճախորդի իրավունքի խախտում, մասնավորապես եթե բան-կի պարտավորության չկատարման հետե-վանքով խախտվել է վերջինիս իրավունքը:

կարծիք 7Վարկային քաղվածքների տրամադրման ձևը կողմերը պետք է սահմանած լինեն կրեդիտավորման պայմանագրով և եթե խախտվում է սահմանված պայմանավորվածությունն, ապա մեղավորը պետք է կրի պատասխանատվություն, այն է՝ սահմանված կարգով ընդունված որոշ-ման հիման վրա պետք է 300.000 դրամը գանձվի հօգուտ սպառողի:Ինչ վերաբերվում է մի քանի ամիս քաղվածքի չտրամադրման հարցին, ապա այս դեպքում անհրաժեշտ է լինել ուշադիր, քանի որ առկա է ռիսկ, ի վնաս բանկի, կողմերի աշխատակիցների չարամիտ համաձայնության գալու հարցում: Բոլոր դեպքերում, եթե քաղվածքի չտրամադրելը բանկի մեղքով է կատարվել, ապա պետք է բանկը տուգանքը վճարի մեկ անգամ, այսինքն՝ 300.000 ՀՀ դրամ:Մեկից ավել տուգանքը չի կարելի կիրառել քանի, որ քաղվածքի ստանալու մեջ շահագրգռված է նաև սպառողը և առաջին անգամ քաղվածքը չստանալու դեպքում հաճախորդը պետք է դիմի բանկին, այլ ոչ թե սպասի և ավելացնի բանկի վնասները:

Վիճ

ահա

րույ

ց հ

արց

երի

քնն

արկ

ում

Page 33: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

33

Վիճ

ահա

րույ

ց հ

արց

երի

քնն

արկ

ում

ապահովագրության պայմանագրով սահ-մանված ժամկետների վերաբերյալ: Ապահովագրության պայմանագրով սահ-մանված է պայմանագրի գործողության ժամկետ՝ 01.01.2013-.01.01.2014: Միաժամանակ սահմանված է, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրավճարի վճարման դեպքում՝ 10 օրյա ժամկետում, և պայմանագիրը գործում է ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի: Եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել 05.01.2014թ.-ին (պայմա-նով, որ ապահովագրավճարը վճարվել էր 07.01.2013թ.-ին), արդյոք այն ենթակա է հատուցման: Խնդրում ենք հայտնել Ձեր դիրքորոշումն այս կապակցությամբ:

Այս մասին ոլորտի մասնագետները հայտնել են հետևյալ կարծիքները.

կարծիք 1Գտնում եմ, որ այս հարցում մեկնաբանութ-յունը միանշանակ է, քանի որ հնարավոր է, որ ապահովագրավճարը չվճարվեր ընդհ-անրապես, որի դեպքում, պարզ է, որ պոլիսն ուժի մեջ չէր մտնի: Հետևաբար՝ եթե պոլիսով հստակ սահմանված է, որ այն ուժի մեջ է մտնում ապահովագրավճարի վճարման դեպքում, տրամաբանորեն հետևում է, որ այն ուժի մեջ է մտնում ապահովագրավճարի վճարման պահից, հետևաբար՝ մինչ այդ տեղի ունեցած ապահովագրական պատահարի համար Ապահովագրական ընկերությունը հատուցման պարտավորություն չի կրում:

կարծիք 2Ներկայացված իրավիճակում, ըստ էության, պայմանագրում առկա է ներքին հակասություն. սահմանված են պայմանա-

գրի գործողություն երկու ժամկետներ, որոնք հակասում են միմյանց: Ավելին, ապահովագրավճարի վճարման դեպքում՝ 10 օրյա ժամկետում, պայմանագիրն ուժի մեջ մտնելու մասին դրույթը հստակ չէ, քանի որ հասկանալի չէ, թե նշված 10 օրյա ժամկետի որ պահին է պայմանագիրն ուժի մեջ մտնում և, համապատասխանաբար, ավարտվում:Կարծում եմ, որ ապահովագրության պայ-մանագրի՝ 01.01.2013-01.01.2014թթ գոր-ծողության ժամկետը ներկայացվածպայմանագրի պայմաններում, երբ ապահովագրավճարի վճարումը պար-տադիր պայման չէ (քանի որ պայմանագրի մեկ այլ պայմանով այն կարող է չվճարվել և պայմանագիրը ուժի մեջ չի մտնի), անվավեր պայման է, քանի որ այն հակասում է ապահովագրության պայմանագրի հասկացությանը: Այսպես, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի՝ ապահովագրողը ապահովագրավճարի դիմաց է պար-տավորվում հատուցում վճարել: Իսկ քննարկվող պայմաններում ապահովադիրը որևէ ապահովագրավճար պարտավոր չէ

չվճարել:Նկատի ունենալով վերոգրյալը, համոզված լինելով նաև, որ ապահովագրողների կողմից թույլ տված նման «սխալներով» պայմանագրերը պետք է մեկնաբանվեն սպառողների օգտին, կարծում եմ, որ պայմանագիրը պետք է համարվի գործող 08.01.2013թ-ից մինչև 18.01.2014թ-ը: Համապատասխանաբար, բոլոր դեպքերում, ապահովագրողը պարտավոր կլինի հատուցում վճարել 05.01.2014թ. տեղի

Հարց 3

Page 34: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

34

Վիճ

ահա

րույ

ց հ

արց

երի

քնն

արկ

ում

ունեցած ապահովագրական պատահարի համար:

