20
1 Հաշվետվություն ԳՊՄԻ-ի 2014թ. շրջանավարտների տվյալներ (Փորձնական հետազոտություն) Կազմող՝ Ասյա Հարությունյան, Լիլիթ Մարգարյան ԳՅՈՒՄՐՈԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ԳՊՄԻ)

Հաշվետվությունshsu.am/wp-content/uploads/2017/12/hen-gear-zekuyc.pdfՀաշվետվություն ԳՊՄԻ-ի 2014թ. շրջանավարտների տվյալներ (Փորձնական

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

  • 1

    Հաշվետվություն ԳՊՄԻ-ի 2014թ. շրջանավարտների

    տվյալներ (Փորձնական հետազոտություն)

    Կազմող՝ Ասյա Հարությունյան, Լիլիթ Մարգարյան

    ԳՅՈՒՄՐՈԻ ՊԵՏԱԿԱՆ

    ՄԱՆԿԱՎԱԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

    (ԳՊՄԻ)

  • 2

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    1. Նախաբան .................................................................................. Ошибка! Закладка не определена.

    2. Շրջանավարտների կրթությունը և լրացուցիչ դասընթացները Ошибка! Закладка не определена.

    3. Տեղեկություններ շրջանավարտների ավարտական ուսումնական ծրագրի մասին .............. 8

    4. Շրջանավարտների ավարտական ուսումնական ծրագրի գնահատում ................................. 11

    5. Տեղեկություններ ընտանիքի մասին .............................................................................................. 14

    6. Ապագա մտադրությունները և հեռանկարները ........................................................................... 16

    7. Ամփոփում ........................................................................................................................................... 20

  • 3

    1. ՆԱԽԱԲԱՆ

    Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի (ԳՊՄԻ) շրջանավարտների

    տվյալների հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն) փորձնական հետազոտության

    ամփոփագիր է, որն իրականացվել է «HEN-GEAR Tempus» ծրագրի շրջանակներում: Այն իր

    մեջ պարունակում և վերլուծում է 2014 թվականի ԳՊՄԻ-ի շրջանավարտների տվյալները՝

    հիմնված շրջանավարտների հարցման համար նախատեսված HEN-GEAR առցանց

    պլատֆորմի հարցաշարի հետևյալ վեց բաժինների փոփոխականների վրա՝

    1. անձնական տվյալներ,

    2. կրթություն և լրացուցիչ դասընթացներ,

    3. տեղեկություններ շրջանավարտների ավարտական ուսումնական ծրագրի մասին,

    4. շրջանավարտների ավարտական ուսումնական ծրագրի գնահատում,

    5. տեղեկություններ ընտանիքի մասին,

    6. ապագա մտադրությունները և հեռանկարները:

    Հաշվետվության մշակաման նպատակներն են.

    Ուրվագծել ԳՊՄԻ-ի շրջանավարտների հիմնական առանձնահատկությունները:

    Տեղեկություններ տրամադրել նրանց, ովքեր հետաքրքրված են ԳՊՄԻ-ով կամ

    ներգրավված են կրթական ծրագրի հետագա զարգացման քաղաքականության մշակման

    գործընթացում:

    Հարցաթերթիկի օրինակը մշակվել է փորձնական հետազոտության համար:

    Հաշվետվությունը պարունակում է հետազոտության արդյունքները՝ հիմնված 190

    հարցաթերթիկի վրա, որոնք ընտրվել են ընդհանուր առմամբ 288 հարցաթերթիկներից:

    Հարցաթերթիկը հիմնականում բավարարում է լրացման լիակատարության չափանիշին, եթե

    այս Հաշվետվությունում որպես հիմնական դիտարկված վեց հարցերից շրջանավարտը

    ներկայացնում է լիակատար տեղեկություններ առնվազն երեք հարցի շուրջ՝

    ծնողների կրթական որակավորումը,

    դասավանդման և ուսումնառության մեթոդների գնահատումը,

    արտերկրում ուսանելու փորձը,

    աշխատանքային փորձը համալսարանում ուսանելու ընթացքում,

    համալսարանական փորձի ընդհանուր գնահատումը,

  • 4

    հետագա ուսումը շարունակելու մտադրությունները:

    Հաշվետվությունը ներառում է 190 բակալավրի շրջանավարտների հարցաթերթիկներ,

    որոնցից 162 (85%) հարցաթերթիկները լրացվել են իգական սեռի, իսկ 28-ը (15%)՝ արական

    սեռի ներկայացուցիչների կողմից (դիագրամ 1):

    Դիագրամ 1. Հարցաթերթիկները լրացրած շրջանավարտների սեռը

    Հաշվետվությունը ներառում է ԳՊՄԻ-ի հետևյալ 6 ֆակուլտետների շրջանավարտների

    տվյալները ՝ ֆիզիկամաթեմատիկական և տնտեսագիտության, բնագիտաաշխարհագրական,

    պատմաբանասիրական, օտար լեզուների, մանկավարժության, ֆիզիկական

    դաստիարակության և ՆԶՊ (դիագրամ 2):

    Դիագրամ 2. Համապատասխան ֆակուլտետների շրջանավարտների թիվը

    0

    20

    40

    60

    80

    100

    120

    140

    160

    180

    Իգական Արական

    162

    (85%)

    28

    (15%)

    12%

    14%

    17%

    24%

    19%

    14%Ֆիզիկամաթեմատիկական

    և տնտեսագիտության

    Բնագիտաաշխարհագրակա

    ն

    Պատմաբանասիրական

    Օտար լեզուների

    Մանկավարժության

  • 5

    2. ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

    Շրջանավարտների մեծամասնությունը (77%) ունեն միջնակարգ դպրոցի վկայական,

    որը շնհորվել է միջնակարգ դպրոցում 12-ամյա ուսումնառության համար (Դիագրամ 3):

    Դիագրամ 3. Շրջանավարտների միջնակարգ կրթության վկայականի տեսակները

    Միջնակարգ կրթության վկայական ունեցող շրջանավարտների կեսից ավելին (69%)

    Գյումրու ավագ դպրոցների շրջանավարտներ են, իսկ նրանց 6%-ը սովորել են Շիրակի

    մարզի այլ քաղաքներում (մասնավորապես Արթիկ, Մարալիկ, Ախուրյան), իսկ 25%-ը

    Հայաստանի տարբեր գյուղերում (մասնավորապես Հոռոմ, Ջաջուռ, Նոր Կյանք, Թորոս,

    Մեղրաշատ, Սառնաղբյուր, Լուսակերտ, Փանիկ և այլն) (դիագրամ 4):

    Դիագրամ 4. Շրջանավարտների ավագ դպրոցների վայրը

    78%

    0%

    0%8%

    14%

    Միջնակարգ դպրոց

    Ուսումնարան

    Քոլեջ

    Ավագ դպրոց

    Պատասխան չկա

    69%

    6%

    25%Գյումրի

    Շիրակի մարզի այլ

    քաղաքներ

    Հայաստանի գյուղեր

  • 6

    «Դուք ունեցել ե՞ք այլ կրթական աստիճաններ նախքան այս կրթական աստիճանի

    ավարտը» հարցի պատասխանները ցույց են տվել, որ շրջանավարտների 100%-ը չեն ունեցել

    այլ կրթական աստիճան նախքան ներկայիս աստիճանը (դիագրամ 5): Պատճառն այն է, որ

    հարցման մասնակիցները բակալավրի ուսանողներ են: Հարցման մասնակիցների 98%-ը

    բացասական է պատասխանել հետևյալ հարցին. «Դուք ունեցել ե՞ք այլ կրթական դասընթաց,

    սակայն չեք ավարտել այն»:

    Դիագրամ 5. Նախքան ներկայիս ուսուցումն այլ կրթական աստիճան ստացած

    շրջանավարտների քանակը

    Լեզվական կարողությունները. հայոց լեզուն շրջանավարտների 98%-ի համար մայրենի

    լեզու է: Ռուսերենը առաջին օտար լեզու է նրանցից 63%-ի համար, իսկ անգլերենը առաջին

    օտար լեզու է նրանցից 25%-ի համար: Երկրորդ օտար լեզու շրջանավարտների 51%-ի

    համար անգլերենն է , իսկ 21%-ի համար՝ ռուսերենը (դիագրամ 6):