կարծիք 3Օրենսդիրը ժամկետները որոշելու համար սահմանում է որոշակի պայմաններ /ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 326-րդ, 327-րդ, 330-րդ հոդվածներ/, որոնք պարտադիր են գործարքի բոլոր մասնակիցների համար: Կոնկրետ տվյալ դեպքում, եթե նախատեսված է, որ պայմանագրի գործողության ժամկետը 01.01.2013թ.-01.01.2014թ.-ն է և որ այն սկսելու է գործել տասնօրյա ժամկետում վճարելու պահից, հետևաբար պայմանը կատարելու դեպքում է, որ պայմանագիրը ուժի մեջ է մտնում անկախ այն փաստից, թե երբ է վճարումը կատարվել 5-րդ, 6-րդ թե 10-րդ օրը, իսկ չկատարելու դեպքում այն կհամարվի լուծված և հետագայում շարունակություն չի ունենա: Իսկ եթե վճարումը պատշաճ կատարվում է և պայմանագիրը սկսում է գործել, ապա այն գործում է մինչև 01.01.2014թ.-ը:Ինչ վերաբերում է հատուցում տալու կամ չտալու փաստին, ապա այս դեպքում կարծում եմ հատուցման տրամադրումը պետք է մերժել:

կարծիք 4Պայմանագրով սահմանված պայմանագրի գործողության ժամկետը և պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված պայմանն իրար հակասում են, որը ապահովագրական ընկերության մեղքն է, պայմանագրում սխալ, իրարամերժ պայմաններ սահմանելու համար և պայմանագրով սահմանված այն կետի հի-ման վրա, որ «պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրավճարի վճարման

դեպքում՝ 10 օրյա ժամկետում, և պայ-մանագիրը գործում է ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի» և քանի որ ապա-հովագրավճարը վճարվել է 07.01.2013թ.-ին և ապահովագրական պատահարը տեղի ունեցել 05.01.2014թ.-ին, կարելի է ասել, որ տվյալ դեպքը ենթակա է հատուցման:

կարծիք 5Պետք է պայմանագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ կոնկրետ ամսաթիվ ու ժամ սահմանել: Եթե պայմանագիրն ուժի մեջ է մտել 07.01.2013թ-ին և գործում է մեկ տարի՝ մինչև 07.01.2014թ., ուստի 05.01.2014թ-ին տեղի ունեցած պատահարի հետևանքով պատճառված վնասները ենթակա են հատուցման:

կարծիք 6Կարծում եմ, որ 3-րդ հարցում նկարագրված դեպքը կարգավորվում է ՀՀ քաղաքացիա-կան օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մա-սով և 1013-րդ հոդվածով:Այսպես, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի՝ Գործարքը համարվում է հետաձգող

պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների և պարտականությունների ծագումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականա-նա, թե՝ ոչ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1013-րդ հոդվածի համաձայն՝ Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրով կարող է նախատեսվել, որ ապահովագրության

Page 35: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

35

Վիճ

ահա

րույ

ց հ

արց

երի

քնն

արկ

ում

պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովադրի կողմից ապահովագրավը-ճարն ամբողջությամբ կամ պայմանագրով նախատեսված չափով վճարելու պահից: Ապահովագրության պայմանագիրը տա-րածվում է ապահովագրության պայմանա-գրի գործողության ժամկետում տեղի ունեցած ապահովագրական դեպքերի վրա:Հաշվի առնելով վերոնշյալ հոդվածները և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1010-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 8-րդ և 10-րդ մասերի իրավակարգավորումները, միանշանակ գտնում եմ, որ ապահովագրության գումարը ենթակա է հատուցման, քանի որ հաճախորդը ապահովագրավճարը վճարել է կնքված ապահովագրության պայմանագրով նախատեսված ժամկետներում, խախտում թույլ չի տվել, իսկ ապահովագրության պայմանագիրը տարածվում է պայմանագրի գործողության ժամկետում 01.01.2013-01.01.2014թթ. տեղի ունեցած ապա-հովագրական դեպքերի վրա:

կարծիք 7Համաձայն նկարագրված իրավիճակի՝ ապահովագրության պայմանագրով սահ-մանված է երկու գործողության ժամկետ, որոնք իրարից էապես տարբերվում են: Մի դեպքում ստացվում է, որ ապահովագրութ-յան պայմանագրի ժամկետի սկիզբը և ավարտը սահմանված է 01.01.2013- 01.01.2014թթ, իսկ մյուս դեպքում ապահովագրության պայմանագրի գոր-ծողության սկիզբը` վճարումից հետո կարող է լինել 10 օրվա ընթացքում ցանկացած օր և կգործի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տա-րի: Այստեղ առկա է իրավական ձևակերպ-ման խնդիր և անհրաժեշտ է ապահովագրության պայմանագրում սահ-

մանել միայն մեկ գործողության ժամկետ:

կարծիք 8ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1013 հոդվածի համաձայն՝ Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով: Պայմանագրով կարող է նախատեսվել, որ ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովադրի կողմից ապահովագրավը-ճարն ամբողջությամբ կամ պայմանագրով նախատեսված չափով վճարելու պահից:Մեզ ներկայացված ապահովագրության պայմանագրով այլ բան է նախատեսվում, քանի որ մի դեպքում այն ուժի մեջ է մտնում 01.01.2013թ., իսկ մյուս դեպքում ապահովագրավճարը վճարելուց հետո 10 օրյա ժամկետում և գործում է ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի: Ապահովադրի կողմից ապահովագրավճարը վճարվել է 07.01.2013թ-ին, իսկ պատահարը տեղի է ունեցել 05.01.2014թ-ին, այսինքն, պատահարի օրվա դրությամբ այսպես, թե այնպես ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է եղել, ուստի այն ենթակա է հատուցման:

կարծիք 9Հարկ ենք համարում նշել, որ «ապահովագրության պայմանագրում Ապա-հովադրի կողմից պայմանագրով սահման-ված ապահովագրավճարը վճարելու դեպ-քում» պայմանագրի 10-օրյա ժամկետում ուժի մեջ մտնելը սխալ է, քանի որ պարզ չէ, թե 10-օրյա ժամկետի կոնկրետ որ օրն է այն ուժի մեջ մտնում: Ավելի նպատակահարմար կլինի հստակ սահմանել ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելու օրը, այլ ոչ

Page 36: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

Վիճ

ահա

րույ

ց հ

արց

երի

քնն

արկ

ում

թե թողնել այն ինչ-որ մեկի հայեցողությանը, թե 10 օրերից որ օրն է պայմանագրով ուժի մեջ մտած:

կարծիք 10Բոլոր դեպքերում պայմանագրում պետք է նշվի ժամկետ, եթե նշված է պայմանագիրն ուժի մեջ մտնելը ապահովագրավճարի վճարումով, ապա պետք է նշվի նաև վճարման պահից, թե վճարման պահից 10-րդ օրվանից: Ձեր կողմից նշված դեպքում գրված է ընդհանուր ժամկետ և հարցը վիճահարույց է քանի որ չկա կոնկրետ օր: տվյալ դեպքում պետք է մեկնաբանել հօգուտ ապահովագրված անձի` 10 օրյա ժամկետում ցանկացած օր, և տվյալ դեպքում պետք է հատուցվի:

կարծիք 11Եթե ապահովագրական պայմանագրում նշված է այնպես, ինչպես հարցադրման մեջ, այն է՝ ապահովագրական պայմանագիրը ուժի մեջ է մտնում վճարը կատարելուց հետո 10 օրյա ժամկետում , ապա այդ պայմանագիրը անվավեր պայմանագիր է, քանի որ վճարման փաստը պայմանագիրը իրավական ուժ ստանալու պայման է, և այն ուժի մեջ է համարվում վճարման պահից :Վերոնշված պայմանով կնքված պայ-մանագիրը անվավեր է, քանի որ կնքվել է հաճախորդի իրավունքների հակ առակ:Ապահովագրական դեպքը ապահովա-գրական պայմանագրով կարող է փոխ-հատուցվել միայն այն դեպքում, եթե ապահովագրական դեպքը տեղի է ունեցել ապահովագրական վճարը կատարելուց հետո:

Page 37: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

Հեղինակային վերլուծական Հոդված

Page 38: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

38

Արդյո՞ք վեճեր լուծող այլընտրանքային մարմնի/օմբուդսմենի միջոցով վեճ լուծե-

լը պարտադիր է թեկուզ կողմերից մեկի համար, թե՝ ոչ:

Արդյո՞ք վեճեր լուծող այլընտրանքային մարմինը/օմբուդսմենն իրավասու է կա-

յացնել պարտադիր որոշումներ, թե՝ ոչ:

Աարդյո՞ք որոշում կայացնողն անկախ է, թե՝ ոչ (կա՞ն բավարար երաշխիքներ նրա

անկախության համար, թե՝ ոչ):

Ի՞ նչ ընթացակարգով է վեճեր լուծող այլընտրանքային մարմինը/օմբուդսմենը

քննություն իրականացնում եւ որոշումներ կայացնում,

Ի՞ նչ աստիճանով են դրանք վերահսկվում դատարանների կողմից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մի շարք գործերով կայացված վճիռների ուսումնասիրությունը հանգեցնում է նրան, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը եւ դրա գործունեության սկզբունքներն ու վեճերի լուծման ընթացակարգը, վերոնշյալ հարցերի համալիր ուսումնասիրության եւ համադրման արդյունքում, ամբողջությամբ համապատասխանում են Դատարանի

կողմից սահմանված չափանիշներին:Դատարանն առաջին հերթին ընդգծում է, որ նշված խնդրի վերաբերյալ անհրաժեշտ է պարզել` արդյ՞ոք վեճը քննող և լուծող մարմինը` անկախ ներպետական օրենս-դրության մեջ նրա անվանումից, ՄԻԵԿ 6-րդ հոդվածի իմաստով համարվում է «տրիբունալ», թե՝ ոչ: 6-րդ հոդվածի իմաս-տով վեճ լուծող մարմինը տրիբունալ համարելու համար անհրաժեշտ է պարզել`

Մարդու իրավունքների եվրոպական դատա-րանի (այսուհետ` նաեւ Դատարան կամ ՄԻԵԴ) գործերի քննության պրակտիկան փաստում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաեւ Կոնվենցիա կամ ՄԻԵԿ) արդար դատաքննությանը վերաբերող 6-րդ հոդ-վածը տարածվում է նաեւ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, այդ թվում` օմբուդսմենների վրա, եթե դրանք առնվազն կողմերից մեկի համար պարտադիր կատարման որոշում կայացնելու իրավունք ունեն, եւ ամրագրված է կողմերից թեկուզ եւ մեկի պարտականությունը` վեճը լուծել տվյալ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմի միջոցով: Մասնավորապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք: ՄԻԵԴ-ի կողմից կայացված մի շարք վճիռներից ակնհայտ է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդ-վածը, այսինքն՝ անձի/կազմակերպության արդար դատաքննության իրավունքը չի խախտվում, եթե գործը քննվում է այնպիսի մարմնի կողմից (անկախ դրա անվանումից` դատարան, արբիտրաժ կամ վեճեր լուծող այլընտրանքային այլ մարմին), որը համապատասխանում է Դատարանի կողմից սահմանված չափանիշներին: Ըստ այդմ, որպեսզի Կոնվենցիայի 6-րդ հոդվածը տարածվի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմի/հաշտարարի վրա, անհրաժեշտ է պարզել`

Հեղինակային Հոդված

Հեղ

ինա

կայի

ն հո

դվ

ած

Page 39: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

39

պարտադիր չէ, որ դրա հետ կապված բոլոր հարցերը կարգավորվեն առաջնային օրենսդրությամբ, բավարար է միայն, որ օրենսդրի կողմից սահմանվի այդ մարմնի կազմակերպաիրավական կարգավիճակը: Միեւնույն ժամանակ անթույլատրելի է, որ վեճը լուծող անձի դերը եւ իրավական կարգավիճակը կարգավորվի միայն սովորույթի ուժով5 :Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.2008թ. ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի հիման վրա` ֆիզիկական անձ սպառողների եւ ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորվող ֆինանսական կազմա-կերպությունների միջեւ ծագած գույքային վեճերի արագ, անվճար եւ մասնագիտական քննություն իրականացնելու, ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանության եւ ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակով:«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաեւ Օրենք) համաձայն` հաճախորդն իրավունք ունի