    100%

    0%

    Այո

    Ոչ

    Պատասխան չկա

  • 7

    Դիագրամ 6. Շրջանավարտների առաջին և երկրորդ օտար լեզուներ

    Շրջանավարտների ՏՏ կարողությունները ներկայացված են հետևյալ կերպ (դիագրամ

    7):

    Դիագրամ 7. Շրջանավարտների ՏՏ կարողություններ

    0

    20

    40

    60

    80

    100

    120

    140

    Առաջին օտար լեզու Երկրորդ օտար լեզու Երրորդ օտար լեզու

    120

    40

    16

    48

    96

    139

    27 2813

    27

    133

    Ռուսերեն Անգլերեն Այլ Պատասխան չկա

    0

    20

    40

    60

    80

    100

    120

    140

    Գերազանց

    Լավ

    Բավարար

    Սահմանափակ

    Չի տիրապետում

  • 8

    3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎԱՐՏՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ

    ՄԱՍԻՆ

    Հարցման մասնակից շրջանավարտների մեծ մասը նշել է, որ նրանք տեղյակ էին, թե

    ինչպիսի գիտելիքներ և կարողություններ են նրանք ձեռք բերելու նախքան համալսարան

    ընդունվելը: «Նախքան համալսարան ընդունվելը, գիտեի±ք արդյոք, թե ինչ գիտելիքներ և

    հմտություններ եք ձեռք բերելու ընտրված կրթական ծրագիրն ավարտելիս» հարցին

    պատասխանողների 42%-ը պատասխանել է «այո», իսկ 26%-ը՝ «ավելի շատ այո, քան ոչ»

    (դիագրամ 8):

    Դիագրամ 8. «Նախքան համալսարան ընդունվելը, գիտեի±ք արդյոք, թե ինչ գիտելիքներ և

    հմտություններ եք ձեռք բերելու ընտրված կրթական ծրագիրն ավարտելիս» հարցի

    պատասխանների բաշխումը

    Շրջանավարտների բավարարվածությունը դասավանդման և ուսումնառության

    մեթոդներից վերլուծվել է «Արդյո±ք դասավանդման և ուսումնառության մեթոդները

    նպաստում էին ակնկալվող գիտելիքների և հմտությունների ձեռք բերմանը» հարցին

    պատասխաններից ստացված տվյալների հիման վրա: Վերլուծության արդյունքները

    ներկայացված են դիագրամ 9-ում: Այն ցույց է տալիս, որ պատասխանողների մեծ մասը

    բավարարված են համալսարանում կիրառվող դասավանդման և ուսումնառության

    մեթոդներից: Պատասխանողների 49%-ը պատասխանել է «այո», իսկ 36-%ը՝ «ավելի շատ այո,

    քան ոչ»:

    42%

    26%

    18%

    13% 1%

    Այո

    Ավելի շատ այո, քան ոչ

    Ավելի շատ ոչ, քան ահյո

    Ոչ

    Պատասխան չկա

  • 9

    Դիագրամ 9. Շրջանավարտների բավարարվածությունը դասավանդման և

    ուսումնառության մեթոդներից

    Ուսուցման ընթացքում շրջանավարտների աշխատանքային փորձի վերլուծությունը

    կատարվել է հարցաշարի հետևյալ հարցերի պատասխանների հիման վրա.

    Դուք ներկայումս աշխատում ե՞ք:

    Դուք աշխատել ե՞ք դասերին հաճախելու ընթացքում (դասերի հաշվին):

    Համալսարանում սովորելու ընթացքում աշխատել ե՞ք դասերից դուրս:

    Վերլուծության արդյունքները ներկայացված են 10 և 11 դիագրամներում:

    Դիագրամ 10. Շրջանավարտների ընթացիկ աշխատանքային գործունեությունը ըստ սեռի

    49%

    36%

    11%2% 2%

    Այո

    Ավելի շատ այո, քան ոչ

    Ավելի շատ ոչ, քան այո

    Ոչ

    Պատասխան չկա

    0

    20

    40

    60

    80

    100

    120

    140

    160

    Այո Ոչ

    12

    150

    8 20

    Իգական Արական

  • 10

    Դիագրամ 11. Շրջանավարտների աշխատանքային գործունեությունը համալսարանում

    սովորելու ընթացքւմ

    190 հարցաթերթիկներից հավաքված տվյալները ցույց են տալիս, որ շրջանավարտներից

    ոչ մեկը չունի արտասահմանում սովորելու փորձ: Ուսանողների համար շարժունության

    ծրագիրը սկսվել է 2014 թվականից, երբ 2013 թվականին մեկնարկեց Erasmus Mundus

    INFINITY ծրագիրը: Սակայն շարժունության ծրագրերում ընդգրկված ուսանողների թիվը

    դեռ սակավաթիվ է:

    0

    50

    100

    150

    200

    Լրիվ դրույք Կես դրույք Սեզոնային Ոչ

    6 310

    171

    9 10 25

    146

    Աշխատանքային գործունեությունը դասերի ընթացքում

    Աշխատանքային գործունեությունը դասերից դուրս

  • 11

    4. ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

    Շրջանավարտների՝ համալսարանական փորձի ընդհանուր գնահատականը

    վերլուծվել է «Ընդհանուր առմամբ բավարարված ե՞ք Ձեր կրթական ծրագրով» հարցի հիման

    վրա: Պատասխանողների մեծ մասը տվել են դրական պատասխան. 57%-ը պատասխանել է

    «այո», 32%-ը՝ «ավելի շատ այո, քան ոչ»: Վերլուծության արդյունքները նշված են դիագրամ

    12-ում:

    Դիագրամ 12. «Ընդհանուր առմամբ բավարարված ե՞ք Ձեր կրթական ծրագրով»

    հարցի ընդհանուր գնահատումը

    Վերլուծությունը ցույց է տալիս, որ բավարարվածների տոկոսն ավելի բարձր է իգական

    սեռի ներկայացուցիչների մոտ (դիագրամ 13):

    Դիագրամ 13. Համալսարանական փորձի ընդհանուր գնահատումն իգական և արական

    սեռի ներկայացուցիչների կողմից

    57%32%

    9%1%1%

    Այո

    Ավելի շատ այո, քան ոչ

    Ավելի շատ ոչ, քան այո

    Ոչ

    Պատասխան չկա

    020406080

    100

    90

    52

    172 1

    4 915

    0 0

    Իգական Արական

  • 12

    Վերլուծելով շրջանավարտների բավարարվածությունը հնարավոր

    հարաբերություններից, հարմարություններից՝ լսարաններ, համակարգչային

    լաբորատորիաներից, լաբորատորիաներից, գրադարաններից՝ հայտնի են դարձել հետևյալ

    արդյունքները (դիագրամ 14, 15)

    Դիագրամ 14. Շրջանավարտների բավարարվածությունը հնարավոր

    հարաբերություններից

    Դիագրամ 15. Շրջանավարտների բավարարվածությունը հարմարանքներից

    020406080

    100120140160

    116 118106

    97

    155

    52 52 60

    3625

    9 7 8 7 33 2 5 10 010 11 11

    40

    7

    Այո Ավելի շատ այո, քան ոչ Ավելի շատ ոչ, քան այո Ոչ Պատասխան չկա

    0

    20

    40

    60

    80

    100

    120

    140

    84

    140

    60

    8974

    4940

    84

    23

    0

    45

    1080

    1651 1

    29

    2

    Այո Ավելի շատ այո, քան ոչ Ավելի շատ ոչ, քան այո Ոչ Պատասխան չկա

  • 13

    Ինչպես տեսնում ենք դիագրամ 16-ից շրջանավարտների մեծ մասը ցանկանում է

    շարունակել կրթությունը ԳՊՄԻ-ում նույն կամ այլ կուրսում:

    Դիագրամ 16. Շրջանավարտների նախընտրությունը կրկին համալսարան ընդունվելու

    կապակցությամբ

    48%

    21%

    10%

    18%

    3%

    Այո, նույն կուրսը, նույն

    համալսարանը

    Այո, այլ կուրս, նույն

    համալսարանը

    Այո նույն կուրսը, այլ

    համալսարան

    Այո, այլ կուրս, այլ

    համալսարան

    Ոչ

  • 14

    5. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍԻՆ

    Ինչպես նշված է վերևում, ծնողների կրթական որակավորման հարցն ընտվել է որպես

    հիմնական հարցերից մեկը: Շրջանավարտների զգալի մասը նշել է, որ իրենց ծնողներն ունեն