դիմելու Ֆինանսական հաշտարարին՝ ան-կախ այն հանգամանքից, թե նման իրավունք հաճախորդի եւ Կազմակերպության միջեւ կնքված պայմանագրով նախատեսված է, թե ոչ: Ֆինանսական համակարգի հաշ-տարարին դիմելու հաճախորդի իրավունքը

1արդյո՞ք տվյալ մարմինը ստեղծված է օրենքի ուժով,

2արդյո՞ք տվյալ մարմինը «անկախ» եւ «անկողմնակալ» «տրիբունալ» է,

3արդյո՞ք այն իրականացվող ընթացա-կարգերի իմաստով1 «արդար» քննություն

է կատարում:

1տրիբունալը բնութագրվում է որպես ըստ էության դատական գործառույթ

իրականացնող մարմին, եւ իր իրավասութ-յան ներքո գտնվող հարցերը լուծելիս ղեկավարվում է օրենքի գերակայությամբ եւ սահմանված ընթացակարգային կանոն-ներով2: Ընդ որում` պարտադիր չէ, որ այդ մարմինը լինի դատական համակարգի մի մասը, եւ այն հանգամանքը, որ բացի դատականից այն նաեւ այլ գործառույթներ ունի, չի բացառում նշված հոդվածի իմաս-տով նրա՝ տրիբունալ համարվելը3: «Օրենքի ուժով ստեղծված» եզրույթը կոչված է ապահովել, որ դատական գործառույթ իրականացնող այդ մարմինը կախված չլինի գործադրի կամքից, այլ ստեղծվի եւ գործունեությունը կարգավորվի խորհըր-դարանի կողմից ընդունված օրենքով: Բացի այդ, ինչպես նշվում է Ettl v. Ausria գործով, այդ մարմնի անդամները պարտադիր չէ, որ լինեն իրավաբաններ կամ որակավորված դատավորներ: Իսկ Sramek v. Austria գործով ամրագրվել է, որ դատական գոր-ծառույթ իրականացնող մարմինը պետք է պարտադիր կատարման որոշումներ կայացնելու իրավասություն ունենա, այլ ոչ թե խորհուրդներ կամ կարծիքներ տալու, նույնիսկ եթե պրակտիկորեն այդ կարծիքները պարտադիր կատարվում են4: տրիբունալի իրավասության շրջանակը պետք է սահմանված լինի օրենքով, սակայն

1 H. v. Belgium, §49-552 Sramek v. Austria, § 36, Belilos v. Switzerland, § 62-73 3 H. v. Belgium4 նաև` Benthem v. The Netherlands, §37-44, Van de Hurk v. the Nether lands, Findlay v. the United Kingdom 5 Zand v. Austria, Pandjikidze and others v. GeorgiaՀ

եղին

ակա

յին

հոդ

վա

ծ

Page 40: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

40

հաճախորդն անվերապահորեն եւ գրավոր ձեւով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: 30 աշխատանքային օրը լրա-նալուց հետո Ֆինանսական հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանու-ցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին եւ համապատասխանաբար որոշումը՝ կող-մերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին: Օրենքի 18-րդ հոդվածն իր հերթին սահմանում է, որ առեւտրային արբիտրաժի լուծմանը չի կարող հանձնվել այն վեճը, որը քննվում է Ֆինանսական հաշտարարի կողմից, կամ որի վերաբերյալ առկա է Ֆինանսական հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, իսկ դատարանը, որին հայց է ներկայացված այն վեճի վերաբերյալ, որի վերաբերյալ առկա է Ֆինանսական հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, որը չի վիճարկվել օրեն-քով սահմանված մեկամսյա ժամկետում, պարտավոր է մերժել հայցադիմումի ընդու-նումը, իսկ եթե հայցադիմումն ընդունվել է՝ կարճել գործի վարույթը: Նմանատիպ

նորմ սահմանվել է նաեւ Քաղաքացիական դատավարության մասին ՀՀ օրենսգրքով, որի 91-րդ հոդվածի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն անձանց միջեւ, նույն առարկայի մաuին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտա-րարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ Ֆինանսական հաշտարարի

սահմանափակող համաձայնությունը կամ պայմանն առոչինչ է: Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջն ընդունելու, քննելու եւ որոշում կայացնելու կապակցությամբ հաճախորդից որեւէ վճարչի գանձվում: Ի տարբերություն Հայաստա-նում գործող վեճերի լուծման այլընտրան-քային մյուս մեխանիզմների` արբիտրաժային դատարանների, Ֆինանսական հաշտա-րարին դիմելու համար չի պահանջվում մյուս կողմի` այն ֆինանսական կազմակեր-պության համաձայնությունը, ում դեմ ներկայացվում է բողոքը: Ավելին` այդ կազմակերպությունները պարտավոր են դիտարկել քաղաքացու ներկայացրած բողոքները, ինչպես նաեւ բողոքի քննութ-յան ընթացքում օրենքի համաձայն` պար-տավորություն են կրում համագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ` նրան ներկայացնելով վերջինիս կողմից պահանջվող` գործի քննության համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ նյութեր: Այլ կերպ ասած` այն դեպքում, երբ քաղաքացին բողոք է ներկայացնում Ֆինանսական հաշտարարին, ֆինանսական կազմակերպության մոտ առաջանում է վեճը Հաշտարարի միջոցով լուծելու պարտավորություն:

Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` պահանջի քննության արդյունքներով

Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավա-րարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին եւ նույն օրը այն հանձնում կողմերին կամ փոստով առաքում որոշման մեկական օրինակ: Այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում Հ

եղին

ակա

յին

հոդ

վա

ծ

Page 41: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

41

որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը լիովին համապատասխանում է Դատարանի կողմից սահմանված «օրենքի ուժով ստեղծված տրիբունալ» հասկացությանը:

2Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջ-ներին համապատասխանության կա-

րեւորագույն սկզբունքն օրենքի ուժով ստեղծված տրիբունալի անկախ եւ անկողմնակալ լինելն է: Clarke v. The United Kingdom գործով դատարանը նշել է, որ տրիբունալի անկախությունն ինչ-որ տեղ կապված է նաեւ օրենքի ուժով դրա ստեղծված լինելու հետ, քանի որ այդ կերպ ապահովվում է ընթացակարգային երաշխիքների առկայությունը հատկապես գործադիր իշխանությունից դատական գործառույթ իրականացնելու ժամանակ այդ մարմնի անկախության համար: Գործադիր իշխանության հնարավորությունը` փոխելու վեճ լուծող մարմնի որոշումը կամ կասեց-նելու/վերացնելու դրա կիրառությունը, բացառում է այդ մարմնի “անկախ” տրի-բունալ կոչվելը6 : տրիբունալի անկախության ապահովման լրացուցիչ երաշխիք է նաեւ գործադիր իշխանության կողմից իրենց

գործունեության իրականացման ընթաց-քում տրիբունալի անդամների հեռացման անթույլատրելիությունը, ընդ որում` այդ արգելքը պետք է ամրագրված լինի օրեն-քով7: Բացի նշվածից, տրիբունալի անկա-խության ապահովման կարեւոր տարրերից է նաեւ տրիբունալի անդամների` վեճը լուծող անձանց, նշանակման կարգը8 եւ տրիբունալի

որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:Այն դեպքում, երբ հաճախորդն օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ կազմակերպությունը սահմանված կարգով եւ ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը պարտավոր է եռօրյա ժամկետում քննել դիմումը եւ կայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու եւ կատարողական թերթ տալու մասին կամ Ֆինանսական հաշտարարի որոշումը չեղ-յալ ճանաչելու եւ կատարողական թերթ տալը մերժելու մասին որոշում:Ֆինանսական հաշտարարի որոշումը պարտադիր է կողմերի համար այն դեպքում, երբ քաղաքացին գրավոր եւ անվերապահ կերպով համաձայնում է դրա հետ: Քաղաքացու` Հաշտարարի որոշման հետ համաձայնվելու պահից կազմակերպությունը պարտավորություն է ստանձնում կատարել Հաշտարարի որոշումը, հակառակ դեպքում` այն ենթակա է հարկադիր կատարման: Ֆինանսական համակարգի հաշտարարի դերը, իրավական կարգավիճակը եւ իրավասության շրջա-նակը նույնպես հստակ կարգավորվում են «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով:

Այսպիսով, համադրելով ՄԻԵԴ-ի կողմից կայացված գործերով ամրագրված

սկզբունքները եւ «Ֆինանսական համա-կարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթները, կարելի է փաստել,

6 Van de Hark v. The Netherlands7 Campbell and Fell v. UK8 Le Combpte v. Belgium, Campbell and Fell v. UK Հ

եղին

ակա

յին

հոդ

վա

ծ

Page 42: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

42

կողմից ընդունված 1998/257/EC հանձնարարականով (Recommendation) ամրագրված սկզբունքները, որոնցից ամենակարեւորը անկախության եւ ան-կողմնակալության սկզբունքն է: Համաձայն այդ սկզբունքների` ֆինանսական հաշ-տարարը պետք է դատավորի նման լինի անկախ եւ անկողմնակալ, ինչը պետք է արտացոլվի նրա նշանակման եւ գործունեության մեխանիզմների մեջ: Ֆինանսական հաշտարարի/օմբուդսմենի անկախությունը նրա գործունեության հիմ-նական եւ առանցքային սկզբունքն է, եւ այդ անկախությունն ապահովելու համար երաշխիքները պետք է սահմանված լինեն օրենքով: Մասնավորապես` ֆինանսական հաշտարարը չպետք է նշանակվի այն անձանց/կազմակերպությունների կողմից, ում դեմ նա իրավասու է բողոքներ քննել, ինչպես նաեւ նա չպետք է վերջին երեք տարիների ընթացքում աշխատած լինի որեւէ կազմակերպությունում: Չպետք է հաշտարարին վաղաժամ պաշտոնից ազատելու հնարավորություն լինի` բացա-ռությամբ աշխատանքային պարտակա-նությունների կատարման անհնարինության

եւ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու դեպքերի: Օմբուդսմենին/հաշտարարին նը-շանակող մարմինը նույնպես պետք է անկախ լինի ֆինանսական հատվածից, այսինքն` այն կազմակերպություններից, որոնց դեմ օմբուդսմենը բողոքներ է քննում: Բացի այդ, օմբուդսմենի/հաշտարարի աշխատավարձի չափը ոչ պակաս կարեւոր երաշխիք է

ֆինանսավորման կարգը9 : տրիբունալի անկողմնակալությունը սեր-տորեն կապված է անկախության հետ, եւ Դատարանի պրակտիկայում դրսեւորվում է երկու ձեւով` սուբյեկտիվ եւ օբյեկտիվ: Դատարանի պրակտիկայի համաձայն` սուբյեկտիվ անկողմնակալությունը են-թադրվում է ի սկզբանե, քանի դեռ հակառակը չի ապացուցվել10: Օբյեկտիվ անկողմնակալության դեպքում, անկախ վեճը քննողի անհատական վարքագծից, չպետք է առկա լինեն անհերքելի եւ հաստատված փաստեր, որոնք կարող են կասկածի տակ առնել տրիբունալի (ամբողջությամբ կամ թեկուզ եւ անդամ-ներից մեկի) անկողմնակալությունը11: Դատարանն իր Remli v. France գործով ամրագրել է, որ տրիբունալի անկողմնակալության ապահովման համար անհրաժեշտ է ազգային ընթացակարգերի առկայությունը. չնայած այն հանգամանքին, որ Կոնվենցիան ուղղակիորեն դա չի սահմանում, այնուամենայնիվ Դատարանը գտել է, որ պետք է սահմանված մե-խանիզմներ լինեն, որոնց միջոցով կող-մերը կարող են վիճարկել տրիբունալի անկողմնակալությունը, եւ այդպիսի մե-խանիզմների առկայության դեպքում չի խախտվում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները: Եթե կողմերից մեկը տրիբունալի` կողմնակալ լինելու կասկածով դիմում է նման քննություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի, ապա այն պետք է մանրամասն քննարկվի, եթե ակնհայտորեն առարկայազուրկ չէ: Ինչպես նշվել է վերը, Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստեղծվել է` հիմք ընդունելով միջազգային սկըզբունքները ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի

9 Porubova v. Rassia10 Hauschildt v. Denmark, Lavents v. Latvia11 Fey v. AustriaՀ

եղին

ակա

յին

հոդ

վա

ծ

Page 43: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

43

կազմակերպությունների կողմից կատար-վող վճարներով, որոնց դեմ նա իրավասու է քննել բողոքներ: տարբեր երկրներում ֆինանսական կազմակերպությունների կող-մից կատարվող վճարումներն իրականաց-վում են տարբեր կերպ. երկրների մի մասում (Ավստրալիա, Բելգիա, Լեհաստան, Նոր Զելանդիա) դրանք գոյանում են ֆիքսված վճարներից եւ իրենց դեմ ներկայացված բողոքների քանակից, որոշ երկրներում` կախված են սպառողների քանակից (Էստոնիա, Իռլանդիա), իսկ որոշներում` ֆինանսական կազմակերպությունների ակ-տիվներից (Մեծ Բրիտանիա):

Հաշտարարի անկախության երաշ-խիքները սահմանվել են «Ֆինանսական

համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես` օրենքով սահմանվել է, որ Ֆինանսական հաշ-տարարը նշանակվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի կողմից` չորս տարի ժամկետով եւ կարող է նույն պաշտոնում վերանշանակվել` առանց սահմանափակումների: Հոգաբարձուների խորհուրդն անկախ մարմին է եւ գրասեն-

յակի կառավարման կոլեգիալ մարմինը: Խորհրդի անկախությունն ապահովելու համար նրա յոթ անդամները նշանակվում են տարբեր մարմինների կողմից. մեկին նշանակում է ՀՀ կառավարությունը, մեկին` ՀՀ կենտրոնական բանկի խոր-հուրդը, չորսին` ֆինանսական կազմա-կերպությունների միությունները, մեկին`

համարվում նրա անկախության ապա-հովման համար, եւ պետք է սահմանվի ոչ պակաս, քան դատավորների աշխա-տավարձն է, եւ չպետք է էապես տարբերվի ֆինանսական կազմակերպությունների ղե-կավար կազմի աշխատավարձի չափից: Պետք է սահմանվեն այնպիսի երաշխիքներ, որ ֆինանսական կազմակերպությունները չկարողանան ճնշում գործադրել օմ-բուդսմենի կողմից կայացվող որոշումների վրա` նրա աշխատավարձը որեւէ կերպ նվազեցնելու կամ դադարեցնելու վրա ազդեցություն ունենալու միջոցով: Ֆինանսական օմբուդսմենի/հաշտարարի անկախության սկզբունքը ենթադրում է նաեւ, որ օմբուդսմենը/հաշտարարը12 պետք է ունենա անկախ կառավարման համա-կարգ. այն չպետք է ենթարկվի որեւէ մար-մընի, եւ բացի օմբուդսմենին նշանակելուց, պետք է բավարար քայլեր ձեռնարկի` օմբուդսմենի անկախության ապահովման համար, բավարար ռեսուրսներ եւ ֆինան-սական միջոցներ ապահովի օմբուդսմենի գրասենյակի բնականոն գործունեության ապահովման համար, ինչպես նաեւ գնահատի օմբուդսմենի գործունեության արդյունավետությունը: Կառավարման մարմինները չպետք է իրավունք ունենան միջամտել կամ ներգրավված լինել օմբուդսմենի կողմից պահանջների քննութ-յան գործընթացում:

Համաձայն վերոնշյալ սկզբունքների` Հաշտարարի եւ նրա գրասենյակի ֆի-

նանսավորումը նույնպես էապես կարող է ազդել նրա անկախության վրա: Որոշ երկրներում նրանք վարձատրվում են կառավարության կողմից` հարկային դաշտից դուրս, սակայն երկրների մեծ մասում նրանց բյուջեն գոյանում է այն

12 Այստեղ տերմինը օգտագործել ենք հավաքական իմաստով` ի նկատի ունենալով ինչպես հաշտարարին, այնպես էլ նրան աջակցող գրասենյակը Հ

եղին

ակա

յին

հոդ

վա

ծ

Page 44: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

44

Ֆինանսական համակարգի հաշտարար կարող է նշանակվել միայն այն

անձը, ով ունի բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն եւ առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ: Ընդ որում` Ֆինանսական համակարգի հաշտարարի անկախությունն առավելագույն ապահովելու համար օրենքով սահմանվել է, որ ֆինանսական հաշտարար չի կարող լինել այն անձը, ով վերջին երեք տարիների ընթացքում աշխատել է որեւէ Կազմակերպությունում: Ֆինանսական հաշ-տարարը չի կարող զբաղվել ձեռ-նարկատիրական գործունեությամբ, լինել որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առեւտրային կազմա-կերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից, եւ պետք է զերծ մնա իր անկախությունը եւ անաչառությունը կասկածի տակ դնող գործողություններից: Ֆինանսական օմբուդսմենի անկախության ապահովման միջազգային սկզբունքների

համաձայն` օրենքով սահմանվել է, որ Ֆինանսական հաշտարարի վար-ձատրությունը չպետք է պակաս լինի բան-կային համակարգում վարձատրության միջին չափի եռապատիկից: Ընդ որում` Ֆինանսական հաշտարարի վարձատրությունը կազմված է ամրագրված գումարից եւ լրավճարներից՝ յուրաքանչյուր քննված պահանջի համար, եւ լրավճար-ների չափերը եւ հաշվարկման կարգը

սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները: Ընդ որում` եթե ՀՀ կառավարության եւ ԿԲ խոր-հըրդի կողմից Խորհրդի անդամների նշանակումից հետո̀ մեկ ամսվա ընթացքում, Կազմակերպությունների միությունները եւ /կամ սպառողների իրավունքների պաշտ-պանության միությունները չեն նշանակում Խորհրդի իրենց անդամներին, ապա վերջիններիս նշանակում է ԿԲ խորհուրդը: Խորհրդի անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով եւ չեն կարող լինել որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ: Նրանք իրավունք ունեն հատուցում ստանալու այն ծախսերի դիմաց, որոնք կապված են Խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Հատկանշական է այն հանգամանքը, որ օրենքով Հոգաբարձուների խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետ չի նախատեսվում, եւ ենթադրվում է, որ նրանց լիազորությունները դադարում են միայն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված դեպքերում: Հոգաբարձուների խորհուրդն ու խորհրդի անդամներն իրավունք չունեն որեւէ կերպ միջամտելու Ֆինանսական համակարգի հաշտարարի մասնագիտական գործունեությանը եւ (կամ) ազդելու պահանջների քննման ընթացքի եւ որոշումների կայացման վրա: Խորհրդի լիազորությունները սահմանափակվում են գրասենյակի ընթացիկ գործունեությունն ապահովելու համար օրենքով սահմանված որոշումների, ներքին իրավական ակտե-րի ընդունմամբ, գրասենյակի բյուջեի հաստատմամբ, դրա կատարման եւ հաշվետվությունների նկատմամբ վերա-հսկողություն իրականացնելով:

Հեղ

ինա

կայի

ն հո

դվ

ած

Page 45: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

45

չկատարումը համարվում է օրենքի խախտում: Այդ վճարների կատարման նկատմամբ հսկողություն է իրականացնում ՀՀ ԿԲ-ը. կազմակերպությունների կող-մից պարտադիր վճարների` օրենքով սահմանված կարգով չկատարման դեպքում ԿԲ-ն իրավունք ունի կազմակերպության նկատմամբ նշանակել տուգանք: Բացի այդ, օրենքով սահմանված պարտադիր վճարները լրիվ կամ մասնակի չկատարելու դեպքում պակաս վճարված գումարի վրա հաշվեգրվում են տոկոսներ՝ վճարը կատարելու համար սահմանված ժամկետի վերջին oրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով: Կազմակերպությունների կողմից կատարվող պարտադիր վճարների չափը նույնպես սահմանված է օրենքով` բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար սահմանված է տոկոս ակտիվներից, ապահովագրական ընկերությունների եւ ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի համար` տոկոս ապահովագրական պարգեւներից, մյուս բոլոր կազմակերպությունների համար` օրենքով սահմանված ֆիքսված գումար: Նրանցից յուրաքանչյուրի մասնաբաժինը

գրասենյակի ընդհանուր բյուջեի մեջ փոքր մաս է կազմում` դրանով իսկ բացառելով նրա ազդեցությունը ֆինանսական հաշ-տարարի կամ գրասենյակի վրա: Գրասենյա-կի ֆինանսավորման համար որեւէ այլ վճար` կախված բողոքների քանակից կամ այլ գործոններից (կազմակերպության դեմ որոշման կայացում, քաղաքացու կողմից ոչ հիմնավորված բողոքի ներկայացում եւ այլն), չի գանձվում ոչ ֆինանսական կազմակերպություններից եւ ոչ էլ, առավել

սահմանում է գրասենյակի Խորհուրդը:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի ֆինանսավորումը, ինչպես նշվել է

վերը, չափազանց կարեւոր նշանակություն ունի հաշտարարի անկախությունը գնահատելու համար: Մասնավորապես` Հաշտարարը չպետք է ֆինանսապես կախված լինի որեւէ կազմակերպությունից, եւ կազմակերպությունները, ում դեմ հաշտարարն իրավասու է բողոքներ քննել, չպետք է կարողանան ազդել Հաշտարարի կամ նրա աշխատակազմի վարձատրվելու / չվարձատրվելու հարցի վրա: Ֆինանսական հաշտարարի եւ Գրասենյակի աշխատակիցների վար-ձատրման եւ պարգեւատրման կարգը սահմանում է Խորհուրդը: Օրենքով սահմանվել է, որ հաշտարարի գրասենյակի ֆինանսավորումն իրականացնում են ֆինանսական կազմակերպությունները` այն կազմակերպությունները, որոնց դեմ հաշտարարն իրավասու է բողոքներ քննել՝ գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների միջոցով, որոնք մուտքագրվում են հատուկ այդ նպատակով ԿԲ-ում վարվող հատուկ հաշվին: Պարտա-դիր վճարները կազմակերպությունները կատարում են յուրաքանչյուր եռամսյակ` հավասար չափաբաժիններով, մինչեւ ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Կատարված պարտադիր վճարները կազմակերպությունների համար համարվում են ծախս եւ ենթակա չեն վերադարձման:

Ինչպես եվրոպական երկրների մեծ մասում, ՀՀ-ում նույնպես ֆինանսական

կազմակերպությունների` հաշտարարի գրա-սենյակի օգտին վճարների կատարման պարտավորությունը սահմանված է օրենքով, եւ այդ պարտավորության Հ

եղին

ակա

յին

հոդ

վա

ծ

Page 46: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

46

ների պահպանում, ինչպիսիք են` դատա-րանի13 մատչելիության, պաշտպանության միջոցների հավասարության (equality of arms), մրցակցային վարույթի եւ պատ-ճառաբանված վճռի/որոշման կանոնները:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` կարող ենք փաստել, որ ՀՀ-ում

Ֆինանսական հաշտարարի համար օրենքով սահմանված են անկախության ապահովման բավարար երաշխիքներ եւ դրանք լիովին համապատասխանում են Դատարանի կողմից տրիբունալի անկախության ապահովման համար սահ-մանված անհրաժեշտ չափորոշիչներին, ինչը, Դատարանի կողմից սահմանված ընթացակարգային պահանջները վեճերի քննության ընթացքում պահպանելու դեպ-քում կարող է թույլ տալ Հաշտարարին բը-նութագրել որպես տրիբունալ՝ Կոնվենցիայի իմաստով:

եւս, քաղաքացիներից:

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից ամրագրած այն սկզբունքին, որ պետք

է սահմանված մեխանիզմներ լինեն, որոնց միջոցով կողմերը կարող են վիճարկել տրիբունալի անկողմնակալությունը, եւ այդպիսի մեխանիզմների առկայության դեպքում չի խախտվում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները, պետք է նշել, որ նման մեխանիզմներ նույնպես առկա են եւ ամրագրված են «Ֆինանսական համակար-գի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես` օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով կողմերը կարող են դիմել դատարան եւ վիճարկել հաշտարարի անաչառությունը, եթե առկա են հաշտարարի անկողմնակալության վերաբերյալ կասկածներ:

3 Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահման-ված «արդար քննության» իրավունքն իր

մեջ ներառում է գործի քննության ընթաց-քում ընթացակարգային այնպիսի կանոն-

13 "դատարան" եզրույթն օգտագործվում է հավաքական իմաստով` որպես վերը նշված չափանիշներին համապատասխանող տրիբունալ

Հեղինակ՝ լիլիթ սիմոնյանՊահանջները քննող մասնագետ

Հեղ

ինա

կայի

ն հո

դվ

ած

Page 47: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

մի փոքր ժամանցՀանելուկներ

Page 48: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

48

Մի

փո

քր

ժա

մա

նց

. Հ

ան

ելո

ւկն

եր

Հարգելի՛ ընթերցող, Հաշտարարի գրասեն-յակի եռամսյակային պարբերականում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու նաեւ խաղ-հանելուկ: Առաջարկելու ենք հարցեր, որոնց առաջինը ճիշտ պատասխանողները Հաշտարարի գրասենյակի կողմից կար-ժանան մրցանակի: Պատասխանները պետք է ուղարկել մինչեւ օգոստոսի 15ը, [email protected] էլեկտրոնային փոստով՝ նա-մակի վերնագրի մեջ նշելով՝ «հանելուկի պատասխան»:

Հանելուկ 1

«VAB» բանկի գովազդային մուլտիպլի-կացիոն տեսահոլովակում, որը գովազդում էր բանկի ավանդատեսակները, ՆրԱՆՔ բողոքի ակցիա էին կազմակերպել, սակայն ապարդյուն. ՆրԱՆց պահանջները մերժվել էին, քանի որ ՆրԱՆՔ տոկոսներ չեն տրամադրում: Նշել, թե որ բառով են փոխարինված «ՆրԱՆՔ»:

Հանելուկ 2

Քննարկելով ԽՍՀՄ-ի փլուզման տարիներին ԽՍՀՄ-ի ֆինանսական վիճակը` արևմտյան տնտեսագետներից մեկը համեմատել է Ռուսաստանը մի ամուսնու հետ, որին լքել են 14 կանայք, որոնցից յուրաքանչյուրի մոտ մնացել է նրա այդ իրը: Նշել թե, որն է այդ իրը:

Հանելուկ 3

2004թ.-ին Իսրայելի բանկերից մեկը մշակել է մի յուրահատուկ քարտատեսակ: Նշել, թե ինչով է առանձնանում այդ պլաստիկ քարտը:

Page 49: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած

49

Ստորև ներկայացնում ենք նախորդ համարի հանելուկները՝ ճիշտ պատասխաններով: Նշենք նաև, որ հանելուկներին առաջինը ճիշտ պատասխանել է արսեն թավադյանը:

Հանելուկ 1

1969թ.-ին ամերիկյան Քեմիքալ Բանկը շաբաթաթերթում հայտարարություն է տեղադրել հետեւյալ բովանդակությամբ. «Լոնգ Այլենդում 1969թ. սեպտեմբերի 3-ին բանկի մասնաճյուղը կբացի իր դռները եւ այլեւս չի փակի»: Ի՞նչ էր գովազդում այս հայտարարությունը:

Պատասխան՝ բանկոմատ

Հանելուկ 2

Հետազոտությունների համաձայն, որն իրականացրել է տուրիստական ապա-հովագրությամբ զբաղվող լոնդոնյան Club Direct ընկերությունը, ԱՅՆ հանդիսանում է մահվան պատճառ ավելի հաճախ, քան շնաձկները: Դրա/նրա արագությունը զոհի հետ փոխազդեցության ժամանակ կարող է հասնել 80 կմ/ժ արագության: Ի՞նչ է ԱՅՆ:

Պատասխան՝ կոկոս

Հանելուկ 3

Գուստավ Ֆրեյթագն իր ստեղծագործության մեջ նշում է, որ երբ X-ն ու Y-ը համընկնում են, մարդը հասնում է լիակատար երջանկության: Լատիներեն ո՞ր երկու բառերն են փոխարինված X-ով եւ Y-ով:

Պատասխան՝ դեբետ/կրեդիտ

նախորդ Համարի Հանելուկներ եվ պատասխաններ

Մի

փո

քր

ժա

մա

նց

. Հ

ան

ելո

ւկն

եր

Page 50: հուլիս 2014 - fsm.am · 5 Գրասենյակի մասին 1.2 իրականացված ծրաԳրեր 2014թ.-ի ii եռամսյակում ՀաՇտարարի իրականացրած