    բարձրագույն կրթություն: Շրջանավարտների ծնողների կրթական որակավորման մասին

    վերլուծության արդյունքների գրաֆիական պատկերը ներկայացված է դիագրամ 17-ում:

    Դիագրամ 17. Ծնողների կրթական որակավորումը

    0

    20

    40

    60

    80

    100

    120

    1 07

    64

    112

    20

    8

    90 86

    Մայր Հայր

  • 15

    6. ՀԵՏԱԳԱ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

    Շրջանավարտների հետբուհական կրթությունը շարունակելու մտադրությունը

    վերլուծվել է «Դուք ցանկանում ե՞ք շարունակել ուսումը» հարցի հիման վրա: Վերլուծության

    արդյունքները ներկայացված են դիագրամ 18-ում: Ինչպես այն ցույց է տալիս,

    պատասխանողների 78%-ը դրական պատասխան են տվել:

    Դիագրամ 18. Շրջանավարտների պատասխանը «Դուք ցանկանում ե՞ք շարունակել ուսումը»

    հարցին

    Հատկանշական է, որ վերը նշված հարցին իգական և արական սեռի

    ներկայացուցիչներից համապատասխանաբար 140 և 9 պատասխանել են «այո» (դիագրամ

    19):

    Դիագրամ 19. Իգական և արական սեռի ներկայացուցիչների ուսումը շարունակելու

    մտադրությունը

    78%

    21%

    1%

    Այո

    Ոչ

    Պատասխան չկա

    0

    50

    100

    150

    Այո Ոչ

    140

    229 19

    Իգական Արական

  • 16

    78% պատասխանողների մոտ, ովքեր նշել են իրենց հետաքրքրվածությունը

    հետբուհական կրթության մեջ՝ 55%-ը պատասխանել է, որ իրենք ցանկանում են ընդունվել

    նույն համալսարանը, 14%-ը նշել են այլ երկրի համալսարան, իսկ 27%-ը՝ այլ հայաստանյան

    համալսարան (դիագրամ 20):

    Դիագրամ 20.Շրջանավարտների նախընտրելի համալսարանը հետբուհական ուսուցման

    համար

    Պատասխանողների 78% և 5%-ը համապատասխանաբար նախընտրում են

    աշխատանքի հանրային և մասնավոր ոլորտներում զբաղվածություն, իսկ 14%-ը

    նախընտրում է ինքնազբաղվածություն (դիագրամ 21):

    Դիագրամ 21. Շրջանավարտների նախընտրած զբաղվածության տեսակը

    55%

    14%

    8%

    23%Ավարտած համալսարանը

    Այլ հայաստանյան

    համալսարան

    Այլ երկրի համալսարան

    Պատասխան չկա

    78%

    5%

    3%

    14%

    Հանրային ոլորտի ենթակա

    զբաղվածություն

    Մասնավոր ոլորտի

    ենթակա զբաղվածություն

    Ինքնազբաղվածություն

    Նախընտրություն չունի

  • 17

    Ինչպես տեսնում ենք դիագրամ 22-ից, նախընտրելի տնտեսական ոլորտներն են

    մարքեթինգը, կազմակերպչական ոլորտը և պլանավորումը:

    Դիագրամ 22. Շրջանավարտների նախընտրած տնտեսական ոլորտները

    Վերլուծելով շրջանավարտների պատասխանները «Ո՞րտեղ Դուք կցանկանաք

    աշխատել» հարցին՝ մենք տեսնում ենք, որ շրջանավարտների մեծ մասը նախընտրում է

    աշխատել ուսման բնագավառում (դիագրամ 23):

    Դիագրամ 23. Շրջանավարտների նախընտրած աշխատանքային շրջանը

    0

    10

    20

    30

    40

    50

    60

    70

    80

    Այո Ավելի շատ այո, քան ոչ Ավելի շատ ոչ, ոան այո Ոչ

    Ուսման շրջանը Բնակության

    շրջանը

    Հայաստանի այլ

    շրջան

    Այլ երկրներ

    125

    109

    59

    77

    2328

    35 34

    1116

    40

    1713 12

    31 35

    1926 26 27

    Այո Ավելի շատ այո, քան ոչ Ավելի շատ ոչ, քան այո Ոչ Պատասխան չկա

  • 18

    Անրադառնալով աշխատանքային պայմանագրին՝ ինչպես տեսնում ենք, դիագրամ 24-

    ում գերակշռող է փորձնական պայմանագիրը:

    Դիագրամ 24. Շրջանավարտների նախընտրելի աշխատանքային պայմանագիրը

    Ինչպես մենք տեսնում ենք դիագրամ 25-ում, շրջանավարտները կարծում են, որ

    ավարտելուց հետո աշխատանք գտնելու համար իրենցից կպահանջվի մեկ տարուց ավել

    ժամանակ:

    Դիագրամ 25. Շրջանավարտների պատասխանը «Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի Ձեզանից

    ավարտելուց հետո աշխատանք գտնելու համար» հարցին

    020406080

    100120140

    Այո Ավելի շատ այո, քան ոչ Ավելի շատ ոչ, ոան այո Ոչ Պատասխան չկա

    7%

    17%

    17%

    18%

    41%Մեկ ամիս

    1-3 ամիս

    4-7ամիս

    6-12 ամիս

    ավելի քան մեկ տարի

  • 19

    7. ԱՄՓՈՓՈՒՄ

    Ելնելով 6 հիմնական հարցերից՝ կարելի է հանգել հետևյալ եզրակացություններին.

    Ուսանողների մեծամասնությունն (78%) ինստիտուտ են ընդունվել միջնակարգ

    դպրոցներից, որոնցից 69%-ը ավարտել են Գյումրու դպրոցները:

    Ինչ վերաբերվում է լեզվական իմացությանը, պետք է նշել, որ ռուսերենը համարվում է

    առաջին օտար լեզու ուսանողների մեծ մասի համար:

    ՏՏ կարողությունների հետ կապված՝ շրջանավարտները բավականին լավ են վեբ

    որոնումներից և MS office ծրագրից: Այլ կարողություններ չեն զարգացել, քանի որ

    ինստիտուտի պրոֆիլը մանկավարժական է:

    Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ նախքան ընդունվելն

    ուսանողների մոտավորապես կեսը գիտեին, թե ինչպիսի գիտելիքներ և կարողություններ են

    ձեռք բերելու ուսման ավարտին:

    Ինչ վերաբերվում է այժմ կամ ուսուցման ընթացքւմ աշխատողների թվին, տոկոսը

    շատ ցածր է, քանի որ հարցախույզն անցկացվել է բակալավրի շրջանավարտների շրջանում:

    Կուրսի ընդհանուր գնահատումը ցույց է տալիս, որ շրջանավարտները մեծ մասամբ

    բավարարված են իրենց դասընթացներից, հնարավոր հարաբերություններից (ուսանողներ,

    վարչական կազմ, ուսանողներ և այլն), ինչպես նաև հարմարություններից (լսարաններ,

    լաբորատորիաներ, գրադարան և այլն ):

    Որպես բավարարվածության արդյունք՝ իգական և արական սեռի ներկայացուցիչների

    մեծ մասը նախընտրում է ընդունվել ԳՊՄԻ-ի կա՛մ նույն, կա՛մ այլ բաժին:

    Ինչպես մենք տեսնում ենք ուսումնասիրության վերլուծությունից շրջանավարտների

    ծնողները մեծ մասամբ ունեն բարձրագույն կրթություն:

    Ինչ վերաբերվում է շրջանավարտների աշխատունակությանը հասարակական

    սեկտորն ավելի նախընտրելի է, հատկապես կազմակերպչական, մարքեթինգի և վարչական

    սեկտորները: Շրջանավարտները հիմնականում նախընտրում են աշխատել կա՛մ

    Գյումրիում, կա՛մ իրենց բնակության շրջանում (մեծ մասամբ Շիրակի մարզն է):

    Աշխատանքային պայմանագրերի մեջ նախագծային և ֆիքսված ժամանակով

    պայմանագրերը ամենանախընտրելին են:

  • 20

    Ավարտելուց հետո աշխատանք գտնելու վերաբերյալ շրջանավարտների 41%-ն այդքան

    էլ լավատեսորեն չի տրամադրված, քանի որ նրանք կարծում են, որ իրենցից ավելի քան մեկ

    տարի կպահանջվի աշխատանք գտնելը: